Այս օրերին Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք»-ը անընդհատ հանդես են գալիս քաղաքական դաշտում ազգայնական գործիչ Արմեն Ավետիսյանին զորակցությամբ (տես էջ 1): Ու քանի որ այս օրերին շատերն են հավակնում ազգայնական երեւալ (միշտ այդպես է նախընտրական ու հետընտրական փուլերում), հարկ ենք համարում մեջբերել իրապես ազգայնական Արմեն Ավետիսյանի տեսակետը տարբեր բնագավառների, դրանց զարգացումների ու հեռանկարների մասին:
Ազգային անվտանգության բնագավառ
Յուրաքանչյուր ազգ կամ պետություն հարատեւում ու զարգանում է, երբ անխոցելի ու հակազդող, նաեւ՝ ազդող է նրա անվտանգության համակարգը: Այ՛ս համակարգն է ամենառազմավարականը բոլոր ազգային ու պետական համակարգերում, ուստի մեր նախնիները մշտապես բարելավել ու հզորացրել են այն՝ հասցնելով կատարելության, որն էլ հազարամյակներ նպաստել է հզորագույն Հայկական պետությունների գոյատեւմանը:
Այս համակարգում կիրառվել (այժմ էլ կիրառվում) են հոգեւոր-գաղափարական, ռազմապաշտպանական, լեզվակրթական, բնապահպանական-առողջապահական, բարոյահոգեբանական, գիտա–մշակութային, արտաքին ու ներքին քաղաքական եւ այլ հայեցակարգեր, սակայն, ամենազորավորը Ոգեղեն-Տիեզերական Զորություններն են եղել, որոնք այսօր թաքնագիտական (գաղտնագիտական) շղարշով են պարուրված եւ կիրառվում են սովորական աչքին անտեսանելի ձեւերով: Այս տիեզերահաս իմաստությամբ կարելի է տկարացնել (նաեւ՝ տխմարացնել) ազգերի ու քանդել պետություններ՝ շատ խնդիրներ լուծելով առանց զինված կամ որեւէ այլ բացահայտ ընդհարման: Ցավոք, մեր այս աստվածատուր-բնատուր զորությունից մենք դեռեւս նպատակային չենք օգտվում, որի հնարավորություններն ունենք գենետիկորեն, եւ հիրավի Արարչական է մեր այդ Զորությունը…
ՀՀ ներկայիս անվտանգության համակարգը շատ հեռու է կատարյալ լինելուց, ուստի մեր պետության եւ համայն հայության գերխնդիրն է ներդնել ու շարունակաբար արդիականացնել Հայոց Անվտանգության Համակարգը՝ ինքնատիպորեն զարգացնելով վերը նշված ոլորտներից յուրաքանչյուրը:
Հոգեւոր-հավատամքային եւ կրոնապաշտամունքային բնագավառ
Հսկաների Ցեղը՝ Հայերը, լինելով Մարդ-Աստվածներ, ճանաչելով Համատիեզերական օրինաչափություններն ու իրականությունը, ունեցել են ճշմարիտ պատկերացումներ Արարչի, Աստվածների, նյութի ու ներուժի (էներգիայի), ինչպես նաեւ՝ մարմնի ու հոգու (Ոգու) փոխադարձ կապի, ամենատարբեր Բնական՝ Տիեզերական երեւույթների եւ այլնի մասին…
Հայերի Գիտական Միտքն ու Իմաստասիրությունը կառուցվել է Համատիեզերական Ճշմարտությունների հենքին: Այդ Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը պարզաբանվել եւ տրվել է նաեւ երկրաբնակ չորս Ցեղերին: Եվ այս Ցեղերը, ճանաչելով Ամենայն Ճշմարտությունը, ունեցել են Արարչի, Աստվածների, Մարդ-Աստվածների (Աստծո որդիների կամ ընտրյալների), Ամենայն Արարման եւ դրա հետ կապված սրբությունների վերաբերյալ իրենց հավատքի ու պաշտամունքի բացատրելի դրսեւորումները, որից եւ ծնվել են Ցեղապաշտությունը, Ծնողապաշտությունը, Հայրենի Հողի, Սրբազան Արարատ Լեռան, ՀայԱրիական Խաչի (Խաչապաշտություն, ինչպես հավասարաթեւ խաչ, այնպես էլ՝ կեռխաչ-սվաստիկա), Նախնյաց եւ այլ պաշտամունքները…
Սակայն, դարերի ընթացքում ցեղապիղծ զանգվածների ձեւավորվելուց հետո, աստիճանաբար աղավաղվեցին եւ խեղաթյուրվեցին Հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը, իսկ դրանք ուսուցանողները՝ Մարդ-Աստվածները՝ Հայերը, առանձնացվեցին որպես անհատ սրբություններ՝ Աստծո Որդիներ, մարգարեներ, միակ ու անկրկնելի կատարյալներ… Ավելին, հազարամյակներ շարունակ ստեղծվեցին տարբեր իմաստասիրություններ ու գաղափարախոսություններ՝ կրոններ, հավատքներ, պաշտամունքներ եւ այլն, որտեղ Մարդ-Աստվածներին սկսեցին ոչ միայն հակադրել միմյանց, այլ՝ գրեթե թշնամացնել՝ իբրեւ «հիմնավորելով» տվյալ կրոնի բացարձակությունը…
Յուրաքանչյուր նորահայտ «մարգարե» Մարդ-Աստվածների՝ Հայերի, Ճշմարիտ Գիտական Մտքի եւ Ամենայն Ստեղծի Իմաստասիրության արդեն աղավաղված եւ խեղաթյուրված նորաստեղծ կրոնական գաղափարախոսությունները սկսեց մեկնաբանել արդեն իր մտքի թռիչքի տրամաբանության սահմաններում, եւ այսպես կրոններն էլ իրենց հերթին մասնատվեցին բազմաթիվ աղանդների: Աղանդավորներն արդեն առանձնացրին ոչ միայն Մարդ-Աստվածներին, այլեւ նրանց կյանքի տարբեր ժամանակահատվածներն ու գործունեության ոլորտները: Այսպիսով, Հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը գրեթե ոչնչացվեց, իսկ փոխարենը ստեղծվեցին Մարդ-Աստվածների վերաբերյալ առանձին կրոններ, Տիեզերքների, Երկրագնդի եւ այլնի
արարման ուրույն պատկերացումներ, իսկ աղանդների ի հայտ գալով՝ պաշտելի դարձան նույնիսկ որեւէ Մարդ-Աստվածի, Աստծո Որդու անցկացրած կյանքի մի քանի օրերը…
Աղավաղումներն ու խեղաթյուրումները մարդկությանը հեռացրին իրականությունից, իսկ Հայերին (նաեւ՝ Արիացիներին)՝ իրենց բնությունից եւ էությունից: Սակայն, արդեն անհրաժեշտ է վերջնականապես զգալ ու կողմնորոշվել, որ ներկա կրոնների միմյանց հակադրումն անիմաստ է, քանզի ոչ մեկը մյուսի նկատմամբ չի կարող ունենալ որակական առավելություն, ավելին՝ տարածված կրոնների հիմնաղբյուրները ոչ միայն հեռու չեն միմյանցից, այլեւ սնումն է բացարձակապես նույն Ակունքից…
Այն կրոնները, որոնք քիչ թե շատ կառուցվել են Հայ Ցեղի Ճշմարիտ Գիտական Մտքի եւ Ամենայն Ստեղծի Իմաստասիրության հիմքով, ունեն բացահայտ նմանություններ ու մեկնաբանություններ, եւ սա թույլ է տալիս գրեթե հստակ գծագրել ընդհանուր ճշմարտության, իրականության պատկերը: Այս գծագրման գործընթացն օրինաչափորեն պետք է լինի հատկապես միմյանց դեմ մարտնչող կրոնների համախմբման այն պահը, որից հետո կարելի կլինի հավաքել, ընդհանրացնել եւ անհրաժեշտաբար վերադառնալ Մարդ-Աստվածների Ճշմարիտ Գիտական Մտքին եւ Ամենայն Ստեղծի Իմաստասիրությանը, Հայակրոնությանը, որտեղ էլ թաքնված է Արարչի եւ Ամենայն Արարման գաղտնիքների բացման բանալին՝ Տիեզերական Հավերժական Խորիմաստ Խորհուրդները…
Ռազմապաշտպանական բնագավառ
Հայ Ազգը, լինելով Հայ Ցեղի բացարձակ ու հզոր Գենի ժառանգական կրողը, օգտագործելով ավանդաբար փոխանցված գիտությունների իմացությունն ու բազմափորձ իմաստությունը, հազարամյակներով ստեղծել է ազդեցիկ պետություններ, ունեցել է զորեղ ռազմական օրենքներ եւ ուժ ու մշտապես անխոցելի է եղել այլազգիների համար…
Հզոր Հայաստանի օգնությանն ու ապավինությանն են դիմել բազմաթիվ երկրներ ու ազգեր, ովքեր ցանկացել են թոթափել օտարների լուծը: Հայ բարեպաշտ արքաները հզոր բանակներով հսկել են «անծայրածիր տարածքներ», հաստատել օրենքներ եւ կրել «Արքայից Արքա», «Աշխարհի չորս կողմերի Արքա» եւ այլ հնչեղ տիտղոսներ: Փառահեղ է Հայոց պատմությունը եւ հարատեւ՝ Հայոց անկոտրում Կամքն ու Ոգին…
Հեռանալով նախնիների արմատներից, ՀայԱրիական ներցեղային ներդաշնակ ապրելակերպից, կորցնելով Հայրենիք-Բնօրրանի հիմնական մասը, պարբերաբար ենթարկվելով հալածանքի ու այլասերման՝ Հայ ազգը տկարացավ եւ կորցրեց նախկին զորությունը: Թվում էր՝ վիճակն անհույս է այլեւս, սակայն ինքնապաշտպանության աներեւույթ բնազդն արթնացրեց նիրհած հզոր Գենը եւ…խոսեց նահատակների հանդեպ ոգեղեն պարտականությունը («Իր նահատակների դեմ մեղանչող ժողովուրդը՝ մեղանչում է իր ապագայի դեմ…»), ու Հայ ազգը գերագույն ճիգերով վերականգնեց անկախ պետականությունը: Եվ արդ, դրա պաշտպանությունը Հայ ազգի ապագայի ու զարգացման երաշխիքն է…
Ազգի եւ Հայրենիքի հուսալի պաշտպանվածությունը, որպես հարատեւման ռազմավարական գործոն, մշտապես լինելու է Համահայկական առաջնային եւ անբեկանելի գերխնդիր: Ցանկացած քայլ (ում կողմից էլ այն ձեռնարկվի), որը կբթացնի կամ կթուլացնի զգոնությունը նշյալ «աքսիոմայի» նկատմամբ, եւ ավելին՝ կենթադրի դավադիր (հակառակ) հիմնավորում, անխուսափելիորեն պետք է համարվի դավաճանություն Հայության եւ Հայաստանի դեմ, եւ նախաձեռնողը պետք է հրապարակայնորեն անհապաղ մեկուսացվի՝ պատժվի, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վերացվի:
«Անբարոյականանում են անմարտունակ ազգերը…», իսկ ՀայԱրիական ազատատենչ ու ռազմաշունչ Ոգին պետք է մշտապես խլրտա յուրաքանչյուր Հայի հոգում: Հայրենապաշտության, Հայրենատիրության (Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի վերակերտում) եւ հանուն Ազգի զոհաբերության գաղափարներն են լինելու Հայ ռազմիկի ձեւավորման նախահիմքը: «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, կործանվում՝ դրա պակասից…», «Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել: Անընդունակ է թույլը ինչպես սիրո, նույնպես եւ զոհաբերության: Արգասավոր չէ թույլի սերը: Մի ժողովուրդ, որն ընդունակ չէ այս երկու առաքինության (սեր եւ զոհաբերություն)՝ դիպվածների կպարտի իր գոյությունը: Մենք առնվազն կարող եւ հզոր պիտի լինենք, որպեսզի կարողանանք սիրել եւ զոհաբերել …»: Անհատապես զոհաբերման պատրաստ հերոսների համախմբումը միայն կարող է ստեղծել անպարտելի բանակ՝ ունակ աննախադեպ սխրագործությունների…
«Իր հողի վրա պարտվելը կրկնակի աններելի պարտություն է: Իր հողի վրա պարտվողը ազատ Հայրենիքի իրավու
նք չունի…»: ՀայԱրիական ռազմի օրենքներն ու վեհանձնությունը, Նժդեհյան Ցեղակրոնությունը. ահա՛ անպարտելիության «հոգեւոր սնունդը»: Արիական-Ցեղապաշտական (Հայկական-Ցեղապահպանական) կացութաձեւը, ներցեղային օրենքներն ու բարոյականությունն են միջավայրը անպարտելիության «մարմնական ծնունդի»…
Ազգի եւ Հայրենիքի ինքնապաշտպանությունն իրականացնում է Հայոց ազգային բանակը: Ինչպես բանակի ստեղծումը, այնպես էլ ծառայության կազմակերպումը կարգավորվում է զինվորական հատուկ օրենսդրությամբ: Մինչեւ ազգային հիմնախնդիրների վերջնական լուծումը ծառայությունը բանակում պարտադիր է բոլո՛ր Հայորդիների համար: Հայ տիարք եւ տիկնայք պետք է տիրապետեն ամենատարբեր մարտարվեստների, ինչպես նաեւ ընդհանուր զինվորական գործին («Առյուծն առյուծ է՝ էգ լինի, թե՝ որձ»): Տարիքային եւ այլ անհրաժեշտ ժամանակավոր կամ հիմնական սահմանափակումներն ընդհանուր օրենքում կարող են փոփոխման ենթարկվել՝ ըստ իրադրության (պատերազմական եւ այլ իրավիճակներ) եւ Ազգի ինքնապաշտպանության ապահովման առաջնահերթության տեսանկյունից…
Հայոց ազգային
բանակը երբեք չի կարող օգտագործվել Հայ ազգի դեմ: Այդպիսի շահագործումն անհերքելի դավաճանություն է, եւ յուրաքանչյուր Հայ զինվորականի սուրբ պարտականությունն է հստակ գիտակցել սա եւ լինել Ազգի հետ, բայց ոչ երբեք՝ նրա դեմ:
Հայ ազգին բանակ ունենալու իրավունքից, իսկ բանակին՝ ազգի եւ հայրենիքի շահերը պաշտպանելու պարտականությունից զրկելը հանցագործություն է, ազգահալած քաղաքականության դրսեւորում, որը նույնպես դավաճանություն է:
…«Չի թույլատրվում սպանել՝ ընկածին, ներքինուն, խաչված ձեռքերով գթություն աղերսողին, հերարձակ փախչողին, նստածին, «ես քոնն եմ» հավաստողին, քնածին, զենք ու զրահ չկապածին, մերկին, անզենին, չկռվողին՝ սոսկ դիտողին, ուրիշի դեմ մարտնչողին, դժվարին կացության մեջ հայտնվածին, որն անզոր է կռվելու, վշտից խոցվածին, ծանր վիրավորին, ահաբեկվածին, նահանջողին՝ միշտ հիշելով ռազմիկի առաքինության մասին պատվիրանը…»: Այս եւ նմանատիպ Արիական ռազմական օրենքնե՛րը պետք է ամրագրվեն Հայ զինվորականի սրտում: Հարկ է նաեւ սահմանել, որ Հայ ռազմիկի ձեռքը երբեք չպիտի դողա մահ եւ ավեր սփռող թշնամուն ու նաեւ դավաճանին գլխատելիս…
Հայոց ազգային կանոնավոր բանակից զատ անհրաժեշտ է նաեւ ստեղծել Համահայկական միացյալ բանակ (Ազգ-բանակ, Համաժողովրդական բանակ), որի կազմում իր տեղն ու դերը կունենա յուրաքանչյուր Հայ՝ անկախ բնակության վայրից: Այդ բանակը ներառելով ամբողջ Հայությունը՝ կառաջնորդվի առանձնահատուկ օրենսդրությամբ եւ կունենա ճկուն կառուցվածք: Համահայկական միացյալ բանակում զորահավաք կկազմակերպվի Հայ ազգի եւ Հայաստանի համար ամենավտանգավոր դեպքերում…
Զինվորականները մշտապես պետք է գտնվեն Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, իսկ համապատասխան օրենքները պետք է արտոնություններ ու առավելություններ շնորհեն Ազգի պահապաններին, հատկապես՝ զոհված եւ վիրավոր ռազմիկների ընտանիքներին, ինչն անգնահատելի խթան կլինի նաեւ կամավորական (ֆիդայական) ինքնապաշտպանական-ազատագրական շարժումներ կազմակերպելու եւ Հայրենիքի մշտարթուն նվիրյալների (աշխարհազորային, ազատամարտիկ, երկրապահ…) համար:
Ազգի եւ Հայրենիքի պաշտպանվածությունն ու անվտանգությունն ավելի ուժեղացնելու նպատակով բանակից բացի անհրաժեշտ է նաեւ հասարակական կարգ ու կանոնի պահպանության (ազգային ոստիկանություն) եւ ազգային-պետական անվտանգության ապահովության ուժերի մշտական առկայությունը: Այդ ուժերը կունենան կառույցներ եւ ծառայություններ, կառաջնորդվեն համապատասխան օրենքներով, որոնք հստակորեն կտարբերակեն պաշտպանության ու անվտանգության ոլորտները եւ կիրականացնեն ազգապահպան գործունեություն: Հասարակական կարգ ու կանոնի պահպանության եւ ազգային-պետական անվտանգության ապահովության ուժերի օգտագործումը Հայ Ազգի եւ Հայաստանի դեմ պետական հանցագործություն է՝ ենթակա ամենախիստ դատապարտման:
Ռազմապաշտպանական ուժերի եւ ազգային բոլոր կառույցների ներդաշնակ գործունեությունն է երաշխիքը այն ցանկալի կայունության, որը թույլ կտա հիմնավորապես կարգավորել ներազգային խնդիրները եւ բոլոր ուժերը օգտագործել միջազգային թատերաբեմում՝ ի պաշտպանություն ազգային նպատակների եւ խնդիրների…
«Լուսանցք», 22 (108), 2009թ.



