Շարունակում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի առողջական վիճակի մասին:
ՀԱՄ առաջնորդը մայիսի 4-21-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում էր, եւ միայն մայիսի 21-ին է տեղափոխվել պալատ, բայց դեռեւս բժիշկների խիստ հսկողության ներքո է: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին պատահարի հետեւանքով (ըստ ոստիկանության հաղորդագրության՝ վրաերթի) Արմեն Ավետիսյանը հայտնվել էր «Էրեբունի»-ում՝ մարմնական բազմաթիվ ծանր վնասվածքներով:
Քաջառողջություն ենք մաղթում ՀԱՄ առաջնորդին՝ ցանկանալով շուտափույթ վերադարձ աշխատանքային բնականոն ռիթմի:
Մեզ են միանում նաեւ հազարավոր քաղաքացիներ, ում ստորագրություններով նամակներ խմբագրությունը ցայսօր ստանում է…
«Լուսանցք», թիվ 20, 2009թ.



