Թիվ 22 – հ.11 – 2003

 ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 22 – հ.11 – 2003

«Էլ ոչ մի լաց, էլ ոչ մի ողբ…», պայքար և արդար վրեժ, հայրենատիրություն,
ահա մեր պատասխանը թուրք խուժանին, երախտամոռ մարդկությանը
                                       և ազգադավ հայերին.                     (տես՝ 18-19 էջերը)

     Վերջին ժամանակներս թշնամիների հետ ուս ուսի տված որոշ «հայկական»   ուժեր (քաղաքական, հասարակական, մամուլ և այլն) փորձում են Հայաստանը խցկել Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից հրապարակած «ահաբեկիչ» երկրների ցանկը:
       Ինչո՞ւ, ո՞ւմ են ծառայում սրանք:
     Ե՞րբ է Հայաստանում վերջ տրվելու հայության հանդեպ հալածանքին, որն արդեն մեր նախնյաց ու նահատակների, հայ վրիժառուների շիրիմների փնովման՝ պղծման փուլ է մտել: Բացահայտ պատվերով քարկոծվում է նաև հայ ազգայնականությունը, որը գերագույն ճիգերի գնով փորձում է պաշտպանել ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, որն արդեն վաղուց ծրագրված բռնի ներխուժման է ենթարկվում դրսից: Հայկականության, Հայկական Դիմադրության դեմն առնելու համար հայտնվել են նաև կեղծ նորաթուխ ազգայնականներ, որոնք առաջներում նըվիրյալ համայնավարներ էին, վճռական աթեիստներ, իսկ դեռ երեկ՝ անկոտրում ժողովրդավարներ էին ու հավատավոր քրիստոնյաներ… վաղն էլ ըստ պատվերի՝ կլինեն «բ…» և «գ…» տղաներ…  
       Ո՞ւր են նայում մեր իշխանությունները, ընդդիմությունը, անվտանգության և իրավապահ մարմինները, ազատամարտիկները, առհասարակ՝ հասարակությունը:
      Այսօր Հայաստանում եվրաթաղանթով պաշտպանված են աղանդավորականները, համասեռականներն ու պոռնիկները, ազգուրացներն ու հայատյացները, սակայն, ո’չ երբեք ազգային հայերը` պարզապես իրենց Ազգն ու Հայրենիքը սիրող նվիրյալ հայորդիները:
       Այժմ, նախ այլասերների ու այլոց ծառաների մասին:
    Սրանց մի մասը պարզապես «յան» վերջածանցով հայկական ազգանվան       տակ թաքնված այլազգիներ են, կան նաև օտար պետությունների գործակալներ ու հանուն փողի նույնիսկ սեփական մորը, կնոջն ու դստերը ծախող «հայեր»:
        Ոմանք կատարում են իրենց «իսկական» ազգի ու պետության պատվերը, իսկ «հայ» ազգադավները փող են աշխատում` թքած ունենալով հայության ճակատագրի վրա: Փող են աշխատում ինչպես պոռնիկը մարմինը վաճառելով, զինվորը` հայրենիքին դավաճանելով…
       Ուստի սրանք մերժում են նաև արդար պատժի, արդար վրեժի գաղափարը:
      Իսկ վրեժի գաղափարն ընդունում է նաև այսօրվա «քաղաքակիրթ» աշխար-  հը, և հատուկ «մտահոգվելու» կարիք չկա: Երբ ԱՄՆ-ի իշխանությունները այսպես կոչված, հակաահաբեկչական գործողությունների դիմեցին, հատկապես նշեցին, որ դրանք վրիժառուական քայլեր են, և յուրաքանչյուր ահաբեկչական գործողություն կպատժվի վրեժխնդրությամբ: Եվ պատժեցին Հարավսլավիայի, Աֆղանստանի, Իրաքի ժողովուրդներին…
        Նման կերպ է վարվում նաև Իսրայելի կառավարությունը, որն իր պաղեստինյան ցանկացած ռմբահարում կամ ծավալապաշտական գործողություն ներկայացնում է որպես վրիժառուական քայլ…
       Հարց է ծագում, ինչո՞ւ շատերի համար այդքան բաղձալի` ԱՄՆ-ի ու Իսրայելի այս օրինակները «վառ փարոս» չեն ծառայում: Իսկ ահա, հայկական վրիժառությունը դիտվում է ահաբեկչություն: Թե՞ 2,5 – 3 մլն. ցեղասպանության ենթարկված հայերի արյունը ամերիկյան կամ հրեական չէ`դրա համար…
     Նրանք, ովքեր ՀԱՅՈՑ ՇԱՀԸ ստորադասում են օտարների նպատակներին,     կամ՝ մեր ԱՐՅԱՆ պաշտպաններին ահաբեկիչ են անվանում, ապա՝ թուրք են, թշնամի` համայն հայությանը և արժանի պատժի ու վրեժխնդրության, եթե նույնիսկ դա ահաբեկչություն համարվի:             
                                                                    Հայ Արիական Միաբանություն

Ե՛Վ    Զ Ո Հ,   Ե՛Վ    Զ Ո Հ Ա Ր Ա Ր

Թուրքը, համաշխարհային պատերազմի օրերին, իր տկարութեան սարսափից խթանուած՝ յղացաւ ծրագիրներից ամենադիւայինը՝ բնաջնջել մի հինաւուրց ցեղ, որ դարերով լոյս եւ քրտինք էր սփռել իր շուրջը:
         Յղացաւ ու գործադրեց:
         Եւ մի օր, թրքահայութեան ողջակիզումի առաջին օրը, ծագող արեւը Հայաստան երկրի փոխարէն տեսաւ մի կատարեալ գեհէն:
       Տեսաւ խաչի նսեմ ստուերն ընկած մեր հազարամեայ հայրենիքի վրայ: Տեսաւ, թէ ինչպէ՛ս մի խաւարասէր ազգ- վախկոտ, բայց յարձակողական, փոքրոգի եւ աւերիչ – կը հրոսէր մի անզէն ու անպաշտպան ժողովրդի դէմ՝ զայն իր պատմական հայրենիքից արմատախլելու խելագարութեամբ: Տեսաւ, թէ ինչպէ՛ս կը մոխրանային հազարամեայ օրհնութեամբ լեցուն գիւղերը մեր, կը պղծուէին եկեղեցիները, վանքերը, գրադարանները հազա՛ր: Տեսաւ խուժդուժ  գործը տապարի, եաթաղանի կապարի – ամեն տեսակի եւ չափի գործիքների, որոնցմով սպանել ու աւերել կարելի է: Այլեւս Հայաստանով անցնող գետերը արիւն էին կտրել, իսկ կիրճերը՝ դիակնաստան: Տեսաւ, թէ ինչպէ՛ս իրենց ամուսինների եւ ծնողների ներկայութեան կը խլուէին ու կը բռնաբարուէին կանայք:
        Գործի վրայ տեսաւ թրքական սանձարձակ շնութիւնը, որ անասուններին իսկ կը գերազանցէ: Տեսաւ սարսափից խելագար մեր աղջիկները, որոնք Եփրատի ալիքները կը գրկէին: Տեսաւ, թէ ինչպէ՛ս հայրը հաւաքեց ընտանիքն իր յարկի տակ եւ այրեց ողջ. թէ ինչպէ՛ս սովահար հայ մանուկները իրենց մորթուած մայրերի դիակներին կպած՝ ծիծ կը ծծէին:
          Արեւը տեսաւ տուն, տանիք, ճամբաներ՝ արիւնով ներկուած: Տեսաւ բարձունքների վրայ, գետափներին եւ ձորերի մէջ մահուան հետ կռուի մտած արնաթաթախ հայորդիներ: Տեսաւ, թէ ինչպէ՛ս «շներն ու շնագայլերը մեր սիրելիների սրտերը կը կրծէին»: Տեսաւ իրենց գողգոթայի ճամբին անասունների պէս վաճառքի հանուած հայ կիներ ու մանուկներ, եւ լուսաւորեց խաչի ճամբան ծերերի, կաղերի, կոյրերի: Տեսա՛ւ, հայոց արեւը տեսա՛ւ այդ ամենը, եւ խաւարեց այդ օրը:
Մի օր էլ, երբ ամեն ինչ տխրօրէն կատարեալ էր, բնութիւնը նստաւ սգալու Հայոց Աշխարհի մոխրակոյտերի վրայ…
     Եւ թուրքը, եղեռնից յետոյ, սովորական շնականութե-   ամբ ասաց եւրոպացուն. «Ջարդէն վերջը աղօթք մը ըրի եւ արդարացայ»:*)
         Իսկ դիւանագիտական խարդաւանքների վարպետ Մոսկուան, յանձին Ռադեկի, եկաւ արդարացնելու Թուրքիոյ հայաջինջ քաղաքականութիւնը. «Իթթիհատը, իր երկրին անկախութիւնը պահելու համար, ըրաւ ինչ որ կրնար: Ան վճռեց ոչնչացնել ամբողջ հայ ժողովուրդը: Եւ կասկածէ դուրս է, որ Պոլսոյ մէջ նստած իթթիհատական ղեկավարները այս հարցին մէջ շարժեցան պետական անհրաժեշտութեան գաղափարով: Թուրքերի համար խնդիրը շատ սուր էր դրուած- ապրել կամ մեռնել: Անոնք նախընտրեցին ապրել: **)
       Այսպէ՛ս խօսեց կարմիր հրէշը՝ սեղմելով Թուրքիոյ ար-  նոտ թաթը:
     Քրիստոնիա աշխարհն էլ լրբութիւն ունեցաւ, որպէս կարեկցանքի արտայայտութիւն, մեզ նետելու մի երկբառ նախադասութիւն՝ «մարտիրոս ժողովուրդ»:
         Իսկ հա՞յը – նա տեսաւ ու զգաց հայաքանդ եղեռնի ահաւորութիւնը միայն:
      Մարդկութեան հետ, սակայն, նա էլ դեռ չի չափել վեհութիւնը այն աստուածային շարժուձեւի, մեծութիւնը մարդկային ցեղի պատմութեան մէջ նախընթաց չունեցող այն գերմարդկային արարքի, որով մեր ժողովուրդն իր կէսը ողջակիզեց՝ ցեղի հոգին, արիւնը փրկելու համար:
    Պատմութեան ծանօթ որոշ ժողովուրդներին յատուկ տկարութեամբ – ցեղուրացութեամբ –  հայն էլ կարող էր փրկել իր ֆիզիքականը, բայց բիւրիցս փա~ռք իրեն, նա չունեցաւ այդ տկարութիւնը:
        Գիտակցօրէն, շատ տեղերում, թէկուզ կրաւորական հերոսացումով, նա զոհեց կէսն իր մարմինէն՝ իր ցեղային էութեան դէմ չմեղանչելու համար:
        Նա դարձաւ իր սեփական Զոհը եւ Զոհարարը միաժամանակ:
        Եւ փրկուեց ցեղը:
* * *
         Սպասելի էր, որ այդ օրէն ողջ հայութիւնը փարի ցեղին, թիկունք դարձնելով ժողովուրդները հոգեւորապէս բոլշեւիկացնող ստադեմոկրատիզմին, լիբերալիզմին, սոցիալիզմին եւ գաղափարախօսական այլ կարգի հնոտի եւ սնոտի մոլորանքներին:
       Հենց այդ օրէն հայութեան որոշ տարրերը ցեղն ընդունեցին իբրեւ միակ ապաւէն եւ սրբութիւն – դարձան ցեղակրօն:
        Հայութեան որոշ մասը, սակայն – հակառակ որ թուրքը մեզ հարուածեց իբրեւ ցեղի, հայութիւնը իրեն վիճակուած անօրինակ եղեռնի ու տառապանքի մէջ առաքինացաւ իբրեւ ցեղ – մեր ժողովրդի որոշ մասը շարունակում է մնալ անցեղահաղորդ՝ գերին «եւրոպական» կապկութեանց:
        Այդ որքան տխուր, այնքան ամօթալի իրողութիւնը պի-  տի բացատրել այն բանով, որ այդ տարրը իբրեւ հայ չապրեց իր հայրենիքին եւ ազգին վիճակուած անմարդկային ողբերգութիւնը, եւ մնաց իբրեւ ազգային մեր տկարութիւնը սնուցանող չարիք:
       Ապրիլեան եղեռնէն յետոյ հայօրէն խորթ եւ պակասա-   ւոր պիտի համարել անցեղակրօն հայը:
          Օրուայ մեր ամօթանքը եւ թուրքի շահը պիտի համարել հենց այդ հայօրէն պակասաւոր, այդ անցեղակրօն տարրերի գոյութիւնը:
«Ռազմիկ», 1941թ., թիւ 17

ՑԵՂԻ  ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ  ԱՐՅԱՆ  ՄԱՔՐՈՒԹՅԱՆ  ԽՆԴԻՐԸ*

Ինչպես ուսուցանում է ցեղային աշխարհայեցողությունը, մարդկության տեսակավորումը (բնության բազմազանությունն ընդհանրապես) Աստծո կամոք է եւ գոյություն ունի ի սկզբանե: Եվ հետեւաբար, մարդկային ամեն ցեղ, ձգտելով պահպանել իր անկրկնելի տեսակը, աստվածահաճո գործ է անում: Ինքնահավիտենացման ձգտումով է ցեղն ապահովում Աստծո հետ կենդանի կապը, իսկ յուրաքանչյուր անհատ միայն ցեղի միջոցով է հնարավորություն ստանում մերձենալ Բացարձակին ու Հավերժին:    
     Սակայն բնության օրենքը ստիպում է տեսակներին** մշտական պայքարի մեջ լինել գոյության համար: Այդ պայքարում բնությունն ընտրում է ուժեղ եւ կարող ազգերին, իսկ թույլերն ու անկենսունակները հեռանում են պատմության ասպարեզից: Նրանց անհետացումը կատարվում է կամ բնաջնջման, կամ էլ ձուլման ճանապարհով:
       Պատմության մեջ շատ չեն դեպքերը, երբ ազգերը վերացել են զանգվածային ոչնչացման միջոցով, մինչդեռ բազմաթիվ են ձուլման հետեւանքով նրանց անհետացումները:
     Այս պարագայում բռնի մեթոդները՝ լեզվի արգելում, դավանանքի պարտադրում, ազգությունից ստիպողական հրաժարում եւ այլն, այնքան էլ արդյունավետ չեն, քանզի, հաճախ ուժի ազդեցությունն առաջ է բերում բնական հակազդեցություն: Ազգերի ձուլումն առավելապես իրականացվում է մշակութային կլանման կամ արյունախառնության միջոցով:
* * *
        Սելեկցիայից հայտնի է, որ լավ տեսակ ստանալու համար, հաճախ դիմում են խաչասերման: Բայց արդյո՞ք մարդկային տեսակների խառնածնությունը (մետիսացումը) դրական երեւույթ է, արդյո՞ք խառնազգի սերունդն ավելի լավն է:
        «Ով պատկանում է մաքուր, անխառն ցեղի, ամեն քայլափոխի զգում է դրա հմայիչ ուժը. ցեղային աստվածը երբեք չի լքում նրան». ասում էր անգլիացի հայտնի ցեղաբան Հյուստոն Չեմբերլենը (1855-1927): Անցյալ դարի ֆրանսիացի նշանավոր հանրաբան – ազգագրագետ Ժոզեֆ Գոբինոն (1816-1882), անհետացող բազմաթիվ ցեղերի վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում հանգեց այն եզրակացության, թե անհետացման պատճառն արյունախառնությունն է: Ինչպես պնդում են մի շարք գիտնականներ, հին հույների ու հռոմեացիների բարձր քաղաքակրթության անհետացման բուն պատճառներից մեկը նրանց՝ իբրեւ ազնիվ ու ազատ ազգեր, ստորին գերի ազգերի հետ խառնվելն էր: «Հին մշակույթների մահացման միակ պատճառը եղել է արյան խառնումը եւ այստեղից բխող՝ ցեղի մակարդակի անկումը». գտնում էր մեր դարի միապետներից մեկը: Եթե Չեմբերլենին կամ Գոբինոյին այսօրվա լիբերալներն ու երեկվա կոմունիստները միանշանակորեն պիտակում են՝ իբրեւ ռասիստներ (անշուշտ՝ վատ իմաստով), իսկ նրանց դատողությունները՝ «հակամարդկային», ապա, գոնե համընդհանուր ընդունելության արժանացած Կանտի խոսքերը, մտորելու տեղիք պիտի տան. «Չկա ավելի ճշմարիտ բան, քան այն, թե տարբեր ցեղերի խաչասերումը, որ վերջին հաշվով հանգեցնում է նրանց ոչնչացման, միանգամայն անթույլատրելի է մարդկային ցեղերի նկատմամբ»:
     Արյունախառնության կողմնակիցները գտնում են, որ    իբր խաչասերումից առաջացած սերունդն ավելի ուժեղ եւ խելոք է լինում: Դժվար թե: Ճապոնացիները երբեք չեն խաչասերվել, սակայն, բացառիկ տաղանդ ունեն: Նույնը կարելի է ասել սկանդինավյան ազգերի մասին: Իսկ, օրինակ, մուլատների մեջ ակնհայտ են մտավոր պակասությունները:
       Կան նաեւ պնդողներ, թե հայերը՝ որպես հնագույն ազգերից մեկը, ապրում են իրենց ծերության շրջանը եւ, որպեսզի չանհետանան, պետք է, օտար արյան ներմուծմամբ, «թարմացնեն» իրենցը, որով եւ կերիտասարդանան, կդառնան կենսունակ: Եվ օրինակ են բերում թուրքերին՝ փորձելով հիմնավորել, թե ինչպես է օտար գեների ներմուծումը նպաստավոր լինում տվյալ ազգի համար: Նախ՝ ազգի կենսունակությունը նրա տարիքով չի պայմանավորվում, այլ՝ իր արմատներից սնվելու հանգամանքով: Հայրենիք կորցրած եւ ակունքներից հեռացած ազգերը կարող են ծերանալ եւ մահանալ, իսկ հայրենի հողից ու իրենց արարչական ակունքներից սնուցվող ազգերը միշտ էլ կենսունակ են: Այժմ, թուրքերից ընդօրինակելու մասին: Այսօրվա Անատոլիայի թուրքերը, շնորհիվ նաեւ արյունախառնության, մեծամասամբ, մարդաբանական հատկանիշներով այլեւս միջին-ասիական տափաստանների բնիկները չեն, իսկ բազմակի խաչավորման արդյունքում դեռեւս նոր մշակութային կամ գիտական արժեքներ չեն ստեղծել: Ի դեմս նրանց՝ մենք առավելաբար տեսնում ենք ոչ թե ազնվացած թուրքին, այլ՝ այլասերված հային, հույնին… Տեղին է վկայակոչել Հայկ Ասատրյանին. «Հայտնի է, որ կենսաբանական թե հոգեբանական պատճառներով ցեղերի արենախառնումով չի ազնվանում նրանցից նվազարժեքը, այլ՝ խաթարվում, վատասերվում է արժեքավորը: Այսպես՝ քրիստոնյա ժողովուրդներից ստացած արյունը ո՛չ թե բարեխառնություն մտցրեց թուրքերի բնազդների աշխարհում, այլ հոգեբանությամբ թուրքացրեց ձուլվածներին»:
        Հավատ ընծայելով, թե մեր ցեղը բնականից օժտված է բարձրորակ հատկանիշներով, աներկբա ասում ենք, որ օտարներից հոգեւոր կամ մարմնական գծեր ներմուծելու կարիք բնավ չունենք, իսկ Տեսակը խաթարելու բարոյական իրավունք չունենք: Թուրքերը՝ իբրեւ ստորին ցեղ, ներմուծման խնդիր ունեն, իսկ մենք պետք է վերագտնենք մեր հոգեգծերը, վերականգնենք մեր դիմագծի անաղարտությունը: Թերեւս, այս է հաստատում նաեւ սփյուռքահայ  գիտնական Հակոբ Պողոսյանը, որից հարկ ենք համարում ընդարձակ մեջբերում անել.
       «Հայերուն պարծանքը եղած է այն, թե դարավոր հալածանքներու եւ տառապանքներու ընթացքին՝ մինչ ուրիշ շատ մը ցեղեր իրենց գոյությունը կորսնցուցած են, իրենք դեռ կ’ապրին. անոնք այս իրողությունը ամեն բանե առաջ կ’պարտին իրենց ազնիվ արյան: Թուրքն ալ այս իրողության վերահաս ըլլալով էր, որ իր անարգ ու վատ արյունը ազնվացնելու համար, հայ ցեղին հետ ամուսնանալու եւ խառնվելու ամեն միջոց որոնեց, եւ այսօրվան գեղեցիկ Թուրքին երակներուն մեջ Հայու ազնիվ արյունը կհոսի: Ավա՜ղ, որ այս իրողությունը տակավին շատերու կողմե լավ ըմբռնված չէ:
      Անհրաժեշտ է, որ ապագա ազգին վերաշինության ու ազնվացման աշխատող թե՛ ազգային իշխանություններ եւ թե՛ հասարակական պատասխանատու առաջնորդներ այս խնդրին վրա լուրջ ուշադրություն դարձնեն»:
        Ոմանք էլ, մեզանում առկա մի շարք ժառանգական հիվանդություններ, հատկապես, «երեւանյան» կոչվող հիվանդությունը, համարում են հայերիս՝ երկար ժամանակ մեկուսացված լինելու, ուրիշների հետ չխառնվելու հետևանք: Չըմոռանանք, որ սա ընդամենը վարկած է՝ դեռեւս կարոտ գիտական հիմնավորումների: Բայց ուշադրության արժանի է նաեւ հետեւյալը. «երեւանյան» հիվանդությամբ տառապողները, հիմնականում, մեր հարթավայրային շրջանի բնակիչներն են, ուր խառնազգի ամուսնությունները համեմատաբար շատ են, իսկ լեռնային շրջաններում, որտեղ, իբրեւ կանոն, «դրսից աղջիկ» հազվադեպ են բերում, նման հիվանդներ գրեթե չկան:
         Այժմ անդրադառնանք խառնազգի ընտանիքին, որն արյունախառնության հիմնական ձեւն է:
         Ընտանիքը, լինելով ազգի կարեւորագույն օրգաններից մեկը, նախասահմանված է՝ սերնդագործմամբ ազգի ժառանգական հաջորդականությունն ապահովելու եւ իր ներսում նորահաս սերնդի ազգային սկզբնական դաստիարակությունն իրականացնելու: Ըստ այդմ՝ ընտանիքի ապազգայնացումը, որն իրականացվում է արյունախառնությամբ եւ օտար բարքերի ընդօրինակմամբ, կործանարար է ազգի գոյության համար:
        Որքան էլ խառնազգի ընտանիքում ամուսինները լինեն լայնախոհ կամ, այսպես ասած, փոխադարձ սիրով կապված, միեւնույն է՝ նրանց էությունների բնական տարբերությունն, ի վերջո, իրեն զգացնել է տալիս: Լավագույն դեպքում, ամուսիններից մեկը «մոռացության» է տալիս իր ազգությունը՝ լիովին ընդունելով մյուսի ազգությունը (հաճախ՝ ընտանիքը չքայքայելու մտածումով) եւ այդպիսով՝ արհեստականորեն ազգափոխ լինում: Իսկ սերո՞ւնդը: Նա երկվության մեջ է լինում, նրանում մշտապես երկու տարբեր հոգեբանությունների պայքար է ընթանում, որի հետևանքով նա հոգեբանորեն  մնում է երկփեղկված, ասել է՝ անլիարժեք: Ինչպես նկատում է Լ. Շանթը. «Այս տեսակ հարկի մը տակ մեծացող սերունդը երկակենցաղ էակ մըն է, ջուրի ու ցամաքի վրա միաժամանակ ապրող, բայց ո՛չ ջուրին մեջ կարգին լողալ գիտե, ո՛չ ցամաքի վրա մարդավարի քայլել. եւ հաճախ կվերջանա անով, որ ջուրն ալ կատե, ցամաքն ալ, թեեւ իր հոգիին խորքը լուռ տենչանք մը կմնա միշտ վառ՝ կաþմ ջուրինը ըլլալու, կա՛մ ցամաքինը»:
      Հայոց պատմության մեջ դժվար է մատնանշել դեպք,     երբ օտարից ծնված զավակը օգտակար է եղել մեր ազգին: Նրանք, եթե ունեցել են շնորհներ, որպես կանոն, հայության համար որեւէ ծառայություն չեն մատուցել: Իսկ հակառակը եղել է. Տիգրան Մեծի՝ պոնտացի կնոջից ծնված զավակները չարիք էին հայկական կայսրության համար, հայերին բնաջնջող սուլթան Համիդի մայրը հայուհի էր: Այս առումով, ուսուցանող է նաեւ մեր էպոսը. Իսմիլ Խաթունից եւ Մեծ Մհերից ծնված Մելիքը պատուհաս է դառնում հայության գլխին, Դավիթը սպանվում է իրենից սերված խառնածին աղջկա կողմից:
     Սխալ կլինի կարծել, թե մեզանում խառնամուսնությունների խնդիրը երբեւէ ուշադրության չի արժանացել: Հայ եկեղեցին, արգելելով «լուսավորչական» հայերի ամուսնությունն այլադավանների հետ, այդպիսով, փաստորեն, անուղղակիորեն մերժել է խառնազգի ամուսնությունները: Ազգային բարերար Ալ. Մանթաշյանցը, իր հարստությունը որդիներին կտակելիս, ընդգծում էր մի կարեւոր նախապայման. որդիները կզրկվեն ժառանգության իրավունքից, եթե չամուսնանան հայադավան օրիորդների հետ: Ռ. Պատկանյանը, իր հայտնի «Վարդապետարան»-ում, հայկական մոլորությունների շարքում նշելով նաեւ օտարի հետ ամուսնությունը, հորդորում էր՝ իբրեւ ազգասիրական գործ, չամուսնանալ այլազգիների հետ:
          Հաճախ է պատահում, երբ լավագույն հայորդիներ, ինչ-ինչ պատճառներով, ամուսնանում են օտարների հետ՝ ազգի համար չթողնելով արժանավոր սերունդ: Պատկառանք տածելով Քր. Միքայելյանի հանդեպ՝ անվանի հրապարակախոս Միք. Վարանդյանը, միաժամանակ, ցավով նշում է, որ արեւմտահայ ազատամարտի ռահվիրան ամուսնացած էր օտարի հետ, տղան էլ, մոր ազդեցությամբ, ընդմիշտ հեռացավ հայ կյանքից ու ամուսնացավ ռուսի հետ: Եվ Վարանդյանը եզրակացնում է. «այդպես են վերջանում գրեթե բոլոր ամուսնությունները օտարի հետ»: Իհարկե, օրինակների թվարկումը կարելի է շարունակել՝ Ռուբեն Սեւակ, Արամ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան, Վիկ. Համբարձումյան…, բայց դա թվում է ավելորդ (հուսով ենք, որ միայն թվում է), երբ աչքիդ առաջ հայտնվում է մեր ներկան…
      Երբ մի քանի տարի առաջ ժառանգաբան Նվարդ Քոչարին հարցրեցինք, թե արդյո՞ք ինքը համաձայն կլիներ, որ հայը, օրինակ, նեգրի հետ ամուսնանա, նա պատասխանեց.
        – Եթե ընտրեց, ամուսնացավ, այո, համաձայն եմ:
     Կարեւորը՝ որ նա հայկական միջավայրում ապրի եւ հայանա: Ի՞նչ վատ կլինի, եթե նեգրի երաժշտականությունը, ռիթմի զգացողությունը ներմուծվի:
       Թե ինչպես պիտի նեգրը հայանա, նույնիսկ երեւակայությունը թույլ չի տալիս պատկերացնել: Իսկ որ հայերս երաժշտականության բնածին պակաս ունենք եւ ստիպված պիտի ուրիշից ներմուծենք, չափազանց անլուրջ է:
        Ներկայումս խառնազգի ամուսնությունները մեզանում (լինի Հայրենիքում, թե Սփյուռքում) առավելապես կատարվում են հաշվենկատորեն, երբ, բարեկեցիկ կյանքի ակնկալիքով, շատ հայեր «ամուսնանում» են եվրոպացիների, ամերիկացիների, արդեն՝ նաեւ պարսիկների, արաբների հետ:
    Խառնամուսնություններին զգալի չափով նպաստում         են օտարի տիրապետությունը, պանդխտությունը, ազգերի կրոնակցությունը, բայց, առավել՝ աշխարհաքաղաքացիական քարոզչությունը: Ու մինչ մեր ազգային դաստիարակության գործը մնում է այսպես՝ սոսկ փաստեր արձանագրող, ականատեսն ենք դառնում հայ-նեգրական, հայ-թուրքական ամուսնությունների…   
* * *
        Վերջում՝ մի էական հանգամանք: Պատմության բերումով մեզ են խառնվել տարբեր ազգեր, եւ այդ արյունախառնման պատճառով է նաեւ, որ մեր հոգեմարմնական շատ գծեր խեղված են: Ուրեմն ի՞նչ իմաստ ունի խոսել արյան մաքրության, ցեղի անաղարտության մասին:
     Զուլալ ակունքից սնվող առվակը պղտորվում է, երբ փոխում է իր հունը կամ նրա մեջ սկսում են լցվել անմաքուր ջրեր, եւ բավական է փակել այդ ջրերի ճամփան ու վերականգնել բնական հունը՝ այն աստիճանաբար կդառնա այնպես մաքուր, ինչպես եղել է հազարամյակներ շարունակ. կմաքրվի, եթե ակունքը դեռեւս անաղարտ է: Այդպես էլ մասնակի արյունախառնության ենթարկված ու սեփական հունից շեղված հայությունը վերստին կնույնանա իր ակունքին՝ Ցեղին, այսինքն՝ կվերականգնի իր դասական-ցեղային հոգե-մարմնական գծերը, եթե բացառի օտար արյան ներմուծումը եւ առաջնորդվի սեփական հոգեւոր-բարոյական արժեքներով: Էականը հավատն է այդ վերականգնելիության նկատմամբ, հավատը, որ Ցեղը դեռ անեղծ է: Եվ պատահական չէ, որ Ցեղակրոնության Հավատամքում ցեղահավատությունն ու արյան անարատության պաշտամունքը Նժդեհը դրել է կողք կողքի:
   
* Արյունախառնության խնդիրը, լինելով նրբին ու ոչ երկրորդական, մեզանում դեռեւս անհրաժեշտ չափով լուսաբանված չէ, եւ մեր դատողություններն, անշուշտ, դեռ կարիք ունեն գիտական ամենալուրջ հիմնավորումների: Կարծում ենք ժամանակն է, որ այս խնդիրն ընկալվի իբրեւ համազգային գործ եւ դառնա մեր պետության ու նրա գիտական հիմնարկների ուշադրության առարկա:   
** Հետագա շարադրանքը պարզեցնելու համար, իբրեւ տեսակներ՝ նկատի կունենանք ազգերին, որոնք, ինչպես ընդունված է ասել, ձեւավորվել են երկու կամ ավելի ցեղերի միությունից կամ ձուլումից: Իբրեւ բնական (արարված) տեսակներ՝ մենք համարում ենք ցեղերին, իսկ ազգերը դիտում՝ որպես պատմականորեն առաջացած, բայց բնության կողմից «հանդուրժվող» տեսակներ:
      Մեր համոզմամբ, շատ թե քիչ կայուն ազգեր առաջա-  նում են միեւնո՛ւյն ռասայի ցեղերի ձուլումից, իսկ տարբեր ռասայի ցեղերի խառնումից երբեք լիարժեք ազգություն առաջանալ չի կարող: Այս իմաստով, օրինակ, ամերիկյան ազգ (կամ սոցիալիստական ազգ, իսլամական ազգ…) ասածը շինծու է ու երբեւէ իրականություն դառնալ չի կարող:
   
* * *
         Ազգային գաղափարախոսությունը (Ա. Գ.) պետք է հաստատի գոյության կռիվը որպես ազգերի միջեւ հարաբերության (կարելի է հասկանալ նաեւ՝ ազգերի «փորձության»)՝ Բնությունից (կամ Աստծուց) սահմանված օրենք: Այս առումով, Ա. Գ.-ը պետք է մերժի ծույլ ճակատագրապաշտությունը, եւ Ազգի կենսունակությունն ու հարատեւումը պայմանավորի մշտական պայքարով ու Աստծո հետ հաղորդակցվելու (կամ, որ նույնն է՝ իր արմատներից մշտապես սնվելու, դըրանց հավատարիմ մնալու) հանգամանքով:
         Միաժամանակ նաեւ, Ա. Գ.-ը պետք է պարզաբանի պատերազմի եւ խաղաղության ընթացքը, նրանց հերթագայությունը բնորոշելով իբրեւ գոյության պայքարով թելադրված օրինաչափություն: 
Մուշեղ Լալայան

ՆԺԴԵՀԻ  ԿՅԱՆՔԻ  ԴԻՑԱԿԱՆ 
Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ Ն Ե Ր Ը

         20-րդ դարի վերջի ազգային-ազատագրական շարժումը ուղեկցվեց մի շարք հայորդիների կողմից Գարեգին Նժդեհի անձի վերարժեքաորմամբ: Այսպես.
ա) Նժդեհն էր այն երեւելի զորավարն ու ազգային – քաղաքական գործիչը, իմաստասեր գաղափարախոսը, որի հայրենանվեր գործունեության արդյունքում Սյունիք աշխարհը մընաց Հայաստանի կազմում:
բ) Նրա հեղինակած ազգայնական գաղափարախոսությունը՝ Ցեղակրոնությունը, այսօր լիարժեք հավակնում է ազգային-պետական գաղափարախոսության հիմնասյունը լինելուն: Ցեղակրոնությունը, ըստ էության, լինելով միակ համակարգված ազգայնական գաղափարախոսությունը, հայ ցեղային մտքի ու իմաստասիրության եզակի գործ է, որն իր հավասարազորը չունի հայոց առկա մշակույթում1: Որպես ազգայնական գաղափարախոսություն այն զուտ հայկական է եւ իմաստային խորությամբ ու ձեւակերպման շքեղությամբ գերազանցում է իտալական ֆաշիզմին, գերմանական նացիզմին եւ մյուս նմանատիպ գաղափարախոսություններին:
գ) Նժդեհի հասարակական-քաղաքական գործունեությունը 20-րդ դարի երեսնական թվականներին, երկրորդ աշխարհամարտի տարիներին եւ աշխարհամարտից հետո դասագրքային ուսանելի օրինակներ են հայ քաղաքական գործիչների համար:
դ) Որպես ցեղային-իմաստասեր՝ նա իր մտքի հանճարեղությամբ ու մեծությամբ հավասար է եվրոպական իմաստասերներին, եւ կարող է իր արժանավույն տեղը գրավել համաշխարհային իմաստասերների պանթեոնում (ըստ ոմանց՝ Նժդեհը Սոկրատեսին հավասարազոր է գնահատվում): 
ե) Որպես բարոյագետ ու բարոյախոս՝ նրան թերեւս հավասար է Կոնֆուցիոսը:
զ) Նժդեհը թեւավոր խոսքի այն մեծ վարպետն է, որի վճռակները (աֆորիզմները) աչքի են ընկնում մտքի սրությամբ, խոհականությամբ ու համապարփակվածությամբ ու, թերեւս, իրենց իմաստային խորությամբ կարող են համեմատվել հայոց մեծերի վճռակների (օրինակ՝ Հովհ. Թումանյանի քառյակների) հետ:
է) Նա այն Մեծ Հայն է, որի գործունեության, գրական ժառանգության համակողմանի ու խորքային ուսումնասիրության համար գիտական մոտեցում է անհրաժեշտ, այսինքն՝ պետք է ձեւավորվի Նժդեհագիտությունը:
ը) Նա այն առաքինի, մաքրակրոն ու նվիրյալ Հայն է, որն անպայման պետք է դասվի Հայ եկեղեցու նշանավոր սրբերի շարքին: 
      Այսպիսով, մի անձնավորության մեջ այսքան շատ ու բարձր որակների զուգակցումը ապացուցում են նրա յուրահատուկ, եզակի անձնավորություն, ոչ սովորական մահկանացու, ընտրյալ մարդ լինելը, որոնց դիցաբանությունը կոչում է դիցահայտնություն, այսինքն՝ այս կամ այն դիցի (նրա ոգեղեն մասնիկի) երկրային հայտնություն, անձնավորում-մարդեղենացում՝ մարդուց ծնունդ:
         Եվ այս պարագայում մարդեղենացված դիցի երկրային կյանքում ու գործունեության մեջ անպայմանորեն տեղ են գտնում այդ դիցին բնորոշ խորհուրդները, որոնք էլ վկայում են նրա խորհրդավոր լինելիությունը:
        Բանահյուսությունից հայտնի է Արտավազդ Ա. արքայի (գահակալության տարիները մ.թ.ա.160-115թթ.) պատմական ու Փոքր Մհերի2 էպիկական կերպարների խորհրդավոր կապը միհրական հավատալիքների հետ, որն էլ վկայում է սըրանց միհրական դյուցազուն-հերոսներ (իմա՝ դիցահայտնություններ) լինելը:
    Մյուս կողմից, այս երկուսի նույնարժեք կյանքն ու համանման սխրանքները բացահայտում են միհրական խորհրդապաշտության որոշ էական կողմերը եւ դրանցից բխող ազգային – հասարակական կյանքի մի շարք կարեւոր խորհուրդներ (այս թեմայի շրջանակներում դրանց չենք անդրադառնա):
      Նժդեհի կյանքի ու գործունեության առանձին դրվագ-  ների համադրությունը Արտավազդ Ա.-ի ու Փոքր Մհերի կյանքի ու սխրագործությունների հետ հիմք են տալիս պնդելու, որ Գարեգին Նժդեհը Միհրի երկրային հայտնությունն է: Այսպես.
  * * *
    Նժդեհը արու զավակ չունեցավ. սերեց մի դուստր
արտաամուսնական կապից, իսկ միակ ուստրն էլ որդեգիր էր:
     Նմանապես Փոքր Մհերը անժառանգ մնաց, իսկ Արտավազդն էլ որդի (թագաժառանգ) չունեցավ:

* * *
     Նժդեհի հերոսական պայքարը հայրենիքի ամբողջականության պահպանման (Սյունիքը Հայաստանի անբաժան մասը մնալու) համար համանման է Մհերի ու Արտավազդի գործունեությանը ուղղված հայրենի երկիրը դավադիր այլազգիներից մաքրազերծելուն:
        Ինչպես Մհերը հոր տմարդի սպանության դիմաց վրեժխնդիր եղավ Չմշկիկ Սուլթանի «չինի աչքերով» օտար ցեղից (ըստ ոմանց՝ թուրքատիպ հոներից), որը հաստատվել էր հայրենի հողում եւ լուրջ սպառնալիք էր հանդիսանում ներքին հաղորդակցության համար, այնպես էլ Արտավազդը կոտորեց Մուրացյան «վիշապազուն» տոհմը, որը հաստատվելով հայոց երկրի կենտրոնական մասում, նպատակադրվել էր դավադրաբար վերացնել հայոց արքայական տունը եւ զավթել երկրի գերագույն իշխանությունը:
       Ուշագրավ է Սյունիքի հերոսամարտի հետեւյալ դրվա- գը: Հայաստանի Հանրապետության  կառավարությունը երբեմն հրամայում, երբեմն հորդորում էր Նժդեհին՝ թողնել Զանգեզուրը եւ վերադառնալ Երեւան՝ պատճառաբանելով արդեն կնքված կամ կնքվելիք միջպետական, միջազգային պայմանագրերը, սակայն Նժդեհը, անսալով դրանք, շարունակեց իր հերոսամարտը ներքին եւ արտաքին թշնամիների դեմ եւ լքեց Սյունիքը միայն այն ժամանակ, երբ նրա՝ Հայաստանի կազմում մնալու հարցն արդեն ապահովված էր: Այսինքն՝ նա չառաջնորդվեց ազգի համար նվաստացուցիչ, հայրենակործան պայմանագրերով, այլ առաջնորդվելով վճռական մենակի հոգեբանությամբ, ապավինելով հայոց լեռներին եւ օգտվելով հայոց հոգու ու բազկի զորությունից՝ ինքը որոշեց դեպքերի ընթացքը:
     Համանման ձեւով վարվում Արտավազդը, երբ, խախ-   տելով հայր Արտաշեսի եւ Մուրացյան տոմի նահապետ Արգամի միջեւ կայացած նվաստացուցիչ հաշտությունը, որը հաջորդել էր մի քանի տարի տեւած զինված պայքարին, նախահարձակ է լինում եւ վերջնականապես ջախջախում նենգ ու հզոր թշնամուն:  
        Նույն խորհուրդն է կրում Մհերի հետեւյալ պահվածքը: Երբ թշնամիները նրան հորն են գցում, մի ջհուդ պառավ խոստանում է օգնել նրան՝ պահանջելով դրա դիմաց, որ վերջինս ամուսնանա իր աղջկա հետ, քանզի ակնկալում էր նրանից թոռ ունենալ: Մհերը համաձայնում է եւ երդումով հաստատում այդ, սակայն հորից դուրս գալով՝ սպանում է պառավին էլ, աղջկան էլ: Նա չի կրկնում Մեծ Մհերի գործած ճակատագրական սխալը, երբ վերջինս հավատարիմ մնալով օտար թշնամուն խաբեությամբ տված երդմանը՝ լքում է հայրենիքն ու ընտանիքը եւ կենակցում օտարազգի կնոջ հետ, որից ծնված խառնածին որդին էլ՝ Մսրա Մելիքը, պատուհաս է դառնում իր ազգի գլխին:

***
     Նժդեհն, իր իսկ վկայությամբ (այն էլ կյանքի վերջին տարիներին եւ անազատության մեջ), իմացաբար մեղանչել է Աստծո դեմ, որն արտահայտված է նրա հետեւյալ խոսքերում (տես. «Բանտային գրառումներ»՝ գրված բանտում).
         «Կյանքում խղճմտանքից զատ, ես ճանաչեցի երկու այլ դատավորների եւս՝ Աստված եւ ժողովուրդ: Առաջինի դեմ մեղանչեցի, երկրորդի դեմ՝ երբեք:»
      «Ների՛ր, Տե՛ր, ների՛ր ինձ, եթե մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ քո դեմ:»
          Նժդեհի մեղանչելը Աստծո դեմ համանման է անարդար, «չարացած» աշխարհից դառնացած Մհերի, հուսահատությունից եւ անզորությունից մղված, Աստծուն կռվի կանչելուն:
       Միաժամանակ, Միհրի դիցահոր (իմա՝ Աստծո) դեմ մեղանչելու, ընդվզելու (ոչ թե՝ նրան հակառակվելու, դիմադարձելու) դիցական խորհուրդն է ցուցանում Մհերի ու Արտավազդի ըմբոստանալը հայրերի դեմ՝ անարդարության ու կարգերի անկատարության պատճառով, որը հասարակական կյանքում արտահայտվում է «հայրերի ու որդիների հավիտենական պայքարով»:
     Այսպես, Մհերը ակամայից հանդիմանում է հորը, երբ վերջինս օտարությունից ջահել աղջիկ էր տուն բերում՝ ասելով, որ աղջիկն ավելի շատ իրեն է սազական, քան տարիքավոր Դավթին: Սա էլ դառնում է հոր եւ որդու կռվի պատճառը եւ որդու հայրական անեծքին արժանանալը: Սակայն այն, որ հայրական անեծքը տեղին չէ, հուշում է հետեւյալ դրվագը. Մհերը Ագռավաքար մտնելիս, թրով խփում ու կիսում է այն՝ ապացուցելով իր անմեղությունն Աստծո առաջ (այլապես Թուր-Կեծակին քարը չէր կտրի):
    Նմանապես Արտավազդն իրավացիորեն ընդվզում է         հոր մահվան ժամանակ դրսեւորված սովորույթի դեմ, երբ նրա կանայք, հարճերը, մտերիմները, ծառաները «ինքնակամ» զոհաբերվում էին (երեւի հանգուցյալին հանդերձյալ կյանքում կողակցելու ու ծառայելու հավատով): Նույնիսկ անկախ նրանից, որ սովորույթի ձեւական կողմը պահելու համար մեծաթիվ բռնի մահերն անխուսափելի էին, հետևանքը լինում էր մի շարք անփոխարինելի մարդկանց՝ արքայական ընտանիքի անդամների, հմուտ պալատականների անդառնալի կորուստը: Արքայորդու ընդվզումը բանահյուսության մեջ արտահայտված է այս դառնալի խոսքերով. «Երբ դու գնացիր, ու բոլոր երկիրը քեզ հետ տարար, ես այս ավերակների վրա ինչպե՞ս թագավորեմ», որոնք էլ դառնում են նրա՝ հայրական անեծքին արժանանալու եւ քաջքերի կողմից բանտարկվելու պատճառը: Սակայն, որ այս դեպքում եւս հայրական անեծքը տեղին չէ, ապացուցում է Արտավազդի կենդանի պաշտամունքը հետագա դարերում:
    Նժդեհյան գաղափարախոսությունում «որդիների ու հայրերի պայքարի» գաղափարական հիմնաեզրը հայեցակարգային է, որն ամբողջությամբ արտահայտված է նրա «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատությունում:

***
         Նժդեհի դեմ դավեցին «հրեից փեսաներ» Սիմոն Վրացյանն ու Ռուբեն Տեր-Մինասյանը, որն էլ պատճառ դարձավ նրա դեմ դատավարություն սկսելուն եւ հետո Հայ Հեղափոխական Դաշնակցությունից արտաքսվելուն: 
     Նմանապես, Մհերին հորեղբոր՝ Ձենով Օհանի առաջ զրպարտում է վերջինիս կինը՝ Սառյեն (հրեաների նահապետ Աբրահամի կնոջ անունն է), որին չի հաջողվում կենակցելու նպատակով գայթակղել Մհերին: Արդյունքում Մհերը վիճում է հորեղբոր հետ ու լքում է Սասունը:
    Իսկ Արտավազդի եղբայրներն, իրենց կանանց հրահրմամբ, նախանձում էին նրան, որն էլ պատճառ դարձավ, որ Արտավազդը չվստահեր նրանց (Տիրանից բացի) ու հեռացներ արքունի ոստանից՝ հնարավոր դավերից խուսափելու համար:
***
     Նժդեհը բանտարկվեց ու վախճանվեց բանտում, որը համանման է Մհերի ժայռում (Ագռավաքարում) փակվելուն եւ ըստ առասպելաբանության՝ Արտավազդի քաջքերի (դեւերի կամ վիշապների) կողմից Մասիսի մութ այրերից մեկում շղթայակապ բանտարկվելուն (նույնիսկ կարծիք կա, որ իրականում Արտավազդին դարանակալել ու բանտարկել էին «վիշապազուն» մարերը): Եվ ինչպես Արտավազդն էր փորձում կոտրել շղթաներն ու լույս աշխարհ դուրս գալ՝ ի նըպաստ հայության տիրելու աշխարհին, այնպես էլ Նժդեհն ամեն կերպ փորձում էր ազատություն ստանալ ու մնացած կյանքն էլ նվիրաբերել հայրենիքին ծառայությանը:
     Սակայն առկա է հետեւյալ էաբանական տարբերութ-  յունը: Արտավազդն ու Մհերը արգելափակվում են հայրենյաց լեռներում, մինչդեռ Նժդեհը՝ օտար երկրում, եւ աճյունն էլ ամփոփվեց հողի տակ, որը խորհրդանշում է մի դեպքում Միհրի ոգեղեն-տիեզերական զորության արգելափակումն ու թաքուն կուտակումը հայոց լեռներում (ավելի ճիշտ՝ մութ այրերում), մյուս դեպքում՝ թաղումը օտար հողում: Եվ սրանից հետեւում է հայոց բախտի կանխորոշումն ու իշխանության նախախնամությունը մի դեպքում մեր երկրի ներսում, մյուս դեպքում՝ նրա սահմաններից դուրս (օրինակ, Խորհրդային Ռուսաստանում):
       Խորհրդապաշտական – թաքնագիտական տեսանկյու-      նից եւս ճիշտ էր Նժդեհի աճյունի Հայաստան բերելն ու ամփոփելը: Ու, միգուցե, խորհրդանշական էր, որ նրա աճյունը բերելուց հինգ տարի, կամ Եղեգնաձորի Սպիտակավոր եկեղեցում ամփոփելուց ընդամենը մեկ տարի հետո՝ 1988 թվա- կանին, սկսվեց Արցախյան հերոսամարտը3:

***
         Նժդեհը վախճանվել է դեկտեմբերի 21-ին՝ ձմեռային արեւադարձին նախորդող օրը: Ձմեռային արեւադարձի (բնական ձմեռնամուտի) օրը՝ դեկտեմբերի 22-ը, որից լույսի-ցերեկվա տեւողությունը սկսում է աստիճանաբար ավելանալ, իսկ մութի-գիշերվա տեւողությունը՝ պակասել, դիցակարգում համապատասխանում է Միհրի դիցական ծնունդի եւ դրանից ածանցվող՝ երկրային հայտնության օրվան, որը քրիստոնեության ժամանակներում երեք օր ուշացումով՝ դեկտեմբերի 25-ին, կաթոլիկ եկեղեցու կողմից վերաիմաստավորվեց որպես Քրիստոսի ծննդյան օր (իրականում դեկտեմբերի 25-ից է տեղի ունենում ցերեկվա ու գիշերվա տեւողության փոփոխությունը, իսկ մինչ այդ դրանց տեւողությունը դեկտեմբերի 22-ից 24-ը մնում է նույնը)4:
         Նժդեհի բանտարկության ու վախճանի խորհուրդը համանման է Արտավազդի բանտարկության հետեւյալ առասպելական դրվագին. երբ նա փորձում է կոտրել շղթաները ու նրան օգնում են հավատարիմ զույգ շները՝ կրծելով շղթաները, տարեմուտին (տարեմուտի օրը վերջնական ճշտված չէ-հեղ.) շղթաները բարակում են մազի չափ, սակայն դարբինների կռանահարության հմայական (մոգական) գործողության շնորհիվ դրանք նորից հաստանում եւ ամրանում են: Այսինքն, դիցի ազատագրումը (կամ հայտնությունը) չի կայանում ու նորից վերսկսվում է տաժանակիր բանտարկությունը (կամ սպասումը), որը երկրային-անցավոր աշխարհում հավասարազոր է մարդեղենացված դիցի մահվանը անազատության մեջ:  
***
      Նժդեհը ծնվել է հունվարի 1-ին, մերօրյա Ամանորին,    որը, կարծես թե, խորհրդանշում է մեր ժամանակներին համահունչ նրա դիցահայտնությունը՝ «սուրբ ծնունդը»: Միաժամանակ, սա խորհրդավոր կերպով պարտադրում է մեզ Ամանորի սեղանին, բացի միմյանց «նոր տարի» շնորհավորելուց, խմել Նժդեհի «սուրբ ծննդյան ու կենդանի կենացը»:
     Նժդեհը ծնվել է Նախիջեւանում, որն, ըստ հայոց ավանդազրույցների, համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյի առաջին իջեւանավայրն է: Միաժամանակ, Նախիջեւանն էր այն հայրենի տարածքի բուն մասը, որն Արտավազդը մաքրագործեց մարերից:
***
    Նժդեհի հեղինակած ցեղակրոն գաղափարախոսութ-   յունն իր նշանակությամբ ուղղված է համայն հայությանը եւ իր իմաստային խորքով հանդիսանում է ազգային միության, համախմբվածության, ազգի նվիրյալների Ցեղակրոն Ուխտի գաղափարախոսություն: Միաժամանակ, այն տալիս է այն ճշմարիտ արժեքային բանաձեւը, որով հայությունը պետք է իր արժանի տեղը գրավի համայն մարդկության ընտանիքում:
          Իսկ դիցաբանությունից հայտնի է, որ Միհրը երկրային-աշխարհիկ գերագույն (նաեւ արքայական) իշխանության հովանավոր, ներազգային եւ միջազգային կապերի նախախնամ ու խաղաղապահ հրեղեն, արեգակնային դիցն է, պահպանում է ազգերի ու հայրենիքների ամբողջականությունը, ազգի անդամների միությունն ու ազգերի համերաշխությունը՝ եւ սրանցով հանդերձ, խաղաղությունը (իմա՝ ներդաշնակությունը) համայն աշխարհում: Այլաբանորեն Միհրը դիցական հովիվ է, որն իր օգնական դիցական էակների հետ միասին օրուգիշեր պահպանում է մարդկության բազմազգ «հոտը» չարաբնույթ դիցական էակներից եւ արդարություն հաստատում աշխարհում: Միհրն ամենուր այնտեղ է, ուր կա մարդկանց խումբ եւ միասնություն (նաեւ՝ ուխտ): Նա հսկում է ուխտի, երդման (տես. արեւով երդումը՝ «արեւը վկա», «հորս արեւ»), դաշինքի, պայմանավորվածությունների կատարումը եւ արդարաբար պատժում մեղավորներին:
      Այսինքն, Ցեղակրոնությունը, ըստ էության, միհրականության աշխարհիկ դրսեւորումն է՝ պայմանականորեն ասած Միհրի պատգամների ու պատվիրանների շարադրանքն է (օրինակ, «Ցեղակրոնության հավատամքը» աստվածային պատվիրանների տպավորություն է թողնում՝ համանման Քրիստոսի երանիներին ու պատվիրաններին):

***
           Այժմ ներկայացնենք մեկ համարձակ վարկած մի նրբին հարցի վերաբերյալ:
        1934թ. Նյու-Յորքի Սբ. Խաչ եկեղեցում դաշնակցական խմբապետի ձեռքով դաշունահարվեց ամերիկահայոց հոգեւոր առաջնորդ Ղեւոնդ արքեպիսկոպոս Դուրյանը: Տարբեր ուժեր փորձեցին Դուրյանի սպանության կազմակերպման պատասխանատվությունը վերագրել Գարեգին Նժդեհին՝ Ցեղակրոն շարժումը չեզոքացնելու դավադիր մտայնությամբ, որը սակայն այդպես էլ չհաստատվեց: Դուրյանը սփյուռքահայ շրջանակներում հայտնի էր իր ծախու պրոսովետական եւ թուրքերի նկատմամբ չեզոք վարքագծով, որն էլ կարող էր նրա սպանության հավանական պատճառը լինել: Նժդեհի վերաբերմունքը Դուրյանի նկատմամբ խիստ բացասական էր: Սակայն Նժդեհի կարծիքով Դուրյանի սպանությունը (այլոց կարծիքով՝ ժամանակից շուտ սպանությունը), որը կատարվեց Ռուբեն Տեր-Մինասյանի անմիջական կարգադրությամբ, հնարավորություն տվեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյին խուսափել հայոց արժանի վրեժից: Վերջինս արեւմտահայ ջարդերի մասնակից էր եւ արտասահմանում հակահայկական քարոզչության ղեկավարներից, որի մահավճիռը կայացվել էր ՀՅԴ ընդհանուր ժողովում եւ հանձնարարվել Կոպեռնիկ Թանդրճյանին, որին այդ գործում պետք է աջակցեր Նժդեհը: Դուրյանի նկատմամբ մահավճռի (որին նա արժանի էր) կայացման վերաբերյալ կամ դրանում Նժդեհի աջակցության կամ մասնակցության մասին որեւիցե հիմք կամ տեղեկություն չկա, սակայն ուշագրավ է, որ մատնիչ կամ դավադիր հոգեւորականի սպանությունը առկա է թե՛ Մհերի, թե՛ Արտավազդի կյանքում:
         Այսպես, ինչպես Մհերն է մեռցնում Մատղավանքի մատնիչ վանահորը, այնպես էլ Արտավազդը եղբոր՝ Տիրանի, հետ միասին կազմակերպում է հայրենի երկրին ու գահին դավող քրմապետ եղբոր սպանությունը:
***
        Կարծիք կա, որ «Նժդեհ» անունը պարսկական ծագում ունի եւ «պանդուխտ» է նշանակում, իսկ թե ինչու է նրան տրվել այդ անունը վերջնականապես պարզաբանված չէ, սակայն հիմնականում կարծիք կա, որ դրանում դեր է խաղացել հասուն տարիքից նրա մշտապես օտարության մեջ լինելը՝ Պետերբուրգի Լազարյան ճեմարանում, Սոֆիայի սպայական դպրոցում սովորելը, ազգային-ազատագրական, մասնավորապես, պարսկական հեղափոխական շարժմանը ու բալկանյան առաջին պատերազմին մասնակցությունը, բանտարկությունը եւ այլն:
      Սակայն «Նժդեհ» անվան «դեհ» վերջնամասը, որն իմաստով համարժեք է նմանահունչ «Դեուս», «դից», «դիք» բառերին, տեղիք է տալիս մտորելու, որ Նժդեհը դիցանուն է: Ինչ վերաբերում է այս անվան «նժ» սկզբնամասին, ապա սրանից ածանցվում է «նժար»-կշեռք, «նժույգ»՝ ընտիր արու ձի, «նիշ» բառերը: Դիցակարգում Կշեռք արեգակնային աստղատունը իշխվում է Միհրից, ըստ ավանդազրույցի՝ արեգակի երկնային կառքին լծված են բնության չորս եղանակները մարմնավորող ընտիր նժույգները, իսկ «նիշ»-ն էլ տիեզերաչափական իմաստ կրող բառ է, նշանակում է՝ նշան, թվանշան, տառ, չափ, եւ որից ածանցվում է «նշանակ», «նշանակություն» բառերը: «Նժ-նիժ» մասնիկին համահունչ «նիգ» անունով էր կոչվում Այրարատ աշխարհի գավառներից մեկը՝ Նիգ գավառը (ներկայիս Ապարանի շրջանը)՝ Արագած լեռան հարեւանությամբ, իսկ Արագածի ու Միհրի փոխկապվածության մասին վկայում են մի շարք դիցաբանական բնույթի տեղեկություններ: Օրինակ, ըստ ավանդության՝ Արագածի չորս գագաթներին առանց պարան (անպարան, սրանից՝ Ապարան քաղաքի անվանումը) երկնքից կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի եւ երկնային հրով վառված կանթեղը (իմա՝ Միհրի կանթեղը-հեղ.), որը գիշերը աղոթելուց լուսավորել է նրան: Այն մշտավառ է ու միայն արդարներին է տեսանելի: Ընդ որում, երկնային կանթեղները խորհրդանշում են տիեզերական հուր-լույսը՝ այդ թվում եւ աստղերը (տիեզերքի բազում արեգակները):
        Հին հայերենում «նգույր» է կոչվում եռոտանի սեղանը. դիցակարգում երեքը Միհրի խորհրդանշական թիվն է: Նգածաղիկ է կոչվում Մասիսի լանջերին աճող այն ծաղիկ-համեմունքը, որը հնում շատ հարգի էր մեզանում, եւ որի համար ասում էին. «առանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղիկի կուշանա»5: Միաժամանակ, Նիգդեհ (համահունչ՝ Նժդեհին) անունով լեռ կա Նախիջեւանում:
       Մեզ հետաքրքրող հարցի տեսանկյունից ուշագրավ է նաեւ «նժդեհ» անվան «պանդուխտ» նշանակությունը:
           Այսպես, ըստ հայոց ավանդազրույցների՝ արագիլներն իրենց երկրում հողագործներ են, որոնք կերպարանափոխվելով թռչուն են դառնում ու չվում մեր երկիրը: Իսկ վերադարձի ժամանակ հավաքվում են մի բարձր սարի վրա, մատաղ անում, ու լողանալով գետում՝ նորից մարդ են դառնում ու գնում իրենց երկիրը6: Կարծում ենք, որ սրանում այլաբանորեն արտահայտված է օտարության գնալու ու տուն վերադառնալու խորհուրդը:  
          Դիցաբանությունից հայտնի է, որ արագիլը Միհրի խորհրդանշական թռչունն է (հմմտ. «արագիլ» բառը համահունչ «արագ», «արէգ»՝ արեգակ բառերի, «Արագած» անվանման հետ): Արագիլի համար ասվում է, որ այն արդար է (ինչպես Միհրը-հեղ.), քանի որ կերակրում է իր զառամյալ ծնողին, եւ բարեպաշտ է, քանի որ ամեն տարի՝ որպես աստծուն մատաղ, խեղդում է իր մի ձագին: Ուշագրավ է արագիլի տեսքը ճախրանքի ժամանակ՝ նման այն հավասարաթեւ խաչին, որի ուղղահայաց թեւերը ավելի երկար են, քան հորիզոնական թեւերը (ոմանց կարծիքով սա է բուն հայկական քրիստոնեական խաչը):
       Ըստ էության, Նժդեհի կյանքի մեծ մասը անցավ օտարության մեջ եւ նա այդպես «պանդուխտ» էլ վախճանվեց՝ մի բուռ հայրենի հողին կարոտ:
         Այսինքն, գտնում ենք, որ Գարեգին Տեր-Հարությունյան մեծ հայորդուն «Նժդեհ» անուն վերագրելը, որը համապատասխանում է նաեւ նրա «պանդուխտ» լինելու ճակատագրին, խորհրդանշական է ու ակամայից նշանավորում է նրա դիցահայտնությունը:
* * *
     Գարեգին Նժդեհ-Միհրի դերը հայոց մեջ նշանավոր է   նաեւ այնքանով, որ ըստ առասպելաբանության հայ ազգի ընդհանուր բախտը (տարբերել ճակատագրից) այլաբանորեն կապվում է Միհրի քարայրում փակվելու (կամ բանտարկվելու) ու դուրս գալու (կամ ազատվելու) հետ, որը տնօրինում է հայոց Բախտի անիվը:
          Ու դատելով Նժդեհի կյանքի վախճանաբանական խորհրդից (մահը հայրենիքից դուրս բանտում)՝ մեր ժամանակներում Միհրի վերջնական տիեզերական ազատագրում տեղի չունեցավ, հետեւաբար եւ, Հայոց Մեծ Բախտը դեռ չի բացվել: Սա համարժեք է Փոքր Մհերի ժամանակ առ ժամանակ (ամեն տարի՝ Համբարձումի ու Վարդավառի տոներին) քարայրից դուրս գալուն, աշխարհով մեկ պտույտ տալուն եւ նորից քարայր վերադառնալուն:
    Միհրի ազատագրումը ու հայոց աշխարհակալ (իմա՝ աշխարհին, ինչպես արեգակը բնությանը, տերություն անելու) առաքելությունը դեռ առջեւում է, ու հայերիս մնում է «հույսով, հավատով ու սիրով» սպասել Միհրի հերթական դիցահայտնությանն ու «բախտ կռող» դարբին-հայորդիների կռանահարության (այլաբանորեն՝ Նժդեհին հոգեհաղորդակցվելու ու նրա առաջադրած գաղափարներով կյանքում առաջնորդվելու ու գործելու) միջոցով կոտրել, եւ ոչ թե ամրացնել, նրա շղթաները7:
      Եւ թո՛ղ հայ ազգայնականության առաջամարտիկները լինեն այն առաքյալներն, աշակերտներն ու երանելիները, որոնք հայության ներսում եւ աշխարհով մեկ կտարածեն Միհր-Նժդեհի աստվածային, սուրբ գաղափարները:

Վարդան Լալայան

1 – Չի բացառվում, որ համարժեք եւ իրենց ժամանակներին համահունչ գաղափարախոսություններ եղել են հայոց փառավոր անցյալում (օրինակ, Հայկ, Արամ նահապետների, Արտաշես Աշխարհակալ Ա. կամ Արտավազդ Ա. արքաների ժամանակներում), սակայն որոնց գոյության մասին տեղեկություններ չեն պահպանվել:  
2 – Կարծիք կա, որ Փոքր Մհերի էպիկական կերպարի ձեւավորման հիմքում Արարատյան թագավորության (Ուրարտուի) որեւէ երեւելի արքայի սխրանքներն են ընկած: Օրինակ, Արտավազդի բանտարկվելն արքայական ոստանի սրբազան Մասիս լեռան մեջ ու դրան համարժեք՝ Փոքր Մհերի փակվելն Արարատյան թագավորության Վան արքայանիստ քաղաքի մոտակայքի պաշտամունքային ժայռում, հուշում են Մհերի Արարատյան թագավորներից մեկը լինելը: Ըստ մեզ, այն կարող էր լինել Արգիշտի Ա.-ն (էրեբունի ամրոցի հիմնադիրը), որի գահակալության տարիներին թագավորությունը հասավ իր ռազմա-քաղաքական հաջողությունների գագաթնակետին: Մյուս կողմից, չի բացառվում, որ Արգիշտի անունը հայահունչ Արեգշատ-Արեւշատ բուն հայկական անվան օտարահունչ կամ աղավաղված (կամ էլ սխալ ընթերցված) տարբերակն է (նույն երեւույթը առկա է ուրարտական բազում անձնանունների եւ տեղանունների պարագայում): 
3 – Գաղտնիք չէ, որ թագավորների, հերոսների, սրբերի աճյունները կամ մասունքները հատուկ ամփոփվում էին տարբեր վայրերում՝ սահմանագլուխներին, քարայրներում, բարձրադիր տեղերում, նախկին սրբավայրերում կամ նոր կառուցվող սրբավայրերի հիմքում: Ավանդապատումներից հայտնի է, որ հին ժամանակներում կառուցվող բերդերի, կամուրջների հիմքում կույս աղջիկ կամ նվիրագործ պատանի էին թաղում, որպեսզի դրանք հաստատուն մնան: Նշված բոլոր դեպքերում էլ առաջնորդողը այն հավատն էր, որ նրանց ոգու զորությունը հաղորդվում է կառույցին ու շրջապատին:  
4 – Ուշագրավ է, որ ձմեռային արեւադարձի օրից լույսի-ցերեկվա տեւողությունը սկսում է երկարել, սակայն սկսվում է ձմեռը՝ բնության տարեկան հանգստի եռամսյակը, որի դիցա-տիեզերական խորհուրդը դեռ պարզաբանման կարիք ունի:
5 – Հնարավոր է, որ մեզանում տարեմուտի (իմա՝ Նավասարդի 1-ի՝ ներկայիս օգոստոսի 11-ի) բնական նշան է համարվել նգածաղկի աճումը:
6 – Կարծում ենք, որ ավանդազրույցում «իրենց երկիր» հասկացողությունն այլաբանական նշանակություն ունի ու վերաբերում է արեգակի խորհրդանշական աստղատներից գերիշխվող երկրներին. հայոց մատենագրության մեջ ասվում է, որ Առյուծը գերիշխում է Ասիային (երեւի, նկատի է առնվում Կենտրոնական Ասիան), իսկ Կշեռքը՝ Լիբիային ու Կյուրենիային (երկուսն էլ Աֆրիկայի հյուսիսում են): Եվ, ինչպես տեսնում ենք, բոլոր նշված երկիրներն էլ «տաք» երկիրներ են, ուր թռչունները չվում են:                                            
7 – Մեր կարծիքով կիրակի (Միհրից իշխվող) օրերը կամ տարեմուտին դարբինների (Միհրի նվիրյալների) կռանահարության հմայական գործողությունը միհրական խորհրդապաշտության ծես էր եւ ուղղված էր Արտավազդի շղթաները կոտրելուն, եւ ոչ թե՝ դրանք ամրացնելուն, ինչպես ընդունված է ասել:

ՈՒ՞Մ ՄԵՆԱՇՆՈՐՀՆ Է
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

        Սկսեմ նրանից, որ պետության մեջ առավել գլխավորը ազգային գաղափարախոսությունն է, քան տնտեսությունը, քանի որ առաջինը կարևորում է հոգևոր արժեքները և նրանց պահպանումը, իսկ երկրորդը` ստեղծում նյութական արժեքներ և պահպանում դրանք:
  Իսկ ի՞նչ է, ի վերջո, ազգային գաղափարախոսութ-  յունը: Այն յուրաքանչյուր ազգի համար թե’ հոգևոր, թե’ ֆիզիկական առումով ինքնապահպանման լավագույն միջոց է: Ազգային գաղափարախոսությունը հոգևոր արժեքների այն միացությունն է, որի երակներում «հոսում» է մեր հազարամյակների քաղաքակրթության գենը, և այն քրտինքն ու արյունը, որը թափվել է հանուն Հայոց սերունդների և Հայաստանի հարատևության:
 Իսկ հիմա հայացք գցենք դեպի անցյալ. ո՞վ էինք և   ինչի՞ ենք վերածվել…
 Ազգային գաղափարախոսության N1 թշնամին ամբոխային մտածելակերպն է, իսկ վերջինս` մի մոլուցք է, որի ստվերում թաքնված է օտարամոլության կիրքը: Եվ սա մեր փառավոր անցյալը վերածեց մի բուռ հողի և կռապաշտության: Կուռքեր դարձան նրանք, ովքեր ազգային մտածելակերպից հեռու էին, ինչպես արևի լույսը լուսնի լույսից: Եվ ահա, երբ հայ ժողովուրդը մինչև վերջ կխոնարհվի ազգային գաղափարախոսության առջև, միայն այդ ժամանակ կծագի Հայոց Ազգի Արևը: Իսկ սկզբունքը մեկն է` մտածել և խոսել մայրենի լեզվով, իսկ մտածել, նշանակում է ծառայել ազգին և հայրենիքին, խոսել՝ նշանակում է ամուր պահել մեր սրտում հայոց պատմությունը, մշակույթը, և գոյության կռվում՝ հաղթելու մեր նախնյաց սկզբունքները:
 Այսօր` պաշտոնական քաղաքական դաշտը սպառված է, խոսքը վերաբերվում է, թե’ իշխանությունը, թե’ չակերտավոր ընդդիմությանը, և ըստ էության, այդ երկու ճամբարներն էլ ունեն ծայրահեղ լիբերալ-ազատական ուղղվածություն: Իսկ մենք՝ ազգայնականներս, ունենք դարերով կոփված հստակ կարծիք, որ ազատական արժեքները չեն, որ պետք է Հայաստանը ոտքի կանգնեցնեն, ընդհակառակը, քանի դեռ հայ հասարակությունն ու պետությունը չեն կարևորել ազգային գաղափարախոսությունը՝որպես գերագույն արժեք, և որպես գլխավոր ինքնապահպանման ու զարգացման միջոց, Հայաստանը երբեք ոտքի չի կանգնի ո’չ հոգևոր, ո’չ սոցիալ-տնտեսական, ո’չ ռազմաքաղաքական դաշտում: Այսօր ժամանակի զոհասեղանին դրված են այն ժողովուրդների ճակատագրերը, որոնք կարևորում են ոչ թե հոգևորը, այլ՝ նյութականը: Իսկ այն ազգը, որը չի հպարտանում իր երակներում հոսող հազարամյա քաղաքակրթության գենով, բարոյական իրավունք չունի ունենալու պետականություն:
 Կցանկանայի իմ դիտարկումն անել, որ ազգը միջոց է բնօրրան-հայրենիքի համար, իսկ հայրենիքը` միջոց ազգի համար, իսկ պետությունը` երկուսի համար էլ: Հայոց ազգը պետք է իմանա, որ քաղաքական կուսակցությունները չեն Հայաստանի փրկությունը, և Խորհրդարանի «ընտրյալները» չեն առաջնորդներն իրենց, ընդհակառակը, նրանցից շատ-շատերը պարզապես խեղկատակներ են, որոնք խեղաթյուրում և արժեզրկում են հայոց պետականությունը և ազգային գաղափարախոսությունը: Հայաստանի ապագան միմիայն հայ ազգի ձեռքերում է: Իսկ ազգային գաղափարախոսության մենաշնորհը նախևառաջ պետք է պատկանի յուրաքանչյուր հայ ընտանիքի և մեր պետությանը, քանի որ այս երկու գործոններով է պայմանավորված հոգևոր, ազգային արժեքների ստեղծումը և նրա պահպանումը: Ազգային գաղափարախոսությունը երբեք չպետք է լինի քաղաքական ուժերի մենաշնորհը, քանի որ այդ ուժերը, հիմնականում իրենց քաղաքական հավակնություններին հասնելու համար, խեղաթյուրում և արժեզրկում են այն:
 Այսօր ընդդիմություն են խաղում այնպիսի ուժեր ու    գործիչներ, ովքեր դեռ երեկ իրենք էին Հայաստանում վայրի կապիտալիզմ կառուցում և պետական ամբիոններից դեպի ստվեր՝ կործանման էին տանում ազգային գաղափարախոսությունը:
 Պարզապես պետք է հիշել Շ. Թալեյրանի խոսքերը` «Մարդիկ կան հավասարություն են քարոզում, ոչ թե իրականում մարդասիրությունից ելնելով, այլ ատելություն զգալով ուրիշի իշխանության նկատմամբ»: Եվ գուցե հենց այս մտածելակերպն է պատճառը, որ այսօր քաղաքական դաշտում ավելի շատ քաղաքական գործիչներ կան, քան ազգային: Եվ, եթե հասարակությունը չի ցանկանում դառնալ այդ քաղաքական խեղկատակների զոհը, ոչ թե ընտրություններից ընտրություն պետք է հիշի Պլուտարքոսի խոսքերը`«Ոչ թե հռետորի խոսքերը պետք է մեզ գերի, այլ նրա բնավորությունը». այլ՝ ամեն օր չէ, որ «Քաղաքականությունը ժողովուրդների ճակատագիրն է», – ինչպես ասում էր Նապոլեոնը:
  Այսօր հայոց ազգը պետք է ամուր կառչի իր արմատներից և միայն այդ ժամանակ նա ի վիճակի կլինի դիմակայել արևմտյան վայրի բարքերի «էքսպանսիային»: Չէ՞ որ վերջինիս «շնորհիվ» է, որ այսօր չի հարգվում բարոյականությունը և հասարակ ժողովրդի քրտինքը, իսկ այն «ազգայնական» ուժերը, որոնք շատ են սիրում խոսել Հայ Դատից, թող իրենց քվեարկություններով կանաչ ճանապարհ չբացեին աղանդների, համասեռականների և մյուս բարոյազուրկ տարրերի համար, որոնք այսօր ամեն րոպե հոշոտում են այն ամենը, որտեղ թագավորում են մեր ազգային արժանապատվությունը ու ինքնատիպությունը: Ցավալի է, բայց այսօր մեր ազգային արժանապատվությունը մայրամուտ է ապրում: իսկ ո՞վ է պատճառը, եթե ոչ մենք` ինքներս:
 Պետք է դրվի նոր սկիզբ: Այսօր ամեն մի հայ պետք է զանազանի հերոսին` խեղկատակից, ազգայինին` հակաազգայինից: Եվ եթե մենք ցանկանում ենք կանգնել հզոր ազգերի կողքին, պետք է գիտակցենք, որ պետության N1 հենարանը` ազգային քաղաքացիական հասարակությունն է, իսկ N1 թշնամին` ամբոխային մտածելակերպն է, իսկ ամբոխային մտածելակերպը, դա մեր փոքրիկ եսն է, որը թաքնված է մեր ազգի խառնվածքում և շատ հաճախ՝ վճռական ժամերին, ավաղ, հայտնվում է մեր թիկունքում: Հենց դա էլ դարձավ բուն պատճառը, որ մենք ավելի շատ ճաշակեցինք խայտառակ պարտություններ, քան հաղթանակներ: Եվ խոստովանենք, որ մեր արյան մեջ դեռ կան «վեց հարյուր տարվա» ստրկամտության բեկորները, որոնք այսօր էլ զգացնել են տալիս, և գուցե հենց սա է պատճառը, որ հայոց պետությունը դեռ չի կայացել, դեռ ձևավորված չեն ազգային քաղաքացիական հասարակությունը, և այն ինստիտուտները, որոնք պետք է զբաղվեն ինչպես երիտասարդության, այնպես էլ հասարակության հոգևոր դաստիարակմամբ ու պետք է մաքրագործեն ու համադրեն այն արժեքները, որոնք ներդաշնակ չեն մեր ազգային խառնվածքին, և նոր միայն դրանից հետո մատուցեն հասարակությանը: Երբ Հայաստանը պողպատե ոտքերի վրա կանգնի, հենց այդ ժամանակ էլ հայոց սփյուռքը կհամախմբվի Մայր Հայաստանի շուրջը և կթոթափի իր նեղկուսակցական կամ այլասիրական մտածելակերպը:
Գոռ Թամազյան
«Մեկ ազգ» կուսակցության նախագահ              

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ  ՀԱՅ  ԱՐԻԱԿԱՆ  ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ  ԱՌԱՋՆՈՐԴ՝
Արմեն Ավետիսյանի հետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ  ՀԱՅ  ԱՐԻԱԿԱՆ  ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ  ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝
Մառ Մարտիրոսյանի հետ

– Այսօր, Հայ Արիական Միաբանությունը Հայաստանի, և առհասարակ հայ ազգայնական դաշտի գործուն և ազդեցիկ ուժերից է, Ձեզ բավարարու՞մ է արդյոք ՀԱՄ-ի կառույցների գործունեությունը:     
– ՀԱՄ-ն այս տարի դեկտեմբերին կբոլորի իր 10-ամյակը: Երբ նույնիսկ հպանցիկորեն հետ եմ նայում, կատարվել է հսկայական գործ, տըքնաջան աշխատանք՝ թե’ գաղափարական, թե’ քաղաքական-հասարակական ոլորտներում: 1993-95թթ. մեր ծավալումների ընթացքում, երբ խոսում էինք հայկականության կամ արիականության մասին, ապա մեզ, մեր նմաններին «լավագույն» դեպքում վտանգավոր ծայրահեղականների կամ էլ… օդից իջած ինչ-որ տարօրինակ մարդկանց տեղ էին դնում: Նույնիսկ վախենում և զգուշանում էին մեզանից: Այս ամենը ծանր էին տանում նաև մեր ընտանիքների անդամները, ընկերներն ու հարազատները: Մենք համառորեն հանդիպում էինք քաղաքական, պետական, հասարակական, հոգևոր, գիտա – մշակութային ոլորտների ներկայացուցիչներին, հիմնավորում մեր տեսակետները, փորձում՝ դառնալ հասկանալի և ընդունելի: 1996-99թթ. ընթացքում կազմակերպեցինք (նաև՝ մասնակցեցինք) տասնյակ միջոցառումներ, գիտաժողովներ, դասընթացներ, եղան նաև բազմաթիվ հանդիպումներ հասարակայնության տարբեր խավերի հետ, այդ թվում՝ դպրոցներում, ուսանողության և երիտասարդության շրջանակներում: Մենք հաճախ ենք ապավինել մեր գենի ձայնին ու … չենք սխալվել, նաև՝ պատմական ճշմարտության վերականգնման առումով. սա կարող են վկայել մեր շատ պատմաբաններ, որոնց հետ աշխատում ենք տարիներ շարունակ: 2000թ.-ից հետո հայ-արիական գաղափարախոսությունը վերելք է ապրում և այժմ էլ վստահաբար շարունակում է իր հաղթարշավը: Այսօր նա այլևս «բոբո» չէ, և իր ուրույն տեղն ու դերն ունի հայ ազգայնական գաղափարաբանության մեջ: Նման դերակատարություն էլ ունի Հայ Արիական Միաբանությունը՝ հայ ազգայնական դաշտում, ինչու չէ, նաև՝ Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում:
– Իսկ կազմակերպչական առումով կա՞ն հաջողություններ: Խնդրում եմ հակիրճ անդրադառնալ նաև Ազգային Ժողովի ընտրություններին: Արդյո՞ք այդքան քիչ ձայներ հավաքեցին հայ ազգայնականները:
– Նախ ասեմ, որ մենք տարիներ շարունակ մասնակցում ենք բոլոր ընտրություններին՝ նախագահական, ԱԺ և տեղական ինքնակառավարման մարմինների, քանի որ որպես ՀՀ քաղաքացիներ՝ կարևորում ենք մեր տեսակետների արտահայտումն ու ձայնի իրավունքը: Մինչ 2003թ. ԱԺ ընտրությունները ՀԱՄ-ն իր կառույցով կամ դաշինքով պաշտպանել է այս կամ այն թեկնածուին կամ կազմակերպությանը, իսկ ս/թ. մայիսյան ընտրություններում մենք հանդես եկանք ազգայնական դաշինքով (5 մասնակից ազգայնական կազմակերպություն, և 5-6-ն էլ միացան և աջակցեցին ընտրությունների ընթացքում), որն աննախադեպ երևույթ էր Հայաստանի պետական և հասարակական – քաղաքական կյանքում: Իսկ որ ընտրությունների արդյունքները «նկարվել» են ըստ պահանջի, հանրահայտ է, կարծում եմ անիմաստ է այդ մասին հանգամանալից խոսել, դա հավաստեցին ընտրապայքարի բոլոր մասնակիցներն ու դիտորդները, նույնիսկ՝ կեղծարարները: Մեր ընտրական ազգայնական դաշինքը մի քանի անգամ ավելի շատ ձայներ էր հավաքել, քան՝ ԿԸՀ-ի կողմից լկտիաբար ներկայացված նկարված թվերն էին: Եվ մենք էլ, «նկարիչներն» էլ դա լա՜վ գիտենք: Իսկ ինչ մնում է մեր կազմակերպչական հաջողություններին, ապա՝ այո՛, դրանք էլ նույնպես շատ ակնառու են: ՀԱՄ Գերագույն Խորհուրդը վաղուց է տեղեկատվություն տվել իր կառույցների մասին, դրանք են՝ Հայ Արիական – Ցեղապաշտական Կուսակցությունը (ՀԱՑԿ), Հայ Արիական – Ցեղապաշտական Դաշինք հասարակական կազմակերպությունը (ՀԱՑԴ), «Հայ – Արիներ» ամսաթերթը, «Հայ – Արիներ»-ի «Հայեր» եռամսյա հավելվածը, «Հայ – Արիա» շաբաթաթերթը (ՀԱՑԿ և ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ), «Հայ – Արիական» ուսանողական ակումբը, «Հայ – Արիներ» երիտասարդական ակումբը, «Հայ – Արորդիներ» մանկապատանեկան ակումբը, ՀԱՄ Արցախյան պատերազմի մասնակիցների խորհուրդը, Հայ Արիական Կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական խմբերով, «Արիական Արահետ» արտադրա – տնտեսական կազմակերպությունը: Այս բոլորն ընդգրկված են Հայ Արիական Միաբանության մեջ: ՀԱՄ-ն ունի նաև անհատ միաբան անդամներ, համակիր և օժանդակ լայն շրջանակներ: Մենք նաև ծավալված կառույց ենք, ունենք հիմնական, համակիր և օժանդակ անդամների մեծ շրջանակ Երևան, Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Նոր-Հաճըն, Բյուրեղավան, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Ամասիա, Եղեգնաձոր, Վայք, Գորիս, Սիսիան, Կապան, Արտաշատ, Արարատ և այլ քաղաքներում, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Լոռու, Արարատի և մյուս մարզերի այլ բնակավայրերում, նաև՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Քաշաթաղի մարզ) և սփյուռքահայության մեջ (ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Կանադա, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեդիա, Իրան, Լիբանան, Սիրիա, Վրաստան (Ջավախք) և այլն):
– Ներկայումս ՀԱՄ-ը եռանդուն քաղաքական գործունեություն է ծավալել: Ներկայացրեք Ձեր կառույցի հիմնական գործունեությունը:
– Ասեմ, որ ՀԱՄ-ն ընդգծված Հայկականությամբ և Համաարիականությամբ առաջնորդվող հայկական արմատական – ազգայնական կառույց է, որն առավելապես հայ անիշխանական (անարխիստական) կեցվածք և ուղղվածություն ունի: ՀԱՄ-ը որդեգրել է զուտ հայկական ավանդական – ազգայնական գաղափարներն ու ուսմունքները, և հատկապես՝ Նժդեհյան Ցեղակրոնությունը: Մենք քաղաքականության մեջ պաշտպանում ենք հայ դասական ազգայնականության շահերը: Եվ մշտապես, նախկինում էլ փորձել ենք համախմբել Հայաստանի ազգայնական դաշտը, համագործակցել՝ տարբեր քաղաքական ուղղվածությամբ ուժերի հետ: Այժմ էլ, նույն կերպ ենք գործում: ԱԺ ընտրություններից անմիջապես հետո ՀԱՄ-ը նախաձեռնեց Հայաստանի ազգայնական ուժերի համախմբումը և հունիսին հռչակվեց Հայ Ազգայնական Ճակատը (ՀԱՃ), որում ընդգրկվեցին 7 ազգայնական կազմակերպություններ, 2-3-ն էլ բանակցությունների մեջ են: Իսկ հուլիսին, կրկին մեր նախաձեռնությամբ հռչակվեց Ազգային Համաձայնության Խորհրդարանը (ԱՀԽ), որում ընդգրկվեցին մոտ 15 կազմակերպություն, որոնք գաղափարապես և սոցիալ – տնտեսական մոտեցումներում ամբողջացնում են հայոց հասարակական – քաղաքական դաշտը. կան ազգայնականներ, ժողովրդավարներ, ռազմա – հայրենասիրական ուղղության ներկայացուցիչներ, կոմունիստներ, սոցիալիստներ, լիբերալ – ազատականներ, կարող են ընդգրկվել նաև ազգային փոքրամասնությունների լիազոր ներկայացուցիչներ: ԱՀԽ-ն էլ հուլիսի վերջին ազդարարեց «Զարթոնք» Ազգային Շարժման ծնունդը, որը կազմակերպչական փուլում է: Մեր հիմնական գործունեությունը ծավալում ենք գաղափարախոսական, հասարակական – քաղաքական ոլորտներում, ինչ-որ չափով նաև՝ գիտա – մշակութային ասպարեզում:
– Իսկ ինչպե՞ս են ընթանում հարաբերությունները սփյուռքահայության, նաև՝ օտար, այլազգի կազմակերպությունների հետ:
– Ինչպես նշեցի, մենք ունենք կառույցներ ու ներկայացուցիչներ նաև արտերկրում: Մեր սփյուռքահայ ընկերները նույն գաղափարական – քաղաքական աշխատանքն են կատարում, ինչ-որ մենք հայրենիքում, սակայն, էլ ավելի բարդ ու դժվար պայմաններում, թերևս նույն օտարի ձեռքը նաև Հայաստանի հայությանն է հասել: Հանրահայտ է, որ սփյուռքը տարիների ընթացքում ուծանում է (չնայած շարունակում է ցավալիորեն համալրվել), և հայը պետք է վերադառնա Հայաստան, այլապես կձուլվի, կկորչի՝ թեկուզ մի քանի սերունդ անց: Մեր սփյուռքահայ կառույցներն ուժեղ են հատկապես ԱՄՆ-ում և Ռուսաստանում, նրանք մեզ աջակցում են նաև կազմակերպչական բազմաբնույթ խնդիրներում:
– Վերադառնանք քաղաքականություն: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներքին հասարակական-քաղաքական իրավիճակը և ինչ ծավալումներ են սպասվում:
– Հայաստանում ցավոք, կայուն ձևավորված քաղաքական համակարգ դեռևս չկա: Կուսակցություններին  և կուսակցականներին հիմնականում առաջ են տանում ոչ թե գաղափարներն ու համազգային նըպատակները, այլ՝ ինչ-որ բանի հասած անհատներն ու նեղ անձնական նկրտումները: Իշխանություններն անօրինական ընտրությունների հետևանքով հայտնվել են ծանր վիճակում, գերտերությունների մամլիչ կրնկի տակ, իսկ ընդդիմությունն էլ չկարողանալով առաջնորդել ժողովրդական արդար ընդվզումը, նույնպես մտավ… մի այլ գերտերության կրնկի տակ: Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը տնօրինում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Եվրոպան (ի դեմս՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իտալիայի), այսպես է նաև մնացած ոլորտներում, և միայն ընդգծված ազգային-հայրենասիրական՝ ազգայնական հզոր ուժը կկարգավորի առկա իրավիճակը: Եթե իշխանավորներն ու ընդդիմությունը ցանկություն չունեն ոչնչանալու, ապա այս երրորդ ուժի հզորացումը բխում է նաև նրանց շահերից, և դա համայն հայության բնական շահն է: Մեր ազգը պետք է իր մեջ ուժ գտնի և վերազարթոնքի ձգտի, կասեցնելով օտարահաճ և հայատյաց քաղաքական խաղերը, որոնց որոգայթը հաճախ են ընկնում մեր պետական ու քաղաքական այրերը: Մենք ձգտելու ենք ազգայնականության ամրապնդմանը, ծավալմանը, Հայաստանի տնտեսության, անվտանգության զորեղացմանը: Այսպիսի ծավալումների ականատեսն են ու շարունակաբար կլինեն հայ հասարակական-քաղաքական դաշտը, համայն հայությունը: Ազգային Միասնական Կամք, Համահայկական Դիմադրական Պայքար, – ահա մեր առօրյա կարգախոսը: Եվ մեր հաղթարշավից հետո է, որ օրինաչափորեն  կայունանալու և զարգանալու է Հայաստանի տնտեսությունը, կարգավորվելու են բարոյա-հոգեբանական, սոցիալական ու իրավական, լեզվաքաղաքական ու մշակութային, հանրակրթական, առողջապահական ու մյուս ոլորտները:
– Իսկ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում ՀՀ արտաքին հարաբերությունների զարգացումներում: Ինչպիսի՞տեսակետներ ունեք արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ:
 – Թե ի՞նչ մոտեցումներ կդրսևորեն մեր իշխանությունները ՀՀ արտաքին խնդիրներում,  իհարկե, դժվար կանխատեսելի է, քանի որ այսօր կա թույլ իշխանական համակարգ, որը հաճախ է հայտնվում այս կամ այն գերտերության կամակատարի կարգավիճակում և չունի ինքնուրույնություն: Իսկ թե մենք ի՞նչ հեռանկարներ ենք տեսնում, դա կարող ենք ներկայացնել: Թեման հսկայածավալ է, ուստի, հատկապես որոշակի կխորանամ տարածաշրջանային հիմնախնդիրների մեջ: Այն, որ ներկայիս Հայաստանին ձեռնտու է բազմաբևեռ աշխարհը, կարծես թե ոչ մի քաղաքական ուժ չի առարկում, այլ բան է, որ նրանք ապավինում են այս կամ այն բևեռին: Այս հանգամանքով էլ պայմանավորված են մեր հասարակական – քաղաքական դաշտի՝ արտաքին հարաբերությունների շուրջ դրսևորումները: Այժմ հիմնականում դրսի պարտադրմամբ քննարկվում են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները, որոշակիորեն նաև՝ հայ-վրացական: Հայաստան-Իրան, Հայաստան-Արաբական աշխարհ, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-Եվրոպա հարաբերություններն ինչ-որ չափով զարգացումներ ունեցել են. կան ձևավորված ինչ-ինչ մոտեցումներ, և ժամանակ առ ժամանակ մարտավարական խնդիրներ են լուծվում: Հայաստանի հանրապետությունն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու տարածաշրջանային ազդեցիկ գործոն, պարզապես պետք է ձևավորել ազգային-ազգայնական արժեքների վրա հիմնված պետություն: Անկայուն և պառակտման ենթակա Վրաստանը, թույլ, պարտվածի բարդույթով Ադրբեջանը, մասնատման մոտակա հեռանկարով Թուրքիան տալիս են մեզ առավել կայուն գործոն լինելու նախապայման: Սրան նպաստում է նաև տարածաշրջանում թուրքական պետության դեմ գործող երկրների ու ազգերի արտաքին քաղաքականությունը (Բուլղարիա, Հունաստան, Կիպրոս, Սիրիա, Իրաք, Իրան, քրդեր, ասորիներ և այլք): Ուստի մենք պիտի ձգտենք հզոր ազգային և կայուն պետականության ձևավորմանը և համահայկական գերնպատակով առաջնորդվող, համախմբված ազգ դառնալուն:
 – Դուք հայաստանյան մամուլում բազմիցս անդրադարձել եք Թուրքիայի մասնատման հարցին: Որքանո՞վ է դա իրականալի:
 – Ոչ միայն Թուրքիայի, այլև Վրաստանի ու Ադրբեջանի մասնատման հարցերին եմ անդրադարձել: Մինչ հարցին պատասխանելն ասեմ, որ ՀԱՄ-ը գտնում է, որ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան կապը քաղաքական երազախաբություն է, նման բան չի եղել պատմության ընթացքում (ԽՍՀՄ-ը բռնատիրական կապ էր բոլոր 15 հանրապետությունների համար): Այս համագործակցությունը միշտ էլ աշխարհի հզորների պարտադրանքով է լինում: Թուրքիան, Ադրբեջանը, մասամբ նաև Վրաստանը Հայոց Հողերի ու Արյան վրա են կառուցված և սա խոսուն, անբեկանելի փաստարկ է…
Ինչ մնում է մասնատման խնդիրներին, ապա չի բացառվում, որ հանգամանքների բերումով (եթե ոչ մեր կամքով) առաջանա Ջավախքի «անջատման» հարց, որը Թբիլիսին ամեն կերպ փորձելու է չեզոքացնել: Բայց, Ջավախքի (Նինոծմինդա-Ախալքալակ-Ախալցխա (իրենց գյուղերով և հարակից տարածքներով)) հարցը հասկանալի պատճառներով առավել հեշտ լուծում կստանա. քան Արցախինը. խնդիրը ժամանակի ու նպատակահարմարության մեջ է: Այս առումով անհրաժեշտ է բազմակողմանի հարաբերություններ հաստատել Աբխազիայի, Աջարիայի և Հարավային Օսեթիայի հետ (թեկուզ ՀՀ մարզերի մակարդակով), իսկ Վրաստանում պետք է ընդհանրապես աշխուժացնել վիրահայոց գործոնը: Վրաստանի հայկական համայնքը անհրաժեշտ է, որ լինի միասնական, հզոր և ունենա դերակատարություն վրացիների ու մյուս ազգերի միջև առկա հիմնահարցերը հարթեցնելու, միջնորդ լինելու նպատակով: Իսկ Վրաստանի ներքին  կայունությունը կախված է ոչ միայն ինքնավար ու անջատողական հակվածությամբ շրջանների (նաև՝ ներվրաստանյան՝ Սամեգրելոյի, Գուրիայի և Իմերեթիայի ինքնավարություններ) ձեռնարկած իրավական – քաղաքական քայլերից, այլև՝ նեղէթնիկական (սվաններ, մեգրելներ, իմերեթցիներ, գուրիացիներ, լեզխումցիներ և այլք) հնարավոր զինված բախումներից: Հատկապես Ջավախքի անջատման պարագայում պետք է լրջորեն քննարկել Աջարիայի հետ (համադաշնորեն, ծովային սահմանով) անկախանալու երկուստեք շահավետ հարցը: Ադրբեջանի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվել պարբերաբար զինադադարի քաղաքականությամբ, քանի որ նրա հետ ցանկացած համագործակցություն ժամանակավոր և հարաբերական բնույթ է կրելու: Արցախի և Նախիջևանի հարցերից բացի առկա է փոխադարձ խոր թշնամանք (ջարդեր, տեղահանություններ և այլն) ու էլի տարածքային խնդիրներ: Ադրբեջանի գոյությունը (ինչպես և Թուրքիայի) մշտապես վտանգ է ներկայացնելու մեր պետականության համար, ուստի հայ-ռուսական և հայ-իրանական, նաև՝ եռակողմ հարաբերություններում պետք է քննարկվեն Ադրբեջանի «եռատման» տարբերակները: Պատմական Հայաստանի տարածքներից բացի մյուս տարածքները որոշակիորեն կարելի է «զիջել» Ռուսաստանին և Իրանին՝ օգտագործելով կովկասյան (ՌԴ-ի պարագայում հատկապես Դաղստանի ազգությունների միջոցով) և արիական-իրանական ազգերի գործոնը: Ադրբեջանը ներսից պայթեցնելու ծրագիրը երկարաժամկետ է, սակայն իրականալի: Հեռանկարային ռազմավարական ծրագրում չպիտի լինի նույնիսկ փոքրիկ Ադրբեջանի գոյության փաստը, որը կարող է հնարովի մեծ Ադրբեջանի պատրանքը պահել Հայաստանի ու Իրանի (երկու Ադրբեջաններ) անվտանգության ոլորտներում: Կասպիցծովյան պարագայում պիտի զարգացնել նաև առկա ադրբեջանա-թուրքմենական հակասությունը, և ռուս-ադրբեջանական ու ղազախա-ադրբեջանական հակասության հեռանկարը: Պետք է առավելագույնս, ըստ նպատակահարմարության, արծարծվեն քրդերի (Կարմիր Քուրդիստան), լեզգինների (Լեզգիստան), թալիշների (Թալիշ-Մուղանյան հանրապետություն) և այլ ազգությունների հետ առնչվող հիմնախնդիրները: Թուրքիան և թուրքերը պատմականորեն ամենաբացասական երևույթներն են հայերիս համար, եթե չասենք`     թշնամական: Վերջին հարյուրամյակների մեր գրեթե բոլոր անհաջողությունները (նաև՝ հայրենիքի մեծ մասի կորուստը) կապված են թուրքերի հետ, որոնք բարբարոսաբար ներխուժեցին տարածաշրջան՝ վնաս պատճառելով բոլոր բնիկներին: Երկուստեք հարաբերությունների ծիրում չի կարող երբևիցե հանդուրժվել հզոր Թուրքիայի գոյությունը Հայկական լեռնաշխարհում, թուրանականության (թուրքիզմ) քաղաքական առկայությունը: Թուրքիայի հետագա մասնատման հարցերը պետք է մշտապես լինեն մեր պետական արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության օրակարգում: Հայոց Մեծ Եղեռնի (1915-1923թթ.) ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քայլերին զուգահեռ՝ անհրաժեշտ է արծարծել հույների, կիպրացիների, կրետացիների, քրդերի, սերբերի, բոսնիացիների, մակեդոնացիների, ալբանացիների, բուլղարացիների ռումինացիների, հունգարացիների, վրացիների, սիրիացիների և այլոց ջարդերն ու տեղահանությունները, 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի դաշնագիրը, հայոց պահանջատիրությունը (օգտագործելով սփյուռքահայության հզոր լծակները), քրդական անջատողականությունը, թուրք-արաբական (Սիրիա, Իրաք, Լիբանան), թուրք-իրանական, թուրք-հունական սուր հարաբերությունները, ռուս-թուրքական տարածաշրջանային հակամարտությունը և այլն: Թուրքիան ավելի շատ է  շրջապատված թշնամիներով, քան մենք, և դա հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրների հակասության առկայության պայմաններում լինել հակաթուրքական կենտրոն-երկիր, որին մեծապես, բոլոր ոլորտներում կաջակցեն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ շահագրգիռ երկրները: Կարելի է Թուրքիայում բնակվող այլազգիների (հատկապես ջարդերի զոհ և ձուլման ենթարկվող) հարցը և թուրքահայերի հիմնախնդիրները համադրել ու ծավալել անջատողական քարոզչություն: Մոտ 100հզ. քրիստոնյա հայից բացի, Թուրքիայում բնակվում է ավելի քան 3մլն. մահմադականացված հայ (նշվում է նաև՝ 8,5մլն. հիմնականում՝ համշենահայեր), որոնք հիշում են իրենց ծագումը և կարող են նպաստավոր գործոն լինել համահայկական գերխնդիրները լուծելու ճանապարհին: Հատուկ ներթուրքական ծրագրով (նաև՝ տնտեսական) պետք է կազմակերպել այդ հայերի համախմբումը Արևմտյան Հայաստանում: Ամեն կերպ պետք է խոչընդոտվեն թուրք-բուլղարական, թուրք-ուկրաինական, թուրք-իսրայելական, թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական, թուրք-արաբական և թուրք-իրանական մերձեցումները, պետք է պարբերաբար լարված մնա Կիպրոսի հարցը, Թուրքիայում պետք է մշտապես հրահրվի ներքաղաքական և ազգամիջյան հակադրություններ, զինված բախումներ, տարածքային մասնատման տանող շարժումներ: Թուրանականությունը (թուրքիզմ) և համաթուրանականությունը (պանթուրքիզմ) կարևոր «խաղաթղթեր» են միջազգային ասպարեզում, քանի որ լուրջ վտանգ են ներկայացնում Իրանի, Արաբական աշխարհի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի և եվրոպական երկրների համար: Այս առումով Հայաստանը կիզակետում է, վտանգավոր, բայցևայնպես, շահեկան դիրքում, և այս բոլոր երկրների համար Հայաստանի գոյությունը պարզապես անհրաժեշտ պայման է: Կարևոր է, որ որոշ եվրակառույցներում նույնպես քննարկվում է Թուրքիայի մասնատման հարցը: Ստեղծվում են աշխարհի վերաձևման քարտեզներ, որոնցում Թուրքիայի մասնատմանը զուգընթաց, ընդարձակվում են Հայաստանի սահմանները: Մանրամասները բազմիցս նշել եմ իմ մի շարք հարցազրույցներում:
 – Դուք բազմիցս հայտարարել եք, որ Ձեր գաղափարները ֆաշիստական, նացիստական կամ այլ ազգերի ազգայնական գաղափարների հետ որևէ կապ չունեն: Իսկ հայության մեջ դրանք կարո՞ղ են պառակտման աղբյուր դառնալ:
 – Այն, որ մեր գաղափարները զուտ հայկական են, արդեն կամաց-կամաց ամրագրվում է հայ հանրության գիտակցության մեջ, և սա շատ ուրախալի է, մասնակի դեպքերը սադրիչ և պատվիրված բնույթ են կրում: Այո’, Հայ ազգայնականներին հաճախ միտումնավոր «շփոթում» են իտալա-գերմանական ֆաշիստների ու նացիստների հետ: Սակայն, ո՛չ հայ ազգայնականները, ո՛չ էլ նրանց դավանած ուսմունքները կապ չունեն օտարների ու օտար գաղափարախոսությունների հետ: Հայ-արիական գաղափարախոսությունն ու Նժդեհյան Ցեղակրոնությունը (նաև այլ հայկական ազգայնական ուսմունքները) հենվում են՝ Հայոց ծագումնաբանության, հավիտենարժեք հասկացությունների, հայի էության, հարատևության և առաքելության, ապրելակերպի ու կենցաղավարության վրա և ի՞նչ կապ կարող են ունենալ իտալական ֆաշիզմի, գերմանական նացիզմի, հրեական սիոնիզմի, չինական դաոսիզմի, ճապոնական սինտոիզմի, պանթուրքիզմի, պանամերիկանիզմի, վելիկոռուսական շովինիզմի … կամ նման այլ գաղափարախոսությունների հետ: Վստահ ենք, որ մեզանում վերջնականապես կհստակեցվի Հայ Ազգայնականություն հասկացությունը, նրա դերն ու նշանակությունը և հայ ազգայնականների կազմակերպված գործունեության ու օրստօրե հզորացման անհրաժեշտությունը: Իսկ թե՝ մեր գաղափարները կարող են ազգի պառակտման պատճառ դառնալ, ասեմ, որ մեր գաղափարախոսության՝ հայության մեջ ամրագրմամբ, տեղի կունենա հակառակը: Մենք դավանում ենք ՀԱՅ ՏԵՍԱԿԻ գաղափարախոսությանը, մեզ համար առաջնային չէ՝ հայը ռամկավար-ազատական է, թե՝ համայնավար-ընկերվարական, դաշնակցական է, թե՝ հանրապետական կամ սացիալ-դեմոկրատ, քրիստոնյա է, թե՝ հեթանոս: Մեզ համար էական է, որ բոլոր հայերը ծառայեն Հայաստանին ու հայությանը, այդ թվում նաև Թուրքիայում մահմեդականացած հայերը: Թող որ ամեն մեկն, առաջնորդվելով իր գաղափարով ու մարտավարությամբ, նպաստի համահայկական ռազմավարության հաղթանակին: Մենք պաշտում ենք մեր ԾԱԳՈՒՄԸ, ԱՐՅՈՒՆԸ, ԼԵԶՈՒՆ, ԲՆՕՐՐԱՆԸ և պատրաստ ենք համագործակցել բոլոր հայերի հետ, աշխարհի որ մասում էլ նրանք գտնվեն, բացառությամբ՝ ազգի տականքի, դավաճանների:
 – Դուք վստա՞հ եք, որ մեր իշխանությունները, ընդդիմությունը և առհասարակ հանրությունը կհամախմբվի մեկ նպատակի շուրջ և կդավանի տեսակի գաղափարախոսություն:
 – Այո’, դա գոյատևման պարտադիր պայման է և մի օր լինելու է այդպես: Փա՜ռք այն իշխանությանը և հայ սերնդին, որը կհասնի այդ օրվան: Իհարկե, խոսքը ազգի տականքի՝ դավաճանների մասին չէ, սրանք մի այլ տեսակի են ծառայում: Հիմքից մեր նորաստեղծ պետության բնույթը հայկական չէ, և սա է պատճառը մեր անմիաբանության: Ազգային-ազգայնական պետությունը շատ արագ կհամախմբի համայն հայությանը և կաշխատի հայ տեսակի համար. այո’, պետությունը միջոց է ազգի առաքելության իրականացման գործում, իսկ հայրենիքը՝ ազգի սնուցիչ մարմինն է և պետք է լինի ամբողջական: Այսօր դեռ վաղ է խոսել հանրության լուրջ համախմբման մասին, որովհետև պետությունը չունի հստակ ռազմավարություն, ազգային անվտանգության հայեցակարգ: Այսօր մեր թշնամին ու բարեկամը նույն հարթության մեջ են, չկա’ բարեկամի հետ հեռահար զարգացման ծրագիր, չկա’ թշնամու սահմանված կերպար, նրա հետ հարաբերվելու քաղաքականություն: Հայ Դատը դարձել է կենցաղային հարց, իսկ հայության ճակատագիրը տնօրինում են օտարները: Շատ երկրներում ազգին համախմբում է թշնամու գաղափարը, երկրներ էլ կան, որ չունենալով իրական կամ հավանական թշնամի՝ ստեղծում են այդ կերպարը, հասնելով ազգի համախմբմանն ու ինքնակազմակերպմանը: Այս կերպ է հանրության մեջ ամրագրվում նաև ազգային գաղափարախոսությունը, որն օրինաչափորեն արձանագրում է ՀԱՅ ՏԵՍԱԿԻ համախմբումը: Մենք ունենք իրական թշնամիներ, սակայն, այսօր գերտերությունները և նրանց կամակատար հայ իշխանավորները ոչ թե դա հիմնավորում և ազգին համախմբում են, այլ հակառակը՝ մղում են թշնամու հետ «բարեկամության», նվաստացնելով հայության արժանապատվությունն ու հայրենատիրական ձգտումները, ազգային-ազատագրական պայքարը: Բազմիցս ասվել է, որ Հայաստանի դեմ իրականացվում է «ագրեսիա»՝ տնտեսության, քաղաքականության, հոգևոր-բարոյական և այլ ոլորտներում, հայությունը հայտնվել է խորը համակարգային ճգնաժամի մեջ: Մեր գաղափարախոսությունը, այո’, կարող է դառնալ հայության միասնության և հզորացման հիմնաքար՝ համախմբելով նաև այլ արիական ազգերի:
 – Համաարիականության մասի՞ն է խոսքը:
 – Այո’, Հայկականությունը մեր ներքին կյանքն ու քաղաքականությունն է, Համաարիականությունը՝ արտաքին: Երկուսն էլ Հայկական լեռնաշխարհի բնիկների դավանանք են, և դրանց գաղափարադրույթները սերում են նույն արմատից:
 – Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Արցախի հարցի նկատմամբ:
 – Ներկայիս կարևոր արտաքին քաղաքականության հարցը՝ Արցախի հիմնախնդիրն է: Այն որքան ճակատագրական է հայերիս առաքելության մեջ, նույնքան էլ կարևոր է մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումներում՝ Հայության Պատմական Հայրենիքը հիմնավորապես «սեփականաշնորհելու», նաև՝ գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից: Խնդիրն ավելի քան բարդ է քաղաքականապես՝ հատկապես մեր հակառակորդների համար: Մենք դարերի երկար սպասումից հետո խոսում ենք հաղթողի դիրքից, ուստի թելադրող կողմ ենք, ինչքան էլ ոմանք փորձեն նսեմացնել այդ բացահայտ ճշմարտությունը: Ուստի այլևս ոչ մի թիզ Հայրենի Հող չպետք է զիջվի, այլ՝ պետք է լինի հակառակը: Իսկ Միացյալ Արցախը (ազատագրված տարածքներով) չզիջելու բոլոր հիմքերը կան: Պատմականորեն (և ոչ միայն Հայոց պատմությամբ) փաստն անժխտելի է, ինչքան էլ թուրք-ազերիները իրենց սրա-նրա ժառանգորդը հռչակեն, այստեղ ամեն ինչ ավելի քան հստակ է: Բարոյական ու հոգեբանական հաղթական գործոնները նույնպես մեր կողմն են, և մնում է ամրագրել իրավաբանական հաղթանակը: Բոլոր ազգերը փայփայանքով, նախանձախնդրորեն են վերաբերում իրենց ծագմանն ու հայրենիքին, բայց ահա թյուրքական տարրը վայրենաբար հրաժարվում է դրանցից ու իր այլ սրբություններից՝ այլասերելով նաև այլոց սրբությունները… Ուստի սրանց ապացուցելու, հետները բանակցելու միտումներն ունայն են, ստեղծված համատեղ հանձնաժողովներն ու բարեկամության կոչերն էլ՝ անիմաստ… լուծումը կտան Հայ Ազգայնականները՝ Հայրենապաշտները: Իսկ առայժմ մեր խնդիրը Հայաստանի հզոր բարեկամներին հիմնավորումներ տրամադրելն է և հարցը օրակարգում հայանպաստորեն պահելը…  Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, այսօր ավելի անկախ է, քան Ադրբեջանը: Արցախն էլ, Նախիջևանն էլ, Ջավախքն էլ միանալու են Հայաստանին, Արևմտյան Հայաստանն էլ, այո’, գալու են այդ ժամանակները…
* * *
 – Դուք Հայ Արիական Միաբանության կառույցների համակարգողն եք: Ի՞նչ է դա նշանակում, և հիմնականում ո՞րն է Ձեր գործունեության առանցքը:
 – ՀԱՄ կառույցները նույն գաղափարական հենքի վրա գործող կազմակերպություններ են, քաղաքական, հասարակական, ուսանողական, երիտասարդական, մանկապատանեկան, մարզական-մշակութային և այլ բնագավառներ ներառող, նաև՝ մամուլի ու տնտեսական միջոցներ կան: Ունենք մասնաճյուղեր և համակիր, օժանդակ անդամների շրջանակներ, որոնք նույնպես համակարգի մեջ են: Ահա, այս կառույցների համակարգողն եմ ես: Իմ գործունեության առանցքը ՀԱՄ կառույցը կենտրոնաձիգ, սակայն, որոշակի վայրերում ապակենտրոն ու ճկուն պահելն է:
 – Կարողանու՞մ եք: Եվ, ի՞նչ այլ հարցերով եք զբաղվում կազմակերպության մեջ:
 – Կարծում եմ կարողանում եմ, քանի որ ՀԱՄ-ն իր գործունեության մեջ արձանագրում է լուրջ հաջողություններ, որում ես իհարկե, նույնպես լումա ունեմ: Կազմակերպության մեջ կատարում եմ և’ գաղափարական, և’ քաղաքական, և’ հասարակական հանձնարարականներ, կարելի է ասել, որ ՀԱՄ-ում փոխնախագահի կարգավիճակ ունեմ:
 – Իսկ Հայ Ազգայնական Ճակատում և Ազգային Համաձայնության Խորհրդարանում ունե՞ք որևէ դերակատարում: Թե՞ միայն ներքին կազմակերպական խնդիրներով եք զբաղվում:
 – Ոչ, իհարկե զբաղվում եմ նաև արտակազմակերպական գործերով: Մասնակցում եմ քաղաքական և դիվանագիտական հանդիպումների, տարաբնույթ միջոցառումների ու հանդիպումների: Իսկ Հայ Ազգայնական Ճակատում և Ազգային Համաձայնության Խորհրդարանում՝ համապատասխանաբար ՀԱՃ-ի Խորհրդի և ԱՀԽ-ի Նախագահության անդամ եմ: Մասնակցում եմ նաև հանձնաժողովների աշխատանքներին:
 – Դժվար չէ՞ միանգամից այդքան գործով զբաղվել: Ինչու՞ Դուք այնքան էլ չեք երևում քաղաքական դաշտում: Գործե՞րն են շատ, թե՞ այդպես է պետք…
 – Այն, ինչով ես զբաղվում եմ, իմ նվիրական գործն է, կյանքս իմաստավորվում է այդ աշխատանքով, և հպարտ եմ, որ հայ ազգայնական եմ ու ցեղակրոն-արիական գաղափարների հաղթարշավի մասնակիցը: Իսկապես դժվար է մեծ բեռ վերցնելը, սակայն, նաև պատվաբեր է, երբ այն ազգի հոգսն է թեթևացնում, երբ սերունդների բեռն է թոթափում: Նժդեհի պատվիրանն է, ամեն սերունդ իր առաքելությունն ունի, իր «առյուծի բաժինը», և ամեն մեկս էլ մեզ հասանելիք գործն ունենք ու իրավունք չունենք այն հաջորդ սերնդին թողնելու, այլապես նրանք մեզանից ավելի ծանր վիճակում կհայտնըվեն: Ինչ մնում է քաղաքական դաշտում երևալուն, ապա ՀԱՄ-ի հետ առնչվողներն ինձ ճանաչում են ու լավ գիտեն, իսկ մեծ քաղաքականության մեջ տրամաբանական է, որ մեզանից առավել երևացողը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը պետք է լինի: Մեզ համար կարևոր է, որ կառույցը հստակ ու նպատակային աշխատի, ԳԱՂԱՓԱՐԸ երևա, և ոչ՝ անհատը:
 – Ինչպե՞ս է գոյատևում և գործունեություն ծավալում Հայ Արիական Միաբանությունը:
 – Մենք զբաղվում ենք որոշակի դրամա-տնտեսական գործունեությամբ, որից էլ գոյանում են ՀԱՄ գոյատևման ու ծավալման հիմնական միջոցները: Հավաքվում են նաև կազմակերպական մուտքավճարներ, անդամավճարներ, ինչպես հիմնական, այնպես էլ համակիր ու օժանդակ անդամներից: Լինում են նաև տարաբնույթ նվիրատվություններ: Մեծ հնարավորություններ դեռևս չունենք, սակայն, դա երբեք չի կասեցնի մեր գործելու վճռականությունը, պարզապես ժամանակ առ ժամանակ ծագող դժվարությունները կդանդաղեցնեն մեր խնդիրների, նպատակների արագ կարգավորումն ու լուծումը: Վստահ եմ, որ այս դժվարությունները ժամանակավոր են, և մենք, այսինքն՝ ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ, ՑԵՂԱԿՐՈՆ գաղափարակիրներս, Հայաստանի ու Հայության ապագան ենք: Սա մի օր բոլոր հայերը կհասկանան… Մեր իրական ու վերջնական փրկությունը՝ մեր տեսակի ինքնապահպանման ու օրինաչափ զարգացման, մեր առաքելության իրականացման մեջ է:
 – Իսկ չկա՞ն ուժեր, որոնք ցանկանում են ՀԱՄ-ին օգնել բոլոր առումներով:
 – Այո’, բոլոր առումներով էլ կան համագործակցության առաջարկներ, բայց մենք հիմնականում «բոլոր առումները» մերժում ենք, քանի որ … գերադասում ենք մնալ անկախ և կյանքի կոչել ՀԱՄ-ի ծրագրերը, և ոչ՝ այլոց: Կան, իհարկե, առողջ ուժեր, Հայ Ազգայնական Ճակատում, Ազգային Համաձայնության Խորհրդարանում, իշխանական և ընդդիմադիր դաշտերում, որոնց հետ համագործակցում ենք ամենատարբեր հարցերում:
 – Ինչպե՞ս են ընկալվում հայ-արիական գաղափարները հասարակության մեջ: Ինչպե՞ս եք Ձեր գաղափարներն իրացնում:
 – Ցանկացած հասարակություն բազմաշերտ է: Նժդեհը հասարակությունը բաժանել է՝ ցեղ, ժողովուրդ և տականք շերտերի, մենք հասարակական շերտավորումները բնորոշում ենք՝ ցեղ, ազգ և ժողովուրդ հասկացություններով: Երկու դեպքում էլ առաջին երկու հատվածները հակված են դեպի ազգային-ազգայնական արժեքները, և հեշտ ու հարազատորեն են ընկալում հայ-արիական գաղափարները, եթե նույնիսկ միանգամից ամբողջապես չեն պատկերացնում: Գենետիկորեն են զգում, և պարզապես ժամանակի խնդիր է գաղափարի ամբողջական ընկալումը: Իսկ երրորդ «խավի» դեպքում՝ հսկայական աշխատանք է պետք, «անառակ որդու» կարգավիճակում հայտնված հային դարձի բերելու, արմատների վրա «դնելու» համար: Մենք մեր գաղափարները տարածում ենք հասարակական և քաղաքական գործունեությամբ, գիտաժողովների ու տարաբնույթ միջոցառում-հանդիպումների կազմակերպմամբ, հանրակրթական և ուսանողական ոլորտներում դաստիարակչական քարոզչության ծավալմամբ, ընտրություններին մասնակցելով՝ մեր գաղափարների, նպատակների ներկայացմամբ, մեր գրասենյակներում և ՀՀ բնակավայրերում մարդկանց հետ անմիջական շփումներով և օրնիբուն աշխատանքով:
 – Ի՞նչ եք կարծում, երբ կհաղթանակի հայ-արիական գաղափարախոսությունը, և այդ ժամանակ ո՞րն է լինելու ՀԱՄ-ի գործունեության նպատակը:
 – Ես նշեցի, որ մեր գաղափարները Հայ Տեսակը զգում է գենետիկորեն, եթե նույնիսկ նրան «դարձնում են» ապազգային: Այնպես որ, հայ-արիականության հաղթանակը ժամանակի և տքնաջան աշխատանքի խնդիր է, սակայն, պետք է կարողանանք ամրապնդել ու պահպանել մեր անկախ պետականությունը, մեր արժեքային համակարգը, որոնք ազգայնական գաղափարների ծլարձակման և հասունացման երաշխիքն են: Հայությունը պարտավոր է վերատիրել իր Հայրենիք-Բնօրրանին և վերականգնել՝ իր Տեսակի ինքնատիպությունը, այլապես մեզ բոլորիս սպասում է ձուլման տխուր հեռանկար՝ համապարփակեցման (գլոբալիզացիայի) թափանիվի տակ… Մենք վճռական ենք Արեգակի ներքո մեր պատմական տեղն ու դերն ունենալու, Արարչապետական Հայաստան կառուցելու գործում: Իսկ երբ դրան հասնենք, ապա ՀԱՄ-ի նպատակը լինելու է պահպանել այդ ամենը, քանզի պահելը նույնքան դժվար է, որքան նպատակին հասնելը: Համահայկական Գերնպատակին հասնելն է Հայ Արիական Միաբանության առաքելությունը:

Ա. Ավետիսյանի և Մ. Մարտիրոսյանի հետ
հարցազրույցները՝ Անդրանիկ Գևորգյանի
    
ՈՒ Խ Տ Ա Գ Ի Ր Ք
(գիրք առաջին)
Ծ  Ա  Գ  ՈՒ  Մ  Ն  Ա  Ր  Ա  Ն
(Արարատյան Դիցաբանություն)

«Հայ-Արիներ»-ն իր էջերում այսուհետ պարբերաբար կներկայացնի հատվածներ՝ Արորդիների Ուխտի «Ուխտագիրք Արորդյաց»-ից, քանզի այս աշխատությունը համարում է նախնյաց հավատամքի ու ծիսակարգի՝ համակարգված թերևս եզակի ու հաջողված փորձը, որը նաև հսկայական ոգե-գաղափարաբանական ներուժ ունի:    

Ո Ւ Ղ Ե Ր Ձ
      Ո՜վ, Արի Հա՛յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի՛նքդ ես աստ-   ված՝ Արայից սերված Արորդի՛ ես դու, Աստվածամա՛րդ ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությո՛ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագո՛ւմն ես դու:
       Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս – զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է. հավա՞տ՝ հավատը քո մեջ է. սե՞ր՝ սերը քո մեջ է. իմաստությո՞ւն՝ իմաստությունը քո մեջ է: Հրաշալի  էա՛կ  ես դու, ո՜վ, Արի Հա՛յ:
         Բայց դեռ ինչքա՞ն, ինչքա՞ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա՞ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա՞ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա՞ն դու խարխափես հոգևոր թմրության մեջ՝ գոհ քեզ պարգևված անտոհմիկ որբի խղճուկ վիճակից:
    Դու երբևէ չե՞ս նայել Արեգակին՝ ո՛չ մայրամուտի, այլ արշալույսի՛ Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տեսնել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո՞վ ես դու, ո՞րտեղից ես գալիս, ի՞նչ ծագում ունես:
       Արիական ծագում ունես դու, ո՜վ, Արի Հա՛յ, որ Արայից է գալիս. անարատ արյուն ունես դու, որ Արայից է հոսում քո երակներում. ազնիվ դիմագիծ ունես դու, որ Արայից ես ժառանգել. աստվածային զորություն ունես դու, որ արտացոլումն է Արայի էության:
      ԵՎ դու դեռ կասկածո՞ւմ ես քեզ: ԵՎ կարծում ես, թե քո ծագումը կորե՞լ է անդարձ, որ օտարներից քո գոյության հաստատումն ես մուրում:
      Բայց Արայի կամքով՝ ոչ մի բնական չի կորչում երբեք:    Քո ծագումն էլ՝ բնական, չի կորել անհետ: Այն պահպանվել է հարյուրամյակներ և պահպանվել է դարձյալ հենց քո՛ մեջ:
       ԵՎ Հայր Արայի կամ քով ու Ամենազոր Վահագնի հովանավորությամբ, քո ծագումը պեղվում է հենց քո՛ միջից և վերադարձվում է քեզ, որ միանաս, ձուլվես նրան ու ամբողջացնես էությունը քո:
     Մտի՛ր նրա մեջ, ո՜վ, Արի Հա՛յ, գնա՛ քո հավերժության խորքը, մինչև քո առաջին նախնիները, միացի՛ր նրանց, ապրի՛ր նրանց հետ, բոցավառվի՛ր նրանց աստվածային ջերմությամբ, օծվի՛ր նրանց կենաց արևով և ապա փառաբանի՛ր Հայր Արային ու Մայր Անահիտին այն աստվածային Շնորհի համար, որ տրված է քեզ՝ լինել Արի Հա՛յ, լինել աստվածամա՛րդ, լինել Արորդի՛:                                                            

                                                                               
                                                                     ՍԼԱԿ ԿԱԿՈՍՅԱՆ                                                                                                                  Հայաստանի Գերագույն Քրմապետ

Վ Ա Հ Ա Գ Ն Ի   Ծ Ն Ո Ւ Ն Դ ԸԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՆ, ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՐ,
ԵՐԿՆԵՐ ԵՎ ԾՈՎՆ ԾԻՐԱՆԻ,
ԵՐԿՆ Ի ԾՈՎՈՒՄ ՈՒՆԵՐ ԵՎ ԶԿԱՐՄՐԻԿՆ ԵՂԵԳՆԻԿ:
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԾՈՒԽ ԵԼԱՆԵՐ,
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԲՈՑ ԵԼԱՆԵՐ,
ԵՎ Ի ԲՈՑՈՒՅՆ ՎԱԶԵՐ ԽԱՐՏՅԱՇ ՊԱՏԱՆԵԿԻԿ:
ՆԱ ՀՈՒՐ ՀԵՐ ՈՒՆԵՐ,
ԱՊԱ ԹԵ ԲՈՑ ՈՒՆԵՐ ՄՈՐՈՒՍ
ԵՎ ԱՉԿՈՒՆՔՆ ԷԻՆ ԱՐԵԳԱԿՈՒՆՔ:                              
           
Ցնծա՛ բյուրվիշապ Արարատ Աշխա՛րհ՝ փրկության Աստված Վահա՜գն է գալու: Գալու է Չարի Վիշապին սպանելու և Մեծ Ջրհեղեղով Երկիրը լվալու Վիշապի պղծությունից: Գարուն է բերելու Վահագն Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:
     Ծագում չունեցող ազգը չծնված ազգ է: Պատմություն չունեցող ազգը մեռած ազգ է: Ազգի Պատմությունը ազգի կենսափորձն է: Բայց պատմությունը ազգի կենսափորձ է դառնում, երբ ազգը վերապրում է այն իր զգացական, խոհական, երևակայական որակներով և իմաստավորում այն սերունդների մեջ:
         Ազգի Դիցաբանությունը նրա իրական պատմության խոհա-զգացական, երևակայական իմաստավորումն է սերունդների մեջ որպես կենսափորձ:
      Ըստ այդմ, Դիցաբանություն չունեցող ազգը չունի ծագում, չունի պատմություն որպես կենսափորձ: Նշանակում է, որ նա չի ծնվել և չի ապրել: Նա պարզապես գոյություն է  ունեցել որպես մի վիժված անկատարություն, որն իր գոյությունը պահպանում է միայն մակաբուծությամբ՝ սնվելով ուրիշի կենսագրությունից, ուրիշի կենսափորձից, ուրիշի հավատքից, ուրիշի բարքերից… Իսկ այդպիսին դեր չունի կյանքում, և նրա կյանքն ընդհանրապես ավելորդություն է:
      ԵՎ թե Հայ ազգը ծնված է և մեռած չէ, ապա նա անպայման ունի իր Դիցաբանությունը: ԵՎ դա Արարատյան Ավանդապատումն է, ուր Ազգն ու Ցեղը նույնանում են իրար:
     Արարատյան Ավանդապատումի ակունքները գնում են մինչև վաղնջական ժամանակները, երբ դեռ մարդկության Տեսակներից մեկը՝ Արի Ցեղը, իր ծագումն ու իր պատմության սկզբնավորումը ունենալով Արարատում, իր Բնակում է կերտել իր Դիցաբանությունը: Հետագայում  միայն, Արարա-          

տից արտահոսքի հետևանքով ազգեր սկսում են ապրել իրենց առանձնահատուկ պատմությամբ, ուստի և ձևավորում են իրենց ազգային Դիցաբանությունները, որոնց ակունքը, այնուամենայնիվ, Արարատում է:

 ԽՈՐՀՈՒՐԴ  ԱՐԱՐՄԱՆ
     Արն էր ի սկզբանե, և Արա՜ն էր Արարիչ: Արարիչը ան-  սկիզբ է ու բացարձակ: ԵՎ անսկիզբ ժամանակում է Նա Աշխարհն արարել: ՈՒստի Աշխարհն էլ անսկիզբ է ու բացարձակ:
     Արարիչը մեկն է, իսկ Աստվածները՝ շատ: ԵՎ բազմաստված է Աշխարհը արար:
     Ամեն մի Աստված՝ Արայի Որդի, ամեն մի Աստված՝ Լուսեղեն Ոգի, ամեն մի Աստված՝ Եթերային ՈՒժ, ամեն մի Աստված՝ Անմահ Զորություն: ԵՎ այդ Աստվածներն են Արայի կամքը հաստատում ամբողջ Աշխարհում, կառավարում ամեն մի շարժում, հարաբերություն, միտք, սեր, զգացողություն:
    ԵՎ Անահիտն է Աստվածների Մայր: Մայր՝ արարման խորհուրդ անձկալի, պտղաբերումի մի ամբողջ աշխարհ, գութի խնկարկում, հույսի պատարագ, սիրո մեղեդի, կարոտի խորան, երջանկության բույր: ԵՎ Անահիտն է զավակներ ծնում Արայի համար՝ անմահ Աստվածներ և իր մայրական ջերմությամբ սնում, գուրգուրում նրանց:
    Բացարձակ է Արարիչը, և կատարյալ են Զավակները   Նրա: Կատարյալ է և Վահագնը: Բայց անհանգիստ կատարելություն է նա՝ հրե պատանի, ամենաահեղ որդին Արայի, ամենազորեղ Աստվածն Աշխարհի:
   Վահագն՝ անհուն Տիեզերքի մեջ՝ Տիեզերական ՈՒժ, Արևների մեջ՝ Հուր Արևակեզ, Լուսաստղերի մեջ՝ Լույսի Կենսաղբյուր, Ոգիների մեջ՝ Ոգու Վեհություն, Աստվածների մեջ՝ Զորության Աստված:
     ԵՎ ծնունդը նրա տիեզերական հույժ ցնցումով օծվեց:     ԵՎ ցնծում էին Աստվածները ի տես Վահագնի: Աստղիկը սիրո համբույրով կնքեց ճակատը նրա և աստղերից հյուսած  Խաչ-Պատերազմին կապեց նրա բազկին, որ անպարտելի լինի ՈՒժը Վահագնի: Ճարտարագետ Տիրը արարումի խորհուրդը բացեց Վահագնի առաջ, որ արարումին պահապան լինի: Իսկ լուսաշող Միհրը Վահագնին տվեց հազար ու մեկ արեգներից կռած գուրզը մարտական:
     Վահագնը շատ էր սիրում գուրզախաղ: ԵՎ ոչ մի Աստ-   ված չէր կարող մրցել նրա հետ գուրզախաղի մեջ: Վահագնը նետում էր իր գուրզը և ապա հեռավոր մոլորակների վրա էր գտնում այն:
     ԵՎ մի անգամ, երբ գուրզը նետեց, սովորականի նման գնաց որոնելու: Շատ մոլորակներ անցավ Վահագնը և հասավ Երկիր մոլորակ: ԵՎ այնտեղ գտավ իր գուրզը: Գուրզը պառկած էր Երկրի վրա, կիսով չափ խրված հողի մեջ: ԵՎ հենց Վահագնի աչքի առաջ գուրզը մեծացավ, ընդարձակվեց և ձուլվեց Երկրին, մի բարձրադիր ու հսկայական տարածք ընդգրկեց: Ապա ծածկվեց խիտ կանաչով, որի միջից գուրզի ատամները որպես լերկ ժայռեր, դեպի երկինք ցըցված, շողշողում էին ամենաբազմազան գույներով: Շատ գեղեցիկ էր տեսարանը: ԵՎ Վահագնը, հիացած այդ գեղեցկությամբ, երկար ժամանակ աչք չէր կտրում նրանից: Ապա դիմեց Երկրին.
      – Սա քո զորությունը չէր, որ ամենազոր Աստծո գուրզը    քո կրծքին որպես զարդ պահեցիր:
       ԵՎ պատասխանեց Երկիրը.
      – Ո՜վ, Ամենազոր Վահա՛գն, գերագույն ես դու, և քեզա-   նից վեր միայն Արա՜ն է՝ Արարիչը քո և իմ: Արայի կամքով այս գուրզը եկավ ու մխրճվեց իմ կրծքի մեջ, որպեսզի հազար ու մեկ արեգների զորության ուժով ես սնվեմ ու աստվածային բարիքներ ծնեմ: ԵՎ Անմահ Աստվածներն այստեղ աստվածային բարիքը վայելեն ու զվարճանան:
        Վահագնը հավանեց Երկրի խոսքը և կանչեց բոլոր Աստվածներին: Աստվածները զարմացած էին:
        – Այս ի՞նչ նախանշան է,- դիմեցին նրանք իմաստուն Տիրին,- միայն դու կարող ես հասկանալ դա:
       ԵՎ խորաթափանց Տիրը ասաց.
      – Արայի կամքով է կատարվել այս բոլորը: Հայր Արա՜ն     մի նոր Աստված է արարելու: ԵՎ Մայր Անահիտը այդ Աստծուն ծնելու է հենց այստեղ՝ Երկրի վրա: ԵՎ Երկրային Հայգն է լինելու նա՝ առաջին Երկրային Աստվածը: ԵՎ սա լինելու է Երկրային Աստծո  արարման Օրոցքը՝ Արարատը:       
      ԵՎ Աստվածները որոշեցին զարդարել այդ Օրոցքը, որ այն ունենա աստվածավայել ճոխություն:   
     Տիրը իր ճարտար մատներով լեռնաշղթաներ քանդա-   կեց Օրոցքի հյուսիսային ու հարավային եզրերին, որ տափաստաններից փչող քամիներից պաշտպանվի նորածին Աստվածը: 
     Ջրերի թագուհի Ծովինարը Օրոցքի արևելյան և արևմտյան սահմաններում ծովեր տեղադրեց, ապա Օրոցքը զարդարեց լճերով ու գետերով: 
        Վահագնը երկնքում, ուղիղ Օրոցքի վրա, Արև վառեց, որ միշտ լույս ու ջերմություն լինի այնտեղ: Սիրավառ Աստղիկը բազմագույն և բազմաբույր ծաղիկներ ու վարդեր շաղ տվեց,  օդը լցրեց բազմազան թռչուններով ու թիթեռներով և տարբեր կենդանիներ տարածեց Օրոցքում, որ նորածին Հայգը աստվածավայել ապրի իր Արարատում:
      Իսկ Արտի Աստված Միհրը աստվածային այգի տնկեց, զարդարված բազմագույն և բազմահամ հրաշք պտուղներով, որ երկրային աստված Արին ու նրա ժառանգները սնվեն դրանցով: Քանզի աստվածներն ու աստվածամարդիկ պիտի աստվածային սնունդով սնվեն:
     Կերտեցին Աստվածները Երկրային Աստծո Օրոցքը, և իրենք էլ հիացան դրանով: Այնքան հրաշալի ու գեղեցիկ էր Արարատը, որ նույնիսկ հենց Ինքը՝ Արա՜ն և Մայր Անահիտը անտարբեր չմնացին ու երբեմն իրենք էլ էին իջնում այստեղ զբոսնելու:
      Աստվածները հաճախ գալիս էին Երկիր: Նրանք բարձրանում էին երկգագաթ Մասիս սարը, որտեղից երևում էր ամբողջ Արարատը և զվարճանում էին այնտեղ: Իսկ ճարտարագետ Տիրը Արագած լեռան գագաթին մի ճոխ գահ պատրաստեց չորս հենարանների վրա, ուր երբեմն հանգչում էր Հայր Արա՜ն: Աստվածները խմբով գալիս էին նրա մոտ, հայրական օրհնանքը ստանում և նորից թռչում էին Մասիս սար, իրենց խրախճանքը  շարունակելու:

ԱՐԻԻ  ԾՆՈՒՆԴԸ
     Մի օր Աստվածամայր Անահիտը զբոսնում էր հրաշա-  կերտ Արարատում: Արևն արդեն թեքվել էր սարերի  ետևը և իր ճաճանչներին էր հավաքում: Մի մանուկ ճաճանչ դեռ չէր շտապում հեռանալ Արարատից: Նա կայտառ խաղում էր ծաղիկների հետ և այնքան տարված էր իր խաղով, որ չէր զգում Արևի հեռանալը: Նա մոռացել էր, որ արդեն իր քնելու ժամն է:
     Հանկարծ Արևը դուրս պրծավ սարերի ետևից ու երկն-  քում դես ու դեն վազելով, որոնում էր իր ճաճանչին: Գտավ նրան, առավ իր գիրկը և անհագորեն համբուրում էր նրան, ու երջանկության արցունքներ թափում աչքերից: Աստվածամայր Անահիտը տեսավ այդ բոլորը և թախծեց: Նա գնաց Արայի մոտ:
      – Այդ ինչո՞ւ է թախծել Աստվածների Մայրը,- հարցրեց Արան:
       ԵՎ Անահիտը պատասխանեց.
      – Ո՜վ, Մեծդ Արարի՛չ, ես երջանիկ եմ, որ անմահ Աստվածների Մայր եմ, որ իմ զավակները Տիեզերքի տերն են ու զորությունը, որ նրանք հավերժ են ու զորավոր: Ամեն ինչ կատարյալ է: Բայց իմ մայրությունը կատարյալ չէ:
        –  Ի՞նչ է պակաս քո մայրության մեջ,- հարցրեց Արան:
        – Տառապանքը,- ասաց Անահիտը,- այո, տառապանքը: Առանց տառապանքի էլ ի՞նչ մայրացում, առանց ցավի էլ ի՞նչ մայրացում:
        – Ի՞նչ ես կամենում:
       – Ես կամենում եմ տառապալից մայրությամբ օժտվել:   Ես կամենում եմ ցավով երկնել, ցավով ծնել, որդուս պարուրել սիրո կարոտով, տենչալ, երազել, մտովի կորցնել, որոնել, ողբալ, երկյուղած դողալ և ապա գտնել, սեղմել իմ կրծքին ու երջանկության արցունքներն առատ աչքերիցս թափել որդուս մազերին ու ժպտա՜լ, ժպտա՜լ… Ես ուզում եմ երկրային աստված ծնել, որը միշտ ապրի Երկրի վրա և միշտ իմ մայրական խնամքին կարոտի:
        Ժպտաց Հայր Արան և ասաց.
       – Քո ցանկությունը հաճելի է ինձ համար: Ես կարարեմ երկրային աստված: Նա միշտ կապրի Երկրի վրա և մայրական խնամքի պահանջ կունենա: Բայց գիտցի՛ր, որ նա անմահ չի լինի Աստվածների պես: Նա որդիներ կունենա, թոռներ: ԵՎ մայրացումը կլինի երկրային կյանքի խորհուրդը: ԵՎ դու ինքդ կպարգևես բոլոր մայրերին մայրացում որպես շնորհ աստվածային՝ լինել երջանիկ տառապանքի մեջ:
    ԵՎ Արարիչը հավաքեց Աշխարհի բոլոր ցավերից մի փունջ, բոլոր սերերից մի ամբողջ հյուսվածք, հուզմունքից մի բուռ, երազներից սոսկումները լոկ, պատրանքների ծով և այդ բոլորով կերտեց Անահիտի Մայրացումը:
         ՈՒ երկնեց Անահիտը: Ցավով երկնեց ու հենց Երկրի վրա Աստվածների կերտած Օրոցքում ծնեց մի չքնաղ զավակ՝ արևատես, լուսափայլ, առողջ և ուժեղ:
       Հայր Արան գրկեց մանուկին, հիացավ նրանով և ասաց.
       – Իմ այս զավակը առաջին արարումն է  Երկրի վրա որպես Հայգ: ԵՎ թող իմ անունը միշտ կրի իր վրա որպես Արի: Թող Հայգ Արին ապրի Արարատում անմահ Աստվածների հետ որպես երկրային աստված: Բայց Աստվածների պես անմահ չի լինի: Նա իր կյանքով ժամանակ է հաստատելու, քանզի ժամանակը սպասումն է: Արին մշտապես սպասելու է և անընդհատ սպասելով, սպառվելու է ու ծերանալու է: ԵՎ ապա մեռնելու է: Բայց մահը վերջ չի լինելու: Ես նրա հավերժությունը հաստատում եմ կյանքի ու մահի միասնությամբ: Նա կմեռնի և ապա նորից կծնվի իր թոռի թոռան մեջ: Այդպես անընդհատ մեռնելով ու վերածնվելով, նա հավերժ կլինի, ինչպես և նրա բոլոր սերունդները:   
     Մեծանում էր Արին Արարատում հազարաբույր ու հազարատես ծաղիկների  մեջ, լողանում էր Արարատի պարզ լճերի ու արագավազ գետերի ջրերում, մագլցում էր Արարատի երկնասլաց լեռներն ի վեր, խաղում արծիվների ու առյուծների հետ: ԵՎ Կենաց Ծառի շվաքում հանգիստ էր առնում: ԵՎ Կենաց Ծառի տերևները մեղմ սոսափյունով կենաց աստվածային խորհուրդն էին հաղորդում նրան:
     ԵՎ քանի որ Արին այնքան զորավոր չէր, ինչքան նրա Աստված եղբայրները, ուստի Մայր Անահիտը մշտապես հսկում էր նրան քնած, թե արթուն ժամանակ, աչքը չէր կտրում նրանից՝ գետում լողալիս կամ լեռները մագլցելիս և մայրական գուրգուրանքով սնում էր նրան: Գիշերները ծածկում էր նրան իր աստվածային թիկնոցով, որ հանկարծ չմրսի գիշերային հովից. օրորոցային էր երգում ու անուշ  երազներ հղում նրան:
         Աստվածները սիրում էին Արիին, սիրով խաղում էին նրա հետ և հովանավորում էին նրան:
     ԵՎ աճում էր Արին առողջ, ուժեղ, կենսասեր ու իմաս-   տուն:
(շարունակելի)


ԱՐԱՐՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երբ վերջանում է ամեն ինչ, այն մտնում է Անեզրություն… Ասել է  թէ՝ Սկիզբ…   
            
——-—————————————————————————
      …Անսկիզբ և Անվերջ է Անեզրությունը (Ոչինչը, Մեծ Դատարկությունը) և Անմեկնելի՝ իր Էությամբ: Նա Սկիզբն է բոլոր Սկիզբների, ինչպես նաև Վերջը՝ բոլոր Վերջերի:
        Անեզրությունը Մարմինն ու Հոգին, Ոգին ու Բացարձակ Կատարելությունն է: Սպիտակն է և սևը հավասարապես և դրանցից բխող բոլոր  գույները. այն Ամենայնի Սերմն է ու երբեք ունայնություն չէ, և Օրրանն է Հավիտենական Կյանքի՝ անծնունդ ու անմահ, այն մշտապես լի է Լույսով Անսպառ-Ուժով Կենարար: Անեզրությունը Տունն է Արարչի և Ամենայն Արարման, այն Հավերժի Մարմնավորումն է, սակայն հեռու՝ որևէ պատկերացումից ու բնութագրումից, կամ նույնն է թե՝ ի Սկզբանե Բանն էր, որն Ինքնաստեղծ էր և Աներևույթ…
       Ամեն ինչ Անեզրության մեջ, ահա, Իմաստասիրությունն Ամենայն Ստեղծի …
      …Եվ Արարիչը՝ Սիրտն Անեզրության, Արարումների «Արքայից-Արքան» դարձավ Ակունքը ամեն Արարման: Եվ Արարումն Առաջին որ կատարվեց, Ինքնաբեղմնավորումն էր Արարչի, որ պիտի կոչվեր Մեծ Պայթյուն՝ Ծնունդն Առաջին Տիեզերքի: Եվ Առաջին Սերմը Կենաց Սկզբունքն էր, որ ընդունեց ամեն մի մարմին. ու այդպես է ցարդ և առ միշտ: Մեծ Պայթյունը ձևափոխեց Արարչի Մարմինը՝ տալով նրան անկազմակերպ ձև, և աննախադեպ տրոհումից խաչվեցին մտքերը բոլոր, ուժերը բոլոր, չափումները  բոլոր ու ժամանակները, ձևերը  բոլոր,  գույները  բոլոր և ամեն, ամեն  բան՝ Արարչի Մարմնում: Ու այդժամ տիրեց Քաոսը (Անկազմակերպվածությունը) ամենուր, որ դեռ կրում էր Ցավը Երկունքի՝ Առաջին Ցավը Տիեզերածնության: Այսպես Ծնվեց Տիեզերքն Արարչի մեջ՝ կրելով Արարչի Մտքի Ձևը. այն է՝ Արարող Ուղեղի Ձևը, որը դեռ այդպես էր Պտուղ վիճակում, և վերջ դրվեց Քաոսին ու Արարիչը եղավ Տիեզերք (Կոսմոս, Կազմակերպվածություն)՝ Մեծ Եզերք: Առաջին Տիեզերքը միայն Առաջնեկ Արդյունքն էր Արարչագործության և Արարումների շարունակական Երկունքներից Ծնվեցին նոր Տիեզերքներ՝ Արարչադիր Սկզբունքներով և Օրինաչափություններով, ու այդպես է ցարդ և առ միշտ:
         Եվ ընդարձակվում է ամեն անգամ Մեծ Եզերքը կամ Տիրոջ Մարմինը, ավելանալով ևս մեկ Տիեզերաչափով՝ մշտապես պահպանելով իր արտաքին Ձևն ու ներքին Էությունը: Եվ բոլոր Տիեզերքներն ու նրանցում ներառված ամենատարբեր չափերի ու ձևերի անթիվ մարմիններն ունեն փոխադարձ կապ և ազդեցություն այնպես, ինչպես մարդ արարածի (ինչպես նաև՝ բոլոր կենդանական ու բուսական աշխարհների) մարմնի ներքին օրգանները և դրանք միմյանց կապող ցանց-համակարգը: Այդպիսով Մարդն էլ Արարիչն ու Տերն է իր Եզերքի. ու այդպես է ցարդ և առ միշտ:
      Եվ արդ, սիրի’ր ու պահպանի’ր մարմինդ այնպես, ինչ-  պես Արարիչն է սիրում ու պահպանում իր Մարմինը: Կան մարմիններ (իմա՝ օրգաններ), որոնք հիվանդանում, մեռնում և փոխարինվում են նոր ծնվածներով, սակայն ահավասիկ, կան նաև մարմիններ, որոնց մահը Տիեզերքի (իմա՝ մարդու եզերքի) անխուսափելի ոչնչացման  պատճառ է դառնում և մեռնում է Տիեզերքը (իմա՝ մարդը): Եվ այդժամ, սնվելով Անեզրության Լույսից Անսպառ-Ուժից Կենարար՝ կազդուրվում և նոր Առաքելություն է ստանում Արարչի Մարմինն այնպես, ինչպես մեռած մարդու Հոգին է դրանք ստանում Արարչից, ու այդպես է ցարդ և առ միշտ:
    Եվ ստեղծվեց Տիեզերքն Առաջին, ստեղծվեցին Տիեզերքներ հաջորդիվ, ու նրանցից մեկն էլ եղավ մեր Տիեզերքը: Եվ յուրաքանչյուր մարմին ձևավորվեց Մեծ Պայթյունից (Մեծ Հրից ու Ջերմությունից) հետո՝ տրոհման ընթացքի գագաթնակետին հասած պահին, անկանոն տարածվող, եռացող, հրե-հեղուկ նյութերից, որոնք ուներ Արարիչը, և դրանք տարբեր քանակությամբ բաշխվեցին այդ մարմինների մեջ՝ նրանց տալով տարբեր Բնույթ ու Ձև. այն է՝ հիմնականում գնդաձև, որը Հավերժական Պտույտի հետևանք է, և դա է Տիեզերական Մարմնի Կատարյալ Ձևը, ու այդպես է ցարդ և առ միշտ:
         Եվ երբ դադարեց եռքը, բոլոր մարմիններում սկսեց աստիճանաբար ընթանալ համակարգումը, արտաքին ու ներքին ձևավորումը, և շուտով բաբախեց կյանքը՝ միջավայրի բնական պայմաններին համապատասխան արարածներով ու բուսածածկույթով հանդերձ, ու այդպես է ցարդ և առ միշտ…
      …Բաբախեց կյանքը նաև մեր Տիեզերքի մեջ և այն մարմինների մեջ, որոնց եռքն ու հիմնարար ձևավորումը հանդարտվեց հետզհետե: Եվ  մեր Երկիր Մոլորակը հրե գնդից վերածվեց բազմաշերտ ու բազմաբնույթ Կենաց Մարմնի և այնտեղ նույնպես երևակվեց կյանքը՝ ավետելով սկիզբը Երկրային Արարչության…
        …Եվ Աստվածները՝ մեր Տիեզերքի Ոգեմարմնական Արարածները՝ որպես Արարչի «միտքը կրողներ ու կատարողներ», Տիեզերքի մեջ ամեն մի մարմնի ու երևույթի Պահապանը դարձան: Ու Աստվածներից այդ Արարչաբնույթ՝ հանգրվանեցին մարմիններում այն, որոնք ընդունել էին Ձևը Կատարյալ Տիեզերական: Իսկ Երկիրը մեր՝ որպես այդպիսին, իր ձևավորման օրից եղավ առաջին հանգրվանն այն Աստվածների, որոնք պիտի դառնային Պահապանը մեր Մոլորակի ու գիտակցաբար պիտի զրկվեին հրաշագործ շնորհներից Աստվածային, քանզի Մոլորակը մեր նորածին արդեն իսկ դառնում էր Օթևանը Նրանց:
    …Եվ Աստվածները՝ արդեն Հոգեմարմնական Էակներն   այդ՝ հանգրվանեցին Արարատ Լեռան վրա՝ Սրբացնելով այն, որով և Տարածքն այդ Բարձրավանդակի դարձավ Բնօրրան՝ Տարածք Աստվածային, Արարումների Ակունք Երկրային: Եվ արդ, Աստվածներն այդ՝ որպես Կիսաստվածներ կամ Մարդ-Աստվածներ, սկիզբ դրեցին Առաքելությանն այն, որն այնուհետև դրվելու էր նրանց բոլոր Սերունդների առջև. այն է՝ Երկրագնդի վրա ամենուր կատարել փրկիչ – վերականգնիչ  գործ – մեծագործություններ, կանխելով կենդանական ու բուսական աշխարհների կործանումը՝ Տիեզերքի՝ պարբերաբար վերաձևավորման արարիչ-ավերիչ ազդեցություններից և բնական այլ աղետներից ու «պատիժներից»… ու այդպես է ցարդ և առ միշտ…
     …Եվ Բնօրրանն այդ կոչվեց ՀԱՅՔ, քանզի Մարդ-Աստվածները Բարձրյալ Տերերն էին (ՀԱՅ(ՀԱՅՐ)-ՏԵՐ (Հայ-Արիական լեզվամեկնություն)) Արարչատուր Տարածքի, և ՀԱՅԵՐԸ ((Հ)ԱՅԱՆԵՐԸ (Արիական)) հետագայում դարձան Առաջնորդ և Հովանավոր այն բոլոր չորս Ցեղերի, որոնք «առաջացան» Երկիր Մոլորակի վրա … ու այդպես է ցարդ և առ միշտ…        

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ

Վ Ր Ի Ժ Ա Ռ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Ո Ր Պ Ե Ս

Եթե ՀԱՀԳԲ(ASALA)-ի վերաբերյալ «Առավոտ» թերթուկի հոդվածաշարքը միայն իր տեսակետը լիներ, ապա կարիք չէր լինի անդրադառնալ հասարակությանն ուղղված՝ այդ ապազգային պարբերականի հարցադրումներին: Սակայն, քանի որ սա վստահաբար դրսի պատվեր է, այն էլ հետևողականորեն հետապնդվող, ուստի հարկ ենք համարում պատասխանել սեպտեմբեր ամսվա թողարկումներից մեկում առաջ քաշած հարցերին, ու նաև առաջադրել՝ նոր հարցադրումներ: 

1. Կարո՞ղ է արդյոք 21-րդ դարի սկզբում լինել ճիշտ, արդարացված ահաբեկչություն:
Պատ. – Ահաբեկչությունը մի այլ ահաբեկչության հակադարձումն է և կգոյատևի այնքան ժամանակ, մինչև մեկը մյուսի հանդեպ ահաբեկչություն կիրառած կողմերը հավասարապես բավարարված չլինեն: Եվ կապ չունի, թե որ դարն է, եթե հարցադրում անողը նկատի ունի, թե 21-րդ դարը «մարդկության քաղաքակրթության» վերելքն է, ապա չարաչար սխալվում է. սա ամենադաժան դարն է լինելու՝ ազգերին ճզմելու, աշխարհին տիրելու առումով: Գոնե առաջիկա 20-25 տարիները այդպիսին են լինելու: Միակ կանխարգելիչ ելքը առաջին ահաբեկիչի «մեղա» գալն է, այլապես ահաբեկչական ալիքը գնալով ընդարձակվելու է՝ «բումերանգի» սկզբունքով:
2. Պաղեստինյան «Համմաս» կազմակերպությունը, որպես կանոն, ստանձնում է իր կողմից կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը`հայտարարելով, թե դա հանուն Պաղեստին պետության ստեղծման սրբազան պայքար է: Արդյոք արդարացվա՞ծ է նրա կողմից իսրայելական ավտոբուսների կամ սրճարանների պայթեցումը: Կարելի՞ է արդյոք ահաբեկչություն համարել չեչեն ինքնասպանների գործողությունները, ասենք, Մոսկվայի թատերական կենտրոնում: Եթե` այո’, ապա դրանք դատապարտելի՞ են, թե՞ ոչ:
Պատ. – Պաղեստինի ժողովրդի պայքարն ազգային ազատագրական է, ընդունելի բոլոր օրենքներով, այդ թվում՝ միջազգային՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված: Եթե որևէ ազգի հանդեպ կիրառվում է արտաքին կամ ներքին բռնատիրություն, ապա տվյալ ազգն իրավունք ունի ապստամբության: Եվ պաղեստինցիները օգտվում են այդ իրավունքից, պայքարի բոլոր ձևերից, այդ թվում՝ ահաբեկչության միջոցով, և ձգտում են  ազատագրել իրենց հայրենիքը, թոթափել «հրեական լուծը», որը նրանց սրբազան իրավունքն է: Նույն կերպ են վարվում նաև չեչենները. յուրաքանչյուր ազգ ունի անկախ ապրելու բնական իրավունք, և եթե դա բռնի խաթարվում է, և հակառակորդն էլ տվյալ պահին ավելի հզոր է, ապա պայքարի միակ ձևը պարտիզանական պայքարն է սեփական երկրում և ահաբեկչությունը՝ թշնամու տարածքում, որպեսզի հակառակորդի թիկունքում խուճապ առաջանա: Իսկ այն պատճառաբանությունը, թե ահաբեկչությունից սպանվում են նաև անմեղ զոհեր, ծնում է հակառակ հարցը, իսկ ի՞նչ է արաբների, չեչենների, հայերի կամ մի այլ ճնշվող ազգի վրա թղթե փամփուշներո՞վ են կրակում, թե այդ ազգերի մայրերն ու երեխաները միս ու արյուն չունեն և մեղքերի մեջ թաղված են…
3. Ինչո՞վ են դրանցից տարբերվում ՀԱՀԳԲ-ի գործողությունները, ասենք, Օռլի օդանավակայանում, երբ զոհվեցին բազմաթիվ մարդիկ, և` ոչ միայն թուրքեր:
Պատ. – ՀԱՀԳԲ-ի տվյալ գործողությունը, իմ խորին համոզմամբ, նպատակ է հետապնդել՝ ցույց տալու եվրոպացիներին, թե ինչ ծանր բան է ահաբեկչությունը, և՝ ինչքա՜ն ծանր է… երբ մի ամբողջ ազգի հանդեպ է դա կիրառվում: Իսկ եթե հիշենք, որ մի շարք եվրոպական երկրներ նույնպես նպաստել են հայոց ցեղասպանության իրագործմանը, շատերն էլ պարզապես «անմեղ» դիտորդներ էին դարձել, ապա նրանց էլ որոշակի ահաբեկչական «բումերանգ» է հասնում:
4. Ի՞նչ օգուտ բերեց հիշյալ գործողությունը Հայ Դատին, հայ ժողովրդին, 1915 թվականի ցեղասպանության անմեղ զոհերին, նրանց երեխաներին և թոռներին:
Պատ. – Ամեն մի գործողություն որոշակի նպատակ է հետապնդում: Նման գործողությունները ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցի նկատմամբ ուշադրություն հրավիրելու նպատակ ունեն, հարցը «տաք» պահելու, միջազգային քաղաքականության օրակարգում մշտապես արծարծելու խնդիր են լուծում: Այսինքն, արծարծվում է հենց Հայ Դատը, և հույս է արթնանում, որ անմեղ զոհերի բարոյակա’ն դատը մի օր կհաղթանակի, և նրանց հայրենիքը կվերադարձվի զոհերի երեխաներին ու թոռներին: Եթե ոչ, ապա ինչու՞ պիտի տուժած կողմը մտածի մեղավոր ազգերի անմեղ զոհերի մասին…
5. Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, դատելով իր անվանումից, նպատակ ունի ազատագրելու Արևմտյան Հայաստա՞նը: Քանի որ Արևմտյան Հայաստանը ազատագրված չէ, կարելի՞ է պնդել, որ ՀԱՀԳԲ-ն այսօրվա դրությամբ չի կատարել իր հիմնական առաքելությունը:
Պատ .- Այո,’ ՀԱՀԳԲ-ն երբեք չի թաքցրել, որ իր գերնպատակը Արևմտյան Հայաստանի ազատագրումն է: Դրա համար նրա զինյալ վրիժառու նվիրյալ հայորդիները իրենց կյանքը չեն խնայել (ուրեմն ինչու՞ պիտի թշնամու կյանքը խնայեին…): Իսկ այն, որ ՀԱՀԳԲ-ն իր նպատակին հասել է, թե՝ ոչ, ապա, միայն իմ սերնդի հազարավոր տղաներ «ԽՍՀՄ -ական» տարիներին ապրում էին ASALA-ի հերոսական առասպելով: Հայ ազատագրական պայքարի վրիժառուների անձնասպանական գործողություններից «ծնվել» են հայ տղաներ, որոնք վճռականորեն շարունակելու են նրանց սկսած գործը՝ մինչև հաղթանակ:
6. Եթե ՀԱՀԳԲ-ի գործողությունները նպաստել են մեր ազգային իղձերի իրականացմանը, ապա` գուցե այսօ՞ր էլ է հարկավոր սպանել մի քանի թուրք դիվանագետի կամ պաշտոնյայի` ասենք, աշխարհին ԼՂՀ-ի անկախությունը ճանաչել տալու համար:
Պատ. – ՀԱՀԳԲ-ի գործողություններով սերունդ է դաստիարակվել՝ պատրաստ նահատակվելու ազգի ու հայրենիքի համար: Իսկ Արցախի անկախությունը ճանաչելու խնդիր չկա, ուզում են ճանաչեն, ուզում են չճանաչեն, Արցախն ազատ ու անկախ է, ավելի՝ քան Ադրբեջանը: Դրա համար չարժե թուրք սպանել, դա անելու համար ավելի լուրջ դրդապատճառներ կան ու մոտ ապագայում էլ կլինեն…
7. Արդյո՞ք ահաբեկչության քարոզը, հերոսացումը, ռոմանտիզացումը չի՞ դաստիրակում մեր երիտասարդների մեջ նոր նաիրի հունանյաններ: Արդյո՞ք այդ երիտասարդների մի մասը չի մտածի, որ, եթե կարելի է սպանել հակահայկական հայտարարություններ անող թուրքի, ապա կարելի է սպանել, իր տեսակետից, դավաճան (կամ կաշառակեր, կամ ոչ ժողովրդավար) հայի:
Պատ.- Եթե Արևմտյան Հայաստանի ազատագրումը համեմատելի է Նաիրի Հունանյանի արարքի հետ, ապա… սակայն, այս համադրումը դավադիր հարցադրում է, վիրավորական ու կեղտոտ նպատակ հետապնդող սադրանք: Իսկ ժողովրդավար, համայնավար և որևէ այլ գաղափար դավանող հային այո,’ չի կարելի սպանել, ուղղակի ամեն մի գաղափար ու գաղափարակրի պիտի ծառայեցնել ազգի շահերին: Իսկ կաշառակերին պիտի խստագույնս պատժել, աղանդավորականին ու համասեռականին պարտադիր պիտի բուժել, իսկ ա’յ դավաճանին, երբ փաստը հիմնավորված է, պիտի անհապաղ սատկացնել:

Այժմ մեր հարցադրումները.
1. Ի՞նչ է և ինչի՞ հետևանք է ահաբեկչությունը:
2. Երբ որևէ մեկի տուն թալանչի կամ մարդասպան է մտնում, իրավունք ունի՞ տանտերը, ինքնապաշտպանվելու և անհրաժեշտությունից ելնելով, սպանելու մարդասպանին:
Եթե թուրքը հայի տուն-հայրենիք է մտել՝ արյուն և ավեր սփռելով, ու որևէ ցանկություն չունի ներողություն խնդրելու և դուրս գալու, իրավունք ունի՞ հայությունը ցանկացած ձևով, ընդհուպ՝ ահաբեկչությամբ, վտարելու բարբարոս թշնամուն իր օջախից:
Եվ ուրեմն մարդասպանությու՞ն է արդյոք առաջին դեպքը, և ահաբեկչությու՞ն է արդյոք հայրենատիրության համար իրականացվող հայկական վրիժառուական պայքարը, երբ Հայ Դատի արդարացի լուծման հարցում անտարբեր է ամբողջ «քաղաքակիրթ» մարդկությունը:
3. Ահաբեկչության հետևա՞նք է արդյոք հայոց ցեղասպանությունը:
Ցեղասպաններին վրիժառությամբ պատժելը համարվու՞մ է ահաբեկչություն:
Ցեղասպանությունը մերժողներն ու կասկածի տակ դնողները կամ ցեղասպանության ճանաչման հարցը հետապնդողներին (նաև՝ նահատակված) փնովողները արդյո՞ք անպատժելիություն չեն քարոզում և նոր ահաբեկչության, ցեղասպանության համար հող չեն նախապատրաստում:
4. Իսրայելն իրավունք ունի՞ զավթելու Պաղեստինի տարածքի մի մասը և զորք ու զենքով ճնշելու պաղեստինցիների ազգային ազատագրական արդար պայքարը՝ տանկերի տակ սպանելով բազում անմեղ ծերերի, կանանց ու երեխաների: Սա կարելի՞ է համարել հրեական ծավալապաշտություն և ահաբեկչություն:
5. Ահաբեկչությու՞ն է ԱՄՆ-ի սանձազերծած հակաահաբեկչական պատերազմը: Ո՞րոնք են Ջ. Բուշի, Ս. Հուսեյնի, Ա. Հիտլերի կամ Ի. Ստալինի տարբերությունները և նմանությունները: Ճի՞շտ է «ահաբեկիչ երկրներ» որակավորումը և արդյո՞ք Հարավսլավիայի, Աֆղանստանի և Իրաքի ժողովուրդները համատարած ահաբեկիչնե՞ր էին, որ ՆԱՏՕ-ի կողմից ռմբահարվում էին անխնայորեն: Իրավունք ունե՞ն այդ երկրների անմեղ զոհերի ժառանգները դիմելու պատասխան համարժեք կամ նմանատիպ գործողությունների:
6. Իրավունք ունե՞ն ԱՄՆ-ը Ռուսաստանը կամ եվրոպական երկրները բռնի ուժով աշխարհի ազգերին թելադրել ապրելակերպ կամ մտածելակերպ: Սա ահաբեկչությու՞ն է:
7. Այսօր Հայաստանի ու հայության հանդեպ իրականացվում է համակարգային ավերիչ ճնշում, բռնի ներխուժում է կատարվում հոգևոր, մշակութային, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներ: Իրավունք ունի՞ ապստամբելու հայը՝ հայ մնալու համար: Ի՞նչ պայքարի ձևեր կարող է կիրառել հայը՝ իր հայրենիքն ու ազգը արտաքին ներխուժումներից զերծ պահելու, օտարին ծախվածներին պատժելու համար: 

«Հայ – Արիներ»-ի խմբագրություն    
Հ.Գ. – Ակնկալում ենք արձագանքներ ու պատասխաններ:

ՀՀ վարչապետ
Անդրանիկ Մարգարյանին

        Մեծարգո վարչապետ.
     Քանի որ Դուք Նժդեհյան Ցեղակրոն գաղափարների  կրողն եք ու Ձեր ղեկավարած ՀՀԿ կառույցը նույնպես դավանում է այդ ուսմունքը, ուստի, մենք ակնկալում ենք, որ այսուհետ էլ կշարունակեք նախանձախնդրորեն վերաբերվել Մեծ Հայորդուն՝ Գարեգին Տեր-Հարությունյանին (Նժդե-  հին) առնչվող բոլոր հարցերին:
       Հատկապես մտահոգիչ է վերջերս արծարծվող թեման` Նժդեհի աճյունի տեղափոխման վերաբերյալ: Թեև Դուք Կապանում, Նժդեհի հուշահամալիրի և այգու բացման արարողության ժամանակ հայտարարեցիք, որ ՀՀ Կառավարությունը կամ ՀՀԿ-ն նման քայլի նախաձեռնողներ չեն լինի, և միայն կաջակցեն հարազատների ու շահագրգիռ կողմերի նման ցանկությանը, հարցը շարունակվում է մնալ առկախ, դառնալով նաև տարաբնույթ խոսակցությունների առիթ:
       Մենք հանդիպել եմ մտավորականների, Նժդեհի աճյու-  նը Վլադիմիրից տեղափոխողների խմբի մասնակիցներին և ինչպես մեր կառույցի, այնպես էլ նրանց կողմից լիազորված եմ՝ հետևյալ առաջարկություններով հանդես գալու:
1. Կառավարական մակարդակով բացել ինտերնետային էջ` Գարեգին Նժդեհի և նրա Ցեղակրոն ուսմունքի վերաբերյալ, որտեղ կարող են արծարծվել նաև հայ ազգայնականության, մեր ազգային գաղափարախոսության, ազգային այլ գաղափարախոսների և ուսմունքների մասին նյութեր:
2. Պետականորեն կամ կամավոր միջոցներով բարեկարգել` ա/ Գլաձորից (Եղեգնաձոր) մինչև Սպիտակավոր վանք տանող ճանապարհահատվածը,
բ/ Բաղաբուրջից (Կապան) մինչև Կոզնի աղբյուր (Խուստուփ) տանող ճանապարհը:
3. Պետականորեն հարցում անել և Հայաստան բերել Վլադիմիրի բանտում «կորած» Նժդեհի ձեռագրերը:
4. Նման հարցում էլ անել Ռուսաստանի Դաշնության, Ուզբեկստանի (Տաշքենդի բանտը) և ՀՀ անվտանգության մարմիններին` Նժդեհին առնչվող բոլոր նյութերը հայ ազգին վերադարձնելու համար: Սկսված հարցումները շարունակել նաև Բուլղարիայում և Ռումինիայում:   
5. Այսուհետ՝ Նժդեհին վերաբերող որևէ հուշակոթողի կառուցման դեպքում, որպես մասունք, տվյալ վայր տեղափոխել Սպիտակավորից և Խուստուփից վերցրած հողը:                    
      Այս տարի լրանում է Մեծն Նժդեհի աճյունի` օտարությունից տեղափոխման և Հայաստանում վերաթաղման 20-ամյակը, և մենք առաջարկում ենք այս հոբելյանը նշել պետական բարձր մակարդակով:
        Հարգարժան Ա. Մարգարյան.
      Մի շարք առաջարկներ էլ Հայ Արիական Միաբանութ-    յան կողմից.
1.  Արդեն 20-ամյա պատմություն ունեցող սխրանքը (Նժդեհի աճյունի տեղափոխումը), որպես աննախադեպ հայրենասիրական դաստիարակչական օրինակ, մտցնել հանրակրթական պատմության դասագրքեր:
2. Անհրաժեշտ ենք համարում պետական համապատասխան պարգևների (մեդալների, նաև` դրամական պարգևի) արժանացնել վերոնշյալ սխրանքի կազմակերպիչ-մասնակիցներին.
ա/ Վարագ Առաքելյան (հետմահու),
բ/ Գուրգեն Արմաղանյան (հետմահու),
գ/ Պավել Անանյան,
դ/ Գարեգին Մխիթարյան,
ե/ Արցախ Բունիաթյան,
զ/ Ժորա Բարսեղյան:
3. Կարևոր ենք համարում նաև արժանացնել պատվոգրերի հետևյալ անձանց.
ա/ Լևոն Մարգարյան (նրա օջախում է հանգրվանել Նժդեհի աճյունը տեղափոխումից հետո`առաջին գիշերը),
բ/ Անդրանիկ Կարապետյան (Խուստուփ տեղափոխելու գործողությունները մշակվել են նրանց տանը, մասնակցել է նաև Նժդեհի մասունքի վերաթաղմանը),
գ/ Զինավեն Ղազարյան (հետմահու, նրա մասնակցությամբ և առաջարկությամբ է Սպիտակավոր վանքի տարածքում վերաթաղվել Նժդեհի աճյունը, նա նաև հսկել է շիրիմը),
դ/ Ստեփան Կարապետյան (նրա օգնությամբ է ընտրվել Նժդեհի մասունքի վերաթաղման տեղանքը Խուստուփի լանջին և նրա տանն են հանգրվանել ուխտագնացները),
ե/ Աթանաս Վարդապետ Մովսիսյան (նա է իրականացրել աճյունի ու մասունքի վերաթաղման, նաև տարեկան ծիսակարգը, արարողությունները):
         Ակնկալում ենք, որ կգտնեք լուծումներ` վերոնշյալ հարցերի համար: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք քննարկել առաջարկները:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն  Խորհուրդ

Ն Ա Մ Ա Կ
Հ Ո Լ Ա Ն Դ Ի Ա Յ Ի Ց

(Նամակը հասցեագրված է բժշկապետ Արցախ Բունիաթյանին)

 Հատվածներ նամակից
       «Երկար ժամանակ է ուզում եմ գրել Ձեզ, բայց…
       …Ես Կարեն Մանուկյանն եմ, ծնվել եմ Երևանում, հինգ տարի է բնակվում եմ Հոլանդիայում: Ավարտել եմ Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1995-ին ծառայել եմ Հյուսիսային Կովկասի հայկական եկեղեցում՝ (Ստավրոպոլ, Բուդյոնովսկ) որպես սարկավագ: Ունեմ երկու զավակ, որդիս՝ Արամ Մանուկյանը, և դուստրս՝ Մարիամը:
      …Լուսահոգի Վարագ Առաքելյանի գիրքը կարդացել էի դեռ Շարժման օրերին, կարոտով եմ հիշում, երբ որոշեցի դառնալ Նժդեհի հետնորդը… 1994-ից սկսած, ամեն տարի ընկերներով բռնում ենք Ուխտի ճամփան՝ դեպի Սպիտակավոր… Մենավոր ընկուզենին ու Սպարապետի շիրիմի խաչքարը հոգուս անբաժանելի մասն են դարձել, խոնարհում ու փա՜ռք նաև Ձեզ՝ պարոն Արցախ, որ մեզ հնարավորություն ընձեռեցիք՝ ծնկաչոք ուխտի բարձրանալ Մեծագույն ՀԱՅԻ շիրիմին: Հավերժ պատիվ և փա՜ռք Ձեզ ու Ձեր ընկերներին: Արդեն չորրորդ տարին է՝ չեմ եղել Հայաստանի գլխավոր սրբավայրում (հացի խնդիր ունենալուս համար եմ հասել Հոլանդիա), ամո’թ նվաստիս…
     …Հետս բերել եմ (օդանավակայանի աշխատողներին կաշառելով) Հայաստանի հողը՝ Զորավարի շիրմավայրից, այժմ Նժդեհը իմ տանն է, տանս մթնոլորտն է փոխել: Երևանի գրախանութներից գնել եմ Սպարապետի մասին բոլոր գրքերը, արցունքն աչքերիս կարդացի Ձեր. «Նժդեհի վերադարձը» և որոշեցի գրել…
       Հիմա պատմեմ որդուս մասին:
      Նա 6 տարեկան է, բայց արդեն շատ բան գիտի, իր ա-   նունը գրում է հայերեն, խաղում է միայն զենքերով և սպասում է, որ մյուս տարի ամռանը գա Հայաստան: Նժդեհի, Անդրանիկի, Արամի, Դրոյի ու Դուշման Վարդանի մոտ (այնպես է պատմում այս մեծ հայերի մասին, կարծես թե իր ամբո՜ղջ կյանքում ճանաչել է): Խոստացել եմ Նժդեհի սուրը, Անդրանիկի մոսինն ու Դուշմանի ինքնաձիգը ցույց տալ… ընկել եմ կրակը.
 – Պա’պ, Դրոյի մաուզերը կա՞:
 – Կա’, կտեսնես, կգնանք սարերը, ուր Նժդեհը, ֆիդայիներն  են ապրում, իրենց զենքերը քեզ կտան, որ լավ զինվոր լինես:
      Այժմ ամեն առավոտ արթնանալուց զինվորական պա-  տիվ է տալիս Նժդեհի դիմանկարի ու եռագույն դրոշի մոտ, իր զենքով, ու ասում է, – Ծառայում եմ Հայաստանին:
       Դպրոցում հոլանդացի ուսուցիչը խնդրել է մի բան երգ-   ել, Արամս պլասմասե սուրը հանել և սկսել է երգել. «…Հուռա՜, հուռա՜, քաջ Նժդեհի սուրը շողշողա…»: Դասարանցիները սկզբում ապշել են, հետո պարել՝ Մշո Յարխուշտա…
 – Դավիթն ու Նժդեհը ընկերներ ե՞ն, ասում է Արամս:
 – Հա’, բա ոնց, – ասում եմ:
 – Ուրեմն Թուր Կեծակին Նժդեհի մոտ է՞: Կտա՞ ինձ:
 – Կտա’, – ասում եմ, ու հրճվում ուրախությունից:
       Իսկական նժդեհական զինվոր է տղաս, տանը խոսում է միայն հայերեն, ասել եմ հայերենը մոռացար՝ Թուր Կեծակին չես ունենա: Ննջարանում իր մեծ նախահոր՝ Արամ փաշա Մանուկյանի լուսանկարն է, ասում է.
 – Պա’պ, մենք Վանի՞ց ենք:
 – Հա’ – ասում եմ, ի՞նչ կա որ:
 – Ուրեմն Արամը Վանում շատ է՞ թուրք սպանել:
 – Չէ, – ասում եմ, – որ շատ սպաներ, հիմա Վանը մերը կլիներ:
       Ու այսպես շատ բաներ:
      Սրտով ու հոգով ուրախ եմ, որ տղաս ինձ նման է, ափ-    սոս, որ օտարության մեջ: Բայց ոչինչ, մի օր հետ ենք դառնալու… Առայժմ այստեղ ենք՝ անհայրենիք, սակայն, ո’չ թույլ ու տկար:
       Պարոն Արցախ, միշտ դիտում եմ Հ1-ը՝ «արբանյակով»: Լսեցի, որ Նժդեհ Սպարապետի շիրիմն են ուզում տեղափոխել, Եղեգնաձորից Կապան: Խնդրում եմ Ձեզ թույլ չտալ, եթե թոռնուհին՝ Գոհարինե Տրդատյանն է ուզում, ապա ես Պավել Անանյանին կգրեմ, կհամոզեմ, որ չհամաձայնվեն… Խուստուփը առանց Նժդեհի՞… Սպիտակավորը անտեր չթողնեք, այն դարձել է ուխտատեղի: Գրեք ինձ, մի պատասխան տվեք…

Հ.Գ. – Այո, հուզիչ նամակ է, նվիրական հարցադրումներով, և մենք այն տպագրելով՝ հետապնդում ենք  մեկ նպատակ ևս, որպեսզի առողջ բանավեճ ծավալվի՝ դեմ և կողմ տեսակետների առաջարկությամբ: Մեծ Հայորդու առանց այն էլ չարչարված մասունքը պետք է իր անդորրը գտնի վերջնականապես:      
                                               «Հայ – Արիներ»-ի
խմբագրություն  

Ա Զ Գ Ի   Մ Ե Ծ
Ն Վ Ի Ր Յ Ա Լ Ը

(Վարագ Առաքելյանի
ծննդյան 93 ամյակի առթիվ)

Մեծ մարդ էր, գիտնական, Ազգի հոգսերով տառապող: Հարգանքի արժանացող ընդգծված բնավորություն ուներ: Հենց դրանից էին շատերը նրանից վանվում: Քիչ դեր չէր կատարում նաև նախանձը, հիմնական հարցերի վերաբերյալ մտածելակերպի ու հայացքների տարբերությունները… Ժամանակը ողորմելի տկար էր նրա համար… և նրան ենթարկում էր իր անձեռագիր  հարվածնրին…
        Դժվար է Վարագ Առաքելյանի մասին գրելը, մենք դեռ այդ հասունացումը չունենք: Բայց գրեթե ամենօրյա մեր հանդիպումներից կարող ենք նշել, որ նա ապրում էր կյանքին սիրահարված, քանզի անհամար տառապանքների էր ենթարկվել, փոքր հասակից մինչև իր  լինելիության գագաթնակետը…: Նրա յուրաքանչյուր դրսևորում զգացմունքների, հույզերի հրաբխումներով ժամանակահատվածների շքեղություն էր, նա միշտ շարժման, պայքարի մեջ էր: Չնշենք, միայն փաստենք, որ տասնամյակներ շարունակ նրա գրիչը շիկացած է եղել…, մեծաքանակ գրքեր, եզակի ուսումնասիրություններ: Կյանքը նրա համար մի յուրօրինակ, անթերի ստեղծագործություն էր, որում ընդգծված էր լավատեսությունն ու հավատը…, ժամանակի հանդեպ` չնայած ամենածանր կեցությանը, պահանջ չուներ: Հաճախակի էր նշում, որ իննսունն անց է: Տարիներ առաջ, լինելով բժիշկ, մի դեղատոմս էի գրել. «Հարյուր տարի», և հավատում էր, որ այդքան պիտի ապրի… և գուցե ապրեր, եթե ինքը չպատվիրեր իր չլինելը, չպայքարեր  իր  լքվածության դեմ… Զգում էր մահվան շունչը և արհամարանքով էր նայում նրա դեմքին, քանզի ապրելու տենչը իշխող էր նրա մոտ… Փաստորեն չկամեցողներին իննսունն անց տարիներով պատժեց, նրանց անհույզ դեմքերին շպրտելով, որ ի վերջո հոգնել է ապրելուց, և իրեն հանգիստ է անհրաժեշտ… Հայոց աշխարհից մի չբացահայտված մեծ ուսուցիչ, գիտնական, Ազգի նվիրյալ պակասեց…
     Մեր ուսուցիչն էր: Այն դժնդակ տարիներին մեր մեջ արթնացրեց ազգային գաղափարը, քաջալերում էր, հակադրությունների մղում… Մեզ համար նա անթերի բարոյական ազդակ էր: Հասել էր նրան, որ իր հետ մտքերի փոխանակության ու վիճաբանության մեջ լինեինք, որ կարողանաինք զգալ Ազգի ամբարված հնարավորությունները: Իր արտաքինով և հոգու դրսևորումներով շռայլ լինելով` օժտված էր յուրօրինակ ձգողականությամբ, դյուրահավատ հանճարեղությամբ… Իր ձեռք բերածը նա իրացրեց` իրենից հետո թողնելով բազմաթիվ աշակերտներ, քանզի միավորելու բնատուր հատկություններ ուներ…
         Մեր հանդիպումը ճակատագրական էր նրա հետ, և հնարավոր չեղավ նրանից «ձերբազատվել»… մեծություն էր, անսպառ մեծություն: Մենք հնարավորինի սահմաններում, ամենայն պատասխանատվությամբ ձգտում էինք իրականացնել նրա ճշմարտացի, մեզ հարազատ մղումներն ու կարծիքները…
       Այդպիսի մի պոռթկում էր, երբ նա` Վարագ Առաքելյանն ասաց, որ Գարեգին Նժդեհի գերեզմանը պիտի տեղափոխվի հայրենիք: Դա քսան տարի առաջ էր, դրան արդեն նախորդել էր հայրենանվեր մի նախաձեռնություն: Բազմաթիվ դժվարությունների հաղթահարումով, 1982թ. ամռանը, Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի գերեզմանին Գարեգին Մխիթարյանի նախաձեռնությամբ և մի խումբ հայրենասերների աջակցությամբ դրվել էր  խաչքար…
         Պրոֆեսորի արտահայտած գաղափարը մեր երազանքն էր… Կարդացել էինք Ավոյի «Նժդեհը»: Նժդեհով էինք տառապում… Պատրաստ էինք, նոր ոգի էր ծնվում: Նիրհի մեջ գտնվող գաղափարների արթնացում էր: Հոգևոր պրպտումների նոր ժամանակներ էինք թևակոխում… և մենք զինվորներ էինք: Ազգը վարագուրված էր պահում անարատ ճշմարտություններ: Նժդեհի մուտքով հայրենիքում տեսանելի կդառնար Ազգի բանտված հզոր կարողությունները, որոնք այդ պահին վարագուրված էին… Նժդեհը վերադարձավ հայրենիք, դա մեր ուսուցչի մեծագույն ստեղծագործությունն էր: Ի վերջո Նժդեհի հոգնած, տառապած ոսկորներն իրենց հանգիստը գտան հայրենիքում և հայրենիք էր վերադարձել նժդեհյան աննկուն, հեռատես ու նվիրական ոգին…
      Մենք ավելի ճանաչեցինք մեր ուսուցչին: Փույթ չէր, թե քանի-քանի անգամ էր Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նրան ներկայացրել Ակադեմիկոսի կոչման, և նպատակադրված, չարամտորեն միշտ էլ մերժել էին: Դա նրանից էր, որ մեծ հոգու տեր էր, և այդ հոգով սիրում էր ճշմարտությունը… Ի վերջո ինչպե՞ս պիտի նրան հասկանային, երբ երկիրը տառապում էր կուտակված չարությամբ:
– Ծնվել եմ 1910թ. Կոտայքի շրջանի Կոտայք (նախկին Ելղովան) գյուղում: 16 տարեկան էի, երբ դպրոցից հեռացրեցին` Րաֆֆի կարդալու համար: Այնուհետև ուր գնացի, «դաժան Րաֆֆին» ինձ հետապնդեց: Ինձ րաֆֆիստ էին համարում, – այսպես է նա սկսում իր կենսագրությունը…
    Եվ զարմանալի չէր, որ նրա գիտակցական կյանքը նվիրված էր հայ գիտության զարգացմանը, Ազգի հզորացմանն ու լինելիությանը… Պարզ էր, չէր կարող չարժանանալ խորհրդային բանտին: 1940թ. ձերբակալեցին նրան:
– Մեկ տարի վեց ամիս հինգ օր տևեց բանտային իմ տառապանքը, – նշում էր նա:
     Այո’, մեծ պիտի լինել` մեծին նկատելու համար… Աշ-  խարհի հետ մենք վեճ ունենք, մեր հրամանատարը Նժդեհն է, նա պիտի վերադառնար հայրենիք, – ասում էր պրոֆեսորը – Նժդեհը մեծ է, դեռևս չբացահայտված, բայց համայն մարդկության սեփականությունն է:
     Ինչպես Նժդեհը, այնպես էլ մեր ուսուցիչը, մեզ դեռևս    մեծ լռություն են թողել, որ անհրաժեշտ է դեռ չարչարանքներով վերծանել, վերածնել… Երբ Նժդեհն արդեն հայրենիքում էր, ավելի իմաստավորվեց մեր կյանքը… Իսկ պրոֆեսորն անթերի գոհացնում էր մեր բոլոր հետաքրքրությունները: Կոտայքի իր տունը դարձրել էր մեր և մեր ընկերների դպրոցը: Դաշնակցության մասին մենք գաղափար չունեինք, չէինք ճանաչում ոչ միայն նրա հերոսներին ու զինվորներին, այլև այդ կուսակցության առաջնորդներին: Այդտեղ էին գրություններ պատրաստվում, գրվում հակաբոլշևիկյան ելույթներ. դրանք գրվում էին Վարագ Առաքելյանի ձեռքով: Եվ եթե անհրաժեշտություն կար հրապարակավ խոսելու, մենք հըպարտությամբ էինք ընդունում նրա անվարան ասպարեզ մըտնելը… Ո՞վ կարող է ժխտել, որ եռագույնը օպերայի հրապարակում առաջինը նա բարձրացրեց…
      Նժդեհյան ոգին անբաժան էր նրանից: Սրացած վերաբերմունք ուներ ազգային գոյության և արժանապատվության խնդիրներին, համոզված էր, որ առանց դրանց մարդը դադարում է մարդ լինելուց…
        Հիշում եմ, 1985թ. նոյեմբերի 22-ն էր, երբ լրագրողը նըրան հարցրեց, թե ինչ ծրագրեր ունի, նա ժպտալով պատասխանեց.
– Յոթանասունհինգ տարեկանում ինչ ծրագրերի մասին կարող է խոսք լինել: Մեր ինստիտուտը ինձ մի գործ է առաջարկել, որ բառացի երկու հարյուր տարի է հարկավոր գլուխ բերելու համար: Ես պիտի անեմ, որքան որ կարող եմ: Այդ գործը պետք է կոչվի «Հայոց լեզվի պատմական բառարան», երևի բաղկացած կլինի մի քանի տասնյակ հատորներից: Եթե ես կարողանամ թեկուզ մի հատոր ավարտել, ինձ երջանիկ մարդ կհամարեմ… Այդ հատորը կավարտվի 15 տարում…
    Ժամանակակիցները չգնահատեցին ո’չ Նժդեհին, ո’չ Վարագ Առաքելյանին, որ ժամանակից առաջ անցած՝ իրենց էին ծառայում, երբ ձգտում էին հայրենիքը մաքրել ժանգից, փլատակներից: Նրանք հավերժին զինվորագրված էին: Նըրանց ժամանակը հետո պիտի գա, իսկ մեր հիշողությունը միշտ արթուն է…
Արցախ Բունիաթյան

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ  ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ. 

12.09.2003թ. Գրողների միության տանը ԱՀԽ-ի կազմակերպած «Կլոր սեղանի» զեկույցը            
      20-րդ դարի ավարտն ու 21-րդ դարի սկիզբը «նշանավորվեց» համապարփակեցման (գլոբալացման) գործընթացով՝ մասնավորապես՝ հոգևոր ոլորտում: Այս բնագավառում օտարամուտ, օտարածին արժեքների ներխուժման վտանգի մասին Հայաստանի ազգայնական կառույցներն ահազանգել են դեռևս 90-ական թվականների սկզբից: Սակայն, ցավոք, վտանգը ոչ միայն չգիտակցվեց, այլև ահազանգողներին պիտակավորեցին:
      Այսօր արդեն ակնհայտ է, որ մեզ պարտադրվել է մեր նկարագրին անհարիր, մեր էությունը խեղաթյուրող, ազգայնականության տարր չպարունակող կրթահամակարգ: Այս պարագան, ուզենք թե չուզենք, հանգեցնում է Հայոց Արժեքային Համակարգի այլասերմանն ու քայքայմանը, որի հիմնական տարրերն են ՀԱՅ ԽՈՍՔԸ, ՀԱՅ ԵՐԳԸ, ՀԱՅ ՊԱՐԸ:
       Ամոթալի է, բայց իրականացվում է մեր էությունը ձևավորող այս երեք կարևորագույն բաղադրիչների արժեզրկման հետևողական գործընթաց:
     ՀԱՅ ԼԵԶՈՒՆ անպատիժ արհամարհվում ու աղավաղ-   վում է, ՀԱՅՈՑ ՏԱՆ մեջ վիճարկվում է ՀԱՅԵՐԵՆԻ՝ ՀԱՅՈՑ ՏԱՆ ՏԵՐԸ լինելու իրավունքը: Մեր թողտվությամբ ՀԱՅԵՐԵՆԻ կենսատարածք են ներխուժում օտար լեզուները, իսկ առանց միասնական լեզվահոգեբանական դաշտի վտանգվում է պետության կայունությունը: Նույնիսկ աշխարհի հզոր պետությունները որևէ օտար լեզվի մրցակցություն իրենց պետական լեզվի հետ բացառում են: Ազգային փոքրամասնություններին էլ թույլ են տալիս իրենց լեզուն ու մշակույթը զարգացնել այնքանով, որ նրանք չդառնան տվյալ միջավայրին խորթ տարր և չսպառնան երկրի անվտանգությանը:
         Հայաստանում այսօր սնկի պես աճում են օտարալեզու, օտարամշակույթ հաստատությունները՝ ևþ պետական, ևþ մասնավոր: Հոգևոր գաղութացումն իրականացվում է կրթահամակարգի  միջոցով:   
       Կրթական քաղաքականության նպատակը պետք է լինի ազգային-պետական շահին համապատասխան ՍԵՐՆԴԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ապահովելը, ՀԱՅՐԵՆԻՔԻՆ և նրա ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ տեր կանգնելու հոգեբանություն ունեցող քաղաքացիներ ձևարելը:
        ԿԳ նախարարության կոլեգիան 1990 թվականին ընդունեց ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ունենալու մասին որոշում, որը հաստատվեց Գերագույն  Խորհրդում, իսկ հետագայում ամրագրվեց Սահմանադրությամբ, «Լեզվի մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքներով:
        Դեռևս չի մշակվել ազգային դպրոցի պետական ծրագիր՝ իր բովանդակային ու կառուցվածքային լուծումներով: Եվ այս բաց անպաշտպան դաշտում գործում են զանազան օտարամուտ կազմակերպություններ. բովանդակային և կառուցվածքային աղավաղումները պատահական բնույթ չեն կրում. ծրագրավորված են, նպատակաուղղված:
        2001 թվականին Ազգային Ժողովը հաստատեց «Կրթության զարգացման 2001-2005թ.թ.» ծրագիրը, որը կրթահամակարգ ներմուծված խեղաթյուրումների, աղավաղումների վավերացումն է:
        2-րդ բաժնում ծրագրի նպատակը ձևակերպված է այսպես՝ «…հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդում, ազգային և համամարդկային արժեքների պահպանում ու զարգացում»: Հաջորդ գլուխներում բացահայտված է ծըրագրի իրական նպատակը՝ «համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան քաղաքացիներ ձևավորելը»: Այս նպատակն իրականացնելու համար նախատեսված են՝
1.Դրամավարկավորման ձևի փոփոխություն՝ ըստ աշակերտների թվի. դասարանների խոշորացում, որի հետևանքն էլ լինելու է կրթության որակի իջեցումը, ուսուցիչների թվի կրճատումը, սոցիալական լարվածությունը:
2. Եվս երեք տարի ոչ պետական ուսումնական հաստատությունների իրավունքների, պարտականությունների և գործունեության կարգի խառնաշփոթի պահպանումը:
3. Հանրակրթության կառավարման ապակենտրոնացում՝ կրթահամակարգի փոշիացում:
4. Պետական կրթական չափորոշիչների շրջանառում (չափորոշիչներ, որոնք օտար լեզուների, հատկապես ռուսերենի, իմացության ավելի բարձր մակարդակ են նշում, քան հայերենի):
5.Կրթության հումանիտարացում, ուսուցման հումանացում:
       Հումանիտարացումը պարզաբանելիս նշվել են ավելացող առարկաների անվանումները, իսկ պակասեցվող առարկաները գաղտնագրվել են. եթե իմանանք, որ հանրակրթական ծրագրերից հանվելու են ճշգրիտ գիտությունները, կընդվզենք: Ուսուցման հումանացումն էլ նախատեսում է ուսուցչի դերի նվազեցում, աշակերտի կամքի կատարում, ինչպես տեղեկացրեց ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ ծրագրի քննարկման ժամանակ: Ուսուցիչը իրավունք չունի գիտելիքը որպես անհրաժեշտություն ներկայացնել. աշակերտն ինքն է որոշում՝ ինչ պետք է սովորի:
         Հումանիտարացումն էլ, հումանացումն էլ «բարձր» մակարդակով կազմակերպել են «50-ից ավելի տեղական և միջազգային կազմակերպություններ», որոնք համապարփակեցման (գլոբալացման) ծրագրեր են իրականացնում: Օրինակ՝ «Հարմոնիայի» երկլեզու դպրոցները, որոնց սաները այսպես են խոսում. «…ցՉպսՌ տուն», «Բարև՛, ես եմ» ծրագիրը, որը մեր երեխաներին հավաստիացնում է, թե կատուները, շները, հավերն ազգություն ունեն, իսկ մարդիկ՝ ոչ, և աշխարհի ամենալավ մարդն էլ Ջորջ Վաշինգտոնն է:
        Իսկ «Մանկակենտրոն դասարաններ» ծրագրով նախատեսվում է ստեղծել խառնակչախմբեր (չշփոթել խառը խմբերի հետ). ըստ ծրագրի հեղինակների՝ «9 տարեկանում երեխաները ձգտում են միասեռության»: Մերթ ընդ մերթ էլ շրջանառության մեջ են դրվում դասաքրքեր, որոնցում, 4-րդ դասարանից սկսած, մեր երեխաները պիտի ստանան սեռական դաստիարակություն: Երբ թերթում ես նմանատիպ «դասագրքերը», ապա պարզ է դառնում, որ դա ոչ թե սեռական դաստիարակություն է տալիս, որը նույնպես անընդունելի է այդ տարիքում, այլ՝ պատրաստում է ապագա պոռնիկների և համասեռականների:
    Միջազգային կրթական չափորորոշիչները պարտադ-   րում են նաև գիտամանկավարժական կազմի երիտասարդացում. մեզանում հաստատված բնական, կանոնակարգված սերնդափոխության փոխարեն ուղղակի պետք է ազատվենք փորձառու գիտնականներից, մանկավարժներից, քանզի նըրանք շատ անվստահելի և վտանգավոր են միջազգայնացման տեսանկյունից:
    Ծրագրում նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար հանրակրթության բնագավառում 1997թվականից իրականացվում է «Կրթության կառավարման և ֆինանսավորման բարեփոխումներ» վարկային ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են`
ա. պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացումը,
բ. հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նոր եղանակի ներդրումը:
      Կրթահամակարգի ապակենտրոն կառավարումը անց-  ում է պետական միասնական կառավարումից համայնքային կառավարման: Հանրակրթության համար պետական վերահսկողության ու հովանավորության նվազեցումը դպրոցի գործունեությունը կախվածության մեջ է դնում դեռ չկայացած տեղական ինքնակառավարման մարմինների դրամական հնարավորության վիճակից: Այսպիսի կառավարումը արդյունավետ չի կարող լինել և, ի վերջո հանգեցնելու է կրթահամակարգի փոշիացմանը:
         Ֆինանսավորման նոր եղանակն էլ նախատեսում է դպրոցի պետական ֆինանսավորումը`ըստ աշակերտների թվի:
       Կրթահամակարգի «բարեփոխումը» (մեր համոզմամբ` փոշիացումը) կառավարությունն «ապահովել» է մի քանի որոշումներով`
       1998թ. հմ. 661 որոշում. «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին»,
      1999թ. հմ. 377 որոշում «ՀՀ հանրակրթական համակարգի փորձնական ծրագիրը հաստատելու մասին»,
      2000թ հմ. 634 որոշում «ՀՀ հանրակրթական համա-  կարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին»,
          2001թ. հմ. 1236 որոշում «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի իրականացման արդյունքներից բխող միջոցառումների մասին»,
       2002թ. հմ 2047 որոշում «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի ռացիոնալացման և Հայաստանի Հանրպետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի հմ. 1236 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»,
        2003թ. հմ. 867 որոշում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի հմ. 2047 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին»:
    «Ռացիոնալացում», «օպտիմիզացիա» գործընթացը,       որը կարող էր կոչվել արդյունավետացում, բարեփոխում, դրական երանգ կունենար, եթե հիմքից խեղաթյուրված չլիներ:
        Ծրագիրը նախատեսում է՝
ա. թերբեռնված դպրոցների միաձուլում,
բ. դասարանների կրճատում՝ աշակերտների թվի խտացման հիմքով,
գ. դրույքաչափի ժամաքանակի ավելացում՝ 21 ժամ,
դ. թերբեռնվածության հիմքով ազատված դպրոցական շենքերի օտարում,
ե. ուսուցիչների թվաքանակի կրճատում: 
ԿԳ նախարարին բնավ չի մտահոգում դասարանում աշակերտների թվի ավելացումը. «…դասարաններում աշակերտների խտությունը կհասնի 25-30, հազվագյուտ դեպքերում՝ 35: Եվրոպական երկրներում դասարաններում աշակերտների ծանրաբեռնվածությունը մոտ 50 է»: Նախարարի այս հայտարարությունից ենթադրվում է, որ ծրագրի հաջորդ փուլում դասարանները կլինեն 50 հոգանոց: Եվ տարիների փորձ ունեցող, կրթահամակարգում իրենց տեղը կորցրած ուսուցիչներին էլ «մխիթարում են» համակարգչային դասընթացով՝մեկ անգամ ևս նրանց նվաստացնելով:
       Ազատված դպրոցական շենքերի տնօրինումն էլ հանձնարարվում է քաղաքաշինության նախարարին և սոցներդրումների հիմնադրամի նախագահին: Դպրոցները դարձել են թերբեռնված արտագաղթի հետևանքով. եթե դպրոցի շենքը օտարում ենք, ուրեմն ներգաղթ չենք նախատեսում:
        Ութը մարզում վերակազմակերպվել է 73 դպրոց, որի հետևանքով փակվել է  37 դպրոց, այդ դպրոցներում աշխատող 3022 ուսուցչից կրճատվել է 1302-ը, իսկ 1239 դասարանից` 323-ը: Փոխվել է 16 միջնակարգ դպրոցի կարգավիճակ. դըրանք դարձել են հիմնական (ութամյա) դպրոցներ, իսկ երկու հիմնական դպրոց վերածվել է տարրական դպրոցի:
«ԲԱՐԵՓՈԽՈՒՄ» ԿՈՉՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
1.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
        Հանրակրթության բովանդակությամբ է որոշվում սովորողների հնարավորությունների, կարողությունների բացահայտումը, կրթվող սերնդի նկարագիրը: Բովանդակային փոփոխություններով, օտար ծրագրերի ներխուժմամբ, աղավաղվել են աշխարհաճանաչողության ակադեմիական սկզբունքները, «ազատ, այլընտրանքային ուսուցում» անվան տակ քայքայում են դարերով մշակված կրթական ավանդույթը:
       Ներդրվում են կրթության այնպիսի եղանակներ, որոնք հանրակրթությունը վերածում են աննպատակ, չվերահսկվող զբաղմունքի, երեխան աշխարհաճանաչողության գիտելիք է ձեռք բերում խարխափելով, անկազմակերպ, այսինքն՝ դեն է շպրտվում կրթելու հայոց դարերի փորձը: «Բարեփոխման» ծրագրին թռուցիկ հայացք գցողն էլ կնկատի, որ այն միտված է կրթվող սերնդին դարձնել օտար արժեքների կրող, որի հետևանանքն անհատի, նաև` ազգի համար անվստահության, բարդութավորման, խառնաշփոթ մտածելակերպի ձևավորումն է: Պատահական չէ, որ այսօր հայոց արժեքային համակարգը կարևորող երիտասարդները հազվագյուտ են: Իսկ սա նշանակում է` Երկրին տեր կանգնողի հոգեբանություն ունեցող քաղաքացի չի ձևավորվում:
2.ՔԱՂԱՔԱԿԱՆ
      «Բարեփոխման» ծրագրի քաղաքական հենքը համապարփակեցում է (գլոբալացումը): Երկրներ գրավելու անվրեպ միջոց է մշակութային-հոգևոր դաշտը քայքայելը: Մշակութային ոլորտի համապարփակեցումը օտար մշակույթի ներխուժումն է, բնականաբար`մեր ունեցածի դուրս մղումով: Կրթահամակարգի համապարփակեցումը պետք է լիներ ընդամենը կրթական մակարդակի, չափի համապատասխանեցումը պետությունների մասնագետների շփումը հեշտացնելու նպատակով, այնինչ վեր է ածվել գաղութացման գործոնի, և սրա քաղաքական հետևանքն էլ ինքնիշխանության կորուստն է:
3.ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
         «Բարեփոխման» ծրագիրը չի շրջանցել նաև սոցիալական լարվածություն, ազգային արժեքային համակարգի ոտնահարումով, հիասթափություն առաջացնելու խնդիրը: Սրա ցայտուն օրինակը դպրոցների «արդյունավետացումն» է: Ստեղծվել են մեխամիզմներ, կամ միտումնավոր չեն ստեղծվել, որ այս անհեթեթ մրցապայքարում պարտվեն հմուտ, գիտակ, ազնիվ մանկավարժները:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՑ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՑ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՑ
                        ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ`   
 – «Կրթության զարգացման ծրագրի» հիմնադրույթները համապատասխանեցնել ԱԶԳԱՅԻՆ – ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻՆ, «Լեզվի մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքներին:
 – Միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը շարունակելը թույլատրել միայն դրանց համակողմանի իրավական, գիտական, բովանդակային փորձաքննությունից և հիմնավորումից հետո՝ պետական խիստ վերահսկողությամբ:
 – Դադարեցնել «ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի» իրականացումը:
 – Միաձուլել միայն նույն շենքում տեղավորված դպրոցները:
 – Թերբեռնված դպրոցները ոչ թե միաձուլել, այլ ազատ տարածքի տնօրինումը թողնել ԴՊՐՈՑՆԵՐԻՆ. տարածքները կարող են կարճաժամկետ վարձակալությամբ տրվել այլ կազմակերպությունների՝ միջոցները օգտագործելով դպրոցի կարիքների համար:
 – Դասարաններում աշակերտների միջին խտությունը համապատասխանեցնել առողջապահական գործող չափորոշիչներին. այն է` մեկ աշակերտին` առնվազն` երկու քառ. մետր:
 – Դրույքաչափը սահմանել 18 ժամ, ինչպես այժմ է:
 – Վերականգնել դպրոցների կառավարման և  ֆինանսավորման նախկին ձևը:
 – Վերացնել ոչ պետական ուսումնական հաստատությունների իրավունքների, պարտականությունների խառնաշփոթը, պետական նվազագույն ծրագրի կատարումը դարձնել պարտադիր:
        Այդ կրթարանների գործունեությունը կարգավորել «Կրթության մասին ՀՀ օրենքով» կամ առանձին ենթաօրենսդրական ակտով, բայց ոչ «Ձեռնարկատիրության մասին օրենքով»:
     Ազգային Համաձայնության  Խորհրդարանը, մտահոգ     ՀՀ կրթահամակարգում տիրող իրավիճակով, համախմբվելու ակնկալիքով, դիմում է հայոց մտավոր ներուժը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին, անհատներին: ՀՀ հանրակրթական համակարգ են ներմուծվել հայոց ժառանգական համակարգը քայքայող, ազգային էությունն ու նկարագիրը խեղաթյուրող գաղտնագրված ծրագրեր` կրթահամակարգի բարեփոխում անվան տակ: Այդ ծրագրերը իրականացնում է հիսունից ավելի օտարերկրյա կազմակերպություն` պետական վերահսկողության բացակայության պայմաններում (դրանք չեն ենթարկվում ո՛չ գիտական, ո՛չ բովանդակային, ո’չ լեզվական փորձաքննության):
      Մենք հայ ուսուցիչներին, մտավորականներին, դպրոցականների ծնողներին՝ առաջարկում ենք ստեղծել հանրակրթության ոլորտի փրկության կազմկոմիտե, հայոց դպրոցի կործանումը կասեցնելու, անհրաժեշտության դեպքում՝ ինքնակառավարմամբ, օտար պարտադրանքից ազատ հանրակրթություն կազմակերպելու համար: Մեր երկրում իշխանությունը ժողովրդինն է, իսկ սերնդի հայեցի դաստիարակությունն՝ առավել ևս:
         Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, Ազգային Ժողովին՝ քանի դեռ ուշ չէ, վերանայման ներկայացնել այսպես կոչված «բարեփոխումների» ծրագիրը:

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։