Թիվ 26 – հ.15 – 2003

 ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 26 – հ.15 – 2003

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱԿԱԶՄԱԼՈՒԾԻՉ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ
     Ազգը հավաքականնություն է, անհատների անձնական ու հավաքական առաքելության արարչական «մարմին», որի միջոցով է դրսևորվում արարածի կամքը, որակը, էությունը: Ազգը ինքնապաշտպանություն է՝ արարչածին պաշտպանական թաղանթ, որի մեջ է պատսպարվում բնական ու բանական անհատը:
     Ուստի ծառայել ԱԶԳԻՆ, կնշանակի ծառայել նաև սեփա-  կան անձին, այն էլ առավելագույնս ապահովելով անհատական պաշտպանվածությունը:
       Այլաբանորեն Ազգը հոգի է, Հայրենիքը՝ մարմին, նրա Առաքելությունն իրականացնելու համար:  
      Ուստի Հայրենիքին ծառայությունը պարտադիր պայման է Ազգի ու անձի պաշտպանությունը բավարար կազմակերպելու առումով:
    Այսօր ներկայիս Հայոց բանակն է ազգ-պետության այն «թաղանթ»-ը, որի գոյությունը խիստ անհրաժեշտություն է, և որում ծառայելը պարտադիր պայման է յուրաքանչյուրի համար, իր անձնական և ազգային առաքելությունն իրականացնելու համար:
      Անհատին, կամա, թե ակամա զրկելով ծառայելու հնարավորությունից, ոտնահարում ենք նրա պաշտպանվելու բնական իրավունքը, վտանգում ենք նրա գոյատևման պայմանը: Բնական պայմանը խաթարվում է ներկայիս «քաղաքակիրթ» բնազդական ազդեցության թմբիրի տակ, որը ներարկվում է այլընտրանքային ծառայության իրականացման միջոցով, իսկ ավելի պարզ արտահայտմամբ՝ պարտադրվող «այլընտրանքայնություն»-ը դավաճանություն, դասալքություն է, ինքնապաշտպանական «թաղանթ»-ից ինքնահրաժարում, սեփական անձի և ազգի դատապարտում:
 
* * *
ՀԱՄԱՊԱՐՓԱԿԵՑՈՒՄԸ (ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱ) ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏԱՑՈՒՄԸ (ՕՊՏԻՄԻԶԱՑԻԱ)
ՈՐՊԵՍ ՍԵՐՆԴԱԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Ցանկացած երևույթի միջազգայնացում, համաշխարհայնացում վերջնահաշվում կործանարար է, եթե չի կառուցվում ազգայինից – միջազգային, մարդկայինից – համամարդկային (համաշխարհային) անցման հիմքի և տրամաբանության վրա: Այսօր ՀՀ-ում համապարփակեցումը ամենուր է, բոլոր ոլորտներում, և գործում է հակառակ տրամաբանությամբ՝ միջազգայինը ճնշում ու ոչնչացնում է ազգայինը՝ իրեն սնողը, իսկ համամարդկային մամլիչը ճնշում է բնական ու բարոյական մարդուն, ուստի, այս գործընթացը ինքնաոչնչացման է տանում բոլորին, այդ թվում՝ համապարփակեցման ջատագովներին…
       Իսկ այսպես կոչված արդյունավետացումն ավերելով Հայոց կրթական համակարգը, շտապելով, իր մամլիչը զուգահեռաբար ուղղեց նաև դեպի առողջապահական համակարգը: Ո՞ր ոլորտն է հաջորդը, ո՞վ է վերջապես այս ավեր-սպանդի դեմն առնելու… Միթ՞ե ստիպված ենք լինելու՝ ի’ զեն, օ’ն առաջ կոչել ազգին…


ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ՄԱՍՈՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵՏՆԵՐ

      Աղանդավորական հոսանքներն այսօր բազմանանում են առնետների պես: Վխտււմ են ամենուր, փողոցներում թափառում են սոված առնետները, դպրոցներում, ամենատարբեր հիմնարկներում և պետական մարմիններում՝ կշտացածները: Վտանգն առավել քան ակնհայտ է, քանզի կրծում են արդեն մեր օջախների պատերը, երեխաների բարուրները… բայց հանրությունը կարծես դեռ թմբիրի մեջ է և լուռ հետևում է իր ինքնահոշոտմանը:
     Սա առավել մեծ վտանգ է, քան պոռնկությունը, միասեռականությունը, որովհետև այս երկուսը մարմնական այլանդակություններ են, իսկ աղանդավորականությունը՝ հոգևոր: Եթե հոգին է փչացած, ապա արդեն իսկ դափ-դատարկություն է տվյալ մարմինը:
    Աշխարհի գաղտնի կառավարիչները, մասոնական օթյակներն են սնում, մեծացնում այս առնետներին՝ պետությունները հիմքից կրծելու, ազգերը արմատներից կտրելու նպատակով: Ուստի սրանց արգելումը ոչ միայն ազգային, այլև համամարդկային փրկարար քայլ է, որը նախաձեռնող երկրի անունը ոսկե տառերով է գրվելու համաշխարհային պատմության մեջ:
    Այսօր Հայաստանում մի առնետախաղ է սկսվել, որին մասնակցում են գրեթե բոլորը: Մի մեծ աղմուկ է բարձրացել «եհովահի վկաներ» աղանդը չգրանցելու համար: Եվրախորհրդին հայհոյում են և’ հասարակ մահկանացուները, և’ ընդդիմությունը, և’… իշխանությունները:
      Ինչու՞:
      Եթե առաջինները դա անում են  վտանգն իսկապես գիտակցելով, ապա երկրորդ-երրորդները դա անում են առնետախաղի կանոնների համաձայն:
       Որ կանոնների՞:    
      Այն կանոնների, որ դարերի լորջ փորձաշրջան են ան-  ցել. պայքարելով մի աղանդի դեմ, աղմուկ-աղաղակի ներքո, «անտեսանելիորեն» պետական գրանցում են ստանում տասնյակները: Ահավասիկ, այնպիսի հոգեկրծող աղանդներ, որոնց մոտ «եհովայի վկաներ»-ը մկներ են, – «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի (մորմոններ)», «Միավորման եկեղեցի (մունի աղանդ)», «սայենթոլոգիայի եկեղեցի», «կյանքի խոսք» կամ «հավատքի շարժում (խարիզմատներ)», «սոդոմականներ», «սատանայապաշտներ» և այլն: Այո’, «զոհաբերելով» եհովականներին, պետության մարմնի մեջ են մխրճվել աղանդավորության մեծ առնետների արնաթաթախ ճանկերը:
       Այլանդակությունը հասել է այն աստիճանի, որ մորմոնները Երևանում ստեղծել են «Նժդեհ» մասնաճյուղը: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են, հիրավի բոզիտղություն…
     Սթափության կոչ ենք անում և’ իշխանություններին, և’ հանրությանը. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՄԱՍՈՆԱ – ՍԻՈՆԱԿԱՆ ԱՅՍ ԱՌՆԵՏԱԽԱՂԸ:
           
                                      «Հայ – Արիներ»-ի խմբագրություն


Ց  Ե  Ղ  Ա  Կ  Ր  Ո  Ն  ՈՒ  Թ  Յ  ՈՒ  Ն     ԵՎ    Ֆ  Ա  Շ  Ի  Զ  Մ
(Ի ր ա կ ա ն ու թ յ ու ն   և   կ ե ղ ծ ի ք)

  Սույն աշխատության թարգմանությունը տպագրում ենք առանց խմբագրության (գուցեև անհրաժեշտ) միջամտության, որպեսզի չխախտենք Սմբատ Հովհաննիսյանի հեղինակային իրավունքը: Նյութում հիմնականում պահպանվել են նաև օտարահունչ՝ միջազգային ճանաչում ունեցող տերմինները, բնօրինակից (ռուսերենի թարգմանությունից) հանկարծաբար չշեղվելու նպատակով: «Հայ-Արիներ»-ի էջերում, հայկական ազգայնական գաղափարներին, ուսմունքներին (ցեղակրոնություն, տարոնականություն …) զուգահեռաբար կներկայացնենք տարբեր ազգերի ազգայնական ուսմունքներ, դրանց և մեր դասական ազգայնականության տարբերությունն ըմբռնելու, հստակորեն ճանաչելու համար: Կարծում ենք, հայ հանրությունը դեռևս կարիք ունի հստակեցնելու՝ ֆաշիզմի, նացիզմի, սիոնիզմի, սինտոիզմի, դաոսիզմի, պանթուրքիզմի, պանարաբիզմի, պանիսլամիզմի, պանամերիկանիզմի, պանսլավոնիզմի… և հայիզմի (արմենիզմի) ընդհանրություններն ու որ շատ կարևոր է՝ տարբերությունները: Հայ Ազգայնականությունը ազգային – հոգևոր ինքնապաշտպանական զորեղ թաղանթ է, որից պետք է վախենանք ոչ թե մենք՝ հայերս, այլ՝ օտարները: Ովքեր զրկում են Հայ Ազգին այդ թաղանթից, կա’մ չեն հասկանում թե ինչ են անում, կա’մ … 
«Հայ-Արիներ»

«Անհատը պատկանում է ամբողջ մարդկությանը,
բայց նայում է տիեզերքին իր ազգի աչքերով»:
Վ. Գյոթե
«Միայն մարդ կոչվելու արժանին կարող է
արժանաբար Հայ կոչվել»:
Գ. Նժդեհ

    Վաղուց ի վեր արարող մտքի վարպետները ժխտել են դասական ազգայնականության և ֆաշիզմի նույնությունը: Նախ` այդ եզրերը հասկանալու համար հարկ է չխուսափել գաղափարախոսության հիշատակումից կամ մեկնաբանումից, թեկուզ աշխարհում դեռ չեն դադարել մի խումբ հասարակագետների (Դանիել Բելլ և այլոք) այն անհիմն պնդումները, թե մարդկությունը թևակոխել է գաղափարախոսությունները աղբարկղ նետելու ժամանակաշրջան: Սակայն, այդպիսի ժամանակաշրջան մեզանից բաժանվում է բյուր լուսատարիների հեռավորությամբ, իհարկե, եթե իրականում գոյություն ունի, քանի որ գաղափարախոսությունն իրենից ներկայացնում է շրջապատող աշխարհի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի, վերագնահատման, դիրքորոշման ժառանգած ու կատարելագործած հայացքների  ու գաղափարների կուռ մի համակարգ, որն ունի և իր նպատակասլաց գործողությունը: Այսինքն՝ գաղափարախոսությունը վերացականության մեջ խարխափող դատարկաբանություն չէ, այլ՝ հոգեվիճակ ու որակ: Իսկ գաղափարախոսություններ կարող են ունենալ և ունեն բոլոր ազգերը (էլ չանդրադառնաք կենդանական ու բուսական աշխարհի «գաղափարախոսությանը»): Այստեղից էլ` գաղափարախոսություններն իրենց խորքով տարբեր են լինում, զի տարբեր են և ազգերը: Իսկ առանց գաղափարախոսության չկա և չի կարող լինել և ոչ մի ազգ: Կարճառոտենք մեր ասելիքը. ֆաշիզմը հայկական երևույթ չէ, այլ՝ իտալական, ինչպես նացիզմն  էլ՝ գերմանական: Իսկ հայը չի կարող լինել «ֆաշիստ» կամ «նացիստ» և կամ՝ «պանթուրքիստ», «սիոնիստ», «սինտոիստ», քանի որ դրանք օտար ազգերի օտար արժեքների գաղափարախոսական համակարգեր են: Հայ իրականության մեջ ազգային արժեքների համակարգման  և  գաղափարաբերման  արդյունքում Գ. Նժդեհը սահմանեց «Ցեղակրոնություն»  հասկացությունը` ահա և գաղտնիքը:
      Ցեղակրոն  շարժումը արտահայտված չէ զուտ տեսության ձևով, այլ ունի իր կենսագործման լծակները: Այս երկու դեպքում էլ` տեսության և կենսագործման, ցեղակրոնությունը խստագույնս տարբերվում է ցանկացած «իզմերից»:
     Իսկ ով ցանկություն ունի ծանոթանալ այդ տարբերությանը, հարկ է, որ մի այլ գաղափարախոսության հետ ծանոթանա, որի շնորհիվ հնարավոր կլինի զգալ և ընդգծել այդ տարբերությունները: Մեր ընթերցողների համառ խնդրանքով թարգմանաբար ներկայացնում ենք Բենիտո Մուսսոլինիի «Ֆաշիզմի ուսմունքը (դոկտրինան)» աշխատությունը: Իսկ մինչ թարգմանությունը, հարկ ենք համարում պատմական փոքրիկ մի շրջայց կատարել ոչ վաղ անցյալ` երբ նոր-նոր բողբոջում  և զարգանում էր ֆաշիզմն Իտալիայում:
       …Առաջին աշխարհամարտի արդյունքում Իտալիան հայտնվեց պարտված երկրների շարքում (այն ժամանակների հայտնի արտահայտությամբ` «պարտված` հաղթողների մեջ»): Մեծ տերություն դառնալու նկրտումներ ունեցող Իտալիան վարկատու երկրից վերածվեց պարտատուի: Էական փոփոխության ենթարկվեց և Իտալիայի քաղաքական դաշտը: Մասնավորապես` թուլացան ավանդական աջ և կենտրոնամետ (ցենտրիստական) կուսակցությունները, որի արդյունքում` իրենց դիրքերն ամրապնդեցին ձախերը (թեև նախկինի պես պահպանվում էր լիբերալ-ազատականների կուսակցությունը): Գոյություն ունեցող քաղաքական միավորումներն իրենցից ներկայացնում էին ոչ մեծադիր խմբեր, որոնք պաշտպանում էին խորհրդարանի այս կամ այն պատգամավորին:
       Խորհրդարանում առավել մեծ ազդեցություն ունեին լիբերալները, որի ականավոր գործիչներն էին Ջոլիտին, Օռլանդոն, Նիտտին և այլոք: Հիշյալ կուսակցությունը պատերազմի արդյունքում թուլացել էր, սակայն օգվելով ընդդիմադիր կուսակցությունների պառակտումներից` վերստին կարողանում էր «կաբինետներ» կազմավորել:
      Հեղափոխական վերելքի աճը երկրում տագնապ առաջացրեց իշխող շրջանում և նրանց ստիպեց հենարան որոնել քաղաքական նոր կազմավորումներում: Այդ ուղղությամբ նախաձեռնությամբ աչքի ընկան կաթոլիկական շրջանները, որի արդյունքում 1919թ ստեղծվեց Ժողովրդական կուսակցությունը («պոպուլյարների»): Այս կուսակցության ղեկավարն էր Սիցիլիայի եռանդուն քահանա Դոն Ստուրցոն: Ի հայտ եկած նոր կուսակցությունը ձգտելու էր՝ թե’ ձախ ուժերից իր կողմը գրավել որոշակի զանգված և թե’ օգտագործել կաթոլիկ եկեղեցու գործոնը:  Հիշյալ կուսակցությունը դրամական աջակցություն էր ստանում և’ կառավարությունից և’ կաթոլիկ եկեղեցուց:
        Ժողովրդական կուսակցության կազմավորման հետ մեկտեղ Իտալիայում առաջացավ ֆաշիստական շարժումը: 1919թ. մարտի 23-ին Միլանում տեղի ունեցավ «Ֆաշի դի կոմբատիմենտո» («Մարտական միություններ») նոր կազմակերպության հիմնադիր ժողովը, որի արդյունքում հիմնադրված նոր կուսակցությունը պետք է ձևավորվեր 1929թ., որը գլխավորում էր Բենիտո Մուսսոլինին:
    Մուսսոլինին այն անհատ գործիչների թվին է պատ-  կանում, որն իրենից ֆենոմեն է ներկայացնում: Իսկական անունը Բենեդիկտո էր (Երանելի), քանի որ մայրը կաթոլիկ հավատացյալ էր: Սակայն, հոր անհամաձայնության արդյունքում Բենեդիկտոն կոչվում է Բենիտո (նշանավոր ավազակապետի անունով):
       Եղել է ուսուցիչ, և այդ ժամանակ էլ ամուսնանում է աշակերտուհու հետ (նաև բավականին աշխույժ կյանքով էր ապրում սիրուհիների հետ):
      Նրա ստեղծագործական կյանքի վրա  մեծ ազդեցութ-   յուն են թողել հատկապես Գյուստավ Լեբոնը, Ժորժ Սոռելը և Ֆրիդրիխ Նիցշեն, որոնցից առաջինից վերցրեց «ամբոխի և ռասայի տրամաբանության» սկզբունքը, երկրորդից` «արյունն է միայն շարժում պատմության անիվը», իսկ երրորդից` «ոչինչ ճշմարիտ չէ, հետևաբար` ամեն ինչ թույլատրելի է» արտահայտություն-դրույթները:
    Սկզբնական շրջանում Սոցիալական կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն էր («Ավանտե»` «Առաջ»): 1914թ. աշնանը վտարվում է կուսակցությունից` պատերազմում Իտալիայի մասնակցության օգտին ելույթներ ունենալու պատճառով, քանի որ կուսակցությունը դեմ էր Իտալիայի պատերազմի մեջ ներքաշվելուն: Այս ժամանակ էլ հիմնում է իր թերթը` «Պոպոլո  Դ`Իտալիա», որը պետք է ֆաշիստական բնույթ կրեր:
      1920թ. արդեն իսկ Ֆաշիստական կուսակցությունը վերելք էր ապրում և ֆաշիստները դիմում էին ուժային քաղաքականության, որին խորհրդարանը ոչնչով չէր խոչընդոտում: Ստեղծվում են «Մարտական ջոկատները»: Սակայն, հարց էր ծագում` ինչպես անել, որ իշխանությունը չհետապնդի նրանց և հնարավոր լինի գործունեություն ծավալել: Մուսսոլինիին հաջողվում է կառավարությանը համոզել, որ դա ուղղված է ընդդեմ ձախերի (նախնական հարվածներն իրոք ուղղվում են ընդդեմ կոմունիստների ու սոցիալիստների): Ձևավորվում են «Ժողովրդական խիզախների մարտական ուժերը», որոնք պետք է գործեին ընդդեմ ֆաշիստների: Սակայն սոցիալիստական կողմը ձեռնպահ մնաց ֆաշիստների դեմ համանման գործողություններ իրականացնելուց: Սոցիալիստներին թվում էր, թե դա հիմնականում կառավարության խաղն է: Այս ամենի արդյունքում ձախերը պայմանագիր են կնքում ֆաշիստների հետ («չհարձակման պակտ»): Եթե ձախերն այս պայմանագիրն ընկալում էին իբրև հաստատուն գործոն, ապա ֆաշիստներն այն դիտում էին որպես մարտավարական քայլ` ուժերը վերադասավորելու համար: Շուտով կրկին սկսում են հարձակումները: Լիբերալներն այդժամ ուշքի են գալիս, բայց արդեն ուշ էր…
     1922թ. հոկտեմբերի 24-ին Նեապոլում բացվում է Ֆաշիստական կուսակցության համագումարը: Առաջին իսկ օրը Մուսսոլինին դիմում է կառավարությանը` ֆաշիստների համար պահանջելով 6 նախարարական «պորտֆել»: Այդ ժամանակվա վարչապետ Ֆակտան լրջորեն չմոտեցավ դրան և 6 «պորտֆելները» պատճառ դարձան Մուսսոլինիի` վաղուց ծրագրվածը իրականացնելուն: Նեապոլում նա հանդես է գալիս  ելույթով և իր կողմնակիցներից պահանջում է, որ հոկտեմբերի 28-ին Սև շապիկավորները շարժվեն Հռոմ: Հենց այդ օրը մայրաքաղաք շարժվեցին ֆաշիստների զինված զորասյուները… Վիկտոր Էմանուել թագավորը հրաժարվեց պաշարողական դրություն հայտարարել և զորք մտցնել մայրաքաղաք: Դրա փոխարեն Ֆակտան հեռացվում է իշխանությունից, և հաջորդ օրը թագավորը Մուսսոլինիին առաջարկում է զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Այսպիսով` իշխանությունը հանձնվում է ֆաշիստներին:
    Մուսսոլինին սկզբում զգուշավոր քաղաքականություն      էր վարում: Այնուամենայնիվ, 1922թ. սկսած` նա կտրուկ քայլերի է դիմում: Իսկ 1924թ. նա հայտարարում է, որ ֆաշիստական կազմակերպությունը մտադիր չէ իշխանությունը կիսել այլ կուսակցությունների հետ (1922-1923թթ. այն կոալիցիայի մեջ էր ժողովրդական կուսակցության հետ, իսկ 1923-1924թթ.` լիբերալների հետ), և ձևավորվեց ֆաշիստական կառավարությունը: 1926թ. Մուսսոլինին հայտարարեց «Նապոլեոնյան տարի». 1926թ. ընթացքում է, որ ընդունվեցին «Վարչապետի լրացուցիչ լիազորությունների մասին», «Ֆաշիստական խորհրդարանի մասին» օրենքները, իսկ ոչ ֆաշիստական կուսակցություններն ու կազմակերպությունները հայտարարեցին իրենց ինքնալուծարման մասին: Այս իրավիճակում, եթե 1921թ. ֆաշիստներն ունեին 326 հազար անդամ, ապա 1926թ.՝ արդեն 2մլն:
    Ներքին քաղաքականության մեջ արդեն իսկ պետք է ընդգծվեր ոչ միայն ֆաշիստական նոր գաղափարախոսությունը, այլև՝ ֆաշիստական մշակույթ ստեղծելը, որն իր մեջ պետք է ներառեր Հռոմի անցյալը: Ի վերջո 1932թ. Մուսսոլինիի և Ջենտիլեի հեղինակությամբ տպագրվում է «Ֆաշիզմի ուսմունքը (դոկտրինան)» աշխատությունը: Հիշյալ ուսմունքը թեև հետագայում ներկայացվեց իբրև արտաքին քաղաքականության մարտավարություն, իրականում չէր զանազանում ներքին և արտաքին քաղաքականությունը:
      Ահա և այդ աշխատության թարգմանությունը ներկայացնում ենք ընթերցողներին:

Առաջաբանը և թարգմանությունը՝
Սմբատ Հովհաննիսյանի
2003թ.

ԲԵՆԻՏՈ ՄՈՒՍՍՈԼԻՆԻ
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Հ Ի Մ Ն Ա Ր Ա Ր   Գ Ա Ղ Ա Փ Ա Ր Ն Ե Ր
1.Ֆաշիզմի փիլիսոփայությունը
   Ինչպես ցանկացած քաղաքական ներամբողջական կոնցեպցիա, ֆաշիզմը միաժամանակ և՛ գործողություն է, և՛ գաղափար. գործողություն, որին բնորոշ է ուսմունքը, և ուսմունք, որը սկզբնավորվելով պատմական ուժերի արդի համակարգի հիմքի վրա` ներառվում է վերջինիս մեջ ու այնուհետև գործում ներքին ուժի որակով1:
     Ըստ այդմ, այս կոնցեպցիան ունի տեղի և ժամանակի պարագաներին համապատասխան ձև, սակայն միաժամանակ ունի և գաղափարական բովանդակություն` այն բարձրագույն գաղափարի պատմության մեջ բարձրացնելով մինչ ճշմարտության նշանակության2:
      Չի կարելի մարդկային կամքի թելադրանքի ոլորտում հոգեպես ներազդել արտաքին աշխարհի վրա` առանց հասկանալու ներգործությանը պատկանող անցողիկ և մասնակի իրականությունը և հավերժ ու համապարփակ իրականությունը, որոնց մեջ առաջինն ունի իր կեցությունն ու կամքը:
     Մարդկանց ճանաչելու համար հարկավոր է ճանաչել մարդուն, իսկ մարդուն ճանաչելու համար, հարկավոր է ճանաչել  իրականությունն ու նրա օրենքները: Գոյություն չունի պետության հասկացություն, որն իր հիմքում չլիներ կյանքի հասկացություն: Սա հենց փիլիսոփայությունն է կամ՝ ներզգացողության գաղափարական համակարգը, որը կամ զարգանում է տրամաբանական կառուցվածքի մեջ՝  արտահայտվելով մտապատկերը, կամ էլ՝ զարգանում է հավատի մեջ, սակայն դա, ծայրահեղ դեպքում, միշտ հնարավորինս բնակազմական գիտություն է աշխարհի մասին:

2.Կյանքի հոգևոր հասկացությունը
     Այսպիսով ֆաշիզմն անհասկանալի է իր գործնական դրսևորումների մեջ` որպես կուսակցական կազմակերպություն, որպես դաստիարակչական համակարգ, որպես կարգապահություն, եթե այն չդիտարկվի կյանքի ընդհանուր հասկացության լույսի ներքո, այսինքն` հոգևոր հասկացության3:
     Աշխարհը ֆաշիզմի համար ոչ միայն նյութական աշխարհ է, որը ցուցադրում է իրեն միայն արտաքնապես, որտեղ մարդը, որը հանդիսանում է անկախ անհատ` առանձին, բոլոր մյուսներից, ղեկավարվում է բնական օրենքներով` բնազդաբար տրվելով եսակենտրոն կյանքին և րոպեական վայելքներին:
   Ֆաշիզմի համար մարդն անհատ է` Ազգի, Հայրենիքի հետ միասնական, հնազանդ բարոյական օրենքներին, անհատների հետ շաղկապված ավանդույթով, պատմական առաքելությամբ և կյանքի բնազդը, օրգանական կյանքի ակնթարթային հաճույքները ջլատող` ժամանակի և տարածության սահմաններից ազատ բարձրագույն կյանք ստեղծելու պարտքի գիտակցությամբ: Այդ կյանքի մեջ անհատը ինքնաժխտման, մասնակի հետաքրքրությունների զոհաբերության, նույնիսկ սխրագործության ուղիով իրականացնում է զուտ հոգևոր կեցություն, որում և ամփոփված է նրա մարդկային արժեքը:

3.Կյանքի պոզիտիվ հասկացությունը,
որպես պայքարի հասկացություն
       Այսպիսով, ֆաշիզմը հոգևոր կոնցեպցիա է, որը ծագել է XIX դարում, ժամանակի ընդհանուր հակազդեցությունից, ընդդեմ թուլացնող «մատերիալիստական պոզիտիվիզմի»: Կոնցեպցիան հակապոզիտիվիստական է, սակայն դրական, սկեպտիկական չէ, ագնոստիկական չէ, պեսիմիստական չէ, պասիվ օպտիմիստական չէ, ինչպիսին հանդիսանում են ընդհանրապես (բոլոր բացասական) ուսմունքները, որոնք կարծում են, թե կյանքի ենթադրելի կենտրոնը մարդու մեջ է, որը կարող է և պետք է իր ազատ կամքով արարի իր աշխարհը:
       Ֆաշիզմը պահանջ ունի եռանդուն, ամբողջ էներգիայով գործողությանը տրված մարդու, որն առնականորեն, իր առջև ծառացած դժվարություններ գիտակցելով` պատրաստ լինի դրանք հաղթահարելու: Նա կյանքը հասկանում է որպես պայքար, հիշելով, որ մարդը պետք է նվաճի իր համար արժանավոր կյանք, նախ և առաջ հենց իրենից ստեղծելով գործիքը (ֆիզիկական, բարոյական և մտավոր)՝ կյանքը կարգավորելու համար: Սա ճիշտ է ինչպես առանձին մարդու, նմանապես և ազգի ու ընդհանրապես մարդկության համար4:
        Այստեղից էլ մշակույթի բարձր գնահատականն իր բոլոր ձևերում (արվեստ, կրոն, գիտություն)5 և դաստիարակության մեծագույն նշանակությունը: Այստեղից էլ աշխատանքի հիմնական արժեքը, որով մարդը հաղթում է բնությանը և ստեղծում սեփական աշխարհը (տնտեսական, քաղաքական, բարոյական, մտավոր):

4.Կյանքի բարոյական հասկացությունը
      Կյանքի այս դրական ըմբռնումը, ակնհայտ է, որ բարոյագիտական է: Այն ընդգրկում է ողջ իրականությունը, այլ ոչ միայն նրա վրա իշխող մարդուն: Չկա գործողություն, որը չենթարկվի բարոյական գնահատանքի, աշխարհում չկա ոչինչ, որ կարողանա զուրկ լինել իր բարոյական արժեքից:
     Այդու, ֆաշիստը ներկայացնում է իր կյանքը լուրջ, խի-    ստ, կրոնական, որն ամբողջությամբ ընդգրկված է բարոյական և հոգևոր ուժերի աշխարհում: Ֆաշիստն արհամարհում է «հարմարավետ կյանքը»6:

5.Կյանքի կրոնական հասկացությունը
        Ֆաշիզմը կրոնական կոնցեպցիա է7.նրանում մարդը դիտարկվում է իր ներունակ (իմանենտ) հարաբերությամբ բարձրագույն օրենքի, օբյեկտիվ Կամքի հետ, որը գերազանցում է առանձին անհատին, դարձնում նրան հոգևոր հաղորդակցությանը գիտակից մասնակից: Ով ֆաշիստական վարչակարգի կրոնական քաղաքականության մեջ մնում է մաքուր հարմարվողական (օպպուրտինիստական) ըմբռնմամբ, նա չի հասկացել, որ ֆաշիզմը, կառավարության համակարգ լինելով, նախ և առաջ, մտածողության համակարգ է:

6 Կյանքի բարոյագիտական և
ռեալիստական հասկացությունը
         Ֆաշիզմը պատմական կոնցեպցիա է, որտեղ մարդը բացառապես դիտվում է որպես հոգևոր գործընթացի ակտիվ մասնակից ընտանեական և սոցիալական խմբում, ազգի և պատմության մեջ, ուր համագործակցում են համայն ազգերը: Այստեղից էլ ավանդույթի մեծ նշանակությունը հիշողության, լեզվի, սովորույթների, սոցիալական կյանքի սկզբունքների մեջ8:
        Պատմությունից դուրս մարդը ոչինչ է: Այդ իսկ պատճառով ֆաշիզմը հանդես է գալիս ընդդեմ բոլոր անհատապաշտների` XIX դարի վերացականության (աբստրակցիայի) մատերիալիստական հենքի վրա հիմնված, այն դեմ է բոլոր ուտոպիաներին և յակոբինյան նորույթներին: Նա չի հավատում երկրի վրա «երջանկության» հնարավորությանը, ինչպես դա եղել է XVIII դարի տնտեսական գրականության ձգտումների մեջ և դրա համար էլ այն մերժում է բոլոր նպատակաբանական (տելեոլոգիական) գիտությունները, ըստ որոնց` պատմության հայտնի ժամանակաշրջանում հնարավոր է մարդկային տեսակի վերջնական կարգավորում: Վերջինս հավասարազոր է իրեն դուրս կանգնեցնելու պատմությունից և կյանքից, որը հանդիսանում է հարատև ընթացք և զարգացում:
      Քաղաքական ֆաշիզմը ձգտում է լինել ռեալիստական ուսմունք (դոկտրին), գործնականում այն ցանկանում է լուծել միայն խնդիրներ, որոնք առաջադրում է պատմությունն ինքը` ուրվագծելով կամ նախացուցելով դրանց լուծումը9: Մարդկանց մեջ գործելու համար, ինչպես և բնության, պետք է խորամուխ լինել իրական գործընթացի մեջ և տիրապետել գործող ուժերին10:

7. Հակաանհատապաշտությունը
և ազատությունը
     Պետության ֆաշիստական կոնցեպցիան հակաանհատապաշտական է, ֆաշիզմն ընդունում է անհատին, որքանով նա համընկնում է պետության հետ, որն  իր պատմական գոյության մեջ հանդիսանում է մարդու համապարփակ գիտակցություն և կամք11:
      Ֆաշիզմը դեմ է դասական լիբերալիզմին, որը ծագել է ընդդեմ միապետության հակազդեցության անհրաժեշտությունից և սպառել իր խնդիրը, երբ պետությունը փոխարկվել է ժողովրդական գիտակցության և կամքի: Լիբերալիզմը ժխտում է պետությունը հօգուտ առանձին անհատի, ֆաշիզմը հաստատում է պետությունը` որպես անհատի ճշմարիտ իրականություն12:
      Եթե ազատությունը պետք է լինի իրական մարդու, այլ     ոչ վերացական խամաճիկի անկապտելի հատկություն, ինչպես այն ներկայացնում է անհատապաշտական լիբերալիզմը, ապա ֆաշիզմը հանուն ազատության է. հանուն այն միակ ազատության, որը կարող է լուրջ փաստ լինել հենց պետության ազատության և պետության մեջ անհատի ազատության համար13: Եվ դա այն բանի համար, որ ֆաշիստը գտնում է, թե պետությունից դուրս մարդկային ու հոգևոր ոչինչ գոյություն չունի, և հատկապես՝ պետությունից դուրս ոչ մի բան արժեք չունի: Այս իմաստով ֆաշիզմը բռնապետական (տոտալիտար) է և ֆաշիստական պետությունը` որպես սինթեզ և ամբողջություն բոլոր արժեքների, մեկնաբանում և կատարելագործում է ազգային կյանքը ու նմանապես զորեղացնում նրա ռիթմը14:

8. Հակասոցիալիզմ և կորպորատիվիզմ
        Պետությունից դուրս չկա անհատ, չկա և խումբ (քաղաքական կուսակցություններ, հասարակություն, արհմիություններ, դասակարգեր)15: Դրա  համար ֆաշիզմը դեմ է սոցիալիզմին, որը պատմական զարգացումը հանգեցնում է դասակարգերի պայքարին և չի  ճանաչում պետական միասնությունը, որը դասակարգերը միախառնում է տնտեսական և բարոյական ընդհանրության իրականության մեջ. նման պայմաններում ֆաշիզմը դեմ է դասակարգային սինդիկալիզմին:
     Սակայն կառավարող պետության սահմաններում ֆաշիզմը ճանաչում է իրական պահանջները, որոնցից սկիզբ են առնում սոցիալիստական և արհմիութենական շարժումները, և իրականացնում է դրանք պետության միասնականության մեջ համաձայնեցված շահերի կորպորատիվ համակարգում16:
9. Դեմոկրատիան և ազգը
       Անհատները կազմում են դասակարգեր` համապատասխան շահերի ստորոգության, արհմիություններ` զանազան, միասնական – տնտեսական գործունեության ընդհանուր շահերի ոլորտում. սակայն բոլորից առաջ ու գլխավորը՝ նրանք կազմում են պետությունը: Վերջինս մեծաքանակ չէ ազգի մեծամասնությունը կազմող անհատների հանրագումարի մեջ: Այդու, ֆաշիզմը դեմ է դեմոկրատիային, որն համահավասարեցնում է ազգը մեծամասնության հետ և ցածրացնում նրան մինչ բազմության մակարդակի17:
    Սակայն, այն ինքնին հանդիսանում է դեմոկրատիայի իրական ձև, եթե ազգը հասկանանք այնպես, ինչպես պետք է` որակական, այլ ոչ թե քանակական, այն է` որպես առավելապես հուժկու, բարոյական, ճշմարիտ և հետևողական գաղափար: Այդ գաղափարն իրականացվում է ազգի մեջ քչերի գիտակցության և կամքի միջոցով, նույնիսկ մեկի, և որպես իդեալ, ձգտում է իրականանալ շատերի գիտակցության և կամքի մեջ18:
     Հենց նրանց, ովքեր էթնիկական ծագմանն ու պատմությանը համապատասխան են կազմավորում ազգը` ուղղորդված լինելով միասնական գիտակցությամբ ու կամքով, զարգացման միևնույն ուղեգծով և հոգևոր շտեմարանով:
      Ազգը ռասա (մարդացեղ) չէ կամ որոշարկված աշխարհագրական տարածք, այլ պատմության մեջ շարունակվող մի խումբ, այն է` մեծամասնություն, որը միավորված է մի գաղափարով` որպիսին է կամքն առ գոյությունն ու տիրապետությունը, այն է` ինքնագիտակցություն, հետևաբար և անհատականություն19:

10. Պետության հասկացությունը
        Այդ բարձրագույն անհատն այնքանով է ազգ, որքան նա հանդիսանում է պետություն: Ոչ թե ազգն է արարում պետություն, ինչպես հայտարարում է հին բնապաշտական ըմբռնումը, որն ընկած է XIX դ. ազգային պետությունների հիմքում: Ընդհակառակը, պետությունն է կյանքի կոչում ազգը` տալով նրան կամք և, հետևաբար, արդյունավետ գոյություն ժողովրդին, որը գիտակցում է սեփական բարոյական միասնությունը:
     Ազգի անկախության իրավունքը բխում է ոչ թե սեփա-   կան գոյության գրական և գաղափարական գիտակցությունից և հատկապես առավել կամ նվազ անգիտակցական ու անգործ կացության փաստից, այլ` ակտիվ գիտակցությունից, գործուն քաղաքական կամքից, ընդունակ ապացուցելու իր իրավունքը, այն է` ըստ իր բնույթի պետություն արդեն in fieri է: Պետությունը, հատկապես, որպես բարոյական (էթիկական) կամք, հանդիսանում է իրավունքի արարողը :

11.Բարոյական պետություն
        Ազգը` պետության տեսքով, բարոյական իրականություն է` գոյություն ունեցող և ապրող այնքանով, որքանով որ այն զարգանում է: Զարգացման մեջ դադարը մահ է: Այդու, պետությունը ոչ միայն կառավարող իշխանություն է անհատական կամքերին օրենքի ձև տվող և հոգևոր կյանքի համար արժեքներ արարող, այլ նաև ուժ է` իր կամքը դեպի դուրս կենսագործող և իրեն ճանաչել ու հարգել պարտադրող, այն է` փաստացիորեն ապացուցելով իր ամբողջականությունը՝ իր զարգացման բոլոր դրսևորումներում21: Այստեղից էլ` կազմակերպվածությունն ու ընդարձակումը (էքսպանսիան), թեկուզ և հենց ըստ հնարավորության: Այդպիսով, պետական կամքն, ըստ բնույթի, հավասարեցվում է մարդկու կամքին` չգիտակցող իր զարգացման սահմաններն ու իր իրականացմամբ ապացուցող սեփական անվերջությունը22:

12.Պետության բովանդակությունը
        Ֆաշիստական պետությունը` անհատականության բարձրագույն և ամենազորեղ ձևը, ուժ է, սակայն հոգևոր ուժ: Այն սինթեզում է մարդու բարոյական և մտավոր կյանքի բոլոր ձևերը: Այդու, պետությունն անհնար է սահմանափակել կարգ ու կանոնի և պաշտպանության խնդիրներով, ինչպես դա ցանկանում է լիբերալիզմը: Այն ենթադրյալ անհատականությունների ազատության ոլորտները սահմանող հասարակ մեխանիզմ չէ: Պետությունը հանուր անհատականություններին կանոնակարգող ներքին ձև ու չափ է, և ընդգրկում է ինչպես նրանց կամքը, այնպես էլ բանականությունը: Նրա հիմնարար սկիզբը անհատականության ոգևորությունն է` քաղաքացիական հասարակության մեջ ապրող, թափանցելով խորքը, արմատավորվում է գործող մարդու սրտում` լինի նա մտածող, դերասան կամ գիտնական. դա հոգու հոգին է:

13. Հեղինակություն
      Արդյունքում` ֆաշիզմը ոչ միայն օրենսդիր է և հաստատություններ հիմնող, այլև դաստիարակիչն ու շարժիչն է հոգևոր կյանքի: Նա  ձգտում է վերափոխել մարդկային կյանքի ոչ թե ձևը, այլ բովանդակությունը, հենց մարդուն, բնավորությունը, հավատը:
        Հանուն այս նպատակի նա  ձգտում է կարգապահության և հեղինակության, որն արմատանում է մարդու հոգում և անվիճելիորեն իշխում այնտեղ: Այդու, նրա խորհրդանիշը համհարզային (լիկտորային) խուրձն է` միասնության, ուժի և արդարության խորհրդանիշը:
—————————————–
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(Հավելված Բ. Մուսսոլինիի կողմից)

1.Այժմ իտալական ֆաշիզմը մահապատժի կամ, որ ավելի վատն է, ինքնասպանության սարսափի ներքո պետք է ստեղծի «հիմքը ուսմունքային կանոնակարգերի»: Վերջիններս չեն լինելու և չպետք է լինեն մեզ հավերժորեն կապող Նեսսոսյան* շապիկներ – քանի որ վաղվա  օրը խորհրդավոր է և արտառոց – բայց նրանք պետք է սահմանեն առօրյա քաղաքական և անձնական գործունեության կաղմնորոշող կանոնակարգ:
      Ես, որ թելադրել եմ այս դրույթները, ինքս առաջինն եմ ընդունում, որ մեր պարկեշտ ծրագրային քարե տախտակները` ֆաշիզմի տեսական և գործնական ուղենիշները, պետք է վերանայվեն, շտկվեն, ընդարձակվեն և վավերացվեն, քանի որ ժամանակի ընթացքում նրանք վնասների ենթարկվեցին: Ես հավատում եմ, որ հիմնական կորիզը կայանում է պոստուլատների մեջ, որոնք երկու տարի առաջ ազդանշան ծառայեցին իտալական ֆաշիզմի ջոկատների հավաքման համար. բայց այս առաջնեկ կորիզի արդյունքում ժամանակն է ձեռնամուխ լինել հենց ծրագրի հաջորդ, առավել լայն մշակմանը:
    Ֆաշիզմի համար այդ կենսական աշխատանքում առանձնահատուկ եռանդով պարտավոր են օգնել Իտալիայի բոլոր ֆաշիստները, հատկապես այն շրջաններից, որտեղ, ըստ դաշնագրի կամ առանց դրա, հաստատվեց երկու մարտնչող հոսանքների խաղաղ գոյակցությունը:
        Այս բառը կոպիտ է, բայց ես կուզենայի, որ Ազգային ժողովից մեզ բաժանող երկու ամիսների ընթացքում ստեղծված լինի Իտալական ֆաշիզմի փիլիսոփայությունը: Միլանը
 
* Նեսսոս – հունական դիցաբանության մեջ կենտավրոս, որը Հերակլեսին և նրա  կնոջը` Դեյանիրային անց էր կացնում գետով: Դեյանիրային անցկացնելիս Նեսսոսը փորձում է տիրանալ նրան, բայց սպանվում է Հերակլեսի արձակած նետից, որը ջրդեղած էր Լեռնեյան հիդրայի թույնով: Ցանկանալով վրեժ լուծել, Նեսսոսը մեռնելիս Դեյանիրային ասում է, որ նա հավաքի իր արյունը, որը հարկ եղած դեպքում կօգնի նրան վերադարձնելու ամուսնու սերը: Հետագայում Դեյանիրան, իր ամուսնու սերը պահպանելու համար, հյուսում և իր ամուսնուն ուղարկում է Նեսսոսի թունավոր արյամբ ներծծված հագուստ: Այդ էլ դառնում է հերոսի մահվան պատճառը: (ծանոթ. թարգմանչի` Ս.Հ.)
այս նպատակին կաջակցի իր քարոզչության և մշակույթի առաջին դպրոցով: Գործը վերաբերվում է ոչ միայն ծրագրային դրույթների պատրաստմանը, որի վրա կարող է հենվել ֆաշիստական շարժման անխուսափելի եզրափակումը ներկայացնող կուսակցական կազմակերպությունը, այլ նաև՝ խոսքը մի հիմար հեքիաթի հերքման մասին է, ըստ որի, իբր թե ֆաշիզմի մեջ ընդգրկված են միայն բռնավորներ, այլ ոչ թե անհանգիստ և մտահայող հոգու տեր մարդիկ, ինչպիսին որ է իրականում: Ֆաշիստական գործունեության այս նոր ուղղությունը չի վնասի (ես դրանում վստահ եմ) հիանալի հոգուն և ռազմական խառնվածքին, որը բնորոշ է ֆաշիզմի բացառիկությանը:
      Մտածողությունը մատակարարել ուսմունքով (դոկտրինայով) և ամուր համոզումով չի նշանակում զինաթափում, այլ` ամրապնդում և գործողության առավելագույն գիտակցում: Զինվորները, ովքեր գիտակցում են պատերազմի պատճառները, միշտ էլ հանդիսանում են լավագույն մարտիկները: Ֆաշիզմը կարող է և պետք է վերցնի Մաձձինիի երկանդամ նշանաբանը` միտք և գործողություն (նամակ Մ. Բիանկիին, 27. օգոստոսի 1921թ., Միլանում քարոզչության և ֆաշիստական մշակույթի դպրոցի բացման կապակցությամբ, «ՈՒղերձներ և կոչեր» գիքից, Իտալիա, 1929թ. էջ 39):
   Անհրաժեշտ է ֆաշիստների միջև հաղորդակցություն ստեղծել, անել այնպես, որ նրանց գործունեությունը ուսմունքային (դոկտրինային) լինի` հոգևոր և մտավոր գործունեություն…
      Այժմ, եթե մեր հակառակորդները ներկա լինեին մեր ժողովին, նրանք կհամոզվեին, որ ֆաշիզմը ոչ միայն գործողություն է, այլև՝ մտածողություն (Ֆաշիստական կուսակցության՝ Ազգային ժողովում արտասանված ճառից, 1924թ. օգոստոսի 8, «Հոդվածներ և ելույթներ» գրքից, Գոեպլի հրատարակչություն, IV հատոր, այսուհետև բոլոր մեջբերումները  լինելու են «Հոդվածներ և ելույթներ» գրքի ամբողջական աշխատությունից):
2. Ես այժմ պնդում եմ, որ ֆաշիզմն իր տեսլականով (իդեայով), ուսմունքով (դոկտրինայով), իրականացմամբ համապարփակ է. Իտալական ֆաշիզմը յուրահատուկ է իր կառուցիկությամբ, հոգեպես համապարփակ` այլ կերպ լինել չի կարող: Հոգին համապարփակ է ըստ իր բնույթի: Ըստ այդմ` հնարավոր է կանխատեսել ֆաշիստական Եվրոպան` իր կառուցիկությամբ հետևելով ֆաշիզմի ուսմունքին ու գործունեությանը:
       Այլ խոսքով, Եվրոպան, որը լուծում է ժամանակակից պետության խնդիրը ֆաշիստական հոգով. XX դարի պետության, որը շատ է տարբերվում այն պետություններից, որոնք գոյություն ունեին մինչ 1789 թվականը և ձևավորվել են դրանից հետո: Այժմ ֆաշիզմը պատասխանում է համապարփակ խառնվածքի պահանջներին: Հիրավի, նա հարաբերությունների եռակի խնդիր է լուծում` պետության և անհատի միջև, պետության և խմբերի միջև, խմբերի և կազմակերպված խմբերի միջև (ուղերձ Ֆեդերալ դիրեկտորիայի 9-ամյակի կապակցությամբ, 1930թ. 27 հոկտեմբերի, «Հ. և Ե», հատոր VII, էջ 230):
3.Այս քաղաքական գործընթացն ուղեկցվում է փիլիսոփայական գործընթացով. Եթե հավաստի է, որ դարերի ընթացքում զոհասեղանի վրա վեր բարձրացավ մատերիան, ապա այժմ հոգին է զբաղեցնում նրա տեղը: Հաջորդաբար մերժվում են դեմոկրատական հոգու բոլոր առանձնահատուկ դրսևորումները` անմտությունը, հանկարծաստեղծումը (իմպրովիզացիան), անձնական պատասխանատվության զգացողության բացակայությունը, թվերի և խորհրդավոր աստծու առջև խոնարհվելը, որը կոչվում է «Ժողովուրդ»: Հոգու բոլոր ստեղծագործությունները, սկսած կրոնականից, առաջ են քաշվում առաջին պլան այնպես, որ ոչ-ոք չի համարձակվում երկար մնալ հակակղերականության դիրքերում, որը արևմուտքում բազում տարիներ հանդիսանում է դեմոկրատների սիրելի զբաղմունքը:
     Երբ ասում են, որ Աստված վերադառնում է, ապա դրա ներքո ենթադրվում է այն հավաստումը, որ վերադառնում են հոգևոր արժեքները (ՈՒ՞մ կողմն է աշխարհը, «Հ. և Ե.», հ. II, էջ 264):
         Մի գոտի կա, որը նախասահմանված է ոչ այնքան որոնման, որքան կյանքի բարձրագույն նպատակի մտահղացման համար: Այդու գիտությունը ծագում է փորձից, սակայն անխուսափելիորեն հանգում փիլիսոփայությանը, և, ըստ իս, միայն փիլիսոփայությունը կարող է լուսավորել գիտությունը և փոխադրել նրան համապարփակ տեսլականի (իդեայի) հարթություն (ելույթ Բոլոնիայի կոնգրեսում, «Հ. և Ե.», հ. V, էջ 464):
    Ֆաշիստական շարժումը, որպեսզի հասկանալի լինի, պետք է դիտարկվի հոգևոր երևակման ամբողջականությամբ ու խորությամբ: Նրա արտաքին դրսևորումները առավել զորեղ  և առավել վճռորոշ էին, բայց սրանից չի հետևում, որ պետք է հանգրվանել միայն դրանց վրա: Իտալական ֆաշիզմը, իրոք, ոչ միայն քաղաքական խռովություն էր` ընդդեմ թույլ և անընդունակ կառավարիչների, ովքեր թույլ էին տվել պետական հեղինակության անկումը և սպառնում էին կասեցնել Իտալիան իր բարձրագույն զարգացման ուղուց. դա հոգևոր խռովություն էր` ընդդեմ հին գաղափարախոսությունների, որոնք մասնատում են կրոնի, հայրենիքի և ընտանիքի սուրբ սկզբունքները: Եվ, որպես հոգևոր խռովություն, ֆաշիզմը ազգի անմիջական հայտնությունն է (ուղերձ անգլիական ժողովրդին, 1924թ., 5 հունվարի):
4.Պայքարը դա հանուր իրերի աղբյուրն է, այդու` ողջ կյանքը լեցուն է հակադրություններով – սեր և ատելություն, սև ու սպիտակ, գիշեր և ցերեկ, չար ու բարի. և քանի դեռ այս հակադրությունները չեն հավասարակշռվելու, պայքարը` որպես բարձրագույն ճակատագրայնություն, մշտապես լինելու է մարդկային բնության հիմքը:
        Ի վերջո լավ է, որ դա այդպես է: Այսօր գոյություն ունեն ռազմական, տնտեսական, գաղափարական պայքարներ, բայց այն օրը, երբ այլևս չեն մարտնչելու, լինելու է մելամաղձության, վախճանի և կործանման օրը: Այնուամենայնիվ, այդ օրը չի գալու: Հենց դրա համար է պատմությունը միշտ հանդես է գալիս փոփոխվող համայնապատկերով: Եթե այժմ վերադառնանք խաղաղությանը, հանգստությանն ու լռությանը, ապա սկիզբ կառներ պայքարն ընդդեմ այսօրվա իսկական հարաշարժ ժամանակաշրջանի գաղափարամիտումներին: Հարկավոր է նախապատրաստվել նոր անակնկալների, նոր պայքարի: Խաղաղություն չի լինելու, քանի դեռ ազգերը չձերբազատվեն քրիստոնեական համընդհանուր եղբայրության երազանքներից և իրար չմեկնեն ձեռքերը ծովերի ու լեռների վրայով: Ես ինքս այդքան էլ չեմ հավատում այդ իդեալներին, բայց և չեմ բացառում դրանք, քանի որ ես ոչինչ չեմ բացառում (ելույթ Տրիենտում` Ռոսսետիի Պոլիտեայում, «Հ. և Ե.» հ. II, էջ 99):
5.Ես ազգերի պատվի ներքո ըմբռնում եմ նրանց վաստակը մարդկային մշակույթի մեջ (Ե. Լյուդվիգ, Զրույցներ Մուսսոլինիի հետ, Միլան, 1922թ., էջ 199):
6.Ես ընդհակառակը այդ կազմակերպությունը Իտալական մարտական զորագնդեր (fascio) կկոչեի: Այս դաժան և երկաթյա խոսքերում ամփոփված է ֆաշիզմի ողջ ծրագիրը, ինչպիսին այն ես ինքս պատկերացնում էի, ինչպիսին ես այն կուզենայի, ինչպիսին ես այն ստեղծեցի:
Ահա, ընկերներ, ձեզ դարձյալ մի ծրագիր` պայքարել:
    Մեզ` ֆաշիստներիս համար կյանքը շարունակվող և չընդհատվող պայքար է, որը մեր կողմից, մեծագույն առնականության և անհրաժեշտ քաջության հետ միասին, հաճությամբ է ընդունվում  (ելույթ Հռոմում զորաջոկատների հիմնադրման 7-ամյակի կապակցությամբ, 23 մարտի 1926թ., «Հ. և Ե.», հ. V, էջ 297):
         Ահա’, ֆաշիստական փիլիսոփայության էության համար մի նորություն: Երբ Ֆինլանդիայի մի փիլիսոփա ոչ վաղ անցյալում խնդրեց ինձ մեկ նախադասությամբ արտահայտել իր համար ֆաշիզմի իմաստը, ես նրան գրեցի գերմաներենով. «Մենք դեմ ենք հարմարավետ կյանքին» (Ե. Լյուդվիգ, Զրույցներ Մուսսոլինիի հետ, ԾՌսՈվ, 1932թ. էջ 190):
7.Եթե ֆաշիզմը հավատ չլիներ, ապա ինչպե՞ս նա կստեղծեր անհողդողդություն ու առնականություն՝ իր շարքային անդամների մեջ: Միայն հավատը, կրոնական բարձրության հասած հավատը միայն կարող է հուշել խոսքերը, որոնք արտասանվել են Ֆրիդրիխ Ֆլորիոի այժմ արդեն անարյուն շուրթերից («Արյունակցական կապ», «Հ. և Ե», հ. II, էջ 233):
8.Ավանդությունն, իհարկե, ժողովրդի ամենամեծ հոգևոր ուժերից մեկն է, որքանով որ այն հանդիսանում է ժողովրդի հոգու հետևողական և հարատև ստեղծագործությունը («Համառոտ նախերգանք», «Հ. և Ե», հ. II, էջ 235):
9.Մեր խառնվածքը հարկադրում է մեզ մեծ նշանակություն տալ խնդրի որոշակի կողմին, այլ ոչ թե նրա գաղափարական կամ միստիկական հնարամտությանը: Այդու մենք դյուրությամբ գտնում ենք հավասարակշռությունը («Դրամատիկական երևակում», «Հ. և Ե», հ.I, էջ 272):
      Մեր պայքարը առավել անշնորհակալ և առավել գեղե-  ցիկ է, որովհետև ստիպում է մեզ հաշվի նստել միայն մեր սեփական ուժերի հետ: Մենք պատռեցինք մեր հայտնության ողջ ճշմարտությունները, մենք թքեցինք բոլոր դոգմաների վրա, մենք մերժեցինք բոլոր դրախտային երազանքները, խարանեցինք բոլոր խաբեբաներին` սպիտակ, կարմիր, սև, ովքեր մարդկային ցեղի համար վաճառքի են հանում «երջանկության» հրաշագործ դեղատոմսերը: Մենք չենք հավատում ծրագրերին, ուրվագծերին, սրբերին ու առաքյալներին. մենք չենք հավատում հատկապես երջանկությանը, փրկությանը,  ավետյաց երկրին:
      Մենք չենք հավատում միակ լուծմանը` լինի այն տնտեսական, քաղաքական կամ բարոյական, մենք չենք հավատում կենաց հարցերի ուղղագիծ լուծմանը, քանի որ ըստ մեր բոլոր սրբությունների հանրահայտ երգիչների՝ կյանքն ուղղագիծ չէ, նրան երբեք չի կարելի համակցել առաջնային պահանջների սահմանափակ հատվածի հետ («Անհրաժեշտ է լողալ», «Հ. և Ե», հ II, էջ 53):
10.Մենք հավերժ քարացած դեմքով մումիա չենք` շրջված մի կողմի, և չենք ցանկանում լինել այդպիսին. մենք չենք ցանկանում կողպվել ձախ կեղծ բարեպաշտության սահմանափակ ցանկապատերում, որտեղ մեխանիկորեն ծամծմում են կրոնն ընդունող աղոթքներին համապատասխան բանաձևեր. մենք մարդ ենք և կենդանի մարդիկ` մեր, թեկուզ համեստ, բաժինը պատմության արարման մեջ ներմուծելու ծարավով առլեցուն («Համարձակություն», «Հ. և Ե», հ. I, էջ 8):
   Մենք փառաբանում ենք բարոյական և ավանդական նախադրյալները, որոնք սոցիալիզմի կողմից մերժված են և արժեզրկված. բայց գլխավորը` ֆաշիստական հոգին փախչում է բոլոր խորհրդավոր գալիքի քմահաճ իպոտեկայից* («Երկու տարի անց», «Հ. և Ե», հ. II, էջ 153):
     Ինչ վերաբերվում է խոսքերին և հասկացություններին` կապված աջի և ձախի, պաշտպանության և վերականգնման, ավանդույթի և զարգացման հետ, ապա մենք չենք շղթայվում անցյալին հուսահատությամբ, որպես փրկության տապանի, սակայն և հապճեպ չենք նետվում գայթակղիչ գալիքի մշուշների մեջ («Համառոտ նախերգանք», «Հ. և Ե», հ. II, էջ 236):
     Ժխտումը, հավերժ անշարժությունը նզովք է: Ես շարժ- ման կողմնակից եմ: Ես ճամփորդ եմ (Ե. Լյուդվիգ, Զրույցներ Մուսսոլինիի հետ, էջ 204):
11.Ընդդեմ դեմոլիբերալների անհատապաշտության, մենք առաջինն ենք հավատում, որ անհատը գոյություն ունի միայն պետության մեջ և միայն ընդունելով պետության անհրաժեշտությունը, և որ քայլ առ քայլ քաղաքակրթության բարդացման հետ միասին անհատի ազատությունն էլ ավելի է սահմանափակվում (Ֆաշիզմի մեծ զեկույցը, 14 սեպտեմբերի, 1929թ., «Հ. և Ե», հ. VII, էջ 147):
        Պետականության զգացողությունը տիրում է Իտալական ժողովրդի գիտակցության մեջ, որը զգում է, թե պետությունը
 
* Իպոտեկա – անշարժ գույքի գրավադրում կամ գրավադրման փոխառություն (ծանոթ. թարգմ.՝ Ս. Հ.):
իրենց միասնության և անկախության միակ երաշխիքն է, որ միայն պետությունն է իրենց տեսակի և պատմության անընդհատությունը գալիքում ներկայացնում (7-րդ տարվա ուղերձը, 25 հոկտեմբերի, 1929թ, «Հ. և Ե» հ. VII, էջ 152):
       Եթե անցած 80 տարիների ընթացքում մենք իրականցրել ենք այսպիսի նշանակալի զարգացում, ապա դուք մտովի կարող եք պատկերացնել և կանխատեսել, որ մոտակա 50 կամ 80 տարիների Իտալիայի առաջընթացը, այն Իտալիայի, որի կենսական ուժի հզորությունն ու շրջապտույտը մենք զգում ենք, իրոք լինելու է վիթխարի, միայն թե մենք կարողանանք պահպանել բոլոր քաղաքացիների համաձայնությունը, եթե պետությունը հաշտարար (արբիտր) լինի քաղաքական և սոցիալական վեճերում, եթե ամեն ինչ պետության մեջ լինի և ոչինչ պետությունից դուրս, քանի որ այժմ չի կարելի անհատին ներկայացնել պետությունից դուրս, բացի միայն անապատի ավազների մեջ իր համար առանձնություն փնտրող վայրենուց (ելույթ Սենատում 1 հուլիսի, 1928թ., «Հ. և Ե», հ. VII, էջ 173):
    Ֆաշիզմը վերադարձրեց պետությանը իր ինքնիշխան գործունեությունը, պնդելով, որ հակառակ դասերի ու կատեգորիաների բոլոր տարբերությունների՝ այն ունի բացարձակ բարոյական արժեք, նա վերադարձավ պետական կառավարմանը, որը դարձել էր ընտրական ժողովի գործադիր մարմին, պետության անձի ներկայացուցչի պատիվն ու կայսերական իշխանության ամբողջությունը, նա ազատեց վարչակարգը ամեն տեսակի կուսակացությունների ու շահերի ճնշումից (Պետական խորհրդում, 22 դեկտեմբերի, 1928թ; «Հ. և Ե», հ. VI, էջ 392)
12. Թող չմտածեն ժխտել ֆաշիստական պետության բարոյական բնույթը, քանի որ ես կամաչեի ելույթ ունենալ այս ամբիոնից, եթե չզգայի, որ ներկայացնում եմ պետության բարոյական ու հոգևոր ուժը: Ի՞նչ կներկայացներ իրենից պետությունը, եթե չունենար ոգի, բարոյականություն, որն իր օրենքներին ուժ է տալիս ու ստիպում քաղաքացիներին ենթարկության:
      Ֆաշիստական պետությունը լիովին պնդում է իր բարոյական բնույթը, այն է՝ պետություն կաթոլիկական, բայց ֆաշիստական, նույնիսկ նախ և առաջ, բացառապես ու գլխավորապես ֆաշիստական կաթոլիկությունը, որը լրացնում է հոգևորը ու մենք դա բացահայտորեն հայտարարում ենք: Թող ոչ ոք չփորձի էլ փիլիսոփայության կամ մետաֆիզիկայի քողի տակ սեղանի վրայի խաղաթղթերը փոխել (ելույթ դեպուտատների պալատում, 13 մայիսի, 1929թ, «Հ. և Ե», հ. VII, էջ 105):
     …Պետություն, որը գիտակցում է իր առաքելությունը ու ներկայացնում է առաջ ընթացող ժողովուրդ, պետություն, որ անընդհատ վերափոխում է նրան, նույնիսկ նրա արտաքին տեսքը: Այս ժողովրդին պետությունը պետք է ասի մեծ խոսքեր, դրդի նրան մեծ գործերի ու գաղափարների, այլ ոչ թե միայն զբաղվի ընթացիկ վարչական գործերով (նույն տեղում, էջ 107)
13.Ազատության հասկացությունը բացարձակ չէ, քանզի կյանքում բացարձակ ոչինչ չկա: Ազատությունը իրավունք չէ, այլ պարտք, նվեր չէ, այլ՝ գրավում, հավասարեցում չէ, այլ՝ արտոնություն: Ազատություն հասկացությունը ժամանակի մեջ փոխվում է: Կա ազատություն խաղաղության ժամանակ, որը չի կարող լինել ազատություն՝ պատերազմական ժամանակ: Կա ազատություն հարուստ ժամանակներում, որը չի կարող թույլատրվել աղքատ լինելիս (ելույթ մարտախմբերի հիմնադրման 5-րդ տարելիցին, 24 մարտի, 1924թ., «Հ. և Ե», հ. IV, էջ 77)
       Մեր պետությունում անհատի ազատությունը չի բացակայում: Նա դրան տիրապետում է ավելի, քան մեկուսացված մարդը, քանզի պետությունը նրան պաշտպանում է ու նա հանդիսանում է պետության մասը: Մեկուսացված մարդը մնում է առանց պաշտպանության (Ե. Լյուդվիգ, Զրույցներ Մուսսոլինիի հետ, էջ 129):
14. Այսուհետ մենք ավետում ենք աշխարհին հզոր միացյալ Իտալական պետության կերտումը, Ալպերից մինչև Սիցիլիա: Այս պետությունը երևակվում է խտացված, կազմակերպված ու միացյալ ժողովրդավարությամբ, որի մեջ ժողովուրդը շարժվում է իր կամքով, քանզի, պարոնայք, կամ Դուք ներս կթողնեք ժողովրդին պետության ամրոցը, և նա կպաշտպանի այն, կամ նա կլինի պետությունից դուրս ու այդժամ նա հարձակում կգործի (Ելույթ դեպուտատների պալատում, 9 դեկտեմբերի, 1928թ, «Հ. և Ե», հ. VI, էջ 77):
        Ֆաշիստական վարչակարգի ժամանակ Իտալական ազգի բոլոր դասակարգերի` քաղաքական, սոցիալական և բարոյական միասնականությունը, իրականացվում է պետության մեջ, միայն ֆաշիստական պետության մեջ (ելույթ դեպուտատների պալատում, 9 դեկտեմբերի, 1928թ., նույն տեղում):
15.Մենք հիմնեցինք Իտալական միացյալ պետություն: Մտածեք, որ Հռոմեական կայսրությունից հետո Իտալիան դադարեց միասնական պետություն լինելուց: Այստեղ մենք հանդիսավոր կերպով հաստատում ենք մեր պետական ուսմունքը (դոկտրինան), այստեղ նույնքան եռանդով ես հաստատում եմ իմ Միլանյան քարաժայռի ելույթի նշանաբանը. «ամեն ինչ պետության մեջ, ոչինչ ընդդեմ պետության և ոչինչ պետությունից դուրս» (ելույթ դեպուտատների պալատում, 26 մայիսի, 1927թ., «Հ. և Ե», հ. VI, էջ 76):
16.Մենք գտնվում ենք մի պետության մեջ, որը վերահսկում է պետության ընդերքում գործող բոլոր ուժերը: Մենք վերահսկում ենք քաղաքական, բարոյական և տնտեսական ուժերը, հետևաբար, մենք գտնվում ենք մի ամբողջական կորպորատիվ ֆաշիստական պետության մեջ…
       Մենք աշխարհին ներկայացնում ենք նոր մի սկիզբ, մենք ներկայացնում ենք մաքուր, կտրուկ, վերջնական հակադրույթը հանուր աշխարհի դեմոկրատիայի, պլուտոկրատիայի*, մասոնության, մի խոսքով` հանուր աշխարհի 1789 թվականի անմահ սկզբի (1926թ. ապրիլի 7-ի ելույթը, «Հ. և Ե», հ. V, էջ 310):
   Կորպորացիայի նախարարությունը չի հանդիսանում բյուրոկրատական մարմին և այնուամենայնիվ, այն միտված է փոխարինելու արհմիութենական հաստատություններին` նրանց անհրաժեշտ ինքնուրույն աշխատանքում, որն ուղղված է իր անդամների կազմակերպմանը, ընտրությանն ու կատարելագործմանը: Կորպորացիայի նախարարությունը մի մարմին է, որի միջոցով կենտրոնում և ծայրամասերում իրականացվում է լիարժեք կորպորացիա` հասնելով տնտեսական աշխարհի շահերի և ուժերի միջև հավասարակշռության: Ձեռքբերումը հնարավոր է միայն պետության ոլորտում, քանի որ նա միայնակ կանգնած է՝ ընդդեմ առանձին դեմքերի ու խմբերի հակադիր շահերին, և ներդաշնակում է նրանց: Այդ պարագայում ձեռքբերումը հեշտանում է, քանի որ բարձրագույն նպատակով գործող բոլոր տնտեսական կազմակերպությունները` ճանաչված, երաշխավորված ու պաշտպանված կորպորատիվ պետության մեջ, ապրում են ֆաշիզմի ընդհանուր ծիրում, այն է` ընդունում են ֆաշիզմի ուսմունքային և գործնական տեսությունը (ելույթ Կորպորացիայի կառավարության բացմանը. 1926թ. հունիսի 31, «Հ. և Ե» հ. V, էջ 371):
       Մենք հիմնադրեցինք կորպորատիվ և ֆաշիստական պետություն, ազգային հասարակության պետություն, պահպանող և վերահսկող պետություն, որը ներդաշնակում և կանոնավորում է բոլոր սոցիալական դասերի շահերը, որոնք ստանում են հավասար պաշտպանություն: Բացի այդ, ինչպես առաջ` դեմոլիբերական կարգերի ժամանակ, աշխատավոր զանգվածները պետությանը դժկամությամբ էին վերաբերվում, պետությունից դուրս էին և ընդդիմադիր, ամեն օր և ամեն ժամ այն համարում էին իրենց թշնամին. այժմ չկա մի իտալացի աշխատավոր, որն  իր տեղը  չփնտրի կորպորացիա-

*Պլուտոկրատիա – հուն. Plutos (հաստատություն) + kratos (իշխանություն) – հարուստների իշխանություն (ծանոթ. թարգմ.` Ս. Հ.)
յում, ֆեդերացիայում, որը չձգտի դառնալ կենդանի մոլեկուլը մեծ, ծավալուն այն կենսունակ մարմնի, ինչպիսին հանդիսանում է ազգային կորպորատիվ ֆաշիստական պետությունը (ելույթ Հռոմ արշավելու 4-րդ տարելիցի կապակցությամբ, 1926թ. հոկտեմբերի 28, «Հ. և Ե», հ. V, էջ 449):
17.Պատերազմը հեղափոխական էր ոչնչացման իմաստով` դեմոկրատիայի դարաշրջանի, թվի, քանակի մեծամասնության դարաշրջանի արյան ծովի մեջ (Ի՞նչ ուղղությամբ է գնում աշխարհը, «Հ. և Ե», հ. II, էջ 265):
18.Տե’ս վերևը` ծանոթ. 13.
19.Ռասան զգացողություն է, այլ ոչ թե իրականություն, 95% զգացողություն (Ե. Լյուդվիգ, Զրույցներ Մուսսոլինիի հետ, էջ 75):
20.Ազգը գոյություն ունի այնքանով, որքանով գոյություն ունի ժողովուրդը: Ժողովուրդը վեր է բարձրանում այնքանով, որքանով այն բազմաքանակ է, աշխատասեր, կարգապահ: Հզորությունն այս եռանդամության արդյունքն է (Վարչակարգի 1929թ. մարտի 10-ի ընդհանուր ժողովում, «Հ. և Ե», հ. VII, էջ 14):
        Ֆաշիզմը չի ժխտում պետությունը. այն պնդում է, որ ազգային կամ կայսերական քաղաքացիական հասարակությունը հնարավոր է միայն պետության մեջ  (Պետություն, Հակապետություն, Ֆաշիզմ, «Հ. և Ե», հ. II, էջ 294):
    Մեզ համար ազգը նախ և առաջ հոգի է, այլ ոչ միայն տարածք:
        Եղել են վիթխարի տարածքներ ունեցող պետություններ, որոնք հետք իսկ չեն թողել մարդկության պատմության մեջ: Ազգը թիվ չէ, քանի որ պատմության մեջ եղել են շատ փոքր, մանրադիտակային պետություններ, որոնք թողել են անմոռանալի, հավերժական կոթողներ՝ արվեստի և փիլիսոփայության ոլորտում: Ազգի վեհությունը այդ բոլոր որակների, բոլոր իրադրությունների զուգակցությունն է: Ազգը մեծ է, երբ իրացնում է իր հոգեուժը (ելույթ Նեապոլում, 24 հոկտեմբերի, 1922թ., «Հ. և Ե», հ. II, էջ 36):   
     Մենք ցանկանում ենք միավորել ազգը ինքնիշխան պետության մեջ. այն վեր է բոլորից և կարող է հակընդդեմ լինել բոլորին, քանի որ իրենից ներկայացնում է ազգի բարոյական անընդհատությունը պատմության մեջ: Առանց պետության ազգ չկա: Այդժամ լինում են միայն մարդկային ամբոխներ` մատչելի ամենայն քայքայման, որին պատմությունը կարող է ենթարկել նրանց (Ֆաշիստական կուսակցության Ազգային Ժողովում, 8 օգոստոսի, 1924թ., «Հ. և Ե», հ. IV, էջ 244):
21.Ես հավատում եմ, որ եթե ժողովուրդները ցանկանում են ապրել, նրանք պետք է կատարելագործեն հայտնի կամքն առ իշխանություն, հակառակ դեպքում` նրանք միայն գոյություն են ունենում, տքնում են կյանքի ծանրության ներքո և ավար են դառնում առավել ուժեղ ժողովուրդներին, ովքեր կատարելագործել են այդպիսի կամք առ իշխանություն (ելույթ Սենատում, 27 մայիսի 1926թ. «Հ. և Ե», հ. V, էջ 348):
22.Ֆաշիզմը վերակոփել է Իտալացիների բնավորությունը, արմատախիլ արել մեր հոգիներից անմաքուր կոշտուկները, ամրապնդել այն՝ ամենայն զոհողության համար, և տվել է Իտալական դեմքին իսկական ուժ ու գեղեցկություն (ելույթ, 1926թ. 25 մայիսի, «Հ. և Ե», հ. V, էջ 346):
        Տեղին է, որ պարզաբանվի ֆաշիստական հավաքակազմի ներքին բնույթն ու խորագույն նշանակությունը: Խոսքը գնում է ոչ միայն ծիսակատարության, այլև՝ համակարգի մեջ Իտալացիների դաստիրակության և ամբողջական տոտալիտար պատրաստվածության կարևորագույն պահի մասին, որը փաստացի հեղափոխությունը համարում է պետության հիմնական և անվիճելի խնդիրը: Եթե պետությունը չի կատարում այդ խնդիրը կամ թույլ է տալիս, որպեսզի այն վիճարկեն, ապա նա հականե-հավանե վտանգի է ենթարկում իր գոյության իրավունքը (ելույթ  Պատգամավորների պալատում, 28 մայիսի, 1928թ., «Հ. և Ե», հ. VI, էջ 156):

(շարունակելի)

ՋՐՀԵՂԵՂԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՈՑ ԱՌԱՍՊԵԼԸ

     Գիտենք, որ Գիլգամեշը, շումերական դյուցազնավեպի հերոսներից մեկը՝ հինգերորդ ՈՒրուկի առաջին հարստության տասներկու արքաներից, գնում էր «անմահների երկիրը» և «սուրբ օրենքների երկիրը»… Ովքեր էին այդ «անմահները» և որո՞նք էին այդ երկրի «սուրբ օրենքները»:
     Անմահներն էին Մանուն և իր հետ յոթ իմաստունները,     իսկ օրենքները Մանուի հեղինակած օրենքներն էին՝ արիների համար: Հայ արիները մուտք են գործել Հնդկաստան այդ օրենքներով: Նաև՝ առասպելով, որը ռուսերեն արձակ տեքստից չափածո թարգմանությամբ (բնագրում չափածո է) կներկայացվի ստորև: Հայ արիների այդ առասպելը Հնդկաստանում էական փոփոխության չի ենթարկվել, բացի նրանից, որ նրա նավը կանգ է առնում Հիմալայներում, մասնավորապես՝ Հիմավաթ սարի կատարին: Այստեղ նա ստեղծում կամ վերաստեղծում է կյանքը երկրի վրա… նաև մարդուն: Մանուն հայ արիների և հետո արդեն հնդիկների աստվածն է, ու վերաստեղծելով մարդուն, պետք է ստեղծեր ի’ր նման: Մինչդեռ գիտենք, որ հազարամյակներ շարունակ այդ լեռնաշղթայի բնակիչները մոնղոլոիդ են (Դալայլամայի և ուրիշ ժողովուրդներ): Իսկ հնդիկ ժողովրդի արիական շերտը եթե արմենոիդ չէ, ապա մոնղոլոիդ էլ չէ: Հայ արիները իրենց նախահայր աստծուն այլ ժողովուրդների մոտ էլ աստվածացնելու համար գնացել են փոխզիջման, որովհետև ՀԱՅԱՐԻ հզոր իմաստունների համար միևնույն չէ՞ր, թե որտեղ է վերաստեղծվել կյանքը, մանավանդ որ դա առասպել էր, իսկ հնդիկների համար Հիմավաթը սուրբ սար է համարվում: Իրականը գոյություն ունեցողը, օրենքներն էին, որոնցով պիտի ապրեին և’ արիները և’ հնդիկները:
       Այդ օրենքներից շատ շատերը գործել և գործում են մեր ազգի ներսում հիմա էլ, որոնցում պարզ դիտվում է մեր բարոյահոգեբանական կերպարը: Օրինակները՝ շա˜տ,  …քնածի վրա չհարձակվելը, թշնամի վիրավորներին օգնելը, ծեր ու մանուկի, կանանց վրա սուր չբարձրացնելը, հյուրընկալելն ու հյուրասիրվելը… էլի կան, շա˜տ-շա˜տ են: Մանուի այս և բազմաթիվ այլ օրենքներն են, մի ստվար օրենսգիրք, որով ապրել է Արմանու (արիման, արյաման (հնդիկներ), էրմանի, հերմանի, արմեն) ազգը: Հնդիկները նույնպես: Ինչու՞ միայն հնդիկները: Այդ օրենքներով ապրել ցանկացողներից մեկն էլ Գիլգամեշն էր, որ ձգտում էր իր ժողովրդի մեջ այդ օրենքներով անմահանալ: Կարելի է, իհարկե, ընդարձակվել, բայց այս մեկն էլ ասեմ. Հայոց բոլոր երեխաներին ասում են մանու-կներ՝ Մանուի որդիներ:
        Համոզված լինելով, որ ջրհեղեղի մասին բուն հայկական առասպելը Մանուինն է, համարձակորեն, իր բնական տեսքով (չափածո), զետեղում եմ Արամ՝ արքայից արքա վիպերգությանս մեջ, և Մանուին իջեցնում Արարատ սարի վրա:
    Խորին խոնարհումով շնորհակալություն եմ հայտնում հնդիկ ժողովրդին, հատկապես արիական շերտին, որ հազարամյակներ շարունակ պահել – պահպանել է Հայոց առասպելը:
ՀԱՏՎԱԾ
ԱՐԱՄ ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ
ՎԻՊԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ
– ՈՒսուցիչ, հաճախ մենք մեր մեծերից, իմաստուններից,
քրմերից նաև ազգ բառն ենք լսում.
Ո՜վ ամենագե’տ, ո՜վ դու’, հզորդ գիտունների մեջ,
մեկնի’ր խնդրում եմ, թե ի՞նչ է ազգը:
– Նախ կասեմ քեզ այն, ինչ տեսանելի, ըմբռնելի է
հասարակ աչքով ու գիտակցությամբ:
Բոլոր ծեսերի մանրամասնական ամբողջությունը,
ավանդույթները սուրբ ու սրբազան ու՝
կտակելը իր սերունդներին:
Սա ձև կթվա. հենց այդպես էլ կա. բայց ամեն մի ձև
իր խորը խորին խորհուրդը ունի,
Որ սովորական աչքով չեն տեսնում, բայց տեսանելի,
հասկանալի է գիտակցականի տեսողության մեջ:
Սրտի տրոփի ու արյան շարժի, ոգեղենի և, բանականության ամբողջություն է ազգ կոչվածը,
Գերխիտ ներուժ է, ինչպես որ սերմի նյութ ու ներուժի
մեկ միասնական ամբողջությունը:
Դեղձը, օրինակ. կարմրաթու˜շ, դեղին, և պտղամիսը
իր համ ու բույրով, պարարտ որդերով…
Կորիզը, սակայն, որ դեղձի սերմն է, դառն է,
ու որդը չի կարողանում այդ սերմը ուտել:
Այն պաշտպանվում է իր իսկ դառնությամբ, ու
 դառնության մեջ էլ պահպանում է իրենից առաջ,
Իրենից հետո եկող դեղձերի կեղևի գույնը ու
պտղամսի համն ու բուրմունքը:
Ո՜վ արքայազն Արմանու երկրի, կորիզը ազգն է,
իսկ պտղամիսը դա ժողովուրդն է իր
համ ու բույրով, որդերով նաև:
Դրա համար էլ աչքի լույսի պես
պետք է պահպանել ազգի ներուժը.
Պետք է պահպանել արդար վարմունքով, ապրելակերպով,
ճշմարիտ խոսքով և օրենքներով,
որ մեզ է հասել իմաստուններից:
Մանուն է դրել այդ օրենքները մեր ազգի համար,
նաև՝ մարդկության:
Մանուն, գերհզոր այդ իմաստունը, երբ աղոթում էր
Արարատ սարի բարձր կատարին,
Կորդվաց լեռների ճգնավորները պարզ տեսնում էին լուսապսակը իր սուրբ գլխի շուրջ,
իրենք էլ էին կանգնում աղոթքի:
Այսպես էր Մանուն, մեծ նվիրյալը,
որ կյանքի օրոք Աստված էր արդեն:
– Մանուի մասին ես քիչ բան գիտեմ. Աստված է, ապա մեր նախնին է նա, մեր ազգն էլ նրա անվամբ է կոչվում.
Արարող Մանու, հակիրճ՝ Արմանու, Արմանու երկիր
և Արմանու ազգ. այսքանը գիտեմ,
ինչը շա՜տ քիչ է, պատմի’ր այդ մասին:
– Իմաստուն երգիչն այստեղ, այդ մասին,
քառասուն հզոր իմաստուններին այս երգն է երգել:
Արևի որդին, Մանուն,
 մեծագույն սուրբ իմաստունը այնքան էր հզոր,
Որ իր կաթնագույն լուսապսակով շատ էր նմանվում
կյանքը արարող մեծ տիրակալին:
Նա իր ավյունի բոցավառումով ու գեղեցկությամբ ճգնավորության առաջ էր անցել իր հորից, պապից:
Մաքուր էր ինքը և ցանկանում էր լինել գերմաքուր,
դրա համար էլ նվիրեց իրեն ապաշխարության՝
Արարատ սարի բարձր կատարին:
Սուրբը կանգնում էր մի ոտքի վրա, ձեռքերը վերև
 աղոթում էր նա, բարձրաձայն, երբ որ քամի չէր խաղում,
Լուռ ու ներփակված, երբ որ քամին էր իր երգը երգում Արարատ սարի բարձր կատարին:
Տաս հազար տարի նա աղոթում էր
սուրբ ճգնավորի մաքուր աղոթքով,
Մարմնի մահացման դաժան ձևերն էր կիրառում սուրբը, անթարթ հայացքով նայելով ներքև:
Մի անգամ, երբ նա լոգանք ընդունեց սարի կատարից
քիչ ներքև եղած լճակի մաքուր ու պաղ ջրերում,
Հետո իր երկար ծամերն հավաքեց ծոծրակի վրա ու կանգնած էր այնտեղ՝ շարունակելով ապաշխարումը,
Մի փոքրիկ ձկնիկ դուրս եկավ ջրից ու
նրան հետևյալ խոսքերը ասաց:
– Ո˜վ, մեծ տիրակալ, ես փոքր ձուկ եմ ու վախենում եմ ուժեղ ձկներից, պետք է օգնես ինձ, ո˜վ ճգնավորդ,
Որովհետև մեծ, հզոր ձկները
միշտ կուլ են տալիս փոքր ձկներին.
այդպես է օրենքը մեր աշխարհում:
Սարսափի խորը, անտակ անդնդում սուզվողիս օգնիր և
հատուցումը կստանաս մի օր:
Արևի որդին, Մանուն, երբ լսեց ձկան խոսքերը,
կարեկցանք ապրեց նրա նկատմամբ:
Մանուն վերցրեց ձկանն իր ձեռքը,
որից լուսնագույն լույս էր ճառագում,
Տարավ, բաց թողեց մի կարասի մեջ, որտեղ որ ջուր կար և
կերակրում ու խնամում էր նրան անդադար:
Մանուն խնամում էր այդ ձկանը որպես իր որդուն,
իսկ ձուկը մեծանում ու մեծանում էր:
Մի օր էլ ձուկն ասաց Մանուին, – Կարասն այս արդեն
փոքր է գալիս, մի քիչ ավելի հարմար տեղ տար ինձ:
Մանուն, գերհզոր այդ ճգնավորը, կարասից հանեց ձկանն ու տարավ շատ ավելի մեծ լճակում թողեց:
Տարիներ անցան, և այդ լճակում ձուկը այնքան էր
մեծացել արդեն, որ տեղը նեղ էր:
Նորից նա դիմեց մեծ ճգնավորին, – լիճն էլ է արդեն
փոքր ինձ համար, տար ինձ և բաց թող Արաքս գետի մեջ:
Մանուն չէր խորշում այդ ձկան հոտից և
ծանրություն էլ չէր զգում կարծես:
 Գրկեց ձկանը, տարավ բաց թողեց Արաքս գետի մեջ, ու
բավարարվա˜ծ, որ այս խնդիրն էլ ինքը կատարեց:
Ժամանակ անցավ, և գետի հունը նեղ եկավ նորից,
և ձուկը դիմեց մեծ նվիրյալին.
– Այս գետն էլ արդեն փոքր է ինձ համար, տար ինձ և
բաց թող մի մեծ ծովի մեջ, ո˜վ մեծ ճգնավոր:
Եվ այն ժամանակ, Մանուն իր ձեռքով
տարավ ձկանը բաց թողեց ծովում:
ՈՒ թեև ձուկը իր չափերով և իր մեծությամբ հարյուրապատիկ մեծ էր իրենից,
Բայց նա ծանրություն չզգաց իր ձեռքում,
և ձկան հոտն էլ բուրմունք էր թվում:
Երբ որ բաց թողեց նրան ծովի մեջ,
ձուկը այս խոսքերն ասաց Մանուին.
 – Ով մեծ ճգնավոր, փրկությանս համար ամեն ինչ արիր, իսկ հիմա լսիր, թե ինչ պիտի անես, երբ որ ժամը գա.
Մեծ ճակատագրի ուժով ամենը, ինչ կա այս երկրում,
թե’ անկենդանը, և թե’ կենդանին,
շարժվողն, անշարժը պետք է կործանվեն.
Մեծ ջրհեղեղի ժամն է մոտենում. դրա համար էլ
ինչ ասելու եմ, օգտակար է քեզ.
Անհրաժեշտ է, որ կառուցես մի նավ շատ ամուր փայտից
և նրան կապես ամուր մի պարան:
Նավում կնստես, քեզ հետ կլինեն թվով յոթը սուրբ իմաստունները, որոնց դու գիտես:
Նավի վրա դու բարձած կլինես բոլոր սերմերը, ջոկ-ջոկ փաթաթված հուսալիորեն, բոլոր-բոլորը, որոնց մասին քեզ ասել եմ արդեն մանրամասնորեն և կսպասես ինձ:
Կանգնած կլինես դու նավի վրա. երբ որ կերևամ,
եղջյուր կլինի իմ գլխի վրա, ու դրանով էլ կճանաչես ինձ,
Կձգես պարանը իմ այդ եղջյուրին. կլողա նավը ջրերի վրա, ես այն կքաշեմ. հավատա խոսքիս և մի կասկածիր:
– Այդպես էլ կանեմ, – պատասխան տվեց Մանուն ձկանն ու բարի ժպիտով ճանապարհ դրեց:
ՈՒ բաժանվեցին նրանք իրարից.
յուրաքանչյուրը իր ճամփով գնաց:
Իսկ հետո արդեն Մանուն հավաքեց բոլոր սերմերը,
փաթեթավորեց, ինչպես որ նրան ասել էր ձուկը,
Հուսալի, ամուր մի նավ կառուցեց նա կաղնեփայտից, բարձեց սերմերը, ծածկեց խնամքով,
ՈՒ ջրհեղեղի ժամանակ նրա նավը լողում էր
հուզված օվկիանի ջրերի վրա:
Մանուն իր միտքը ուղղեց ձկանը, և ձուկը կարծես հասկացավ նրան, շուտով հայտնվեց եղջյուրը գլխին:
Բաց ծովի վրա տեսնելով նրան, արդեն ահռելի
իր մեծության մեջ, Մանուն ճանաչեց:
Հետո պարանը՝ ծայրը օղակով, գցեց եղջյուրին և
ձուկը անտակ ջրերի վրա քաշում էր նավը:
Փոթորիկ եղավ, ալիքներն էին զարնվում իրար
ահեղ թնդյունով, նավը լողում էր փետուրի նման,
Մեկ բարձրանում էր ալիքի վրա, մեկ իջնում ներքև,
նորից բարձրանում:
Եվ ձուկն անում էր անհնարինը, որ չխորտակվի
Մանուի նավը…
Ի˜նչ փոթորիկ էր… . միաձույլ էին ասես աշխարհի չորսը ծագերը իրենց հիմնական, նաև օժանդակ բոլոր կողմերով:
Ջրածածկ էին օդն ու երկինքը, և այն ժամանակ
խառնված էին իրար ամենը, ինչ որ կար երկրում:
Ջրի անսահման տարածության մեջ երկար տարիներ, առանց հոգնելու, առանց տրտունջի ձուկը
քաշում էր Մանուի նավը:
Արարատ սարի կատարը արդեն ելել էր ջրից, ու ձուկը այնտեղ էլ քաշեց նավը և ասաց այն յոթ իմաստուններին.
 – Դուք իմ եղջյուրից հանեք պարանը, կապեցեք ժայռին:
Նրան լսեցին իմաստունները և արագորեն
կատարեցին այն, ինչ ձուկն էր ասել:
Իսկ հետո ձուկը մեղմ, ցածր ձայնով ասաց
այն բոլոր իմաստուններին.
 – Ես Աստվածն եմ Աստվածների, ես տիրակալն եմ ապրողների և ինձնից բարձր ոչ մեկը չկա.
Ես եմ, որ ձկան ձևի մեջ մտա, և
ազատեցի այս մեծ աղետից.
Ես ասում եմ ձեզ. Մանուին, որդուս է վիճակված հիմա վերստեղծելու գործը դժվարին:
Ամեն ինչ նորից պետք է ստեղծել:
Աստվածներին, մարդկանց, նաև դևերին,
շարժվողներին և անշարժներին.
Նա կապրի դաժան ապաշխարություն և
չի սխալվի վերստեղծելիս, ահա սա է իմ ողորմությունը:
Այս ասելուց ետ մի ակնթարթում երկինք բարձրացավ և հնարավոր չէր նրան տեսնելը:
Եվ այն ժամանակ արևի որդին, Մանուն գերհզոր, վերստեղծմանը ձեռնամուխ եղավ:
Նոր էր սկսել, երբ կախարդական գայթակղությունը
զգաց իր ներսում:
Սկսած գործը թողնելով, սուրբը,
նվիրեց իրեն ապաշխարության:
Ճգնավորության դաժան ձևերը հաղթահարելով
ինչպես որ հարկն է, աշխարհն ու կյանքը
վերստեղծելու գործին նվիրվեց:
Նրա հետ էին յոթը սրբազան իմաստունները, ովքեր որ իրենց ոգեղեն ուժով սատարում էին մեծ ճգնավորին:
Եվ այսպես, ահա Արարատ սարի այս սուրբ տեղանքում վերստեղծվեց կյանքն այս երկրի վրա:
Եվ օրենքները վերստեղծվեցին, որոնցով պիտի
շարժվեր կյանքը, – դա Արիների օրենքներն էին:
Այդ անմահների կերտած օրենքը հետո
տարածվեց երկրի ծագերում,
մի մասը եկան այստեղ՝ վերցնելու, մի մասը
մերոնք տարան այստեղից:
Ահա’ այս երգեց այն պսակավոր մեծ իմաստունը, և այստեղ նստած քառասուն հզոր իմաստունները լուռ լսում էին:
Իսկ հիմա՝ այսպես. արդարությունը պահպանվում է միայն օրենքով, դա անհրաժեշտ է, ինչպես խմելու ջուրը,
կամ, ասենք, շնչելու օդը,
Զի, թագաժառանգ, ստի, կեղծիքի, ու նենգության դեմ մարդն անպաշտպան է, եթե չի գործում այդտեղ օրենքը, Իսկ թագավորի, իշխանավորի սրբազան պարտքն է
ազգը պաշտպանել:   

ՄԱՆՈՒ՝ Ռոբերտ Մանուկյան
ՏԵՍԱԿԵՏ

Ա Ր Ա Մ   Ա Շ Խ Ա Ր Հ Ա Կ Ա Լ Ը ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

        Բազմաթիվ անգամ ներողություն եմ խնդրում հայ պատմաբաններից և բնագավառի մանկավարժներից, մասնագետներից, որ համարձակվում եմ որոշակի ուղղումներ առաջարկել և հուշել ներքոգրյալը: Երկար ժամանակ չէի համարձակվում իմ իմացած ճիշտ գիտցածս գրի առնել: Սակայն վերջապես, որոշեցի շարադրել մտքերս:
      Նախ՝ ես պատմաբան չեմ, բայց լավ եմ ուսումնասիրել Հայոց պատմության էջերը: Չեմ ընդունում խորհրդային շրջանի բուհերն ավարտած հայ պատմաբանների ու մանկավարժների ստացած՝ Հայոց պատմությանն առնչվող գիտելիքները,  նրանք ուսուցանել են այնքան, որքան թույլատրելի էր (ԽՍՀՄ-ի գրահրատարակչության և գրաքննադատների կողմից):
       Կրկին ներողամիտ եղեք, որ քննադատական է խոսքս:
    Բռնապետական կայսերական բոլշևիկ-մասոնա-հրեա-  կան և թուրք-բոլշևիկյան քարոզչությունը արգելել ու փակի տակ էր պահում հայ ժողովրդի պատմությունը, հատուկ միտումով ու նպատակով… Եթե ինչ-որ բան թույլատրված էր՝ ապա շատ խեղաթյուրված:
      Ցավոք, այսօր էլ տարրական և միջնակարգ դպրոցնե-  րում հայ ժողովրդի պատմությունը երեխաներին ուսուցանում են բազմաթիվ սխալ, նպատակայնորեն աղավաղված տվյալներով… սակայն, սա առանձին և ծավալուն նյութ է:
       Անցնեմ բուն թեմային:
     Բյուր փառք ու պատիվ հայ մեծ պատմաբան Մովսես Խորենացուն, շատ լավ ուսումնասիրող, «Արամ Աշխարհակալ» գրքի հեղինակ՝ Սասուն Վարդանյանին (ասեմ, որ նրան ընդհանրապես չեմ տեսել ու չեմ ճանաչում), որ 30 տարի ուսումնասիրել և գրել է «Արամ Աշխարհակալ» պատմավեպը, որում բացահայտված են հայ ժողովրդի պատմության շատ մութ էջեր…
        Արամը Հայկյանների 7-րդ գահակալն էր, որ գահակալեց Ք.Ծ.ա. 875-824թթ.: Եթե առաջնորդվենք, որ հայ ժողովրդի պատմությունը սկսում է Նոյ-Նահապետից, ապա այսպես է.
       Մեր Հայկ Նահապետը որդին էր Թորգոմի.
       Թորգոմը թոռնորդին էր Հաբեթի,
       Հաբեթը որդին էր Նոյի:
              Հայկից սերվեցին՝
                     Արամանյակը՝ Հայկի որդին,
                     Արամայիսը Արամանյակի որդին,
                     Ամասյան Արամայիսի որդին,
                     Գեղամը Ամասիայի որդին,
                     Սիսակը Գեղամի որդին,
                     Հարման Սիսակի որդին,
                     Արամը Հարմայի որդին,
                     Արա Գեղեցիկը Արամի որդին…
     Ք.Ծ.ա 875թ. Հայաստանը կարճ մի շրջան հարկատու դարձավ Մարաստանին: Իսկ՝
ա) Ասորեստանը հարավից,
բ) Փռուգյան հյուսիս-արևմուտքից,
գ) Կիմերները, սկյութները, հոները և լեռնականները հյուսիսից,
դ) Միացյալ թագավորությունը արևմուտքից,
ե) Մարաստանը արևելքից.
սպառնալիք էին ստեղծել Հայոց երկրի գոյության համար:
        Եվ հենց այդ ճակատագրական պահին ասպարեզ մտավ Արամ Աշխարհակալը, Հարմայի որդին (ասորական աղբյուրներում՝ Արամեն): Նա՝ Արամը, կարճ ժամանակում կազմակերպեց երկրի պաշտպանությունը և առանձին-առանձին՝
ա) Ծնկի բերեց Մարաստանին, ավազակապետ Նոքար Մադևսին, որին մարտի դաշտում գերելով բերեց Արմավիր ու գլխից մեխեց մայրաքաղաք մուտք գործող պարսպից՝ ի ցույց բոլոր այն երկրների դեսպանների, որոնք գտնվում էին Արմավիրում,
բ) Ծնկի բերեց Ասորեստանին (թագավորն էր Սալմանսարը, զորքերի հրամանատարը՝ Բարշամը, հեծելազորային հրամանատարը՝ Տուրտանը),
գ) Հաղթեց հյուսիսային ցեղերին՝ կիմերներին, սկյութներին, հոներին…
դ) Հաղթեց փռուգյացիներին,
ե) Նվաճեց ողջ արևելքը, աֆրիկյան Լիբիան,
զ) Նվաճեց Եվրոպան,
Իսկ արևմուտքի ամենահզոր, 40 ցեղերի նվաճած Քաղիան և եգիպտացիները իրենց հավատարմությունը հայտնեցին Արամին և նա հռչակվեց Արամ Աշխարհակալ:
        Արամը գահակալվեց 51 տարի, որը հրամայականի պես պահանջում է մեր պատմաբաններից, որպեսզի մանրախնդրորեն անդրադառնան այս հզոր աշխարհակալի կյանքին ու գործունեությանը:
       Արամից սերվեց Արա-Գեղեցիկը, որը Մարդ-Աստված էր, իսկ Արամը կենդանի Աստված էր ողջ մարդկության համար,  և նա ուրիշ աշխարհակալների նման երբեք դաժանություններ չցուցաբերեց հպատակ ժողովուրդների նկատմամբ:
      Նա Է-Արար որդի էր՝ սերված Աստվածների աղխից: Արամը մեծագործ էր, որին շատ ցեղեր պաշտում էին որպես կենդանի աստված, նա կոչվում էր ռազմի, կրակի ուժի և բեղունության աստված և տարբեր լեզուներով անվանվում էր՝ «Էա Ադոնիս» Թամազ… աստված:
      Հայկազյան ցեղը մեկ ու կես հազարամյակ երկրպագել է Արամ Աշխարհակալին, և այս փաստը չգիտես թե ինչու մեր պատմաբանների «սրատես» աչքից «վրիպել» է: Հայկյան Աստված՝ այդ մեծագործի մասին, կամ քիչ են գրել, կամ… չեն ուսումնասիրել խորապես:
     Պատմաբանները մի կողմից, Նաիրի Զարյանը՝ մի այլ,    գրի են առել «Արա-Գեղեցիկ և Շամիրամ» պատմավեպը, ոչ մի տեղ չնշելով, թե ումից էր սերված Արան: Ոչինչ չունեմ առարկելու… Աստվածները միայն կարող են Աստված ծնել:
       Արամի գահակալության տարիների ընթացքում Հայաստանում չի եղել աղքատություն, նա մեծ հայրենասեր ու հայասեր էր, դա փաստվում է նաև նրա վարած արտաքին դիվանագիտական գործերով: Օտար երկրների դեսպաններին նույնիսկ պետական հարցերով նա չէր ընդունում այնքան ժամանակ, մինչև որ այդ դեսպանները հայերեն չսովորեին: Նա հայի հասցեին հնչած վատ արտահայտության համար անմիջապես կախաղան էր բարձրացնում ցանկացած մարդու: Եվ մեծ սեր տածելով՝ Հայոց երկիրը շենացրեց ու արժանացրեց մեծ փառքի…
        Թող մեր այսօրվա իշխանավորները սովորեն մեր սիրելի Արքաներից, թե ինչպես պիտի սիրեն իրենց ազգին, լեզուն, հայրենիքը, հոգ տանեն ժողովրդի սոցիալ-տնտեսական, առողջապահության, կրթության մասին և ազգի անվտանգության երաշխավորները դառնան: Նաև շենացնեն Հայաստանը, ետ բերեն կորցրած տարածքները, պաշտպանեն ազատագրվածները, մշակեն ազգային գաղափարախոսություն, օտար գաղափարներին տեղ չտան, որքան էլ մեր ժամանակներում դժվար է խույս տալ, լինեն մեծ դիվանագետներ, և քանի որ մենք Արարիչ Արամազդ Արամի զավակներն ենք, չընդունեն օտար աստվածներին, նրանց աղանդներին (մորմոններ, եհովայի վկաներ, սոդոմականներ…) և այլն: Առաջնորդեն, որ դառնանք մեր Արիական արմատներին, Հայոց ակունքներից սնվեն.ք..
       Այո’, Արամ Աշխարակալն իր գահակալության 51 տարիների ընթացքում փառքի գագաթնակետին հասցրեց հայությանն ու Հայաստանին:
       …Հյուսիսային ցեղերի դեմ տարած հաղթանակից հետո, Հյուսիսային Կովկասի՝ Հայաստանի ծայրամասում (այժմ՝ ՌԴ տարածք), կառուցել տվեց Արամաշեն բերդ-ամրոց քաղաքը, որն այսօր անվանվում է Արմավիր, (ԸՐՎՈՉՌՐ), կառուցել տվեց Հայկաշեն քաղաք-ամրոցը, որը հետագայում այդ ժողովուրդներն իրենց անունով կոչեցին Հայկոփ, որը հետո  դարձավ Մայկոպ (ԾՈռՍՏտ), Սև ծովի (Պոնտական ծով) ափին կառուցել տվեց նավահանգիստ ամրոց՝ Փոյթ նավահանգիստը, այժմ կոչվում է Փոթի քաղաք: Արամ այդ քաղաքի անունը կոչեց մայրաքաղաք Արմավիրի «Սոսյաց անտառի»՝ Պայազատների դպրոցի իր ընկերոջ՝ Փոյթ իշխանի անունով: Արմավիր, Մայկոպ, Փոթի, նաև Բաքու քաղաքները կառուցվել են Ք.Ծ.ա. 875 թվականից հետո ընկած տարիների ընթացքում: Արամը կառուցել տվեց Բագին քաղաք ամրոցը Վրկանա թերակղզու վրա, հետագայում անունը գողացան  այլ ցեղերը և անվանակոչեցին՝ Բաքու: Արամի կենդանության օրօք, նրա անունով աշխարհում կառուցվեցին բազմաթիվ քաղաքներ:
    …Հավատարիմ քրմեր՝ Էլեպուրը և Կադնոսը գտան և հայտնեցին Արամին նավթի ու գազի գյուտը, որը կիրառվեց հայոց բանակի հետագա սպառազինության մեջ և դարձավ հայոց հաղթանակների գրավականը: Նա կատարելագործել տվեց Մեծամորի մետաղագործական արտադրությունը: Հատուկ ուշադրություն էր դարձնում գիտությանը, մանավանդ՝ աստղագիտությանը: Համաշխարհային Քրմությունը (Քրմությունը՝ ինչպես ներկայիս Գիտությունների Ազգային Ակադեմիան) դարձրեց Հայկական Պետության Քրմություն:
       ՔԾա 801 թվականին Կիլիկիայի միջերկրական ծովի ափին (Գամպուլա) հավաքվել էին աշխարհի բոլոր երկրների հպատակ ցեղապետերը՝ Աշխարհակալին իրենց հնազանդությունը հայտնելու և ընծաներ տալու համար: Արամին մոտեցավ նաև Հայոց աշխարհի մեծ իշխան, Արամի հորաքրոջ որդի Մուշեղ Իշխանը և խնդրեց, որ իրենից ընծա ընդունի իր կառուցված քաղաքը Արամի անունով կոչելու պատիվը, սակայն, Արամն առաջարկեց քաղաքի անունը կոչել Մշուշ քաղաք՝ Մշուշ մեծ իշխանի անունով (Ք.Ծ.ա. 801թ., այսօրվա Մուշ քաղաքը ):
* * *
     Մի փոքրիկ տեղեկանք էլ հին դարերի քաղաքների անուններից, որոնց ծագումը հայտնի չէ նույնիսկ շատ պատմաբանների: Այսպես՝ Հին Հայաստանում բացի Հայկազուններից կար էլի մի ազդեցիկ ցեղ, որը կրում էր Անյաս անունը: Անյասների իրավասության տակ էր Ազգային Քրմությունը և գլխավոր դատավորի իրավունքը: Հայկազուններին պատկանում էր Մեծ Հայքը, իսկ Անյասներին՝ Բարձր Հայքն ու Կիլիկիան: ՈՒրեմն մեր հին մայրաքաղաք Անին կոչվում է Անյասների ցեղի Աստծո անունով: Իսկ որտեղի՞ց է առաջացել Կարս քաղաքի անունը: Ք.Ծ.ա. Բարձր Հայքում եղել է Անյասների ցեղից սերված՝ Կար անունով կողմնապետ, որի անունով ստեղծվել է Կարը, որն էլ հետագայում կոչվեց՝ Կարս (նաև՝ Ղարս)… Արամի մահից հետո, շուրջ 300 տարի աշխարհի ժողովուրդները խոսել են հայերեն:
       …Ք.Ծ.ա. Հին Հայաստանում մեծ առաջընթաց էր ապրում մշակույթը, գիտությունը: Հայաստանում մետաղ էին ձուլում, զարգանում էր աստղագիտությունը, գրի էին առնվում մետաղների «ֆորմուլաները», պղնձից ստանում էին բրոնզ, երկաթը դարձնում էին պողպատ, պատրաստում էին սրեր-թրեր, նիզակներ, վահաններ ու մարտակառքեր… խոսում էին աստղերի հետ, ուսումնասիրում էին տիեզերքը… և այս ամենը հայերեն գիր-գրականությամբ: Ին՞չ եղան մեր պատմության, մշակույթի ու գիտության մատյանները, ու՞մ չար ձեռքերով ոչնչացվեցին այդ բոլորը: Հին աշխարհի պատմության մեջ կայացած առաջին աշխարհակալ պետության, նրա հզորության ու պատմության մասին չի նշվում ոչ մի պատմության գրքում, այդ թվում՝ հայոց պատմության: Այնինչ, այդ ժամանակներում եղել է աշխարհի քարտեզագրություն, որտեղ տպված էր Անտարկտիդան (իհարկե՝ ոչ այդ անվանմամբ), նշվել է Կանաչ Աշխարհամասը, գծվել են ծովեր, գետեր, լճեր, լեռներ… նշվել են այլ տեղանուններ (ակադեմիկոս և աստղագետ Պարիս Հերունի՝ հեռուստատեսային հաղորդում, որտեղ նա ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում՝ գիտնականների առաջ):
     Գուցե այս բոլորի համար պատասխան տա հայ առաքելական եկեղեցի՞ն, եթե իրոք ծառայում է հայ ժողովրդին: Քրիստոնեությունը ընդունելուց անմիջապես հետո վերացվեցին վերը նշված այն բոլորը, որոնք հին Հայ-Արիական ցեղի փառքն էին ու հիմքը, ավելի քան 15 հազար տարիների հերոսական անցյալը: Համոզված եմ, որ աշխարհը կարթնանա, սուտն ու կեղծիքը կբացահայտվեն  և մեջբերում եմ Հ. Թումանյանի «Չարի վերջը»-ից հետևյալը.
                        Որքան էլ որ լինես զգուշ,
                        Չարի համար թե վաղ թե ուշ.
                        Սա է վերջը աղա աղվես…
     Ահավասիկ, երևի մի օր իմ կամ մեկ այլ մեկի կողմից հանգամանալից կգրվի, թե որ ժողովրդի դավադիր ձեռքով ոչնչացվեց այդ ամենը: Ինչպես մի ազգի անունով հնարովի սուրբ գիրք գրվեց և ամեն ինչ վերագրվեց նրանց, իբրև նրանք աստծո ազգն են, իսկ մյուսները՝ հողածիններ են… Դեռ նոր է բացահայտվելու կեղծիքը: Այս բոլորը կատարվեց  խորը մտածված ու հետևողական կերպով և ամենամեծ հալածյալը դարձավ նրանց միակ խոչնդոտողը՝ Արարչական Հայ-Արիական տեսակը: Եվ կեղծ ընտրյալներն այսօր էլ շարունակում են իրենց չար գործը…
        Ես փոքր մարդ եմ, բայց քննադատում եմ այս բոլորը, որովհետև լռելու իրավունք չունեմ, ինչպես ամեն ազգային-բարոյական մարդ, ու համոզված եմ, որ մենք վերջապես կզգանք, որ խաբված ենք և կկրկնենք մեծն Չարենցի անմահ խոսքը.
                  Ով Հայ ժողովուրդ քո փրկությունը
                  քո հավաքական միասնության մեջ է:
      Պառակտելով, հայ ժողովրդի մեջ տարբեր գաղափար- ներ մտցնելով, ազգը շերտավորելով, մասնատելով, արհեստական սով և բարդություններ ստեղծելով ազգը պահում են մշտական ճգնաժամի մեջ, ստիպում բռնել գաղթի ճանապարհը, որպեսզի վերջնականապես հայաթափվի Հայաստանը, որպեսզի հասնեն իրենց վերջնական հաղթանակին: Այս բոլոր չարագործությունները, նաև՝ 1915-1923թթ. ցեղասպանությունը, կազմակերպեցին նույն ուժերը, բզկտեցին Հայաստանը, ստեղծեցին անպատիժ ու մեծ Թուրան՝ Թուրքիա և Ադրբեջան՝ պատմական հայկական հողերի վրա,  իսկ մի մասի վրա էլ՝ Վրաստան կոչվող պետություն: Այս բոլորը մեզ դաս պիտի լինի սիրելի հայեր, այրեր ու մայրեր, հայ երիտասարդություն, դուք եք Հայաստանի վաղն ու ապագան, մի տրվեք օտարածին գաղափարներին, հպա’րտ եղեք, որ Հայորորդիներ եք, հպա’րտ եղեք, որ Արիացի եք, այդ տիտղոսը ձեզ Արարիչ Աստվածն է տվել և Արարիչ Աստծո կամքով մենք զորանալու, հավերժելու առաքելություն ունենք: Պիտի վերագտնենք մեր վաղեմի փառքը, քանզի ըստ մեր նախնիների և հին աստվածային գրքերի՝ մեր առաջ նոր փրկության դարաշրջան է բացվում 2008-2012թթ.՝ Ջրհոսի դարաշրջանում, որը տևելու է 1160 տարի, լինելու է Հայոց Վերածննդի դարաշրջան…
       Ին՞չ է հարկավոր անել: Դիմում և աղերսում եմ աշխար-  հի ողջ Հայությանը, մենք՝ Հայ-Արիներս, միշտ արարել ենք ողջ մարդկության համար և արարում ենք այսօր էլ, ուրեմն ինչքա՞ն պետք է դեռ անհեռատես լինենք ու հանդուրժենք այս ոճրագործ ուժերի հարձակումները…
     Մի՞թե մեր ժողովուրդը այլևս չունի իմաստություն և արիություն, իհարկե ունի’, եթե իրապես ցանկանա: Մեկ նախապայման կա՝ կերտել ազգային – ազգայնական անկախ պետություն:
        Մենք  Արարչական Ազգ ենք և կհաղթենք մեր Արամ-Արամազդ Աստծո զորությամբ, Հայոց Ար, Վահագն, Միհր, Տիր, Վանատուր… աստվածները և Հայոց աստվածուհիներ Անահիտը (աշխարհի Աստվածամայր), Ասղիկը, Նանեն, Ծովինարը… մեզ պահապան, փա՜ռք տանք նրանց, հավատա’նք միմյանց և վերականգնե’նք Հայոց Փառքը:

Արամ Ավագյան
ՀՅԴ անդամ

ՈՒ Խ Տ Ա Գ Ի Ր Ք
(գիրք առաջին)
Ծ  Ա  Գ  ՈՒ  Մ  Ն  Ա  Ր  Ա  Ն
(Արարատյան Դիցաբանություն)                 

(սկիզբը՝ թիվ 11(22),12(23),13(24),14(25)-ում)

ԱՍՏՎԱԾԱԴԻՐ  ՕՐԵՆՔԸ
       Միայն ուժեղները վերապրեցին Ջրհեղեղը: ԵՎ նրանք իրենց վերջին գիշերն էին անցկացնում Մասիսի գագաթին: Վաղ լուսաբացին նրանք պետք է իջնեին այնտեղից: Բոլորը քնած էին: ԵՎ միայն Մանն էր արթուն: Նա անհանգիստ էր՝ պետք է սկսվեր նոր կյանք, և ինքն էր պատասխանատու Արայի առաջ իր Ցեղի համար: ԵՎ գիշերային մթության մեջ, ձեռքերը պարզած երկինք, դիմեց Արային.
     – Ո՜վ, Հա՛յր իմ, Արա՜, գարուն բերեց Վահագնը Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Ինչպե՞ս կառավարեմ ես Արիներին, որ նրանք աստվածային կյանքով ապրեն:
        Լսեց Մանի կանչը Արան և նրա մոտ ուղարկեց Արտի Աստված Միհրին: ԵՎ Արտավազդ Միհրը Արարչի Պատվիրանը հաղորդեց Մանին.
      – « Ո՜վ, Արի Մա՛ն, դու աստված ես, թեև՝ երկրային: ԵՎ դու աստվածամարդերի Ցեղը պիտի նորոգես: ԵՎ քո սերունդները քո անունով կկոչվեն Արմեն: Անմահ Աստվածները մշտապես կհովանավորեն քո Արմեն Ցեղը: Բայց գիտցի՛ր՝ հենց այն օրը, երբ քո սերունդները ուրանան Արարչին և Անմահ Աստվածներին, հենց նույն օրը կզորանա Վիշապը ու կիջնի Երկիր: ԵՎ Չարի Տիտանները Վիշապի զորությամբ կուժեղանան և մեծագույն չարիք կբերեն քո Ցեղին:
        Աստվածամարդերի Նահապետն ես դու: ԵՎ Արտի Օրենքով պիտի առաջնորդես դու քո Ցեղը: Աստվածադիր օրենքն է դա: Աստվածադիր Օրենքը պաշտպանում է ծագումը, արյունը, ոգին, արարումը:
     Հայր Արայի կամքով, Ցեղը պատասխանատու է Արայի առաջ. Ազգը պատասխանատու է Ցեղի և Արայի առաջ. Տոհմը պատասխանատու է Ազգի, Ցեղի և Արայի առաջ. Ընտանիքը պատասխանատու է Տոհմի, Ազգի, Ցեղի և Արայի առաջ. անհատը պատասխանատու է Ընտանիքի, Տոհմի, Ազգի, Ցեղի և Արայի առաջ: Այդ պատասխանատվության զգացողությունն է մայրը բոլոր տեսակի առաքինությունների: Իսկ իրավունքն առանց պատասխանատվության՝ անբարոյականություն է, և դա է մայրը բոլոր տեսակի ոճիրների:
        ԵՎ ինչպիսի օրենքներ էլ որ սահմանես, գիտցի՛ր, որ այդ բոլոր օրենքները պիտի բխեն այն հիմնական սկզբունքից, որ որպես Արարչական Պատվիրան հաղորդում եմ քեզ:
       Ցեղի և Ազգի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ցեղինն է. Ազգի և Տոհմի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ազգինն է. Տոհմի և Ընտանիքի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Տոհմինն է. Ընտանիքի և անհատի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ընտանիքինն է:
       ԵՎ գիտցի՛ր, ո՜վ, Մա՛ն, թեև Աստվածադիր Օրենքը Արայի կամքով ես եմ հաստատում, բայց այդ Օրենքը անարդյունք կլինի, եթե չօծվի Վահագնի զորությամբ»:
    Մանի թափորը իջավ Մասիս սարից, ու նորից կյանքը սկսվեց Արարատում: Հարսները Վահագնանման զավակներ էին ծնում՝ ուժեղ, առողջ, գեղեցիկ:  Արի Մանի անունից առաջացավ և Արմեն՝ Աստվածամարդիկ, Ցեղանունը: ԵՎ Արիների՝ Արմենների, Ցեղը նորից բազմանում էր Արարատում: Արիները ապրում էին որպես աստվածներ և ապրում էին աստվածավայել վարքով ու երջանիկ էին: ԵՎ Արիներին Արտի օրենքներով էր կառավարում Նահապետ Մանը: ԵՎ Անմահ Աստվածներն էին հովանավորում նրանց:
    Աստվածամայր Անահիտը հովանավորում էր ամեն մի ծնունդ և պահպանում էր մանուկների առողջ ծիծաղը: Ամենազոր Վահագնը հալածում էր տկարությունը Արիների միջից և աստվածային Զորությամբ սնում էր նրանց: Սիրավառ Աստղիկը աստվածային Սիրով իրար էր կապում Արիների սրտերը: Արտավազդ Միհրը պահպանում էր Արի սերունդների աստվածավայել վարքը: Ճարտարագետ Տիրը աստվածային իմաստություն էր ուսուցանում Արիներին: ԵՎ Հայր Արան իր բարձունքից գոհունակությամբ ժպտում էր, տեսնելով իր երկրային սերունդների երջանիկ կյանքը:

ԶԱՏԻԿ
      Սակավաթիվ Արիները Նահապետ Մանի առաջնորդությամբ իջան Մասիս սարից: Գարուն էր, գարնանային արևը ժպտում էր Երկրին, և Արարատի հողը, սիրո կարոտով ու բեղմնավորման տենչով, սերմնացաններին իր գիրկն էր կանչում:
        Արիները սկսեցին վարել հողը: Բայց շուտով նկատեցին, որ դաշտերում խոտ ու ծաղիկ, որ նոր ծիլ էին տվել, գորշությամբ էին ծածկված: Չկար ոչ մի գույն. բոլոր գույները խառնվել էին իրար, և մի ընդհանուր գորշություն էր տիրում:
       Մտահոգվել էին Արիները: Նրանք դիմեցին Մանին.
      – Ո՜վ, Արիների Նահապե՛տ և սիրելի՛դ Անմահ Աստվածների: Այս գորշությունը մահ կբերի Արարատի բնությանը: Ինչ էլ որ ցանենք, միևնույն է՝ պտուղը գորշ ու լեղի է լինելու: Գույները չքացել են Արարատից: Ասա, ինչպե՞ս զատենք  գույները:
     Նահապետ Մանը զոհ մատուցեց Աստվածամայր Անահիտին:
       – Ո՜վ, Մայր Անահի՛տ, – դիմեց Մանը, – դու, որ Մայրն ես ամեն երկունքի, ամեն ծնունդի, քո մայրությամբ վանիր գորշությունը Արարատից, զատիր գույները, որ քո մայրության պտուղները լինեն բազմագույն, բազմահամ, բազմահոտ:
    Աստվածամայր Անահիտը լսեց Մանի կանչը ու եկավ      նրա մոտ:
      – Զավա՛կս, – ասաց Անահիտը, – Վիշապը իր թույնով վարակել է ամենը Արարատում և գորշություն տարածել: Կորել են գույները: Այդ գույները Յահվահը պահում է իր ստորգետնյա թագավորության մեջ: Միայն դու կարող ես դրանք հանել գետնի տակից:
      – Ո՜վ, Մա՛յր, – ասաց Մանը, – թեև երկրային, բայց աստված եմ ես և ես կբերեմ այդ գույները Յահվահի մոտից, եթե քո օրհնությունը ստանամ:
     – Ես իմ մայրական օրհնանքն եմ տալիս քեզ, որդի՛ս, – ասաց Անահիտը, – և լսիր ինձ: Մի Հազարան Հավք կա, որն իմ կամքով ապրում էր Արարատում և բարձր լեռների գագաթին բույն էր դրել: Նա գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները արևի ճառագայթների հետ ձուլում էր իր շողերը: Դյութիչ ձայնով երգում էր նա և բազմագույն ձվեր ածում, որով և անընդհատ նորոգում էր Արարատի գույների թարմությունը: Այժմ այդ Հավքը գերված է Յահվահի ստորգետնյա թագավորության մեջ: Այդ Հավքը պիտի բերես դու: Տե՛ս՝ Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսինն է երկնքում: ԵՎ եթե այս լիալուսնին հաջորդող արեգօրը չբերես Հավքը, Արարատի հողը կամլանա և այլևս գույներ չի ընդունի իր մեջ: Քեզ մնացել է միայն մեկ օր:
       ԵՎ Մանը գնաց Հազարան Հավքը բերելու: Նրա հետևից հնչում էին մայրերի, կույսերի, մանուկների հաղթության մաղթանքները: Նրան շրջապատող նախնյաց սուրբ ոգիները շշնջում էին հաղթության մաղթանք: Սարեր ու ձորեր արձագանքում էին հաղթության մաղթանք: ԵՎ Մանի սիրտը լցվում էր զորությամբ և հաղթանակի հավատով:
        Մանը բարձրացավ Մասիս սար: Զոհ մատուցեց Հայր Արային և Ամենազոր Վահագնին:
       – Ո՜վ, Վահա՛գն Ամենազոր, – կանչեց նա, – Մայր Անահիտի Օրհնությամբ ես գնում եմ Յահվահի հետ մենամարտելու և Հազարան Հավքը բերելու: Դու էլ օծիր իմ թուր-կեծակին:
       Վահագնը եկավ նրա մոտ և ասաց.
     – Ո՜վ, քաջդ Մա՛ն, դու չգիտե՞ս, որ Յահվահը զորավոր Աստված է: ԵՎ դու, թեև աստված ես, բայց երկրային ես և շատ ես զիջում նրան քո ուժով:
      – Ո՜վ, Վահա՛գն Ամենազոր, – ասաց Մանը, – ես Արի եմ, Հայր Արայի արյունը ունեմ իմ մեջ: Եվ ստացել եմ Մայր Անահիտի Օրհնությունը, մեր մայրերի, մանուկների ու հարսների մաղթանքն եմ ստացել, ես ստացել եմ իմ նախնիների սուրբ ներշնչանքը: Էլ ի՞նչ զորություն կդիմանա այդ բոլորին:
       – Իրոք դու շատ մեծ զորություն ունես քո մեջ, ո՜վ, Արիների առաջնո՛րդ, – ասաց Վահագնը, – Հայր Արայի կամքով ես էլ իմ Զորությունն եմ տալիս քեզ մի օրով: Գնա, Մեծամարտիր Յահվահի հետ, ինչպես վայել է Անմահ Աստվածներին:
      Ապա Վահագնը կանչեց մի հսկա արծվի՝ քանի հարյուր տարեկան, որ քանի հարյուր անգամ շրջել է ամբողջ Երկիրը և ծանոթ է ամեն անկյունին:
     Արծիվը իր թևերի վրա տարավ Մանին: Երկար թռավ և հասավ աշխարհի ծայրը: ԵՎ իջավ արծիվը մի մենավոր ու սև լեռան մոտ:
       – Ո՜վ, Յահվա՛հ, – կանչեց Մանը, – ես եկել եմ Մեծամարտելու քեզ հետ, դո՛ւրս արի ասպարեզ:
     Ոչ մի ձայն չկար: Մանը իր թուր-կեծակիով հարվածեց լեռանը: Լեռը պատռվեց, և բացվեց մի ընդարձակ անձավ, որի մեջտեղում մրափում էր Յահվահը:
       – Արթնացի՛ր, Յահվա՛հ, – կանչեց Մանը:
    Նրա ձայնը ահավոր արձագանք տվեց անձավի մեջ,     բայց Յահվահը չէր զարթնում: Շփոթվել էր Մանը՝ ժամանակը ուշ էր, իսկ Յահվահը չէր զարթնում, որ կռիվ անեն: Նա օգնության կանչեց արծվին: Արծիվը կտցահարում էր Յահվահի մարմնի տարբեր մասերը, բայց ապարդյուն: Վերջը արծիվը խուտուտ տվեց նրա թևատակին, և Յահվահը անմիջապես վեր թռավ: Նա տեսավ Մանին, որ թուր-կեծակին ձեռքին, կանգնած էր իր դիմաց:
        – Ո՜վ, Արի Մա՛ն, – հեգնեց Յահվահը, – դու հյո՞ւր ես եկել ինձ մոտ, թե՞ կռվի: Թե հյուր ես եկել՝ անկոչ ես, թե կռվի ես եկել՝ անզոր  ես:
       – Ես կռվի եմ եկել, Յահվա՛հ, – ասաց Մանը, – կա՛մ տուր ինձ Հազարան Հավքը, կա՛մ էլ դուրս եկ Մեծամարտենք, ինչպես վայել է աստվածներին:
    Ծիծաղեց Յահվահը: ՈՒժգին փչեց, որ շնչով տապալի Մանին: Նրա շնչից մեծ փոթորիկ բարձրացավ Երկրի վրա, բայց Մանի մեջ Վահագնի Զորությունն էր՝ նա մնաց կանգուն: Զարմացավ Յահվահը: Իր բերանից բոց արձակեց, որ այրի Մանին: Այդ բոցը հրաբխացած պատեց ամբողջ Երկիրը, բայց Մանի մեջ Վահագնի Զորությունն էր՝ նա մնաց անվնաս: Շատ զարմացավ Յահվահը և ասաց.
      – Արի Մա՛ն, դա քո շնորհքը չէր, որ դիմացար իմ շունչին ու կրակին. քո մեջ Վահագնի Զորությունը կա: Բայց ասա ինձ, ինչո՞ւ քո թուր-կեծակիով չխոցեցիր ինձ, երբ ես քնած էի, չէ՞ որ Վահագնի Զորությամբ դու կարող էիր ինձ տապալել:
       ԵՎ Մանը պատասխանեց.
      – Ես Արի եմ՝ երկրային աստված, և ինձ վայել չէ քնածի վրա սուր բարձրացնել:
       ԵՎ Յահվահը ասաց.
      – Անմահ Աստվածը երկրային աստծուն չի կարող զիջել վեհանձնության մեջ: Ես քեզ կտամ Հազարան Հավքը: Բայց գիտցի՛ր, որ ես դարձյալ թշնամի եմ քեզ և քո Ցեղին:
     Արի Մանը վերցրեց Հազարան Հավքը և լույս աշխարհ ելավ: ԵՎ արծիվը իր հուժկու թևերով Մանին հասցրեց Արարատ հենց Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող արեգօրը լուսաբացին:
     Արիները, որ ամբողջ գիշեր սպասում էին Մանին, շատ ուրախացան: Մանը Հավքին դրեց գետնին փռած հարդի վըրա, Հավքը ճառագում էր ծիածանի գույներով: ՈՒ երգեց Հավքը ու երգելով ձվեր ածեց՝ բազմաթիվ, բազմագույն: Արիները ուրախությունից թռչկոտում էին: Ձվերը ձեռքերին բռնած պարում էին, երգում և փառաբանում Հայր Արային, Մայր Անահիտին, Ամենազոր Վահագնին: Փառաբանում էին նաև իրենց նահապետ Մանին:
      Անահիտը նույնպես ուրախ էր: Նա իջավ Արարատ: Հավաքեց բազմագույն ձվերից բազում գույներ ու շաղ տվեց Արարատով մեկ: Ապա թռցրեց Հազարան Հավքին, պատվիրելով՝ բույն շինել Արարատի լեռների վրա և մշտապես պահպանել Արարատի գույների թարմությունը: Ապա Անահիտը դիմեց Մանին.
       – Ո՜վ, Արի Մա՛ն, հիմա կարող եք սկսել ձեր վար ու ցան-  քը՝ Արարատի հողը բազմագույն, բազմաբույր և բազմահամ աստվածային բարիք կտա:
       ԵՎ Արիները ուրախ երգերով վարում էին ու ցանում: Իսկ մանուկները, ջահել աղջիկներն ու հարսները գունավոր ձվերը ձեռքերին մինչև ուշ երեկո դեռ պարում էին, երգում, ձվախաղ անում:
 ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ
      Արարատում աստվածավայել էին ապրում Արիները: Նրանք չգիտեին, թե ինչ է հիվանդությունը, ինչ է հյուծող ծերությունը: Նրանք առողջ էին ու երջանիկ: ԵՎ երկար էին ապրում: Ամեն մեկը զգում էր իր բնական դերը կյանքում և այն կատարում էր մեծ նվիրումով: ԵՎ երբ կատարում ավարտում էր իր բնական դերը, ապա պարզապես գիշերը քնում էր ու առավոտյան չէր զարթնում: Ահա Արիներն այդպես էին դիմավորում  մահը, երկար և առողջ ապրելուց հետո:
    Արիները հերկում էին հողը, ցանում, խնամում և ապա վայելում արարատյան բարիքը: Արարատում բոլորը ապրում էին լավ և ավելի լավ: Չկար աղքատ, չկար հարուստ, քանզի Արիները արարում էին, իսկ արարողը չի կարող լինել ոչ՛ աղքատ և ո՛չ հարուստ: ԵՎ ծաղկում էր Արարատը: ԵՎ բազմազան բարիքների բուրմունքն էր տարածվում աշխարհով մեկ, գրգռելով շատ-շատերի ախորժակը: ԵՎ Անապատի բնակիչները շատ էին ցանկանում ճաշակել Արարատի այդ աստվածային բարիքը:
     ԵՎ Արիները իրենց աճեցրած բարիքից հաճույքով բա-   ժին էին հատկացնում նաև Անապատի Չարիներին: Այդ պատճառով Արիներն ավելի շատ էին աշխատում, որ ավելի շատ բարիք ստեղծեն: ԵՎ առավել փարթամանում և ճոխանում էր Արարատի բնությունը: Արիները անտրտունջ աշխատում էին և գոհ էին իրենց աշխատանքից: Գոհ էին նաև Չարիները: Նրանք օրհնում էին Արարատի բարիքը և այն մշակողներին՝ Արիներին:
       Դժգոհ էր միայն Չարի Վիշապը: Նա անդադար ոռնում էր չարությունից ու անելությունից: Վերջապես նա դիմեց խորամանկ Յահվահին.
      – Ո՜վ, Մեծդ Յահվա՛հ, Արարատի Արիները աշխարհը սնում են իրենց բարիքներով և զորանում են: Իսկ Չարիները օրհնում են նրանց: Ասա՛, ինչպե՞ս չորացնեմ Արարատը:
       ԵՎ Յահվահը ասաց.
       – Ո՜վ, Չարի Վիշա՛պ, բարիքներով բեռնավորված քարավաններ թող գնան ոչ pե Արարատից Անապատ, այլ՝ Անապատից Արարատ:
     ԵՎ Վիշապի հովանավորությամբ, բարիքներով բեռնավորված քարավաններ Անապատից շարժվեցին դեպի Արարատ: ԵՎ Արարատում նրանք իրենց բարիքը փոխանակում էին Արարատյան բարիքի հետ մեկի դեմ տասը տալով: ԵՎ առատորեն Արարատ էին ներմուծվում Անապատի ծիրանն ու նուշը, խաղողն ու դեղձը, տանձն ու խնձորը, այն ամենը, ինչ աճում էր նաև Արարատում, բայց  ներմուծված բարիքը շատ ավելի առատ էր և շատ ավելի էժան:
     ԵՎ Արիները սկսեցին խորհել, թե արժե՞, արդյոք, այդ-   քան քրտինք ու եռանդ թափել հողը մշակելու և բարիք աճեցնելու համար, երբ Անապատից ներմուծվող բարիքը նույն տեսակի բարիքն է, բայց շատ ավելի առատ:
        ԵՎ ծուլացան Արիները և ընչաքաղցությունը արմատ գցեց շատ շատերի մեջ: ԵՎ հարստանալու մոլուցքը տիրենց նրանց: ԵՎ այլևս ոչ թե բարիքը բարիքի հետ էին փոխանակում, այլ գնում և վաճառում էին Անապատի բարիքը ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով:
      Ագարակներ քանդվեցին, շուկաներ սարքվեցին, ուր առատորեն վաճառվում էին ներմուծված բարիքները: Արիները մաճը փոխեցին կշեռքով: ԵՎ բարիք ստեղծող Արին այլևս միայն օտար բարիքն էր չափում ու կշռում:
     Ամայանում էր Արարատի հողը, պակասում էր Արարատյան բարիքը: Իսկ Արիները գոհ էին՝ առանց աշխատելու առատորեն սնվում էին Անապատի բարիքից և օրհնում էին Չարիներին:
       Բայց հանկարծ տարբեր հիվանդություններ առաջացան Արիների մեջ, որ արագորեն տարածվում և հյուծում էին նրանց: Արիները չէին հասկանում, թե որտեղից և ինչպես այդ հիվանդությունները եկան ու կպան իրենց: ԵՎ այդ հիվանդություններից ոչ մի փրկություն չկար:
        Տագնապահար Արիները դիմեցին իմաստուն Քուրմերին, պարզելու համար այդ օտարոտի և վտանգավոր հիվանդությունների պատճառը և դրանցից ազատվելու միջոցը: Բոլոր Քուրմերը հավաքվեցին Արարատի Գերագույն Քուրմի մոտ: Ժողով արեցին, խելք խելքի տվին և ապա որոշեցին դիմել Արարատի կեցուցիչ Մայր Անահիտին: Մեծ խարույկ վառեցին, զոհ մատուցեցին, և Արարատի Գերագույն Քուրմն իր ձեռքերը երկինք պարզած, կանչեց.
     – Ո՜վ, Մայր Անահի՛տ, դո՛ւ, որ մայրն ես բոլոր Աստվածների և Աստվածամարդերի, փրկիր քո զավակներին այս բազմաթիվ անծանոթ հիվանդություններից, որ հյուծում են մեզ:
       ԵՎ Մայր Անահիտը հայտնվեց նրանց առաջ և ասաց.
       – Հայր Արայի կամքով, ես երկրային աստված Արիին ծնել եմ հենց Արարատում՝ Աստվածների օրրանում: ԵՎ Արարատն է Աստվածավայր, և Արարատի բարիքն է Աստվածների սնունդ: Դուք, որ Աստվածամարդիկ եք, միայն աստվածային սնունդով պիտի սնվեք: ԵՎ Արարատի բարիքն է միակ սնունդը աստվածների համար: Գիտցեք, որ Անապատի բարիքը միայն տեսակապես է նույնանում Արարատի բարիքին, այնինչ, որակապես այն խիստ տարբեր է: Արարատի բարիքները ծնունդ են առնում Արարատի հողից, Արարատի ամենակենարար արևն է ջերմացնում նրանց և երկնքից իջած ամենամաքուր ջրով են սնվում նրանք: Իսկ Անապատի բարիքը սնվում է Արարատից արտաթորված ջրով: ԵՎ Անապատի բարիքը ճահճահամ ունի իր մեջ ու հղի է աստվածներին ոչ հատուկ հիվանդություններով: Աստվածները աստվածային սնունդով պիտի սնվեն:
       Ասաց Մայր Անահիտը և անհետացավ:
     ԵՎ Արիները Արարատից դուրս վռնդեցին դրսից եկած բոլոր քարավանները, հրաժարվեցին Անապատից եկած առատ բարիքից: Արիները այլևս սնվում էին միայն արարատյան բարիքով: Նվազ էր արարատյան բարիքը, բայց աստվածային սնունդ էր: ԵՎ շուտով Արիների միջից վերացան այդ հյուծող հիվանդությունները: Առողջացան Արիները: Քանդեցին շուկաները և ագարակներ սարքեցին: Հերկեցին Արարատի հողը, ցանեցին, խնամեցին: ԵՎ Արարատի հողը առատ բերք տվեց նրանց:
       Երջանիկ էին Արիները, ցնծում էին: Երգն ու պարը ուղեկցում էին բերքահավաքին: Մեծ խարույկներ էին վառում, -շուրջպար էին բռնում ու փառերգեր էին նվիրում Մայր Անահիտին:
       Մայր Անահիտն էլ իջավ Արարատ, միանալու այդ բերքահավաքի երջանիկ տոնախմբությանը: Նա վերցրեց խաղողի ողկույզը, օրհնեց այն, ապա ճզմեց և խաղողի հյութով օծեց բոլոր բարիքներն ու ասաց.
       – Սիրելի զավակնե՛րս, ահա ես օրհնեցի այս անուշահամ խաղողը և նրա հյութով օծեցի բոլոր բարիքները: Վայելեք դրանք և այս խաղողից պատրաստված սուրբ ըմպելիքով՝ գինիով, միշտ օծեք ձեր աստվածային սնունդը:
       ԵՎ այնուհետև Արիները ամեն բերքահավաքին խաղողի առաջին բերքը նվիրում են Մայր Անահիտին: ԵՎ Մայր Անահիտը օրհնում է խաղողը և այդ խաղողի հյութով օծում է Արարատյան բարիքը:

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
    Գարուն բերեց Վահագն Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:
    Վահագնի ծնունդից հետո երկար տարիներ էին անց-   նում: Շատ Արիներ էին ծնվում, շատ Արիներ էին ամուսնանում, և շենանում էր Արարատը:
     Աստվածադիր օրենքներով էր Արիներին կառավարում Մանը: Բոլորը երջանիկ էին: Բայց ինքը՝ Մանը, մեծ հոգս ուներ: Դեռ Մեծ Ջրհեղեղից առաջ Չարիները Վիշապի զորությամբ ավիրել էին Արարատի Հավերժական Քաղաքը, որ ինքը՝ նախահայր Արին էր կառուցել և իր անունով կոչել էր Արիավան՝ Էրեվան: Ջրհեղեղն էլ բոլորովին մաքրել էր այդ քաղաքի հետքերը:
       ԵՎ հաճախ Մանի մոտ գիշերով գալիս էր իր նախահայր Արին և պատվիրում՝ վերականգնել այդ Հավերժական Քաղաքը նույն տեղում և նույն տեսքով: Հենց այդ քաղաքում է անմիջականորեն խտացվելու Աստվածների շունչը, ճառագելով տարածվելու Արարատով մեկ և պահպանելու Արարատի զորությունը:
        Յահվահը, գիտենալով Էրեվանի այդ զորությունը, ստորգետնյա ահավոր ցնցումներով քանդել էր  այն, որ Արարատը զրկվի իր զորության աղբյուրից: Վիշապն էլ մեծ փոթորիկներ սարքելով, ցիրուցան արեց ավերակները, իսկ Մեծ Ջրհեղեղը Էրեվանի հետքն անգամ սրբեց Երկրի երեսից: ԵՎ Մանը զգում էր, որ պետք է վերականգնվի այդ Հավերժական Քաղաքը որպես Արարատի և Արի Ցեղի զորության Մայր Քաղաք: Բայց Մանը չէր կարողանում գտնել տեղը, որտեղ եղել է այդ քաղաքը և չէր կարողանում գտնել այն ձևը, որով պիտի վերականգնվի քաղաքը:
     Մանը զոհ մատուցեց Հայր Արային և Անմահ Աստվածներին ու խնդրեց պարզել Հավերժական Քաղաքի վերականգնման գաղտնիքը: ԵՎ ճարտարագետ Տիրը, որ  հովանավորըն է բոլոր գիտությունների, արվեստների, կառույցների, փարատեց Մանի վիշտը և ասաց.
    – Ո՜վ, Արի Մա՛ն, Արայի կամքով ես քեզ եմ հաղորդում Հավերժական Քաղաքի վերականգնման գաղտնիքը, որ հայտնի է միայն Աստվածներին, մեկ էլ՝ քո նախնիներին: Դու արարելու ես մի որդի, որը քո պապի պապն է: Նա տեսել է Էրեվանը, ապրել է այնտեղ: Նա եղել է հմուտ ճարտարապետ և բարեպաշտ քուրմ: Նա կվերականգնի այդ քաղաքը հենց նույն տեղում և նույն սկզբունքով:
     Մանը Վահագնի ծնունդի հինգ հարյուրերորդ տարում արարեց Արամին: ՈՒշիմ էր Արամը և լուսամիտ, կայտառ էր և զորեղ: ԵՎ Աստվածների սիրելին էր: Իսկ ճարտարագետ Տիրը ուսուցանում էր նրան: Բայց Տիրը Արամին ոչինչ նոր բան չէր ուսուցանում, քանզի Աշխարհում ոչ մի նոր բան գոյություն չունի: Տիրը Արամի մեջ վերականգնում էր նրա անցյալ փորձը, անցյալ գիտելիքները և անցյալ իմաստությունը:
       ԵՎ երբ Արամը հասուն էր ու բազմահմուտ, Մանը պատվիրեց նրան.
     – Դու պիտի վերականգնես Էրեվան Հավերժական Քա- ղաքը նույն տեղում և նույն ձևով, որ հիմնադրել է մեր նախահայր Արին որպես զորության փարոս ամբողջ Արարատի համար:
     Արամը մտքերի մեջ խորասուզված, շրջում էր ամբողջ Արարատը և փորձում էր վերհիշել այն, ինչ տեսել էր նախորդ կյանքում: Նա եկավ հասավ մի տեղ, ուր բազմաթիվ բլուրներ կային: Սառնորակ աղբյուրներ էին բխում բլուրների տակից, և ձորերի միջով հոսում էր բուռն լեռնային գետը: Նա ջուր խմեց ու նստեց հանգստանալու:
     Նայեց մի կողմ՝ դիմացը իր վեհությամբ երկինք էր խոյանում երկգագաթ Մասիսը՝ Աստվածների կացարանը: Նայեց մյուս կողմ և տեսավ քառագագաթ Արագածը, որտեղ Հայր Արայի փառահեղ գահն էր: ԵՎ ժպտաց Արամը՝ հենց այստեղ է եղել Էրեվան Հավերժական Քաղաքը: Նա փակեց աչքերը և իր հոգու աչքերով տեսավ կանգուն Էրեվանը և տեսավ իրեն այդ քաղաքում:
       Արամը բերեց Մանին հենց այդ տեղը: Շատ և շատ Արիներ հետևեցին նրանց: Արամը մեծ խարույկ վառեց ու զոհ մատուցեց Աստվածներին: Զոհաբերության ծուխն ու հոտը բարձրանում էին երկինք և տարածվում երկու ուղղությամբ՝ մի ուղղությամբ հասնում էին Մասիս, մյուս ուղղությամբ՝ Արագած:
       ԵՎ Արամը ասաց.
    – Հենց այստեղ է եղել Հավերժական Քաղաքը: Հենց այստեղ է, որ զոհաբերության կրակը երևում է և՛ Արայի նստավայր Արագածից, և՛ Աստվածների կացարան Մասիսից:
    ՈՒրախացավ Մանը: Հազար ճարտարապետ տվեց Արամին, հազար քարտաշ, հազար հյուսն, հազար ծեփագործ և հազար-հազար այլ շինարարներ: ԵՎ Արամը սկսեց կառուցել Էրեվանը:
    Երկար տևեց քաղաքի շինարարությունը: ԵՎ երբ քա-  ղաքն արդեն պատրաստ էր, Արամը տեսավ, որ շատ նման է իր նախկին տեսքին և ուրախացավ:   
    Մանը լուր ուղարկեց Արիներին, որ գան նորակառույց Էրեվան, զոհ մատուցեն Աստվածներին և բնակեցնեն քաղաքը:
     Բայց գիշերը ստորգետնյա Արքա Յահվահը, որ չարություն էր տածում Արիի սերունդների դեմ, ուժգին ցնցեց քաղաքը և հիմնովին քանդեց այն:
         Տխրեց Արամը, երկար խորհեց և մտածեց, որ շատ փոքր էին օգտագործած քարերը: ԵՎ որոշեց մեծ ու ծանր քարերով կառուցել քաղաքը, որ Յահվահը չկարողանա քանդել այն:
       Նոր վարպետներ բերեց Արամը, որոնք շատ ուժեղ էին և աժդահա: Հսկա լեռներից հսկա կտորներ էին պոկում, բերում դնում էին իրար վրա և ամենազորավոր շաղախով ծեփում էին իրար:
     Շատ երկար տևեց քաղաքի այս կառուցումը, նայեց Արամը և ուրախացավ: Շքեղ էր քաղաքը և հաճելի, շատ էր նման նախկին Էրեվանին:
       Նորից Մանը կանչեց Արիներին, որ գնան բնակեցնեն այդ քաղաքը: Բայց նորից գիշերով Յահվահը ուժգին ցնցեց ու տապալեց նորակառույց քաղաքը:
       Շատ տխրեց Արամը: Նա այլևս վարպետներ չբերեց: Գիշեր ու ցերեկ շրջում էր այդ տեղերում, քնում էր այնտեղ և որոնում էր քաղաքի վերականգնման իրական գաղտնիքը:
     Արամը կանչեց իր նախնիներին: ԵՎ գիշերով, երբ բա-  զում աստղեր զարդարում էին չկառուցված Էրեվանի երկինքը, Արամի նախնիների ոգիները հավաքվեցին նրա շուրջը: Արամը խնդրեց նրանց՝ բացել Հավերժական Քաղաքի վերականգնման գաղտնիքը:
      Նախնյաց ոգիները պատվիրեցին օջախ վառել: Արամը մեծ օջախ վառեց և կրակը պահեց մինչև լուսաբաց: Նախնյաց ոգիները օջախի շուրջ զրուցում էին մինչև լուսաբաց: ԵՎ լուսաբացին նրանք ասացին.
       – Օջա՜խ վառիր, Արա՛մ, օջա՜խ: Մենք ենք պահում տան պատերը կանգուն, մենք ենք պահում քաղաքը կանգուն: Իսկ մենք այնտեղ ենք, ուր օջախ կա:
       Հասկացավ Արամը իր նախնիների իմաստությունը: Հավաքեց իր որդիներին, հարսներին ու թոռներին և բերեց իր մոտ՝ ապրելու այդ բլուրների վրա, քնելու բաց երկնքի տակ, վառվող օջախի մոտ: Արամի որդիներն ու հարսները ամբողջ օրը աշխատում էին՝ վարում, ցանում, հնձում. երեխաները ամբողջ օրը խաղում էին բլուրների վրա, իսկ գիշերը հավաքվում էին օջախի շուրջը և հանգիստ քուն մտնում:
      ԵՎ Արամը որոշեց մի տուն սարքել, որ թոռները պատսպարվեն քամուց և անձրևներից: ԵՎ հենց այնտեղ, վառվող օջախի շուրջը նա պատեր կանգնեցրեց ու տանիք դրեց: Տունը պատրաստ էր: ԵՎ տան մեջ տաք էր ու չոր: ԵՎ թոռները անվրդով քնում էին տան մեջ:
     Երբ տունն արդեն պատրաստ էր, Յահվահը ուժգին ցն-  ցեց այն, փորձելով կործանել Արամի սարքած տունը, բայց չհաջողվեց: Տունը կանգուն մնաց: ՈՒրախացան երեխաները, ուրախացավ և Արամը: Կանչեց Մանին: Եկավ Մանը, եկան Արամի եղբայրները: Տեսան, որ տունը կանգուն է, զարմացան: ԵՎ Արամը ասաց.
    – Մեր նախնյաց ոգիները ինձ պատվիրեցին, որ տունը օջախի վրա կառուցեմ:
     Արամի եղբայրները զոհ մատուցեցին Աստվածներին և իրենց նախնիներին: ԵՎ Մանի օրհնությամբ նրանք էլ հավաքեցին իրենց որդիներին, հարսներին ու թոռներին և եկան այդտեղ: Նրանք օջախ վառեցին և ապա այդ օջախների վրա տներ շինեցին:
       Այնուհետև շատ ու շատ Արիներ էին գալիս Էրեվան, գալիս էին ընտանիքներով, վարում էին հողը, ցանում, հաց թխում, օջախ վառում և այդ օջախների վրա տներ կառուցում:
    ԵՎ վերականգնվեց Հավերժական Քաղաքը, կանգուն մնաց Էրեվանը: Բայց և երբեք չավարտվեց քաղաքի կառուցումը: ԵՎ Էրեվանի կառուցումը շարունակվում է մինչև հիմա: Բայց հենց որ հանգչեն օջախները տներում՝ քաղաքը կքանդվի:
    Ապա Մանը հավաքեց Արիներին, մեծ խարույկ վառեց,   զոհ մատուցեց: Հայր Արայի կամքով և Աստվածների հովանավորությամբ նա Արամին կարգեց Արիների նահապետ, և ինքը գոհ ու երջանիկ գնաց միանալու իր նախնյաց ոգիներին: Իսկ նրա մարմինը, նախնյաց ավանդույթի համաձայն, այրեցին խարույկի վրա և բաշխեցին ըստ պատկանելության՝ հուրինը հուրին տվին, օդինը՝ օդին, ջրինը՝ ջրին, հողինը՝ հողին:
ԱՐԱՄԻ ՈՐԴԻՆԵՐԸ
    Երկար էր կառավարում Արիներին Մանի որդի նահա-   պետ Արամը: Նա կառավարում էր Արտի օրենքներով, որ իր հայրն էր հաստատել Արիների մեջ: Արարումը հաստատող օրենքներ էին դրանք: Այդ օրենքներով էին առաջնորդվում Արիները և ապրում էին աստվածավայել վարքով: Արարում էին Արիները, կերտում էին, ստեղծում: Բարեպաշտ էին Արիները, և Անմահ Աստվածներն էին հովանավորում իրենց երկրային եղբայրներին:
      Բայց մի մեծ հոգս ուներ նահապետ Արամը: Արդեն ծեր    էր նա և շուտով պիտի մեռներ, որ նորերը ծնվեին: Բայց այդ նոր ծնվողներին ի՞նչ էր թողնելու նա: Այն բոլորը, որ ստեղծված էր Արարատում, բավարարում էր արդեն ծնվածներին միայն: Իսկ նոր ծնվողնե՞րը: Արիները շատ էին բազմացել, և նոր ծնվողներին քիչ տեղ էր մնում: Արարատի հողը չէր կարող սնել բոլորին: Ինչպե՞ս պիտի ապրեն նոր ծնվողները: ԵՎ Արամը պիտի հոգար նաև նոր ծնվողների մասին, որ նրանք էլ իրենցից ծնվողների մասին հոգան: Դա է կյանքի աստվածային խորհուրդը:
       ԵՎ Արամը դիմեց Արարչին.   
       – Ո՜վ, Հայր Արա՜, գերբնակեցվում է Արարատը, ինչից ամենայն դժբախտություններ են ծնվելու Ցեղիս մեջ: Ապահովիր նոր ծնվող Արիների կենաց շարունակելիությունը և պահպանիր նրանց աստվածայնությունը հնարավոր մոլորություններից:
        Արարիչը հավանեց Արամի խոսքերը և բավարարեց նրա խնդրանքը:
       Արամը իր մոտ կանչեց որդիներին: Հերթով եկան ու հոր առջև կանգնեցին նրա որդիները՝ Ինդրան, Զևսը, Ալանը, Արեշը և պատանի Թորգոմը՝ մեկը մյուսից հաղթանդամ, մեկը մյուսից գեղադեմ, մեկը մյուսից արևշող ու հրաչյա: ԵՎ այդ հսկաները հնազանդ շարվեցին իրենց հոր դիմաց՝ պատրաստ կատարելու նրա հայրական կամքը:
       ԵՎ Արամն ասաց.
     – Արարատն արդեն գերբնակեցված է: ԵՎ Հայր Արայի կամքով դուք ժառանգություն եք ստանում Արարատից դուրս ձեզ հատկացված հողերը: Դուք կտեղափոխվեք այնտեղ և ձեզ հետ կտանեք ամեն տոհմից հազար այր և հազար կին, որ ամեն մի տոհմ նոր հողերում ճյուղեր արձակի: ԵՎ ձեզանից միայն մեկը՝ Թորգոմը, որ դեռ պատանի է, կմնա Արարատում:
     – Հա՛յր իմ, – ասաց ավագ որդին, – քո կամքը Արայից է: Բայց ասա մեզ՝ ով ո՞ր ուղղությամբ է գնալու և ո՞րն է սահմանը մեր ժառանգած հողերի:
       ԵՎ Արամն ասաց.
    – Այս գիշեր դուք կբարձրանաք Մասիս սար: Խարույկ կվառեք, զոհ կմատուցեք: Մնացյալը Աստվածների կամքն է:
     ԵՎ Արամի որդիները բարձրացան Մասիս սար. նրանց հետ էր նաև պատանի Թորգոմը: Նա եղբայրների հետ գնաց հետաքրքրությունից դրդված: Նրանք հասան հենց  այն տեղը, ուր Մեծ Ջրհեղեղի ժամանակ հանգրվանել էր նրանց պապը՝ Արի Մանը:
     Մեծ խարույկ վառեցին ու զոհ մատուցեցին: ԵՎ Անմահ Աստվածները հավաքվեցին խարույկի մոտ: Այնտեղ էին և՛ Ամենազոր Վահագնը, և՛ Արտավազդ Միհրը, և՛ Ճարտարագետ Տիրը, և՛ Չքնաղ Աստղիկը իր հավերժական ժպիտով: Նույնիսկ Մայր Անահիտը եկել էր դիտելու իրենից ծնված երկրային աստված Արիի ժառանգների զորության ցուցադրումը: Խարույկի մոտ հավաքվեցին նաև շատ ու շատ նախնիներ:
    Մեծ խնջույք սարքեցին եղբայրները: Աստվածներն ու նախնիները սիրով վայելում էին Արարատյան ճոխ բարիքները, համեմված սուրբ ըմպելիքով՝ գինիով: Մինչև երկինք էին հասնում եղբայրների շուրթերից ծորացող ձոները՝ նվիրված Հայր Արային, Աստվածներին ու նախնիներին: Խնջույքը տևեց մինչև լուսաբաց:
   Առավոտյան արևի առաջին ճառագայթներով Արամի  որդիները ոտքի կանգնեցին ու շարվեցին կարգով:
       ԵՎ ասաց Վահագնը.
       – Երկրի ջուրը նահանջում է և կուտակվում է բևեռներում սառցաբլուրների տեսքով: Բացվում է Հարաբերական Ցամաքը: ԵՎ նորանոր հողեր կան արդեն, որ պիտանի են բնակության համար: Հայր Արայի կամքով դուք ձեզ հատկացրած հողերն եք ժառանգելու Արարատից դուրս, Հարաբերական Ցամաքում: Իսկ ձեր ժառանգության տեղն ու սահմանը ձեր արձակած նետի թռիչքն է լինելու:
     Առաջինը Վահագնին մոտեցավ Ինդրան: Վահագնը նր-   ան տվեց մի կայծ-նետ, որ հազար ու մի գույներով փայլում էր առավոտյան արևի տակ: Աստվածամայր Անահիտը օրհնեց Ինդրային: Ապա Ինդրան իր հուժկու բազուկներով ձգեց աղեղը, և կայծ-նետը թռավ երկինք: Իր հետևից բոց արձակելով, նետը սլացավ վերև, ապա թեքվեց ու գնաց դեպի Արևելք:
       Ապա Վահագնին մոտեցավ Զևսը: Վերցրեց կայծ-նետը և ստանալով Մայր Անահիտի օրհնանքը, լարեց իր աղեղը: Նըրա նետը իր հետևից բոց արձակելով, սլացավ վերև, ապա թեքվեց ու գնաց դեպի Արևմուտք:
    Ալանի նետը թռավ դեպի Հյուսիս, իսկ Արեշինը՝ դեպի Հարավ:
       Մրցույթն ավարտվեց: Արամի որդիները ստացան իրենց ժառանգությունը: Բայց Վահագնին մոտեցավ պատանի Թորգոմը և ասաց.
       – Ո՜վ, Զորությունների Արքա՛, թույլ տուր ես էլ իմ աստվածային զորությունը ստուգեմ և ինքս համոզվեմ, որ արժանի ժառանգն եմ երկրային աստված Արիի և իրական առաջնորդը Արարատյան աշխարհի:
        Վահագնը հավանեց Թորգոմի խոսքերը ու նրան էլ տվեց մի կայծ-նետ: Թորգոմը ծնկի իջավ Մայր Անահիտի առաջ: Մայր Անահիտը համբուրեց նրա ճակատը և իր մայրական օրհնանքը տվեց:
      Պատանի էր Թորգոմը, բայց զորավոր էր: Նա լարեց իր լայնալիճ աղեղը: Նետը սլացավ երկինք, գնաց ուղիղ վերև: ԵՎ ապա շատ բարձր երկնքում նետը պայթեց և հրացայտ հրավառությամբ տարածվեց Արարատի վրա ու բազմագույն ծիածանով օղակեց երկինքը:
     Բոլորը ցնծում էին, շնորհավորում էին Թորգոմինþ փառաբանում նրա զորությունը:
       ԵՎ Վահագնը ասաց.
       – Ո՜վ, սքանչելի Թորգո՛մ, դու իրոք արժանի ժառանգն ես երկրային աստված Արիի, և ես ինքս իմ Աստվածային Զորությամբ քո ձախ բազկին դնում եմ խաչ-պատերազմին, որ լինես անպարտելի առաջնորդ Արարատյան աշխարհի:
   Արամի որդիները իջան Մասիսից, հավաքվեցին հոր       մոտ, ստանալու նրա հայրական օրհնանքը: Արամը խարույկ վառեց, զոհ մատուցեց Աստվածներին: Ապա խարույկից չորս ջահ վառեց, հանձնեց որդիներին ու ասաց.
      – Հայր Արայի կամքով է, զավակնե՛րս: Դուք ստացել եք ձեր ժառանգությունը և գնացեք ձեր նետերի ետևից: Ձեզ հետ տարեք հայրական օջախի այս կրակը և դրանով վառեք ձեր օջախները: ԵՎ քանի դեռ այս կրակը կվառվի այնտեղ, դուք հոգեպես կապված կլինեք հայրական օջախին՝ Արարատին, մշտապես կսնվեք նրանից և անվերջ կնորոգեք ձեր մեջ արիական որակները: Ձեր սերունդները Հարաբերական Ցամաքում նորանոր Արի Ազգեր կկազմեն, որոնք միայն բնական ճյուղերն են Արի Ցեղածառի, որի Արմատը Արարատում է: ԵՎ Հայր Արայի կամքը որպես պատվիրան փոխանցեք ձեր սերունդներին՝ երբեք կեղտաջուր չլցնեն իրենց Ցեղածառի Արմատին, քանզի միայն Արմատով են կենդանի Ճյուղերը:
    Արամի որդիները իրենց երդումը տվեցին, երկրպագե-   ցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին, խոնարհվեցին իրենց նախնյաց ոգիներին և ընտանիքներով գնացին իրենց ուղղությամբ: ԵՎ ամեն տոհմից հազար այր ու հազար կին հետևեցին ամեն մեկին:
       Հարաբերական Ցամաքում բազմացան Արամի որդիների սերունդները և նորանոր Արի Ազգեր կազմեցին: Իսկ Արարատին տեր ու պահապան եղան Թորգոմի սերունդները:

(շարունակելի)

ՈՒԺԱԿԱՆ  ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ* 

Հայկ Ասատրյան

      Նիցշէն իմաստասիրութեան մէջ մտցրեց կենագործ ա’յն ըմբռնումը, թէ ճշմարտութիւնը մի տեսակ մոլորութիւն է, առա’նց որի, սակայն, որեւէ էակ անկարող է կենսաբանօրէն նպատակայարմար մի քայլ առնել:
       Ելնելով այս վճռից՝ կենսաբան իմաստասէրները եւ գործնապաշտութեան (պրագմատիզմ) հետեւող մտածողները զարգացրին եւ ընդլայնեցին ա’յն տեսակէտը, թէ ճշմարտութիւնը գործունէութեան մի միջոց է, աշխատելու եւ նւաճումներ անելու մի եղանակ (մեթոդ):
   Ըստ «գործիական ճշմարտութեան» (ինստրումենտալ ճշմարտութիւն) այս ըմբռնումի՝ էակները եւ նրանց խմբաւորումները ձախողում կամ յաջողում են, շնորհիւ իրենց որդեգրած ճշմարտութեանց կենագործ կամ կենասպան ներբնակ յատկութեան:
    Ըստ այսմ՝ մարդիկ եւ մարդկային խմբաւորումները –     ցեղ, ազգ, ժողովուրդ – ապրում են իրենց կառուցած ճշմարտութեանց ոյժով եւ մեռնում՝ սրանց անուժական, անգործնական նկարագրի հետեւանքով:
    Կան առաջատար ճշմարտութիւններ, որոնք դրդում են ենթակային՝ օրհնել անցեալը, սիրել՝ ներկան եւ այսել՝ ապագան, եւ, ընդհակառակն, այնպիսիներ, որոնք անցեալը դարձնում են անէծքի, ներկան՝ ցաւի եւ ապագան՝ սարսափի աղբիւր:
     Առաջինները լաւատեսութեան, ասել է՝ յաղթանակի հոգեւոր զէնքեր են, երկրորդները՝ յոռետեսութեան, պարտւողականութեան նախադրեալներ:
      Ամե’ն վերելքի կամ անկման մէջ, սակայն, դեր ունեն ո’չ միայն մեր որդեգրած ճշմարտութեանց բովանդակութիւնները – «ի’նչ»-ը – այլեւ մեր ըմբռնելակերպը նրանց մասին – «որպէ’ս»-ը:
     Ըստ գործնապաշտ մտածողների – Ջէյմս եւ համախոհ-  ներ – «ճշմարտութիւններն ապրում են վարկով», իսկ ամեն «վարկ» նախատեսում է վարկաւորող մի աղբիւր, արժէքաւորող մի «ես»:
       Ինչպէս որ առա’նց արժէքաւորման՝ չկայ արժէք, այդպէս էլ՝ առա’նց ճշմարտագրման՝ չկայ ճշմարտութիւն, իսկ ամե’ն ճշմարտագրում արդիւնք է «ես»-ի, ենթակայի, ճշմարտագրողի ներհոգեւոր ոգորումների, դեգերումների, գործունէութեան:
    Ճշմարտութիւնը խտացեալ մի յօրինոյթ է, իսկ առա’նց կառուցումի չկայ յօրինոյթ, որով՝ ճշմարտութիւնը կառուցւում է – նա կառոյց է, իսկ ամեն կառոյց հնարաւոր է մի կառուցողի միջոցով:
     Ճշմարտագրելիս՝ իւրաքանչիւր ոք վարւում է այնպէս, ինչպէս Նարեկացին՝ իր «Ողբերգութեան Մատեան»-ը կազմելիս՝ (Ստացեալ հիմնեցի, կառուցի, կարգեցի, դիզի, բարդեցի, կառուցի, ցուցի»):
        Ինչպէս ամե’ն երկ, այնպէս էլ ամե’ն ճշմարտութիւն, նախ մեր էութեան դրսեւորումն է: Բայց երկասիրելիս՝ մենք ազատւում ենք ներքին տանջանքից, մինչ ճշմարտագործելիս՝ կապւում ենք մեր կռահումների ձեւին եւ բովանդակութեան: Երկասիրելիս՝ մենք թօթափում ենք անցեալը, ճշմարտագործելիս՝ սպառազինւում ենք ապագայի համար:
       Մենք ենք ստեղծում, կառուցում մեր ճշմարտութիւնները, ապա՝ դրանք դարձնում մեր գլխին պատուհաս կամ օրհնաբեր նւաճումների միջոց:
     Ճշմարտութիւնները մի’շտ էլ ընդհանրացումներ են, այսինքն՝ բանականութեան ընձեռած բանաձեւումներ: Նրանց ճակատագիրը, սակայն, որոշւում է ա’յն դրդապատճառներով, որոնց ներազդեցութեամբ կամ պարտադրումով բանականութիւնը մղւում է վերացման, ընդհանրացման, բանաձեւումի, կարճ՝ ճշմարտագործման:
       Ճշմարտութեանց կազմաւորման խնդրում վճռական դեր են խաղում յատկապէս երկու տարբերորակ ազդակներ: Դր-անցից մէկը կերպզգացութեան գործօն միտքն է, միւսը՝ գոյզգացութեան զինակիր կամքը: Առաջինով պայմանաւորւում է մեր ճշմարտութեանց ձեւական կողմը, երկրորդով՝ բովանդակայինը:
     Ըստ այսմ՝ ճշմարտութիւնը մտային եւ կամային որակ-  ների փոխադարձ ազդեցութեամբ եւ կապակցութեամբ առաջ եկած մի համադրոյթ է:
    Առաջատար եւ կենագործ են ա’յն ճշմարտութիւնները, որոնց համադրոյթը տեղի է ունեցած մտային եւ կամային որակների – ձեւի եւ բովանդակութեան – բնաչափ ներգործութեամբ, չափի զգացումով, որոնցում առանց միակողմանի չափազանցումի հաշւի առնւած են ճշմարտագործ ենթակայի բանական իրաւունքներն եւ կենսաբանական շահերը, եւ վերջապէս՝ որոնք ո’չ սոսկական մտորոշումներ են, ո’չ էլ՝ սոսկական կամավճիռներ, այլ վճռորոշումներ:
    Նման ճշմարտութիւնները մենք անւանում ենք ամբողջականութեան ճշմարտութիւններ, որովհետեւ նրանցով միա’յն ենթական հրապարակ է գալիս իբր ամբողջական անձնաւորութիւն, իբր «բանական» եւ «կենսաբանական» էակ, միաժամանակ:
        Կենսաբանական մի էակ մի’շտ էլ շահեր է որոնում, որով՝ նրա ճշմարտութիւններն անխուսափելիօրէն օգտապաշտական (ուտիլիտարիստական) նպատակադրութիւն ունեն:
        Որքան էլ մարդկային մեր բանականութիւնը յաճախ «գերերկրային»-ի սնապարծութեամբ է համակում մեզ, այնուամենայնիւ, մեր ճշմարտութիւնների գործնական արժէքը չափորոշւում է նրանով, թէ ի՞նչքան եւ ո՞րպէս նրանք ծառայում են մեր կենսաբանական նպատակներին:
    Արժէքաւոր է ամե’ն ճշմարտութիւն, որ կենսաբանօրէն նպատակայարմար է: Անարժէք եւ անիմաստ է ամե’ն ճշմարտութիւն, որ կենսաբանօրէն նպատակայարմար չէ:
       Կենսաբանօրէն նպատակայարմար ճշմարտութեանց ա-մենացայտուն յատկանիշն ա’յն է, որ նրանք կրում են բարձր խառնւածքի (տեմպերամենտ) եւ ներքին ուժականութեան (դինամիկա) դրոշմը:
     Ուժական ճշմարտութեանց հեղինակը մի հանճար է, որ ինչպէս Նիցշէն է ասում՝ «դարերի սիրտը բռնում է ձեռքը եւ ճմլում՝ մեղրամոմի պէս»:
* * *
    Դաւիթ Անյաղթը հերքելով Պիւռհոն «իմաստակ»-ի թերհաւատութիւնը՝ յանգեց իմացաբանական լաւատեսութեան – կարելիապաշտութեան: Ըստ նրա՝ իմաստունը նա է, ո’վ ընդունում Է կարելիութիւնը, այսինքն՝ լաւատեսօրէն ձգտում է հնարաւորի իրականացման:
     Դարեր յետոյ՝ Դաւիթ Անյաղթի ժողովուրդը կանգնած իր գոյութեան ահարկուօրէն սրւած կնճիռի առջեւ, այլ մի դատելակերպ որդեգրեց – մեծապէս բացարձակապաշտական:
Այսօր, մեր կեանքի գերագոյն կնճիռը մեր հայրենիքի վերանւաճման խնդիրն է:
       Բայց ի՞նչ ենք մտածում այդ մասին –
        – Մեր ճակատագիրը կախւած է միմիայն Ռուսաստանից, իսկ մեծամասնականների ճակատագիրը՝ կ’որոշւի միմիայն Մոսկւայում: Ինչո՞ւ:
      – Մեր ճակատագիրը կախւած է միմիայն թուրքական ե-  ղելոյթներից: Ինչո՞ւ:
     Այս «ինչո՞ւ»-ները կարեւոր չեն, որովհետեւ բացարձակապաշտը միակողմանիօրէն կոյր է եւ հասկացողութիւն չունի կարելիութիւնների մասին. նա չի ըմբռնում, որ օրինակ՝ մեծամասնականների բախտը կարող է որոշւել մի աննշան լերան ստորոտում, մի գետակի ափին, մի լճի եզրին, մի մարդու մահով, աղիտաւոր մի արկածով, ռուսական գիւղում ծայր տւած մի շարժումով, արտաքին մի պատերազմով, իսկ հայկական խնդիրը կարող է լուծւել մեծամասնականների քաղաքականութեան փոփոխմամբ, Թուրքիոյ դէմ պայթող արտաքին մի պատերազմով, հայերի մի ընդվզումով եւ այլն, եւ այլն:
      Դրա հանդէպ անչափելիօրէն նշանակալից է խնդրի հոգեբանական կողմը: Եթէ իրօք, մեր ճակատագիրը կախւած է Ռուսաստանից կամ թուրքական եղելոյթներից, էլ ինչո՞ւմն է մեր հայկական գործօնի դերը: Ի՞նչ արժէք ունենք մենք իբր պատմագործ ոյժ: Ոչի՞նչ: Կամ, եթէ մեծամասնականների ճակատագիրը միմիայն Մոսկւայում պիտի որոշւի, ի՞նչ արժէք ունեն մեր սէրն ու ատելութիւնը, մեր հիացումն ու դժգոհութիւնը՝ նրանց նկատմամբ: Ոչի՞նչ:
     Այս ապրումները ներհոգեւոր բովանդակութիւններ են,  իսկ նման ամեն բովանդակութիւն խտացեալ մի ոյժ է եւ հակամէտ պատմական ձեւ ստանալու: Սակայն, բացարձակապաշտն ասում է, որ այս ձեւը տալիս է մի ուրիշը, անդրզգացական մի ոյժ, բայց ո’չ ինքը, տառապող, յուսացող ու մարտնչող «ես»-ը:
        Ծուլութեան իմաստասիութիւնն է սա: Դրա կրողները նր-անք են, որոնք օրինակ թուրքական եղելոյթների մասին խորհրդածելիս ասում են.
       – Թուրքիան անյաղթահարելի է, մանաւանդ որ բարենորոգումները նրան անհրաժեշտօրէն կազդուրում են:
կամ՝
    – Թուրքիան անխուսափելիօրէն գնում է դէպի կործա-   նում, բարենորոգումներն էլ աւելի պիտի խախտեն նրա դիրքը եւ նա անհրաժեշտօրէն պիտի ենթարկւի քայքայումի:
      Ծոյլի մտածումը մի’շտ էլ նենգ է եւ գիտէ բացարձակապաշտական բանդագուշանքներով ինքնամխիթարւել կամ արդարացնել սեփական «ես»ի տկարութիւնները:
      Ո՞վ ասաց, թէ մի ժողովուրդ անյաղթահարելի է, ո՞վ՝ թէ որոշ օրէնքների կիրարկմամբ նա անպայման ուժեղանում է, կամ ո՞վ՝ թէ բնական որոշ օրէնքների պարտադրումով նա անխուսափելիօրէն գնում է դեպի անկում:
     Սո’ւտ է, թէ ծնունդների նւազումը կամ յաւելումը տեւա-  կան երեւոյթներ են կամ թէ նրանց հետեւանքով մի ժողովուրդ կարող է սպառւել կամ անբնականոն չափով աճել, սո’ւտ է թէ տնտեսական տագնապի կամ փարթամութեան հետեւանքով մի ազգի քաղաքական կառոյցը կարող է իսպառ փլչել կամ յաւիտենապէս ամրապնդւել, սո’ւտ է թէ բարենորոգումները կարող են մի երկրի անթիւ բարիքներ տալ եւ ո’չ մի չարիք կամ անթիւ չարիքներ եւ ո’չ մի բարիք:
      Ճի’շդ է միայն մի բան – ա’յն, որ քաղաքականօրէն մենք բացարձակապաշտ ենք, միայն նրա համար, որ գործելու, մարտնչելու տրամադրութիւն չունենք:
       – Թուրքիան անհրաժեշտօրէն հզօրանում է:
       – Թուրքիան անհրաժեշտօրէն կործանւում է:
     Ի՞նչ է այս բանաձեւումների հոգեբանական աստառը –      ո’չ այլ ինչ, քան՝
ա) Եթէ Թուրքիան անհրաժեշտօրէն հզօրանում է –  ապա՝ ինչո՞ւ կռւել, ինչո՞ւ մաքառել, ինչո՞ւ նորանոր զոհեր տալ, երբ նա անյաղթահարելի պիտի մնայ:
բ) Եթէ Թուրքիան անհրաժեշտօրէն կործանւում է – ապա՝ ինչո՞ւ աճապարել, ինչո՞ւ աւելորդ արիւն թափել, ինչո՞ւ չսպասել իրերի բնական ընթացքին, մինչեւ որ նա տրամաբանական օրէնքով բոլորովին կը քայքայւի:
     Աղաչո’ւմ ենք, հայրենակիցնե՜ր, խռովքոտ այս օրերին, ձեզ պահէք ձեր իմաստութիւնները եւ եթէ կարող եք. տւէք մեզ երկաթ, վառօդ, ցեղի ցաւից ցնցւած վրիժառու ոգիներ, նրա գոյութեան հրամայականով առաջնորդւող կամքեր, ինքնափրկումի հաւատով սպառազէն սրտեր եւ մենք կը դառնանք կարօտի սլաք, յաղթանակի նետ, բացարձակապաշտութեան օրէնքները խորտակող ոյժ, պատմութեան անիւը դարձնող գործօն:

* Հոդվածը, 1932 թ-ին, «Բացարձակապաշտության եւ կարելիականության տեսության գործնական նշանակությունը» վերնագրով՝ ընդարձակ կերպով տպագրվել է «Խռովք» ամսագրում:
Այն, թեեւ բավականին կրճատված, սակայն պահպանելով հիմնական էությունը, 1939 թ-ին՝ «Ուժական ճշմարտություն» վերնագրով, արտատպվել է «Տարօնի Արծիւ»-ում (թիվ 12):


Ի՞ՆՉ  Է ՀԱՐԿԱՒՈՐ                            Գ Ա Ղ ՈՒ Թ Ա Հ Ա Յ ՈՒ Թ Ե Ա Ն  

Վահան Տոտոմյանց

     Գաղութահայութեան հարկաւոր է նախ կազմակերպութիւն եւ այդ ոþչ միայն բարոյական, մշակութային, այլեւ տնտեսական իմաստով: Աշխարհագրական ցրւածութեան հետ՝ հոգեւոր կապի եւ միութեան բացակայութիւնը հայերին կարող է առաջնորդել դէպի կատարեալ քայքայումը: Հայերը, սակայն, եթէ կազմակերպեն իրենց ազգային կեանքը պիտի կարողանան ո՛չ միայն յաջողապէս մաքառել օտար երկիրներում կորչելու վտանգի դէմ, այլեւ նպաստել Հայաստանի վերականգնումի դատին:
      Անհրաժեշտ է կազմակերպել հայ գաղութների դպրոցական գործը, ընդլայնելով նախակրթարանների ցանցը, մանաւանդ ոյժ տալով միջնակարգ դպրոցներին եւ նրանց մէջ մտցնելով ներկայ մանկավարժութեան սկզբունքներն եւ հետապնդած նպատակներին համապատասխանող ծրագիր: Մի ժամանակ խօսք եղաւ նոյնիսկ համալսարանի մասին. եթէ Գիւլբէնկեանի պէս մի մեծահարուստ չկարողացաւ այդ բարիքը ընծայել իւր ազգին, այդ չի նշանակում, թէ բարոյապէս լաւ կազմակերպւած մի հայութիւն ընդունակ չէ այդպիսի մի հաստատութիւն ստեղծել:
      Անհրաժեշտ է կազմակերպել մեր բարեգործութիւնը, միացնելով այդ նպատակին ծառայող բոլոր ընկերութիւնները եւ տալով նոր մի ծրագիր:
     Անհրաժեշտ է տնտեսապէս կազմակերպել հայ բանւոր-  ներին, արհեստաւորներին, վաճառականներին եւեն. եւ այդ կազմակերպութեան գլխաւոր ձեւը պիտի լինի համագործակցութիւնը:
      Տնտեսական կազմակերպութիւնը մեր մէջ շատ թոյլ է եւ նրա գլուխը կանգնած են պատահական մարդիկ: Այդ գործի համար պէտք է պատրաստել ղեկավարներ:
       Հայերը պէտք չէ կրկնեն հրեաների սխալը՝ միայն դրամով զբաղւելով եւ կարծելով թէ դրամը իրենց պիտի ազատի օտարների ատելութիւնից: Հարստութիւնը միջոց չէ հարեւանների սիրտը գրաւելու: Ծայրահեղ նիւթապաշտութիւնը, որ տարածւել է հայոց մէջ, վտանգաւոր է ազգի համար ո՛չ միայն բարոյական, այլեւ տնտեսական տեսակէտից: Խնայողութիւնը լաւ բան է եւ հայերը խնայող են, բայց պէտք չէ այդ հասցնել կծծիութեան, որ զզւելի է դարձնում ո՛չ միայն առանձին անհատներ, այլեւ սրանց պատճառով ամբողջ մի ազգ: Ի զուր չէ, որ մարդկութեան ամենամեծ բարոյախօսները խարազանում են ագահութիւնը, կծծիութիւնը եւ այդ մոլութիւններով ձեռք բերւած հարստութիւնը:
     Ինձ միշտ զարմացրել է Մանթաշեանը, որ ո՛չ միայն առատաձեռն էր, այլեւ գիտէր իր բարեգործութիւնը ծառայեցնել ազգի ընդհանուր բարօրութեան նպատակին: Նա ո՛չ միայն դպրոցներ եւ եկեղեցիներ էր շինում, այլեւ հասկացել էր բարձրագոյն կրթութեան արժէքը եւ հազարից աւելի հայ ուսանողներ էր պահում ռուսական եւ արտասահմանեան բարձրագոյն դպրոցներում: Այսօրւայ հայ հարուստներից ոչ ոք այդ մասին տրամադիր է մտածել: Նկատելի է, որ այդ Մանթաշեանը գրեթէ անգրագէտ մարդ էր, իսկ այժմեան հայ ունեւորներն իրենք իրենց համարում են «զարգացած», բայց իրականութեան մէջ սրանք թերուսներ են, որովհետեւ չեն հասկանում, որ հարստութիւնը պարտաւորեցնում է, որ հարստութիւնը յաւիտենական չէ: Չեն անդրադառնում այն փաստին, որ դեռեւս երէկ բազմաթիւ հայերի դիզած հարստութիւնը բաժին դարձաւ թուրքերին եւ բոլշեւիկներին: Որ ապագայում էլ ոչ մի հարստութիւն ապահով չէ՝ նոյնիսկ քաղաքակրթւած երկիրների մէջ: Որ ամեն հարստութիւն է՛լ աւելի «վըտանգւած» է, եթէ նա ազգային տնտեսութիւն չէ: Հայ ունեւորները շարունակում են ապրել միջազգային փերեզակի հոգեբանութեամբ: Նրանք մոռանում են, որ առանց հայրենիքի ո՛չ միայն հարստութիւնը, այլեւ կեանքը շատ աւելի կարճատեւ է լինում: Նրանք հեռու են մնում մեր անկախութեան պայքարից, առանց հասկանալու, որ հայրենիքի ապագայի համար եղած ամեն առատաձեռնութիւն վարձատրւում է դեռեւս այս աշխարհում:
     Հայ գաղթականութեան եւ առհասարակ հայ ազգի հա- մար կարեւոր է ունենալ մի քանի մեծ մարդիկ կամ գրողներ, քան թէ բազմաթիւ վաճառականներ, եթէ մանաւանդ դրանց հարստութիւնը ազգին չի ծառայում:
       Օտար մարդիկ, մանաւանդ ֆրանսացի գրողներ, որ վերջերս ճանապարհորդել են Մերձավոր Արեւելքի երկիրներ, լաւ կարծիք չեն յայտնում հայերի մասին, որովհետեւ միայն վաճառականների հետ են շփւել:
        Մանաւանդ օտարների մէջ ապրող մի ազգ պէտք է նախ՝ պատւի ուղիղ հասկացողութիւն ունենայ եւ երկրորդ՝ այնպիսի մարդիկ, որոնց համբաւը ո՛չ պակաս է օտարներից: Այդպիսի մարդիկ ազգի համբաւը բարձրացնելով ո՛չ միայն բարոյական օգուտ են տալիս ազգին, այլեւ քաղաքական-տնտեսական, գրաւելով օտարների համակրանքը, առանց որի չի կարելի նոյնիսկ առեւտրական գործեր յաջող կերպով առաջ տանել:
       Հայ գաղութների ամենամեծ ճիգը պիտի լինի բարձրացնել օտար երկիրներում հայոց պատիւը եւ անունը, որպէսզի ո՛չ միայն անկախութեան գործը հեշտացնեն, այլ եւ իրենց ընկերային-տնտեսական դրութիւնը լաւացնեն:
      Ազատութեան նա է արժանի, ո՛վ չունի ստրուկի հոգի եւ չի խորշում ամենայն տեսակ զոհաբերութիւններից:
     Հայերի նշանաբանը պիտի լինի իրենց գոյութեան պայքարը տանել պատւով եւ արժանի զոհաբերութեամբ:
       Պատիւը ոյժ է եւ զուր չէ, մի շարք առաջադէմ ազգեր, այդ դարձրել են իրենց ցեղային նշանաբանը:
        Պատիվը, սակայն, գալիս է մարդու ցեղային զգացումից:
       Հայերը պիտի հասկանան, որ պատւաւոր ազգ չեն դառնայ, քանի դեռ ընդունակ չեն առաջնորդւել ցեղային բարոյականով:
«ՑԵՂ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ»,
ՍՈՖԻԱ 1936թ., թիւ1

ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ   Մ Ա Ս Ի Ն 

Ներսես Աստվածատրյան*

     Շատեր սապէս կը տրամաբանեն.- Համահայկականու-  թեան ի վնաս հայրենակցականները «տեղական» հայրենասիրութիւնը կարծարծեն: Նոյնիսկ «տեղացիական» զգացում, ըմբռնում եւ շահեր կըստեղծեն: Ի՞նչպէս համահայկականութիւնը իրականացնել: Չէ՞ որ սփիւռքի մէջ արդէն իսկ երկիրներու եւ աշխարհներու մշակոյթի եւ կլիմաներու կամ օրէնքներու պարտադրութեանց ու քաղաքական հակամարտութեանց դժոխային խառնիճաղանճը նոր հայուն դէմքը այնպիսի գծերով կ՜ակօսէ, որ մէկ սահմանէն միւսը անճանաչելի պիտի դառնայ:
     Ուրեմն, ինչու՞ այսքան զանազան ազդեցութեանց վրայ աւելցնել նաեւ երբեմնի նահանգներու կամ քաղաքներու բաժանումներու հեռաւոր անդրադարձումը:
       Ինչու՞ չամրանալ նոյնանման համահայկական մշակոյթի ըմբռնումներու եւ ձգտումներու նոր բերդի մը մէջ մէկ ճակատով կուրծք տալու սփիւռքի աւերող պայմաններուն:
     Որով, կ՜եզրակացնեն. – հայրենակցական միութիւնները վնասակար ազդակներ են մեր կեանքի մէջ: Պէտք է ջնջուին:
Առաջին ակնարկով ճիշդ ու արդարացի պիտի գտնէինք այս եզրակացութիւնը:
      Կեանքը, սակայն, այլ բան կըսէ: Մեր գոյութեան պայքարի դիմադրական ոյժը իր մէջ վերանորոգիչ ու ոգեւորող խորք մը ունի: Այդ, հայրենիքն է, Հայրենիքի կարօտը:
     Կայ, ըստ իս, արուեստականօրէն «համադրական» հայրենիքը – երկիր մը, որ հայրենիքի դեր կը կատարէ պայմաններու համադրութեան շնորհիւ. ուր մարդկային իրաւունքները կը յարգուին, կեանքի, ինչքի եւ պատւի ապահովութիւն կը տրուի, աþյն երկիրը, ուր ապրելու, յառաջադիմելու, պաշտօն, փառք ու պսակ ստանալու կարելիութիւն կայ:
        Տարբեր է, սակայն, օրգանօրէն պատմական հայրենիքը, ուր թերեւս լերկ ժայռեր ու խոպանացած դաշտեր միայն կան, ուր յաճախ գետերը դիակներ կը քշեն ու բորենիներ կոռնան, հայրենիքը, որ առասպելներու մշուշով է պատուած, հայրենիքը, որ եկող ու անցնող սերունդներուն վրայ դարերու անջնջելի դրոշմն է թողած:
     «Համադրական» հայրենիքը հաշուի եւ յարմարութեան հարց է ու կարելի է փոխարինել ուրիշով մը. կը բաւէ, որ պայմանները գերազանցեն նախորդին. սակայն, պատմական հայրենիքը ոþչ մէկ ատեն, ու ոþչ մէկ պայմանաւ կը փոխարինուի ու կը մոռացուի, եթէ նոյնիսկ պայմանները հարկադրած են զայն լքել ու հեռանալ: Աչքի առջեւ ունեցէք տիպար համադրական հայրենիքի մը, ամերիկեան «ազգ»ի բաղկացուցիչ տարրերը կամ հետեւեցէք հրէից պատմութեան:
    2000 տարի առաջ, հրեայ ժողովուրդը լքեց իր պատմական հայրենիքը, բայց 2000 տարի յիշեց ու տառապեցաւ: Հրեան, որ լաւագոյն «համադրական» հայրենիքները ունեցաւ իր ոտքերուն տակ՝ այսօր կը ցանկայ, կը ճգնի կը պահանջէ վերադառնալ իր պատմական հայրենիք:
      Դիմանալու, ապրելու եւ հայրենիք վերադառնալու կամ- քը մեզ պիտի ներշնչէ պահել պատմական հայրենիքի աւանդապահները – հայրենակցական միութիւնները:
      Իսկ «համադրուած» հայրենիքներու – օրինակ Կէմլէյիկցիներու, Պոլսեցիներու եւ նման հայրենակցականները ի վիճակի չեն մեզ պատմական հայրենիքէն խօսելու կամ տալու իրենց բաժինը համահայկականութեան գաղափարին եւ աւելորդ միաւորներ են սփիւռքի ազգային կազմակերպական մեքենային մէջ:
      Մեր գոյութեան ու վերելքի պայքարին մէջ կարեւոր դեր մը յատկացուած է պատմական հայրենիքի հայրենակցականներուն, եւ յատկապէս այնպիսիներուն, որոնց գաւառները, Հայաստանի պայքարի պատմական դրօշակակիրները կամ հայ մշակոյթի մշտավառ հնոցները հանդիսացած են:

* * *
    Սփիւռքի ազգային կազմակերպական մեքենայ – այս-   տեղ կանգ առնենք ու խորհրդածենք:
       Մեքենայի մը բաղկացուցիչ մասերը իւրայատուկ «պաշտօն» ունին – քմահաճոյքի կամ դիպուածի ծնունդ չեն, այլ հաշուի եւ նպատակի:
    Մարդկային աստուածատիպ իմացականութիւնն է, որ կիշխէ անոնց ամէն մէկի յղացման ձեւակերպման ու դասաւորման, որպէսզի լաւագոյն կերպով կատարեն իրենց կանխորոշուած դերը ու նպաստեն գլխաւոր ու հիմնական նպատակի իրագործման:
     Իզուր փորձած ենք փնտռել այդ վերահսկող, կանխատեսող ու համադրող իմացականութիւնը մեր ազգային կազմակերպական մեքենայի կառուցուածքին մէջ, եթէ, անշուշտ, կարելի է «մեքենայ» անուանել պակասաւոր ու հակասական մասերու եւ մասնիկներու այդ կուտակումը, ուր նպատակի անտեսումը – աւելի ճիշդ մոռացումը – դասաւորման ու համադրութեան պակասը՝ ժամանակի, նիւթական ու բարոյական «կորովի» ապարդիւն սպառում միայն կը պատճառեն:
       Վերահսկող ու կանխորոշող – առաջնորդող – իմացականութենէ կը խօսինք, սակայն, մեր դժբախտ իրականութեան մէջ ատիկա գրեթէ միշտ պակսած է:
Փոխան աստուածատիպ այդ իմացականութեան՝ չար ոգի մը իրար կը խառնէ ամեն ինչ: Դիպուածը, կիրքը, քմահաճոյքը, անհարազատ հայրենիքներու սէրն ու անոնց յիշատակը կապկելու բնազդը, ստորնութիւնն ու սնափառութիւնը, հակասութեան շփոթը կիշխեն ու կը վարեն:
      Ու երկինքն ու հայերը կը հանդուրժեն: Քաոսային խառնիճաղանճը իրականութիւն է, ներկայ է եւ ապագայ: Մենք կը մոռնանք էականը – կենաց եւ մահու հարցը:
    Ճամբէն կը շեղինք, ճահիճներու մէջ կը թաղուինք ու յիմարաբար կը «հաւատանք» երեկոյեան գիւղ հասնիլ:
    Ցեղը պահելու եւ հայրենիքին տիրանալու կամքը իր դրոշմը պէտք է դնէ մեր բոլոր ձեռնարկներուն վրայ:
       Ատկէ, կարելի չէ շեղիլ. ատկէ դուրս ոþչ մէկ մտածում, ոþչ մէկ գործ, ոþչ մէկ տառապանք ու ոþչ մէկ երջանկութիւն:
      Ահաþ, թէ ի՞նչ լոյսի տակ մենք կը քննենք սփիւռքի ազգային կազմակերպական մեքենան իր բոլոր բաղկացուցիչ մասերով: Նոյն լոյսի տակ կը քննենք նաեւ սփիւռքի կեանքը:
Տասնը վեց տարուան մեր արտասահմանեան կեանքը բացասական երեւոյթ է ու կասկածի տակ կը դնէ մեր ազգային արժանիքները, մեր մարդկային իմացականութիւնը եւ բարոյականը:    
      Մենք ամեն օր քիչ մը աւելի վար հակեցինք մեր ճակա-տները ու քիչ մը աւելիþ հաշտուեցանք փճացումի եւ մահուան հետ: Մենք մեր վէրքերը դարմանելու փոխարէն՝ աւելի խորացուցինք ու թունաւորեցինք:
        Փոխանակ մտածելու եւ հաշուելու՝ մենք վիճեցանք: Փոխանակ կազմակերպուելու եւ գոյութեան պայքարը տանելու, մենք դիպուածին ու պատահականութեան քմահաճոյքին ենթարկուեցանք:
     Չար ոգին եկաւ մեր օճախին մէջ բոյն դրաւ, իսկ իմացականութիւնը – մթագնեցաւ:
       Ինչու՞:
     Որովհետեւ ցեղին ձայնը խեղդուեցաւ, հայրենիքի կարօտը մարեցաւ հոգիներուն մէջ:
      Ո՞վ պիտի խօսի մեզի հայրենիքէն. ո՞վ պիտի վառէ կարօտի խարոյկը – միայն ան, որ արտասուքը աչքերուն, վերջին անգամ համբուրած է արդար հողը մեր պապերուն: Ան, որ իր նայուածքն է կապեր Նեմրութի ու Արարատի յաւիտենական կատարներուն – Հայաստանի հողին զաւակը՝ անհատապէս ու հաւաքականօրէն կազմակերպուած ձեւով:
    Կը կրկնենք, Կէմլէիկի, Պուրսայի, Բիւթանիոյ ու նման «բաղադրական հայրենիքներու» հայրենակցութեան հիման վրայ կազմակերպուելով՝ հայերը կը տըկարացնեն իրենց անփոխարինելի հայրենիքի կարօտի պահանջը ու ապագան:
        Խօսեցուցէþք Նեմրութը, Արածանին, Վանայ Ծովը, Շիրակը կամ Մշոյ Դաշտը, Արարատի սպիտակ ձիւնը կամ Սասնոյ ժայռերը խոժոռ. խօսեցուցէþք Հայոց Աշխարհի ամեն մի թիզ օրհնուած «կարմիր հող»ը, եւ պիտի տեսնէք, որ հոգիները պիտի բուժուին գաղութի դալուկէն, եղբայրական ձեռքերը իրարու պիտի սեղմուին, ճակատները պիտի բարձրանան ու աչքերը փայլին: Հայուն միտքը պիտի գործէ, «աստուածատիպ իմացականութիւնը» իր դրոշմն ու կնիքը պիտի դնէ մեր ամեն մէկ ձեռնարկին ու քայլերուն վրայ: Հայը հոգեւին վերանորոգուած իր վտանգուած գոյութեան գիտակցութեամբ անհանգիստ ու վճռական ճամբայ պիտի որոնէ, ճամբայ պիտի գտնէ հայրենիքի ու փրկութեան ճամբան: Որովհետեւ մեր – գաղթահայերուս – գոյութեան իմաստը մեր պատմական հայրենիք վերադառնալու մէջ է:
       Ու հետեւաբար այն միութիւնը կամ կազմակերպութիւնը, որ հայրենիք չի խոստանար, հայրենիքի համար չի գործեր կամ կը դադրի գործելէ, աւելորդ է եւ վնասակար:

«ՏԱՐՕՆԻ ԱՐԾԻՒ»,
ՍՈՖԻԱ 1938թ., թիվ 2, 5-6
 
* Ներսես Աստվածատուրյանը 30-ական թվականների Հայկական ցեղային-վերանորոգչական շարժման գործուն մասնակիցներից է, – Ցեղակրոն եւ Տարոնական շարժումների սյուներից:
Ծնվել է Սկյուտարում (Կ.Պոլիս), ծագումով տարոնցի է: Եղել է Հ.Յ.Դ. անդամ, Հ.Մ.Ը.Մ. Բուլղարիայի շրջանի պատասխանատու գործիչներից: Վարել է առեւտրական լայն գործունեություն՝ նյութական զգալի օժանդակություն բերելով ազգային – հասարակական կյանքին: Նրա մասին Կ. Գեւորգյանը գրում է. – «Պուլկարահայ բոլոր խավերէն սիրուած, ազնուական խառնուածքի մարմնացում, անձնուէր ու հայրենապաշտ…, որի համար իր առեւտրական փայլուն գործէն շատ աւելի կենսական էին մեր ազգային-քաղաքական շահերը եւ որի մօտ այնքան նրբօրէն բյուրեղացած էին հայրենասիրական զգացումներն ու ըմբռնումները» («Հայրենիք» օրաթերթ, Բոստոն, 1957 թ., օգոստոս 11, էջ 3):
Հ. Ասատրյանի հետ, Սոֆիայում խմբագրել ու հրատարակել են «Ցեղ եւ Հայրենիքն» ու «Տարօնի Արծիւը»: 1944թ-ին ձերբակալվել է համայնավարների կողմից եւ տարվել Ուրալի բանտ, ուր եւ մահացել է:
Իր մասին մեզ հայտնի շատ թե քիչ խոսուն գրությունը տե’ս «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1958 թ., թիվ 7, էջ 107-109:

նախագիծ
ԱՐԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԾՐԱԳԻՐ

1. Հրատապությունը
ա) Արիականության մասին պատկերացումները մարդկության հիշողության մեջ պահպանվել են հազարավոր տարիներ՝ ուղեկցելով մարդկային քաղաքակրթության զարգացման գործընթացին, իր ամբողջ պատմության ընթացքում: Այդ պատկերացումները ներառելով բոլոր այն դրական բարոյահոգեբանական ու արարչական սկզբունքները, որոնք կազմավորվել են մարդու՝ որպես բնական արարածի գիտակցության մեջ, պարունակում են նաև այնպիսի ոգեղեն ներուժ, որը խթանում է մարդկության բնականոն գոյատևմանը և առաջընթացին, հակառակ հակաարարչական ու հակաարիական ուժերի մշտական դավերին ու խարդավանքներին:
բ) Հակաարիական ուժերի հիմնական շարժիչ ուժն ու նպատակը միշտ եղել է շահը: Շահն իր էությամբ սահմաններ չի ճանաչում, ընդհակառակը՝ հանուն իր ընդարձակաման ոտնակոխ է անում ամեն մի բարոյական չափանիշ, ու մարդուն անասունից սահմանազատող ամեն մի արգելապատնեշ: Այն իր աճի գործընթացում հասնելով ծայրահեղության և դառնալով անպատժելի, ի վերջո կորցնում է ամեն մի հեռատեսություն ու զգուշություն, դառնալով վտանգավոր ամբողջ մարդկության ճակատագրի համար:
գ) Ոգեղեն բնագավառում, 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքն ու ավարտը հակաարիական ուժերի ընդարձակ գործունեության համար ընձեռնեց լայն հնարավորություններ: Այն բարենպաստ միջավայր ստեղծեց արիական գաղափարները ծաղրելու և բացասական կերպարով ներկայացնելու համար, նենգափոխելով նրա էությունը, մարդկային հիշողությունից առհասարակ այդ հասկացությունը ջնջելու նպատակով:
դ) Սակայն, ինչքան հեռանում ենք 2-րդ համաշխարհային պատերազմից և մարդկությունը ավելի սթափ է գնահատում դրա պատճառներն ու հետևանքները, ակներև է դառնում, որ պատերազմի պատճառը արիական սկզբունքների վրա բարդելու և ընդհանրապես արիականությանը մեղադրելու հիմնական պատճառը եղել է հակաարիական ուժերի դավերը: Ներկայումս ձգտելով շահի գերապահովմանը, հակաարիական ուժերը տնտեսական – քաղաքական մեթոդներով, քարոզչության, ուղղորդված տեղեկատվության և գովազդի միջոցներով ձևավորում ու տարածում են այնպիսի գաղափարներ ու բարոյական սկզբունքներ, որոնք մարդուն դարձնելով կառավարելի, մարդկային հարաբերություններում ելակետ են դարձնում շահը, դրանով իսկ այլասերում մարդկային հարաբերությունները:
ե) Մյուս կողմից աստիճանաբար ակներև է դառնում, որ նման հակաբնական վիճակը շարունակվելն այլևս անհնար է, որ մարդկային ենթագիտակցության մեջ արիական սկզբունքներն ի վերջո գլուխ կբարձրացնեն: Նման ծավալումը հղի լինելով համաշխարհային խոշոր բախումներով և աղետներով, արդեն սկսվել է 3-րդ հազարամյակի սկզբում: Առաջացած միաբևեռ աշխարհը անբնական է և իրենից ներկայացնում է անկայուն հավասարակշռության վիճակ: Իսկ համապարփակեցման (գլոբալիզացիա) ծրագրերն իրենց միտումներով մարդկային հարաբերությունները չմբռնող ու պատմության դասերին անտեղյակ, կաղապարված ու պարզամիտ դատողությամբ, բայց հզոր լծակների տիրապետող անհատների հիվանդ ուղեղների արգասիք է:
 զ) Առկա վիճակի վտանգավոր լինելը, հավանաբար, ի վերջո զգացել են նաև հակաարիական ուժերը, կամ ավելի ճիշտ՝ նրանց ենթակա հետազոտական կենտրոնները, որը զգացվում է նրանց մարտավարության մեջ նշմարվող փոփոխություններից: Հետզհետե պայքարը գնում է ոչ թե արիականությանը մերժելու, այլ՝ նրա արժեքները յուրացնելու և իրենց նպատակներին ծառայեցնելու ուղղությամբ: Այսպես՝ 2-րդ հազարամյակի վերջում, եղավ տարբեր գրքույկների ու հոդվածների մեծ հոսք, որոնցում առաջին արիներ սկսեցին համարել սեմիթներին (այսինքն՝ եբրայեցիներին): Բացառված  չէ, որ հիմնական դրամական, տեղեկատվական – լրատվական ու գովազդի միջոցները նրանց ձեռքում լինելու պարագայում, այդ գործընթացը դառնա առավել բացահայտ ու համառ:
է) Նման խեղաթյուրումների հետևանքները վտանգավոր են ինչպես ամբողջ մարդկության, այնպես էլ առանձնապես հայ ազգի  ճակատագրի համար: Այդ գործերում հաճախ արիների նախահայրենիքը Հայկական  լեռնաշխարհից տեղափոխելով Սառուցյալ Օվկիանոս, «Ատլանտիդա» և այլն, բացի այն, որ արիներին «կտրում» են իրենց բնական ու իրական արմատներից, այլև՝ «արի» հասկացությունը զրկում են իր ոգեղեն ու արարչական էությունից, նենգափոխելով հիվանդ երևակայությամբ տառապող, փառամոլ ու ինքնասիրահարված միջակությունների ուղեղի արտադրանքով, բացառելով արիներ – հայեր՝ Հայ-Արիներ անքակտելի ու շարունակական կապը, կասկածի ենթարկելով նաև Հայկական Լեռնաշխարհը արիների նախահայրենիքը լինելու ճշմարտությունը:  Ապացույցները արիներին բնորոշում են ոչ թե որպես առասպելական կամ հեքիաթային ցեղի, այլ՝ իրական մարդկային ծագումնաբանությամբ ու հստակ նախահայրենիք ունեցող էթնոսի:
Այստեղ չի կարելի չնկատել հայ ազգի ճակատագրում հակաարիական ուժերի՝ հազարամյակներ շարունակ հյուսած դավերի հետևանքները, որոնք միշտ պայքարում էին հայերի դեմ, նրանցում տեսնելով հզոր արիական արժեքները իրենց գեներում, ավանդույթներում պահպանող հանրույթի: Արիների հայկական արմատներ ունենալը հակասում էր նրանց աշխարհակուլ ծրագրերին:

2. Նպատակը
ա) Հետազոտությունների միջոցով բացահայտել ու հիմնավորել արիականության սկզբունքները, արժեքներն ու արժանիքները, մարդկության զարգացման գործում ունեցած և կատարող առաքելությունը:
բ) Փաստական տվյալների ու ապացույցների հիման վրա բացահայտել և մարդկությանը հասու դարձնել արիների ու հայերի անքակտելի սերտ կապը, ընդհանուր ծագումնաբանությունը, արիականության սկզբունքների և  համամարդկային առաջադիմական ու բարոյական սկզբունքների նույնականությունը:
գ) Մշտապես հետամուտ լինել և հսկողության տակ պահել հակաարիական ուժերի գործողությունները, պարզել նրանց ծրագրերն ու նպատակները, արիական սկզբունքները զերծ պահելով նրանց նենգափոխումներից: Միաժամանակ բացահայտել այն վտանգավոր հետևանքները, որ կարող են առաջանալ արիական շարժումների մեջ՝ ինչպես խեղաթյուրումների, այնպես էլ անհեռատեսության ու ծայրահեղության պատճառով:

3. Գործունեության ձևերը
ա) Գիտական հետազոտությունների, ուսումնասիրությունների և այլ միջոցառումների կազմակերպում ու աջակցում, անհրաժեշտության դեպքում թեմատիկ պատվերների ձևակերպում:
բ) Ռազմավարական և ընթացիկ ծրագրերի կազմում, ինչպես սեփական, այնպես էլ համակիր անձած կամ կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքներ կատարելու համար:
գ) Այլ կազմակերպությունների կամ անհատների պատվերով, սեփական գործունեության հետ առնչվող աշխատանքների իրագործում:

4. Իրագործման մեթոդները
ա) Ներգրավելով կամ համագործակցելով անկեղծորեն ազգային մտածելակերպով օժտված մտավորականների՝ պատմաբանների, լեզվաբանների, հնէաբանների, հումանիտար տարբեր ճյուղերի մասնագետների, ինչպես նաև՝ իսկապես ազգանվեր քաղաքական գործիչների հետ, մամուլի տարբեր աշխատությունների, հոդվածների, հեռուստա-ռադիոհաղորդումների և այլ տեղեկատվական միջոցների օժանդակությամբ, ամեն կերպ տարածել ու պարզաբանել արիական գաղափարներն ու սկզբունքները:
բ) Ամբողջական կամ համառոտ թարգմանություններով միջազգային հանրությանը բացատրել արիականության էությունը, սկզբունքներն ու նպատակները, օգտագործելով ինտերնետի, այլ տիպի տեղեկատվական ու կապի ժամանակակից միջոցները:
գ) Խորհրդատվությամբ, ունեցած տվյալներով ու նյութերով օժանդակել ու խրախուսել անհատ հետազոտողներին, որոնք սեփական նախաձեռնությամբ ու խղճի կոչով որոշել են իրոք օգտակար լինել հայերի ու արիների ընդհանուր ծագումնաբանության ուսումնասիրությանը, քաղաքակրթության ու մարդկության զարգացման գործում հայերի կատարած անփոխարինելի ներդրման հիմնավորմանը և այլն:
դ) Կազմակերպել տարբեր հանդիպումներ, գիտաժողովներ, քննարկումներ, արիական գաղափարները քարոզելու և հասկանալի դարձնելու համար, բացահայտելու՝ հակաարիական ուժերի հերթական գործողությունների նպատակներն ու դրանց վտանգավոր հետևանքները:
ե) Կապեր հաստատել ու համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնց նպատակն ու գործելակերպը նպաստում են արիական սկզբունքների և հայ ազգային գաղափարախոսության ամրապնդմանն ու տարածմանը, համաձայնեցնել նրանց հետ մասնակի մոտեցումներն ու գործողությունները:

Ծրագիրը անհրաժեշտության դեպքում կարող է լրացվել ու մշակվել, ինչպես առանձին կետերը հստակեցնելու կամ որոշակիացնելու նպատակով, այնպես էլ նոր, հրատապ կամ հեռանկարային ուղղությունների ծագման դեպքում՝ առանձին ենթածրագրերի կամ որոշումների միջոցով, համաձայն կանոնադրության:

Ա Ր Ի Ա Կ Ա Ն

Այստե’ղ է ձեր պերճ օրրանը,
Լոյս Արիների փարոս ոստանը,
Մեր քարաշխարհը՝ Սուրբ Հայաստանը.
Բարքերի հիմքերն այստեղ են դրուել,
Աստղայինգրքերն այստեղ են գրուել,
Այս քարաշխարհը՝ մեր չորս Հայքերը
Ձեր նախնիների սուրբ մասունքները՝
Այստեղ են հանգչում,
Ձեր թոթովանքը՝ պատկեր գրերը՝
Այստեղ պահպանւում.
Ձեր իմաստութիւն կեանք է պարգեւել,
Ձեզ օրօրել, սուրբ կաթ է տուել
Մեր քարաշխարհը,
Բերանից հացի պատառն է տուել,
Իմաստութիւնը՝ ձեր լոյս աչքերում:
Արիական փառքի մարտակառքերը՝
Սլացան անծայրածիր հեռաստաններ,
Եւ բիւր՝ հազարամեայ մեր գանձերը
Շռայլօրէն տարաք աշխարհներ,
Թողաց Հայոց լեռների զով հովերը
Հայկայ Պարի թաւիշը, մով լանջերը,
Գետերի մայր՝ Արաքսի բերրի ափերը,
Գնացիք ու տարաք սէ՜ր, կարօտնե՜ր,
Ժպիտով ձեր արեւոտ կախարդեցիք աշխարհներ,
Ձեր նայիրեան աշխարհի արեւաբոյրը,
Ծաղկունքը տարաք, բուրմունքը, վարդերը
Հայքերու աշխարհի երկնի լազուրը,
Ձեր աչքերում տարաք մեր սէրը, յոյզերը:
Օ՜, ուրախ ենք որ դուք եղել էք, կա’ք,
Թէկուզ հեռու աշխարհներում ու այժմ անհաս.
Մեր հոգու կարօտների թեւերով
Ձեզ ենք դիմում արեան կանչով, հաւատով.
Արդ կամրջէ’ք դարձի կամուրջներ,
Ծիածանագո’յն, գունեղ կամուրջներ,
Իմաստութեան ու լոյսի կամուրջներ,
Հիւսէք ու նետէք, անցէք ու եկէք:

                                                                          Շ. Տարօնէ

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 Ք. Երևան                                                  « 07» դեկտեմբերի, 2003թ.

       «ԲԵՄ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ռոբերտի Նալբանդյանը, «Ավետյաց Երկիր» գիտահոգևոր մշակութային  հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Սերգեյի Զաքարյանը և Հայ  Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Վանիկի Ավետիսյանը կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1.Կողմերը, արտահայտելով իրենց կամքը, ձգտելով ստեղծագործել բարեկամության, համաձայնության պայմաններում, ապահովելով համագործակցության վճռականությունը, նկատի ունենալով կազմակերպությունների բարեկեցության ու զարգացման, ընդհանուր անվտանգության շահերը, որոշում են նոր հիմունքներով կառուցել իրենց հարաբերությունները՝ նախաձեռնելով մի նոր ընթացք՝ «ԳԱՀ» (Գիտակից ազգային համաձայնություն):
1/2. «ԳԱՀ»-ը կազմակերպություն չէ և կազմակերպություն դառնալու նպատակ չի հետապնդում:
      «ԳԱՀ»-ը ազգային վերածնության միջավայրն է:
     «ԳԱՀ»-ը ընթացք է ազգամիության, և քանի որ յուրաքանչյուր հայ ազգամիության մասնիկն է, հետևաբար յուրաքանչյուր հայ համարվում է «ԳԱՀ»-ական: Հետևապես, համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր կազմակերպության արգելվում է առանձին հանդես գալ «ԳԱՀ»-ի անունից: Սակայն, համաձայնագիր ստորագրած  յուրաքանչյուր կազմակերպություն իրավունք ունի առաջարկություններով կամ նախաձեռնությամբ հանդես գալու համար հրավիրել համաժողով, որտեղ կարող են կյանքի կոչվել տնտեսական և գիտա-մշակութային ծրագրեր: Յուրաքանչյուր նախաձեռնություն կյանքի է կոչվում առանձին պայմանագրով, որը ստորագրվում է այն կազմակերպությունների կողմից, որոնք միանում են այդ նախաձեռնությանը: Այն կազմակերպությունները, որոնք չեն միանում տվյալ նախաձեռնությանը՝ չեն կրում պատասխանատվություն:
2.Այս նախագծի էությունը կայանում է՝ ազգային նշանակության խնդիրներն ուսումնասիրելու և լուծելու համար գիտական, հասարակական, քաղաքական տնտեսվարական կազմակերպությունների ջանքերը միավորելու մեջ:
3.Նախագծին կարող են միանալ բոլոր այն շահագրգիռ կազմակերպությունները, որոնք գիտակցում են հայ ժողովրդի հոգևոր վերածննդի, բարձրակենցաղ կյանքի կերտման անհրաժեշտությունը:
4.Համաձայնագրին այլ կազմակերպությունների կողմից միանալը, ինչպես նաև՝ այլ լրացումները և փոփոխությունները հավաստվում են հավելվածներով, կողմերի կնքմամբ և ստորագրմամբ, որը սույն համաձայնագրի բաղկացուցիչ մասն է:
5.Սույն համաձայնագիրը համարվում է «ԳԱՀ»-ի գործունեության հիմնական համաձայնակարգ:
6.Համաձայնագրին կցվում է կազմակերպության գործունեության ոլորտների ցանկը, որով կարող է աջակից լինել «ԳԱՀ»-ի ընթացքին:
7.Համաձայնագիրը կնքված է երեք օրինակից, հայերեն լեզվով, յուրաքանչյուր կողմի մոտ գտնվում է մեկ օրինակ:
8.«ԳԱՀ»-ը քաղաքական նպատակներ չի հետապնդում, այլ՝ կոչված է համախմբելու հայ ժողովրդի բոլոր խավերի ու շրջանակների ողջախոհությունն ու հայրենասիրությունը, անկախ նրանց քաղաքական, կրոնական ու գաղափարական հայացքներից, հանուն ազգային գիտակցական վերածնության, համահայկական նշանակության խնդիրների լուծման և բարձրակենցաղ կյանքի կերտման:  

         «ԲԵՄ» ՍՊԸ  ՄԻԱՎՈՐՈՒՄ                                                                «Ավետյաց Երկիր» Հ/Կ
Գրանցման հասցե՝ ք.Երևան, Կուրղինյան 11/44:                                        ք. Երևան, Երվ, Քոչարի փող., 3 / 34:                                                                                 
 Կենտրոնական  գրասենյակ.                                                                                       հեռ. 55-56-88:                                     
ք.Երևան, Ավան, Բաբաջանյան 9, հեռ. 62-14-60:                                             Նախագահ՝ Ս. Զաքարյան
Գլխ. տնօրեն՝ Ա.Նալբանդյան                       

Հայ Արական Միաբանություն (ՀԱՄ)
Գրանցման հասցե՝ ք.Աբովյան, Եղբայրության փող. բն.7:

Գ   Ա   Հ
(Գիտակից Ազգային Համաձայնություն)

Ազգամիության Բանակոչ

 Հազարամյակներ շարունակ բազում փորձեր են արվել ազգամիության խնդիրները լուծելու առումով, սակայն, պատմական պարբերություններում խանգարվել է այդ լուծումը՝ արտաքին կամ ներքին ուժերի կողմից, ազգամիության բանականության պակասի պատճառով:
 Ազգամիությունը նախ և առաջ բանականության արգասիք է, թե չլինի այդ հույժ կարևոր հիմքը` համախմբվածության ոգեղեն կոչերն ու գաղափարախոսականները սոսկ անկարող կոչեր են, դեպի գիտակցական կայացում: Դրանք ի սկզբանե դատապարտված են կարճատև կյանքի և ավելի շատ ժամանակի կորուստ են թելադրում, քան ազգամիության կայացման ընթացք:
 ԳԱՀ-ը խորասուզման տեղն է, որի մեջ պիտի կարողանանք մեր բոլորի հանդիպումը կայացնել ազգամիության բանականության հետ, ճանաչենք նրան լիարժեքորեն, հասկանանք նրա իրական մտածումը, որը կա նաև յուրաքանչյուր անհատի մեջ, սակայն լուռ, կամ ավելի ճիշտ` կիսարթուն վիճակում:
 Նվիրել քեզ ազգամիությանը` նախ նշանակում է արթնանալ որպես նրա մի մասնիկը, նրա գիտակցական հոսունությանը տալ բաց ճանապարհ, իսկ խանգարողին, որը յուրաքանչյուրիս անգիտակից ես-ն է, հանել մեր միջից` որպես հին կենցաղից մնացած հանդերձ, և ազգամիության ճանաչողության նորաձևության անձեռակերտ տաճարից գնել ամենաթարմ, ամենակատարյալ ու ամենաճանաչելի այն կենդանի ու բանական հանդերձը, որը կտրվի յուրաքանչյուրին` հնոտիից հոժարակամ հրաժարվելուց և նորի հավիտենարժեք արժանապատվությունը կյանքի չափ կարևորելուց հետո:
 Մենք գնում ենք դեպի մեր գալիքը գիտակցաբար և ինքնահրաժարման գաղտնարաններից ձեռք ենք բերում գիտակցական գալիքի կերտման մեր միջոցները:

 Ովքեր պատրաստ են` ՀՈՆ ԱՌԱՋ:

«Ավետյաց երկիր» գիտահոգևոր մշակութային
 հասարակական կազմակերպություն                                           ՍԵՅՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ
«ԲԵՄ» ՄԻԱՎՈՐՈՒՄ                                                                    ԱՐՄԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ՀԱՄ՝ Հայ Արիական Միաբանություն                                             ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Բոլորս դեպի «ԳԱՀ»                               Հեռ. 62-14-60,  56-65-33

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։