Յուրաքանչյուր ազգ կամ պետություն հարատևում ու զարգանում է, երբ անխոցելի եւ հակազդող է նրա անվտանգության համակարգը: Երբ այն առնվազն մեկ քայլ առաջ է բոլորից…
Այս համակարգը ամենառազմավարականն է բոլոր ազգային ու պետական համակարգերի մեջ, ուստի մեր փառահեղ նախնիները մշտապես կատարելագործել ու հզորացրել են այն, հասցնելով կատարելության, որն էլ հազարամյակներ շարունակ նպաստել է հզորագույն Հայկական արքայությունների, պետությունների գոյատեւմանը:
Այս համակարգում կիրառվել (այժմ էլ որոշակիորեն կիրառվում) են գաղափարա-քաղաքական, հոգեւոր-հավատքային, ռազմա-պաշտպանական, լեզվա-կրթական, բնապահպանական–առողջապահական, բարոյա-հոգեբանական, գիտա–մշակութային, արտաքին ու ներքին տարաբնույթ քայլերի եւ այլ հայեցակարգեր, սակայն, Ամենազորավորը Ոգեղեն–Տիեզերական Զորություններն են եղել, որոնք այսօր թաքնագիտական (գաղտնագիտական) շղարշով են պարուրված ու կիրառվում են սովորական աչքի համար անտեսանելի ձեւերով:
Ցավոք, մեզանում սա թերի մնացած հասկացողություն է… Continue reading



