Միայն հրեաների՛ն չի կարելի նեղացնել

Ժնեւում տեղի ունեցած ՄԱԿ-ի ռասիզմի հարցերին վերաբերող համաժողովում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Իսրայելը որակել է որպես ամենադաժան եւ պատժիչ վարչակարգ ունեցող ռասիստական երկիր: Այս հայտարարությունից հետո եվրոպական պետությունների մի շարք պատվիրակությունների անդամներ ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը:

ԱՄՆ-ն, Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ մի քանի եվրոպական երկրներ (Լեհաստան, Իտալիա, Հոլանդիա …) ընդհանրապես բոյկոտել էին եւ չէին ներկայացել ՄԱԿ-ի համաժողովին՝ մտավախություն ունենալով, որ այն կվերածեն Իսրայելին քննադատելու համաժողովի: Այսինքն՝ ստացվում է բոլոր ազգերի ազգայնամոլական կամ ցեղամոլական դրսեւորումները կարելի է քննադատել, սակայն հրեական սիոնիզմի մասին ծպտուն անգամ չի կարելի հանել:

ԻԻՀ նախագահն իր ելույթում ասել է, թե Արեւմուտքը «հրեաների տառապանքների պատրվակով անտուն է դարձրել մի ամբողջ ժողովուրդ»՝ նկատի ունենալով պաղեստինցիներին:

Նախօրոք պատրաստված բողոքավորները ծաղրածուների դիմակներով ընդհատել են Մ. Ահմադինեջադի ելույթը, նրա հասցեին գոռացել «ռասիստ» եւ նրա ուղղությամբ ծաղրածուների կարմիր քթեր նետել: Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա…

Իսկ Բենեդիկտոս XVI Պապը ռասիզմի դեմ պայքարում համաժողովը կարեւոր նախաձեռնություն է համարել, որին ի պատասխան Հռոմում հրեաների գլխավոր րաբբի Ռիկարդո Դի Սենյին քննադատել է Պապի այդ արտահայտությունը, չնայած այն հանգամանքին, որ Վատիկանն Իրանի նախագահ Մ. Ահմադինեջադի ելույթը նախապես քննադատել էր:

ԻԻՀ նախագահի վերոնշյալ հայտարարությունից հետո Իսրայելը, ԱՄՆ-ն եւ սրանց դաշնակիցներն անմիջապես քննադատել են Մ. Ահմադինեջադին: Իսրայելը նույնիսկ ժամանակավոր հետ է կանչել Շվեյցարիայում իր երկրի դեսպանին՝ ի նշան բողոքի:

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը

ասել է, թե չնայած այս իրարանցումին, ԱՄՆ-ն նախկինի պես ձգտում է ուղղակի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իրանի հետ, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ալեխանդրո Վոլֆը իրանական ղեկավարությանը կոչ է արել ձեռնպահ մնալ չարամիտ հայտարարություններից:

Այս ամենին արձագանքել է նաեւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Նա Երուսաղեմում ելույթ ունենալով հայտարարել է, որ «Ժնեւում տեղի ունեցող ռասիզմին նվիրված ֆորումն ինքն իրենով մարմնավորում է ռասիզմը: Այդ կոնֆերանսում ելույթ է ունեցել մի մարդ, ով հերքում է Մեծ աղետը (Հոլոքոսթը)… Մենք ուզում ենք լինել արդար ժողովուրդ եւ նա, ով կփորձի մեզ կոտրել, ինքն է կոտրվելու»:

Ժնեւյան համաժողովը հերթական անգամ ապացուցեց, որ սիոնիզմի դեմ պայքարը գնալով ուժգնանում է, եւ ավելի շատ ազգեր ու պետություններ են հասկանում «արդար ժողովուրդ» համարվող ազգի եւ Իսրայել պետության սիոնիստական գաղափարների ազգակործան եւ հակամարդկային իմաստը:

Այս ամենին զուգահեռ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր երկրի կարեւորագույն պարտականությունը համարում է հրեատյացության դեմ պայքարը: Սակայն, սիոնիզմի ռասիստական այլյատյաց՝ պետականորեն տարվող գաղափարներով հրեատյացությունը կանխել հնարավոր չէ:

Հետաքրքիր մի տեղեկատվություն է տարածել ԱՄՆ ԿՀՎ-ն: Ըստ այս վարչության մասնագետների, «Իսրայելի գոյությունը կշարունակվի եւս 20 տարի», այնուհետեւ այս պետությունը կդադարեցնի իր գոյությունը: Պաղեստինի բոլոր փախստականները կվերադառնան Իսրայելի բռնազավթած տարածքներ, իսկ 1,5 մլն. հրեաներ կգաղթեն Ռուսաստան: Իսրայելի ներկայիս բնակչության միայն 2%-ը կնախընտրի գաղթել ԱՄՆ:

Այնպես որ, ԱՄՆ-Իրան հարաբերությունները գուցեեւ կարեւորվում են այս հետազոտությունների հիման վրա:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 15 (101), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։