Թիվ 25 – հ.14 – 2003

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

 Թիվ 25 – հ.14 – 2003

Հայ Արիական Միաբանության վերջերս հրավիրած մամուլի ասուլիսում հանգամանալից արծարծվեց ՀՀ-ում հասունացող իշխանափոխության հարցը: Չխորանալով ԶԼՄ-ներում հնչած վերլուծությունների՝ դրական կամ բացասական մեկնաբանությունների մեջ, ասենք միայն, որ «մամուլային» համերաշխությամբ քննարկման արժանացան մեր արտահայտած երեք տեսակետներից միայն երկուսը: Չենք կարծում, որ այստեղ հատուկ միտում կա, սակայն, դա փաստ է: Ուստի կարևոր ենք համարում ևս մեկ անգամ արծարծել երրորդ, մեզ համար ամենաէական տեսակետը: Մենք ասել ենք, որ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը անօրինական ընտրություններից հետո հայտնվել է անելանելի վիճակում և Արևմուտքը նրան փոխարինող է նախապատրաստում: Դա ակնհայտորեն ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանն է, որը վայելում է Ֆրանսիայի իշխանությունների ու մասոնական շրջանակների «հարգանքն ու պատիվը»: Եթե Ռ. Քոչարյանն ամբողջությամբ «տրվում է» Ռուսաստանին, և հանկարծ Եվրոպան ու ՌԴ-ն գալիս են փոխհամաձայնության, ապա իշխանափոխությունը (իհարկե՝ թավշյա) շաբաթների խնդիր է դառնում: Եվ Ա. Բաղդասարյանը «Մոսկվա – Փարիզ» համաձայնագրով օծվում է ՀՀ նախագահ, որը հաստատ չի հանդուրժվի զինվորական ու քաղաքական բազմաթիվ ուժերի կողմից, և հնարավոր է հանգեցնի քաղաքացիական անհնազանդության (պատերազմի): Իսկ եթե ՀՀ նախագահը ՌԴ նախագահի հովանավորությամբ շարունակում է «հաստատակամորեն» մնալ ու աշխատել, ապա Արևմուտքը հաստատ նախագծելու է մի նոր «հոկտեմբեր 27»… Ահա այն հիմնականը՝ երկու տարբերակներից, ինչն ասվել է Հայ Արիական Միաբանության ասուլիսում:
       Եվ եթե հայաստանյան մամուլը որոշակիորեն բացատրել էր Ռ. Քոչարյանի հրաժարականից և Ա. Բաղդասարյանի նախագահ կարգվելուց հետո քաղաքացիական պատերազմի «սխեման», ապա ներկայիս նախագահի հրաժարական չտալու դեպքում մեր արտահայտած «հոկտեմբերի 27» տարբերակը վերլուծվել է միայն հիշյալ դեպքի բովանդակային իմաստով, իսկ իրականացման ձևի մեկնաբանությունները բացակայում են: Այսինք, «հոկտեմբերի 27» կարող է լինել նաև այլ ձևով, այլ տեղում, որից հետո գերտերությունների շահերի լուրջ բախումներ կլինեն Հայաստանում և Արցախում՝ դրանից բխող հետևանքներով: Եթե ԱՄՆ-ը Կովկասյան միասնական պետությամբ է փորձում միանգամից տիրել մեր տարածաշրջանին, ապա ՌԴ-ն ու Ֆրանսիան անմիջական գործողություններ են իրականացնում մեզ մոտ: Եվ սրանք լուրջ ու ակնհայտ գործոններ են մեր քաղաքական եզրակացությունների մեջ:
       Այո’, Անդրկովկասի երեք հանրապետությունների իշխանությունների ձևավորման ընտրություններն էլ ցույց տվեցին, որ թե’ ՌԴ-ն, թե’ ԱՄՆ-ը և թե’ Եվրախորհուրդը պատրաստ են անտեսել բոլոր ընտրախախտումները, նաև՝ քրեական, միայն թե տվյալ երկրի իշխանությունը ծառայի իրենց շահերին: Լուրջ պայքար է ընթանում նաև Եվրոպա-ԱՄՆ «բարեկամների» միջև: Այսօր Ֆրանսիան՝ ի դեմս Եվրախորհրդի, հովանավորում է անդեմ «Օրինաց Երկիր» կուսակցությանն ու նրա ղեկավարին, ՌԴ-ն (որը քաղաքական բազմագլուխ մարմին է, և այստեղ խոսքը ՌԴ նախագահի հովանավորության մասին է) ոչ մեծ հաճույքով հովանավորում է ՀՀ ներկայիս նախագահին, նաև՝ որպես այլընտրանք՝ «Ազգային Միաբանություն» կուսակցությանը և մի շարք նորելուկ անհատաստեղծ կուսակցությունների, իսկ ԱՄՆ-ն աշխատում է  նախկինում էլ ամերիկամետ կառույցների ու ներկայիս ընդդիմադիր հռչակված դաշտի ղեկավարների հետ, որոնց մի մասը «ծպտյալ» եվրոպամետ կամ ռուսամետ են, և ըստ երևույթին շուտով կլքեն «Արդարություն» դաշինքը…
        Իսկ այժմ երրորդ տեսակետի մասին:
      Արտաքին և ներքին վտանգավոր բախումներից խուսափելու առայժմ միակ ելքը մենք տեսնում ենք ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման մեջ: Եվ դա պետք է կազմակերպի ոչ այլ ոք, քան՝ ներկայիս նախագահը: Այո’, նա պետք է դրսևորի մեծագույն կամք ու նվիրվածություն և գնա այս համարձակ քայլին, կանխելով ոչ հայաստանանպաստ ծավալումները: Ռ. Քոչարյանն ունի հնարավորություն դառնալու իրական ազգային հերոս, և վստահ ենք, կներվեն նրա բոլոր վարչական ու քաղաքական սայթաքումները, նա կդառնա ազգը համախմբող անհատ-առաջնորդ: Սակայն, դրա համար հրաժարականը դեռևս բավարար չէ, նա իր թեկնածությունը չպետք է դնի ՀՀ նախագահական արտահերթ ընտրություններում և պետք է հանդիսանա արդար ու ազգային ընտրությունների երաշխավորը, առաջինը շնորհավորելով ազգընտրյալ նախագահին: Այս դեպքում, նման ազգային առաջնորդի, նոր ազգընտրյալ նախագահի և զարթոնք ապրած ազգի հետ ոչ մի արտաքին կամ ներքին ոչ հայաստանանպաստ ուժ չի կարող մրցակցել:
       Ահա այն լավագույն տարբերակը, որն առաջարկում ենք որպես համազգային փրկօղակ… 

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ                       

ՎԵՐԱՆՈՐՈԳՉԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍԿԻԶԲԸ *
(«Խռովք»-ի առաջադրութիւնները)

…զի ոչ սիրեն Հայքս իմաստ կամ գիտութիւն,
այլ ծոյլք են եւ ձանձրացողք:
Անանիա Շիրակացի

Հայկ Ասատրյան

     Դեռեւս Ե. դարում, հայ մտաւորական ընտրանին անհրաժեշտութիւն զգաց, իր ստեղծագործական ճիգերի մէջ մտցնել իմաստասիրական գիծը: Այդ եւ յաջորդ մի քանի դարերի հայ մտաւորականները հպարտանքն ունէին իրենց անւան կցել «փիլոսոփոս» կամ «իմաստասէր» մակդիրը:
    Դրանք կարողանում էին ժամանակի գիտական ոգին կայտառ պահել՝ Հայաստանում:
        Յետնական դարերում, սակայն, երբ «դպրոցապաշտութեան» (սխոլաստիցիզմ) կապանքներից ազատագրւած եւրոպական մտածումն իմաստասիրութեան մարզում բռնեց նոր եւ վիթխարի նւաճումների ուղին – Հայաստանի պատմութիւնը մեզ պարտադրեց հոգեւոր կեանքի անկման մի շրջան:
Մենք չօգտւեցինք Վերածնութեան (Ռենէսանս) եւ լուսաւորութեան դարաշրջանների գիտական ոգորումներից, այլ` զարկ տւինք ոչ-գիտական կամ կիսագիտական գրական սեռերին եւ աստիճանաբար խորթացանք իմաստասիրելու արւեստին: Եւ այդ ա’յն չափով, որ առանց այն էլ վիպապաշտութեան խոր ազդեցութեամբ դրոշմւած, 19-րդ դարում սկսւած մեր վերածնութիւնը, չկարողացաւ յօգուտ գիտական-իմաստասիրական մտածման արդիւնքների որդեգրման՝ մի ուղեփոխութիւն առաջ բերել: Միւս կողմից՝ հենց նոյն վերածնութեան շնորհիւ, ասպարէզից վտարւած գրաբարի հետ, հների ստեղծած արժէքներն էլ դարձան, գրեթէ, մեռեալ տառ:
       Նախնեաց մտաւոր արդեանց ստորագնահատման զուգահեռ՝ գերագնահատւեց «առօրեան» եւ գործնականում անտեսւեց ա’յն ճշմարտութիւնը, թէ ժողովուրդների պատմութիւնն ուժական մի առաջընթաց է (դինամիկական մի պրոցես), յորում ամեն «ներկայ» պայմանաւորւում է «անցեալ»-ով, ամեն «լինելի»՝ մի «եղեալ»-ով: «Առօրեան» մի դատարկութիւն է որ ուզում է լեցւել պատմագործ «ես»-ի ինքնարձանացմամբ, դառնալ յաւիտենարժէք «ներկայ»:
      Թէպէտեւ, հայ իմաստասիրութիւնը 15 դարու պատմութիւն ունի, բայց այսօր ողբալի է մեր գիտական պաշարը եւ ամօթալիօրէն աղքատ՝ մեր փիլիսոփայական գրականութիւնը:
* * *
    Պատճառները, որոնց հետեւանքով հայ մտածումն իմաստասիրութեան մարզում, գրեթէ, անպտուղ մնաց, բաժանւում են երկու կարգի.
ա) Առարկայական-պատմական.
բ) Ենթակայական-հոգեբանական:
     Պատճառների առաջին խմբակցութիւնը պայմանաւոր-  ւում է Հայաստանի բնութեան ներանջատական նկարագրով եւ մեր քաղաքական ճակատագրով:
       Իմաստասիրութիւնը յօրինւածների (սիստեմների) մի գիտութիւն է, իսկ երկրի անմիաձոյլ նկարագիրը, պատմական աղիտաւոր ցնցումները, անկանոն եւ ընդհանրապէս աննպաստ քաղաքական ելեւէջները զրկելով ժողովուրդը սեփական կեանքն յօրինւածաբար կազմակերպելու կարելիութիւնից – նրան անընդունակ պիտի դարձնէին զարգացնել մտածումի այնպիսի բարդ մի հիւսւածք, որպիսին է իմաստասիրութիւնը:
      Ինչո՞վ բացատրել, ուրեմն, ա’յն փաստը, որ Հայկական «ես»-ը չկարողացաւ բնական իրողութիւններն ու պատմական անցքերը պատշաճեցնել իր կենսական շահերին կամ ուրիշ խօսքով, ի՞նչպէս եղաւ, որ մեր գոյութեան կռւում, «առարկայական իրականութիւնները» յաղթահարեցին մեզ:
Որո՞նք էին արգելիչ պատճառները – արդեօ’ք, միայն թշնամիների քանակական գերազանցութի՞ւնը, միայն երկրի եւ շրջապատի աննպաստ պայմաննե՞րը: Բայց ոյժերի տնտեսութեան օրէ՞նքը – ժողովրդական կամ ազգային կազմակերպեալ կորովի (էնէրգիա) նպատակայարմարօրէն սակաւ սպառումով շատ արդիւնքներ ձեռք բերելու արւե՞ստը: Մեր բարձրաւանդակի իրաւամբ անառիկ դի՞րքը:
      Առա’նց ժխտելու արտաքին ծանր պայմանների եւ գործօնների դերը, չենք կարող (եւ պէտք չէ’) ուրանալ մեր ենթակայական մեղքերը:
      Բարոյական մեղքերը քաւելու համար, քրիստոնէական եկեղեցին յանձնարարում է զղջում: Պատմա – քաղաքական մեղքերը քաւելու համար, գիտութիւնը յանձնարարում է անցեալի աննախապաշար վերագնահատում, այսինքն՝ հին ճշմարտութեանց թօթափում եւ նոր ճշմարտութեանց որդեգրում:
    Վերագնահատելով մեր անցեալը՝ պիտի խոստովան-    ւենք, որ ենթակայական մեր անթիւ մեղքերը սրւեցին, դարձան անյաղթելի չարիք նաեւ այն պատճառով, որ մեր կեանքի ու գործի մեջ գիտականութիւն չմտցրինք:
         Եւ չմտցրինք, շնորհիւ, մասամբ ա’յն թերութեան, որ արդէն 13 դար առաջ, մատնանշում է Շիրակացին. «…զի ո’չ սիրեն Հայքս իմաստ կամ գիտութիւն, այլ ծոյլք են եւ ձանձրացողք»:
      Ցայսօր էլ սրբագրումի փորձ չարեցինք եւ հետեւանքն ա’յն եղաւ, որ հոգեւոր ծուլութեամբ պայմանաւորւած մտաւոր մակերեսայնութիւնը, ահա’, խեղդում է մեզ:

* * *
        Այսօր, մեր կեանքի ո’ր կողմն էլ վերցնենք՝ գիտականութեան փոխարէն հանդիպում ենք բանդագուշանքի, մտածումի փոխարէն՝ յոյզի, ձեւի փոխարէն՝ քաոսի, կազմակերպութեան փոխարէն՝ անկանոնութեան:
        Միայն գաղութներում հրատարակում ենք հարիւրի չափ թերթ-պարբերաթերթեր, որոնց 90 տոկոսը ծառայում է տգիտութեան եւ հոգեւոր պառակտումի գործին: Ունինք հարիւրաւոր «վարժարաններ», բայց հազիւ 1-2 կանոնաւոր դպրոցներ: Ունինք հազարից աւելի «վարժապետներ», բայց մանկավարժութեան սկզբունքներին ծանօթ, հազիւ, 1-2 տասնեակ ուսուցիչներ:
        Աւելի’ն:
    Ունինք ահռելիօրէն սրւած գոյութեան կնճիռ-թափա- ռական ժողովուրդ եւ քաղաքականապէս յօշոտւած հայրենիք: Բայց վերակազմական, վերա-նւաճողական համազգային ճի՞գ… Մեր մտաւորականութեան մի մասն է միայն երկնում: Միւսը՝ նստած ռուսական տակառում, երերւում է հայոց խռովայոյզ լճակի ալիքներին եւ թմբուկ զարկում՝ «աշխարհի մէկ վեցերորդականի» համար: Երրորդը՝ բացել է երախը եւ խօսքի ցեխ է թափում: Չորրորդը՝ փակել է ոգու դուռը եւ սեփական տկարութիւնն է որոճում: Իսկ թու՞րքը – նա քշում է իր երիվարը հայոց ամայացած դաշտերով, բարձրանում մեր հպարտ լեռները, տրորում նրանց զգայուն կուրծքը եւ մնում… անպատիժ:
       «Արթնացի’ր, Հայաստա՜ն», անհրաժեշտ, բայց տարաժամ կոչ, անհրաժեշտ՝ որովհետեւ, ահարկու է մեր կեանքի խռովքը, տարաժամ՝ որովհետեւ, ճշմարիտ գիտութեան համար անասելիօրէն խուլ են մեր ականջները եւ զարհուրելիօրէն կոյր՝ մեր աչքերը: Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք՝ մրափում ենք աղէտից յետոյ էլ:
      Ինչո՞վ բացատրել այս երեւոյթը. կենսաբանական տկ- արութեա՞մբ: Բայց ինչե՜ր կարող էր անել իր ճակատագրի խռովքը գիտակցօրէն ապրող 2-3 միլիոնանոց ժողովուրդը:
    «Իրապաշտական» սոփեստութիւնները, «առարկայական» փարիսեցիութիւնները չեն անցնում՝ այլեւս:
     Երեւոյթը բարոյագիտապէս բացատրւում է ա’յն փաս- տով, որ հայ մտաւորականութիւնը հակառակ սքանչելի բացառութիւնների, ո’չ ցեղի ամօթանքն ապրելու առաքինութիւն ունի, ո’չ էլ՝ ինքնափրկութեան հաւատ:
       Եւ չունի մասամբ շնորհիւ հոգեւոր ծուլութիւնից, մտա- ւոր մակերսայնութիւնից ծագած չարիքների:
         Ունի’նք մի հայրենիք – վեհակառոյց մի բարձրաւանդակ – վերծանե՞լ ենք նրա բնութեան խորհուրդները:
     Ունի’նք մերթ փառքով օծւած, մերթ մրով ծեփւած մի պատմութիւն. իմաստասիրե՞լ ենք նրա մասին, ծանոթացե՞լ նրա ընթացքի յատկորոշ ելեւէջներին, նրա զարգացման ներքին օրէնքներին, ղեկավար սկզբունքներին:
         Ունի’նք կենսական եւ հոգեկան բարձր կարողութիւններով օժտւած մի ժողովուրդ – կենսաբանական ուժականութեան (բիոլոգիական դինամիկա) անսպառ մի շտեմարան – ուսումնասիրե՞լ ենք նրա մարդա-հոգեբանական իւրայատուկ գծերը, փորձե՞լ ենք գիտական լոյսի տակ դնել նրա առաքինութիւններն ու մոլութիւնները, սրբագրել նրա հոգեբանական թերիները, մշակել՝ դրական կողմերը:
       Ինչո՞ւ զարմանալ, որ չկարողացանք մեր բարձրաւանդակի ռազմագիտական անառիկ կէտերն օգտագործել մեր ինքնապաշտպանութեան համար, կամ՝ մեր ժողովրդի կենսա-հոգեկան կարողութիւնները վերածել դիմադրական եւ ստեղծագործ ոյժի, կամ՝ մեր մտաւորականութեան պարտադրել ազգայնօրէն ձեւակերպեալ մի աշխարհայեցողութիւն, գէթ, համահայկական եւ համահայաստանեան զգացում:
     Ինչո՞ւ դժգոհել աշխարհից, երբ ինքներս խորշելով իմաստասիրելու արւեստից՝ զրկւեցինք մեր հոգեւոր եւ մարմնական ոյժերը գիտականօրէն կազմակերպելու կարելիութիւնից, դարձանք անոյժ եւ անսկզբունք մի հօտ, խաբւեցինք քաղաքական բոլոր «առեւտուրներ»-ի մէջ եւ ճշմարտօրէն հերոսական մեր պայքարների պատմութիւնը փակեցինք պարտութեամբ:
* * *
     Ձեռնարկելով այս «փիլիսոփայական-գիտական» ամսագրի հրատարակման՝ ամենից առաջ, պիտի ջանանք դարմանել այս թերիները, այսինքն՝ վերացնել ա’յն պատճառները, որոնք մեզ պահում էին մտաւոր մակերեսայնութեան շրջագծում:
   Դրա համար, հոգեփոխութեան փորձերին զուգահեռ՝      մենք պիտի կատարենք յօրինւածական աշխատանք, ճգնելով իրականացնել հետեւեալ առաջադրութիւնները.
ա) Յօրինւածի (սիստեմ) վերածել հայ մտածման արդիւնքները, այսինքն՝ ցուցահանել հայ փիլիսոփայութեան գծերը, մշակել նրա պատմութեան եւ ներածութեան տարրերը: Ուսումնասիրել նաեւ այժմու հայ կեանքի հոգեւոր խմորումները եւ վերլուծել որոշ աշխարհայեցողութիւն ունեցող հայ հոսանքների գաղափարաբանութիւնը:
բ) Լոյս սփռել հայոց հոգեբանական առանձնայատկութեանց վրայ, միջոցներ առաջարկել մեր հոգեբանական թերիները սրբագրելու եւ առաւելութիւնները համացեղային ստեղծագործ կորովի խթանն ու խարիսխը դարձնելու: Հոգեբանօրէն կազմակերպել մեր ցեղի ինքնապաշտպանութեան եւ վերափրկումի գործը:
գ) Մշակել հայոց պատմութեան փիլիսոփայութիւնը: Գիտական ուսումնասիրութեան նիւթ դարձնել մեր պատմական կեանքի միջավայրը -Հայկական Բարձրաւանդակը – իր բնական, աշխարհագրական, ցեղագրական, մարդաբանական, տնտեսական, կրօնական եւ այլ առանձնայատկութիւններով:
դ) Լոյս սփռել հայոց պատմական կեանքի, ընկերաբանական կառոյցի եւ սրա հոլովոյթների վրայ: Արժէքաւորել մեր կեանքի հնագոյն եւ նորագոյն յեղափոխութիւնները, գտնել կամ որոնել մեր պատմ. կեանքի զարգացման տրամաբանական կապն ու տարերային ցնցումների շղթայակցութիւնը, ինչպէս նաեւ՝ մատնանշել մեր քաղաքական-հասարակական վերածնութեան ուղիներն ու կարելիութիւնները:
      Սակայն, յօրինւածական այս աշխատանքով, մենք ձգտում ենք ո’չ թէ մեր «արւեստ»-ն ու «մշակոյթ»-ը շքեղազարդելու, այլ մեր կեանքի խռովքը ստեղծագործ ոյժի վերածելու նպատակին:
     Ըստ այսմ՝ մենք էլ հայ մամուլի մի քանի ընտիր ներկայացուցիչների հետ՝ պիտի հետապնդենք հիմնական մի նպատակ – մեր ցեղային «ես»-ի յաղթական ինքնարձանացումը՝ հայոց պատմական կեանքի բնամարզում: Միայն թէ խնդիրներին մօտենալու եղանակով, որով մեր առաջարկելիք միջոցներով, մենք պիտի տարբերւենք նրանցից:
     Մենք ելակէտ ունենք հոգեբանական ա’յն կենսագործ ճշմարտութիւնը, թե առա’նց ինքնայաղթահարման անկարելի է որեւէ այլայաղթահարում: Այս ասել է՝ արտաքին թշնամու պարտութեան էական պայմանը՝ մեր ներքին տկարութեանց ոչնչացումն է:
      Որով՝ մեր առաջին նշանաբանն է՝ «Մա’հ ներքին տկարութեան»:
      Պայքարելով մեր ներքին տկարութեանց դէմ, մենք յոյս ունենք կազմաւորել հոգեբանական ա’յն նախատւեալները, որոնք ցեղակամ, ասել է՝ ինքնակամ դարձած զանգւածներին անխուսափելիօրէն պիտի մղեն մեր առաջադրած երկրորդ նշանաբանի հարազատման՝ «Մա’հ արտաքին թշնամուն»:
   Այս նպատակները նւաճելու համար անհրաժեշտ է.
ա) Շտապեցնել մեր պայքարի վերսկսումը,
բ) Գիտականութիւն մտցնել մեր ընդհանուր գործունէութեան եւ հոգեճանաչութիւն՝ մեր վաղւայ ռազմարւեստի մէջ,
    Պահանջներ են սրանք, որոնք առա’նց հոգեբանելու, առաþնց իմաստասիրելու կը մնան անիրականանալի բաղձանքներ:
       Սովորական փորձառութիւնից գիտենք, որ առա’նց մեր նպատակներն իմաստաւորելու, նրանք կըմնան՝ աղօտ, իսկ առա’նց յօրինւածական աշխատանքի՝ մեր ճիգերը կ’անցնեն՝ ապարդիւն:
       Փիլիսոփայութիւնը ձգտելով աշխարհի իրականութիւնները քննութեան առնող գիտութիւնների արդիւնքներն ընդհանրական յօրինւածի վերածել եւ իմաստաւորել՝ ընձեռում է մեզ կենսագործ եւ ընդհանրարժէք ճշմարտութիւններ:
     Այս ճշմարտութիւնները վերացական ըմբռնումներ չեն, այլ կեանքում յաղթանակներ նւաճելու գործնական միջոցներ:
       Որդեգրել այս միջոցները – նշանակում է՝ սպառազինւել հոգեբանօրէն, իսկ սպառազէն հոգեբանութեամբ պայքարի մտնել – նշանակում է՝ քայլել դէպի յաղթանակ:
        Մեզ մնում է… արմատախլել հոգեւոր ծուլութեան եւ մտաւոր մակերեսայնութեան չարիքները, լծւել հայ իմաստասիրութեան շէնքը վերա – եւ նորա – կառուցելու աշխատանքին: Ոչի’նչ կարող է վտանգւած մի ժողովուրդի մտաւորականութեան աւելի’ բարձր երջանկութիւն պատճառել, քան հոգեբանօրէն կազմակերպւած ներոյժ աշխատանքը՝ նրան, այդ ժողովուրդին ստեղծագործելու եւ յաղթելու արւեստին վարժեցնելու:
        Որ իմաստասիրութիւնն այդպիսի մի արւեստ է – այդ գիտեն իրենց գոյութեան պայքարը գիտութեան օրէնքներին եւ զէնքերին պատշաճեցնող մեծ ազգերը, այդ կռահել էին հին դարերի հայ բարձր մտաւորականները, այդ պիտի գիտնանք նաեւ մենք՝ ստեղծագործելու եւ յաղթելու կարօտից տառապողներս:

  * – Հոդվածը, որ 1932 թվականին, իբրեւ խմբագրական գրվել է «Խռովք» ամսագրում, որոշ փոփոխումներով, նշված վերնագրով, արտատպվել է «Տարօնի Արծիւ» – ի, 1939 թվականի թիվ 8-ում:

Հ.Գ. – «Հայ-Արիներ»-ի նախորդ թողարկման. «Ցեղը եւ Հայրենիքը իբր անբանական ոյժեր» հոդվածը նույնպես պատկանում է հայ ազգային գործիչ, իմաստասեր, Նժդեհի գաղափարական ընկեր Հայկ Ասատրյանի գրչին:

ԴԱՎԱՆԱՆՔ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՈՒԽՏԻ 

Ա – Կհավատանք ու կդավանենք մեկ Աստված՝ Ցեղն Արմեններու: Կդավանենք զԱյն ամեն բանե վեր:
Ամեն բան Անոր համար, եւ ոչինչ Անկե նախընտիր:
Մեր կրոնն է՝ Հարությունը Արմեններուն, որ կմերժե ցեղային
որեւէ նվաստություն եւ կպահանջե ցեղային հարգանք՝ հավասար որեւէ ազգի:
Չենք հավատար անշահախնդրությանը որեւէ ուժի:
Մեր ուժն է միայն մեզ անդավաճան:
Բ – Մեկ է մեր ցեղասպան թշնամին՝ Թուրքը:
Նա է պարտական մեր միլիոններով նահատակներու արյունին: Իսկ Արեւմտահայությունը՝ պահանջատերը:
Նա է բռնատերը Թրքահայ հողերուն, իսկ Թրքահայությունը՝ պահանջատերը:
Մեկ է մեր դատը-Թրքահայ դատը:
Մեկ է անոր տերը-հայրենավտար Թրքահայությունը:     Դատ՝ ծով արյունին եւ մեկ միլիոն հայրենավտար Թրքահայերու հողերուն:
ՄԵր արյունը թափեցավ, մեր հողերը ավերվեցան Թուրքիայի սահմաններուն մեջ: Մեր Հայրենիքն էլ այդ սահմանների մեջըն է:
Գերեզմանոց է այն, բայց մեր Հայրենիքն է: Եվ մեր ուխտն է վերականգնել զԱյն, գեղեցիկ ու հավասար բոլոր հայրենիքներուն:
Գ – Կհավատանք ու կդավանենք միությունը մեր Ցեղին:    
Կհարգենք Արմենյան նոր ոգիով՝ այդ միության ցեղատիպ բոլոր ուժերն ու հաստատությունները, որոնք քառասուն դարեր հավաքաբար ապրեցուցին մեր Ցեղը: Եվ իբրեւ հավաստիք՝ կմերժենք որեւէ հավակնություն, որ իրեն կվերագրե Ազգին գոյությունը ու կժպրհի (վատաբար կհանդգնի-խմբ.) տերը լինել Ազգին, փոխանակ լինելու Անոր հավատարիմ ծառան:
Կճանաչենք ամեն մեկը իր տեղը, ու կմերժենք որեւէ մեկիամեն տեղ լինելու հավակնությունը:
Առաջինի մեջ կդավանենք ճշմարիտ միաբանությունը, որովհետեւ վերջինի մեջ գտած ենք խարդախ անմիությունը: Մեկ է մեր տեղն ու դերը, ըստ կոչումի, երբեք գերիվեր ուգերազանց որեւէ ուրիշի տեղե ու դերե: Մեկ քարը, շիտակ տեղը, Ազգային տաճարին մեջ:
Ամեն մեկը իր տեղը, եւ միաþյն իր տեղը: Ահա մեր նորդրությունը ճշմարիտ միության:
Կմերժենք Ազգը մենք լինել, որովհետեւ կդավանենք, որ մեր Ցեղը «մենք»-երով ապրեցավ քառասուն դարեր, եւ անմիությունն սկսավ, երբ մեկ «մենք» հավակնեցավ լինել բոլոր «մենք»-երը:
Կդավանենք Արմենյան ոգին բոլորին մեջ: Եվ ամբողջի ներդաշնակության միջոցով՝ կդավանենք մասնիկը – մենք մեզ – միաþյն մեր ճշտված տեղով՝ Թուրքին դեմ, միաþյն մեկ դերով՝ պայքարի մեկ գործիք հայրենապահանջ Թրքահայության ձեռքին մեջ:

«Ամրոց», Փարիզ 1934թ., թիվ 2

ՑԵՂԱԿՐՕՆԻ ԴԱՒԱՆԱՆՔԸ

Հայ եմ:
Ես աւանդապահն եմ Հայոց ազնիւ արիւնին:
Ես ժառանգորդն եմ ու տէրը Հայաստանի:
Ես պահակն եմ Ցեղիս հոգեւոր հարստութեանց ու դրօշակիրը անոր պատմական կոչումին:

* * *
Ես կը դաւանիմ ու կը պաշտեմ ցեղիս ստեղծագործ Աստուածը:
Ցեղս մեծ է ու արժէքաւոր:
Ոյժի անսպառ աղբիւր է նա, գիտակցութեան ջահ, առաջնորդ եւ ապաւէն:
Ցեղս արիւնի սրբազան միութիւնն է, որ ճակատ կը յարդարէ թշնամիին դիմաց եւ ներքին պառակտումները կը վերացնէ:
Ցեղս ընկերային արդարութեան անշեղ դատաւորն է, որ կը մերժէ դասակարգային ամեն հասկացողութիւն:
Հայաստանը հարազատ մայրն է ամեն Հայու՝ պարգեւաբաշխ ու լիառատ:

* * *
Ցեղակրօն եմ:
Ես նուիրուած եմ Ցեղիս պայքարին ու յաղթանակին:
Իմ կեանքս, կարողութիւններս ու նուաճումներս – դիրք, փառք եւ հարստութիւն – կը պատկանին ու կը ծառայեն ո՛չ թէ ինձ, այլ՝ Ցեղիս:
Իմ գոյութիւնս մէկ նպատակ ունի միայն – անաղարտ պահել երակներուս արիւնը եւ Ցեղս տեւականացնել:
Իմ կեանքս մէկ արդարացում ունի միայն – տիրանալ հայրենի սուրբ հողին եւ կառչիլ անոր:
Իմ մեծագործ նախահայրերուս պատմութիւնը, մշակոյթը   եւ լեզուն ինձմով չեն վերջանար, այլ՝ կը շարունակուին ու կը ծաղկին ինձմով:
* * *
Ես կը լսեմ կանչը իմ վտանգուած Ցեղիս:
Արիւնիս մէջ կը զգամ պայքարի կրակը եւ հոգիիս մէջ՝ արեւը հաւատքի:
Ցեղիս ու Հայրենիքիս համար պատրաստ եմ գործելու եւ մեռնելու:
Որոշումս անդարձ է, կամքս՝ անընկճելի:
Ահա կ'ուխտեմ ես Մամիկոնեան զօրավարներու մեռնելու ուխտով. «Քաջութեամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր եւ ի վերայ ազգիս մեր եւ մի՛ տեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զսրբարանս մեր»:
Ուխտեցի՛:
Հետեւեցէ՛ք ինձ:

«Ռազմիկ», 1943թ., թիւ 131
հատված՝ «Գարեգին Նժդեհ – Մեծ Գաղափար
(նորահայտ նյութեր)» գրքից

Ա Զ Գ Ա Յ Ի Ն    Մ Տ Ո Ր ՈՒ Մ Ն Ե Ր

       Աշխարհում կան Ազգեր և Ոչազգեր:
         Ազգ-նշանակում է Արյունակցական (գենետիկական) Ամբողջություն:
       Լեզվաբանորեն կազմված ԱԶ (ծագում, սերում) կենսակերտ բառարմատով և Գ (արտահայտություն) հունչարմատով:
      Ըստ այդմ, Ազգը կենսաբանական ամբողջություն է՝ բնական օրգանիզմ:
     Ոչազգը պատմականորեն ձևավորված ոչ արյունակից անհատների ու խմբերի անբնական ընդհանրություն է, որը ձևավորվում է կրոնական, քաղաքական, կենցաղային սկզբունքների հիմքի վրա:
       Ըստ այդմ, Ոչազգերի առկայությունը Մարդկության օրգանիզմի հիվանդության արտահայտություն է:
      Ոչազգը ինքնին Ժողովուրդ է: Ազգը խիստ անբարենպաստ պայմանների դեպքում, նույնպես կարող է Ժողովրդի վիճակ ստանալ, այսինքն՝ ապրել իր համար անբնական, Ոչազգի կյանքով, բայց և այնպես նա Ոչազգ չէ. նա Ազգ է – հիվանդ Ազգ է:
      Հետաքրքիրն այն է, որ Հայ մտավորականները, գրեթե բոլորը, խոսում են Ազգից, բայց առաջնորդվում են Ոչազգի սկզբունքներով: Ինչ-որ գաղափարներ են հորինում կամ ներմուծում, ինչ-որ անբնական տեսակետներ են հայտնում, պատմական ոչ հարազատ ոլորտներ են բացահայտում և պարտադրում Հային: Եվ Հային օգտագործում են միայն որպես միջոց իրենց կրոնական-գաղափարական սկզբունքները հաստատելու համար:
      Գուցե իրո՞ք Հայը Ազգ չէ: Գուցե իրո՞ք Հայը Ոչազգ է, տվյալ դեպքում պարզապես Կրոնական Համայնք է: Եթե այդպես է, ուրեմն ամեն ինչ օրինաչափ է: Օրինաչափ է և այն, որ Հայն ունի կրոնական-գաղափարական մտավորականություն, բայց չունի ազգային մտավորականություն: Օրինաչափ է և այն, որ Հայը ձևավորվում է Կրոնա-Գաղափարական Պետականություն, բայց ոչ՝ Ազգային Պետականություն: Օրինաչափ է և այն, որ Հայը գնալով մաշվում է ու դանդաղ գնում է դեպի մահ՝ ապրեցնելու համար Կրոնը:
        Իսկ եթե Հայը Ա՞զգ է… Անհրաժեշտ է, վերջապես, պարզել, թե ինչ է Ազգը, ինչով է տարբերվում Ոչազգից, և Հայը Ա՞զգ է, թե՞ Ոչազգ, քանզի Ազգը և Ոչազգը խիստ տարբեր են: ՈՒստի նրանց պահանջներն էլ խիստ տարբեր են:
    Որպես բնական օրգանիզմ Ազգն ունի իր որակական հատկանիշները: Եվ Ազգը Ոչազգից տարբերվում է հենց այդ բնական հատկանիշներով: Ազգային հատկանիշները պարտադիր են Ազգին և բոլորովին պարտադիր չեն Ոչազգին:

ԱԶԳԱՅԻՆ ՀԱԿՏԱՆԻՇՆԵՐ
1. ԱԶԳԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ
     Մարդկությունը, որպես բնական օրգանական ամբողջություն, ունի իր օրգանական մասերը՝ որ կոչվում են Ցեղ: Ցեղերի բազմազանությունը պայմանավորված է նրանց տարբեր որակական առանձնահատկություններով, որոնցով նրանք լրացնում են Մարդկության օրգանիզմը: Ամեն մի Ցեղ իր որոշակի դերն ունի  Մարդկության օրգանիզմի մեջ և ներկայանում է որպես առանձնահատուկ Տեսակ:
       Ցեղն էլ, որպես բնական օրգանիզմ, ունի իր օրգանա-  կան մասերը« որ կոչվում են Ազգ:
      Ազգը պարտադիր կերպով որևէ Ցեղի (Տեսակի) օրգանական մաս է: Ազգերը ծագում են հենց Ցեղածառի բնից, որպես նրա բնական ճյուղեր, իրենց մեջ կրելով ցեղային որակները մասնավոր ազգային արտահայտությամբ:
     Ազգը բնական օրգանական ամբողջություն է իր Ցեղի օրգանիզմի մեջ: Ըստ այդմ, չկա վերացական Ազգ – կան Արիական Ցեղի (Տեսակի) Ազգեր, Չինական, Մոնղոլական, Սեմական, Նեգրական… Ցեղի (Տեսակի) Ազգեր:
     Ցեղի օրգանիզմում ամեն մի Ազգ իր որակական դերն ունի: Ցեղը առողջ է այնքանով, որքանով առողջ են նրա Ազգերը, և որքանով նրանք իրենց դերը ճշգրտորեն կատարում են Ցեղի օրգանիզմի մեջ: Եվ միայն առողջ Ազգերով է Ցեղը առողջ և ճշգրտորեն կատարում իր բնական դերը Մարդկության օրգանիզմի մեջ:
    Եվ Ազգին ճանաչել հնարավոր է միայն նրա ցեղային ամբողջության մեջ:
       Ոչազգը որևէ ցեղային պատկանելություն չունի:
2. ԱԶԳԱՅԻՆ ՏՈՀՄԵՐ
    Ազգը, լինելով օրգանական մաս Ցեղի օրգանիզմում, միաժամանակ ինքն էլ մի օրգանական ամբողջություն է և ունի իր օրգանական մասերը՝ Տոհմերը: Ազգը Տոհմերի ամբողջություն է: Չկա Տոհմ Ազգից դուրս, և չկա Ազգ առանց Տոհմերի: Տոհմերը Ազգի օրգանիզմում բնական օրգանական մասեր են, որոնք իրենց սերնդատվությամբ ապահովում են Ազգի կենսունակությունը: Ազգը զորավոր է այնքանով, որքանով զորավոր են նրա Տոհմերը:
    Ազգի գենետիկական որակները Տոհմերի մեջ են ժառանգաբար փոխանցվում ազգային անհատներին: Եվ Տոհմերը իրենց մեջ խտացնելով Ազգի կենսաձևն ու կենսափորձը, ապահովում են ազգային սերունդների գենետիկական ու հոգեբանական շարունակելիությունը:
     Իր առողջ ու զորավոր Տոհմերով է առողջ ու զորավոր Ազգը: Իր առողջ ու զորավոր Ազգերով է առողջ ու զորավոր Ցեղը: Իր առողջ ու զորավոր Ցեղերով է առողջ ու զորավոր Մարդկությունը:
3. ԱԶԳԱՅԻՆ ԱՐՅՈՒՆ
       Ազգը Արյունակցական Ամբողջություն է՝ արյունակիցների ամբողջություն է:
    Ազգային անհատները միևնույն ազգային Արյունն են կրում:
         Ազգային Արյունը պարզապես հեղուկ չէ: Ազգային Արյունը ազգային գենետիկական որակները սնուցող ու պահ-պանող Զորություն է: Եվ Ազգային Արյունով են բնորոշվում ազգային որակները:
      Անշուշտ անմիջական արյունակցական կապը արտահայտվում է Տոհմի մեջ: Սակայն որքան խորանում ենք Տոհմերի ժառանգական հարաբերությունների մեջ, այնքան ընդլայնվում է արյունակցական կապը Տոհմերի միջև, որն էլ ընդգրկում է ամբողջ Ազգը:
        Եվ որքան զորանում է արյան զգացողությունը անհատների մեջ, այնքան ընդլայնվում է հարազատության դաշտը: Եթե ամեն մեկը պաշտում է իր արյունը, ապա բոլորը պաշտում են նույն Ազգային Արյունը, որ կա բոլորի մեջ:
4. ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾ
        Ընդհանրական Ազգային Արյունը բնորոշում է նաև ընդհանրական Ազգային
      Դիմագիծ: Ազգային ընդհանրական Դիմագիծը իր մասնավոր արտահայտությունն է ստանում ազգային անհատների մեջ:
        Ազգային անհատն իր մեջ միաժամանակ կրում է Անհատական, Տոհմային, Ազգային, Ցեղային դիմագիծ: Տոհմում անհատների մեջ արտահայտվում է անհատական դիմագիծը, որով եղբայրները տարբերվում են իրարից: Տոհմից դուրս, տոհմային անհատների մեջ արտահայտվում է Տոհմային Դիմագիծը, որով նույն Տոհմի անհատները նմանվում են իրար և տարբերվում են ուրիշ Տոհմերի անհատներից: Ազգից դուրս ազգային անհատների մեջ արտահայտվում է Ազգային Դիմագիծը, որով նրանք նմանվում են իրար և տարբերվում են այլազգի անհատներից:
5. ԱԶԳԱՅԻՆ ԲՆՕՐՐԱՆ
    Բնության մեջ ցանկացած Որակական Ամբողջություն անպայման ունի իր Որակական Միջավայրը, որտեղ նա կատարում է իր որակական դերը: Ըստ այդմ, Որակական Ամբողջությունը անպայման գենետիկորեն համապտասխանում է իր Որակական Միջավայրին:
    Ազգն էլ, որպես բնական Որակական Ամբողջություն, անպայման ունի իր Որակական Միջավայրը՝ Բնօրրանը, որ կոչվում է նաև Մայր Հող:
         Ազգի Հայրենիքը Մայր Հողի վրա՝ Բնօրրանում իսկզբանե ամփոփված Ազգի գենետիկական Ամբողջությունն է:
       Ըստ այդմ, Ազգն անպայման ունի գենետիկական կապ իր Բնօրրանի՝ Մայր Հողի հետ, որպես Ազգային Հայրենիք: Ազգը Հայրենիք չի կարող ընտրել: Մայր Հողից դուրս Հայրենիք չկա: Մայր Հողից դուրս Ազգը որևէ դեր չունի:
6. ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՍԱԿԵՐՊ
         Բնության մեջ բոլոր բնական Տեսակները, ենթատեսակները իրենց բնակն որակներին, բնական դերին, բնական միջավայրին և գոյապահպանման անհրաժշտությանը համապատասխան ունեն իրենց որակական կենսակերպը:
         Մարդակյին ամեն մի Ցեղի կենսակերպը համապատասխանում է միայն իր բնական որակներին: ՈՒստի և երբեք կենսակերպ փոխառնել չի լինի:
Ազգի Բարոյականությունը-դա Ազգի Կենսակերպն է իր Տեսակի (Ցեղի) Կենսակերպի մեջ:
Ազգի Կենսակերպը, որպես որակական դրսևորում, զարգանոում է ինքն իր մեջ, Ազգի կենսափորձի զարգացմանը զուգընթաց, բայց երբեք որակական փոփոխություն չի կրում:
 Ազգային Կենսակերպի որակներն են Ազգի բնավորությունը, հոգևոր կերտվածքը, մտածելակերպը, հարաբերությունները…
 Ըստ այդմ, Ազգի Կենսակերպը խստորեն կապված է Ազգային Լեզվի և Ազգային Հավատքի հետ:
7. ԱԶԳԱՅԻՆ ԼԵԶՈՒ
Ազգային Լեզուն Ցեղային Լեզվի մասնավոր արտահայտություն է, որ հետագայում զարգանում է ինքնուրույնաբար: Ազգը (Ցեղը), որպես բնական որակ, իսկզբանե հարաբերվել է իր ծագումի, իր բնօրրանի հետ, բնական բազմազան երևույթների, էությունների հետ, բնական Զորությունների…  հետ: Եվ այդ բոլորը նա վերապրել է իր հոգևոր  կերտվածքի, իր մտածելակերպի միջոցով, յուրովի ճանաչել է դրանց խորհուրդները և համապատասխան անուն տվել դրանց: Հենց այդ ազգային խորհուրդների ճանաչողության համակարգն է, որ ներկայանում է որպես Ազգային Լեզու: Ազգային Լեզվի ամեն մի անուն իր խորհուրդն ունի, և ամեն մի խորհուրդ իր անունն ունի: Եվ չկա անուն առանց խորհրդի:
Ըստ այդմ, Ազգային Լեզուն, որպես Ազգային Հատկանիշ, իր Ազգի մեջ ներկայանում է որպես Ազգային Խորհուրդների Համակարգ, իսկ օտար Ազգի մեջ այն ներկայանում է որպես արտաքին հաղորդակցման միջոց, այսինքն՝ Քերականական Համակարգ:
8. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏՔ
Ազգային Հավատքը Ցեղային Հավատքի մասնավոր արտահայտություն է:
Ցեղը իսկբանե հարաբերվել է իր ծագումի, իր նախնիների, բնօրրանի, Աստվածների… հետ: Իր բնական որակներին համապատասխան ընկալել է դրանց խորհուրդները: Ազգային Հավատքը ներքին զգացողությամբ վերապրված բնական  որհուրդների հետ հարաբերությունների համակարգ է: Ըստ այդմ, Ազգային Հավատքը սերտորեն կապված է Ազգային Լեզվի հետ: Եթե Ազգային Լեզուն ապահովում է բնական խորհուրդների ճանաչողությունը, ապա Ազգային Հավատքը ապահովում է բնական խորհուրդների հետ Ազգի հարաբերությունը:
Ազգային Հավատքը – դա Ազգի զգացական հարաբերությունն է Արարչի և Աստվածների հետ, Բնության հետ, Բնօրրանի հետ, Նախնիների հետ, անցյալի ու ապագայի հետ, ծագումի ու արյունի հետ:
Հավատքը խիստ տարբեր է Կրոնից: Կրոնը արտաքին ներգործությունն է անհատների վրա: Ըստ այդմ, Կրոնը զուտ անհատական է , իսկ Հավատքը, որի հիմքում Ազգի ծագումի զգացողությունն է Ազգային: Կրոնը սարսափի պատրանք է անհատների մեջ, իսկ Ազգային Հավատքը Ազգի Կենաց Խորհուրդն է:
Չգիտես ինչու, հաճախ օգտագործվում է Հեթանոսական Կրոն արտահայտությունը, որը կոպիտ սխալ է: Նախ՝ Հեթանոսը հունարեն Էթնոսն է, որ նշանակում է Ազգ: Իսկ Ազգը Կրոնով չի կարելի ապրել: Կրոնով ապրում է Ոչազգը: Ազգը ապրում է Ազգային Հավատքով : ՈՒստի Հեթանոսական Կրոն արտահայտության փոխարեն պետք է օգտագործել Ազգային Հավատք հասկացությունը: Ազգային Հավատքը Ազգի հատկանիշ է, ուստի Ազգը կարող է ապրել միայն Ազգային Հավատքով:
9. ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐ
Ազգը պարտադիր կերպով ունի Ազային Տոներ: Ազգային Տոները ներքին որակական դրսևորում են և իրենց մեջ ունեն Նորոգման Խորհուրդ:
Ազգը իսկզբանե ունի բնական Գերագույն Խորհուրդների զգացողություն՝ Սիրո, Զորության, պտղաբերունի… Այդ բնական Խորհուրդները իրենց որոշակի ազդեցությունն ունեն Ազգի ներքին որակների վրա: Եվ Ազգը պարբերաբար նորոգում է, թարմացնում է այդ Խորհուրդների զգացողությունը իր մեջ:
Ամեն մի բնական Գերագույն Խորհուրդ ունի իր էներգետիկ օրը, երբ բավական էներգետիկ դաշտ է գոյանում: Այդ էներգետիկ օրերին ամբեղջ Ազգը ներքին պահանջով առավելագույնս հարաբերվում է ինքն իր հետ, նախնիների հետ, Աստվածների հետ, հոգեձուլվում նրանց և ինքն իր հետ, առավելագույնս կենսաէներգիա է սնվում ու նորոգում է իր մեջ բնական Գերագույն Խորհուրդների զգացողությունը: Ըստ այդմ, Ազգային Տոն ոչ կարելի է ստեղծել, ոչ էլ՝ փոխառնել: Ազգային Տոները Խիստ տարբեր են պետական կամ կրոնական տոներից: Ազգը կարող է մասնակցել պետական կամ կրոնական տոներին, բայց ինքը դրանք չի կատարում: Ազգը ինքնաբուխ կերպով կատարում է միայն Ազգային Տոները:
10. ԱԶԳԱՅԻՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ազգային Դիցաբանությունը-դա Ազգի ծագումի և իրական պատմության խոհազգացական, երևակայական իմաստավորումն է Ազգի սերունդների մեջ որպես կենսափորձ:
Ըստ այդմ, Դիցաբանություն չունենալ, կնշանակե չունենալ ծագում, չունենալ պատմություն որպես կենսափորձ, կնշանակե չլինել Ազգ: Միայն Ազգը ունի Դիցաբանություն:
11. ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐ
Ազգային պարը Ազգի ծագումից է գալիս: Դա բնական շարժումների համակարգ է: Շարժումները Ազգի գենետիկական որակ են, ուստի և անկրկնելի են: Ամեն մի Ազգ իր շարժումներն ունի. ամեն մի Ազգ իր Ազգային Պարն ունի: Ազգային Պարը ծիսական արժեք ունի: Ազգային պար չեն սովորում: Անկախ իրենցից, բոլոր պարողները բնազդով միաժամանակ և միևնույն շարժումներն են անում, որով հոգեձուլվում են իրար, բնությանը, նախնիներին, Աստվածներին:
Երգը կարող է կրել արտաքին ազդեցություն, խոսքը կարող է կրել արտաքին ազդեցություն: Ազգային Պարը արտաքին ազդեցություն չի կարող կրել: Ոչ մի կրոն, ոչ մի գաղափարախոսություն տեղ չունեն Ազգային Պարի մեջ: Պարի մեջ Ազգը ներկայանում է մաքուր գենետիկական որակներով, որպես Ինքը:
Ազգի դեմքը, նրա ինքնությունը առավել չափով արտահայտվում է Ազգային Պարի մեջ: Ազգային Պարը Ազգային Հատկանիշ է:

ԵՎ ԱՅՍՊԵՍ…
Ազգը, որպես բնական օրգանիզմ, նշված հատկանիշների համակարգ է: Այս հատկանիշներով Ազգը տարբերվում է Ոչազգից:
Անհրաժեշտ է պարզել՝ Հայը Ա՞զգ է, թե՞ Ոչազգ: Այսինքն՝ այս հատկանիշները համապատասխանո՞ւմ են նրան, թե՞ ոչ: Եթե չեն համապատասխանում, ուրեմն Հայը Ոչազգ է և այսօրվա վիճակը օրինաչափ է նրա համար: Իսկ եթե համապատասխանում են, ուրեմն Հայը Ազգ է, և այսօրվա վիճակը օրինաչափ չէ: Այս դեպքում անհրաժեշտ է բացահայտել տկարացած հատկանիշները և աշխատել դրանք վերականգնել, զորացնել և դրանով ամբողջացնել Ազգը որպես բնական օրգանիզմ: Այդքանը բավական է: Առողջ Ազգն արդեն ինքն իր որակական դերը կկատարի Ցեղի և Մարդկության օրգանիզմում:
Ազգն անպայման իր որակական դերն ունի Ցեղի և Մարդկության օրգանիզմում: Բայց միայն առողջ Ազգը կարող է իր դերը կատարել: Հիվանդ օրգանը որևէ դեր կատարել չի կարող: Եթե Հայը Ազգ է, ապա հիվանդ օրգան է: Իսկ հիվանդ օրգանը կամ պետք է բուժվի, կամ՝ վիրահատվի: Եթե մենք չբուժենք, օտարները կվիրահատեն, ինչպես դարեր շարունակ վիրահատել են:

Սլակ Կակոսյան
Արորդիների ՈՒխտի
Գերագույն Քրմապետ

ՈՒ Խ Տ Ա Գ Ի Ր Ք
(գիրք առաջին)
Ծ  Ա  Գ  ՈՒ  Մ  Ն  Ա  Ր  Ա  Ն

(Արարատյան Դիցաբանություն)

                    (սկիզբը՝ թիվ 11(22),12(23),13(24)-ում)

 «Հայ-Արիներ»-ն իր էջերում այսուհետ պարբերաբար կներկայացնի հատվածներ՝ Արորդիների Ուխտի «Ուխտագիրք Արորդյաց»-ից, քանզի այս աշխատությունը համարում է նախնյաց հավատամքի ու ծիսակարգի՝ համակարգված թերևս եզակի ու հաջողված փորձը, որը նաև հսկայական ոգեղեն – գաղափարաբանական ներուժ ունի:    

ԱՐԻ ՄԱՆԸ
      Զոհ մատուցող Արի Աստվածները իրենք զոհ դարձան:  ԵՎ Հողածին Տիտանները Արարչածին Արիներին էին զոհում ի փառս Վիշապի: Իսկ ծագումնուրաց Արիները, մահից սարսափած, հենց մահի մեջ էին փրկություն գտնում:
        Թող որ Մահի զորության երկրպագուները հանդիսավոր խոնարհությամբ մահաբեր Վիշապի փառքը գովերգեին:  Արի Մանը չէր ընդունում Վիշապի գերազանցությունը:
      Զորավոր էր երիտասարդ Մանը՝ հազվադեպ զորավորներից ամենազորավորը և Երկրային Աստվածներից միակ Աստվածը:  «Ի՞նչ Չարի Աստված, երբ ինքս եմ Աստված՝ Արայից սերված Արորդի եմ ես», պնդում էր Մանը և իր աստվածային ծագումի զգացողությամբ էր իր կյանքը վարում և աստվածայինին հասնելու ձգտումը ուներ:
         Իր Արի բնության զգացողությունն էր նրան հավատ ներշնչում: Իր Արարչական ծագումի զգացողությունն էր նրան զորություն սնում: Իր Արի արյան զգացողությունն էր նրան սեր սերմանում: ԵՎ իր Արի ստեղծումի զգացողությունն էր, որ իմաստնացնում էր նրան:
       Երիտասարդ և զորավոր էր Մանը, զորավոր էր Վահագնով: Նա չէր ընդունում Վիշապի անպարտելիությունը և վճռել էր անձամբ կռվել Վիշապի դեմ, թեկուզ միայնակ, Վահագնի զորությունից սնունդ ստանալով:
        Ու քայլում էր Մանը, երկար էր քայլում: Անցնում էր դաշտեր, անտառ ու բացատ: Մանը քայլում էր դեպի Արևը: Նա բարձրանում էր Արագած լեռան գագաթը: Այնտեղ նա կհանդիպի Արևին: ԵՎ Արևը, զգալով Մանի ցանկությունը, Արագածի գագաթին անշարժ սպասում էր նրան:
       Արին հասավ Արագածի գագաթին, որտեղ մի ժամանակ Հայր Արայի գահն էր դրված չորս հենարանների վրա: ԵՎ այստեղ Արան հանգիստ էր առնում: Աստվածները, որ Մասիս սարի լանջին իրենց զվարճությունն էին անում, թռչում գալիս էին Արայի մոտ, իրենց երկրպագությունը տալիս և Արայի հայրական օրհնանքը ստանալով, նորից թռչում էին Մասիս:  ԵՎ նրանց հետ էր Մանի նախահայրը՝ Երկրային Աստված Արին:
     Տեսավ Մանը, որ Արայի գահը դատարկ էր և ձյունով ծածկված: Շատ տխրեց նա:
      Ապա Մանը զոհ մատուցեց Հայր Արային և ամենազոր Վահագնին ու ձեռքերը պարզած դեպի երկինք, կանչեց:
        – Ո՜վ, Հայր Արա՜, չկա ավելի զորավոր հավատ, քան զգալ, որ ես զորավոր հոր զորավոր զավակն եմ: Քեզ եմ դիմում, ո՜վ, Հա՛յր:  ԵՎ դու չես կարող չլսել, երբ որդիդ կանչում է քեզ, երբ խնդրում է քեզ, երբ որդիդ Հոր պահանջ ունի, երբ որդիդ նման է քեզ և որին դու Ինքդ ես արարել: Պաշտպանիր քո Երկրային Աստված Արիի Ցեղը, ի փառս քո արարչական բացարձակության: ԵՎ ուղարկիր Արարատ քո զորավոր Որդուն՝ Արի Ցեղի Զորության Աստված Վահագնին, փրկելու աշխարհը Չարի Վիշապի պղծությունից:
       ԵՎ լույսի, ջերմության մի հրավառություն բռնկվեց հեռվում, տիեզերական անհունության մեջ: ԵՎ այդ հավերժությունից մի հրեղեն կերպար՝ բոց մազերով, հուր աչքերով մոտենում էր նրան: Հրա՞շք էր դա: Ոչ: Արի Մանը չէր հավատում հրաշքների, բայց նա հավատում էր բնականին, բնական զորությանը: ԵՎ այդ Զորությունը Արևի տեսքով մոտենում էր նրան: ԵՎ կանգնում է նրա դիմաց Արևշող Վահագնը: Փարվում են իրար Վահագն ու Մանը, որպես հավերժից եկող հավերժական հարազատներ:
       – Ո՜վ, Արիի արժանավոր ժառա՛նգ, – ասաց Վահագնը, – դու՝ միակ Աստվածը Արիների մեջ, և աստվածավայել քո վարքով Հայր Արայի սերն ես վայելում: Հայր Արան ինձ ուղարկեց քեզ մոտ, որ սնեմ քեզ իմ Զորությամբ և անպարտելիությամբ օծեմ քո բազուկը՝ Չարիների դեմ պատերազմելու համար: Չարիների դեմ դու պիտի կռվես: Ես կռվելու եմ միայն Վիշապի դեմ, քանզի Աստված միայն Աստծո դեմ է կռվում՝ լինի երկնքում, թե Երկրի վրա: Երկնի ու Երկրի ահեղ երկունքով ես ինքս կգամ: Հետևի՛ր այդ երկունքին: Եղեգան փողից բոց է ելնելու: ԵՎ դու Արագածի հազար ու մի գանձերից այդ հրով կռիր քո թուր-կեծակին: Քառասուն օր երկունքն է տևելու: ԵՎ քառասուներորդ օրը, գարնան առաջին Արևով և քո կանչով ես կգամ Արարատ: Դու քո կայծ-թրով Արարատը կմաքրես Չարի Տիտաններից, իսկ ես Վիշապին կսպանեմ և աշխարհը կմաքրեմ նրա պղծությունից:
      ԵՎ Վահագնը իր աստվածային լույսով ու ջերմությամբ սնում էր Մանին: Մի զորավոր հրավառություն էր բռնկվում Մանի մեջ՝ հրավառություն կյանքի, հավատի, սիրո, զորության:  Աստվածային զորություն էր կուտակվում նրա մեջ: ԵՎ նա ինքը սարսափեց իր զորությունից:
     Գուցե մահվան զորության երկրպագուները Մանին դիտեին որպես խելագար, որպես անզգա, որպես… Է՜հ, ի՞նչ փույթ Արի Մանին, թե բոլորը հանդիսավոր խոնարհությամբ Մահի փառքն էին հյուսում: Նա չէր ընդունում Մահի գերազանցությունը և արհամարհում էր Մահի սպասավորների տկար վայնասունը: Նա Վահագնի մոտից էր գալիս, Վահագնի հուրն ու ջերմությունն էր բերում: Նա գալիս էր Մահի հետ մենամարտելու, մահին հաղթելու:

ՏՐՆԴԵԶ
       Մանը հավաքեց Արիներին և դիմեց նրանց.
      – Սիրելի ազգակիցնե՛ր, ես Վահագն Աստծուն եմ տեսել, Վահագնի մոտից եմ գալիս և Վահագնի աստվածային պատգամն եմ բերել ձեզ: Շուտով Աստվածային Երկունք է լինելու, և ապա գալու է Վահագնը, փրկելու մեր Ցեղը Վիշապի պիղծ ճիրաններից: Եկե՛ք Արագած լեռան հազար ու մի գանձերը պեղենք և Աստվածային Երկունքի կրակով կռենք մեր զորության թուր-կեծակին: Գարնան առաջին Արևով կգա Վահագնը, կօծի մեր թուր-կեծակին, և մենք կհաղթենք Չարի Տիտաններին և կազատենք մեր Արարատը:
       Սակային չլսեցին Արիները Մանին: Սկզբից բռունցք ճոճեցին վրան, հայհոյեցին, անհավատ և անհնազանդ անվանեցին: Հետո սկսեցին ծաղրել նրան, համարեցին խելագար ու հեռացան:
     Մանը մնաց միայնակ: ԵՎ միայնակ գնաց գանձեր պեղելու: Փորում էր նա Արագածի կուրծքը: Նրա բրիչի հարվածները արձագանք էին տալիս լեռնաստանով մեկ: Նա շտապում էր՝ շուտով սկսվելու էր Աստվածային Երկունքը, և ինքը պետք է պատրաստ լիներ:
       Մանի բրիչի հարվածները, արձագանք տալով, գրգռում էին կասկածամիտ Արիների  հետաքրքրասիրությունը: Ամբոխը հավաքվում էր Մանի շուրջը: Ծաղրում էին նրան, հայհոյում, երբեմն նաև քարեր շպրտում նրա վրա: Բայց ամենին անհաղորդ, Մանը համառորեն շարունակում էր պեղել:
       Մանի այդ ինքնավստահ համառությունը ճնշում էր ամբոխի վրա: Ամբոխը սսկվում էր: Հեգնանքը տեղի էր տալիս երկյուղալի զգուշավորության: Արիներն այլևս չէին ծաղրում Մանին, քար չէին նետում նրա վրա. մի ներքին երկյուղով նահանջում էին ու հեռվից դիտում էին Մանին, առանց հասկանալու, թե ինչ է անում: Միայն ներքին զգացողությամբ կռահում էին, որ մի շատ ահավոր բան է նյութում: ԵՎ որքան զգուշանում էին, այնքան նրանք ընկճվում էին Մանի զորության առջև:
       Մանը իր մեջքը ուղղեց միայն այն ժամանակ, երբ պեղված հազար ու մի գանձերը բազմագույն ճառագում էին առավոտյան արևի տակ: Նա սրբեց ճակատի քրտինքը ու նայեց երկինք:
       Հեռվում, շատ հեռվում կարծես մի կարմիր նուռ էր պայթել, և հյութը ծորում էր ներքև: Հասկացավ Մանը, որ Երկունքը սկսվում է: Նա դիմեց հավաքված ամբոխին, որ երկյուղից չէր հանդգնում մոտենալ նրան:
       – Արինե՛ր, – կանչեց Մանը, – նայե՛ք  երկինք, Աստվածա- յին Երկունքն է սկսվում, մեր զորության արշալույսն է բացվում:
    Արիները նայեցին երկինք և սարսափած վայնասուն բարձրացրին.
        – Աստծո պատի՜ժն է սա, Մանի կատարած ահավոր մեղքի համար Վիշապ Աստվածը պատժում է բոլորիս. սա աշխարհի վե՜րջն է…
    ԵՎ փախան Արիները, մտան տները, ամուր փակեցին դռներն ու լուսամուտները:
      Դրսում սկսվել էր Աստվածային Երկունքը, իսկ տներում սարսափած Արիները խավարի մեջ հուսահատ աղոթում էին:
       Աստվածային Երկունք էր:
        Երկնի երկունքից, Երկրի  երկունքից և ծիրանագույն ծովի երկունքից, ծիրանի ծովում եղեգն էր երկնում: Եղեգան փողից ծուխ էր ելանում, եղեգան փողից բոց էր ելանում՝ հուր աստվածային, երկինք էր ձգվում, հասնում արևին և միահյուսվում արևի բոցին: Արևը երկնից կրակ էր ցայտում ճաճանչների տեղ, բազում կայծակներ իրար էին խաչվում՝ հոշոտում երկնի կապույտը լազուր, որոտն էր ահեղ արձագանք տալիս աստղերից վերև: Երկունքի ցավից Երկիրն էր տնքում, հողն էր կտրատվում ուժգին ցնցումից ու Երկրի խորքից՝ հրաբուխ ժայթքում, և հուժկու ալիք ահեղ ոռնոցով գրոհում էին մայր ցամաքի վրա: Երկո՜ւնք էր, Երկո՜ւնք Աստվածային:
        Սարսափած Արիները փակված էին տներում, ողբում էին աշխարհի վերջը, անիծում էին Մանին, անիծում էին Երկունքը, որպես չարագուշակ նախախնամություն: Ծնկի իջած, աղոթում էին Վիշապին, որ պատժի Մանին, ոչնչացնի նրան և փրկի իրենց:
       Բայց անզոր էր Վիշապը Երկունքի զորությունը կանխելու: Վիշապը ինքն էր սարսափած ոռնում, իր մոտալուտ մահը կանխազգալով:
        ԵՎ միայն Արի Մանն էր ողջունում Աստվածային Երկունքը: Նա վազեց ծովափ, եղեգան փողից ժայթքող աստվածային կրակով իր ջահը վառեց: ԵՎ ջահը ձեռքին շրջում էր տնե տուն, բախում էր դռները և կանչում.
       – Հե՜յ, Արինե՛ր, բացե՛ք ձեր դռներն ու լուսամուտները, աշխարհի վերջը չէ սա, աշխարհի սկիզբն է: Վահա՜գն է ծնվում՝ փրկության Աստվա՛ծ: Դո՛ւրս եկեք, փայտե՛ր դիզեք, խարույկնե՛ր վառեք աստվածային կրակով, Տրնդե՛զ սարքեք. թող աստվածային կրակով բացվեն ձեր աչքերը, թող ձեր սրտերը բոցկլտան այս կրակով: Օծվե՛ք այս աստվածային կրակով և վերականգնե՛ք ձեր մեջ աստվածային զորությունը:
      Շատ քիչ դռներ բացվեցին: Միայն զորավորները հանդգնեցին նայել աստվածային կրակին: Խարույկներ սարքեցին ու վառեցին աստվածային կրակով: Այդ կրակը խփեց նրանց դեմքերին, և նրանց միջից բոլորովին չքացավ սարսափը, զորացան նրանք և իրենց աստվածներ զգացին: Պար էին բռնում տրնդեզված կրակի շուրջ, ձոներգեր էին հյուսում, փառաբանում էին Արային ու Վահագնին, իսկ ջահել հարսները, որ մայրանալու կարոտ ունեին, թռչում էին այդ աստվածային կրակի վրայով, օծելու համար իրենց արգանդը, որ իրենք էլ ծնեն Վահագնանման Արի զավակներ:
     Իսկ Մանի ահեղ մուրճի հուժկու հարվածները արձագանքում էին ողջ Արարատում և Վիշապի գանգերի մեջ: Մանը հազար ու մի գանձերն էր հալեցնում տրնդեզված աստվածային կրակով և դարբնում էր իր թուր-կեծակին:
     Շատ քիչ Արիներ՝ միայն նրանք, ովքեր օծվեցին տրնդեզված աստվածային կրակով ու զորացան, միայն նրանք միացան Մանին:
      Քառասուն օր աստվածային կրակը տրնդեզված պահպանվում էր, և քառասուն օր իրենց աստվածայնությունը զգացած Արիները պարում ու երգում էին այդ կրակի շուրջը: ԵՎ քառասուն օր Արարատում զրնգում էին մուրճերի հարվածները՝ Արի Մանը մի խումբ զորացած Արիների հետ կռում էր փրկության աստվածային զենքը:

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ
      Աստվածային Երկունքի քառասուներորդ օրը, գարնան առաջին Արևով, Արի Մանը կանգնեց հասակով մեկ, իր կռած սուրը ձեռքին: Արևի ճառագայթների ներքո շողշողում էր սուրը հազար ու մի գանձերի փայլով: Հպարտ էր Մանը և գերհզոր: Իր սուրը պարզեց դեպի երկինք, աչքերը հառեց գարնան Արևին ու կանչեց.
       – Վահագնակա՜նչ:
    ԵՎ նրա կանչը արձագանք տալով տարածվեց Արարատում, և Վահագնականչ էին շնչում ամենը մեկտեղ – նախնիքը բոլոր՝ լուսեղեն ոգիք՝ Վահագն էին կանչում, Մասիսը հպարտ՝ երկինք խոյացած՝ Վահագն էր կանչում, Արարատը Մայր՝ Արևին գրկած՝ Վահագն էր կանչում: Վահագն էին կանչում բոլորը մեկտեղ, հավատքով սպասում մի նոր  ծնունդի Հրե Վահագնի: Աչքերը հառած Բարի Արևին. Արևն իրենց մեջ՝ Բարև՜ Վահագնին:
      ԵՎ Բարև՜ը  հնչեց Արի Մանի խրոխտ, հուժկու ձայնով.
       – Ո՜վ, դու, Վահա՛գն, ո՜վ, Տիեզերական Զորությունների Արքա՛, ո՜վ, Աստվա՛ծդ իմ Արի Ցեղի, ահա Աստվածային Երկունքի բոցով կռած այս սուրը ձեռքիս և քո Զորությամբ սնված, մարտի եմ ելնում Չարիի դիմաց՝ իմ Արարատը ազատելու և իմ Արի Արարչազարմ Ցեղի հավերժությունը հաստատելու: Ո՜վ, Մեծդ Վահա՛գն, քե՛զ եմ կանչում, Վահագնակա՜նչ է բխում իմ հոգու խորքից: ԵՎ քո աստվածային վեհությամբ օծի՛ր այս թուր-կեծակին և առաջնորդի՛ր ինձ այս աստվածահաճ ահեղ պատերազմում:
     Ապա Մանը իր սրով կտրեց պարարտ պարանոցը մի        մեծ ցուլի, որպես զոհաբերություն Հայր Արային և Ամենազոր Վահագնին: Արնաթաթախ սուրը օծեց լեռներից հոսող մաքրամաքուր ջրի ցայտումով, և տրնդեզված խարույկի վրա խանձեց զոհը: Թանձր ծուխը բարձրանում էր երկինք:
       ԵՎ Արի Մանը առաջինը տեսավ ծնվող Վահագնին: Եր-  կնի ու Երկրի միաձույլ բոցից Վահագն էր ծնվում՝ Հրե Պատանի:
         ԵՎ հոգեկան անհուն բերկրությամբ կանչեց Մանը ի լուր բոլորի.
        – Ցնծա՜, բյուրվիշապ Արարատ աշխա՛րհ, Վահա՜գն է ծնվում՝ փրկության Աստվա՛ծ, Վահա՜գն է ծնվում՝ Որդի՛ն Արայի, Վահա՜գն է ծնվում՝ Զորության Արքա՛. մեր Երկրի համար՝ ուժի ներշնչանք, Արևի համար՝ հրո զորություն, Աստղերի համար՝ լուսե պատանի, Լուսնյակի համար՝ սիրո մեղեդի, Երկնքի համար՝ սիրասուն մանկիկ, Արիի համար՝ հրեղեն եղբայր, իսկ Վիշապի համար՝ դաժան ախոյան, նա՝ Վիշապաքաղ:
     ԵՎ տիեզերական անհունության մեջ ողջույնի Ձոներգ ծնվող Վահագնին հնչեց միաձույլ հզոր շուրթերից՝ աստղեր և լուսին, արև հրակեզ, Մասիսը հպարտ, լեռներ ու ձորեր, և հավք, և գազան երգում էին մեկտեղ.
                Երկներ Երկին, երկներ Երկիր,
                Երկներ և ծովն ծիրանի,
                  Երկն ի ծովում ուներ և զկարմրիկն եղեգնիկ:
                Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,
                Ընդ եղեգան փող բոց ելաներ,
                ԵՎ ի բոցույն վազեր խարտյաշ պատանեկիկ:
                Նա հուր  հեր ուներ,
                Ապա թե բոց ուներ մորուս,                                   
                ԵՎ աչկունքն էին արեգակունք:
     Վահագնը եկավ, աստղերից հյուսած թագը իր գլխին, բոցե թիկնոցը իր հաղթ ուսերին, ձախ բազկի վրա Խաչ – Պատերազմին՝ ձուլված Արևից, աջ ձեռքին բռնած հազար ու հազար Արևով կռած իր Թուր – Կեծակին:
       ԵՎ օծեց Վահագնը Մանի սուրը երկսայրի:
         ԵՎ Մանը Արի, օծված իր սրով, դուրս ելավ մարտի Չարի Տիտանի սերունդների դեմ: Տիտանները ոռնում էին սարսափից, բայց կայծ-թուրի հարվածներից փրկություն չունեին: Արագածի հազար ու մի գանձերով և աստվածային կրակով կռած այս սուրը ինքը Վահագն է օծել իր Աստվածային Զորությամբ: ԵՎ ո՞վ կարող է կանգնել այդ զորության դիմաց: Հազար-հազարներ մի սայրն էր սպանում, հազար-հազարներ մյուս սայրն էր սպանում, հազար-հազարներ ճառագումն էր ոչնչացնում, հազար-հազարներ ընկնում էին անշունչ միայն սարսափից:
        Չարի Տիտանները խուճապահար փախչում էին, դեռ սրի փայլը չտեսած, քանզի սուրը դեռ հեռվից շանթահարում էր իր ճառագումով: Տիտանները փախչում էին Վիշապի մոտ և պատսպարվում նրա թևերի տակ:
        Թեև Արի Մանը աստված էր, բայց երկրային աստված էր նա և Անմահ Աստված Վիշապի դեմ կռվել չէր կարող: Վիշապի դեմ միայն Վահագնը կկռվեր:
         ԵՎ Վահագնը ահեղ՝ Զորության Աստված, Հրե Պատանի, իր ողջ զորությամբ կանգնեց Մահաբեր Վիշապի դիմաց: ԵՎ Աստվածների Մեծամարտ սկսվեց հենց Երկրի վրա, մարդկանց զարմացած աչքերի առաջ:
     Նյութեղեն տեսքով ահեղ Աստվածներ՝ դաժան, անզի-  ջող… Վիշապը Չարի՝ բազում գանգերով, արնոտ աչքերով, և թույն էր ցայտում իր պիղծ երախից. Վահագնը Արի՝ Հրե Պատանի, արև աչքերով, բոց էր ու կրակ և բոցը ձեռքին՝ իր Թուր – Կեծակին: Վահագնը ահեղ շանթեր էր սփռում իր հուր աչքերից, խավարն էր ցրում, ասպարեզ կանչում Չարի Վիշապին՝ ճակատ առ ճակատ Մեծամարտելու, ինչպես վայել է հենց Աստվածներին:
     Վիշապը թունոտ՝ Չարիի Աստված, ոռնում էր ահեղ՝ ի     տես Վահագնի, մահվան սարսափով գալարվում էր նա Երկիրը գրկած, կատաղած ուզում՝ Երկիրը խեղդել իր վերջին շնչով, բայց շունչն է փչում:
    Վահագնը Զորեղ՝ Արիի Աստված, հուժկու զարկերով գանգերն է փշրում այդ պիղծ Վիշապի, երկինք է գցում մարմինը նրա, որ արեգակները այրեն կրակով գարշանքը նրա:
      Իսկ Արի Մանը իր սակավաթիվ քաջերի գլուխ անցած, հալածում էր Չարի Տիտաններին և մաքրում նրանցից Արարատը:
     Վիշապը սպանված էր, նրա լեշը այրվում էր երկնքում, բայց Վիշապի պղծանքը դեռ կար Արարատում, և գարշահոտությունը ողջ Երկիրն էր պատել:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ
      Հաղթելով Չարի Տիտաններին և Արարատը ազատելով նրանցից, Արի Մանը մեծ զոհ մատուցեց Ամենազոր Վահագնին: ԵՎ Վահագնը ինքը մասնակից եղավ այդ զոհաբերության ծեսին, սիրով վայելեց Մանի նվերը, փառաբանեց Հայր Արային և ապա դիմեց Մանին.
      – Ո՜վ, քաջդ Մա՛ն, իմ երկրային եղբայր Արիի արժանա-  վոր ժառանգ: Հայր Արայի կամքով և քո բազկի զորությամբ դու մաքրեցիր Արարատը Տիտաններից: Աշխարհն էլ ազատվեց Վիշապից: Բայց Վիշապի պղծությունը գարշահոտությամբ դեռ իշխում է Երկրի վրա: Այդ գարշանքը միայն ջրով կմաքրվի: ԵՎ ես Երկրի վրայից Վիշապի գարշանքը մաքրելու եմ Մեծ Ջրհեղեղով: Ամեն ինչ մնալու է ջրի տակ: Ես պատվիրում եմ քեզ, ո՜վ, Արիների Նահապե՛տ՝ հավաքի՛ր Արիներին և բարձրացի՛ր Մասիս սար: ԵՎ մնա այնտեղ, մինչև որ ջուրը նահանջի և Արարատի հողը մաքրամաքուր բացվի քո առջև: Բայց գիտցի՛ր՝ Մասիս սար կարող են բարձրանալ միայն այն Արիները, որոնք օծվել են Տրնդեզի աստվածային կրակով, քանզի Մասիսը Աստվածների կացարան է, և այնտեղ կարող են բարձրանալ միայն աստվածները: Դա է կամքը Արայի:
      ԵՎ Մանը իր մի քանի քաջ զինակիցներով, որոնք զգա-  ցել էին արդեն իրենց աստվածայնությունը և իրենց ընտանիքներով, քայլեց դեպի Մասիս սար: Թաքնված Արիները տներից դուրս թափվեցին և աղաչեցին Մանին.
       – Մեզ մի՛ թողնիր  մենակ , մեզ է՛լ տար քեզ հետ:
   Անիմաստ էր բացատրել նրանց որևէ բան. մահվան սարսափը մթագնել էր նրանց բանականությունը, և նրանք խուճապահար հետևում էին Մանին:
      – Է՜հ,- ասաց Մանը,- Արայի կամքն է, եկեք, եթե կարող     եք բարձրանալ Մասիս:
      ԵՎ Արիների մեծ թափորը շարժվեց առաջ ու կանգ առ-    ավ Մասիսի ստորոտին:
    Այնտեղ էին հավաքվել արդեն ամեն կողմից փախած     շատ կենդանիներ և թռչուններ: Զգալով մոտալուտ վտանգը, նրանք գազազել էին և իրար էին հոշոտում: Տեսնելով մոտեցող Արիներին, հարձակվեցին նրանց վրա: Տկար Արիները խուճապահար այս ու այն կողմ էին վազում և Մանից պաշտպանություն աղերսում:
        Մանը իր աստվածային զորությամբ սաստեց գազազած կենդանիներին և պատվիրեց հետևել իրեն:Կենդանիները հնազանդվեցին Մանին:
    Տկար Արիները, անկարող բարձրանալու, վայնասուն բարձրացրին.
     – Գթա՛ մեզ, ո՜վ, Մա՛ն, մի՛ թողնիր մեզ այստեղ անհետ կորչելու, մեզ է՛լ տար քեզ հետ:
       ԵՎ Մանը ասաց.
       – Հայր Արայի կամքով ես պատասխանատու եմ Արի երկրային աստվածների Ցեղը պահպանելու համար: Իսկ ձեզանից աստվածներ չեն ծնվի: Թե ուժ չունեք բարձրանալու, մնացեք  այստեղ. ո՛չ ձեր կյանքն է պետք Արային, ո՛չ էլ ձեր մահը:
        ԵՎ Մանի սակավաթիվ թափորը սկսեց բարձրանալ Մասիսն ի վեր: Կենդանիներից նրանք, որ ուժեղ էին և հնազանդվեցին Մանին, միացան նրա թափորին. իսկ մնացածը՝ ավելի թույլերն ու ընչաքաղցները՝ մնացին ներքևում և շարունակեցին հոշոտել իրար և տկար Արիներին:
    Մանի թափորը բարձրանում էր, իսկ ներքևից բազմա-  ժխոր վայնասունն ու կաղկանձը ուղեկցում էին նրա   
        Վահագնի Զորությամբ Երկրի սառցալեռները շիկացան, հալեցին, ու պատռվեցին ամպերը երկնքի, և ջուրը թափով Երկիրը ողողեց, և Ջրհեղեղի տակ կորան Չարի Վիշապի ամբողջ գարշանքը և նրա երկրպագուները:
         Մասիսի գագաթին հաշտ ու խաղաղ ապրում էին Արիները կենդանիների ու թռչունների հետ միասին: ԵՎ բոլորը հնազանդվում էին Մանին: Նահապետ Մանը հսկում էր, որ չխախտվի համերաշխությունը, որ ոչ մեկը մյուսին չվնասի,  որ բոլորը անվնաս իջնեն Մասիսից և ապահովեն իրենց Տեսակների շարունակելիությունը:
       ԵՎ մի օր Մանը պատվիրեց ագռավին թռչել, շրջել Արարատը և լուր բերել այնտեղից: Ագռավը թռավ գնաց: Արարատի ցածրադիր հովիտներում, ուր թափանցել էր Ջուրը և ապա նահանջել, ջրահեղձ մարդկանց դիակներ էին ու կենդանական լեշեր: Իսկ Արարատի բարձրադիր վայրերում, ուր Ջուրը չէր թափանցել, սովամահ եղած կամ հոշոտված մարդկային ու կենդանական մարմիններ էին: Ագռավը վաղուց ոչինչ չէր կերել, և ահա միանգամից այդքան ճոխ սնունդ: Նա  մոռացավ Մանին էլ, Մանի պատվերն էլ:
      Սպասեց Մանը ագռավին, սպասեց: Տեսավ, որ  ագռա-   վը չի վերադառնում, Մանը աղավնուն պատվիրեց թռչել և լուր բերել Արարատից: Աղավնին Մասիսից թռավ, շրջեց ամբողջ Արարատը և վերադարձավ՝ ուռենու ճյուղը բերանին:
     Արիները հասկացան, որ կենաց խաղաղություն է Արարատում և ժամն է իջնելու Մասիսից: Նրանք զոհ մատուցեցին Հայր Արային և Ամենազոր Վահագնին, փառաբանեցին նրանց:         

                                                                   (շարունակելի)

ՀԱՅԵՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(Հատվածներ Էդմոն Խուրշուդյանի
«Արիական իմաստնություն, Գիրք Բ.» գրքից՝ կրճատումներով և վերամշակումներով)

«Արի» հասկացության մասին վերաբերմունքը

Ա. Հնադարում
        Պատմությունից հայտնի է, որ Մերձավոր Արևելքի երկրներում «արի» կոչվելը համարվում էր մեծարանք: Հերոդոտոսի վկայությամբ պարսից Դարեհ առաջինի զորքում եղած մեդիացիները պարծենում էին իրենց արիական ծագումով` փորձելով ընդգծել իրենց գերադասության իրավունքը զորքի մեջ գտնվող մյուս ազգությունների նկատմամբ: Այսինքն, «արի» լինելը, նրանց կարծիքով, ծագումնաբանական մեծ առավելություն էր: Իրենց արիական ծագումով պարծենում էին նաև Պարսկական Աքեմենյան արքայական դինաստիայի անդամները, քանզի նրանք ևս ունեին մեդիական ծագում:    Հերոդոսը նկարագրում է նաև Դարեհի զորքի մեջ գտնվող արիների զորախումբը չնշելով, սակայն, նրանց բնակության տարածքը: Դատելով հագուստից ու զենքերից, նրանք պետք է հարևան լինեին Միջին Ասիայի բակտրեացիներին ու հնդիկներին (այդ տարածքը համընկնում է ներկայիս Աֆղանստանի հետ):
         Այստեղ կարծես առաջանում է տրամաբանական հակասություն` նույն զորքում կային և արիացիներ, ովքեր ոչնչով աչքի չէին ընկնում և առանձնակի վերաբերմունք չէին ակնկալում, և մեդիացիներ, որոնք հայտարարելով իրենց արիական ծագումը, հավակնում էին հատուկ պատվի: Այսինքն, մեդիացիները «արիներ» ասելով հասկանում էին ոչ թե իրենց հետ նույն զորքում գտնվող էթնոսին, այլ այն հնագույն ցեղին կամ էթնոսին, որի հետնորդներն էին համարում իրենց և որի փառքի մասին պատկերացումները նրանց մոտ գալիս էր հնուց: Իսկ զորքի մեջ գտնվող արիները, հավանաբար, արիական ազգ կոչվելու նույնքան իրավունք ունեին, որքան, դիցուք, եվրոպական կամ ասիական մյուս արիական ազգերը:
      Մովսես Խորենացին Տիգրանի և Աժդահակի ավանդազրույցում նշում է, թե մարաց Աժդահակ թագավորին մեծարում էին անվանելով «արյաց արքա» (այսինքն, «արիների արքա»): Նույնը նշում է նաև պարսից Շապուհ արքայի մասին: Նման հիշատակումներ կան նաև այլ հայ պատմիչների մոտ: Այլ խոսքով` մարերը, աֆղանները, այսինքն պարսիկներն ու նրանց ցեղակիցներն իրենք իրենց անվանել են արիներ:
     Հայկական լեռնաշխարհին կից տարածքներից արիա- կան ցեղերը դեպի Պարսկաստանի միջին ու հարավային տարածքները, ինչպես նաև դեպի Միջին Ասիա, անցել են մ.թ.ա. XX-XVIII դարերում, այսինքն` արիների երկրորդ արշավանքների սկզբում: Որպես էթնոս և ազգ, պարսկական ու պարթևական ցեղերը կազմավորվել են 500-700 տարի հետո, տեղաբնակների էլամցիների ու լուլուբացիների հետ մշտական շփման և փոխձուլման պայմաններում: Հայերը կամ նրանց նախնիները «արի» անվանումով սկզբում հավանաբար  հասկացել են «Ար աստծո զավակ», իսկ նրանց հետ առնչվող էթնոսները հայերին անվանել են «արմեններ» կամ «արի» մարդիկ դեռ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերից: Արիների արշավանքների հետևանքով նոր ձևավորված էթնոսներից յուրաքանչյուրը, ունենալով առանձին անուն, չի մոռացել իր ծագումը և անհրաժեշտության դեպքում այն ընդգծել է: Այլ խոսքով «արի» անվանումը հայերի համար ազգության նախնական անվանումն է, որը շարունակվում է նաև ներկայումս, իսկ մյուս արիական ազգերի համար իրենց արիական ակունքների մատնանշումն է: Տարօրինակ չէ, որ ինչպես եվրոպացիները, այնպես էլ պարսիկներն ու նրանց ազգակիցները, իրենց համարում են արիական ազգեր` միայն այն տարբերությամբ, որ վերջիններս այդ մասին գիտեին ի սկզբանե, իսկ եվրոպական ազգերը այդ մասին տեղյակ են դարձել վերջին հայուրամյակներում:
        Արիների կողմից նվաճված էթնոսները, տեսնելով նրանց վերաբերմունքն ու սկզբունքները, բարձր են գնահատել նրանց մարդկային հատկանիշները. հատկապես այն հատկանիշը, որ լինելով շատ հզոր, իրենց ճանապարհներին հանդիպող ժողովուրդներին վերաբերվել են որպես իրենց նման մարդկային արարածների և իրենց հզորությունն օգտագործել են առաջադիմություն տարածելու համար՝ փաստորեն կատարելով ուսուցիչների դեր: Այդ են վկայում թեկուզ նվաճված ժողովուրդների հիշողության մեջ «արի» անվանման նկատմամբ տածած հարգանքն ու պատկառանքը: Զավթիչն ինչքան էլ հզոր ու վեհանձն լինի, նրան «արի» չեն անվանի: Մյուս կողմից` մարդուն կամ զինվորին մեծարելու համար երբեք «մակեդոնացի», «հռոմեացի» կամ «ասորի» չեն անվանի, չնայած այդ ազգերը եղել են շատ հզոր և գրավել են հսկայական տարածքներ: Այդ տեսակետից հետաքրքիր է համարյա բոլոր կրոններում կարևոր դեր կատարող հրեշտակի կերպարի քննարկումը: Այն ամենազոր է, գերմաքուր, մեծամասամբ բարի և հիմնականում հանդես է գալիս Արարչի կամքն իրագործողի (զինվորի) դերում: Բոլոր եվրոպական լեզուներում այն կոչվում է «անգել», որը նույն «Անգեղ» տոհմանունն է: Եվ, եթե հաշվի առնենք «անգեղ» (անգղ) ու «արծիվ» իմաստների նույնականությունը և նկատենք, որ հրեշտակը (անգել) պատկերվում է տղամարդու կերպարանքով ու արծվի թևերով, կասկած չի հարուցում, որ այդ կերպարը սերտ կապ ունի արիական այդ ցեղի մասին եվրոպացիների ժառանգական հիշողության հետ, իսկ մյուս կողմից բացահայտորեն մատնանշում է արիների դերի մասին մարդկային ճակատագրում:
       «Արի» բառը հնարավոր է ստուգաբանել միայն հայերենով, ընդ որում` մի քանի տարբերակներով (նկատենք նաև, որ սանսկրիտով «ար» կամ «արի» նշանակում է «սուրբ»): Հետաքրքիր է, որ այդ բոլոր տարբերակներն էլ կարելի է բխեցնել մեկը մյուսից, կամ լրացնել մեկը մյուսով:
       Հայերենում «և» վերջնածանցը բառին տալիս է տեղայնացման իմաստ` վերև, ներքև, առջև, հետև, նաև, այլև, պարգև (փառք բառից), և այլն: Նույն կերպ, «արև» բառն էլ նշանակում է «Արի»` (Ար աստծո) տեղ: Այսինքն «արև» անունը ծագել է «Ար» անունից: Ստացվում է, որ հայերենում պաշտող աստծո անունը, նրա խորհրդանիշը, ազգի անունը, հիմնական գործելակերպն արտահայտող (արարել) բառը և այլն, կառուցված են միևնույն արմատով:
        Հայերը մյուս արիական ազգերից տարբերվում են նրանով, որ իրենց անմիջական նախնիներից` արիներից ժառանգել են ոչ միայն նրանց բնօրրանը, մարդաբանական տիպը, այլև լեզվամտածողության հիմնական տարրերը, որը անմիջական ժառանգորդ համարվելու պարտադիր պայմաններից մեկն է: «Ա գրքում» արիներին բնորոշ հատկանիշների թվարկումը կազմում է ամբողջի ընդամենը մի մասը: «Արի» հասկացության և արիականության էության պարզաբանման համար անհրաժեշտ են բազմակողմանի և երկարատև խորը ուսումնասիրություններ: Իսկ լեզվամտածողությունը՝ այդ հատկանիշների հենասյուներից մեկն է:
        Հերոդոտոսի հիշատակումն այն մասին, որ մեդիացիներն իրենց հայտարարելով արիներ, ակնկալում էին մյուս էթնոսների կողմից արժանանալ հատուկ պատկառանքի, վկայում է, որ նրանք, ինչպես նաև Հերոդոտոսը, վստահ էին ու բնական էին համարում արիների նկատմամբ նման վերաբերմունքը: Այսինքն, մեդիացիները գիտեին, որ «արի» բառը ընկալվում է իբրև բացառիկ իմաստ պարունակող բառ, որը պայմանավորված է այլ էթնոսների մոտ իրենց զարգացման գործում արիների կատարած դերի ժառանգական հիշողությամբ ու երախտագիտությամբ, և փորձում էին օգտվել դրանից: Դժբախտաբար, այն, ինչը գիտակցվել ու գնահատվել է հնում, ինչ-ինչ նպատակներով և անբարո մեթոդներով փորձում են մոռացության մատնել քաղաքականությամբ ուղղորդվող ժամանակակից որոշ պատմաբանները:
      Արիական սկզբունքներն առկա լինելով բոլոր կրոններում, հաճախ իրենց հետքերն են թողել առանձին խորհրդանիշների մեջ: Նրանք ազդել են նույնիսկ քրիստոնեության ու իսլամի կրոնական շինությունների ճարտարապետության վրա:
        Այդ տեսակետից ուշագրավ է ներքոհիշյալ երևույթը, որը կապված է քրիստոնեության մեջ ընդունված խաչի նկատմամբ եղած պաշտամունքի հետ: Ոչ քրիստոնյաներն ու աթեիստները հաճախ են կշտամբում քրիստոնյաներին, որ պաշտելով խաչը, նրանք պաշտում են այն գործիքը, որի վրա տանջահար է արվել Աստծո Որդին` Քրիստոսը: Բայց եթե նայենք դարերի խորքը, ապա խաչի նկատմամբ հատուկ վերաբերմունքը եղել է Քրիստոսից հազարավոր տարիներ առաջ: Հայտնի է, որ Ագարի(Ուգարիթ) քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված արձանների վզերից կախված էին խաչեր: Այսինքն, խաչի պաշտամունքը գալիս է մարդու գիտակցության հենց սկզբից և արևապաշտության ժամանակ ևս այն ընդունվել է արպես արևի կամ Ար գլխավոր աստծո խորհրդանիշ: Բնականաբար, այստեղ խոսքը գնում է հավասարաթև խաչի մասին: Հայկական լեռնաշխարհում Արարիչը միշտ ներկա է եղել ու պաշտվել է, չնայած տարբեր դարաշրջաններում նրան անվանել են տարբեր անուններով: Իսկ Արարչի խորհրդանիշը` հավասարաթև խաչը միշտ մնացել է անփոփոխ, նույնիսկ քրիստոնեության ժամանակ: Քրիստոնեության մեջ որպես խորհրդանիշ ընդունված խաչի մի թևը երկարացված է դեպի ներքև, որը, հավանաբար, մատնանշում է Արարչի էության վայրէջքը երկրի վրա` անձնավորած Քրիստոսի տեսքով: Եվ իրոք, խաչի տեսքով տանջամահ անելու գործիքն իրականում այլ տեսք ունի. նրա վերևի թևը կամ բացակայում է իսպառ, կամ շատ կարճ է` մարդու գլխին հավասար: Այսինքն քրիստոնեական խաչն իր տեսքով ոչ թե տանջամահ անելու գործիքի մեխանիկական կրկնողությունըն է, այլ ունի գաղափարախոսական իմաստ:
       Ներկայումս զանազան եկեղեցիական տարրերի, պիտույքների վրա հավասարաթև խաչը հաճախ հանդես է գալիս քրիստոնեական խաչի հետ համատեղ` ընդգծելով քրիստոնեության մեջ Արարչի, արիականության մշտական ներկայությունը (նկատենք, որ Եհովան խաչի հետ առնչություն չունի և «հին Կտակարանում» էլ խաչի մասին ոչինչ չի ասված):
Բ. Ներկայումս
    Որոշ հեղինակներ, ինչ – ինչ պատճառներով, հաճախ փորձում են արիների արշավանքները ներկայացնել որպես քոչվոր անասնապահների հարձակումներ: Նման ձևով են ներկայացվում, օրինակ, արիների արշավանքները դեպի Հնդկաստան, նրանց մի ճյուղի` հյուքսոսների արշավանքները դեպի Եգիպտոս և այլն: Նույնիսկ ՀՍՀ հատ. 8-ում ներկայիս շվեդացիների նախնիների անցումը դեպի Սկանդինավիա ներկայացվում է որպես «անասնապահ հնդեվրոպացիների» արշավանք, առաց խորամուխ լինելու, թե ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է անասնապահները, թողած Եվրոպայի հարուստ արոտավայրերը, որոնք մինչև հիմա էլ բավարարում են տեղի անասնապահությանը, անասուններով կտրելով ծովը, անցնեին համեմատաբար ցուրտ Սկանդինավիա: Ուշադրություն չի դարձվում նաև այն հանգամանքի վրա, որ, եթե քոչվորների հարձակումների ընթացքում անապատների են վերածվել ամբողջ երկրներ, վերացել են պետություններ ու ազգեր, իսկ ողջ մնացածները զարգացման աստիճանով հետ են շպրտվել հարյուրավոր ու հազարավոր տարիներով, ապա արիների յուրաքանչյուր արշավանքից հետո, նրանց գրաված տարածքներում տեղի է ունեցել մտավոր ու տնտեսական բուռն վերեք:
      Արիների արշավանքներից հետո մի քանի դարերի ընթացքում հիշողությունը նրանց մասին աստիճանաբար խամրեց, և նրանց մասին պատմությունները վերածվեցին առանձին էթնոսների ու ազգերի առասպելների: Պատմական փաստերի, դրվագների, նշանավոր անհատների մասին աստիճանաբար ձևավորվեցին ավանդազրույցներ ու դյուցազնավեպեր, որոնցում այդ ամենի նկատմամբ սերունդների վերաբերմունքն արտահայտվում էր ըստ առանձին էթնոսներին բնորոշ մենտալիտետի՝ լավի ու վատի, բարու և չարի, արդարության և անարդարության մասին պատկերացումների: Արիների հետ այս կամ այն կերպ առնչված յուրաքանչյուր էթնոս, նրանց մասին ունեցած հիշողություններին ավելացնելով իր ցանկություններն ու վերաբերմունքը, նրանց օժտելով գերբնական հնարավորություններով, բարոյականության ու մարդկային այլ հատկությունների նկատմամբ սեփական մոտեցումներով իմաստավորված գերագույն հատկանիշներով, նրանց դարձրին կիսաստվածներ ու հերոսներ: Ընդ որում, այդ կիսաստվածներն ու հերոսները հիմնականում պահպանեցին իրենց անվանումները՝ տվյալ էթնոսին բնորոշ լեզվական ձևափոխումներով: Նրանք փաստորեն դարձան արիական ազգերի ոգեղեն արմատների կրողներ, խորհրդատուներ ու հետագա գոյատևման ամբողջ ընթացքում սերունդների համար օրինակելի կերպարներ ու դաստիարակներ: Իսկ  եթե արիների անմիջական սերունդների՝ հայերի աստվածներին ու առասպելական հերոսներին համեմատենք այլոց հետ՝ նրանք աչքի էին ընկնում իմաստնությամբ, արդարացիությամբ ու բարոյականությամբ:
   Առասպելներից դուրս, արիականությունն իրեն շատ անգամ է բացահայտել համարյա բոլոր դարաշրջաններում՝ առանձին պատմական դեմքերի կերպարներում, հերոսների վարվելակերպում, հատկապես ազնվականների ու ասպետության միջավայրում, ազգերի նահապետական նիստ ու կացում և այլն:
         XIX-XX դարերում Մերձավոր Արևելքում կատարած պեղումների արդյունքները մեծ տպավորություն թողեցին ժամանակի գիտական ու քաղաքական մտքի վրա: Եւ նորից, Հերոդոտոսից 2500 տարի հետո, որոշ ազգերի մտավորության ու քաղաքական առանձին շերտերի ներկայացուցիչների շրջանում գլուխ բարձրացրեց և տարածում գտավ «արի» կոչվելու և դրանով այլոց նկատմամբ գերազանցություն ստանալու ազգային ամբիցիաները բավարարելու մարմանջը:
    Այդ տեսակետից՝ «արի» հասկացությանը մեծ վնաս հասցրեց գերմանա-իտալական ֆաշիզմը, որի գործիչների ծայրահեղականությունը և որդեգրած ոչ արիական մեթոդներն առիթ տվեցին անարիներին, օգտագործելով ընձեռած հնարավորությունները, նրանց նկատմամբ ձևավորված հակակրանքն ու ժամանակի առաջացած բարենպաստ պայմանները, բացահայտ պայքար մղել առհասարակ արիականության դեմ:
    Արիներն իրենց բնօրրանում՝ Հայկական լեռնաշխար-   հում մշտապես շրջապատված էին նախանձ ու ագահ, հետամնաց էթնոսներով, որոնք չկարողանալով մրցակցել նրանց հետ արարչականությամբ ու ոգեղենությամբ, որդեգրել էին նրանց թուլացնելու նպատակասլաց ու համառ գաղտնի մարտավարություն: Եվ ամբողջ ողբերգությունն այն էր, որ արիներն իրենց մտածելակերպով, վեր լինելով մարդկային մանրախնդրությունից, թույլերին բնորոշ նենգությունից ու անբարոյականությունից, իրենց էությամբ լինելով արարչական ու մարդասեր, պարզապես չէին պատկերացնում կամ հավատում նման վարվելակերպի հնարավորությանը: Նույնիսկ այն ժամանակ, երբ, փաստորեն առանց կռվի, մի քանի դարի ընթացքում նրանք կորցրեցին իրենց թագավորություններն ու տարածքները՝ իրենց ամբողջ իմաստնությամբ հանդերձ, այդպես էլ լրջորեն չմտահոգվեցին, որ իրենք և իրենց գաղափարախոսությունը անընդհատ ու մշտական ներխուժման թիրախ են: Հաղթական պայքար մղելով բացահայտ թշնամիների դեմ, նրանք հակամիջոց չստեղծեցին դավադիրների դեմ: Մինչդեռ արիների նկատմամբ նման վերաբերմունքն սկսեցին կիրառել դեռ այն ժամանակներից, երբ արշավելով ամբողջ Եվրասիայով մեկ, նրանք տարածում էին մարդկային հաջորդ բարձր քաղաքակրթության սերմերը՝ իրենց փորձն ու գիտելիքները պատրաստակամորեն կիսելով երեկվա հակառակորդների հետ:
         Եթե հնադարում պայքարը գնում էր արիների բնօրրանի տարածքներն ու քաղաքները աստիճանաբար գրավելու և բնակիչներին ոչնչացնելու կամ էթնիկական ձուլման ուղղությամբ, ապա հետագայում, այդ գործընթացը մեծամասամբ իրագործվելուց հետո, պայքարն ուղղվեց նրանց նախկին փառքի դեմ՝ մարդկանց գիտակցության մեջ նրանց նկատմամբ ակնածալի հիշողությունը ջնջելու, պատմության մեջ նրանց դերը նսեմացնելու և արարման հեղինակությունը յուրացնելու ուղղությամբ: Եվ այդ գործընթացը հետևողականորեն շարունակվում էր նաև 20-րդ դարում:
         Սկսած 19-րդ դարից, երբ ինչպես պեղումների արդյունքների, այնպես էլ պատմական փաստերի ու հնագույն ավանդազրույցների գիտական վերլուծությունների շնորհիվ սկսեց ձևավորվել արիների նկատմամբ առարկայական պատկերացումները, զուգահեռաբար հորինվեցին բազմաթիվ վարկածներ ու տեսություններ, ինչպես արիականության էության նենգափոխումների, այնպես էլ նրանց բնօրրանի տեղավայրի վերաբերյալ ապակողմնորոշման նպատակներով:
        Առաջին նման վարկածներից մեկը Միտանի պետությունը հնդկական համարելն էր: Հիմնականում բերվում էր այն հիմնավորումը, որ աքքադական ու խեթական որոշ սեպագրերում հանդիպող հարիական աստվածների անունները հնչում էին (կամ կարդացվել էին) հնդկական աստվածների անուններին նման՝ Միտաշշիլ-Միթրա, Ուրվանշիլ-Վարունա, Նասրայամա, Ինդրա և այլն:
    Որպես վարկածի զարգացում, առաջ էր քաշվել նաև այսպես կոչված «հնդարիների» վարկածը, ըստ որի՝ նախքան Միտանի պետության կազմավորումը, Հայկական լեռնաշխարհում հայտնվել է բարձր զարգացած մի իմաստուն ցեղ կամ մարդկանց խումբ, որը հետագայում կազմավորել է ինչպես Միտանի, այնպես էլ նրան սահմանակից Խեթական թագավորությունները՝ նպաստելով դրանց հզորացմանը: Իբր, նրանք են սովորեցրել ձիերին վարժեցնելը, երկաթ ստանալն ու մշակելը, պետություններ կառավարելը և այլն: Իրենց առաքելությունը ավարտելով, նրանք գնացել են Հնդկաստան: Այդ վարկածի հեղինակները նրանց տվել էին «հնդարիներ» անվանումը՝ ենթատեքստում ակնկալելով, որ իսկական արիները նրանք են:
     Նշված վարկածը դուրս չի գալիս որոշ (նույնիսկ հայ) պատմաբանների մտապաշարից մինչև այժմ: Բայց նրանք կոնկրետ չեն պարզաբանում այդ էթնոսի ծագումնաբանության վերաբերյալ իրենց մոտեցումները, թե իրենց կարծիքով որտեղի՞ց և ի՞նչ ձևով են նրանք հայտնվել Հայկական լեռնաշխարհում:
         Որոշ տարբերակներով՝ հնդեվրոպացիների արշավանքներին մասնակցելով, հնդարիները անցել են Հնդկաստան՝ նրան տալով իրենց անունն ու աստվածներին: Այս վերջին տարբերակին են հակված նաև Տ. Գամկրելիձեն ու Վ. Իվանովը, որոնք արիների բնակության համար առանձնացնում են միայն Միտանիի տարածքն ու նշում, որ հնդեվրոպացիների մեջ իրենց «արի» էին համարում միայն հնդիրանացիները: Այդ պատճառով էլ նրանց շնորհում են «հնդարիներ» անվանումը: Փաստորեն նրանք արիներին առանձնացնում են հնդեվրոպացիներից: Նույնիսկ որպես արշավների մեկնարկային տարածքներ՝ արիների համար ընդունում են Միտանիի տարածքը, իսկ մնացած հնդեվրոպացիների համար՝ Միտանիին սահմանակից՝ նրանց նախահայրենիքը: Այդ աշխատություններում չի էլ քննարկվել «արի» անվանման ծագումնաբանությունը, և այն հնարավորությունը, որ այն կարելի է բացատրել միայն հայերենով: Մյուս կողմից «արի» անվանումից ծագում է ոչ միայն «Իրան» երկրանունը, այլև «Արմենիա», արևմուտքում գտնվող «Իռլանդիա» (նախկինում Էյրե), Հոլանդիա (Հարլանդիա-Հորլանդիա-Հոլանդիա, որտեղ «լանդիա» նշանակում է «երկիր»), ինչպես նաև բազմաթիվ արիական ծագում ունեցող էթնոսների անվանումները (ալաններ, ալամաններ և այլն): Այսինքն, իրենց «արի» են համարել ոչ միայն հնդիրանացիները, և այդ անվանումն արդարացի է բոլոր հնդեվրոպացիների համար:
       Վերջապես վերը նշված վարկածի կողմնակիցները անկարող են պատասխանել երկու ոչ բարդ հարցերի. նախ՝ ինչո՞ւ այդ, այսպես կոչված «հնդարիների» ակունքները գտնվեցին հենց Հայկական լեռնաշխարհում, այսինքն, ո՞րն է Հայկական լեռնաշխարհի յուրահատկության պատճառը: ԵՎ երկրորդ՝ ինչպես հայտնի է, նախորդ բրոնզի դարը ևս սկսվել էր Հայկական լեռնաշխարհից, ուրեմն դա է՞լ պետք է համարել «հնդարիների» գործունեության արդյունք և հատկապես նորից Հայկական լեռնաշխարհում: Ի վերջո այդ վարկածի դեմ կարելի է բերել մի ծանրակշիռ ապացույց, որը չգիտես ինչու «վրիպել է» ուսումնասիրողների հայացքից: Այսպես, հնդկական վեդաների բովանդակային առանցքներից մեկը աստվածների պայքարն է ասուրների դեմ, որոնք հանդես են գալիս որպես չարի խորհրդանիշ: Իսկ իրանական դիցաբանությունում (Ավեստայում և այլուր) ասուրները հանդես են գալիս որպես դրական աստվածներ: Ակնառու է, որ ասուրների ու աստվածների պայքարում արտացոլվել է Ասորստանի ու Միտանիի պատերազմները: Այլ խոսքով բարու և չարի նկատմամբ ունեցած հայացքները Հնդկաստանի ու Իրանի արիների միջև հակոտնյա են, իսկ Հնդկաստանի ու Միտանիի արիների միջև համընկնում են, որ վկայում է ոգեղեն առումով առավել մոտ կապը: Ակնհայտ է, որ նշված վարկածը ևս առաջ է քաշվել որոշակի հեռագնա քաղաքական նպատակներով:
         Ինչպես նշվել էր «Ա գրքում», կա նաև վարկածների մեկ այլ խումբ, որով փորձ է արվում արիների ակունքները դուրս բերել Հայկական լեռնաշխարհից կամ առհասարակ հեռացնել Մերձավոր Արևելքից: Տվյալ պարագաներում ակներև է որոշ հեղինակների բացահայտ ձգտումը՝ արիների բնօրրանը «տեղավորել» իրենց երկրների տարածքներում: Այդ վարկածները հիմնավորապես հերքվել են Տ.Գամկրելիձեի ու Վ. Իվանովի կողմից: Նշենք, որ համոզիչ ու տրամաբանական են նրանց աշխատությունների այն հատվածները, որոնցում, հենվելով սեփական հետազոտությունների վրա,  ապացուցվում է հնդեվրոպացիների ծագումը Հայկական լեռնաշխարհից և արշավանքների միջոցով հնդեվրոպական քաղաքակրթության տարածումը ամբողջ Եվրասիայով մեկ: Սակայն աշխատության կուռ կառուցվածքը կորցնում է իր տրամաբանությունը և հայտնվում է հակասությունների շրջապտույտում, երբ առանձին հարցերի առնչությամբ որոշ դրույթներ փոխառնվում են դրսից, և փորձ է արվում դրանք հիմնավորել այլոց մտացածին ապացույցներով: Ուշադրության արժանի է այն, որ հեղինակները դիմում են նման միջոցների, երբ առկա փաստերը կամ եզրակացությունները հակասում են ընդունված կանխադրույթներին կամ չեն տեղավորվում ոմանց վարկածների շրջանակներում, և հեղինակները նախապատվությունը տալիս են վերջիններիս: Այսպես, անտեսելով բազմաթիվ փաստերը, լեզվական  ու պատմական տվյալները, օգտագործվում է հնագետների որոշ խմբի (հիմնականում վրացական) այն վարկածը, թե Կովկասից՝ Վրաստանին մերձակա՝ Դաղստանի տարածքներից Հայկական լեռնաշխարհ են ներթափանցել«խուրիները» (հարիները, հարիներ-արիներ առնչությունների հարցը տրված է գրքում): Այստեղից հասկանալի է դառնում այդ հեղինակների կողմից առաջարկվող արիների 2-րդ արշավանքների ուղղությունների սխեմայից Կովկասյան լեռների միջով կամ Սև ու Կասպից ծովերի ափերով (կամ հենց ծովերով) դեպի հյուսիս արշավելու ակնհայտ հնարավորության բացառումը: Նման ուղղությունն ընդունելու պարագայում անհնար կլիներ «խուրիների» արշավանքը Հյուսիսային Կովկասից դեպի Հայկական լեռնաշխարհ` մեկընդմերթ արշավող արիներին հակառակ: Մյուս կողմից հնարավոր կլիներ արիների արշավանքներով բացատրել հյուսիս-կովկասյան որոշ էթնոսների բառապաշարներում հայտնված հարիական մի քանի բառերի ծագումը, որոնք որպես իրենց վարկածի հաստատում փորձում են ներկայացնել վերոհիշյալ հնագետները (այդ գործում աջակցություն գտնելով Ի.Դյակոնովի և նրա այլազգի ու հայազգի աշակերտների կողմից): Եվ քանի որ, ըստ նույն Ի.Դյակոնովի փաստորեն «խուրիներն» ու «ուրարտները» նույն էթնոսի տարբեր ցեղերն են, ապա հօդս կցնդեր նաև վրացական հնագետների ճիգերը` ինչ-որ ձևով «Ուրարտուն» իրենց նախնիների հետ կապելու ուղղությամբ: Նկատենք, որ հաշվի առնելով խուրիներ-ուրարտացիներ (հարիներ-արարտացիներ) ապացուցված էթնիկական կապը, նման մոտեցման հիմնական նպատակն է (ինչպես նշվել էր նախորդ բաժնում) համառորեն ինչ-որ ձևով Արարտան կապել այդ էթնոսների պատմության հետ, չնայած Վրաստանի ու Կովկասի տարածքներում քիչ թե շատ նշանակալից, Արարտայի հետ կապ  ունեցող պատմական հուշարձան առհասարակ գոյություն չունի:
         Ըստ երևույթին, չցանկանալով հակառակվել Խորհրդային սեմիթաբանների կողմից պարտադրված կանխադրույթին՝ խուրիական (հարիական)  լեզուն ոչ-հնդեվրոպական (նույնիսկ սեմիթական) համարելու վերաբերյալ, որը հակասության մեջ է իրենց կողմից ապացուցվող հնդեվրոպացիների (արիների)` հիմնականում խուրիներով (հարիներով) բնակեցված տարածքներից ծագելու հանգամանքի հետ, Տ. Գամկրելիձեն ու Վ. Իվանովը հիմք ընդունելով վերևում նշված հնդկական աստվածների անունները, գտնում են, որ Միտանիի տարածքում մեծամասնություն կազմել են խուրիները (հարիները), իսկ արիները գոյատևել են վերնախավի կարգավիճակով (հետևաբար փոքրամասնությունը):
     Այդ վարկածը հաստատելու համար բերվում է միայն        մեկ երկու ապացույց` հետևյալ հեղհեղուկ հիմնավորումներով. Կիկկուլիի ձիավարժության վերաբերյալ ձեռնարկում օգտագործված է «uašanna» (վաշաննա) – ձիամարզարան, բառը, որը իբր համընկնում է «vahana» (վահանա) – կենդանի` հին հնդկական կամ «wazana» (վազաննա) – աստղային ճանապարհ` սողդիական բառերին: Աչք փակելով այն հանգամանքի վրա, որ այն թե իմաստով, թե կառուցվածքով հեշտությամբ նույնանում է հայերենի «վազան» բառի հետ: Ձիամարզարանին, որտեղ ձիուն վազեցնում են նման անուն տալը բնական է: Կամ վերցվում է «Mattuaza» (Մատտուաժա) անունը, որի մեջ «Matti» արմատը բացատրվում է որպես «կործանող», իսկ «uaza»-ն համեմատվում է հնդկական «vaja» (վաժա) բառի հետ, որ նշանակում է  հսկայական ուժ, մինչդեռ այն ավելի հաջողությամբ կարելի է նույնացնել հայերենի հենց «ուժ» բառի հետ (առանց ավելորդ «հսկայականի»): Այսինքն՝ այս բառերը ոչնչով չեն տարբերվում մյուս հարիական բառերից, ու հիմնական «ոչ-արիական»` բնակիչներից ինչ-որ նոր «արիական»  էթնոս առանձնացնելու ոչ մի անհրաժեշտություն չկա, քանի որ փաստորեն «արի» ու «հարի» անվանումները վերաբերում են նույն էթնոսին:
     Հակասություններ առաջանում են նաև այլ բաժիննե-    րում: Այսպես, եթե  հարիները (խուրիները) ոչ-հնդեվրոպացի են, ապա նրանք հնդեվրոպացիների (արիների) արշավանքներին չեն մասնակցել, քանի որ հետքեր չեն թողել: Իսկ ընդունել, որ նման համաշխարհային մասշտաբով ձեռնարկումն իրականացվել է միայն փոքրաթիվ արիներով, որի ընթացքում նրանց քաղաքակրթությունը տարածվել է ամբողջ Եվրասիայով մեկ, ու ձևավորվել են տարբեր արիական ազգեր, պարզապես անհեթեթություն է: Մանավանդ, եթե հաշվի առնվի նաև, որ, բնականաբար, այդ փոքրաթիվ վերնախավի մի մասն էլ մնացել է տեղում:
     Հետևաբար, այդ վերնախավը արշավանքների ժամա-  նակ կարող էր միայն ղեկավարել, իսկ արշավողների հիմնական զանգվածը կարող էր կազմված լինել միայն հարիներից: Բայց, թե ինչ կստացվեր նման տարբերակի դեպքում փոքրաթիվ ղեկավարներով մեծաթիվ այլ էթնոսներին առաջնորդելը լայնածավալ արշավանքների ժամանակ, երևում է թաթար – մոնղոլների արշավանքների օրինակով: Այդ արշավանքների ժամանակ մոնղոլները միայն ղեկավարող վերնախավն էին, իսկ զորքի հիմնական զանգվածը կազմված էր թաթարներից: Արդյունքում գրաված հսկայական տարածքները բաժան-բաժան եղան, որտեղ մոնղոլական տարրը ամբողջովին վերացավ, իսկ թաթարները կազմավորեցին իրենց տարբեր թաթարական պետությունները: Եթե ընդունենք հեղինակների՝ վերևում նշված կարծիքը, ապա ամբողջ Եվրասիան պետք է բնակեցված լիներ «ոչ-հնդեվրոպացի» հարիների սերունդներով: Այսինքն, «ոչ-հնդեվրոպացի» հարիների ու «հնդեվրոպացի» արիների համատեղ գոյության վարկածը մեղմ ասած՝ մտացածին է: Պետք է նկատել, որ Կիկկուլիի ձեռնարկում կան նաև որոշ արտահայտություններ (ձիերի վարժանքների վերաբերյալ), որոնք ենթադրաբար աղերսվում են հին հինդի լեզվի հետ: Հավանաբար նշված հեղինակները իրենք էլ կասկածելի են համարում այդ ենթադրությունը (կամ վերծանությունը) և առանձնապես չեն ծանրանում այդ տեսակետի վրա:
        Արիների դեմ պայքարի ամենագործնական ու, հետևաբար, արդյունավետ միջոցը առհասարակ արիների մասին լռությունն է, ոչինչ չհիշատակելը, նրանց անհայտության անթափանց մշուշով շրջափակելը, պատմական ու հնագիտական, փիլիսոփայական, կրոնական ու առհասարակ գրականության մեջ «արի» հասկացության վրա «տաբու» դնելը: Սա արդեն ոչ թե անփութություն կամ պատմական փաստերի պատահական աղավաղում է, այլ (ինչպես նշվել է արդեն)՝ մարդկային գիտակցությունից «արի» հասկացությունը ջնջելու համառ ձգտում:
      Լռության մթնոլորտ ստեղծելու ամենախոսուն վկայությունը և ամենահին օրինակը «Աստվածաշունչն» է (եբրայական անվանումը Թորա է): Նկարագրելով եբրայական ցեղերի ամբողջ պատմության ընթացքում տեղի ունեցած կարևոր ու անկարևոր դեպքերը, հավատալի ու անհավատալի դրվագները, իրական կամ մտացածին փաստերը, այնտեղ բացարձակ լռության են մատնված Մերձավոր Արևելքի այնպիսի ցնցող իրադարձությունները, ինչպիսիք արիների և մասնավորապես հյուքսոսների արշավանքներն էին:                                                                                                                                

      Մյուս կողմից հայտնի է նաև, որ «Աստվածաշնչի» նախնական տարբերակներում Աստծոն որևէ անուն չի տրվել, և «Եհովա» անվանումը մտել է X-XII դարերից սկսած: Այստեղ պետք է նկատել քրիստոնյա աստվածաբանների իմաստնությունը: Եվ իրոք, «Աստվածաշունչը» կազմող վերոհիշյալ քրմերը, ելնելով սեփական պատկերացումներից, Աստծոն ներկայացրել են որպես մի արևելյան բռնակալ, բռնակալներին յուրահատուկ բնորոշ գծերով (այսինքն հատկանիշներով, որոնք հիմնովին աղավաղել են Արարչի կերպարը): Եվ քրիստոնյա աստվածաբանները «Աստվածաշնչում» ներկայացված աստծոն տալով Եհովա անվանումը, փորձ են արել  այդ աստծուն սահմանազատել Արարչից:     Քանի որ արիների դերի ու գործունեության հետքերի բացահայտ առկայությունը, մարդկանց պատկերացումներում արիների նկատմամբ ձևավորված կերպարը հակասության մեջ է մտնում «Աստվածաշունչը» կազմողների մտադրություններին, ապա նրանց կողմից որդեգրվել է այնպիսի գործելակերպ, որ «Աստվածաշնչում» գրի առնված պատումներում ոչ մի դեպքում չհիշատակվի արիների ու նրանց արշավանքների մասին:       Նման բազմաթիվ ապաշնորհ ու միտումնավոր սրբագրումների օրինակներ է բերել Զ. Կոսիդովսկին իր հանրամատչելի գրքում: Հյուքսոսների առնչությամբ, որպես օրինակ նա բերում է հետևյալ միտքը. «Աստվածաշնչում» նկարագրված Հակոբի որդի Հովսեփի՝ Եգիպտոսում հայտնվելն ու բարձր դիրքի հասնելը, որոշ հետազոտողներ բացատրում են նրանով, որ այդ ժամանակ Եգիպտոսում տիրապետում էին հյուքսոսները: Քանի որ հյուքսոսների արշավանքներին մասնակցում էին նաև սեմիթական ցեղեր, որոնց թվում և եբրայեցիներ, ապա բացառված չէ նրանցից որոշ մասնակիցների բարձր դիրքի հասնելը՝ իրենց արժանիքների շնորհիվ (քանի որ հյուքսոս փարավոնները, իրենք օժտված լինելով իմաստնությամբ, գնահատում էին նաև ուրիշների իմաստությունը՝ անկախ նրանց ազգությունից): Այդ է հաստատում նաև Հակոբի ցեղին Եգիպտոսի Գիսան երկրում, Նեղոսի դելտայում բարեբեր տարածքներ հատկացնելու և արտոնյալ պայմաններ ստեղծելու փարավոնի որոշումը: Մինչդեռ, ինչպես հայտնի է պատմությունից, Եգիպտոսում եգիպտացի փարավոնների իշխելու ժամանակ այլազգիների, հատկապես եբրայեցի քոչվորների նկատմամբ համընդհանուր արհամարհանքի ու ատելության պայմաններում նման վերաբերմունքը բացառված էր, և նման առատաձեռնություն հնարավոր չէր: Նույնիսկ, եթե փարավոնը ինքը ցանկանար՝ դա թույլ չէին տա քրմերը:        Եվ, բնական է, որ հյուքսոսներին վտարելուց հետո, հետագայում ամբողջ եբրայական ցեղը ստրկացվեց:        Նշվածը կարելի է հաստատել նաև տարեթվերով: Սողո-մոն թագավորը իշխել է Իսրայելում մ.թ.ա. 1015-977թվերին, «Աստվածաշնչի» տվյալներով եբրայեցիները Եգիպտոսի ստրկությունից փախել են Սողոմոն թագավորից մոտ 500 տարի առաջ: Հյուքսոսները Եգիպտոսում իշխել են մ.թ.ա. 1710-1580 թվերին: Եթե ընդունենք, որ եբրայեցիները ստրկության մեջ են եղել 100-190 տարի, ապա Հովսեփի առաջխաղացումը տեղի է ունեցել մոտավորապես մ.թ.ա. 1620-1600 թվականներին, որը համապատասխանում է հյուքսոսների տիրապետման ժամանակներին:     «Աստվածաշնչում» բերված պատմության համաձայն, Հովսեփը Եգիպտոսում հայտնվել է մադիանցի վաճառականների կողմից իր եղբայրներից գնվելու և նրան Եգիպտոսում վերավաճառվելու պատճառով: Իսկ փարավոնի խորհրդականն է դարձել իր բարեմասնությունների շնորհիվ: Այսինքն, հյուքսոսների արշավանքը վերափոխվել է մադիանցի (Միտանիի հարիների) վաճառականների քարավանի ընթացքի, եբրայեցիների վերաբնակեցումը Գիսան երկրում՝ որպես երախտագետ փարավոնի շնորհ՝ Հովսեփին: Իսկ նրանց նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը տեղի է ունեցել լավ փարավոնը վատով փոխարիվելու պատճառով: Եվ վատ փարավոնի ստրկությունից եբրայեցիներին փրկելու համար Եհովան, երևի չկարողանալով վնասել կամ ազդել փարավոնի վրա, այլ ելք չգտնելով, նրանց խորհուրդ տվեց փախչել ամբողջ ցեղով:       Նույն՝ Զ. Կոսիդովսկու գրքում հետաքրքիր դիտարկում կա նաև «Աստվածաշնչի «Երգ երգոց»» բաժնի վերաբերյալ: Քննարկելիս պարզվում է, որ այնտեղ մեծ տեղ են գտել ժողովրդական բանահյուսությունից վերցված նմուշները, որոնք ըստ Զ. Կոսիդովսկու՝ բնորոշ էին Ագարիթի տարածքներին: Եվ իրոք, երգերում օգտագործված առանձին արտահայտություններ հիշեցնում են նաև հայկական որոշ ժողովրդական (հատկապես Հյուսիսային Սիրիայի տարածքների) և աշուղական քնարական երգեր:     Բայց առավել հետաքրքիր է, վերջին ժամանակներս կարծես հարյուր ութսուն աստիճանով փոխվում է «արիե հասկացության նկատմամբ վերաբերմունքը: Այսպես, 20-րդ դարի վերջերից սկսեցին հայտնվել աշխատություններ, որտեղ առաջին արիներ համարվում են ոչ այլ ոք, քան սեմիթները (այսինքն եբրայացիները): Այդ միտումը փորձաքար է, թե նախօրոք մտածված ծրագրի սկիզբ ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս զգացվում է, որ տարբեր երկրներում (Ֆրանսիա, Հոլանդիա, Ավստրիա և այլն) արիական գաղափարների աճը լրջորեն անհանգստացրել է հակաարիներին և, արիականության դեմ պայքարի վերևում նշված մեթոդները գտնելով անբավարար, իրենց գործելակերպի համաձայն, փորձում են նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը, արիական շարժման մեջ մտցնելով իրենց «տրոյական ձինե կամ ինչ որ ձևով այն դարձնելով կառավարելի, ստեղծել գաղափարհական հիմքեր ղեկավարումը իրենց ձեռքը վերցնելու համար (դժբախտաբար կողմնակիցներ գտնելով նաև հայկական միջավայրում): Արիական Հետազոտությունների Կենտրոն
Իրանի  ներքին  և  արտաքին  քաղաքական  հիմնախնդիրները
21-րդ  դարում
/վերլուծական  ակնարկ/

       1979թ. Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրի հասարակությունը և իշխանության եկած կրոնաքաղաքական վերնախավը հայտնվեցին միջազգային քաղաքական ու տնտեսական մեկուսացվածության մեջ: Քաղաքակրթությունների պայքարի հերթական փուլում Իրանում հաղթանակ տարած Իսլամական  Քաղաքակրթությունը եկավ ոչ ասելու 1970-ական թթ. լայն  թափ ստացած Իրանի արևմտականացման գործընթացին, և հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնու շուրթերով առաջ քաշեց Իրանի զարգացման այսպես կոչված «երրորդ» ուղին, այսինքն՝ ո’չ արևելք /սոցիալիզմ/, ո’չ արևմուտք /կապիտալիզմ/, այլ՝ դեպի իսլամ: 1979թ.-ից սկսած Իրանի նոր կրոնական վարչակարգը ձեռնամուխ եղավ երկրի իսլամականացմանը: Խոմեյնու գաղափարաքաղաքական սկզբունքները՝ վելայաթ-ե ֆաղիհը, որը ներառում էր այդ երրորդ ուղու հիմնադրույթները, դարձան Իրանի ներքին /տնտեսության մեջ, կենցաղում, մշակույթում, գիտության և կրթության մեջ, քաղաքական և պետական համակարգում/ ու արտաքին /իսլամական հեղափոխության արտահանումը ողջ աշխարհում/ քաղաքականության հիմնաքարերը: Սակայն հեղափոխությանն հաջորդած առաջին տարիները, երբ ընթանում էր իրանա-իրաքյան պատերազմը, գործնականում ցույց տվեցին, որ երրորդ ուղին գրեթե անհնար է վերջնականապես ի կատար ածել, հատկապես նրա արտաքին հիմնադրույթները: Բացի Իրանից, որևէ այլ մահմեդական երկրում Իսլամական հեղափոխություն տեղի չունեցավ, իսկ Իրանի ներսում առաջ քաշված խիստ անորոշ իսլամական տնտեսության ծրագիրը, Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների առկայության պայմաններում, խորացրին երկրի տնտեսական ճգնաժամը: Եվ ահա, 1980-ական թթ. վերջին-90-ական թթ. սկզբին Իրանի քաղաքական ղեկավարությունը և’ արտաքին և’ ներքին քաղաքականության մեջ որդեգրեց խիստ չափավոր ազատականացման կուրս, որն ավելի առարկայական դարձավ 1997թ.-ից սկսած, երբ երկրի նախագահ ընտրվեց բարեփոխական Մուհամմադ Խաթամին: Մինչ այդ Իրանը հրաժարվել էր Իսլամական հեղափոխության արտահանման հայեցակարգից և որդեգրել՝ տարածաշրջանային համագործակցության հայեցակարգ, աշխուժացնելով իր անդրկովկասյան և կենտրոնասիական քաղաքականությունը: Երկրի ներքին կյանքում էլ տեղի ունեցան ազատականացման որոշակի քայլեր:          
       Վերոհիշյալը մենք համառոտ ներկայացրել ենք Իրանի քաղաքական զարգացումները 20-րդ դարի վերջին քսանամյակում: Այժմ, երբ թևակոխում ենք  21-րդ դար, տեսնում ենք, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Իրանի առջև դրված են մի շարք ներքին ու արտաքին նոր քաղաքական հիմնախնդիրներ, որոնք անպայման պետք է ստանան իրենց լուծումը: Փորձենք ներկայացնել այդ հիմնախնդիրները և տալ նրանց լուծման մեր  պատկերացումները, թեկուզ կանխատեսում անելը անշնորհակալ գործ է: Անդրադառնալով 21-րդ դարում Իրանի առջև գոյացած ներքաղաքական խնդիրներին՝ անհրաժեշտ է նշել, որ երկրում իրականացվող ներքին չափավոր բարեփոխումները բնականաբար իրենց դրական ազդեցությունն ունեն Իրանի ներքաղաքական և տնտեսական զարգացումների վրա: Վերոհիշյալ բարեփոխումները բխում են իրանցիների պետական շահերից, քանզի դրանք նպաստում են Իրանի համապարփակ զարգացմանը: 21-րդ դարում երկրի ներքին կյանքում օրակարգի  հարց  պետք  է  դառնան  հետևյալ հիմնախնդիրները.
Տնտեսության ազատականացումն ու օտարերկրյա ներդրումների խթանումը՝ առանց ի վնաս ազգային շահերի:
1. Ներկայումս Իրանի տնտեսությունը արտաքին մեծածավալ ներդրումների կարիք ունի, հատկապես նավթարդյունաբերության բնագավառում: Վերջինիս տեխնոլոգիաները արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու կարիք են զգում, որպեսզի երկրի նավթի որակը պահպանի իր մակարդակը՝ միջազգային շուկայում իր կայուն գները պահպանելու համար: Տնտեսական փորձագետների հաշվարկներով, եթե նավթարդյունաբերության ոլորտում չիրականացվեն օտարերկրյա ներդրումներ, ապա արդեն իսկ 2005թ. դրությամբ Իրանը ստիպված կլինի իր ներքին կարիքները հոգալու համար նավթ ներմուծել: Վերոհիշյալ խնդիրը առկա նաև Իրանի տնտեսության այլ ոլորտներում: Միաժամանակ հարկ է նշել, որ Իրանի նկատմամբ տնտեսական մեծ հետաքրքրություններ ունի Եվրամիությունը, Իրանի տնտեսական խոշոր գործընկերներ են համարվում Գերմանիան և Ֆրանսիան, որոնց տնտեսական ներդրումները Իրանում այժմ կազմում են ավելի քան 5 մլրդ. դոլլար, իսկ մոտակա տարիներին դրանց չափը կհասնի 11-18 մլրդ. դոլլար: Արտաքին ներդրումներին էապես խոչընդոտում են 1979-80 թթ.-ից ի վեր Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանած տնտեսական պատժամիջոցները: Վաշինգտոնում Իրանի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Ալի Սաբզալյանը նշում է, որ մոտ 500 ամերիկյան ընկերություններ, Իրանի հանդեպ տնտեսական էմբարգոյի վերացման դեպքում, պատրաստ են վերաբացել իրենց մասնաճյուղերն այնտեղ, սկսելով մեծածավալ անմիջական առևտուր՝ Իրան բազմաթիվ ապրանքներ ներկրելու և արտահանելու համար: Այս խմբավորումը նույնիսկ լոբբիստական խմբեր ունի ԱՄՆ Կոնգրեսում: ՈՒստի կարող ենք արձանագրել, որ իրանա-ամերիկյան առևտրատնտեսական անմիջական կապերի վերականգնումը պետք է դառնա Իրանի համար օրակարգային հարց 21-րդ դարի սկզբին, քանզի երկկողմանի առևտրատնտեսական սերտ կապերի վերականգնումը երկու երկրներին էլ ներքուստ հետաքրքրում է:
2. Շատ կարևոր է ազգային գաղափարախոսության վերհանումը և քարոզչությունը՝ երկրի անվտանգության շահերից ելնելով: Ցանկացած պետության ներքին քաղաքականության մեջ ազգային գաղափարախոսությունը անփոխարինելի դիրք է գրավում: Այս խնդիրն ավելի արդիական է դառնում Իրանի նման բազմազգ պետության դեպքում, երբ կենտրոնախույս տրամադրությունները կարող են պարարտ հող դառնալ: Իրանում ազգային գաղափարախոսության ձևավորման որոշակի քայլեր արվեցին Ռեզա շահ Փահլավիի օրոք /1925-1941թթ./, սակայն հետագայում այս ուղղությամբ լուրջ քայլեր չարվեցին: Սխալ կլինի ասել, թե ներկայիս վարչակարգը  լիովին հետամուտ է այդ գործին: Մեր կարծիքով իսլամական շիա ուղղվածության կրոնը երբեք չի կարող փոխարինող լինել իրանցիների ազգային գաղափարախոսությանը, քանզի կրոնը չէ, որ կմիավորի Իրանի ազգերին, հետո էլ՝ աշխարհի բոլոր իրանական ժողովուրդներին: Կրոնի միավորիչ դերը վաղ թե ուշ իրեն սպառելու է, մանավանդ ներկա պայմաններում, երբ աշխարհում սկսում են առաջնային համարվել ազգային արժեքները, և այս մթնոլորտում Իրանը բացառություն չի կարող լինել: Եկել է այս խնդրին ուշադրություն դարձնելու ժամանակը: Ազգային գաղափարախոսությունը կարևորվում է նաև մեկ այլ խնդրի հետ կապված, դա Իրանին սպառնացող արտաքին տարածաշրջանային վտանգներն են: Արևմուտքից Իրանին սպառնում է պանթյուրքիզմը, իսկ հարավից՝ պանարաբիզմը, որը նկրտումներ ունի Իրանի հարավային տարածքների հանդեպ: Սրանց է, որ հատկապես պետք է հակազդի ու սանձի իրանցիների ազգային գաղափարախոսությունը՝ պանիրանիզմը, որի տարածումը և քարոզը լայն թափ էր ստացել Ռեզա շահի օրոք, որի դրդապատճառներից մեկը Թուրքիայի տարածքային հավակնություններն էին Հյուսիսային Իրանի հանդեպ: Սակայն, ի տարբերություն պանթյուրքիզմի և պանարաբիզմի, որոնք չունեն ներքին խնդիրներ, պանիրանիզմը պետք է սկզբում կայանա, այսինքն ամրապնդվի նախ  Իրանի տարածքում, հետո նոր տարածվի երկրի սահմաններից դուրս: Բայց, այս ծրագիրը անհնար է իրագործել, երբ առաջնային է համարվում կրոնական արմատականությունը: Բերենք մի հիմնավոր օրինակ. Իրանին հարևան Պակիստանում /բելուջներ/, Աֆղանստանում /փուշտուներ և այլ էթնոսներ/, Կենտրոնական Ասիայում /տաջիկներ/, Կովկասում /օսեր, թաթեր, թալիշներ/, Թուրքիայում /քրդեր/ բնակվող իրանալեզու ժողովուրդները մեծավմասամբ իսլամի սուննի դավանանքին են պատկանում, և արդեն իսկ կրոնական հակասություն կա Իրանի շիաների ու դրսում բնակվող իրանալեզու սուննիների միջև: Ահա այս կրոնական գործոնն է, որ պառակտում է իրանալեզու ժողովուրդներին: Թուրքիայի դեպքում այդպիսի խոչընդոտ չկա, և ահա դրա շնորհիվ վերջինս ձգտում է առաջատար դիրք գրավել թյուրքական աշխարհում՝ դառնալով թուրքալեզու ժողովուրդների առաջատարը, իսկ Իրանը դեռևս չի կարող այդպիսի դեր ունենալ, քանզի պանիրանիզմը պետք է ամրապնդվի նախ և առաջ բուն Իրանում: Ուստի այս ուղղությամբ երկրի ղեկավարության թիվ մեկ խնդիրը Իրանի համատարած պարսկականացումն է, այսինքն՝  Իրանում  բնակվող իրանական էթնոսների դանդաղ և ծրագրավորված միաձուլումը: Այս արդյունքում կձևավորվի նոր ազգ՝ իրանցիներ, որն այսօրվա ըմբռնմամբ իհարկե խիստ անորոշ է: Բացի այս հիմնախնդիրներից Իրանի ներքաղաքական կյանքում կարևորվում են նաև համապարփակեցման (գլոբալիզացիայի) հետևանքները, ներկայումս Իրանի ղեկավարությունը այս հարցում չունի հստակ մշակված քաղաքականություն: Հասարակությանը արտաքին աշխարհից փակ պահելը հարցի լավագույն լուծումը չէ: Դա ավելի է խորացնում Իրանի մեկուսացվածությունը: Տեղին չէ, երբ իշխանությունները գտնում են թե ,,Ինտեռնետ,, ցանցի տարածումը երկրում ոտնահարում է իսլամական արժեքները, այս հարցում հատկապես մեծ է անհանգստությունը «մշակութային սպառնալիքների» հետ կապված: Իհարկե, այստեղ որոշակի ճշմարտություն կա, սակայն այս վտանգը չափազանցված է: Մշակութային համապարփակեցումը ենթադրում է ոչ  միակողմանի ազդեցություն, այլ նաև՝ փոխազդեցություն: Հարուստ մշակութային ժառանգություն և պատմական փառավոր անցյալ ունեցող ազգերը, այդ թվում և իրանցիները, կարող են արտահանել իրենց մշակութային ու ազգային արժեքները:  Այսինքն պարտադրվող համահարթեցմանը նոր խաղի կանոններ պետք է պարտադրել: Այո’, Իրանի հասարակությունը իր վրա կկրի օտար մշակույթի ազդեցությունը, սակայն, կչեզոքացվի, երբ իրանցիներն իրենց հարուստ մշակույթը՝ ի հակակշիռ արտահանեն այլ երկրներ, քանզի Իրանը մեծ մշակութային ժառանգություն և այն արտահանելու կարողություններ ունի: Աշխարհում խառնածին և ուրույն մշակույթ չունեցող ազգերն են, որոնք դիմադրելու ոչինչ չունենալով՝ ընկղմվելու են մշակութային համահարթեցման հորձանուտի մեջ, զորօրինակ թուրքերը, որոնք չունենալով որևէ մշակութային ինքնություն և լինելով խառնածին էթնոս, շատ արագորեն ձուլվելու են այլ ազգերի: Նրանք պետք մտահոգ լինեն իրենց ապագայով, և ոչ թե հայերի ու պարսիկների նման ազգերը, որոնց մշակութային ժառանգությունը մեծ ազդեցություն է ունենալու հետագայում՝ աշխարհի ժողովուրդների վրա: Հենց այսօր, հայկական դուդուկի հնչյունները համակել են ողջ աշխարհը, և մենք մեր մշակութային արժեքներից մեկը արդեն իսկ դարձրել ենք համաշխարհային, իսկ աշխարհը ընդունում է, որ դուդուկը լոկ հայկական իրականություն է: Ի՞նչ է պարսիկները հնարավորություններ չունե՞ն իրենց ազգայինը արտահանելու և համաշխարհային դարձնելու համար, կարծում ենք՝ ունեն: Մենք էլ մեր համահարթեցումը պիտի տանենք և ընդհանուր արիական շատ արժեքներ ունենք, որոնք արդեն իսկ համաշխարհային արժեքներ են: ՈՒղղակի Իրանի իշխանությունները պետք է, մշակեն համապատասխան մշակութային քաղաքականություն, զարգացնեն մշակութային արտաքին կապեր, և ոչ թե հասարակությունը փակ պահեն արտաքին աշխարհից, սեփական ժողովրդին քարոզեն իսլամական արմատականություն: Ի դեպ նշենք որ իրանական մշակույթ ասելով մենք ի նկատի չունենք ներկայիս իսլամական շրջանակների մեջ գոյություն ունեցող մշակույթը, որին խորթ են նախաիսլամական Իրանի մշակույթը և արիական բարքերը:
      Իրանի ներքաղաքական խնդիրների մեջ կարևորվում է նաև երկրի զինված ուժերի կառուցվածքի ու մարտունակության բարձրացման խնդիրը: Իսլամական հեղափոխությունից հետո երկրի զինված ուժերը որոշակի աղճատվեցին, բանակից անջատ ստեղծվեց հեղափոխական գվարդիա, որը անմիջականորեն ենթարկվում է ոչ թե պաշտպանության նախարարությանը, այլ՝ Իսլամական Հեղափողության Պահապանների Խորհրդին: Իհարկե.այս իրողությունը գցեց բանակի կազմակերպվածությունը, որը կար շահական բանակում, քանզի վերացավ միասնական հրամանատարությունը: Իրանական զինված ուժերի մարտունակության անկման մասին է խոսում նաև Իրաքի հետ պատերազմում Իրանի աննախադեպ խոշոր մարդկային կորուստները /3մլն./: Եթե նույն պատերազմը լիներ 70-ական թթ.ապա Իրանը ոչ միայն կհաղթեր, այլ՝ հիմնահատակ կամայացներ Իրաքը, քանզի ուներ տարածաշրջանի երկրորդ հզոր բանակը՝ Իսրայելից հետո: Ներկայումս մեծ անելիքներ կան Իրանի բանակի վերակառուցման հարցում, առաջին հերթին  զինուժի գլխավոր հրամանատարությունը պետք է հոգևոր առաջնորդից փոխանցվի նախագահին, պետք է վերացվի ԻՀՊ-ն և նրա տրամադրության տակ գտնվող զորքերը պետք է մտնեն ընդհանուր բանակի կազմի մեջ: Անհրաժեշտ է սկսել բանակի մասնագիտացման գործընթացը, որը մարտունակության գրավականն է, դրա համար  պետք  է մեծացվի բանակի բյուջեի չափը, իսկ զինուժի քանակը պետք է կրճատվի, որը ներկայումս աննախադեպ մեծ չափերի է հասնում/ 7-8 մլն./: Նշենք որ Թուրքիայի բանակի թվակազմը 700-ից 750 հազար է, սակայն այդ երկրի կառավարությունը ավելի մեծ դրամական հատկացումներ է անում: Բանակի վերակառուցման խնդիրը պետք է գտնվի 21-րդ դարի Իրանի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
         Վերոհիշյալ թվարկված ներքաղաքական և ներազգային խնդիրներն ի վիճակի չէ լուծելու Իրանի ներկայիս կրոնական վարչակազմը, որը արտաքին և ներքին քաղաքականության մեջ առաջնային է համարում կրոնական և ոչ թե էթնիկ գործոնը: Ազգային գաղափարախոսությանը համապատասխան արտաքին ու ներքին պետական քաղաքականություն կարող են վարել ինչպես Իրանում գտնվող, այնպես էլ այժմ վտարանդի մի շարք ազգային գործիչներ, որոնք ամեն ինչ անում են՝ կանխելու Իրանի միջազգային մեկուսացվածությունը: Պետք է նշել, որ Իրանի ազգային գաղափարախոսության մեջ շիիզմին պետք է կարևոր տեղ տրվի հենց այն պատճառով, որ Իրանի ներկայիս բնակչության մեծամասնությունը շիադավան է: Ամփոփելով նշենք, որ Իրանում ազգային գաղափարախոսության պետական քաղաքականություն դարձնելը բխում է նաև Իրանի ռազմավարական դաշնակիցների, մասնաորապես՝ Հայաստանի ազգային շահերից: Եթե Հայաստանում նույնպես ազգային գաղափարախոսությունը հռչակվի արտաքին և ներքին քաղաքականության հիմնաքար, ապա երկու արիական դաշնակից ազգերն էլ շատ արդյունավետ  կերպով  կարող են դիմակայել թե’ թյուրքական և թե’ արաբական, թե’ այլ բնույթի բազմաշերտ մարտահրավերներին: Ի դեպ Իրանը ոչ միայն կարող է դիմակայել, այլ նաև սկսել իր լեզվամշակութային, տնտեսական ու քաղաքական ծավալումը թե’ դեպի Արևելք, թե’ դեպի Արևմուտք: Անդրադառնալով արտաքին քաղաքական հիմնախնդիրներին նշենք, որ դրանք շատ բազմաբնույթ են: Նախ փորձենք կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձություններն Իրանի շուրջ այն պայմաններում, երբ երկիրը շրջապատված է արևմտամետ վարչակարգերով (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, նաև՝ աֆղանական և իրաքյան պատերազմներից հետո ԱՄՆ-ի կողմից  հաստատված  վարչակարգերը): Այս  դեպքում  մեծանում  է  Արևմուտք – ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունների  հավանականությունը: Բնականաբար ԱՄՆ-ի համար շահավետ է փոխել Իրանի ներկայիս վարչակարգը, սակայն ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով: Մեր կարծիքով Իրանի ներկայիս վարչակարգը փոխելու երեք հնարավոր տարբերակ կա.
ա/. ԱՄՆ-ի կողմից մեծածավալ պատերազմի սկսում Իրանի դեմ: Այս դեպքում ԱՄՆ-ը միանշանակ տանուլ կտա, նույնիսկ այն դեպքում, եթե Ռուսաստանը և Եվրամիությունը հավանություն տան դրան, որը ոչ միայն անհավանական է, այլև՝ հակասական: Ինչու՞ է ԱՄՆ-ը տանուլ տալու պատերազմը: Կան մի քանի պատճառներ, նախ  Իրանը Աֆղանստան կամ Իրաք չէ ո’չ իր տարածքով, ո’չ բնակչության թվով, Իրանը նաև առավել կազմակերպված պետություն է: Եթե ԱՄՆ-ը կարողացավ գրավել (որը նույնպես հարաբերական է) Աֆղանստանը և Իրաքը, ապա Իրանի դեպքում, որի տարածքը 1մլն. 648 հզ. կմ. քառ. է, ԱՄՆ-ը բառացիորեն մխրճվելու և խճճվելու է այնտեղ, նույնիսկ եթե ԱՄՆ-ի զինուժը Իրան ներխուժի միաժամանակ Աֆղանստանից, Իրաքից, Պարսից Ծոցից ու նաև Ադրբեջանից: Նույնիսկ եթե Թեհրան մայրաքաղաքն էլ գրավվի, ԱՄՆ-ի բանակն իր շուրջը և հետևում կթողնի մի մեծ ապստամբ երկիր՝ ավելի քան 70 մլն. բնակչությամբ: Միգուցե այդ բնակչության մի զգալի մասը դեմ լինի կրոնական վարչակարգին, սակայն, նրանք երբեք չեն հանդուրժի օտարերկրյա ռազմական ներկայություն, լինի դա ռուսական, ամերիկյան կամ մեկ այլ երկրի: Կսկսվի խոշորամասշտաբ պարտիզանական պատերազմ, որի հետևանքները շատ ծանր կլինեն ԱՄՆ-ի համար: Եթե իրաքյան պատերազմում ԱՄՆ-ը կենտրոնացրել էր 400-450 հզ. զորք՝ համապատասխան տեխնիկայով, և պատերազմից հետո այդ բանակը տեղակայվել էր Իրաքի քաղաքներում, ապա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին անհրաժեշտ կլինի կենտրոնացնել մոտ 800-850 հզ. բանակ, իսկ սկսվելիք պետերազմի ծախսերը մոտ 2 անգամ ավելի են լինելու՝ քան Իրաքի դեպքում: ԱՄՆ-ի հասարակությունը և օրենսդիրները դժվար թե համաձայնվեն այս ծրագրի հետ, որի իրականացման դեպքում ԱՄՆ-ի տնտեսական ճգնաժամը ավելի կխորանա: Վերոհիշյալ  հանգամանքներն հաշվի առնելով ԱՄՆ-ի ղեկավարությունը դժվար թե համարձակվի մեծ պատերազմ սկսել Իրանի դեմ: Այսպիսով կարող ենք արձանագրել. Իրանի դեպքում պատերազմը ձեռնտու չէ, ուստի՝ անհավանական է:
բ/. ԱՄՆ-ի կողմից կազմակերպված պետական հեղաշրջում Իրանում և դրա արդյունքում աշխարհիկ իշխանությունների ձևավորում: Զարգացումների այս տարբերակն ավելի հավանական է մի քանի պատճառներով: Ի տարբերություն Իրաքի, որի ընդդիմությունը լիովին գտնվում էր վտարանդիության մեջ, Իրանի ընդդիմության մեծ մասը նույնպես գտնվելով արտերկրում, այնուամենայնիվ ունի իր համակիրները հայրենիքում, չնայած որպես լուրջ ուժ դեռևս կազմակերպված չէ: Սակայն, ուսանողությունը ունի որոշակի կշիռ և կարող է բարեփոխական դերակատարում ունենալ: Հիշենք, որ Իսլամական հեղափոխությունը ևս սկսեցին ուսանողները: Կա նաև մեկ այլ հանգամանք՝ Իրանի բարձրաստրիճան զինվորականության մեջ այժմ կան այնպիսիները, որոնք արտաքուստ չեզոք դիրք բռնելով իշխանությունների հանդեպ, ներքուստ այնքան էլ չեն համակրում նրանց: Բավական է հիշել, երբ 1980-ական թթ. սկզբներին Իրանի իրավապահները բացահայտեցին զինվորականության կողմից կազմակերպվող մի դավադրություն՝ ուղղված հոգևորականության դեմ: Զինվորականության այս հատվածը կարող է ուղղորդվել ԿՀՎ-ի կողմից, որպես հեղաշրջում իրականացնողներ: Նշենք նաև, որ 1953թ. օգոստոսի 19-ի հեղաշրջումը ԱՄՆ-ը իրականացրեց՝ հենվելով Իրանի բանակի հրամանատարության վրա: Հարկ է նշել, որ հեղաշրջման իրականացումը ԱՄՆ-ից զգալիորեն ավելի քիչ ծախսեր կպահանջի, քան պատերազմը: Մյուս կողմից էլ հարկ չի լինի բացահայտ առճակատման գնալ Եվրամիության ու Ռուսաստանի հետ: Որոշ քաղաքական վերլուծաբաններ նույնիսկ այնպիսի կանխատեսում են անում, թե հերիք է միայն ԱՄՆ-ի բանակը Պարսից Ծոցի կողմից ափ իջնի Իրանի տարածք և բնակչությունը մայրաքաղաքում անհապաղ կտապալի կրոնապետական վարչակարգը, սա իհարկե հնարավոր չէ և շատ չափազանցված է: Այսպիսով կարող ենք ասել, ԱՄՆ-ը եթե ձգտի տապալել Իրանի ներկայիս վարչակարգը, ապա ամենայն հավանականությամբ նա կիրագործի հեղաշրջման ճանապարհով: Այս դեպքում չի բացառվում նաև թյուրք-ազերիների օգտագործումը:
գ/. Մ. Խաթամիի կողմից իրականացվող բարեփոխումների խորացում և դրա արդյունքում իշխանության խաղաղ փոխանցում աշխարհիկ ազգային – քաղաքական գործիչներին, նման այն երևույթին, ինչ կատարվեց Չինաստանում  20-րդ  դարի վերջին 25-ամյակում: Իրանի ներկայիս իշխանությունները արդյո՞ք կցուցաբերեն այդպիսի կամք՝ երկիրը զերծ պահելով խոշոր ցնցումներից, դա ցույց կտա ապագան: Այսպիսի զարգացումը շահավետ է նաև Իրանի անմիջական հարևանների համար, քանզի Իրանի քաղաքական կայունությունը, այնտեղ գոյություն ունեցող ցանկացած վարչակարգի դեպքում էլ, բխում է հարևանների, նաև՝ Հայաստանի ազգային շահերից: Ի՞նչ ընթացք կունենան հայ-իրանական հարաբերությունները, այնտեղ հնարավոր քաղաքական փոփոխություններից հետո: Նախ և առաջ պետք է նշենք, որ վարչակարգի փոփոխությունից հետո էլ Հայաստանը շարունակելու է մնալ Իրանի ռազմավարական դաշնակիցը: Իրանը  շարունակելու է բազմակողմանի համագործակցությունը Հայաստանի հետ և չի փոխելու իր դիրքորոշումը Արցախյան խնդրի հանդեպ: Իսկ ինչ վերաբերում է թուրք-իրանական հարաբերություններին, ապա այս հարցում նշենք, որ Իրան-Թուրան դարավոր գաղափարական ընդհարումը եղել է, կա ու շարունակվելու է երկար: Չպետք է կարծել, որ 1979 թ.-ից հետո թուրք-իրանական հարաբերությունները սառեցին, քանզի Թուրքիան աշխարհիկ պետություն էր: Երկկողմանի հակասությունները ավելի երկար պատմություն ունեն և ավելի խորքային են, քան թվում է: Նախ  Օսմանյան, հետո Քեմալական Թուրքիան 19-20-րդ.դդ.-ում էլ են հավակնություն ունեցել Իրանական Ադրբեջանի նկատմամբ: Ազգային անվտանգության ինչ հայեցակարգ պետք է ունենա Իրանը 21-րդ դարում: Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի անվտանգության հիմնաքարը կայանում էր նրանում, որ վերջինիս իշխանությունները պիտի արտահանեյին Իսլամական հեղափոխությունը հարևան երկրներ, և դրանով Իրանը շրջապատեյին կրոնապետական վարչախմբերով: Դա չհաջողվեց 20-րդ դարի վերջին 20-ամյակում, այդ բանը առավել քան անհնար է այժմ, երբ Իրանը շրջապատված է արևմտամետ դիրքորոշում ունեցուղ պետություններով: ՈՒստի և անհրաժեշտություն է առաջանում մշակել անվտանգության նոր հայեցակարգ, որը բոլորովին տարբեր պիտի լինի ներկայիս հայեցակարգից: 21-րդ դարում Իրանի անվտանգության հայեցակարգը պետք է հիմնվի ազգային գաղափարախոսության վրա: Տարածաշրջանային քաղաքականության հիմքում ոչ թե պետք է դրվի Իսլամական հեղափոխության արտահանման ծրագիրը կամ ընդհանրապես կրոնական որևէ գործոն, այլ՝ Իրանը Թուրքիայի նման պետք է ամենասերտ տնտեսական, քաղաքական և այլ տիպի հարաբերություններ ունենա իրանալեզու բոլոր պետությունների և ժողովուրդների հետ, այսինքն ճիշտ այնպես ինչպես անում է Թուրքիան Կենտրոնական Ասիայում: Իրանալեզու պետությունների և ժողովուրդների հետ տնտեսական, մշակութային, հետո նաև քաղաքական համաձուլումը պետք է լինի Իրանի անվտանգության հիմնաքարը: Ճիշտ է՝ Իրանն այսօր տարածաշրջանային լայն համագործակցություն է ծավալել, և փորձում է որոշակի ներկայություն ունենալ Հայկական լեռնաշխարհում, Հարավային Կովկասում ու հատկապես Կենտրոնական Ասիայում, և ներթափանցման համար փորձում է օգտագործել կրոնական գործոնը, որը որպես լծակ, մեր կարծիքով այնքան էլ արդյունավետ չէ: Կենտրոնական Ասիայի պետությունները, ժողովուրդները այնքան էլ մեծ համակրանք չունեն կրոնական-արմատական ումունքների նկատմամբ: Այս դեպքում Իրանին մնում է տարածաշրջանում որպես ազդեցության լծակ օգտագործել լեզվամշակութային գործոնը: Կենտրոնական Ասիայում միայն Տաջիկստանը և ՈՒզբեկստանի մի մասն է, որ ունեն իրանալեզու բնակչություն, սակայն Իրանի քաղաքական և մշակութային ազդեցությունը Կենտրոնասիական ժողովուրդների վրա, ավելի քան 1000 տարի այդ ժողովուրդներին քաշում է դեպի Իրան, սա բացակայում է Թուրքիայի դեպքում: Իսկ Կենտրոնասիական ժողովուրդները այնքան էլ ոգևորված չեն պանթուրքիստական գաղափարներով, չնայած այն հանգամանքին, որ խորհրդային կարգերի հաստատումից հետո թյուրքական լեզուները ճանաչվեցին պաշտոնական, պարսկերենը այս տարածաշրջանում եղել և մնում է մշակութային հաղորդակցության լեզու: Կենտրոնասիական ժողովուրդների մեծ մասը ավանդաբար սովորում է պարսկերեն լեզուն և աշխարագրորեն մոտ լինելն էլ հանգեցրել է նրան, որ պարսկական մշակույթն ու լեզուն դարձել են «բնական»՝ Կենտրոնական Ասիայում: Կենտրոնասիական այնպիսի քաղաքներ ինչպիսիք են, Բուխարան, Սամարղանդը, Խորեզմը, Բարխը, Մառին, Խիվան, հանդիսանում են իրանական մշակույթի կենտրոններ և այս փաստերը ցույց են տալիս իրանական մշակույթի բազմադարյա ազդեցությունը Կենտրոնական Ասիայում: Վերոհիշյալից ելնելով կարող ենք ասել, որ այս իրողությունները հնարավորություն կտան Իրանին մեծացնել ազդեցությունը տարածաշրջանում, եթե վերջինս այնտեղ ներթափանցի ոչ թե իսլամական արմատականության քարոզներով, այլ՝ որպես ազդեցության լծակ օգտագործի վերոգրյալ առավելությունները: Ներկայումս Կենտրոնական Ասիայում ազդեցիկ դիրքեր ունենալու համար Իրանին խանգարում է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված այսպես կոչված Դ՝ամատոյի օրենքը, որը ընդհանրապես արգելում է նավթի ու գազի որևէ  խողովակ Կենտրոնական Ասիայից անցկացնել Իրանով: Այս հարցը կարող է վերանայվել, եթե Իրանը մեծացնի ազդեցությունը տարածաշրջանում: Լեզվամշակութային գործոնն Իրանը կարող է օգտագործել նաև Հարավային Կովկասում: Այստեղ հատկապես պետք է կարևորվի Ադրբեջանի թալիշների դերը, ոչ միայն տարածաշրջանում որպես Իրանի կարևորագույն հենակետ, այլ՝ նաև որպես Ադրբեջանի կողմից Հյուսիսային Իրանի նկատմամբ տարածքային հավակնություններին հակակշիռ գործոն: Այս  ծրագիրը բխում է նաև Հայաստանի անվտանգության շահերից, ուստի, մեր կարծիքով և’ Հայաստանի և’ Իրանի հատուկ ծառայությունները համատեղ կերպով պետք է հրահրեն Ադրբեջանի թալիշների անջատողական շարժում, որը տարիներ առաջ փորձարկվել է արդեն: Հնարավոր են նաև այլ անջատողական շարժումներ:
Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչպիսի աշխարհաքաղաքական կարևորություն կստանա Իրանը 21-րդ դարում՝ գերտերությունների համար: Նախ և առաջ անհրաժեշտ է նշել, որ Իրանը գտնվում է շահեկան աշխարհագրական դիրքում, այն Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը Պարսից Ծոցով Հարավային ու Հարավ-Արևելյան Ասիային կապող ամենակարճ ճանապարհն է, ինչպես նաև՝ Եվրոպան Հնդկաստանի և Չինաստանի հետ կապող ամենակարճ ուղին, այսինքն «Մետաքսի ճանապարհի» մի կարևոր մասը: Այս հանգամանքներից ելնելով կարող ենք նշել, որ գերտերությունների հետաքրքրությունը Իրանի նկատմամբ գնալով կմեծանա ու բնականաբար և’ ԱՄՆ-ը, և’ Եվրամիությունը, և’ Ռուսաստանը կձգտեն Իրանին տեսնել՝ որպես իրենց կայուն գործընկեր այս տարածաշրջանում: Այս հարցում շատ մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում Եվրամիությունը, որը փորձում է դառնալ որպես առանձին աշխարհաքաղաքական բևեռ: Հարցը կայանում է նրանում, որ Եվրամիությունը Մերձավոր ու Միջին Արևելքում Իրանին ցանկանում է տեսնել որպես իր ռազմավարական դաշնակից և հուսալի հենարան: Եվ պարզից էլ պարզ է, որ Թուրքիան չի կարող այդպիսի հենարանի դեր խաղալ, նույնիսկ եթե մտնի Եվրամիություն, ուստի կարող ենք նշել, որ Իրանի հզորացումը բխում է Եվրամիության շահերից, քանզի այդ երկիրը նախ և առաջ կարող է անմիջական ցամաքային կապ ստեղծել Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև, հետո Եվրամիությունը Իրանի միջոցով արդյունավետ կերպով կարող է դիմակայել թուրք-ամերիկյան տնտեսական ներթափանցմանը Կենտրոնական Ասիա: Սակայն, ԱՄՆ-ն այստեղ ունի մեկ առավելություն. դա ամերիկյան ռազմական ներկայությունն է Կենտրոնական Ասիայում, և ահա Իրան-Եվրամիություն ռազմավարական համագործակցության դեպքում ամենայն հավանականությամբ այդ առավելությունը կնվազեցվի: Իսկ այն, թե Եվրոպան Իրանին քննադատում է մարդու իրավունքների ոտնահարման և ատոմակայանի կառուցման հետ կապված հարցերում, ապա ակնհայտ է, որ դա արվում է հանրությանը ցույց տալու, թե Եվրամիությունը հետամուտ է իր սկզբունքներին: Եվրամիության շահերից է բխում նաև, որ Հայաստանը տարանցիկ երկիր դառնա Իրանի ու Եվրամիության միջև: Այս պայմաններում, երբ շարունակվում է Ռուսաստանի ու Եվրամիության մերձեցումը, մեր կարծիքով Իրանը Եվրամիության հետ մերձենալով, որևէ խնդիր չի ունենա իր մյուս ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ: Իրանի հարմար աշխարհագրական դիրքը, իհարկե, մեծ ուշադրության է արժանանում նաև ԱՄՆ-ի կողմից: Չնայած այն հանգամանքին, որ Իսլամական հեղափոխությունից հետո դադարեցին երկկողմանի դիվանագիտական հարաբերությունները, այնուամենայնիվ երկու երկրները շարունակեցին շփումները գաղտնի ձևերով /Իրանգեյթի հայտնի միջադեպը/: Ներկա պայմաններում Իրանի ռազմավարական կարևորությունը ԱՄՆ-ի համար ավելին քան մեծ է: Սառը պատերազմի տարիներին և’ Իրանը, և’ Թուրքիան արգելակող հանգամանք էին՝ ԽՍՀՄ ներթափանցումը դեպի Մերձավոր Արևելք ու Հարավային «տաք» ջրեր կանխելու գործում: Սակայն, Սառը պատերազմից հետո, եթե Թուրքիան կորցրեց իր ռազմավարական կարևորությունը ԱՄՆ-ի համար, ապա մեր կարծիքով Իրանը պահպանեց, և հիմա էլ պահպանում է իր կարևորությունը: Երբ Իրանը խզեց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, մինչ Սառը Պակերազմի ավարտը դա ամերիկացիներին այդքան էլ չէր անհանգստացնում, քանի որ խորհրդային ներթափանցումն Իրան անհնար էր համարվում: Ներկայումս էլ կան մի շարք հանգամանքներ, որոնք հիմնավորում են վերոհիշյալը: Իրանը ԱՄՆ-ի համար այսօր էլ կարևորություն է ստանում որպես Արևելք-Արևմուտք խոշոր առևտրական ճանապարհների խաչմերուկներից մեկը: Այն Արևմուտքը Կենտրոնական Ասիային կապող ամենակարճ ճանապարհն է, այսինքն սա ԱՄՆ-ին մեծ հնարավորություններ է տալիս տնտեսապես ամրապնդելու իր դիրքերը տարածաշրջանում: Թուրքիան ի զորու չէ իրականացնելու այս խնդիրը նախ, որ աշխարհագրորեն հեռու է տարածաշրջանից և երկրորդ՝ Թուրքիան ինքն է ուզում տնտեսական հզոր լծակներ ունենալ այնտեղ, և բնականաբար շահագրգռված չի լինի այդ հարցում օգնել իր «մեծ եղբորը»: Իրանը նաև ամենահարմար ուղին է այդ տարածաշրջանի նավթն ու գազը արևմուտք արտահանելու համար, ուստի և պայքար է ծավալվելու Եվրամիության ու ԱՄՆ-ի միջև՝ Իրանի ճանապարհներին տիրելու համար: Մերձավոր և Միջին Արևելքում ԱՄՆ-ի համար Իրանի կարևորությունը մի քանի այլ կողմեր ևս ունի, մինչ 1979թ. Իրանը տարածաշրջանում հանդիսանում էր ԱՄՆ-ի ամենահավատարիմ դաշնակիցը, կարևորվում էր նրա կայունացնող դերը տարածաշրջանում: Դրանով էր պայմանավորված ԱՄՆ-ի մեծաքանակ ռազմական օգնությունները և զենքի վաճառքը Իրանին, որի շնորհիվ վերջինս դարձավ տարածաշրջանային գերտերություն: Ներկայումս էլ ԱՄՆ-ը կցանկանար Իրանին տեսնել որպես կայունացնող և հավասարակշռող երկիր տարածաշրջանում: Թուրքիան ձգտում է Իրանին փոխարինողի դեր կատարել, սակայն ի զորու չէ դա անել: Շարունակելով մնալ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից, Թուրքիան փորձում է խաղի իր կանոնները հաստատել տարածաշրջանում, որը ցայտուն կերպով երևաց իրաքյան երկրորդ պատերազմում: Ինչ խոսք, սա ամենևին էլ չի բխում ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերից, եթե սրան էլ ավելացնենք Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերը, որի իրականացման արդյունքում նա հավանաբար կձևավորի առանձին աշխարհաքաղաքական բևեռ և դուրս կգա ԱՄՆ-ի վերահսկողությունից, ապա պարզ է դառնում, որ թուրք-ամերիկյան գործակցությունը ճեղքեր է տալու: Եվ ահա, Թուրքիայի այս ձգտումներին կարող է հակակշռել տնտեսապես ու ռազմականապես հզոր Իրանը, ահա այստեղ է, որ ԱՄՆ-ի և Իրանի շահերը համընկնում են: Իրանի հակաշռող և հավասարակշռող դերը կարևորվում է ևս մեկ հանգամանքով: Դա իրան-արաբական աշխարհ գաղափարական հակասություններն են: Հայտնի է, որ Մերձավոր Արևելքում որոշ արաբական երկրներ/ Եգիպտոս, Հորդանան, Պարսից Ծոցի երկրներ/ հանդիսանում են ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերները: Սակայն, վերոհիշյալ երկրները մեր կարծիքով վստահելի գործընկերներ չեն կարող լինել, այստեղ կան մի շարք պատճառներ՝ նախ այդ երկրները չունեն այնպիսի խոշոր ռազմական ու տնտեսական պաշարներ, որ որպես դաշնակից փոխարինեն Իրանին, մյուս  դեպքում էլ շատ հնարավոր է, որ այս պետությունները հետագայում մյուս արաբական երկրների հետ ձեռնարկեն լայն տնտեսական ու քաղաքական միաձուլում (ինտեդրացիա): Այսինքն Մերձավոր Արևելքում սկսի թափ առնել արաբական ազգայնականությունը՝ պանարաբիզմը: Իսկ այսպիսի զարգացումների դեպքում ԱՄՆ-ը կկորցնի իր վերահսկողությունը ամբողջ տարածաշրջանում: Մյուս կողմից ԱՄՆ-ի ու Իրանի համար հավանական վտանգ է ներկայացնում Սաուդյան Արաբիան և նրա մերձեցումը Պակիստանի հետ: Այդ  ճանապարհով Սաուդյան Արաբիան ձգտում է գերակա դիրքեր գրավել Իսլամական աշխարհում: Այստեղ գալիս ենք այն եզրահանգման, որ Իրանը այս դեպքում ևս կարող է հակակշռել արաբական աշխարհին և նրա պանարաբական ու պանիսլամական ձգտումներին: Սաուդյան Արաբիան և ընդհանրապես արաբական աշխարհը մեծ վտանգ են ներկայացնում Իրանի համար, մասնավորապես Պարսից Ծոցի երկրները լուրջ տարածքային հավակնություններ ունեն Իրանի՝ արաբներով բնակեցված և նավթահանքերով հարուստ Հարավային տարածքների հանդեպ: Բնականաբար այս հակասությունների մթնոլորտում կարևորվում են Իրան-Իսրայել առնչությունները: Չնայած Իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանում Իսրաելի ներկայացուցչությունը փակվեց, սակայն, երկու երկրները շարունակեցին առևտրական ու այլ տիպի հարաբերությունները: Մինչ այժմ էլ Իրանը շարունակում է նավթ մատակարարել Իսրայելին՝ նրանից գնելով ամերիկյան և իսրայելական զենք ու զինամթերք: Իհարկե դա արվում է երրորդ երկրի միջնորդությամբ: Պաշտոնապես քննադատելով Իսրայելի քաղաքականությունը Իրանը շարունակում է զարգացնել բազմաբնույթ հարաբերությունները նրա հետ: Մինչ Իսլամական հեղափոխությունը ԱՄՆ-ը Իրանին, Իսրայելին և որոշ չափով նաև Եգիպտոսին համարում էր Մերձավոր Արևելքում իր երեք «ոտքերը»: Հավանական ենք համարում որ հետագայում ևս ԱՄՆ-ը վերադառնալու է վերոհիշյալ ռազմավարությանը՝ միգուցե առանց Եգիպտոսի: Նշենք, որ եթե Իրան-Իսրայել հակասությունները ներկայումս քաղաքական են և ժամանակի ընթացքում դրանք վաղ թե ուշ հարթվելու են, ապա Իրան-արաբական աշխարհ հակասությունները գաղափարական են և դժվար թե հարթվեն: Պանարաբիզմը և պանիրանիզմը մեկը մյուսի համար մեծ վտանգ են ներկայացնում իսկ սիոնիզմը և պանիրանիզմը այս առումով որոշակի «գաղափարական» շահեր ունեն: Հրեաներին և պարսիկներին միավորում է նրանց համընդհանուր ատելությունը արաբների նկատմամբ: Եվ պատահական չէ, որ ԱՄՆ-ը ժամանակին օգտագործում էր այս հանգամանքը՝ Մերձավոր Արևելքի արաբական երկրներին Արևելքից և Արևմուտքից շղթայելու, աքցանի մեջ առնելու համար, Իրանի և Իսրայելի միջև սերտ դաշինք ստեղծելով: Հիմա էլ չի բացառվում, որ ԱՄՆ-ը վերադառնա այդ ռազմավարությանը, որի արդյունքում Թուրքիայի դերը ԱՄՆ-ի համար շեշտակիորեն կնվազի: Չարաչար սխալվում են այն քաղաքագետները և միջազգայնագետները, որոնք ասում են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակը ներկայումս Իրանի քաղաքական մասնատումն է և կենտրոնի կողմից թույլ վերահսկվող դաշնային իշխանությունների ձևավորումը: Հենց սկզբից էլ Իրանում կենտրոնացված պետությունը ձևավորվել է տարբեր իրանական ցեղերի համերաշխության և միության վրա ու հազարամյակներ շարունակ այսպիսին է եղել Իրանական պետության բնույթն ու կառուցվածքը:
       Մեր հիմնավորումը վերոհիշյալ հարցում մեկ այլ կողմ էլ ունի: Ո’չ Իսրայելի, ո’չ էլ ԱՄՆ-ի շահերից չի բխում Իրանի քաղաքական մասնատումը և դրա հետևանքով նրա թուլացումը: Իսրայելի ղեկավարությունը շատ լավ է հասկանում, որ Իրանի թուլացման դեպքում երկիրը կզրկվի Միջին Արևելքում իր բնական դաշնակցից՝ արաբական աշխարհի հզորազմանը և տարածմանը զսպող ուժերից ու պատնեշներից ևս մեկից: ԱՄՆ-ի ղեկավարությունն էլ է լավ հասկանում, որ թեկուզ Իրանը ներկայումս հանդիսանում է ոչ բարեկամական երկիր, այնուամենայնիվ լուրջ հակակշիռ է Թուրքիայի չափից դուրս հզորացմանը և նրա՝ դեպի Արևելք տարածմանը: Միգուցե վարչակարգը փոխելու համար ԱՄՆ-ը օգտագործի քրդերի, ազերիների անջատողական տրամադրությունները, սակայն իր նպատակին հասնելուց հետո ԱՄՆ-ը ամեն կերպով կկանխի անջատողական շարժումների ծավալումը, իսկ կանխելու տարբեր ձևեր կան և շատ հնարավոր է նա կամ ֆինանսավորի Իրանի նոր իշխանություններին՝ կանխելու գործում, կամ էլ ուղղակիորեն զենք տրամադրի Իրանին՝ հարցը զենքի միջոցով լուծելու համար:
       Ամփոփելով մեր խոսքը նշենք, որ Իրանի ներքին և արտաքին քաղաքականության հիմնադրույթները արմատական փոփոխության պետք է ենթարկվեն այս հարափոփոխ աշխարհում: Տեղի կունենան լուրջ փոփոխություններ, բայց Իրանը պիտի փորձի մնալ տարածաշրջանային գերտերություն, հակառակ դեպքում Իրանի թուլացումն ու մասնատումը անհավանական չի դիտվի:

Ֆրիկ Խատամի-Տիրգորդի
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ

ՄՇԱԿՈՒՅԹ,
           ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ,
                                     ԱՐԻՈՒԹՅՈՒՆ
ԵՌԱՍՏԻՃԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆ Է ԱԶԳԻ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ

      XX դարասկզբից մինչև 90-ականների ժամանակաընթացքով խաթարված էր անհատի բնատուր ձեռներեցությունը: Անկախացման 12 տարիների դժվարին, բայց որոշակիորեն ազատ պայմաններում ի հայտ եկան հայ գործարարության որակները: Ի դեպ, ազատությունը նորանկախ երկրի համար անխուսափելիորեն պայմանավորված է նաև ընթացիկ (ոչ՝ ռազմավարական) սխալներով, քանզի գաղութային միավորը նունիսկ վրիպելու իրավունք չունի, երբ նրան տրված չէ ինքնուրույնաբար մտածելու հնարավորություն:
    91-ից հետո, անցումային շրջանի հատուկ խութերով նավարկող «Երրորդ Հանրապետություն» անունը կրող նավը վիճակված է վարել այսօր ապրողներիս, իհարկե ոչ առանց ձերբազատվելու տնտեսական նախկին պասիվ մտածողությունից: Եթե գործարար միտքը տասնյակ տարիներին բանտված էր ու նոր-նոր է ծլարձակվում, ապա ազգի հարատևման շարժիչ ուժը կրողը՝ ազատատենչ ստեղծարար մշակութային, հոգևոր ներուժը բոլոր ժամանակներում էլ առկա է եղել մտավորականության, արվեստի գործիչների, ինչ – որ տեղ բացահայտ, ինչ-որ տեղ ենթատեքստային, իսկ ուժեղ անհատականությունների մոտ պոռթկման ամբողջ ձայնով խոսելու կենսափուլերով լի ստեղծագործական գործունեությունում, և ոչ միայն խոսելու՝ այլ նաև թշնամական հարձակումները եղած սուղ միջոցներով կասեցնել կարողանալու համար կազմակերպման ջիղը: Ասվածի հավաստումն է այն, որ ճակատագրի վճռական դժնի իրադարձություններին ընդդեմ, միտքն իրական զենքին դաշնած ստեղծագործ մարդու ձայնը չլռեց անգամ դասագրքային օրինակ դարձած թուրք նվաճողների դեմ ինքնապաշտպանական, անհավասար, կատաղի կռիվներում:

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ և ՉԱՐԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴ ԿՈՉՎԱԾԻ ԱՄԵՆԱՍՏՈՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

        Կանոնավոր բանակի և դեմ առ դեմ կռվելու արդար պայքարի հնարավորության բացակայությամբ էլ ո՞վ, եթե ոչ մտավորականները պիտի ղեկավարեին ազատամարտի ժողովրդական զանգվածների տարբեր շերտերից կազմված կամավորների քաջարի և հմուտ գործողությունները, դրսևորելով այդ ընթացքում ստեղծագործական և ռազմական արվեստի համադրման անուրանալի տաղանդ:
     Եվ չնայած այս ամենին, մութ ու երկար պատմությամբ բացատրվող հանգամանքներով պայմանավորված, դիմադրությունների ամբողջական հաղթական ավարտ հնարավոր չէր ակնկալել, թերևս գլխավոր մի պատճառաբանությամբ. մեծ տարածքի վրա թշնամու նենգ մարտավարությամբ սեղմված օղակների մեջ առնված սահմանազատված գավառներում իրարից անջատ-անջատ, դեմ առ դեմ պայքարում հայերի տարած ոչ միաժամանակյա հաղթանակները չծառայեցին վերջնական նպատակին: Ազատամարտերի տեղայնորեն օղակ առ օղակ բոցավառված օջախների, միասնական շղթա չկազմելու ցավալի իրողությունն անգամ չմթագնեց աշխարհազորայինների ինքնապաշտպանության հերոսականությունը, այլ մի անգամ ևս լույս սփռեց այն ճշմարտության վրա, որ թուրքը ազնիվ, արդար կռվում արժանի հակառակորդ չի եղել երբեք, որ նրա, եթե կարելի է ռազմական անվանել, «ունակությունները»  լրիվ հիմնված են ԽԱԲԵՈՒԹՅԱՆ և ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ վրա: Խաբեությամբ ոչնչացնելով բնիկ ժողովրդին, թշնամու գլխավոր նպատակն է եղել առաջին հերթին տիրանալու հայի ձեռքով ծաղկուն տնտեսակարգերի շնորհիվ արարված բոլոր-բոլոր բարիքներին՝ անշարժ-շարժական, դրամական խնայողությունները և այն ամենին, ինչի վրա, որ թուրքն իր թալանչու աչքն էր դրել դարերով: Այնպես որ հայերից ազատվելը միջոցն էր, իսկ նպատակը՝ տիրանալը հայության ունեցվածքին: Ոճիրի տեսակները վշտակերպ ներգործությամբ իրենց հերթագայության փոխտեղմամբ նույնանում են՝ ընդամենը լինելով գործած մեղքի տարբեր երեսները:

ՍԱՀՄԱՆԸ ՉՊԻՏԻ ԲԱՑՎԻ ԿԱՄ ԷՐԴՈՂԱՆԸ ՄԱՏ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՄԵՐ «ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ»
    Վերջնահաշվով հայը ամոթալիորեն եղեռնագործվեց, խաբվելու, թշնամուն հավատալու պատճառով: Եթե անհատը, ընտանիքը, երբեմն նաև ժողովուրդը մասամբ ենթակա են խաբեության, ապա ազգի սերուցքի՝ մտավորականության անտագնապ մասը, չպետք է խաբվեր արյունռուշտ բերաններով կեղծ թրքական ժպիտներին: Ամենավիրավորականը քաղաքական դաշտում խաբեության արդյունքում կրած պարտությունների փաստն է:
     Ցավը տարիների հետ հուշի է վերածվում, իսկ վիրավորվածությունը` ո’չ: Ավելի քան 1.5 միլիոն նահատակների հիշատակը հիշեցնում է դա ամեն Աստծո օր…
     Ցավի և վիրավորանքի մեկտեղված զգացումը մարմնապես ու հոգեպես կործանարար կլինեին, եթե Պատմական Հայաստանի ազգագավառներում չծագեին ինքնապաշտպանական քաջարի և արիասիրտ ազատամարտերը՝ բորբոքված Վահագնի, Միհր-Աստծո՝ հակառակորդին չխնայելու հայ-արիական, խրոխտ գաղափարներով:
    Հայոց հերոսական կռվամարտերի շնորհիվ ԱՐԻՈՒԹ-   ՅԱՆ՝ ԽԻԶԱԽՄԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ջիղը հրաշագործ շարունակականությամբ թևածեց տարիների միջով և վերազարթոնքի, անկախության տարիներին բարբառեց հայ մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում: Այստեղ վերընթացի դանդաղեցմանը կամա-ակամա կարող ենք նպաստել և մենք, եթե կուրորեն կամ հնազանդությամբ ընդունենք արտերկրյա տարբեր տեսանելի ու անտեսանելի «նորոգիչ-ներդրողների» անհանդուրժելի պարտադրանք պայմանները:

        Հ.Գ. – Ստացվում է, մեր խաբված լինելու «ավանդույթը» ժամանակ ու սահման չի՞ ճանաչում: Խաբեությունն էլ մի յաթաղան  է, որ այսօր էլ դեռ կախված է մեր գլխին: Թուրքին նորից հավատալու, խաբվելու՝ սահմանը բացելու վտանգն է վեր հառնում այսօր: Բայց XX դարի սկզբի մեղքն ընդունե՞լ են, որ դեռ սահմանն էլ՝ այն էլ մեր հորդորներով բացվի… 
      Հայերիս համար պաշտպանական հզորագույն միջոց է Նժդեհի ժառանգությունը, և այն ուսումնասիրելն ու այնտեղից երկրի քաղաքատնտեսական ծանր իրավիճակից դուրս գալու ելքի բանալին գտնելը կախված է մեր ազգային կամքից, պատմական-գենետիկ հիշողությունից:
     Պիտի ազգովի Նժդեհ կարդանք, երկրի նախագահից մինչև սարի հովիվը, երեխայից մինչև զառամյալ: Լիարժեք դեռ չենք գիտակցում, որ Արարիչ Աստված մեզ Ցեղակրոն «Արիության Ավետարանով» Նժդեհ է պարգևել, և արդյոք նշանակություն ունի՞ նա այժմ մեր կողքին է, թե’ ոչ, երբ այդ մասին Մեծն Հայն ինքն է հիշեցնում ու ոգեշնչում իր ժողովրդին. «…Վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի և օգնության պիտի փութա իր հայրենի աշխարհին և աներևութաբար քո բանակները առաջնորդե»:

ՎԵՐՋԱԲԱՆ
 ԿԱՄ ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՀԵՏ՝ ՈՐՊԵՍ ԱՅՍՕՐՎԱ ԴԱՍ
(ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՎԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ)

        Հայ ժողովրդի գոյության գլխավոր նախապայմաններից մեկի՝ մշակույթի և արվեստի կենարար շողերը, ստեղծագործական խիզախման ու տաղանդի շնորհիվ երբեք չնվազելով, մշտապես լուսավորել են հայ մարդու դարերի փորձություններով անցնող ճանապարհը:
    Ահա, թե ինչու դարասկզբյան Գողգոթայի ժամանակ թուրքերը ազգը գլխատելու համար առաջին հարվածը հասցրին մտավորականությանը: Թուրքերը լավ գիտեին, որ իրարից կտրված հայ աշխարհազորայինների ինքնապաշտպանական ազատամարտերը կանոնավոր զորքի բացակայությամբ, ղեկավարելու են մտավորականության ներկայացուցիչները: Վանի մարտերում էլ ղեկավարները ոչ արհեստավարժ զենք կրողներն էին՝ Փ. Թերլեմեզյանը, Ս. Մանուկյանը, Հ. Կոսոյանը և այլք: Մեկը՝ վրձինը, երկրորդը՝ գրիչը, երրորդները՝ շենակառույց մուրճն ու բրիչը, մյուսները՝ գիրքն ու դասագիրքը հրացանով փոխարինած,  պայքարի էին ելել քաղաքի բնակչության հետ հավասար:
        Բազմաշերտ, աշխույժ կյանքով լի Վանի արհեստագործական խավը (ժամանակակից բառով՝ գործարարները) վճռական կռվից առաջ, կտրված լինելով արտաքին աշխարհից, սոսկ սեփական սուղ միջոցներով ինչպես հարկն է նախապատրաստվել էին սպասվող հարձակմանը, վերամասնագիտանալով ստեղծել էին թշնամուն հակահարված տալու արժանի զենք ու զինամթերք, նույնիսկ երեք հրանոթ: Նախապատրաստական աշխատանքներն ընդգրկել էին բոլոր ոլորտները:
    Չնայած ազատամարտի մասնակիցների քաջությանը, Վանի պաշտպանների դիմադրությունը կոտրվեց և թուրքերը գրավեցին քաղաքը, որովհետև բոլոր բնակավայրերում չէ, որ նման ինքնապաշտպանություն կազմակերպվեց, որը կվերածվեր ընդհանուր դիմադրության՝ դիմակայության:

Սամվել Սմբատյան

Խմբագրության կողմից – Հայ մտավորականներն ու գործարարները պիտի հասկանան, որ ժողովուրդը կուչ եկած, իսկական հրաշքի է սպասում: Իսկ այդ «հրաշք» իրականացնողները «պատահաբար» կհայտնվեն դրսից՝ ի դեմս դիմափոխված, ծպտյալ թուրքի կամ այլ թշնամու, և վերջնականապես կկործանեն մեր պետականությունը: Այդ դեպքում ու՞մ պիտի ծառայեն հայ մտավորականները, իրենց դրամը և ունեցվածքը ու՞մով պիտի բազմապատկեն հայ գործարարները, թե՞ կարծում են թշնամիները մեր ժողովրդի պես համբերատար ու ներողամիտ են լինելու…
Ցավալի է, բայց հաճախ ենք հայտնվում «հայի հետին խելքի» տուժյալի կարգավիճակում:
«Հայ – Արիներ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին,
ԱԺ խումբ-խմբակցություններին,
ՀՀ հասարակական-քաղաքական կառույցներին

     Նախընտրական ելույթներում բազմիցս շեշտել եք, որ  մեր ազգի ճակատագրական հարցերը, այդ թվում նաև` Արցախի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցը, պետք է լուծենք ազգովին:
    Նախագահի պաշտոնը ստանձնելիս երդում տվեցիք` անձնուրաց ծառայել ազգին և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Հայրենիքն այս աղետալի վիճակից դուրս բերելու համար:
       Խոստացված ազգանվեր ու հայանպաստ ծրագրերն իրականացնելու համար, որպես գործնական քայլ, առաջարկում ենք հանդիպում Ազգային Համաձայնության Խորհրդարանի նախագահության հետ` ճշտելու Ձեր դիրքորոշումն ու վերաբերմունքը հետևյալ հարցերի վերաբերյալ.
 – Մեր ազգային ու պետական շահը պահանջում է, որպեսզի, ի վերջո, լուծում ստանան (1)Հայկական հարցն ու (2)ԼՂՀ կարգավիճակը:
     Ցավոք, այդ գործընթացներում առկա են իրար հակա- ռակ, ոչ գործնական դիրքորոշումներ, որոնք փակուղի են մտցնում ճակատագրական այդ հարցերի լուծումը:
        Անհրաժեշտ ենք համարում կառավարական մակարդակով քննարկում կազմակերպել` ներգրավելով համայն հայության կարող ուժերին, ու միասնական հայեցակարգ մշակել՝ արտաքին քաղաքականության հիմքում դնելու համար, ընդգրկելով հետևյալ հարցերը.
ա) Ստեղծել իրավաբանական կենտրոն, որը պետք է ամփոփի Հայոց ցեղասպանության բոլոր փաստերը, կազմի մեծածավալ իրավական փաստթուղթ` որպես մեղադրական եզրակացություն, միջազգային դատարան ներկայացնելու և Հայ Դատի բոլոր պահանջները բավարարելու համար:
բ) Կազմել ցեղասպանության զոհերի ու տուժածների անվանացանկը, նրանց` ներկայիս Թուրքիայում թողած նյութական արժեքների հաշվարկումները և այլ տիպի ապացույցներ:
        Իսկ ԼՂՀ-ն Ադրբեջանի անբաժանելի մաս չճանաչելու և նրան միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելու միակ ուղին արցախահայության դեմ իրականացված ցեղասպանության փաստի ճանաչումն է, որը, համաձայն ՄԱԿ-ի` 1948 թ. դեկտեմբերի 9-ի Ցեղասպանության կանխարգելման Համաձայնագրի` Ադրբեջանին արգելանքի իրավունքից զրկելու հիմք է ծառայում: Ուստի, բանակցությունների սեղանին, ինչ մակարդակով էլ դրանք ընթանան, պետք է դրվեն արցախահայության ցեղասպանության փաստը և նշված հռչակագիրը, որոնց հիման վրա միջազգային ատյանները պարտավոր են բավարարել ԼՂՀ-ի պահանջը` արդեն ինքնորոշված արցախահայության՝ Ադրբեջանի կազմից դուրս ապրելու իրավունքը:
       Ինչ վերաբերում է ազատագրված տարածքների վերադարձման խնդրին, որն առաջադրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից` Ադրբեջանի պահանջով, ապա պետք է ներկայացնել` ի’նչ են Ադրբեջանը և ադրբեջանցին, ե՞րբ և ինչպե՞ս են դրանք առաջացել, ի՞նչ տարածք են ունեցել, որ հիմա էլ «խլել» են իրենցից: Արցախահայությունը ազատագրել է իր բնօրրանի որոշ տարածքներ. դեռ ազատագրված չեն Գանձակը, Գետաշենը, Շահումյանը, Արծվաշենը… որտեղ այսօր էլ շատ թե քիչ մնացած տեղաբնիկ հայությունը ցեղասպանության է ենթարկվում:
     Ադրբեջանի հետ տարածքային հարցերը պետք է լուծ-   վեն ընդհանուր համատեքստում, որի հիմքում պետք է դրվի թուրք-բոլշևիկյան համաձայնությամբ, բռնությամբ նրան կցված հայկական բոլոր տարածքներն իրենց օրինական տիրոջը վերադարձնելու հարցը, այդ թվում՝ նաև Նախիջևանի հարցը, անվավեր ճանաչելով 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական և 1921թ հոկտեմբերի 13-ի Ղարսի պայմանագրերը: Պետք է 1988թ. նոյեմբերի 29-ը ճանաչել նախիջևանահայերի ցեղասպանության օր, երբ վերջին հայը պարտադրանքի տակ լքեց իր նախնյաց հողը:
3. Պետք է չեղյալ համարվեն Սումգայիթում ցեղասպանություն իրականացնողների դատավճիռները (խուլիգանության հոդվածներով), և դատական անջատ գործերը միացնելով` դրանք միջազգային դատարան ներկայացվեն որպես մեկ ընդհանուր գործ:
– Սումգայիթյան ցեղասպանության դատապարտման մասին ՀԽՍՀ ԳԽ 1988թ. հունիսի 15-ի որոշման մեջ «ոճրագործություն»-ը բառը փոխարինել «ցեղասպանություն»-ը բառով:
– Վերականգնել 1921թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը:
Դիմել ՄԱԿ-ին և պահանջել, որ վերոգրյալ Համաձայնագիրը ստորագրած պետությունները, նաև` Հայաստանը, ի վերջո, կատարեն դրա 5-րդ հոդվածի պահանջը և իրենց քրեական օրենսգրքում առանձին հոդված մտցնեն ցեղասպաններին պատժելու մասին` պահպանելով մահապատիժը:
– Հայաստանից խլված տարածքներում պետական հովանավորության տակ վերցնել հայոց հուշարձանների պահպանումը, միջոցներ ձեռնարկել դրանց ոչնչացման կանխման ուղղությամբ:
– Արդյունավետ քարոզչություն ծավալել հայոց ցեղասպանությունը աղավաղող  հրեա – թուրք – ադրբեջանական քարոզչության դեմ :
– Հայերի դեմ իրականացված ոճրագործության փաստերը մոռացության տալու թուրք-սիոնիստների ջանքերից մեկն էլ այն է, որ ԽՍՀՄ և ԱՊՀ երկրների հանրագիտարաններում «գենոցիդ» բառի դիմաց նշված է, որ այդպիսի հանցագործություն կատարել է Ա. Հիտլերը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ` հրեաների դեմ: Կասկածից վեր է, որ «գենոցիդ» բառին նման մեկնաբանություն են տվել հաև աշխարհի բոլոր հանրագիտարաններում: Իսկ Ա. Հիտլերը հրեական ջարդերը կազմակերպելուց ասել է. «ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը»…
    Թուրք-սիոնիստական հայատյաց ոտնձգություններից մեկն էլ այն է, որ Երևանում` Կարապի լճի մոտ, ԱՄՆ նոր դեսպանատուն է կառուցվում, որի աշխատանքներին ներգրավված էին հայ շինարարներ` օրական 5 դոլար վարձատրությամբ, սակայն վերջերս նրանք ազատվել են աշխատանքից և փոխարինվել թուրք շինարարներով` օրական 70 դոլար վարձատրությամբ: Ինչևէ, կարելի է շատ այլ փաստեր էլ թվարկել, թե ինչպես է թուրք-սիոնիստ ոհմակը կրնկակոխ անում հայոց սուրբ հողը: Ժամանակն է, որ ի վերջո սթափվենք ու այս համաճարակի առաջն առնենք:
    Առաջարկում ենք նաև`
– Վերականգնել ՀԱՅԵՐԵՆԻ Հայոց Տան տերը լինելու սրբազան իրավունքը:
– Ցուցատախտակների, հրապարակային գրությունների լեզվի հարցում առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ` վերացնելով այդ ոլորտում օտար լեզուների գերիշխանությունը:
– Արգելել Երևանի Կոմիտասի պողոտայի 12 շենքի 4-րդ հարկում գործող «Իմ անգլերենի ուսուցման կենտրոնի» գործունեությունը  (ինչպե՞ս կարող է անգլերենը հայի համար ,,իմ,, դառնալ):
– Դիմել ՄԱԿ-ին և պահանջել, որ աշխարհի բոլոր հանրագիտարաններում «գենոցիդ» բառի դիմաց նշվի, որ այն իրականացվել է թուրքերի կողմից հայերի դեմ և այսօր էլ շարունակվում է իրականացվել մի այլ ձևով՝ շրջափակման միջոցով` համայն աշխարհի քար անտարբերության ներքո:
– Արգելել ՀՀՇ-ի կողմից ստեղծված հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գործունեությունը` այն որակելով որպես դավաճանություն: ՀՀՇ-ի («Ղարաբաղ» կոմիտե) հիմնական գործիչները մասոնա-սիոնիստական գործակալներ են:
 – ԱՄՆ նախագահին պահանջ ներկայացնել, որպեսզի նա, ի վերջո, կատարի իր նախընտրական խոստումը և ճանաչել ու դատապարտել տա Հայոց ցեղասպանությունը:
– Առաջարկել ԱՄՆ-ի դեսպանությանը, որպեսզի դեսպանատան կառուցումը շարունակեն շինարարներ ցանկացած երկրից, բայց՝ ոչ Թուրքիայից:
– Հայաստանի բազմաթիվ դպրոցների, փողոցների և հասարակական տարբեր վայրերի «նորանշանակ» անունները մաքրազերծել, ազատելով մեզ՝ մասոնա – սիոնիստական գործակալ հայերի ու այլազգիների պիղծ անունները հավերժելու վտանգից:
– Հայաստանի հանրապետության «Հռչակագրում» կատարել հետևյալ լրացումները.
ա) «Համաձայանագրի» նախաբանում նշել. «Ելնելով ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի` «գենոցիդ» հանցանքը կանխելու և այդ հանցանքի համար պատժելու մասին «կոնվենցիա».
բ) հիմք ընդունելով սույն լրացումը` «Հռչակագրի» հոդված 11-ը շարադրել հետևյալ կերպ.
1. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև Հայոց Պատմական Արցախի և Ուտիքի ու ներկայիս Ադրբեջանի ողջ տարածքում սանձազերծած ցեղասպանության միջազգային ճանաչման և այն միջազգային դատարանով դատապարտելու գործին` Հայոց հողերը օրինական տիրոջը վերադարձնելու և հայությանը հասցրած նյութական վնասը հատուցելու պահանջով»:
2. «ՀՀ անկախության հռչակագրում» առաջարկված լրացումների և նրա 12-րդ հոդվածի հիման վրա ՀՀ Սահմանադրության մեջ ավելացնել.
       «Հայաստանի Հանրապետությունը հայության դեմ իրականացված ցեղասպանությունների զոհերի ժառանգորդն է և ստանձնում է Հայ Դատի հետևողական հետապնդումը` հասնելով նրան, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայ ազգի դեմ ցեղասպանություն իրականացրած և մինչև օրս անպատիժ մնացած հարցը դատապարտվի Հաագայի միջազգային դատարանում` դրանից բխող իրավական հետևանքներով»:
3. Ընդունելով առաջարկվող լրացումները «ՀՀ հռչակագրում» և ՀՀ Սահմանադրությունում` կհաստատվի Հայաստանի Հանրապետության դերն ու պատասխանատվությունը Հայկական հարցի և ԼՂՀ կարգավիճակի լուծման գործընթացում, ինչպես նաև կհստակեցվի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը:
4. Հաշվի առնելով, որ նշված խնդիրները հնարավոր է լուծել միայն ազգովին, անհրաժեշտ ենք համարում Հայաստանի Հանրապետությունում ստեղծել հայագիտության և հայապահպանության նախարարություն, Հայ Դատի խնդիրներով զբաղվող առանձնացված ստորաբաժանում:

                   ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ,
ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ «Զարթոնք» կոմիտե
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
                                     Հայաստանը Հայի Հայրենիքն է
Նախագիծ

Հայոց Պետության, ուրեմն և Հայոց Սահմանադրության էությունն ու բնույթը ՀԱՅԿԱԿԱՆ պիտի լինի: Պետության Սահմանադրությունը Ազգի Անձնագիրն է, և այն ԱԶԳԱՅԻՆ պիտի լինի: Որպես հայ ազգայնական կառույցներ, «Մաշտոց Միավորում» հ/կ-ն և Հայ Արիական Միաբանությունը հայ հանրության դատին են հանձնում սույն ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ նախագիծը՝ առաջարկելով բաց քննարկում:
Վստահ ենք, որ մի օր ունենալու ենք ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ:
«Հայ – Արիներ»
ՆԱԽԱԲԱՆ
         Մենք՝ Հայերս,
    Իրականացրած հայոց պետականության վերականգն-   ման նախնիների սուրբ պատգամը, լի ենք վճռականությամբ նվիրվելու մեր ստեղծած ազգային պետության հզորացմանն ու բարգավաճմանը` հանուն հայոց հարատևության:
         Արդ՝
         Հավաստում ենք մեր հավատարմությունը հայոց ազգային արժեքներին.
    Պատրաստակամություն ենք հայտնում ապրելու ինքնիշխան պետությունների իրավունքները չոտնահարող համամարդկային սկզբունքներին ներդաշնակ.
       Ընդունում  ենք Հայաստանի  Սահմանադրությունը` որպես ազգային անվտանգության գրավական:
Գ լ ո ւ խ  1
 ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ
*Հոդված 1. Հայաստանի պետությունը բնույթով` հայկական, կարգավիճակով` ինքնիշխան, կազմակերպման ձևով՝ քաղաքացիական,   պետություն է: 
Հոդված 2. Պետական կառավարումն իրականացվում է ազգային գաղափարախոսության հենքով, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների լիազորությունների տարանջատման սկզբունքով` Սահմանադրությանը համապատասխան:     
Հոդված 3. Հայաստանում գործում է  բազմակուսակցական քաղաքական համակարգ: Կուսակցություններն ստեղծվում և գործում են օրենսդրությանը համապատասխան, կազմակերպում ու մասնակցում են ներկայացուցչական մարմինների ընտրություններին:
Հոդված 4. Հայաստանի իշխանության միակ անօտարելի իրավատերը Հայ ազգն է, որն իր կամքն արտահայտում է  հանրաքվեների, ընտրությունների  միջոցով, իշխանությունը  գործադրում` Սահմանադրությամբ ստեղծված կառավարման մարմինների միջոցով:
Հոդված 5. Հանրաքվեները, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն իրականացվում են համընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքով` գաղտնի քվեարկությամբ:
Հոդված 6. Սահմանադրությունը գերակա է ողջ օրենսդրական համակարգի նկատմամբ և կոչված է կարգավորելու անհատ-ազգ, քաղաքացի-պետություն, ազգ-պետություն իրավահարաբերությունները, նախանշելու արտաքին քաղաքականության հիմնադրույթները: Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ, և նրա դրույթները, հոդվածները գործում են անմիջականորեն: Հայաստանի օրենսդիր մարմինը կարող է վավերացնել միայն Սահմանադրությանը չհակասող օրենքներ, միջազգային պայմանագրեր:       
* Հոդված  7. Հայաստանի  պետական լեզուն հայերենն է` իր բոլոր գոյաձևերով:
* Հոդված 8. Պետությունն ապահովում է հայոց արժեքային համակարգի գերակայությունը, պահպանում ազգային հոգևոր և նյութական հարստությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը:  
*Հոդված 9. Հայաստանի պետական ամրագրված խորհրդանիշն է Հայերենի Այբուբենը` Այբից Քեն, պետականության խորհրդանիշերից` Դրոշը, Զինանշանը, Օրհներգը, հաստատվում են հանրաքվեով:
Հոդված 10. Պետությունն ապահովում է քաղաքացիների կյանքի, աշխատանքի, սեփականության, անվճար հանրակրթության, հանգստի, առողջության, անձի անձեռնմխելիության իրավունքը:
Հոդված 11. Պետությունն ապահովում է  քաղաքացու ազատությունը`համապատասխան հայոց բարոյահոգեբանական չափանիշներին ու արժեքային համակարգին, սահմանում է իրավունքն ու պարտականությունը` ազգային ու միջազգային սկզբունքներին համահունչ:                     
Հոդված 12. Հայաստանի քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի:
Հոդված 13. Պետությունը երաշխավորում է սեփականատիրության բազմաձևությունը, ապահովում տնտեսական ազատ մրցակցություն, բացառում օտարերկրյա տնտեսավարողների մենաշնորհը և 49%-ից ավելի բաժնեմաս ունենալը:                                                               

                                                                                               
*Հոդված 14. Ազգային հարստություն համարվող և պետական անվտանգության նշանակություն ունեցող հողատարածքները, բնական պաշարները, կառույցները պետական սեփականություն են` մասնավորեցման ենթակա չեն:
Ցանկը սահմանված է հավելվածում 1-ում:
Հոդված 15. Հայաստանում հողի սեփականության իրավունք ունեն միայն Հայաստանի հայազգի քաղաքացիները:
Հոդված 16. Հայաստանում անշարժ գույքի սեփականության իրավունք ունեն Հայաստանի քաղաքացիները, օտարահպատակ հայազգի պատվավոր քաղաքացիները:
Հոդված 17. Անշարժ գույքի սեփականության իրավունքը համապետական անհրաժեշտության դեպքում կարող է վերացվել` կառավարության որոշմամբ, օրեսդիր մարմնի հաստատմամբ, համարժեք փոխհատուցման պայմանով:                                                                  
Հոդված 18. Հայաստանի պետության վարչատարածքային   միավորներն են` մարզերը, համայնքները: Հայաստանի մայրաքաղաք Երևանը ունի հստակ կարգավիճակ:                                                                                          
Հոդված 19. Հասարակության կյանքի կենսական հիմնահարցերը ներկայացվում են համաժողովրդական քննարկման և հանրաքվեի:
Հիմնահարցերի ցանկը սահմանված է հավելված 2-ում:     
Հոդված 20. Հայաստանն աշխարհիկ պետություն է, որի բնակիչների համար երաշխավորվում է նաև հավատքի  իրավունքը:                                     
Հոդված 21. Պետական դավաճանությունը պատժելի է օրենքով  սահմանված կարգով: Պետական դավաճանություն է համարվում Սահմանադրության անփոփոխելի հոդվածները` մեկը, յոթը, ութը, ինը, տասնչորսը, սահմանները փոխելու փորձը, նախաձեռնությունը, գործողությունը` թե’ օրենսդրական ճանապարհով, թե’ զենքի ուժով:
     Հայության դատին ենք ներկայացնում Սահմանադրության ընտրանքային տարբերակ, որն արտահայտում է հայ ազգայնականության քաղաքական դիրքորոշումը` հայ մարդու իր երկրին տեր լինելու հավատն ու պատրաստակամությունը: Նպատակ ունենք փոխել գործող Սահմանադրությամբ` նաև հանրաքվեի դրված և չընդունված նախագծով, ամրագրված անբովանդակ, անդեմ, անհեռանկար պետություն ունենալու եվրոպարտադրանքը և լուծել Հայոց ազգային պետության կայացման խնդիրը:
      Այսուհետև պարբերաբար լույս կտեսնի «Մաշտոց Միավորում» հասարակական կազմակերպության և Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) մշակած Սահմանադրության նախագիծը` գլուխ առ գլուխ, զուգակցված պարզաբանող հոդվածներով:

             ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ         
Ըստ սահմանադրական հայեցակարգի՝ պետության գերագույն օրենքը պետք է կազմված լինի գաղափարական – քաղաքական հենքից, հոգևոր ոլորտը ներկայացնող դրույթներից, կառավարման, իրավական համակարգերը, տնտեսակարգը բնութագրող հոդվածներից, բնապահպանական պարտավորություններ նշող, քարոզչամիջոցների գործունեությունը կանոնարկող և ամենաէականը` անփոփոխելի հիմնարար հոդվածներից:
       Սահմանադրությունը պետք է լուծի մի քանի խնդիր.
ա) իրավաբանորեն ամրագրի ի սկզբանե ազգի ունեցած իրավունքները,                                                
բ) սահմանի ազգի ներկայացուցիչ անհատի և պետության մնացած քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները՝ դրանով իսկ որոշակիացնելով նրանց ազատության սահմանները` թելադրված ազգային շահով և հասարակության համակեցության սկզբունքներով,
գ) պարզաբանի հիմնադրի իրավունքի ազատության իրացման եղանակը, ապահովի պարտականությունների կատարման հնարավորությունը:
Յուրաքանչյուր ազգ ունի հայրենիք` պատմաաշխարհագրական կենսամիջավայր ունենալու բնական իրավունք, որը նրա գոյության, հարատևման պայմանն է: Հայոց Հայրենիքը Հայկական բարձրավանդակն է, որի  չնչին մասն է ներկայումս պատկանում հայերին: ՈՒնենք պատմական պայմանների հետևանքով ձևավորված աշխարհասփյուռ հայություն, այս հանգամանքով էլ թելադրվում է սփյուռքահայության իրավունքների հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը և սահմանադրորեն հստակեցնելու նրանց իրավունքի (ինչո՞ւ չէ, նաև` պարտականության) ազատության չափը հայրենիքում: Սահմանադրությունը իրավական կապ է հաստատում  ազգի ազատ ապրելու իրավունքի և նրա ստեղծած պետության ինքնիշխանության միջև, ամրագրում պետական ինքնիշխանության ծառայական, ստորադաս դերը ազգային շահին: Ազգը պետական մարմիններին, պաշտոնատարներին օժտում է որոշակի լիազորություններով ծառայելու համար ազգային շահին` ապահովելու ազգի արժանավայել, բարեկեցիկ, անվտանգ կյանքը:
Այսօր գործող Սահմանադրությունը ունի բազմապիսի բացթողումներ, բայց ամենաէականն այն է, որ շեղված է Հայոց ազգային գաղափարական-քաղաքական ուղղուց և չի արտահայտում հայի հոգևոր կենսադաշտը պահպանելու անհրաժեշտությունը: Այսինքն` անտեսված է սահմանադրության բովանդակությունը, հաստատվել է ընդամենը ձևը:
Վերլուծենք, մեկնաբանենք ներկայացված նախագիծը՝ հենց Հայոց շահը արտահայտելու տեսանկյունից: Բնաբանն արտահայտում է Հայկական բարձրավանդակի բնիկ ազգի՝ հայերի հայրենասիրական իրավունքը: Նախաբանում ներկայացվում է հայերի ազատ ինքնիշխան ապրելու ձգտումը, նաև պատրաստակամությունը՝ ներդաշնակ, համահունչ ապրելու համամարդկային իրավական սկզբունքներին, եթե դրանք չեն ոտնահարում մեր անկախության անօտարելի իրավունքը: Հռչակվում է սահմանադրական կարգի հաստատումը Հայաստանում:
«Հիմնադրույթներ» գլխի հոդված 1-ը բնութագրում է պետության էությունը, նշում կարգավիճակը, իրավազոր միավորը, հարակեցնում զարգացնող ուղին: Հայոց պատմության էությունը հայկականությունն է, իսկ քաղաքացին՝ հասարակության կառուցվածքի իրավազոր միավորը, հայկականության կրողը և շարունակողը պետք է լինի: Պետության այլազգի քաղաքացիներն էլ պարտավոր են հարգել հայոց պետության արժեքային համակարգը և հայկական միջավայրից խորթանալու հակումներ չդրսևորեն:
Հոդված 2-ը ամրագրում է իշանություն կրող կառավարման համակարգի առանձին մասերի լիազորությունների տարանջատման՝ հավասարակշռման սկզբունքը, բայց միաժամանակ նշում ազգային գաղափարախոսությանը համապատասխան գործելու պահանջը՝ որպես միավորող հենք:
Հոդվածներ 3-ը, 4-ը և 5-ը ամրագրում են բազմակուսակցական սկզբունքով մրցակցության կարգով հանրաքվեների, ընտրությունների միջոցով:
Հոդված 6-ը բացահայտում է Սահմանադրության դերն ու նշանակությունը և սահմանափակում օտարների՝ մեր ներքին գործերին միջամտելու փորձերը:
Հոդված 7-ը Սահամանադրության անփոփոխելի հոդվածներից է: Ինչո՞ւ է այսքան կարևորվել լեզուն: Լեզուն ազգի գոյության պայմանն է: Չկա լեզու-լեզվակիր, չկա ազգ: Լեզվապահպանությունը համարժեք է ազգապահպանությանը, լեզուն ազգի հարատևման գրավականն է: Պարզաբանենք՝ իրավական առումով ի՞նչ է նշանակում «հայերենը իր բոլոր գոյաձևերով» արտահայտությունը: Նշանակում է, որ հայերենի բոլոր գոյաձևերն էլ օրինական են և վայելում են պետության հոգածությունն ու հովանավորությունը: Հին հայերենը, միջին հայերենը, բարբառները, արդի հայերենը՝ իր արևմտահայերեն և արևելահայերեն լեզվաճյուղերով, յուրաքանչյուրն իր նպատակային գործառույթներով ապահովում է հայերենի լիարժեք գործունեությունը: Գրաբարը, միջին հայերենը իսկ ունեն ուսուցողական, գիտահետազոտական բարբառները, արդի հայերենը՝ նաև ինքնարտահայտման հաղորդակցման գործառույթ:
Հոդված 8-ը ամրապնդում է Հայոց պատմաարժեքային համակարգը և Հայոց տարածքները՝ ներառյալ ազատագրված:
Հոդված 9-ը շատերի համար անսովոր է, կարևորությունն առաջին հայացքից՝ անտեսանելի: Ազգի էության բացահայտիչը լեզուն է, իսկ լեզվի այբուբենի համակարգը նրա պատմության, նկարագրի վավերագիրն է. այսինքն՝ հայերենի այբուբենը ոչ միայն պետական գործող խորհրդանիշ է, այլև պատմական ու բարոյակերպարային:
Հոդված 10-ը պետության իր քաղաքացիների կենսաապահովման, իրավական պաշտպանվածության արտահայտությունն է: Հատկապես կարևոր է քաղաքացիների կյանքի իրավունքը: Ամենից առաջ սա նշանակում է քաղաքացիների արժանավայել գոյատևման իրավունք: Գոյատևման չափորոշիչը ապրուստի (ջուր, հաց, վառելիք և այլն) այն նվազագույն չափն է, որի անվճար իրավունքն ունի տվյալ տարածքի յուրաքանչյուր բնակիչ: Օրինակ՝ ջուրը, որ հայի բնական հարստությունն է, ջրային համակարգը շահագործող ցանկացած կազմակերպություն (հայրենական թե օտար) պարտավոր է գոյատևման համար անվճար ապահովել անհրաժեշտ չափը: Իսկ բարեկեցիկ ապրելը որոշվում է նվազագույն զամբյուղի հաշվարկով: Գոյատևումը ներառում է հասարակության բոլոր անդամներին, իսկ բարեկեցությունը՝ միայն աշխատունակ և խնամակալության ներքո գտնվող անձանց:
Հոդված 11-ը ազգային նկարագրի տեսակի պահպանման ապահովագիրն է:
Հոդված 12-ը չի բացառում, չի հակադրվում «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է» գաղափարին: Այն պարզապես նշում է Հայաստանի քաղաքացիական հասարակության անդամի և այլ երկրի հայազգի քաղաքացիների իրավունքի և պարտականության տարբերությունը: Սփյուռքահայերի արտոնությունները Հայրենիքում կմանրամասնվեն «Քաղաքացիների իրավունքները, պարտականություններն ու ազատությունները» գլխում:
Հոդվածներ 13-ից 19-ը առանձնահատուկ մեկնաբանության կարիք չունեն, միայն նշենք, որ դրանք Հայի՝ Հայաստանի տերը լինելու և առողջ զարգացող տնտեսակարգի համադրումն են:
Հոդված 20-ը ամրագրում է Հայաստան պետության անկախ լինելը համաշխարհային ճանաչում ունեցող որևէ կրոնի ազդեցությունից, միաժամանակ նշում, որ հավատացյալ լինելը հետապնդելի չէ, և յուրաքանչյուրն ինքը կարող է որոշել հավատքի տեղն ու դերն իր կյանքում: Կարևոր է համարվելու Հայոց Հավատամքի վերականգնումը:
Հոդված 21-ը նշում է անհատների, պաշտոնյաների, կազմակերպությունների, երկրում գործող սահմանադրական կարգը հարգելու, պահպանելու, հայոց ազգային անվտանգությունն ապահովելու պարտավորությունը:
(շարունակելի)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
      Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները, նաև՝ մինչընտրական ու հետընտրական ընթացքը, ուղեկցվում են կոպիտ հակահայկական քարոզչությամբ: Մենք համբերատար կերպով սպասեցինք, մտածելով, որ սա նախընտրական սև «փիար» է, և ընտրությունների ավարտը վերջ կդնի վրացական հակահայկական ցինիզմին, սակայն, դա տեղի չունեցավ, ավելին՝ հակահայկական կրքերը նոր թափ ստացան: Մեր եղբայր վրացահայերին կոչ ենք անում վերջ տալ իրենց ստորացուցիչ կեցվածքին՝ պաշտպան դառնալով այս կամ այն վրացական կողմին, և համարժեք հակահարված տալ հակահայ գործողություններին:
     Որպես հայեր, հատկապես՝ ազգայնական հայեր, մենք մեր վճռական բողոքն ենք հայտնում Վրաստանի իշխանություններին ու ընդդիմությանը՝ ՀԱՅ հասկացությունն արատավորելու և վրացահայությանը ազգային վիրավորանք հասցնելու համար:  
      Այսուհետ, մենք ՀՀ տարածքում գտնվող բոլոր վրացիներին զգուշացնում ենք, որ մեզ համար նրանք այլևս անցանկալի մարդիկ են, և մենք մեզ իրավունք ենք վերապահում համարժեք կերպով նրանց վիրավորանք հասցնել, նվաստացնել, կլինեն նրանք դիվանագիտական, թե քաղաքացիական անձինք: 
     ՀՀ իշխանություններին կոչ ենք անում՝ տեր կանգնել վրացահայությանը, ընդհուպ եթե անհրաժեշտ է՝ սկսել ռազմական միջամտություն: Մենք մեր աջակցությունն ենք առաջարկում այդ գործում:
        Ջավախքահայությանը (Ախալցխա, Ախալքալաք, Նինոծմինդա՝ հարակից տարածքներով) կոչ ենք անում՝ սկսել անկախության գործընթաց, քանի դեռ չեն արժանացել ժամանակին Ադրբեջանին բռնակցված Արցախի հայության ճակատագրին, իսկ որ ավելի վատ է՝ նախիջևանահայոց ճակատագրին: Անկախության գործընթացը կարելի է քննարկել նաև Աջարիայի իշխանությունների հետ համատեղ: 
        Համայն հայությանը կոչ ենք անում՝ այսուհետ մեկ մարդու պես արձագանքելու և գործելու, աշխարհի որևէ անկյունում որևէ հայի վնաս հասցնելու կամ վիրավորելու դեպքում:

ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հ.Գ. – Ի հակառակ Վրաստան հայկական զորքեր մտցնելու հանգամանքին, մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ս/թ. դեկտեմբերին կամ 2004 թ. սկզբին՝ Կոսովո հայկական զորամիավորում ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշման դեմ: Փոխանակ հայկական բանակը պաշտպանի հայերի ու Հայաստանի շահերը, չգիտես ում հլու կամքով մեկնում է Կոսովո՝ կամա թե ակամա վնասելու սերբ եղբայր ազգի պետական շահերը: Մենք խստագույնս քննադատում ենք նաև ՀՀ իշխանությունների որոշումը՝ Իրաք հայկական զորաջոկատ ուղարկելու մասին: Թող Իտալիայի և մյուս պետությունների զինվորականների տխուր ճակատագիրը սթափեցնի մեր իշխանավորներին: Այո’ Հայ պիտի պատրաստ լինի նահատակվելու հանուն հայության և մարդկության, սակայն երբեք չվնասելով իր ազգի ու հայրենիքի շահերը: Պետք է միշտ հիշել, որ աշխարհի գերտերություններն առաջնորդվում են «չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, կան պետական շահեր» սկզբունքով, ուստի մեր հույսը նախ և առաջ մեզ վրա պիտի դնենք…
Հայոց բանակը պիտի դառնա Հայաստանի ու համայն հայության պաշտպանության և անվտանգության երաշխավորը:
Խմբագրության կողմից – ՀՀ ԶԼՄ-ները ինչպես միշտ «ահաբեկվեցին» Հայ Արիական Միաբանության հերթական հայտարարությունից, որոնց միացան նաև որոշ քաղաքական ուժեր՝ թմբկահարելով հայ-վրացական բարեկամությունն ու հարևանի ներքին գործերին չխառնվելու կարևորությունը:
Հայաստանը մշտապես ըմբռնումով է մոտենում «բարեկամ» Վրաստանի դժվարություններին, լինեն դրանք տնտեսական կամ քաղաքական: Նույնիսկ մեր պետությանը Վրաստանի ունեցած պարտքը քիչ է մնում «եղբայրաբար» ներենք ու նվիրաբերենք, ահա այսքան լավն ենք մենք… Իսկ Է. Շևարդնաձեն մի հայտարարությամբ (սա դեռ մեզ քիչ է) թքում է այս ամենի վրա՝ մի առիթով ասելով. «մեր եղբայր թուրքերը և հարևան հայերը»…
Վրացիները պիտի հասկանան, որ եթե Ջավախքը բռնեց անկախության ճանապարհը (իսկ դա վաղ թե ուշ լինելու է), ապա Վրաստանը կործանվելու է, քանի որ նոր թափ են ստանալու մյուս ներվրաստանյան անկախական – անջատողական շարժումները: Ուստի, միայն Հայաստանի ու հայության հետ լավագույնս հարաբերությունները թույլ կտան խուսափել Վրաստանի ամբողջական պառակտումից, Վրաստանի հիմնահատակ կործանումից: Այլապես բոլոր անկախական – անջատողական շարժումները աջակցություն կստանան Հայաստանից…

* * *
Չի բացառվում, որ հանգամանքների բերումով (եթե ոչ մեր կամքով) առաջանա Ջավախքի «անջատման» հարց, որը Թբիլիսին ամեն կերպ փորձելու է չեզոքացնել: Ջավախքի (Նինոծմինդա-Ախլքալակ-Ախլցխա (իրենց գյուղերով և հարակից տարածքներով)) հարցը հասկանալի պատճառներով առավել հեշտ լուծում կստանա. քան՝ Արցախինը, խնդիրը ժամանակի ու նպատակահարմարության մեջ է: Այս և այլ դրդապատճառներով անհրաժեշտ է բազմակողմանի հարաբերություններ հաստատել Աբխազիայի, Աջարիայի և Հարավային Օսեթիայի հետ (թեկուզ ՀՀ մարզերի մակարդակով), իսկ Վրաստանում պետք է ընդհանրապես աշխուժացնել վիրահայոց գործոնը: Վրաստանի հայկական համայնքը անհրաժեշտ է, որ լինի հզոր և ունենա դերակատարություն վրացիների ու մյուս ազգերի միջև առկա հիմնահարցերը հարթեցնելու, միջնորդ լինելու առումով: Վրաստանը այնքան ժամանակ չի լինելու Հայաստանի ռազմավարական դաշնակիցը (բացի մասնակի դեպքերից), մինչև չազատվի տարածքային բաժանումների (որն անխուսափելի է) հարկադրանքից: Ուստի, ճարահատյալ ապավինելու է այս կամ այն գերտերությանը, որն էլ տարաբնույթ վտանգներ է առաջացնելու տարածաշրջանում: Իսկ ներքին կյանքի կայունությունը կախված է ոչ միայն ինքնավար ու անջատողական հակվածությամբ շրջանների (նաև՝ ներվրաստանյան՝ Սամեգրելոյի, Գուրիայի և Իմերեթիայի ինքնավարություններ) ձեռնարկած իրավական-քաղաքական (նաև՝ ռազմական) քայլերից, այլև՝ նեղէթնիկական (սվաններ, մեգրելներ, իմերեթցիներ, գուրիացիներ, լեզխումցիներ և այլք) հնարավոր զինված բախումներից: Հատկապես Ջավախքի անջատման պարագայում պետք է լրջորեն քննարկել Աջարիայի հետ (համադաշնորեն, ծովային սահմանով) անկախանալու երկուստեք շահավետ հարցը: Ուստի Վրաստանը նաև կայուն հեռանկարով հարևան չէ, իսկ նշյալ բոլոր գործոնները նրան մղում են այն ռազմաքաղաքական թևը, որտեղ մեր հակառակորդներն են…
հատված՝
ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԾՐԱԳՐԻՑ

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։