Կործանված Ատլանտիդայի եկվորները

Անժխտելի է, որ քրիստոնեության «մուտքով» ոչնչացվեցին հայ ազգի հոգեւոր-գաղափարական, լեզվա-մշակութային, գիտա-կրթական, պատմա-ծագումնաբանական եւ այլ արժեքներ:

Փոխարենը մեզ մատուցվեց օտար արժեքներով համեմված համընդհանուր կեղծիք:

Մեզ զրկեցին մեր գլխից (Աստվածներից) եւ ոտքերից (Արմատներից), թողեցին միայն ձեռքերը՝ աշխատելու՝ սնվելու եւ ծառայելու համար: Աշխարհում շատ ազգեր ընդունեցին (իհարկե ոչ իրենց կամքով, այլ՝ խաչակրաց արշավանքներով, ավեր ու սպանդով) նոր ուսմունքը, բայց երբեք չոչնչացրեցին իրենց անցյալը, պատմությունն ու մշակույթը:

Ինչու՞ մե՛ր դեպքում այդքան բարբարոսություն եղավ: Ի՞նչ կատարվեց մե՛զ հետ:

Անցյալի համընդհանուր ոչնչացումից մեզ մնաց ազգային գենետիկ հիշողությունը՝ որպես հոգեւոր մասնիկ, եւ լեզուն՝ որպես նյութական մասնիկ, որոնք կարողացան դարեդար պահպանել ու փոխանցել հայոց պատմական հիշողությունն ու նախնյաց իմաստնությունը: Դրանք փոխանցվեցին լեզվի, մեր արմատական բառերի խորհուրդների միջոցով, բանավոր խոսքի միջոցով: Լեզուն Գենի ինքնաարտահայտման միջոցն է, եւ այս երկուսի հոգեւոր-նյութական «համագործակցությունից» գոյատեւեց հայկական տեսակն իր առաքելությամբ եւ առաքինությունների համակարգով:

Այսպես են պահպանվել ու փոխանցվել Հայկի ու Բելի հակամարտության, Արա Գեղեցիկի եւ Շամիրամի պատերազմի եւ նմանատիպ այլ պատմությունները, «Սասնա Ծռեր» էպոսը եւ հայկական մեծախորհուրդ հեքիաթները… ինչպես նաեւ նյութական մասնիկ լեզվի ու գրի ածանցյալ՝ քարեղեն մատյանները՝ ժայռապատկերները, որոնք հնարավոր չեղավ ոչնչացնել (Գրիգոր խավարիչն ի զորու չեղավ ժայռերն էլ ավերելու):

«Լուսանցք»-ի էջերում մենք քանիցս քննարկել ենք հայերի (արմենների) ծագմանն առնչվող տարաբնույթ հարցեր: Քննարկել ենք նաեւ Հայք-Հայաստան-հայ եւ Արմենիա-արմեն, հայկականություն-արիականություն առնչությունները: Սույն հոդվածում մեկ այլ առնչություն եւս կքննարկենք: Ըստ մեր էպոսի (որոշ վերլուծական տեսակետների) Արմենոիդ =Հայ ազգատեսակը կապվում է կործանված Ատլանտիդայի քաղաքակրթության հետ:

Այդ են վկայում նաեւ մեր լեռնաշխարհում առկա բազմաթիվ ժայռապատկերները: Այսպես էլ ժայռապատկերներից մեզ է հասել քար=քարե արար, քարե կերտում, քարե դարաշրջան, քարասիրություն՝ քարի հետ աշխատելու ձգտումը, ինչը մեզ է հասել գենետիկ շղթայի միջոցով:

Արմենոիդ մարդատեսակի ոտքը շրջել է ամբողջ երկիր մոլորակը: Որտեղ էլ որ եղել է, նա իր ձեռագիրը թողել է քարե պատկերների (նաեւ՝ գրերի) միջոցով: Մոլորակում, որտեղ էլ որ գտնվեն ժայռապատկերներ, դրանց մեծամասնությանը կպել է հայի (բնօրրանից հեռացածների) ձեռքը, դրանք գրել-փորագրել է կամ հայի ձեռքը կամ նրա ժառանգների… Խոսքը պարզունակ նկարների մասին չէ, այլ այն պատկերների, որոնցում քաղաքակրթական տարրեր եւ տիեզերագրեր կան արտացոլված:

Այսպես մեր նախնիները եւ մարդկության Նախահայրենիքում (Արարատում) եւ մոլորակի տարբեր ծայրերում պատմել են իրենց անցյալի մասին՝ ի տես համամարդկության: Այն ժամանակներում ոչ-ոք դա չէր կարող անել:

Տիեզերական օրինաչափության, զարգացումների, ձգողականության գործառույթի հետեւանքով, երկիր մոլորակն իր բեւեռները փոխել է որոշակի ժամանակաշրջանում, որոշակի աստիճաններով, այդ ընթացքում Երկրագնդի վրա տեղի են ունեցել ջրա-ցամաքային արմատական տեղափոխություններ: Տիեզերքից արված նկարահանումները վկայում են, որ Հյուսիսային բեւեռում, հսկայական սառցադաշտերի հատակում պատկերված են լեռներ, անտառներ եւն: Կան սառույցի հսկայական անալի հատվածներ: Այդպիսի մի ջրա-ցամաքային փոփոխության ժամանակ էլ կործանվեց Ատլանտիդայի քաղաքակրթությունը՝ գոյացնելով Ատլանտյան օվկիանոսը:

Ատլանտիդայի եւ՛ ծագման, եւ՛ կործանման մասին կան մի շարք վարկածներ՝ հայտնի ու անհայտ: Բայց մենք կպնդենք մերը: Կործանված Ատլանտիդայի քաղաքակրթությունը կապ չունի արեւմտյան կիսագնդում գտնվող ազգ-պետությունների հետ, քանի որ դրանք ստեղծվել են հիշյալ կործանումից շա՜տ հետո:

Այդ քաղաքակրթության փրկվածները երկրի արեւմտյան կիսագնդից տեղափոխվել են արեւելյան կիսագունդ: Նրանք հաստատվել են Հայկական բարձրավանդակում (որի հետ կապը եղել է մինչկործանումը), որտեղ հողը բարեբեր էր, իսկ բարձր լեռնային դիրքն այլեւս ջրակործանում չէր խոստանում (ինչն ապացուցվեց հետագայում՝ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ), ազատ էր հողմագալարապտույտներից (ՓցվՈՎՌ) եւ գլխավորը՝ երկրա-պատոգեն գոտիները դրական էին:

Մեր էպոսում Ծովինար անվանումը ծագել է այդտեղից:

«Սասնա Ծռեր» էպոսը բազմաշերտ, ծածկագիր գաղտնագիտությամբ գրված պատում է եւ սա է Հայոց Ազգային Աստվածաշունչը……

Հենց սկիզբը Գագիկ թագավորով սկսվող թաքնագիր է (մանրամասները՝ էպոսի նախատեսվող վերլուծության ժամանակ): Ավելացնենք միայն, որ «Արեւելյաց երկրի աստղի ճանապարհը բռնեք, գնացեք»-ը Սանասար եւ Բաղդասար եղբայրներին խորհուրդ էր տվել հենց Ծովինար մայրը:

…Եկվորներն ունեին չափազանց բարձր մտավոր կարողություններ, նրանց միջավայրում բացակայում էր «գողություն», «տգիտություն», «տարփանք» եւ նմանատիպ այլ հասկացությունները: Առաջ անցնելով նշենք, որ եկվորների նախնիները Արարատից գնացած ճյուղերն էին, որի մասին ժառանգները չգիտեին: Սակայն, Ծովինարը ուղղորդում է նրանց դեպի Բնօրրան…

- Երբ դրսում եղբայրները խաղում էին ճժերուն հետ, թաղի ճժեր թափվան էնոնց վերան, ասին. «Դուք բիճ եք»: Բիճ նշանակում է հայր չունեցող: Հայրը նաեւ Հայրենիքն է, որ տղեկները չունեին: Նրանց Հայրենիքը կործանվել էր: Մեջբերում էպոսից.

Ու գնացին երկու աղբեր:

Ու գնացին, գնացին լեռնե՜ր, լեռնե՜ր.

Էլան էդ սարերի գլուխ,

Գիշեր ցերեկ՝ արին մեկ:

Ժամանակացույցից գիտենք, որ Երկրագնդիի արեւելյան կիսագնդում գիշեր է, իսկ արեւմտյան կիսագնդում՝ ցերեկ:

Շենլիք չկար էդ վեր քեր: (իմա՝ բարձր լեռներ)

Էդ էրկրին շատ հավանեցան,

Տեսան անուշ ջուրեր

Ու տեղն էլ անուշ էր -

Սանասար ասաց. – էստեղ խորոտ է…

Եվ այսպես, եկվոր տղաներն իրենց տունը շինեցին անհուն քարերից-քարե դարաշրջանում:

Ասին.- իսկի բան էլ չունինք,

Ոչ տուն, ոչ տեղ, ոչ հայրենիք,

Մենք ինչ մորե (իմա՝ ՎՏՐպ-ծովե, Ծովինարե) ելեր ենք,

Ոչ հեր ենք տեսել, ոչ մեր ենք տեսել… …

Առանց մեկնաբանությունների էլ այս մեջբերումները պերճախոս են եւ հասկանալի:

Թաղի ճժերը՝ արեւելյան կիսագնդում հողի զեռից առաջացած (հողածին-ադամորդի) ցեղախմբերն էին, (ըստ Դարվինի՝ տոհմական կապկացեղեր էին)՝ ջհուդ, արաբ, քուրդ, թաթար, թուրք… որոնք լցվել էին Արարչական Արարատյան Հայրենիք:

Եկվոր տղաների խնդրանքով «քառասուն տուն» աղ քատ – ուղ քուտի հետ շինեցին իրենց տունը:

Սանասար ասաց.

Առաջ զմեր բե՞րդ շինենք,

Թե՞ չէ զեդա աղքատ-ուղքուտի:

- Առաջ շինենք զեդոնց տներ,

Ու նոր շինենք զմեր բերդ,

Էդ խեղճ մարդեր չեն կարնա

Արեւուն առաջ կենա:

Նախ՝ աղ քատ = համի զգացողություն չունեցող, վայրի, անհամ ու վատ սնվող, ուղ քուտ = ուղեղի, իմացականի պակասություն (տգիտություն) ունեցող: Երկուսն էլ ծնում են չարություն:

Առաջ շինեցին ուղեղի աղքատությամբ տառապող արաբական տունը (Եգիպտոսը), այդ խեղ(ճ) մարդատեսակի, խեղ մարդերի, որոնք «Արեւի առջեւ չէին դիմանա»: Այստեղ խոսքը վերաբերվում է ոչ միայն Արեւագիտությանը, որին նրանք չէին տիրապետում (արեւի էներգիայի օգտագործում, Արեւապաշտություն եւն), այլեւ՝ իրապես չէին դիմանում արեւի ճառագայթների ազդեցությանը՝ քանզի հրածին չէին (որից էլ առաջացել է նրանց Լուսնապաշտությունը)…

Հիշենք հունական Պրոմեթեւսին, ով 35.000 տարի շղթայված էր ժայռին: Իսկ թե որտե՞ղ էր այդ ժայռը, ուսումնասիրելով տեղեկանում ենք, որ այն Կովկասյան լեռներում էր:

Իսկ ի՞նչ գործ ուներ Պրոմեթեւսն այս լեռներում, այն էլ՝ շղթայված:

Արմենոիդ ազգատեսակից ստացած գաղտնիքները շղթայված պահում էր իր մոտ: Հույները փորձում էին այն հեռու պահել մյուսներից: Ինչպես հողածին Ադամը չպետք է ունենար իմաստություն (պետք է ուղ քուտ մնար), եւ Եվայի հետ իմաստության ծառի բարիքը համտեսելուց հետո վտարվեց դրախտից, այնպես էլ Պրոմեթեւսը չպետք է ստացած կրակը (կեցությունը կարգավորելու խորհուրդը) այլոց տար (որ մնացյալը աղ քատ մնային)…

Այստեղից է, որ ինչպես հելլենիզմը, այնպես էլ հուդա-քրիստոնեությունն անխնա վերաբերվեցին Հայոց Հավատին, առաջինն այն խեղաթյուրեց ու հասցրեց կռապաշտության, երկրորդն այն ավերեց ու ավերակների վերածեց… Առաջինն իր «սրբազան» պոռնկությամբ ապականեց Արմենոիդ տեսակի հավատը, սանձարձակեցրեց հոգեւոր կյանքը, երկրորդը՝ ի հակառակ սրան, ներփակեց, բարդույթավորեց հային՝ հնազանդությամբ եւ կրոնամոլեռանդությամբ… Իսկ ՀԱՅ-ը հենց սրանց միջինն է, ազատամիտ է, բայց ոչ այլասերված, հավատավոր է, բայց ոչ անազատախոհ…

Կրակը Տիեզերքի Արեւի երկրային արտացոլանք-խորհուրդն է (Արեւագիտության կիրառումը Երկրում), եւ Պրոմեթեւսը այդ խորհուրդը պահեց 35.000 տարի: Այս գողունը հույն ազգին այնքան զարգացրեց, որ նրանք իրենց հռչակեցին աստվածներ ու կիսաստվածներ…

Իսկ երբ խորանում ենք դիցաբանական (վերերկրային) երեւույթների մեջ, հաճախ ենք երեւութական ուղիղ կապերի ականատեսը լինում… Այս կապը կա նաեւ Կովկասյան լեռներում շղթայված Պրոմեթեւսի եւ Արարատյան լեռներում փակված Փոքր Մհերի միջեւ: Իսկ որ վերոնշյալ գաղտնիքների բանալին գտնվում է Փոքր Մհերի մոտ՝ կրկին հանդիպում ենք մեր էպոսում:

«Շատ ազգեր կորագլուխ կլինեն». ահա այս է պատճառը, որ հիշյալ խեղ(ճ) ցեղերը կապեցին իրենց պայմանագիրը՝ Արմենոիդ-Հայ ազգատեսակին բնաջնջելու ծրագիրը, որն իրագործում են մինչեւ այսօր: Իսկ Փոքր Մհերը ժայռում փակված պահում է Տիեզերահաս Խորիմաստ Խորհուրդները, որպեսզի դրանք աղ քատ – ուղ-քուտ-ները ի չարս չգործադրեն (ցավոք, այդ գաղտնիքների մի մասն արդեն ի չարս գործածվում է, որը գողացվեց մինչ Պրոմեթեւսին շղթայելը կամ Փոքր Մհերի ժայռում փակվելը)… Փոքր Մհերը կրկին դուրս կգա այն ժամանակ, երբ ՀԱՅ-ը կտնօրինի Հայքում: Իսկ ոմանք մտածում են, թե Փոքր Մհերը ինքը պետք է դուրս գա եւ փրկի մեզ (դեռ մի բան էլ նեղանում են, որ ուշանում է): Նկատելի է, որ ինչ-որ քրիստոնեական ելեւէջ կա այստեղ՝ Քրիստոսը պետք է գա ու փրկի բոլորիս: Անկյալի գործ, ոչ մի բան չանի ու սպասի, թե երբ են փրկելու… Ո՛չ, դա հայի ձեւը չէ, մենք մեզ փրկելով, մեր արմատ-ակունքին վերադառնալով միայն կազատենք Փոքր Մհերին, ով դուրս գալով ժայռից մեզ կտա այն իմաստությունն ու գաղտնիքները, որոնցով մենք կապրենք ու կապրեցնենք բոլորին… Փոքր Մհերն այսօրվա Հայաստանում չի տեսնում ՀԱՅ-ին՝ որպես իր Հայրենիքի տեր ու տնօրեն եւ երբեք իր տիեզերախորհուրդ իմաստով չի ծառայի օտարի Հայաստանին եւ սեփական երկրում օտարացած հային…

Վերադառնալով Պրոմեթեւսի շղթայմանը, նշենք, որ նրան ժայռի միջից ազատեց Հեր-կուլ-եսը:

Հողածինները նրան գողացան (ազատեցին կապանքներից) ու Արեւի «պլատաները» վերջնականապես խառնշտորեցին ու փչացրին, քանի որ ավելի տգետ էին ու նրանցում մեկտեղվում էին բարին ու չարին: «Էդ ավազակներ խառնեցին նախրի տավարի հետ բերին քաղաք»՝ կարդում ենք էպոսում: Հիմա, ավելի լավ է մեր Փոքր Մհերը դեռ մնա ժայռում փակված, քան՝ հողածինները նրան էլ գտնեն ու «ազատեն»…

Իսկ եթե, այնուամենայնիվ, Փոքր Մհերը կարողանար (իմա՝ ցանկանար) դուրս գալ ժայռից, ապա նա ինքը հիմնահատակ կավերեր ներկայիս Հայաստանի Հանրապետությունը (նաեւ՝ Հայքը վերակառուցելու համար), քանզի «հողը նրա ոտքի տակ չէր դիմանա», որովհետեւ ո՛չ Հայաստանի Հանրապետությունն է հայկական արմատների վրա կառուցված, ո՛չ էլ հայն է հայկականությամբ ապրում՝ թաղված իր եվրաարժեքների ու այլադավանության ճահճի ու գարշահոտության մեջ:…

…Եվ ահա, Ատլանտիդայի եկվորները արեւելյան ավազակներին «խառնեցին տավարների հետ» ու բերին-դարձրին քաղաքակիրթ: Այսինքն՝ նրանց հասանելի դարձրեցին իրենց զարգացած գիտական-մշակութային իմացությունները, որոնց հաշվարկներով կառուցեցին եգիպտական կոչված քաղաքակրթությունը, որն այսօր աշխարհի համար դեռ առեղծված է, առավել եւս եգիպտացի արաբների համար… Շարունակենք էպոսից.

- Հայ աղպեր, էրթանք ծովու բերան,

Մեկ լավ ձի մեզի համար գտնինք, բերինք:

Հրեղեն էին (իմա՝ հրածին), գիտեին որ ծովու ձի կա:

Զինք շալապատիկ արավ, էթալ ծով:

Աստծու հրամանով ծով բացվեց

Սանասարի աչից առջեւ եղավ չոր գետին: (ծանոթ տեսարան չէ՞ Բիբլիա-Աստվածաշնչից)

Սանասար ծովու մեջ որ մտավ,

Ինչ որ գետնի վերա գնաց:

Գնաց, հասավ ծովու տակ, մեկ պարտեզ.

Հավուզ կա մեջ էն պարտեզին,

Էն քոշք ու սարայի առջեւ ջուր կը թալի:

Տեսավ ծովային ձին, Քուռկիկ Ջալալին

Էնտեղ կապուկ, թամք սադափին, վերան պատրաստ,

Կեծական թուր վերան կախած:

…Հե՛յ Սանասար, էլի վե՛ր…

Վերը նկարագրվածը վերաբերում է նախորդ՝ գերզարգացած քաղաքակրթությանը: Եվ ահա, կրկին ձայնն է՝ Սանասար վե՛ր բարձրացիր… (գաղտնիքներն իմանալուց հետո պետք է վերհանել ու վերակառուցել ամեն բան՝ արարչադիր օրենքներով):

Սանասար քաշեց ըզձին, բաղչով կերթար,

Էլի ճամփին ծով բացվեց

Մեկ էլ տեսավ ծովու էրես»:

Իսկ Բաղդասարը տեսնելով Սանասարին՝

- Չճանչեցավ, վախեցավ, լալով փախավ:

Բաղդասարի համար ասվող այս խոսքերը վերաբերվում են վերջին 2000-ամյակին: Մենք մեզ չենք ճանաչում, չգիտենք ովքե՞ր ենք, որտեղի՞ց ենք եկել, ի՞նչ պիտի անենք հիմա եւ ու՞ր ենք գնում: Վախեցել ենք ու դեռ վախենում ենք: Հիմա առավել եւս, երբ քրիստոնեական ուսմունքը հերքում եւ շարունակում է պղծել նույնիսկ ավերակների վերածված ամեն հայկական (իմա՝ հեթանոսական-արիական) բան: Հայը վախենում է հայկականից… Հայը հնազանդորեն ընդունում է օտարազգի Աբրահամին կամ Քրիստոսին, բայց գառնուկի պես վախեցած (էլ չասենք՝ թույնով ներարկված ատելությամբ) է վերաբերում Հայկ Նահապետին կամ Հայ Աստվածներին: Մեր նախնյաց իմացականից քիչ ենք օգտվում: Արգելում են… մի գիրք են ճանաչել տալիս միայն՝ Բիբլիա-Աստվածաշունչը (սկսել են դպրոցներում մանուկներին էլ սարսափեցնել), որ այլ բան չկարդանք, ճիշտը չիմանանք, չարին չճանաչենք… Ադամի «տեսությամբ» են վախեցնում՝ դժոխք կընկնենք, եթե հուդա-քրիստոնեությունից հրաժարվենք, Եհովան կպատժի, եթե հլու-հնազանդ գառներ չլինենք եւ գայլերին կեր չդառնանք…

Սիոնի պաշտամունքը որդեգրելով, Իսրայելը ավետյաց երկիր ճանաչելով՝ մեզ Սիսն ու Մասիսը, Արարատյան սրբազան երկիրը չեն վերադարձնի: Հային հրեական Աստվածները երբեք չեն օգնել եւ այլ Աստվածներն էլ չեն օգնելու: Մեզ մե՛ր Աստվածներն են օգնելու եւ Տիեզերակարգը՝ Արարչի Գահով…

Մեզանից միայն ուրիշներն են շարունակում օգուտներ քաղել: 2000 տարի մենք միշտ կառուցել ենք ուրիշների տունը, սնուցել ենք նրանց Աստվածներին: Մինչեւ մեր սխալը հասկացել ենք, շատ ուշ է եղել, բայց դարձի եկողներին էլ պարբերաբար հալածել են եւ՛ ներքին եւ՛ արտաքին թշնամիները: Այդ պատճառով է առաջացել թուրքի այս ասացվածքը. «Հայի վերջին (հետին) խելքը իմը լիներ»: Լալով փախել ենք մեր տեղ ու տնից, ապավինել ենք օտար Աստծո կամ չգոյ Աստծո որդու ողորմածությանը՝ թե մեզ կփրկեն, փոխանակ՝ միավորվելու, դիմակայելու եւ հաղթանակելու:

…Եվ եկվոր «տղաները» իրենց քարե ամրոցը շինեցին, անհուն քարերից, քարե դարաշրջանում: Հոդվածի սկզբում էինք ասել, որ մեր տեսակն իր ասելիքը փորագրեց ժայռերին, որ բիրտ կապկացեղերը գոնե դրանք չոչնչացնեն:

Ժայռագրերը հին քաղաքակրթության որոշակի տառաձեւերն են, որոնք դեռ բացահայտված չեն եւ սպասում են վերծանման…

«Սասնա Ծռեր» էպոսը եւ ժայռապատկերները գրված են նույն «ձեռագրով», եթե միմյանց վստահենք եւ օտար «ցեցը» մեզ չքայքայի, շատ շուտով ականատես կլինենք էպոսում ասված հետեւյալ խոսքերին.

«Շատ ազգեր կորագլուխ կլինեն»…

Իսկ «ատլանտյան» ժայռապատկերների մեկնաբանություններն այսօր էլ տարաբնույթ բանավեճերի տեղիք են տալիս: Բայց կան պատկերներ, որոնք ավելի քան պարզ են ու հասկանալի: Օրինակ՝ երբ մարդու ոտքերի տակ կա լողացող նավակ՝ աջ ձեռքին հավասարաթեւ խաչ նշան-կողմնացույց, ձախ ձեռքին՝ պաշտպանական զենք: Խաչ նշանն էպոսի «խաչ պատերազմին» է, որ իջնում էր հայոց դյուցազունների աջ թեւին, որից էլ ուժ էին ստանում եւ իրենց ուղին հարթում… իսկ ձախ ձեռքին՝ մարդու զենքն է, որ փրկված եկվորը բերում է ջրասույզ եղած Ատլանտիդայից…

Մեկ այլ պատկերում տեսնում ենք գծանկար՝ հյուսիս-հարավ, արեւելք-արեւմուտք: Իսկ հարավ-արեւմտյան ուղղանկյուն-քառանկյան փակ գծաձեւը ցույց է տալիս կործանված Ատլանտիդայի քաղաքակրթության փակ փուլը: Ատլանտյան օվկիանոսի հատակում կատարված լուսանկարներից հայտնի է այդ քաղաքակրթության հողատարածքը, որն ուղղանկյուն-քառանկյան ձեւ ունի: Հետազոտական լուսանկարներից պարզ երեւում են հայկական կենցաղային իրերը՝ լավաշ թխելու սեղան-տախտակը, երկու բռնիչներով պուլիկ-կաթսաները, երեք բռնիչանի կճուճները եւ այլն:

Կան այլ պատկերներ եւս, որոնք խորհրդանշում են այծաձեւ կենդանակերպ: Ե՛վ երկնքից եւ՛ հողից սնվող կենդանաձեւեր: Կարիճի կենդանակերպ՝ մարդու տեսքով, այլ կենդանակերպերի (համաստեղությունների) խորհուրդներ: Մարդակերպ գծանկարներ՝ ամենատարբեր գործառույթներ իրականացնելիս: Բացվող գալարապտույտի ճանապարհ, որը տանում է վեր՝ իրար հաջորդող կեռխաչերը (տիեզերական դրական ու բացասական էներգիաները)՝ պարուրաձեւ պտույտները…

Հազարամյակներ շարունակ այս գծաձեւերը զարդարում են մեր ժայռերը, սակայն, դեռ գտնվում են տգիտությունից ու արյունապղծությունից տառապող մարդիկ, ովքեր ասում են, թե դրանք քարանձավային «քաղաքակրթության» նշաններ են կամ որ առավել զարմանալի է՝ «ֆաշիզմի» դրսեւորումներ…

Այսօրվա մարդը Լուսնից կամ Մարսից այն կողմ չի էլ կարողանալու թռչել՝ իր մոգոնած սարքերով, քանզի չարի ուղեղը մշտական արգելակների է հանդիպում (Տիեզերքում՝ առավել եւս…), սակայն, այդ քարանձավային «քաղաքակրթության» վերծանումները մեզ հասցնում են ՏԻԵԶԵՐՔԻ խորխորատները, օվկիանոսների եւ երկրի ընդերքը եւ պատկերացումներ են տալիս քաղաքակրթությունների մասին:

Իսկ ինչ մնում է կեռխաչ-սվաստիկային, ապա այն տիեզերական պատկերների նախահիմքն է, հավերժական եւ պարուրաձեւ պտույտների առաջին հիմնարար տարրը, եւ արժանի է երկրպագման, այլ՝ ոչ թե վախվխորած գառնուկների կամ տհասների կողմից փնովման: Այն պետք է տեղադրել հայոց պետականությունը-թագավորությունը խորհրդանշող ծիրանագույն դրոշի վրա, որից էլ դեղին ոսկով Արեւը կճառագի՝ ազդարարելով հայության վերածնունդը…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 15 (101), 2009թ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։