ՀՀ նախագահը հավաստիացումներ է տալիս Հայ-թուրքական հարաբերությունների ծավալմանը զուգընթաց սաստկանում են քննարկումները Հայոց ցեղասպանության եւ Արցախ-ԼՂՀ-ի թեմաներով: Հատկապես՝ Արցախի եւ ազատագրված տարածքների կարգավիճակի հարցում բոլորը սպասում էին ՀՀ նախագահի «բացահայտմանը»: Եվ ահա, օրերս Սերժ Սարգսյանը իրանահայության հետ հանդիպման ժամանակ նշեց, թե մենք հաստատակամ ենք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու հարցում. «Իհարկե, տեղյակ եք, որ այժմ ընթանում են բանակցություններ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Պարտքս եմ համարում ձեզ տեղեկացնել, որ ՀՀ դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է… ԼՂ-ն որեւէ պայմանով չի կարող նվիրաբերվել Ադրբեջանին: Ադրբեջանի հավակնություններն Արցախի նկատմամբ չունեն ո՛չ իրավական, ո՛չ պատմական, ո՛չ բարոյական հիմք եւ ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այս հարցում Ադրբեջանը վաղուց արդեն սպառել է վստահության բոլոր պաշարները»: Եթե Արցախ-ԼՂՀ-ի հարցով կարելի է պատկերացում կազմել երկրի 1-ին դեմքի տեսակետի մասին, ապա անորոշ է, թե Ս. Սարգսյանն ինչ է մտածում ազատագրված տարածքների հետագա ճակատագրի մասին, ինչն էլ հենց անհանգստություն է պատճառում: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների մասով ՀՀ նախագահը ասել է, որ ինչպես հայկական, այնպես էլ թուրքական եւ միջազգային մամուլում շատ է խոսվում այս մասին, եւ հաճախ ենթադրություններն ու կանխատեսումները, նաեւ բարի ցանկությունները ներկայացվում են որպես փաստ: Սակայն ճշմարտությունն ըստ նախագահի հետեւյալն է՝ «մենք պատրաստ ենք առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Մինչեւ այսօր դրան պատրաստ չի եղել Թուրքիան: Այժմ կարծես թե նախադրյալներ են ստեղծվում դուրս գալու այն անընդունելի վիճակից, երբ հարեւան պետությունները չունեն նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ»: Այնուհետեւ, նա հստակեցրել է, որ հարաբերություններ ստեղծելով Թուրքիայի հետ, բնավ չի նշանակում կասկածի տակ առնել ցեղասպանությունը: Իսկ վերջերս էլ մի հարցազրույցում Ս. Սարգսյանը ասել էր, թե «աշխարհում չկա մի հայ, որ կասկածի տակ առնի ցեղասպանության փաստը: Բոլորը համոզված են: Բայց թուրքերը, թուրքական պետությունը ժխտում են դա: Եվ, չնայած դրան, մենք թուրքերին առաջարկել ենք առանց որեւէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել ճանապարհները, իսկ հետո՝ ստեղծել միջպետական հանձնաժողով, որը կկարողանա բազմաթիվ հարցեր քննարկել»: Սակայն, ՀՀ նախագահը չի կարող բացառել, որ եթե Հայաստանը կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստը, ապա դա ամենեւին չի նշանակում, որ ԱՄՆ-ն կամ որեւէ այլ երկիր կասկածի տակ չի դնի ցեղասպանությունը կամ գոնե առայժմ չի կարեւորի՝ դա պայմանավորելով հայ-թուրքական ներկայիս կապերով: Վտանգավոր է նաեւ միջպետական կամ որեւէ այլ հանձնաժողովի ստեղծումը, որը կարող է քննարկել կամ անգամ լսել ցեղասպանության հարցը: Իսկ մտահոգվելու առիթներ կան ոչ միայն Վաշինգտոնի ուղղությամբ, այլեւ՝ Մոսկվայի: Երեկվանից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Վստահաբար Կրեմլում կքննարկվեն նաեւ հայ-թուրքական հարաբերություններն ու Արցախ-ԼՂՀ-ի հարցը: Ակնհայտ է, որ Մոսկվան էլ գոհ չէ Երեւան-Անկարա ջերմացումից, ուստի Ռուսաստանն ու Ադրբեջանը խոսելու բան հաստատ կունենան: Հետաքրքիր է, իսկ ի հակակշիռ Հայաստան-Թուրքիա ճանապարհի բացման, Բաքուն Մոսկվային կառաջարկի՞ Ադրբեջան-Հայաստան ճանապարհի բացումը, ինչն այսօր անհրաժեշտ է նաեւ Ռուսաստանին՝ վրացական փակ ճանապարհը ադրբեջանականով փոխարինելու համար: Երեկվանից էլ Երեւան է ժամանել Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը, ով մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին: Այս ամենի մասին իհարկե դեռ լռում են ՌԴ ԱԳՆ պատասխանատուները, սակայն, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մի հարցազրույցում ասել է, թե հնարավոր է «Ռուսաստանն ակտիվորեն մասնակցելով ԼՂ-ի խնդրի լուծմանը, գնա որոշակի զիջումների Արեւմուտքին՝ հարավօսական դեպքերից հետո սեփական իմիջը բարձրացնելու համար… ԼՂ հակամարտության լուծման հարցում Մոսկվան ոչ ներկայում, ոչ էլ անցյալում միակողմանի դիրքորոշում չի գրավել: Մենք մասնակցում ենք այդ հակամարտության բանակցային գործընթացին՝ համագործակցելով միջազգային կառույցների հետ, առաջին հերթին խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակ ներկայացուցիչների մասին է»: Այնուհետեւ ավելացրել է, որ այս խնդրի շուրջ Ռուսաստանն ունի բացարձակապես չեզոք դիրքորոշում, եւ կընդունի Երեւանի ու Բաքվի կողմից ընդունված յուրաքանչյուր որոշում: Ինչեւէ, հայ-թուրքական հարաբերությունների հարցը թեժորեն քննարկվում է ոչ միայն Հայաստանում եւ Թուրքիայում, այլեւ՝ Ադրբեջանում, Վրաստանում եւ Իրանում: Եթե Ադրբեջանի պարագայում անհանգստությունը հիմնականում «մեծ եղբոր դավաճանությանն» է առնչվում, ապա Վրաստանում անհանգստանում են, որ կկորցնեն շահավետ աշխարհագրական դիրքը: Հայաստան-Թուրքիա եւ Ադրբեջան-Հայաստան հնարավոր ճանապարհային համագործակցությունը Հայաստանի փոխարեն կմեկուսացնի արդեն Վրաստանին: Ինչ մնում է Իրանին, ապա Թեհրանը պատրաստ է Հայաստան-Թուրքիա տարանցիկ կապերն օգտագործել Եվրոպա դուրս գալու համար… Վահագն Նանյան Լուսանցք» թիվ 14 (100), 2009թ.
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Օնիկ Գասպարյանը շարունակում է հանդիպումներ ունենալ թե՛ նախկին նախագահների, թե՛ ընդդիմության առաջնորդների հետ․ Dejavu
- ՀՀ մի շարք ավտոճանապարհներ փակ են. Լարսի ռուսական կողմում կուտակվել է 730 բեռնատար
- Իսրայելը նշել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պայմանները
- Իրանը պատժամիջոցներ է սահմանել Թրամփի, Պոմպեոյի եւ Բոլթոնի նկատմամբ
- «Իմ քայլը». Համացանցում քննարկումները վնասում են անհետ կորածներին գտնելուն եւ գերեվարվածներին վերադարձնելուն
- ՍԴ-ն ամփոփել է 2020թ․-ին իրականացված դրամական պարգեւատրումների ծավալը
- Համավարակի հետեւանքները կարող են հաջորդ 3-5 տարիների ընթացքում սպառնալիքի տակ դնել համաշխարհային տնտեսության զարգացումը
- Հայոց ցեղասպանության թանգարանի ֆոնդից կորուստների մասին ԿԳՄՍ նախկին նախարարի հայտարարությունները հարցեր են առաջացնում
- Բլինքեն. Միացյալ Նահանգները «առաջ կանցնեն» աճող Չինաստանից եւ կվերականգնեն խզված դաշինքները
- Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի բնակչությունն իր թիկունքում զգա 10 մլն հայության շունչը․ Իշխան Սաղաթելյան
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Օրացույց․ 19-ը հունվարի . Երասխավանում սկսվեց զինված հակամարտությունը. գրանցվեցին առաջին զոհերը (տեսանյութ)
- Ալավերդիում ապաստանած արցախցիները ժամանակավոր աշխատանք են փնտրում (տեսանյութ)
- Էկոնոմիկայի նախարարը Սյունիքում հանդիպել է մարզպետի ու տեղի գործարարների հետ
- Կուզեմ Վազգեն Մանուկյանը հիշի, թե Ադրբեջանում երբ և ովքեր էին թալանում գնացքները․ Գ․Հարությունյան (տեսանյութ)
- 4-րդ զորամիավորումում ամփոփվել է 2020 թ. ուսումնական տարին. ՊՆ
- Երևանի «Արարատը» խզել է Ռուսլան Ավագյանի հետ կնքած պայմանագիրը
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- «Դատախազի լաչառությունը գալիս է նրանից, որ երկրում ունենք համար 1 լաչառ». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
- Անմահության ճանապարհ․ Վազգեն Գրիգորյան (տեսանյութ)
- Հայաստանի արտաքին քաղաքական կապերը՝ մեկ ինտերակտիվ քարտեզում․ ԻՔՄ նախագիծ