Հայ Աստվածներին Բարի՛ Վերադարձ…
Հրաժարվելով Աստվածահայր Արայից, հրաժարվեցինք Հայոց Կենտրոնաձիգ Ազգակենտրոն համակարգից եւ Հայրենակենտրոն գործունեությունից…
Հրաժարվելով Աստվածամայր Անահիտից, հրաժարվեցինք Հայոց Սերնդատվության Բնախոսական ընթացքից եւ բնության բարիքների ֊ բերք ու բարիքի գունագեղ վերազարթոնքներից…
Հրաժարվելով Միհր Աստծուց, հրաժարվեցինք ԱրԷգԱկ֊ի Սկզբունքից` Արական եւ Է(Ի)գական Ակունքներից, Հայոց Արդարադատության բնական կարգավորումներից…
Հրաժարվելով Նանե Աստվածուհուց, հրաժարվեցինք Ազգի Ողջախոհության համակարգից, Երկնա֊Երկևային համադրված մտածողությունից եւ Հայ Զինականի երկրային ողջախոհությունից…
Հրաժարվելով Վահագն Աստծուց, հրաժարվեցինք Հայոց Ռազմի ու Զորության Երկնային աջակցությունից, Ազգի ուժակենտրոն զորութենական պատկերացումներից` տկարացնելով Հայ Գենի հաղթական ընթացքը…
Հրաժարվելով Աստղիկ Աստվածուհուց, հրաժարվեցինք Երկնա֊Երկրային Սիրո եւ Գեղեցկության ընկալումներից ու համադրումներից, հայի սեն անձնավորվեց` դարձավ եսակենտրոն, հեռացավ անհատական, ընտանեկան, ազգային եւ աստվածային դրսեւորումներից…
Հրաժարվելով Տիր Աստծուց, հրաժարվեցինք Ազգակենտևոն Իմաստության Ակունքից, Հայոց դպրության, մշակույթի, գիտության, արվեստի ու արհեստների, մարմնակրթության հիմնասյուներից…
Հրարվելով Վանատուր Աստծուց, հրաժարվեցինք Օջախի Սրբազան Սյզբունքներից, հյուրասիրության եւ հյուրընկալության բնական եւ մեզ բնատուր կարողություններից` հյուրասիրությունը դարձնելով օտարասիրություն (երբեմն` օտարապաշտություն) եւ սինաբանություն…
……………………………………………..
(«Բարի Վերադարձ Հայ Աստվածներին» – Երեւան-2006թ., Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ ԱրԱրված Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը (Արի Մանը)` Արմանը կամ Արմենը…
Փա՜ռք ԱՐԱՐՉԻՆ, որ Սկիզբն է եւ Վերջը Ամենայնի, Ամենակարողն է ու Ամենակատարյալը, եւ Ինքը հենց Տիեզերքն է՝ Մեծ Եզերքը՝ Տիրոջ Եզերքը…
Հա՜յր իմ ԱրԱրիչ,
Մա՜յր իմ Բնություն,
Տու՜ն իմ Տիեզերք,
Սիրու՛մ եմ ես Ձեզ,
Գալի՛ս եմ ես Ձեզ,
Կհասնե՛մ ես Ձեզ…
Փա՜ռք Ամենակալ Տիրոջը, որ ԱրԱրիչն է նաեւ Իր Զավակների՝ Հայ Աստվածների…
Օ՜ Հայոց Աստվածներ, Տիեզերքի Պահապաններ, Զորության, Սիրո եւ Բարու Աստվածներ, ԱրԱրչական Առաքինության ու Հայոց Առաքելության Աստվածներ…
Օ՜ Հայր Արա, Աստվածահայր Ամենազոր, Քո Աստվածային Սերմից ենք մենք եւ կրում ենք Քո Անմահ Գենը–Ծինը…
Օ՜ Մայր Անահիտ, Աստվածամայր Ամենահաս, որ Արգանդն ես Հայոց ԱրԱրման եւ Պտղաբերումի, Մեծ Մայրը՝ Հայորդի–Արորդիների…
Օ՜ Վահագն, Հայոց Զորության Տիրակալ, որ ոգու եւ բազկի ապավենն ես, քաջության ու մարտունակության անհասանելի ուղեցույց…
Օ՜ Աստղիկ, սիրո ու գեղեցկության հավերժական դիցուհի, մարդու եւ բնության ներդաշնակ գեղանք,
Օ՜ Միհր, արդարադատ եւ արեւատենչ, որ Հայոց ոգեղեն ու անշեջ կրակն ես, ճշմարտության լույսը…
Օ՜ Նանե, սղջախոհության առանցքը հայի, որ հարատեւման ուղին ես հարթում Տիեզերական մեր Աշխարհներում…
Օ՜ Տիր, Հայոց իմաստության սնուցման աղբյուր, որ մտքի ու դպրության գանձարան ես, հայապահպանության անսպառ դպրանոց…
Օ՜ Վանատուր, որ Հայոց հյուրընկալության–հյուրասիրության շտեմարանն ես, հայ օջախների հիմնասյունը, վեհ եւ նվիրաբերվելու մի անհակ օրրան…
……………………………………………..
Օ՜ Հայկ Նահապետ, որ որդին ես Հայր Արայի եւ մեր փառահեղ նախնին՝ Երկնի ու Երկրի Երկունքից Ծնված, Աստվածամարդ ես եւ Քո գործերով վսեմ հռչակվել ես Երկրային Աստված… Continue reading →