Թիվ 24 – հ. 13 – 2003

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 24 – հ. 13 – 2003 

ԻՆՉՈՒ՞ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԼԽԻՎԱՅՐ,
ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

         Երբ մենք կրկնում ենք մեծն Նժդեհի ժամանակների ցեղակրոն հայորդիների «Հայաստանը՝ հայերին» կարգախոսը, շատերն են կամա թե ակամա խրտնում այդ մտքից, առանց խորանալու դրա իմաստի մեջ, և մեզ համարում են ծայրահեղականներ:
       Այո’, Հայաստանը մի քանի դար է ինչ հայինը չէ, կամ ձևականորեն է հայինը, և սա ավելի քան ակնհայտ է: Մեր Հայրենիքը ղեկավարում են օտարները, հաճախ՝ ծախու հայերի միջոցով, կամ՝ «հայացած» այլազգիների: Նախորդ երկու Հայաստանի հանրապետություններն էլ բնույթով հայկական չէին, այս երրորդն էլ նմանապես, ավելին՝ սա հայկական չէ ո’չ բնույթով, ո’չ տրամաբանությամբ: Այսօր էլ ջհուդա-մասոնական օթյակների ստվերն է ղեկավարում Հայաստանը, և սրանք էլ են մեզ՝ հայ ազգայնականներիս, պիտակավորում որպես ծայրահեղականներ:
       Իսկ ի՞նչ է ծայրահեղականությունը:
         Մեր ամենապարզ մեկնաբանմամբ՝ դա տվյալ տեսակի շեղումն է իր բնական   ընթացքից, կամ «դրական» կամ «բացասական» շեղումներով, ինչն արդեն կարևոր չէ: Ցանկացած շեղում բնական ազգային ուղուց՝ հանգեցնում է արհեստականի առաջացման:
        Հիմա տեսնենք մենք՝ ազգայնականներս ենք շեղվա՞ծ, թե՞ ապազգայիններն ու օտարահպատակները, որոնք ամենաշատն են բղավում ծայրահեղականության մասին:
      Մարդու և տեսակի (ազգի) բնական ընթացքը՝ դա բնության (տիեզերքի) մեջ արարչադիր օրենքներին համահունչ ապրելն ու զարգանալն է: Ինչ նպատակով և առաքելությամբ Արարիչն արարել է արարածին, այդ առաքելությամբ էլ պիտի առաջնորդվի մարդ-արարածը, իհարկե, դրսևորելով ի վերուստ տրված ազգային ինքնուրույնություն, ինքնատիպություն՝ Բնական Արժեքային Համակարգի (Տիեզերակարգի) բազմազանությանը համապատասխան: Եթե հայ մարդը ձուլվելու խնդիր ունի, ապա՝ միայն իր արարչական ակունքների՝ բնության (տիեզերքի) մեջ…
        Իսկ եթե մարդը նախընտրում է առաջնորդվել կենդանական (գուցե՝ բուսական) աշխարհին համապատասխան սկզբունքներով, ապա դա նրա անձնական խնդիրն է, և չի կարող այդուհետ դառնալ մարդկային տեսակի բնութագրական չափորոշիչ, եթե նույնիսկ մարդ-կենդանի հիբրիդը առնետների պես բազմանա: Նման քանակը երբեք ու երբեք որակ չի տա, այն էլ՝ բնական, ազգային պատկանելությամբ մարդ տեսակին…
       Այդ դեպքում ո՞վ ենք մենք, և ո՞վ են նրանք՝ մեզ ծայրահեղական կոչողները:
         Մենք հայ ազգապաշտներ ենք և նպատակ ու առաքելություն ունենք պահպանելու, զարգացնելու մեր տեսակը բնության սրբազան կարգի՝ հիերարխիայի մեջ: Սա յուրաքանչյուր տեսակի բնական՝ արարչատուր իրավունքն ու պարտականությունն է: Մենք էլ մեր իրավունքների ու պարտականությունների մեջ ենք, և սա ծայրահեղություն չէ: Ծայրահեղությունն այն է, երբ մի տեսակը մյուսին պարտադրում է ի’ր նպատակներն ու առաքելությունը, շեղելով նրան հավերժական գոյատևման պայմանից՝ սեփական դեմքից՝ ինքնատիպությունից: Համամարդկային արժեքները ձևավորվում են տարբեր ազգերի ստեղծած ուրույն արժեքներից, եթե ոչնչանում է որևէ ազգ կամ ազգային արժեք, ապա դա կորուստ է համայն մարդկության համար, կորուստ՝ անդառնալի, որը նոսրացնում է համամարդկային գունագեղ գանձարանը: Իսկ այդ գանձարանը գնալով նոսրանում է համապարփակեցման (գլոբալիզացիա) հակամարդկային ու հակազգային պարտադրանքի մեջ: Սա իրականացնողներն են ծայրահեղականներ, որոնք դեմ են գնում բնության բազմազանությանն ու տեսակների առաքելությանը, համամարդկային արարչական գանձարանին: Սրանք են ազգերի ու մարդկության թշնամին, սրանք են ստեղծում արհեստական մարդ (կլոնավորում) և արհեստական ազգեր (խորհրդային ժողովուրդ, ամերիկացի ազգ…) և սրանք են ահա’, ծայրահեղականները: Դա է պատճառը, որ սրանք ոչ թե սիրով ու բարությամբ, մշակույթով ու ոգեղենությամբ են լցնում աշխարհը, այլ՝ զենքով ու բռնությամբ, ավերով ու պատերազմներով…
       Եվ ուրեմն ծայրահեղությունը ոչ թե բնական ազգային-ազգայնականն է, այլ՝ հակաբնական ու անդեմ համապարփակեցումը, որը կործանման է տանում ոչ միայն բնածին ազգերին, այլև՝ մարդկությունն ու մոլորակը: Անդեմ ու անհոգի մարդը (արարչածին մարդն ունի հոգի, արհեստածինը (կլոնավորումից առաջացած)՝ հոգի չունի) կործանարար է իր անբնական էությամբ:
      Եվ ահա, «զոմբիացնում» են մարդկությանը, այդ թվում՝ նաև հայությանը, վաղուց սկսած համապարփակեցմամբ, որը փոխելով իր ձևերը, բովանդակության մեջ նույն կործանարար բնույթն ու էությունն է կրում:
            
ԻՆՉՈՒ՞ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԼԽԻՎԱՅՐ,
ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝
 ԻՆՉՊԵՍ ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

    Առաջներում պատերազմներով էր որոշվում աշխարհի տերը, նաև՝ ազգերի ճակատագրերը: Այժմ պատերազմը ծայրահեղականների ամենածայրահեղ քայլն է: Այո’, շատ վաղուց «տաք» պատերազմներին փոխարինել են այլ տիպի պատերազմները. տնտեսական, հոգևոր, մշակութային, լեզվակրթական և այլ ոլորտներում իրականացվող, որի դեպքում զենքի և զորքի կարիք չի զգացվում: Այժմ այլ ձևերով ու ներխուժումներով է դիմազրկվում մարդկությունը:  
                              
1. Հոգևոր-կրոնական համապարփակեցում.
        Համաշխարհային հորջորջվող ցանկացած կրոն «կոսմոպոլիտ» գաղափարախոսություն է և հետապնդում է ազգերի ոչնչացման, ձուլման նպատակ: Սրանք ձգտում են ձևավորել մարդու, որը քրիստոնյա է, բուդդայական, կրիշնայական, մահմեդական… բայց չունի ազգային դեմք և առաքելություն, նա պիտի ծառայի կրոնին և Աստծո հանդեպ համակվի վախով (ոչ թե արարչական սիրո խոնարհումով ու նվիրումով), համակերպվի  իր՝ նույնիսկ ստորացուցիչ կարգավիճակին… Մեր դեպքում քրիստոնեությունն է դարձել հայության հոգևոր «կոսմոպոլիտ» ձուլարանը՝ անդեմ (հավատացյալ) մարդկություն ձևավորելու գործում: Քրիստոնեական «Բիբլիա»-ի («Աստվածաշունչ»-ը միայն հայերեն է օգտագործվում և բացարձակ անտեղի, շատերն էլ՝ ի հակառակ դրան, այն «Սատանայաշունչ» են ներկայացնում) ո’չ մի մարգարե, ո’չ մի պատմական անցուդարձ, ո’չ մի «սուրբ» խոսք առնչություն չունի Հայաստանի, հայության ու նրա առաքելության հետ: Սա ջհուդա-հրեական ցնդաբանություն է՝ որը սրով ու ավերով պարտադրվեց Արիական (Հնդեվրոպական) տեսակին (խաչակրաց արշավանքներ) և ցավոք՝ հայության «քրիստոնեագլոբալացման» առաջնեկությամբ: Եվ հայությունն էլ որպես արժանի պատիժ ցայսօր կրում է այդ խարանը, իսկ շատերն էլ հպարտորեն դա վերագրում են, թե Հայ Ազգը Քրիստոսի պես խաչվում է այլերի փրկության (մեր կողմից ասենք՝ ընտրյալության ու առաքելության) համար: Միթե՞ սա չէ ծայրահեղությունը, ստրկացնելով զոհաբերել սեփական տեսակը՝ այլոց բարգավաճման օգտին: Ավելին, սա արդեն դարերով քրիստոնեակրթվածության բթամտության հետևանք ծայրահեղություն է՝ կույր, ազգամերժ մոլագարություն…
    Այդ ինչու՞ հայ քրիստոնյաները ավերեցին, վառեցին Հայոց Տաճարները, Հայոց Պատմությունը, Գիտությունն ու Մշակույթը արձանագրած Մատյանները, իսկ  հռոմեական, հունական, պարսկական, հնդկական… գիտապատմամշակութային արժեքները պահպանվեցին՝ անկախ դավանափոխություններից ու իշխանափոխություններից: Եվ արդյո՞ք դա հայ քրիստոնյաներն արեցին, թե՞ նրանց հովիվներ դարձած ասորիներն ու պարթևները դա կազմակերպեցին՝ տխմարացնելով «մեր» քրիստոնյա հոտին, որն էլ հոշոտեց ու խեղեց հայկական ամեն բան, հայի հոգին…
     Այսօր էլ շարունակվում է այդ տխմարացման գործընթացը: Պետականորեն, դրսի (նույն) ուժերի թելադրմամբ հալածվում ու ձևախեղվում է վերազարթոնքի մեջ գտնվող հայ ազգայնականությունը, որը փորձում է հային վերադարձնել իր արմատներին՝ հայ-արիական, ցեղակրոն հավատամքին: Սակայն, ներկայիս Հայոց Պետության բնույթը հայկական չէ, այն պատված է ապազգային շղարշով, ուստի կրոնական – հոգևոր – հավատամքային համապարփակեցումը՝ հուդա – քրիստոնեական եկեղեցու և տարաբնույթ աղանդների տեսքով, դեռ սպառնում է Հայությանն ու Հայոց Աշխարհին:

  
2. Քաղաքական-գաղափարական համապարփակեցում.
    Այժմ ՀՀ քաղաքական դաշտն ամբողջովին ապագաղափարականացված է, և սա արված է միտումնավոր: Քաղաքական հոսանքները տարանջատվում են տնտեսական մոտեցումների տեսանկյունից՝ կախված նրանց լիբերալ-ազատական կամ սոցիալիստ-ընկերվարական ուղղություններից: Իսպառ բացակայում է պատմաքաղաքական գաղափարախոսությունը, որի հիմքի վրա են կառուցվում ազգային ու պետական քաղաքականությունը, ռազմավարությունը, ազգային անվտանգության և պաշտպանության հայեցակարգերը, Հայաստանի ու Հայության մարտավարական սկզբունքները: Նման գաղափարախոսությամբ է պայմանավորված բարեկամի ու թշնամու կերպարների ձևավորումը, պետության բազմակողմանի ներքին և արտաքին քաղաքականությունը: Բայց հիմա այս բոլորը բացակայում են և քաղաքական դաշտն անդեմ է ու ձուլվել է տնտեսական համահարթեցման մեջ:
      Առավել բարդ է գաղափարական ոլորտի վիճակը: Մեր հասարակական-քաղաքական կառույցների մեջ գերիշխող է օտարին կապկելու մոլուցքը, եվրոպացի՞, թե՞ ասիացի երևալու բթամտախաղը: Ապազգային «կոսմոպոլիտ», նույնիսկ հակազգային բարոյախոսությունները ներխուժել են քաղաքական վերնախավ և ամրագրում են «քաղաքականությունը պոռնկություն է» սին տեսակետը: Այստեղ համահարթեցումը գրեթե գագաթնակետին է հասել: Գաղափարախոսական գործունեություն ծավալվում է միայն ազգայնական դաշտում, որը մշտական «հալածանքների» է ենթարկվում ապազգային և օտարահպատակ ուժերի կողմից: Ցեղակրոն ուսմունքն ու հայ-արիական գաղափարները ավանդական և արմատական գաղափարախոսության առանցքն են, որոնց հակադիրը ներկա քաղաքական դաշտում չկա, սակայն, կա լուրջ օտարահաճ հակադրություն՝ ազգային-ազգայնականը ճնշելու ոչնչացնելու նպատակով: Այս գործում ազգակործան ամենամեծ չարիքը դարձել են հայախոս, բայց ոչ հայահոգի ԶԼՄ-ները, «դեղին» մամուլը՝ ծախու լրավությունը::

3. Իրավական-բարոյահոգեբանական համապարփակեցում.
        ՀՀ Սահմանադրությունն արդեն իսկ ամրագրել է օրենք-ներ, որոնք առավելապես բխում են մարդ-անձի, քան՝ ազգի շահերից: Նման պետությունն իր բնույթով երբեք չի կարող ազգային լինել, ինչքան էլ փորձ արվի բարձրաձայն թմբկահարել, թե ազգային պետություն ունենք: Մեր Սահմանադրությունը որպես պատիժ դեռ քիչ էր, հիմա էլ Եվրախորհրդի պարտադրանքներն են մեզ համար դառնում օրենք և իրավունք՝ պոռնիկներին, միասեռականներին, աղանդավորականներին ու նմանատիպ այլ մոլագար «մարդ» կոչեցյալներին թույլ տալով ապականել ու այլանդակել մեր ազգային գրված ու չգրված օրենքները, նաև թույլատրելով սանձարձակ անհատին՝ ազատորեն ծառայելու օտարին, միաժամանակ դիմակայելու սեփական ազգի սովորույթներին ու ազգային ավանդույթներին: Սրանից էլ աստիճանաբար ձևախեղվում և «գլոբալացվում» է մեր բարոյահոգեբանական նկարագիրը: Բարոյական արժեքները, հայկական հոգեբանությունն ու մտածողությունը տեղը զիջում են «համամարդկային», «համաշխարհային» հորջորջվող պատկերացումներին ու բարոյախոսություններին, որոնք պահպանողական նվիրյալ հայ անհատին աստիճանաբար դարձնում են սանձարձակ, այլասերված, ծախու ու անհոգի արարած՝ պատրաստ հանուն սեփական անձի դատապարտելու ազգին, հանրությանը…

4. Մշակութային-լեզվակրթական համապարփակեցում.
     Այս ոլորտում համապարփակեցումը մեզանում սկսվել    էր դեռևս խորհրդային տարիներին, սակայն, այժմ «արևմտյան քաղաքակրթությունը» և «եվրոպական արժեքները» ոչնչացնում են Հայոց հինավուրց մշակույթը, արժեքային համակարգը, որպես՝ իբր իր դարն ապրած երևույթ: Եթե մեր մշակույթը արդիականացման կարիք ունի, ապա միայն Հայոց Արժեքային Համակարգի վրա հիմնվելով պիտի դա իրականացվի, և ոչ թե հենվի ներմուծված, հայի էությանն անհարիր օտար արժեքների ու բարքերի վրա: Սակայն, համապարփակեցման ջատագովներն այլ կարծիքի են, նրանք դեմ են ոչ միայն ազգայինին, այլև՝ ազգերին, քանզի աշխարհաքաղաքացիություն են քարոզում, ուստի ցանկացած ազգային երևույթ, մեր դեպքում՝ հայ արվեստը՝ երգը, պարը, խոսքը… անընդունելի է նրանց համար: Եվ ոչ միայն մշակույթը, այլև՝ լեզուն ու հայեցի կրթությունը: Համապարփակեցումը լեզվաքաղաքականության մեջ հանգեցրել է ՀՀ-ում հայոց լեզվի դերի ու կիրառության նվազեցմանը, իսկ գերիշխանություն ունենալու համար, ամենաթողության պայմաններում «կռվում» են անգլերենն ու ռուսերենը, այս պայմաններում նոր մրցակից լեզուներ էլ կավելանան: Չկա լեզվակիր, չկա նաև լեզու, որից հետո՝ չկա ազգ ու ազգային պետություն:
      Արդյունավետացման (օպտիմիզացիա) գործընթացն էլ վերջնական ոչնչացման է տանում Հայոց ազգային դպրոցը, հանրակրթությունը, որը տարիներ շարունակ դասագրքերի միջոցով (օտարի փողով ու պատվերով գրված) նպատակաուղղված արդեն ապազգայնացնում ու անբարոյականացնում է հայ մանուկ ու երիտասարդ սերնդին:

5. Սոցիալ-տնտեսական համապարփակեցում.
       Այս ոլորտը «ամենագլոբալացվածն» է և ՀՀ բնակչութ-   ան 90-95%-ը հայտնվել է սոցիալապես անապահով վիճակում, եթե չասենք՝ աղքատության մեջ: Սոցիալական անարդարությունն ու անպաշտպանվածությունը միտումնավոր կիրառվող քաղաքականություն է՝ հայությանը հուսալքելու, հանդուրժող, օտարահաճ կամ գաղթական դարձնելու նպատակով:
     ՀՀ տնտեսական համակարգն ավերվեց դեռևս անկա-  խության առաջին տարիներին, մասնավորեցման շղարշի տակ «փոշիացվեց» երկրի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Ազատ շուկայական հարաբերությունները «պարարտ հող» դարձան «գլոբալիզացիայի» սերմնացանների համար: ՀՀ-ն արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանք տվող երկրից վերածվեց սպասարկող (խաղատներ, պոռնկատներ, խանութներ, հյուրանոցներ, զարմանազան «օֆիսներ»…) հլու կամակատար պետության: Համապարփակեցման գործընթացը համաշխարհային դրամագլխի միջոցով պարտքի (իբր վարկերի) մեջ թաղեց Հայաստանն ու հայությանը, ստիպելով վաճառել հնարավոր ամեն բան. գործարանները, կապը, ջուրը, հողը, օդանավակայանը, ԲԷՑ-երը, ՀԱԷԿ-ը… մարդկային ու ազգային արժանապատվությունը
      Համապարփակեցումն այսօր ամենուր է, բոլոր ոլորտներում: Սա է ազգերի ու մարդկության դժբախտության պատճառը, և համակարգային ճգնաժամը, որի մեջ հայտնվել է ՀՀ-ն, նույնպես դրա հետևանք է: Ահա թե ինչու են օտարները մեզ միտումնավոր պիտակավորում որպես ծայրահեղականների, և ինչու է Հայաստանը հայտնվել ներմուծված ապազգային հեղեղի հորձանուտում: Միայն հայկական բնույթով շաղախված պետությունը՝ ազգայնական իշխանությունը կըվերափոխի ներկա ծանր, կործանարար իրավիճակը: Համահարթեցման ծայրահեղականությանը կդիմագրավի միայն մեր համազգային միասնական կամքը, համահայկական դիմադրական պայքարը:
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

ՈՒ  Խ  Տ  Ա  Գ  Ի  Ր  Ք  (գիրք առաջին)
Ծ    Ա    Գ    ՈՒ    Մ    Ն    Ա    Ր    Ա    Ն
(Արարատյան Դիցաբանություն)  

 (սկիզբը՝ թիվ 11(22), 12(23)-ում)

Հայ-Արիներ»-ն իր էջերում այսուհետ պարբերաբար կներկայացնի հատվածներ՝ Արորդիների Ուխտի «Ուխտագիրք Արորդյաց»-ից, քանզի այս աշխատությունը համարում է նախնյաց հավատամքի ու ծիսակարգի՝ համակարգված թերևս եզակի ու հաջողված փորձը, որը նաև հսկայական ոգե-գաղափարաբանական ներուժ ունի:

ԿԵՆԱՑ  ՊՏՈՒՂԸ
          Երանության մեջ էին Արին ու Արփին: Ձեռք ձեռքի տված զբոսնում էին Արարատի սքանչելի բնության մեջ, վազվզում էին դաշտերով, լողանում լեռնային գետակների մեջ: Պատանեկան լուսե սիրով էին սիրում իրար. հովի պես քնքուշ էր նրանց սերը, հողմի պես փոթորկող, արևի պես ջերմ, ջրի պես մաքուր, երկնի պես անկիրք: ԵՎ նույնիսկ իրենց մերկությունը չէին զգում նրանք: Երկյուղում էին նայել իրար աչքերի մեջ, երկյուղում էին դիպչել, անգամ, իրար: Մեկը մյուսի զգացմունքների  մեջ մի եթերային էակ էր, որ կարող էր հանկարծ գոլորշիանալ, անէանալ անդարձ: ԵՎ մեծագույն երկյուղածությամբ պահպանում էին իրար:
         Նրանց սիրով հիանում էր Աստղիկ Դիցուհին և հովանավորում էր նրանց սերը: Աստվածամայր Անահիտը իր մոտ կանչեց Աստղիկին և ասաց.
         – Արիի և Արփիի եթերային սերը շատ գեղեցիկ է, մաքուր, բայց անցողիկ է այն: Դու պիտի ապահովես նրանց սիրո հավերժումը:
      – Մի՞թե այս սերը հավերժական չէ, – զարմացավ Աստղիկը:
       ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
     – Երկրային աստվածները ժամանակի ազդեցությունն ունեն իրենց վրա: Եթերային սերը պատանեկության մենաշնորհն է. պատանեկության գարունն է և գարնան պես լուսաշող է, փոթորկող և անկիրք: Բայց գարնան հետ կանցնի այդ սերը, եթե այն չվերաճի պտղաբերումի սիրո: Պտղաբերումի սերն արտահայտվում է սերնդատվությամբ և փոխանցվում է նրանց զավակների միջոցով: Դա է սիրո հավերժումը:
        – Մա՛յր, – ասաց Աստղիկը, – իսկ ինչպե՞ս ապահովեմ նրանց սիրո հավերժումը:
       ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
    – Հենց որ նրանք ամաչեն իրենց մերկությունից, այն կծածկեն: ԵՎ հենց այդ պահից նրանք կերազեն դիմացինի մերկությունը և կձգտեն իրար:
       ԵՎ Աստղիկը հարցրեց.   
    – Ասա ինձ, Մա՛յր, իսկ ինչպե՞ս նրանք զգան իրենց մերկությունը:
       ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.
       – Նրանք պիտի ճաշակեն կենաց պտուղը: Դա աստվածային սիրո հավերժական ծիրն է, որի սերմը ինքը՝ Հայր Արան է գցել Արարատի հողի մեջ:
       Աստղիկը հայտնվեց Արփիին և ասաց.
         – Ո՜վ, չքնաղ քույրի՛կս, եթե ուզում ես հավերժացնել ձեր սերը, ապա պիտի կատարես իմ պատվերը, որ Մայր Անահիտից է գալիս: Գտիր կենաց պտուղը և այդ պտուղի կեսը դու ճաշակիր, մյուս կեսը տուր Արիին ճաշակելու:
        – Ո՜վ, Դիցուհի՛,- ասաց Արփին,- սուրբ է ինձ համար Մայր Անահիտի կամքը, բայց ասա ինձ, թե Արարատի ամենաբազմազան պտուղների մեջ ինչպե՞ս գտնեմ կենաց պտուղը:
       ԵՎ Աստղիկն ասաց.
     – Դա միակ պտուղն է, որ ձեռքով կիսվում է երկու հավասար մասերի:
       Ասաց Աստղիկը և անհետացավ: Իսկ Արփին սկսեց որոնել կենաց պտուղը: Նա Արիին ոչինչ չէր ասում և Արիի հետ զբոսնելիս, նա քաղում էր բազմազան պտուղներ և փորձում էր կիսել երկու հավասար մասերի: Չէին կիսվում: Հանկարծ մի փարթամ ծառի կատարին նա նկատեց արևագույն մի պտուղ:
    Արփիի խնդրանքով Արին բարձրացավ ծառ և պոկեց      այդ միակ արևաթուշ պտուղը: Արփին ձեռքով հեշտությամբ կիսեց այն, և նրա ուրախության ճիչը զարմացրեց Արիին: Պտուղը կիսվեց երկու հավասար մասերի, և կորիզն անջատվելով, ընկավ գետին:
        – Ո՜վ, Արայի երկրային որդի՛, – ասաց Արփին, – սա կենաց պտուղն է: Մայր Անահիտի կամքով մենք պետք է ճաշակենք այն, որ մեր սերը հավերժանա:
        Նա մի կեսը տվեց Արիին, իսկ մյուս կեսը դրեց իր բերանը: ԵՎ հանկարծ Արփին կարծես սթափվեց խոր թմբիրից, նայեց Արիին, նայեց ինքն իրեն, զգաց իր և Արիի մերկությունը, ամաչեց ու փախավ, թաքնվեց թփերի մեջ:
      Զարմացած էր Արին, ոչինչ չէր հասկանում: ԵՎ Արփին կանչեց թփերի միջից.
        – Ճաշակի՛ր պտուղի այդ կեսը, ճաշակի՛ր, թե չէ հավիտյան կկորցնես ինձ: Ճաշակի՛ր և մենք երջանիկ կլինենք:
        Արին ճաշակեց պտուղի իր բաժինը: ԵՎ հանկարծ զգաց իր մերկությունը, ամաչեց ու փախավ: Նա թափառում էր ծառաստաններում, չհամարձակվելով երևալ Արփիին իր մերկությամբ: Նա կանգ առավ մի թզենու առջև, որը լայն և հաստ տերևներ ուներ: Պոկեց թզի մի տերև ու ծածկեց իր ամոթը:
        – Այսպես լավ է,- մտածեց նա և ուրախացավ:
       Մի տերև էլ պոկեց ու տարավ Արփիին: Արփին էլ իր ամոթը ծածկեց թզի տերևով և դուրս եկավ թփերի միջից:
      Նայեցին իրար Արին ու Արփին, տեսան իրար այնքան իրական և այնքան ձգող… ԵՎ սիրո հավերժումը հաստատվեց նրանց մեջ սերնդատվությամբ: ԵՎ նրանց սերնդատվությունը հովանավորում էր Աստվածամայր Անահիտը:
        Իսկ կենաց պտուղը կոչվեց Ծիրան:

ՍԻՐԱԿԸ
      Առաջին արին ծնվեց Արարատում: Արին արի արարեց: ԵՎ առաջին երջանկությունն ու տառապանքը հաստատվեցին Արարատում:
      Զորավոր էր Արիի որդին՝ իր հոր պես: Չէ՞ որ նա աստ-   ված էր, թեև՝ երկրային: Բայց նա աստվածների պես երջանիկ չէր: Ոչինչ նա չէր սիրում, ոչնչից նա չէր գոհանում և ոչինչ չէր  ափսոսում նա: ԵՎ ամենը Արարատում նրան ձանձրույթ ու տառապանք էին պատճառում:
        – Որդի՛ս, – ասաց Արին, – այս հրաշագեղ Արարատի առաջին ծնունդն ես դու: Բայց ինչո՞ւ երջանիկ չես քո ծնունդով:
        – Ի՞նչ է երջանկությունը, ես չգիտեմ, – ասաց Արիի որդին:
       ԵՎ Արին ասաց.
       – Երջանկություն է, երբ զգում ես, որ դու Արարատինն ես և Արարատն էլ քոնն է ու սիրում ես այն ամենը, ինչ քոնն են:
       Արիի որդին ասաց.
       – Այս ամենը իմը չեն, այլ ինձ համար են միայն:
        ԵՎ հասկացավ Արին, որ ինքը՝ երկրային առաջին աստվածը, անկատար արի է արարել: Մեծ վիշտ էր ապրում Արին:
      – Ո՜վ, Հա՛յր իմ, Արա՜, – կանչեց նա, – բա Արիից չարի կծնվի՞: Դու ինձ արարեցիր Արարատում, որ երջանկությունն ու արարումը հաստատվեն Երկրի վրա: Բայց իմ առաջին արարումը անկատար եղավ: Նա չի զգում ծնունդի երջանկությունը, կյանքի երջանկությունը, արարումի երջանկությունը: Ձանձրույթ ու տառապանք է նրա կյանքը: ԵՎ նա իր տառապանքով տառապանք է սփռում իր շուրջը:
    Աստվածամայր Անահիտը հայտնվեց Արիի դիմաց և     ասաց.
     – Հայր Արայի կամքով եմ ես եկել քեզ մոտ: Գիտցի՛ր, որդի՛ս, որ Արիից չարի չի ծնվի  երբեք: Դու արի ես արարել: Բայց գիտցի՛ր, որ քո որդին կատարյալ աստված չէ. նա աստվածամարդ է միայն, և ինքը իր մեջ պիտի կերտի իր կատարելությունը ու հասնի աստվածայնության: Հայր Արան այս գիշեր քո որդու Ես-ը կբաժանի բազմաթիվ ես-երի: ԵՎ քո որդին այսուհետև մշտապես կորոնի իր Ես-ի ամբողջությունը: ԵՎ սիրելով իրեն, նա կսիրի այն բոլորին և այն ամենը, որ իրենն են՝ իր Ես-ի ամբողջության մասերը: Այդպես նա կերջանկանա: ԵՎ երջանկանալով, նա կատարյալ Արի կլինի և կհասնի աստվածայնության: Նա ինքը կլինի սիրո ակունք՝ Սիրակ և սերը կհաստատի Արիների մեջ:
      ԵՎ գիշերով, երբ Արիի որդին քնած էր, Հայր Արան բաժանեց նրա Ես-ը բազմաթիվ ես-երի:
      Առավոտյան արթնացավ Արիի որդին: Նայեց իր շուրջը       և տեսավ, որ ամեն ինչ փոխված է, ամեն ինչ նորովի է: Արևը ուրախ ժպտում է իրեն, ջրերը կարկաչելով երգում են իր համար, ծառերը նազում են իր շուրջը… Զարմացել էր Արիի որդին, և նրան թվում էր, թե ամենը կենդանի են, շնչում են և խոսում են իր հետ: Նա զմայլված դիտում էր Արարատյան այդ հրաշալիքը, որ մինչ այդ երբեք չէր տեսել: ԵՎ այդ հրաշալիքների մեջ տեսավ և իրեն՝ իրեն իրենից դուրս:
        «Մի՞թե ես քնած եմ դեռ» – մտածեց նա և շփեց աչքերը: Նա համոզվեց, որ արթուն է: Բայց ինքը իրենից դուրս և բազմաթիվ անձերի մեջ… մի՞թե դա երազ չէ: ԵՎ նա վազեց Արիի մոտ:
      – Հա՛յր իմ, – կանչեց նա, – մի՞թե ես երազ եմ տեսնում արթուն վիճակում: Բազմաթիվ անձեր՝ բոլորն էլ ես եմ, իսկ արև ու քար, ջուր ու ծաղիկ խոսում են ինձ հետ…
       Ժպտաց Արին ու ասաց.
       – Դա երազ չէ, որդի՛ս, դա իրականություն է: Հայր Արայի կամքով այդ բոլորը դու ես. քո ամբողջությունն են նրանք տարբեր անձերի մեջ: ԵՎ այդ բոլորը քոնն են, այլ ոչ՝ քեզ համար: Դու նրանց մեջ ես ապրում և նրանցով ես ապրում: ԵՎ պահպանելով նրանց՝ դու քեզ ես պահպանում, զորացնելով նրանց՝ դու քեզ ես զորացնում և սիրելով նրանց՝ դու քեզ ես սիրում: Դու մշտապես պիտի որոնես քո ամբողջությունը նրանց մեջ: ԵՎ ամբողջանալով, դու կհասնես աստվածայնության:
        ԵՎ Արիի որդին սկսեց որոնել իր ամբողջությունը: ԵՎ որոնելով, նա երջանկացավ: Նրա մեջ արթնացավ աստվածային սերը՝ սեր դեպի ինքն իրեն՝ իր ամբողջության մեջ: ԵՎ ինքն իրեն տեսնում էր բոլորի մեջ, որ իրենն էին, որ ինքն էին: ԵՎ նա նվիրվում էր նրանց, զորացնում էր նրանց:
    ԵՎ այդպես սերն ու արարումը հաստատվեցին Արարատում Արիների մեջ: ԵՎ Արիի որդին կոչվեց Սիրակ:

ՅԱՀՎԱՀԸ
     Արարատում ապրում էր Արին իր թոռների ու ծոռների    հետ: Երջանիկ էին նրանք, ապրում էին աստվածավայել, արարում էին, կերտում, և չկար ո՛չ խռովություն, ո՛չ հիվանդություն:
      Արիները արևի հետ էին խոսում, աստղերի հետ խորհր-  դի էին նստում: Զոհ էին մատուցում Աստվածներին և Աստվածների հովանավորությունն էին վայելում: Մեծ խարույկներ էին վառում և ցուլ կամ խոյ էին խանձում այդ խարույկների վրա: Խանձաբույր ծուխն ու արյան հոտը տարածվում էր Արարատով մեկ ու բարձրանում երկինք: ԵՎ բոլոր Աստվածները սիրով գալիս էին, բազմում զոհասեղանի շուրջը, վայելում Արարատի ճոխ բարիքները և օրհնում Արիներին:
       Բոլոր Աստվածներին զոհ էին մատուցում Արիները, չէին մոռանում ոչ մեկին և ամեն մեկի համար որոշակի օր էին հատկացրել: Բայց ամենից շատ և ամենից ճոխ զոհաբերությունը Արիները նվիրում էին Հայր Արային և Ամենազոր Վահագնին: Դրանից բոլորովին չէին սրտնեղում Աստվածները և սիրով իրենք էլ էին փառաբանում Արային ու Վահագնին:
      Միայն Յահվահն էր սրտնեղում դրանից: Արիները նրա համար զոհաբերության միայն մեկ օր էին սահմանել և այն էլ՝ ցրտաշունչ ձմռանը: Նա լուռ իր մեջ պահում էր վիրավորանքը և չարանում էր Արիների ու Վահագնի դեմ: Նախանձը կրծում էր նրա հոգին, բայց նա զսպում էր և խորհում, թե ինչպես նսեմացնի Վահագնին Արիների ու Աստվածների մոտ:
      Յահվահի տոնին, երբ Արիները զոհ էին մատուցում նրան, խիստ ցուրտ էր և բուք: Բոլոր Աստվածները հավաքվել էին զոհասեղանի շուրջը, վայելում էին մատաղը և փառաբանում էին Յահվահին: Միաժամանակ փառաբանում էին նաև Արային ու Վահագնին: Բոլորը ուրախ էին: Լուռ էր միայն ինքը՝ Յահվահը: Նա զոհասեղանից չէր օգտվում և միայն խմում էր ու խմում: Նա վրդովված էր, որ իր տոնին էլ իրենից առաջ Վահագնին էին փառաբանում:
        Յահվահը հարբել էր: ԵՎ հարբած, նա կիսատ թողեց զոհաբերության ծիսակատարությունը ու թռավ գնաց Արայի մոտ:
       – Յահվա՛հ,- բարկացավ Արան, – Աստվածներին վայել չէ զոհաբերության ծեսից հեռանալ, այդ ի՞նչ չարություն ես նյութում քո մեջ:
     – Հա՛յր իմ, – ասաց Յահվահը, – ես զոհաբերության սեղանից հեռացա, որովհետև խիստ վիրավորված եմ քեզ համար. Արիները փառաբանում էին Աստվածներին և քո անունից առաջ Վահագնի անունն էին տալիս:
     – Դու չարախոսո՛ւմ ես, Յահվա՛հ, – զայրացավ Արան, – աստվածավայել չե՛ս խոսում: Արիները միշտ ինձանից հետո Վահագնին են փառաբանում, քանզի Վահագն է նրանց զորության հովանավորը: Քո հարբած լեզուն ասում է այն, ինչ սթափ ժամանակ նյութում է քո հոգին:
        ԵՎ Արան չարախոսության համար պատժեց Յահվահին. նրան վտարեց երկնքից և ստորգետնյա Արքա կարգեց:
      – Այնտեղ դու քո չարության պահերին ցնցվի՛ր  և  հանդարտվի՛ր, – ասաց Արան:
       ԵՎ Յահվահը այնուհետև ստորգետնյա տիրակալ դարձավ: Բայց իր հոգու մեջ մշտապես պահում է ատելությունը Վահագնի և նրա հովանավորյալ Արիների դեմ: ԵՎ երբեմն, երբ նրա մաղձը շատ է կուտակվում, նա ցնցում է Արարատը, պատժելու համար Արիներին: ԵՎ Արիները այնուհետև վախենում էին Յահվահից ու այլևս նրան զոհ չէին մատուցում:

ՀԱՎԵՐԺԱՊԱՏՈՒՄ
        ԵՎ Արարիչը Բնության մեջ հաստատել է բնական պարբերությունների մշտական հաջորդականություն, որպեսզի  Բնությունն անընդհատ նորոգվի, թարմանա և դրանով ապահովի իր բացարձակությունը: Արարիչը բնական պարբերություններ է սահմանել և Երկրի վրա, որ անվանում ենք տարի:
    Երկրի վրա ամեն պարբերություն՝ տարի, սկսվում է գարնան երկունքով, երբ հալչում է ձմեռվա ձյունը, ողողում է հողը, և կյանքի ծիլերն են բարձրանում հողի կրծքից: ԵՎ գարունը Երկրի վրա արտահայտում է նոր տարվա սկիզբ:
     Տիեզերական ամեն պարբերություն սկսվում է Տիեզերական Գարնան երկունքով, որը Երկրի վրա արտահայտվում է Համաշխարհային Ջրհեղեղով:
     Ջրհեղեղը ողողում է Երկրի Հարաբերական Ցամաքը:      ԵՎ Երկրի ամբողջ զգացական կյանքը խտանում է իր արմատների մեջ՝ Կենաց Գոտում: Կենաց Գոտին շատ բարձր դիրք ունի և արևելքից արևմուտք ձգվող լեռնաշղթաներով պաշտպանվում է ջրի հոսանքից: ԵՎ Կենաց Գոտին Երկրի Հավերժական Ցամաքն է: Կենաց Գոտու մեջ է գտնվում նաև երկրային աստվածների՝ Արիների Արարատը:
         ԵՎ Տիեզերական Գարնան այդ երկունքից ծնվում է Արայի Որդի Վահագնը հենց Արարատում՝ հովանավորելու և առաջնորդելու համար Արայից սերված Արի Ցեղին: Վահագնի  ծնունդը  հաստատում  է  Տիեզերական  Նոր  Տարվա սկիզբ: Վահագնի ծնունդով սկսվում է Երկրային կյանքի նոր պարբերություն, նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:
       Արարատում միայն ուժեղներն էին վերապրում Ջրհեղեղը: ԵՎ ուժեղներից էին միայն ուժեղներ ծնվում: ԵՎ ապրում էին Արիները որպես աստվածներ՝ երկրային աստվածներ, աստվածային զորությամբ:
    Բարեպաշտ էին Արիները, հետևում էին Անմահ Աստվածներին, զոհ էին մատուցում նրանց: ԵՎ Անմահ Աստվածները հովանավորում էին Արիներին: Արիները երջանիկ էին ու առողջ: Նրանք չգիտեին, թե ինչ է հիվանդությունը և ուժահատ ծերությունը. մշտապես ուժեղ էին ու ամուր: Նրանց երկարատև կյանքին հաջորդող մահը նման էր հանգիստ ու մեղմ երազի:
     Կյանքով լի էին Արիները Տիեզերական Գարնանը: Նր-   անք սիրում էին կյանքը, բայց մահից էլ չէին վախենում, քանզի  հավատում էին իրենց հավերժությանը, որը հաստատվում էր անընդհատ վերածնունդով իրենց սերունդների մեջ:
       Տիեզերական Գարնանը հաջորդում էր Տիեզերական Ամառը: Երկրի ջուրը նահանջում էր, սառցալեռներ գոյացնելով բևեռներում: ԵՎ աստիճանաբար բացվում էր Հարաբերական Ցամաքը:
       ԵՎ Արարատից՝ Արի տոհմերից գաղթական խմբեր տարածվում էին նոր ցամաքի վրա: ԵՎ այդ բոլորն էլ հենց Արարատում իրենց Հայրական Տոհմերը ունեին, իրենց տոհմական որակներն ունեին, իրենց տոհմական արժեքներն ունեին և՛ սովորույթներ, և՛ ավանդույթներ… այդ ամենը ունեին Մայր Արարատում: ԵՎ այդ ամենը հետներն էին տանում, և նոր Հողերում իրենց Տոհմերի ճյուղերն էին ստեղծում: Հենց այդ ազգակից խմբերը Արի Ազգեր էին կազմում և հենց Հայրական Օջախի կողքին իրենց Ազգային Տներն էին շինում:
     ԵՎ այդ բազմաթիվ Ազգերը Արի՝ նույն ծառի ճյուղեր, ազգակից միմյանց, հենց նույն Արմատից սնունդ էին ստանում, Հայրական Օջախից կրակ էին ստանում: ԵՎ Ազգերն Արի առողջ էին այնքան, որքան սնվում էին իրենց Արմատից և Արարատում իրենց Արմատն էին զգում, որով կապվում էին Հայր Արային և Անմահ Աստվածներին:
      Բայց եկավ Աշուն: Չորանում էր ցամաքը: Նորանոր հո-  ղեր էին բացվում ջրի տակից, և պակասում էր Երկրի ջուրը: Վիշապը Երկիր էր իջել, բռնել էր ջուրը, այն հավաքում էր բևեռներում և սառեցնում: ԵՎ ցամաքը զրկվում էր ջրի պաշարից: Ջրի պակասը առանձնապես զգացվում էր Հարաբերական Ցամաքի վրա, Արարատից դուրս: Դժվարանում էր կյանքը: Իսկ Վիշապը զոհ էր պահանջում ջուր տալու համար և ո՛չ պարզապես զոհ, այլ պահանջում էր զոհաբերել Արիներ: ԵՎ Արիները զոհում էին իրար: Արի Ազգերը իրար էին սպանում, իրար հոշոտում և Արի եղբոր արյունով սնում Չարի Վիշապի ստամոքսը անհագ:
      ԵՎ տկարանում էր Արիների աստվածային զորությունը: ԵՎ սաստկանում էին դաժան ու արյունալի պատերազմները: Արի Ազգերը լքում էին իրենց Աստվածներին և մի կում ջուր ստանալու համար երկրպագում էին Վիշապին: Իսկ Չարի Տիտանները զորանում էին, քանզի նրանք ջրի պակասություն չէին զգում. չէ՞ որ նրանք հողածին  էին, և Վիշապն էլ հովանավորում էր նրանց:
       Արի Ազգերը հոգեպես կտրվում էին Արարատից: Նրանք այլևս չէին սնվում իրենց Արմատից ու չէին պահպանում որակներն Արի, չէին պահպանում բարքերը Ցեղի և չէին պահպանում դեմքը ազգային: ԵՎ Ազգերն Արի տերևաթափ էին լինում իրենց Արիական որակներից:
    ԵՎ որքան մոտենում էր Ձմեռը, այնքան սաստկանում      էին քամիները, որ հյուսիսից ու հարավից փչում էին Արարատի վրա: ԵՎ օղակվում էր Արարատը Չարի հորդաներով:
      Արարատում Արիները քաջաբար կռվում էին: Նրանց հովանավորում էր Զորության Աստված Վահագնը. և առնական ու անպարտելի էր Արիների բազուկը:
    Բայց եկավ Ձմեռ՝ հարաբերական մահը Երկրի: Չարի Վիշապը ահեղ ոռնոցով արշավում էր Երկրի մի ծայրից մյուսը: ԵՎ Վիշապի հովանավորությամբ զորացած Չարիները հաղթում էին տկարացած Արիներին: ԵՎ Արիները՝ Արարատից դուրս՝ իրենք էին դառնում Վիշապին սպասավոր: Իրենց Արի ծագումը մոռացած, իրենք իրենցից օտարացել էին և մահվան կրոնների հաշիշով հարբած, խարխափում էին խոր թմբիրի մեջ: ԵՎ բթացել էր զգացմունքը նրանց, պղծող էին դարձել արարող Արիք և գազազած իրենք իրենց էին պղծում, իրենց արիությունն էին հալածում իրենց մեջ, իրենք իրենց էին դավում և դավում էին իրենց Արարատին:
        Իսկ Չարին ոչ թե ստեղծածն Արիի, այլ հենց ստեղծողին էր ավիրում արդեն: ԵՎ Արի Ցեղածառի Արմատն էր կտրում հենց Արարատում: Իսկ Արի Ազգերը օգնում էին նրան իրենց սպանելու:
      Իսկ Արիները հենց Արարատում երկար ժամանակ կռիվ էին տալիս աշխարհի բոլոր Չարիների դեմ՝ արյուն էին թափում, վերքեր էին ստանում, ընկնում ջարդված, հառնում հաղթական… Թեև նրանք Արմատն էին Ցեղի, թեև Վահագնյա զորություն ունեին, բայց ոչ թե Ցեղի, այլ Ցեղերի դեմ ինչքա՞ն պայքարեին: Մի Արարատ ողջ աշխարհի դեմ: ԵՎ դեռ կկռվեր, դեռ կպաշտպանվեր Չարիի պղծումից, բայց հենց իր Ցեղից՝ Արի Ազգերից ինչպե՞ս պաշտպանվեր:
    ԵՎ պղծվեց Արարատը: ԵՎ Արիները ուրացան իրենց       Հայր Արային, ուրացան Վահագնին… ԵՎ Աստվածները այլևս չէին կարող օգնել Արիներին, քանզի հենց հավատով են զորավոր Աստվածները: Հեռացան բոլոր Աստվածները Արարատից, և միայն մահաշունչ Վիշապը հաղթական բազմեց Արարատում:
     ԵՎ հենց այն օրվանից, երբ Արիները ուրացան իրենց Աստվածներին, վիշտն ու հյուծող աղետները ուղեկցեցին նրանց: Վերացավ նրանց զորությունը, վերացավ սերը, արարումը: Զավակները այլևս պատիվ չէին տալիս ծնողներին, ընկերը հավատարիմ չէր ընկերոջը, սեր չկար եղբայրների մեջ, կինը դուրս էր եկել վերահսկողությունից և կյանքն էր դավում: Արիներն իրենց ձեռքով ավերում էին իրենց քաղաքները, քանդում էին տաճարները, պղծում էին իրենց նախնիների հիշատակը:
     Ամենուրեք Չարի Վիշապի բռնությունն էր տիրում: ԵՎ Վիշապի մահազգեստ սպասավորներն էին ամբոխին առաջնորդում: ԵՎ Արիներին բաժին ընկան միայն հոգեմաշ դժբախտություններ, և նրանք պաշտպանություն չունեին ընդդեմ չարիքի:
       Մահաշունչ Ձմեռ էր Երկրի վրա և Արարատում: Ցուրտն էր պատել Արիների հոգիներն ու մտքերը:
       Բայց… Ձմեռից հետո գալու է Գարուն:
                                                                   (շարունակելի)

Գ Ո Յ ՈՒ Թ Յ Ա Ն   Կ Ռ Ի Վ Ը
Ա Զ Գ Ե Ր Ի   Կ Յ Ա Ն Ք ՈՒ Մ

Կյանքը գոյության անընդհատ պայքար է: Մարդկության պատմությունը պայքարների պատմություն է՝ արտահայտված մարդացեղերի (ռասաների), ազգերի (ցեղերի), կրոնների, պետությունների, սոցիալական խմբերի եւ այլոց (սեռերի, սերունդների, անհատների եւ այլն) միջեւ պայքարներով: Առանց այդ պայքարի՝ չկա կյանքում զարգացում, կատարելագործում:
    Լինելով մասնիկը Բնության, ազգերը եւս ենթակա են գոյության կռվի հավերժական օրենքին եւ, ըստ այդմ՝ մշտապես պիտի պայքարեն իրենց ապրելու իրավունքի համար: Ազգերի մեջ, ինչպես բնության մեջ ընդհանրապես, իշխում է բնական ընտրության սկզբունքը. Բնությունն ընտրում է ուժեղներին, եւ ազգերը դատապարտված  են ուժով նվաճելու ապրելու սեփական իրավունքը. իրենց հոգու, մտքի եւ բազկի բովանդակ ուժով:
     Սա կյանքի օրենքն է, եւ մենք կարող ենք ինչպես հավերժել, այնպես էլ, իբրեւ մարդկային տեսակ՝ վերանալ, կախված գոյության պայքարում մեր կենսունակությունից եւ Արարչի հետ ոգեղեն կապից:
    Ցեղերն ու ազգերը ի բնե ստեղծվել են անհավասար՝ յուրաքանչյուրն իր դերով, կարողություններով եւ առաքինություններով: Սակայն բնական արժանիքները չեն կարող մղել նրանց հոգեւոր ծուլության. գոյության պայքարի հրամայականով, նրանցից անհրաժեշտաբար պահանջվում է անընդհատ զարգացում եւ ժամանակի հետ համընթաց շարժում: Եվ այն ազգերը (ցեղերը), որոնք ճանաչում են բնության օրենքներն ու օրինաչափությունները (որ գոյություն ունեն նրանց կամքից անկախ) եւ գործում դրանց համապատասխան, առավել կենսունակ ու մրցունակ են տեսակների իրենց պայքարում:
     Յուրաքանչյուր տեսակ, լինելով  մշտական պայքարի    մեջ մյուս տեսակների հետ, ձգտում է ինքնահավիտենականացման՝ փորձելով որակապես ու քանակապես գերազանցել մյուսներին: Լավ է դա, թե վատ,  այդպես է թելադրված բնությունից, եւ առ այսօր բոլոր փորձերը՝ սրբագրելու դա, դատապարտված են ձախողման:
   Միաժամանակ, սակայն, սեփական բնատարածքից ավելիին ձգտելը (ծավալապաշտությունը), եւ, սեփական բարքերը ուրիշներին պարտադրելը կամ ուրիշ ազգերին՝ քո մեջ ձուլելը, ե՛ւս հակաբնական են ու սպառնում են ազգի գոյությանը:
     Գոյության պայքարի բնական դրսեւորումներից է պատերազմը, որը, Նժդեհի բառերով ասած՝ «մեկն է մարդկային էվոլյուցիայի ամենաբուռն արտահայտություններից»: Որքան բնական է գիշերվա եւ ցերեկվա հերթագայությունը, նույնքան բնական է եւ՝ պատերազմի ու խաղաղության հաջորդականությունը: Եվ աղոթել «խաղաղության աստծուն», կնշանակի չհասկանալ, որ պատերազմները գալիս են մեր կամքից անկախ, հակառակ մեր «բարի ցանկության», քանզի այդպես է պահանջում գոյության կռվի անսրբագրելի օրենքը: Իսկ խաղաղությունը, եթե այդպիսին կա ընդհանրապես, պետք է նվաճե՛լ, նվաճել հաղթանակա՛ծ:
        Այսպիսով, ամեն ազգ ինքն է կերտում իր ճակատագիրը. կերտում՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով եւ օրվա հարատեւ պայքարով, միաժամանա՛կ: Եվ երբ մեռնում է ազգի մեջ ինքնահավիտենականացման կամքը, վերջինս, ենթակա բնական ընտրությանը՝ դադարում է արեւի տակ տեղ զբաղեցնելուց՝ զիջելով այն առավել ուժեղներին:
* * *
    Ազգային Գաղափարախոսությունը պետք է սահմանի     այն հավիտենարժեք հասկացությունները եւ տա ընդհանրական այն արժեքները, որոնց շուրջ, անկախ անհատի քաղաքական ու կրոնական համոզմունքներից, ընկերային դիրքից ու աշխարհում գտնվելու վայրից, պիտի կայանա մեր ազգային միությունը: Այն պետք է լինի հիմնական երաշխավորը հայության տարանուն հատվածների միջեւ ազգային համերաշխության (միասնության) հաստատման:

Մուշեղ Լալայան

ՑԵ՞Ղ  ԹԵ՞  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԻՒՆ

Չէ կարելի ներքնապէս ճանաչել կուսակցութիւնները
                    եւ վճռապէս չժխտել կուսակցականութիւնը:

     Կէս դար առաջ, Թրքահայաստանի պայմաններում գոյութեան իրաւունք եւ յաջողութիւն կարող էին ունենալ գերազանցօրէն ազգային շարժումներ – նմաննե՛րը միայն: 
     Աշխարհածանօթ իրողութիւն է, որ հայութիւնը վտանգուած էր ազգովին, եւ կ’ակնկալուէր, որ Հայոց յեղափոխութիւնը ծնունդ առնէ մեր վտանգուած Ցեղի խռովքէն ու գործէ ողջ ազգի անունով, ողջ ազգի համար, ազգի բովանդակ ոյժերով:
      Ցեղօրէն անխաթար ժողովուրդների մէջ՝ ինքնապաշտպանութեան բնազդը ուժեղանում է իրեն սպառնացող վտանգի համեմատութեամբ:
      Բացարձակ է ե՛ւ հետեւեալ ճշմարտութիւնը. – Վտանգի ժամանակ զանգուածների մէջ երեւան է գալիս ընդհանրականը, ցեղայինը, որի առջեւ տեղի են տալիս անհատականն ու հատուածականը:
      Ուզում եմ ասել – Ցեղի՛ն է ու Ցեղի՛ց է ինքնապաշտպանութեան բնազդը: Ժողովուրդը Ցեղո՛վ է արթուն, զօրաւոր, ինքնապաշտպանունակ – ահա՛ թէ ինչո՛ւ ֆիզիքական գոյութիւնը վտանգուած, որով եւ՛ ինքնապաշտպանութեան կարօտ հայութեան մէջ երեւան պիտի գային զուտ ցեղա-ազգային կազմակերպութիւններ, եւ ո՛չ թէ քաղաքական կուսակցութիւններ:
        Միայն խորապէս ցեղ-ազգային յեղափոխութիւնը կարող էր գլուխ հանել դարերով օտար լծերի տակ իր տոհմիկ առաքինութեանց մէջ տկարացած մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցութեան վերազարթնումը, միայն դա՛ կարող էր համախմբել ու ակտիւացնել հայութեան ոյժերը – անհրաժեշտ նախապայմանը ազգային ամեն պայքարի յաջողութեան:
    Վերածնունդ-յեղափոխութիւն՝ այդպիսի՛ն պիտի լինէր     մեր յեղափոխական շարժը:
         Հայոց շարժումների վարիչները, դժբախտաբար, չեղան ամեն բանից առաջ համահայկականութեան, ցեղային ամենամիութեան, քաղաքական միակրօնութեան (ա՛յն, որ այսօր մենք դաւանում ենք իբրեւ ցեղակրօնութիւն) գաղափարախօսներ: Ազգային կուռ գաղափարախոսության պակասի պատճառով, օտար փոխառիկ գաղափարները եկան խռովելու, շարժելու, բայց ո՛չ եւ յեղափոխելու մեր ժողովուրդը, նա՛խ նրա մտածողութիւնը: Այդ իսկ պատճառով՝ ունեցանք շարժում, աւելի ճիշտը՝ շարժումներ, բայց ո՛չ ազգային վերանորոգիչ յեղափոխութիւն:

* * *
       Պէտք է ենթադրել, որ Հայոց յեղափոխութեան ձեռնարկողները լաւապէս ճանաչում էին երեք բան – իրենց ժողովրդի հոգեւոր ժառանգականութիւնը, նրա դարաւոր թշնամու հոգեբանութիւնը եւ արտաքին աշխարհի պայմանները:
   Մեր պատմական անցեալը, մեր Ցեղի մշակութային   փառքը – այդ կը պարտադրէր լինել հոգեւորապէս աւելի անկախ եւ ծունկ չծռել օտար – յաճախ խաբուսիկ – արժէքների առջեւ: Արտաքին ազդեցութիւնները, սակայն – որոնց դեռ այսօր էլ առատ տուրք են տալիս հայ կուսակցութիւնները – պատճառ դարձան, որ հայ մտաւորականութիւնը խզէ հայութեան զարգացման գիծը, որ հրամայաբար պիտի պահուէր մեր նախայեղափոխական անցեալի եւ յեղափոխականութեան շրջանի միջեւ: Աղէտալի եղաւ հայ վարիչ մտաւորականութեան ցեղային անլիակշռութիւնը – իմա՛ նրա նուաստութեան զգացումը – դա նրան դարձրեց անուղղայ ընդօրինակող: Կէս դար է, ինչ գոյութիւն ունին հայ կուսակցութիւնները, բայց եւ այնպէս՝ նրանցից եւ ո՛չ մէկը դեռ ձեւաւորուած չէ՛ ծրագրօրէն, նրանք դեռ չունի՛ն հիմնաւորուած աշխարհայեցողութիւն:
     Նրանց ծրագիրները – մէկը միւսից մոդայիկ – մի քիչ ռուսական, մի քիչ եւրոպական – միայն անունով են հայկական: Նմանուելու այդ ախտից – արդիւնք՝ ազգային տկար ինքնագիտակցութեան – դեռ այսօր էլ զերծ չեն հայ կուսակցութիւնները:
      Այս կամ այն ժողովուրդը քաղաքականապէս ազատագրուելուց առաջ պէտք է – իբրեւ նախապայման – նախ ազատագրել նրա մտածողութիւնը օտար կապանքներից: Այդ չըհասկացաւ հայ մտաւորականութեան մի մասը: Լծուելով լիբերալիզմի, սոցիալիզմի, անկրոնութեան կառքերին՝ նա չըհասկացաւ, որ Հայոց յեղափոխութեան առաջին գործը պիտի լինէր այնպէս դաստիարակել հայութիւնը, որ նրա հասարակական խաւերը զօրութենապէս լրացնեն եւ օժանդակեն իրար, եւ ո՛չ թէ կատաղի պայքար բանան իրար դէմ: Արդի՞ւնքը – ժողովուրդը հոգեբանօրէն, մտածումով ու ապրումով միատարրելու փոխարէն, պառակտեցին՝ կասեցնելով մինչեւ այդ սկսուած նրա վերածնունդը, մի բան, առանց որի ո՛չ միայն ձախողւում են յեղափոխական փորձերը, այլեւ՝ յաճախ լրջօրէն վտանգում են ազգերի ապագան: Հայ կուսակցութիւնները լաւապէս չէին  ճանաչել նաե՛ւ թուրքը: Այլապէս՝ մեր ազատագրական գործոննէութիւնը պիտի ունենար տարբեր տարողութիւն ու մեթոդ:
     Իսկ արտաքին պայմաննե՞րը, Եւրոպա՞ն, որը Հայկա-    կան հարցը ծառայեցրեց իբրեւ առիթ՝ Թուրքիոյ ներքին գործերին միջամտելու եւ սակարկելու նրա հետ – ճանաչո՞ւմ էին Եւրոպան, որի խաչին եւ մարդկայնութեան այնքան սին յոյսեր էին կապել: Ի զուր անցան Հայոց վերածնունդի ռահվիրաների կանչերը՝ յոյս չդնե՛լ Եւրոպայի վրայ. «Հայաստանի մէջ է բո՛ւն հայկական խնդիրը, եւ մենք Բերլինի մէջ կ’որոնենք զայն»: Հայ ցեղաշունչ գրողի – Սրուանձտեանցի – համար՝ Հայաստանը՝ դա Հայ ցեղն ու Հողն է, որոնց պաշտամունքից պիտի քաղեն իրենց նուիրումին ոյժը հայութեան ճակատագրով ապրող մեր բոլոր սերունդները: «Հայաստանի մէջ է բո՛ւն հայկական խնդիրը» – դա  ասել է՝ դարերով իր գոյութեան թշնամուն եւ մահուան հպատակ մեր ժողովուրդը ի՛ր մէջ, միայն իր Ցեղի մէ՛ջ պիտի փնտռէ իր փրկութիւնը: Դա ասել է՝ հայութիւնը պիտի առաջնորդուի էաբանակա՛ն հրամայականով՝ նա՛խ ինքդ օգնիր քեզ:
    Հայ մտաւորականութեան մի մասը, մեղանչելով այդ հրամայականի դէմ, սոցիալիստացաւ եւ իր յոյսը դրեց արտաքին ոյժերի – Երկրորդ, Երրորդ Ինտերնացիոնալների, «քսան միլիոննոց միջազգ. բանւոր. բանակի» եւ նման այլ յիմարութիւնների վրայ: Մեր մտաւորականութիւնը չհասկացաւ, որ ինքն – իբրեւ ազգի գիտակցութեան օրօրանը – կուսակցականանալով, դադարում է ծառայել ազգին: Այո՛, հատւածականացած մտաւորականութիւնը ճշմարիտ մտաւորականութիւն չէ. նմանը մեղանչում է իր կոչումի դէմ:
      Հայութեան ու Հայաստանի թշնամիների, ինչպես եւ օտար, վատասերիչ միջավայրի դէմ յաջողաբար գործել կարող է միայն ցեղային համամիութիւնը եւ ո՛չ թէ քաղաքական այս կամ այն փոխառիկ գաղափարի շուրջը հատուածական շահերի նոյնութեամբ ժամանակաւորապէս միացած անհատների խմբակցութիւնը: Մեր մտաւորականութեան անցեղապաշտ մասի թեթեւամտութեան համար դժուար թէ մեղմացուցիչ պարագաներ գտնեն օրուայ հասարակագէտն ու վաղուայ պատմաբանը:
      «Բուն հայկական խնդիրը» – դա օտար լծերի տակ ուծացած հայկական զանգուածները վերստին ազգի վերածելու մէջ է: Հասկանա՛նք այս: Իսկ դա հնարաւոր է միայն  քաղաքական միակրօնութեամբ, մի բան, որ կ՛ընձեռնէ մեզ ցեղը, Ցեղակրօնութիւնը: Հայը՝ դեռ անհայրենատէր, կուսակցականացաւ, հատւածականացաւ – մի պարագայ, որի պատճառով թերի մնաց Նազարեանների օրով սկուած այնքան խոստմնալի իր վերածնունդը: Այդ իսկ պատճառով՝ հայութիւնը չկարողացաւ յաղթահարել իր ներքին տկարութիւնները – չկարողացաւ թարմանալ ցեղօրէն, վերանորոգուել, ամբողջանալ իբրեւ ազգ: Սրանո՛վ – բնաւ չանգիտանալով արտաքին պատճառները – նաե՛ւ սրանով պիտի բացատրել մեր ժողովրդի կրած թէ՛ աղէտները եւ թէ՝ օրուայ անզօր ու անկար վիճակը:

«Ռազմիկ», 1942թ., թիւ 3

ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

Ռափայել Պատկանյան

       Ամօթ, յաւիտենական ամօթ հայերին:
    Կիսագազան սեւամորթ ստրուկը հիմնեց իւր անկախ «Լիբերիա» պետութիւնը, ու դարերով հալածուած ջհուդը փողի ուժով իրեն սեփականութիւն դարձուց Պաղեստինի երկու հինգերորդ մասը, իսկ անօգ հայերը իրենց հարազատ դրախտ Հայաստանի մէջ մէկ թիզ անկախ խորշ չունին…

– «Վարդապետարան»-ը գրվել է 1883թ.-ին: Առանձին տետրակով՝ որոշ փոփոխություններով եւ առանց հեղինակի անվան հիշատակության, 1889թ.-ին լույս է ընծայվել Մկրտիչ Փորթուգալյանի կողմից: – խմբ.

Հարց. Ո՞վ պիտի ազատէ Հայաստանը օտարների ձեռքէն:
Պատ. Ինքը՝ հայ ազգը պիտի ազատէ Հայաստանը օտարների ձեռքէն:    
Հարց. Ի՞նչ հնարքներով:
Պատ. Հնարքները զանազան են, նայելով հանգամանքներին – երբեմն սեպհական զէնքով, երբեմն փողով ու երբեմն օտարի օգնութեամբ:
Հարց. Մի՞թէ կարող է Հայաստանը երբեւիցէ հայերի սեպհականութիւնը դառնալ:
Պատ. Այո, կարող է. անշուշտ կը դառնայ նա հայերի սեպհականութիւնը, եթէ բոլոր հայերը՝ այր ու կին, հարուստ ու աղքատ, տէր ու պատանի այնպես բաղձան ու ձգտին Հայաստանի ազատութեան, ինչպէս քաղցածը ձգտում է հացին ու ծարաւածը՝ ջրին:
Հարց. Ո՞ր երկիրը կոչվում է Հայաստան:
Պատ. Հայաստան կոչվում է այն երկիրը, որն շրջապատում է Սեւան, Վան եւ Ուրմիա ծովակները, իսկ ամէնը միասին՝ Մասիս լեռները:
Հարց. Ո՞վ է հայի թշնամին ու ո՞վ է նորա բարեկամը:
Պատ. Հայի թշնամին նա է որ աշխատում է հայերին հեռացնել Հայաստանէն ու սուտ արհաւիրքներով վհատեցնում է նոցա այդ ազգաշէն գործում: Իսկ նորա բարեկամը նա է, որ դիւրացնում է նոցա կամ իրենց աշխարհը վերադառնալու, կամ յորդորում է իւր աշխարհի մէջ հաստատուն մնալու:
Հարց. Ո՞վ է իսկական հայը:
Պատ. Իսկական հայը նա է, որ անկեղծ կըղձայ ու կը նպաստէ Հայաստանի անկախութեան: Մնացեալները ԱՌՄԵԱՇՔԱՆԵՐ են, այսինքն՝ ոչ միայն անպիտան հայեր, այլ եւ անպիտան մարդիկ:
Հարց. Ո՞ր աշխարհի մէջ հայը կարող է երջանիկ լինել:
Պատ. Հայը երջանիկ լինել կարող է միայն Հայաստանի մէջ. վասն զի նա ամէն տեղ հալածուած ու արհամարուած պանդուխտ է, եւ միայն Հայաստանի մէջ նա պատուաւոր մարդ է մարդկութեան աչքում:
Հարց. Հայերը Հայաստանէն դուրս որի՞ն են նմանում:
Պատ. Հայերը Հայաստանէն դուրս նմանում են օտարի տուն վարձողի, որն աշխատում է զարդարել այն տան պատերը, որից վաղ կամ ուշ դուրս պիտի ձգէ նորան օրինաւոր տանուտէրը:
Հարց. Ի՞նչ վիճակի կը հանդիպին հայերը, եթէ Հայաստանը չազատեն:
Պատ. Եթէ հայերը Հայաստանը չազատեն՝ նոքա շատ շուտ (գուցէ յիսուն տարիէն) բնաջինջ կը լինին աշխարհի երեսէն:
Հարց.  Մի՞թէ հարստութիւնը չօգնիլ հայերին պահպանուելու օտարութեան մէջ:
Պատ. Օտարութեան մէջ աղքատութիւնը անշուշտ կը մաշէ հայերին. բայց աւելի շուտ կը մաշէ հարստութիւնը:
Հարց. Ի՞նչ զանազանութիւն կայ հպատակի ու ստրուկի մէջ: Հայերը օտար պետութիւնների հպատա՞կ են, թէ՞ ստրուկ:
Պատ. Հպատակ նշանակում է իւր ազգային կառաւարութեան ու նորա օրէնքներին ակամայ, բռնի եւ կամ յիմարաբար հնազանդող: Հայերը ամէն օտար պետութիւնների ստրուկ են, քանզի նոցա օրէնքների յօրինելուն անմասն են եղել, եւ ամէն տեղ հայի դաւանած կրօնը ընկճուած է եւ նորա ազգային ծէսերը հալածուած ու արհամարհուած են:
Հարց. Առանց վտանգի ի՞նչ ազգասիրական գործեր կարող է կատարել ամէն մի հայ մարդ:
Պատ. Իւր անձը վտանգի չենթարկելով ամէն հայ մարդ կարող է եւ պարտաւոր է այս գործերը կատարելու.
1) Հայաստանի մէջ ունենալ (այս ամենագլխաւորն է) մէծ կամ փոքր հողային կալուած.
2) հայ ոգով դաստիարակել զաւակացը.
3) սովորեցնել նոցա զէնքի գործածութիւնը.
4) չամուսնանալ օտարի հետ:
Հարց. Որո՞նք են հայկական առաքինութիւնները:
Պատ. Ամենագլխաւոր հայկական առաքինութիւնն է.
1) տնով – տեղով գաղթել դէպի Հայաստան.
2) իւր բոլոր ոյժը թափիլ՝ յորդորել իւր ծանոթ հայերին չուել
Հայաստան.
3) համոզել եւ օգնել ամէն մի հայի Հայաստանի մէջ սեպհական անշարժ կալուածք եւ հող գնելու.
4) ջանալ Հայաստանի մէջ արուէստական եւ հողագործական դպրոցներ հիմնելու:
Հարց. Որո՞նք են հայկական մոլորութիւնները:
Պատ. Ամենագլխաւոր ու ազգակործան հայկական մոլորութիւնն է,
1) աշխարհաքաղաքացիութիւնն,
2) պանդխտութիւն,
3) անձնական շահի համար պէսպէս խարդախութիւններ, որով կոտրւում է հայ ազգի անունը,
4) շահասիրական ազգասիրութիւն (կեղծի ազգասիրութիւն),
5) հայ մեծաւորների դէմ ըմբոստութիւն (դաւաճանութիւն,
մատնութիւն) ու
6) օտարի հետ ամուսնութիւն:
Հարց. Ի՞նչ խոսքեր հայոց լեզուէն դուրս պիտի ձգել:
Պատ. Հայոց լեզուէն առմիշտ պէտք է դուրս ձգել վհատեցուցիչ, յուսահատական, ազգի վարկը ստորացնող, խորամանկութիւն (աչքակապութիւն) սերմանող խօսքերը, առածները, խրատները եւ խորհուրդները՝ «Հայը թակէ Վարդանին, թուրքը թակէ Վարդանին», «որտեղ հայ, այնտեղ վայ», «էլի հայութիւն արիր» (այսինքն՝ դարձեալ ամենավատթար գործ գործեցիր), «հայի տունը քանդողը մեր սեւագլուխներն են», «հաստն ու բարակ մէկ գին է, վայ է բարակ մանողին», «հայերը անմիաբան են»:
Հարց. Առաւօտ ու գիշեր ի՞նչ աղօթք պիտի անէ հայը:
Պատ. Հայը քնէն զարթնելիս, կամ քուն մտնելիս, միայն այս աղօթքը պիտի կարդայ՝ «Ով բարեգութն Աստուած, օգնէ ինձ Հայաստանը ազատելու»: Դորանից աւել ոչ մի ուրիշ աղօթք հարկաւոր չէ հային:
Հարց. Հայ պատանիների համալսարան մտնելը կը նպաստէ՞ հայկական նպատակներին:
Պատ. Այժմ հայ պատանիների համալսարան մտնելը՝ վերաբերմամբ հայոց նպատակներին այն նշանակութիւնը ունի, ինչ նշանակութիւն որ կունենար աւազակը հենց վրադ յարձակուած րոպէին կամենայիր սուրի ու զէնքի գործարաններ շինելու: Այս մասին հայերը առ սակաւը հարիւր տարի ուշացել են:
Միւս կողմանէ 40-50 ամեայ փորձը ցույց տուաւ, որ համալսարանների տուած արդիւնքը հայ պատանիներին դոքա էին՝
1) դիւրին միջոց ապահով ապրուստ ճարելու ու ասպարէզ շինելու եւ
2) անզգալի կերպով սառչելու իւր ազգէն ու հոգով օտարանալու նորա շահերէն: Իսկ եթէ կան մի քանի իսկապէս արժանաւոր հայ համալսարանականներ, պետք է կարծել, որ նոքա առանց համալսարան մտնելու եւս ազգի պիտանի անդամները կը լինէին, ինչպէս որ կան ազգի մէջ շատ նշանաւոր մարդիկ, որոնք երբէք համալսարան եղած չեն: Պէտք է ի նկատի ունենալ եւ այն հանգամանքը, որ այժմուայ համալսարանները եւ նոյն իսկ գիտութիւնը դարձել են բռնակալների ձեռքումը ազգէր ստրկացնելու հզօր գործիք:    
Հարց. Գալոց ազատուած Հայաստանի մէջ ազնուականութիւն, ժառանգական տիտղոսներ, մեծամեծ հողային կալուածատիրութիւն պիտի լինի՞ն թէ ոչ:
Պատ. Այո, պիտի լինին ժառանգական տիտղոսներ, մեծամեծ հողային կալուածատիրութիւն պիտի ստանան նոքա՝ կամ նոցա ժառանգները, որոնք առաջինը կը բարձրացնեն սուրը Հայաստանի ազատութեան համար ու կամ կը (զրկուին) կեանքներէն արեան դաշտի մէջ: Այսպիսիք (ու միայն այսպիսիք) կը կազմեն Հայաստանի բարձրագոյն ու ամենահարուստ (հողային կալուածներով) դասակարգը:
Հարց. Ո՞րն է հայի նշանաբանը:
Պատ. Հայի նշանաբանը այս երեք բառն է՝ «ազատութիւն կամ մահ»:
Հարց. Հայաստանը կարժէ՞ այդքան մեծամեծ զոհերի:
Պատ. Այո, Հայաստանը կարժէ ամենամեծ զոհերի, վասն զի նորա մէջ կեցողի կեանքի տեւողութիւնը միջին թուով է 75 տարի, Հայաստանի հողը մշակողին տալիս է մեկ ցանած սերմնահատի փոխարէն 45-60 սերմնահատ: Հայաստանի մէջ վազած աղբիւրների կէսը հանքային՝ բժշկարար ջրեր ունին. Հայաստանի դիրքը միջաշխարհային է, այսինքն Ասիայի ու Եւրոպայի սահմանագլուխներում Հայաստանի ժողովուրդն եթէ չը լինի ազգերի մէջ ամենահզօրը, գեթ նա կը լինի ամենահարուստը ու ամենաբախտաւորը: Հայաստանը հարուստ է ե՛ւ կենդանիներով, ե՛ւ բոյսերով, ե՛ւ հանքերով:
Հարց. Ի՞նչ պատճառով Հայոց անկախութիւնը չորս անգամ կորաւ:
Պատ. Հայերի անկախութեան չորս անգամ կորչելու պատճառները մի եւ նոյնն էին. նախ՝ Հայաստանի հողը պատկանում էր 3-400 մեծամեծների (նախարարների) եւ ոչ թէ իւր միլիոնաւոր ժողովրդին, եւ երկրորդ՝ հայերի խելքը չի կտրեց ազգային դրական օրէնքներ յօրինելու: Հայոց ազգը չունէր ո՛չ սեպհական հող եւ ո՛չ օրենք: Նորա դրացի տէրութիւններին շատ դիւրին էր ընկճել մի ազգ, որ զրկուած էր ե՛ւ իրավունքէ, ե՛ւ սեպհականութիւնէ. իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչինչով աւելի ծանր ու դառն չէր, քան թէ համազգի նախարարների լուծը:
Հարց. Ո՞րը աւելի արեան եւ փողի զոհ է պահանջում հայերից – թշնամու հետ պատերա՞զմը, թե այժմուայ խաղաղ ստրկական վիճակը:
Պատ. Այն ստոր, արտասւելի, անգոսնելի վիճակը, ուր կան այժմ հայերը, աւելի արեան եւ փողի (նիւթական) զոհ է պահանջում հայերից, քան թէ դէմ առ դէմ պատերազմը սինլքոր թաթարների, քիւրտերի ու չէրքեզների հետ. տարին ու տարենական հազարաւոր հայեր են մորթւում եւ միլիոնների փող եւ ապրանք են կողոպտւում, յափշտակւում, գողացւում, փչացւում անպաշտպան, փոքրոգի հայերից:
Հարց. Ո՞վ պիտի բարձրացնէ ազատութեան դրօշակը եւ սուրը:
Պատ. Դրօշակը պիտի բարձրացնէ հայ վարդապէտը. իսկ սուրը բոլոր հայ պատանեկութիւնը, երիտասարդութիւնը եւ տղամարդիկ, 16 տարեկանից բռնած մինչեւ 45 տարեկանը:
Հարց. Ի՞նչ փողով ձեռք պիտի բերուին զէնք, պարէն, զգեստ ու այլ ռազմամթերք:
Պատ. Կանխիկ վաճառուած Հայաստանի մէջի բոլոր անշարժ կալուածքի գնոյ փողով, այն կալուածքի, որ այժմ ապօրինի կերպով տիրապետել են բարբարոս օտարազգիք: Իսկ ով կը հրաժարուի կանխիկ վճարելու Հայաստանի գինը, նա առ միշտ զրկուած կլինի Հայաստանցի-հայ (այսինքն՝ ազատ հայ) կոչում է:
Հարց. Ո՞վ պիտի ընտրուի Հայաստանի կառավարիչը:
Պատ. Հայաստանի կառավարիչը կընտրուի նա, որին զինաւորեալ հայ գունդը կը ճանաչէ ամենախոհեմը, ամենաքաջը ու ամենաազնիւը:
Հարց. Ի՞նչ է նշանակում յաղթիլ եւ ի՞նչ յաղթուիլ:
Պատ.  Յաղթիլ նշանակում է թշնամիի առջեւ անվախ գնալ եւ միննելէ չը սարսափիլ. յաղթուիլ նշանակում է պատերազմի դաշտումը սրտի մէջ երկիւղ տածել: Անվախը (քաջը) վախկոտին միշտ կը յաղթէ:
Հարց. Հայի ազգային յատկանիշները որո՞նք պիտի լինին:
Պատ. Հայի ազգային յատկանիշները պիտի լինին հայոց լեզուն եւ Հայաստանը ազատուած տեսնելու փափագը:
Հարց. Ո՞րն է հայ ազգի կրօնը:
Պատ. Հայի ազգային կրօնն է հաստատուն հաւատը, որ Հայաստանը պիտի ազատուի օտարի լծէն: Ով այս բանին հաւատում է, նա՛ է ուղղափառ հայադաւանը:
Հարց. Ապա ի՞նչ են նշանակում՝ Լուսաւորչադաւան, պապական կամ կաթոլիկ ու լիւթերական կոչումները:
Պատ. Դոքա մարդկային կրքերի եւ կոշտ տգիտութեան ստեղծած ու այժմ հնացած գաղափարներ են, որոնք մեծապէս վնասեցին ու այժմ եւս վնասում են հայ ազգին:
Հարց. Ճշմարի՞տ է, որ ասում են, թէ ազգը ստրկութենէ ազատելու համար մեծամեծ վտանգների պիտի ենթարկուել ու ահագին փող պիտի վատնել:
Պատ. Այո, շատ ճիշտ է: Եթէ ազատողք երկու-երեք հոգի լինին, վտանգը շատ մեծ է ու կորուստը անխուսափելի, զոհերն էլ մարդկային ուժէն վեր. բայց եթէ ամբողջ ազգը մասնակցէ՝ այն ժամանակ եւ վտանգը եւ զոհողութիւնը յայն աստիճան կթեթեւանան, որ ամէն մի անհատին գրեթէ անզգալի կերեւին:
Հարց. Ո՞վ պիտի միաւորէ հայերին այդ մեծ գործի համար:
Պատ. Ընդհանուր վտանգը մոտալուտ կորստին: Դորա համար ամեն մի հայի վրայ սուրբ պարտք կա միմեանց պատմելու, հասկացնելու, որ եթէ նոցա վաղօրոք չազատեն Հայաստանը՝ օտար ազգերը բնաջինջ կանեն հայոց լեզուն եւ հայկական եկեղեցին, ու այնուհետեւ հայը ինքն ըստ ինքեան կանհետանայ աշխարհիս երեսէն. այն ժամանակ ամէն գերդաստանի հայ կիմանայ, որ լաւ է նորա մի որդին ծառայէ իր ազգին, քան թէ իւր ամբողջ ընտանիքը ոչնչանայ. ու լաւ է իւր հարստութեան մի փոքրիկ մասը ընծայուի իւր ազգի օգտին, քան թէ իւր բոլոր գանձը օտարի սեպհականութիւնը դառնայ:
Հարց.  Ի՞նչ են նշանակում այն գեղեցիկ արտօնութիւնները, որն ժամանակից ժամանակ առատ ձեռքով շնորհում են օտար պետութիւնները հայոց ազգին:
Պատ. Այն արտօնութիւնները, որ օտար պետութիւնները շնորհում են հայերին, նման են թակարդի մէջ դրած այն համով կերին, որով երեխայք բռնում են միամիտ թռչուններին: Այդպիսի արտօնութիւններով ամայացաւ Հայաստանը իւր բնիկ ժողովրդէն ու պարզամիտ հայերը հասան այս օրուայ ցաւալի թշուառ վիճակին:
Հարց. Հայերի ոտքի ելնելը բռնութեան դեմ իրաւացի՞ գործ է, թէ՞ ապօրինի:    
Պատ. Հայերի ոտքի ելնելը Հայաստանի ազատութեան համար իրաւացի գործ է թէ՛ քրիստոնեական ե՛ւ թէ քաղաքական օրինաց կողմանէ, ու աշխարհիս երեսի ամէն լուսաւորեալ ու ազնիւ մարդոց գովասանքը կշարժ է:
Հարց. Ուրեմն հայերը իրաւունք ունի՞ն զէնքի զօրութիւնով ազատել իրենց հայրենիքը:
Պատ. Հայերը Հայաստանը զէնքի զօրութիւնով ազատելու համար ոչ միայն ունեն իրաւունք, այլ եւ ամեն մի հայի վրա սուրբ պարտք կա այդ սխրալի գործը կատարելու, ինչպէս որ ամէն հարազատ որդի լիակատար իրաւունք ունի իւր հօր ու նախնիների ժառանգութիւնը ստանալու եւ մեծ յանցանք է իւր որդուոց ու յետնորդների առջեւ, եթէ նա այդ ժառանգութիւնեն հրաժարուի. կամ կամա, կամ յիմարութեամբ ու կա՛մ փոքրոգիութեամբ:
Հարց. Ո՞ւր կերթան հոգիները այն մարդոց, որոնք կմեռնին ճակատի մէջ:    
Պատ. Աւետարանի խօսքերի հիմանց վրայ, ճակատի (ազգային պատերազմի) մէջ մեռնողի հոգին, ի շարս սրբոց, անշուշտ կերթայ երկնից արքայութիւն, վասն զի այդպիսին կեանքէն զրկուել է ի սէր եւ ի պաշտպանութիւն իւր նեղեալ մերձաւորներին. նորա անունը կլինի նահատակ եւ նորա յիշատակը սուրբ եկեղեցին կտօնէ մինչեւ աշխարհի կատարածը (վերջը: ծանօթ. խմբ.):
Հարց. Հրացանի ամէ՞ն գնդակը դիպչում է ու ամէ՞ն խոցուածը մեռնում է:    
Պատ. Վիճակագրական ամենաճիշտ հաշիւներէն երեւում է, որ հրացանի տասը հազար գնդակէն մինն է դիպչում մարդուս եւ 38 խոցուածներէն մինն է միայն մեռնում:
Հարց. Պատերազմի դաշտում խոցուած հոգեվարը չի՞ տանջւում:
Պատ. Ամենափորձառու բժիշկները հաստատում են, որ կակուղ անկողնի մէջ մեռնելը հազարապատիկ աւելի դժուար է, քան թէ պատերազմի դաշտում. իսկ զէնքի պատճառած մահը մահերի մէջ ամենաթեթեւն է:
Հարց. Հնար կա՞ պատերազմի դաշտում մահից ազատուելու:
Պատ. Այո կա, ու մի հատիկ հնար է այդ: Եթէ չէս ուզում թշնամին քեզ սպանէ. դու ինքդ շտապէ նորան սպանելու: Ուր վտանգը շատ մեծ է ու անխուսափելի՝ համարձակ վազէ նորա առջեւ, եւ վստահ եղիր, որ վտանգը ինքը կփախչի քեզանից: Այս փորձուած երեւոյթ է: Թշնամիի առջեւ փախչելը երկու վատ հետեւանք ունի. մեկ որ՝ փախչողը անպատճառ կը սպանուի եւ երկրորդ – դա ակներեւ կորստի կը մատնէ իւր հաւատարիմ զինակից ընկերին:
Հարց. Հայերը ե՞րբ ոտքի պիտի բարձրանան:
Պատ. Երբոր մեծամեծ ազգերի մեջ սկսուի կենաց ու մահուան պատերազմը:
Հարց. Իսկ մինչեւ այն ժամանակ ի՞նչ պիտի անեն հայերը:
Պատ. Այս Վարդապետարանը իմաստասիրեն ու նորա բովանդակութիւնը սրբութեամբ կատարեն:
Հարց.  Հայի կալուածական հարստութիւնը օտար աշխարհի մէջ ի՞նչ է:
Պատ. Հայի կալուածական հարստութիւնը օտար աշխարհի մէջ ստրկի աներեւոյթ, բայց ամենապինդ շղթան է, որով կաշկանդուած են նորա ձեռքերը եւ ոտքերը:
Հարց. Ի՞նչ են այն պատուանունները, տիտղոսները, աստիճանները, պատուանշանները ու վկայաթղթերը, որ ունեն հայերը օտար պետութեանց մէջ:
Պատ. Այն պատուանունները, տիտղոսները, աստիճանները, պատուանշանները ու վկայաթղթերը, որ ստացել են հայերը օտար պետութիւններէ՝ ստրկութեան գլխագիրներ են՝ ի տրիտուր իրենց կորցրած ազատութեան ու հայրենիքէն ուրացութեան:
Հարց. Ե՞րբ օտարազգիք կդադարին, ինչպես որ այժմ, արհամարհիլ, ատիլ ու հալածիլ հայերին եւ ե՞րբ կսկսեն, հակառակ դորա, յարգիլ նոցա:
Պատ. Երբ հայերը ազատեն իրենց օտարի լծէն. բայց այդ չեղած նոքա մինչեւ իրենց բնաջինջ լինելը, կմնան արհամարհուած, ատած, անուանարկ, հալածուած ու գարշելի արարածներ օտարի աչքում, աւելի ստոր, քան թէ ջհուդները, ցիգանները, փարիաները:

Հ Ա Յ Ո Ց   Դ Ի Ց Ա Բ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն Հ Ի Մ Ն Ա Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր Ը

 Մեր ցեղային աշխարհաճանաչողությունը պահանջում է սեփական հոգեւոր արժեքային համակարգի կարեւորագույն մաս կազմող հայոց՝ իր էությունից բխող, բուն հավատքի ու աստվածաբանության իմացություն, որի ակունքներում Հայոց Դիցաբանությունն է: Հարցը կարեւորվում է նաեւ ընդհանուր աշխարհաճանաչողության տեսանկյունից, քանի որ հայոց դիցերը հանդիսանալով Հայ ցեղի որակների ու առաքինությունների նախաշնորհող, նախախնամ ոգեղեն էությունները, միաժամանակ, նրանց հիերարխիան մեկ ամբողջական համակարգի մեջ է ժամանակի ու տարածության, տիեզերքի, աշխարհի, բնության, արարածների ու մարդկության, սրանց առանձին մասերի ու որակների հետ: Այս նպատակով կփորձենք համառոտակի ներկայացնել Հայոց Դիցաբանության հիմնադրույթները:
         Հայոց Դիցաբանության վերաբերյալ կցկտուր տեղեկություններ, ինչպես նաեւ՝ նախաքրիստոնեական շրջանի հայոց դիցերի, նրանց պաշտամունքային վայրերի մասին հիմնական տեղեկությունները հաղորդում են հայ պատմիչներն ու մատենագրերը: Այսօրինակ թռուցիկ տվյալներ են պարունակում նաեւ Անանիա Շիրակացու, Դավիթ Անհաղթի աշխատությունները: Ավելի ուշ, մեր դիցաբանության քննությամբ զբաղվել են տարբեր շրջանների գրիչները: Անուղղակիորեն, դիցաբանական բնույթի գիտելիքներ են պարունակում «Եփրեմվերդի» («Էֆիմերտե») կոչված մատենագրությունները: 
      Վաղնջական շրջանի դիցական հավատալիքների պատառիկներ են պահպանվել հայկական հեքիաթներում, տարբեր գրողներից ծաղկաքաղ հայոց հին ավանդազրույցներում (հայտնի՝ «Ավանդապատում» ընդհանրական անվամբ) եւ առասպելներում (Արա Գեղեցիկ եւ Շամիրամ, Արտավազդ եւ այլն), որոնցից մեզ միայն պատառիկներ են հասել: Դիցաբանական համակարգի անդրադարձներ են նշմարվում «Սասնա ծռեր» ազգային էպոսում, որի գլխավոր հերոսները դիցական բնույթ ունեն: Դիցական ծպտված խորհուրդներ են կրում Հայ եկեղեցու տոնացույցը, արարողակարգերն ու դավանանքը: 
     Միաժամանակ, շեշտենք, որ հայոց դիցաբանությունը նշանակալի ազդեցությունն է թողել հայերիս հետ պատմականորեն առնչված ազգերի դիցական եւ կրոնական համակարգերի վրա, ինքներս եւս հետագայում ազդվելով դրանցից՝ երբ վերջիններս ներմուծվել են Հայաստան (օրինակ՝ հունա-հռոմեական, միջագետքյան դիցաբանությունը, քրիստոնեությունը, զրադաշտականությունը):

* * *
     Նախաքրիստոնեական՝ ըստ էության, վերջին, շրջանի հայոց գլխավոր դիցարանը կազմում էին տասը դից-դիցուհիները՝ Արամազդը (Դիցահայրը), Միհրը, Վահագնը, Տիրը, Վանատուրը, Բարշամն ու Սանդարամետը (Դիցամայրը), Անահիտը, Նանեն, Աստղիկը: Նրանց գլխավոր մեհենատեղիներն ութն  էին եւ կենտրոնացված էին Մեծ Հայքի երեք նշանավոր աշխարհներում. Բարձր Հայքում (Արամազդի, Միհրի, Անահիտի, Նանեի, Բարշամի մեհյանները), Այրարատում (Վանատուրի, Տիրի, կարծվում է նաեւ Սանդարամետի մեհյանները), Տարոնում (Վահագնի, Աստղիկի, Ոսկեմայր-Դիցամոր մեհյանները): Ասվածից պարզ է, որ դիցերի, նրանց գլխավոր մեհենատեղիների եւ պաշտամունքային կենտրոն-աշխարհների թվաքանակները՝ տաս, ութ եւ երեք, արդեն խորհրդանշական են (օրինակ՝ տաս թվանշան, աշխարհի ութ կողմ, երրորդություններ եւ այլն):
      Սակայն հայտնի տեղեկություններից նաեւ ակնհայտ է, որ այս ժամանակաշրջանում հայոց դիցարանի անաղարտությունն ու ազգային նկարագիրը, նրանց պաշտամունքի բուն խորհուրդները որոշակիորեն խաթարված էին: Այսպես.
ա) Դիցերի պաշտամունքը մեհյաններում կատարվում էր մեր էությանը խորթ կռապաշտության դրսեւորմամբ, թանկարժեք հումքից ձեռակերտ եւ ձուլածո կուռքերի նյութականացված պաշտամունքով: Օրինակ, Երիզա ավանում Անահիտի բագինը ամբողջությամբ ոսկեձույլ էր, Բարշամինայի արձանը պատրաստված էր փղոսկրից ու բյուրեղից, եւ զարդարված էր արծաթով:
բ) Հայոց մեհյաններում տեղադրվել էին Հելլադայից, Միջագետքից բերված հայոց դիցերին համարժեք օտար դիցերի արձաններ: Օրինակ, Հելլադայից բերված Դիոսի, Արտեմիսի, Ապոլոնի, Աթենասի, Ափրոդիտեի, Հերակլեսի արձանները տեղադրվեցին համապատասխանաբար Արամազդի, Անահիտի, Տիրի, Նանեի, Աստղիկի, Վահագնի մեհյաններում, իսկ Միջագետքից բերված Բարշամինայի արձանը՝ հայոց համապատասխան մեհենատեղիում՝ Թորդան ավանում:
գ) Օտար պատմիչների այնքան էլ հավատ չընծայող, ըստ մեզ՝ թյուր ընկալված կամ միտումնավոր վկայությունների համաձայն՝ Անահիտի մեհյաններում տեղ էին գտել անվայելուչ, իբր «սրբազան պոռնկության» ծիսական արարքներ, երբ հայոց ազնվազարմ տոհմի աղջիկները ամուսնանալուց առաջ տրվում էին մեհյանների սպասավորներին կամ օտարականներին: Սակայն որ նշվածը «սրբազան պոռնկություն» չէր, այլ՝ այդ ժամանակներում հասարակական համընդհանուր վարքականոններից դուրս դրսեւորում, կփորձենք ստորեւ բերվող կռվաններող հերքել այդ տեսակետը:
        – Անահիտը լինելով «զգաստությունների մայր»՝ անհնար էր, որ նրա պաշտամունքի մաս կազմող ծիսակատարությունները հակասեին նրա իսկ նկարագրին, որը աղջիկներից ու կանանցից պահանջում էր զգաստ վարք, զսպվածություն թե մինչեւ ամուսնությունը (կուսական անաղարտություն), թե ամուսնությունից հետո (ամուսնական հավատարմություն):
      – Պատմիչների հայտնածը հակասում է հայ աղջիկների նախաամուսնական կուսության եւ մարմնական անաղարտության պահպանման մեզանում հարատեւող եւ մեր մտածողությանը հարազատ վարքականոնին:
      – Մեր համոզմամբ, մեհյանները, բացի պաշտամունքա-   յին վայրեր լինելուց, նաեւ ուսումնառության տաճարներ էին, ինչպես Տիրի մեհյանը, որը ճարտարության (իմա՝ ճարտարագիտության, ճարտարախոսության) ուսման մեհյան էր: Այս դեպքում հստակ բացատրվում է ամուսնությունից առաջ ազնվազարմ աղջիկների մնալը Անահիտի մեհյաններում, որտեղ նրանց ուսուցանվում էր ամուսնական եւ ընտանեկան կյանքի վարքականոններ ու գիտելիքներ: Հիշենք, որ քրիստոնեության ժամանակներում եւս կրոնական տաճարները միաժամանակ ուսումնառության կենտրոններ էին, ինչպես՝ Գեւորգյան ճեմարանը Էջմիածնում, Սուրբ Կարապետի դպրոցը Տարոնում, Գլաձորի համալսարանը Եղեգնաձորում եւ այլն: 
       Իսկ նման պայմաններում հնարավոր էր, որ տեղ գտնե-  ին Անահիտի նկարագրին ու պաշտամունքին անվայել ու սրբապիղծ արարքներ (մանավանդ՝ օտար ազդեցության, ուժեղ պետականության բացակայության պայմաններում), որոնք էլ այլազգի պատմիչների թյուր կամ միտումնավոր կարծիքների համար հող են հանդիսացել:
դ) Հայոց մեջ արմատավորվել ու Արտաշես Ա-ի օրոք տեղ էր գտել էր հայի լինելիության խորհրդին անհարիր ծիսական սովորույթ, երբ վերջինիս մահից հետո ինքնակամ մահվան էին դիմում նրա սիրելի կանայք, հարճերը, մտերիմները, եւ որ սովորույթի ծիսական կողմը պահելու համար  մարդկային կոտորածներ էր կատարվում: 
ե) Մեր կյանք էին թափանցել օտար կրոնական համակարգեր, ինչպիսին են՝ հունա-հռոմեական դիցաբանությունը եւ պարսից զրադաշտականությունը: Սրանցից առաջինը դրսեւորվել էր հայոց մեհյաններում հունական դիցերի բագինների, հետեւաբար, եւ պաշտամունքի ներմուծմամբ (մ.թ.ա. 2-րդ դար) եւ Տրդատ Ա-ի օրոք (մ.թ. 1-ին դար) Գառնիում հունա-հռոմեական Հելիոս դիցի տաճարի կառուցմամբ, որը կանգուն մնաց նույնիսկ քրիստոնեության կործանարար «նորամուտի» ժամանակ: Իսկ երկրորդի մասին վկայում են որոշ փաստեր, օրինակ՝ Արտաշես Ա-ն Երվազ քրմապետին փոխարինում է իրեն մտերիմ անձով՝ երազահան մոգի աշակերտով, որին Մոգպաշտե էին անվանում: Նվիրյալ զրադաշտական էր Տրդատ Ա-ն, որը հռոմեական կայսեր Ներոնի մոտ գնաց ցամաքային ճանապարհով՝ անտեսելով ծովային ավելի կարճատեւ ճանապարհը, քանի որ ջրում նավարկելը զրադաշտականության մեջ սրբապղծություն էր համարվում (իհարկե, այսօրինակ քայլի քաղաքական պահը, որով շեշտվում էր զրադաշտական Պարսկաստանի ազդեցությունը Հայաստանում, եւս չենք բացառում):
      Սրանով հանդերձ, պետք է նշենք, որ նախաքրիստոնեական շրջանի հայոց դիցաբանությունը ավելի համակարգված էր, քան ավելի վաղ շրջանի՝ հայոց Արարատյան թագավորության (Ուրարտուի) դիցաբանությունը, որում դիցերի ու դիցուհիների թվաքանակը յոթանասուն էր (չնայած վերջինս եւս խորհրդանշական թիվ է. 70=7×10):

* * *
    Ինչպես ցանկացած կայացած ու կուռ կրոնա-հավա-   տամքային համակարգ՝ Հայոց դիցաբանությունը եւս ունեցել է իր հիմնադրույթները, որոնք վեր են հանվել եղած նյութերի քննության եւ ընդհանրացման արդյունքում: Այսպես՝
1. Հայոց դիցաբանության հիմքում ընկած է բազմադիցության գաղափարը:
      Հայոց դիցերի հիերարխիան սկզբնավորել եւ գլխավորում է ժամանակից դուրս, անսկիզբ եւ ամենասկիզբ, անգո եւ ինքնագո, բացարձակ եւ արարիչ գերագույն Էությունը՝ բոլոր դիցերին սերող Հայրը՝ Դիցահայրը1:
     Դիցերը Դիցահոր բազմածին եւ սկզբնավոր ուստրերն (որդիներն) ու դուստրերն են: Դիցերը ծնվել են Դիցամորից՝ Դիցահորից բեղմնավորման ճանապարհով:
    Դիցամայրը ի սկզբանե արարվել է Դիցահոր կողմից՝ իրենից ստեղծած տիեզերական նախանյութից, իր նմանությամբ էգ՝ ծնող մարմին կերտելու եւ նրան կենդանություն-անմահություն շնորհելու միջոցով:
        Դիցամայրը Դիցահոր անբաժան ուղեկիցն ու օգնականն է եւ արարչագործության գլխավոր մասնակիցն է:
    Դիցերը հանդիսանում են իրենց սերող Դիցահոր բա-ցարձակ ոգեղեն եւ ծնող Դիցամոր նյութեղեն էություններից բխող առանձին նախաշնորհ որակների, առաքինությունների կրող ոչ բացարձակ-հարաբերական (նյութակիր) էություններ (ուստրերը՝ առավելապես հոր, դուստրերը՝ առավելապես մոր էության ժառանգորդներ):
     Դիցերը եւս մասնակից են տիեզերքի ու մեր աշխարհի    (եւ այլ աշխարհների) արարչագործությանը: Նրանք Դիցահոր կամոք կարող են ծնողներից ժառանգած շնորհների չափով առանձին արարել՝ ստեղծել-գոյավորել արարածներ, զուգավորվելով սերել ու ծնել դիցական այլ եւ ենթադաս էակներ:
2. Տիեզերքի ու աշխարհների արարչագործությունը ե՛ւ համընդհանուր իմաստի միաժամանակյա սկզբնական ստեղծագործություն է՝ նախորոշված հարատեւ եւ աստիճանական ընթացքով, ե՛ւ տեղային իմաստի անընդհատ ստեղծագործություններ են ժամանակի ու տարածության մեջ:
3. Դիցերը ե՛ւ իրենց (դիցակարգով սահմանված) տեղում են, ե՛ւ տիեզերքում ամենուր այնտեղ են, ուր առկա են նրանց խորհրդանշական (նյութական եւ ժամանակային) տարրերն ու իմաստանշանները, ինչպես՝ արեգակը, որը երկնքի իր տեղում է, սակայն նրանից ճառագած լույսը շուրջ բոլորն է եւ մեզ հասանելի միայն ցերեկը:  
4. Դիցահոր՝ արարչի, ու արարածների միջեւ կապը միջնորդված եւ հիերարխիկ է, պահվում է դիցերի ու ենթադաս դիցական էակների միջոցով:
       Դիցերն ու դիցական էակները ժամանակ առ ժամանակ ցեղերի ու մարդկության համար պատմական վճռորոշ պահերին, երբ աշխարհում վտանգվում է բարու գոյությունն ու «արարչական կարգը»,  մարդեղենացվում են եւ հայտնվում երկրի վրա. նրանցից ճառագած ոգեղեն մասնիկները համապատասխան երկրային վայրերում մարմնավորվում են իրենց կողմից նախախնամվող ցեղերի մարդկային ծնունդների մեջ, որոնք կյանքում դրսեւորվելով որպես դյուցազուններ («դյուցազուն» նշանակում է՝ դիցի զարմ, սերունդ), սրբեր, իմաստուններ, հանճարներ, հերոսներ, կատարում են սխրանքներ ու քաջագործություններ, արարում արժեքներ, կյանքի կոչում առաքինություններ, որոնք ի զորու չեն անելու մյուս անհատները:
5. Եղերական (արար) աշխարհը դիցական անեղ (անարար) աշխարհի իմաստալի արտապատկերն է: Տիեզերքն ու աշխարհը դիցերի զորության եւ ուժականության, միմյանց միջեւ հարատեւ ու փոխադարձ կապերի ընկալելի ու իմանալի խորհրդապատկերներն են: Աշխարհի, տիեզերական օրենքների խորքում եւ հիմքում Դիցահորից կանխորոշված եւ սահմանված դիցակարգն է ընկած:
     Արարածների զգայարաններով ընկալելի եւ բանականությամբ իմանալի տիեզերքի ու աշխարհի բազմազանությունն ու որակները համանման են դիցական էությունների բազմազանությանն ու որակներին: Օրինակ, երբ ասվում է հրեղեն դից, սրա տակ պետք է հասկանալ բնության չորս հիմնական տարրերից «հուր» տարրին համանման՝ դիցերի շարքում ամենաուժգին եւ ամենաթեթեւ էությամբ դից: Կամ, երբ ասվում է, որ դիցերը ոգեղեն (նույնը՝ օդեղեն) են, սրանով շեշտվում է դիցերի թեթեւությունն ու սրընթացությունը:
6. Ժամանակն այն ընթացքն է, որը հաշվվում է արարչագործության սկզբի պահից, իսկ նախաարարչական՝ «ժամանակից դուրս», ընթացքում Դիցահայրը մենակ էր իր ինքնագո հավիտենական անգոյության մեջ:
        Տիեզերքն այն «Մեծ եզերքն» է, այն մեծ եզր-սահմանը, որի վրա է գտնվում եղերական (արար) աշխարհը: Անեղ՝ դիցական աշխարհը տիեզերքից դուրս է եւ նրա կենտրոնում է2:
7. Տիեզերքի, աշխարհի ու բնության, նրանց առանձին մասերի վրա իշխանությունը բաժանված է դիցերի միջեւ: Նրանց կողմից իշխվում ու նախախնամվում են ժամանակաշրջանները, աստղերն ու արեգակի աստղատները, երկնային մարմիններն (այդ թվում՝ լուսատուները), բնության տարրերն ու տարերքները, տարվա եղանակները, աշխարհի կողմերը, երկրներն ու երկրամասերը (սրանց թվում՝ Հայքի երկրամասերը), արարածներն ու բնատարածքները (արիալները), մարդկային ծնունդներն ու տարիքները, նրանց հոգե-մարմնական գծերը եւ այլն, որոնք բոլորը միասին հիերարխիկ եւ օրգանական կապի մեջ են, եւ որոնցում առկա են դիցերին յուրահատուկ իմաստանշանները:
8. Հայոց դիցաբանության կարեւորագույն հիմնադրույթը Բարու եւ Չարի պայքարի (ոչ թե՝ հակամարտության) ու միասնության, արդյունքում՝ դիցակարգի (նույնը՝ տիեզերակարգի) զարգացման գաղափարն է: Չարի գոյության պատճառը արարչագործությունից հետո մնացած, նրանում ինչ-ինչ պատճառներով (միգուցե՝ դիցական էակների ու արարածների փորձության համար) չօգտագործված տիեզերական նախանյութից մնացած «մրուրն» է, որն իշխելով նախապես էությամբ բարի դիցերի, դիցական էակների, արարածների եւ մարդկային հոգիների ու բնության վրա՝ չարիքի գործման աղբյուր է հանդիսանում, եւ նրանց դարձնում՝ չարաբնույթ (չար բնությամբ եւ ոչ թե՝ էությամբ):
9. Չարի դեմ պայքարում փորձության է ենթարկվում, կատարելագործվում ու զարգանում է ցեղամարդու ոգին ու մարմինը, եւ միաձուլվում ցեղի համաոգուն, եւ նրա միջոցով՝ դիցերին ու Դիցահորը:
10. Նախապես արարված տիեզերքն ու աշխարհը բարի ու կատարյալ էր եւ ամենուր անխաթար էին դիցական խորհրդանշանները և անարատ էին դիցածին-դյուցազունները: Ժամանակի ընթացքում՝ չարի գոյության եւ չարիքի գործադրման արդյունքում խաթարվեց տիեզերքի ու աշխարհի բարությունն ու կատարելությունը, սրանով հանդերձ՝ խաթարվեցին դիցական խորհրդանշանները եւ դիցածին-դյուցազունները դարձան արատակիր:
11. Հայոց դիցաբանությունը ընդունում է հոգու անմահությունը եւ բազում մարմնավորումները՝ կյանքերը: Այս տեսանկյունից՝ կյանքը դիցակարգին հարմարվելու ու ներդաշնակվելու, առաքինանալու եւ մյուսներին առաքինացնելու, սեփական ոգին ու մարմինը կայացնելու՝ կատարելության հասցնելու, հարատեւ ուղու բազում կայաններից մեկն է (հմմտ. համահունչ «կյանք», «կայան», «կայանալ» բառերի իմաստները):
       Մարդկային հոգու եռամիասնությունը համահունչ է դիցական երրորդությանը:
12. Արի-Հայ ցեղը արարվել է արարչագործության սկզբին՝ «արու եւ էգ» ցեղազույգով, Դիցահոր ոգով եւ Դիցամորից առնված նյութից կերտված մարմնով՝ նրանց պատկերով ու նմանությամբ, աշխարհի (երկինք-երկրակենտրոն) առանցքի վրա գտնվող սրբազան վայրում՝ Հայկական լեռնաշխարհում, որին է միայն հարազատ ու բնորոշ ցեղի ոգին ու մարմինը:
      Արի-Հայ ցեղի արարմանը մասնակցել են բոլոր առաջնային՝ նախասեր-նախածին դիցերը՝ տալով նրան իրենց օրհնությունն ու շնորհները:
       Արի-Հայ ցեղի բնօրրանը՝ Հայկական լեռնաշխարհը, առաջնային դիցերի երկրային սկզբնօրանն ու միակ հավաքական կայանատեղին է:
* * *
       Հայոց Դիցաբանության հիմնադրույթներից բխում են եւ բազում ենթադրույթներն ու դիցական պաշտամունքը՝ ծեսերը, խորհուրդները, վարքականոնները, առօրյա կենցաղը, որոնք առանձին ուսումնասիրության առարկա են:
       Հայոց Դիցաբանության դրույթների իմացությունը յուրովի հնարավորություն է տալիս  առավել խորությամբ ճանաչել ինքներս մեզ ու մյուսներին, Երկիրն ու տիեզերքը, մեր տեղը մարդկության մեջ եւ աշխարհում, մարդու տեղը բնության մեջ, Երկրի տեղը տիեզերքում, եւ սրանով հանդերձ՝ հպարտորեն ու արժանավույն՝ «տերություն անողի» իրավունքով, ներկայանալ մարդկությանն ու աշխարհին, ազգին նվիրվելու ու ազգի հարատեւության ձգտման ճանապարհով մերձենալ Աստծուն:
      Այն հնարավորություն կտա նաեւ հասկանալ ներկայիս աշխարհաքաղաքականության ու համերկրային, տարածաշրջանային իրադարձությունների ներքին տիեզերական տրամաբանությունն ու խորհուրդները եւ փորձելով գտնել համարժեք լուծումներ՝ դրանք ծառայեցնել Հայոց Ամբողջական, Անկախ, Ազատ, Արդար պետության (ապագայում՝ Աստվածապետության) կայացմանը:
Վարդան Լալայան
     1 – Դիցահայրը նույն քրիստոնեության Հայրն է, որին հայերս կոչում ենք Աստված (օրինակ, ռուսները կոչում են Բոգ, անգլիացիները՝ Գոդ, արաբները՝ Ալլահ):
     2 – Ի դեպ, ժամանակակից գիտությունը ընդունում է տիեզերքի հետեւյալ մոդելը. այն ընդարձակվող կամ բաբախող (ընդարձակվող եւ սեղմվող) վերջավոր սահմաններ ունեցող մեծ գունդ է, որի մակերեւույթին են գտնվում բոլոր գալակտիկաները: Իսկ թե ինչ կա գնդի ներսում եւ կենտրոնում դժվար է որոշակի բան ասել:

Նամակ «Հայ-Արիներ»-ի խմբագրությանը

Մեծամեծն Գարեգին Նժդեհի` Հայրենիքում վերաթաղ-  ված աճյունամասերի վերաթաղման որքան անհեթեթ, նույնքանև վտանգահեղց գաղափարը մեկընդմիշտ «թաղելու» համար ծավալված գործարշավից հետո, – երբ արդեն, տողերիս հեղինակի նախաձեռնությամբ, տասնյակ ստորագրություններով բողոքագիր էր հղվել ՀՀ նախագահին, երբ Երևանի Ճարտարապետի տանը կայացած մտավորականների ժողովում խստագույն հայտարարություն էր ընդունվել (տե’ս «Նախիջեւան» պարբերաթերթ, 2003թ, թիվ 25, էջ 16-րդ), – ս.թ. օգոստոսի 24-ին Սյունիքի մարզկենտրոնի Նժդեհյան հուշահամալիրում ՀՀ վարչապետը, չենք ուրանում, ի տես և ի լուր աշխարհի բարձրաձայնեց, որ միայն հասարակական համաձայնության պայմաններում կարելի է ձեռնամուխ լինել նժդեհյան մասունքների տեղափոխմանը:
        Բայց սա էլ բավարար չէ բնավ: Մեր համոզմամբ` տեղափոխման հարցն ինքնին ընդհանրապես, այսօր թե հետայսու, պետք է դուրս դրվի անգամ քննարկումների օրակարգից: Եվ ավելորդ չէ՞ հիմնավորելն իսկ, որ ոչ միայն Նժդեհի հանկարծահայտ «հեռու կամ մոտիկ» ազգականների գրավոր խնդրանք-առաջարկը, այլև ազգի ներկայիս, թեկուզ բոլոր, անդամների համակամությունը, ո’ղջ պետության ցանկությունը միաժամ-միատեղ չեն կարող հակակշռել Նժդեհյան նշխարավայրերի` բյուրաբազում առավել քան ազգաշահ սրբախորհուրդներ հավերժացնող անփոխարինելի և անփոփոխելի ցայժմյան գոյավիճակին (միջազգային եզրաբանությամբ` «ստատուս քվո»-յին):
     Ահա թե նաև ինչու ենք հարկադրված սույն հոդվածն անհամեստորեն համարելու մշտարդիական…

***
      Քննադատել – հոգեպես տառապել է նշանակում:
                                                               Գարեգին Նժդեհ
***
       Նժդեհականությունը ամենից առաջ և ամենից առավել կենսակերպ է, հանուն ազգի, մարդկության և մարդկայնության ապրելու, գործելու և ստեղծագործելու մաքրա-մաքուր բարոյական սկզբունք:
***
     Ճշմարիտ առաջնորդը, որի կատարելատիպն, անտարակույս, եղել և մնում է Գարեգին Նժդեհը, պետք է ապրի այլոց /բայց ո’չ նախ մի բուռ ազգականների ու կուսակիցների, այլ` անխտիր բոլոր ազգակիցների/ ապրումներով, առաջնորդ/վ/ի այդ բոլոր ազգակիցների ապրելու և լա’վ ապրելու գերշահերով ու, ընդհանրապես, ներկա թե ապագա ազգակիցների համար ապրելու մշտաշահերով:
         Հայտնի ժամկետում, հենց ս/թ օգոստոսի 25-ը` Սյունիքի դյութազնամարտի ճակատագրակերտ բեկումնափուլում, Դավիթբեկյան ուխտերի վեհառնումի լույսով  Նժդեհին Ղափանի, Գենվազի, Գողթանի և Բաղաբերդի ռազմական ուժերի դիկտատոր – հրամանատար հռչակելու օրը, բարուրանված Նժդեհի «հարազատների» նախձռնությամբ, – եթե դա այդպես է, – թեկուզ անգամ եկեղեցու հոգեհովանավորությամբ…/ չէր կարելի Նժդեհի մասունքների վերամիա… թաղելու գործ նախաձեռնել: Սրանով իսկ Նժդեհի մարմնանշխարներն ու /հ/ոգին ևս; նրա անվան ու երկրային կյանքի հանգույն, թափառիկ  դարձնելու, թերևս, չգիտակցող գաղտնավտանգի «դամոկլյան սուրը» կախելով Սյունաց և բովանդակ հայոց լեռնաշխարհի գլխին…
      Մինչդեռ, իրականում, Նժդեհի աճյունի արդի անթեղավայրերը սրբագործված են անձեռնմխելիության աստիճանի` անհամեմատ ծանրակշիռ ու պատմակշիռ արժեքներով, ինչպես թաքնագիտական – ներէական /էզոթերիկ/, այնպեսև արտագո – հանրապարզ  /էկզոթերիկ/  խորհուրդներով արարչանվիրական /սակրալ/ կապերով աղերսներով, որոնց ստորև վերծանվելիք բնազանցական /բայց վաղուց հետ է բնօրենքի ներուժ ստացած/  տառն ու ոգին, հուսով ենք, կարող են ինչպեսևէ տարհամոզել իրոք նժդեհափառ կիրառման արժանի այստեսակ, սեղմումեղմ ասած` մեզ համար տարօրինակ ձեռնարկումների հեղինակներին:
     Ահավասիկ` վերոնշյալ 2 սրբավայրերի և միմիայն դր-   անց շնորհիվ Գարեգին Նժդեհը մնում է համաշխարհային պատմության մեջ այն միակ գերմարդ – ցեղա-մարդ – համամարդը /այսուհետև` Գերհերոս/, ում աճյունը պարզապես մեկ տեղում չէ, որ ամփոփված է /այսօրինակ ականավոր անձինք էլի կան, թեև` քիչ/ նախախնամության կամոք` առավել նշանակալից` եզակի արտերևույթներ /ֆենոմեններ/ է խտացնում, որոնց վերացումը, – ավա~ղ թեկուզ հենց «բարեգույն մտադրություններով սալարկված է դեպի դժոխք տանող ճանապարհը» Աստվածաշնչային սկզբունքով, – ուղղվա’ծ կլինի Նժդեհյան թե’ կենսուղու, թե’ հետմահու անմրցակից վսեմամիակության դեմ, վատավելինն՝ Ազգային /Հ/Ոգու դեմ և /Ա/Մենատիրոջ դեմ…
      Ի վերջո` Աստվածային Նժդեհի աճյունը նախ և առաջ   Հայ Աստծո սեփականությունն է, նա էլ արդեն իսկ տնօրինել է ըստ կամս…
    Առայժմ ներկայացնենք միայն այդ ախտականխիչ ու ոճրականխիչ խորհուրդների տասնաբանյան: Յուրաքանչյուրը` յուր տեսակի մեջ ոչ միայն աննախադեպ, այլև, ամենայն հավանականությամբ, անհետադեպ.
1. ՈՒղիղ 20 տարի առաջ Գերհերոսի աճյունը, լրիվ արտաշիրմվելով, վերահուղարկավորվել մաս առ մաս, զանազան ժամանակներում (ավելի քան 43 ամսվա տարբերությամբ և զանազան վարչատարածքներում):
2. Այդ աճյունամասերը ամփոփված են Գերհերոսի ո’չ ծննդավայրում /Նախիջևանի Կզնուտ գյուղ/, ո’չ էլ` վախճանավայրում / ՌԴ-ի Վլադիմիր քաղաք/.
3. Աճյունատեղիներն էլ գտնվում են ո’չ ծննդավայրի պետության մեջ /Ադրբեջանի Հանրապետություն. գեթ առայժմ/, ո’չ էլ` վախճանավայրի պետության մեջ /Ռուսաստանի Դաշնություն/, այլ` մի երրորդ /թող որ` հայրենի/ պետության մեջ, ըստ որում`
ա) հենց վերջինիս տիտղոսազգի ներկայացուցիչն է Գերհերոսը.
բ) Գերհերոսիս առաջնորդած աշխարհազորը /որի միջուկն էին առանցքում Մամիկոնեից ու Դավիթբեկյան ոգեվառ ուխտերով սպառազինված հռչակավոր կամավորական «գայլավաշտերը»  /հաղթել է նրա իսկ վախճանավայրի պետության/ ապագա Խորհրդային Միության վարչատիրական ու տարածքային հենքը դարձած Ռուսաստանի ԽԴՍՀ-ի/ կանոնավոր բանակին /փառաբանված 11-րդ Կարմիր բանակի դիվիզիաներին, ի շարս «մի ամբողջ Բաբելոն» /Նժդեհ/ խորհրդ /այն/անշող այլ բազմազգ զորքերի/.
4. Գերհերոսի աճյունն հանգչավայրից տեղափոխվել է և 2 տարավայրերում էլ վերաթաղվել հակառակ այդ աճյունն իր տարածքում պարունակած պետության /այն էլ` ԽՍՀՄ կոչվող գերտերության ու համանուն «Չարիքի կայսրության»/ կամքի, ավելին` այդ հակապայմաններում հենց սկիզբ դնելով մեր «մեծ մեռելների» (Նժդեհի աճյունաց հայրենադարձմանը ըստ Ռաֆայել Համբարձումյանի):
5. Խուստուփ լեռան լանջին, Կոզնի աղբյուրի մոտ Նժդեհի փոքր աճյունամասը /պարանոցի առաջին ողը և աջ ճկույթը/  ամփոփված է 1988թ. հոկտեմբերի 7-ից` ԽՍՀՄ /վերջին/ սահմանադրության օրվանից` պատմատրամաբանորեն հատկորոշելով /հետմահու~իսկ/ Նժդեհյան բարեբարո պատգամների, ցեղանվեր Ոգու հաղթանակը «Չարիքի կայսրության» հանդեպ, այն նույն գերտերության, որտեղից վատթարառողջ Նժդեհին ենթարկել էր քրիստոսակերպ, դեռ տասնամյակից էլ երկարաձիգ տառապանքների, հընթացս` 1948թ. ապրիլի 24-ին/ դարձյալ խորհրդանշաբար` հարազատ ցեղի մեծագույն ողբերգության օրանիշից քրիստոսատարիք ժամանակ անց/ դատապարտելով նրան փաստացի  ցկյանս բանտարկության, այնինչ, նաև Նժդեհյան Ոգու ամենազդու ներզորույթով, ինքը` գերտերությունն էր դատապարտված կործանման:
6. Սուրբ Սպիտակավոր եկեղեցու պատի տակ Նժդեհի մեծ աճյունամասը վերաթաղված է 1987թ. մայիսի 8-ից` արցախյան հեղաշարժման իրական սկզբնավորման տարվանից /ստորագրահավաքներ, բնապահպանական ցույցեր, հանրաժողովներ և այլն/, ինչն էլ, իսկ և իսկ 5 տարի անց /1992թ. մայիսի 8-ին/, յուրովի կանխորոշեց Շուշիի ազատագրումը` հեռատարած արցախադրոշմ հաղթությունների թագն ու պսակը:
7. 1989թ. հունիսի 17-ից, Սպիտակավորի  շիրմավայրում տեղադրված Նժդեհյան տապանաքարի տակ դարերի համար, իբրև ծրագրային կոչ ու նաև որևէ ոտնձգություն թույլ չտալու նախազգուշացում – համայիլ, զետեղված է Նժդեհի մասունքների հայրենադարձման գաղափարահայր, ինքնին լուսադարձիկ – ուսուցչապետ /պրոֆեսոր/ Վարագ Առաքելյանի ուղերձը սերունդներին, որն, ի մասնավորի, ավետում է. «Հայ պարմանի, եթե երբևիցե ձեռքդ անցնի այս փոքրիկ վկայությունը, իմացիր, որ դու գտել ես հայ հերոսաց հերոս Նժդեհի հավետ սրբազան աճյունը: Սրա տիրոջ ձայնից թնդում էին Սյունաց բարձր լեռները, և հայ ազգի երկու արյունարբու թշնամիները թաքնվում էին ձորերում ու լեռներում: Ծնկի եկ այս աճյունի առջև, ինչպես այս նշխարները հայրենիք բերողներն ու հողին հանձնողներն արեցին: Նժդեհի հոգին սավառնում է հայ լեռնաշխարհի վրա, և այդ հոգին գալիք ազատագրական կռվում դարձյալ առաջնորդելու է մեզ…»:
8. Նժդեհյան սրբամասունքները գտնվում են այն բոլոր /2/ մարզերում /Խուստուփի լանջ` Սյունիքի մարզ, Սպիտակավոր եկեղեցու մերձակայք` Վայոց ձորի մարզ/, որոնք Գերհերոսն ամբողջապես ազատագրել է` թողելով պաշտասուն հայրենիքին: Դրանք նշանավորում են առանձին յուրուրույն` եռանուն, իսկ մի բառով` ուղղակի Նժդեհյան հանրապետության  հայտնություն տարածության նախ և առաջ ա’յդ ռազմավարագոտու մեջ, – բայց ցայսօրյա դոգմայացյալ պատմաքաղաքական ժամանակաչափումներից դուրս` ստիպելով ճշգրտել հայոց նորագույն պատմության պարբերացումը, մեր անտատան համոզմամբ` ընդհանրապես, Նժդեհյան չափանմուշ /էտալոն/ չափանիշերի լույսով դեռ պետք է վերարժեքավորվեն հայոց անցյալն ու ներկան, իմաստավորվի ապագան – ամբողջ 201 օրվա կենսատևողությամբ /1920թ. դեկտեմբերի 25-ից` Ինքնավար Սյունիք, 1921թ. ապրիլի 26-ից` Լեռնահայաստան, 1921թ. հունիսի 1-ից առ ս/թ հուլիսի 13-ը` Հայաստան/:  Ավելին` առհասարակ, կազմել ու կազմելու են հայոց գալիք բոլոր հաջողությունների, նվաճումների /Խորհրդային Հայաստանի գոյատևման, Լեռնային Արցախի և Նախիջևանի ինքնավարության ձեռքբերման, արցախյան շարժման, անկախ պետականության վերականգնման, ՀՀ-ի և ԼՂՀ-ի` հայոց զուգապետության /,/ անգամ /,/ կայացման, բազմաթիվ հարակից շրջանների ազատագրման…/ «ողնասյունը»:
9. Անցած 20 տարիների ընթացքում ձևավորվել են Նժդեհյան սրբավայրերին անքակտելիորեն շաղկապված մնայուն  ավանդույթներ.  աճյունաթաղումներից սկսյալ` որպես կանոն, ամեն տարի առնվազն երկու անգամ հոծախումբ ուխտագնացություններ  են կատարվում /գերազանցապես` հունիսի 17-ին` Սպիտակավոր, հոկտեմբերի 7-ին` Խուստուփ/: Հազարավոր հայորդիներ են արդեն իրենց երախտատուրքը մատուցել բազմահանճար Գերհերոսին: Կասկածից ավելի քան վեր է, որ միլիոնավոր, արդեն տարազգի, ադամորդիներ /,/ապահովաբար/,/ դեռ պիտի այցելեն հիշյալ ուխտատեղիները, եթե միայն…   Վերջիններումս կերտվել են և հավերժեն պիտի բազմիմաստորեն պարտավորեցնող հուշակառույցներ: Վերջին տարիներին ծայր են առել նորանոր մեկն – մյուսե ուշագրավ Նժդեհամեծար ծիսակարգեր 2001-ից` ցայգի անցկացում, մոմավառություն և այգաբացի դիմավորում հայազարմ մեծամեծության և անչափազանցորեն տիեզերական գերաստղի նշխարավայրերի մոտ` աստղազարդ  երկնքի ներքո, երդմնարարողություններ 2002-ից` պսակադրություն /հենց Սպիտակավորի եկեղեցում/, մկրտություն /Խուստուփի լանջին/…  Եվ այս ընդհանուրոգեղենիկ հրապատկերին չէր կարող չժայթքել ձևով` խոսքի ու գործի հանգաներդաշնակմամբ անզուգական, բովանդակությամբ` կյանքի ու մահվան ամենաբարձր գինն ունեցող Նժդեհանվեր ուխտավճիռ – կարգախոսը. «Եթե չգանք, ուրեմն չկանք» … ՈՒ տակավին աշխարհին են սպասու երկիցս երկրարժեքորեն ինչքան ինքնաբուխ, ժողովրդածին Նժդեհածեսեր, եթե միայն..
       Ըստ որում` ո’չ պետությունը, ո’չ եկեղեցին, ո’չ կուսակցությունները փոքրիշատե նշարժան որևէ լումա չեն ներդրել /բոլոր առումներով/ վերոգրյալում. գրեթե ամեն ինչ մի համեստ բույլ անմեծապաշտոն ողջանվիրյալների /հ/ ոգու, մտքի և կյանքի արգասիքն է… ՈՒրեմն` հետայսու էլ, ինչպես այլևայլ առիթներով պետության ղեկավար – զինված ուժերի գլխահրամանատարն է զգուշացրել, եթե տվյալ հարցերում ժխտականաբար թվարկված «սուբեկտ – ենթակաները» չեն օգնում, ապա գոնե չխանգարեն:
     Աստված մի’ արասցե` մեզանում (որպես ձեռքբերովի արատ մտած) ամենայն ինչ կեղծելու, փչացնելու, արժեզրկելու, խոտանելու խոտելի մոլուցքը, հանկարծ ու հասնի Նժդեհյան մաքրասուրբ – ռոշնական օազիսներին. «վայն էկել է մեզ տարել». լիարյուն մեծատառով Լավի, Բարու, Գեղեցիկի, Արդարի, Հավերժականի ու Զորեղի մնացորդացն էլ կկորցնենք և` անդարձ…
10. Եթե հարկ  իսկ  լինի Նժդեհի աճյունի ինչ-ինչ մասեր տեղափոխել, ապա, ըստ իս, միմիայն Սուրբ Մասսյաց ազատագրումից հետո /երի՜ցս երանի տեսնողներին/` սրբադասվելիք Գարեգին Նժդեհի հիրավի լուսնոսկեփայլ ու լուսաճառագ զանգը անթեղելով, ինչպես մեծնաշխարհ սուրբ երրորդույթ, իր երկիր դրախտավայրի` Լուսնին ու Տվնջյան լուսատուին առավել մերձավոր գլխակետում` Մեծ Արարատի գագաթին` հայոց հավիտենածածան եռագույնի պատվանդանամաս/ս/ում. (տե’ս նաև Նժդեհի «Իմ տապանագիրը» իսկական կտակը*):
        Շարադրյալը սոսկական հավակնոտ մեկնություն չէ, առավել ևս` զգայազեղ, մտացածին խորհրդաբանություն, այլ` իրապես բազում ոգեսփյուռ էանիշերով ընդելուզված շարահար լուսնոսկե /պլատինե/ շղթա, որի թեկուզ մեն-մի օղակը խզելու կամ անգամ տեղաշարժելու փորձն արդեն /ասենք` մեծ աճյունամասը Վայոց ձորի մարզից «արտաքսելը» /ակնբախ և ունկբախ սրբապղծություն է` հղի հայոց պետականության համար /չէինք կամենա սևամարգարեանալ, սակայն…

* «Հանգիստ են ուզում մեռելներն անթաղ անգերեզման…
Եվ պիտի հանգչեն… Այնժամ պիտի հանգչեմ և ես, երբ հայոց աշխարհի երեք հսկաները` Մասիս, Նեմրութ և Սիփան, իրար ձայն տան, կանչեն ցնծագին` հե՜յ, հե՜յ, էլի՜ հայուն ենք, էլի՜ հայ, էլի՜ Հայաստան» (հատված, գրվել է բանտում, մահվան տարում` 1955թ.). այլ փաստ է, որ այստեղ է հենց Նժդեհը թույլ տալիս իր, թերևս, միակ իրական սխալը. նույնիսկ  իր  այդ մեծագույն փափագի կատարելակատարման դեպքում: Նա չի հանգչի, զի չի կարող հանգչել երբեք` մնալով հարազատ Ազգի և հանուր մարդկային ցեղի ցկատարած (իմա` ցաշխարհավերջ) երթի… հավերժական ջահակիր – ուղեցույցը…):
/նույնքան բազմաբնույթ ծանրածանր կորուստներով…
         Այդ` իշխանության ղեկին այդարդ մոտ և այդ – չափ շատ լինելով, փոխանակ ըստ ամենայնի կանխարգելելու նախանշմարելի սպառնալիքները, փոխանակ կազմուպատրաստ դիմակայելու չարախոստում, մարտահրավերներին, փոխանակ զբաղվելու երկրի ընկերատնտեսական վիճակի և բարոյահոգեբանականմթնոլորտի առողջացման, ՀՀ-ի և ԼՂՀ-ի համակողմանի հզորացման լրջագույն հրամայականների կենսագործմամբ, մասնավորապես և հատկապես` այդ սեպուհ** նպատակին միտված` հայոց բոլոր տեսակի և աստիճանի կրթադաստիրակչական հաստատություններում զինված ուժերում ճշմարիտ ու մշտաշիտակ նժդեհականության արմատավորմամբ, միով բանիվ` փոխանակ պտրելու և գտնելու խորքային, արմատական, հայանպաստ ու հայրենաշահ, հիրավի` Նժդեհացույց լուծումներ, ու լավագույն դեպքում գումարներ վատնելով՝ փորձում են կազմակերպել Նժդեհի մասունքների տեղափոխում:
      Քավ լիցի, այդպես չեն անմահացնում մահահաղթ Նժդեհյան հիշատակը: Մի վերջին անգամ ենք կոչ անում` սթափվել ու… պատրանաթափվել:  Ի սեր Աստծո ի սեր հենց «Արարչական ծրագրով» /Արևշատ Ավագյան/ մեղսահեղց աշխարհ եկած Նժդեհի, ի սեր իցեև այդ աշխարհը հիմնիվեր հոգեփոխելու և բարենորոգելու առաքելությամբ աշխարհ եկած Նժդեհի, ի սեր այդ աշխարհի մեր վերանկախ երկրանկյան հիմնարար երկու մարզերում էլ հետմահու երկնարքայությամբ ապրել շարունակող Նժդեհի /,/վերջապես/,/ դադարեցրեք, ահել ու ջահել եղբարք հեռու’’’*** մնացեք Գերհերոսի  սրբանշխարներից… 
 
** ակնարկը պատահական չէ. հատուկ սրբանուն դարձած «Նժդեհ» հասարակ գոյականը նշանակում է ոչ լոկ «աստանդական, պանդուխտ» /ինչը, ցավոք, հայության ընդհանրական բնութագրի է վերաճել` վերջին տարիների զանգվածային արտագաղթի հետևանքով, երբ ընդհուպ 1 առանձին վերցված հայտնի օտար երկրում բնակվողհայերի հոծությունն արդեն սկսել է չափակցվել, չասելու համար` գերակշռել, իրավապես նույնիսկ 2 երկրում միավորված հայրենահայության ողջ թվաքանակին. մինչդեռ Նժդեհն ինքը, հիշեցնենք, ահազանգում էր քանիցս` հայրենիքին ամենամեծ վնասն ու աղետը բերում են տարերային գաղթերը /. «Նժդեհ» բառի մի նրբիմաստն էլ հենց «սեպուհն» է /պայազատ, գլխավոր, ազնվազարմ ասպետ /`ըստ անվանի հայդատամարտիկ Վարուժան Կարապետյանի:
*** սույն հանկարծաստեղծ կետադրանշանը /բազմաշեշտ’’’/, պիտի որ երիցս էլ արդարացվի Նժդեհյան տարաբաշխ  /սակայն ոչ երբեք տարաբախտ/ մասունքամասերն իրոք անձեռնմխելի հարապահելու անհրաժեշտությամբ, վճռականությամբ և իրահնարավորությամբ:    
Գարեգին Ղազարյան
Նժդեհի հետին հետևորդ
2003թ. օգոստոս

Համապարփակեցումը (գլոբալիզացիա)
ավերում և կործանում է սփռում մոլորակում

      «Խելագար անձնասպանություն է աշխարհակալությունը, հոգեսպանություն»:
Գ. Նժդեհ

       Այսպիսի բնաբանից (կամ ասույթից) հետո վերնագիր էլ պետք չէ:
        Մեծ մասամբ ասելիքի բուն նպատակը ժանրային թե գեղագիտական խնդիրներից ելնելով դրվում է ենթատեքստի հիմքում: Սակայն սույն հոդվածում ուղղակիորեն (էլ ո՛չ մի ենթատեքստ, երբ, թվում է ուշ է ամեն ինչ)  և առանց չափազանցության ներկայացվում է վերջին տասնամյակում ավելի մեծ ընդգրկում ստացած կռվախնձոր՝ էներգակիրներին լիովին ու միանձնյա կատաղիորեն տիրելու ԱՄՆ-ում կենտրոնացած սիոնա-մասոնական ղեկավարների աշխարհակալության ձգտելու կործանարար մոլուցքը: Մինչդեռ պատմության փորձով գիտենք, որ աշխարհը սրի տակով անցկացնելու ուզած դրսևորում ի վերուստ դատապարտված է կործանման: Այս առթիվ մեկ ավելի դիպուկը Նժդեհի ասույթներից. «Աշխարհակալություն – ահա հայրենիքների թշնամին՝ հարազատ, թե օտար»: Մեծ զորավարի ու գաղափարախոս-իմաստասերի խոսքն ինչպես պիրկ աղեղից արձակած նետ, ցիրուցան է անում նման սին գաղափարը, որի մասին երազելն անգամ ոտնձգություն է Արարչականի հանդեպ:
    Հնագույն մտածողներից Պլատոնը «գլուխ է ջարդել» վերլուծելու աշխարհի բանը, մարդու էությունը և հանգել հետևյալ մտքին. «Մարդն Աստծո հորինած խաղալիքն է»: Հետևաբար. «Աստվածների ողորմածությամբ պիտի ապրի իր էության առանձնահատկությունների համաձայն»:
     Սակայն ժամանակներն ավելի քան  ապացուցում են,      որ մարդ-խաղալիքը գերազանցում է «իր էության առանձնահատկությունները» իր հերթին խաղալով կրակի հետ, չանսալով Արարչական պատգամները: Այսպես որ շարունակվի, այլևս Արարչի հերթական աշխարհակործան պատժամիջոցի կարիքն էլ երևի չզգացվի, քանզի բանական չարանենգ արարածներն իրենց անկշտում, անհագ ու որկրամոլ էությամբ իրենց ճանապարհին անխնա գռփելով, խժռելով ամեն ինչ, կսկսեն արդեն «իրար միս ուտել», Նրանք դա լավ են յուրացրել, քան քչով բավարարվելու արվեստը: Ռազմաշունչ երկրների՝ իրենցից թույլ մնացածների հաշվին հարստանալն արժենում է հակամարտությունների անվերջանալի շարան, որն ավելի սուր է ընթանում ընդերքի բնական հարստությունների՝ նավթի, գազի, քարածխի պաշարների սպառման ուղիղ համեմատականով: Էներգակիրների կորստով է պայմանավորված Երկիր մոլորակի հետագա նորմալ կյանքը: Մինչդեռ «գաղտնապահ» քաղաքագետներ էլ՝ հարստանալու մարդկային տենչի արգասիք միջպետական վեճ-պատերազամները որակում են իբրև կրոնական, էթնիկական, վերջերս նաև քաղաքակրթությունների… բայց ոչ երբեք էներգակրական: Եվ իզուր… Տո՛, մարդ-Աստծո, եթե բնական (և ոչ միայն) վառելիքների համար ուշքումիտքդ զավթելն է, վախդ՝ հարմարավետ կենցաղից զրկվելը, բա ինչո՞ւ և որտե՞ղ խորճկեցիր արդեն մնացած 4 տասնյակ տարիների կյանք ունեցող նավթ -բենզինի այլընտրանքը՝ ավանդական վառելիքի ամենամեծ խժռող ներքին այրման շարժիչն ընթացքի մեջ դնող, մարդկային հանճարով ջրածնից ստացված վառելանյութի հայտնագործության կիրառումը:
       Սա դեռ հերիք չէ: «Աշխարհակալները» զուգահեռաբար աչքերը չռել են նաև մոտ կես դար ածխաջրածնային վառելիքին, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր ծառայող ատոմակայանների վրա, դրանց նույնպես դարձնելով քաղաքական մութ գործերում իրենց հաշիվները լուծելու խաղաքարտեր: Մի՞թե կարելի է ագահությունից այնքան հիմարանալ, որ չմտածել անգամ սեփական սերնդին փոխանցելու, հասցնելու կուտակածը, երբ նույն ագահության հետևանքով փորում են ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների համար վերջնահաշվով մի մեծ փոս-անդունդ, կանգնեցնելով մարդկությանն անելանելիության փաստի առջև:
        «Մաֆիան», եթե չի կանխվում, դառնում է արդեն քաղաքականություն: «Սև ոսկուն» զուգահեռ աշխարհի հզորների մարտավարության հրահրիչ ու սնող տարր է՝ ինչպես ասվեց՝ նաև ատոմակայանը: Հեռու չգնանք, օրինակ՝ հայկականից շողարձակող կենսատու լույսը սկսել է շատերի աչքը ծակել և փոխանակ շրջվեն, դեռ ուզում են խցկվել ներս… Եվ արդեն խուժել են. քիչ է մնում, որ տան տեր էլ զգան: Մեր իսկ թույլտվությամբ Արարատամերձ սրբատարածքում նավթի մեր «այլընտրանքը» օտարի կողմից աստիճանաբար սեփականացվում է: Եթե միայն սրանով պրծնենք, լավ է, չորս կողմից մժեղների պես վրա են հասել ու մեր գիտական ներուժով լուսատուին խայթում են ուխայթում: Գլխավոր «խայթողներըն» իրենց երկրներում արդեն ունեն տասնյակներով կայաններ, բայց չարակամության աշխարհագրությունն ընդլայնում են և չեն կամենում, որպեսզի Իրանում ռուսների օգնությամբ կառուցվող ատոմակայանն ավարտին հասնի: Մինչդեռ կայանի գործարկումով Իրանի հայկական տնտեսահամակարգի էներգասպառ կարիքների որոշ չափով բավարարման դեպքում կխնայվեր արժեքավոր սեփական վառելիքի այդ երկրի մեծ պաշարների զգալի մասը:
       Ա՛յ անկուշտներ, կռիվ տվեք միայն ձեր խելքի հետ, մի նոր այլընտրանքային էներգատու ստեղծելու համար, չէ որ, Երկրի ընդերքն անկախ տարածքների փոքր ու մեծ բաժանումներից ընդհանուր է, բոլորինն է, վերջապես երկրաբնակինն է: Երևում է, Արարչի՝ աշխարհի վրա պահած մարդկության Բար(իի)ու և Արիի բնույթ – տեսակները հավասարակշռող, ներդաշնակող կշեռքի՝ Բարու նժարը շատ է ծանրացել (կամ Արիինն է թեթևացել): Հարկավոր է քանի դեռ ուշ չէ, քաղաքակրթության պահպանության հրամայականով հավասարեցնել նժարները, և դեռ ծանրացնել Արիի բնույթ-տեսակի մարտաշունչ նժարը: Բարիությունը նույնպես Արիություն պիտի ունենա…

        «Երեք ֆակտորներ են շարժում տնտեսական կյանքը – ազատություն, շահ, մրցակցություն, որոնք
փոխադարձաբար կանոնավորում են իրար:
Շարժիչը  – տնտեսական էգոիզմն է»:
Գ. Նժդեհ

ՀՀ-ում գազի, էլեկտրոէներգիայի, ջրի, սակագների թանկացումները   կհանգեցնեն ընդհանուր թանկացման` կյանքի սոցիալական ստրկության   

  Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները բարձր են` մանրածախը մոտավորապես 2 անգամ: Բայց չգիտես ինչու` ի տարբերություն մեր հարևանների, հայրենական իշխանությունները սպառողներիս, «լույսի» առաջիկա նոր թանկացումներով, տագնապալի սպասումների մեջ են պահում փոխանակ` էներգահամակարգի 40%-ի չափով արտադրանք տվող ՀԱԷԿ-ի «խաղաթուխթը ճոճելով» ջանքեր գործադրեն սակագնի իջեցման ուղղությամբ: Հոգսերի բեռի տակ ճկռած ժողովրդի մեծ մասը այնքան էլ գլուխ չի հանում ՀԱԷԿ-ի շուրջ ստեղծված խրթին խաղերից, բայցևայնպես տարակուսանքի մեջ է, թե էժան արտադրանք տվող ատոմակայան ունեցող երկրում ինչպես կարելի է ընդհանրապես խոսել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին, երբ կարելի է նույնիսկ իջեցնել…      Եթե պետք է անպայման թանկացնել, ապա` միայն ավելցուկ էլեկտրաէներգիան դրսում վաճառելու գինը: Ավանդական էներգակիրները չեն վերանա եթե…   
    Նորանկախ երկրի տնտեսաքաղաքական համակար-    գում ռազմավարական կարևորագույն բաղկացուցիչներից ավաղ արդեն ոչ լիովին հայրենապատական մեր գրեթե վերջին հարստություն – խորհրդանիշ ՀԱԷԿ-ը վաղուց է դարձել ուրիշի աչքի փուշը: Այդ «փշից» շատ կերազեին ունենալ մեր հարևանները` մոտիկ թե հեռու: Չունեն, ու դրա համար էլ չեն հանդուրժում մերը: ՈՒստի և վերջերս շատ են խոսում ՀԱԷԿ-ը փակելու մասին: Մինչդեռ փակման հրահանգը իջեցնողների երկրներում ներկայումս լայն թափ է առնում ԱԷԿ-ների շինարարությունը: Սա իհարկե հանելուկ չէ, այլ կեղտոտ քաղաքականություն, այն էլ նպատակայնորեն կեղտոտ:

«ՈՎ ԻՆՉ ԱՆԻ` ԻՐԵՆ ԿԱՆԻ», ԲԱՅՑ ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ…
      Երկիր-բնակավայրը մարդ – արարածին տրված է վայելելու մարդկային կյանքերի հավերժի հասնող ճամփաբաժիններով, բայց արի ու տես, որ նույն այդ, արդեն ագահ դարձած մարդու համար կերակրող ընդերքն արդեն քչությոն է անում: Ինչքան սպառվում են պաշարները, նույնքան ուժեղանում են կռիվները՝ դրանք ձեռք  գցելու համար: Իսկ այդ կռիվների մշտագո լինելը ծնում է ուժեղին, այնուհետև` ավելի ուժեղին, և վերջապես` գերուժեղ-գերտերությանը, որն իր ձեռքում է պահում էներգակիրներից օգտվելու, մյուսներին թողնել-չթողնելու մենաշնորհը:  Ճոխ երկիր, ճոխ պահանջներ, իսկ դրան հասնելու համար չխորշելով ոչ մի միջոցից, «կամակոր-հզորը», կարող է պատերազմի առիթ ու պատճառ դարձնել ուզած բան: Սակայն ոչ մեկի մտքով /նույնիսկ իրենց բազմատեսակ մարտաֆիլմերը դիտելիս/ չէր անցնի այդքան անթերի իրականացված նման ողբերգություն` սեպտեմբերի 11: Չմոռանալով «Մի դատիր, որ չդատվես»-ը, ուզում ես գոռալ. «Տո’, տիեզերքի անհունի մեջ մժեղ-մարդ, բավական չէ՞ խաղաս Երկիր-Բնակավայրիդ բախտի հետ, մի օր ախր կործանելու ես»: Բայց լսողն ով է: Մարդն իր էշը, ավելի ճիշտ՝ հրեշը նստած քշում է առաջ, առանց հետ նայելու: Աշխարհը վտանգավոր է դառնում էներգակիրների սպառման և դրանց էլ ավելի կատաղիորեն տիրելու պատճառով: Իսկ փրկության միջոց ի վերջո նախասահմանված է: Ընդերքն ունի պահ տված ևս մի էներգակիր, որ կոչված է փրկելու իր բազմաչարչար եղբայրակիցներին անվերադարձ սպառումից և կռվախնձոր լինելուց: Դա գերխտանյութով հագեցած ատոմի միջուկն է, որին ապահով ձեռքերում կարող է պահել և գործի դնել միայ ուժեղ ու զարգացած ներուժ ունեցող երկիրը: Սա չի՞ նշանակում արդյոք նավթի, գազի համար հակամարտությունների հավանականության նվազում` շնորհիվ ատոմակայանների: Այսպիսով, փրկություն հայցող վառելիքի ավանդական «պարզ» տեսակներն էլ (գազ, նավթ, քարածուխ…) այլևս զուր չեն վատնվի և դեռ հնարավոր կդառնա դրանց ինքնավերարտադրման գործընթացի կարգավորումը, ասել է` փրկությունը վերջնական կործանումից:

ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆԱՍՏՎԱԾՆԵՐՆ ԷԻՆ ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ
ԱՍՏԾՈ ՎՐԱ…

    Արարչագործության կատարելությունը հեքիաթ չէ, որ արդեն ստեղծվածը մարդու մեղքով և այլ պատճառներով վերանալուց հետո էլ այն նորից կախարդական փայտիկով ստեղծվի, քանզի Աստված մեկընդմիշտ և միակ անգամ է արարել: ՈՒստիև, Երկիր մոլորակի վրա ազատ վարքով ստեղծված մարդու գոյապահպանության և չափավոր կենսագործունեության համար Արարիչը հոգացել է ամեն ինչ, «չմոռանալով» ոչինչ: Հրաշագործության արդյունքում բնության մեջ վերարտադրման օրինաչափության պայմանով, ինչպես անտառի պարզ օրինակով մարդկությանը պարգև տրված բարիքները, այդ թվում ընդերքում գտնվող էներգակիրները նախասահմանված են հավերժ և անսպառ օգտագործման համար: Մինչդեռ սպառող բանական էակը ինքնախաբեությամբ դեռ կարծում է, թե ոչինչ սպառման ենթակա չէ և ձեռքին ընկածն էլ շահագործում է շռայլ ու անխնա: Երբ որևէ նյութի ինքնավերարտադրման գործընթացը խաթարվում է, այլևս այն կորչելու վտանգի է ենթարկվում: Իսկ խաթարվում է, երբ զորօրինակ էլեկտրոէներգիայի հարաճուն պահանջարկի համար անգութորեն «հրի են մատնվում» բնական էներգակիրները` նավթը, գազը, քարածուխը: Իսկ ոչ ավանդականներից` արևից, ջրից, հողմից ստացվող էներգիան անկատարության և ոչ բոլոր վայրերում նպատակահարմարության պատճառով դեռ շատ թանկ է: Որպեսզի դրանց այսօր համարել լիարժեք այլընտրանքային դեռ շատ վաղ է: Պատկերավոր ասած խափանման աղետալի հետևանքն այն է, երբ նավթի, գազի, քարածխի և այլնի նոր գոյացող պաշարները չեն հասցնում «հպվել-միանալ» սրընթաց սպառման հետևանքով ժամանակային ու տարածական չափումներով իրենցից հետո «եկողներից» «պոկվող», արդեն ստեղծվածները: Նաև այն դեպքում, երբ մարդու բուռն, անհամաչափ չարաշահման և այլ պատճառներով նույն տեսկի նյութի առաջացածի և առաջացողի միջև եղած փոխկապվածության բացակայության պարագայում տվյալ նյութը սկսում է վերանալ երկրի երեսից: Նյութը նույնպես կարծես կենդանի էակ է` ծնվում, ապրում և հատնում է, սակայն տեսակը չի կորսվում, երբ Աստծո անմեկնելի օրենքներով նյութի, ինչպես ժողովուրդն է ասում, իզը /մերանը, մայան/ պահպանվում է: Եվ որպեսզի արդեն եղածի ու նոր լինողի խզման արդյունքում վերացող փոխկապվածության երևույթը չանցնի վտանգավոր սահմանագիծը, իսկ էներգետիկ, գլոբալ սովն էլ չդառնա նոր ահաբեկությունների և պատերազմների սկիզբ, նախախնամությամբ մոտ կես դար առաջ մարդուն հենց ժամանակին օգնության հասավ գերէներգիայով օժտված ատոմի միջուկը, որի շնորհիվ նախ մեծապես խնայվեց «պարզ» էներգակիրների խումբը, երկրորդն էլ արդեն հնարավոր է դառնում բնական վերարտադրման գործընթացով հետևից եկող կամ նոր առաջացողի ու արդեն օգտագործվողի միջև խզման երկու եզրերը ավելի արագ «մոտեցնելով» վերականգնել նրանց երբեմնի եղած կապակցվածությունը՝ հարընթաց օրինաչափությամբ: Այսպիսով, ատոմակայանները իրենց գոյությամբ փրկում են՝ էլեկտրաէներգիա ստանալուն ի սպաս դրվող ավանդական էներգակիրները լիակատար սպառումից, միաժամանակ նվազեցնելով դրանց հայթայթման համար հակամարտությունների հավանականությունը: Այսինքն, հանուն Երկիր մոլորակի և նրա բնակչի ապագայի, ձեռնտու չէ այն էլեկտրաէներգիան, որն ստացվում է ընդերքում աղետալիորեն սպառվող «պարզ» էներգակիրներից:

                                                    Սամվել Սմբատյան   
Հ. Գ. – Վերը շարադրվածից չպետք է կարծել, թե հեղինակը ինքնանպատակ ջատագովն է ԱԷԿ-ների: ՈՒղղակի արդեն եղածից օգտվել է պետք լիարժեքորեն և նպատակայնորեն: Կյանքը մարդուն նրա ճանապարհի յուրաքանչյուր փուլում էլետրաէներգիայի տարբեր աղբյուրներ է տրամադրում: Ամեն ինչ իր ժամանակին: Թող որ ԱԷԿ-ներին ընդդեմ հզոր այլընտրանքներ ստեղծվեն և այդ ժամանակ էլ վիճահարույց ատոմակայաններն էլ կվերանան ինքնըստինքյան: Բայց առայժմ վերջիններս են հիմնականում փրկում բնական էներգակիրների կյանքը, որոնք նախանշված են հոսանք ստանալու համար՝ մինչ ուրանի հայտնաբերումը: Մինչ ԲԵՑ-երը ուրիշին տալը, երբ դեռ շրջանցելով միջազգային ստանդարտը կարող էինք մասամբ ինքնուրույնաբար որոշել էլեկտրավարձը, այսօր ՀԱԷԿ-ն էլ եթե օտարի բաժին չդառնա, ապա պետք է առանձնացնել կայանի թողարկած «պետական» էլեկտրաէներգիան ընդհանուր հաշվեկշռից, էլեկտրավարձի ուրույն՝ արդենիսկ ժողովրդի կենսամակարդակին հարմար սակագնով:

Խմբագրության կողմից: – ՀԱԷԿ-ի աշխատանքների շարունակման կամ ավարտման թեման խիստ տարողունակ է, սակայն մի բան հստակ է, ինչպես ատոմակայանն է այսօր ՀՀ կայուն տնտեսության «ինքնապաշտպանության» հիմքը, այնպես էլ ատոմային զենքը կհանդիսանա հայ հանրության անվտանգության երաշխիքը, որը նաև վերջնականապես կըսանձի մեր արնախում հարևաններին ու թշնամիներին, կդառնա մեր խաղաղության երաշխավոր-պահապանը: Իզուր չէ, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը իբր ՀԱԷԿ-ի «ռեժիմային անվտանգության ապահովվածությունն ու վատ պաշտպանվածությունը» մատնանշելով, «մտահոգված» է, թե միջազգային ահաբեկիչները կարող են «տիրանալ ռեակտորի նյութերին ու տեխնոլոգիաներին»: Սա միտումնավոր ու նպատակային քայլ է՝ Հայաստանին իր միջազգային նշանակության «ունեցվածքից» զրկելու համար:
«Հայ – Արիներ»

ՎԱՍՆ ՅԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԶՕՐՈՒԹԵԱՆ

ՄԵՌԵԼՆԵՐՈՒՆ
                      ԱՐԴԱՐ
                              ԻՐԱՒՈՒՆՔԸ

Վազգեն Շուշանեան
     Կարմիր ու հրացայտ, յանուն ազատութեան թափուած գաղջ արեան նման, կարմիր` սեւ տարածութեանց և տարիներու մառախուղին դէմ ալեծածան` մեր դրոշին պէս, կարմիր ու վայրագ` սրբազան ու նուիրական զայրոյթի պէս, որ պէտք է շառաչէ թշնամիին անարի կողերուն վրայ, մեր աչքերը կարմիր պէտք է տեսնեն այժմ, ինչպես ջղուտ, սրընթաց ու գեղեցիկ աչքերով ցուլը, որ կը խոյանայ, պրկուած ամբողջ սեւ մարմնով` կարմիր պաստառին վրայ:
        Կարմիր` բունծ մը, ափ մը արիւնաթաթաւ հողին պէս բանաստեղծին, թրջած` վաղաժամ մեռած մանուկներու արեամբ, թրջած ու գեղեցկօրէն տխուր` անուշ արտասուքովը դստրեց Հայոց ու նրբիրան եւ սեւաչեայ աղջիկներուն, կարմիր` ինչպէս քրքրում առաւօտը նորածագ ու ցօղաթաթախ, լերանց ու սարերուն Հայոց, մեր աչքերը կարմիր պէտք է տեսնեն այժմ, որպէսզի խաղաղութեամբ ննջեն մեռելները, աստ ու անդ, հայրենի կիրճերու եւ նժդեհ ու կիզիչ անապատներու մէջ:
       Եւ այժմ, այս է մեռելներուն արդար իրաւունքը մեր արեան վրայ, որ տարիներէ ի վեր ծուլութեամբ ու վատութեամբ կհոսի մեր սեւ երակներուն մէջ, մեր դեռ հիւանդ ու պղտոր արեան վրայ, որ չճանաչցաւ զուարթ ու հանդարտ քաջութիւնը արի մարդոց, որ թանձրացաւ աղտեղի հեղուկի մը պէս` լպիրշ չուայտութեամբ, փողոցային հեշտասիրութեամբ ու տրտում սնունդներով, մեր արեան` որ կը կրէ հեղգ ու ստոր երկիւղով` մրուրը դարերու անարգ ստրկութեան…
       Պէտք է այժմ մաքրել մեր արիւնը:
        Հայո’ց ազգ, որ կը կողկողաս վատ լացովը ջրերուն վր-   այ հակած ուռիներուն, որ կդողդըղաս ճակատագրիդ անափ աւազուտներուն դիմաց, հայո’ց ազգ, ո’ւր է վաղեմի ու ոսկեփրփուր, արդար ու մաքուր արիւնդ: Արիւնդ` որ կխայտար, ինչպէս գողթան գինի, ինչպէս թարմ ու տաք քաղցու` զա վակներուդ բորբ ու խստօրեն թուխ մարմիններուն մէջ, որ կը
յորդէր ջերմ ու ուրախ ցայթքով, երբ կ, երթայիր մարտի, ասիական հորդաներուն եւ արեւմտեան չարախինդ ու չարախնդիր բանակներուն դէմ, որ կը ցայտէր լեռնական ուղխինահոս ու զօրեղ ջրի նիզակներուն պէս` արքաներուդ, ասպետներուդ եւ շինական մարտիկներուդ հողագոյն ու բերրի կողերէն, արիւնդ` որ ջերմ էր, մաքուր եւ արդար, մաքրութեամբ քու պտուղներուդ գինիին, ո՞ւր է այժմ:
     Դարերու անարգ լուծը պղտորեց անոր զորեղ ու ջինջ ցայտքը: Իր տաք ու զուարթ քաջութեան խառնուեցաւ ստրկութեան թոյնը: Մինչեւ Պոնտոս ու Կապադովկիա, մինչեւ հեռու ափունքը Թրակիոյ աստիճանաբար իր մէջ մզուեցաւ մեկուն խենէշ ու լպիրշ իգութիւնը եւ միւսին անարի վախը: Բիւզանդիոնի մէջ` պղտորեցիր զայն պալատական հտպիտներու, հանդիսաւոր եւ արքայական ապուշներու, հիւանդ կայսրերու եւ պերճաղիճներու ջրախառն ու ճերմակ արեամբ, դաշտային Կիլիկիոյ եւ Իկոնիոյ անբերրի տափերուն վրայ, ուր քաղաքները կը նմանէին մահմետական գերեզմանոցներու` անոր խառնուեցաւ պղերգ ու աղտոտ ծուլութիւնը իսլամ խուժանին, որ միայն ոռնալ գիտէր կինէրու սպիտակ մարմիններուն շուրջ եւ իր մարմինը պարարտացնել չարքաշ ազգաց արեամբ:
       Հայո’ց ազգ, ո՞ւր է այժմ վաղեմի զաւակներուդ արեան քաղցր ու տաք ուժը: Ատրպատականի եւ Պարսկաստանի պարտէզներուն մէջ, ուր կը հոսէր գինով հեշտութեամբ Հաֆըզի եւ Խայեամի քաղցրօրէն յուսալքող ու տրտմօրէն պատրանաթափ երգը, ինչպէս գինին` որ տարիներու ընթացքին կըթափանցէ արբեցնող ջղային դրութեան եւ հոգւոյն մէջ` ուժաթափ ընելով արի մարդը ու զայն վերածելով յարափոփոխ էգի, քու արիւնդ ալ դանդաղութեամբ ու չէզոքութեամբ կրեց Արեւելքի անայլայլ, յօրանջող ու գէշ թոյնը: Ձայնին մէջ, իր երկարաձիգ ու ծոյլ լացով երգեց պարսիկ ապասերած լեզուն, շարժումներուդ մէջ նստաւ ծանրաշարժ եւ յաւիտենականութիւնը անփառունակ կերպով հեգնող տօթ, մեղմօրէն ու նայուածքիդ աղուոր ու սեւ շողը վերածուեցաւ աղօտ ու անորոշ ակնարկի, Հայո’ց ազգ իմ…
    Այժմ հարկ է մաքրել արիւնդ ու ասիկա մեռելներուն արդար իրաւունքն է ողջերուն վրայ: ՈՒ այժմ հարկ է վերադարձնել քեզի քու սկզբնական ու յաւերժօրէն ստոյգ ջերմութիւնդ: Քեզի պէտք է նուիրել կրկին` քու առաջին ու քաղցր շնորհդ, հայո’ւ արիւն, արդա’ր գինի:
    Դո’ւն՝ որ վեհափառ ու տէրունական գնացքով մը կը կարկաչէիր, ի խնդիր բարձունքներու յաւիտենական ու անյեղլի գեղեցկութեան, ի խորոց սրտի եւ Հայոց դարաւոր պատմութթեան խորէն՝ մեծ Նարեկացիի ջինջ երակներուն մեջ, դո’ւն՝ որ կ’երգէիր  անզուգական ու եզակի ջերմությամբ Հայոց սպարապետներու, քաջերու, բդեշխներու եւ զօրականներու արեան մէջ, դո’ւն որ քնքուշ ու մեղմ ձայնով մը սահեցար – գացիր, մնջեցիր ու կորսուեցար Քուչակի անուշ տաղերուն մէջ, հայու արիւն… Ո՞Ւ ես այժմ, ո՞ւր ես…
        Ո՞ր տիղմին, ո՞ր աւազուտին, ո՞ր աղտեղի մրուրներուն մէջ խրեցար’ արի’ւնդ իմ:
      Դո’ւն’ որ վրնջեցիր, առողջ ու քաջ աղմուկով մը, նոյն-   իսկ Մեծ Հայոց անկումէն յետոյ Կիլիկիոյ դարաւանդներուն վրայ, Ռուբինեանց երկաթէ երակներուն մէջ, կամ Սիւնեաց աշխարհի արի մարդոց սրունքներն ի վար, դո’ւն’ որ լիովին  կ’երգէիր, վսեմ բանաստեղծութիւն ու հայրենի գորով Խորենացիի աներկրորդ մատեանին մէջ, դո’ւն’ որ հոսեցար, սրբազան շռայլութեամբ, ինչպէս նուիրական սիրով կը պատմէ մեծ Եղիշէն, Աւարայրի դաշտին մէջ, Հայո’ց արիւն, որ իմաստութիւն էիր ու գիտութիւն Ս. Մեսրոպի ձեռքերուն վրայ ու առաջին վանկ բարբառին Հայոց, ո՞ւր է երգդ այժմ…
        Կուրի ափերուն վրայ եւ հիւսիսի արձակ դաշտերուն մէջ, քու ապօրէն զաւակներդ քեզ ծախու հանեցին քանի մը ապարանքներու եւ չնչին հարըստութեանց համար, որ առաջին յեղափոխական ալիքին առջեւ ընդվայր փլաւ: Ո՞Ւր էիր դուն, կարելի՞ էր միթէ զգալ քեզ Տփղիսի փողոցներուն մէջ, ուր խառնուած էիր հրէից, վրաց եւ ուրիշներու արեամբ:
      Ազգ իմ վտարանդի, տրտում ազգ իմ, քու յեղափոխա-  կան ղեկավարներուդ արեան մէջ իսկ թոյլ տուիր, որ սպրդի օտարոտի ու պղտոր կշռոյթը տարբեր արեանց: Հիւսիսի երազական յուլութեան ու հիւանդ զգայականութեան հետ, խառնւեցաւ անոնց արեան քաղքենի կենցաղի, ծոյլ հեշտասիրութեան, անարի մենատիրութեան ու փոքրոգի բռնութեան վատթար ախտը: Հիւսիսն ու հարաւը մտան անարգել մանուկներուդ մարմնին մէջ եւ օտար էգերու տարահունչ ձայնը խեղդեց Հայոց քաղցրահունչ լեզուին անուշ երգը զաւակներուդ կոկորդին մէջ, ա’զգ իմ Հայոց:
     Այժմ հարկ է մաքրել քեզ’ հայոց արիւն, այժմ հարկ է վերադարձնել քեզի մեռելներուն արդար իրաւունքը: Կրկին պէտք է որ հնչես քու հարազատ տրոփիւնովդ մեր քունքերուն վրայ ու բազկերակներուն մէջ մեր մանուկներուն պէտք է որ երգես քու կամրջընկէց գտերուդ աղմուկով, պէտք է դրոդես արագավազ երիվարներու սմբակներուն ձայնով, պէտք է որ դաշն ձայնով եղանակես’ ինչպէս կոյսերը Հայոց, առաւոտեան, աղբիւրներուն առջեւ ու հնչես, խայտաս, զուարդանաս, երգես ու տեւես յաւերժօրէն, քաղցր արիւնդ իմ, գողթան գինի:
     ՈՒրեմն արթնցիր այլեւս, հրացայտ ու քաղցրակայլակ, ուրեմն ցայտէ վրիժառու եւ զուարթ հպարտութեամբ, որպէսզի վաղը թափիս հայրենի անդերուն վրայ, ոռոգես քու արդար ջերմութեամբդ մեր հողն ու արտերը բերրի, որպէսզի շռայլութեամբ հեղուս քու սրբազան ոգիդ հայոց ակօսներուն մէջ, մինչեւ որ ազատութեան մրրիկը խլէ ու տանի մեզ մահուան ու մեր յաւերժական հանգիստով:

«Մարտկոց», 1932թ. թիւ 3

ՑԵՂԸ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԻԲՐ ԱՆԲԱՆԱԿԱՆ ՈՅԺԵՐ

     Դեռեւս չի զարգացել այն գիտութիւնը, որ պիտի կոչւի աշխարհիմաստութիւն (գէոսոֆիա): Հոգեբանութիւնն էլ մինչեւ հիմա չկարողացաւ յղկւել իբրեւ հոգեիմաստութիւն (պսիխոսոֆիա):
      Բնազանցութիւնը սկզբից ցայսօր լծւեց գոյութեան հանելուկը մեկնաբանելու գործին, ուզեց հասկանալ Ես-ի եւ բնութեան, ոգու եւ նիւթի, կեանքի եւ առարկայի իմաստը: Գիտական մի շարք սիստեմներ ահագին վարկածներ, գործնական նշանակութիւն ունեցող «ճշմարտութիւններ» կուտակեցին եւ սակայն հարցը թէ ի՞նչ է գոյը, ի՞նչ է կեանքը, ի՞նչ է սրանց իմաստը դեռեւս սպասում է իր պատասխանին:
     Ընդհանուր առմամբ ա’յն գիտութիւնները, որոնք բնազանցութեան օգնելու յաւակնութեամբ գործի լծւեցին, իրենց պրպտումների ընթացքին պարզեցին մի բան – թէ «ես»-ի եւ «ոչ ես»-ի, ոգու եւ նիւթի փոխյարաբերութիւնը շատ աւելի բարդ է, քան միարմատական (մոնիստական) մտածողներն ենթադրում են, թէ նրանց միջեւ եղած կապն ու անկապը շատ աւելի խորհրդաւոր է, քան երբեւէ կարող է ըմբռնել այսպէս կոչուած «մարդկային առողջ հասկացողութիւնը», քան կարող են սահմանել սովորական «ճշգրիտ» գիտութիւնները:
        Աստւածաբանութիւնը, գաղափարապաշտ մտածողների զարգացրած տիեզերածնութիւնը (կոսմոգոնիա), տիեզերաբանութիւնը (կոսմոլոգիա), բարոյագիտութիւնը, պատմա-փիլիսոփայութիւնը եւն. որոնք ա’յնքան յուզիչ հաւատով հետապնդում էին նպատակի եւ նպատակադրութեան խնդիրը եւ հոգեբանութիւնը, որ այնքան խնամոտ կերպով երեւան հանեց իմացութեան բանական եւ զգայական տարրերի այլազանութիւնը, անգամ նոր վիտալիստների իր խորութեան մէջ այնքան նշանաւոր կենսաբանութիւնը, եւ վերջապէս դրանց հետ ողջ իմաստասիրութիւնը՝ հանդիպեցին բանապէս անըմբռնելի եւ անբացատրելի խորհրդաւոր մի ոյժի, բնատարերային մի Մեֆիստոֆելի, որ ոգին եւ սրա յայտնութիւնը հանդիսացող պատմութիւնը յաճախ շեղում է նպատակի գծից:
     Այս ոյժը կոչւում է անգիտակցական, տարերային, անբանական եւ սովորաբար անսպասելիօրէն ազդու է դառնում պատմականօրէն ճակատագրական վայրկեաններին եւ յաճախ որոշում դէպքերի բախտը, անկախ մեր իմացական ըմբռնումներից, մեր բարոյագիտական սկզբունքներից եւ բարոյական զգացումներից:
        Դրա շնորհիւ է, որ շատ յաճախ կեանքում անբացատրե-  լի են մնում հետեւեալ տիպի հարցեր.
        Ի՞նչպէս է լինում, որ աշխարհում յաճախ անբարոյականը յաղթում է բարոյականին, թզուկը՝ հսկային, մանրօրէն նենգը՝ ոգու մեծութեան:
      Ի՞նչպէս է լինում, որ յաճախ մեր որդեգրած գաղափարները, մեր բանականութիւնը, մեր զգացումները դաւաճանում են մեզ:
        Ի՞նչպէս է լինում, որ յաճախ բարին ենք կամենում եւ չարը գործում:
         Ի՞նչպէս է լինում, որ յաճախ սրտի խորագոյն յուզումով, նւիրումով եւ վճռականութեամբ մեր նպատակին ձգտելիս՝ հեռանում ենք նրանից:
         Ի՞նչպէս է լինում, որ օրինա’կ Հայաստանում, գրեթէ ամեն քաղաքական աղէտից յետոյ տեղի է ունենում ե’ւ երկրաշարժ:
     Ի՞նչպէս է լինում, որ օրինա’կ, մի կին, մի կապիկ, մի      այծ, մի ծառ կամ մի քար յաճախ պատճառ են դառնում, որ «ճակատագիրը» տարբեր մի բան տնօրինի, քան կարող է բանական թւալ:
       Ի՞նչպէս է լինում, որ միեւնոյն պատճառը յաճախ տարբեր հետեւանքներ է ունենում:
      Ի՞նչպէս է լինում, ուր «նպատակ»ը շատ անգամ զոհ է գնում մի «պատահականութեան», մի «արկած»ի:
         Ի՞նչ է այս «նպատակ»ը: Եթէ դա Եսի գոյութեան կռահումն է եւ կարօտը, ապա դա ո’չ միայն խտացած միտք է, այլեւ զգացում, ո’չ միայն «բան», այլեւ զգայական տարերք: Այդ դէպքում ի՞նչպէս է լինում, որ ճակատագիրը, պատճառը, հետեւանքը, պատահականութիւնը, արկածը յաճախ կարողանում են փոխել Եսի զգայական տարերքով (կամք) եւ բանական կարողութիւններով (միտք) պայմանաւորւած նպատակների ուղղութիւնը եւ անգամ բախտը: Ի՞նչ ոյժեր են դրանք – արտաեսայի՞ն, թէ՞ ներեսային, ոգուն բոլորովին անմատչելի՞, թէ՞ միայն «դեռեւս» մութ ու անծանօթ: Եթէ բոլորովին արտաեսային՝ նրանք չէին կարող ամէն անգամ յայտնւել մեր գործունէութեան եւ մտածումների ճամբին, եթէ միայն ներեսային՝ նրանք պէտք է որ հպատակւէին մեր կամքին: Նրանք գտնւում են մեր եւ աշխարհի միջեւ, որով աշխարհի հետ գործ ունենալիս, նախ դրանք է, որ պիտի յաղթահարւեն: Հենց սրանում է ենթակայականի բախտորոշ դերը պատմութեան մարզում: Ե՞րբ է պատմութիւն ստեղծւում – ա’յն դէպքում միայն, երբ պատմագործ ոյժը՝ ենթական մի բան յաղթահարում է: Ենթակայօրէն ե՞րբ է այս յաղթահարումը հնարաւոր – այնժամ միայն, երբ միտքն ու կամքը, Եսի բանական կարողութիւնները եւ զգայական տարերքը ներդաշնակեն: Ամբողջական «Ես»ը միայն կարող է գործել «բանականօրէն» եւ իշխել «տարերքին»:
       Մենք գիտենք նաեւ մի այլ բան – որ մեր «եսը» միանը-  պատակ չէ, որ աշխարհում կայ նպատակների բազմազանութիւն: Այս ասել է՝ որ պատմութեան նպատակներն էլ փոփոխական են, որ պատմութիւնը նպատակի յաւիտենականութիւն ունի, բայց յաւիտենական նոյնանպատակութիւն չունի: Ո՞րն է նպատակի այս յաւիտենականութիւնը. առաջադիմութիւ՞նը: Բայց ո՞վ կը ձգտէր դրան, եթէ դա մի քիչ երջանկութիւն չխոստանար: Պատմութեան մղիչ ոգին ապերջանկութեան զգացումն է եւ երջանկութեան կարօտը: Պատմութիւնը ոգու ինքնափրկումի տենչ է: Եթէ այս տենչը յաւիտենական է – այդ նշանակում է, որ պատմութիւն յղացող ոգու առջեւ կայ անբացատրելիօրէն մութ, անբանական, անգիտակցական մի խոչընդոտ, մի հակաոգի, որ իր հակազդեցութեամբ յաւիտենական է:
      Ըստ այսմ՝ պատմութեան նպատակի յաւիտենականու-  թիւնը պայմանաւորւում է անգիտակցականի յաւիտենականութեամբ:
         Ի՞նչ է այս անգիտակցականը: Հոգեբանութիւնը բնազդների աշխարհը զատելով զուտ բանականութիւնից, նրան սահմանեց «ենթագիտակցական» բառով: Ենթագիտակցականը գիտակցականից տարբերւում է նրանով, որ ո’չ թէ ուսուցւում է, այլ ժառագականօրէն փոխանցւում, ո’չ թէ իմացական երեւոյթ է, այլ կենսաբանական, ո’չ թէ անհատական մտորում է, այլ տեսակի խառնւածք, ո’չ թէ մտքի ընդունակութիւն է, այլ արիւնի, ո’չ թէ անցանելի է անհատի հետ, այլ զուգահեռ՝ սեռի յաւիտենականութեան:
      Այս «ենթագիտակցականը» աւելի ազգակից է բնութե-   ան, քան բանականութիւնը. նա զգայական որակ է, տարերային զօրոյթ. նա բնատարերքի շարունակութիւնն է կենսաբանական էակների մէջ:
      Այս կենսաբանական «ենթագիտակցական»ը անօրգանական բնատարերքի հետ կազմում է ա’յն խորհրդաւոր ոյժը, որ կոչւում է անբանական՝ «իրրացիոնալ»:
      Մարդկային ոգու հզօրանքի գաղտնիքը եւ նրա ճակատագրի ողբերգութիւնը հենց նրանում է, որ նա թէ’ իր ոյժերն է ստանում անբանականից, թէ’ չի կարող ազատւել նրա տիրապետութիւնից:
       Հզօրութեան գաղտնիքը հասկացել են մարդկային ա’յն խմբակցութիւնները, որոնք ճակատագրի դէմ ոգորելիս՝ զգում են, որ պէտք չէ հակասութեան մէջ դնել բանականը եւ բնազդականը, որոնք գիտեն, թէ նւաճունակ մտքի բուն աղբիւրը առողջ բնազդն է:
        Զուր չէ, որ անգլեւգերման մի շարք մտածողներ կամքը համարում են տարերային կոյր տենչանք, իսկ բանականութիւնը՝ նրա գործիքը:
         Ո՞րն է կամքի աղբիւրը. այս հարցը էութեան հարց է, իսկ էութիւնները կազմւում են ոգուց եւ բնութիւնից:
     Եթէ հարց տանք. ո՞րն է կամաստեղծ բնութիւնը, աշխարհիմաստութիւնը պիտի պատասխանի – Հայրենի’քը:
      Եթէ հարց տանք. ո՞րն է կամաստեղծ ոգին, կենսաբանութիւնը պիտի պատասխանի – Ցեղը:
         Հայրենիք ու ցեղ – դրանք երկուսն էլ անբանական ոյժեր են, որով աւելի’ յաւիտենական, քան այլ որեւէ բան՝ երկնքի տակ:
    Այդ է պատճառը, որ մարդկային պատմութեան բոլոր ոգորումները, վերջին հաշւով դառնում են դրանց շուրջը:

«Ցեղ եւ Հայրենիք», 1936թ., թիվ 1

Արձագանք
Պատասխան
«Հայ Արիներ» – ի խմբագրության
բարձրացրած հարցերին

 Ներկայացնում ենք «Հայ-Արիներ»-ի ս/թ. N11-ում ներկայացված՝ «Վրիժառությունը որպես արդար պայքար» խորագրի տակ հարցադրումների պատասխանները:
      Նախ նշենք, որ մենք լիովին համամիտ ենք «Հայ-Արիներ» պարբերականում ներկայացված ո’չ միայն սույն, այլ՝ պարբերաբար հրապարակված՝ Հայկական Հարցի լուծման շուրջ հոդվածներում առաջադրված դրույթների հետ: ՈՒնենք միայն մեկ դիտողություն, այն է, որ չեչեն ահաբեկիչների գործունեությունը ոչ մի ձևով արդարացում չունեն և այն հրահրվում է Ռուսաստանի դեմ գործող՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ծայրահեղականությամբ առաջնորդվող ուժերի կողմից: Այս մասին դեռևս 1955թ. Ֆրանսիայում ահազանգել է Ալեքսանդր ՈՒայտը, նշելով, որ «ԱՄՆ-ը մանրակրկիտ ծրագիր է արդեն մշակել Ռուսաստանին Չեխոսլովակիայի կամ Հունգարիայի կարգավիճակին հասցնելու համար, որի նպատակով նա դեռ պետք է կործանի Խորհրդային Միությունը և նրա կազմում գտնվող հանրապետություններն անջատի Ռուսաստանից, որից հետո արդեն միջոցներ կձեռնարկի՝ Ռուսաստանին ներքին ուժերի միջոցով քայքայելու ուղղությամբ…»:
        Ռուսաստանի ներքին քայքայիչ ուժերից մեկը չեչեն ահաբեկիչներն են, որոնց օգտին մենք՝ հայերս չպիտի խոսենք, առավելևս՝ նրանց սադրիչ գործողությունները մեկ ընդհանուր հարթության վրա չպիտի դնենք Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ – ASALA) պայքարի հետ: Եվ մեր կարծիքով Ռուսաստանի կառավարությունը, նաև ռուս ժողովուրդը պետական մակարդակով նպատակ չեն դրել ու չեն ծրագրել ոչնչացնել չեչեն ազգին, կամ սահմանափակել նրա բարոյա-տնտեսական զարգացումը իրենց բնակավայրում այնպես, ինչպես «Մեծ Թուրանի» ծրագրով  դա կատարվեց՝ ոչնչացրին հայերին իրենց հողում ու այժմ էլ ամեն կերպ փորձում են նույն ճակատագրին հասցնել Հայաստանի Հանրապետությանը:
      Վերոգրյալից ելնելով նշենք, արդարացնելով չեչեն ա-  հաբեկիչներին, կամա-ակամա ջուր է լցվում թուրք-սիոնիստների ջրաղացին, ընդդեմ ոչ միայն ռուս ժողովրդի, այլև՝ հայերի:
    Այժմ պատասխանենք հարցադրումներին.
1. Ի՞նչ է և ինչի՞ հետևանք է ահաբեկչությունը:
Պատ. – Ահաբեկչությունը հետևանք է, ու այն արդարացի է, երբ որևէ ազգի հանդեպ կիրառվում է արտաքին կամ ներքին բռնություն, ինչպես ասենք Իսրայելն է իրականացնում Պաղեստինի ժողովրդի նկատմամբ: Անարդարացի ու դատապարտելի է, երբ այն իրականացվում է որևէ պետության կողմից՝ մի այլ պետության դեմ, իր հաշիվները «մաքրելու» գործում, ինչպես ասենք չեչեն ահաբեկիչներն են օգտագործվում սիոնիզմի և պանթյուրքիզմի կողմից՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ընդդեմ Ռուսաստանի Դաշնության:
2. Երբ որևէ մեկի տուն թալանչի կամ մարդասպան է մտնում, իրավունք ունի՞ տանտերը, ինքնապաշտպանվելու և անհրաժեշտությունից ելնելով, սպանելու մարդասպանին:
Եթե թուրքը հայի տուն-հայրենիք է մտել՝ արյուն և ավեր սփռելով, ու որևէ ցանկություն չունի ներողություն խնդրելու և դուրս գալու, իրավունք ունի՞ հայությունը ցանկացած ձևով, ընդհուպ՝ ահաբեկչությամբ, վտարելու բարբարոս թշնամուն իր օջախից:
Եվ ուրեմն մարդասպանությու՞ն է արդյոք առաջին դեպքը, և ահաբեկչությու՞ն է արդյոք հայրենատիրության համար իրականացվող հայկական վրիժառուական պայքարը, երբ Հայ Դատի արդարացի լուծման հարցում անտարբեր է ամբողջ «քաղաքակիրթ» մարդկությունը:
Պատ. – Երբ որևէ մեկի տուն թալանչի կամ մարդասպան է մտնում, ապա տանտերը նախ պետք է կողմնորոշվի. կարո՞ղ է արդյոք վնասազերծել ու մարդասպանին վարչա-իրավական մարմիններին հանձնել: Եթե համոզվում է, որ դա անհնար է իրականացնել, ապա, այո’, նա իրավունք ունի ինքնապաշտպանվելով սպանել մարդասպանին:
Ինչ վերաբերվում է թուրքին, ապա թուրքը մնում է թուրք՝ իր հայատյաց էությամբ, ու հայ ազգն իրավունք ունի բոլոր միջոցներով, ընդհուպ՝ ահաբեկչությամբ, հասնել Հայ Դատի պահանջատիրությունը հաղթականորեն ավարտելու սուրբ գործին:
ՈՒստի տանտիրոջ վերոգրյալ մարդասպանությունը պետք է որակվի ոչ թե հանցագործություն և դատապարտվի, այլ՝ որպես ինքնապաշտպանության ծայրահեղ պարտադրված միջոց, պետք է արդարացվի: Իսկ հայկական վրիժառուական պայքարը, երբ ամբողջ «քաղաքակիրթ» մարդկությունը մինչ այսօր քար անտարբերություն է ցուցաբերում Հայ Դատի օրինական լուծման հարցում, մեր կողմից որակվում է միանգամայն արդարացի, ազգային-ազատագրական պայքար:
3. Ահաբեկչության հետևա՞նք է արդյոք հայոց ցեղասպանությունը:
Ցեղասպաններին վրիժառությամբ պատժելը համարվու՞մ է ահաբեկչություն:
Ցեղասպանությունը մերժողներն ու կասկածի տակ դնողները կամ ցեղասպանության ճանաչման հարցը հետապնդողներին (նաև՝ նահատակված) փնովողները արդյո՞ք անպատժելիություն չեն քարոզում և նոր ահաբեկչության, ցեղասպանության համար հող չեն նախապատրաստում:
Պատ. – Հայոց ցեղասպանությունը ոչ թե ահաբեկչության հետևանք է ինչ-որ անձանց կամ մարդկային խմբի, այլ՝ ծրագրված ու սառնասրտորեն իրականացված պետական մակարդակով հանցագործություն է: Հանցագործություն՝ և’ հայության, և’ մարդկության դեմ: Այսօր էլ այն իրականացվում է Թուրքիայի հանրապետության կողմից՝ Հայաստանի ու Արցախի շրջափակումով ու այլ ձևերով:
Ցեղասպաններին վրիժառությամբ պատժելը կարող է ինչ-որ առումով որակվել որպես ահաբեկչություն, սակայն, դա անպատժելի ու ոչ հանցավոր արարք է:
Ցեղասպանությունը մերժողներն ու կասկածի տակ դնողները, կամ ցեղասպանության ճանաչման հարցը հետապնդողներին փնովողները նոր ահաբեկչության, ցեղասպանության հող են պատրաստում, որի վառ օրինակն է հրեաների ողջակիզումը, որի իրականացման որոշումը կայացնելուց առաջ Ա. Հիտլերը հայտարարեց. «Ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանությունը»…
4. Իսրայելն իրավունք ունի՞ զավթելու Պաղեստինի տարածքի մի մասը և զորք ու զենքով ճնշելու պաղեստինցիների ազգային ազատագրական արդար պայքարը՝ տանկերի տակ սպանելով բազում անմեղ ծերերի, կանանց ու երեխաների: Սա կարելի՞ է համարել հրեական ծավալապաշտություն և ահաբեկչություն:
Պատ. – Իսրայելը ոչ մի իրավունք չունի զավթելու Պաղեստինի տարածքները և զորք ու զենքով ճնշելու պաղեստինցիների ազգային-ազատագրական արդար պայքարը: Նա պարտավոր է կատարել ՄԱԿ-ի որոշումը՝ 1967թ. պաղեստինյան բոլոր գրաված տարածքները վերադարձնել  օրինական տիրոջը՝ պաղեստինցիներին: Սակայն, դա չի կատարվում: Ինչու՞: Որովհետև այդպես է ցանկանում սիոնիզմը, որի կենտրոնն է ԱՄՆ-ը: Հատկանշական է, որ ԱՄՆ-ը մեղադրեց Իրաքին, թե նա չի կատարում ՄԱԿ-ի որոշումները և այդ պատրվակով, ահաբեկչական պատերազմով ավերեց Իրաքը: Մինչդեռ, ԱՄՆ-ը Իսրայելին ոչ միայն չի պարտադրում կատարել ՄԱԿ-ի վերոգրյալ որոշումը, այլ՝ ճնշում է պաղեստինցիների ազատագրական պայքարը: ԱՄՆ-ը հանցավոր քայլերի է դիմում, առանց քաշվելու միջազգային հանրությունից, իսկ Իսրայելը հրեական ծավալապաշտությունն ու հանցավոր ահաբեկչությունն  իրականացնում՝ է ԱՄՆ-ի գլխավորությամբ:
5. Ահաբեկչությու՞ն է ԱՄՆ-ի սանձազերծած հակաահաբեկչական պատերազմը: Ո՞րոնք են Ջ. Բուշի, Ս. Հուսեյնի, Ա. Հիտլերի կամ Ի. Ստալինի տարբերությունները և նմանությունները: Ճի՞շտ է «ահաբեկիչ երկրներ» որակավորումը և արդյո՞ք Հարավսլավիայի, Աֆղանստանի և Իրաքի ժողովուրդները համատարած ահաբեկիչնե՞ր էին, որ ՆԱՏՕ-ի կողմից ռմբահարվում էին անխնայորեն: Իրավունք ունե՞ն այդ երկրների անմեղ զոհերի ժառանգները դիմելու պատասխան համարժեք կամ նմանատիպ գործողությունների:
Պատ. – ԱՄՆ-ի սանձազերծած հակաահաբեկչական պատերազմը քողարկված գործողություն է՝ աշխարհին տիրապետելու, սիոնա-մասոնական ծրագրերն իրականացնելու համար: Այլապես, ինչո՞ւ ահաբեկչության ամենածանրագույն և համայն մարդկության դեմ ամենադաժան հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը, չի ճանաչվում ու դատապարտվում ԱՄՆ-ի կառավարության կողմից: Հաճախ շեշտվում է, որ ոչ թե ցեղասպանություն է կատարվել, այլ՝ իբր ինչ-որ ջարդեր ու տեղահանություններ են եղել… Իսկ սեպտեմբերի 21-ին ընդհամենը երկու բարձրահարկ շենք ավերվեց Նյու-Յորքում, որը ցեղասպանության համեմատականի մեջ լոկ մի կաթիլ է՝ թուրքերի կողմից հայերին հասցրած զոհերի ու ավերվածությունների օվկիանոսում, և ահա, ԱՄՆ-ի կառավարիչները ոտքի հանեցին ամբողջ աշխարհը, այդ թվում՝ նաև Հայաստանի իշխանություններին: Այդ «կաթիլի» պատրվակով սկսված «հակաահաբեկչական» պատերազմը վտանգ ունի իր մեջ՝ 3-րդ համաշխարհային պատերազմի վերածվելու առումով: Այս դեպքում ոչ մի տարբերություն չկա ծավալապաշտության համար իրականացված պատերազմներում՝ Ջ. Բուշի և Ա. Հիտլերի միջև, իսկ նրանց տարբերությունը Ս. Հուսեյնի և Ի. Ստալինի հետ այն է, որ վերջին երկուսը բռնապետական կարգեր են հաստատել միայն ու միայն իրենց կողմից ղեկավարվող պետություններում, առանց վնասելու որևէ այլ պետության ժողովրդի: ՈՒստի Աֆղանստանի ու Իրաքի, ինչպես նաև Հարավսլավիայի ժողովուրդների անմեղ զոհերի ժառանգներն իրավունք ունեն ու պարտավոր են պատասխանատվության կանչել ԱՄՆ-ի իշխանություններին, կամ՝ նմանատիպ գործողություններ կիրառել այդ երկրի դեմ:
6. Իրավունք ունե՞ն ԱՄՆ-ը Ռուսաստանը կամ եվրոպական երկրները բռնի ուժով աշխարհի ազգերին թելադրել ապրելակերպ կամ մտածելակերպ: Սա ահաբեկչությու՞ն է:
Պատ. – ԱՄՆ-ը, Ռուսաստանը կամ աշխարհի որևէ պետություն իրավունք չունեն պարտադրել իրենց կամքը, այն էլ բռնի ուժով աշխարհի ազգերին թելադրելով ապրելակերպ կամ մտածելակերպ: Նման գործելակերպը բացահայտ ահաբեկչություն է, ուղղված մարդու իրավունքների և համայն մարդկության դեմ:
7. Այսօր Հայաստանի ու հայության հանդեպ իրականացվում է համակարգային ավերիչ ճնշում, բռնի ներխուժում է կատարվում հոգևոր, մշակութային, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներ: Իրավունք ունի՞ ապստամբելու հայը՝ հայ մնալու համար: Ի՞նչ պայքարի ձևեր կարող է կիրառել հայը՝ իր հայրենիքն ու ազգը արտաքին ներխուժումներից զերծ պահելու, օտարին ծախվածներին պատժելու համար: 
Պատ. – Հայի՝ հայ մնալու համար պայքարը ոչ միայն  յուրաքանչյուր հայի իրավունքն  է,  այլև՝  սրբազան պարտքը: Այս հարցում ամեն հայ պետք է համագործակցի համայն հայության ընդերքում գործող բոլոր կարող ուժերի հետ, ու երկրի պաշտոնական ատյանների միջոցով կանխի կամ դադարեցնի Հայաստանի հոգևոր, մշակութային, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներ օտար, ավերիչ ուժերի ներխուժումը:
Ազգային Համաձայնության  Խորհրդարանի
Հայ Դատի ու ԼՂՀ կարգավիճակի
լուծման հանձնաժողով
    Անհրաժեշտ ենք համարում սույն շարդրանքը տպագրել «Հայ-Արիներ»-ի էջերում:
Սամվել Պողոսյան
Ցեղասպանության դեմ պայքարող պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ

ՀԱՅԱՍՏԱՆ – ԿԱՏԱՂԻ  ԳՐՈՀ
Հ Ա Յ Ր Ե Ն Ա Ս Ի Ր ՈՒ Թ Յ Ա Ն  Դ Ե Մ

         Երկար տարիներ է արդեն, ինչ Հայաստանում սուր պայքար է մղվում հայ ազգայնականության և հայրենասիրության դեմ: Պայքարն այսօր հասել է իր գագաթնակետին և կործանիչ ազդեցություն է ունենում մեր երկրի ապագայի վրա:
      Դարեր ի վեր մարդու երազանքն է՝ իշխել աշխարհին, և տիրանալ նրա հարստություններին: Հաջողվել է ստեղծել ՄԱԿ-ը, որն իբր թե կոչված է աշխարհին բերելու խաղաղություն, սեր, միասնություն և ապահովություն: Հետաքրքիր է, այդ ո՞ւմ աշխարհին: ՄԱԿ-ի ապակեպատ ապարանքներից լսվող խաղաղության կոչերը խլացուցիչ են արդեն, մինչդեռ պատերազմների պատրաստությունն ու ընթացքը շարունակական իրականություն են: Ստեղծվել է այնպիսի մի քաոս, որի մեջ ինքնիշխան ազգերը անհրաժեշտ են համարում կառավարվել մեկաշխարհական «մարդասիրական» այս կազմակերպության կողմից: Ազատ մարդը իր միամտությամբ ինքըն իրեն շղթաների տակ է դրել…
         1856թ. հուլիսի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դիզրաելին, որն իր ժամանակի անվանի դիվանագետներից էր, ցնցող մի հայտարարություն արեց Համայնքների պալատում: Նա ասաց. «Մի ուժ կա, որին մենք հազվադեպ ենք անդրադառնում՝՝ գաղտնի կազմակերպությունները»:  Ավելորդ է ժխտել, որովհետև չի կարելի քողարկել այս իրողությունը, որ Եվրոպայի մեծ մասը՝ Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիայի մեծ մասը պատված են գաղտնի ընկերակցությունների ցանցով, ինչպես երկրագնդի մակերեսը՝ երկաթուղիներով: Ո՞րն է նրանց նպատակը: Նրանք չեն փորձում քողարկել այն: Նրանք դեմ են սահմանադրական կառավարությանը: Նրանք չեն ցանկանում բարելավել գոյություն ունեցող հաստատությունները: Նրանք ձգտում են փոխել հողի սեփականության ներկա հարաբերությունները, դուրս շպրտել այսօրվա հողատերերին և վերջ տալ կղերական հաստատություններին:
         Այս գաղտնի միությունները, որոնց նկարագրում էր Դիզրաելին, գերհարուստների՝ ավելի հարստանալու նպատակով միակ դավադրությունը չէր: Հարկավ, Աստվածաշնչում ասված է, որ դրամասիրությունը ամեն չարիքի արմատն է: Այս մարդկանց՝ չափազանց մեծ հարստության և իշխանության հասնելու ցանկությունը, սակայն, նրանց դավադրության հիմնական դրդապատճառը չէ: Գլխավորը Աստծո և հոգևորի հանդեպ նրանց ատելությունն է:
     Դեպի «մեկ աշխարհ» համապարփակեցման (գլոբալիզացիայի) տանող ճանապարհին այս մարդկանց համար գլխավոր խոչընդոտը հայրենասիրությունն է և ազգայնականությունը: Նրանց նպատակը ազգությունների միջև սահմանների ջնջումն է և մարդացեղերի (ռասաների) միախառնումը, որը պետք է դյուրացնի մարդկության ստրկացումը:
      Հայաստանի նման փոքր երկրի համար շատ դժվար է դիմագրավել իր գոյությանը սպառնացոզ այս ուժերին: Հայաստանը թուլացնելու առաջնահերթ ձևերից մեկը ժողովրդի մեջ հայրենասիրության գիտակցությունը մեռցնելն է: Սա կատարվում է ազգի մշակույթը, հոգևոր – գաղափարական արժեքները քայքայելով, դրամի միջոցով՝ ղեկավարների մեջ ընչաքաղցություն առաջացնելով, տնտեսության լճացմամբ ժողովրդին արտագաղթի մղելով և նրան իր հայկական պատմական հավատամքից հեռացնելով՝ տարբեր կրոնների, աղանդների, անաստվածության, միասեռականության և անբարոյականության ներմուծման միջոցով:
       Ազգային այնպիսի հարստություններ, ինչպիսիք են ընտանեկան ամուր կապը, հոգևոր, բարոյական, մշակութային և լեզվակրթական արժեքները, պետք է սրբորեն պահպանվեն ազգի և ժողովրդի կողմից, նույնիսկ եթե կառավարությունը թերանում է դրանում: Անբարոյականության ներմուծումը պետք է անհապաղ կասեցվի, իսկ վերոգրյալ արժեք-հարստությունների պահպանումը ազգի պաշտպանության լավագույն զենքն է՝ թշնամու շատ ավելի մեծ ու հզոր թնդանոթների դեմ, որովհետև այդ մութ ուժերը զինում ու մարզում են Հայաստանի դարավոր թշնամիներին:
      Մի քանի տարի առաջ, Բարոնուհի Քերոլայն Քոքսը մի բաց նամակ ուղղեց հայ ժողովրդին: Այդ նամակում նա մեծ սեր ու հիացմունք է հայտնում հայ ժողովրդի հանդեպ, և միևնույն ժամանակ զգուշացնում. «Հիմա ձեզ սպառնում է խաղաղությունը և անկախությունը կորցնելու վտանգը: Եթե արագ չգործեք, կկորցնեք ոչ միայն Արցախի սուրբ հողը, այլ նաև Հայաստանը»: Նա շարունակում է. «Եթե ներկա դեպքերի ընթացքը չկասեցվի, ձեր ղեկավարությունը Երևանում ճակատագրականորեն կտկարացնի և կդավաճանի ձեր երկրին»: Արդյոք Բարոնուհի Քոքսը գիտի՞ մի բան, որը Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը չգիտեն: Եթե այդպես է, պետք չէ՞ արդյոք, որ նրան հարցնեն այդ մասին, կամ ինքը՝ Բարոնուհի Քոքսը միգուցե հայտնե՞լ է մեր կառավարությանը…
       Անտարակույս, նույն այն մութ ուժերը, որոնք կործանեցին Հարավսլավիան – Սերբիան, այսօր նպատակ են դրել կործանելու փրկչության և օծյալության օրրան՝ Հայաստանը: Նույն այդ ուժերն էին, որ Հայաստանը դրել էին «չարիքի առանցք» պետությունների շարքում: ԱՄՆ-ի կառավարությունը ստիպված եղավ վերանայել, և Հայաստանը հանել այդ ցուցակից /ժամանակավորապես/, որովհետև Իրաքի դեմ պատերազմի ժամանակ չէին ցանկանում ավելի մեծ ընդդիմություն առաջացնել տարածաշրջանում:
       Բարեբախտաբար հայրենասիրությունը դեռևս «ողջ» է Հայաստանում: Զանգեզուրի պաշտպան Գարեգին Նժդեհի ազգասեր ոգին շարունակում է արմատներ ձգել հայ երիտասարդության մեջ: Նժդեհի ցեղակրոն ուսմունքը հնարավորություն տվեց, որ հազարավոր հայ մտավորականներ և ազգային ու պետական ղեկավարներ վերազարթնեն, մտածեն հայրենասիրության և ազգասիրության մասին: Փայլուն հռետոր և կազմակերպիչ էր Նժդեհը, անձնվեր զինվորական ղեկավար, գաղափարախոս և իմաստասեր, ու այդպիսին է նաև նրա գաղափարախոսությունը: Ցեղակրոնությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանին ու հայությանը:
          Նժդեհի համար «Աստծո տանը նվիրվածությունը» նշանակում էր նվիրվածություն հայրենիքին, իր նախահայրերի հողին, որը նա սիրում էր ուժգնորեն: Նա խոսում էր նաև հայ ազատագրական դարավոր պայքարի մասին, հայկական հզորության, առաքելության, թշնամու հետ անխնա և հերոսական կռիվների, անկախ հայրենիքի գաղափարի, հայ ժողովրդի թշնամիներին՝ թուրքերին և բոլշևիկյան իշխանություններին դիմագրավելու, կորցրած ազգային արժեքների վերականգնման կարևորության, հայ ժողովրդին՝ իր նկատմամբ հավատով ու անպարտելիության ոգով զինելու անհրաժեշտության, ու նման այլ վեհ բաների մասին:
      Նժդեհը խոսում էր հայ ժողովրդի առաքինությունների մասին, որոնք բխում են նրա ազգային արմատ-ակունքներից: Նա հեռու էր ցեղի այն հիվանդագին և սխալ մեկնաբանությունից, որն օգտգործվեց նացիստների կողմից ցեղային գերազանցության իրենց գաղափարախոսության մեջ: Նժդեհը ցեղը տեսնում էր որպես մարդկային արժանապատվության, հպարտության և ինքնավստահության մարմնավորում:
     Նժդեհը կալանավորվեց Բուլղարիայում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և աքսորվեց Սիբիր, ուր նա մահացավ 1955 թվականին: Նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան և ամփոփվել  Խուստուփ լեռան լանջին, Սպիտակավոր վանքի բակում: Սիբիրյան բանտում գրված նրա հուշերը բերվել են Հայաստան: Վերջերս Երևանում և սփյուռքում հրատարակվել են բազմաթիվ գրքեր, որտեղ մանրամասնորեն ներկայացված է Գարեգին Նժդեհի կյանքը, գործը, գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը: Երևանում մի պուրակ անվանվել է Նժդեհի անունով, Հայաստանում կան փողոցներ, կառուցվում են հուշարձաններ մեծ հայի անունով, մի ամբողջ տարի կոչվեց ՆԺԴԵՀՅԱՆ, եղան բազմաբնույթ միջոցառումներ…
     Այսօր Հայաստանում գոյություն ունեն Նժդեհի հազարավոր հետևորդներ, կան քաղաքական կազմակերպություններ, սակայն, կատաղի գրոհ կա այս ՀԱՅԿԱԿԱՆ ուժերի դեմ, թե’ դրսից, թե’ ներսից…
     Չմոռանանք, որ ավելի քան 5,000 հայորդիներ զոհվե-   ցին Արցախի կռիվների ժամանակ՝ մեր պատմական հողերը պաշտպանելիս և ազատագրելիս: Այս ոգիների և ցեղակրոն -արիական հայորդիների դեմ դեռ անզորանալու են օտարներն ու օտարահպատակները: Հայաստանում երբեք չի մեռնի հայրենասիրությունը, ավելին՝ այն պիտի վերաճի հայրենապաշտության և հայրենատիրության: Արդյոք կարո՞ղ ենք մենք՝ ողջերս, խոսել թուլության դիրքերից և քմահաճորեն «որոշել» ճակատագիրը այն հողի, որը ձեռք է բերվել մեր օրերի Նժդեհների Արյան գնով: Ո’չ, քանզի դա համազոր կլինի դավաճանության:
      Հայաստանի երիտասարդությունը պետք է գոտեպնդվի ազգայնականության և հայրենապաշտության ոգով, որպեսզի ոչ մի թշնամի, ներքին կամ արտաքին, չկարողանան խորտակել Հայոց Երկրի ապագան: Հայ Ազգը չպետք է ուրանա իր նահատակ նախնյաց ոգիներին, արցախյան պատերազմի ժամանակ զոհված իր բոլոր Նժդեհների, Անդրանիկների, Արաբոների, Սերոբների, Չավուշների… Արյունը:

    «Այն օրից, երբ հայը վախենա մահից, այդ օրից օտարը կթագավորի Հայաստանում»:
Գարեգին Նժդեհ

    «Ազատությունը պաշտպանելու կոչված ծայրահեղականությունը մոլորություն չէ»:
Ծերակուտկան Բերրի Գոլդուաթր

Հ. Գ. – Երկրի ինքնիշխանությունը կորցնելուց հետո՝ էլ կորցնելու բան չի մնա: Հայրենասիրությամբ տոգորված մի մարմին, մի կազմակերպված ազգանվեր ուժ պետք է իրադրությունն անհապաղ իր ձեռքն առնի, քանի դեռ ուշ չէ:

Արտավազդ Ավագյան
Բոքա Ռաթոն, Ֆլորիդա, ԱՄՆ
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

ՄԵԾՆ ԱՐԱՐԱՏԻՆ

Հերիք է նայես թախծոտ աչքերով
ՈՒ տխուր դեմքով ամպերից մենակ,
Մռայլվել էս դու, չես բացում իմ դեմ
Սրտիդ գաղտնիքը դարեր շարունակ:
Քեզ հարց եմ տալիս անմեղ մանկան պես,
Ա՜խ, սիրտդ ի՞նչ է ուզում ինձանից,
Դժգոհ ես, ասես աշխարհի վիշտը
Փարվել է կրծքիդ ու դու չգիտես,
Թե ինչպես բուժես դարերիդ վերքը,
Որ գագաթներիդ հայելին փայլի,
Առաջվա նման դու լույս պարգևես,
Մանկան պես անհոգ դու ցնծաս էլի:
Բայց քիչ էլ, քիչ էլ, պիտի դիմանաս,
Որ բալասանվեմ ես քո վերքերին,
Գալիքով պիտի դու առաջնորդես,
ՈՒ նոր արևներ պարգևես ազգիս:
Ա՜խ, ես էլ քեզ հետ դարեր շարունակ,
տառապանքի վեհ ճամփով եմ քայլել,
ՈՒ հեռվից կարոտ որդու պես անհագ`
Քո վերադարձի ճամփան աղոթել:
Դու, գահերից ես նայում աշխարհին,
Ասա’ ինձ, խնդրեմ, դու ի՞նչ ես տեսնում,
Քեզանից այն կողմ` Սասունը կանգուն,
Մուշը և Վանն են կարոտից սգում…
Անին ավերակ ու Ղարսը դատարկ,
Այնքան անհամար վերքերից հետո,
Կյանքով կլցվի քո Հայքը համակ,
Քո սերն անարատ հայության սրտում:
Ասա ի՞նչ անեմ, իմ հու՜յս  Արարատ,
Կբացես իմ դեմ կուրծքդ լուսաշող,
Որ պատնեշել են չարերն անարդար.
Գալիքս կանցնի քեզանից այն կողմ…

ՈՎ ՄԱՍԻՍ ԱՆՀԱՍ

Անմար հույսերով մի ամբողջ կես կյանք,
Դեպ քեզ եմ ձգտել, ո՜վ Մասիս անհաս,
Խոյեցել երկինք, իմ սեր, իմ բաղձանք,
Որ քեզ ետ բերեմ, տուն վերադառնաս:
Սակայն իմ ուժը շատ քիչ է եղել
ՈՒ թևերս կարճ, որ գրկեմ ես քեզ,
Միայն քո մասին հուշեր են պեղել
ՈՒ մնացել սուրբ գագաթներիտ պես:
Բայց իմ կարոտը ոչ մեկին երբեք
Ես չեմ էլ պատմել, բացի քեզանից,
Երազներիս մեջ խոսել եմ քեզ հետ
ՈՒ տենչանքով լի արթնացել քնից:
Դավիթ Սենն ասաց.
Ո՜վ Մասիս անհաս, դեռ կգամ քեզ մոտ,
Թեթև ամպ դառած կփարվեմ կրծքիդ,
Մեծն Շիրազի վեհ սիրտն էլ կարոտ,
Կյանքիս հետ դնեմ ցավոտ վերքերիդ:

ԱՐԵՎԻՑ ԱՌԱՋ ՄԱՍԻՍՆ Է ԾԱԳՈՒՄ

Մեծն Արարատյան սրբազան դաշտում,
Որպես լուսասփյուռ փարոս երկնային,
Սիսն ու Մասիսն են երկինք խոյանում՝
Դարավոր ձյունը՝ վեհ գագաթներին:
Տես, վաղնջական հողում Մեր Հայկյան,
Կապույտ երկնքի աստղաբույլ ծովում,
Փարոսը Հայոց, ոգով մոգական,
Թախծոտ աչքերով լուռ մեզ է նայում:
Ո՜վ հրաշք Մասիս, Դու անձեռակերտ,
Սիգապանծ դղյակ հին Աստվածների,
Աստղային կոթող, երկնային գմբեթ,
Դու՝ խորհրդանիշ Հայ դյութազների:
Դու՝ հավերժության լուսաշող պսակ,
Դու՝ փառքի ճամփա ու հավատի ջահ,
Նոյյան Տապանը գագաթիդ ճերմակ,
Գալիքդ է հսկում, մտորում անահ:
Դու՝ կուռ պատվանդան կապույտ երկնքի,
Քո ճանապարհն է աստղային հեռուն,
Մեծն Նահապետ Հայոց լեռների,
Պանդուխտ Հայերիս դու ես տուն բերում:
Դու՝ հուշարձանը հար Բիբլիական,
Դու՝ ուխտավայրը Հայ ասպետների,
Հայկ Նահապետի Թագն հավերժական,
Պահել ես ձյան տակ, քո սուրբ գագաթի:
Դու՝ Տիգրան Մեծի հրեղեն վրան,
Դու՝ փառքի վկան Քաջն Վարդանի,
Դու՝ պաշտամունքը Համայն Հայության,
Սասնա Դավիթը իմ Հայաստանի:
Հայոց Աշխարհի հինավուրց երկրում,
Այգաբացից վաղ արթնացի’ր ու տե’ս՝
Արևից առաջ, Մասի’սն է ծագում…

Դավիթ Սեն Բալայան

ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ
Ամե՜ն առավոտ տանից դուրս գալիս
Մասիսը հեռվից թվում է մոտիկ,
Տեսնում եմ թե ինչպես է միշտ համբյուր տալիս՝
Փարվելով կրծքին ամպի մի հատիկ:
……………………………………………………………….
Ա՜խ անգութ Աստված, ի՞նչ կլինի որ.
Ամպի հաճույքից բախշես ինձ գե’թ մեկ օր…

 Աշոտ Հակոբյան

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։