2008թ. ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը, եւ Սերժ Սարգսյանը ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը: Այս օրերին շատերը՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, փորձագետներ ու վերլուծաբաններ, մտավորականներ, շարքային քաղաքացիներ զբաղված են անցած մեկ տարվա ամփոփումներով: Ոմանք դա անում են հրապարակավ, ոմանք՝ իրենց ներքին շրջանակներում: Իսկ ամփոփումների առիթ կա: Նախ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնամուտը կայացավ մի ժամանակահատվածում, երբ հանրությունը խիստ երկփեղկված էր, բեւեռացված: Մարտիմեկյան իրադարձություններից հետո կային 10 զոհեր եւ հարյուրավոր ձերբակալվածներ, առկա էր լարված քաղաքական իրավիճակ: Իսկ Արեւմուտքը գրեթե սպառնում էր ձայնազուրկ անել եւ պատժել Հայաստանին: Մեր հանրությունն էլ բաժանվել էր երկու մասի, եւ միայն քչերը կարողացան չեզոք մնալ բեւեռացումից՝ իշխանական, թե ընդդիմադիր կողմերի: Այս առումով իրավիճակը մեկ տարի անց բավականաչափ փոխվել է: Երկփեղկվածությունը վերջնականապես հաղթահարված չէ, սակայն, մեր հասարակական-քաղաքական կյանքում երկուստեք արմատական մերժողականությունն առավելապես վերացել է: Համեմատաբար սպառնալից չեն նաեւ Եվրոպայից հնչող ելույթները, ինչը նույնպես դերակատարում ունեցավ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների կարգավորման գործում: Երկուսն էլ եվրակառույցներին սիրաշահելու գործում չեն զիջում մեկը մյուսին: Ի միջիայլոց, եվրակառույցներին քննադատելու հարցում էլ միանման են իշխանությունն ու ընդդիմությունը: Երբ Եվրոպան իրենց հետ չէ, ապա նույնիսկ կասկածի տակ է առնվում Եվրոպայի ժողովրդավարությունը… Համենայնդեպս, նախագահի պաշտոնի ստանձնումից մեկ տարի անց որոշակի կայունություն է արձանագրվել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարաբերություններում: Հենց սկզբից «բոլորի նախագահը լինելու» կարգախոսն առաջ քաշած Սերժ Սարգսյանը փորձում է հավասարակշռված եւ համբերատար նախագահի կերպար ձեւավորել… Նա փորձում է ոչ միայն կարգավորել հարաբերությունները արմատական կոչված ընդդիմության հետ, այլեւ՝ բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերի: Այս նպատակով ՀՀ նախագահն արդեն 2 հանդիպում է կազմակերպել շուրջ 50 կուսակցությունների ղեկավարների հետ եւ նախաձեռնել է նախագահին կից Հանրային խորհրդի ստեղծումը: Որոշակի քայլեր են արվել նաեւ մտավորական եւ գիտական շրջանակները համախմբելու ուղղությամբ: Ստեղծվել է Սփյուռքի նախարարություն՝ աշխարհասփյուռ հայերի խնդիրներով զբաղվելու համար: Այլ բան է, թե այդ քայլերի հետեւում կանգնած պաշտոնյաներն ինչ նվիրումով կաշխատեն եւ արդյունքները գոհացուցիչ կլինեն, թե՝ ոչ, սակայն քայլերն արված են եւ, ըստ ամենայնի, շարունակելի: Իսկ ահա, նախագահի առաջադրած «բոլոր հայերն էլ հայ են» մեկ այլ կարգախոսը, կարծես թե, դեռ լիովին չի շրջանառվում, քանզի այս հարցում նկատելի է Հայ առաքելական եկեղեցու հակադրությունը: Այս ամենին հակառակ, համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասական հետք թողեց Հայաստանի ու հայության ներքին կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Այս առումով սակայն, լուրջ առաջխաղացում նկատելի չէ, չնայած կառավարության փորձերին՝ դրամա-վարկային քաղաքականություն վարել ոչ միայն Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, այլեւ՝ առանձին պետությունների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական ու ասիական երկրների, նաեւ Ասիական զարգացման բանկի հետ եւն, միեւնույնն է՝ մեր երկրի կախվածությունը աշխարհի գաղտնի կառավարության դրամական լծակներից, ակնհայտ է, ինչը նոր արհավիրքներ է խոստանում ՀՀ ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական ոլորտում, ուրեմնեւ՝ ներքին կյանքում: Մեկ տարվա ընթացքում փոփոխությունների են ենթարկվել նաեւ ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունները: Հիմնականում 3 համաշխարհային հզոր ուժերի (ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵԽ-ի) հետ հարաբերվող (եւ դրանց միջոցով նաեւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող) Հայաստանը նախաձեռնել է տարածաշրջանային նոր քաղաքականություն՝ ասենք՝ առանց որեւէ միջնորդությունների հարաբերությունների հաստատում Թուրքիայի հետ: Նոր տիպի քաղաքականություն է կիրառվում նաեւ Վրաստանի հանդեպ, այստեղ նկատվում է դիրքորոշումների որոշակի կոշտացում՝ հայությանն առնչվող խնդիրներում: Շարունակվում են համաչափ զարգանալ հարաբերություններն Իրանի հետ, իսկ Ադրբեջանի պարագայում առկա է դեռ անփոփոխ իրավիճակ, ինչն առավելապես Բաքվի բռնած կարծր դիրքից է: Եվ այսպես, համառոտ վերլուծությամբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը բոլորովին նոր իրավիճակ է ստեղծել ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս՝ միջազգային հարաբերություններում: Սա էլ, իր հերթին, բոլորովին նոր մարտահրավերներ է առաջ քաշել հայության առջեւ, ինչն էլ զգացական իմաստով գրգռել է աշխարհասփյուռ հայությանը: Դա նախ եւ առաջ Թուրքիայի հետ հարաբերություններն են՝ սահմանի բացում եւ տնտեսական համագործակցություն, ինչպես նաեւ դրանից բխող՝ ցեղասպանության եւ Արցախ-ԼՂՀ-ի խնդրին առնչվող հարցեր: Այս համապատկերում, երբ Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական ներքին անկայուն իրավիճակում՝ կախված համաշխարհային տնտեսական ճգնաժամի պարտադրանքներից, իսկ արտաքին ոլորտում որդեգրելով նոր մարտահրավերներ՝ հայտնվել է միջազգային եւ տարածաշրջանային անցուդարձերի կենտրոնում, անհրաժեշտ է, որ ՀՀ նախագահը դրսեւորի ազգային համաձայնության հասնելու մեծ կամք եւ նվիրում: Այլապես եւ՛ ինքը անձամբ եւ՛ մենք ազգովի կհայտնվենք համաշխարհային մի հորձանուտում, որը կքշի-կտանի մեր նոր կերտած հանրապետության (նաեւ Արցախն ու ազատագրված տարածքները) արածներն ու դեռ չարածները: Հայկ Թորգոմյան Լուսանցք» թիվ 14 (100), 2009թ.
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Օթերևութաբանների զգուշացումներն արդյունք չտվեցին, մայրաքաղաքն ամբողջ օրը կաթվածահար էր (ֆոտո)
- Սերգեյ Բագրատյանը ապացույցներ է ներկայացնում՝ ինքը Դավիթ Անանյանին հրավիրել է քննիչ հանձնաժողով
- Այո, մենք Փաշինյանի շնորհիվ ենք հայտնվել խորհրդարանում. Լուսինե Բադալյան
- Գեւորգ, դու հանձնել ես Շուշին կամ որ նույնն է համաձայն ես, որ Շուշին հանձնել են․Հովհաննիսյանը՝ դատախազին
- ԱԺ փոխխոսնակ. Սյունիքում ԲՀԿ պատգամավորների հետ կապված միջադեպը «սեւերի» ու «սպիտակների» բաժանման դասական օրինակ էր
- ԿԳՄՍ փոխնախարարին վիրավորել են ցուցահանդեսի ժամանակ՝ սա դավաճանած իշխանության ներկայացուցիչ է․yerkir.am
- Թուրքիայի պաշտպանության նախարարը Իրաքում կփորձի պարտադրել «անվտանգություն ջրի դիմաց» բանաձեւը
- Օնիկ Գասպարյանը շարունակում է հանդիպումներ ունենալ թե՛ նախկին նախագահների, թե՛ ընդդիմության առաջնորդների հետ․ Dejavu
- ՀՀ մի շարք ավտոճանապարհներ փակ են. Լարսի ռուսական կողմում կուտակվել է 730 բեռնատար
- Իսրայելը նշել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պայմանները
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին
- ՍԴ-ն 2020-ին տնտեսել է ավելի քան 106 մլն դրամ՝ ուղղելով այն կառավարության պահուստային ֆոնդ
- Երաժշտությունը՝ սփոփանք այս դաժան օրերին.Ֆիլհարմոնիկը պատրաստվում է Առնո Բաբաջանյան-100 համերգաշարին (տեսանյութ)
- ՀՀ մի շարք ավտոճանապարհներ փակ են. Լարսի ռուսական կողմում կուտակվել է 730 բեռնատար
- Հիսուսն ու փարիսեցիները» կտավի վրա կտեսնենք ինքներս մեզ․ Նարինե Խաչատրյան (տեսանյութ)
- Խորհրդակցություն Արցախում՝ «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ
- Օրացույց․ 19-ը հունվարի . Երասխավանում սկսվեց զինված հակամարտությունը. գրանցվեցին առաջին զոհերը (տեսանյութ)
- Ալավերդիում ապաստանած արցախցիները ժամանակավոր աշխատանք են փնտրում (տեսանյութ)
- Էկոնոմիկայի նախարարը Սյունիքում հանդիպել է մարզպետի ու տեղի գործարարների հետ