Ապրիլի 16-ին ջավախահայ ազգային գործիչ «Միասնական Ջավախք – ժողովրդավարական դաշինք» Հ/Կ-ի նախագահ Վահագն Չախալյանին Թբիլիսիի թիվ 8 կալանատանը դաժան ծեծի են ենթարկել: Բռնությունն իրականացրել են կալանավայրի վրացի աշխատակիցները:
Հարձակվողները դիմակավորված չեն եղել, ինչը վկայում է, որ նրանք բարձր մակարդակով ապահովագրված են եղել եւ հովանավորվել են վրացական իշխանությունների կողմից:
Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը եւ վրացի իրավապաշտպան Զուրաբ Ռուստիաշվիլին հանդիպել են հայ քաղբանտարկյալին եւ տեսել են ծեծի պատճառով նրա ստացած վնասվածքները: Սակայն բռնության փաստն ամենեւին չի ազդել հայրենասեր հայորդու հոգեկան վիճակի վրա, հուսանք, որ առողջական խնդիրներ նույնպես չի առաջացնի:
Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպություններին կոչ ենք անում իրենց վրդովմունքը հայտնել այն երկրների Վրաստանի դեսպանատների առջեւ, որտեղ իրենք բնակվում են:
Այս քաղաքական դատը ոչ թե Վահագն Չախալյանի դեմ է, այլ ջավախքահայության:
Ուստի՝ մեր ազգակիցներին կոչ ենք անում կազմավորել ինքնապաշտպանական խմբեր եւ հասնել Ջավախքի ինքնավարությանը Վրաստանի կազմում: Եթե վրացական իշխանությունները դեմ լինեն, ապա հասնել կամ Ջավախքի անկախությանը կամ վերամիավորմանը՝ Հայաստանին:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Վահագնին եւ բոլոր նվիրյալ ջավախքահայերին, եւ կեցցե միասնական հայությունը:
Հայաստանից՝
Հայ Արիական Միաբանություն՝
Արմեն Ավետիսյան
Հայ Ազգայնականների Համախմբում՝
Արմենուհի Մելքոնյան
Րաֆֆի Բաբիկյան
Գեւորգ Յազըճյան
Վազգեն Ղազարյան
Աշոտ Բադալյան
Սերգեյ Մանուկյան
Շմավոն Վեզիրյան
Արմեն Պետրոսյան (Արցախ-ԼՂՀ)
Անդրանիկ Թանգամյան (Ջավախք)
Անդրանիկ Աթոյան (Ռուսաստանի Դաշնություն)
ԱՄՆ-ից՝
Հայ Արիական Բռունցք՝
Արմեն Շահբազյան
Հայկական Ծագումնաբանական Ըկերակցություն՝
Արբի Ինջիլյան
Ստեփան Գումրիկյան
«Արատտա» Պտմագիտական Ըկերակցություն՝
Պերճ Քսաջիկյան
«Լոռի» Հայրենակցական Միություն՝
Հակոբ Կոստանդյան
02.05.2009թ.
Երեւան-Լոս Անջելես-Մոսկվա-Ստեփանակերտ-Ախալքալաք



