Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ
- Եթե ԵՄ անդամակցության օրակարգը կարող է վտանգել մեր շահերը, ապա ինչո՞ւ այդ վտանգները ժամանակին չկանխվեցին. Անանյան
- Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել. Factor.am
- Տարածաշրջանային պետությունների նկատմամբ ՀԱՊԿ–ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյան
- Պենտագոնի վերլուծաբանները հրապարակել են 2027-ին Պուտինի մահվան և 2030 թվականին Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմի սցենարը
- Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ–ն հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը
- Կառավարության անդամների ճեպազրույցները նիստից հետո
- Մատվիենկոն ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումն անհամատեղելի է համարել ԵԱՏՄ-ին անդամակցության հետ
- ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
- Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը
Ա1պլյուս- Կարող ա տանը նստած՝ հասցեն փոխեն․ եթե որևէ շենքի հասցեն փոխվի, մարդիկ պիտի իմանան էդ մասին․Գրիգորյան (տեսանյութ)
- Նռնաձորի երեխաները պատմության մեջ առաջին անգամ մանկապարտեզ կունենան․ Խուդաթյան (տեսանյութ)
- Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտայում
- Փոփոխություններ՝ անշարժ գույքի գրանցման գործընթացում․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները (տեսանյութ)
- Գործընկերների հետ պետք է բանակցենք, որ ՀՀ-ում ներդրումներն ազգային արժույթով անեն. ԿԲ նախագահ (տեսանյութ)
- ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «TRIPP»-ի հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- Կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- ԿԳՄՍՆ-ի և ՀԷՑ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
Category Archives: Հոդվածներ
Ազգ-բանակի տեսլականը – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան… Համազգային բանակ եւ Համահայկական այլ կառույցներ ու օրենքներ (առաջարկներ իշխանություններին) – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…
Չնայած կառավարության փոփոխության շուրջ մեծածավալ հետաքրքրությունների շրջանակ է գործում, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ոլորտներում, ինչպեսեւ հանրային, լրագրողական ու այլ բնագավառներում, այնուամենայնիվ, առավել մեծ հետաքրքրությունը եղել ու մնում է բանակի եւ բանակային խնդիրների շուրջ:
ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին՝ խնդրելով ներկայացնել իր տեսլականը պաշտպանության բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ: Նախարարը հայտարարեց, որ հիշարժան օր է իր համար, «քանի որ երկար տարիներ լինելով կառավարման ոլորտում, առաջին անգամ է մասնակցում ԱԺ հարցուպատասխանին»: Նրա խոսքով՝ կառավարության ծրագրում ավելի ամբողջական կներկայացվեն պաշտպանության ոլորտի տեսլականն ու ծրագրերը:
«Գիտեք, որ հունվարի 28-ին՝ բանակի կազմավորման 25-րդ տարին է, եւ մեր խնդիրն է անցում կատարել բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում, որովհետեւ հաշվի առնելով այն իրավիճակում, որտեղ գտնվում է մեր պետությունը, տարածաշրջանը, քաղաքական մարտահրավերները՝ ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ իրականության մի մաս»,- ասել է Վիգեն Սարգսյանը: Continue reading
Երբ պաշտոնյան փոխում է միայն արտաքինը – …Այս նյութի նախնական վերնագրին էր՝ «Երբ բիրդան աղաները քաղաքականությունն անբարո են դարձնում»… Ամեն նոր բան հալածվում է հավասարապես եւ՛ իշխանության եւ՛ ընդդիմության կողմից…
Ցավոք, շատերի համար ՏԻՄ ընտրությունները երկրորդական նշանակություն ունեն եւ զարմանալի է, որ այդպես են մտածում նաեւ շատ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ: Այս բոլորի կարծիքով «ձուկը պիտի գլխից բռնել», այսինքն՝ ոչնչից միանգամից վերցնել երկրի նախագահի աթոռը… Այժմ, սահմանադրական փոփոխություններից հետո՝ վարչապետի աթոռը:
Այսինքն՝ բոլորս դեպի խորհրդարանական գալիք ընտրություններ, իսկ տեղական ինքնակառավարումը թող մնա Հանրապետականներին: Իսկ ՏԻՄ ընտրությունների դերակատարումը երկրի կառավարման համակարգում իսկապես կարեւորագույններից մեկն է:
Իհարկե, ոչ բոլոր քաղաքական ուժերն են այսպես մտածում, եւ այդպես չմտածողներից ոմանք պայքարեցին ՏԻՄ ընտրություններում եւ թեկուզ մասնակի, բայց ունեցան հաջողություններ:
Հիմա հարցական է մնում մի խնդիր, կամ վերոնշյալ մտածողությամբ ուժերը իրապես չեն հասկանում իրավիճակը եւ «ձուկը գլխից են բռնում» կարգախոսի գերին են դարձել, կամ հասկանում են ու իբր քաղաքականություն են խաղում այս կամ այն ակնկալիքով: Վստահ ենք, որ վերջին տարբերակն է եւ երեւակայական խաղ չէ, մեղմ ասած կամ ավելի ստույգ՝ ինքնավաճառքի քաղաքական պատվեր է նշանակում սա, որը հաճախ սրանց նմանների պատճառով քաղաքականությունը պոռնկություն է դարձնում… Continue reading
Մեր անկախության գլխավոր ձեռքբերումը՝ հայկական բանակ – Հայաստանի զինուժի ցուցադրության արձագանքները… Զորահանդեսին այն ապացույցներն էին՝ հարեւաններին եւ աշխարհին ցուցադրելու ռազմական մեր ներուժը, որին տիրապետում է Հայաստանը…
Սեպտեմբերի 21-ին Երեւանում կայացած՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը դեռ մնում է ինչպես մեր թշնամիների, այնպես էլ տարբեր պետությունների ռազմական ու պետական գործիչների ուշադրության կենտրոնում: Բոլոր այս կողմերի համար ամենասպասվածը՝ ռազմական շքերթին «Իսկանդեր»-ների ցուցադրմանը ականատես լինելն էր: Եթե հայերիս համար դա հպարտանալու եւ փառավորվելու տոնական օր էր, ապա թշնամիների համար վատ լուր էր, մյուսների համար էլ՝ զգուշացում. որ Հայաստանին տարածաշրջանում իրապես լուրջ վերաբերվեն:
Հետաքրքիր է, որ այդ նույն օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձ էր հղել «Խաղաղության միջազգային օրվա» առթիվ, իսկ մեզ համար «Իսկանդեր»-ի առկայությունը, նախ եւ առաջ խաղաղության պահպանման, ռազմական իրավիճակի սրումը կասեցնելու միջոց է: «Ամեն տարի Խաղաղության միջազգային օրը ՄԱԿ-ը բոլոր պատերազմող կողմերին կոչ է անում վայր դնել զենքերն ու 24 ժամ հրադադար պահպանել ամբողջ աշխարհով մեկ: Առանց կռիվների անցնող մեկ օրը՝ խորհրդանշական է եւ բոլորիս հիշեցնում է, որ հակամարտությունները կարող են եւ պետք է ավարտվեն: Բայց խաղաղությունը միայն զենքերը վայր դնելը չէ: Խաղաղություն հաստատել նշանակում է ստեղծել այնպիսի միջազգային հասարակություն, որտեղ մարդիկ չեն տառապի աղքատությունից եւ իրար հետ կկիսեն բոլոր բարիքները: Սա նշանակում է՝ ապրել եւ զարգանալ միասին, աջակցել միմյանց՝ մի մեծ, համընդհանուր ընտանիքի նման»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Իմիջիայլոց, այս տարվա խաղաղության միջազգային օրը նշանավորվեց «Կայուն զարգացման» 17 նպատակներով, որպես խաղաղություն ստեղծող հիմնաքարեր: Հակամարտությունը հաճախ սկիզբ է առնում, երբ մարդիկ մրցում են սահմանափակ ռեսուրսներին տիրելու համար: ««Կայուն զարգացման Օրակարգ 2030»-ը այն նախագիծն է, որը պիտի օգնի կանխել նման հակամարտությունների առաջացումը՝ բոլորի ներգրավվածությունն ապահովելով:
Երբ նախորդ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի 193 անդամ պետությունները միաձայն ընդունեցին Կայուն զարգացման 17 նպատակները, նրանց ուղերձը պարզ էր ու հստակ»,- հայտարարել է Բան Կի Մունը: Continue reading
ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի… Սիրիահայերի ու ԼՂ հիմնահարցերը՝ ՄԱԿ-ի ամբիոնից… ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի ԱԳՆ-ին… ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ-ի ՄԻԳ հանձնակատարին…
ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի
Այս անգամ գլխավոր քարտուղարի ընտրությունն անակնկալ է եղել շատերի համար: Արդեն տեղեկատվություն էր տարածվել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածուն Բուլղարիայի ներկայացուցիչ է եւ նա էլ ընտրվելու է: Սակայն, ի զարմանս բոլորի, ընտրվեց Պորտուգալիան ներկայացնող Անտոնիո Գուտերեսը։ Այս թեկնածությունն անսպասելի էր, քանզի մինչեւ վերջին պահը նրա հարցով լուրջ քննարկում չի եղել։ Ինչեւէ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարողացել է գալ ընդհանուր հայտարարի, եւ պորտուգալացի Անտոնիո Գուտերեսը արդեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է:
Նորընտիր գլխավոր քարտուղարը Պորտուգալիայի վարչապետն է եղել շուրջ 10 տարի, իսկ վերջին 10 տարին էլ զբաղեցրել է ՄԱԿ փախստականների հարցերով հանձնակատարի պաշտոնը։ Այս փաստը եւ ՄԱԿ խաղաղապահ գործունեության մեջ Գուտերեսի ունեցած փորձը այս որոշման կայացման համար լուրջ հիմք են եղել։ Այսօր ՄԱԿ-ի կարեւոր մարտահրավերներից մեկը համարվում է փախստականների ու տեղահանվածների խնդիրը, ինչպեսեւ՝ խաղաղապահ գործունեությունը։
Ի դեպ, Անտոնիո Գուտերեսը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է ընտրվել 2013թ. եւ մինչ օրս ներգրավված է հիմնադրամի գործունեության մեջ։ Քաղաքական այս բարձր պաշտոնն զբաղեցնելուց հետո էլ նա չի լքելու խորհուրդը եւ կպաշտոնավարի մինչեւ 2018թ.։ Continue reading
Պարտքի գերաճի դեմն առնելու համար – Վերջապես ճիշտ որոշում կայացվեց – 2017թ. բյուջեն ավելի պահպանողական ու խելամիտ կլինի՝ իրավիճակն արտացոլող… Կատակ-զգուշացում. նեղանալ չլինի – ՀՀ նախագահը՝ նորանշանակ նախարարներին…
Վերջին տարիներին երբ պետական պարտքն անընդհատ ավելանում էր, առիթով գրեցի, որ պետք չէ ամբոխահաճությամբ զբաղվել եւ ամեն տարի ուրախանալ, թե սոցիալական բյուջե ունենք, այն է՝ բարձրացնում ենք կենսաթոշակներն ու նպաստները: Դրանց չափը բարձրացնել, անշուշտ պետք էր եւ է, բայց այլ մեխանիզմներով: Մինչդեռ մենք անում էինք պարտք վերցնելով: Այլ կերպ՝ միջազգային ֆինանսական կառույցներից գումար էինք խնդրում, որ թոշակ ու նպաստ ավելացնեինք: Մինչդեռ դա պետք էր անել տնտեսության շարժին համընթաց: Իսկ շարժ չկար: Դա գրելուց հետո գիտե՞ք ինչ եղավ: Խմբագրություն զանգեցին, ի դեպ, հիմնականում միջին տարիքի մարդիկ եւ ինձ մեղադրեցին տատիկ-պապիկներին չսիրելու մեջ: Ոչ մի կերպ չէի կարողանում բացատրել, որ ներգրավված գումարները պետք է ներարկել այնպիսի ծրագրերի, որ տնտեսական իրական աճ ունենայինք՝ ըստ այդմ ավելացնելով տատիկ-պապիկներին տրվելիք վճարները:
Ինչեւէ, խմբագրություն զանգողները այսուհետ տարեցներին չսիրելու մեջ կարող են մեղադրել նաեւ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանին, ով գրեթե նույնությամբ կրկնեց մտքերս:
Չսպասելով պաշտոնավարման 100 օրը լրանալուն՝ նախարարը ասուլիս հրավիրեց եւ միանգամից հայտնեց, թե 2017թ. բյուջեն պահպանողական է լինելու եւ կենսաթոշակների ու նպաստների չափը չի ավելանալու: «2017թ. բյուջեի նախագծում պահպանողական մոտեցում է դրված: Շատ դժվար է նայել կեսաթոշակառուի աչքերին ու ասել, որ կենսաթոշակի բարձրացում չի նախատեսվում: Սակայն մյուս կողմից էլ ճիշտ չի լինի պարտք վերցնել ու այդ ձեւով բարձրացնել կենսաթոշակները: Դրա համար նախընտրում ենք նախ տնտեսությունն առողջացնել, որից հետո միայն նոր անդրադարձ կլինի կենսաթոշակների բարձրացմանը»,- շեշտեց նախարարը:
Նա հավելեց, թե հաջորդ տարվա բյուջեի նախագծման համար հաշվի են առել ընդհանուր տնտեսական միջավայրը, փորձել են ներկայացնել խելամիտ բյուջե, որը ճշգրիտ կարտացոլի մեր տնտեսական իրականությունը:
Վարդան Արամյանն ուշադրություն սեւեռեց վարչապետի այն հայտարարությանը, թե «մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է»՝ միաժամանակ հավելելով, թե վարչապետի այդ խոսքերը պետք է ընդունել որպես իրողություն, բայց դա բնավ չի նշանակում, որ ապագայի նկատմամբ պետք է ձեւավորել բացասական սպասումներ: Բանն այն է, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որը միայն Հայաստանի տնտեսությանը չէ որ բնորոշ է: Ամբողջ աշխարհում է այդպես, թե զարգացող երկրներում, թե տարածաշրջանի երկրներում նման իրավիճակ է դրսեւորվում: Իսկ պատճառները երկուսն են: Առաջինը ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն են, իսկ Ռուսաստանը Հայաստանի կարեւորագույն գործընկերն է, հիմնական դրամական փոխանցումները կատարվում են ՌԴ-ից եւ, հասկանալի է, որ դա պետք է բացասական ազդեցություն ունենար մեր տնտեսության վրա: Երկրորդ պատճառը համաշխարհային շուկայում հումքային ապրանքների գնանկումն է: Քանի որ Հայաստանը հումք արտահանող երկիր է, մեր արտահանման շուրջ 50%-ը հանքահումքային ապրանքներն են, հասկանալի է, որ նույն ծավալի հումք արտահանելու դեպքում ավելի քիչ արտարժույթ ենք ստանում: Continue reading
Մոռացված ու նոր ուղղություններ.- Հայաստանը կարո՛ղ է ապրանքանիշ ունենալ եթերայուղերի արտադրության ոլորտում (1-ին մաս) – Քայլ դեպի «ինտելեկտուալ բիզնես» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
Շվեդիայից իմ վաղեմի ծանոթներից մեկին խոստացել էի, որ երբ Հայաստան գա, այնպիսի ձուկ պատրաստեմ իր համար, որ մոռանա «շվեդական ձկան օրերը»: Ծանոթս ինձ հյուրասիրել էր իրենց «Թարթառով» (tartar). սիգը, առանց պոչ ու գլխի, խոշոր աղով ու սպիտակ պղպեղով լավ համեմում են, փաթաթում փայլաթիթեղի մեջ, թողնում մեկ օր, այնուհետեւ շատ բարակ շերտով կտրատում եւ մատուցում խաշած կարտոֆիլով եւ մանանեխի խյուսով: Ի դեպ, Ֆինլանդիայում էլ են դրան «Թարթառ» կոչում, բայց ստուգաբանությունը ոչ ոք չգիտի (սա առանձին թեմա է, որին հիմա չեմ անդրադառնա): Երբ Հայաստան եկավ, պատասխանը տվեցի՝ հյուրասիրելով նրան դարձյալ սիգով՝ թոնրում խորովված եւ համեմված ուրցով:
Երբ ուրցը տեսավ, բացականչեց. «Ու՜րցը, ու՜րցը» եւ անընդհատ հոտ էր քաշում ու կրկին կանչում՝ «Ու՜րցը, ու՜րցը»: Ես նրան մեր Սահյանից տողեր ասացի՝ «…ուրցի բույրից մեղվի ուշքն է գնում»՝ իմ իմացած անգլերենի չափով մոտավորապես թարգմանելով: Հանկարծ կանգ առավ. «Այդ մարդն էլ է (Սահյանը,- Ա.Մ.) իմ պես խելագարվել, ես գժվում եմ ձեր ուրցի համար: Բայց ձեզ համար այն սովորական է»: «Սովորական չէ, մենք էլ ենք շատ սիրում»,-ասացի: «Սովորական չլիներ, աշխարհին կզարմացնեիք, թեյը կլցնեիք շուկաները, եթերայուղը…»: «Շուկաները լցնելու համար նախ ճանապարհներ ենք պետք»:
«Բրենդ է պետք, բրենդ,-ընդհատեց,-ճանապարհը ինքն իրեն կգտնվի, դուք բրենդ ստեղծել չգիտեք»: Ապա շարունակեց. «Բա ձեր դաղձը, գժվում եմ, վայրի մասրենին, գժվում եմ, իսկ ձեզ համար սովորական է»… Continue reading
Տեղական ինքնակառավարումը՝ կրկին Հանրապետականի կառավարման ներքո – Բայց Հայաստանի 2-րդ եւ 3-րդ քաղաքներ Գյումրին ու Վանաձորը հաստատեցին, որ ավելի շատ ընդդիմադիր են ներկա իշխանություններին… Իսկ ի՞նչ կփաստի Երեւանը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ…
«Լուսանցք»-ի նախորդ թողարկումում ամփոփիչ ներկայացրեցինք ՏԻՄ ընտրությունների այն հատվածը, որը կայացավ Հայաստանի 5 մարզերում՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի 317 համայնքներում: Ինչպես նշել էինք, այս համայնքներում ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցեց ընտրողների շուրջ 40%-ը: 168 համայնքներում հաղթել էր իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, որոնց ավելացան նաեւ 22 համայնքապետեր, ովքեր համայնքապետի ընտրությանն անկախ կարգավիճակով մասնակցելով՝ հաղթել էին ընտրություններում, բայց մի քանի օր անց դիմումներ էին գրել ՀՀԿ մտնելու համար: Եվ ստացվեց այնպես, որ ՀՀԿ-ն այս մարզերում ընդհանուր առմամբ հաղթեց մոտ 76%-ով:
http://www.hayary.org/wph/?p=5820 – Տեղական ընտրությունները՝ խորհրդարանականի նախավարժանք – Այս փուլի ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին ՀՀԿ-ի առավելությամբ… Այնուամենայնիվ ՀՀԿ-ին կարելի է հաղթել… Ընտրական ծեծն ու ահաբեկումը՝ լավագույն ընտրագործի՞ք…
Ըստ ամենայնի, այս մի փուլում եւս նման, եթե ոչ ավելի մեծ առավելությամբ, հաղթեցին ՀՀԿ-ականները: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինչ գլխարկ է կրում Մաշտոցը 1753թ. նկարում – Ջիովաննի Դիեբոլոն հայերեն գիտե՞ր… Լայնեզր գլխարկը կարող է առնչվել այդ ժամանակաշրջանի յուրաքանչյուր քաղաքային բնակչի հետ, մասնավորապես՝ նաեւ հայերի…
Հոդվածի նկարները դիտել «Լուսանցք»-ի այս թողարկման PDFտարբերակում (4-5 էջեր) – http://www.hayary.org/wph/wp-content/uploads/33-423.pdf
Գերմանա-հայկական պատմական եւ մշակութային կապերը բավականին հին են, սակայն նախաքրիստոնեական կապերի մասին կարող ենք միայն դատել այն մշակութային պատառիկներից, որոնք պահպանված են գերմաներեն լեզվի մեջ, մասնավորապես բուրգ, հայմ, Հայկէ, Գուհար, ավանդապատումների մեջ, Արմենիոս, Հայիմդալ, Տիվաց, Իստվաց, Վան եւ այլ դիցանունների մեջ։
Գերմանա-հայկական մշակութային կապերը ավելի տեսանելի են հետքրիստոնեական շրջանում, սկսած արդեն մ.թ. 4-6 դդ., երբ քրիստոնեության առաջին հայ քարոզիչները հայտնվեցին Գերմանիայում։
Առաջին կայսերական ընտանիքի մայր, հայ իշխանական տան ներկայացուցիչ, Գերմանիայի կայսր Օտտո 2-րդի կինը՝ Թեոֆանուն (959-991թթ.), ընդունվել է որպես «Ամենագերմանացի կայսրուհին՝ գերմանական կայսրուհիների մեջ»։
957թ-ին Ռուսական պետության առաջին կառավարիչ դարձավ Հայոց իշխանական տան ներկայացուցիչ իշխանուհի Օլգան:
Նա 959թ-ին դեսպաններ ուղարկեց Գերմանիայի կայսր Օտտոն I-ի մոտ՝ եպիսկոպոսներ եւ քահանաներ ուղարկելու խնդրանքով, որպեսզի Ռուսաստանում եկեղեցի հիմնեն, հավանաբար իր քրոջ կամ հորեղբոր դստեր միջամտությամբ, ով այդ ժամանակ Օտտո 2-րդի կինն էր։
Նշանավոր դեպքերից է Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիթելսբախի (Konrad von Wittelsbach) կողմից Լեւոնի թագադրումը՝ որպես Հայկական Կիլիկիայի թագավոր։
Այս շարքի մեջ առանձնակի տեղ ունի Հայերեն առաջին տպագիր տեքստը՝ արված 1475-ին Մայնցում, լույս տեսած Յոհան Շիլդբերգերի «Ուղեգրությունների» մեջ զետեղված լատինատառ «Հայր մեր» աղոթքն է: Continue reading
Մուտանտները գլխներիս փորձանք են դառնում – Ովքեր են օժանդակում քուրդ կեղծարարներին… Ինչ ուզում ես ասա՝ քոչվորը մնում է քոչվոր՝ թալանի սովոր… Մեր գիտնականներից էլ են քոչվորի հոգեբանություն ձեռք բերում՝ գենի մուտացիա դեռ կա…
Հովսեփ Օրբելու այսպես կոչված «Քուրդ-ռուսերեն» բառարանի (հատոր II, հրատ. 2, Քուրդ-ռուսերեն բառարան, Երեւան-2002) գոյության մասին իմացա վերջերս, երբ գրադարանում փնտրում էի նրա գրքերից մեկը:
Բառարանի վերնագիրը զարմացրեց ինձ, որովհետեւ ծանոթ էի Հ. Օրբելու կենսագրությանը, գիտեի նաեւ այն մասին, որ նա ուսումնասիրել է Մոկսի հայերի եւ քրդերի բարբառն ու բանահյուսությունը, բայց որ կազմել է «Քուրդ-ռուսերեն բառարան», ոչ մի տեղ չի նշվում:
Սրանից բացի ուշագրավ մեկ ուրիշ փաստ էլ կա: Բառարանի առաջաբանում պրոֆեսոր Պ. Մ. Մուրադյանը գրում է. «…ըստ երեւույթի արձանագրության մեջ թույլ է տրվել սխալ՝ «Քուրդ-ռուսերեն բառարանի» փոխարեն պետք է կարդալ «Մոկսի բարբառի հայ-ռուսերեն բառարան», ինչի համար էլ մատնանշվում է Մոկսի բարբառը»: Ի գիտություն. Հ. Օրբելու արխիվում, մեր տեղեկություններով, «Քուրդ-ռուսերեն բառարանին» վերաբերող «փաթեթներով թերթիկներ» չեն հայտնաբերվել:
Հայաստանի արեւելագետները համոզված են՝ Հ. Օրբելու «Քուրդ-ռուսերեն բառարանի» հրատակարումը համարվում է մեր մեծ հայրենակցի՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահի, որի հիմնադրման 60-ամյակն է 2003թ., ոչ միայն նրա գիտական ժառանգության նոր էջն է հանդիսանում, այլ նաեւեւ ներդրում հայրենական քրդագիտության մեջ, որի հիմնադիրներից մեկն է եղել ակադեմիկոս Հ.Ա. Օրբելին»: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Օլիմպիական չեմպիոնները՝ Երեւանի պատվավոր քաղաքացի… Մանուէլն ու Հայկը՝ աշխարհի չեմպիոններ… Լեւոն Արոնյանը 5-րդն է աշխարհում… Շախմատային անցուդարձ… ՖԻՖԱ-ն կուժեղացնի պայքարը ռասիզմի դեմ «ԱԱ-2018»-ի ժամանակ… Մարզական այլ լուրեր…
Օլիմպիական չեմպիոնները՝ Երեւանի պատվավոր քաղաքացի
Մայրաքաղաքի ավագանու նիստում միաձայն որոշում է ընդունվել՝ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել՝ Օլիմպիական չեմպիոններ՝ Արթուր Ալեքսանյանին եւ Միհրան Հարությունյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևեւմատոլոգ Սառա Եսայանին:
Քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի տեղեկացմամբ, կոչումները կհանձնվեն Երեւանի ծննդյան օրը՝ Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակ՝ հոկտեմբերի 8-ին:
Մանուէլն ու Հայկը՝ աշխարհի չեմպիոններ
Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի մինչեւ 14, 16 եւ 18 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մինչեւ16 տարեկանների մրցաշարում հիանալի հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, իսկ մինչեւ 18 տարեկանների մրցաշարում՝ Մանուէլ Պետրոսյանը: Հայկը առաջին 7 փուլերում տարավ 7 հաղթանակ, իսկ մրցաշարի վերջին 4 խաղերն ավարտեց ոչ-ոքի արդյունքով, որը բավարար էր աշխարհի չեմպիոն հռչակվելու համար: Մանուէլ Պետրոսյանը եւս 11 հնարավորից վաստակեց 9 միավոր ու կրկնեց ընկերոջ հաջողությունը::
Հայաստանը միակ երկիրն է, որ այս առաջնությունում ունի 2 ոսկե մեդալակիր։
Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մեր մյուս մասնակիցը ցույց տվեց 20-րդ արդյունքը՝ 6 միավոր: Մինչեւ 16 տարեկան պատանիների մրցաշարում Դավիթ Միրզոյանը 5,5 միավորով գրավեց 44-րդ տեղը: Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Շանթ Սարգսյանը 8 միավորով գրավեց 4-րդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը 7 միավորով ճանաչվեց 9-րդը:
Աղջիկների առաջնությունում առավել հաջող հանդես եկավ Սիրանուշ Ղուկասյանը, ով մինչեւ 18 տարեկանների մրցաշարում զբաղեցրեց 9-րդ տեղը՝ վաստակելով 6,5 միավոր:
Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը
Միխայիլ Տալի հուշամրցաշարում կայացան նախավերջին՝ 8-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը մրցեց չինացի գրոսմայստեր Լի Չաոյի հետ: Մոտ 6-ամյա պայքարից հետո, 60-րդ քայլին, մրցակիցները հաշտություն կնքեցին: Դա մեր շախմատիստի 7-րդ ոչ-ոքին էր, միակ հաղթանակը նա տարել է իրեն թերագնահատած հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ:
Մեր շախմատիստը վաստակել է 4,5 միավոր եւ Վիշվանաթան Անանդի հետ միասին բաժանում է 4-5-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է Յան Նեպոմնյաշչին՝ 5,5 միավորով, նրան հաջորդում է Անիշ Գիրին՝ 5: Continue reading
Հազարամյակների քաղաքամայր Երեւան.- հոկտեմբերի 8-ին Երեւանի ծննդյան՝ Էրեբունի-Երեւան տոնի օրն է («Էրեբունի-Երեւան-2798»)… Էջմիածինը դարձավ 2701 տարեկան… Շնորհավորում ենք եւ՛ Ոսուցչի օրը եւ՛ Գրադարանավարի օրը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից՝ www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… Տարվա լավագույն ոսոցիչն ու դաստիարակը… Արցախում կայացել է «Գոթան» ազգագրական երգի-պարի փառատոնը…
Հազարամյակների քաղաքամայր Երեւան.- հոկտեմբերի 8-ին Երեւանի ծննդյան՝ Էրեբունի-Երեւան տոնի օրն է… «Էրեբունի–Երեւան 2798»… «Երեւան՝ արեւի քաղաք»…
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին որ «Էրեբունի–Երեւան 2798» տոնակատարությունն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 8-ին՝ «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով:
«Էրեբունի-Երեւան 2798» աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Երեւանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլին ներկայացրել է «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագիրը:
Խոսելով մշակութային ծրագրերի մասին` քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այս տարի «Էրեբունի–Երեւան 2798» տոնակատարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, կանցկացվի մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով:
Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ այս տարի ծրագրում չեն ներառվել տոնակատարության ծավալով ամենամեծ միջոցառումները՝ ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական գալա-համերգն ու Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը: «Հաշվի առնելով ապրիլի սկզբին առաջնագծում տեղի ունեցած դեպքերը՝ դեռևս այս տարվա մայիսին Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին 2016թ. բյուջեում, մասնավորապես մշակութային ծրագրերի մասով, որոնք ուղղվեցին առաջնագծում զոհված, վիրավոր ու հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքների օժանդակությանը: Այս տրամաբանությամբ էլ «Էրեբունի–Երեւան 2798» տոնակատարությունը կլինի ավելի քան զուսպ»,– ընդգծել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ միջոցառումների սոցիալական բաղադրիչով սեպտեմբերի 27-ից կմեկնարկի արդեն մի քանի տարի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագիրը:
Անդրադառնալով հիմնական միջցառումներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ մեր համաքաղաքացիների եւ այդ օրերին Երեւանում գտնվող հյուրերի համար հիմնական բեմահարթակներում՝ հրապարկներում, զբոսայգիներում եւ բացօթյա այլ հատվածներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր համերգային ծրագրեր՝ ռոքի, ջազի, դասական երաժշտության սիրահարների համար: Իսկ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից պուրակում (Խաչքարերի պուրակ) կտեղակայվի ազգային բեմահարթակը, ուր սկզբում հանդես կգան ազգային փոքրամասնություններն՝ իրենց էթնոմշակույթով, ապա հայկական ազգագրական երգի-պարի համույթները: Այս տարի նախատեսված են բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն 14:00-ից՝ ամենատարբեր վայրերում ու տարբեր ժամերի: Հոկտեմբերի 8-ին երթեւեկությունը մայրաքաղաքում էապես չի դադարեցվի: Այս տարի ժամանակավորապես կփակվեն միայն Էրեբունի փողոցը եւ Աբովյան փողոցի մի հատվածը: Continue reading
Արդարությունը՝ ազգայնականության հատկանիշ – «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպությունը՝ հակաթուրքական ցույցերով ու պահանջներով… Հայ արիների առաջնորդը վրացական ազգայնականության մասին… Հայ արիները գործում են հանուն, ոչ թե ընդդեմ կարգախոսով…
Վրաստանում գուցե սկիզբ է առնում իրապես վրացական ազգայնական մի շարժում, որն իր թիրախը, թշնամուն հայտարարել է թուրքին եւ ոչ հային… Գոնե դեռ հակահայկական որեւէ բան չի արվել:
Այս հարցով «Լուսանցք»-ը դիմեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով վերջերս մեր պարբերականում նորից անդրադարձել էր հայ եւ միջազգային ազգայնականությանը («Ազգայնականության մերժումները՝ տկարամտության ու նենգամտության հետեւանք», «Լուսանցք», թիվ 27 (417), 2016թ.), հատկապես համաշխարհային բեւեռներում հասունացող՝ ֆրանսիական ու ռուսական ազգայնական ուժերին ու դրանց առաջնորդներին:
http://www.hayary.org/wph/?p=5731 – Ազգայնականության ներքին ու արտաքին մերժումները‘ տկարամտության ու նենգամտության հետեւանք.- 1.Ազգայնականության եւ անկախության համահունչ ազդակները… 2.Հայ ազգայնականությունը՝ կայացման փուլում… 3.Հայ ազգայնականությունը՝ միջազգային ասպարեզում… (Արմեն Ավետիսյամ, ՀԱՄ առաջնորդ)…
Հայ արիների ղեկավարը նախ անդրադարձավ նախկին դեպքերին, երբ իրականում միայն շահարկվեց ազգայնականության թեման Վրաստանում: Նրա խոսքով՝ «Վրաստանում ցայսօր արտաքին աշխարհին հայտնի էր մի ազգայնական ուժ (որն իրականում ազգայնամոլական-այլամերժական է բնույթով), դա Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու գլխավորած Ազգայնական կուսակցությունն էր, որն իշխանության եկավ «Վարդերի հեղափոխությամբ»՝ շարունակելով ուկրաինական ծաղկահեղափոխական, իրականում հեղաշրջման քաղաքականությամբ: Continue reading
Տեղական ընտրությունները՝ խորհրդարանականի նախավարժանք – Այս փուլի ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին ՀՀԿ-ի առավելությամբ… Այնուամենայնիվ ՀՀԿ-ին կարելի է հաղթել… Ընտրական ծեծն ու ահաբեկումը՝ լավագույն ընտրագործի՞ք…
Հովհաննես Թումանյանը մի նամակ է գրել Ավետիք Իսահակյանին, ով մտահոգված հարցրել էր երկրի ու ժողովրդի վիճակի մասին: Ահա ամենայն հայոց բանաստեղծի պատասխանը, որը հետագայում վերնագրվեց «Մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը»…
«…Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը:
Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում – չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ»:
2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ոչ միայն կառավարության կառուցվածքն ու կազմն է թարմացվում, այլեւ տեղերում՝ ՏԻՄ ընտրություններում, եւս մեկ անգամ ստուգվում են իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների հնարավորությունները: Իհարկե համայնքապետերի եւ ավագանիների ընտրության հարցը միշտ էլ կենտրոնացրել է իշխանության ներուժը, սակայն այս անգամ այն ավելի էր պրկվել, քանի որ ի տարբերություն նախորդ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման, այս անգամ ընդդիմադիր ուժերը որոշակի աշխուժացել էին եւ մրցակցության երեւույթը որոշ տեղերում գործեց: Այսինքն՝ ընդդիմադիր ուժերը սպասվելիք խորհրդարանական ընտրությունների շեմին փորձեցին հաստատվել թիվ 1 ընդդիմադիրը լինելու տեղում՝ հաջորդ տարի ԱԺ եւ կառավարության ձեւավորման ժամանակ ամուր դիրքերում լինելու համար: Չէ՞ որ այդ ընտրություններում է վճռվելու կառավարություն կազմելու եւ վարչապետ նշանակելու հարցը, իսկ կառավարության ղեկավարն արդեն լինելու է երկրի ղեկավարը՝ նորացված Սահմանադրության համաձայն:
Մինչեւ ՏԻՄ ընտրություններին եւ որոշ քաղաքական ուժերի՝ ընդդիմադիր ոլորտում առաջնայինը լինելու հայտարարություններին անդրադառնալը, նշենք ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այս դիտարկումը. «Համայնքապետ ընտրվելուց 5 օր անց հաղթած անկուսակցականները դարձել են ՀՀԿ-ական»:
Իսկ այդ թվերն այսպիսին են՝ սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում հաղթած 22 անկուսակցական համայնքապետեր ցանկություն են հայտնել դառնալ ՀՀԿ անդամ։ Ըստ ՀՀԿ խոսնակի, ՀՀԿ-աներն էլ հաղթել են 158 համայնքներում, որին երբ գումարվի այս 22-ը, կստացվի, որ ընտրված համայնքապետերի 76%-ն արդեն ՀՀԿ-ական են։ Այսինքն՝ չնայած այս անգամ գործադրած ջանքերին, ընդդիմադիրները խորհրդարանական ընտրություններում մեծ աջակցություն չեն ունենալու համայնքներում: Անգամ չի բացառվում, որ որոշ կուսակցական համայնքապետեր նույնպես դիմում գրեն ՀՀԿ-ին: Continue reading
Որ աղքատի հոգեբանությամբ չլինենք – Փնտրվում է ավելցուկի մթերման բանաձեւը… Ելքն այն է, որ երկու կողմերը՝ գյուղացին ու մթերողը միասին համաձայնության գան,… 2017թ., ըստ վարչապետի՝ բավականին կոշտ բյուջե է նախատեսվում…
Մեր գյուղացին լավն է, շատ լավն է: Մեր քաղաքաբնակն էլ է լավը, շատ լավը: Բայց որպեսզի մեզ պինդ, ձիգ ու ամուր զգանք, պիտի մեր միջից հանենք աղքատի հոգեբանությունը: Կարկտաբեր ամպը չտեսած՝ բերքի կորուստը չլացենք, փոքրիկ մի գործ չհիմնած՝ հարկերի բեռի տակ մեզ չզգանք: Արդեն քանի տարի մթերողներն ասում են՝ տեղ չունենք, պետությունն ասում է՝ մթերիր, գյուղացուն օգնիր: Դեմ չեմ, գյուղացուն օգնել պետք է: Եվ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր երկրի համար զարգացած գյուղատնտեսություն ունենալու անհրաժեշտությունը: Բայց հիմա մթերողը միջոց չունի մթերածի դիմաց վճարելու, ու չես կարող մեղադրել ոչ գյուղացուն եւ ոչ էլ մթերողին: Խնդիրը լուրջ քննարկելու փոխարեն՝ հարայ-հրոց էինք բարձրացրել, թե գյուղացուն խաբում են ու խաբում: Մինչդեռ իրականում խաբող չկար: Հիմա «չխաբելու» համար գյուղնախարարն ասում է՝ ճանապարհներ փակելը ելք չէ, գյուղացին պիտի բիզնեսով զբաղվի, էլի հարայ-հրոց ենք գցել, թե գյուղացին բիզնեսով ինչպե՞ս զբաղվի: Լավ, ի՞նչ ենք ուզում: Եթե իրապես ազատական տնտեսահարաբերություններ, ապա պետությունը չպետք է խառնվի: Եթե խառնվում է, ուրեմն պիտի մեխանիզմ մշակվի՝ գյուղացուն ուղղորդելու: Ուղղորդելու այնպես, որ գյուղացին սեփական աշխատանքի արդյունքը տեսնի ոչ միայն բնամթերքի, այլեւ՝ գումարի տեսքով: Թե ինչքանով ճիշտ կուղղորդի, այ սա է պետության գործառույթը: Այլապես կանցնի եւս 25 տարի ու գյուղացու հոգեբանության մեջ այդպես էլ ոչինչ չի փոխվի: Continue reading
Արեւի քաղաքում՝ արեւի մարդկանց – Երեւանի քաղաքապետարանը աջակցեց ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքներին… Սոցիալական բաղադրիչումներառված են նաեւ տարեցները, գիտության ու մշակույթի ներկայացուցիչները, բազմազավակ ընտանիքները…
Այս տարվա մայիսին Երեւանի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները վերանայվեցին, ինչի հաշվին էլ քաղաքապետարանը կարողացավ աջակցել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքներին: Դեռ այդ ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել էր, որ վերանայումը հիմնականում արվել է ի հաշիվ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցների:
Ըստ այդմ, ինչպես սեպտեմբերի 23-ին նշվեց Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երեւանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձեւաչափով. միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին:
Նաեւ՝ ծրագրում չեն ներառվի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը:
Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների, վերջին տարիներին ձեւավորված սովորույթի համաձայն, կտրամադրվեն անակնկալ նվերներ: Continue reading


