Ազգայնական տեսակետ տարբեր ոլորտների մասին

Այս օրերին Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբումը եւ «Լուսանցք»-ը անընդհատ հանդես են գալիս քաղաքական դաշտում ազգայնական գործիչ Արմեն Ավետիսյանին զորակցությամբ (տես էջ 1): Ու քանի որ այս օրերին շատերն են հավակնում ազգայնական երեւալ (միշտ այդպես է նախընտրական ու հետընտրական փուլերում), հարկ ենք համարում մեջբերել իրապես ազգայնական Արմեն Ավետիսյանի տեսակետը տարբեր բնագավառների, դրանց զարգացումների ու հեռանկարների մասին:

Լեզվաքաղաքական բնագավառ

Հայոց Լեզուն հին է այնքան, որքան Հայ Ցեղը, եւ որպես Ամենահնագույն Լեզու՝ Նախալեզուն է՝ Մայր-Լեզուն մարդկային բոլոր լեզուների: Հայերենը ներառում է հարյուր հազարամյակների պատմական հիշողություն, միաժամանակ մեր լեզուն գենետիկ հիշողության արտահայտչամիջոցն է, ուստի՝ լեզվապահպանությունը համազգային գերխնդիր է: Մեր ազգային նկարագիրն ու արժեքները պահպանող համակարգի ամենազորեղ գործոնը լեզուն է: Եթե ազգային գաղափարախոսությունն իր հիմքում հստակ ամրագրում է ազգի ծագման, զարգացման, հարատեւման ու առաքելության, նաեւ՝ Բնօրրան-Հայրենիքում ինքնատիպ կենսակերպով ապրելու սկզբունքներ, ապա դրա ենթաբաժիններից ազգային անվտանգության հայեցակարգը կառուցվում է Ազգի ու Հայրենիքի՝ արտաքին վտանգի դեմ պաշտպանական համակարգի եւ ներազգային անվտանգության (գենետիկ ինքնապաշտպանության, նախեւառաջ՝ Արյան ու Լեզվի անաղարտության) պարտադիր առկայությամբ: Սրանք անհրաժեշտ ինքնապահպանության այն գործոններն են, որոնք ՄԱՐԴ-ը պետք է զգա եւ՛ գիտակցաբար, եւ՛ բնազդաբար: Պետք է գիտակցել ոչ միայն անհատապես, այլեւ՝ պետականորեն: Պետություն ստեղծելը, ունենալն ու հզորացնելը բոլոր ազգերի կենսակերպի ուղղորդիչ տարրն է: Ազգային հանրույթի կյանքի առանձնահատկությունները բացառելը ի վերջո կհասցնի ուծացման, տարրալուծման, եւ ազգը կվերանա: Մարդկության պատմությունը սովորեցնում է, որ պետությունն ազգին դարձնում է հզոր ու ապահովում հարատեւումը: Սակայն, որպեսզի պետությունը չայլակերպվի եւ թշնամի չդառնա սեփական ազգին, անհրաժեշտ պայման է պետության բնույթի ներդաշնակությունը պետություն ստեղծած ազգի շահերին: Այսինքն՝ հայոց պետության բնույթը հայկականությունը պետք է լինի: Պետության բնույթն էլ պայմանավորված է մշակութային քաղաքականությամբ: Հենց սա է որոշում՝ ազգն արժեքային համակարգով կապրի՞, թե՞ կկորչի, կանհետանա: Լեզվաքաղաքականությունը՝ պետության լեզվի անմրցակից գործառությամբ, լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիրներ: Առանց սեփական լեզվաքաղաքականության Հայոց պետությունը ազգայնորեն չի զարգանա: Լեզվաքաղաքականությունն այն միջնաբերդն է, որի հանձնելուց հետո իր հաղթարշավն է սկսում ապազգայնացումը:

…Արյան պղծումը վերջնահաշվում հանգեցնում է ժառանգական (գենետիկ-ծինաբանական) շեղումների՝ հիվանդագին երկվության, իսկ այլալեզու կրթությունը ամբողջապես քանդում է հայեցի լեզվամտածողությունը, որն էլ ուղղակիորեն խեղում է անձի՝ հայ անհատի բարոյահոգեբանական կերտվածքը: Իսկ ազգափոխությունը էականորեն շեղում է մարդու առաքելությունը՝ տանելով նրան հոգեպես եւ էապես ինքնաոչնչացման, որ համարժեք է մարդու՝ Տիեզերական Հավերժական Ոգուց ինքնահրաժարումին, քանզի Տիեզերական Համակարգում՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ, Ազգը Հոգի է, Բնօրրանը՝ Մարմին նրա Առաքելության իրականացման համար…

Անդրադառնալով հատկապես հայերենի դերին ու նշանակությանը՝ նշենք, որ պետականորեն հայերենի իրավական պաշտպանը ՀՀ Սահմանադրությունն է՝ ի դեմս ՀՀ նախագահի: Իսկ նպատակաուղղված լեզվաքաղաքականություն իրականացնողը ՀՀ կառավարությունն է՝ լեզվի պետական տեսչությամբ, որն այսօր գրեթե մեկուսացված է եւ զրկված լեզվապաշտպանական լիազորություններից: ճիշտը լեզվի, կամ ավելի ընդգրկուն՝ Հայապահպանության նախարարության ստեղծումն է: Ապազգային ղեկավարների լուռ համաձայնությամբ ու հանցավոր գործունեությամբ անուղղակիորեն (արտաքին միջամտությամբ՝ նաեւ նպատակայնորեն) ոչնչացման է դատապարտվել Ոսկեղենիկ, Արարչածին Հայոց Լեզուն: Այսպես օտար զավթիչներն էլ են փորձել ոչնչացման դատապարտել մեր լեզուն, քանզի Լեզվի մահը Ազգի մահն է: Իսկ իշխանությունների կողմից հայերենն այնքան թույլ է պաշտպանվում, որ պետության լեզուն հայտնվել է երկրորդական կարգավիճակում՝ ռուսերենի ու անգլերենի մրցակցության (շատ հաճախ՝ բռնի ներխուժման) պայմաններում: Երկլեզվության խորհրդային վտանգը վերածվել է «եռալեզվություն» կոչվող չարիքի. այս պայմաններում այն կարող է դառնալ «բազմալեզվություն», իսկ հայերենին կմնա միայն բարեւելու եւ կենցաղում մի կերպ գոյատեւելու հեռանկար… Լեզուն վիթխարի ուժ է, որոշում է ազգերի ճակատագիրը: Մարդկային պատմությունը վկայում է, որ կորցնելով միավորվելու, հարատեւելու կռվանը, լեզուն, քայքայվել, ուծացել են երբեմնի հզոր պետություն ունեցող ազգ
երը՝ զրկվելով նաեւ իրենց առաքելությունից:

Մեր պետական այրերից շատերը, օտար կրթության կարոտաբաղձությամբ, նաեւ՝ իբր գիտատեխնիկական հայալեզու գրականության բացակայությունը շեշտելով, ամուր են պահում ռուսերենի դիրքերը, իսկ համակարգիչների ներմուծման պատրվակով ուղղակի անփոխարինելի դարձնում անգլերենը: Այս վիճակը տարեց տարի խորանում է: Մինչդեռ դավադիր այս միտումն անհապաղ կասեցնել է պետք: Լեզվապահպանությունը ինչպես ազգային, այնպես էլ պետական լուրջ հիմնախնդիր է, բայց դուրս է մնացել կարեւորագույն համարվողների շարքից: Խնդիրը լուծելու համար հիմնարար ու համակարգված փոփոխություն է պետք, եւ անհրաժեշտաբար ստեղծվելիք Հայապահպանության նախարարությունը, ի թիվս այլ հիմնախնդիրների, կզբաղվի լեզապահպանության եւ լեզվաքաղաքականության հարցերով…

Հայոց Լեզուն, Հայոց Այբուբենը Հայ Արյամբ գրվելով է փոխանցվել սերնդե սերունդ ու պաշտպանվել նույնիսկ գաղթի ճանապարհներին, իսկ այժմ այն բացարձակապես անպաշտպան է՝ հատկապես հանրակրթական դպրոցներում: Ազգային պետության լեզվի շահերը օտար լեզուներին ստորադասելը հանցագործություն է, ազգադավություն: Այլալեզու դարձած «հայը» այլ երկրների լրտեսական գործակալությունների պատրաստի թեկնածու է, իսկ սա արդեն լուրջ եւ անհետաձգելի պատժամիջոցներ է ակնկալում: Եթե կա ցանկություն երեխաներին կամ յուր անձը «դարձնել» այլազգի, ապա այդ տխմարությունը կարելի է անել միայն մի պայմանով, որ պիտի փոխվի նաեւ տվյալ դավաճանի «հայրենիքը»՝ չվտանգելու համար մեզ եւ Հայության իրավունքները, Հայոց պետականությունը: Ձեռքբերովի, անտրամաբանական, անառողջ ազատությունից հղփացած մարդու «իրավունքները» չեն կարող պարտադրվել ազգային (ներցեղային) բարոյականին ու հայրենակերտ պետական մտածողությանը: Ազգի իրավունքը միշտ վեր է լինելու անհատի իրավունքից, որն այսօր հասցվել է բառիս բուն իմաստով սանձարձակության, ընդհուպ անասնական բնազդի մակարդակի:

Կրթության եւ դաստիարակության լեզվի ընտրությունը պետության ու ազգի անվտանգությունը շոշափող խնդիր է, եւ այն պիտի լինի հայանպաստ:

Մշակութային ներխուժման, լեզվափոխության պարագայում որեւէ զենք կամ զորք անհրաժեշտ չէ Հայաստանը գրավելու, հայությանը ոչնչացնելու համար: Ազգն ու պետությունը կքայքայվեն ներսից՝ ինքնաոչնչացմամբ:

Հայոց Լեզուն ՀԱՅ ԳԵՆԻ ինքնաարտահայտման միջոցն է, ասել է թե հենց ԳԵՆՆ է, ուստի Մայրենիի (Հայրենիի) իմացությունը պարտադիր է բոլորի, հատկապես ղեկավար, պետական պատասխանատու այրերի համար: Սակայն, միայն թղթե օրենքներով լեզուն հնարավոր չէ պաշտպանել. անհրաժեշտ է պաշտպանել գործնականում, բոլո՛ր ոլորտներում: Այսպիսով՝ հայոց լեզվի պաշտպանությունը մեր ազգային ինքնության ու հարատեւության երաշխիքն է, ամուր պետականության հիմքը, քանզի Լեզուն ԳԵՆԻ ինքնաարտահայտման միջոցն է, իսկ ԳԵՆԸ հենց ԱԶԳՆ է:

Լեզվաքաղաքական առանձնահատուկ խնդիր է պատմահամեմատական ստուգաբանությունը: Լեզուն սերունդների համար պատմություն է ամբարում, եւ այդ հարստությունից օգտվելու համար բառի էության ընկալումը պետք է լինի ոչ միայն գիտության առարկա, այլեւ՝ հայերենի ուսուցման սկզբունք: Սա մի հզոր լծակ է, որ մենք չենք գործադրել հայագիտության աղավաղումները բացահայտելու, մեր արժեքները յուրացնողներին խեղճացնելու համար: Լեզուն ներազգային հաղորդակցման դեպքում դրսեւորում է ազգի էական որակը եւ գործում ազգային խորհրդանիշերի համակարգի ծրագրով, իսկ արտաքին՝ ազգամիջյան հաղորդակցման դեպքում բառերի պայմանական համակարգից ավելին լինել չի կարող: Ազգային լեզուն ազգի ներկայացուցիչ-անհատը ժառանգում է լեզվահիշողությամբ. մայրենիի ուսուցումն էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ լեզվական կարողության բացահայտում՝ անցում ենթագիտակցականից գիտակցական մակարդակի: Իսկ օտար լեզուն յուրացվում է լեզվի ոչ խորքային՝ առարկայական հատկանիշի հիմքով՝ որպես ներմուծվող կարողություն:

Միայն ազգային լեզվի խորհրդանիշների, զգացողության միջոցով է ազգը կապ հաստատում ի՛ր ծագման, ի՛ր էության, ի՛ր բնօրրանի հետ: Հայերենը զրկելով ոգուց, դարձնելով լոկ հաղորդակցման միջոց՝ հնարավորություն ենք տվել օտար լեզուներին խցկվել մեր մայրենիի կենսոլորտ ու մրցակցել նրա հետ: Լեզվի խորհրդանիշերի որակազրկման ակնբախ օրինակ է Արարատ գաղափարագիրը: Այսօր մեր լեզվում Արարատ-ի իմաստը երկատված է. ի՞նչ ենք հասկանում Արարատ ասելով՝ եւ՛ Մասիս լեռը, եւ՛ Հայկական լեռնաշխարհը: Որպեսզի վերաիմաստավորենք լեզվի այս խորհրդանիշը, պետք է բառարմատի վերլուծություն կատարվի՝ վեր կանգնելով լեզվաբանությունում արդեն արմատավորված կեղծ կաղապարներից:

Ար-ը արտահայտում է Աստվածային ծագման, սերման, զորության իմաստ: Հայերենում արմատի կրկնությամբ բառը ստանում է բացարձակի, անհամեմատելիի արժեք: Ար-ար կրկնավոր արմատը արարչագործության համակարգի տարր է՝ արարչագործության բաղադրիչներից մեկը. Արար-իչ, ար
ար-ել, արար-ած, արար-ատ: Արարատ-ը խորհրդանշում է արարման տեղը: Մենք դադարել ենք հիշել, որ Արարիչը արարել է Արի ցեղը Արարատում: «Արարատ» խորհրդանիշը բովանդակազրկվել, դարձել է սոսկ լեռան անուն: Միտումնավոր: Մեզ՝ հայերիս կամայական ծագում վերագրելու նպատակով:

Օտարներն իրենց ինքնահաստատման ճանապարհին խեղաթյուրում են մեր պատմությունը, իսկ մենք ո՛չ միայն չենք ընդդիմանում, այլեւ հետեւում ենք նրանց օրինակին՝ արժեզրկում ենք լեզուն՝ անփույթ վարվելով բառիմաստի հետ:

Հայի սուրբ պարտականությունն է նախեւառաջ ուսում ստանալ, կրթվել հայերենով, մտածել ու խոսել հայերեն, արարել հայերեն: Ահա ա՛յս դեպքում երկփեղկվելու վտանգ չկա, եւ մյուս լեզուների իմացությունը դառնում է պարզապես հոգեւոր հարստություն, իսկ ազգային նկարագիր ունեցող, բանիմաց մարդն ինքնին արժեք է: Միայն այս սկզբունքով հանրակրթություն իրականացնելով պաշտպանված կլինենք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թշնամուց, իսկ Ազգն ու Հայրենիքը կստանան ապահովության լուրջ երաշխիքներ:

Պատրաստեց Արամ Ավետյանը

«Լուսանցք», 23 (109), 2009թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.