Ուշ երեկոյան, Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ կատարվեց Արիադավան Գաղտնածես` Աստվածահայր Արային ուղղված…
Գաղտնածեսը կատարեցին հայ արի քրմերը` փառաբանելով Հայր Արային, որ Իր Աստվածային Զորությամբ վերահսկում է Բնական փոփոխությունները Երկրում` նաեւ այսօր` մարտի 1֊ին, երբ Բնությունը Զարթնում է Ձմռան խոր նիրհից եւ Գարունն է ստանձնում իր լիազորությունները…
Գարուն է Երկրում ֊ Տիեզերական Գարնան ծավալվող ընթացքի մեջ…
Հայ արի քրմերը փառաբանեցին նաեւ Տիեզերքի Արարչին եւ բոլոր Հայ Աստվածներին, վերահաստատեցին հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների նվիրվածությունը Արարչին եւ Աստվածներին, խնդրեցին այս դժվար ժամանակներում աջակից լինել Հային ու Հայքին` Հայոց Նպատակների Հաղթարշավին նպաստելով…
ՀԱՄ Լրատվական կենտրոն
01.03.2022թ.
https://m.facebook.com/story.php?story_fbid=727928701522783&id=100029169784366



