Թիվ 21 – հ.10 – 2003

 ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 21 – հ.10 – 2003

ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑԻՆ,
Ո՛Չ «ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆԸ», ՈՐԸ ՀԱՅՈՑ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՎԵՐՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՆ Է:
ՉԿԱ՛ ԴՊՐՈՑ, ՉԿԱ՛ ՈՒՐԵՄՆ ՍԵՐՈՒՆԴ ՈՒ ՆԱԵՎ ԱՊԱԳԱ:

ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ (ՀԱՄ ծրագրից)
       Հայոց Լեզուն հին է այնքան, որքան Հայ Ցեղը, և որպես հնագույն Լեզու՝ Նախալեզուն է՝ Մայր-Լեզուն բոլոր լեզուների: Հայերենն իր մեջ կրում է հարյուր հազարամյակների պատմական հիշողություն, միևնույն ժամանակ մեր լեզուն Հայ Գենի հիշողության արտահայտչամիջոցն է, ուստի լեզվապահպանությունը համազգային գերխնդիր է: Մեր էությունը ձևավորող, ազգային նկարագիրն ու արժեքները պահպանող համակարգի ամենազորեղ գործոնը լեզուն է: Եթե ազգային գաղափարախոսությունն իր հիմքում ամրագրում է ազգի ծագման, զարգացման, հարատևման ու առաքելության, նաև՝ Բնօրրան-Հայրենիքում ինքնատիպ կենսակերպով ապրելու սկզբունքներ, ապա՝ ազգային անվտանգության հայեցակարգը կառուցվում է Ազգի ու Հայրենիքի՝ արտաքին վտանգի դեմ պաշտպանական համակարգի և ներազգային անվտանգության (գենետիկ ինքնապաշտպանության, նախևառաջ՝ Արյան ու Լեզվի անաղարտության) առկայությամբ: Սրանք անհրաժեշտ ինքնապահպանության այն գործոններն են, որոնք ՄԱՐԴ-ը պետք է զգա և՛ գիտակցաբար, և՛ բնազդաբար: Պետք է գիտակցել ոչ միայն անհատապես, այլև՝ պետականորեն:
         Պետություն ստեղծելը, ունենալն ու հզորացնելը բոլոր ազգերի կենսակերպի ուղղորդիչ տարրն են: Ազգային հանրույթի կյանքի առանձնահատկությունները բացառելը ի վերջո կհասցնի ուծացման, տարրալուծման, և ազգը կվերանա: Մարդկության պատմությունը սովորեցնում է, որ պետությունն ազգին դարձնում է հզոր ու ապահովում հարատևումը: Սակայն, որպեսըզի պետությունը չայլակերպվի և թշնամի չդառնա սեփական ազգին, անհրաժեշտ պայման է պետության բնույթի ներդաշնակությունը պետություն ստեղծած ազգի շահերին: Այսինքն՝ հայոց պետության բնույթը հայկականությունը պետք է լինի: Պետության բնույթն էլ պայմանավորված է մշակութային քաղաքականությամբ: Մշակութային քաղաքականությունն է որոշում՝ ազգը, իր արժեքային համակարգով, կապրի՞, թե՞ կկորչի, կանհետանա:
         Լեզվաքաղաքականությունը՝ պետության լեզվի անմրցակից գործառությամբ, լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիրները և առանց սեփական լեզվաքաղաքականության Հայոց պետությունը ազգայնորեն չի զարգանա: Լեզվաքաղաքականությունն այն միջնաբերդն է, որն հանձնելուց հետո իր հաղթարշավն է սկսում ապազգայնացումը:
      …Արյան պղծումը վերջնահաշվում հանգեցնում է ժառանգական (գենետիկ-ծինաբանական) շեղումների՝ հիվանդագին երկվության, իսկ այլալեզու կրթությունը, ամբողջապես քանդում է հայեցի լեզվամտածողությունը, որն էլ ուղղակիորեն խեղում է անձի՝ հայ անհատի բարոյահոգեբանական կերտվածքը: Իսկ ազգափոխությունը էականորեն շեղում է մարդու առաքելությունը՝ տանելով նրան հոգեպես և էապես ինքնաոչնչացման, որը համարժեք է մարդու մեջ առկա Տիեզերական Հավերժական Ոգուց ինքնահրաժարումին, քանզի Տիեզերական Համակարգում՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ, Ազգը Հոգի է, Բնօրրանը՝ Մարմին՝ նրա Առաքելության իրականացման համար…
      Անդրադառնալով հատկապես հայերենի դերին ու նշանակությանը՝ նշենք, որ պետականորեն՝ Հայերենի իրավական պաշտպանը ՀՀ Սահմանադրությունն է՝ ի դեմս ՀՀ նախագահի: Իսկ նպատակաուղղված լեզվաքաղաքականություն իրականացնողը ՀՀ կառավարությունն է՝ Լեզվի պետական տեսչությամբ, որն այսօր գրեթե մեկուսացված է և զրկված լեզվապաշտպանական լիազորություններից: ճիշտը՝ Լեզվի, կամ ավելի ընդգրկուն՝ Հայապահպանության նախարարության ստեղծումն է: Ապազգային ղեկավարների լուռ համաձայնությամբ ու հանցավոր գործունեությամբ անուղղակիորեն (արտաքին միջամտությամբ՝ նաև նպատակայնորեն) ոչնչացման է դատապարտվել Ոսկեղենիկ, Արարչածին Հայոց Լեզուն: Օտար զավթիչներն էլ են փորձել ոչնչացման դատապարտել մեր լեզուն, քանզի Լեզվի մահը Ազգի մահն է: Իսկ իշխանությունների կողմից Հայերենը այնքան թույլ է պաշտպանվում, որ պետության լեզուն հայտնվել է երկրորդականի կարգավիճակում՝ ռուսերենի ու անգլերենի մրցակցության (շատ հաճախ՝ բռնի ներխուժման) պայմաններում: Երկլեզվության խորհրդային վտանգը վերածվել է «եռալեզվություն» կոչվող չարիքի, այս պայմաններում այն կարող է դառնալ «բազմալեզվություն», իսկ Հայերենը կունենա միայն բարևելու և կենցաղում մի կերպ գոյատևելու հեռանկար…
         Լեզուն վիթխարի ուժ է, որոշում է ազգերի ճակատագիրը: Պատմությունը վկայում է, որ կորցնելով միավորվելու, հարատևելու կռվանը՝ լեզուն, քայքայվել, ուծացել են հզոր պետություն ունեցող ազգերը՝ զրկվելով նաև իրենց առաքելությունից:
      Մեր պետական այրերից շատերը, օտար կրթության իրենց կարոտաբաղձությամբ, նաև՝ իբր գիտատեխնիկական հայալեզու գրականության բացակայությունը շեշտելով, ամուր են պահում ռուսերենի դիրքերը, իսկ համակարգիչների ներմուծման պատրվակով՝ ուղղակի «անփոխարինելի» դարձնում անգլերենը: Այս վիճակը տարեց տարի խորանում է, և նման դավադիր միտումը պետք է անհապաղ կասեցվի: 
       Լեզվապահպանությունը (ազգապահպանությունը) ինչպես ազգային, այնպես էլ պետական լուրջ հիմնահարց է, բայց դուրս է մնացել կարևորագույն համարվողների շարքից:                                                       
     Խնդիրը լուծելու համար հիմնարար, համակարգային փոփոխություն է պետք, և անհրաժեշտաբար ստեղծվելիք Հայապահպանության նախարարությունը ի թիվս այլ հիմնախնդիրների, կզբաղվի լեզապահպանության և լեզվաքաղաքականության, նաև՝ Հայոց դպրոցի  հարցերով…
     Հայոց Լեզուն, Հայոց Այբուբենը Հայ Արյամբ գրվելով է փոխանցվել սերնդեսերունդ ու պաշտպանվել նույնիսկ գաղթի ճանապարհներին, իսկ այժմ այն բացարձակապես անպաշտպան է՝ հատկապես հանրակրթական դպրոցներում: Ազգային պետության լեզվի շահերը օտար լեզուներին ստորադասելը հանցագործություն է, ազգադավություն: Այլալեզու դարձած «հայը» պատրաստի թեկնածու է այլ երկրների լրտեսական գործակալությունների համար, իսկ սա արդեն լուրջ և անհետաձգելի պատժամիջոցներ է ակնկալում: Եթե կա ցանկություն երեխաներին կամ յուր անձը «դարձնել» այլազգի, ապա այդ ուրացությունը կարելի է անել միայն մի պայմանով, որ փոխվի նաև դավաճանի «հայրենիքը»՝ չըվտանգելու համար մեզ և Հայության իրավունքները, Հայոց Պետականությունը: Ձեռքբերովի, անտրամաբանական, անառողջ ազատությունից հղփացած մարդու «իրավունքները» չեն կարող պարտադրվել ազգային (ներցեղային) բարոյականին ու հայրենակերտ պետական մտածողությանը:
        Ազգի իրավունքը վեր է անհատի իրավունքից, որն այսօր հասցվել է բառիս բուն իմաստով սանձարձակության, ընդհուպ անասնական բնազդի մակարդակի:
        Կրթության և դաստիարակության լեզվի (նաև՝ հանրակրթության) հարցը պետության ու ազգի անվտանգությունն ապահովող գործոն է և պիտի լինի հայանպաստ:
      Մշակութային ներխուժմամբ, լեզվափոխության պարագայում, որևէ զենք կամ զորք անհրաժեշտ չէ Հայաստանը գրավելու, հայությանը ոչնչացնելու համար: Ազգն ու պետությունը կքայքայվեն ներսից՝ ինքնաոչնչացմամբ:
        Հայոց Լեզուն ՀԱՅ ԳԵՆԻ ինքնաարտահայտման միջոցն է, ասել է թե հենց ԳԵՆՆ է, ուստի Մայրենիի (ճիշտը՝ Հայրենիի) իմացությունը պարտադիր է բոլորի, հատկապես ղեկավար, պետական պատասխանատու այրերի համար: Սակայն, միայն թղթե օրենքներով լեզուն հնարավոր չէ պաշտպանել. անհրաժեշտ է պաշտպանել գործնականում բոլոր ոլորտներում: Այսպիսով՝ հայոց լեզվի պաշտպանությունը մեր ազգային ինքնության ու հարատևության երաշխիքն է, եւ ամուր պետականության հիմքը, քանզի Լեզուն ԳԵՆԻ ինքնաարտահայտման միջոցն է, իսկ ԳԵՆԸ  հենց ԱԶԳՆ է:
      Լեզվաքաղաքական առանձնահատուկ խնդիր է պատմահամեմատական ստուգաբանությունը: Լեզուն սերունդների համար պատմություն է ամբարում, և այդ հարստությունից օգտվելու համար բառի էության ընկալումը պետք է լինի ոչ միայն գիտության առարկա, այլև՝ Հայերենի ուսուցման սկզբունք: Սա մի հզոր լծակ է, որ մենք չենք գործադրել հայագիտության աղավաղումները բացահայտելու, մեր արժեքները յուրացնողներին խեղճացնելու համար: Լեզուն ներազգային հաղորդակցման դեպքում դրսևորում է ազգի էական որակը և գործում ազգային խորհրդանիշների համակարգի ծրագրով, իսկ արտաքին՝ ազգամիջյան հաղորդակցման դեպքում՝ բառերի պայմանական համակարգից ավելին լինել չի կարող: Ազգային լեզուն ազգի ներկայացուցիչ-անհատը ժառանգում է լեզվահիշողությամբ. մայրենի-հայրենիի ուսուցումն էլ, ոչ այլ ինչ է, եթե ոչ, լեզվական կարողության բացահայտում՝ անցում ենթագիտակցականից գիտակցական մակարդակի: Իսկ օտար լեզուն յուրացվում է լեզվի ոչ խորքային՝ առարկայական հատկանիշի հիմքով՝ որպես ներմուծվող կարողություն:
     Միայն ազգային լեզվի խորհրդանիշների, զգացողութ-   յան միջոցով է ազգը կապ հաստատում իր Ծագման, ի՛ր Էության, ի՛ր Բնօրրանի հետ: Հայերենը զրկելով ոգուց, դարձնելով լոկ հաղորդակցման միջոց, հնարավորություն ենք տվել օտար լեզուներին ներխուժել մեր հայրենիի կենսոլորտ ու մրցակցել նրա հետ: Լեզվի խորհրդանիշների որակազրկման ակնբախ օրինակ է «Արարատ» գաղափարագիրը: Այսօր մեր լեզվում Արարատ-ի իմաստը երկատված է. ի՞նչ ենք հասկանում Արարատ ասելով՝ և՛ Մասիս լեռը, և՛ Հայկական լեռնաշխարհը: Որպեսզի վերաիմաստավորենք լեզվի այս խորհրդանիշը, պետք է բառարմատի վերլուծություն կատարվի՝ վեր կանգնելով լեզվաբանության մեջ արդեն արմատավորված կեղծ կաղապարներից:
    Ար-ը, մեր կարծիքով, արտահայտում է Աստվածային ծագման, սերման, զորության իմաստ: Հայերենում արմատի կրկնությամբ բառը ստանում է բացարձակի, անհամեմատելիի արժեք: Ար-ար կրկնավոր արմատը արարչագործության համակարգի տարր է՝ արարչագործության բաղադրիչներից մեկը. Արար-իչ, արար-ել, արար-ած, արար-ատ: Արարատ-ը խորհրդանշում է արարման տեղը: Մենք դադարել ենք հիշել, որ Արարիչը արարել է Արի ցեղը Արարատում: «Արարատ» խորհրդանիշը բովանդակազրկվել, դարձել է սոսկ լեռան անուն միտումնավոր՝ մեզ՝ հայերիս կամայական ծագում վերագրելու նպատակով:
      Օտարներն իրենց ինքնահաստատման ճանապարհին խեղաթյուրում են մեր պատմությունը, իսկ մենք ո՛չ միայն չենք ընդդիմանում, այլև հետևում ենք նրանց օրինակին՝ արժեզրկում ենք լեզուն՝ անփույթ վարվելով բառիմաստի հետ:
     Հայի սուրբ պարտականությունն է նախևառաջ ուսում ստանալ, կրթվել Հայերենով, մտածել ու խոսել Հայերեն, արարել Հայերեն: Ահա՛, այս դեպքում երկփեղկվելու վտանգ չկա, և մյուս լեզուների իմացությունը դառնում է պարզապես հոգևոր հարստություն, իսկ ազգային նկարագիր ունեցող, բանիմաց մարդն ինքնին արժեք է: Միայն այս սկզբունքով հանրակրթություն իրականացնելով՝ պաշտպանված կլինենք:

Հ Ա Տ Վ Ա Ծ
Հ Ա Յ    Ա Ր Ի Ա Կ Ա Ն    Մ Ի Ա Բ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն (Հ Ա Մ)
Ծ Ր Ա Գ Ր Ի Ց

ՀԱՄ-Ի ՆՇԱՆԱԲԱՆՆ է
       Հայ Ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ սկզբունքային է համարում իր Ազգի միասնությունն ու Արյան մաքրությունը, բուն Հայ-Արիական Ակունք-Արմատներին վերադառնալու անհրաժեշտությունը, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը, ամբողջականությունն ու հզորությունը և բոլոր ուժերով ու միջոցներով պայքարում է հանուն այս Սուրբ Նպատակների իրականացման:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
     Պատմականորեն անխուսափելի Արցախյան շարժման հզոր ալիքը Հայ Ազգի նոր զարթոնքի, ալեկոծման սկիզբը եղավ: Բուռն պոռթկումը Հայ Ազգի մեջ արթնացրեց Հայ Ցեղի բացառիկ Գենը և Հայ-Արիացիների քաջարի (արի), ազատատենչ Ոգին…
    Արցախյան ազատամարտը Հայ Ազգի հայրենասիրա-    կան զգացմունքները վերափոխեց հայրենապաշտականի ու հայրենատիրականի, և Հայ ազգային ազատագրական պայքարը թևակոխեց նոր փուլ, որն ավարտվեց Հայաստանի (նաև Արցախի) անկախացմամբ:
       Անկախություն ձեռք բերելուց հետո, պահանջվեց ուժե- րի գերագույն լարում և առավել կազմակերպվածություն ու կարգապահություն՝ մեր հիմնական նպատակներին հասնելու համար:
     Անցած հազարամյակների ու ներկա պայքարի փորձը, Հայաստանում առկա իրադրությունը հանգեցրել են Ազգի ինքնահաստատմանը և Հայ Տեսակի արարող արմատներին վերադառնալու գաղափարին: Առաջացել են բարդ ու տարաբնույթ խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը Հայ Ազգի գոյատևման, ազատ, անկախ զարգացման, Հայրենիքի միասնության համար կարևոր են ու սկզբունքային…
      Այսօր պետք է կերտվի այն Հայը, որի ամուր ձեռքերում   է լինելու Ազգի ու Հայրենիքի ապագան: Այդ Հայը պետք է դառնա իր Ակունքներին և բազմադարյան իմաստությամբ ու հզորությամբ վերատիրի Ամբողջական Հայաստանին՝ կազմակերպելով Հայ Ազգի համախմբումը հզոր Միացյալ Հայրենիքում:
        Ազատ, Անկախ  ու  Միացյալ Հայաստանի  վերակերտումը, Հայերի Բնօրրանի վերատիրումը (Արցախ (Լեռնային, նաև Դաշտային՝ Ուտիք), Նախիջևան, Ջավախք, Արևմտյան Հայաստան, Կիլիկիա…) պետք է իրականացվի փուլ առ փուլ՝ հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանում պատմական պահը, Հայաստանի դիրքն ու կարողությունները և քաղաքական – տնտեսական, կրոնական – գաղափարախոսական ոլորտներում՝ նաև միջազգային շահերի նպաստավոր լինելու հանգամանքը…
         ՀԱՄ-ը աջակցություն է ցույց տալիս այն բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնք գործում են ելնելով բացառապես ԱԶԳԻ ու ՀԱՅՐԵՆԻՔԻ շահերից, և առաջնորդվում են անցյալի պատմական հիշողությամբ ու չեն անտեսում ազգային ավանդույթներն ու արժեքները, չեն աղճատում Հայի ազգային ու բարոյական նկարագիրը:
         ՀԱՄ-ը կողմնակից է բազմակուսակցականությանն ու բազմակարծությանը (սակայն, ոչ երբեք հակաազգային ու հակապետական քարոզչությանը) և որպես քաղաքական ուժ և ուղղություն՝ առաջնորդվում է ազգային – ազգայնական գաղափարախոսությամբ:

ՀԱՄ-Ը ՀԻՄՆՎՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՒՄ Է
1. Ներքին հանգստությունն ու անկողմնակալ մտածողությունը երաշխավորում են ազգի շարունակական օրինաչափ առաջընթացը, ապահովում հաղթանակը, իսկ հանդարտությունն ու քաղաքական իրատեսությունը՝ երկրի զարգացումը:
2. Իրականությունը պետք է ընկալել այնպես, ինչպես կա, այլ ոչ թե այնպես, ինչպես ցանկալի է:
3. Գլխավորը երկրորդականից տարբերելու գիտակցությունըն ու կարողությունը անհրաժեշտ են՝ իրադարձություններից մշտապես առնվազն մեկ քայլ առաջ գտնվելու համար:
4. Տարբեր տեսակետներից դժվարությունները տեսնելը և դրանց հաղթահարման հնարավորություն ստեղծելը՝ հաջողության հասնելու կայուն նախապայման են:
5. Իրադարձությունների վրա ազդելու կարողությունը առավելություն է, անփոխարինելի գերհզոր զենք:
6. Պատրաստվածությունը՝ դիմագրավելու հնարավոր անսպասելի կամ կանխատեսելի իրադարձություններին, նվազագույնի է հասցնում անցանկալի պատահականությունները:
7. Դժվարին իրավիճակները հաղթահարելու ձգտումը իմաստավորում է կյանքը:
8. Դիտողականությունը անսխալ վերլուծելու և իրատեսորեն գործելու երաշխիք է:
9. Հեռատեսությունը նպատակների և խնդիրների իրականացման աներևույթ, սակայն ապահով արահետ է:
10. Նախազգացողությունն ու ընկալունակությունը նպաստավոր պայման են՝ իրադարձությունների հետագա ընթացքի վրա արագորեն  ներգործելու համար:
11. Ամենատարբեր իրադարձություններից դրական փորձի ձեռքբերման ունակությունը ամրապնդում է վստահությունը, հզորացնում և իմաստնացնում է:
12. ՈՒրիշին լսելու, հասկանալու և օգնելու ձգտումը ուժեղի կեցվածք է: Այն երկխոսության, փոխըմբռնման և հարաբերությունների կարգավորման լավագույն միջոց է:
  
ՀԱՄ-Ը ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է     
1. Հայ Ազգն Ընտրյալ է, Մարդ – Աստվածային որակով օժտված, Արարչաստեղծ Հայ Ցեղի Գենի և Ինքնության միակ ժառանգական կրողն է:
2. Հայ Ազգն ինքն է իր ճակատագրի ու Հայրենիքի տերը:
3. Հայ Ազգն առաջնորդվում է Հայրենիքի ազատության, անկախության, սեփական ազգային գաղափարախոսության, ազգային սեփականության՝ որպես տնտեսական հիմքի, ազգային հոգևոր կերտվածքի և Հայ Ազգի Ընտրյալ լինելու իրավունքի ու գիտակցության վրա:
4. Հայ Ազգը դատապարտում է ցեղապղծությունն ու արնապղծությունը, ազգադավությունն ու հայրենալքությունը:
5. Հայ Ազգը խստագույնս դատապարտում է հնազանդության ու ստրկացման ցանկացած քարոզ, դրսևորում և առաջնորդվում է Ցեղապաշտին հատուկ հոգեբանությամբ:
6. Հայ Ազգն իր հոգևոր, մտավոր, տնտեսական և մյուս կարողություններն ուղղում է Ազգի ու Հայրենիքի բարօրությանն ու հզորությանը:
7. Հայ Ազգի գոյատևումը, առաջադիմությունը հնարավոր է միայն ազատ, անկախ զարգացման պայմաններում:
8. Հայ Ազգը մերժում է օտար գաղափարախոսությունների, բարոյախոսությունների և կրոնների մուտքը Հայաստան:
9. Հայ  Ազգը  դատապարտում  է  ու չի  ճանաչում իրեն պարտադրվող և Ազգի ու Հայրենիքի շահերը նսեմացնող կամ վընասող ցանկացած որոշում կամ փաստաթուղթ:
10. Հայ Ազգը չի ընդունում որևէ ազգի կամ պետության գերիշխանությունը և պատրաստ է համագործակցության հավասարի կարգավիճակով:
11. Հայ Ազգը պայքարում է իր նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, պահանջատեր է իր մասնատված Հայրենիքի բոլոր տարածքների վերադարձման խնդրում և պատրաստ է պայքարի ու արդար վրիժառության:
12. Հայ Ազգն ընդունում է պայքարի այն բոլոր  ձևերը, որոնք անհրաժեշտ և օգտակար են Ազգի ու Հայրենիքի շահերը պաշտպանելու համար:
13. Յուրաքանչյուր ազգ ունի պատմական հիշողություն, այդ հիշողությամբ առաջնորդվելու իրավունք և տերն է իր պատմական անցյալի:
14. Հայ Ազգը չունի մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, սակայն, առաջնորդվում է պատմական փորձառությամբ:
15. Ազգի կամքի անտեսումը՝ բռնություն է:
16. Միայն ազգային անկախ պետականությունն է ազգերի հարատևման գրավականը:
17. Յուրաքանչյուր ազգ ինքն է տերն իր Պատմական Հայրենիքի՝ Բնօրրանի, ու պետք է ապրի իր Պատմական Հայրենիքում:
18. Յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք իր Պատմական Հայրենիքի տարածքի վրա:

ՀԱՄ-Ի ԿԵՆՍԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ   
ա / Չվնասելու
1. Մի՛ վնասիր խոսքով, գործով, մտքով և մի՛ թող, որ քեզ վընասեն:
2. Մի՛ արա այլոց այն, ինչ չես կամենում որ անեն քեզ:
3. Եղի՛ր քո մղումների, կրքերի, ցանկությունների, զգացումների, խռովքների, հույզերի, տրամադրությունների և հակումների տիրակալը:
4. Բարեկամիդ, ընկերոջդ, զավակիդ որակներն ամրապնդիր խրախուսանքով, բայց մի՛ բթացրու գովասանքով:
5. Ինչպես դատես ուրիշին, այնպես կդատապարտես ինքդ քեզ:
6. Չարի հանդեպ մի՛ համակվիր սնոտի տագնապով, վախով, սարսափով և մերժի՛ր դիվային դրսևորումները, որոնք հիմնականում երեքն են՝ ագահությունը, ցասումն ու տառփանքը:
7. Մի՛ վերածիր փառքդ՝ սնափառության, հպարտությունդ՝ գոռոզության, բարկությունդ՝ կատաղության, ուրախությունդ՝ կեր ու խումի, հակակրանքդ՝ ատելության, ենթադրությունդ՝ կասկածի…
8. Մի՛ առաջնորդվիր՝ ցանկալին իրողություն է, անցանկալին՝ պատրանք մտայնությամբ:
9. Զատի՛ր թացն ու չորը և համատեղ մի՛ այրիր, զի թացը դեռևս վառելիք չէ և կրակի համար պղծություն է: Թացի տեղը կրակի կողքին չորանալն է:
10. Մեղանչողի նկատմամբ ներողամիտ եղի՛ր, բայց միա՛յն պատժելուց հետո:
11. Մեղանչողի հանդեպ  եղի՛ր վեհանձն, բայց պատժի մեջ մի՛ թերացիր ու չափը մի՛ անցիր:
12. Մի՛ շփոթվիր, երբ պահանջում են ճշմարտության ապացույցներ:
13. Անմաքուր մարմնով մի՛ խոսիր, մի՛ գործիր, մի՛ սնվիր:
14. Ուտելու ժամանակ եղիր հանգիստ և մի՛ շտապիր:
15. Նրբացրու՛ սնունդդ և բարելաված կլինես առողջությունդ, տնտեսած՝ ժամանակդ և բոլոր ուժերին տիրապետելու կարողություն կունենաս:
16. Առողջարար է այն սնունդը, որն առավելագույնս է փոխակերպվում կենսաուժի:
17. Մի՛ թող, որ սնունդդ սնվի և զբաղնունքդ զբաղվի քեզանով:
18. Նա՛, ով իրեն շրջապատում է արատներով, ինքն է դառնում արատավոր և հիմարանալով՝ տառապում է:
19. Մշտապես անարատ պահի՛ր արյունդ.
    ա/ Արյունապղծություն է ա՛յն ամենը, ինչ բացասաբար է անդրադառնում արյան մաքրության և որակի վրա: 
    բ / Տհաճ երևույթը, ձայնը, հոտը, համը, միտքը, ինչպես նաև՝ տագնապը, վախը, սարսափը, հնացած սնունդը ազդում են արյան վրա և թուլացնում Գենը:
20. Մի’ տկարացրու մարմինդ և հոգիդ՝ տարաբնույթ նյութական ու հոգևոր թմրեցուցիչներով:
21. Ճանաչի՛ր, բայց մի՛ փորձիր հասկանալ ու արդարացնել տականքին, ինքդ կհայտնվես նրա վիճակում:
22. Ո՛չ մի դեպքում տականքին մտերիմ ու մերձավոր մի՛ դարձիր, որպեսզի չպարտավորվես սիրել և պաշտպանել նըրան այնպես, ինչպես ինքդ քեզ:
23. Զանազանի՛ր հարուստին ունևորից, աղքատին՝ չքավորից:
24. Ո՜վ մարդ, զգուշացի՛ր հակաբնական դառնալուց, զի այս վտանգը բոլոր արարածների մեջ միա՛յն քեզ է սպառնում:
25. Մի՛շտ խնամիր Կենաց (Գեների) ծառդ և երբեք այլ տեսակով մի՛ պատվաստիր, իսկ չորացած ոստերն անհապաղ էտի՛ր և այրի՛ր:
26. Սերունդ տու’ր՝ ընտանիք կազմելով հայի հետ:

բ / Ներդաշնակելու
27. Մի՛ առաջնորդվիր կասկածանքով, ենթադրությամբ, հակակրանքով և ատելությամբ:
28. Մի՛ եղիր կաշառող և կաշառվող:
29. Եղի՛ր ուղղամիտ, արդարացի և բարեպաշտ:
30. Առաջնորդվի՛ր անձդ կարևորելու սկզբունքով:
31. Խոսի՛ր ճիշտ և կարճ, լսի՛ր ուշադիր և զանազանի՛ր անհրաժեշտը:
32. Մի՛ խնդրիր և մի՛ թող որ քեզ խնդրեն:
33. Երբեք անհիմն մի՛ նեղացրու և արիություն ունեցի՛ր ընդունելու և ուղղելու սխալներդ:
34. Եղի՛ր հաստատուն, հանդուրժող, զուսպ, հանդարտ և խոհեմ:
35. Ցուցամոլ մի՛ եղիր, երեսպաշտություն մի՛ արա, կեղծ կեցվածք մի՛ ընդունիր: Ինչպիսին տանն ես, այնպիսին էլ դրսում եղի՛ր:
36. Սակավակերությունն ու շատակերությունը, անսեռունակությունն ու վավաշոտությունը, ալարկոտությունն ու հապճեպությունը, նախանձն ու անտարբերությունը… հոգեկան խանգարումներ են:
37. Եղի՛ր սեռահաս և ապա նոր՝ սեռահաղորդ:
38. Զանազանի՛ր սեռային մերձեցումը կենակցումից  (կենակցել՝ Գենը կցել կարող են մե՛կ այր և մե՛կ կին): Մերձեցումը բնորոշում է սեռային բազմազանություն (ընդհուպ մինչև համասեռային և չորքոտանիների հետ տառփանքային հաղորդակցություն), որը հանգեցնում է մարմնի պղծության:
39. Ոչ մի ձևով, չափով, ժամանակով մի՛ պակասեցրու սթափությունդ:
40. Մշտապես զարգացրու’ ընկալունակությունդ և կճանաչես բարին ու չարը:     
Ընկալումները լինում են՝
*Ուղղակի,
*Ներզգայական,
*Ավանդական-սովորութական,
*Տրամաբանական,
*Համեմատական,
*Հավանական-անհավանական,
*Գիտական,
41. Արդար լինելու համար բոլորի և ամեն ինչի մեջ նախ փնտրիր դրական հատկանիշներ:
42. Ընդունելի են այն ծայրահեղությունները, որոնց բնորոշ են ճշմարտությունը, սերը, արիությունը և բարությունը: Մնացած ծայրահեղություններն ավերիչ են: 
43. Կոփի՛ր մարմինդ, միտքդ, Ոգիդ և դրանց ներդաշնակ զարգացմամբ կհասնես մարմնական զորության ու հոգևոր իմաստության:
44. Անկողնուցդ շու՛տ վեր կաց և առաջին գործդ թո՛ղ լինի մարմինդ ու միտքդ մաքրելը, գեղեցկացնելը, զորեղացնելը:
45. Ո՜վ կին, ոչ մի ձևով, չափով ու ժամանակով մի՛ պակասեցրու գեղեցկությունդ և նվիրվածությունդ, այլապես ամուսինդ դրանք կփնտրի այլոց մեջ:
46. Ո՜վ այր, ուշադիր և հոգատար եղի՛ր կնոջդ նկատմամբ, այլապես այդ կանեն այլոք:                                                                          

գ / Գործունեության
47. Խոսքդ արժեքավորի՛ր գործով:
48. Բոլոր տեսակի նվիրաբերումներն ու զոհողությունները կատարիր առանց հատուցման ակնկալիքի:
49. Ապրի՛ր այնպես, որ կարեկցանքի, սփոփանքի, մխիթարության, քծնանքի և շողոքորթության կարիք չունենաս:
50. Տու՛ր, ինչ կարող ես, ստացի՛ր, ինչ կարող են տալ:
51. Տու՛ր ինչպես Արևը, որ դրանից Արիները զորանան, չարիները՝ մոխրանան:
52. Գող է նա, ով կարողացածը չի տալիս:
53. Երբ անհրաժեշտ է կայացնել որոշում. մի՛ խուսափիր, քանզի դա միևնույնն է կայանալու է:       
54. Որտեղ անզոր է գիտակցությունդ, ապավինի՛ր սրտիդ:
55. Լսի՛ր ինքդ քեզ, վստահի՛ր ներքին ձայնիդ: Դա հիմքն է, որից կարող է ծնվել ցանկացած հայտնագործություն:
56. Զգայարաններդ բանեցրու’ զգալու և ո՛չ ցանկանալու համար:
57. Մշտապես մարզի’ր զգայարաններդ, որ լիարժեք հաղորդվես Գերագույն Էությանը:
     Մարզման ենթակա զգայարաններն են՝
*Տեսողությունը,
*Լսողությունը,
*Հոտառությունը,
*Համի զգացողությունը,
*Շոշափելիքը,
*Ներզգացողությունը,
*Հիշողությունը:
58. Քայլի՛ր քո’ արահետով, եթե մյուսը նույնիսկ թագավորական ճանապարհ է: Քայլի՛ր առանց կասկածելու, շրջվելու և վախենալու:
59. Փնտրի՛ր և ականատես կլինես «հրաշքների»:
60. Զանազանի՛ր պատրանքը իրականությունից:
61. Մաքուր պահի՛ր բերանդ ամեն նզովքից և անեծքից: Դըրանք կվանեն բարեկամիդ, կզվարճացնեն՝ թշնամուդ:
62. Հայհոյանք տալը թուլության, անզորության դրսևորում է:
63. Գնահատի՛ր պարտականություններդ ավելի, քան՝ իրավունքներդ:
64. Մարմնիդ, Մտքիդ և Ոգուդ զորության շտեմարանը մի՛ տրամադրիր անառակներին և տխմարներին:
65. Ազգի բարօրության համար տեղդ զիջի’ր առավել ունակներին:
66. Ազգային խնդիրներին նվիրաբերվի’ր կամավոր և գիտակցաբար:
67. Գործադրի՛ր բոլոր կարողություններդ՝ մարդ կոչվելու և արժանի մարդկանց համար աշխարհ կառուցելու նպատակով:
68. Միայն ազգի որակը կրողը պետք է առաջնորդ ու նաև՝ պետական այր լինի:
69. Առանց ազգային ապրելակերպի՝ ազգային գաղափարախոսությունն ու քաղաքականությունը դեռևս ազգային որակներ չեն:
70. Բնական համակարգը զուտ ազգային – ազգայնական կենսակերպ է, սակայն, մեզանում ներկայումս կան արհեստածին համակարգեր (դիցուք՝ կեղծ ժողովրդավարությունը): Իրական ժողովրդավարությունն էլ հարատև չէ և անպայման վերածվելու է ամբոխավարության, որը՝ ծայրահեղություն է: Նման ճակատագրի են արժանանալու բոլոր անբնական համակարգերը:
71. Խոստումներիդ կատարման մեջ եղի՛ր հետևողական և նույնիսկ թշմանուդ տված խոստումըդ մի՛ դրժիր:
72. Վստահի՛ր բոլոր նրանց, ովքեր աներեր են իրենց խոստումների մեջ: Վստահի՛ր այնքան, որքան որ մարդն արժանի է վստահության:
73. Հարգել կարողանալու համար նախ հարգի՛ր ինքդ քեզ՝ խուսափելով եսամոլ անհատական և հավաքական դրսևորումներից:
74. Ճշմարտությունը ուժեղների մենաշնորհն է:
75. Ազատվի՛ր մահվան երկյուղից ու կլինես իսկապե՛ս ազատ և անպարտ:
76. Մահը տրված է մարդուն ա՛յն հաղթահարելու, ոչ՝ նրան սպասելու և տրվելու համար:
77. Վաղվա գործդ արա՛ այսօր, հաջորդ կյանքին նախապատրաստվի’ր ա՛յս կյանքում: Դրանից կշահեն և’ ընտանիքըդ, և’ Ազգդ, և’ Մոլորակդ, և’ Տիեզերքդ:
78. Եթե ձգտում ես «Երկնային արքայության», ապա ապրի՛ր արքայավայել՝ ինչպես բարեպաշտ և իմաստուն արքաները, և ո՛չ որպես տգետ ստրուկ, քանզի՝ ինչ ցանես, այն էլ կհնձես:
79. Ո՜վ մարդ արարած, ճակատիդ երկու գիր ունես. «Ես եմ, որ եմ» և «Առաքելություն»: Առաջինը լրացուցիչ ճիգ ու ջանք չի պահանջում և հասցնում է մակերեսային ու վաղանցիկ երջանկության, երկրորդը պահանջում է զրկանք ու զոհողություն և հասցնում է հարատև երջանկության: Ընտրությունը քոնն է:
80. Միշտ ձգտի՛ր երջանկության: Երջանկությունը վաղանցիկ ոգեմտացնծության վիճակ է՝ պայմանավորված գոյիմաստական հաղթանակներով: Որքան բազում և հարաճուն են հաղթանակները, այնքան տևական է երջանկության զգացումը: Դու՛ ես քո դժբախտության պատճառը և երջանկության երաշխավորը:
81. Քո երջանկությունը տե’ս Ազգիդ հզորացման և Հայաստանի բնական սահմանների վերականգնման մեջ, ամեն ինչ զոհաբերի’ր հանուն Հայրենիքի: Արարչի կողմից մեզ տրված Հայրենիքը՝ Հայկական Բարձրավանդակն է, որ միայն Հայերինս է:
դ / Դպրության
82. Իմաստավորի’ր շարժումդ, միտքդ, ժամանակդ: Եթե նըման են բոլոր շարժումներդ, մտքերդ և վայրկյաններդ, կնշանակի՝ անդամալույծ ես, անիմաստ, և ընդամենը վայրկյան է կյանքդ:
83. Ձգտի՛ր ապագային և կավելացնես ներուժդ:
84. Ուսանի՛ր՝ պահպանելով Ազգին և Հայրենիքին առավել արդյունավետ ծառայելու խորհուրդը:
85. Հարգի՛ր նրանց, ովքեր սիրում են իրենց Ազգն ու Հայրենիքը, նույնիսկ եթե թշնամիդ են:
86. Նվիրվի՛ր Ազգիդ և Հայրենիքիդ՝ սրով ու գրչով: Առաջնահերթությունը կթելադրի իրավիճակը:
87. Ծառայի՛ր Ազգիդ և Հայրենիքիդ ամեն ինչով, բայց՝ ոչ՝ ստորությամբ:
88. Հայրենիքը ստրկատեր չէ, իսկ նրան ծառայելն էլ՝ ստրկություն: Հայրենիքին ծառայելը՝ պաշտպանելն ու հզորացնելը, սեփական անձի և ազգի հարատևման ու առաքելության իրականացման երաշխիքն է:
89. Ե’վ գիտակցաբար, և’ բնազդաբար ունեցիր Ազգի հավիտենության համար կռվելու ու մեռնելու պատրաստակամություն:
90. Կռվի՛ր հաղթելու, մեռի՛ր անմահանալու համար:
91. Մահը թշնամի չէ՛, այն մարտահրավեր է, արժանի հակառակորդ:
92. Մեռի՛ր այնպես, որ մահդ էլ ծառայի Ազգիդ ու Հայրենիքիդ:
93. Տեր եղի՛ր Հայրենիքիդ, այլապես օտարը բռնությամբ կորդեգրվի քո նախնիներին:
94. Ամենօրյա մանրուքներում անգամ զարգացրու՛ կամքդ:
95. Տղամա՛րդ ասելով՝ հասկացիր վերարական, և կի՛ն ասելով՝ վերիգական հոգեվիճակ և որակ:
96. Մի՛ շփոթիր Արիությունը արու լինելու հետ:
97. Առաքինուց սովորի՛ր՝ ինչպիսին կարելի է լինել, իսկ տականքից՝  ինչպիսին չի՛ կարելի:
98. Ազատվիր՛ նախապաշարումներից և կվերականգնես Ցեղային լիարժեքության գիտակցությունդ, կատարելագործի՛ր անձդ և կպաշտպանես քո անհատականությունը:
99. Երբ մարդիկ չար և դաժան են իրավիճակի թելադրանքով, դեռ  ամեն ինչ չէ, որ կորած է:
100. Խստապահանջ եղի՛ր մարդ որակի նկատմամբ, որպեսզի կարողանաս ստեղծել և գնահատել իսկական համամարդկային արժեքներ:
101. Մարդը անքակտելի երրորդություն է՝ բաղկացած Մարմնից, Բանականությունից և Ոգուց-Հոգուց:      
102. Մտքի և Ոգու ուժերը զորեղանում են այնտեղ, որտեղ լավ են կրթում և կրթվում:
103. Ծնողների գերագույն պարտքը զավակներին կրթություն տալն է: Անկիրթ զավակներ ունեցող ծնողները պատվի արժան չեն:
104. Միայն նա՛ կարող է համարվել լիարժեք մարդ, ով վաղ հասակից մշտապես մարզվել է և ստացել ազգային կրթություն:
105. Ճշմարիտ ուսուցիչը նա՛ է, ով սովորեցնում է հարց տալուց զատ  գտնել նաև այդ հարցի պատասխանը:
106. Որտեղ նահանջում է ոգեղենությունը, այնտեղ իմաստազրկվում է բանականությունը: Որտեղ իմաստազրկվում է բանականությունը, այնտեղ տկարանում է մարմինը: Երրորդություն-մարդ որակը նախապայման է Գերագույն Էության ընկալման:
107. Ճանաչի՛ր հակառակորդիդ աշխարհընկալումը, գործի՛ր համարձա’կ ու արա՛գ՝կանգնեցնելով նրան կատարված փաստի առաջ: Թող հակառակորդի դիմադրությունը խթան լինի, բայց ոչ՝ արգելք:
108. Ճանաչի՛ր ճշմարիտ գեղեցկությունը: Դա այն գեղեցկությունն է, որը համապատասխանում է բոլոր զգայարանների պահանջներին:
109. Գեղեցիկի ընկալումն ունեն բոլորը՝ և’ առաքինիները, և’ տականքները, սակայն, տարբեր են գեղեցիկը վայելելու ձևերը: Առաջիններն այն զգում, խնամում և հիանում են, երկրորդները՝ կամենում, տիրում ու բռնանում են:
110. Քաղաքականությունը պայքար է՝ հանուն հավաքական իրավունքի: Իրավունքը ծնունդն է ուժի և արդարության: Ուժը և արդարությունը մաքրությամբ և ճշմարտությամբ ոգեմարմնական մարզվածությունն է: Մաքրությամբ և ճշմարտությամբ ոգեմարմնական մարզվածությունը նախապայման է Գերագույն Էության իմաստավորման և իմաստության: Գերագույն Իմաստությունը կայացած (իրականացված) Ոգու բաղձալի նպատակն է:
111. Իմաստուն Ոգով առաջնորդված քաղաքականությունն  արդար է  և հաղթական:
112. Ճանաչի՛ր քո մեծագույն թշնամուն, որն ունայնությունը՝ սինն է: Կիսակույր ես, եթե չունես դրա ճանաչման ներհայեցողություն, բայց սինը կարող ես գտնել ուրիշի մեջ:
113. Ուրիշի սինը քեզ համար վտանգավոր չէ, եթե հաղթահարված է քո սինը:
114.  Ո՜վ Հայ ռազմիկ, որքան շա՜տ քրտինք թափես, այնքան քիչ արյուն կկորցնես մարտադաշտում:
115. Ապազգային հատկանիշներով առաջնորդվող ժողովուրդը վերածվում է ամբոխի և անբարո է դառնում հասարակությունը, բժիշկը երազում է շատ հիվանդ ունենալ, ինչպես ոստիկանը՝ հանցագործ, հրշեջը՝ հրդեհ, քահանան՝ առատաձեռն խաչհամբուրող, դագաղագործը՝ մեռել…
116. Խոսի’ր, մտածի’ր, գործի’ր, արարի’ր Հայերեն ու Հայաստանի համար:
117. Գիտցի’ր՝ քո գերագույն ծնողը Ազգն է, ապա միայն անմիջական ծնողներդ:

ե / Իմաստության
118. Զանազանի՛ր խելացուն գրագետից, կիրթ մարդուն՝ ուսյալից, իմաստունին՝ գիտունից, հանճարին՝ տաղանդավորից:
119. Հավատա՛ և գործիր՝ մշտապես ունենալով քո լրացուցիչ տարբերակը:
120. Տիեզերքն ամփոփված է մտքի մեջ, միտքը սփռված է Տեզերքով մեկ: Տիրապետի’ր մտքիդ:
121. Հետևի’ր մտքիդ ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է մտքին՝ նա նրա բարեկամն է, ով չի իշխում՝ միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին:
122. Ապրի՛ր հավատով և ոչ՝ հույսով: Հավատա’ Ազգիդ ուժին, կարողությանը:
123. Պայքարը կյանք է. նա ներդաշնակորեն պետք է ներառի ինչպես ուժ և վճռականություն, այնպես էլ՝ սեր և քնքշանք:
124. Հիշի՛ր, որ  կարողանաս  ապրել,  և  ապրիր  այնպես,  որ  քեզ հիշեն:
125. Եղի՛ր բնական. բնական է այն, ինչը մաքուր և արարչական է:
126. Որտեղ վերջանում է առաքինությունը, այնտեղ դադարում է արարումը: Որտեղ դադարում է արարումը, այնտեղ սկսվում է ավերումը: Որտեղ սկսվում է ավերումը, այնտեղ իշխում է կիրքը: Որտեղ իշխում է կիրքը, այնտեղ ձևավորվում է տգիտությունը: Որտեղ ձևավորվում է տգիտությունը, այնտեղ վերջանում է առաքելությունը: Որտեղ վերջանում է առաքելությունը, այնտեղ մեռնում և կանգ է առնում ամեն ԲԱՆ: Եվ ուրեմն՝ առաքինությունը նախապայման է առաքելության լինելիության:
127. Գերագույն Էության նյութական կերպավորումները անթիվ են՝ սկսյալ բյուրեղից և բույսերից, շարունակյալ՝ միջատներով, ծովաբնակներով ու թռչուններով և ավարտյալ՝ չորքոտանի և երկոտանի արարածներով, բայց նրա բնույթի կրողը մեկն է՝ Աստվածային Էությամբ օժտված մարդը՝ Մարդ-Աստվածը՝ Հայը:
128. Հայի Գենը դեռևս Հայ չէ: Հայը՝ Գենից ծնված բարեպաշտության և լինելիության մարմնավորումն է՝ ամրապնդված հաստատակամ զորությամբ և իմաստությամբ:
129. Հայ լինելու համար շնչի՛ր, տե՛ս, խոսի՛ր, շոշափի՛ր, պահի՛ր, կե՛ր  միայն անարատը:
130. Ճանաչի’ր Ազգիդ պատմությունն ու մշակույթը, պաշտպանի’ր նրա լեզուն ու բարոյական օրենքները, եղի’ր հըպարտ՝ Հայ լինելուդ համար:
131. Բոլոր արարածներն Աստծո ստեղծածն են, բայց Աստված բոլորին  չէ, որ ընտրյալ է ստեղծել, և բոլորը չէ, որ ընկալում են Աստվածայինը:
132. Մի՛ նվաստացիր՝ անգամ քո Աստծո առաջ:
133. Մի՛ մոլորվիր Աստծո երևակայական դրսևորումներով, այլ գիտակցի՛ր Աստվածայինի արտահայտամիջոցները. ջրի մեջ՝ մաքրագործությունը, հողի մեջ՝ բերրիությունը, օդի մեջ՝ թթվածինը, հրի մեջ՝ ջերմությունը, եթերի մեջ՝ լույսի անսպառությունը, արարածի մեջ՝ առաքելությունը, պսակի մեջ՝ ընտանիքը,  սեռայինի մեջ՝ ուշիմ երեխաներ ունենալը, կյանքի մեջ՝ երջանկությունը, հյուրընկալության մեջ՝ օթևանը, ցերեկվա մեջ՝ արարումը, գիշերվա մեջ՝ քունը, գաղտնիքի մեջ՝ լռությունը…
134. Եղի՛ր ինքնաճանաչ, որ ճանաչես Էությունդ: Եղիր Էաճանաչ, որ ճանաչես  Բնությունդ: Եղի՛ր բնաճանաչ, որ ճանաչես Ցեղդ: Եղի՛ր ցեղաճանաչ, որ ճանաչես Տիեզերքը: Եղի՛ր տիեզերաճանաչ, որ ճանաչես Գերագույն Էությունը: Ճանաչելով Գերագույն Էությունը՝ բացարձակ կդառնաս տարածության և ժամանակի մեջ:
135. Կյանքը ինչպես արարման, այնպես էլ քայքայման դանդաղ գործընթաց է ծննդի և մահվան միջև: Ինչ որ այդ պահին անում ես, հնարավոր է՝ քո վերջին արարքն է:
136. Կյանքը գործունեության ասպարեզ է: Այն տրված է սահմանափակ ժամանակով: Ընտրի՛ր ինչ-որ բան և այն անվանի’ր սկիզբ, այնուհետև գիտակցի՛ր հետագա յուրաքանչյուր գործողությունդ:
137. Միշտ ոգեղեն պահի՛ր հպարտությունդ և համեստությունըդ՝ այն ամբարտավանության և մեծամտության չվերածելու համար:
138. Ոգուդ զարգացումը ներդաշնակի՛ր Ցեղիդ հավիտենության ապահովման հետ և կհասնես Բացարձակին ու Հավերժին, կմերձենաս Արարչին. դա է մեր Ցեղի Առաքելությունը:
139. Անցյալը, ներկան և ապագան մի ամբողջություն է, Ոգու դրսևորման ու կատարելագործման հարատև ընթացք:
140. Դժոխքը մարդու՝ նյութական և պատրանքային սահմանազանց վայելքների այլաբանական մարմնավորումն է, որը Ոգու տառապանքի արտացոլումն է:
141. Դրախտը մարդու՝ ճանաչողության և արդարադատության այլաբանական մարմնավորումն է, որը Ոգու կատարելության արտացոլանքն է:
142.  Բացի Հայրենիք – Բնօրրանից, ունեցի՛ր քո հոգևոր Հայրենիքը:
143.  Հիշի՛ր, որ քո մարմինն էլ ՏԻԵԶԵՐՔ է, և իր մեջ ունի բազմաթիվ կյանքեր ու մարմիններ: Դու՛ ես նրանց Արարիչը և սիրի՛ր այդ Մարմին – Տիեզերքը, ինչպես քո Արարիչն է սիրում քեզ և քո Տիեզերքը:
144. Ինքդ եղի՛ր քո ընդդիմախոսն ու հակառակորդը, որպեսզի հստակեցնես միտքդ ու ներաշխարհդ:
145. Կամենալը հարկադրանք չէ, այլապես դու կլինես քո թշնամին. կըվտանգես մարմինդ, ծուղակը կգցես՝ հոգիդ:
146. Ինչպես մոմը լույս չի տալիս առանց այրվելու, այնպես էլ մարմինն անշարժ է առանց Կենաց սկզբունքի: Մարմնում եղած Կենաց Սկզբունքը ենթակա չէ ոչնչացման:
147. Մարմինը Կենաց Սկզբունքի և Ոգու Առաքելության իրականացմանն նախապայման է: 
148. Նյութեղեն է այն, ինչ զգայական է (ընդհուպ մինչև գենետիկ հիշողության երևակումները):
149. Տիեզերքը նյութ է և լողում է Գերիմաստության հոգևոր անեզրության մեջ: Գերիմաստության հոգևոր անեզրությունն անսկիզբ է և անվերջ, այն հավերժ է: Հավերժը Գերիմաստության Առաքելությունն է:
150. Ոչինչ պատահական չէ՛, և անհետևանք չի՛ ավարտվում… 

ՀԱՄ-Ի  ՆՊԱՏԱԿՆԵՐԸ  ԵՎ  ԽՆԴԻՐՆԵՐԸ    
      ՀԱՄ-ի Գերագույն Նպատակներն են Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի՝ Հայքի վերականգնումը, Հայ Ազգի համախմբումը իր Հայրենիք – Բնօրրանում և Արիական – Ցեղապաշտական (որն է՝ Հայկական- Ցեղապահպանական) ապրելակերպի առաջընթացը, որը կնըպաստի Աստվածայինի՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի վերահաստատմանը:
      Դրանք իրականացնելու համար ՀԱՄ-ը հետևողականորեն՝
1. Նպաստում է Հայաստանում Ազգային պետականության կայացմանն ու ամրապնդմանը, տնտեսության հզորացմանը:
2. Մասնակցում է Հայ Ազգի միասնությանն ու համախմբմանը, Հայ – Արիական մտածողության ձևավորմանը և Արիական – Ցեղապաշտական, նույնն է՝ Հայկական – Ցեղապահպանական ապրելակերպի աստիճանական վերահաստատմանը:
3. Ձգտում է Հայոց արժեքային համակարգի՝ հավիտենարժեք սրբությունների և ազգային ու բարոյական գաղափարախոսությունների պետական քաղաքականության հիմք դառնալուն:
4. Մասնակցում է ավանդական, ազգային, մշակութային՝ հոգևոր արժեքների, պատմական հուշարձանների և այլ շինությունների վերականգնմանը և վերաարժեքավորմանը:
5. Ձգտում է ազգային կրթական, մարզական և առողջապահական բնագավառների անվճար սպասարկման, ինչպես նաև՝ Հայ Ազգի սոցիալական և իրավական պաշտպանվածության հաստատմանը:
6. Նպաստում է Հայոց պետության և Հայ Ազգի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը:
7. Ձգտում է հոգևոր, մտավոր ու գիտական արժեքները ազգային հարստություն համարելուն:
     ՀԱՄ-ը այս խնդիրների իրականացումը կարևոր և անհրաժեշտ է համարում՝ Գերագույն Նպատակներին հասնելու նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
         ՀԱՄ-ը նաև չի բացառում միջազգային կամ ներազգային քաղաքականության մեջ անսպասելի, կտրուկ շրջադարձների հնարավորությունը, որի ժամանակ կարող են ծագել այլ նպատակներ ու խնդիրներ, որոնք այդ պահին կհամարվեն ավելի կենսական:

ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԱԶԳԱՅԻՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ
ՄԻՍՏԻԿԱԿԱՆ ԱԶԳԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

Ավելորդ և անիմաստ չէ այսօր վերստին ահազանգել համաշխարհային կյանքում տիրող հագևոր ու իշխանական համակարգերի ճգնաժամի մասին, որի հետևանքով համամարդկային արժեքները հարստացնող ազգերի փոխհարաբերության հարցը ոչ միայն ծայրահեղ լարվածության է հասել, այլև հայտնվել է պայթյունավտանգ վիճակում: Եվ նըման անբարենպաստ իրավիճակներից միշտ էլ կարողացել են դուրս գալ այն ազգերը, որոնք մշտապես սնվել ու կապված են եղել իրենց ազգային էությանը, որը պայմանավորում է ազգի տեղն ու դերը՝ համաշխարհային գործընթացներում ի վերուստ տրված իր առաքելությամբ:
      Այսպիսով՝ իր լրջությամբ ու ճակատագրականությամբ դարձյալ մեր առջև ծառացել է ազգաճանաչողության խնդիրը, խնդիր, որն իր սֆինքսյան հարցադրմամբ վճռորոշ է լինելու ոչ միայն որևէ ազգի (տվյալ դեպքում՝ հայ ազգի) ճակատագիրը կանխագծելու համար, այլև ունի համազգային բնույթ: Իսկ այն ազգերը, որոնք չեն ուզում հասկանալ ազգերի ճակատագրի խորհուրդը, որոնք գերագույն կամք չեն ցուցաբերում՝ ըմբռնելու աշխարհի բռնակալական գազանությունները և կամ՝ դիվանագետների «ամենամարդասիրական» ոճրագործությունների տրամաբանությունը, դատապարտված են լինել ոչ միայն այլոց մեղքերի քավության նոխազը, այլև՝ հեռանալ պատմության թատերաբեմից:
     Ստեղծված բարոյահոգեբանական անկումային մթնոլորտում ակնհայտ է ոգու սովը, որի մասին դեռևս անցյալ դարում հանճարեղորեն մարգարեացել էր հայ մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանը: Նյութատեխնիկական նվաճումների կողքին տեսադաշտից դուրս մնացած հագևոր աշխարհը ստեղծված ողբերգությունը ստեղծագործաբար հաղթահարելու ոգի է պարտադրում: Թեև ստեղծված պատմասոցիալական բարդութային այս իրավիճակին, կրկին խմորվում և կուտակվում է հասարակության կենսական պահանջը հոգևոր արժեքների հանդեպ: Այսպիսի պայմաններում հասարակության հոգևոր սովը հագեցնելու և անկումային խավար մթնոլորտը լուսավոր ու հուսաբեր շողերով ողողելու միտումը կամ «առաքելությունն» ունեն բազմաթիվ կրոնական, աղանդավորական շարժումներ՝ իրենց խորհրդավոր, միստիկական շղարշով վարագուրված գաղափարով ու գաղափարախոսությամբ: Իսկ այդպիսի խորհրդավորությունը կրոնական ու աղանդավորական շարժումներից աստիճանաբար անցնում է ոչ միայն կուսակցությունների, այլ կազմակերպությունների, հասարակական միությունների գաղափարաբանության ու գաղափարաքարոզչության մեջ: Հենց դա էլ մեզ ստիպում է զգուշավոր լինել, քանի որ այն իր մեջ ունի վտանգավոր հարուցիչներ, որոնք ի վերջո կարող են հանգեցնել ազգային ողբերգության: Նման ողբերգությունը ծընունդ է առնում միստիկական ազգաճանաչողությունից, մի բան, որն ավելի շուտ տանում է կեղծիքի ու սնապարծության գերություն, քան թե դուրս բերում կազդուրիչ, կենարար նոր կյանք:
      Ավելի առարկայական լինելու համար, թերևս, անհրաժեշտ է պատմական փոքրիկ մի ճամփորդություն կատարել ոչ խոր անցյալ՝ կապված Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության գործունեության հետ, որին վիճակված էր Գերմանիայի կյանքում վճռորոշ ու ճակատագրական դեր խաղալ:
      Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտության հետևանքով Գերմանիան դուրս էր եկել ջախջախված, քայքայված տնտեսությամբ և կործանված երազներով, համենայնդեպս, պայմաններ ստեղծվեցին ազգային զարթոնքը պայմանավորող ազգային գաղափարախոսությունների զարգացման ու տարածման համար: «Օրվա գերմանացին» աստիճանաբար փորձում էր ենթադրություններից անցում կատարել կռահումների և պայմանների հաշվառումներից՝ ստեղծված իրավիճակի կանխման ու վերափոխման մտահոգությունը: Այսպիսով, գերմանական իրականության մթնոլորտը հղի էր սպասվող «Փրկչի» հայտնությամբ, որը և պետք է իր հայտնությամբ ստեղծված իրավիճակից դուրս բերեր Գերմանիան և վերադարձներ նրան տնտեսական ու քաղաքական նախկին հզորությունը՝ երկիրը դարձնելով համաշխարհային քաղաքակրթության առաջամարտիկը: Այդ ճակատագրական պահին այդպիսի «Փրկչի» դերը ստանձնեց Ադոլֆ Հիտլերը: Նա իր պատմական առաքելությամբ թեև կարողացավ շտկել ստեղծված իրավիճակը, սակայն, ինչ-ինչ պատճառներով ևս մեկ անգամ գերման ազգին կանգնեցրեց ավելի սարսափելի փաստի՝ ցեղասպանության դերակատարի առջև: Ահա, այսպիսի պատմական իրադարձությունն էլ նկատի ունենալով՝ մենք հարց ենք տալիս: Ինչպե՞ս եղավ, որ Հիտլերի եռանդուն (ո՞վ գիտե, գուցե վեհա՞նձն) պայքարը մասոնականության դեմ հակադարձվեց ու ողբերգական վախճան ունեցավ ոչ միայն գերմանացիների, այլև արիական մի քանի այլ ազգերի համար ևս՝ ի դեմս  ԽՍՀՄ-ի կազմում եղած արիական ազգերի: Հարցադրման պատասխանը մենք կփորձենք գտնել հենց Հիտլերի հայտնության հետ կապված պատմության մեջ:
     Ընդունելով 19-րդ դարի խոշոր քաղաքական գործիչ Դիզրայելիի այն հավաստումը, ըստ որի՝ «Աշխարհը ղեկավարում են ոչ թե նրանք, ովքեր բեմի վրա են, այլ նրանք, ովքեր գտնվում են բեմի հետևում», չենք կարող վերապահումով չվերաբերել և Հիտլերին: Իսկ պատմական բազմաթիվ այլ փաստեր հաստատում են, որ բեմի հետևում հիմնականում (եթե ոչ մշտապես) եղել են հրեամասոնական կառույցները, իսկ նման կառույց Գերմանիայում  հիմնվել էր դեռևս շատ վաղուց, հանձինս Ռոզենկրեյցերների, որոնք 20-րդ դարի 20-ական թվականներին, օգտագործելով գերմանական առողջ ազգայնական գաղափարադրույթները (ինչպես գերմանացի ազգայնականության խոշոր տեսաբան Գվիդոֆոն Լիստի մտքերը), այն աստիճանաբար շուռ տվեցին կեղծ հայրենասիրական, միստիկական  ազգայնականության հուն և ստեղծվեց «Տուլե» մասոնական միստիկական օթյակը: Այս օթյակն էլ իր հերթին արհեստականորեն ստեղծված «ընտրյալ ազգի» առասպելի ներմուծմամբ գերմանացիներին ներշնչում էր, որ աստվածընտրյալ ազգը գերմանական ազգն է: Ըստ էության, այս նոր գաղափարախոսությունը գրեթե ոչնչով չէր տարբերվում հրեական ազգայնական գաղափարախոսությունից, միայն ազգերի տեղերն էին փոխվել. հրեայի փոխարեն որպես ընտրյալ ազգ գերմանացիներն էին հանդես գալիս: Իրականությունը խեղաթյուրված ընկալելու երևույթն էլ պատճառ դարձավ հետագա ողբերգական իրադարձությունների՝ ստեղծագործ, արարող, ազգային-հոգևոր արժեքները հարգող գերմանացի ժողովուրդը վերածվեց մարդասպան, ավերող, ոչնչացնող մի ժողովրդի: Իսկ այս գործին մեծապես նպաստեց «Տուլե» մասոնական-միստիկական օթյակը, որը լծված էր գերմանական հոգևոր վերնախավի կազմավորման խեղանդամության գործին: Ոչ պատահականորեն օթյակը գլխավորում էր կեսով ֆրանսիացի Տուրրեն: Օթյակի նշանավոր անդամներն էին՝ Կարլ Հաուսհոֆերը, Ռուդոլֆ Հեսսը … և, վերջապես, Ադոլֆ Հիտլերը:
     Այս, պատմության բոլոր շրջափուլերում էլ հրեա-մասոնների կողմից ամեն ինչ արվել էր ու արվում էր, որպեսզի աշխարհում խմորվող արիականության զարգացումը կասեցվի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև պառակտվի ու ոչնչացվի: Հանձինս Հիտլերի հայտնվել էր այն անձը, որի միջոցով կարելի էր իրականացնել իրենց չարաբաստիկ նպատակները: Առիթը չուշացավ: 1923թ. նոյեմբերի 8-9-ի իրադարձությունների հետևանքով Հիտլերը բանտարկվում է որպես հայրենիքի դավաճան (նրա հետ ևս 9 հոգի):  Հենց այս ժամանակ էլ Ռ. Հեսսը կամավոր հանձն է առնում բանտ նստել, և… ոչ պատահաբար հայտնըվում այն բանտախցում, որտեղ Հիտլերն էր: Այս բանտարկության ժամանակ էլ ծնվում է Հիտլերի «Իմ պայքարը» («Մայն կամպֆ») աշխատության գաղափարը, որին իր նշանակալի մասնակցությունն է բերում Հեսսը: Նրան հաջողվում է գրքում արծարծվող գաղափարների մեջ ներմուծել ռասսայական խտրականության գաղափարներ և հատկապես հակառուսական դիրքորոշում: Պատահական չէր, որ Հիտլերի իշխանության գալու համար մեծապես օժանդակեցին ու դրամական աջակցություն ցուցաբերեցին հրեա բանկիրները (Հուհենհեյֆերը, Ռոտշիլդները, Վարբուրգները և այլք): Հիտլերի միջոցով առաջ քաշած գաղափարախոսությունն ավարտուն դարձավ 1924 թ.՝ Գերմանիա ժամանած միստիկ-մասոն Գուրջիևի օգնությամբ: Այսպիսով, արիասպանդի ողբերգական «դրաման» մշակված և պատրաստ էր: Երբ ամեն ինչ կատարված էր, և Հեսսը (նրա մասոնական մականունը Բերտա էր) ավարտել էր իր առաքելությունը, 1941թ. անսպասելիորեն փախավ Անգլիա (իսկ հետո նրան հաջողվեց նաև խուսափել պատժից, քանի որ, ինչպես որոշ պատմաբաններ ակնառու փաստերի շարադրմամբ հաստատում են, Շպանդաու բերդում բանտարկվածը Հեսսը չէր, այլ նրա փոխարեն մեկ ուրիշը): Իսկ հրեական միստիկական – օկուլիստիկական գաղափարախոսությունը ներմուծվելով գերմանական առողջ ազգայնականության գաղափարադրույթներ, արիական ազգերի եղբայրասպան ողբերգության պատճառը դարձավ: Ստեղծվեց Հոլոքոստի առասպելը, որը զեղծարարությամբ, արհեստական ողբերգականությամբ կարողացավ ստվերել մի այլ՝ իրական ողբերգություն (Հայոց ցեղասպանությունը): Իսկ այդ զեղծարարության հետևանքը եղավ այն, որ արատավորվեցին «արիականություն» և «ազգայնականություն» հասկացությունները: Իսկ միստիկական ազգաճանաչողությունը հանգեցրեց նրան, որ գերմանական, ռուսական, չեխական, սլովակյան, հայկական և այլ արիական ազգերի արյան ծովում իր հաղթության դրոշը բարձրացրեց հրեա – մասոնության վիթխարի հիդրան, որն իր լիակատար տիրապետությունը փորձեց հաստատել աշխարհի վրա: Սակայն մարդկության մեջ վերստին արթնացել են ճշմարտության խանդավառ տենչանքն ու անձնուրաց որոնումների ալիքը: Կյանքի և գաղափարների ակնհայտ հակադրությունների բախումից աճում է հավանականությունը համաշխարհային հասարակական – քաղաքական մոտալուտ ալեկոծությանների: Եվ այդ փոթորիկն իրենց սեփական շահին ծառայեցնելու համար սիոնա – մասոնական կառույցները ձգտում են մի անգամ էլ գերաճի ենթարկել ազգայնականությունը՝ շեղելով դեպի ֆաշիստա – նացիստական փորձված ուղին: Իսկ այն իրականացնելու համար այսօր նոր միստիկական գաղափարներ, նոր Գուրջիև, նոր Հեսս և նոր Հիտլեր է փնտրվում:
    Գտնվելով այդպիսի մի ճա-         կատագրական շրջադարձի և նոր պատմական փորձության առջև, անցյալի վերարժեքաորումը մեզ կրկին պարտադրում է, որ փնտրենք, որոնենք ճշմարտության նախահիմքերը՝ աշխարհի ու մեր ազգի մթնշաղով պարուրված առեղծվածը հաղթահարելու և գերմանացիների ճակատագրից խուսափելու համար: Եվ հայ ազգայնականությունը, որպեսզի չարժանանա նման ճակատագրի, պետք է հենվի այնպիսի արժեքների վրա, որոնք կծառայեն բացառապես մեր ազգային ու պետական շահին: Իսկ ճշմարիտ ազգայնականությունը չի նշանակում հակադրություն մարդկությանը և երկպառակություն նրա մեջ ու նրա հետ: Ճշմարիտ ազգաճանաչումը ազգերի մեջ վեր է հանում համամարդկայինը և մասնակից դարձնում աշխարհում ընթացող համամարդկային արժեքների արարմանը:

Սմբատ Հովհաննիսյան

Հ.Գ. – Հայ ազգայնականներին հաճախ միտումնավոր «շըփոթում» են իտալա-գերմանական ֆաշիստների և նացիստների հետ: Սակայն, ո՛չ հայ ազգայնականները, ո՛չ էլ նրանց դավանած ուսմունքները կապ չունեն օտարների ու օտար գաղափարախոսությունների հետ: Հայ-Արիական գաղափարախոսությունն ու Նժդեհյան Ցեղակրոնությունը (նաև այլ հայկական ազգայնական ուսմունքները) հենվում են՝ Հայոց ծագումնաբանության, հավիտենարժեք հասկացությունների, հայի էության, հարատևության և առաքելության, ապրելակերպի ու կենցաղավարության վրա և որևէ կապ չունեն իտալական ֆաշիզմի, գերմանական նացիզմի, հրեական սիոնիզմի, չինական դաոսիզմի, ճապոնական սինտոիզմի, պանթուրքիզմի, պանամերիկանիզմի, վելիկոռուսական շովինիզմի … կամ նման այլ գաղափարախոսությունների հետ:
Մենք «Հայ-Արիներ»-ի էջերում, հայկական ազգայնական գաղափարներին զուգահեռ, պարբերաբար կլուսաբանենք նաև օտար ազգայնական ուսմունքները, որպեսզի մեզանում վերջնականապես հստակեցվի ՀԱՅ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ հասկացությունը, նրա դերն ու նշանակությունը և հայ ազգայնականների կազմակերպված գործունեության ու օրստօրե հզորացման անհրաժեշտությունը…

                                       «Հայ – Արիներ»-ի Խմբագրություն   
     «Հայկական բարձրավանդակն է Հայոց պատմության գլխավոր թատերավայրը եւ դա է պատկերվում ու զգացվում իբրեւ մեր ամբողջական հայրենիք՝ անկախ ազգագրական պայմաններից եւ ժամանակների քաղաքական սահմանագծումներից»:      
                Հայկ սատրյան

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն   Բ Ա Ր Ձ Ր Ա Վ Ա Ն Դ Ա Կ Ը
Հ Ա Յ Ե Ր Ի   Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք Ն   Է
(Կ Ա Մ՝   Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ը՝   Հ Ա Յ Ե Ր Ի Ն)

Մարդու եւ աշխարհագրական միջավայրի փոխադարձ կապը վաղուց հաստատված է գիտությամբ: Այս իմաստով, ինչպես ուսուցանում է Ցեղային աշխարհայեցողությունը, Ազգը եւ Հայրենիքը Բացարձակի ու Հավերժի հարթության մեջ կազմում են մեկ, անքակտելի ամբողջություն. Հայաստանը մնայուն հայրենիք է միայն հայերի համար, իսկ հայը հարատեւելի է միայն Հայաստանում: Ըստ այդմ, երբ մասնատված է հայոց հայրենիքը, խաթարված է նաեւ հայի էությունը, եւ քանի դեռ չունենք ամբողջական Հայաստան, հոգեբանորեն, հետեւապես եւ դիմագծորեն մնում ենք աղճատված:
       Իսկ ո՞րն է այդ բնական Հայաստանը՝ հայոց հավիտենական հայրենիքը, որին, ինչպես ծնողին, չեն ընտրում:
     Ցեղային աշխարհայեցողության մեջ առկա է տարբերակումը պատմական ու բնական Հայաստանի: Առաջինը պատմա – ազգագրական հասկացություն է, որով՝ հարափոփոխ, ենթակա սեղման կամ ընդլայնման: Կա, սակայն, բնական Հայաստանը՝ որպես բնաշխարհագրական ըմբռնում, խիստ որոշակի բնական սահմաններով, որով եւ անփոփոխ: Դա բնաշխարհագրական այն անբաժանելի ամբողջությունն է, շրջապատի նկատմամբ բարձրադիր «լեռնային կղզին», որն աշխարհագրական գիտության կողմից կոչվում է Հայկական բարձրավանդակ: Հայկական բարձրավանդակը Աստծուց կամ Բնությունից հայերիս տրված այն հողակտորն է, որին են միայն հարազատ եւ բնորոշ մեր հոգե-մարմնական գծերը: Սա այն բնատարածքն է, հայերիս միակ եւ կայուն «անվտանգության գոտին», որից դուրս այլ «հայրենիքներ» փնտրելը ազգային ինքնասպանություն է, որից դուրս՝ ոգու եւ բնատարածքի անհամատեղելիության պայմաններում, հայը ենթակա է այլասերումի, ձուլումի:
         Պատկերացրեք, որ հայերը, թեկուզ հոծ զանգվածներով եւ մեկուսացված, ապրում են, օրինակ, Մադագասկարում, ուր չեն տեսնում եւ չեն տենչում Արարատն ու Սեւանը, Արագածն ու Արաքսը, ապրում են տեղի բնական պայմաններից թելադրված կենցաղով, բարձրաբերձ լեռների փոխարեն՝ անծայրածիր օվկիանոսն է դառնում նրանց մտքի եւ հոգու երեւակայության սնուցիչը, փոխվում է նրանց դիմագիծը եւ այլն. անվիճելի է, որ նրանք աստիճանաբար կհեռանան իրենց էությունից ու կենթարկվեն տեսակափոխման:
       Քաղաքական սահմանագծումներով, Հայկական բարձրավանդակի մեծ մասն այսօր մերը չէ. ազգագրական պայմանները եւս ի նպաստ մեզ չեն՝ Արեւմտահայաստանը գերազանցապես բնակեցված է թուրքերով եւ քրդերով: Բայց արդյո՞ք այդ կորսվածը դադարում է Հայոց հայրենիք լինելուց: Դիմենք Նժդեհի խորհրդին. «Իմ երկիրը ժամանակավորապես մնալով օտար լծի տակ, չի՛ կարող դառնալ այդ օտարի Հայրենիքը, քանզի Արեւելքի անուղղա խուժը, որ թրքություն կկոչվի, ոչինչ ունի տված այդ երկրին – ո՛չ մեծ մեռելներ, ո՛չ միտք, ո՛չ զգացում… այն ամենը, որ աննյութեղեն Հայրենիքը կստեղծե»: Ահա՛ թե ինչո՛ւ է Ցեղակրոնությունը նշանաբանում՝ «Հայաստանը՝ հայերին», որ ասել է՝ Հայկական բարձրավանդակը միայն Հա՛յ ցեղի հայրենիքն է: Այլ կերպ ասած՝ Հայկական բարձրավանդակի նկատմամբ հայրենատիրոջ (կուզեք՝ սեփականատիրոջ) մենաշնորհ իրավունքը հայերի՛նս է:
        Վերն ասվածից հետեւում է նաեւ, որ Հայկական բարձրավանդակի ամբողջական սահմաններում (իմա՝ ողջ բարձրավանդակին տիրելով) միայն մենք կարող ենք իբրեւ ազգ եւ պետություն ներդաշնակորեն զարգանալ ու հարատեւել: Հայկական բարձրավանդակի՝ Առաջավոր Ասիայի այս ռազմավարական բանալու ամբողջական ձեռքբերմամբ է միայն Հայաստան պետությունը հնարավորություն ստանում ունենալու աշխարհառազմավարական նշանակություն. այն վերստին դառնում է տարանցիկ ուղիների խաչմերուկ, հսկում առաջավորասիական չորս խոշոր գետերի ակունքները (հանգամանք, որը զգալի դեր է խաղում՝ այսօր Թուրքիան դարձնում է տարածաշրջանում գերիշխող), ինչպես եւ, որ պակաս կարեւոր չէ, տեր դառնում շատ ժողովուրդների բաղձանք հանդիսացող մեր փարթամ արոտավայրերին (գրեթե անտեսված մի իրողություն, որը էական է եղել տարբեր քոչվոր ցեղերի՝ մեր բարձրավանդակում վերջնական հանգրվան գտնելու գործում): «Հայկական լեռնաշխարհը ներկայացնում է աշխարհագրական, մշակութապատմական, ինչպես նաեւ տնտեսական եւ ընդհանուր էթնիկական մի ամբողջություն: Այստեղ հիմնված պետությունը չի կարող համարվել կայուն, եթե ամբողջապես չի զբաղեցնում այդ լեռնային տանիքը՝ իր բնական թեքություններով»,- ասում է Ադոնցը:
     Այսօր խաթարված է նաեւ մեր էությա՛ն ամբողջականությունը. հայությունը սեղմված է իր Հայրենիքի ընդամենը 1/10-ում, իսկ դա նշանակում է, որ մնացած մեծ մասի բնական ներուժը նա չի ստանում: Չի կարելի հիշողության կամ մտապատկերի մեջ տեղավորել պապերից լսած, գրքերում կարդացած եւ լուսանկարներում տեսած Նեմրութի վեհությունը կամ Վանա լճի գեղեցկությունը եւ համարել, թե սեփական հոգե-կերտվածքն անհրաժեշտ սնունդ ստացավ բնական միջավայրից: Պետք է այդ միջավայրում ապրե՛լ: Կորցնելով այս կամ այն բարբառը, տարազը, մոռացության տալով «տեղական» սովորույթ կամ ավանդույթ՝ հայությունը կորցնում է իր էության ամբողջականությունը: Ահա՛ թե ինչո՛ւ, հայության առաջնային խնդիրն է՝ հայրենատիրությո՛ւնը:
      Սա մեզ համար տնտեսական խնդիր չէ՛, այլ՝ գոյաբանակա՛ն, ուր փնտրում ենք ո՛չ թե տնտեսական շահավետություն, այլ՝ էություն: «Հայրենիք տենչալով, մենք ավելի կուզենք Մասիսի ճակատը տեսնել, քան Արարատյան դաշտի մեջ բամբակ մշակել: Մեր նախահայրերու սրբաստանները եւ գերեզմանները ձգողական ավելի մեծ խորհուրդ ունին, քան Մշո, Կարնո կամ Վանա շուկաները»,- այսպես էին ասում 30-ականների ցեղային-հայրենատիրական շարժման մեր մեծերը. այդպես պետք է հասկանանք եւ մենք:    
     Այսպիսով, հայրենատիրությունը հայության մոտակա առաքելությունն է, որը պատմության թելադրանքով, պետք է իրականացվի նա՛խ թուրքի հետ անխուսափելի բախմամբ: Այո՛, բախումով, քանզի մնացած ճանապարհները պատմությամբ արդարացված չեն: Եվ «խաղաղ գոյակցության» անարժեք քարոզները միայն մե՛զ կարող են խաբել, բայց ո՛չ թուրքին:
        – Թող լինի խաղաղ գոյակցություն թուրքի հետ, – ասում ենք մենք, – բայց ո՛չ մեր Հայրենի հողում:
          Ի՞նչ է նվաճել Հայոց բանակը Արցախյան ազատամարտի տարիներին: Նա ազատագրել է այն, ինչն ի վերուստ տրված է մեզ: Մնացած բացատրությունները, պատմության հավիտենության մեջ, արժեք չունեն:    
      – Ենթադրենք ազատագրել ենք Արեւմտահայաստանը     եւ Հայկական բանակը հուսալիորեն պաշտպանում է այն, միեւնույն է, այդ տարածքները վերաբնակեցնել չենք կարող, քանզի ոչ ոք չի գնա այնտեղ ապրելու,- այսպես դատողներ մեզանում քիչ չեն: Մենք նայում ենք պատմությանը եւ փաստում, որ այն հագեցած է ժողովուրդների զանգվածային վերաբնակեցումներով: Ինչո՞ւ Շապուհն ու Շահ-Աբասը, թուրքերն ու բոլշեւիկները, կանգ չառնելով միջոցների առաջ, կարողացան հայերիս տեղահանել եւ հաստատել օտար ափերում, իսկ մենք ընդունակ պիտի չլինենք սեփական ժողովրդին վերաբնակեցնել Հայրենի հողում: Հրեաները՝ մեծագույն կամքի ուժով, վերատիրեցին ու վերաբնակեցրին թշնամիներով շրջապատված եւ շուրջ երկու հազարամյակ կորսված իրենց հայրենիքը*:
        Ուրեմն, էականը նպատակադրումն է եւ այն իրացնելու անընկճելի կամքը:
     Մենք հավատում ենք մեր Ցեղի կամքի ամենազորությանը, եւ մնում է, որ հաղորդակից լինենք նրան:
          
        * Հայրենատիրության խնդրի հետ կապված՝ հաճախ են տարվում զուգահեռներ մեր եւ հրեաների միջեւ, ինչը, կարծում ենք, հիմնազուրկ չէ: Հակաճառողներն ասում են՝ մի՞թե կարելի է մեզ համեմատել հրեաների հետ. նրանք գաղափարախոսություն ունեն, կապիտալ, իսկ մե՞նք… Երեւի թե հասկանալի է, որ այդ ամենը միանգամից կամ ինքնին չի ստեղծվել: Սկզբում շարադրել են Մովսեսի հնգամատյանը (Թորա), տարագրվելուց հետո՝ պայմանները ստիպել են գրել Թալմուդը: Երկար դեգերումներից հետո, մի շարք մտածված քայլերով՝ նախ հիմնել են ընդամենը 14. 000 քառ. կմ. տարածքով պետություն, ապա՝ իրենց հարեւանների հաշվին ընդլայնել այն… Մենք ստեղծած ունենք Ցեղակրոնություն, Տարոնականություն, որոնց հիմքի վրա, նույնիսկ մեկ սերնդի նպատակամղված ջանքերով, կարելի է ամբողջացնել Հայոց ազգային գաղափարախոսությունը: Բայց, ի տարբերություն հրեաների, դրանք մեզ համար կյանքի ուղենիշ չեն, եւ մեզանում, որպես կանոն, յուրաքանչյուր նոր սերունդ փորձում է ամեն ինչ սկսել նորից: Անշուշտ, նաեւ համեմատելի չեն մեր եւ հրեաների կապիտալները, հատկապես, որ հայ մեծահարուստները, հիմնականում, նախընտրում են իրենց ունեցվածքը թողնել օտարներին, քան ծառայեցնել Հայրենիքին (դարձյալ՝ ի տարբերություն հրեաների): Բայց չհուսահատվենք. Իսրայելը ստեղծվեց գրեթե ոչնչից, իսկ մենք ունենք Հայաստան պետություն եւ, որ պակաս կարեւոր չէ, միատարր բնակչություն:
* * *
     Այսպիսով, Հայրենի կորսված տարածքների վերատիրումն ու վերաբնակեցումը ազգային գաղափարախոսության (այնուհետև՝ Ա.Գ.), մեջ պիտի հաստատագրվեն իբրեւ անհրաժեշտություն՝ Հայ էության ամբողջականացման եւ Ցեղի հարատեւման համար: Իսկ անկախ եւ բնորեն ամբողջական հայկական պետությունը Ա.Գ.-յան մեջ պետք է ամրագրվի իբրեւ քաղաքական նպատակ*:        
    Հայրենատիրության գաղափարը երբեմն օգտագործ-   վում է Հայկական հարց (կամ Հայ դատ) անունով: Իբրեւ միջազգային դիվանագիտության հարց, ընդունված է ասել, որ այն սկզբնավորվել է 1877-1878թթ.՝ ռուս-թուրքական պատերազմից հետո՝ որպես Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արեւմտահայերին վերաբերող հարց, թեեւ մի շարք հեղինակներ Հայկական հարցի առաջացումը կապում են մեր ազգի ծագման կամ էլ պատմական այլ իրադարձությունների հետ: Ըստ իս, այն պահից, երբ մենք կորցրինք մեր բնատարածքի մի մասը եւ Հայկական Բարձրավանդակի ամբողջության վրա դադարեց գոյություն ունենալ Հայոց պետությունը (շեշտում ենք՝ ամբողջության վրա), այդ պահից էլ գոյություն ունի Հայկական հարց, որը՝ ամբողջական Հայրենիքի վրա Հայկական պետության վերստեղծման հարցն է:

 * * *
      Ասվածի հետ սերտորեն առնչվում է սփյուռքահայութ-   յան խնդիրը: Մի՞թե ինքնանպատակ են Սփյուռքի հայապահպանության ճիգերը:        
    Գաղթաշխարհի հայապահպանումն ունի միայն մեկ նպատակ՝ Հայաստան վերադառնալ որպես հայեր, կամ հայ մնալ՝ մինչեւ հայրենադարձություն: Սփյուռքը հավիտենորեն հայ մնալու միայն մե՛կ ճանապարհ ունի՝ վերադա՛րձ իր նախահայրերի սըրբազան հողը. հակառակ դեպքում՝ նա դատապարտված է դանդաղ ձուլման ճանապարհով պատմության ասպարեզից հեռանալու: Ահա՛ թե ինչո՛ւ «Դա՛րձ դեպի Հայրենիք», «Հայահավաք Ցեղի բնօրրանո՛ւմ» կարգախոսները պիտի ամրագրվեն Ա.Գ.-յան մեջ՝ իբրեւ ըսփյուռքահայության գոյության նպատակներ**:   
         * Ի դեպ, Ա.Գ.-յան տեսակետից՝ նըպատակ չէ միապետություն կամ հանրապետություն, սոցիալիստական կամ կապիտալիստական կարգեր, դեմոկրատիա կամ դիկտատուրա ունենալը, էականը՝ բովանդակությամբ ազգային (տվյալ ազգի կենսաձևով առաջնորդվող, նրա խնդիրներն իրականացնող) վարչաձև, վարչակարգ ունենալն է:
           ** Այն սփյուռքահայերը, որոնց համար հայ լինելը, հայ մնալը, իրենց երեխաների հայեցի ապրելը, իրենց հետագա սերունդների հայկական կենցաղով դրսեւորվելը կյանքի իմաստ է, իհարկե նրանք պետք է ձգտեն հայրենիք վերադառնալ: Եթե այդ զգացումները, գիտակցական այդ դաշտը ձեւավորված չէ, պարզ է, այդ մարդը երբեք չի վերադառնա: Այդօրինակ մարդկանց հետ հարաբերությունները պետք է կառուցել այլ հարթության մեջ:

 * * *
      Ա.Գ.-ը, ըստ հնարավորի, պետք է սահմանի Ազգի բարոյական չափանիշները եւ կարողանա տալ դասական հայի վարքականոնը: Նա պետք է պարզաբանի  տղամարդ – կին, զավակ – ծնող, նոր սերունդ-հին սերունդ եւ նմանօրինակ հարաբերությունների խնդիրը՝ սահմանելով յուրաքանչյուրի տեղն ու դերը հայ հասարակության մեջ:
        Ա.Գ.-ը պետք է ներկայացնի ընտանիքը որպես տեսակի շարունակելիության ու սերնդի դաստիարակության անհրաժեշտ օղակ, մատնանշի խառնազգի (հատկապես խառնացեղ) ամուսնությունների վտանգը:
Մուշեղ Լալայան

Ց Ե Ղ Ի Մ Ա Ս Տ ՈՒ Թ Ի Ւ Ն

       Ո՛չ միայն եւրոպացիները, այլեւ՝ մենք՝  հայերս էլ մեր ցեղը ճանաչում ենք այն չափով, ինչ չափով, որ մենք եւ օտարները ճանաչում ենք՝ իր մեծութեան ու փառքի փլատակների վրայ փռուած մեր Անին, որ դեռ գրեթէ ամբողջապէս հողի տակն է:
       – «Լաւ է, – ասել է մի ցեղաշունչ հայ,- եւ հարկ ու անհրաժեշտ, որ ամեն մէկ հայ իր կեանքի մէջ ջանայ գոնէ անգամ մը տեսնել յաւերժապանծ Անին:
    Ազգային ընդհանուր աշխարհայեցողութիւնն աւելի ընդլայնող նոր հորիզոններ եւ անսահման ոլորտներ պիտի բացբացւին անոր մտքին եւ զգացումներուն առջեւ»:
Այո՛, դա անհրաժեշտ է մասնաւորապէս այսօր, ե՛ւ նրանց համար, որոնք տառապում են ցեղային նուաստութեան զգացումով, որոնց յոռետեսական կեղծ հայրենասիրութիւնը դեռ շարունակում է վայել, թէ դժուար է սփիւռքի մէջ հայը հայ պահել:
       Անի՛ն – մեր անցեալը խորապէս պեղելով միայն կարելի է ճանաչել մեր ցեղը:
     Մի ժողովուրդ, որի հպարտ սերունդները ժամանակին ասել են՝ «Անին շէ~ն, աշխարհն աւեր», իրաւունք չունի՛ չհաւատալու իր ապագային:
     Օրուայ մեր վիճա՞կը – այո՛, դա մեզ գրեթէ ամեն ժամ հառաչել ու կրկնել է տալիս՝ «Անի~ն աւեր, աշխարհը շէ~ն», բայց պէտք չէ մոռանալ, որ հայու մայրաքաղաքը՝ Աթէնքի, Հռոմի նման չփլաւ իր վատասերումի եւ զեղխութեան մէջ, այլ՝ աւերակ դարձաւ բարբարոսութեան հարուածների տակ:
Անի~ն – մէկը մեր ցեղային հանճարի հսկայ գործերէն – փլատա՛կ է այսօր, անցեալ փառքերի ու մեծութեան փլատակ. շէ՛ն է, սակայն, մեր ցեղը:
       Եթե կործանուած է ստեղծագործութիւնը, դեռ կենդանի է ստեղծիչը – ցեղիմաստասիրական այդ ճշմարտութի՛ւնը միայն կը փրկէ մեզ, մասնաւորապէս մեր նորահաս սերունդը:

* * *
         Ցեղ, ցեղային ժառանգականութիւն եւ պատմութիւն, իբրեւ ընդհանուր ճակատագիր, արժէքներ, փառքեր ու դժբախտութիւններ – ահա՛ այն ոյժերը, որոնք դիմակերտում են տուեալ ժողովուրդը եւ որոշում նրա ճակատագիրը:
     «Ցեղ» ազդակը, սակայն, իբրեւ բովանդակութիւն, ենթակայ է փոփոխութեան:
      Օրինակ, մի ժողովուրդ – ըստ պրոֆ. Վալթեր Գրօսի — դարերի ընթացքում, բնական ընտրողութեան ճամբով, անկախ իր ցեղային մաքրութիւնից – կարող է հարստանալ արժէքաւոր յատկութիւններով, կամ էլ՝ կորցնել նմանները: Եթէ նրա ամենաքաջ, անձնուէր եւ արժէքաւոր տարրերը մեռնում են առանց ժառանգներ թողնելու, դա, այդ ժողովուրդը աստիճանաբար աղքատանում է իր բնածին առաքինութիւնների տեսակէտից: Կամ եթէ ժողովրդի վճռաշունչ, կամային եւ հոգեւորապէս հարուստ տարրերը լքում են իրենց երկիրը, գաղթում – ազգն, այդ դէպքում, ենթարկւում է իր տկար տարրերի տիրապետութեան վտանգին:
     Այսպէս, մի ժողովրդի ցեղային վիճակի հետ փոխւում      են նրա առաքինութիւնները: Իր կոպիտ սխալների եւ մեղքերի ծանրութեան տակ մեռնող լիբերալիզմը չհասկացաւ այդ ճշմարտութիւնը: Ժխտելով ցեղի բախտորոշ նշանակութիւնը՝ դա ազգութիւնը համարեց միայն պատմական աւանդութիւնների գործ: Ճի՛շտ է, վերջինները ժողովուրդների կեանքում կատարում են հոգեւոր կրաշաղախի դեր, ճիշտ է, սակայն եւ ա՛յն, որ առանց ցեղային պատկանելիութեան զօրաւոր զգացումի՝ ժողովուրդները պիտի շարունակէին մնալ իբրեւ մարդկային դիմազուրկ զանգուածներ: Մի ժողովուրդ միայն այնքա՛ն է ակտիւ, ստեղծագործ եւ կենսահոգեբանօրէն լաւատես, որքան կենդանի եւ արթուն է նրա ցեղային ծագման գիտակցութիւնը:
       Այս գիտակցութեամբ չի՛ ապրում օրուայ հայութիւնը — ահա՛ պատճառն իր աններելի պառակտումների եւ տկարութեան:
       Ցեղակրօնութիւնը այլ նպատակ չունի, քան տարագիր հայութեան մէջ արթնցնել ցե՛ղը, ցեղայի՛նը, միաժամանակ՝ թարմացնելով իր պատմական յիշողութիւնը – զայն մի՛ եւ անբաժան ազգի վերածելու համար:

«Ռազմիկ», 1941թ., թիւ 8
հատված՝ «Գարեգին Նժդեհ – Մեծ Գաղափար (նորահայտ նյութեր)» գրքից. – 2002թ.

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՍԱՍԱՆ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ
ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾ ՍԵՐՈՒՆԴՈՎ

          Ես առաջին հերթին ցանկանում եմ լուսաբանել այսօրվա երիտասարդության հոգևոր աշխարհը, աշխարհ` որը հագեցած է այն արժեքներով, որտեղ առաջին հերթին թագավորում է աշխարհիկ ոգին, մի բան, որը մեր երիտասարդությանը հեռացնում է մեր ազգային արմատ – ակունքներից, որոնցով պայմանավորված են մեր ուժը և ազգային ինքնատիպությունը: Այսօր երիտասարդության զգալի մասը տառապում է օտարամոլությամբ, իսկ ազգային ավանդույթներից խույս տալով, դառնում է ժամանակակից վայրի բարքերի ծայրահեղ երկրպագուն, և հետևաբար՝ նրա զոհը: Ու ինչպես ժամանակին ասել է փիլիսոփա Սենեկան. «Այն ինչը արատ էր, այսօր դարձել է սովորություն», նույնը կարելի է ասել ներկայիս իրականության մասին: Իսկ ինչո՞վ է պայմանավորված բարոյահոգեբանական ճգնաժամը հայ երիտասարդության մեջ: Ես կառանձնացնեի այն կարևորագույն գործոնները, որոնք կամա թե ակամա նպաստում են ճգնաժամին: Դա նախևառաջ բխում է նրանից, որ հայոց պետությունը դեռ չի կայացել, որ դեռևս ձևավորված չեն ազգային քաղաքացիական հասարակությունը և այն ինստիտուտները, որոնք պետք է զբաղվեն ինչպես երիտասարդության, այնպես էլ հասարակության հոգևոր դաստիարակմամբ ու պետք է համադրեն այն արժեքները, որոնք ներդաշնակ չեն մեր ազգային խառնվածքին, և միայն այդ ժամանակ պիտի դրանք մատուցեն հասարակությանը: Ցավալին այն է, որ այսօր մեր մտավորականության զգալի մասը հոգևոր նահանջ է ապրում՝ մոռանալով իր բուն առաքելությունը սերունդների առջև, չէ՞ որ ամեն ինչ ծնվում է ըստ «պահանջարկի», հետևաբար, ինչպես պետությունը իրավունք ունի մտավորականությանը նախատելու, այնպես էլ մտավորականությունն իրավունք ունի պետությանը քննադատել և պահանջել, որ իշխանավորները մատների արանքով չնայեն հատկապես երիտասարդության դաստիարակման խնդրին, որը մեր ազգի հարատևման գրավականներից մեկն է: Իսկ դաստիարակությունը սկսում է առաջին հերթին ընտանիքից, որն ազգային ինստիտուտներից ամենաարմատականն է, հետո նոր գալիս են մանկապարտեզ, դպրոց, բուհ, բանակ, պետական աշխատանքային համակարգ:
  Այսօր երիտասարդությունն ավելի շատ գնահատում է երևութականը, քան՝ մնայւն իրական արժեքը, և սա է իմ կարծիքով բուն պատճառը, որ հայ երիտասարդության զգալի մասը ոչ թե արտաքնապես է «մոդայիկ» հագնվում, այլ՝ ներքուստ, ինչն անհարիր է մեր ազգային արժանապատվությանը, էությանը: Երիտասարդությունը պետք է ի վերջո գիտակցի, որ անհրաժեշտ է ապրել մեծ կրքերով՝ ձգտումներով, և ոչ թե՝ փոքր, քանի որ մեծ ձգտումներն են ստեղծում մնայուն արժեքներ, այնպիսի արժեքներ, որոնց մեջ գերակայում են բարոյականությունը, մեծության և վեհության առջև խոնհարվելու սկզբունքը:
  Ցավալի է, որ արևմտյան վայրի բարքերի նկատմամբ հակում է դարձել պահանջը , որ այդ նույն բարքերը թեթևամիտ բնավորություն են ներմուծում երիտասարդության արյան մեջ, նրանցից շատ-շատերին դարձնելով ոչ թե հերոսներ, այլ՝ հեշտասերներ:
  Որպես վերջաբան մեջ կբերեմ Գարեգին Նժդեհի խոս-  քը. « Նա ով ազգասեր չէ, չի կարող լինել մարդասեր », հետևաբար ապրենք ազգային արժեքներով, հետո նոր՝ համամարդկային, և միայն այդ ժամանակ մեր ազգը պատվով  ու հպարտորեն կկանգնի հզոր ազգերի կողքին:

Գոռ Թամազյան՝
«Մեկ Ազգ» կուսակցության առաջնորդ

ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՈԼՈՐՏԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

ՀՀ Սահմանադրության մեջ նշված չէ, որ մեր պետությունը ազգային բնույթ պետք է ունենա, այսինքն՝ Հայոց պետության բնույթը Հայկականությունը պետք է լինի:
      Թվում է՝ այնքա՜ն կենսական ու հասկանալի է գրեթե միատարր հայաբնակ երկրի համար այս պահանջը, որ այլընտրանքը բացառվում է: Սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ մեզ պարտադրվել է մեր նկարագրին չհամապատասխանող, մեր էությունը խեղաթյուրող բարոյահոգեբանական կենսադաշտ:
          Սահմանադրությամբ ամրագրված պետության բնութագրիչները` ինքնիշխան ժողովրդավարական, սոցիալական, իրավական, ազգայնականության տարրից զրկելը պատահականություն չենք համարում: Պետության բնույթը պայմանավորված է մշակութային քաղաքականությամբ: Իսկ մշակութային քաղաքականությունն ընդգրկում է լեզուն, մշակույթը, արվեստը:

Լեզվական քաղաքականություն
         Լեզվաքաղաքականությունը պետական լեզվի անմրցակից գործառությամբ լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիր. լեզուն արարում է ինչպես անհատի հոգին, այնպես էլ՝ ազգի ոգին:
         Եվ պատահական չէ,որ ազգի կենսադաշտի քայքայումն ու պետության գաղութացումն առավել դյուրին է, երբ այլասերվում է նրա լեզվամշակութային համակարգը:
    Մեր լեզվաքաղաքական օրենսդրական դաշտը ճիշտ ձևավորվեց, սակայն կիրարկման կարգը չգործեց:
       Ստեղծվեց համապետական, անկախ ազգային պետությանը անհրաժեշտ մարմին՝ ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն, որն իր գոյության առաջին չորս տարիների ընթացքում իրականացնում էր հայապահպան պետական լեզվաքաղաքականություն: Սակայն մեր երկրի թշնամիները, միջոցների մեջ խտրականություն չդնելով, աշխատեցին մասնատել երկրի անվտանգության հիմքը՝ դեռ չկայացած միասնական լեզվահոգեբանական դաշտը՝ ազգը բաժանելով հայախոսների, ռուսախոսների, անգլախոսների, ֆրանսախոսների:
         Օտարների ֆինանսավորմամբ ստեղծվեցին նաև տարբեր կազմակերպություններ, կենտրոններ, ակումբներ: Հիմնական թիրախը դարձավ Լեզվի պետական տեսչությունը:
      1998թ. գարնանից կտրուկ փոխվեց մեր երկրի լեզվաքաղաքականությունը: Փոխվեց տեսչության պետը, և հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ նպատակը Լեզվի պետական տեսչությունն անգործունակ մարմնի վերածելն էր, հնարավորության դեպքում, նաև՝ իր բնույթին հակադիր գործառույթներով աշխատեցնելը: Այսօր մեր լեզվաքաղաքականության դաշտում օտարները գործում են անվրեպ, և ապազգայնացնելու ու լեզվամտածողությանը խաթարելու նրանց նպատակը իրականանալուց հեռու չէ:
       Հայերենի` օրենսդրականությամբ ամրագրված պետական լեզվի կարգավիճակն ապահովված չէ, և առկա է Հայերենի ճնշման բազմաբնույթ գործընթաց, որի հետևանքով Հայերենը Հայաստանում փաստացի ոչ միայն պետական լեզվի կարգավիճակ չունի, այլև ենթարկվում է համակարգային խաթարումների, աղավաղումների, կորցնում լեզվակիրներին: Լեզվի կործանումը նաև ազգի կործանումն է:

Կրթական քաղաքականություն
      Կրթական քաղաքականության նպատակն է ազգային-պետության շահին համապատասխան`սերնդակրթության ապահովելը, հայրենիքին տեր կանգնելու, նեցուկ լինելու հոգեբանություն ունեցող քաղաքացիներ ձևավորելը:
      Մինչդեռ մեր կրթահամակարգն իր բովանդակությամբ, նաև՝ ձևով այսպիսի խնդիր լուծել չի կարող: Այսօրվա կրթահամակարգի խնդիրը միանգամայն այլ է՝ հնարավորինս ապազգային, այլասերված, նյութապաշտ, անհավասարակշիռ կամ, ինչպես նշված է «Կրթության զարգացման պետական ծրագրում»`« համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան քաղաքացիներ կրթելը»:
       Այս խնդրի լուծումն իրենց ուսերին են վերցրել ԿԳ նախարարությունը և օտարերկրյա միջազգային 50-ից ավելի կազմակերպություն, որոնք ապազգային, մեր երեխաների մտավոր կարողությունները ճնշող և ամենակարևորը՝ տրամաբանելու ունակությունից զրկող տարաբնույթ ծրագրեր են իրականացնում` «Բարև’, ես եմ», «Քայլ առ քայլ», «Կյանքի հմտություններ»…
      Ամոթալի է, որ ԿԳ նախարարությունը այս կազմակերպությունների համար ոչ միայն վերահսկող չէ, այլև գործում է նրանց թելադրանքով:
         Հայոց կրթահամակարգի քաղցկեղն է «Կրթական բարեփոխումների կենտրոնը», որի «ջանքերով» բացառվում է որևէ ազգային ծրագրի իրականացում` հատկապես հանրակրթական համակարգում:
         «Մաշտոց միավորման» առաջարկը՝ հայագիտական թեքումով ծրագիր իրականացնել հանրապետության  գոնե մեկ դպրոցում, մերժվեց:
         Արդ` վերաազգայնացման գործընթաց ապահովելու համար անհրաժեշտ է լեզվակրթական քաղաքականության հայերենապահպան, հայապահպան գործընթաց, որի համար հարկ է`
ա) Կրթության և գիտության նախարարության կազմում խցկած Լեզվի պետական տեսչությունը լուծարել, փոխարենը ստեղծել ՀՀ լեզվի և հայապահպանության նախարարություն.
բ) Լեզվաքաղաքական, կրթական, հայերենագիտական կառույցներն աշխատեցնել ազգային անվտանգության պետական պատվերով՝ այն է` ազգային գաղափար ախոսության սկզբունքին համապատասխան.
գ) Կադրային քաղաքականության պարտադիր տարր դարձնել Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվի լիարժեք իմացությունը.
դ) Ստեղծել հայագիտական դպրոցների ցանց` պետական միասնական ծրագրով.
ե) Գիտական, բովանադակային և լեզվական փորձաքննության ենթարկել հանրակրթական դպրոցի բոլոր դասագրքերը` հատկապես Համաշխարհային բանկի միջոցներով հրատարակած.
զ) Հանրակրթությունը մաքրել ապազգայնացնող գործոններից, այն է` բացառել օտարալեզու, երկլեզու (բազմալեզու) կրթությունը, օտար միջազգային կազմակերպությունների կողմից տարաբնույթ ծրագրերի իրականացումը.
է) Առկա զանգվածային օտարախոսության հետևանքները վերացնելու նպատակով կազմակերպել պետական լեզվի ուսուցման և իմացության ստուգման հավաստագրման կենտրոն.
ը) Մշակել կրթահամակարգում օտար լեզուների ուսուցման բարելավված, արդյունավետ ծրագիր`բացառելով որևէ օտար լեզվի զանգվածային գերակայությունը, օտար լեզուների ուսուցման դեմ սահմանել միջին դպրոցի առաջին տարին` 4-րդ դասարանը.
թ) Սահամանել ազգային փոքրամասնությունների համայնքների կազմավորման, գրանցման և գործունեության կարգ` ազգային պատկանելության հիմքով, պետական լեզվի պարտադիր իմացության պահանջով:  

Լիլիթ Հարությունյան
«Մաշտոց միավորում» հ/կ խորհրդի անդամ,
Ազգային Համաձայնության Խորհրդարանի
Լեզվի, բարոյահոգեբանական, կրթության,
մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահ

«ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏԱՑՄԱՆ» (ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ)
ԾՐԱԳՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԿՐԹԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ,
    ԿՐԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՈՒ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

20-րդ դարի ավարտն ու 21-րդ դարի սկիզբը «նշանավորվեց» համապարփակեցման (գլոբալացման) գործընթացով՝ մասնավորապես՝ հոգևոր ոլորտում: Այս բնագավառում օտարամուտ, օտարածին արժեքների ներխուժման վըտանգի մասին հայ ազգայնական կառույցներն ահազանգել են դեռևս 90-ական թվականների սկզբից: Սակայն, ցավոք, վտանգը ոչ միայն չգիտակցվեց, այլև ահազանգողներին  տարբեր պիտակներ կպցրին:
      Այսօր արդեն ակնհայտ է, որ մեզ պարտադրվել է մեր նկարագրին անհարիր, մեր էությունը խեղաթյուրող, ազգայնականության տարր չպարունակող կրթահամակարգ: Այս պարագան, ուզենք թե չուզենք, հանգեցնում է Հայոց Արժեքային Համակարգի այլասերմանն ու քայքայմանը, որի հիմնական տարրերն են ՀԱՅ ԼԵԶՈՒՆ, ՀԱՅ ԵՐԳԸ, ՀԱՅ ՊԱՐԸ:
      Ամոթալի է, բայց իրականացվում է մեր էությունը ձևավորող այս երեք կարևորագույն բաղադրիչների արժեզրկման հետևողական գործընթաց:
     ՀԱՅ ԼԵԶՈՒՆ անպատիժ արհամարհվում ու աղավաղ-   վում է, ՀԱՅՈՑ ՏԱՆ մեջ վիճարկվում է ՀԱՅԵՐԵՆԻ՝ ՀԱՅՈՑ ՏԱՆ ՏԵՐԸ լինելու իրավունքը:
        Մեր թողտվությամբ ՀԱՅԵՐԵՆԻ կենսատարածք են ներխուժում օտար լեզուները, իսկ առանց միասնական լեզվահոգեբանական դաշտի վտանգվում է պետության կայունությունը: Նույնիսկ աշխարհի հզոր պպետությունները որևէ օտար լեզվի մրցակցություն իրենց պետական լեզվի հետ բացառում են: Ազգային փոքրամասնություններին էլ թույլ են տալիս իրենց լեզուն ու մշակույթը զարգացնել այնքանով, որ նրանք չդառնան տվյալ միջավայրին  խորթ տարր և չսպառնան երկրի անվտանգությանը:
        Հայաստանում այսօր սնկի պես աճում են օտարալեզու, օտարամշակույթ հաստատությունները՝ ևþ պետական, ևþ մասնավոր:
      Մեծն Կոմիտասը ՀԱՅ ԵՐԳԸ մաքրեց մուղամից, բյուրեղացրեց և տվեց մեզ: Այսօր մեկ օրում «երգիչ» ու «աստղ» դարձած յուրաքանչյուր ոք իրեն իրավունք է վերապահում ՀԱՅ ԵՐԳԻ կենսատարածք ներմուծել հատկապես թուրքական (նաև՝ արաբական) մուղամը:
       Աշխարհին զարմացնում և հիացնում է ՀԱՅ ՊԱՐԸ: Ցա-  վով պետք է արձանագրենք, որ մեր երիտասարդությանը խորթացրել ենք ՀԱՅ ՊԱՐԻՑ, ՀԱՅ ԵՐԳԻՑ՝ անհեռատես մշակութային քաղաքականությամբ:
         Հոգևոր գաղութացումն անարգել իրականացվում է նաև կրթահամակարգի միջոցով:
       Կրթական քաղաքականության նպատակը պետք է լինի ազգային-պետական շահին համապատասխան ՍԵՐՆԴԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ապահովելը, ՀԱՅՐԵՆԻՔԻՆ և նրա ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ տեր կանգնելու հոգեբանություն ունեցող քաղաքացիներ ձևավորելը:
          ԿԳ նախարարության կոլեգիան 1990 թվականին ընդունեց ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ունենալու մասին որոշում, որը հաստատվեց Գերագույն  Խորհրդում, իսկ հետագայում ամրագրվեց Սահմանադրությամբ, «Լեզվի մասին», «Կրթության մասին» ՀՀ  օրենքներով:
        Որոշումը նախատեսում էր հայ երեխաներին ռուսական կրթություն և դաստիարակություն տվող դպրոցների մարում՝ ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈՒՄ: Մարման փուլը պետք է ավարտվեր 1996-1997 ուստարում: Սակայն Հայաստանում միասնական հայկական դպրոց ունենալու բնական իրավունքը ոչ միայն իրողություն չդարձավ, այլև «ազգային դպրոց» հասկացությունը կեղծվեց ու վարկաբեկվեց: Չմշակվեց ազգային դպրոցի պետական ծրագիր՝ իր բովանդակային ու կառուցվածքային լուծումներով: Եվ այս բաց անպաշտպան դաշտում սկսեցին գործել զանազան օտարամուտ կազմակերպություններ. բովանդակային և կառուցվածքային աղավաղումները պատահական բնույթ չեն կրում. ծրագրավորված են, նպատակաուղղված:
      Հանրակրթության բովանդակությամբ է որոշվում սովորողների հնարավորությունների, կարողությունների բացահայտումը, կրթվող սերնդի նկարագիրը: Բովանդակային փոփոխություններով, օտար ծրագրերի ներխուժմամբ, աղավաղում են աշխարհաճանաչողության ակադեմիական սկըզբունքները, «ազատ ու այլընտրանքային ուսուցում» անվան տակ քայքայում  դարերով մշակված կրթական ավանդույթը:
       Ներդրվում են կրթության այնպիսի եղանակներ, որոնք  հանրակրթությունը վերածում են աննպատակ, չվերահսկվող զբաղմունքի, երեխան աշխարհաճանաչողության գիտելիք է ձեռք բերում խարխափելով , անկազմակերպ, այսինքն՝ դեն է շպրտվում կրթելու հայոց դարերի փորձը:
        2001 թվականին Ազգային Ժողովը հաստատեց «Կրթության զարգացման 2001-2005թթ.» ծրագիրը, որը կրթահամակարգ  ներմուծված խեղաթյուրումների, աղավաղումների վավերացումն է:
       2-րդ բաժնում ծրագրի նպատակը ձևակերպված է այսպես՝ «…հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդում, ազգային և համամարդկային արժեքների պահպանում ու զարգացում»: Այսքանը՝ միամիտների համար: Հաջորդ գըլուխներում բացահայտված է ծրագրի իրական նպատակը՝ «համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան քաղաքացիներ ձևավորելը»: Այս նպատակն իրականացընելու համար նախատեսված են՝
1. Ֆինանսավորման ձևի փոփոխություն՝ ըստ աշակերտների թվի, որը նշանակում է դասարանների խոշորացում, որի հետևանքն էլ լինելու է կրթության որակի իջեցումը, ուսուցիչների թվի կրճատումը, սոցիալական լարվածությունը:
2. Եվս երեք տարի ոչ պետական ուսումնական հաստատությունների իրավունքների, պարտականությունների և գործունեության կարգի խառնաշփոթի պահպանում:
3. Հանրակրթության կառավարման ապակենտրոնացում՝ կրթահամակարգի փոշիացում:
4. Պետական կրթական չափորոշիչների շրջանառում (չափորոշիչներ, որոնք օտար լեզուների, հատկապես ռուսերենի, իմացության ավելի բարձր մակարդակ են նշում, քան հայերենի): Իզուր չէ, որ այդ փաստաթղթի վերնագրում անտեսված է «Հայաստանի Հանրապետություն» բառակապակցությունը. այն վերնագրված է «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության պետական չափորոշիչ»:
5. Կրթության հումանիտարացում, ուսուցման հումանացում:
        Հումանիտարացումը պարզաբանելիս նշվել են ավելացող առարկաների անվանումները, իսկ պակասեցվող առարկաները գաղտնագրվել են. եթե իմանանք, որ հանրակրթական ծրագրերից հանվելու են ճշգրիտ գիտությունները, կընդվզենք:
      Ուսուցման հումանացումն էլ նախատեսում է ուսուցչի դերի նվազեցում, աշակերտի կամքի կատարում, ինչպես տեղեկացրեց ՄԱԿ-ներկայացուցիչը ծրագրի քննարկման ժամանակ: Ուսուցիչը իրավունք չունի գիտելիքը որպես անհրաժեշտություն ներկայացնել. աշակերտն ինքն է որոշում՝ ինչ պետք՝ սովորի:
         Հումանիտարացումն էլ, հումանացումն էլ «բարձր» մակարդակով կազմակերպված է՝ «50-ից ավելի տեղական և միջազգային կազմակերպություններ» համապարփակեցման (գլոբալիզացիայի) ծրագրեր են իրականացնում: Օրինակ՝ «Հարմոնիայի» երկլեզու դպրոցները, որի սաները այսպես են խոսում «… ցՉպսՌ տուն», «Բարև՛, ես եմ» ծրագիրը, որը մեր երեխաներին հավաստիացնում է, թե կատուները, շները, հավերն ազգություն ունեն, իսկ մարդիկ՝ ոչ, և աշխարհի ամենալավ մարդն էլ Ջորջ Վաշինգտոնն է:
         Իսկ «Մանկակենտրոն դասարաններ» ծրագրով նախատեսվում է ստեղծել խառնակչախմբեր (չշփոթել խառը խմբերի հետ). ըստ ծրագրի հեղինակների՝ «9 տարեկանում երեխաները ձգտում են միասեռության»:
    Միջազգային կրթական չափորորոշիչները պարտադ-   րում են նաև գիտամանկավարժական կազմի երիտասարդացում. մեզանում հաստատված բնական, կանոնակարգված սերնդափոխության փոխարեն ուղղակի պետք է ազատվենք փորձառու գիտնականներից, մանկավարժներից՝ նրանք շատ վտանգավոր են միջազգայնացման տեսանկյունից:
         Ծրագրում նախատեսված միջոցառումներն իրականացընելու համար կառավարության 2001թ. դեկտեմբերի 24-ի համար 1236 որոշմամբ հանրակրթությունում իրականացվում է «ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը»:
       «Ռացիոնալացում», «օպտիմիզացիա» գործընթացը, որը կարող էր կոչվել արդյունավետացում, բարեփոխում, դըրական երանգ կունենար, եթե հիմքից խեղաթյուրված չլիներ:
         Ծրագիրը նախատեսում է ՝
ա. թերբեռնված դպրոցների միաձուլում,
բ. դասարանների կրճատում՝ աշակերտների թվի խտացման հիմքով (միայն Երևանում՝ 400),
գ. դրույքաչափի ժամաքանակի ավելացում՝ 21 ժամ,
դ. թերբեռնվածության հիմքով ազատված դպրոցական շենքերի օտարում,
ե. ուսուցիչների կրճատում:
       ԿԳ նախարարին բնավ չի մտահոգում դասարանում աշակերտների թվի ավելացումը. «…դասարաններում աշակերտների խտությունը կհասնի 25-30, հազվագյուտ դեպքերում՝ 35: Եվրոպական երկրներում դասարաններում աշակերտների ծանրաբեռնվածությունը մոտ 50 է»: Նախարարի այս հայտարարությունից ենթադրվում է, որ ծրագրի հաջորդ փուլում դասարանները կլինեն 50 հոգանոց: Տարիների փորձ ունեցող, կրթահամակարգում իրենց տեղը կորցրած ուսուցիչներին էլ «մխիթարում են» համակարգչային դասընթացով՝մեկ անգամ ևս նրանց նվաստացնելով:
       Ազատված դպրոցական շենքերի տնօրինումն էլ հանձնարարվում է քաղաքաշինության նախարարին և սոցներդրումների հիմնադրամի նախագահին: Դպրոցները դարձել են թերբեռնված արտագաղթի հետևանքով. եթե դպրոցի շենքը օտարում ենք, ուրեմն ներգաղթ չենք նախատեսում:
         Ի՞նչ տրամաբանությամբ է հիմնադրամը մեր պետական կրթական քաղաքականության հարցեր որոշող դարձել:

          ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ՝
       – Փոխեþլ «Կրթության զարգացման ծրագրի» հիմնադրույթըները, դրանք համապատասխանեցնել «Լեզվի մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքներին:
     – Միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը շարունակելը թույլատրել միայն դրանց համակողմանի իրավական, գիտական, բովանդակային փորձաքննությունից և հիմնավորումից հետո՝ պետական խիստ վերահսկողությամբ:
       – Դադարեցնել «ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի» իրականացումը:
      – Միաձուլել միայն նույն շենքում տեղավորված դպրոցները:
       – Թերբեռնված դպրոցները ոչ թե միաձուլել, այլ ազատ տարածքի տնօրինումը թողնել Կրթության վարչություններին կամ դպրոցներին. այդ տարածքները կարող են կարճաժամկետ վարձակալությամբ տրվել այլ կազմակերպությունների՝ միջոցները օգտագործելով դպրոցի կարիքների համար:
    – Դասարաններում աշակերտների միջին խտությունը        թողնել նույնը՝ 15-25:
       – Դրույքաչափը սահմանել 18 ժամ, ինչպես այժմ է:
        – Վերականգնել դպրոցների կառավարման և ֆինանսավորման նախկին ձևը:
     – Վերացնել ոչ պետական ուսումնական հաստատությունների իրավունքների, պարտականությունների խառնաշըփոթը, պետական նվազագույն ծրագրի կատարումը դարձնել պարտադիր:
        – Այդ հաստատությունների գործունեությունը կարգավորել «Կրթության մասին ՀՀ օրենքով» կամ առանձին ենթաօրենսդրական ակտով, բայց ոչ «Ձեռնարկատիրության մասին օրենքով»:

Ազգային Համաձայնության Խորհրդարանի
Լեզվի, բարոյահոգեբանության, կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողով

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
       ՀՀ  հանրակրթության լեզվական խնդիրները «կարգավորելու»  ևս մի փաստաթղթի նախագիծ է պատրաստել ԿԳ նախարարությունը` Լեզվի պետական տեսչության անմիջական մասնակցությամբ, և ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման: Այս փաստաթուղթը կոչվում է «ՀՀ հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության կարգ» (այս վերնագիրն էլ քիչ բան չի ասում նախարարության կրթական մակարդակի մասին): Կարգի ներածական հատվածում վկայակոչված են բազմաթիվ ենթաօրենսդրական փաստաթղթեր, որոշումներ, օրենքներ, դրանց մեջ` անամոթաբար` նաև ՀՀ «Լեզվի մասին» օրենքը, որի պահանջների բիրտ ոտնահարումներն են այս «կարգ» կոչվածի 6-րդ, 18-րդ, 19-րդ կետերը:
        6-րդ կետը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների կրթության լեզվին.
     «Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիութ-  յուն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները)»:
      Իսկ Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձ-  ինք հիմնականում հայազգի բռնագաղթվածներն են, օտարերկրյա քաղաքացիներն էլ՝ արտագաղթի հետևանքով արտերկրում հայտնված մեր հայրենակիցները
      18-րդ և 19-րդ կետերն էլ վերաբերում են ներգաղթած երեխաների կրթության լեզվին.
         «Մինչև 5-րդ դասարանը ներառյալ, այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) անընդմեջ սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են մինչև ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում վերադառնալիս մինչև հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերենով ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունը ապահովելու և սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ դասարան տեղափոխելու պայմանով»:
      Որպես կանոն` այդ երեխաները հայոց լեզվի հատուկ դասընթացն ավարտելուց և լեզվիմացության ստուգումից նույնիսկ «գերազանց» ստանալու պարագայում չեն տեղափոխվում հայերենով ուսուցմամբ դասարան «Մինչև 6-րդ դասարանը ներառյալ (առնվազն 4 ուստարի) և բարձր դասարանները այլ երկրներում ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել ռուսերեենով ուսուցմամբ համապատասխան դասարաններում»:
         Փաստորեն, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ լեզվի պետական տեսչությունը  ՀԱՅ ԵՐԵԽԱՅԻՆ զրկում են մայրենիով կրթվելու բնական իրավունքից և հայրենիքում իր տեղը գտնելու հնարավորությունից:
      Եթե ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ լեզվի պետական տեսչության, ՀՀ արդարադատության նախարարության «ջանքերով» հաստատվի ՀՀ Սահմանադրությանը, «ՀՀ լեզվի մասին», «ՀՀ կրթության մասին» օրենքներին հակասող, հայ երեխաներին Հայաստանում ուծացնող ազգադավ այս կարգը, ապա պահանջելու ենք պաշտոնանկ անել և պատասխանատվության ենթարկել ազգային-պետական շահը ոտնահարող պետական պաշտոնյաներին:

Ազգային Շարժման «Զարթոնք» կոմիտե.
Ազգային Համաձայնության Խորհրդարան՝
Հայ Արիական Միաբանություն.
Հայարիական Միասնական Բռունցք
«Մաշտոց Միավորում»
հասարակական կազմակերպություն
Աբովյանի Ազգային Ուժերի Միացյալ Դաշինք
Հայաստանի Կոմունիստների
Միություն կուսակցություն
Ցեղասպանության դեմ պայքարող պատերազմի և աշխատանքի վետերանների միություն
Հայ ժողովրդի փրկության կոմիտե
«Ինտելեկտ  ասոցիացիա» կազմակերպություն
Հայաստանի Սոցիալ-էկոլոգիական կուսակցություն
Հիմնարար գիտությունների Հայկական կենտրոն
Մշակույթի աջակցման և ռազմավարության կենտրոն
Ծխելու դեմ պայքարող միություն
ԱՀԽ երիտասարդական կազմակերպություն

ԼԵԶՎԻ ՕՐԵՆՔԻ ՏԱՍԸ ՏԱՐԻՆ
Ձեռքբերումներ, կորուստներ,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
          ՀՀ Լեզվի պետական տեսչությունը, մեր կարծիքով, լեզվավիճակը վերահսկելու լիազորություն ունեցող համապետական մարմին է:
        ՀՀ ամբողջ տարածքում դժվար է գտնել մեր օրենսդրությանը համապատասխանող ցուցանակներ, գովազդային պաստառներ, ազդագրեր:
     Հրապարակային գգ գրվածքներում անտեսված և արհամարված է մեր պետական լեզվի՝ ՀԱՅԵՐԵՆ կարգավիճակը՝
ա/ ցուցանակների օտարալեզու շարադրանքը հիմնականում հայերենից անկախ միավոր է,
բ/  օտարալեզու շարադրանքը տեղադրված է հայերեն շարադրանքից վերև,
գ/ օտարալեզու շարադրանքի տառաչափը գերազանցում կամ հավասար է հայերեն շարադրանքի տառաչափին,
դ/ հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով զիջում է օտարալեզու շարադրանքին,
ե/ ցուցանակի տարածված տարբերակ է միայն անգլերեն, միայն ռուսերեն կամ անգլերեն – ռուսերեն՝ հայերենի բացառմամբ,
զ/ չի պահպանված ՀԱՅԵՐԵՆԻ անաղարտության՝ օրենքով նախատեսված պահանջը:
    Լեզվի պետական տեսչությունը պատասխանատու է լեզվաքաղաքականության ոլորտում տեղ գտած խախտումների համար: Խախտումները համատարած բնույթ են կրում, որը կարող է լինել միայն տեսչության փաստացի անգործության հետևանքով:
    Պահանջում ենք ստեղծված իրավիճակի բացատրու թյուն և կարգավոևում:       

              ՀԱՅ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՃԱԿԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴ                           

Հայ Արիական Միաբանություն
Հայարիական Միասնական Բռունցք
Հայաստանի Ազգայնական Կուսակցություն
«Մեկ Ազգ» Կուսակցություն
«Մաշտոց Միավորում» հ/կ
Աբովյանի Ազգային Ուժերի Միացյալ Դաշինք
Երիտասարդական Ռազմահայրենասիրական Միություն 
Արդի լեզվավիճակը՝ հետահայաց վերլուծությամբ
        Երբ 1990թ. հուլիսից սկսեց գործել ՀՀ Գերագույն Խորհուրդը, հայերենի ջատագով պատգամավորներիս ձեռքին կար «Մաշտոց» միավորման հանգամանորեն մշակված ու բազում քննարկումների բովով անցած «Լեզվի մասին ՀՀ օրենքի» մի նախագիծ:
        Մենք, երևի, շատ միամիտ էինք. մեր մտքով չէր էլ կարող անցնել, որ հայոց խորհրդարանում լինելու են հայերենի հակառակորդներ, որոնք խոչընդոտելու են օրենքի ընդունումը, այնպես որ, ո՛չ 1990-ին, ո՛չ 1991-ին, ո՛չ 1992-ին, այլ միայն 1993թ. ապրիլի 17-ին կընդունվի այդ օրենքը: Մի օրենք, որ ազգային-պետական իր կարևորությամբ չի զիջում ՀՀ Սահմանադրությանը, իսկ հոգևոր ասպարեզի կարգավորման, հասարակության վերահայերենացման ներուժի առումով առհասարակ անհամեմատելի է որևէ իրավական փաստաթղթի հետ:
        Մեր մտքով չէր անցնում, որ հայերենի հակառակորդները ոչ թե մոլորված են, այլ հրաշալի հասկանում են անկախ պետականության կայացման մեջ ինքնուրույն լեզվաքաղաքականության դերը, ուստի հենց միտումնավոր են պատնեշում լեզվի օրենքի ճանապարհը: Չմոռանանք, որ օրենքն ընդունվեց միայն երրորդ ընթերցմամբ՝ աննախադեպ մի երևույթ խորհրդարանի հնգամյա գործունեության համար: Եվ հետագայում էլ, երբ օրենքի հիման վրա, մեծ դժվարությամբ ստեղծվեց լեզվաքաղաքականությունն իրականացնող համապետական գործադիր մարմին՝ լեզվի պետական տեսչությունը, նույն ուժերն ամեն կերպ փորձում էին հնարավորինս «անվնաս» դարձնել այն:
      Մեր սեփական միամտության մասին է խոսում այն, որ մեզանից ամենահոռետեսներն անգամ չէին կարող իսկ պատկերացնել, որ օրենքի ընդունումից տասը տարի անց ցավով արձանագրելու ենք դառը իրողությունը:
        Իսկ իրողությունը հետևյալն է.
      – վերջին հինգ տարում լեզվի մասին օրենքի ներուժի գործադրումը ոչ միայն շարունակական հաստատում չգտավ, այլև կոծկվեցին լեզվական օրենսդրության փաստացի գործադրման արդեն սկսված ուղղությունները, միաժամանակ փորձեր են կատարվում, օրենքի «բարեփոխման» պատրվակով, աղավաղելու օրենքի ազգանպաստ էությունը,
     – դադարեցվեց գործավարության հայերենացման ընթացքը, իսկ դրա համար ստեղծված ուսուցման դասընթացները, դժվարությամբ հայթայթած գումարները ուղղվեցին դեպի դպրոցական համակարգ, այլ կերպ ասած՝ տեսչության ղեկավարությունն այդ գործունեությունը տեղափոխեց մեկ այլ գործադիր իշխանության մարմնի՝ կրթության և գիտության նախարարության ոլորտը,
        – իջեցվեց լեզվի պետական տեսչության կարգավիճակը, դրանով իսկ նաև իրավական եղանակով սահմանափակվեց նրա գործունեության տիրույթը, նվազեցվեց ինքնուրույնության աստիճանը,
      – վերստին սկսել են հայ երեխաների համար բացվել ռուսերեն ուսուցմամբ դասարաններ,
      – «երկլեզու ուսուցման» կործանարար եղանակը համաճարակի պես տարածվում է ամբողջ կրթահամակարգով՝ նախարարության պատասխանատուների անմիջական հանցակցությամբ,
      – պաշտոնական խոսքի անաղարտության որևէ հսկողություն չի իրականացվում,
      – զանազան միջոցառումների ժամանակ հնչող օտարալեզու ելույթները հազվադեպ են թարգմանվում:
     «Լեզվի մասին ՀՀ օրենքի» խախտումներն այնքան բազմաբնույթ են ու ակնառու, որ հայաստանցի շարքային լեզվագործածողն իրավունք ունի կասկածելու, թե առհասարակ գոյություն ունի լեզվի մասին օրենք և կա՞ արդյոք պետական որևէ մարմին, որ պատասխանատու է պետության լեզվաքաղաքականության համար:
     Միով բանիվ, 1998-ի պետական հեղաշրջումից հետո լեզվի տեսչության ղեկավարությունն աճապարանոք փոխած ուժերը, որ այդ փոփոխությունը հրապարակավ հիմնավորեցին հայերենի շահերի պաշտպանությանն ուղղված իբր ավելի հանդարտ աշխատանքի հրամայականով, «փառավորապես» հասան իրենց գերնպատակին. լեզվի պետական տեսչությունը, որ ըստ օրենքի ուներ ՀՀ կառավարությանն առընթեր հաստատության կարգավիճակ (և ուրվագծվում էր, համենայն դեպս 1997թ. վերջերին, դրա վերածումը նախարարության՝ Լեզվի և մշակույթի նախարարության, ինչպես որ, ի դեպ, Ֆրանսիայում է), կորցրեց այդ կարգավիճակը, վերածվեց կրթության և գիտության նախարարության մի ստորաբաժանման:
     Այստեղ խնդիրն այն չէ, որ այդ բնույթի մարմինները  պետք է ընդգրկվեին նախարարությունների կազմում (նման քայլ արվեց նաև 1995թ., սակայն լեզվատեսչությունը չզրկվեց իր կարգավիճակից, պահպանեց ինքնուրույնությունը):
     Լեզվաքաղաքականությունը համապետական գործունեություն է, այն չի կարելի պարփակել մեկ այլ, տվյալ դեպքում ճյուղային գործառույթներ իրականացնող պետական մարմնի մեջ: Տարբեր պետություններում այս խնդիրը տարբեր լուծում ունի. Ֆրանսիայում, ինչպես ասվեց, համանման մարմինը ինքնուրույն նախարարություն է, Լիտվայում գործում է խորհրդարանին (սեյմին) կից, Ղազախստանում կառավարությանն առընթեր է և այլն:
     Խնդիրը, կրկնում ենք, լեզվաքաղաքականությունն իրականացնող մարմնի փաստացի ինքնուրույնությունն ապահովելն է, մի խնդիր, որ հայոց բարեփոխիչները հասկացան 1995-ին, և չցանկացան հասկանալ 1998-ից հետո, քանի որ լեզվահսկողական մարմնի ամլացումն էր հենց իրենց նպատակը:
      Ի դեպ, հայերենամերժ ուժերը իրենց նպատակին հա-  սան բավականին սահուն կերպով՝
    – առաջին քայլը տեսչության հիմնադիր պետի պաշտոնանկությունն էր (վերոբերյալ ծիծաղաշարժ հիմնավորումով),
         – երկրորդ քայլը լեզվահսկողական այս մարմնի բնույթի աստիճանական փոփոխությունն էր՝ նոր ղեկավարության ու նրան ուղղորդողների ջանքերով, այն է՝ հսկողական ու տեսչական գործունեության վերածումը կրթականի (սրա առավել ցայտուն դրսևորումը, ինչպես ասացինք, գործավարության վերահայերենացման համար նախատեսված միջոցների վերահասցեագրումն էր կրթական նպատակներին),
         – երրորդ քայլը՝ արդեն իսկ իր բնույթը փոխած, հանրային նշանակությունը կորցրած, ապաքաղաքականացած (այսինքն՝ պետության լեզվաքաղաքականության ձևավորման ու իրականացման գործընթացներից փաստացի արտամղված) մարմնի՝ արդեն միանգամայն բնականոն ընկալվող ներգրավում-ձուլումը կրթության և գիտության նախարարության կազմում:

«Լեզվի մասին ՀՀ օրենքի» ծանր երկունքը
     Արդ, եթե փորձենք ամփոփ մի բնութագիր տալ, ապա կարող ենք ասել, որ հայոց պատմության նորագույն շրջանում լեզվապայքարն անցել է երեք փուլ՝ 1990-1993թթ., 1993 -1998թթ. և 1998թվականից մինչև այժմ:
       Առաջին փուլն  սկսում է 1990թ., երբ ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ուրվագծվող անկախ պետականությունը տեր էր կանգնում սեփական լեզվին, ձեռնարկում ինքնուրույն քաղաքականություն լեզվի, կրթության, գիտության, մշակույթի ասպարեզներում:
    Այս փուլում գերնպատակը լեզվի մասին օրենքի ընդունումն էր: Սակայն, օրենսդրական աշխատանքին զուգահեռ և որպես դրա բարոյահոգեբանական հզոր ազդակ, ըսկսվել էին հայերենի դիրքերն ամրապնդող գործընթացներ: Հայերենն աստիճանաբար վերահաստատում էր իր իրավունքները որպես պետության լեզու՝ հանրային կյանքի բոլոր ասպարեզներն սպասարկող, գիտության ու կրթության, պաշտոնական գրագրության լրատվամիջոցների լեզու: Ըսկսվել էր լեզվակորույս շատ հայերի զանգվածային դարձը դեպի հայերենախոսություն: Նախկին ռուսական շատ դպրոցներ կամովին, առանց սպասելու վերին ատյանների ցուցումներին, սկսեցին անցնել հայերենով ուսուցմանը:
         Մինչ օրենքի ընդունումը բացառիկ կարևորություն ունեցան իրավական երկու փաստաթղթեր:
        Առաջինը ՀԽՍՀ կրթության նախարարության կոլեգիայի որոշումն էր «Ազգային միասնական հանրակրթական դպրոցի մասին» (1990թ., հուլիսի 3), որով 1990-91թթ. ուստարում կասեցվեց հայ երեխաների ընդգրկումը օտարալեզու՝ ռուսական դպրոցներ: Դրանք պահպանվեցին ռուսազգիների համար, այսինքն՝ ռուսական ոչ մի դպրոց Հայաստանում երբեք չի փակվել: Սա շեշտում ենք, քանի որ այժմ վերակենդանացած ռուսերենամոլները մամուլը հեղեղել են 1990-1991թվականներին բնորոշ իբր հակառուսականության մասին ստահոդ դատողություններով:
          Մյուս փաստաթուղթը ՀՀ լուսավորության նախարարության կոլեգիայի 1991թ. մարտի 15-ի որոշումն էր՝ նախորդ որոշման ընթացքի և հետագա խնդիրների մասին: Մասնավորապես, դրանում արձանագրվում է, որ ազգային միասնական դպրոցի ձևավորմանն ուղղված քայլերը գոհունակությամբ են ընդունվել հանրության մեջ: Միաժամանակ՝ շուրջ 70. 000 հայ երեխա շարունակում է սովորել ռուսական ուսուցմամբ 2-11-րդ դասարաններում: Սույն որոշմամբ (նախարար՝ Արեգ Գրիգորյան) նախատեսվում էր 1991-92թթ. ուստարում ռուսերեն ուսուցմամբ 3-6-րդ դասարաններում հայ երեխաների ուսուցումը կազմակերպել հայերենով, իսկ 1992-93թթ. ուստարում՝ այդպես վարվել նաև 8-10-րդ դասարանցիների հետ: Հավելենք, որ ՀՀ Գերագույն Խորհրդի «սոցիալ-դեմոկրատական» հովերին տրված նախագահությունը անտեղի զգուշավորություն դրսևորեց՝ առաջին փուլը սահմանափակելով 3-5-րդ դասարաններով, իսկ դրանից բարձր՝ սահմանեց կամավորության սկզբունքը:
        Այդ փուլն ավարտվում է  «Լեզվի մասին ՀՀ օրենքի» ընդունմամբ (1993թ., ապրիլ): Բազմաթիվ նախագծեր կային, հակադիր ըմբռնումներ, օրենքի և ենթաօրենսդրական պահանջների տարբերակման անհրաժեշտություն, առհասարակ օրենք չընդունելու անսքող դիրքորոշում-դիմադրություն և այլն: Արդյունքում ունեցանք հակիրճ, սոսկ 5 հոդվածից, 20 նախադասությունից կազմված մի փաստաթուղթ, որը, անտարակույս, չէր բավարարում լեզվի սկզբունքային պաշտպաններին (քանի որ ունեցել ենք հանգամանորեն մշակված ընդգրկուն նախագիծը), սակայն դարձավ հակառակորդների, «մարդու իրավունքները» սխալ ըմբռնողների ու մեկնաբանողների ատելության առարկան (ապացույց՝ Հայաստանի ռուսալեզու մամուլի կատաղի հարձակումները):
 Լեզվատեսչության կայացման ուղին
         Երկրորդ փուլն  սկսում  է լեզվի պետական տեսչության հիմնադրմամբ (1993թ., հոկտեմբեր): Գերխնդիրն էր պետական կառավարման այս նոր մարմնի կայացումը՝ որպես լեզվական քաղաքականությունը մշակող և իրականացնող, լեզվական օրենսդրության իրականացումը վերահսկող հաստատություն: Այս շրջանում հաստատվեց տեսչության կանոնադրությունը, ձևավորվեց աշխատակազմ, հստակվեցին գործունեության հիմնական ուղղությունները: Քանի որ կառավարությունն աննպատակահարմար գտավ նախկինում տարբեր կարգավիճակներով գործած Տերմինաբանական պետական կոմիտեի գործունեությունը և լուծարեց, տեսչությունն իր կազմում վերստեղծեց նույն այդ գործառույթներն իրականացնող մարմին՝ Հայերենի բարձրագույն խորհուրդը (ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի գլխավորությամբ):
    Անդրադառնանք լեզվատեսչության գործունեության  միայն մեկ ուղղությանը՝ կապված լեզվի օրենքի դրույթներից մեկի՝ լեզվագործածության անաղարտության ապահովմանը:
        Այսպես, հետևողականորեն հսկվում էր մամուլի և եթե-  րի լեզուն. «Հայաստանի Հանրապետութիւն», «Ազգ», «Երեկոյան Երևան», «Հայաստան», «Հայք», «Առավոտ», «Լրագիր», «Եթեր», «ԹՎ ալիք», «Ավանգարդ», «Պաս» թերթերում պարբերաբար հրապարակվում էին լեզվական սխալների մասին տեսչության կազմած տեղեկանքներ: Հեռուստաեթերի լեզվասխալների ամփոփագրերը ուղարկվում էին համապատասխան հեռուստաընկերություններին և դառնում քըննարկման առարկա՝ որոշակի հետևություններով: Ռադիոեթերի նյութերի տպագրության հարցում տեսչության հետ բարեհաճորեն համագործակցում էր «Հայաստան» թերթը: Ազգային ժողով էին ուղարկվում պատգամավորների լեզվամեղանչումներն ամփոփող հատուկ հորդորակները՝ «ասվել է՝ պետք է ասվի» անպաճույճ սկզբունքով: Եղան ավելի քան 300 լեզվատեղեկանքներ ու հորդորակներ, որոնք պիտի տպագրվեին «Լեզվական տեղեկատուի» տեսքով, Հայերենի բարձրագույն խորհրդի և նախկին Տերմինաբանական կոմիտեի մի շարք որոշումների հետ մեկտեղ, սակայն դա չհաջողվեց տեսչության պետի պաշտոնանկության պատճառով (ցավոք, այդքան կարևոր տեղեկատուն այդպես էլ լույս չտեսավ):
         Այս փուլում նորելուկ մարմինը իրեն հաստատեց ոչ միայն հանրային կյանքում, պետական մարմինների ու տնտեսավարողների հետ իր փոխհարաբերություններում, այլև լրացրեց ամբողջացրեց լեզվաշխարհը: Հստակվեցին վերջինիս երեք բևեռներ. գիտականը՝ ՀՀ ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտի և հայոց լեզվի բուհական ամբիոննները, կրթականը՝ հայերենի ուսուցիչների ու դասախոսների մեծ ջոկատը, լեզվաքաղաքականը՝ լեզվի պետական տեսչությունը՝ իր հսկողական գործառույթներով: Տեսչությունն ամեն ինչ արեց այս բևեռների միջև գործընկերային հարաբերություններ հաստատելու համար: Դրա ապացույցներից մեկն է Հայերենի բարձրագույն խորհրդի բեղմնավոր գործունեությունը (համեմատության համար՝ 1996թ. ապրիլ – 1998-ի մայիս ժամանակահատվածում ընդունվել է 14 որոշում, դրանից հետո՝ հինգուկես տարում՝ 6 որոշում):
          Լեզվի օրենքի դրույթների պարզաբանման, պետության լեզվաքաղաքականության իրականացման մեջ հանրության լայն շրջաններին մասնակից դարձնելու նպատակով մոտ մեկ տարի եթեր էր արձակվում «Լեզվաշխարհ» հաղորդաշարը (ճանաչված լեզվաբան պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանի գործուն մասնակցությամբ): Դա նաև տեսչական աշխատանքի հանրային հաշվետվության ձև էր (մանավանդ՝ տեսչապետն ինքն էր վարում հաղորդաշարը), տեսչության բուն գոյության (որի դեմ հանդես էին գալիս որոշ ուժեր՝ տարբեր նկատառումներով) իրավունքի առարկայական հիմնավորում:
       Այս փուլի ավարտին հաջողվեց ձեռք բերել տեսչական աշխատանքն ուժեղացնող մի կարևոր իրավական լծակ: 1997թ. դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովն ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, կապված լեզվախախտումների հետ: Այդ կերպ՝ տեսչության գործունեության՝ նախկինում առավելապես համոզման, բարոյական ազդեցության միջոցներին ավելացավ վարչական տույժերի կիրառման հնարավորությունը, թեև, հասկանալի է, որպես հարկադրյալ ու լրացուցիչ, այլ ոչ հիմնական գործելակերպ: Պատահական չէ, որ այդ նույն շրջանում (1998թ. ապրիլի 10-ին) տեսչությունը պաշտոնապես մրցույթ էր հայտարարել հայաստանյան լավագույն գովազդի, ցուցանակի, ապրանքապիտակի համար (ցավոք, անավարտ մնաց տեսչության ղեկավարության փոփոխության պատճառով):
     Լեզվապայքարի երկրորդ փուլի ավարտն ու երրորդի սկիզբը վավերացված է: Ահավասիկ պաշտոնական մեկնաբանությունը տեսչության ղեկավարի փոփոխության կապակցությամբ. «Եթե մեր պետականության ձևավորման սկզբնական փուլում պատճառաբանված էր հայոց լեզվի ու հայեցի կրթության ավանդույթների վերաարմատավորման նպատակով ցուցաբերած որոշակի ծայրահեղականությունը, ապա ներկայումս անհրաժեշտ է իրականացնել առավել հավասարակշռված քաղաքականություն, անփոփոխ պահելով հայերենի՝ որպես պետական լեզվի պաշտպանության ու զարգացման հիմնական սկզբունքները: Այս առումով լեզվի տեսչությունն այսօր կարիք ունի նոր գործելակերպի ու նոր ղեկավարության» («Հայաստանի Հանրապետություն», 2 մայիսի 1998 թ.):
       Հայաստանի ռուսալեզու մամուլը մոլեգին հրճվանքով դիմավորեց կառավարության այս որոշումը:

«Լեզվապայքարի» նոր որակը՝
կարգավորված նահանջ
        Այս երրորդ փուլի նոր որակն սկսենք ճշտել անվանումից: Եթե առաջին երկու փուլում մենք պայքարում էինք հանուն հայերենի, այժմ ուրվագծվում էր որակապես նոր երևույթ՝ աստիճանաբար ավելի ու ավելի անսքող ու լկտի պայքար հայերենի դեմ:
         Այս շրջանը կարելի է բաժանել երկու ենթափուլի: Սկզբնական շրջանում, մոտ երկու տարի, տեսչությունը ենթարկվում էր գործելակերպի յուրօրինակ իներցիային:  Խոսքն այն մասին է, որ հանրության մեջ արդեն իսկ ձևավորվել էր լեզվահսկողական նոր մարմնի մասին որոշակի պատկերացում (նախորդ փուլում դրա գործունեության բոլոր թերացումներով հանդերձ): Պաշտոնատարները, տնտեսավարողները, կրթության պատասխանատուները, հանրության վերահայերենացմանն ընթացքին դիմադրող որոշակի զանգվածն անգամ զգացել էին, որ հայոց լեզուն, իսկապես, «որբի գլուխ» չէ, որ ամեն լեզվագործածող իր ցանկությամբ վարսավիրություն անի: Այս հանրային ակնկալիքները թույլ չտվեցին հայերենամերժ ուժերին մեկեն կոծկելու տեսչության ծավալած գործունեությունը կամ էլ ամլացնելու լեզվաքաղաքականության հիմնական փաստաթուղթը:
       Երկու տարի անց, տեսչության գործունեության աստիճանական թուլացմանը, հանրային վարկի կորստին զուգահեռ, հայերենամերժ ուժերը (պետության գերագույն իշխանավորների ուղղակի ցուցումով կամ լռելյայն հովանավորությամբ) բացահայտ հարձակում սկսեցին լեզվի օրենքի դեմ:
          Առաջին «ծիծեռնակը» Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սահակյանի «Լեզվի մասին» օրենքի նախագիծն էր, որը շրջանառության մեջ դրվեց 2000թ. նոյեմբերին (պատգամավորի անտեղյակությունն այն բանից, որ արդեն 7 տարի է, ինչ Հայաստանում կա նման օրենք, հետագայում շտկվեց և նախագիծը կոչվեց «Լեզվի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»):
          Մյուս նախագիծը՝ «Լեզվի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», Ազգային ժողով է մուտքագրվել (որպես զավեշտաողբերգական համընկնում) լեզվի օրենքի ընդունման ճիշտ տարեդարձի օրը՝ 2001թ. ապրիլի 17-ին, տասնմեկ պատգամավորի ստորագրությամբ (անմահացնենք անունները՝ Հենրիկ Գրիգորյան, Վարդան Մկրտչյան, Աշոտ Գալոյան, Վլադիմիր Բադալյան, Էմմա Խուդաբաշյան, Սամվել Թումանյան, Էդմունդ Ծատուրյան, Արամայիս Բարսեղյան, Վանյա Հովհաննիսյան, Ստեփան Զաքարյան և Գրիգոր Հարությունյան):
        Հաջորդ «լեզվանորոգիչը» եղավ «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ դարձյալ օրենքում «լրացումների ու փոփոխությունների» իր մտադրությամբ. այս նախագիծը, բարեբախտաբար, չդրվեց խորհրդարանական շրջանառության մեջ:
     Հայոց օրենսդիրների դարդուցավը, պարզվում է, ռու-   սաց լեզվին Հայաստանում պետականի կարգավիճակ տալն է՝ թեկուզ խուսափելով նման ճակատային ձևակերպումից (դա էլ կանեն հաջորդ սերնդի «բարեփոխիչները»), սակայն այս է «կրթության լեզվի ընտրության իրավունքի» մասին միջազգային իրավունքին անծանոթ ըմբռնման նորամուծությունը, «ռուսերենի օգտագործման նկատմամբ որոշ արգելքները» վերացնելու զառանցանք հիմնավորումը, ռուսերեն դասավանդվող ուսումնական հաստատությունների ստեղծման պահանջը, հայոց լեզվից բուհական ընդունելության քննության վերացումը և այլն:
         Իսկ թե հատկապես ումից է գալիս այս պատվերը հստակորեն շարադրված է պատգամավոր Տ. Սահակյանի օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ. «Ի դեպ, Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ Ռ. Քոչարյանը հավաստիացրեց, որ կփոխի 1993թ. «Լեզվի մասին» օրենքը»: Իսկապես՝ մեկնաբանություններն ավելորդ են: Միայն մեկ հարց տանք. կա՞ աշխարհում որևէ օրենսդրական մարմին, որի ներկայացուցիչը այսպես շիփ-շիտակ խոստովանի, որ կատարում է գործադիր իշխանության պատվերը: Դե, Եվրախորհուրդ մտնենք, կամ Աշխարհախորհուրդ, այս հեզ ու խոնարհ, գործադիրի անգամ թաքուն մղումներ անհապաղ իրագործելու պատրաստակամ այս «կոճակսեղմողներով» երկիրը երկիր կդառնա՞:

Միջանկյալ պատասխան հայ ռուսերենամոլներին
      Հայ ռուսերենամոլները, ԱԺ ներսում, թե դրանից դուրս, ռուսերենին պետական կարգավիճակ տալու իրենց մղումներով, թե սեփական երեխաներին դարձյալ օտարալեզու դպրոց խցկելու խանդավառությամբ, որոշակի փաստարկներ են բերում: Հիմնականը հետևյալն է: Մեզ՝ հայերիս համար ռուսերենը մեծ մշակույթի լեզու է, նաև՝ համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու լեզու: Ավելի մանրանալով՝ այս դիրքորոշման կողմնակիցները թվարկում են հայ մշակույթի և գիտության երևելիների անուններ, ովքեր օգտվել են ռուսական և ռուսերեն թարգմանյալ գրականությունից, կամ էլ ռուսական կրթություն են ստացել: Գումարվում է նաև այն հանգամանքը, որ մեզանում մասնագիտական գրականության (հատկապես տեխնիկական ասպարեզներին վերաբերող) 90 տոկոսը ռուսերեն է:
         Այո’, ռուսերենը Հայաստանում տարիներ շարունակ կատարել է կրթության, մշակույթի, գիտության լեզվի գործառույթները: Սակայն, դա արել է՝ զրկելով հայոց լեզուն նույն գործառույթներից: Եվ զրկել է ոչ թե որպես լեզվական համակարգ, այլ իր սոցիալական կարգավիճակի շնորհիվ: Որպես տերունական լեզու՝ ռուսերենը արտամղել է հայերենը հանրային կյանքի շատ ասպարեզներից, վերածել կենցաղային լեզվի (արվեստի, գիտության նույն այդ երևելիները հրաշալի ռուսերենով շարադրում են իրենց մտքերը, իսկ հայերենին անցնելիս՝ իջնում են կենցաղային մակարդակի):
         Այս վիճակը բնութագրական է բոլոր գաղութային երկրների համար: «ԽՍՀՄ – Հայաստան» անցյալ կամ «Ռուսաստան – Հայաստան» ներկա փոխհարաբերությունները որակապես ոչնչով չեն տարբերվում, ասենք, «Ֆրանսիա – Սենեգալ», կամ «Անգլիա – Բանգլադեշ» փոխհարաբերություններից: Տիպարը (մոդել) նույնն է՝ տերունական լեզուն գերիշխում է, կատարում լեզվի հանրային հիմնական գործառույթները, իսկ տեղաբնակների հայրենի լեզուն երկրորդական, տասներորդական դերակատարում ունի, այդ իսկ պատճառով՝ զուրկ է զարգացման հեռանկարից:
     Պե՞տք է արդյոք շնորհակալ լինենք ռուսաց լեզվին   ԽՍՀՄ-ի և Ցարական Ռուսաստանի օրոք մեզ համար կատարած իր գործառույթների համար: Բնավ ոչ: Իհարկե, եթե հայերենն առհասարակ գոյություն չունենար, ապա հայերի կրթական, մշակութային հասունացման մեջ օտար լեզվի դերակատարումը ինչ-որ չափով արդարացված կլիներ (ինչպես եղավ դա ԽՍՀՄ սկզբնական տարիներին գիր ու գրականություն չունեցող որոշ ժողովուրդների համար): Իրողությունն այն է, որ ռուսերենը խանգարել է հայերենի զարգացմանը, հայերի հանդեպ գործել որպես հոգևոր, լեզվամշակութային գաղութացման գործիք:
       Արդ՝ ռուսերենին տալ առանձնահատուկ կամ նույնիսկ պետական լեզվի կարգավիճակ՝ նշանակում է վերսկսել (իսկըն ասած՝ լիովին չընդհատված) ինքնագաղութացումը: Ինքնին հասկանալի է, որ հայ հասարակության օտարախոս, հայերենամերժ զանգվածը դրան է ձգտում: Այս մարդկանց համար սա տեսակի վերարտադրության խնդիր է՝ ինչ փաստարկներով էլ որ այն փորձեն քողարկել:
         Լեզվավիճակը սրվում է անգլերենի հախուռն ներխուժմամբ ու անգլերենամոլության համաճարակով: Անգլերենն ու ռուսերենը մրցակցում են միմյանց դեմ հանուն լեզվական գերիշխանության: Հայաստանի պետական լեզվաքաղաքականությունը փաստորեն կրավորական դիրքում է, իրոք որ մի իսկական «դիտորդ»:
      Հարկավոր է գիտակցել, որ հայոց անկախ գոյությունն ամենից առաջ նշանակում է հանրային կյանքի արմատական վերազգայնացում, որի հիմքում դրված է հայերենին իսկապես պետության լեզվի կարգավիճակ հատկացնելը, անմրցակից ու լիարժեք գործառությունը:
       Իսկ ռուսերենը Հայաստանում օտար լեզու է, եթե շատ ենք ուզում դասդասել, առաջին օտար լեզուն, սակայն ոչ երբեք «երկրորդ մայրենի» լեզուն: Եվ ռուսերենն իրապես գնահատողները ոչ թե ինքնառուսացած (այսինքն՝ լեզվականորեն ինքնանվաստացած, ազգային արժանապատվությունից զուրկ) հայերն են, այլ հայախոս հայ մարդիկ, ովքեր, սեփական լեզվի ու մշակույթի իմացությամբ զինված, սեփական լեզվամշակութային հարստությամբ հպարտ, ունակ են նաև ըստ արժանվույն գնահատելու թե’ ռուսների, թե’ մյուս ազգերի լեզուն ու մշակույթը, օգտվելու դրանցից, հարստացնելու սեփական արժեքները:
Ծրագիր, որ հակասում է օրենքին
     Վերադառնալով «լեզվապայքարի» այս փուլի վերլուծությանը՝ պիտի նկատենք, որ առերևույթ այս տարիներին լեզվական օրենսդրությունը թուլացում չի եղել:
    Ավելին՝ լեզվաքաղաքականության իրավական հիմքը ձևականորեն (ցավոք՝ սոսկ ձևականորեն) ամրապնդվեց մի նոր փաստաթղթով: Կառավարությունը 2002թ. փետրվարի 18-ին հաստատեց ենթաօրենսդրական բնույթի կարևորագույն մի փաստաթուղթ՝ «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը» (որի տարբերակները պատրաստ էին դեռ 1996թ., քանիցս ներկայացվել են կառավարություն և սկզբունքային տարաձայնություններով մերժվել):
      Սակայն, հենց դրա հրապարակմամբ ակնհայտ դար-  ձավ, որ փաստացի  Հայաստանում այլևս չկա լեզվական հստակ քաղաքականություն:
     Իսկ հիշյալ փաստաթուղթը լիովին համահունչ է այս   փուլի պարտվողական բնույթին:
       Բավական է միայն ասել, որ «պետական» հորջորջվող ծրագրում հայերենի ուղղագրության միասնականացման օրենսդրական պահանջը ուղղակիորեն նենգափոխված է: Ծրագիրը հակասում է օրենքին, որի կենսագործման ապահովմանն է իբր նպատակուղղված:
         Մասնավորապես, մի՞թե ծրագրի այն հիմնադրույթը, թե իբր «ճնշող մեծամասնության» կարծիքով «գործող ուղղագրությունը գիտականորեն հիմնավորված է և ներկայումս լիովին բավարարում է հանրապետության հասարակության գրավոր լեզվահաղորդակցման կրթական ու մանկավարժական պահանջները», արդեն իսկ ավելորդ չի՞ դարձնում լեզվի օրենքի (հոդված 1-ին, մաս 3-րդ) միանգամայն հստակ պահանջը, որ «Հայաստանի Հանրապետությունը նպաստում է  հայերենի ուղղագրության միասնականացմանը»:
     Ծրագրի հեղինակները, անտարակույս, գիտակցել են հայոց լեզվի միասնական ուղղագրության ազգային-պետական բախտորոշ նշանակությունը և հրաշալի ընտրել են իրենց հարվածի թիրախը:
       Այսպիսի գաղափարախոսության պարագայում ի˜նչ իմաստ ունի ծրագրի այն փարիսեցիական հավելումը, թե նախատեսվում է «ուղղագրության հարցերի քննությանը նվիրված հայերենագիտական միջազգային գիտաժողովի կազմակերպումը»: Սա սոսկ մխիթարանք է, «փափուկ բարձ» շիտակ ազգայնականների համար:
       Իսկ չէ՞ որ «Հայաստան – Սփյուռք» վերջին խորհրդաժողովում (մայիս, 2002թ.) հենց այս հարցերի քննարկումը ամեն կերպ խոչընդոտվեց (շատերիս հիշողության մեջ թարմ են այն ջանքերը, որ գործադրում էր կրթության և գիտության նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը՝ լեզվի և մշակույթի խնդիրներին նվիրված համապատասխան հանձնաժողովի աշխատանքը վարելիս «ուղղագրական հերետիկոսություն» թույլ չտալու համար):
       Անդրադառնանք այս խայտառակ փաստաթղթի ևս մեկ դրույթին: Հավուր պատշաճի շարադրված է (բաժին 3, 3-րդ ենթաբաժին, 5-րդ կետ) ծրագրի հիմնախնդիրներից մեկը. «Դաստիարակության ծրագրերում մեր լեզվական հարստությունը և լեզվի միջոցով մշակութային ժառանգության փոխանցումը ներկայացնել իբրև ազգային արժանապատվության ապահովման կարևոր գործոն»:
        Մի կողմ թողնենք այն, որ այս միտքը կարելի էր ավելի սահուն շարադրել: Փորձենք պարզել, թե ծրագրի հեղինակներն իրենք ունե՞ն այդ արժանապատվությունը, ինչպե՞ս են դա «ներկայացրել» այս հիմնարար փաստաթղթում: Զուր չի ասված՝ «Հազար անգամ թուք ու մուր, մեկ անգամ օրինակ տուր»:
      Ահավասիկ, կարդում ենք ծրագրի 9-րդ՝ «Հայաստանի Հանրապետությունում օտար լեզուների ուսուցման բարելավումը», ենթաբաժինը: Սա մի շքեղ ներբողական է առ լեզուն ռուսաց: Հայ մարդկանց՝ ռուսերենի իմացությունն այնքան է կարևորված, որ կարծեք ՌԴ դեսպանատանն են դա գրել: Տարօրինակն այն է, որ, ինչպես պարզվում է… Եվրախորհուրդն է մեզ պարտադրում «ռուսերենն ունի հատուկ դեր Հայաստանի հասարակական կյանքում» ծրագրային ձևակերպումը:
         Եվրախորհրդում կարող էին չիմանալ, որ ՀՀ օրենսդրության մեջ «հատուկ կարգավիճակի լեզու» բառակապակցություն-կարգավիճակ գոյություն չունի: Իսկ այս օրապակաս ծրագիր կազմողներն ու վավերացնողները մի՞թե պարտավոր չէին պարզելու գոնե «Լեզվի մասին ՀՀ օրենքի» հասկացությունները՝ «պետական լեզու», «պաշտոնական լեզու», «ազգային փոքրամասնության լեզու», «դասավանդման և դաստիարակության լեզու», «օտար լեզու»: Վերջ, ուրիշ այլ կարգավիճակ չկա:
    «Հատուկ»-ի անվանմամբ թաքնված է ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու միտումը: Մի ծալապակաս ակադեմիկոս կար, որն անվերջ կրկնում էր՝ «հայ չես կարող լինել առանց ռուսերեն իմանալու»: Ահա այդ կարծիքը այսօր բարձրացել է պետական մակարդակի և ամրագրվել Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության պետական ծրագրում:
       Այս ծրագիրը, ամեն ինչից զատ, վկայում է մի իրողություն. Հայաստանը, հայ իշխանավորների ու մտավորականների մեծ մասի մեղքով, իրենց մտածելակերպով ու գործելակերպով, այդպես էլ չի դարձել անկախ պետություն: Ծրագրի հեղինակներն ու վավերացնող ատյանի՝ կառավարության անդամները հեռու չեն գնացել 1955թ. «Հայոց լեզվի նորմավորման ընդհանուր սկզբունքները» փաստաթղթից: Դրանում, մասնավորապես, կարդում ենք. «Դիտելով ռուսաց լեզուն որպես Սովետական Միության ազգային լեզուներից ամենաառաջատարը, որի բարերար ազդեցությամբ զարգանում են մյուս ազգային լեզուները՝ ռուսերենից փոխ առնել այնպիսի տերմիններ ու բառեր, որոնց համարժեքը չկա հայերենում և հայերենի բառակազմական միջոցներով հաջող կազմել հնարավոր չէ»:
        Լեզվաքաղաքական, ազգային այս ինքնաստորացումը եթե նախկինում պարտադրված է եղել, ապա այժմ դրա դրսևորումը պետական դավաճանություն է:
       Հուսանք, որ գալիք ազգայնական իշխանության առաջին կարգադրություններից մեկը այս «ծրագրի» անհապաղ վերամայումն է լինելու:

Ինչո՞ւ և ովքե՞ր են խոչընդոտում լեզվական անաղարտության օրենսդրական
 պահանջի կատարմանը
        Խնդիրը, կրկնում ենք, ոչ թե լեզվի մասին օրենքի կամ պետական ծրագրի այս կամ այն դրույթի գնահատումն է, այլ դրա գործադրումը: Կարելի է ունենալ կատարյալ օրենք, լավագույնս հիմնավորված ծրագիր, սակայն չունենալ փաստացի իրականացվող լեզվաքաղաքականություն:
     Զորօրինակ մի՞թե այժմ բոլորին գոհացնում է զանգվածային լրատվամիջոցների ու խորհրդարանի հեռարձակվող հայերենը, կամ մի՞թե լեզվի տեսչության աշխատակազմըն է կորցրել իր մասնագիտական ներուժը:
      Բոլորովին. և՛ լեզվահսկողության կարիքը կա, և՛ տեսչության մակարդակն է, վստահ ենք, բավարարում դրա համար:
       Դադարել, վերացել է պարզապես պետական մոտեցումը, տեսչությունը գլխատած ապազգային քաղաքական ուժերին հենց նմանօրինակ անգործությունն էր հարկավոր:
       Եթե հայերենամերժ ուժերը ժամանակին չկարողացան օրենքի նախագծից հանել այն պահանջը, ըստ որի «պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը», ապա, պետական հեղաշրջմամբ ստանալով իշխանական լծակներ, այդ ուժերն իրենց նպատակին հասան ահավասիկ զարտուղի ճանապարհով:
         Ձևականորեն օրենսդրական պահանջը կա՝ փաստացի չի գործում՝ «իդեալական» մի վիճակ հայերենամերժ ուժերի համար և միանգամայն անվնաս լեզվի տեսչության, իսկ այժմ արդեն՝ կրթության և գիտության նախարարության ղեկավարների համար:
      Փոքր-ինչ ծանրանանք այս խնդրի վրա, և կտեսնենք,      թե այս ամենի հետևում ինչ կամ ում «ականջներն» են երևում:
       Ինչպես հայտնի է, «Լեզվի մասին Լեռնային Ղարաբա-   ղի Հանրապետության օրենքը» ընդունվել է 1996թ. մարտի 20-ին՝ ՀՀ համապատասխան օրենքի հիման վրա:
        Կա ընդամենը երեք տարբերություն:
      – ավելացված է դրույթ արցախյան բարբառի գործածության և գիտական ուսումնասիրության վերաբերյալ (միանգամայն անտեղի, քանի որ արցախի բարբառը, ինչպես և մյուս բարբառները, «պետական լեզվի» անկապտելի մասն են),
        – ավելացված է դրույթ ռուսաց լեզվի զարգացման մասին որպես ազգամիջյան հաղորդակցման լեզու (քաղաքական նկատառումներով, թերևս, արդարացված դրույթ. այն էլ ասենք, որ ռուսաց լեզուն զարգանում է իր բնօրրանում՝ Ռուսաստանում, իսկ այլ մշակույթի շրջանակներում կարող է լոկ գործածվել, բայց ոչ՝ «զարգանալ»):
     – հանվել է (խորհրդարանի ընդունած տարբերակում առկա) այն դրույթը, թե քաղաքացիները պարտավոր են պաշտոնական խոսքում ապահովել լեզվի անաղարտությունը: Այս պահանջը, ի դեպ, լեզվի օրենքի հեղինակները կամ ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավորները չեն մոգոնել. տակավին խորհրդային մտածելակերպի շրջանակներում լեզվական անաղարտությունը ճանաչվել է որպես պետության լեզվաքաղաքականության հիմնադրույթ:
        Այսպիսով, Արցախում այդ պահանջը օրենքից հանվել է, Հայաստանում էլ, ի թիվս այլ պատճառների, չի գործում մեկ անձի՝ Ռոբերտ Քոչարյանի հանգամանքով: Արցախում հենց նա էր, որպես ԼՂՀ նախագահ, հետ վերադարձրել լեզվի օրենքը՝ պարտադրելով հիշյալ փոփոխությունն անել, իսկ այսօր էլ հայաստանյան շատ ու շատ պաշտոնյաներ կզգաստանային, անմռունչ կենթարկվեին (և, ինքնամոռաց անգլերեն սերտելու հետ մեկտեղ, իրենց հայրենի լեզուն կսովորեին), եթե ՀՀ նախագահը (նույնիսկ չլինելով կորովաբան ճարտասան), արտահայտվեր հօգուտ պետական լեզվի շահերի առհասարակ և հատկապես պաշտոնական խոսքի անաղարտության: Հանուն արդարության՝ նկատենք, որ Ռ. Քոչարյանը զգալիորեն բարելավել է հայերենի իմացությունը: Սակայն խնդիրը անձնական լեզվիմացությունը չէ, այլ պետության գերագույն պաշտոնատար անձի ու նրա շրջապատի անտարբերությունը լեզվաքաղաքակության հանգուցային խնդիրների հանդեպ:
          Ի դեպ, վերջերս հայաստանյան մամուլում մի հույժ ուշագրավ հաղորդում եղավ. Ադրբեջանի ԱԳ նախարար Վիլայաթ Գուլիևը հայտարարել է. «Ադրբեջանում միշտ հարգանքով են վերաբերվել այլ լեզուների և մշակույթների. մենք դեմ չենք, որ Ադրբեջանում ռուսերենը տարածում ստանա: Այսուհանդերձ, Ադրբեջանի պետական լեզուն ադրբեջաներենն է, այնպես որ՝ մեկ այլ լեզվի չի կարելի նույն կարգավիճակը տալ: («Հայկական ժամանակ», 28.08.2003թ., էջ 1)»: Տեղին է հիշեցնել, որ երբ նորանկախ պետությունների ղեկավարները բացառիկ հնարավորություն ունեցան ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսելու, Ադրբեջանի նախագահը հարկ համարեց խոսելու իր պետական լեզվով՝ ադրբեջաներեն, մինչդեռ Հայաստանի նախագահները՝ ֆրանսերեն և անգլերեն: Գուցե թշնամու՞ց էլ կարելի է սովորել ազգային արժանապատվություն և ղեկավարի լեզվական պատասխանատվության զգացում:
Եթե կա հեռանկար…
      Կլինի՞ արդյոք լեզվապայքարի չորրորդ փուլ, հայերե-   նի շահերի պաշտպանությունը կվերադառնա՞ թեկուզ մինչհեղաշրջման վիճակին, կախված է ամենից առաջ պետության բովանդակ քաղաքականության ուղղվածությունից: Ակնհայտ է, որ հայերենը ոչ միայն փաստացի պաշտպանություն չունի, չի վայելում պետական հոգածություն, այլև լեզվակրթությունը, հոգևոր ոլորտն առհասարակ հանձնված է օտարների տնօրինությանը:
       Հայոց լեզվապայքարի չորրորդ փուլը հնարավոր է միայն մի նոր ազգային զարթոնքով: Այս նոր փուլը չի գա, քանի պահպանված է ներկա քաղաքական ռեժիմը, քանի դեռ իշխում են նժդեհյան լեզվապաշտության հետ ընդհանուր ոչինչ չունեցող և հենց իրեն՝ մեծն Նժդեհին իրենց պատեհապաշտ, ապազգային քաղաքականությամբ վարկաբեկող ուժերն ու նրանց մանրապճեղ արբանյակները:
      Քանի դեռ անփոփոխ է հայերենամերժությունը՝ որպես   պետական քաղաքականություն և պետական այրերի գործելակերպ, հայոց արքայական լեզուն, որքան էլ երեսպաշտորեն փառաբանենք ու սրտաճմլիկ երդումներ ուտենք, ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ, վերստին հանրային կյանքի հետնախորշներն արտամղվելու: Դառը, ցավալի, ողբերգական իրողություն է սա:
       Հայ մարդիկ պիտի գիտակցեն այս իրողությունը: Շարքային, սովորական հայ մարդիկ, լեզվագործածողների հսկա բանակը:
     Հույսը, ցավոք, չենք կարող կապել հայերենի մասնագետների, գրողների, առհասարակ մտավորականության հետ. տարիներ առաջ հենց սրանք էին իրենց զավակներին տանում ռուսական դպրոց՝ հոռի օրինակ ծառայելով իրենց «անկիրթ» ազգակիցներին:
       Բնավ էլ տարօրինակ չէ, այլ՝ միանգամայն օրինաչափ, որ անկախության օրոք մեզանում լեզվամշակութային ու լեզվակրթական հիմնախնդիրներով սկսեցին զբաղվել ոչ թե մասնագետ լեզվաբանները, այլ ուրիշ բնագավառների ներկայացուցիչներ:
         Դժվար է, իսկապես, հիշատակել հայաստանյան լեզվաբանների որևէ հիմնարար աշխատություն, որից հնարավոր լինի ածանցել գաղափարական բնույթի տեսական եզրահանգումներ կամ լեզվաքաղաքականության ոլորտի ուղղորդող սկզբունքներ: Անտարակույս, կան նեղ մասնագիտական արժեքավոր բազում աշխատություններ, ուշագրավ ու պիտանի են հատկապես հանրալեզվաբանությանն առնչվող հրապարակումները:
     Ընդհանուր առմամբ, սակայն, հայ տեսական միտքը       (այլ ոչ միայն լեզվաբանությունը) անպատրաստ եղավ հայոց նորանկախ պետականության կարևոր բաղադրիչներից մեկի՝ ինքնուրույն և ազգանպաստ լեզվական, կրթական, մշակութային գաղափարական հիմնավորմանը:
    Թե խնդրի ըմբռնումից որքան հեռու են մասնագետ    լեզվաբանները (որոնց մի մասը տեսչության հետ թշնամացավ հայերենի ուղղագրության միասնականացման օրենսդրական պահանջի հարցում նախկին տեսչապետի սկզբունքային դիրքորոշման պատճառով, մի մասն էլ առհասարակ այդպես էլ մոտ չեկավ լեզվաքաղաքականությանը), համոզվենք հետևյալ օրինակով:
      Կարդում ենք բավականին հուսադրող մի վերնագրով հոդված՝ «Ազգային լեզուն անուշադրության դատապարտելու և դրա հետևանքների մասին» («Ազգ», 10 հունվար, 2003թ.), որտեղ, բանասիրության թեկնածու հեղինակի ընդհանուր ու հայտնի դիտարկումների ոչ այնքան գրագետ շարադրանքն ավարտվում է… հենց «Լեզվի մասին ՀՀ օրենքի» յուրատեսակ մահավճռով. «Հայաստանի Հանրապետությունը ազատ, անկախ կոչվելուց շատ տարիներ հետո էլ չունի լեզվի մասին խելքը գլխին, կարգին օրենք»: Ահա սա է «լեզվաբան» կոչեցյալների տխուր կերպարը՝ շաղախված մասնագիտական գոռոզամտության ու լեզվաքաղաքական տկարամտության խառնուրդով:
         Իհարկե, բանասեր մտավորականության շրջանում կան ազգային միասնականության կարևորությունն ըմբռնողներ: Նրանք էլ երբեմն, իրենց մասնագիտական իրազեկությամբ հանդերձ, լեզվաքաղաքական ցավալի անտեղյակություն են դրսևորում: Ահավասիկ դրա հաստատումը «Արևմտահայերենին տալ պետական լեզվի կարգավիճակ», առնվազն տարօրինակ վերնագրով հոդվածի տեսքով («Գրական թերթ», թ. 24, 2003թ., էջ 1-2): Հեղինակը մեր լավագույն գրականագետներից մեկն է՝ բանասիրության դոկտոր Դավիթ Գասպարյանը: Ավա˜ղ, բաց դուռ է ծեծում մեր հարգելի մասնագետը: «Լեզվի մասին ՀՀ օրենքով» արդեն իսկ արևմտահայերենը պետական ու պաշտոնական լեզու է հռչակված: Լավ, հոդված գրելուց առաջ, մի՞թե պարտադիր չէր օրենքին ծանոթանալը: Իսկ, անտեղյակ-անտեղյակ գրել, թե իբր «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն գրական արևելահայերենն է» (անդ, էջ է), չի՞ նշանակում արդյոք ջուր լցնել ուղղագրական միասնականացման հակառակորդների ջրաղացին:
        Հույսը չենք կարող կապել նաև օտար դրամաշնորհներով բարգավաճող հասարակական կազմակերպությունների հետ, հայոց միասնականությունը ծվատող, բայց իրենց «հայրենա-կցական» անվանող միությունների հետ, շարունակ տրոհվող կուսակցությունների հետ, որոնց ծրագրերում հայոց լեզվին հերթ չի հասնում:
          Հույսը չենք կարող կապել այն հեռուստաընկերությունների հետ, որոնց եթերից հորդող լեզվաաղավաղումները պարզապես վտանգավոր են հայ մարդկանց մտավոր ինքնության համար, հեռուստաընկերություններ, որ սիրով տեղ են հատկացնում հայոց այբուբենի կռապաշտական մեկնաբանություններին, ծանծաղ հաղորդումներին, սակայն խուսափում են լեզվաքաղաքականության իրական խնդիրների շիտակ քննարկումներից:
      Հույսներս չենք կարող կապել հայոց գրերի 1600-ամ- յակի գալիք պետական տոնակատարության հետ: Օրվա իշխանությունները արդեն մեծ փորձ են կուտակել պղծելու հայոց նշանավոր տարեթվերը. վկա քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունը, որի մեջ ոգեղենության, վեհացումի, հայահավաքի (իսկ ի վերջո հենց դա է ամեն մի տոնակատարության խորհուրդն ու իմաստը) նշույլ իսկ չկար:
       Վերջապես, հույս չենք կապում ՀՀ ներկա նախագահի հետ:
        Այստեղ կարող է հարց ծագել. միգուցե՞ զուր ենք այդքան կարևորում մեկ անձի դերը՝ թեկուզ լինի պետության գլուխը: Մանավանդ հանդիպում է նաև հակառակը հիմնավորող կարծիք. «Ռոբերտ Քոչարյանին հաճախ քննադատում են միմիկային չտիրապետելու, վատ խոսելու համար, երբեմըն կպչում են կնոջը՝ նրա արտաքինին, կամ քննադատում են որ կառավարությունում կան անգրագետ նախարարներ, կան մկներ, առնետներ… Այս ամենն էժան, պոպուլիստական, թեթև քննադատության ժանրն է: Ինձ համար դրանք երրորդական, չորրորդական խնդիրներ են» («Իրավունք», թ. 24, ապրիլ 2003թ., էջ 3): Մենք համաձայն ենք հեղինակի հետ, որ պետական քաղաքականությունն ուրիշ խոցելի կողմեր ունի, սակայն սխալ ենք համարում այսպես նսեմացնել երկրի առաջին դեմքի լեզվիմացության կարևորությունը, առավել ևս այդ հիմքով արվող քննադատությունը համարել ամբոխահաճ:
          Ինչպե˜ս կարելի է անտեսել ղեկավարի գործելակերպի, ապրելակերպի, խոսելակերպի հանրային ընդօրինակման հանգամանքը:
       Այն, որ պետության ղեկավարը չի ծխում, չի խմում, մշտապես մարզական լավ վիճակում է, նաև լավ մարզիկ է, չի կարող բարենպաստ ազդեցություն չգործել երիտասարդ սերունդների և առհասարակ ամբողջ հանրության վրա (այլ բան է, թե որքան վատ են օգտագործում Քոչարյանի այդ իրական բարեմասնությունները նրա կերպավորողները իրենց քարոզչության մեջ, փոխարենը՝ կարծես «արջի ծառայություն» մատուցելով, նրան հռչակում են «լեզուների գիտակ» և այլն): Նույն կերպ են գործում ղեկավարի բացասական հատկանիշները:
     Ընդ որում, նա սկզբունքորեն դեմ չի արտահայտվել  լեզվի օրենքին, անգամ մի առիթով անկեղծացավ, թե զգուշանում է այդ օրենքին ձեռք տալուց, քանի որ իրեն «քացու տակ կգցեն» (այսօրինակ հումորն էլ Ռ. Քոչարյանի, կարծում ենք, դրական հատկանիշներից է): Սակայն վճռորոշը, ընդօրինակման առարկան ղեկավարի անձնական վարքն է, նրա օրինակը. տակավին Եզնիկ Կողբացին է ստույգ ձևակերպել սոցիալական այդ գործընթացը. «զի մարդիկ յօրինակն առաւել հային, քան ի ճշմարտութիւն»:
      Այնպես որ, մենք թեպետ, հավատում ենք, որ պետու-    թյան առաջին դեմքը ազնվորեն հայերեն է «պարապվըմ», բայց իր լեզվական տկարությամբ ու տակավին չհաղթահարված լեզվական գհեհկաբանությամբ, գուցե ակամա, հայերենից վանում է հայ մարդկանց, կաղ խոսքը բազմապատկում մերօրյա պաշտոնյաների շրջանում, վերածում ծառայողական առաջխաղացման իրական նախապայմանի ու վճռորոշ չափանիշի:
*  *  *
        Հայերենը կփրկվի միայն ազգային նոր վերելքով, չորրորդ՝ հայերենափրկիչ փուլը կսկսվի միայն չորրորդ հանրապետության հաստատմամբ՝ ազգայնական շիտակ արժեքների ու այդ արժեքներին նվիրված հայորդիների իշխանության հաստատմամբ:: Հայոց բարեփոխված պետությունը հայերենի՛ պետությունը պետք է լինի, հայերենախոսությա՛ն, հայերենապաշտությա՛ն պետություն:
        Հուսանք, որ փրկարար այդ փուլի գալուստը երկար չի սպասեցնի մեզ, և լեզվի օրենքի գոնե 15-ամյակը կնշենք լավատեսության լիակատար հիմքով:
       Եվ երանի˜ այն ժամանակ, երբ լեզվի օրենքի ամեն մի տարեդարձ պարզապես առիթ կլինի արձանագրելու հայերենի հաղթանակները:
       Իսկ հայ մարդիկ, հայ պաշտոնյաները, պետական այրերը, գործարարները այնքան գիտակցություն կամ գոնե ազգապահպան  բնազդ կունենան, որ հայերենի հավերժական հաղթահանդեսը կապահովվի ոչ թե օրենքի ուժով, այլ հայազգիների սրտի և հոգու մղումով:

                                                           Վալերի Միրզոյան
ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-1995թթ)
ՀՀ կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչության հիմնադիր պետ (1993-1998թթ)

Ո Ր Պ Ե Ս   Օ Ր Վ Ա   Պ Ա Հ Ա Ն Ջ

Հակասական (պարադոքսալ) իրավիճակ է:
       Հակառակ մեր ցանկություններին ու ձգտումներին, ոչ   մի կերպ չենք ազատվում` հակասությունն ու հակասականը  մեր մշտական ուղեկիցն են, ու դեռ չի զգացվում սրանցից ազատվելու գործընթացների իրական առաջընթաց (դինամիկա):
       Պետությունը դժվարանում է` ոտքի չի կանգնում ու չընայած միջազգայնորեն ճանաչված է, բայց փաստացի (դե ֆակտո) ունենք  «մոտավորապես» չկայացած և, ցավոք, դեռևս կայանալու հեռանկար չունեցող պետություն:
         Համենայնդեպս` ազգային – քաղաքական հայեցակարգի՝ դոկտրինի, ռազմավարության ամբողջական կամ հավաքական անվտանգության հայեցակարգերի ու համակարգերի բացակայությունը սրա մասին են վկայում:
        ՈՒ այս ամենի հիմքում, ինչպես ամենուրեք շեշտվում է այդ մասին, նկատելիորեն առանձնանում է կադրային ռազմավարության բացակայությունը:
         Չենք կարողանում ստեղծել. չունենք, որակյալ, կազմակերպված ու պատրաստի կադրային հավաքական (իհարկե` կառավարման ոլորտում ու կառավարման համակարգերի ու կառուցվածքների համար նախատեսված):
       Այս առումով, հարկավոր է փնտրել հնարավոր կադրային լուծումների հարմար բանաձև, որը հետագայում միգուցե և լուրջ համակարգի ստեղծման համար հիմք կարողանա լինել:
         Թեև կացության խնդիրներին ուղղված կան շատ մտքեր ու տրամաբանորեն հնարավոր լուծումներ, բայց միևնույն է, դեռ ուշադրությունից դուրս են մնում, իսկ կառավարման որոշակի օղակներ այս փնտրտուքին հակված չեն, ու ոչ մի կերպ շարժ չկա:
         Իսկ այս ամենի մեջ նկատելիորեն ընդգծվում են որոշակի ուժերի (և’ նպատակաուղղված, և’ անպատասխանատու` փնթիության հետևանքով) «հաջողությունները», որոնք ի վերջո, դեռ կարողանում են ճնշել իշխանությունների կամքը, որի արդյունքում պետության շինարարությունը համապատասխան տրամաբանական զարգացման մեջ ոչ մի կերպ չի կարողանում մտնել:
     Այնուամենայնիվ, սկզբում հոգեբանական հաղթահարման, առաջին քայլերի համարձակության խնդիր կա:
        Այս տրամաբանությամբ բոլոր ենթադրելի արմատական փոփոխությունների համար, որոնք կարող են նպաստել ու ապահովել պետության կայացումը` իր ամբողջական հասկացությամբ, անհրաժեշտ է, որ այսօր կազմակերպենք ու ստեղծենք լուրջ կադրային ընտրանի, որը կարող է հասարակությանը և իշխանություններին դուրս բերել նոր վիճակի ու, ըստ էության, ձեռնարկել «կասեցվածը»:
       Սա պետք է նայել ինչպես մեծ հնարավորություն և մի-  ջոց մնացած այլ պաշարների (ռեսուրսների) հավաքման, համակարգման ու նպատակաուղղման համար`որպես հենք:
       Կարևոր է խնդիրը, իրոք, ամեն ինչ պայմանավորված է կադրերով ու այս առումով իզուր չէին ալեն դալասների հայտնի ծրագրերը (որոնք, ցավոք, կարծես հաջողեցին մեզ մոտ)՝ ուղղված մտավոր խավին, հասարակության ազգակիր հատվածին ու բարձրաստիճան կադրերին ստահակ դարձնելուն ու ոչնչացնելուն` գիտակցելով, որ այդ շերտով է պայմանավորված հիմնականում պետության արդի արժեքը, ուժայնությունն ու դիմադրողականությունը: Այ սրա դեմն առնելու օրվա խնդիր ունենք հիմա:
      Ինչևէ, խոսքը լուրջ կադրային բանկի ստեղծման մա-    սին է, որն իր հիմքում, իհարկե, համակարգային լուծման ու, կազմավորման տեսակետից` տեխնոլոգիայի փնտրտուքի պահանջ ունի:
          Թեև կադրային խնդիրների լուծման համար ստեղծված է քաղ.ծառայության խորհուրդը, բայց սա, կարծում եմ, հավանաբար չի կարող իր «մետրով» ընտրանի «ջոկել» և սրա խնդիրն էլ չունի: Այն, ինչ-որ դրված է այդ կառույցի առջև` լավից-վատից արվում է երևի (թեև լուրջ ու կարևոր բաներ հենց ընթացքից կարելի է մտցնել խորհրդի գործառույթների մեջ, որոնց կարիքը և’ տեխնիկական, և’ տեխնոլոգիական տեսակետից, ավելի քան կա` առանց ներքին գործունեության տրամաբանության խաթարման):
         Խնդրի լուծման համար բոլոր առումներով տեղին, կարելի ու անհրաժեշտ է նախագահի աշխատակազմում (հավանաբար, կարևորության և նշանակության նկատառումով) ստեղծել կադրային բանկի կազմավորման համար որոշակի կառույց, որն իր ազգային-ռազմավարական կարևորության տեսակետից պետք է ունենա համապատասխան իրավասություններ, հնարավորություններ ու հնչողություն:
         Ենթադրվող այս կառույցը ի վիճակի կարող է լինել մշակելու կադրերի ընտրության խիստ ու հատուկ «կանոններ» և համապատասխանաբար` ըստ անհատական կարողությունների, կարելիության և պատրաստվածության`որակավորել, աստիճանավորել ու բանկավորել: Ընդամենը սա է խնդրի բանաձևն ու փիլիսոփայությունը:
       Իսկ  այսօրվա քաղ.ծառայության խորհուրդը որոշակի տրամաբանությամբ ու սահմանմամբ կարող է համարվել նշված կառույցի օղակներից մեկը, ցածր` չինովնիկական շերտի ընտրության կազմակերպման գործառույթների համար: Իսկ եթե ներկայացված (ընդհանուր տեսքով, իհարկե) տարբերակը վրիպումներ ունի կամ որոշակիորեն հարմար չէ, միևնույն է, խնդիրը մնում է և պետք է փնտրել այլ լուծումներ:
        Պետք է տարբերել կադրը չինովնիկից:
        Երկրորդական չէր այս հարցը, որի առումով, տարբեր, նույնիսկ հակառակ մոտեցումներ ու կարծիքներ կան: Բայց այս ամենի հետ միասին, միևնույն է, համապատասխան ներքին (և’ ազգային, և’ մարդկային) ընկալումներով ու կերտվածքով, որպես տեսակ, կադրի ու, թեկուզ, բարեխիղճ չինովնիկի միջև «արանք» կա, որի անտեսմամբ ու լղոզմամբ ամբողջական քաղաքականություն (ոչ միայն) կարող է խեղաթյուրվել: Այդքանով իսկ սրանք խորքում տարբեր արժեքներ են, իհարկե:
        Սրանով կփրկենք հասարակության ու ազգի այն մտավոր ու, հասկանալի է, բարձրորակ շերտը, որը նաև «սերմացու» է իր խորքային արժեքներով ու հիմա փաստացի, գտնվում է ոչնչացման եզրին (նա բիզնես ու շուկա չի գալու), իսկ մյուս կողմից` նրա ամբողջ հնարավորությունները կօգտագործվեն և’ դիմակայելու արտաքին ազդեցություններին (որի համար այս շերտն ունի անհրաժեշտ ներուժ, ունակություններ և ըստ այդմ՝ հնարավորություններ), և’ նպաստելու պետության շինարարությանը:
         Իրականությունը խորությամբ ճանաչելու ունակ, գործնական ու գաղափարական (որ ամենակարևորն է) այդ հավաքականության պահանջը իրոք կա շրջադարձային ու արմատական վերափոխումների համար:
      Պետք չէ խուսափել, անհրաժեշտ է ձեռնարկել սա (իհարկե, խորությամբ քննելուց հետո, փորձեցինք սրել խնդիրը) ու ինչքան շուտ, այնքան քիչ պարտություն ու կորուստ:
          Այս համակարգի  բացակայությունը լուրջ խնդիր է, որը բոլորը գիտակցում ու խոստանում են, բայց կազմակեպման ուղղությամբ առայժմ պետական, քաղաքական-հասարակական դաշտում հիմնավոր նախաձեռնություններ դեռ չկան, թեև գիտակցում ենք, որ եղած ու չեղած բոլոր ծրագրերի հաջողությունը իրականում սրա` որպես հենքի ու միջոցի, հաջողությամբ  են պայմանավորված, եթե, իհարկե, հեռու ենք ձևական քաղաքական միավորներ շահելու էժան գործելակերպից:
     Հաջորդը` քանի որ առարկայական և ենթակայական իրողությունների բերումով, «պաշարված» է հանրությունը, ժամանակն էլ խաղաղ չէ ու, հասարակության ներսում որոշակի հնարավորությունների «ծրարմամբ» և հակասությունների կուտակումով պայմանավորված, ներքին «ճնշումն» ու լարվածությունը թուլացնելու, մեղմելու համար, միգուցե, անհրաժեշտ է ստեղծել պետական (կառավարությանը կից), հասարակական կամ, ինչու չէ, կուսակցությունների նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, ասենք` քաղաքացիական հարաբերությունների ծառյություն (դեպարտամենտ): Կազմակերպություն, որի ուղղակի և միջնորդված գործունեությամբ կարող է լուծել հասարակության (մարդու) իրավական, սոցիալ-տնտեսականից մինչև խորհրդատվական հազար ու մի խնդիրներ:
      Իսկ ներքին հարաբերությունների (ոչ միայն չինովնիկական) «անկատարությունները» մեղմացնելու համար, կարելի է կազմակերպության մեջ ընդգրկել, ասենք, եվրակառույցների (կամ այլ միջազգային) տեղի գրասենյակներից համապատասխան ներկայացուցիչներ` հնչողության ու պատասխանատվության համար: Իհարկե, որոշակի նորմերի առումով` նախապես լուծելով որոշակի կարգավիճակային հարցեր:
       Կազմակերպության և’ անհրաժեշտությունը, և’ ենթադրելի գործունեությունն ու նրա արդյունավետությունն ավելի քան հասկանալի է ու` պարզ:
         Ելնելով օրվա իրողություններից ու փաստացի իրականությունից` այն պետք է համարել անհրաժեշտություն և պահանջ:
       Ներկայացվածն ընդամենը գաղափարներ են, որոնք որոշակի մշակումից հետո կարող են վերածվել գործնական ծրագրերի, իհարկե, միայն այն պարագայում, երբ համաձայնություն կամ դրական տրամադրվածություն լինի նրանց հրատապության ու պիտանիության նկատմամբ:
 
Աշոտ Կարապետյան՝
Տեխնիկական գիտությունների թեկնածու

Ա Ս ՈՒ Մ   ԵՆ  Հ Ա Յ   Մ Ե Ծ Ե Ր Ը . . .

  ԹԵ ՄՆԱՅԻՆՔ ՀԵԹԱՆՈՍ
… Ի՞նչ գործ ուներ Քրիստոս,
Հեզությունը մեզ խաչող.
Ո’չ խունկ ուներ, ո’չ սաղմոս,
Ո’չ շարական աղաչող:
Բագին լիներ մեզ փարոս,
Մեհյան լիներ Աստղիկի,
Թե լինեինք հեթանոս
Այսքան չէինք մորմոքի:
Եվ ի’նչ տվեց անամոթ,
Սուտ Եհովան մեր ազգին…
Անվերջ օգնեց թշնամուն,
Անվերջ զարկեց մեր բազկին,
Հարկավոր չէ’ Թադևոս,
Ո’չ էլ Հիսուս Քրիստոս,
Բագին լիներ մեզ փարոս,
Օ,՜ մնայինք հեթանոս:
 Խաչիկ Դաշտենց
                  * * *
Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ,
Եվ Աստղիկների, Անահիտների ու Նանեների
Երեկվա տեղում այսօր հաստատեց
Իր մորը դալու՞կ, թե՞ ամոթահար…
Մեհյանների տեղ ու բագինների,
Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրա,
Հասակ նետեցին
Դեռևըս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք`
Իրենց խաչերը սուր մխրճելով
Նախ`սրտերի՜  մեջ,
Ապա` երկընքի’…
Ատրուշանների խուրձ – խուրձ բոցերի առատության տեղ
Կենտ-կենտ հասկերի չար աղքատությամբ
Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի,
Որ իրեն կոչում կամավորություն,
Բայց տարածվում է բռնությամբ անքող:
Պարույր Սևակ
                   * * *
Քսան դարու Քու վրեժդ թող որ այսոր ես լուծեմ,
Ո՜վ Աստվածուհի’դ Անահիտ:
Ահավասիկ քո բագինիդ կրակներուն մեջ նետեցի
Իմ խորտակված խաչափայտիս երկու թևերը թունավոր:
Եվ ցնծա դուն, ո’վ Ոսկեմայր,
Լուսավորչի կողերեն, ժանտ ոսկոր մը քեզ կծխեմ…

Սիամանթ

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։