Թիվ 23 – հ. 12 – 2003

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

 Թիվ 23 – հ. 12 – 2003

ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՆԵՐՔԻՆ  ԵՎ  ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ  ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ

 Հայք-Հայաստանն իր աշխարհագրական դիրքով միշտ էլ գրավել է առանցքային տեղ մարդկության զարգացման, քաղաքակրթությունների ձևավորման և հատկապես` աշխարհին տիրելու ձգտում ունացող ազգերի ռազմա-քաղաքական հայեցակարգերում, ռազմավարական ծրագրերում: Ինչպես Արիական փառահեղ աշխարհակարգի ժամանակ հզոր Հայկական Պետության գոյության պարագայում, այնպես էլ այժմ՝ Հայկական Բարձրավանդակի մի անկյունում ծվարած փոքրիկ տարածքով Հայաստանն ունի նման նշանակակություն, սակայն, նորանկախ ՀՀ-ի փոփոխվող կախյալ իշխանություններն ի չիք են դարձնում այդ ազդեցիկ դերն ու նշանակությունը, որն էլ արժեզրկել է Հայ Ազգի գոյության և դերակատարության գործոն-կարևորությունը՝ մարդկության ճակատագիրը ներկայումս տնօրինել ցանկացող հզորների «աչքին»…
       Չխորանալով լուրջ վերլուծության ենթակա այս կարևորագույն խնդրի մեջ՝ պարզապես մի քանի փաստերով վերահիմնավորենք Հայաստանի ու Հայության անհրաժեշտ դերակատարումը մեր տարածաշրջանի և, առհասարակ, ամբողջ աշխարհի՝ մշտապես փոփոխվող գաղափարական-քաղաքական իրավիճակներում: Իսկ այդ իրավիճակները փոփոխվում են միայն մարտավարությամբ. ռազմավարությամբ դրանք դարերով կայուն են…
        Այսօր Հայաստանի ներքին քաղաքականությունը գրեթե ամբողջությամբ թելադրված է դրսից և քաղաքական (նաև՝ տնտեսական) «վերնախավ» կարողանում են մուտք գործել հատուկ ընտրյալները՝ այս կամ այն հզոր պետության կամ մասոնական օթյակի կողմից հովանավորվող: ՈՒստի, հայ քաղաքական ներկա՝ իբր ձևավորված դաշտից լրջորեն խոսել, նշանակում է, պարզապես վերլուծել մի շարք տերությունների ազդեցության չափը և շահերը մեր բազմաչարչար հայրենիքում:
     …ԽՍՀՄ-ԱՄՆ հակամարտության տարիներին, երբ աշխարհը երկբևեռ էր, և ամեն ինչ կարծես թե հստակ էր, բոլոր ոլորտներում հաղթանակներ տանելու անզուսպ մղումով պայքար էր ծավալվել՝ համակարգերի մրցավեճ, բայց, հակառակ այդ «երկկողմանի գերզարգացումներին», աշխարհն անընդհատ ճահճանում էր երկու ապազգային ու հակամարդկային գաղափարախոսությունների ծայրահեղությունների մեջ: ԽՍՀՄ ծրագրավորված փլուզումը հանգեցրեց ԱՄՆ-ի միաբևեռ ապագաղափարական, չծրագրավորված ծավալապաշտական տիրապետությանը, և աշխարհը դարձավ ավելի դաժան ու պարզապես հայտնվեց ինքնահոշոտման, ինքնաոչնչացման ճանապարհին, քանզի զենքն ու փողը վերջնականապես դարձան համամարդկային արժեքները «ճանաչելու» նախապայմանները: Սակայն, ի հեճուկս  արհեստածին ազգ – ժողովուրդների, միաբևեռությունը երկար կյանք չունեցավ, և կրկին արծարծվում է երկբևեռության (նաև՝ բազմաբևեռության) հարցը, բայց ոչ մյուս ազգերի «սիրուն աչքերի» համար, այլ՝ ինքնափրկումի (քանզի որոշ պետությունների գործունեությանը զուգահեռ, ամերիկանիզմի համաշխարհային ոստիկանապետական նկրտումներին լրջորեն հակադրվեց իսլամական համաշխարհային ահաբեկչական մեքենան): ԱՄՆ-ի՝ միաբևեռ աշխարհի կերտման գաղափարը նույնիսկ Եվրոպան այնքան էլ հրճվանքով չընդունեց: Դեռևս ԽՍՀՄ – ԱՄՆ «սառը պատերազմի» տարիներին Եվրոպան որոշակի անկախության էր ձգտում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իտալիայի գլխավորությամբ: Այս հարցում Մեծ Բրիտանիան (Իսրայելի աջակցությամբ) ԱՄՆ-ի «հաստ աղին» է Եվրոպայում և Եվրոպական Միասնական Տան կայացման լրջագույն հակառակորդը, քանզի ԱՄՆ-ի խոսափողը լինելով՝ առաջնային դրիք է գրավում Եվրոպական աշխարհամասում, հետևաբար և՝ աշխարհում: ՈՒստի, իրապես վախենալով ԱՄՆ-ի ոստիկանական, մեծապետական կեցվածքից, որոշակի գործարարական և մասոնական շրջանակների աջակցությունն ունեցող և ամերիկացիներին ամենաանհնազանդ եվրոպական երկիրը՝ Ֆրանսիան, ակնհայտորեն փորձեց երկփեղկել աշխարհը՝ օգտվելով Ռուսաստանի ժամանակավոր տկարությունից: Սակայն, սա արդեն նշանակում է լուրջ փորձ՝ անգլո-(սաքսոնական)-ամերիկյան տիրապետությանը Եվրոպայում վերջ տալուն: Ֆրանսիան և Գերմանիան չնայած որոշակի երկկողմանի տարաձայնություններին, լծվեցին Եվրոպան համախմբելու գործին, որի մեջ փորձեցին նպատակադրված ներգրավել նաև Ռուսաստանին: Այստեղ էր, որ ԱՄՆ-ը սարսափեց, ու իր մշտական համախոհ Մեծ Բրիտանիայի համառ աջակցությամբ ցնցեց «ծերուկ Եվրոպայի» բզկտված մարմինը՝ ռմբակոծելով Հարավսլավիան՝ վստահ լինելով, որ այդպիսով գոնե առժամանակ հեռացնում է Ռուսաստանին՝ միաժամանակ ոչնչացնելով Միասնական Եվրոպայի գաղափարը (նման միտում ուներ նաև Իրաքի դեմ սանձազերծած պատերազմը): Այնուհետև, չեչենական թնջուկի շահարկմամբ, ԱՄՆ-ը առհասարակ վտարել տվեց Ռուսաստանին Եվրամիությունից (ՌԴ ներկայացուցիչները զրկվեցին ձայնի իրավունքից և, որպես բողոքի նշան, ժամանակավորապես հրաժարվեցին ԵՄ նիստերին մասնակցելուց): Պառակտելով Եվրոպան (նաև՝ պայքար եվրո-ի դեմ և այլն)՝ նա իր անհնազանդ դաշնակիցներին կանգնեցրեց արդեն գրեթե թշնամի Ռուսաստանին դեմ-հանդիման, սակայն դրանով չբավարարվեց: Որպեսզի երբևիցե չկորցնի Եվրոպան, ԱՄՆ-ը իր արտաքին քաղաքականության մեջ կրկին ամրագրեց երկբևեռության գաղափարը՝ տնտեսապես թույլ, ազգային հարցերում զգայուն Ռուսաստանի հետ: Եվ Ռուսաստանը, իհարկե վարելով իր խաղը, եռանդուն լծվեց այդ գործին: Այցերը հատկապես ԿԺԴՀ, Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա կարևոր էին այդ գործընթացի մեջ: Դրան հետևեց ԱՄՆ-ի վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը ԿԺԴՀ-ի և Հարավսլավիայի (մասնակիորեն նաև՝ Իրաքի) մեկուսացումները կարգավորելու (սա կրելու է փոփոխական բնույթ) հարցերում: Մեր տարածաշրջանում այժմեական դարձավ «հինգ ծովերի ծրագիրը» (ԽՍՀՄ-ԱՄՆ):                                                (շարունակությունը 2-րդ էջում)
      Ահա թե ինչու որոշակի «ջերմացավ» ռուս-ամերիկյան հարաբերությունը, և լարվեց՝ ռուս-ֆրանսիականը: Սակայն, Եվրոպան, բացահայտորեն «անկախական» հանդես եկող Ֆրանսիայի առաջնորդությամբ, չնահանջեց, ավելին՝ ընդունեց ԱՄՆ-ի մարտահրավերները: Չխորանալով Ռուսաստանի ու Հարավսլավիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցի մեջ՝ անդրադառնանք Ֆրանսիայի վարած քաղաքականությանը մեր տարածաշրջանում, որտեղ այժմ էլ որոշվում է մարդկության ճակատագիրը: Այս պարագայում արդեն հաստատուն դիրքեր ունեցող ԱՄՆ-ից և Ռուսաստանից տեղային հակամարտությունները իբր կարգավորելու նախաձեռնությունը խլելը դարձավ գերխնդիր: Ֆրանսիան որոշ աշխատանքներ արել էր այդ ուղղությամբ և անցավ վճռական գործի: Որպեսզի Կովկաս-Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում գրավես տիրապետող դիրք, իհարկե, պետք է վայելես Իսրայելի (համայն հրեության, աշխարհի գաղտնի կառավարության) աջակցությունը, օգտվես համաշխարհային դրամագլխի շնորհներից, իսկ դրա համար նախ պետք է «քեզանով անես» Թուրքիային, որի բութ ու շատակեր բանակը Արաբական աշխարհի հորձանուտում Իսրայելական պետության մշտարթուն պահապանն է (հատկապես՝ Իրաքին, Սիրիային և Իրանին զսպելու գործում): Թուրքիային թելադրելու համար էլ պետք է իրապես տիրես Հայաստանին (Հայկական հարցի շահարկմամբ. հիշենք՝ Ֆրանսիան աղմուկով մերժեց քննարկել հայերի ցեղասպանության հարցը, ապա՝ ճանաչեց, նույնն արեց նաև Իտալիան, իսկ ԱՄՆ-ն այն հետևողականորեն շահարկում է՝ Թուրքիային աչալուրջ պահելու նպատակով, արդեն Իսրայելն էլ է սկսել շահարկել այս հարցը): Իսկ վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը համալրեցին Եվրախորհրդի շարքերը՝ տարածաշրջանում հօգուտ Եվրոպայի խճճելով «խաղի կանոնները»: Ահա, այս գործընթացներից հետո, տիրելով Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան կապող բոլոր (օդային, երկաթուղային, ավտոճանապարհային ու ծովային) ուղիներին, գազատար – նավթատար խողովակաշարերին, նավթի ու գազի (և այլ օգտակար հանածոների) հսկայական պաշարներին ու հատկապես հրեական դրամագլխին, «երկնագույն սկուտեղի վրա» դառնում ես աշխարհի տիրակալը: Եվ Ֆրանսիան այսօր իրապես տիրապետող է Հայաստանի արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ, ՀՀ իշխանությունները վաղուց իրենն են, և Թուրքիան «պարտավոր» է պարզապես լավ հարաբերություններ ունենալ Ֆրանսիայի հետ (մանավանդ՝ ձգտում է դառնալ Եվրախորհրդի անդամ): Այս իրավիճակում ստիպված «մտածմունքի» մեջ է ընկնում նաև Իսրայելը, սակայն այս խաղաթուղթը Իսրայելի հարցում քիչ համարելով՝ Ֆրանսիան օգտագործում է նաև իր մյուս ազդեցությունը՝ Լիբանան-Պաղեստին լծակը: Պաղեստին-Իսրայել հարաբերությունների սրումը դեռ ծավալումների մեջ են: Շրջանառության մեջ է մտել նաև Թուրքիայի մասնատման ծրագիրը: Տարածաշրջանում Ֆրանսիայի գործընկեր Գերմանիան նույնպես աշխուժացնում է իր քաղաքականությունը, որն ավանդական կապեր ունի նաև Թուրքիայի հետ: Իսկ ի՞նչ են մտածում ԱՄՆ-ը և Ռուսաստանը: ԱՄՆ-ը դասալքության փորձ անող Թուրքիային նախ ցուցադրեց հայոց ցեղասպանության ճանաչման ու դրանից բխող հետևանքների սպառնալիքը (այստեղ ապացուցվեց նաև, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի մի հանձնաժողով ավելի մեծ դեր ունի, քան Ռուսաստանի Պետական Դուման, որը ճանաչել է հայերի ցեղասպանությունը): Այնուհետև, կարգավորեց իր դերն ու նշանակությունը Պաղեստին-Իսրայել և Հայաստան-Ադրբեջան (Արցախի խնդիր) հակամարտություններում՝ հատկապես առաջինում մերժելով Ֆրանսիայի ու Ռուսաստանի որևէ միջամտությունը: ԱՄՆ-ի կողմից շրջանառվում է նաև Կովկասյան Միասնական Տան գաղափարը: Իսկ իրաքյան նոր պատերազմով այս երկիրն ամրագրեց համաշխարհային գերտերության իր կարգավիճակը:  Ռուսաստանն էլ իր հերթին Սիրիայի, մասամբ նա’և Իրաքի, Իրանի օժանդակությամբ խթանեց արաբա-իսրայելական հակամարտությունը (գրեթե հասցնելով պատերազմի)՝ ստիպելով Պաղեստինի ու Իսրայելի առաջնորդներին այցելել Մոսկվա, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի հարցում Ռուսաստանը օգտվեց Հայաստանում ունեցած իր ամուր դիրքից ու որոշակի սիրաշահումներ արեց Թուրքիային, նաև՝ Ադրբեջանին: Այստեղ մեզ համար ներկայումս ամենավտանգավորը ոչ այնքան Արցախի կամ Մեղրու վերաբերյալ շահարկումների խնդիրն է, որքան՝ Ջավախքինը, որտեղից ռուսական զորամիավորումների դուրս բերումը, ինչպես նաև՝ թուրք-մեսխեթների վերաբնակեցումը լուրջ հարված է հայկական շահերին: Եվ իրական վտանգ կա, որ Ռուսաստանն իր մեծապետական նպատակների համար կարող է այս անգամ էլ «փոքրիկ» զիջումներ անել թուրքերին (նաև՝ վրացիներին)՝ հայերի պատմական տարածքների հաշվին… Այժմ Ռուսաստանը Հայաստանում լուծում է նաև տնտեսական, մշակութային ու լեզվակրթական լծակների խնդիրը:
    Ահա, այս բազմաշերտ իրողությունների մեջ պետք է կողմնորոշվի հայությունը և կարողանա հաստատակամորեն հետամուտ լինել հայկական շահերին: Այս առումով միմիայն ազգային-գաղափարական և բարոյական իշխանությունները կարող կլինեն առաջնորդվել զուտ Հայաստանի շահերով՝ խուսափելով այս կամ այն ծուղակից, այս կամ այն պետության ծառան դառնալուց: Հայաստանն ինքը պետք է նախաձեռնող լինի և լուրջ դերակատարում ունենա, հատկապես երբ վերոհիշյալ բոլոր գերտերությունները շահագրգռված են փոքրիկ Հայաստանի գոյության խնդրում (թեկուզ առանց հայերի), իսկ մեր խնդիրը՝ Հայաստանը Հայերի համար և Հայորեն պահելն է, իհարկե, որոշակիորեն հաշվի առնելով նաև նրանց աշխարհաքաղաքական շահերը: Այս պարագայում  մենք մեր տարածաշրջանում պետք է նախաձեռնենք և ստեղծենք Իրան-Հայաստան-Ռուսաստան ուղղահայաց և Իրան-Հայաստան-Հունաստան-(Կիպրոս)-Իտալիա հորիզոնական (չորս քաղաքակրթություններ) դաշինքները, որոնք առանցքային են դարձնում Հայոց Պետության դերն ու նշանակությունը Կովկաս-Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում (այստեղ քառյակին կարող են միանալ նաև եգիպտական (արաբական) և հնդկական քաղաքակրթությունները, որը կնըշանակի Արիական հզոր աշխարհակարգի վերականգնում): Չինական քաղաքակրթության (որը փորձում է սերմեր գցել մեր տարածաշրջանում) այս դաշինքին միանալու դեպքում արդեն կփոխվի ներկայիս աշխարհակարգը: Նման ձևով պետք է վերանայել Արցախի հարցով զբաղվող Մինսկի խմբի կազմը՝ այն դարձնելով եվրասիական: Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա եռյակին պետք է միանա Չինաստան-Հնդկաստան-Իրան եռյակը, քանի որ Հայաստանը և՛ աշխարհագրորեն, և՛ պատմականորեն, և՛ տնտեսապես Եվրոպա-Ասիա կապի կարևորագույն ռազմավարական առանցք է: Այս աշխարհաքաղաքականությունը պետք է լինի վերկրոնական ու վերնյութական, ուստի ակնկալվում է ստեղծել հզոր ռազմա-քաղաքական, տնտեսական դաշինք՝ պարուրված զորեղ գաղափարական կաղապարով, հենքով: Սրա հնարավորությունը տալիս է ՀԱՄԱԱՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ծագում-գեն-արյուն, ցեղ-ազգ-ժողովուրդ, օրրան-պատմական հայրենիք հենքի վրա կառուցված) գաղափարախոսությունը, որը համահունչ է նշված պետությունների ինչպես ազգային – պետական շահերին, այնպես էլ հոգևոր (ոգեղեն)-մշակութային ներդաշնակությանը, նույնիսկ՝ համակեցական պատկերացումների տեսանկյունից: Սրանք են մեր կարծիքով հզոր ու միասնական Հայաստանի վերակերտման ճշմարիտ քաղաքականությունն ու ուղին, որոնք բխում են նաև մեր տարածաշրջանի և հարակից տարածքների որոշ պետությունների (հզորներից՝ Չինաստան, Հնդկաստան, նույնիսկ՝ Ճապոնիա) շահերից: Բազմաբևեռ աշխարհը փոքր երկրների փրկության (գոնե հարաբերական անկախության) նախապայմանն է և համապարփակեցման տնտեսական (գլոբալացման) և քաղաքական (միաբևեռ աշխարհակարգը, աֆղանական «հակաահաբեկչական գործողությունները», իրաքյան պատերազմը դրա սկիզբն են) փորձերը կասեցնող լավագույն երաշխիքը, ուստի այն մեր արտաքին քաղաքականության գերխնդիրն է:
     Միայն արտաքին անկախ քաղաքականություն վարե-   լով՝ հնարավոր կլինի վարել նաև ներքին՝ օտար պարտադրանքից ու միջամտությունից զերծ ՀՀ ներքին քաղաքականությունը, որն էլ թույլ կտա զբաղվել երկրի տնտեսության իրական զարգացմամբ, սոցիալական ու իրավական հարցերի կարգավորմամբ, հայության ու Հայաստանի հիմնախնդիրների վերջնական դրական լուծմամբ:

ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Խ Օ Ս Ա Կ Ց ՈՒ Թ Ի Ւ Ն   Մ Ը  
Զ Օ Ր Ա Վ Ա Ր   Գ. Ն Ժ Դ Ե Հ Ի   Հ Ե Տ

– Պատերազմ է, եւ մութ ոյժեր վերստին կը դաւեն մեր գոյութեան եւ ազգային համբաւի դէմ, բայց եւ այնպէս՝ գաղութահայը իրերու այդ դրութեան մէջ իսկ՝ անհրաժեշտ ցեղային զգաստութիւնը ցոյց չի՛ տար: Ինչո՞ւ այդպէս:
– «Զիրար կը խածանէին եւ իրարու կը չարաբանէին ու կը նենգէին»: Հայոց պատմութիւնը այդ բառերով է բնութագրել Ներսէս Մեծի ժամանակաշրջանի հոգեվիճակը: Ամօթախառն դառնութեամբ պիտի հաստատագրել, որ այդ շրջանի եւ օրուայ գաղութահայութեան հոգեվիճակների միջեւ, ըստ էութեան, տարբերութիւն գրեթէ գոյութիւն չունի: Հոգեբանութիւնը նոյն է ե՛ւ այսօր. տարբեր են նրա արտայայտութեան ձեւերը միայն:
– Որո՞նք են այդ հոգեվիճակին պատճառները:
– ա) Ստրկութեան դարերի առաջացրած հոգեկան ախտերը, որ պիտի չկարողանար դարմանել հայոց յեղափոխութիւնը: Այդ վերջինը, դժբախտաբար, չեղաւ ներքին հոգեփոխիչ յեղափոխութիւն, միաժամանակ, եւ այդ իսկ պատճառով, մեր ժողովրդի մեծամասնութիւնը մնաց պաղ եւ յաճախ՝ թշնամի դէպի մեր կուսակցութիւնները, մնաց առանց վերածնունդի, չվերանորոգուած:
բ) Օտար լուծերի ազդեցութիւնը հայն զգալիօրէն խորթացրել է իր էութիւնից, տկարացրել նրա ցեղային նկարագիրը:
գ) Մեր ստրկութեանը միշտ էլ ընկերացած են եղել ջարդն ու հալածանքը: Եւ այդ այդպէս – Սասանեան Արտաշիր թագաւորից մինչեւ հայոց նորագոյն Եղեռնը: Մեր հայրենիքին տիրող բոլոր թշնամիները – թէեւ իրար օտար ցեղով, կրօնով, ժամանակաշրջանով – հայ ժողովրդի կենսաբանական ապագան վտանգելու եւ իրենց իշխանութիւնը տեւականացնելու հաշիւներով՝ պարբերաբար ոչնչացրել են նրա ընտրանին, նրա ամենակենսունակ եւ վարիչ տարրերը: Գիտենք, որ ընտրանիի պակասի պատճառով, ժողովուրդները իրենց կրած ամեն մի պարտութիւնից յետոյ, հեշտութեամբ դառնում են պարտուողական: Այդպիսին է օրուայ հայը, եւ հենց դրանով պիտի բացատրել նրա օրուայ կեցուածքը: Քաղաքական եւ հոգեբանական յոռետեսութեամբ է համակուած նա:
դ) Իբրեւ արդիւնք ջարդերի եւ հալածանքների՝ տեղի են ունեցել պարբերական բռնագաղթեր, որով՝ հայը զրկուելով իր բնահայրենական միջավայրից, հարկադրուել է յարմարուել օտար միջավայրերի: Գիտենք – կենսաբանութիւնը վաղուց է հաստատել – որ ամեն յարմարում տեղի է ունենում ի վնաս յարմարուողի: Ցեղօրէն՝ գունատուած է օրուայ հայը:
ե) Չկան անթերի ժողովուրդներ: Անթերի չէ եւ հայը: Մեր նկարագրի որոշ գծերը մասամբ պէտք է վերագրել մեր երկրի տեղագրութեան, որ պատմական անցեալում անկարելի դարձրեց հայ նախարարական տներն հոգեբանօրէն միատարրելու – ազգային մի ամբողջութեան վերածելու գործը: Եւ այդ է պատճառը, որ մեր պատմութեան ամբողջ ընթացքում մեր արտաքին թշնամիները իրենց դէմ ծառացած չտեսան հայութիւնը՝ միաճակատ եւ միաբանակ:
զ) Հանգոյն այլ ժողովուրդների, նուազ թէ առաւել չափով, հայը եւս տուրք պիտի տար արդի քաղաքակրթութեան վատասերիչ ազդեցութեան: Կենսաբանօրէն տկարացած է օրուայ հայը – տկարացած է նրա կենսազօրութիւնը:
Ահա՛, մօտաւորապէս, այն գլխաւոր թերիները – որոնք արդի հոգեբանութեան եւ հասարակագիտութեան օրէնքների եւ սկզբունքների լոյսի տակ քննելով միայն կարելի է արմատագիտօրէն հասկանալ օրուայ հայութեան հոգեվիճակը:
– Ինչպէ՞ս կրնանք սահմանել մեր ազգային հարցադրութիւնը – այսինքն՝ մեր ժողովուրդի ճակատագիրը շօշափող բոլոր խնդիրները եւ անոնց լուծումները, որոնք կոչուած են ծառայելու իբրեւ Ազգային Հանգանակ հայութեան համար:
– Պաշտպանութիւն՝ ա) մեր ժողովրդի ֆիզիքական գոյութեան, բ) մեր ցեղային դիմագծութեան, գ) մեր ազգային պատուի – ահա՛ այն հիմնական խնդիրները, որոնց դրական լուծումով միայն կարող ենք պահել մեր տեղը, դիմագծութիւնն ու բարոյականը մարդկութեան ընտանիքում:
– Ի՞նչ միջոցներով կրնան լուծուիլ մեր գոյութեան հետ կապուած այդ խնդիրները:
– Վերանորոգմա՛մբ, միայն եւ միմիայն վերանորոգմամբ: Իսկ վերանորոգուել նշանակում է՝ վերստին դառնալ ա՛յն, ինչ որ էինք եւ ինչ որ չենք այսօր: Դա նշանակում է՝ ինքնանալ, դառնալ ինքնատէր, տէ՛ր իր ցեղային էութեան: Վերանորոգչականն էապէս նոր բան չէ՛ աւելացնում իր ժողովրդի էութեան, նա վերականգնում է այն, որ խորապէս դրուած է նրա բնակչութեան մէջ՝ իբրեւ ցեղային ժառանգականութիւն: Էականը՛ վերանորոգչականի համար հայ մարդկանց միջեւ գոյութիւն ունեցող ընդհանրականն է, միացուցիչը – իմա՛ ցեղայինը, եւ ո՛չ մի դէպքում այն, որ զատում, բաժանում է ժողովուրդը եւ զայն կազմող անհատները: Ոգեսպառուածին վարում են իր անձնական կրքերն ու հաշիւները: Չվերանորոգուած ժողովուրդ – ասել է՝ առօրեական մանրուքների եւ իր տկարութեանց գերի ժողովուրդ: Վերանորոգչական շունչից զուրկ է օրուայ հայ խօսքը, հրապարակախօսութիւնը, եւ այդ իսկ պատճառով՝ դա քանդիչ է, պառակտիչ: Պղծաբանում է նա, ով խօսում է համերաշխութեան մասին, բայց դէմ է վերանորոգչական շարժման: Դէ՞մ ես վերանորոգման – դէմ ես կեանքին, դու աշխատում ես մահուան համար: Հայը դեռ չի հասկացել, որ համերաշխութեան ընդունակ են լայնախոհ եւ բարեշունչ անհատները միայն, իսկ այդպիսին դառնում ենք վերանորոգուելով: Հայութիւնը Հայաստանից դուրս, փրկարար վերանորոգիչներ մատակարարեց զանազան երկիրների – Ռուսաստանին՝ Լորիս Մելիքով, Եգիպտոսին՝ Նուբար փաշա, Պարսկաստանին՝ Եփրեմ, եւ սակայն, ինքը մնաց չվերանորոգուած: Ժամանակին հայ կուսակցութիւնները սատար հանդիսացան Երիտասարդ թուրքերի վերանորոգչականին, որը պիտի նախապատրաստէր քեմալական յաղթանակը՝ ստոյգ մահից փրկելով թուրքն ու Թուրքիան: Իսկ այսօր, որոշ հոսանքներ՝ ճղճիմ հաշիւներով, թշնամանում են հայոց վերանորոգչականներին – մի սեւ ընթացք, որով աւելի եւս խորանում է ամօթանքի մեր ողբերգութիւնը: Մեզ համար գիտական է հետեւեալ ճշմարտութիւնը. իր մերձաւորին, ազգին եւ հայրենիքին արդիւնապէս եւ անշահասիրօրէն ծառայել կարող է միայն վերանորոգուած անհատը:
– Ինչո՞վ է հնարաւոր վերանորոգումը:
– Դա հնարաւոր է ցեղով, ցեղային արժէքներով, ցեղային պատկանելիութեան զգացումի խոր ապրումով, սեղմ ասած՝ ցեղակրօնութեամբ: Իսկ ցեղակրօնութիւն նշանակում է՝ հաւատարմութիւն նա՛խ մեր ցեղային էութեան, ապա անցած գոյ ու գոլոց սերունդների եւ նրանց մեզ ժառանգութիւն թողած արեան եւ արժէքների հանդէպ: Հայը դեռ չի՛ գիտակցել, որ ցեղի դէմ գործողը մեղանչում է ո՛չ միայն հարազատ ժողովրդի, այլեւ՝ ընդհանրապէս կեանքի նուիրականութեան դէմ: Էականը ցեղակրօնի համար դասակարգայնացած, յարանուանացած, առօրեականացած մակերեսը չէ՛, այլ՝ խորքը, ուր ապրում է համահայկականը: Եւ հենց այդ համահայկականն է, որ հայը հայուն դիտել է տալիս իբրեւ արիւնի եւ ճակատագրի եղբայր ու իբրեւ հարազատ: Իմ ցեղը, իմ ժառանգած էութիւնը, իմ նախահոգին – ահա՛ տիեզերաըմբռնումի միակ բանալին: Միայն ցեղն է ընդունակ իրեն ենթարկելու օտար արժեքը, վարդապետութիւնը, կրօնքը: ժողովուրդն, ընդհակառակը, անկարող մարսելու փոխառիկ օտարը՝ ինքնախորթանում է: Ժողովուրդը գումարն է ապրող անհատների, ազգը՝ անցած ու գոյ սերունդների – դա ճակատագրի ընդհանրութիւն է. իսկ ցեղը՝ արեան ընդհանրութիւն, որ մշտնջենապէս պայքարի մէջ է օտար ազդեցութիւնների դէմ: Ցե՛ղն է մեր ոգու եւ մարմնի քանդակագործը: Ցեղն աստուածային այն բրուտն է, որ Հայաստանի հողից ստեղծեց մեր մարմինը, հայոց պատմութիւնից՝ մեր ոգին: Ժողովուրդների կործանումն արագացնող վատասերումն է անցեղակրօնութեան պատիժը: Դէ՞մ ես ցեղին, ասել է՝ կողմնակից ես ժողովրդիդ ապազգայնացման, նրա մահուան: Ցե՛ղն է ժողովրդի օրգանական միութեան միակ գործօնը: Ընդունել ցեղի գերագահութիւնը ժողովրդի վրայ, նշանակում է՝ ընդունել յաւիտենականի գերագահութիւնը առօրեայի, ոգուն՝ նիւթի վրայ: Եւ միայն այսպիսով է հնարաւոր հոգեբանօրէն միատարրել, ամբողջացնել մի կոտորակուած ժողովուրդ, ինչպիսին է հայութիւնը, եւ զայն վերածել ազգի: Յաւիտենականն է իմաստնաւորում անցաւորը, առօրեան եւ վերանորոգում զայն: Չմոռանա՛նք այդ:     
– Ձեր կարծիքով՝ ի՞նչն է, որ կը դժուարացնէ եւ ի՞նչը կրնայ հեշտացնել հայոց վերանորոգումը:
– Ի զուր սկզբունք, գիտականութիւն կը փնտռէք մեր կեանքում – այնտեղ դուք կը լսէք կարծիքներ, միա՛յն կարծիքներ: Ուզում եմ ասել, որ մեր ժողովուրդը շարունակում է ապրիլ առանց աշխարհայեցողութեան: Բացայայտ է, որ օրգանապէս ամբողջական մի պատկերացում աշխարհի եւ իր սեփական գոյութեան իմաստի մասին՝ պիտի հեշտացնէր իր պարբերական վերանորոգումները, որով եւ՝ իր ինքնապաշտպանութիւնը: Ճշդելով մեր վերաբերմունքը դէպի մեր ներքին մարդը՝ մեր անձը, մենք էապէս ճշտում ենք մեր վերաբերմունքը դէպի մեր նմանները, մեր ցեղը, մեր արարիչը: Այդ ակտին ընդունակ է իմաստասիրօրէն հիմնաւորուած աշխարհայեցողութեան տէրը միայն: Ժողովուրդները այն չափով են ստեղծագործ եւ ինքնապաշտպանունակ, ինչ չափով որ նրանք տէր են մի կուռ եւ վսեմ աշխարհայեցողութեան: Դա՛ է իմաստաւորում, ներդաշնակում եւ նպատակայարմարօրէն ուղղում ժողովուրդների առած քայլերը: Իմաստասիրութիւն ստեղծել եւ նրա միջոցաւ աշխարհայեցո-ղութիւն կառուցել – ահա՛ մարդկային մտքի անդադրում շարժումը: Աշխարհայեցողութեան – այդ լուսարձակի – պակասի պատճառով՝ հայութիւնը շարունակում է մնալ ենթակայ չար պատահականութեանց, եւ այդ իսկ պատճառով՝ յաճախ աղիտւում է: Աշխարհայեցողութիւնը նրան վերաքննել ու վերաիմաստաւորել պիտի տայ մի շարք հասկացողութիւններ որով եւ՝ պիտի արագացնէ նրա վերանորոգումը:
– Որո՞նք են այդ հասկացողութիւնները:
– Կրօն:
Կրօնականութեան պակաս, ասել է՝ աստուածութեան, սրբութեան զգացումի պակաս, որի պատճառով հոգեւոր շփոթի է մատնուած օրուայ մարդկութիւնը: Հակառակ իր ստեղծած մեծ քաղաքակրթութեան՝ մարդը այսօր էլ դեռ աւելի կաւ է, քան՝ ոգի: Այդ իսկ պատճառով, նա յաճախ առհաւօրէն մղւում է ընդվզելու այն բոլոր զսպիչ արժէքների, ճշմարտութեանց եւ սրբութիւնների դէմ, որոնք կոչուած են սանձուած պահելու անասունն ու անասնականութիւնը նրա մէջ: Եւ միշտ էլ բարոյապէս տկարացած մարդը իր անկումն արդարացնելու հաշուով, փնտռել է մի տեսութիւն, մի դաւանանք, մի իմաստասիրութիւն: Մեր օրերի հակակրօն հովերը պիտի բացատրել մարդկային տիպի հոգեւոր անկատարելութեամբ: Առողջ հոգեվիճակ չէ՛ անկրօնութիւնը: Մարդ միշտ էլ նա՛խ հեռանում է իր նմաններից եւ ապա յետոյ՝ իր Աստծուց: Ո՛վ հեռանում է կրօնից՝ անձնասպանօրէն կտրում է իր հոգեւոր զարկերակը: Իր արարչի դէմ գործողը պիտի չքաշուի գործել եւ իր նմանների դէմ: Կրօնը – իմաստասիրօրէն առնուած – միայն արարածի եւ Արարչի յարաբերութիւն չէ՛, այլ եւ՝ մարդու եւ մարդու, անհատի եւ հաւաքականութեան, անձի եւ ճշմարտութեան յարաբերութիւն: Կոյր պատահականութեան ծնունդ չէ՛ տիեզերքը, եւ ես միակ չեմ տիեզերական անսահմանութեան մէջ – այդ սփոփարար հաւատքն է տալիս մեզ կրօնը: Կրօնաշունչ է, ընդհանրապէս, կեանքի մասին իդեալիստական ըմբռնում ունեցող ամեն մարդ: Նա, ո՛վ ընդունում է Աստուծոյ գոյութիւնը՝ ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց – ազգ, հայրենիք, պետութիւն: Ուզո՞ւմ էք խորապէս ճանաչել մէկին՝ խօսէ՛ք եւ խօսեցրէ՛ք նրան Աստուծոյ մասին, եւ նա իր պաշտանքի կամ անհաւատութեան միջոցաւ պիտի մատնէ իր հոգեւոր հասակը: Անաստուա՞ծ ես, ասել է՝ զուրկ ես սրբութեան նուիրումից, պարտականութեան զգացումից. ասել է՝ վաղ թէ ուշ դու պիտի դաւաճանես նմաններիդ: Կեղծ եւրոպականութեան գերի՝ հայ կուսակցութիւնները կրօնական պաղութիւն մտցրին մեր ժողովրդի մէջ: Մարդկութեան թշնամի է ամեն «գիտնական», որ թութակում է «գիտութիւնը ո՛չ կրօն ունի, ո՛չ էլ հայրենիք»: Մեր Երկրագնդի վրայ անհայրենիք, անցեղ եւ անաստուած է մարդկային տկարութի՛ւնը, ստորութի՛ւնը միայն:
Գիտութիւն, կրօն՝ սրանք թշնամիներ չեն, այլ՝ զինակիցներ, որոնցից մէկը գործում է մտքի, միւսը՝ սրտի միջոցով: Չարութիւն է շնչում ամեն անկրօն: Մարդկային անհատը միայն ա՛յն չափով է ընկերային, ինչ չափով որ դա կրօնաշունչ է: Կրօնապէս տկարացա՞ւ մարդկութիւնը – եւ ահա՛ այլեւս երկինք չունի նա. փլաւ նրա յոյսերի աշխարհը. այսօր այնտեղ էլ մահն է գործում իր դէմ:
Մշակոյթ:
Հայեացքը երկնքից չկտրող սուրբը, կռուից վերադարձող յաղթական զինուորը, իր ժողովրդի ցաւերն եւ ուրախութիւնները երգի վերածող աշուղը, արուեստագէտը՝ գեղեցիկի երկրպագու, իմաստասէրը, պետական գործիչը, բարերարը, գիտութեան մարդը – սրանք բոլորը, իրենց միաբան եւ ստեղծագործ դեգերումներով, նպաստում են իրենց ժողովրդի մշակոյթին: Արժէքներ՝ գիտական, գեղարուեստական, բարոյական – ահա՛ մշակոյթը: Աւելի ճիշտը՝ դա արժէքների նուիրապետօրէն կազմակերպուած ամբողջութիւն է: Սրբագրե՛նք այն մեծ մոլորանքը, ըստ որի՝ գոյութիւն ունի մի ընդհանուր, միջազգային, համամարդկային մշակոյթ: Միջազգային է քաղաքակրթութիւնը, նաե՛ւ ապակրօն, եւ այդ է պատճառը, որ դա խեղդում է մշակոյթը: Կեղծի՛ք է նման մշակոյթը, անգո՛յ: Ճշմարիտ մշակոյթը միշտ էլ կրում է տուեալ ժողովրդի անհատականութեան կնիքը: Ամեն ժողովուրդ՝ իբրեւ անկրկնելի անհատականութիւն, ունի իր զարգացման – իր ինքնակառուցումի եւ ինքնայայտնաբերումի ուրոյն ճամբաները: Օտար մշակութային արժէքների իւրացումը – մասնաւորապէս նրա արտաքին փայլի, նրա բացասական կողմերի իւրացումը – տկարացնում է իւրացնողի ազգային ոգին: Չկա՛յ մշակոյթ առանց կրօնականութեան զգացումի: Ցամաքում են նրա ստեղծագործ խանդի աղբիւրները, հենց որ դա դառնում է նիւթապաշտիկ: Հայը պիտի դաւանի <հոգու> առաջնութիւնը նիւթի նկատմամբ, եւ աշխատի որ հայ մշակոյթը ո՛չ թէ տօնուի տարին մի անգամ, այլ՝ իբրեւ հոգեւոր արժէքների ամբողջութիւն՝ ապրուի ամե՛ն օր: Ժողովուրդներն իրենց մշակոյթի մէջ դնում են իրենց կատարելութեան ձգտումը: Մարդս այն է հոգեւորապէս, ինչ որ է իր ստեղծած մշակոյթը: Մի այլ մոլորանք: Արդեօ՞ք ամեն ժողովուրդ կուլտուրական է, քանզի լեզու եւ գրականութիւն ունի: Ո՛չ, ի հարկէ: Ճշմարտապէս կուլտուրական կոչուելու համար բաւական չեն գրողն ու գիրքը, գիտնականն ու գիտութիւնը: Կասկածելի է այն մշակոյթը, որի ստեղծիչի հոգեւոր կեանքում աւելի փուշ ու տատասկ են աճում, քան՝ բարութեան ծաղիկներ: Բնաւ կուլտուրական չէ՛ ներքին իրերակերութեամբ բռնուած ժողովուրդը: Մշակոյթը ենթադրում է սրտի ջերմութիւն, մարդկայնութիւն, խղճմտանքի արթնութիւն, մտածումի եւ յարաբերութեանց ազնուութիւն, նպատակների վսեմութիւն – արժէքներ, որոնց պակասի պատճառով օրուայ հայ կեանքը վերածուած է դժոխքի: Մինչեւ որ մեր զոյգ սուրբերին՝ Սահակ-Մեսրոպին չմիանայ մտածումի, ապրումի եւ գործի ազնուութիւնը՝ պիտի չկարողանամ առանց ամօթախառն ցաւի մեզ կուլտուրական անուանել: 
– Դաստիարակութիւն:
Ազգային նկարագրերի եւ ճակատագրերի տարբերութիւնը ենթադրում է վախճանաբանութիւնների տարբերութիւն: Գոյութիւն չունի՛ եւ չի՛ կարող ունենալ կրթական ընդհանուր իդէալ: Ամեն ժողովուրդ իր կրթական իդէալն ունի, որ բղխում է իր ոգուց եւ կարիքներից: Մեռեալ միակերպութիւն չի՛ վերցնում դաստիարակութիւնը: Ժողովուրդներն իրենց աշակերտող սերունդը պատրաստում են համաձայն իրենց հոգեբանութեան եւ կարիքների: Ազգային չէ՛ հումանիտարիստա-  կան կոչուած դաստիարակութիւնը: Հայրենատիրութեան հզօր կամքով օժտուած ցեղամա՛րդը պիտի լինի անհայրենիք հայ դպրոցի իդէալը: Լուսաւորութիւնն առանց ազգային մեծ նուիրումի՝ անհատը դարձնում է յոռետես, եսական եւ ցեղօրէն անպէտք: Հայ դպրոցը չգիտէ՛, չգիտէ՛ ամենէն էականը, որ հող թէ հոգի մշակելու եւ նրանց տիրելու համար նախապայման է նրանց խորապէս ճանաչելը: Ցեղաճանա՞չ են օրուայ մեր ուսուցիչները: Խօսքս բացառութիւնների մասին չէ:
– Մարդկութիւն:
Փորձեցէ՛ք ազգային ոգին դատարկել այն բովանդակութիւնից, որ պատմութիւնը կուտակել է նրանում, եւ դուք ազգը կը վերածէք մի դիմազուրկ զանգուածի:
Մարդ եւ մարդկութիւն հասկացողութիւններն, ընդհանրապէս, որոշ իմաստ են ստանում միայն այս կամ այն ազգի ոգու միջոցաւ: Ազգային հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին: Ազգութեանց փլատակների վրայ ճշմարիտ մշակոյթ չի՛ կարող ծաղկել: Տուեալ ազգութիւնից դուրս՝ կեղծ են մարդն ու մարդկութիւնը: Մարդկայինը ազգայինին ներդաշնակելով՝ շահում է թէ՛ մէկը, թէ՛ միւսը: Եւ, ընդհակառակը, ազգայինը «համամարդկայինին» զոհելով՝ կորցնում է թէ՛ ազգը, թէ՛ մարդկութիւնը: Ո՛չ թէ մարդն, ընդհանրապէս, որ անգոյ մի բան է, այլ՝ դիմագծօրէն ազգային մարդը, որ խորհում էր ազգութեան միջոցաւ. մարդը, որ բովանդակում է իր հայրենի բնութիւնն ու պատմութիւնը: Օրուայ մարդը, աշխարհաքաղաքացիական խորթացուցիչ վարդապետութիւնների ազդեցութեան տակ, կորցնելու վրայ է իր իրական հոգեւոր կերպարանքը, իր բնացեղային էութիւնը: Անհրաժեշտ է մի արմատական յեղափոխութիւն, մի դարձ անարիւն վերացական մարդկայնութիւնից՝ դէպի օրգանականը, դէպի ցեղամարդը – իրակա՛ն մարդը, որն իր հողին եւ ցեղին կապուած է իր էութեան բոլո՛ր թելերով: «Եւրոպական մարդկութիւն» (ԺԸ. եւ ԺԹ. դարերի), «Համաշխարհային մարդկութիւն» (Ի. դարի) – ես չեմ հաւատում ո՛չ մէկին, ո՛չ էլ միւսին: Եթէ գոյութիւն ունեցած լինէր եւրոպական մարդկութիւն՝ տեղի պիտի չունենային եւրոպականութեան համար դարերով ասիական խաւար ոյժերի դէմ ճակատած մեր ժողովրդի աննախընթաց ջարդերը:
– Անհատ:
Դասակարգային սոցիալիզմը, քարոզելով սէր դէպի հեռաւորը – երբ համազգի մերձաւորների մեծագոյն մասը վատասերւում էր թշուառութեան մէջ – հակամարտութեան մէջ դրեց անհատն ու հաւաքականութիւնը, եւ այսպիսով խախտեց ազգն իբրեւ հոգեւոր ամբողջութիւն: Անհա՛տ, դու ազատ ես երջանկութիւնդ կառուցելու անգա՛մ նմաններիդ դժբախտութեան վրայ – այս էր երէկ եւ է՛, մասամբ, եւ այսօր: Իրերի այդ անբնական ու անբարոյական դրութեան մէջ, մարդկային բարոյական միտքը որդեգրեց ընդհանրապաշտութիւնը  (ունիվերսալիզմը) իբրեւ հակոտնեայ՝ անհատապաշտական լիբերալիզմի: Անհա՛տ, ոյժերդ միացո՛ւր արիւնակիցներիդ ոյժերին՝ յանուն մեծ ամբողջի երջանկութեան – ա՛յս է օրուայ եւ վաղուայ ընկերային հրամայականը: Այլ խօսքով՝ անհատն իր բարիքը պիտի փնտռէ հանրութեան բարօրութեան մէջ: Ո՛վ հակադրում է անհատն ընդհանրութեան՝ մեղանչում է թէ՛ մէկի, թէ՛ միւսի դէմ: Ազգի կեանքից, բովանդակութիւնից դուրս ոչինչ է անհատը:
Ընդհանրականութիւնն է կամուրջ ձգում անհատների էութեանց միջեւ: Եւ ոգեխառնուելով միայն անհատը դառնում է հոգեւոր անձնաւորութիւն – արժէքաստեղծ ոյժ: Դասակարգային վարդապետութիւնները, պառակտելով ազգը, զայն վերածում են դիմազուրկ զանգուածների: Զանգուածն սպանում է ցեղազգացումը, առանց որի անհատի մէջ մեռնում է նաեւ ազգականութեան զգացումը: Ահա՛ թէ ինչո՛ւ մենք ժխտում ենք լիբերալիստօրէն խորհող եւ գործող անհատն ու դասակարգը եւ դաւանում ազգն իբրեւ արժէքային ամբողջութիւն:
– Ընկերային խնդիր:
Ո՛չ թէ սոցիալիստը, այլ՝ սոցիալական մարդը: Լիբերալիզմը – ֆրանսական յեղափոխութեան այդ թունաւոր պտուղը պղծեց մարդկային բոլոր հոգեւոր հասկացողութիւնները: Դա օրինականացրեց աղքատութիւնը, որով եւ՝ ընկերային քօղարկուած անբարոյականութիւնը: Միեւնոյն ժողովրդի ծոցի մէջ մերձաւորին փշրանք նետելը հռչակեց բարեգործութիւն: Անհատի իմ իրաւունքը ե՛ւ քո իրաւունքն է, ինչպէս քո պարտականութիւնը նաեւ ի՛մ պարտականութիւնն է: Ապրելու եւ անկաշկանդ կատարելագործուելու իմ բնական իրաւունքը պայմանաւորում է իմ սեփական պարտականութեամբ՝ յարգելու նմաններիս նոյն իրաւունքը: Հաւասարապէս հակաընկերային են այն անհատներն ու ընկերային խաւերը, որոնք ասում են իրենց մասին՝ «ես ամեն ինչ եմ» կամ՝ «ես ոչինչ եմ»: Ազգերի կեանքում միայն մեծ ամբողջն է «ամեն ինչ», եւ ո՛չ ոք իրաւունք ունի լինելու «ոչինչ»: Ո՛չ թէ սոցիալիստը, այլ՝ սոցիալական անհատը – ահա՛ նոր բարոյականութիւնը, որով լուծւում է ընկերային խնդիրը եւ վերջ տրւում ժողովուրդների ներքին իրերակերութեան:
– Մտածողութիւն:
 Մեր երկրի մարդը նա՛խ կը մտածէ եւ յետոյ կը խօսի  – հայկական այդ մի հատիկ առածը կը բաւէ հաստատելու արիականութիւնը մեր ցեղի եւ մեր մտածողութեան: Ցեղօրէն առողջ հայու մէջ խոր է յարգանքը դէպի միտքը: Նրա մտածողութիւնը օրգանական է, իր խորքում՝ բարոյական: Դա իր սնունդն առնում է գոյութեան արմատներից, եւ հենց սրանում է գաղտնիքը իր արտայայտութեան միջոցների անբաւ հարստութեան: Դժբախտաբար, ազդեցութիւնները իրենց կնիքը պիտի դնէին մեր մտածողութեան վրայ՝ մասնաւորապէս Հայաստանից դուրս: Ուշացաւ, շատ ուշացաւ մեր ազատագրումն օտար մտածողութիւնից: Արդարեւ, աղքատ չէ՛ հայ ուղեղը, բայց վերջին տասնամեակներում հայութիւնը մեծ իմաստուններ – Խրիմեաններ չծնաւ: Հոգեւորապէս պաղ է հայ մտածողութիւնը – պաղ է հայ մարդու մտքի կորովը, դրա համար էլ դա դժուարանում է թափանցել իրերի եւ էութիւնների խորքը: Նրա մտածողութեան պրոցեսը տեղի է ունենում կրքերի ճնշման  տակ: Կուսակցական նեղմտութիւնն է վարում ամեն մի եզրակացութիւնը: Մեր կեանքում, հրապարակի վրայ, յաճախ կը տեսնէք. կեղծիքը՝ ճշմարտութեան քղամիդը հագած: Առաւելապէս կուսակցութիւնները զարգացրին մտքի այդ աճպարարութիւնը: Հայ մարդն այսօր աւելի երեւակայութիւն ու կիրք է, քան՝ իմացականութիւն, իսկ նմանը – անընդունակ առարկայական ճշմարտութեան – հեշտութեամբ կտրւում է իրականութիւնից եւ ամեն ինչ կառուցում օդի մէջ: Ազգերն իրենց ճակատագիրը բարւօքելու մի հատիկ միջոց ունեն – պատճառագիտական մտածողութիւնը: Այդ մտածելակերպն է պակասում օրուայ հայուն: Այդ պակասով է պայմանաւորւում մեր դժբախտութիւնը: Գիտական է այդ մտածողութիւնը: Անհատներն ու հաւաքականութիւնները սրա միջոցով են ազդում անցքերի ընթացքի վրայ եւ իրենց զերծ պահում դիպուածի հարուածներից: Ոգեսպառուածի մտածողութիւնը ժխտական է լինում: Այդպիսին է օրուայ հայկականը: Ազգի հետ եւ ազգի առջեւ խօսողի համար ներելի չէ՛ մտածումի ստորնութիւնը: «Սովորեցէ՛ք լաւ մտածել – ա՛յդ է բարոյականի հիմքը»: Սովորեցէ՛ք հայօրէն մտածել – դա՛ է ազգային բարոյականի հիմքը:
– Պատմութիւն:
Մի ժողովրդի ինքնագիտակցումը հնարաւոր է միայն իր պատմութեան միջոցաւ: Ժողովուրդներն այն չափով են ազգ, ինչ չափով որ բիւրեղացած եւ զօրաւոր է այդ ինքնագիտակցութիւնը: Չկա՛յ աւելի մեծ յանցանք, ուրացում, քան՝ իր սեփական պատմութեան անծանօթ լինելը: Նմանը – զուրկ պատմական զգացումից եւ յիշողութիւնից – ազգ չէ՛: Սեփական պատմութի՛ւնն է մեր իմաստուն խորհրդականը, մեր ոգու դայեակը, մեր ազգային խղճմտանքի վարիչը: Իր պատմութեան ծանօթը երկու բան լաւապէս գիտէ – նա գիտէ, թէ ի՞նչ կարող է անել եւ ի՞նչ պէտք է անել՝ Հայն ու Հայաստանը յաւերժացնելու համար: Ցեղօրէն անինքնաճանաչին պակասում են հենց այդ զոյգ բաները, որ ասել է՝ սեփական ճակատագրի դասերից օգտուելու եւ սեփական հայրենիքին օգտակար լինելու կարելիութիւնը: Քանի դեռ մեր ժողովրդին տրուած չէ՛ իր պատմութեան իմաստասիրութիւնը – նա պիտի չկարողանայ օգտուել նրանից: Հայութեան ճակատագրական ծառայութիւն մատուցած կը լինի նա, ո՛վ կ’իմաստասիրէ նրա պատմութիւնը:
– Կուսակցականութիւն:
Մի ամբողջ յիսնամեակ է, ինչ հայութիւնը միջկուսակցական պայքարներով, ներքին ճակատի վրայ, սպառում է իր ոյժերը եւ բաց աչքով ծառայում իր գոյութեան թշնամիներին: Մեր վերջին կիսադարն եկաւ հաստատելու, որ հայ մարդը, ընդհանրապէս, ատակ չէ՛ կուսակցականանալու՝ առանց չարիք դառնալու իր ժողովրդի համար: Այդ իրողութիւնը ունի իր հոգեբանական պատճառները, իր բացատրութիւնը: Անշուշտ, ճիւաղաբարք չէ՛ ամեն կուսակցականացած հայ, բայց միջկուսակցական պայքարներում նա հեշտութեամբ դառնում է այդպիսին: Տուրք տալով կեղծ եւրոպականութեան՝ հայ կուսակցութիւնները իրենց թշնամին եւ հակառակորդը փնտռեցին իրենց ժողովրդի ծոցի մէջ, եւ խախտելով ազգի հոգեւոր ամբողջականութիւնը՝ թուլացրեցին ճակատագրի կապը արիւնակիցների միջեւ: Միջկուսակցական պայքարատենչութիւնը ենթակաների մէջ մշակեց բարոյական անխտրականութիւն, որով՝ սովորական դարձան պարբերական սեւացումները, դաւերը, անգա՛մ՝ սպանութիւնները: Շոյելով կուսակցական պատկանելիութեան զգացումը՝ կուսակցութիւնները իրենց հետեւորդների մէջ տկարացրին ցեղ-ազգային գիտակցութիւնը: Տկարացաւ հայկականը ի հաշիւ խմբակցականի: Նրանք դարձան փակ հասարակութիւններ՝ հասարակութեան մէջ, որով՝ մի զատիչ պատ իրենց եւ ազգի կենդանի ոյժերի միջեւ: Դարձասէր հայը՝ կուսակցականանալով՝ դառնում է անզիղջ, քանզի կուսակցութեան մէջ նա կորցնում է մտածողութեան ու խղճմտանքի անկախութիւնը եւ սկսում խորհել, զգալ եւ գործել կանոնադրօրէն: Համակ ատելութիւն է օրուայ կուսակցականութիւնը: Ծիծաղ եւ արգահատանք են շարժում հայ կուսակցութեանց երեմիականները համերաշխութեան մասին: Իմաստասիրօրէն տգէտ՝ նրանք չեն հասկանում, որ ամեն ատելութիւն անկարելի է դարձնում ճանաչումը, որով եւ՝ իրար հասկանալը: Բերգսոնեան փիլիսոփայութեան յայտնաբերած այդ ճշմարտութեանը դեռ անծանօթ է հայ կուսակցականը: Հասկանա՛նք, վերջապէս, քանի ուշ չէ, հասկանա՛նք, որ հայը պատճառ չունի՛ կուսակցականանալու: Իսկ մեր ժողովրդի թուական տկարութիւնը, մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը եւ երէկուայ մեր Եղեռնը կը բաւեն գիտակցելու, որ հայը կուսակցականանալու նաեւ իրաւո՛ւնք չունի:
– Հայրենիք:
Հայրենիք – սկիզբն ու վախճանն է մեր մտածումի, ապրումի եւ գործի: Երբ մեր շրթունքները մրմնջում են ցեղի մասին, մեր աջը ցոյց է տալիս Հայաստանը: Մենք հաւատո՛ւմ ենք Հայաստանին – դա նշանակում է, որ կեանքում սրբազնագոյնը մեզ համար Հայրենիքն է: Մենք շնչում, ապրում ենք Հայաստանով, մի՛շտ պատրաստ տառապելու, գործելու եւ մեռնելու նրա համար: Դա՛ է արժէքների արժէքը մեզ համար: Դա՛ է մեր սրբազան ցաւը, կարօտը, ուրախութիւնը, մեր գոյութեան իմաստն ու իրաւունքը, մեր անմահութիւնը՝ միաժամանակ:
Ազատութի՞ւն – այո՛, երբ հայրենի<օրէն> եւ ազատօրէն գործելու եւ կատարելագործուելու կարելիութիւն կայ:
Իրաւո՞ւնք – միայն սեփակա՛ն հայրենիքում, ուր արդար իրաւունք մեզ տալիս է մեր՝ դէպի նմանները ունեցած պարտականութեանց անթերի կատարումը:
Երջանկութի՞ւն – հայրենազուրկներիս համար՝ Հայաստանից դուրս խաբուսիկ են բոլոր տեսակի երջանկութիւնները: Երջանկութի՛ւն – մեր ժողովրդի ճակատագիրը բարւօքելու համար թափուած, մեր աշխատանքով սրբագործուած ուրախութեան գնով:
Չկա՛յ, կեանքն ազգին եւ հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկութիւն չկա՛յ աշխարհում:
Հայրենատիրութի՛ւն – ահա՛ վերանորոգչականի մեր դաւանանքը, որի իրականացումը պիտի ուշանայ այնքան, որքան ուշացաւ մեր ժողովրդի վերանորոգումը:
– Երիտասարդ սերունդ:
Ճակատագրական է ամեն մի նոր սերունդ: Աւելի քան այդպիսին է օրուայ մեր երիտասարդ սերունդը: Իր ձեռքում է գտնւում ցեղի եւ հայրենիքի ճակատագիրը. Հայաստանը կը լինի կամ չի լինի, եւ դա կախուած է իրենից: Նրանից է կախուած – թագաւոր թէ թափառական ժողովրդի վերածել հայութիւնը: Ա՛յդ, միայն ա՛յդ գիտակցութեամբ ապրող սերունդը կարող է ծառայել իր ցեղի յաւիտենականին: Կործանարար ու դժբախտ է անհաւատ սերունդը – նա՛, որի համար տիեզերքը անհոգի նիւթ եւ շարժում է միայն: Հաւասարապէս դժբախտ եւ արգահատելի է այն սերունդը, որ բաւարարւում է օտարութեան հացով: Մեր նորահասը պիտի իւրացնէ հայ վերանորոգչականի դաւանանքը – Աստուած, ցեղ, հայրենիք, որպէսզի իր ժողովրդի անցեալը, ներկան եւ ապագան կապակցաբար, ստեղծագործօրէն ապրել կարողանայ: Նա իր ամբողջ հասակով պիտի նետուի հրապարակ՝ սատարելու հայոց վերանորոգումին, եթէ չի ուզում ապրել, տառապել եւ մեռնել անհայրենիք:
– Ընտրանի:
«Երկրի աղը» – արդա՛ր որակում:
Ոգու ծնունդ՝ դա՛ է ապրեցնում մարդկային ոգին: Կրո՛ղը սրբութեան, հերոսականի եւ հոգեւոր գեղեցկութեան զգացումների: Նրա շնորհիւ են զարգանում կրօն, արուեստներ, իմաստասիութիւն: Նա՛ է կապը յաւիտենականի եւ առօրեայի միջեւ: Ճշմարի՛տ առաջնորդ, առանց որին ոչինչ են իշխանութիւնն ու իշխանաւորը: Նրանն է կոչումներից ամենասրբազանը, պատասխանատուութիւններից ամենամեծը: Ազգերը մի հատիկ ճշմարիտ ազնուականութիւն ունին – դա էլ ընտրանին է: Նրա միջոցաւ են բարձրանում եւ նրա հետ են ընկնում ազգերը: Հասարակութեան մէջ շատերը կարող են մեղանչել օրէնքի, բարոյականի, հաւաքական շահերի դէմ, բայց այդ մեղանչումներից չի՛ խախտուի հանրային բարոյականը, չի՛ անբարոյականանայ հասարակութիւնը: Սակայն, բաւական է, որ ընտրանիին պատկանող մէկը կոպտօրէն մեղանչեց իր կոչումի դէմ – այլեւս քանդուած համարէք ժողովրդի հաւատքը, համարումը, բարոյականը: Ընտրանին իր կեանքի կենդանի օրինակներով է վարում ժողովուրդը: Կրօնապէս պա՞ղ է եկեղեցականը՝ հակակրօն է ժողովուրդը: Հոգեպէս էսնա՞ֆ է ուսուցիչը, այլեւս կարիք չկա՛յ աւելի մեծ դժբախտութիւն բաղձալ նրա ազգին: Յաւիտենականի շունչից՝ զո՞ւրկ է գրողը՝ նա անխուսափելիօրէն պիտի դառնայ ստորնութեան քարոզիչը: Պարտուողակա՞ն է զինուորը՝ այլեւս նա հեռացած է իր սրբազան առարկայից – հայրենիքից, եւ վաղն իր ուրացումը կարող է դաւաճանութեան հասցնել: Շահասէ՞ր է ազգային գործիչը՝ նուազ ազգասիրութիւն ու նուի-րում փնտռէ՛ք ազգի լայն խաւերի մէջ: Այսպէ՛ս է ընտրանին – նա գործում է իր կեանքի օրինակներով: Եկեղեցական, ուսուցիչ, գրող, գիտնական, զօրական, գործիչ – ահա՛ ընտրանին: Սրանց կոչումը հրամայողաբար պահանջում է ամբողջական եւ ներոյժ կեանք: Օրգանապէս ապաքաղաքական է ընտրանին, որով՝ բացարձակապէս անկուսակցական պիտի լինի դա: Շեղուե՞ց իր կոչումէն – ժողովրդի անկումը դառնում է անխուսափելի:
– Ազգային բարոյական:
Դա է անհրաժեշտ հիմքը ազգի հոգեւոր կառոյցի, եւ դրանում է կայանում ազգի իրական ոյժը: Կա՞յ այդ բարոյականը – կայ ազգը. պակասո՞ւմ է դա – նուազում է կարեւորութիւնը բնական գործօնների – ցեղի, հայրենի հողի, ինչպէս եւ ազգութիւն ստեղծող այլ կարգի ստորոգեալների: Մեր վերաբերմունքը դէպի մեր կենսաբանական արարիչ ցե՛ղը՝ սրանում փնտռէ՛ք ազգային բարոյականի արմատը: Ցե՛ղն է ազգի գերագոյն օրէնսգիրը բարոյական բնագաւառում: Ազգային բարոյականը ենթադրում է մի օրինակարգ եւ հանրապարտադիր ընթացք, որից ամեն շեղում համարւում է հոգեւոր մահափորձ ազգի դէմ: Իսկ ընթացքը – ըստ վաղեմագոյն մի իմաստասէրի – դա ա՛յն է աշխարհի համար, ինչ որ է գետանցքը՝ գետի համար: Արդեօք, այսօր խախտուած չէ՞ գաղութահայու ազգային բարոյականը: Այդ հարցին պատասխանելու համար, պէտք է ճշդել, թէ իրենից ի՞նչ է ներկայացնում օրուայ հայն իբրեւ միտք, զգացում եւ կամք: Աւելի պարզ՝ պէտք է ճշդել, թէ այսօր ինչպիսի՞ զգացումներ են տիրապետում նրա հոգում: Այդ իմաստով բարոյա-հասարակագիտական մի վերլուծում տրտմութեամբ պիտի համակէ ձեզ: Ի՞նչ էինք երէկ: Այդ մասին թող խօսի ինքը՝ դարերի հայը. «Մի տնից չէինք, բայց մի ձէնով էինք»: Ցեղօրէն բարոյական էր հայը. «Մէջք մէջքի տանք՝ սարեր շուռ տանք»: Սոցիալապէս առողջ էր նա. «Հացն Աստծուց, ես էլ հետը, ո՛վ հասնի՝ թող ուտի»: Սոցիալապէս արդար էր. «Այն մարդը որ Աստուած ունի՝ աղքատ չէ»: Իդէալիստ էր նա. «Հող ու մոխիր կե՛ր, տմարդէն հաց մի՛ մուրար»… Ցեղօրէն հպարտ էր. «Հայը չյոգնի՝ չի՛ նստի». Ծուլութեան հացը չսիրող է. «Ոտքդ քարին զարնուի՝ խղճմտանքդ քննէ՛»: Բարոյապէս զգայուն էր. «Իր ծառը ծարաւ թողած ուրիշինը ջրողը ո՛չ յարութիւն ունի, ո՛չ էլ թողութիւն»: Ազգայնօրէն զգաստ էր. «Առիւծը կատուին խեղդել չեմ տայ»: Տղամարդ էր հայը:
Ա՛յս էինք երէկ – որակի՛ ազգ:
Մէջբերածս՝ հայկական առածների այդ փոքրիկ ծաղկաքաղը – որի մէջ մեր ժողովուրդը դրած է դարերի իր բարոյա-ազգային փիլիսոփայութիւնը – կը բաւէ հաստատելու, որ ստրկութեան մէջ, օտար  լուծերի տակ անգամ մենք եղել ենք ազգային բարոյականով զօրաւոր ժողովուրդ: Եւ հենց դրանում չէ՞ գաղտնիքը, որ մենք կանք ու կը մնանք, իսկ մեզ հասակակից շատ ազգերից մնացել է քարէ յիշատակ միայն: Ապա ուրեմն՝ եթէ մեր սերունդները մտածէին, ապրէին եւ գործէին օրուայ հայու նման՝ այսօր հայութիւնից արեւի տակ մնացած կը լինէր մի սեղմ տապանագիր միայն; Տեսանք, թէ ի՛նչ էինք երէկ, զգում ենք, թէ ինչ չե՛նք այսօր, եւ գիտենք, թէ ի՛նչ պիտի դառնանք վաղը՝ իբրեւ ազգ չկորչելու համար: Ազգային բարոյականի տեսակէտից՝ մի Գիւլբենկեան աւելի չարժէ, քան՝ Հայաստանի մի գեղջուկ, եւ մի զօրավար, մի ուսուցչապետ, քան՝ մի համեստ արհեստաւոր, էականը յաւիտենական հայկականութիւնն է, որ ազգութիւնը նուիրագործում է իր ամեն մի անդամի մէջ:
Ազգային բարոյականը – ամեն բանից առաջ – պայմանաւորւում է մի ժողովրդի ստեղծագործ համերաշխութեամբ: Դրսեցի թէ տեղացի, իմաստասէր թէ անգրագէտ, չէզոք թէ կուսակցական – հայ մարդիկ են սրանք, որոնց հանդէպ տածածդ պաղութիւնը կայէնութեան է համազօր: Ներազգային կեանքում սպանում է ո՛չ միայն սուրը, թոյնը, այլեւ՝ անտարբերութիւնը: Ճակատագրի եղբայր է ամեն հայ: Աւելին՝ ամեն հայ՝ դա դո՛ւ ես – ահա՛ ազգային բարոյականի անխախտելի օրէնքը: Այդ օրէնքի դէմ մեղանչողը քանդում է իր ազգութեան հիմերը, դա թշնամին է իր ազգի: Որակի՛ ազգ էինք երէկ: Չաղէտուելու եւ չկորչելու համար՝ վերստին պիտի դառնանք այդպիսին՝ հրամայողաբա՛ր: Անվերջ որակաւորուելու, ազգ դառնալու պրոցեսի մէջ են բոլոր ժողովուրդները: Իբրեւ ոգու ժողովուրդ՝ մեզ համար աւելի հեշտ է որակաւորուել: Աշխատենք դառնալ «թանկարժէք քար», որպէսզի «ծանր կշռենք եւ շատ արժենք»: Դա՛ է պահանջում մեզանից ազգային բարոյականը, մասնաւորապէս մեր բնաշխարհից դուրս:
– Պրոպագանդ:
Զգո~յշ, մէկ էլ զգո~յշ, դարձեալ զգո~յշ, քանզի թշնամիներ ունես եւ դաւադրուած ես – ահա՛ արդի քաղաքական մոմենտի հրամայականը հայերիս համար: Մեր ժողովուրդն այսօր աւելի՛ մեծ թուով թշնամիներ ունի, քան ունէր կէս դար առաջ: Եւ պատճառ չունինք կարծելու, թէ վաղը մեր թշնամիները կը դադարեն թշնամանել մեզ: Խօսքս մեր կոտորածների հեղինակի մասին չէ, այլ՝ այն օտարազգի պետական, հասարակական, գիտական գործիչների, որոնք վատահամբաւելով մեզ իբրեւ ժողովուրդ՝ սուրն ու տապարը դրին մեզ ջարդողի ձեռքը: Նմանների թիւն այսօր աւելի՛ մեծ է, եւ թոյնը՝ աւելի՛ զօրաւոր, քան էր անցեալ պատերազմի նախօրեակին: Այսօր էլ չարահամբաուում է հայութիւնը: Ինչո՞ւ օտարը մեր մէջ այնպիսի յատկութիւններ է տեսնում, որոնց բնաւ տէր չենք:
Վերջին երկու տասնամեակների ընթացքին մեզ վերագրեցին հետեւեալ մահացու մեղքերը – թափառատենչութիւն, անմարտունակութիւն, հրէական ընչաքաղցութիւն եւ այլ նման յատկութիւններ, որոնց կրողը, օրուայ եւրոպացու հասկացողութեամբ, բարոյապէս կորցնում է իր գոյութեան  իրաւունքը: Այդ յատկութիւններից եւ ո՛չ մէկն է հայկական, բայց եւ այնպէս՝ վերագրուեցին մեզ: Ինչո՞ւ: – որովհետեւ տասնամեակներ են, ինչ հայութիւնն էապէս կատարում է միայն իր տկարութիւնների պրոպագանդը: Միակողմանի կը լինէր, եթէ փորձէինք միայն քաղաքական հաշիւներով բացատրել հակահայ պրոպագանդը: Սփռուած երկրէ երկիր եւ անմիաշունչ՝ հայութիւնը միջկուսակցական պայքարներում դրսեւորում է իր էութեան ամենաբացասական գծերը, եւ, այսպիսով, նիւթ մատակարարում հակահայ քարոզչութեան: Այն, ինչ որ ցուցահանում է հայը Հայստանից դուրս, մեզ իրաւունք չի՛ տալիս հակահայ ամեն վատութեան համար միշտ էլ միայն օտարները դատապարտել: Այսօր – երբ հայկական ճակատագիրը մէկից աւելի անդունդների վրայ պիտի կոխի եւ անցնի – այսօր իսկ պակաս չեն ինքնավարկաբեկումի դէպքեր որոշ տարրերի կողմից: Պրոպագանդ, ասել է՝ ինքնայայտնաբերում, ինքնաներկայացում: Պրոպագանդն ամեն բանից առաջ մատնում է պրոպագանդիստի ներքին մարդը: Հայը – որի համար այսօր գոյութիւն չունի հանրապարտադիր եւ ո՛չ մի ճշմարտութիւն, արժէք, հեղինակութիւն – օրուայ իր հոգեվիճակով ատակ չէ՛ կառուցողական եւ հայասիրական պրոպագանդի: Օտարասէր՝ նուաստ կոչուելու աստիճան եւ անինքնաճանաչ՝ օրուայ հայն ընդունակ չէ՛ արժէքային քարոզչութեան: Պրոպագանդն, ամեն բանից առաջ, պահանջում է ինքնայարգանքի խոր զգացում՝ ծնունդ սեփական արժէքների եւ արժանաւորութեան գիտակցութեան, մի հոգեվիճակ, որ հայ մարդու մէջ կը ստեղծէ միայն վերանորոգումը: Պէտք է գիտակցել եւ այն. որ ո՛վ հայերիս խորապէս չի՛ ճանաչում եւ հասկանում՝ նա մեզ բնաւ չի ճանաչում: Մեռեալ լեզուաբանութեամբ եւ աղքատիկ պատմագիտական ծանօթութիւններով կարելի է միայն մօտաւորապէս ճանաչել հայը: Մեր հանդէպ արդար լինելու համար՝ մեզ պէտք է ճանաչել սպառիչ կերպով, քանզի հայը ոգո՛ւ ժողովուրդ է, իսկ այդպիսին տէր է աւելի խոր եւ բարդ էութեան: Մի ճշմարտութիւն եւս – որպէսզի օտարը մեզ ճանաչի՝ նախապայման է, որ նախ մենք մեզ ճանաչենք իբրեւ ցեղային կարողականութիւն եւ էութիւն:
-Պիտի ուզէի լսել ձեր կարծիքը հայ վերանորոգչական շարժման մասին:
– Պայքարներից ամենածանրը եւ միաժամանակ ամենասրբազանը – դա ցեղային տեսակի յաւերժացման համար մղուող պայքարն է; Այդ պայքարին են լծուած հայ վերանորոգչականները: Ցեղօրէն ու մարդկօրէն առողջ ժողովուրդներն իրենց պայքարը կենտրոնացնում են իրենց գոյութեան եւ էութեան սպառնացող ամենամեծ չարիքի դէմ: Դա նշանակում է, որ նրանք ընթանում են ամենամեծ ընդդիմութեան գծով: Հայ կեանքում միայն վերանորոգչականներն են վարւում այսպէս, որով՝ նրանց ընթացքն հայօրէն եւ մարդկօրէն բարոյական է: Կեանքի ստիպողականութի՛ւնն է վերանորոգումը, նրա օրէ՛նքը, հրամայակա՛նը – վերանորոգուի՛ր կամ մեռիր: Կ’ուզէի, որ ամեն հայ մարդ զգար վերանորոգչական գործի վեհութիւնն ու վերանորոգչական գործիչի ողբերգութիւնը: Մարդկային ցեղերի պատմութիւնը չգիտէ՛ աւելի մեծ եւ աւելի սուրբ գործ, քան մի ժողովրդի վերանորոգումը: Չվերանորոգուածի համար՝ դժուար է հասկանալ վերանորոգուածին – ահա՛ ակն ու աղբիւրը մեր ողբերգութեան: Վերանորոգումի ատակ է միայն նա՛, ով սկսել է զգալ, ընդհանրապէս, օրուայ աշխարհի, եւ, մասնաւորապէս, հայ կեանքի հոգեւոր դատարկութեան զարհուրանքը:
– Ձեր վերջին խօսքը:
– Ազգովին խորհինք, ապրինք եւ գործենք այն, որ բարի է Հայաստանի համար:
«Ռազմիկ», 1943թ., թիւ 169-174.
հատված՝ «Գարեգին Նժդեհ – Մեծ գաղափար
(նորահայտ նյութեր)» գրքից


ԱԶԳԵՐԻ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՅՔԱՐԻ ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ

        Հայոց պատմությունից հայտնի ազգերի համաշխարհային նշանակության առաջին խոշոր հակամարտությունը Հայկի և Բելի կռիվն է, որի խորհուրդներն ու դասերը առավել ուսանելի են ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների խորապատկերի վրա:
      Այսպես, Տիտանյան Բելը (նույն բիբլիական Նեբրովթը) բռնի ուժով ստեղծել էր մի հսկա պետություն՝ Բաբելոն արքայանիստ քաղաքով, որում առնվազն ընդգրկվում էին Եգիպտոսն ու Եթովպիան (եթովպացի Բելը սկզբնապես Եգիպտոսի տիրակալն էր),  Սեմի տերությունը (Շումերն ու Աքքադը), Հայոց տերությունը, որի կազմում՝ Վրաց աշխարհը, Աղվանքը և կովկասյան այլ երկրներ, Բյուրասպի Աժդահակի երկիրը (Պարսից աշխարհը) եւ որոշ արեւմտյան երկրներ:
     Բելի ստեղծածը, ըստ էության, համաշխարհային կրոնապետություն էր, որտեղ հռչակվել էր մեկ միասնական լեզու եւ նրա անձի պաշտամունքը: Նա ինքնակամ իրեն հռչակել էր որպես ամենահինը, ժամանակից դուրս, Արամազդի հայր եւ նրան հրամանատու, եւ ըստ դրա էլ՝ անվանակոչվել էր Բել1: Միաժամանակ, նա հրամայել էր ամենուրեք կանգնեցնել իր արձանը եւ երկրպագել նրան՝ որպես Բելի ու զոհ մատուցել: Պաշտում էին ոչ միայն նրան, այլեւ նրան հաճո ու հնազանդ թագավորներին, երեւելի հսկաներին ու քաջերին, որոնց պաշտամունքի համար կոթողներ էին կանգնեցնում: Նեբրովթը հայտնի էր իր որկրամոլությամբ եւ գովաբանվում էր նրա անզուսպ շատակերությունն ու հարբեցողությունը:
     Սակայն ազատատենչ դյուցազուն Հայկը՝ «դիմադրող    այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների եւ դյուցազունների վրա տիրապետելու»2, ընբոստանում է նրա դեմ, եւ արհամարհելով նրա ինքնակոչ դիցական հեղինակությունը, վերադառնում է հայրենի երկիր ու վերականգնում է Հայոց միասնական տերությունը, որը, Հայկի հորից՝ Թորգոմից, ծագումով համախմբված կովկասյան ինքնիշխան ազգերի համադաշնություն էր: Այնուհետեւ, նա ապստամբություն է կազմակերպում Նեբրովթի դեմ՝ կոչ անելով ծառայել Աստծուն, եւ ոչ թե ոմն ինքնակոչի: Նրան միանում են նաեւ մյուսները: Ի վերջո, աստվածամարտիկ Հայկին հաջողվում է վճռական ահեղ ճակատամարտում նետահարել ու սպանել Նեբրովթին եւ վերջ դնել նրա բիրտ ու ահեղ, սուրն ընկերոջ կողը կոխող, մեկը մյուսին տիրելու ձգտող հեղինակությունների վրա հիմնված բազմազգ կայսրությունը: Նեբրովթի մահից եւ նրա կառուցած Բաբելոնի հայտնի աշտարակի կործանումից հետո ազգերի գլխավորներն ու ցեղապետները զորությամբ եւ կարգով ժառանգում են իրենց տերության  սահմանները, որոնցում վերականգնվում է ազգային լեզուների գործածությունը: Այսպիսով, Հայկն առաջին համաշխարհային բռնի տիրապետության կործանողն էր ու ազգերի ազատարար-աստվածամարտիկը:
      Հայկի հաղթանակը Բելի դեմ այնքան նշանավոր իրադարձություն է դիտվել մեզանում, որ Բելի վախճանի օրը (մ.թ.ա. 2492թ. Նավասարդի 1-ը՝ ներկայիս օգոստոսի 11-ը) ընդունվեց որպես Հայկյան թվականի սկիզբ: Ընդ որում, մի շարք հանգամանքներ հիմք են տալիս պնդելու, որ Հայկի ու Բելի կռվի պատմությունն է ընկած հայոց էպոսում Սասունցի Դավթի ու Մսրա Մելիքի մասին դյուցազնապատումի հիմքում:
      Հայկի եւ Բելի պատմությունը ոմանց կողմից դիտվել է որպես դիցապատում, որում Բելը սեմա-աքքադական Բաալ-Բել դիցն է, իսկ աղեղնավոր Հայկը՝ Հայոց աշխարհի նախախնամ ամպրոպային, շանթարձակ դիցը (իմա՝ երկնքի ու երկրի արարիչ, դիցահայր, ամպրոպային Արամազդը), իսկ նրանց դիցամարտն էլ խորհրդանշում է հայերի եւ սեմա-միջագետքյան ցեղերի դարավոր կռիվները: Ի դեպ, ամպրոպային (օրինակ՝ Արամազդ, Զեւս) և հողմային (օրինակ, Բել, Հրոնոս) դիցերի հակամարտությունը կազմում է համաշխարհային դիցաբանության դրույթներից մեկը: 
    Նմանապես, հայոց Արամ նահապետի սխրագործությունները, մասնավորապես՝ ասորեստանցիների նախնի Բարշամի դեմ հաղթանակը, եւս դիտվել է մեր ազգի ու երկրի պահապան Վահագն դիցի հաղթանակ ասորական Բաալ Շամ-Բարշամ, դիցի դեմ, իսկ Արա Գեղեցիկի ու Շամիրամի պատմությունը՝ որպես հայոց Արա (նույն Արամազդ-հեղ.) դիցի եւ ասորական Իշտար դիցուհու սիրային դիցապատում: Այս մոտեցման հիմնավորումներից մեկն էլ այն է, որ տարբեր ժամանակներում աքքադա-ասորեստանյան, խեթական տիրակալները կամ հայոց արքաները իրենց հաղթանակները վերագրում էին ցեղային դիցերին՝ համարելով այն իրենց գերագույն դիցի հաղթանակ պարտված երկրների դիցերի նկատմամբ: Նույն ավանդույթն էր գործում նաեւ եբրայեցիների մոտ, որոնք հաղթելով իրենց թշնամիներին, այն համարում էին Եհովայի հաղթանակը: Համարժեք մոտեցումը առկա է հունական դիցապատումներում ու էպիկական պոեմներում. օրինակ Հերոդոտը տրոյական պատերազմը նկարագրելիս՝ նրանում վճռորոշ էր համարում տրոյացիների (նաեւ Տրոյա քաղաքի) հովանավոր դից Ապոլլոնի, ու հույների (նաեւ Հելլադայի ու Աթենք մայրաքաղաքի) հովանավոր դիցուհի Աթենասի մրցակցությունն ու աներեւույթ մասնակցությունը:
      Սակայն հայ պատմագիրների մոտ առկա է հակառակ մոտեցումը: Օրինակ, Արտաշեսի եւ Արտավազդի մասին վիպա-առասպելական զրույցները Խորենացին համադրում է իրեն հայտնի պատմական տեղեկությունների հետ կամ էլ մեջբերելով Վահագնի մասին դիցերգը, նշում է, որ նա Տիգրան Հայկազյանի համանուն որդին էր3, որն իր քաջագործությունների համար դիցականացվել էր:
     Առաջին հայացքից հակասական թվացող այս մոտեցումները իրար փոխլրացնող միասնական բացատրություն են գտնում դիցաբանական եւ արեւելյան կրոնական իմաստություններում: Ըստ դրանց, ժամանակ առ ժամանակ՝ ցեղերի ու մարդկության համար վճռորոշ պահերին, երբ աշխարհում վտանգվում է բարու գոյությունն ու «արարչական կարգը», դիցերն ու դիցական էակները (ըստ մեզ՝ նրանց ոգու մասնիկները) անձնավորվում-մարդեղենացվում են. իրենց կողմից նախախնամվող ազգերի մահկանացուներից համապատասխան երկրային վայրերում ծնվելով՝ կյանքում դրսեւորվում են որպես դյուցազուններ («դյուցազուն» նշանակում է՝ դիցի զարմ, սերունդ), սրբեր, իմաստուններ, հանճարներ, հերոսներ, եւ կատարում սխրանքներ, արարում արժեքներ, կյանքի կոչում առաքինություններ, որոնք ի զորու չեն անելու սովորական անհատները: Օրինակ, հնդկական դիցաբանությունում Վիշնուի բազում երկրային հայտնություններից են Ռամն ու Կրիշնան (առաջինը հնդկական «Ռամայանա» էպոսի անվանադիր հերոսն է, իսկ երկրորդը՝ կրիչնայական կրոնի հիմնողը):
     Քրիստոսի երկրային հայտնությունը, հրեաների մոտ Մեսիայի գալուստը նույն հավատքի դրսեւորումներն են: Նմանապես, դիցապաշտ հայերը հավատում էին, որ դեւերի կողմից բանտարկված Արտավազդը (նույն Արտավազդ Ա. արքան) կենդանի է ու մի օր դուրս գալով, ի հեճուկս մեր ազգի, տիրելու է աշխարհին: Այս համատեքստում է դիտվում նաեւ հայոց էպոսում «չարացած» աշխարհից հիասթափված Փոքր Մհերի փակվելը քարայրում եւ մի օր այնտեղից դուրս գալը:
         Եւ այս առումով դյուցազունների, հերոսների, հզոր անհատների ակամայից նույնացումը դիցերի հետ, նրանց կյանքում դիցական խորհուրդներ տեսնելը խորհրդանշական է եւ համապատասխանում է դիցաբանական աշխարհայեցողությանը:
     * * *
    Մարդկային համընդհանուր (գլոբալ) հակամարտություններ են նկարագրված հին ժամանակների պատմություններում, որոնք եւս հնագույն դիցապատումների մաս են կազմում:
    Նախաջրհեղեղյան ժամանակաշրջանի այսպիսի մի պատմություն է Ադամի որդիներ Աբելի եւ Կայենի բիբլիական պատմությունը (ոմանք սրանում փորձում են տեսնել Հայկի ու Բելի կռիվը): Կայենը երկրագործ էր եւ նրա մատուցած ընծան Աստծուն երկրի պտուղներից էր, իսկ Աբելը ոչխարների հովիվ էր եւ Աստծուն մատուցած նրա ընծան էլ ոչխարների անդրանիկներից էր: Աստծուն մատուցած ընծաների առաջնայնության ձգտման շուրջ եղբայրների վեճը, որն ավարտվում է Կայենի եղբայրասպանությամբ, ըստ էության նախաստեղծ նստակյաց-երկրագործ եւ քոչվոր-խաշնարած ցեղերի դարավոր հակամարտության արտացոլումն է: Ի դեպ, Կայենի սերունդները համարվում են նախաջրհեղեղյան մի շարք մշակութային ցեղերի՝ քնարահարների ու սրնգահարների, պղնձագործների ու երկաթագործների նախնիները:
        Հնագույն աղբյուրներում (նաեւ՝ Բիբլիայում) հետջրհեղեղյան մարդկության առաջին նախարարներ էին համարվում Քսիսութրոսից (բիբլիական Նոյից) սերված եղբայրները՝ Հապետոսթեն (Հաբեթը), Տիտանը (Քամը) եւ Զրվանը (Սեմը), որոնցից են ծագել հին ու նոր բազում ազգեր: Ընդ որում, սրանցից յուրաքանչյուրից սերված ազգերը միասին կազմում են տարբեր քաղաքակրթական միավորներ: Օրինակ՝ Հապետոսթեից սերված են համարվում հայերն ու եվրոպական հնագույն ազգերը, Զրվան-Սեմից՝ հիմնականում սեմական լեզվաընտանիքի ազգերը, որոնց թվում՝ արաբները, եբրայեցիները, իսկ Տիտան-Քամից՝ հյուսիս աֆրիկյան ազգերը, որոնց թվում՝ եգիպտացիներն ու հաբեշները (եթովպացիները), փյունիկները: Նրանց միջեւ վաղնջական ժամանակների մեծ կռվի մասին է պատմում Խորենացին՝ վկայելով Բերոսոսից: 
     Այսպես, Զրվանը բռնանալով եղբայրների վրա՝ կամե-  նում է նրանց տերություններում իր որդիներին թագավորեցնել: Սակայն Տիտանն ու Հապետոսթեն ըմբոստանում են նըրա դեմ եւ պատերազմ սկսում, որի ժամանակ Տիտանը գրավում է Զրվանի տերության մի մասը: Միջամտում է նրանց քույր Աստղիկը՝ խնդրելով եղբայրներին դադարեցնել պատերազմը: Տիտանն ու Հապեթոստեն համաձայնում են, որ ավագ եղբայր Զրվանը իրենց վրա թագավորի միայն մեկ պայմանով, որ նրանից ծնվելիք բոլոր արու զավակները սպանվեն, որպեսզի Զրվանի իշխանությունն իրենց վրա սերնդից սերունդ չշարունակվի: Այդ նպատակով ուխտով դաշինք են կնքում եւ Տիտանն ու Հապեթոստեն վերահսկիչներ են նշանակում Զրվանի բոլոր կանանց ծննդաբերության վրա: Սակայն երբ Զրվանի նորածին արու զավակներից երկուսը սպանվում են, Աստղիկը խղճահարվում է եւ Զրվանի կանանց հետ համոզում է մի քանի տիտանների՝ Զրվանի մյուս զավակներին կենդանի թողնել եւ ուղարկել արեւմուտք՝ Օլիմպիոս լեռը, որը կոչվում է նաեւ Դյուցընկեց (ստուգաբանվում է՝ «դիցերի ընկնելու տեղ»):
     Այս պատմությունը որոշ տարբերություններով հիշեց-   նում է հունական դիցաբանությունից հայտնի Զեւսի ծննդյան պատմությունը: Մյուս կողմից, նշված անձիք տարբեր ազգերի երեւելի դիցերն են: Հապետոսթեն նույնացվում են հունական դիցաբանությունից հայտնի Հեփեստոսի հետ, որին հայերը նմանեցնում էին Միհրին: Զրվանը, որը նույնացվում էր հունա-հռոմեական Հրոնոս-Սատուրնի հետ, պարսից կրոնում Ահուրա-Մազդային եւ Ահրիմանին սերող սկզբնամիակ դիցն էր: Աստղիկը նույնացվում է հայոց Աստղիկ դիցուհու հետ: Ավելին, Ղևոնդ Ալիշանը, մեջբերելով Բերոսոսի կորսված պատմությունը, հայտնում է, որ մեզանում Նոյը նմանեցվել է երկնքին (իմա՝ դիցահորը-հեղ.)4:
         Այսպիսով, ըստ դիցաիմաստասիրության ազգերի, մարդկային քաղաքակրթությունների պայքարը դիցերի տիեզերական պայքարի ու հակամարտությունների այսաշխարհիկ արտահայտություններն են:
* * *
      Դիցերի պայքարի ու միասնության հիմնադրույթը՝ համանման փիլիսոփայական դրույթ-հակադրույթ-համադրույթ (թեզ-անտիթեզ-սինթեզ) բանաձեւին, որոշ դիցաբանական համակարգերում կազմում է տիեզերաստեղծման (կոսմոգոնիկ) պատկերացումների հիմքը5: Դրա արդյունքում արարվում է տիեզերքն ու աշխարհը. սպանված ու մասնատված դիցի մարմնամասերից գոյավորվում են արարչական օրրանները, երկնային մարմինները, մարդիկ ու կենդանիները: Օրինակ, հնդկական դիցաբանությունում աշխարհը, լուսատուները, Ինդրան ու Ագնին, հասարակության չորս կաստաները արարվել են տիեզերական նախաէակ Պուռուշայի մարմնամասերից, որին որպես զոհ սպանում եւ մարմինը մասնատում են մյուս դիցերը: Հայոց լեզվում պահպանվել է «արարոց» բառը (ածանցված «արարել» բառից), որը նշանակում է զոհատեղի:
     Տիեզերական հակադիր էությունների, սկզբունքների պայքարի ու միասնության գաղափարն է ընկած չինական Դաո կրոնաիմաստասիրական հնագույն ուսմունքի հիմքում: Ըստ դրա, Դաոն՝ Մեծ դատարկությունը (իմա՝ տիեզերքը-հեղ.) անխառն լցնում են Ին ու Յան նախասկզբնական հակադիր էությունները, սկզբունքները: Յանը դիտվել է որպես արական, արարող, սերող, հոգեւոր սկիզբ, ակտիվ, ներգործուն, թեթեւ էություն ու նմանեցվել է երկնքին, իսկ Ինը՝ իգական, արարվող, ծնող, նյութական սկիզբ, պասիվ, կրավորական, ծանր էություն ու նմանեցվել է երկրին: Աշխարհը լցնող տարրերը՝ հուրը, օդը, ջուրը, հողը, առաջացել են սրանց փոխազդեցություններից եւ իրենց հերթին լինում են արական (հուրն ու օդը) եւ իգական (ջուրն ու հողը): Այս տարրերը իրենց շոշափելի որակություններով ներդաշնակ են իրար (օրինակ՝ հուրն ու օդը, ջուրն ու հողը) կամ անհաշտ են (օրինակ՝ հուրն ու ջուրը, օդն ու հողը), սակայն կարող են փոխակերպվել մեկմեկու կամ միասին կազմել նոր որակ եւ տարր (օրինակ՝ մետաղ, փայտ, քար):
     Հայոց միջնադարյան թաքնագիտական բնույթի ժողովածուներում՝ հայտնի «Եփրեմվերդի» ընդհանրական անվամբ, պահպանվել են բնության տարրերի վերաբերյալ բազում խորհրդավոր տեղեկություններ: Իսկ մեզանում ընդունված տիեզերական հակադիր էությունների պայքարի ու միասնության հիմնարար գաղափարի առկայության մասին են վկայում հետեւյալ հանգամանքները.
ա) Արեգակը անվանվում է նաեւ «արէգ» կամ «արեւ»: Առաջինը կազմված է «ար» ու «էգ», իսկ երկրորդը՝ «ար» ու «եւ» արմատներից, որոնցում «ար»-ը արական, սերող, արարող սկիզբն է, իսկ «էգ»-ը իգական, ծնող, կրող սկիզբը («էգ» նշանակում է ծնող էակ, կին, իսկ «Եւ-Եւա» իգանունը ստուգաբանվում է որպես «բոլոր կենդանեաց մայր»):
բ) Հայության էպոնիմ Արմեն եւ Արման անունները կազմված են «ար» եւ «մեն-ման» արմատներից, որում երկրորդը, նշանակելով մարդ, սերունդ, ածանցվում է «մա» իգական սկիզբ, ծնող նշանակությամբ բառից (սրանից են ածանցվում «մայր», «մարե», «մամ» նույնիմաստ բառերը): Նմանապես, «ար-հար» ու «մա» արմատներից է կազմված հին հայկական Հարմա անունը (Արամ նահապետի հայրանունը), որին համահունչ է «հարմոնիա»՝ ներդաշնակություն, բառը:
      Այսինքն վերը նշված կարեւոր նշանակության բառերը կրում են արական-իգական տիեզերական սկիզբների փոխմիասնության գաղափարը, որը համարժեք է արարչագործությունում (մասնավորապես, Արի-Հայ ցեղի ստեղծման մեջ) դիցահոր ու դիցամոր միասնության դիցաբանական հիմնադրույթին:
      Հայոց դիցաբանությունում Արէգը արեգակնային, արդարության պահապան, դաշինքների հովանավոր դից Միհրի բուն անվանումն է եւ այլաբանորեն խորհրդանշում է նրան սերող դիցահոր (Արա-Արամազդի) եւ ծնող դիցամոր (Մեծամայր-Արեւամոր) էությունների հավասարակշռված եւ անխառ էություն ունենալը: Դիցաբանական տիեզերակարգում Միհրից է իշխվում Կշեռք աստղատունը՝ լույսի եւ խավարի, լավ ու վատ գործերի, հոգեւորի ու նյութականի հավասարակշռությունը խորհրդանշող, գարուն-ամառը աշուն-ձմեռից տարանջատող արեգակնային կենտրոնական աստղատունը (նախնական խավարածրում սկիզբը աշնանային գիշերահավասարի օրն է)6:
      Միհրի տեսանելի երկնային խորհրդանշանն է արեգա-   կը, որի հետ են ուղղակի կապվում «արեւելք» եւ «արեւմուտք» աշխարհագրական հասկացությունները (արեւելքը նույնանում է Ասիայի հետ, իսկ արեւմուտքը՝ Եւրոպայի հետ), որոնք ունեն նաեւ այլ խորհրդավոր իմաստներ: Արեւելքը, խորհրդանշում է արեւածագը, վերին՝ «լույս» աշխարհը, կյանքն ու շարժումը, հոգեւորը, լուսավոր միտքն ու գաղափարապաշտ աշխարհայացքը, իսկ արեւմուտքը՝ մայրամուտը, ստորին՝ «մութ» աշխարհը, մահն ու հանգիստը, նյութականը, խավարամտությունն ու նյութապաշտ աշխարհայացքը:
    Հետջրհեղեղյա ժամանակների հայ ազգի ընդհանուր բախտը (տարբերել ճակատագրից) այլաբանորեն կապվում է Միհրի քարայրում փակվելու (կամ բանտարկվելու) ու դուրս գալու (կամ ազատվելու) հետ, որը տնօրինում է Բախտի անիվը. հայերի հետջրհեղեղյան նախանահապետ Հապետոսթեն նույնացվում է Հեփեստոսի հետ, որին մեզանում նմանեցնում էին Միհրին, հնագույն տեքստերում հայոց աշխարհը համարվել է Արեւի երկիր-կացարան, ուր արեւը ծագում ու մայր է մտնում (հայոց ավանդազրույցներում արեւի կացարանը Վանա լճի հատակն է), հայոց բուն երկրամասերի թվաքանակը համապատասխանում է արեգակի տասներկու կամ տասներեք աստղատներին: Եվ, միգուցե, պատահական չէր, որ միջնադարյան դիցապաշտ հայերը կոչվում էին «արեւորդիներ»:
       Անհրաժեշտ է նշել Միհրի ըմբոստությունը. նա ընդվզ-    ում է դիցահոր դեմ դիցակարգի անկատարության, նրանում տեղ գտած անարդարության պատճառով: Այս ենթատեքստում է դիտվում Փոքր Մհերի ակամայից հանդիմանելը Դավթին, երբ վերջինս օտարությունից ջահել աղջիկ էր հետը տուն բերում, Արտավազդի իրավացի նեղվելը Արտաշեսից, երբ նրա թաղման ժամանակ «ինքնակամ» զոհաբերություններ էին կատարվում, հունական դիցաբանությունում Պրոմեթեւսի անձնազոհությունը, երբ նա Զեւսից թաքուն եւ նրա կամքին հակառակ մարդկանց կրակ է նվիրում: 
         Այսպիսով հանգում ենք հետեւյալին. Հայոց ոգին՝ նման Արէգ-Միհրի էությանը, իր մեջ կրում է արարող-կրող, հոգեւոր-նյութական էությունների հավասարակշռված անխառը դիմագծերը, իսկ հայոց աշխարհայացքը՝ արեւելյան եւ արեւմտյան աշխարհայացքների ներդաշնակ համադրությունը: Այն ընդվզում է աշխարհակարգերի ու հասարակարգերի անկատարության, նրանցում տեղ գտած անարդարությունների դեմ:
      Սա կարեւոր է իմանալ ներկայիս աշխարհաքաղաքա-   կան վայրիվերումների, տարբեր հասարակարգերի, արժեհամակարգերի, քաղաքակրթությունների հակադրությունների պայմաններում՝ մեր ազգի առաքելությունն աշխարհում գտնելու ու հայոց պետության տեղը այդ հասարակարգերում հաստատելու համար:
* * *
    Համաշխարհային դիցաբանության կարեւոր հիմնադրույթներից մեկն էլ  ամպրոպային դիցի (դիցահոր) կամ ամպրոպամարտիկի (աստվածամարտիկի) պայքարն է նրան հակառակող հրաբխային դիցի կամ վիշապի դեմ. օրինակ, հունական դիցաբանությունում՝ Զեւսի կռիվը հրաբխային դից Տիփոնի դեմ, հնդկական դիցաբանությունում՝ Ինդրայի մարտը Վրիթրա վիշապի հետ, հայոց դիցաբանությունում՝ Վահագնի վիշապամարտը7: Դիցաբանական այս դրույթը փոխանցվեց հուդայա-քրիստոնեությանն ու իսլամին՝ հանձինս Աստծո ու սատանայի, Ալլահի ու շեյթանի հակամարտության, որն ի վերջո պսակվելու է բարու հաղթանակով: Հուդայա-քրիստոնեության մեջ այն արտահայտվում է նաեւ Միքայել հրեշտակապետի, «վիշապամարտիկ-վիշապասպան» սուրբ Գեւորգի վիշապամարտով (վերջինս ակնհայտ հիշեցնում է Վահագնին): Ընդ որում, սրանցում սատանա-շեյթանը դիտվում է որպես գահընկեց, երկնքից վտարված ապստամբ, խոտորված հրեշտակ, իսկ վիշապը՝ նրա կամակատար գազանը:
     Այս հակամարտությունը առանձնակիորեն է շեշտված պարսից զրադաշտական կրոնում՝ հանձինս բարու եւ չարի արարիչներ Որմիզդի եւ Ահրիմանի:
    Սակայն «չարի» սկզբնավորման վերաբերյալ մոտեցումները սրանցում տարբեր են: Եվ եթե հուդայա-քրիստոնեության գաղափարաբանությամբ բոլոր արարումները բարի են եւ «չարը» սատանայի կամքի ծնունդ է, ապա զրադաշտական կրոնում չարը՝ Ահրիմանը, Զրվանի երկմտության պատճառով է ծնվել:
      Համարժեք խորհուրդն է ցուցանվում հայկական հրաշապատում հեքիաթների հետեւյալ դրվագում. երբ հերոսը անմահական խնձորը կամ Հազարան Հավքը հրաշագեղ պարտեզից դուրս է հանում, նրա ետեւից հարազատների ձայներով կանչում են պարտեզի պահապան աներեւույթ էակները: Եվ եթե նա երկմտելով շուռ գա ու հետ նայի, ապա տեղում կքարանա, ինչպես շատ-շատերը: Այսինքն, կյանքում ու ձեռնարկում «հետ նայելը» չար է ու վատ վախճան է ունենում՝ «քարացնում» է հերոսին ու խափանում ձեռնարկը: 
    Դիցաբանությունը յուրահատուկ մոտեցում ունի այս հարցում: Այն բարուն հակառակ չար էություն է համարում նյութը (համարժեք հունարեն «հյուլե»-ին), որն անձեւ, անկերպարան էր եւ թափառում էր անկարգ, անղեկ ու խոտոր: Արարիչը նրանից ստեղծեց նյութական աշխարհը, արարածներին որքան որ պատշաճում էր, իսկ ինչ-որ մրրախառն էր ու անհարմար արարչագործության համար, այն թողեց արարածների ու դիցական էակների փորձության համար: Հենց այդ մրուրից են չարիքները, որ իշխելով նախապես էությամբ բարի արարածների, դիցերի բնույթին՝ չարիքի գործման պատճառ են դառնում եւ նրանց դարձնում չարաբնույթ (չար բնությամբ եւ ոչ թե՝ էությամբ):
       Չարի դեմ պայքարում փորձության են ենթարկվում, կատարելագործվում ու զարգանում արարածների ու դիցական էակների ոգին ու մարմինը, ու միաձուլվում դիցերին, նրանց միջոցով՝ Աստծուն (դիցահորը): Եվ այս ամենի արդյունքում կատարելագործվում է նաեւ դիցակարգը: Կարող է լինել եւ հակառակը. օրինակ, վիշապի դեմ պայքարող վիշապամարտիկը գայթակղվելով վիշապի կուտակած գանձերով եւ առեւանգված աղջիկներով ինքը եւս կարող է վիշապ դառնալ:
        Այսպիսով, դիցաիմաստասիրությունն ասում է, որ տիեզերքն ու աշխարհը բարի են արարվել, ուր ամեն ինչ ներդաշնակ էր: Չարն նա է, որը խախտում է աստվածակարգի (իմա՝ դիցակարգի), տիեզերական էությունների (իմա՝ դիցերի) փոխհարաբերությունների, պայքարի ու միասնության ներդաշնակությունը:
* * *
       Այսօր աշխարհը վերածվել է արեւմտյան եւ արեւելյան արժեհամակարգերի պայքարի թատերաբեմի, որը մասնավորապես արտահայտվում է հասարակարգերի, քաղաքական համակարգերի, աշխարհայացքների հակամարտություներով:
      Այս տեսանկյունից արեւմտյան անձնակենտրոն արժեքահամակարգերը, լիբերալ-կապիտալիստական հասարակարգը, մատերիալիստական (նյութապաշտ) աշխարհայացքը գերազանցապես միտված են անհատի նյութական պահանջմունքների բավարարմանը, անձի անսահման բարեկեցության ձգտմանն ու ինքնահաստատմանը, իսկ արեւելյան աշխարհակենտրոն արժեքահամակարգերը, համայնական-սոցիալիստական հասարակարգը, իդեալիստական (գաղափարապաշտ) աշխարհայացքը՝ անհատի ու ցեղի հոգեւոր պահանջմունքների բավարարմանը, համայնական բարեկեցության եւ ներդաշնակության ձգտմանը: Սրանցով հանդերձ քաղաքակրթական Արեւմուտքը որդեգրել է տիեզերական «իգական-նյութական» սկզբունքները, իսկ Արեւելք՝ «արական-հոգեւոր» սկզբունքները:
     Կրոնների բարոյախոսությունը մասնավորապես ուղղ-  ված է հասարակական հարաբերությունների կարգավորմանը. օրինակ՝ կողմ լինելով սոցիալական արդարության հաստատմանը, եւ դեմ լինելով ընչաքաղցությանը, պաշտպանում է ընչազուրկներին: Այս առումով տեղին են Քրիստոսի հետեւյալ մտքերը. «Չեք կարող Աստծուն ծառայել եւ մամոնային (փյունիկյան հարստության դիցը-հեղ.): Սրա համար եմ ասում ձեզ. հոգս մի՛ անեք ձեր կյանքի համար, թե ի՞նչ պիտի ուտեք եւ ի՞նչ պիտի խմեք, եւ ոչ ձեր մարմնի համար, թե ի՞նչ պիտի հագնեք», կամ «Ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան թե հարուստն աստծո արքայությունը մտնի»: Իսկ ընկերասիրությանն ուղղված «սիրիր քո ընկերոջը քո անձի պես» նրա պատվիրանը ընկած է սոցիալիզմի գաղափարական ըսկզբնարմատներում:
       Ընչաքաղցությունը, մարմնական վայելքներն ու իշխանությունը մերժող վարքագիծ է ցուցաբերում Գաուտաման, երբ թողնում է իր թագավորությունն ու առանձնանում՝ այդպիսով դառնալով Բուդդա (նշանակում է բացարձակ, կատարյալ էության):
         Կրոնների բարոյախոսությունն ուղղված է նաեւ այս կամ այն տնտեսական զբաղմունքի դեմ կամ խրախուսում այն: Զրադաշտական կրոնում որպես ազնիվ զբաղմունք խրախուսվում է հողագործությունը: Իսլամում Մուհամեդը Ալլահին անհաճո եւ մուսուլմանին անվայել է համարում վաշխառությունը, արդար համարելով առեւտուրը: Իսկ գաղտնիք չէ, որ արդի կապիտալիստական հասարակարգի տնտեսական հիմնասյուներից մեկն էլ բանկային համակարգն է, որի գործունեության հիմնական ձեւը (փողը տոկոսով փոխառնելը եւ ավելի բարձր տոկոսով փոխտալը), կատարելագործված վաշխառություն է:
         Այսպիսով եզրակացնում ենք, որ գլոբալ արժեքահամակարգերի, հասարակարգերի, աշխարհայացքների հակամարտությունը համանման է դիցերի պայքարին, եւ մասնավորապես ամպրոպային դիցի (դիցահոր) եւ վիշապի, Աստծո ու սատանայի հակամարտությանը: Եվ ինչպես դիցաիմաստասիրությունն է ասում, նյութական-եղերական աշխարհը դիցական հոգեւոր-անեղծ աշխարհի նմանությամբ է, իսկ բնական եւ հասարակական օրենքներն էլ դիցակարգից (աստվածակարգից) բխող օրինաչափություններ են:
        Այս հարթության մեջ իր յուրովի բացատրությունն է ստանում ազգերի առաքելությունը: Դիցաբանական աշխարհայեցողությամբ տիեզերքի, աշխարհի առանձին մասերը, բնօրրանները (արիալները), երկրներն ու ազգերը նախախնամվում եւ իշխվում են դիցահոր եւ նրանից սերված այս կամ այն դիցի կողմից: Ազգերը երկրի վրա իրագործում են իրենց ստեղծիչ կամ նախախնամ դիցերի դիցակարգով սահմանված առաքելությունը: Նրանք առաջնորդվում են այն առաքինություններով ու իմաստություններով, որոնք ի սկզբանէ շնորհվել են նրանց դիցերի կողմից: Եվ եթե նրանք շեղվում են իրենց նախորոշված առաքելությունից, ապա անխուսափելիորեն պատժվում են:
      Ու ոչ միայն անմարդկային, այլեւ հակատիեզերական, անաստվածային է, երբ մեկ գաղափարախոսություն՝ կոմունիզմ կամ գլոբալիզմ, սոցիալիզմ կամ կապիտալիզմ, փորձում է դառնալ համընդհանուր բոլոր ազգերի համար: Դա, բացի ազգերի մոտ բնական հակազդեցություն առաջացնելուց՝ ուժեղացված նաեւ հոգեւոր ազդակներով, հանգեցնում է տիեզերական հակազդեցության եւ դրանից բխող բնական, հասարակական, բնապահպական համընդհանուր աղետների, պատերազմների, համաճարակների, որոնք դիցերի տիեզերական աներեւույթ պայքարի դրսեւորումներն ու հետեւանքներն են:
     Հայաստանը արարչագործության բնօրրան ու նախաստեղծ ցեղի հայրենիք է, որը գտնվում է աշխարհի կենտրոնում՝ երկինք-երկրակենտրոն տիեզերական առանցքի վրա, որն, ըստ դիցաբանական հավատալիքների, անցնում է անդրաշխարհի «դռնով» (հայոց մատենագրության մեջ հիշատակվում է երկու այդպիսի դուռ, մեկը՝ Տարոնի Իննակյան վայրում, սուրբ Կարապետ եկեղեցու տեղում, մյուսն էլ՝ Էջմիածնի Մայր եկեղեցու տեղում):  Շատ է ասվել Հայկական լեռնաշխարհի պատմա-իմաստասիրական նշանակության մասին՝ որպես հոգեւոր վերածննդի վայր, սուրբ, ներդաշնակ օրենքների եւ «անմահների» երկիր, բիբլիական դրախտավայր, համաշխարհային ջրհեղեղից հետո մարդկության փրկության վայր ու դիցերի կաճառ՝ հավաքատեղի, արիական նախացեղի բնօրրան եւ քաղաքակրթության կենտրոն:
     Դիցաբանական աշխարհայեցողությամբ մենք հայերս Արա-արարչի  (իմա՝ Աստծո) որդիներն ենք («Արմեն» ցեղանունը ստուգաբանվում է որպես «Արայի սերունդ», արորդի, ինչպես նաեւ՝ «արի մարդ») եւ ներկա տիեզերական ժամանակում «մեռնող ու հառնող» (կամ այլաբանորեն «ինքնամփոփվող ու ընդարձակվող») ազգ:
     Այս ամենը նշանակում է, որ ներկայիս աշխարհաքաղաքական վերաձեւումների պայմաններում հայոց պետության դերը պետք է լինի՝
 – աշխարհում գերիշխանության ձգտող արժեքահամակարգերի ու հասարակարգերի, արեւմտյան ու արեւելյան մշակույթների ու քաղաքակրթությունների հավասարակշռված ու ներդաշնակ գոյակցության ապահովումն ու ծառայեցումն հայոց ազգային շահին:
 – աստվածակարգից բխող ազգային արժեքահամակարգի ձեւավորում:

Վարդան Լալայան

1 – Ըստ  Թ. Արծրունու  քաղդեացիները (ըստ ոմանց՝ բաբելացիները) հին դիցերից առաջինը համարում էին Բելին՝ Դիայի հորը, որին հայերը նույնացնում էին Արամազդի հետ:
2 – Ասվածից երեւում է, որ Հայկը հայոց ազգային դիմադրության նախակարապետն է: 
3 – Վահագն Հայկազյանի համար ասվում է, որ նա մեծ ջանասիրությամբ առաջ գնաց զինվորական գործում՝ ջանալով մեռնել թշնամու սրից կամ հաղթել քաջասրտությամբ:
4 – Սրանից հետեւում է, որ Նոյ-Քսիսութրոսի որդիներն էլ հավանաբար նմանեցվել են դիցահորից սերված որդի դիցերի հետ:
5 – Տիեզերաստեղծման պատկերացումների հիմք է կազմում նաեւ դիցերի սիրո ու միասնության հիմնադրույթը, որն այստեղ չի քննարկվի:   
6 – Նմանապես հայոց բնօրրանը՝ Հայկական բարձրավանդակը, կենտրոնական դիրք է գրավում Մեծ Սարահարթի ներսում, նա գտնվում է եվրոպական եւ ասիական բնությունները մարմնավորող Ալպերի ու Պամիրի, մյուս կողմից, Աֆրասիան եւ Եւրասիան կերպարանավորող Եթովպիական բարձրավանդակի ու Ուրալի միջեւ, սակայն իր բնական առանձնահատկություններով տարբերվում է աշխարհագրական բոլոր այս միջավայրերից: 
7 – Այս նույն գաղափարն է արտահայտված հայոց մատենագրության մեջ պահպանված Աղեղնավոր (Արամազդից իշխվող-հեղ.) արեգակնային աստղատան պատկերում, որում առյուծամարմին կտրիճը նետահարում է իր վիշապագլուխ, երախը բաց պոչը:
     «Հայ-Արիներ»-ն իր էջերում այսուհետ պարբերաբար կներկայացնի հատվածներ՝ Արորդիների Ուխտի «Ուխտագիրք Արորդյաց»-ից, քանզի այս աշխատությունը համարում է նախնյաց հավատամքի ու ծիսակարգի՝ համակարգված թերևս եզակի ու հաջողված փորձը, որը նաև հսկայական ոգե-գաղափարաբանական ներուժ ունի:    

ՈՒ Խ Տ Ա Գ Ի Ր Ք
(գիրք առաջին)
Ծ  Ա  Գ  ՈՒ  Մ  Ն  Ա  Ր  Ա  Ն

(Արարատյան Դիցաբանություն)
                                 (սկիզբը՝ թիվ 11(22)-ում)

ԼՈՒՅՍ  ԵՎ  ԽԱՎԱՐ
      Աստվածներն էին կառավարում Տիեզերքը: Ամեն մեկը     իր գործն էր անում: Ապա հավաքվում էին Երկրի Արարատում զվարճանալու և վայելելու աստվածային բարիքները, համեմված խաղողի գինիով: ԵՎ այդ խնջույքներին մասնակցում էր նաև նրանց երկրային եղբայրը՝ Հայգ Արին:
         Կայտառ էր Արին և ուրախ: Նա սիրում էր Աստվածներին: Աստվածներն էլ նրան էին սիրում: Բայց զվարճալի էին Աստվածները, երբ հարբած էին: ԵՎ պատանի Արին որոշեց զվարճալի խաղ խաղալ: Նա Արևի ճառագայթները գցեց Աստվածների աչքերին: Հարբած Աստվածները փորձում էին պաշտպանվել այդ ճառագայթներից, իսկ Արին ուրախ ծիծաղում էր: Ապա Աստվածները սթափվեցին հարբումից և իրենք էլ միացան չարաճճի Արիի խաղին:
     Միայն Վիշապը սրտնեղեց: Զորավոր Աստված էր նա,   բայց տկար էր աչքերից: Նա խիստ զայրացավ Արևի վրա, բայց առավել՝ Արիի վրա, որ հանդգնում էր ծիծաղել Անմահ Աստվածների վրա: Չէ՞ որ Աստվածներն էին վառում Արևի ջահը, իսկ Արին ինքն էր սնվում այդ Արևից:
      Շատ էր հարբած Վիշապը, մթագնել էր նրա բանականությունը, և միայն կիրքն ու ցասումն էին իշխում այդ զորավոր Աստծուն: Նա կատաղորեն հարձակվեց Արիի վրա՝ պատրաստ հոշոտելու նրան: Զարմացավ Արին, թե իր անմեղ կատակը ինչու է զայրացրել Վիշապին:  Բայց տեսնելով, որ Վիշապը իրոք հոշոտելու է իրեն, Արին իր ամբողջ ուժերը լարեց՝ պաշտպանվելու:
     Հարձակվում էր Վիշապը, ֆշշացնելով ու իր երախից    թույն ցայտելով: ԵՎ պաշտպանվում էր Արին իր զորավոր բազուկների ամբողջ ուժով: Չէ՞ որ նա էլ էր Աստված, թեև՝ Երկրային: Կռվում էին Անմահ Աստվածը և Երկրային Աստվածը: Զորավոր էր Վիշապը և իր չարության մեջ անխնա կոտրատում էր Արարատի ծառերը, տրորում կենդանիներին, ոչնչացնում թռչուններին:
      Արտավազդ Միհրը միջամտեց, փորձելով դադարեցնել կռիվը և հաշտեցնել նրանց: Բայց Վիշապը իր զորության ուժով մի կողմ հրեց նրան: Մյուս Աստվածների միջամտությունն էլ ոչինչ չտվեց: Վիշապը հաղթում էր Արիին: Չէ՞ որ Վիշապը  Անմահ Աստված էր, իսկ Արին թեև Աստված էր, բայց մահկանացու էր և իր զորությամբ զիջում էր Վիշապին:
      ԵՎ Արտավազդ Միհրը հասկացավ, որ իր արդարադատությունը միայն Վահագնի զորությամբ կհաստատվի:
     Այդ ժամանակ Վահագնը տիեզերական այգեստաննե-  րում զբոսնում էր չքնաղ Աստղիկի հետ: Երանության մեջ էր Վահագնը և անտեղյակ էր Երկրի վրա կատարվող աղետին:
        Միհրը գտավ Վահագնին ու դիմեց նրան.
       – Ո՜վ, Վահա՛գն, Վիշապը ավերում է Արարատը և կործանում է մեր  եղբայր Արիին, հասի՛ր օգնության:
      Սթափվեց Վահագնը իր երանությունից և անմիջապես թռավ եկավ Երկիր: Նա կանգնեց կատաղած Վիշապի դիմաց:
        – Կա՛նգ առ, ո՜վ, Վիշա՛պ,- դիմեց Վահագնը,- սթափվի՛ր և զսպի՛ր քո չարությունը: Դու անգթորեն հարվածում ես քո եղբորը և ավերով պղծում ես Արարատը:
        Վիշապը ֆշշաց ցասումով.
    – Ես ատում եմ այս երկրային աստծուն, որ Անմահ Աստվածների պես կատարյալ չէ, բայց Անմահ Աստվածների հետ սեղան է նստում: Անկատարը կատարյալին եղբայր չի լինի, և ես պիտի կործանեմ նրան:
        Բարկացավ Վահագնը Վիշապի խոսքերից.
       – Արին իմ եղբայրն է, և նա կատարյալ է որպես երկրա-   յին Հայգ: ԵՎ Հայր Արայի կամքով ես պիտի պաշտպանեմ նրան:
        ԵՎ երկու Աստվածներ բախվեցին իրար: Հենց Արարատում ահավոր մի Մեծամարտ էր Վահագնի ու Վիշապի միջև: Նրանց կռիվը ցնցում էր ամբողջ Երկիրը և արձագանք էր տալիս տիեզերական անհունության մեջ: Երկար էին կռվում նրանք: Աստվածները զարհուրած հետևում էին այդ Մեծամարտին: Միայն Հայր Արան հանգիստ դիտում էր վերից և իր մտքում իր որոշումն էր հյուսում:
    Երկար կռվելուց հետո Վիշապն ընկրկեց: Վահագնը հաղթական էր: Բայց Արան սաստեց կռվող Աստվածներին, իր մոտ կանչեց նրանց և ասաց.
       – Դուք երկուսդ այլևս իրար չպետք է հանդիպեք, թե չէ ձեր մեջ կռիվը անվերջ կլինի:
         ԵՎ Արան Վահագնին կարգեց Լույսի տիրակալ, իսկ Վիշապին՝ ավարի տիրակալ, ԵՎ Վիշապը այլևս Արարատ չէր իջնում, քանզի այնտեղ Վահագն էր և Լույս: ԵՎ Վիշապը ատեց Վահագնին, ատեց արևին ու Արիին: Նա երբեմն երկնքից իջնում էր Երկիր, թաքնվում էր տափաստանի ավազների մեջ և չարությամբ ֆշշացնում էր Արարատի կողմը:

ՀՈՂԱԾԻՆ  ՏԻՏԱՆԸ
       Մենակ էր Վիշապը և՛ Երկնքում, և՛ Երկրի վրա: Խավար        էր շուրջը, և ինքն էր միանձնյա Թագավոր այդ խավարի մեջ: Սկզբում լավ էր զգում իրեն: Չէ՞ որ ինքն էր բացարձակ տիրակալ այդ խավարի աշխարհում: Բայց հետո նա ձանձրացավ իր այդ վիճակից: Այո, նա բացարձակ Թագավոր էր, բայց ո՞ւմ էր իշխում, ո՞վ էր երկրպագում նրան, ո՞վ էր զոհ մատուցում նրան:
     ԵՎ տխրեց Վիշապը: Նա հաճախ իջնում էր Երկիր ու հեռվից հետևում էր Արարատին, ուր ճախրում էին թիթեռներ, ճռվողում էին թռչուններ, վազվզում էին կենդանիներ, ուր ծառ ու ծաղիկ էր: ԵՎ նա նախանձում էր մյուս Աստվածներին, որ ուրախ զվարճանում էին այդ բնության մեջ և խաղում էին Արիի հետ: Իսկ ինքը մենակ էր: ԵՎ գեթ մեկը չկար, որի հետ խաղար ինքը, որի հետ զրուցեր, որին հովանավորեր: ԵՎ հենց դրա համար Վիշապը ավելի էր չարանում Արիի դեմ, որ նա կար և հենց իր լինելությամբ երջանկացնում էր Աստվածներին և ընդգծում էր Վիշապի դժբախտությունը: Երանի Արին չլիներ, կամ ինքն էլ ունենար այդպիսի մեկին:
        ԵՎ Վիշապը դիմեց Արային.
       – Ո՜վ, Հա՛յր իմ, ես մենակ եմ, և տխուր է ընթանում իմ կյանքը: Արարատում կյանք կա և այնտեղ Արին կա, ի ուրախություն բոլոր Աստվածների: Ինձ էլ տուր Արիի պես մեկին, որ  ես էլ հոգամ նրա մասին: Չէ՞ որ նույնիսկ  ավարի տիրակալն էլ ուրախանալու պահանջ ունի:
       – Ես կկատարեմ քո ցանկությունը,- ասաց Արան,- թունախառն քո շունչը ցայտիր շուրջդ, և անապատը կկենդանանա: Ապա անապատի կավը շաղախիր Հորդող գետի ջրով և շաղախից ծեփիր Արիի նման մեկին: Փչիր նրա վրա, և նա շունչ կառնի: Բայց գիտցի՛ր՝ նա չի լինի Արի, այլ կլինի Չարի. նա չի լինի Հայգ, այլ կլինի Ադամ. նա չի լինի աստված, այլ կլինի տիտան: ԵՎ նա կլինի առաջին հողածին Տիտանը:
     Վիշապը գոհ վերադարձավ Երկիր: Շուրջը տարածեց      իր թունավոր շունչը, և տափաստանի ավազներից փուշ ու տատասկ աճեցին և բազում կարիճներ, օձեր, մողեսներ և այլ սողուններ կենդանություն առան ու լցրեցին անապատը: Ապա տափաստանի կավը շաղախեց Հորդող գետի ջրով և այդ շաղախով ծեփեց Չարի Տիտանին, փչեց նրա վրա, շունչ տվեց նրան:
     ՈՒրախացավ Վիշապը՝ Խավարի Թագավորությունն էլ ունեցավ իր կյանքը և իր մարդուն: Վիշապը սիրում էր Տիտանին, գուրգուրում էր նրան և անվերջ խրատում էր.
      – Դու կբազմացնես ադամորդի Տիտանների Ցեղը և իմ խավարի տիրակալությունը կտարածես Երկրով մեկ: ԵՎ իմ Զորությանը ապավինած, կտապալես Արի Ցեղը Արարատում և խավարով կծածկես Արարատը, որ այնտեղ էլ իմ իշխանությունը հաստատվի:
     ԵՎ Չարի Տիտանը աճում էր թունավոր զորությամբ և մշտապես թշնամություն էր տածում Արարատում ապրող Արի աստծո դեմ: Նա մշտապես խորհում էր Արարատը նվաճելու և այնտեղ խավարի թագավորություն հաստատելու մասին:

ԼԻԼԻԹԸ
         Հասունացել էր Արին: Առողջ, ուժեղ և կենսասեր պատանի էր դարձել: Բայց ինչ-որ մի կարոտ ալեկոծում էր նրա հոգին: ԵՎ թախծում էր Արին: Արիի թախիծը չվրիպեց Մայր Անահիտի ուշադրությունից, և նա դիմեց Հայր Արային:
     – Ո՜վ, Մեծդ Արարի՛չ, քո Արի որդին հասուն է արդեն սիրելու համար:
      Արարիչը բռնեց Երկրից դեպի վեր սուրացող կրակը և նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից կերտեց Լիլիթին:
       Զվարթ էր Լիլիթը և կյանքով լի: Նա թեթևասահ ճեմում   էր Արարատի ծաղկազարդ հովիտներում, սառնորակ առվակներից ջուր էր խմում, արձագանքում էր սոխակների հմայող դայլայլին: Գեղեցիկ էր Լիլիթը, և գեղեցիկ էր ամեն ինչ նրա շուրջը: ԵՎ նա ուրախ էր, որ ապրում էր, քայլում էր, որ շրջապատված էր այս հրաշալիքներով: ԵՎ նա զգում էր իրեն էլ մի  հրաշալիք այդ հրաշալիքների մեջ:
         Լիլիթը սառնորակ աղբյուրի մոտ նստած՝ ականջը դրած նրա բյուրեղյա նվագին՝ նայում էր Արարատի աստղազարդ երկնքին: ԵՎ աստղերի հրաբորբ ողկույզները արբեցնում էին նրա սիրտը մի խորհրդավոր տենչով: ԵՎ Լիլիթը, աստղերով արբած, քուն մտավ ծաղիկների մեջ և զարթնեց սոխակների սիրահույզ դայլայլներից:
         Ցնորագեղ շնորհներով ծագեց արշալույսը և ծավալվեց Արարատի վրա: Լիլիթը բացեց աչքերը և իր գլխավերևում մի հրաշալի կերպարանք տեսավ: Դա պատանի Արին էր, որ ամբողջ գիշեր զմայլված կանգնած էր Լիլիթի մոտ և հիանում էր նրա գեղեցկությամբ: Գիշերվա մութին Լիլիթի դեմքը ճառագում էր կրակի պես և լուսավորում շրջապատը: ԵՎ հրե Լիլիթը հուր բոցավառեց Արի աստծո պատանի հոգու մեջ:
        Ոտքի կանգնեց Լիլիթը ու հիացած դիտեց Արիին: Արիի արևշող դեմքը, բոցե աչքերը գերեցին Լիլիթին: Նա ժպտաց, և նրա ժպիտից շրջակա բոլոր ծաղիկները պայծառացան:
      – Դու Լիլիթն ես, ո՜վ, չքնաղ գեղուհի՛, – հուզումնալից ձայնով ասաց Արին:
      – Այո, – քնքշորեն ասաց Լիլիթը, – բայց դու ո՞րտեղից գիտես ինձ:
       – Ես Արին եմ՝ Արայի որդին  և երկրային աստվածը: ԵՎ քեզ Հայր Արան կերտել է ինձ համար:
       Երջանիկ էր Արին, երջանիկ էր և Լիլիթը: Ձեռք ձեռքի տված, պատանի սիրահարները երանությամբ ճեմում էին Արարատի գեղասքանչ բնության մեջ: Ամենուր գեղեցկություն էր: ԵՎ Լիլիթը բերկրության մեջ էր, հատկապես, որ իր ափի վրա զգում էր Արիի այնքան հարազատ ու ջերմ ձեռքի սեղմումը:
        – Ի՜նչ գեղեցիկ է ամեն ինչ Արարատում, – հաճախ հիացած բացականչում էր Լիլիթը: Արին ժպիտով հաստատում էր նրա ասածը:
     Բայց մի անգամ Լիլիթը խորամանկ ժպտաց ու հարց-   րեց.
         – Ո՜վ, Հայգ Արի՛, ասա ինձ, ես է՞լ  եմ գեղեցիկ այս գեղեցիկների մեջ:
    Արին դարձյալ ժպտաց: Լիլիթը չբավարարվեց Արիի ժպիտով և հարցը կրկնեց: Արին նայում էր Լիլիթին: Նրա աչքերի փոխարեն սիրավառ սիրտն էր կերտում Լիլիթի կերպարանքը, և շուրթերի փոխարեն սիրահարված պատանու սիրտը խոսեց.
        – Օ՜հ, դու գեղեցիկների թագուհին ես, դու զարդն ես Արարատի, դու աստվածային հրաշալիք ես, և քո գեղեցկությունը միայն Անմահ Աստվածուհուն է վայել:
     Շոյված էր Լիլիթը: Այդ խոսքերը հաճելի էին նրա ականջներին: ԵՎ այնուհետև Լիլիթը հաճախ էր նույն հարցը տալիս, հարկադրելով Արիին նորանոր ներբողներ ասելու իր գեղեցկության մասին: ԵՎ ինքն էլ էր համոզվում, որ ինքն է ամենագեղեցիկը ողջ Արարատում: ԵՎ ցանկացավ ինքն իր աչքերով տեսնել իր գեղեցկությունը:
       Արին Լիլիթին տարավ լեռնային մի պարզ լճի ափ, որի ջրերի վրա նազում էին ձյունափետուր կարապները:
      Լիլիթը ծնկի իջավ և ջրերի վրա տեսավ իր ցոլքը: Նա համոզվեց, որ հրաշալի, հրաբողբոջ գեղեցկություն է ինքը, սքանչացավ իրենով: Նա հիացած ու նորից հիացած նայում էր իր պատկերին ու չէր  հագենում:
       Կապույտ երկինքն իր արևով և Արարատյան դրախտից մի կտոր ցոլացած էին լճակի հայելու մեջ: ԵՎ տեսավ Լիլիթը, որ  արևը այնքան հրեղեն չէ, ինչքան իր աչքերի կրակը, և երկինքը այնքան խորունկ չէ, ինչքան իր աչքերի հունը: Ինքն է ամենակատարյալը, և լճակն ու Արարատը լցված են իր դեմքի լույսով: ԵՎ հենց այդ պահին նրա մեջ մեռավ սերը, ու անհագ գոռոզությունը իշխեց նրան: Նա ինքնագոհ ժպտում էր:
      Հանկարծ լճակի ջրերի վրա Լիլիթի պատկերին խառն- վեց Արիի ցոլքը: Լիլիթը, որ իրենով հիանալու միջոցին մոռացել էր Արիին, հանկարծ զայրացած ոտքի  ելավ և աչքերի ցասկոտ հուրը վառեց նրա վրա:
       – Ի՞նչը վրդովեց քո քնքուշ հոգին,- զարմացած հարց-   րեց Արին:
       – Քո գռեհկությո՛ւնը, – վրդովված պատասխանեց Լիլի- թը, – դու երբեք չես կարող տեսնել ու գնահատել իմ գեղեցկությունը, թե չէ չէիր անպատվի այն, քո պատկերի ցոլքը խառնելով նրան:
         ԵՎ հասկացավ Արին, որ փոխվել է Լիլիթը, և մեռել է սերը նրա հոգու մեջ:
      – Դու գեղեցիկ ես, Լիլի՛թ, – ասաց վրդովված Արին, –      բայց քո գեղեցկությունը քեզ չի պատկանում:  Քո գեղեցկությունը տեր ունի, և քո գեղեցկության տերը ես եմ:
       – Ես եմ ամենագեղեցիկը Արարատում, – ըմբոստացավ գոռոզ Լիլիթը, – և ամենը, ինչ որ կան, իմ գեղեցկությունը ընդգծելու համար են ծառայում:  Ես եմ ամենակատարյալը և ես եմ բոլոր գեղեցիկների տիրուհին: ԵՎ դու էլ պիտի երկրպագես իմ գեղեցկությանը:
         ԵՎ Լիլիթն իր տիրական հրե հայացքով փորձեց ընկճել Արիին, բայց բախվեց Արիի աչքերի արևային հրավառությանը: Սարսափեց Լիլիթը:  Նա զգաց, որ մի ահավոր ուժ է կուտակված Արիի աչքերի մեջ, և որ այդ ուժով Արին կսանձահարի իր գոռոզությունը և իր պատրանքները կփշրի հնազանդեցման հրե աքցանի մեջ:
       ԵՎ փախավ Լիլիթը, փախավ Արիի ուժից սարսափած, փրկելու համար իր գեղանի կատարելության պատրանքը:
     Երկար, շատ երկար վազում էր Լիլիթը, և իր ճամփին անխնա տրորում էր ծաղիկներն ու ջարդոտում ծառերը: Նա այլևս չէր նկատում դրանց գեղեցկությունը և չէր ափսոսում դրանց: ԵՎ Լիլիթն ընկավ խավարի տիրապետություն, ուր ամեն ինչ գորշ էր ու մռայլ, և Վիշապն էր տիրակալ այդ բոլորին:
     – Չքնաղ Լիլի՛թ, – լսեց նա Վիշապի ձայնը, – իմ թագավորության մեջ միայն քո գեղեցկությունը կգնահատվի քեզ արժանի խնկարկումով:
      Խիստ շոյվեց Լիլիթի ինքնասիրությունը, և նա հետևեց Վիշապին: Վիշապը նրան տարավ Տիտանի մոտ և դիմելով Տիտանին, ասաց.
       – Ահա քեզ ընկեր՝ գեղեցիկ Լիլիթը:  Իրար  աչքերի մեջ տեսեք ձեր պատկերները և իրար սրտերի մեջ սիրեցեք միմյանց: Աճեցեք ու բազմացեք: ԵՎ դու, Տիտան, որ տերն ես այս անապատի, քո բոլոր օրերիդ մեջ հետևիր Լիլիթին, քանզի Լիլիթը տիրուհին է քո:
         Լիլիթը ուշի ուշով նայեց Տիտանին, և կավի  հոտը խփեց իր քթին: ԵՎ նա զգաց, որ Տիտանի հայացքը հողի ծանրությամբ իջավ իր մազերի և ուսերի վրա:
      Տիտանը զգաց, որ իր սիրտը կապվեց Լիլիթին՝ անբա- ժան ու անմեկին: ԵՎ նա քնքշորեն բռնելով Լիլիթի ձեռքը, ասաց.
       – Օ՜, չքնաղդ բոլոր չքնաղների մեջ, այս թագավորութ-  յան մեջ ամեն ինչ ծառայելու է քո գեղեցկությանը: Դու տիրուհին ես իմ և ամբողջ խավարի թագավորության:
        Բավարարված էր Լիլիթի փառասիրությունը՝ նա տիրու- հի էր, թեկուզ խավարի:
       Փուշ ու տատասկ խոնարհվում էին նրա գեղեցկության առջև:  Օձ ու կարիճ սվսվալով նրա գեղեցկության գովքն էին հյուսում: Իսկ Տիտանը մեծագույն հավատարմությամբ ծառայում էր նրան, հետևում նրան ամենուր:
        Բայց Տիտանի կավաբույր շունչը ճնշում էր Լիլիթին: ԵՎ Լիլիթը տհաճ զգացումով ցնցվում էր Տիտանի ամեն մի հպումից: ԵՎ նույնիսկ ադամանդների ու գոհարների շլացուցիչ փայլը չէր կարողանում մեղմել այն խորշանքը, որ նա զգում էր Տիտանի գրկում: Իսկ տիրուհու այնքան բաղձալի վիճակը այլևս ծանր բեռի պես ճնշում էր նրան:
     Զղջումի փոթորիկն էր ալեկոծում նրա հոգին. «Մի՞թե լույսի սպասուհի լինելն ավելի հաճելի չէր, քան խավարի տիրուհի լինելը. մի՞թե Երկրային Աստված Արիին հնազանդվելը ավելի հաճելի չէր, քան կավաբույր Տիտանին հնազանդեցնելը»: ԵՎ զղջումի արցունքները հոսում էին նրա աչքերից:
       Տիտանը զգում էր, որ իր անմնացորդ նվիրումը չի արժանանում Լիլիթի ամենաթույլ ժպիտին անգամ և զգում էր, որ Լիլիթը իրենը չէ: ԵՎ դա հուսահատեցում էր նրան:
     ԵՎ մի գիշեր հանկարծ գալարվեց Լիլիթը՝ ազատելով իրեն Տիտանի հյուծող համբույրներից, ցատկեց, թռավ նրա տաղավարից դուրս և անհետացավ գիշերային բավիղների մեջ: Նա այլևս չվերադարձավ:
     Անհույս էր Տիտանի հոգին, նզովելով աստված և անմահություն՝ մահ էր տենչում: Վիշապը խղճաց Տիտանին, հասկացավ, որ Լիլիթը փախել է անդարձ: ԵՎ Արարչի կամքով, նա թմրություն բերեց Տիտանի վրա և նրա կողից ստեղծեց մի նոր ընկեր՝ Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Տիտանին, կարողանա սիրել միայն նրան և բազմացնի Չարի Տիտանի ցեղը:
       Իսկ Լիլիթը վերադարձավ Արարատ և անմիջապես տեսավ այն շլացուցիչ գեղեցկությունը, որ փթթում էր Արարատում:  Նա եկավ Արիի մոտ:
     Արին նստած էր, հենված Կենաց Ծառի բնին և խորասուզված էր իր վիրավորված զգացմունքների մեջ: Լիլիթի հայտնվելը անսպասելի էր: Արին լուռ նայում էր Լիլիթին և ոչինչ չէր խոսում:
        – Ո՜վ, Երկրային Աստվա՛ծ, – խոսեց Լիլիթը, և նրա ձայնի մեջ միախառնված էին զղջումն ու գոռոզությունը, – իմ գեղեցկությունը միայն քեզ է արժանի:
        Արին լուռ բռնեց Լիլիթի ձեռքից ու տարավ նույն լեռնային լճակի մոտ, ուր տարել էր մի ժամանակ: Լիլիթը կռացավ, նայեց լճի ջրերին և սարսափեց. ջրերի մեջ արտացոլվում էր իր պատկերը: Բայց մի օտարոտի կերպար էր դա՝ խամրած աչքերով, կապտած շուրթերով: Անհետացել էր նրա երբեմնի գեղեցկությունը, որի ցոլքը ընկել էր ջրի վրա: Վշտացավ Լիլիթը:
      – Այս ի՞նչ է պատահել ինձ, – հարցրեց նա, – չէ՞ որ  ես հրեղեն եմ:
       Արին հեգնորեն ժպտաց և ասաց.
      – Այո, դու հրեղեն էիր:  Բայց հուրը սիրով է բոցավառ-   վում:  Քո հուրը մարեց հենց այստեղ այն ժամանակ, երբ քո մեջ մեռավ սերը, և գոռոզությունն ու փառասիրությունը հանգցրին քո հուրը:
        Լիլիթը ամոթահար ծածկեց երեսը ու փախավ: Նա  փախավ լեռները, ամաչելով երևալ նույնիսկ կենդանիներին: Նա մեծ վիշտ էր ապրում, նա զղջում էր իր արածը, և այդ զղջումը նրա մեջ ձևավորում էր անհանդուրժողականություն ամեն մի գեղեցիկի նկատմամբ:
ԱՐՓԻՆ
        Մայր Անահիտը դիմեց Հայր Արային.
      – Ո՜վ, Մեծդ Արարի՛չ, քո Արի որդին սթափվել է արդեն խորտակված սիրո մղձավանջից: Մի նոր կին կերտիր նրա համար, որ լինի ավելի գեղեցիկ, քան Լիլիթը, ավելի նազելի, ավելի հեզ և ավելի սիրող, քան Լիլիթը, որ կարողանա գրավել Արիի սիրտը և լինի նվիրված ու հնազանդ:
         ԵՎ Արան Աշխարհի բոլոր գեղեցիկներից կերտեց Արփիին՝ Արևից՝ վառ սեր, Լուսնյակից՝ թախիծ, աստղերից՝ ժպիտ, մաքրություն՝ Երկնից, հուզմունքը՝ Երկրից, նազանքը՝ հովից, հառաչը՝ հողմից, կարկաչը՝ առվից, անձրևից՝ արցունք, դաշտերից՝ հեզանք, լեռնից՝ հպարտանք:
      ԵՎ այդ գեղեցիկը իր հրաշագեղությամբ ու իր հեզութ-  յամբ շողարձակեց Արարատի աստվածային հրաշալիքների մեջ: Ծափ տվեցին բոլոր ծաղիկները, սոխակները զմայլված գեղգեղում էին նրա շուրջը: ԵՎ նույնիսկ Արևը կապույտ երկնքում սիրո համբույրներ էր հղում Արփիին իր ջերմ ճաճանչներով: Միայն Լիլիթը, նախանձելով Արփիի գեղեցկությանը, չարանում էր նրա սիրո դեմ:
        Բոլորը սիրում էին Արփիին: ԵՎ Արփին սիրում էր բոլոր-  ին ու ամենին հրաշք Արարատում: Բայց ամենից շատ նա սիրում էր պատանի Արիին: Իսկ Արին չէր նկատում նրան:
        Արին սարերն էր մագլցում, առյուծների հետ մրցասպարեզ էր ելնում, արծիվների համար բույն էր շինում լերկ ժայռերի կատարին և ապա մինչև լուսաբաց Աստվածների հետ խնջույք էր անում: ԵՎ չէր նկատում Արփիին: Նա չէր նկատում Արփիի գեղեցկությունը, թեև Արփին ամենուր հետևում էր նրան:
       Այրվում էր սիրուց գեղեցիկ Արփին:  ԵՎ Արիի սիրով աղոթք էր անում Սիրո Դիցուհուն, որ օգնի իրեն, որ Արիի հայացքը իր վրա ուղղի և սեր արթնացնի Արիի սրտում:
      Աստղիկը չքնաղ՝ Սիրո Դիցուհին, որ սեր էր վառել Ար-  փիի սրտում, սիրում էր նրա սերը լուսափայլ՝ լույսի պես անկիրք, մաքուր և ազնիվ: Աստղիկը եկավ Արփիի մոտ և ասաց.
      – Արին մինչև լուսաբաց Մասիսի վրա խնջույք է անում Աստվածների հետ, որից հետո գնում է Կապուտան լճի սառնորակ ու քաղցրահամ ջուրը խմելու և հագեցնելու իր ծարավը: Ես Կապուտան լճի մեջ մի բուռ աղ կցանեմ: Արին կխմի այդ աղի ջուրը և ավելի կծարավի: Դու կուժով լեռնային առվակներից սառնորակ ջուր կբերես. նա կխմի այդ ջուրը, կհագենա և կնկատի քո գեղեցկությունը:
     Այդպես էլ արեց: Լիլիթը, որ հետևում էր այդ բոլորին, չհանդուրժեց Արփիի մոտալուտ երջանկությունը և որոշեց խանգարել նրան: Նա մոտեցավ Արփիին և ասաց.
        – Գեղեցիկ Արփի՛, Արին շատ զորեղ է, նա Աստված է, թեև Երկրային. մի բուռ աղը մեծ լճի մեջ ի՞նչ պիտի անի նրան:  Մի բուռ աղ էլ դու լցրու այդ ջրի մեջ:
        ԵՎ Արփիի գլուխը մտավ Լիլիթի խորհուրդը: Աստղիկից թաքուն մի բուռ աղ էլ ինքը լցրեց: ԵՎ լճի ջուրը չափից ավելի աղի դարձավ: ԵՎ երբ գիշերային խրախճանքից հետո Արին եկավ ու խմեց այդ ջուրը, սարսափելի այրոցք զգաց իր մեջ: Նա խեղդվում էր ծարավից:
         Արփին կուժով սառը ջուր բերեց, բայց Արին չհագեցավ:  Արփին նորից ջուր բերեց, դարձյալ Արին չէր հագենում: Նորից ու նորից Արփին վազում էր Արարատի մի ծայրից մյուսը՝ ջուր բերելու, բայց Արիի ծարավը ավելի ու ավելի էր սաստկանում:
       Արփին ուժասպառ ընկավ գետին և հուսահատ լաց եղ- ավ: Նա անիծում էր Լիլիթին և անիծում էր ինքն իրեն, որ լսեց նրա չար խորհուրդը:
        Աստղիկը լսեց նրա լացի ձայնը և անմիջապես եկավ նրա մոտ: Նախ հանդիմանեց Արփիին, ապա բռնեց Արիի մի ձեռքից և պատվիրեց, որ Արփին բռնի մյուս ձեռքից: ԵՎ տարան Արիին դեպի այն լեռները, ուր քսանութ սառնորակ գետակներ են սկիզբ առնում:
        Այդ գետակներն էլ չէին հագեցնում Արիի ծարավը: Աստղիկը կանչեց ճարտարագետ Տիր Աստծուն: Տիրը լեռների մեջ թմբեր կանգնեցրեց, որ մի տեղ կուտակվեն քսանութ գետակների ջրերը: Բայց որպեսզի ջուրը չնեխի անշարժությունից, նա մի անցք թողեց, որ ջուրը մշտապես հոսի: Այդպես գոյացավ լեռնային մի լիճ՝ քաղցրահամ ու սառնորակ ջրով և կոչվեց Սևան: Իսկ Կապուտանն այսուհետև ունեցավ շատ աղի ջուր:
        Արին լճից սառը ջուրը խմեց ու հագեցավ:  Բարձրացրեց գլուխը և նայեց Արփիին:
     – Դու այրեցիր սիրտս աղով, դու էլ հանգցրիր իմ միջի կրակը այս սառնորակ ջրով, – ասաց Արին, – բայց մի նոր հրդեհ բորբոքեցիր իմ մեջ քո գեղեցկությամբ: Ասա, ո՞ր աղբյուրը կարող է հանգցնել իմ այդ ներքին հրդեհը:
       Հենց այդ ժամանակ Լիլիթը աննկատ մոտեցավ Արփիին և շշնջաց ականջին.
         – Լուռ հեռացիր ու թաքնվիր նրանից, թող նա քեզ որոնի, որ շատ սիրի քեզ:
       Արփին անմիջապես մոռացավ Լիլիթի նախկին խարդավանքը, և նրա գլուխը մտավ այս նոր միտքը: ԵՎ նա ոչինչ չպատասխանեց Արիին, ուսերը թոթվեց ու հեռացավ:
        Զարմացավ Արին, չհասկացավ Արփիի արարքը: Իսկ նրա հոգու մեջ գամվել էր արդեն Արփին իր ամբողջ դաժան գեղեցկությամբ:  Նա օրերով որոնում էր Արփիին, բայց Արփին միշտ փախչում և թաքնվում էր նրանից:
       Արին վշտացած դիմեց Աստվածամայր Անահիտին:
      – Երբ ես անտարբեր էի Արփիի նկատմամբ ու չէի նկատում նրա գեղեցկությունը, նա ինքը հետապնդում էր ինձ:  Իսկ երբ ես սիրեցի նրան, նա փախչում է ինձանից և ստիպում է անհույս վազել նրա ետևից:
       ԵՎ Մայր Անահիտը ասաց.
       – Դա Լիլիթի բնույթն է: ԵՎ այն ամենուր հետապնդում է Արփիին ու մշտապես խառնում նրա միտքը: ԵՎ Լիլիթի բնույթը նրան դարձնում է թեթևամիտ ու քմահաճ: ԵՎ նրա քմահաճությանը սահման չի լինելու: Ինչքան շատ բավարարես նրա քմահաճույքները, այնքան դրանք ավելանալու են, և քո  անսահման սերը նա փաթաթելու է քո պարանոցին և դրանից բռնած, քեզ քարշ է տալու իր ետևից: Թող երբեք նա չիմանա քո սիրո չափը: Այնժամ նա ինքը կհետևի քեզ ու հնազանդ կլինի: Այդպես նա կերջանկացնի քեզ և ինքն էլ երջանիկ կլինի:
         ԵՎ այնուհետև Արին մտովի որոնելով Արփիին, կարոտելով նրան, այրվելով սիրուց, բայց և այնպես չէր գնում Արփիի ետևից: Սիրո զգացմունքի բուռն պահերին վազվզում էր Արարատով մեկ, խառնում էր իրար թռչուն և գազան, թաքուն երգեր էր հյուսում և Մասիսի լանջերին երգում էր իր սիրո ու կարոտի երգերը այնպես, որ միայն Աստվածները լսեն:
        Վշտացավ Արփին՝ Արին այլևս չէր որոնում իրեն: Իսկ Լիլիթը շարունակ խրատում էր նրան.
       – Զսպի՛ր, մի քիչ է՛լ զսպիր: Կկոտրվի նրա համառությունը, և նա կգա քեզ մոտ:
        ԵՎ զսպում էր Արփին, զսպում էր իր սերը, բայց Արին չէր գալիս: ԵՎ Արիին կորցնելու սարսափը խցկվեց նրա հոգու մեջ: Նա լաց էր լինում, անիծում էր Լիլիթին, անիծում էր ինքն իրեն, որ լսել է նրան և աղոթում էր Աստվածամայր Անահիտին:
        Զգացվեց Մայր Անահիտը, եկավ Արփիի մոտ: Արփին ծնկի իջավ Անահիտի առջև և խնդրեց վերջ տալ իր տառապանքներին:
       Անահիտը մայրաբար խրատեց նրան.
        – Որքան դու հետևես Լիլիթի բնույթին, այնքան կտառապես ինքդ և նույնքան էլ տառապանք կպատճառես Արիին:  Գիտցի՛ր, որ Արարիչը քեզ բազմապիսի գեղեցկություններից է կերտել հենց Արիի համար: Դու չես քո գեղեցկության տերը, դու չես քո սիրո տերը: Արին է քո գեղեցկության ու սիրո տերը, Արին է քեզանից ծնված երեխաների տերը: Ուրեմն Արին է քո տերը: Այդպես է կամքը Հայր Արայի: ԵՎ դու միշտ հետևիր Արիին, ու երբեք քո գոռոզությունը թող չիշխի քո սիրո վրա, որ Արիին է պատկանում:
        Արփին համոզվեց, որ չարիք է նյութում իր դեմ Լիլիթը և որոշեց այլևս երբեք չհետևել նրա բնույթին: ԵՎ նա գնաց Արիի ետևից: ԵՎ երբ Արին Սևանա լճից ջուր էր ուզում խմել, Արփին կանգնեց նրա մոտ, կուժը ձեռքին:
         – Ո՜վ, Երկրային Աստվա՛ծ, – դիմեց նա Արիին, – Հայր Արան ինձ կերտել է քեզ համար, և դու ես իմ տերը: Թույլ տուր ես հագեցնեմ քո ծարավը իմ կուժի ջրով:
      Արին, որ իր հոգու մեջ մեծագույն բերկրանք էր զգում Արփիի տեսքից և ուզում էր թռչել ու փարվել նրան, այնուամենայնիվ, իր զորությամբ զսպեց իր մղումը և սառը ժպտաց.
         – Այս լճի ջուրը սառն է ու հաճելի, քո կուժի ջուրը արդեն տաքացել է և անհամ է:
      Լիլիթը աննկատ շշնջաց Արփիի ականջին. «Նա վիրավորում է քո սերը»:
         ԵՎ վիրավորվեց Արփին:  Բայց անմիջապես հիշեց Մայր Անահիտի խրատը և ինքն իր մեջ ասաց. «Ումի՞ց եմ վիրավորվում, իմ սիրո՞ւց, որ նրան է պատկանում»: ԵՎ խոնարհ ձայնով դիմեց Արիին.
       – Թույլ տուր կուժով ջուր վերցնեմ լճից և քեզ տամ:
      – Ո՛չ, – մերժեց Արին, – կուժն ի՞նչ է, որ պահպանի այս     ջրի համը:
      Այն ժամանակ Արփին իր երկու ափերով ջուր վերցրեց լճից ու մոտեցրեց Արիի շուրթերին: Արին ժպտաց և խմեց այդ ջուրը:
       ԵՎ այնուհետև Արփին ամենուր հետևում էր Արիին:
     Արփին երկրպագում էր Արիին ու երջանիկ էր իր հնազանդության մեջ: Բայց և այնպես մի օր, երբ նրանք զբոսնում էին պուրակում, Արփին հարցրեց.
       – Ես գեղեցի՞կ եմ:
    ԵՎ հասկացավ Արին, որ սիրելով Արփիին, մշտապես պիտի պաշտպանի իր սերը Լիլիթի բնույթից, որը անվերջ հետապնդում էր Արփիին:
(շարունակելի)

ՆԵՐՑԵՂԱՅԻՆ  ԲԱՐՈՅԱԿԱՆԸ  ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ  ԽՆԴԻՐԸ

«Տվեþք ինձ ներցեղային բարոյականով
առաջնորդվող մի հատիկ սերունդ –
եւ ես ապահովեմ հայ ժողովրդի տեղն արեւի տակ»: 
Գ. Նժդեհ

      – Մեր օրերու հայը չունի ներցեղային բարոյական, այլ միայն նախանձի, հաշվի վրա հենված ներկուսակցական բարոյական, – գրում էր «Տարօնի Արծիւ»-ը 1939թ.-ին: Էապես նույնն է պատկերը նաեւ այսօր. հայությունն, իր ընդհանրության մեջ, մնալով հատվածապաշտ ու եսակենտրոն, դեռեւս զուրկ է ազգային ամբողջականության զգացումից, որով եւ՝ ազգային միության գիտակցումից: Կուսակցական, կրոնական, թայֆայական հատվածականությունը, նեղ անձնապաշտությունը շարունակում են խարխլել մեր ազգային հավաքականության հիմքերը: Անշուշտ, եսականության այդ ախտը ոչ այսօր եւ ոչ էլ դարի 30-ականներին է ի հայտ եկել: Դրա ակունքները պիտի փնտրել ավելի վաղ ժամանակներում: Մեզ համար, սակայն, առավել կարեւոր է ոչ թե ժամանակի ճշգրտումը, այլ, ընդհանուր տեսակետից, Ազգի միասնության խախտման պատճառների բացահայտումը եւ այն ուղիների նախանշումը, որոնցով հնարավոր կլինի կյանքի կոչել այդ միությունը:    
     Մինչ այժմ, որպես կանոն, մենք հիմնականում բավարարվել ենք մեր անմիաբանությունը դատափետելով կամ ազգային համերաշխության անօգուտ քարոզներ կարդալով (հատկապես, վերջին ժամանակներս, Չարենցի հայտնի պատգամը տեղի-անտեղի շահարկելով): Արդյունքում՝ չեն դադարել «հնչակ-դաշնակ»-յան տիպի գզվռտոցները, Էջմիածին-Անթիլիաս հակամարտությունը, կա իշխանություն-ընդդիմություն վտանգավոր անհանդուրժողություն, Հայրենիք-Սփյուռք անհամաձայնություն… Ճիշտ է, այսօր Էջմիածնի կաթողիկոսը չի բանադրում հայ բողոքականներին, հնչակներն էլ, երեւի թե, աղջիկ տալիս են դաշնակներին, Արցախի ազատագրությանը կամ Գյումրիի վերաշինությանը մասնակցել են հայեր աշխարհի ու Հայաստանի տարբեր վայրերից, բայց, այդուհանդերձ, մենք դեռեւս մնում ենք ներքուստ պառակտված:    
        Թեեւ այսօր ունենք պետություն, սակայն ազգային անհամաձայնությունը հայության տարբեր շերտերի միջեւ ավելի է խորանում. մի մասն աղքատանում է, մյուսը՝ հարստանում, մի մասը Հայրենիքին կառչած, մյուսը՝ այն լքող, մեկը բապտիստ, մյուսը՝ ադվենտիստ, ոմանք արեւմտասեր, շատերը ռուսասեր եւ այլն… Եվ եթե առկա քաղաքական նեղմտությունը, կրոնական հարանվանությունները, ընկերային շերտավորումը, որոնց համար մենք հաճախ հատուցել ենք Ազգի ու Հայրենիքի մի մասի կորստով, շարունակեն այսպես անարգել խորանալ, ապա ստիպված կլինենք արձանագրել եւս մեկ «դար կորստյան»:    
      Բազմաթիվ կուսակցությունները միգուցե չլինեին չար-  իք, եթե հանդես չգային կուսակցամոլության դիրքերից: Դրանց գերակշռող մասը մերժում է այն ամենը, ինչն իր կուսակցության անունով չէ, իր մենաշնորհը չէ: Շարունակվում է հայության մասնատումը նաեւ ըստ կրոնական հատկանիշի. ներմուծվող աղանդները շատերին դարձնում են կրոնախեւ, շատերին էլ՝ ագրեսիվ ապազգայիններ: Օրեցօր մեր կյանքում ամրապնդվող եսապաշտությունը, հայության (հատկապես հայ երիտասարդության) մի ստվար մասին, մարդու իրավունքների գերակայության մերժելի սկզբունքի անունով, մղում է դեպի տիեզերաքաղաքացիություն:    
       Հակազգային երեւույթների այս շարքը կարելի է շարունակել… Ինչեւէ, խոսենք անելիքի մասին:    
   Նախ հաստատագրենք, որ ազգի անհատների կամ տարբեր հատվածների բնական միությունը կայանալի է ոչ թե կողմերի սակարկություններով, այլ՝ ընդհանուր նպատակի ու արժեքների գիտակցումով եւ դրանց անվերապահ ենթարկվելու կամքով:    
         Իսկ ի՞նչ ընդհանրական արժեքների ու նպատակի շուրջ պիտի կայանա ազգային միությունը: Ցեղային կենսահայեցողությունն ասում է. արժեքներն են՝ Ցե՛ղը եւ Հայրենի՛քը, նպատակը՝ դրանց հավիտենացումը: Այս նպատակի ու արժեքների գիտակցումի, ինչպես նաեւ՝ դրանց ծառայելու կամքի պակասն են ի հայտ բերել անհամաձայնություն Ազգի առանձին տարրերի միջեւ: Իհարկե, դժվար է միանշանակ ասել, թե ինչն է հանգեցրել այդ պակասին, այդուհանդերձ թվարկենք մի քանի պատճառներ: Օրինակ՝ օտար գեների ներմուծումը (խառնամուսնությունները), որը, ինչպես ուսուցանում է ցեղային իմաստաբանությունը, դիմագծի խեղումից բացի, արյան եւ ոգու փոխադարձ կապի շնորհիվ, բերում է նաեւ հոգեգծերի փոփոխության, ասել է՝ թե սեփական աշխարհընկալման խեղման. կամ՝ իր արժեքների չգիտակցման հետեւանքով (որը տեղի է ունենում, երբ նախորդ սերունդը չի կարողանում անհրաժեշտ դաստիարակություն տալ նորահաս սերնդին) ազգի մեջ առաջացած օտարահակությունը՝ օտար բարքերի ընդունում, քաղաքական տարբեր կողմնորոշումներ, եւ այլն:        
       Իսկ երբ բացակայում է Ցեղի եւ Հայրենիքի գիտակցու- մը եւ չկա դրանց ծառայելու կամքը, կրոնական, կուսակցական, դասակարգային, անձնական եւ այլ կարգի «ես»-երը գալիս են մասնատելու ազգային օրգանիզմը: Հարկ չկա հիշեցնելու, թե ինչ կատարվեց, երբ տիեզերական քրիստոնեության գաղափարը վեր դասվեց հայկականությունից, համաշխարհային դասակարգային հեղափոխությունը գերադասվեց ազգային գոյատեւման խնդրից, այս կամ այն թագավորի անձնական ու դինաստիական խնդիրները լուծվեցին ազգային շահերի ուրացման հաշվին եւ այլն:    
        Կարեւոր է նաեւ հաշվի առնել հետեւյալ հանգամանքը: Անհնար է այսօր ակնկալել միասնություն բոլոր հայ կոչվողների համար, քանզի Ցեղի եւ Հայրենիքի գաղափարները, ցավոք, արժեք են եւ կարող են արժեք լինել հայության մի մասի համար միայն: Օրինակ՝ հնարավոր չէ ակնկալել միասնություն Հայրենիքը դավաճանողի եւ նրա համար մարտնչողի, անձնապաշտորեն ազգափոխ եղողի եւ նահատակության գնով իր ազգությունը պահողի միջեւ, պետություն շենացնողի եւ այն թալանողի, ազգային արժեքներ ստեղծողի եւ դրանք վաճառողի միջեւ… Ըստ ցեղային աշխարհայեցողության, այն, ինչն այսօր կոչվում է հայություն կամ հայ ժողովուրդ, կազմված է զգայագիտակցական հետեւյալ շերտերից՝ տեսակը կրող ցեղից, դեռեւս անտարբեր եւ չկողմնորոշված ժողովրդից եւ Հայ տեսակի համար մեկընդմիշտ մեռած՝ ազգուրաց տականքից: Այս առումով, Ցեղը եւ Հայրենիքը արժեքներ են ցեղորեն մտածող տարրի եւ այդպիսին կարող են դառնալ ժողովրդի համար՝ վերջինս ցեղելու, դեպի ցեղը կողմնորոշելու միջոցով: Այսպիսով, ազգային միասնություն ասելիս, խոսք կարող է լինել միայն Ցեղ-ժողովուրդ միասնության մասին:            
     Անշուշտ, պետք չէ միամտորեն կարծել, թե դարերում կորցրած ազգային միությունը կարելի է շուտափույթ վերականգնել: Պարզ է նաեւ, թե որքան շուտ սկսվի այդ վերականգնման ընթացքը, այնքան հնարավոր կլինի դրա իրականացումը:    
        Ուրեմն, ինչի՞ց սկսել:    
         Վերեւում արդեն ասվեց, որ հայության տարանուն ուժերի միջեւ չկա ազգային համաձայնություն, որովհետեւ կամ չկա ընդհանրական արժեքների եւ միասնական նպատակի գիտակցում, կամ էլ, եթե կա գիտակցումը, չկա դրանց նվիրաբերվելու կամեցողություն: Այլ խոսքով, ազգային միություն ունենալու համար պիտի ձեռնամուխ լինել անհատի ազգային գիտակցության ձեւավորմանը եւ նրանում Ազգին ծառայելու կամքի մշակմանը, որի հիմնական միջոցը դաստիարակությունն է (*):    
      Միաժամանակ, ավելի լայն առումով, ազգային միասնության խնդիրը հանգում է մեզանում հանրապարտադիր բարոյականի արմատավորմանը՝ կոչված ապահովելու մեր ներքին միությունը: Հասկանալի է, որ այդ բարոյականը ինքնին մասն է այն ավետարանի, որ կոչվում է ազգային գաղափարախոսություն. վերջինս պետք է լինի հիմնական երաշխավորը՝ հայության տարանուն հատվածների միջեւ ազգային համերաշխության հաստատման:    

* * *
         Ցեղային աշխարհայեցողությունը՝ Ցեղի ներքին կյանքը ներդաշնակելու համար, սահմանել է ներցեղային բարոյականը, որի հիմնական սկզբունքները համառոտակի կներկայացնենք ստորեւ:    
      Համաձայն այդ բարոյականի՝ անհատը, որպես ինքնություն, Ցեղից դուրս գոյություն չունի, քանզի Ցեղի ընդհանրական հատկանիշներով է պայմանավորված իր անհատական կերտվածքը. նա հա՛յ մարդ է, եւ ոչ՝ սոսկ մարդ:    
    Լինելով ապադասակարգային, վերկրոնական ու վեր-կուսակցական բարոյական, որն ունի Ցեղն ամեն բանից վեր դասելու անխախտ սկզբունք (նա՛խ Հայ), այն յուրաքանչյուր հայրենազգաց ու ազգահոգ հայից պահանջում է՝ հանուն Հայ ցեղի եւ Հայաստանի հավերժության զոհաբերել իր «ես»-ը, լինել հպատակն ու մարտիկը Ցեղի, անկախ քաղաքական կամ կրոնական համոզմունքից, ընկերային դիրքից եւ աշխարհում գտնվելու վայրից: Ըստ այդ բարոյականի, եթե անհատն ընտրում է այս կամ այն քաղաքական, կրոնական կազմակերպությունը, մասնագիտությունը, ապա միայն նրա համար, որպեսզի գտնի իր անհատական խառնվածքին համապատասխան դրսեւորման դաշտ՝ լավագույնս օգտակար լինելու Ցեղին եւ Հայրենիքին: Ներցեղային բարոյականը ժխտում է ներքին ճակատում տարվող պայքարը՝ մատնանշելով արտաքի՛ն ճակատը եւ քարոզում անհանդուրժող կեցվածք այն ներքին տականքի դեմ, որը, հանուն իր հատվածական շահերի, հրահրում է այդ պայքարը:    
     Ներցեղային բարոյականի պահանջով, յուրաքանչյուր հայորդի, գիտակցելով մահով անմահանալու խորհուրդը, պատրաստ է մեռնել, որ ապրի ցեղը Հայոց:    
     Ըստ դրա՝ անհատն ազատ է այնքանով, որքանով չի հակադրվում Ցեղի շահերին ու բարոյականին, որ իրե՛նն են նաեւ. միաժամանակ, նրան տրվում է այնքան ազատություն, որ իր անհատականության լիարժեք դրսեւորմամբ ծառայի Ցեղին:    
    Ներցեղային բարոյականի սկզբունքներով՝ անհատի անձնական երջանկությունը պայմանավորված է Ցեղի հավաքական երջանկությամբ, եւ այս գիտակցությամբ է նաեւ, որ յուրաքանչյուր անհատ պիտի ձգտի աշխատել Ցեղի բարօրության համար (տեղին է բերել Ներսես Աստվածատուրյանի դասական սահմանումը՝ «չկան բախտավոր կամ դժբախտ անհատ հայեր, կա միայն երջանիկ կամ անբախտ հայություն»): Այդպիսի բարոյականով հայորդուն հարազատ են այն բոլոր հայերը, որոնց համար ազգային շահը բարձր է եսակենտրոն ու հատվածական շահերից:    
     Ներցեղային բարոյականի առանցքային սկզբունքնե-   րից են՝ համահայկական ազգասիրությունը եւ համահայաստանյան հայրենասիրությունը:    
        Համահայկական ազգասիրություն –          
    Ներցեղային բարոյականը մեր պատմության ընթաց-    քում ստեղծված կամ ստեղծվելիք ամեն իրողություն արժեվորում է համահայկականության սկզբունքով: Ըստ այդմ, հայկականության իմաստով նույնարժեք են հեթանոս Հայկը, քրիստոնյա վարդապետ Խորենացին, դաշնակցական Շանթը, ռամկավար Թեքեյանը, համայնավար Չարենցը, կաթոլիկ Վարուժանն ու Ալիշանը, բողոքական Գերսամ Ահարոնյանը… Համաձայն դրա, հայության մեջ չկա խտրականություն՝ հայաստանցիներ եւ սփյուռքահայեր, քաղաքացիներ ու գյուղացիներ, կամ՝ «ախպարներ», «ֆռանգներ» եւ այլն:    
        Համահայաստանյան հայրենասիրություն –        
      Ներցեղային բարոյականը մերժում է տեղական «հայրենասիրությունը» եւ սահմանում, թե սուրբ է Հայրենիքի ամեն մի կտոր հող՝ լինի Արցախը թե Երեւանը, Տարոնը թե Վասպուրականը…    
       Այսպիսով, հայության տարանուն հատվածների համախմբման անհրաժեշտ պայման համարելով ներցեղային բարոյականի արմատավորումը մեր կյանքում, մենք, կրկին անգամ ասում ենք. վաղվա հայության համար ազգային համաձայնություն հնարավոր է ակնկալել միայն՝ նորահասներին Ցեղի եւ Հայրենիքի հավիտենարժեք գաղափարներով դաստիարակելով եւ նրանց մեջ այդ արժեքներին ծառայելու կամք մշակելով: Եվ այդժամ միայն կունենանք երանելի այն սերունդը, որն անհրաժեշտ է Ցեղի վաղվա առաջնորդին՝ ապահովելու համար հայ ժողովրդի տեղն արեւի տակ:
    
* Մենք համոզված ենք, որ մարդու մեջ դաստիարակությամբ կարելի է սերմանել, հարազատել տալ միայն այն, ինչը կա նրա էության մեջ: Եվ եթե հայեցի դաստիարակությունը չի տալու արդյունք որեւէ հայ կոչվող անհատի, կնշանակի ժառանգականորեն նա խեղված է՝ իբրեւ Հայ:

* * *
         Հաստատագրելով, թե մարդկությունը կազմող ազգերից յուրաքանչյուրն ունի իր դերն ու առաքելությունը (անշուշտ, իր հայրենիքում եւ իր կենսաձեւի մեջ), ազգային գաղափարախոսությունը պետք է  կարողանա զուգորդել ազգայինը եւ համամարդկայինը: Ինքնատիպ ազգայինը եւ օրինակելի մարդկայինը պետք է համադրվեն նրանում: Միաժամանակ, ազգային գաղափարախոսությունը  պետք է մերժի տիեզերաքաղաքացիությունը (կոսմոպոլիտիզմ) եւ ազգային անհատականությունը եղծող ամեն մի վարդապետություն (կոմունիզմ, գլոբալիզմ, եւ այլն):
Մուշեղ Լալայան

Հայ-Իրանական հարաբերությունները և տարածաշրջանային հնարավոր  զարգացումները 21-րդ դարում

          Հայաստանի  արտաքին  քաղաքականության  մեջ  նոր  հազարամյակում մեծ կարևորություն են ստանում Հայ-Իրանական հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարները: Խնդրի կարևորությունն այն է, որ Իրանը նոր հազարամյակի շեմին կանգնած է քաղաքական  մեծ փոփոխությունների առջև և բնականաբար դրանք իրենց  հետքն են թողնելու տարածաշրջանի երկրների հատկապես Հայաստանի վրա: ՈՒստի մեր երկրի ներկայիս ղեկավարությունը պարտավոր է մանրամասն մշակել Իրանի հետ հարաբերությունների նոր ռազմավարություն: Սրա հիմնական պատճառն այն է, որ Իրանը ցանկացած քաղաքական փոփոխության   դեպքում էլ շարունակելու է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Ստորև մենք կհիմնավորենք վերոնշյալը: Ինչ վերաբերում է Իրանում տեղի ունենալիք քաղաքական  փոփոխություններին, ապա դրանք ամենայն հավանականությամբ  լինելու  են, պարզից  էլ  պարզ  է, որ  այսօր Իրանը ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի և Իրաքի դեմ պատերազմի հետևանքով հայտնվել է մի տեսակ շրջափակման մեջ և  ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունների հավանականությունը մեծանում է: Սա ասելով միամտություն կլինի կարծել որ խոսքը միայն Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսելու մասին է, տեղի վարչակարգը փոխելու նպատակով: Իրանում պետական հակաիսլամիստական հեղաշրջումն էլ հավանական է թվում, որը ծրագրվելու է ԱՄՆ-ի կողմից, վերջինս ավելի քիչ ծախսատար է, և նրա հաջողության  հասնելու հեռանկարներն ավելի մեծ են, քանզի Իրանում և  զինված ուժերի հրամանատարական կազմում և հատկապես  երիտասրդության մեջ որոշակիորեն առկա են ընդհատակյա ընդդիմության տարրեր: Մեր կարծիքով Իրանի ներկայիս ղեկավարությունն ունի միայն երկու ճանապարհ կամ նա պետք է, խաղաղ կերպով իշխանությունը հանձնի աշխարհիկ ընդդիմությանը կամ շարունակի առճակատումը, որի հետևանքով երկիրը կհայտնվի անկայունության մեջ և այստեղ  արդեն կմեծանա քաղաքացիական պատերազմի վտանգը, որի բռնկումը ամենևին էլ ձեռնտու չէ Հայաստանին: ՈՒստի կարող ենք ասել, որ այս պայմաններում, երբ կա հավանականություն Իրանում քաղաքական փոփոխությունների, ապա մեր ազգային շահերին համահունչ է այն, որ այդ փոփոխությունները որքան հնարավոր է տեղի ունենան միանգամայն խաղաղ ճանապարհով, որովհետև Իրանի ռազմա-քաղաքական կայունությունը, այնտեղ գոյություն ունեցող ցանկացած վարչակարգի պայմաններում բխում է Հայաստանի  ազգային անվտանգության շահերից: Մեզ անհրաժեշտ է ռազմական առումով հզոր և զարգացած տնտեսություն ունեցող դաշնակից Իրան: Մինչդեռ այսօր եթե Իրանի  ռազմատնտեսական կարողությունները համեմատենք Թուրքիայի  համանման կարողությունների հետ, ապա պարզ կդառնա որ վերջինս օգտվելով ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքից կարողացել է իր բանակը զինել գերարդիական տեխնիկայով՝ դառնալով տարածաշրջանի գերտերություն, մինչդեռ Ռուսաստանից Իրանին տրվող օգտագործած զինտեխնիկան հազիվ թե բավարարի հզոր և մարտունակ բանակ ունենալու Իրանի պահանջները: Իհարկե, վերջերս իրանական բանակը համալրվում է միջին հեռահարության նոր հռթիռներով, բայց դա ջրի մի կաթիլ է մեծ անապատում: Իսկ ինչ վիճակի էր շահական Իրանի բանակը, տեղեկության համար նշենք, որ 1972թ. դրությամբ Իրանն ուներ բոլոր այն զինատեսակները, որոնք օգտագործվում էին ԱՄՆ-ի բանակում, բացի միջուկային զենքից, սա էլ այն ժամանակ իրականություն կդառնար, քանզի հենց 70-ական թթ. սկսվեց ներկայումս այդքան աղմուկ հանած Բուշեհրի ատոմակայանը, որի կառուցումը սկսվեց ԱՄՆ-ի դրամական օգնությամբ, Իրանի այս կարողությունների մասին այն ժամանակների Թուրքիան անգամ երազել չէր կարող: Իրանը 70-ական թթ. ուներ այնպիսի գերհզոր բանակ, որ միաժամանակ կարող էր պատերազմ վարել Թուրքիայի, Իրաքի, Պակիստանի դեմ և կործանարար հարվածներ հասցնել այս երեքին էլ: Իսկ այժմ ներկայիս իշխանությունների նախկինում կատարած ներքին և արտաքին քաղաքական որոշ սխալների հետևանքով Իրանը և’ տնտեսական պատժամիջոցների  մեջ ընկավ, և’ զրկվեց ամերիկյան ռազմատեխնիկական օգնություններից: Եթե շարունակվեր ԱՄՆ-Իրան ռազմատեխնիկական սերտ համագործակցությունը ապա կարծում եմ Իրանն ավելի հզոր կլիներ, քան՝  հիմա  է: Սակայն, իրավիճակն այժմ այլ է, կա  այն,  ինչ որ  կա: Ամեն դեպքում, որպես հարևան պետություն, մենք պետք է խորացնենք բազմաբնույթ համագործակցությունը Իրանի հետ: Այժմ փորձենք որոշակիորեն կանխատեսել Հայ-Իրանական հարաբերությունների ապագան, այնտեղ հնարավոր  քաղաքական փոփոխություններից հետո: Սկզբից ևեթ պետք  է նշենք, որ մեր հայրենի քաղաքագետները միակողմանիորեն կարծում են, որ եթե Իրանում հաստատվի աշխարհիկ և արևմտյան կողմնորոշմամբ վարչակարգ, ապա դա կհանգեցնի Իրանի քաղաքական մասնատմանը և դրա հետևանքով հյուսիսային Իրանը դրսից օժանդակություն ստանալով կանջատվի, կմիանա Ադրբեջանին: Եվ այդ ու այլ քաղաքական փոփոխություններից հետո Իրանը կփոխի իր դիրքորոշումը  Հայաստանի, արցախյան  խնդրի նկատմամբ, Իրանն այլևս կդադարի լինել Հայաստանի ռազմավարական դաշնակիցը և այլն: Հարկ ենք համարում նշել, որ նման տեսակետները զուտ քաղաքական երանգներ ունեն և «Իրանը անհապաղ չի դադարեցնի շփումները իր եղբայրակից ժողովրդի հետ»: Իրանը և Հայաստանը կան և մնալու են դաշնակից եղբայր պետություններ, անկախ այն բանից, թե այնտեղ ինչ վարչակարգ կհաստատվի, անկախ նրանից՝ ռուս-իրանական, թե ամերիկա-իրանական հարաբերությունները կլինեն ռազմավարական: Անհրաժեշտ է խորն ուսումնասիրել Իրանի անցյալը, դրանից հետո դժվար  թե կարծիք լինի, որ եթե փոփոխվի Իրանի ներկայիս վարչակարգը, ապա կխարխլվեն հայ-իրանական հարաբերությունները:Միգուցե այդ ժամանակ Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Եվրոպան ինչ-որ բաներ կորցնեն, սակայն Հայաստանը մտահոգվելու խնդիր չպետք է ունենա: Հիմա հարկ ենք համարում հիմնավորել վերը նշվածը: Նախ ասենք, որ Իրանի պետականությունը հենց սկզբում էլ ձևավորվել է, իրանական տարբեր ցեղերի սերտ դաշինքի հիման վրա և հազարամյակներ շարունակ Իրանը եղել  է  հզոր պետություն ու այդ ցեղերը որևէ լուրջ անջատողական տրամադրություններ չեն ունեցել, բացառություն  են կազմում քրդերը և որոշ չափով բելուչները: Այսինքն, բազմաէթնիկ համակարգը հանդիսանում է Իրանական պետության բնույթը, սա Իրանի պատմական առանձնահատկությունն է, որը փոխել, կարծում եմ հնարավոր չէ: ԵՎ’ Աքեմենյան, և’ Սասանյան, և’ Սեֆյան, և’ Փահլավիական Իրանը եղել  են հզոր, ունենալով վերոհիշյալ առանձնահատկությունը: Ճիշտ է, տարբեր պատմական ժամանակահատվածներում Իրանում բնակվող ժողովուրդների մի չնչին մասը /ազերիներ, քրդեր, բելուչներ/, փորձել են անջատվել Իրանից, սակայն անկախ այն հանգամանքից, թե այնտեղ ինչպիսի իշխանություններ են եղել, նրանք շուտափույթ չեզոքացրել են այդ փորձերը: Հիշենք 1946թ. իրադարձությունները, երբ ԽՍՀՄ անմիջական սադրանքով Իրանում սկսեցին մոլեգնել քրդական և ազերիական անջատողական շարժումները, Մոհամմեդ Ռեզա Շահ Փահլավին, ոչ առանց անգլո-ամերիկյան աջակցությամբ արյան մեջ խեղդեց այդ շարժումները, նույն բանը կատարվեց 1979թ.-ից հետո, երբ քրդերը կրկին փորձեցին անկախանալ: Այժմ կարող են ասել, որ կրոնական վարչակարգի անկումից հետո Իրանին սպասում է քաղաքական ապակայունացում, երկրի էթնիկ շրջաններում: Կարծում եմ այդպես չէ, որովհետև դա չի բխում այսօրվա գերտերությունների շահերից: ԱՄՆ-ին դա ձեռնտու չէ, քանզի  այսօր ԱՄՆ-ը տարածաշրջանում իր դաշնակից Թուրքիային հակակշիռ ուժի կարիք ունի, քանզի վերջինս փորձում է մշակել իր սեփական անկախ քաղաքականությունը, Ռուսաստանին և Եվրոպային ձեռնտու չէ, քանի որ կկորցնեն ուժեղ դաշնակից և կխախտվեն տարածաշրջանային հավասարակշռությունն ու վերահսկողությունը: Իսկ այն, որ Իրանը իր ռազմատնտեսական կարողություններով լուրջ հակակշիռ է Թուրքիային, հիմնավորելու կարիք չի զգում, ուստի և չի բացառվում, որ վերականգնվեն նաև իրանա-ամերիկյան ռազմավարական  կապերը: Զարգացումների վերոհիշյալ սցենարը, իհարկե ձեռնտու չէ Ռուսաստանին, քանզի վերջինս տնտեսական լայն համագործակցություն է սկսել Իրանի հետ, և առավել ևս նա այնտեղ կառուցում է ատոմակայան, ուստի Կրեմլին ևս անհրաժեշտ է, այնպես անել, որ  այնտեղ վարչակարգի հնարավոր փոփոխություններից հետո, երկիրը, հատկապես նրա բազմէթնիկ շրջանները զերծ մնան քաղաքական անկայունությունից: Գրեթե նույնպիսի դիրքորոշում է բռնելու նաև Եվրամիությունը: Իսկ  ինչ  վերաբերում է Իսրայելին, ապա նա թեկուզ և այժմ որևէ պաշտոնական կապեր չունի Իրանի հետ, այնուամենայնիվ նա էլ Իրանին համարում է հակակշիռ արաբական աշխարհին: Պատահական չէ, որ «սառը» պատերազմում, Իրան – Իսրայել ոչ պաշտոնական համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա էր: ԵՎ’ Իրանը, և’ Իսրայելը արաբական աշխարհի տարածման դեմը առնող խոշոր պատնեշներն էին, և շարունակում են մնալ այդպիսին: Այս ամենից ելնելով  դժվար չէ ենթադրել, որ հետագայում, Ռուսաստան – Հայաստան – Իրան կապին ԱՄՆ-ը կփորձի փոխարինել Հայաստան – Իրան – Իսրայել ռազմական դաշինքով, Իրան – Հայաստանն ընդդեմ թուրքական, Իսրայել – Իրանն ընդդեմ արաբական աշխարհի: Հիմա հարց է ծագում, ինչպես Իսրայելը հակաթուրքական դաշինքի մեջ կմտնի, եթե նա այսօր մեծ ռազմական համագործակցություն է ծավալել Թուրքիայի հետ: Այս հարցին էլ կա պատասխան. Թուրք – Իսրայելական ռազմական դաինքը երկար չի գոյատևի, այդ դաշինքը կա, քանզի Իսրայելը շրջապատված է արաբական երկրներով և նախկին դաշնակից, ներկայիս  իսլամական Իրանն առայժմ Իսրայելին թշնամի երկիր է, և Իսրայելին ոչինչ չի մնում անելու, քան՝ դաշնակցել Թուրքիայի հետ: Իսկ եթե փոփոխվի ուժերի դասավորվածությունը տարածաշրջանում, ապա Իսրայելին Թուրքիան այլևս անհրաժեշտ չի լինի և Իսրայելը կվերականգնի նախկին  կապերը Իրանի հետ: Այստեղ կա ևս մեկ խնդիր, դա Հայաստանի և Իսրայելի համատեղ ներգրավվածությունն է մեկ դաշինքում: Այսօրվա դրությամբ Հայաստանը Իսրայելի նկատմամբ որևէ տարածքային խնդիր չունի, ի տարբերություն Թուրքիայի, բայց Երկկողմանի հարաբերությունների նորմա- լացմանը խանգարում է, Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության մերժման և այդ մասին նրա դիվանագետների ցինիկ հայտարարությունների փաստը: Իհարկե, սա բացատրվում է Թուրքիայի հետ դաշնակցային կապերով և մեր կարծիքով, ամենայն հավանականությամբ, եթե Հայաստան – Իրան – Իսրայել ռազմական դաշինք ստեղծելու միտումներ ի հայտ  գան, ապա Իսրայելը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, և կդադարի այս հարցում աջակցել ԱՄՆ-ի թուրքական լոբբիին: Ամփոփելով վերոհիշյալ միտքը նշենք, որ Հայաստան-Իսրայել հակասությունների հիմքը դա Թուրքիա – Իսրայել ռազմական դաշինքն է, որի բացակայության դեպքում չենք բացառում մեր հարաբերությունների կարգավորումը Իսրայելի հետ, մանավանդ, եթե սերտանան Իրան – Իսրայել հարաբերությունները: Այժմ կարևոր ենք համարում անդրադառնալ այն հարցին, թե ինչ դիրքորոշում կունենա Իրանը Հայաստանի նկատմամբ՝ վարչակարգի փոփոխությունից հետո: Մեր կարծիքով Իրանը շարունակելու է ռազմավարական համագործակցությունը Հայաստանի հետ, նրա դիրքորոշումը արցախյան խնդրի նկատմամբ չի փոփոխվի: Այստեղ կան մի շարք պատճառներ, դրանցից կարևորն այն է, որ Իրանը շարունակելու է մնալ, որպես հակաթյուրքական պետություն, քանզի Իրան – Թուրան հակասությունները ունեն գաղափարական հենք և դարերի պատմություն, անկախ սրանցից որևէ մեկում գոյություն ունեցող վարչակարգի բնույթից: Հայ – Իրանական հարաբերությունների ներկայիս վիճակը հեռու է իդեալական համարվելուց, այստեղ երկու կողմերն էլ ունեն  բացթողումներ ու սխալներ, և դրանք պետք է շուտափույթ  կարգավորել: Նոր հազարամյակում  Հայ – Իրանական հարաբերությունները լիովին այլ որակ պետք է ստանան: Անկախ այն հանգամանքից, թե Իրանում ինչ վարչակարգ է, Հայաստանը պետք է նոր լուրջ ռազմավարություն մշակի Իրանի հետ, նույնիսկ այնտեղ հնարավոր փոփոխությունների դեպքում: Մեր կարծիքով այդ նոր ռազմավարությունը պետք է ընդգրկի հետևյալ ոլորտները.
ա/ տնտեսական ոլորտ.
Այստեղ անելիքները շատ են, առաջին հերթին հայ – իրանական սահմանի ողջ երկայնքը երկու կողմից, ներառյալ Մեղրին և Ագարակը պետք է հայտարարել ազատ առևտրի գոտի, որը բխում է, երկու երկրների ազգային անվտանգության շահերից նաև: Պետք է մեղմացնել երկու երկրների միջև անցագրային կարգը, արագացնել՝ Իրան – Հայաստան գազամուղի շինարարությունը, դրա հետ մեկտեղ կառուցել նաև Իրան-Հայաստան նավթամուղ: Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր՝ իրանական նավթը Վրաստանի վրայով Եվրոպա հասցնելու համար, այս ծրագիրը կշահագրգռի նաև Եվրամիությանը: Այս ծրագրերը շահեկան են Հայաստանի համար,  քանզի դրանք որոշ չափով կնվազեցնեն Հայաստանի էներգետիկ կախվածությունը որևէ երկրից, հետո էլ Հայաստանը լինելով նավթի արտահանման տարանցիկ երկիր, այդ կարգավիճակից զգալի եկամուտներ կստանա: Հայ – Իրանական տնտեսական կապերի խորացմանը խոչընդոտում է Իրանի տնտեսության մեջ թափանցիկության և որոշակի ազատականացման բացթողումը, որը հնարավորություն չի տալիս հայկական կապիտալի՝ առավել արդյունավետ ներթափանցմանը Իրան:
բ/ ռազմաքաղաքական ոլորտ.
Այստեղ ևս երկկողմանի հարաբերությունների վերակառուցման կարիք կա: Այսօրվա դրությամբ, հայ – իրանական ռազմատեխնիկական համագործակցություն գրեթե չկա և այստեղ անելիքներն ավելին քան շատ են: Երկու կողմերը հստակ պայմանավորվածություն պետք է ունենան ռազմատեխնիկական փոխօգնության, տարբեր զենքերի փոխանակման կամ վաճառքի, զինվորական կադրերի երկկողմանի փոխանակման և վերապատրաստման հարցերի շուրջ: Երկու երկրների զինված ուժերը խոշորամասշտաբ զորավարժություններ պետք է անցկացնեն թե’ Հայաստանում, թե’ ԼՂՀ-ում, թե’ Իրանում /հատկապես հյուսիս-արևմտյան Իրանում/: Քանի որ խոսքը ապագայի մասին է, այս զորավարժություններին կարող են մասնակցել հակաթուրքական դաշինքի այլ երկրներ, նույնիսկ՝ Իսրայելը, եթե կմիանա այդ դաշինքին: Բացի վերոնշյալ ծրագրերից, կարելի է ձեռնարկել հետևյալ քայլը, որը բխում է Հայաստանի և Իրանի ազգային շահերից. երկու երկրներն էլ կարող են կնքել հետևյալ պայմանագիրը, ըստ որի հայկական մի զորաջոկատ /ասենք՝ 5 հազար զինվոր/ տեղակայվի Հյուսիսային Իրանի թուրքաբնակ շրջաններում, որը կաջակցի տեղի իշխանություններին՝ այնտեղ քաղաքական կայունությունը պահպանելու, տեղի ցանկացած անջատողական շարժում ճնշելու համար: Այս քայլը լուրջ լծակ կլինի Հայաստանի ձեռքին՝ Արցախի խնդրի կարգավորման հարցում Ադրբեջանին ավելի զիջող դարձնելու համար: Իրանն իր հերթին, ըստ պայմանագրի, կարող է որոշ չափով զորքեր տեղակայել կամ հայ-թուրքական սահմանագլխին կամ ԼՂՀ-ի տարածքում՝ Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմ սանձազերծելու դեպքում Հայաստանին օգնելու համար: Ռազմաքաղաքական ոլորտի մասին ավելի շատ կարելի է խոսել, սակայն վերը քննարկված խնդիրները պարզորոշ ցույց ենտալիս, որ երկու երկրներն էլ այս հարցում շատ գործ պետք է կատարեն: Հուսանք, որ երրորդ հազարամյակում հայ – իրանական հարաբերությունները կթևակոխեն նոր՝ որակապես ավելի բարձր փուլ, որտեղ երկկողմանի դաշնակցային հարաբերությունները ավելի շոշափելի արդյունք կգրանցեն երկու բարեկամ երկրների համար:          

Ֆրիկ Խատամի-Տիրգորդի
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ

ՀՈՒՅՍԻ  ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

     Մարդն ի սկզբանե ծնվում է անխաթար, նախնական, անխառն…
    Միեւնույն ժամանակ Արարիչը նոր աշխարհ եկածին պահպանում է արտաքին մթածին ուժերի ազդեցությունից, եռաշերտ, մարդուն շրջափակող, աչքին անտես, սոսկ իմացական, իրականում առանձին էություններով՝ արարչածին խրատ-պատգամով:
       Եվ հակառակ մինչեւ հիմա ասվածի՝ Հույսը չի մեռնում ո՛չ վերջում, ո՛չ ամենավերջում… այլ՝ ընդամենը կորսվում է, ոչ անվերադարձ՝ նորից վերականգնվելու նախախնամությամբ: Ավելի զորեղ է Հավատը, որը վերերկրային է: Հույսը, իր գերագույն նշանակությամբ ամենեւին ոչ պատրանքային նյութականություն լինելով, իրենից ներկայացնում է բազմիմաստ հասկացություն-իրականություն, որը հիմքն ու շարժիչ ուժն է ամեն լավի սկզբնավորման, բայց եւ նրա՝ Հույսի կորստով է սկսվում Բարոյականի ու Բարձրագույնի անկումը:
        Հույսի պաշտպանիչ թաղանթ-շերտի պահպանման համար մարդկանց մեջ դիմադրության աստիճանը տարբեր է: Մարդիկ, հակառակ լենինյանների պնդման, հավասար չեն, ուստի եւ չեն կարող հավասարապես ունենալ բավականաչափ տոկունություն՝ միաձույլ մնալու իրենց պահապան Հույսին: Հենց այս մարդկանց պետք է հասկանալ, պաշտպանել, օգնել: Հուսալքվածի մեջ խոտորվում է Սերն առ Հայրենիք, Հավատն առ Աստված, եւ այսպիսի հոգեվիճակում է, որ նա լքում է ծննդավայրը՝ առանց գիտակցելու նոր ոտք դրած երկրի ոչ ավելի լավ իրողությունը, իսկ հետո՝ գլխի ընկնում, որ «հայրենական» դժվարություններն անգամ «հարազատ են» ու տանելի, եւ դրանք հաղթահարելու համար ուղղակի չըպետք է հեռանալ:
      Ավա՜ղ, մեր հայրենակիցներից, օրինակ, 1 տարվա ընթացքում (30.08.1999թ.-30.08.2000թ.) 26 հազար 476 մարդ է «չվելու» հայտ ներկայացրել օվկիանոսից անդին, որոնցից 55%-ին չի հաջողվել հայտնվել «երանելի» ամերիկյան հողում:
Հիմնականում հուսաբեկ մարդն է հեռանում
      Մի՞թե պետք է հաշտվել այն մտքի հետ, իբրեւ թե հայը գենետիկորեն անհուսալի գաղթական է:
    Այս չարչրկված հարցի պատասխանը մշուշապատ է,      բայց պարզ է մի բան, որ հուսալքված մարդը, վերստին ստանալով «իր հասանելիք» բաժին Հույսը, հաստատապես փոխում է հեռանալու մտադրությունը:
     Արտագաղթի թափը կասեցնելու համար պետք է նախեւառաջ արագորեն նվազագույնի հասցնել ծնող պատճառները, որոնցից տնտեսականները մոտակա տարիներին անհավանական է:
        Իրավիճակի բարելավման անհապաղ եւ հզորագույն միջոց է (իրականում՝ գերնպատակ երկրների առաջացման օրվանից ի վեր) այսօրվա Հայաստանի Հանրապետությունը վերանվանել՝ հռչակելով Հայաստանի Աստվածապետական (Թեոկրատական) Թագավորություն, կամ մեր դեպքում արդեն՝ Արարչապետական (Հայ-Արիական) Թագավորություն: Այսինքն, հնամենի թագավորական երկրի վերականգնում աշխարհիկ օրենքներին զուգահեռ հոգեւոր ծագման կանոններով, իշխանավորությամբ: Սխալ չէ կարծել, որ իր անսպասելիությամբ՝ իսկապես վերոնշյալը հրովարտակից ասված խոսք լինի կարծես: Այդ իսկ պատճառով՝ այժմ փոքր-ինչ, նման զգացման «հարուցիչի» բացասման կրողի՝ հոգեբանական գործոնի մասին, առանց որի շարադրանքը լիարժեք չի ընկալվի:
Թագավոր(ություն), եթե ոչ ծագումով,
ապա գոնե նշանակությամբ
     Հոգեկան երկարատեւ պահանջմունքից, նաեւ խորքում լերդացած կարոտաբաղձությունից, թագավորական անցյալ ունեցող երկրների հասարակ ժողովուրդները ենթագիտակցորեն, իսկ մտավորականությունը՝ արդեն բացահայտորեն, նույնիսկ կոմունիստների միապետության մերժողական աչալուրջ հսկողության ներքո, որոշ ղեկավար անձանց համարում էին (եւ ով գիտի, նաեւ են) չթագադրված թագավորներ: Այս դեպքում աշխարհիկ բարձրագույն անձի «տեղը բռնածի» ստույգ անունն ամենեւին էլ էական չէ, քանզի միեւնույն է, ժողովուրդը թագավորանման մեկին ունենալու խիստ կարիքից կստեղծեր նրան: Թագ չկրող ոչ ծագումով թագավորների, որպես այդպիսիների մասին իրենց ժամանակին հիշատակում էին մշակույթի, գրականության, գիտության գործիչները՝ նրանց հետ հանդիպումների ժամանակ, իսկ եթե հետո էր հիշատակվում, ապա զգուշավոր ու կցկտուր ակնարկներով:
       Կողքից նայելիս՝ թերեւս տպավորիչ է ռուսների օրինակը: Հյուսիսային մեր հարեւանները Ռոմանովներից հետո կարոտի բաղձանքից շարունակում էին դեռ թագավոր «ուզել» եւ նրանք (ոչ միայն) ստացան դաժան թե բարի, լավ թե վատ «թագավորներ»՝ Լենին, Ստալին, այնուհետեւ՝ Խրուշչով, Բրեժնեւ: Իսկ եթե ունկնդրենք մյուս ժողովուրդներին, ապա կլսենք, թե ինչով պակաս թագավորներ չէին կուռք-ղեկավարներ՝ Մաոն, Դը – Գոլը, Գանդին, Կուստրոն, Թուրքմենբաշին, ինչու չէ, նաեւ Պինոչետը եւ այլն:
     Թագավորական ավանդույթներ ունեցող երկրներում,    ըստ երեւույթին, գոնե մտածողության ծալքերում թագավորի «տեղը» թափուր չի մնում: Ժողովրդի ենթագիտակցությունում (շնորհիվ թե պատճառով) պատմական տվյալ ժամանակահատվածում անհրաժեշտաբար երեւան է գալիս արքայական կերպարով մեկը:
    Պատմության խորխորատները չթափանցելու համար հիշենք թեկուզ հայերիս ոչ վաղ անցյալը, երբ մեր կողքին ապրել են նույնպես «թագավորներ» Քոչինյանը եւ Դեմիրճյանը: Երբեք էլ, թե՛ իսկական թագավորները, թե՛ ղեկավար-թագավորացուները բոլորին գոհացնել չէին կարող, քանի որ այդ «բոլորի» մեջ ինչ տիպի մարդ ասես, որ չի լինում: Հասարակությունը դեռ կատարյալ չէ: Այդ իսկ պատճառով էական չէ ո՛չ աշխարհիկ առաջնորդի անունը, ո՛չ էլ ինչպիսին լինելը: Հակառակ դեպքում սա արդեն մեծ քաղաքականություն է եւ այն էլ ինչպիսին, որի «ներկայությունը» իր միտումնավորությամբ կիմաստազրկեր առկա շարադրանքում փայփայվող նպատակի անկեղծությունը: Ինչեւէ, մեր ժողովուրդը մտապատկերում չհասցրեց եւս մեկին՝ Զարոբյանին «թագավոր կարգել»՝ «գահին» կարճաժամկետ մնալու պատճառով: Իսկ քիչ ավելի վաղ անցյալում՝ իրենց զբաղեցրած կոմունիստական պաշտոններին անհարիր աշխարհի բարձրագույն անձի թեկնածուներ էին նաեւ (արդեն հիմնվելով հիշողությունների, պատմածների եւ պատմական կարեւորագույն դեպքերին նրանց ազգանվեր գործունեության փաստերի վրա) Մյասնիկյանը եւ Խանջյանը: Ավագ սերունդը եւս ոչ պակաս խանդավառությամբ «արքաների» ցուցակը կըլրացներ երեւելի այս անուններով՝ Մյասնիկյան եւ Խանջյան:
     Վերջիններիս «հայտնաբերելը», այս անսովոր թեմայի հետ կապված, «դժվար էր», քանի որ կոմունիստական հասարակարգում մարդը համոզված վախով իր մեջ արդեն մեռցրել էր երբեւիցե թագավորությունում ապրելու հեռանկարը: Թագավորության տիպի երկրում ապրելու պատկերացումն անգամ դավաճանություն էր մարքսիստական գաղափարներին, էլ չխոսենք ենթագիտակցության, գեների եւ գաղտնագրային համակարգի մասին, որոնք արգելված էին արդեն աքսորի սարսափով: Զուր չերկարեց խոսքն անցյալի ռեժիմի մասին, քանզի սրանով ընդգծվում է անկախության պայմաններում ազատ ապրելու գաղափարը: Իսկապես, ինչու այսօր անկախության տված հնարավորությամբ երրորդ հանրապետությունը վերստին չհռչակել Թագավորություն եւ որպես ժամանակների պահանջ՝ Աստվածապետական, մանավանդ որ հանրապետական տիպի իշխանակարգը, ինչպես պատմությունն ապացուցեց, ոչնչով ավելի լավը չէ, նույնիսկ հակառակը՝ բարոյահոգեբանական տեսակետից:
     Մի խոսքով, ազգի ճնշող մեծամասնությունը (կուսակցական եւ նոմենկլատուրային զանգվածին հանած) տարբեր բնորոշումներով, ներըմբռնողությամբ թե՛ իրական, թե՛ նմանը հիշեցնող թագավորի, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված, ուժեղ՝ ավելացնենք նաեւ՝ հավատավոր եւ բարի ձեռքի կարիք է զգում:
         Բարձրագույն խավի դինաստիաների խարխլման, «փոշիացման» եւ մոռացության մատնելուց հետո գոնե մեզ համար…
Փրկությունը հոգեւոր եւ աշխարհիկ գաղափարների միասնության մեջ է
         Նորից վերադառնանք միապետ-նախագահ տանդեմ ղեկավարման համակարգի ստեղծման ծնող շարժառիթին՝ արտագաղթի թեմային: Հենց շարժառիթին եւ ոչ թե նպատակին, քանզի նպատակը հավերժ է, իսկ շարժառիթները՝ պատմական տվյալ կարեւորագույն անցքերի հետեւանքով առաջացող անհրաժեշտություններ:
     Այսպիսով՝ ոչ մի բան արտագաղթի պատճառ լինել չի կարող, բացի մեկից՝ Հույսի կորստից, որն այս արեւի տակ ապրող ժողովրդին կարող է վերադարձնել եթե ոչ անմիջական թագավոր-անձը, որքան թագավոր-խորհրդանիշ հասկացությունը, զգացողությունն իր բոլոր նրբերանգներով: Հույսի վերագտնումով պայմանավորված է նաեւ Սիրո (առ Հայրենիք) եւ Հավատքի (առ Աստված) կայունությունը, որոնց շնորհիվ էլ կկանխվի համաճարակ դարձած փախեփախը, քանզի ես չեմ տեսել Սիրո, Հավատքի մի նվիրյալ, որ լքի երկիրը: Հենց միայն թագավորության մասին ժողովրդի մեջ ծավալվող խոսակցություններն ու քննարկումները բավական են, որպեսզի հայ մարդը շուտափույթ վերագտնի Հույսը, ոգեպնդվի, հեռանալու փոխարեն մի ելք գտնի այստեղ, ոչ թե այնտեղ:
         Անսովոր եւ դժվար բան է առաջարկվում: Թերահավատներ եւ քմծիծաղողներ կլինեն, իհարկե, բայցեւայնպես պետք է իրականացնել շատ – շատերի մոռացված երազը: Իսկ ինչպե՞ս, ո՞ր օրենքներով, ի՞նչ կարգով. սա արդեն ազգովի մտածելու բան է:
        Շարունակեմ հիմնավորել առաջարկս:
       Օրինակ՝ քրիստոնեացումից հետո (որոշ ժամանակ ու-  նեցանք հայկական քրիստոնեական թագավորություն) եկեղեցու եւ թագավորի հոգեւոր սերտացման դրսեւորումն ամրագրված է դեռեւս 8-րդ դարի Հովհաննես Իմաստասեր կաթողիկոսի կազմած հայ կանոնական իրավունքը համակարգող «Կանոնագիրք Հայոց»-ի էջերից մեկում, «…որ եթե թագավորներն ունեն սուրբ կեղեցու հավատքը եւ խոստովանվում են Քրիստոսին, քահանայական իշխանություն ունեն»: Նման միասնությունն առկա է եղել ամենուրեք: Օրինակ՝ 1953թ. Անգլիայում Եղիսաբեթ II-ի թագադրման արարողակարգի ժամանակ (ինչպես բոլոր դարերում, գրեթե բոլոր երկրներում). նա երդվեց եկեղեցում, իսկ ժողովուրդն ամբողջ այդ արարողության ընթացքում վանկարկում էր. «Աստված, պահպանի՛ր թագուհուն»:
       Սակայն վերադառնանք մեր ապագա Թագավորության խնդրին: Արքաները նշանակվում են Տիրոջ կողմից, եւ նրանք առինքնող են ու ազնվազարմ: Թագակիրը Հույսի ապավենն է, նշանակում է՝ նաեւ երաշխավորն է Սիրո եւ Հավատքի:

Միայն անկախության շնորհիվ…
    Թագավորության մասին նույնիսկ երազել հնարավոր      չէր հարյուրավոր տարիներ՝ պետականությունից զուրկ, այնուհետեւ՝ բոլշեւիկյան ժամանակներում: Գաղափարի իրականացմամբ հետխորհրդային շրջանում դժվար ապրող ժողովրդի մեջ հանիրավի վարկաբեկվող անկախության գաղափարը վերստին կարժեքավորվի հույսով համակվող նույն ժողովրդի աչքին: Մինչեւ անգամ առօրյա հոգսերի հոլովույթում էլ անկախությունը միակ կենսաձեւն է յուրաքանչյուր ազգի, նաեւ հայելին նրա իրական կերպարի: Եվ միայն անկախության պայմաններում ազգը կարող է իրականացնել նվիրական ցանկությունները: Ահա եւ պահն է օգտվել սկզբում, թեեւ դժվարագույն, բայց ազատ ապրելու եզակի հնարավորությունից՝ հռչակել երկիր Նաիրին Հայաստանի Արարչապետական Թագավորություն: Ինչո՞ւ կլինի իսլամական, իսկ չի լինի Արարչապետական կամ Արիական:
       Այսօր հրամայական է դարձել արդի ժամանակներին համահունչ Արարչապետական թագավորության կառավարման ձեւով պետական համակարգին անցնելը՝ պահպանելով մինչ այժմ գոյություն ունեցող նախագահական, վարչապետական եւ օրենսդրական ինստիտուտները: Այո’, նաեւ նախագահականը, եւ ահա թե ինչու…

Երկրի նախագահը չպետք է հոգնի
    Պարզվում է՝ նախագահները եռակի շատ են հոգնում,    քան ցանկացած մտավոր աշխատանք կատարող. իհարկե կհոգնեն, առավել եւս մեր պարագայում, երբ նորանկախ երկրում շատ են տարաբնույթ գործերն ու հիմնախնդիրները: Եռակի խոնջացնող տքնաջան աշխատանքը պետք է շարունակի իրականացնել նախագահը, նաեւ հոգևոր առաջնորդի առկայությամբ:
     Տարակուսելի չէ, որ թագավորին պատշաճ չէ տարբեր ատյանների, ասենք՝ ամենաազդեցիկ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալ կամ հաճախակի բանակցություններ վարել սըրա-նրա հետ: Իսկ նման գործերը վարչապետին հանձնել, այսինքն՝ վարչապետական կառավարմամբ՝ նորից հարմար չէ, որովհետեւ մեր տնտեսության ծանր կացությունը պահանջում է նախագահի «սնարի» մոտ վարչապետի մշտաժամյա ներկայությունը:
    Եթե նախագահական պաշտոնն ընտրովի պաշտոն է, ինչո՞ւ չխոստովանենք, տառապագին աշխատանք կատարելու համար, ապա թագավորինը՝ մասամբ կոչում-խորհրդանիշ, եւ որ այս խորհրդանիշն անհրաժեշտ է մարդուն օդ ու ջրի պես, որպես քաղաքացիական միավորի՝ իր լիարժեք կենսագործունեության ողջ ընթացքում: Թագավորի «հայտնությամբ» հայերիս կյանքը կտրուկ կփոխվի դեպի լավն ու առողջը: Նախագահի ճիգերն այս հարցում (լավ ու առողջ) արագ արդյունքի հասնելու համար բավական չեն:
      Արտաքին եւ ներքին քաղաքականության եւ տնտեսավարության բարդ ելեւէջները երկրի քաղաքական ղեկավարին ստիպում են հաճախ (թեեւ օրենքի երաշխավորը լինելով), ճկուն մտածողությամբ, ելքի փնտրտուքով թերակայության պատրանք հարուցելու՝ միաժամանակ չխախտելով օրենքները, առաջացնել սեփական ժողովրդի մեջ դժգոհություն: Այդ պատճառով էլ հազվադեպ գնահատվող շնորհակալ, առօրեական լարված ու մեծ աշխատանք կատարող նախագահին… իհարկե, լավ կլինի, բայց իմ կարծիքով, խորհրդանիշ չես համարի: Երկրի, պետականության խորհրդանիշ կարող է լինել միայն մեկը՝ թագավորը: Եվրոպական մի քանի երկրներում հենց սրանում են տեսնում արդի ժամանակների թագավոր-անհատի դերն ու նշանակությունը, գոյության իմաստը, որը թեեւ ավելի շատ հոգեբանական, բայցեւայնպես, աներկբա համարվում է պետականության առանցքային սյունը: Ուստի, եթե ղեկավարն օրենքի երաշխավորն է, ապա թագավորը նաեւ դրանից բարձր է, որ նույն օրենքներում կատարելապես բացառություններ անելու եւ դրա իրավունքն ունենալու շնորհն ունի: Ղեկավար-նախագահը ֆիզիկապես չի կարող հասցնել ամեն ինչում, հոգնել նրան չի կարելի, վրիպումները թանկ են լինում: Թագավորն ու նախագահը միմյանց հանդեպ հիանալի կերպով կլինեն լավագույն ընդդիմախոսը, ընդդիմությունը: Այս իրողությունը կօգնի դժվար կացություններում ամենաճիշտ որոշումը կայացնել, ինչպես նաեւ կնճռոտ հարցերում ինչ-որ տեղ մանեւրելու հնարավորություն ստեղծելուն:
      Թվարկել պետք չէ, բայց ակնհայտ է, որ որոշ առաքելություններ, պետական գործեր, որոշումներ թագավորի կատարելիքն են ու որոշելիքը:
       Անհատականությունների ազգ լինելով, մեզ համար միակամությամբ համախմբող մարդ-էություն կարող է լինել միայն թագավորը: Առանձնապես չմեծարելով պետական այր եւ ղեկավար-անձ՝ մենք կարող ենք համախմբվել միայն ազգային առաջնորդ անհատի շուրջ: Այնպես որ, նորանկախ Հայաստան երկրի համար շռայլություն չէ թագավորի «ինստիտուտի» հիմնումը:
      Ինչ վերաբերում է Աստվածապետական կառավարման պետական ձեւին, ապա դրա համար մեր նախնիները դեռ դարեր առաջ են մտածել: Դրանցից են. ինչպես նշվեց, «Կանոնագիրք Հայոցը», Մխիթար Գոշի (12-13դդ.) «Դատաստա-նագիրքը» եւ Հակոբ Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատությունը: Վերջինի մեջ 521 հոդվածներից մոտ 100-ը վերաբերում է սահմանադրական իրավունքին: Մինչ աշխարհի առաջատար պետությունների կողմից սեփական սահմանադրության ընդունումը, հայ իրավաքաղաքական միտքը, հանձինս Հ. Շահամիրյանի, դեռեւս 1773թ. ստեղծել է ազգային սահմանադրության նախատիպը:

Մեկ Հայրենիք, մեկ թագավորություն կամ՝
        Մի վերջին անգամ լինելով առաջինը…
         Ճգնաժամերը լինում են տարբեր բնույթի՝ անհատի, ընտանիքի… մինչեւ իսկ ազգի: Կարծում եմ՝ դժվար փուլում ենք, նկատի առնելով ժողովրդի նոսրանալը: Եվ ճգնաժամը կնահանջի, երբ որպես աշխարհի հնագույն ազգ մեր երկիրը հռչակենք Հայաստանի Արարչապետական Թագավորություն:
      Այս հարցի շուրջ ժողովրդի մեջ շրջանառվող քննախոսություններն ու զրույցներն արդեն բավական են, որպեսզի գնացողների հերթերի նվազման միտում նկատվի:
       Դարակազմիկ, պատմական այս որոշումից հետո ապագա Թագավորության առաջնահերթ գործերից է՝ աշխարհում սփռված բոլոր հայերին Հայաստանի Արարչապետական Թագավորության քաղաքացու կարգավիճակի շնորհումը :
      Մեկ Հայրենիք, մեկ Թագավորություն նոր կարգախոսի զգացողության շնորհիվ դեպի Մայր Հայաստան կռունկի հետ դարձի ճանապարհով (թեև այսօր առկա տնտեսական դժվարություններին) տարագիրների վերադառնալու, ներգաղթելու ցանկությունը կուժեղանա:
      Եթե եվրոպական մի քանի զարգացած երկրներում ճոխության, ձեւականության համար չէ, որ «պահում են» թագավոր, այլ որպես բարեկեցիկ պետության գլխավոր խորհրդանիշ, ապա մեր դեպքում՝ նաեւ խորհրդանիշ՝ ազգահավաքի: Ազգի ոգին պահպանողի, հարատեւության երաշխավորի իր գերագույն հեղինակությամբ ապագա հայոց արքայի անվան (ոչ անձնանունի) շուրջ միայն կհամախմբվեն ազգի՝ անհատականությունների համարում ունեցող բազմաշերտ հոգեբանությամբ հայորդիները:

Պատմական Հայաստանում
հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդները
մշտապես միաբան ու ներդաշնակ են գործել
     Ըստ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի», թագավորն     իր գործերը, հրամանագրերը եւ պետական օրենքները պետք է համապատասխանեցներ Աստծո պատվիրաններին եւ օրենքներին:
       Այսօր, բնական է, իշխում են եւ պետք է իշխեն աշխար-  հիկ ղեկավարները, բայց ինչո՞ւ չկառավարել կիսով չափ աստվածապետական բնույթի կարգերով (հոգևոր-հավատամքային) եւ օրենքներով (աշխարհիկ): Մանավանդ, հոգեւոր կանոններն իրենց իմաստուն շարադրանքով կենսարար են նաեւ այսօր:
         Ավանդապես թագաժառանգի ընտրության հարցում դատաստանագրքում գրված է, որ Հայոց հոգևոր առաջնորդի համաձայնությունը եւ երաշխավորությունը պարտադիր է: Սա էլ Արարչապետության օրոք կիրառելի է:

Սկսել, շարունակել եւ ավարտել՝ հիմնվելով հոգեւորին
       Եվ ինչպես որ Մարդ-Աստվածներն են իրենց վրա վերց-  րել աշխարհի և մարդկության փրկության հարցը, այնպես էլ՝ երկրների մեջ Հայաստանն է Հայ Աստծո կամոք անցյալի, ներկայի (եւ մի արասցե, նաեւ՝ ապագայի) դժվարությունները կրել իր վրա… Արարատյան երկիրն այսօր գլխավոր վճռական փորձությունն է կրում ոչ միայն իր, այլև՝ համայն աշխարհի գոյատեւման համար:

Սամվել Սմբատյան

Հ.Գ. – Հայ Արիական Միաբանությունն իր ծրագրում նույնպես ամրագրել է Հայկական Թագավորության վերականգնման անհրաժեշտությունը, և որպես հետգրություն՝ մեջբերումներ ենք անում ՀԱՄ ծրագրից:
«Անկախ այն հանգամանքից, թե ինչ պետական կառավարման ձև (նախագահական, խորհրդարանական և այլն) կհաստատվի Հայաստանում (ճիշտը՝ Արարչապետությունն է), անհրաժեշտաբար պետք է վերականգնվի Հայկական Միասնական Թագավորական հարստությունը (եվրոպական  ու ասիական շատ պետությունների օրինակով)՝ իր բոլոր ավանդույթներով և առանձնահատկություններով: Հայոց Սահմանադրությունը պետք է կարգավորի Հայրենի իշխանությունների և Թագավորական հարստության համագործակցությունը՝ ի շահ Հայ Ազգի և Հայաստանի: Թագավորական հարստությունը պետք է լինի Արիական-Ցեղապաշտական (Հայկական-Ցեղապահպանական), ազգային ու բարոյական ապրելակերպի հովանավորը և պահպանողը, պետք է առաջնորդվի զուտ ազգային գաղափարախոսությամբ ու քաղաքականությամբ և միաժամանակ լինի Արյան մաքրության ու Գենի առաքելության շարունակության պահպանողը: Թագավորական հարստությունը, հասարակարգերի և իշխանությունների փոփոխությունից անկախ, պետք է մնա որպես անաղարտության և առաքինության օրրան…»: 
«…Պետական օրենքներով պետք է առանձնացվեն որոշակի հողատարածքներ (կալվածքներ) Թագավորական հարստության տնտեսությունը և կենցաղը կազմակերպելու, ինչպես նաև՝ բոլոր տեսակի կարիքները հոգալու համար: Հայոց պետությունը պետք է նպաստի Թագավորական հարստության տնտեսության համաչափ զարգացմանը և պետք է լինի Թագավորության համապարփակ շահերի պաշտպանը»:

«Հայ – Արիներ»

Դ Ա Վ Ա Ն Ա Փ Ո Խ ՈՒ Թ Յ Ա Ն 
Հ Ե Տ ԵՎ Ա Ն Ք Ն Ե Ր Ի   Մ Ա Ս Ի Ն

       Հայ իրականության մեջ օտար հավատամքային գաղափարների ներդրումը վտանգավոր է եղել ինչպես ժողովրդագրական կորուստների տեսանկյունից, այնպես էլ՝ բնականոն զարգացման խաթարման և հետագա աղետալի իրավիճակների նախապայմաններ առաջացնելու պատճառով:
        Քարոզչական, մշակութային, տնտեսական կամ բռնի մեթոդներով ներթափանցելով ազգային միջավայր՝ նման գաղափարները ոչ միայն թուլացրել է հայոց ինքնապաշտպանական ոգեղեն  ներուժը՝ բնազդը, այլև՝ ազգի ներսում առաջացրել են պառակտում, որը հերձվածողների մեջ վեր է ածվել ատելության ու թշնամանքի ամբողջ ազգի հանդեպ՝ ի վերջո նրանց հասցնելով ազգափոխության: Եվ հիմնականում այդ ազգափոխներն են, որ լուծվելով օտարների մեջ. ոչ միայն նրանց փոխանցել են հայ ազգին բնորոշ ոգեղեն հատկանիշները, այլև շատ հաճախ դրդել կամ ղեկավարել են նրանց պայքարը հայ ազգի ու պետականության դեմ՝ պատճառելով ահավոր ու անուղղելի վնասներ:
    Այսպես, հայտնի է այն իրողությունը, որ հայերի հետ    նույն արմատներն ու բննօրանը ունեցող սումերները (շումերները) սեմիթ աքքադներին հպատակվելուց հետո, իրենց  քրմերի գլխավորությամբ հրաժարվեցին իրենց աստվածներից և սկսեցին երկրպագել աքքադների աստվածներին (այստեղ պետք է նշել, որ աքքադների առաջնորդ և հետագայում   նրանց թագավոր` Սարգոն 1-ը ծագումով Հայկական լեռնաշխարհի հարավում գտնվող Առանից կամ Հարանից էր: Նման վարքագծի համար քրմերը հավանաբար ստացել էին արտոնություններ (oրինակ` մեհյաններում կրոնական ծեսերը նրանք կատարում էին սումերական լեզվով): Թեև դրա շնորհիվ սումերական լեզուն մեհյաններում պահպանվեց մինչև Ք.ա. 2-րդ դարը, բայց Ք.ա. 2-1 հազարամյակում, սումերական ազգը գտնվելով աքքադների տիրապետության տակ և պաշտելով սեմիթ աստվածներին, աստիճանաբար սեմիթացավ և որպես ազգ վերացավ պատմության ասպարեզից: Սումերները լինելով ժամանակակից քաղաքակրթության հիմնադիրներ, փաստորեն աքքադներին թույլ տվեցին իրենց նախնիների Ք.ա. 5-ից մինչև 2-րդ հազարամյակները ձեռք բերած նվաճումները յուրացնել և պատմությունից ջնջել նրանց մասին հիշատակությունը: Այդ մասին հայտնի դարձավ միայն վերջին 19-20 դարերում կատարած պեղումների շնորհիվ:
     Հայտնի է, որ Բաբելոնի հիմնական բնակչությունը սեմիթացած խուրիներ էին, շրջակա սեմիթների փոքր խառնուրդով (նկատենք, որ հայոց հնագույն նախնիների՝ հարիների անվանումը սեմիթ պատմաբանները ինչ-ինչ նկատառումներով վերափոխել են «խուրի» անվանման): Վերջիններիս Ասսուր քաղաքը, որով հետագայում անվանվեց ասորի ազգը, հայոց հնագույն պետության` Միտանիի քաղաքներից մեկն էր, ուր հարավից աստիճանաբար ներթափանցելով, սեմիթական մեկ այլ ցեղ, ի վերջո գրավեց այն` սեմիթացնելով տեղի և շրջակա բնակավայրերի հարի բնակչությանը, ստեղծեց իր պետությունը` Ասորեստանը:
 Իսկ այս վերջինի ու հայկական տարածքների վրա  Բաբելոնի մշտական ավերիչ հարձակումների և հայկական պետականության գոյատևման նկատմամաբ սպառնալիքների մասին հայտնի են պատմությունից: Նշված պատճառներով կարելի  բացատրել աքքադների, ասորիների, նրանց հաջորդող Միջագետքի արաբների և այլ սեմիթական ազգերի ներկայիս արմենոիդ՝ հայկական մարդաբանական տիպը:
 Քրիստոնեություն ընդունելու ժամանակ, թեև գործադրած մեթոդների մերժելիությունը, բազմաթիվ անմեղ զոհերին և հոգևոր-մշակութային ավերածություններին, որքանով հայտնի է, ժողովրդագրական մեծ կորուստներ չեն եղել, այսինքն քրիստոնեությունը հետզհետե ընդունվել է ազգովի, թեև, իհարկե եղել է որոշակի դիմադրություն: Ամեն դեպքում դա եղել է համազգային քաղաքական միջոցառում: Մյուս կողմից՝ հայ մտավորական գործիչները, հենվելով մեր ավանդույթների վրա, թարգմանելով հիմնական եկեղեցական գրականությունը, աղոթքներն ու ծեսերը, հայերեն գրի առնելով հինավուրց պատմությունը, առասպելներն ու սովորույթները, նպաստել են հայերի ինքնաճանաչողության պահպանմանը և ոգեղեն հզորացմանը: Նաև դրա շնորհիվ հաջորդ հարյուրամյակների ընթացքում ինչպես արաբների, այնպես էլ թուրքերի և իսլամ ընդունած պարսիկների համառ մտայնությունը` ամբողջ հայ ազգին իսլամ պարտադրելու վերաբերյալ, հիմնականում ձախողվեց:
 Սակայն քրիստոնեության մեջ առաջացած պառակտումը նորից հայոց մեջ առաջացրեց ժողովրդագրական պառակտումներ, ինչպես բուն Հայկական տարածքներում, այնպես էլ հայկական գաղթօջախներում: Դա ակնառու երևում է Արևելյան Եվրոպայի գախթօջախների օրինակով. կաթոլիկ երկրներում` Լեհաստանում, Հունգարիայում և այլն, որոշ հայ կրոնավորների անհեռատեսության պատճառով ընդունելով կաթոլիկություն, հայերն արագորեն ազգափոխվեցին, իսկ ուղղափառ դավանանքի երկրներում` Բուլղարիայում, Ռումինիայում և այլն, իրենց ազգությունը պահպանեցին մինչև հայրենադարձվելը: Պետք է նկատել, որ այստեղ կարևոր գործոն էր նաև մայրենի լեզուն, հայրենիքի հետ կապը, ինքնաճանաչողությունը և այլն:
 Այդ տեսակետից հատուկ ուշադրության է արժանի նախկին հայկական Դաշտային Արցախի (Ուտիք) ու Արանի հարթավայրի տարածքներում (Կետաբեկի,  Խանլարի, Շամքորի, Թովուզի, Ղազախի և այլ շրջաններում), ինչպես նաև Արցախի որոշ գյուղերում բնակվող մուսուլման ժողովրդի ծագումնաբանության հարցը, որոնց ինքնանվանումը և ազգագրական գրականության մեջ ընդունված անվանումը «այրում» է: Նշենք, որ Այրում անվանումով կամ արմատով մի քանի բնակավայրեր կան, ինչպես նշված շրջաններում, այնպես էլ Հայաստանում:
 Թրքախոս ու մուսուլման հայերի ծագումնաբանութ-  յամբ հիմնականում զբաղվել են ազերի ազգագրագետները, բնականաբար տալով իրենց միտումնավոր մեկնաբանությունները: Այդ տեսակետից առավել ուշագրավ է Վ.Կոբիչեվի «Այրումներ (ծագումնաբանության հարցի մասին)» հոդվածը («հՏՉպՑրՍՈÿ ֆՑվՏչՐՈՒՌÿ» N3, 1962չ.):
 Նշենք,  որ ցարական գրություններում այրումներին անավանել են ոչ թե թաթարներ, ինչպես ազերիներին, կամ մեկ ուրիշ թուրքական ցեղի անունով, այլ անվանել են՝ «այրում ժողովուրդ»: Հայտնի է նաև որ ռուսների կողմից Գանձակը գրավելուց հետո նրանց մի մասը անցել Վայոց ձոր և Սյունիք:
Հենց սկզբից ուշադրություն է գրավում նրանց ինքնանվանումը, որը կազմված է «այ» և «րում» արմատներից:  Որոշ ազերի հեղինակներ այդ անունը բխեցնում են հայերենի «այր» արմատից, որը, ինչպես ցույց է տվել նշված հեղինակը՝ մտածածին է: Ըստ այլ մեկնաբանների, նրանք Անատոլիայի թուրք-սելջուկների հետնորդներ են, որոնց Ռումի սուլթանությունը օսմանցի թուրքերի կողմից գրավելուց հետո անցել են Իրան և Հարավային Կովկաս: Այս ենթադրությունը հնարավոր է մասամբ, քանի որ Ռումի սուլթանությունում հիմնական կրոնը եղել է մուսուլմանության շիա ուղղությունը, իսկ օսմանյան թուրքերը հիմնականում սունիթ էին: Իսկ այդ երկու ողղություների միջև հայտնի թշնամությունը ավելի է, քան նույնիսկ նրանց և քրիստոնեության միջև եղած: Իր հիմնադրման պահից մինչև 17-18 դարերը Օսմանյան կայսրությունն անընդհատ ցնցվել է ներքին երկպառակտություններից ու ապստամբություններից, որոնք հիմնականում ունեցել են կրոնական երանգավորում, այսինքն՝ պայքարը եղել է օսմանյան  վերնախավի ու ցեղերի շիիթ բնակչության միջև: Պարտված շիիթները անցել են Պարսկաստանի տարածք, որտեղ նրանց առանձնապես բարյացակամ չեն ընդունել:
Ըստ  Կուբիչևի,  «այրում» անվանումը  ծագել է  «հայ» և «ռում» անվանումներից, մանավանդ, որ հենց այրումների ավանդույթներում ևս ակնարկներ կան այդ մասին: Ընդ որում այն ավելի վաղ ծագում ունի, քան քոչվորների հայտնվելն էր Հայկական լեռնաշխարհում: Ինչպես հայտնի է 451 թվին հայ եկեղեցին (նրա հետ միասին նաև եթովպեական, ղպտի, ասորի, հնդիկ ու պարսից ուղղափառ եկեղեցիները) մերժեց Քաղկեդոնի տիեզերաժողովի որոշումները, որոնք առնչվում էին դավանաբանական սկզբունքային հարցերի փոփոխված մեկնաբանություններին, և հավատարիմ մնաց իր առաքելական քրիստոնեության նախնական սկզբունքներին: Նշենք, որ որոշ մեկնաբանների կարծիքով Քաղկեդոնի տիեզերաժողովը ոչ միայն թուլացրեց քրիստոնեության միասնությունը, այլև առիթ դարձավ իսլամի առաջացման ու հաղթարշավի համար:
        Ինչպես հայտնի է, այդ ժամանակաշրջանում Հայաստա- նը պառակտված էր Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Եթե Պարսից մասում  կրոնական հալածանքները համարյա   վերացել էին, և սկսվել էր քրիստոնեության դանդաղ ներթափանցումը Պարսկաստան, որը դադարեց Պարսկաստանի մահմեդականացման պատճառով, ապա Բյուզանդական մասում Կոնստանդինոպոլսի ճնշումը ուժեղ էր, և, հավանաբար հայերի որոշ մասը չդիմացավ և անցավ Հունական ուղղափառ եկեղեցու կողմը:
    Քանի որ հայերը բյուզանդացիներին անվանում էին հռոմեացիներ կամ ուռումներ, ապա այդ դավանափոխներին էլ անվանեցին հայուռումներ, որը հետագայում դարձավ «այրում»: Լինելով հայ՝ այդ անվամբ նրանք տարբերվում էին մյուս հայերից, իսկ հռոմեացիներից էլ, հավատակից լինելով հանդերձ, տարբերվում էին ազգությամբ: Նշենք, որ դեռ մնչև վերջերս  հայ կաթոլիկներին անվանում էին ֆրանկներ, որով նրանց առանձնացնում էին ուղղափառ հայերից, իսկ հայ բառը չէին օգտագործում, որովհետև  իրենց շրջապատում շատ եվրոպացի «ֆրանկներ» չկային, որպեսզի նրանց տարբերելու անհրաժեշտությունը լիներ:
        Բյուզանդական կայսրության կործանումից հետո քաղկեդոնություն ընդունած հայերի կապը Կոնստանդինոպոլսի հետ կտրվեց, այսինքն մնացին առանց հոգևոր ղեկավարման: Նրանք կամ պետք է վերադառնային հայ եկեղեցու գիրկը, որը դժվար էր, քանի որ անցած դավանաբանական վեճերն ու փոխադարձ վիրավորանքը խորթացրել էին նրանց, կամ տիրապետող թուրքերի բռնի մեթոդներով իսլամացման քաղաքականության պայմաններում նրանք պետք է այս անգամ էլ ընդունեին մահմեդականություն: Քանի որ, նրանց համար կրոնափոխությունն արդեն խորթ չէր, այս գործընթացը տեղի ունեցավ 1000-1300թ. սելջուկների Ռումի սուլթանության ժամանակ, որի պատճառով նրանք դարձան շիիթ: Մյուս կողմից թուրքական տիրապետության ժամանակներում միշտ էլ համառորեն տարվել է ազգային լեզուների վերացման քաղաքականություն: Հայտնի են ժամանակներ, երբ հայերեն խոսելու պատճառով զանգվածաբար կտրում էին մարդկանց լեզուն: Զարմանալի չէ, որ Փոքր Հայքում և Գամրիքում, հայերի մեծամասնությունը չգիտեր հայերեն, բայց գիտեին «Հայր մերը» և իրենց քրիստոնյա ու հայ լինելը: Իսկ հավատափոխ հայերը, կորցրած լինելով նաև լեզուն, այլևս ոչնչով չէին տարբերվում շիիթ թուրքերից, այսինքն դարձել էին «այրում»:
         Թուրքիայի կողմից շիիթների հալածանքները վերաբեր-ում էին նաև այրումներին, և նրանք գերադասեցին տեղափոխվել Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստանի տարածքը: Դա կարելի է  բացատրել  ոչ թե ժառանգական (գենետիկ) հիշողությամբ, այլ հատկապես նրանով որ, թեև պատկանում էին նույն դավանանքին, նրանք սելջուկների կամ պարսիկների միջավայրում իրենց զգում էին խորթ, իսկ տիրապետող սունիթների միջավայրում  քրիստոնյա հայերի հետ համարյա բախտակից էին ու հավասար:
    Տեղափոխվելով Արևելյան Հայաստան՝ նրանք տեղաբնակների նման սկսեցին զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ: Ձմռանը անասնապահներն իրենց ոչխարները արածեցնում էին Դաշտային Արցախի ու Արանի տաք հովիտներում, իսկ ամռանը քոչում էին բարձր լեռնային մարգագետինները (յայլաները):
       Տեղաբնակ հայերի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, դեպի լեռները բարձրանալիս նրանց արտերի ու բանջարանոցների մոտով անցնելիս իրենց անասունների գլխներին անցկացնում էին քթոցներ, որպեսզի չվնասեին կանաչ ցանքսերը: Որոշ մարգագետիններում մինչև այժմ էլ կան վայրեր, որոնց անվանում են «սոբիատ յաչմեզ»` «քթոցը պետք չէ», այսինքն այդ վայրերում հանում էին քթոցները: Այլ խոսքով, նրանք իրենց պահում էին որպես կարգապահ հյուրեր, իսկ հայերն իրենց պահում էին որպես հանդուրժող տանտերեր:
         Ըստ ավանդության, որոշ ժամանակ անց, հավանաբար, իրենց հավատակից թաթարների ու լեզգիների աջակցությունը զգալով, նրանք սկսեցին իրենց ավելի հանդուգն պահել, որը փոքր ընդհարումներից վերածվեց մեծ պատաերազմի: Գանձակի խանի ու լեզգիների օգնությամբ նրանք կոտորեցին ու տեղահան արեցին բազմաթիվ հայկական գյուղեր:
         Այլ խոսքով, դավանանքը փոխելու պատճառով Հայ ազգը ոչ միայն կորցրեց իր ազգակիցների մի ստվար մասը, այլև այդ մասը դարձավ մյուսների հանդեպ օտարներից ոչ պակաս կատաղի թշնամի: Այսինքն՝ վերստին կրկնվում են պատմության դասերը, և հայերը միշտ պատժվում են իրենց համահավաք ազգային գիտակցության մեջ օտար գաղափարների նկրտումների նկատմամբ հանդուրժողականության ու անտարբերության պատճառով: Վերջում արժե հիշատակել նաև, որ ըստ լուրերի, 90-ական թվականներին Միջին Ասիա աքսորված մուսուլման հայերը դիմել էին այն տարիների Հայաստանի կառավարությանը՝ իրենց, չգիտես ինչու, հատկապես Մեղրու շրջանում ապաստան տալու խնդրանքով, և մերժվել՝ միանգամայն հեռատեսորեն:      
                                                     
Էդմոն Խուրշուդյան
Արիական հետազոտությունների կենտրոն         

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
        Վերջերս Հայ Արիական Միաբանությունը իր ասուլիսում հայտնեց, որ ինչպես Հայաստանի քաղաքական բոլոր ուղղությունների կառույցների մեջ, այնպես էլ Հայ Ազգայնական  Ճակատում ներդրվել են մասոններ, որոնցից մեկը` Ռուբեն Գևորգյանցը, ինքն է խոստովանել դա:
      Հաշվի առնելով Ռ. Գևորգյանցի` ի օգուտ ջհուդամասոնության գործելու հանգամանքը, Հայ Ազգայնական ճակատի գործունեությունը 4 հիմնադիր կազմակերպությունների կողմից սառեցվել է, մինչև ներքին պարզաբանումների ավարտը:
      Սակայն, ՀԱՃ-ի 7 հիմնադիրներից 3-ը իրենց իրավունք են վերապահել (Ռ. Գևորգյանցի հետ) միասին հանդես գալ ՀԱՃ-ի անունից: Հայ Ազգայնական Ճակատի կանոնակարգը թույլ չի տալիս առանց որևէ մեկ հիմնադրի կայացնել որոշում և ինքնակոչ եռյակի (Գոռ Թամազյան, Ռուբեն Գևորգյանց, Շմավոն Վեզիրյան, սրանց հետ է նաև` ոմն Էդվարդ Էնֆիաջյան) գործունեությունը կեղծ է և վարկաբեկում է Հայ Ազգայնական Ճակատ հասկացությունը:
        Եթե մասոնությանը ծառայող «ազգայնականները» ցանկանում են ունենալ «ճակատ», ապա կարող են ստեղծել Հայ
մասոնական  ճակատ:
Հայ Ազգայնական Ճակատ
ի դեմս՝
Հայ Արիական Միաբանության,
Հայարիական Միասնական Բռունցքի,
«Մաշտոց Միավորում» հ/կ-ի,
Աբովյանի Ազգային Ուժերի Միացյալ Դաշինքի

.Հ. Գ. –  Չնայած այս հանգամանքին, Հայ Արիական Միաբանությունը վճռական է հայ ազգայնական դաշտն առողջացնելու, ամբողջացնելու գործում, և որևէ լրտես, մասոն կամ դավաճան չեն կարող կասեցնել հայ ազգայնականության առաջընթացը: Հայ Արիական Միաբանության ս/թ. հոկտեմբերի 1-ի. «Ջհուդա-մասոնական ագրեսիան ընդդեմ Հայաստանի» թեմայով ասուլիսից հետո, էլ ավելի բորբոքվեցին կրքերը, և որոշ «ազգայնականներ» միտումնավոր, որոշներն էլ՝ տգիտությամբ, փորձեցին պաշտպանել մասոնական տեսակետները Հայաստանի ազգայնական դաշտում: Այս «պայքարին» կամա, թե ակամա մասնակցեց նաև ՀԱԲ-ի նախկին գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանը, որը վերջնականապես վարկաբեկեց իրեն, ցույց տալով, որ իր անհեռատեսությամբ ծառայում է ջհուդա-մասոնության շահերին: 
Ավելի քան մեկ տարի առաջ Հայ Արիական Միաբանությունը պատերազմ էր հայտարարել սիոնա-մասոնական դաշինքին, և այսօր այդ պատերազմը մտել է բացահայտ առճակատման փուլ: Մենք վստահ ենք, որ կասեցնելու և ջախջախիչ հակահարված ենք տալու ջհուդա-մասոնական ներխուժմանը (ագրեսիա), որը վերջին հարյուրամյակում ամենավտանգավոր փուլին է հասել (Հայոց ցեղասպանություն, Հայրենիքի մեծ մասի կորուստ, Հայոց պատմության աղավաղում, Հայաստանից հայության բռնի տեղահանման քաղաքականություն, երկրի տնտեսության փոշիացում, Հայ ազգի բարոյազրկում, ապազգայնացման համակարգված ու համատարած գործընթաց…):
Մենք հավատում ենք, որ լինելով ՀՆԱԳՈՒՅՆ ԱԶԳ, հաղթել ենք հենց իրեն՝ ամենազոր Ժամանակին: Որպես ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ՝ մենք միշտ եղել ենք կյանքի՝ հանուն լույսի և ընդդեմ խավարի պայքարող առաջապահներ:
Այնտեղ, ուր կա կա՛մք, կա նաև ճանապարհ: Եթե կա պայքար, կլինի նաև հաղթանակ:

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։