Բաց նամակ «Հայլուր» լրատվական հեռուստածրագրի պատասխանատուներին
Խոստովանում եմ՝ բազմազբաղությանս եւ հայկական հեռուտակայանների ծրագրերի չափազանց ցածրորակության պատճառով հազվադեպ եմ դիտում հայկական հեռուստակայանները£ Հաշվի առնելով օրվա խորհուրդը, որոշ բացառություն արեցի մայիսի 9-ի եռատոնին£ Բայց եւ այնպես՝ էլի նույն անորակությունը……
Հ 1-ի «Հայլուր» լրատվական ծրագրի մայիսի 9-ի ժամը 17-ի հաղորդումը դիտելով, այնտեղ հայտնաբերեցի հետեւյալ թերիներն ու սխալները՝ ըստ հաջորդականության.
– Տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում հնչեց «ցանկացած» ռուսաբանությունը՝ «ամեն, որեւէ, յուրաքանչյուր» եւ նման հայերեն բառերի փոխարեն£ ՀՀ նախագահի անձնակազմում հայերենին տիրապետող մարդ չկա՞, որ բանասիրական ֆակուլտետից շրջանավարտ նախագահին ի հարկին հուշի պետական միակ լեզվի անաղարտության մասին, որը նաեւ պարտավորություն է՝ ըստ ՀՀ «Լեզվի մասին» օրենքի£ Մինչեւ ե՞րբ է ռուսերեն «լյուբոյ» բառի «ցանկացած» թարգմանական օտարաբանությունը քանդելու մեր լեզուն եւ խարտոցելու մեր ներվերը……
– Որ հայտնագործությունների անսպառ աղբյուր է դարձել «Հայլուրը»՝ համոզվեցի եւս մի քանի րոպե անց£
Մեկ ուրիշ աշխատակից Երեւանի երկաթուղային կայարանում մի հուշաքարի բացման արարողության մասին իր ռեպորտաժում մեծապես արժեւորեց Հայրենական մեծ պատերազմում հայ երթուղայինների ներդրումը£ Այո՛, սխալ չեք կարդում. նա այդպես էլ ասաց՝ երթուղայիններ£ Շնորհիվ այս պարոնի, իմացանք, որ դեռեւս 1940-ական թվականների առաջին կեսին Հայաստանում երթուղայիններ են եղել…
Մի գուցե այս պարոնը նկատի է ունեցել ա՞յն, որ պատերազմի տարիներին վագոններում մարդիկ իրար գրկած կամ իրար գլխի վրա թառա՞ծ են ուղեւորվել՝ նախանշելով վերջին տասնամյակների երթուղայինների առ այսօր շարունակվող «քաղաքակիրթ» սպասարկումը……
Սպասե՞նք «Հայլուրի» նոր հայտնագործություններին……
Գեւորգ Յազըճյան
«Լուսանցք» թիվ 19 (105), 2009թ.



