Պատրաստվող ճգնաժամը

1980-ականների կեսերին կարողացել էի բավական համոզիչ տվյալներ հավաքել, որոնք փաստում էին, որ իսկապես հաստատելու են «Աշխարհի նոր կարգ»-ը: Բայց տակավին չէի կարողանում պատկերացնել, թե ինչպե՞ս պիտի հիմնվի «Աշխարհի կառավարություն»-ը այս սերնդի օրերին:

Սկսել էի հավատալ, որ «Աշխարհի կառավարություն»-ը կարելի է, նույնիսկ հավանական է հաջորդող մի քանի տասնամյակներին: Բայց, ինչպե՞ս:

1987թ. հունիսին պատրաստեցի հետեւյալ բեմադրությունը, որ արդեն երկու անգամ փոխել եմ՝ արագորեն զարգացող դեպքերի հետ քայլ պահելու համար:

Պարտավոր էի իրականի մոտ օրինակ տալ՝ առիթ տալով ժողովրդին, որ ավելի լուրջ վերաբերվի հարցին:

Ուզում եմ ձեզ վստահեցնել, թե վերջը ինձ համար էլ հստակ չէ: Այդ՝ միայն Աստված գիտի: Ես միայն այն գիտեմ, որ «Աստվածաշունչ» մատյանում գրվել է, թե «Աշխարհի կառավարություն»-ը պիտի իրականանա: Ես պատրաստեցի այս բեմադրությունը, գաղափար տալու համար ձեզ, թե թշնամին ինչպե՞ս է մտածում: Պատգամս է՝ զգույշ եղեք եւ ծուղակը մի՛ ընկնեք:

Կան մի շարք անորոշություններ: Մի բան հստակ է. մենք տակավին չգիտենք Պարսից ծոցի պատերազմի հետեւանքները (հեղինակը նկատի ունի այսպես կոչված «Պարսից ծոցի երկրորդ պատերազմը», որն ավարտվեց Սադդամ Հուսեյնի զորքերից Քուվեյթի ամերիկյան «ազատագրությամբ» – թարգմ.): Հնարավոր է, որ գաղտնի ուժերը այս ճգնաժամը ստեղծել են որպես վերջին արար՝ հաստատելու «Աշխարհի նոր կարգեր»-ը: Բայց ուսումնասիրողների մեծամասնությունը կարծում է, որ շատ ավելի մեծ վերջնական ճգնաժամ հարկավոր է եւ շատ ավելի կազմակերպված աշխատանք՝ մարդկությանը պատրաստելու այսպիսի «հսկա քայլից» առաջ: Ես էլ այս տեսակետի կողմն եմ թեքվել:

Իրաքի հետ վերջին պատերազմը փորձ է. ավելի մեծ մի բանի են պատրաստվում: Սադդամ Հուսեյնը տակավին պաշտոնի վրա է, եւ ինչպես գրում ու ասում են, նա իր տրամադրության տակ ունի երեք կամ չորս ատոմական ռումբեր, նշան՝ որ ավելի վատ օրեր են սպասվում: Եթե ծրագրել են մերձավորարեւելյան շատ ավելի մեծ բախում, այս անգամ դա կարող է շրջանային կամ նույնիսկ համաշխարհային պատերազմի վերածվել1:

«Աշխարհի նոր կարգ»-ը պիտի գործադրեն աստիճանաբար: Նախ ԱՄՆ-ն ազգերին պիտի առաջնորդի համաշխարհային թույլ դաշնության (ինչ որ ներկայիս կատարվում է)՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու տակ, ապա համաշխարհային ճգնաժամ պիտի հնարեն, եւ, որպես այլընտրանք, «Աշխարհի կառավարություն»-ը պիտի հաստատեն:

Հիմնական պատճառ պետք է հնարել. մարդկությունը պետք է համոզվի, որ վերջնական խաղաղություն չի կարող հաստատվել առանց կենտրոնական հզոր կառավարության, որը կարող է պաշտպանել երկրներն իրարից ու զոհի ներկայի վիճակը: Դարասկզբից (հեղինակը նկատի ունի 20-րդ դարը – թարգմ.) կարեւոր քայլեր առնվել են այս ուղղությամբ, եւ եթե պատմությունը կրկնվի, շուտով «առաջընթաց» պիտի լինի:

20-րդ դարում համաշխարհային պատերազմներ տեղի ունեցան: Հրահրեցին նախահարձակ ուժին, որ համաշխարհային ճգնաժամ ստեղծի ու աշխարհը պատերազմի մեջ մխրճի: Երկու դեպքում էլ նախահարձակը պարտվեց: Յուրաքանչյուր պատերազմից հետո ազգերի համախմբում հիմնեցին, որի կարծեցյալ պարտականությունն էր աշխարհի խաղաղությունը պահպանելը. Նախ՝ Ազգերի լիգան, ապա Միավորված ազգերի կազմակերպությունը: Յուրաքանչյուրը մեզ մի քայլ առաջ մղեց դեպի մեկ-աշխարհի կառավարություն:

Միավորված ազգերի կազմակերպությունը նախնական մեկ-աշխարհ կառավարություն է:

Ազգերի լիգան ուներ 63 անդամ երկիր. ԱՄՆ-ն մաս չէր կազմում: ՄԱԿ-ը կազմվել է 1592 երկրներից (2006թ. դրությամբ՝ շուրջ 200 պետություն – թարգմ.), այսինքն՝ աշխարհի գրեթե բոլոր երկրները: ՄԱԿ-ն ընդգրկում է Աշխարհի դատարանը, ՄԱԿ-ի խաղաղարար ուժերը եւ մասնագիտական կազմակերպություններ, ինչպես Միջազգային արժութային հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը, նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ այսպիսով կյանքի յուրաքանչյուր երեւույթ հակակշռի տակ առնելով: ՄԱԿ-ն իր ծրագրերը գործադրելու եւ պարտադրելու իսկական ուժ չունի:

3-րդ աշխարհում տեղի ունեցող մի պատերազմ կարո՞ղ է մարդկությանը դեպի «Աշխարհի նոր կարգ»-ն
առաջնորդել: Եթե այո, այդ պատերազմը ինչպե՞ս պետք է սկսի, ովքե՞ր են լինելու դերակատարները եւ ի՞նչ են լինելու հետեւանքները: Այս կարեւոր հարցերին պատասխանելու համար պետք է քննարկենք այն տարածաշրջանները, որտեղ գոյություն ունեն թշնամություններ եւ ամենից կարեւորը՝ դավադիրների շահերի համընկնումներ:

Հատված Գերի Կահի «Աշխարհի գրավման ճանապարհին» գրքից

Հ.Գ. – Խմբ. կողմից՝

1. Գիրքը գրվել էր, երբ Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնը դեռ իշխանություն ուներ:

2. Այսօր «Աշխարհի գաղտնի կառավարություն»-ը հասկանալով, որ նոր պատերազմներով դժվարանում է իրականացնել իր ծրագրերը եւ պարզապես ուժասպառ է լինում, «Աշխարհի գրավման ճանապարհին» փորձում է այլեւս խաղաղասիրական ծրագրեր ներկայացնել (ի դեմս ԱՄՆ-ի նորընտիր նախագահի), եւ համաշխարհային ճգնաժամն այժմ տանում է մեկ այլ ուղղությամբ՝ դրամա-տնտեսական ոլորտում: Այս «պատերազմը» թերեւս ավելի քիչ ծախսատար է՝ ռազմական գործողությունների համար ներդրվող ծախսերի համեմատ, եւ 3-րդ կարգի երկրներին նոր՝ առավել խորը ֆինանսական կախման մեջ է գցում «Աշխարհի տերեր»-ից…

1 Հենց այդ պատճառով Խորհրդային Միությունը քայքայեցին, որպեսզի համաշխարհային պատերազմ չլինի:

2 Այսօր շուրջ 190 երկիր:

«Լուսանցք» թիվ 16 (102), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։