Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Թրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջ
- Կրեմլում ընթանում է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ
- Փողոցային վարք են դրսեւորում, ինձ ասում են՝ «շնորհակալություն, որ վերցրիր վրեդ». Բագրատ սրբազան
- Օրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման
- Ալեն Սիմոնյանը ռուսերեն բանաստեղծությամբ է արձագանքել Հայաստանին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից զրկելու որոշմանը
- «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով
- Գողական ես դու ա՛յ տղա, ա՛յ խուժան. Բագրատ սրբազանի գործով թեժ իրավիճակ դատարանում
- ԱՄՆ-ը կարող է զանգվածային բողոքի ցույցերի բախվել՝ գնաճի պատճառով․ Fox News
- Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան միջազգային 2–րդ մրցույթը
- Ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել (վիդեո)
Ա1պլյուս- «Ոչ թե՝ ո՞ր Չարենցի, այլ՝ Չարենցի ո՞ր փողոցի»․ փոխվարչապետն ուղղեց Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
- Կազմվել է 198 արձանագրություն՝ ապակիների լուսաթափանցելիության խախտումների վերաբերյալ (տեսանյութ)
- Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին (տեսանյութ)
- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «TRIPP» ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- 4 քաղաքական ուժերի ղեկավարները ճաղերի հետևում են, և դա իշխանության համար քաղաքական հետապնդում չի՞ (տեսանյութ)
- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Նոր քաղաքապետը եւ Երեւանի 2800-ամյակը – Տոնը կանցկացվի հոկտեմբերին, որ Երեւանը քաղաքապետ ունենա… Երեւանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին – Վերջնականապես առաջադրվեցին 12 քաղաքական ուժեր… Երեւանի ավագանու ընտրությունները կլինե՞ն բացառիկ… Միջազգային դիտորդներ են հրավիրվել… Իրավունքները կպաշտպանի աշխատանքային խումբը… Մի խումբ էլ դատախազությունում է ստեղծվել… Համոզված է Օսիպյանը… Խորհրդակցում է Օսիպյանը… Ինչու՞ են ոստիկանները տուն առ տուն շրջում… Ձեզ գտեք ոստիկանության կայքում… Հեչ էլ չեն կաշկանդվի… Ժողովրդին հեղափոխական-հակահեղափոխականի բաժանելը ուղղակիորեն ուժի կիրառում է…
Առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, որի ժամանակ էլ Հայաստանի մայրաքաղաքը կունենա նոր քաղաքապետ, քանի որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի մասնակցում այս ընտրություններին: Նա հուլիսին հայտարարեց իր հրաժարականի մասին, հիշեցնենք, նրա խոսքը շատ կարճ էր. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին եւ շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։
Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը եւ քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։
Շնորհակալությունս եմ հայտնում Երեւանի ավագանու իմ գործընկերներին, Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին եւ անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»։
Չնայած մի քանի ամիս է անցել հրաժարականից, բայց քաղաքապետարանի աշխատակիցների մեծ մասը շարունակում է պահպանել իր կապերը Տարոն Մարգարյանի հետ, գործը ջանասիրաբար անել, բացառությամբ նրանց, ովքեր առնետավազքին սովոր էություն ունեն եւ պատրաստ են ցանկացած պահի լքել ցանկացած նավ…
Ցանկության դեպքում Տարոն Մարգարյանը վստահաբար կարող էր արժանիորեն մրցակցել ներկա թեկնածուների հետ, սակայն ՀՀԿ-ն որոշել է չմասնակցել այս ընտրությանը: Վերջերս պաշտոնաթող քաղաքապետին էր հանդիպել Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Նա շատերի նման նշել է, որ «իրենց մարդկային հարաբերությունները չեն սառել, դադարել են իր պաշտոնական լիազորությունները, բայց չի դադարել կյանքը»։
Այս ընթացքում խնդիր էր առաջացել Երեւանի 2800-ամյակը նշելու առումով, քանզի սեպտեմբերի 29-30-ին, նախատեսված տոնը անցնելու էր առանց քաղաքապետի ներկայության: ԿԸՀ-ն Երեւանի ավագանու ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 23-ին, որից հետո պարզ կդառնար ապագա ավագանու կազմը, ըստ այդմ՝ նաեւ ապագա քաղաքապետի անունը: Սակայն չնայած այդ հանգամանքին, ավագանին միանգամից չի ընտրելու քաղաքապետին, Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը»: Continue reading
Չարագուշակ կարգախոսը՝ ինչպես բումերանգ – Սրանք էլ են ասում, թե իրենց թիմի դեմ խաղ չկա… Սիրո եւ համերաշխության անվան տակ կատարված հեղափոխությունը ցայսօր միայն ցեխ է շպրտում մյուսների վրա, ատելություն եւ չարիք սերմանում հանրային կյանքում… Ընթացքում «մեր թիմի դեմը խաղ չկա»-ն վերածվում է «ով մեզ հետ չէ՝ նա հայ չէ» տարբերակի՝ ազգը տրոհվում է բազում մասերի… Սեւի ու սպիտակի քաղաքականությունը ազգահալած եւ հայրենադավ քաղաքականության կոչ է – քաղաքացիական պատերազմի կոչ…
Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին եւ հայտարարել, թե «մեր թիմի դեմը խաղ չկա» (դեմը չկա…,-խմբ.):…
«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո մենք սպիտակ ուժերն են, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի»,- ասել է Հայկոն:
Վարչապետ Փաշինյանի կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն ասել է, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար։ Նա ասել է, որ ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է՝ «նույնիսկ կարող եմ ասել մեր թիմի դեմը խաղ չկա»։
«Բայց հարգելիներս, երեւանցիներս, հարազատներս, առանց ձեր մասնակցության, առանց ձեր ակտիվ մասնակցության մենք ոչ մի բանի ենք հասնի։ Կներեք, որ այսպես եմ ասում, այսուհետ ձեր պարտականությունն է ձեր կանքի 20 տոկոսը նվիրել հանրային շահերին, նվիրել հանրությանը։ Միայն այսպես մենք կարող ենք հաջողություն ունենալ»։ Continue reading
Խորհրդարանական ընտրությունները կլինեն առավելագույնը մեկ տարվա ընթացքում… Իսկ այժմ կա՞ խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք… կա՞ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմ… կա՞ անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի… / Սահմանադրական փոփոխությունների հարցում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը…
Օգոստոսի 27-ին կայացել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։
Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիրեւև գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են.
– Անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք։
– Դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարեւորագույն երաշխիք է, հետեւաբար օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որևէ կերպ չպետք է խաթարվի։
– Արդարադատության իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության եւ համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով եւ միեւնույն ժամանակ որեւէ կերպ չվնասի արդարադատությանը:
– ՀՀ ԱԺ կողմից 07.06.2018թ. հավանության արժանացած կառավարության ծրագրի համաձայն «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։ Այդուհանդերձ, այս հարցում որեւէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային ու քաղաքական լայն քննարկումների արդյունքում։ Այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե խորհրդարանում եւ թե հանրային լայն շրջանակներում։
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:
Կատակների շրջանը փակվում է – Նիկոլ Փաշինյանը կատակում է, իսկ վտանգները տեսնել եւ պատրաստվել է պետք… Իսկ մի՞թե սա նույնը չէ, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորելով հստակ ազդակներ է ուղարկել, որ պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նոր պայքարը…
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում՝ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է հետզհետե սրվող հայ-ռուսական հարաբերություններին, այդ համապատկերում խոսելով նաեւ այն մասին, թե՛ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ինչու են Կրեմլից շնորհավորանք հղել ծննդյան օրվա կապակցությամբ:
Մի կողմ թողնելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ սեպտեմբերի 3-ին Հայաստանի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, Հայաստանի վարչապետը ավելի է կարեւորել Ռոբերտ Քոչարյանի մասով պարզաբանումները…
Նա համոզմունք է հայտնել, որ Վլադիմիր Պուտինից ստացած շնորհավորանքը զերծ է քաղաքական որեւիցե ենթատեքստից ու կրում է զուտ անձնական բնույթ: Նշել է, որ ճանաչելով ռուս նախագահին՝ կարող է ասել, որ նա գնահատում է մարդկային կապերը:
Իսկ մի՞թե սա նույնը չէ, որ Վլադիմիր Պուտինը հստակ ազդակներ է ուղարկել, որ պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նոր պայքարը… Ի՞նչ կարիք կա բառախաղերի անցնելու:
Իսկ ահա ինչ վերաբերում է մասնավորապես՝ Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, ապա Նիկոլ Փաշինյանը բավական բազմիմաստ կերպով է արձագանքել դրան՝ հայտարարելով. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»…
Դե կատակը կատակ, իսկ վտանգները տեսնել եւ պատրաստվել է պետք:
Սեպտեմբերի 8-ին ընդառաջ վարչապետի հնչեցրած հայտարարությունները հավաստում են, որ նա խնդիր ունի ցույց տալու, թե կաշկանդված չէ եւ Ռոբերտ Քոչարյանի մրցակցությունից էլ չի անհանգստանում…
Իսկ թե ինչ կխոսեն Վլադիմիր Պուտնի հետ առանձնազրույցում՝ կնետվի շուտով:
«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:
Կդառնա՞ օրինակ. մտադիր են փոխանակել տարածքներ – Սերբիան, եւ Կոսովոն ցանկանում են կնքել հետաքրքիր մի գործարք՝ միմյանց միջեւ սահմանները վերագծելու մասին… ԵՄ-ն այս առնչությամբ հրապարակայնորեն որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել – ԱՄՆ-ի դիրքորոշումն ավելի հանդուրժողական է՝ վճիռը պիտի բխի երկու կողմերից… Իսկ արդյո՞ք մինչեւ տարածքների փոխանակումը Սերբիան պիտի ճանաչի Կոսովոյի անկախությունը…
10 տարի է անցել այն օրից, երբ Կոսովոն իր անկախությունը հռչակեց Սերբիայից:
Իսկ իրականում Կոսովոն Սերբիայի Արցախն է եւ այն ուժի կիրառմամբ պոկեցին Սերբիայից եւ այսօր դարձնում են Եվրոպայի 3-րդ իսլամական երկիրը (Ալբանիայից ու Բոսնիա եւՀերցեգովինայից հետո)…
10 տարի շարունակվում են կողմերի միջեւ թշնամանքը եւ անհամաձայնությունները: Սերբիան, ի շարս մի շարք այլ երկրների, չի ճանաչում Կոսովոյի անկախությունը:
Բայց այժմ այս երկրների առաջնորդները ցանկանում են կնքել հետաքրքիր մի գործարք՝ միմյանց միջեւ սահմանները վերագծելու մասին: Ըստ ծրագրի՝ Սերբիան Կոսովոյի հյուսիսից կստանա հիմնականում սերբերով բնակեցված մի տարածք, Կոսովոն Սերբիայից կստանա հիմնականում ալբանացիներով բնակեցված Պրեշեվոյի շրջանը:
Բայց մեծաթիվ փորձագետներ են կարծում, որ նման քայլը կարող է քանդել մեղվի բույնը… Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսի խոսքերով, այն կարող է դառնալ անկայունության պատճառ: Կարող են բռնություններ ու բախումներ սկսվել ե՛ւ Կոսովոյում ե՛ւ Սերբիայում. ասում է նա:
Իսկ Ջոնս Հոփքինզի համալսարանից Դեյվիդ Քանինը նշում է, որ Եվրոպայի պատմությունը շատ հաճախ է շփվել սահմանային փոփոխությունների հետ:
ԵՄ-ն այս առնչությամբ հրապարակայնորեն որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել: Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժում է սահմանային որեւէ փոփոխություն ու հայտարարում, որ Արեւմտյան Բալկանների տարածքային ամբողջականությունն անշրջելի է:
ԱՄՆ-ի դիրքորոշումն ավելի հանդուրժողական է՝ վճիռը պիտի բխի երկու կողմերից: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քուրթ Վոլքերն էլ կարծում է, որ եթե Կոսովոն ու Սերբիան կարողանան գալ համաձայնության, դա կտանի դեպի հարատեւ խաղաղության եւ կողմերը կճանաչեն մեկը մյուսին… «Կարծում եմ, որ այս ձեւով Սերբիան կշահի քաղաքականորեն, իսկ Կոսովոյի առջեւ կբացվեն առաջ շարժվելու ուղիներ»,- ասել է նա: Բայց մինչ այդ շատ երկար ճանապարհ կա անցնելու:
Դեռեւս մի շարք հարցեր պարզ չեն:
Օրինակ արդյո՞ք մինչեւ տարածքների փոխանակումը Սերբիան պիտի ճանաչի Կոսովոյի անկախությունը, արդյո՞ք նման փոփոխությունը չի ազդի տարածաշրջանի մյուս երկրների վրա, եւ որ ամենակարեւորն է, արդյո՞ք երկու կողմերում ընդդիմությունը չի կասեցնի տարածքային փոփոխությունների գնալու Սերբիայի ու Կոսովոյի առաջնորդների միջեւ սկսված գործընթացը:
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:
Ների՛ր, Սեւան. մենք անաղուհաց ենք – Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է… Սեւանը միայն լիճ չէ, այն բնատարածքային մի ամբողջ համալիր է, եզակի ու հարուստ ֆլորայով ու ֆաունայով, որ նաեւ կլիմագոյացնող կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ այլն (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է (1971 թ. Ռամսարում (Իրան) ընդունվել է «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 1993թ.): Մինչեւ լճի մակարդակի արհեստական իջեցումը այստեղ էր կուտակված հանրապետության ջրային պաշարների ավելի քան 80 տոկոսը (58,5 մլրդ խմ), որը 5 անգամ ավելի էր հանրապետության մակերեւութային ջրային հոսքից եւ մոտ 35 անգամ ավելի էր մնացած ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից: 30-ականներից սկսած ջրի ծավալը կրճատվեց՝ 58,5 մլրդ խմ-ից հասնելով 32.9 մլրդ խմ-ի:
Խորհրդային տարիները պատմություն դարձան, բայց հետանկախական տարիներին էլ Սեւանը չգտնահատվեց իբրեւ ազգային արժեք՝ իր բացառիկ նշանակությամբ ու, ի դեպ, ոչ միայն Հայաստանի համար:
Մեր պետությունը տարիներ շարունակ փաստել է, թե մինչեւ 2030թ. լճի մակարդակը պետք է բարձրացնենք 6 մետրով, ինչի արդյունքում լճում կունենանք 42 մլրդ խմ ջուր: Մենք էլ տարիներ շարունակ փաստել ենք, որ այդ 6 մետրը ընդամենը այն նիշն է, որին հասնելուց հետո միայն կարող ենք ասել, թե Սեւանը փրկվում է մեռնելուց: Բայց Սեւանը միայն լիճ չէ, այն բնատարածքային մի ամբողջ համալիր է, եզակի ու հարուստ ֆլորայով ու ֆաունայով, որ նաեւ կլիմագոյացնող կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ այլն: Այն բարձրորակ բնական ջրամբար է, ինչքան պահպանված ու պաշտպանված, այնքան լավ բոլորիս համար (հաշվի առնելով թեմայի կարեւորությունը՝ այս մասին խոսել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):
Մեր Սեւանը տարածաշրջանում քաղցրահամ ջրի միակ ռազմավարական աղբյուրն է: Բոլոր մյուս լճերը, որ Իրանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի տարածքում են, աղի են: Միայն այս փաստը բավարար է, որ Սեւանի իրական ռազմավարական նշանակությունը կարեւորենք:
Իսկ ի՞նչ ենք անում մենք մեր այս ռազմավարական պաշարի հետ:
2018թ. սեպտեմբերի 3-ի դրությամբ լճից արդեն 178.3 մլն խմ ջուր բաց ենք թողել (տվյալը ԱԻՆ Հիդրոմետ ծառայությանն է): 40 մլն խմ հավելյալ ջուր էլ դեռ պետք է վերցնենք: Եթե վերջին տասնամյակի պաշտոնական տվյալներն ի մի բերեմ, ապա արդեն 5-րդ անգամ ենք հավելյալ ջրառ անում. 2008, 2012, 2014թթ., նախորդ եւ այս տարի: Միշտ իբրեւ պատճառ է նշվել Արարատյան դաշտի հողերի ոռոգումը: Թեեւ 2017թ. ջրային կոմիտեն չի թաքցրել, որ հավելյալ ջրառը նաեւ Սեւան-Հրազդան կասկադի կողմից հավելյալ էլներգիայի արտադրության համար է անհրաժեշտ:
http://www.hayary.org/wph/?p=6847 – Սեւան.- մեր շռայլությունն ու մեր թշվառությունը – Այդ 6 մ-ով բարձրացումը պարզապես անհրաժեշտ է Սեւանը մեռնելուց փրկելու համար, բայց ո՛չ պահպանելու, ո՛չ պաշտպանելու… Մեր կողմից հավելենք, որ համաձայն Ռամսարի կոնվենցիայի, Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է – Ուստի՝ մեր ու սերունդների ուղեղում դաջե՛նք՝ այլեւս երբեք չկրկնե՛նք բնավերիչ սխալները…
Ի՞նչ վիճակ է Սեւանում: Ներկայացնում եմ իմ դիտարկումը՝ թվագրված լուսանկարների հերթականությամբ:
Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր
Լուսանկարները նայել «Լուսանցք»-ի թերթային տարբերակում կամ PDF ձեւաչափի թողարկման մեջ – http://www.hayary.org/wph/wp-content/uploads/27-505.pdf – էջ 4-5: Continue reading
Հայ արիները նշեցին Նավասարդը – Հայկ Նահապետն Աստվածների կամոք վերադարձավ Հայոց Երկիր, որպեսզի ազատագրի այն…
Այսօր Հայ Արիական Միաբանության, ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին նշում են Նավասարդը:
Առավոտ ծեգին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները Նավասարդի ավանդական տոնը ծեսով սկսեցին՝ ի փառս մեր փառահեղ Նախնի Հայկի, ով Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամոք վերադարձավ Հայոց Երկիր (հեռացել էր եւս աստվածային առաջադրանքի կատարման համար…), որպեսզի ազատագրի այն՝ հայ սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից: Այդ օրը Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային բերեց ազատ կյանք:
Ծեսից հետո քրմերը ներկաներին նուշով ու մեղրով կաթ եւ գարու ու տարեկանի բոքոններ հյուրասիրեցին: Դա շատ անհրաժեշտ է զորախաղից առաջ: ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը որոշել էր ցուցադրական զորախաղ՝ նավասարդյան խաղերի միայն մի մասի փոքրիկ ցուցադրություն կազմակերպել. ճիշտ է, այս դարը տեխնիկայի դար է, բայց պատերազմի դաշտում իրավիճակները հաճախ են փոխվում, եւ թշնամուն դեմ առ դեմ հանդիպելուն միշտ պետք է պատրաստ լինել:
Զորախաղը մեկնարկեց ճիշտ ժամը 12-ին՝ մեր ավանդական հայկական կոխով: Այլ խաղեր էլ կլինեն, նաեւ՝ տեսողություն, լսողություն ու արագ կողմնորոշվելու ունակություն ստուգող վարժություններ: Զորախաղը կշարունակվի մինչեւ ժամը 15-ը: Պարտվող առաջին 3-ը կլողան Արմաղան լեռան գագաթի սառնորակ լճում:
Երեկոյան խումբը կիջնի Սեւանա լճի ափ՝ շարունակելու տոնական օրը:
Հայ Արիական Միաբանություն
Հայ Ազգայնականների Համախմբում
Արմաղան-Սեւան / 11.08.2018թ.
Օգոստոսի 11-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում – Պերսեիդների ասուպային հոսքը՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը…
Օգոստոսի 11-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, Լուսինը կծածկի Արեգակը մոտ 90%-ով: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի եւ Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:
Այն տեսանելի կլինի Հյուսիսային ու Արեւելյան Եվրոպայից, Հյուսիսային ու Արեւմտյան Ասիայից ու Հյուսիսային Ամերիկայից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինելու:
– Պերսեիդների ասուպային հոսքը՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը – Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք անվանվում են «աստղաթափ» կամ «աստղային անձրեւ»։ Continue reading
Քաղաքականությունը՝ ազգային եւ քաղաքացիական ընկալումներով.- Իրականության ընթերցումը՝ մարմնի եւ հոգու աչքերով… Ազգայնական քաղաքականությունը՝ վերաընկալումների փուլում…Հայկական ազգայնականությունը՝ հոգեւոր-քաղաքական կառույց… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
Իրականության ընթերցումը՝ մարմնի եւ հոգու աչքերով
Հայաստանյան այս փոփոխությունները ունեն խորքային դրդապատճառներ, եւ դրանց մասին Հայ Արիական Միաբանությունը խոսել է տարիներ շարունակ: Մենք ասել ենք եւ կարող ենք նորից պնդել, որ ավելի քան 25 տարի Հայաստանում իշխանությունը չի փոխվել, ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եղել են մի թիմից եւ արդեն 3-րդ տասնամյակն է փոխնիփոխ եղել են կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն:
Հայաստանի քաղաքական ոլորտում ընդդիմությունն էլ չի փոխվել երբեք: Նույն դեմքերը, նույն կազմակերպությունները՝ մի քանի նոր մարդկանց նորամուծությամբ եւ նախընտրական դրամաշրջանառությամբ մնացել են կա՛մ իշխանությանը կից կա՛մ ընդդիմության մեջ: Ոչ միայն իշխանություններն են հալածել քաղաքական դաշտում նորովի գլուխ բարձրացնող այլ ուժերին, այլեւ՝ ընդդիմությունը, ավելին՝ վերջինս ավելի անողոք է գործել ընդդիմադիր դաշտում հնարավոր հակառակորդների ի հայտ գալու դեմ: Այստեղ իշխանությունն ու ընդդիմությունը գործել են համերաշխորեն՝ բնում են խեղդել նոր ասելիք ունեցողներին եւ հեռու պահել գործադիր, օրենսդիր, տեղական ինքնակառավարման կամ այլ մարմիններում հայտնվելուց (որոնք էլ ընտրությունից ընտրություն հայտնվել ու անհետացել են՝ ստանձնել են որոշակի պարտավորություններ)…
Ուստի՝ մենք եւս կողմ ենք շրջադարձային փոփոխություններին, սակայն այսօր էլ շատ բան չի փոխվել դեռ… Նիկոլ Փաշինյանը այն հին թիմից է, որի մասին նշեցինք, տարանջատվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի արմատից… Իհարկե, եղել են տարաձայնություններ, եթե դրանք չլինեին՝ Վազգեն Մանուկյանն էլ չէր հեռանա ՀՀՇ-ից եւ չէր հիմնի ԱԺՄ-ն: Նույնը՝ Նիկոլ Փաշինյանին եւ իր ստեղծած ՔՊ-ին է վերաբերում, բայց քաղաքական տարաձայնությունների որոշակի առկայությունը դեռ չի նշանակում համակարգային տարբերություն: Այդ տարբերությունը չնկատվեց անգամ այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը հասավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Նա եւ Ռոբերտ Քոչարյանը ունեցան ՀՀ 1-ին նախագահից տարբեր քաղաքական նախաձեռնություններ, սակայն համակարգը մնաց: Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի քաղաքական դաշինքը գուցե բերեր նորամուծություններ, բայց… Հին համակարգը մնաց նաեւ Սերժ Սարգսյանի ժամանակ: Continue reading
Ազգի տականքը իրականություն է – Երբ հիմարաբանությանը պետական մոտեցում է տրվում, պետության կործանումը ժամանակի հարց է մնում: Երբ հիմարին պետական պաշտոն է վստահվում… Մեծն Նժդեհը տեսել է բոլոր ազգակործան վտանգները, անգամ ազգի մեջ պատսպարված այն տականքին, որ թշնամուց առավել վտանգավոր է – եւ դա կոչել է «ազգի տականք»…
Փա՛ռք քեզ, մեծն Գարեգին Նժդեհ, որ տեսել ես բոլոր ազգակործան վտանգները, անգամ ազգի մեջ պատսպարված այն տականքին, որ թշնամուց առավել վտանգավոր է… Եվ դա կոչել ես «ազգի տականք»:
Երբ հիմարաբանությանը պետական մոտեցում է տրվում, պետության կործանումը ժամանակի հարց է մնում: Երբ հիմարին պետական պաշտոն է վստահվում, նրան վստահողը ժամանակի հետ պետական դավաճան է դառնում, եթե չի փոխում իր ճանաչողական պատկերացումները: Հիմարը մեղք չունի, նա հիմար է, իսկ եթե խաղում է՝ «ազգի տականք» է էն գլխից:
Օրեր առաջ «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը, խոսելով Ապրիլյան պատերազմում զոհված տղաների դեմքերը ԵՊՀ պատերին նկարելու մասին, մասնավորապես հայտարարեց. «Ինձ թվում է՝ այդ երեխաներին պետք է հանգիստ թողնել: Նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում, նրանց պետք է թողնել հանգիստ: Մանկահասակ դեմքով տղա, երեւի էդ պահին չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում… եւ հիմա մենք անընդհատ շահարկում ենք այդ անունը: Ինձ թվում է՝ չարժի: Ընդամենը 18 տարեկան տղա… Ինձ թվում է չպետք է այդքան շահարկել անունները»:
Հայտարարությունը հարուցել էր անգամ համացանցի «նիկոլական» օգտատերերի զարմանքն ու զայրույթը: Իսկ պետական մտածողությամբ մարդկանց մոտ սա լուրջ մտահոգություն էր առաջացրել: Ինչպես կարող է պետական բարձրաստիճան պաշտոնյայի մամուլի խոսնակը նման, մեղմ ասած ստոր ու հակապետական մտածողություն դրսեւորի… Continue reading
Իսրայելի վարչապետի պատասխանը հայ պատրիարքի նամակին – Ահազանգ՝ Երուսաղեմի եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին… Բենիամին Նեթանյահուն հավաստիացնում է՝ թելադրել է հետ կանչել նշված նախագիծը քննարկումից…
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրերս պատասխանել է Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին: Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
Բենիամին Նեթանյահուին ուղարկված նամակը ստորագրվել էր հունիսի 18-ին Երուսաղեմի հայ եւ հույն պատրիարքների եւ Սուրբ Երկրի Քուստոսի կողմից: «Նամակում հոգեւոր պետերն իրենց մտահոգությունն են հայտնել եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկվի Նախարարների խորհրդի քննարկմանը:
Նրանք նամակում իրենց հիասթափությունն են հայտնում այն մասին, որ հակառակ փետրվար ամսին վարչապետի կողմից եղած հավաստիացման, թե նախագծի քննարկումը սառեցվում է, այն շարունակվում է քննարկվել Քնեսետում»,- նշել է Հովնան Բաղդասարյանը: Continue reading
1. ԲՀԿ-ն փորձում է Հռոմի պապից կաթոլիկ երեւալ – Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պայմանավորված էր ՀՀԿ-ի՝ քաղաքական հետեւողական գործունեությունից հեռու մնալու գործոնով… Երեւանում եւս կլինեն ավագանու արտահերթ ընտրություններ – ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակների առաջին համարները համարվում են քաղաքապետի թեկնածուներ… / 2. Շատ վստահ են՝ իրենց նախագիծն է անցնելու – Չնայած ՀՀԿ-ն. ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն եւս փորձելու են իրենց փոփոխությունները պաշտպանել եւ օրենք դարձնել…
ԲՀԿ-ն փորձում է Հռոմի պապից կաթոլիկ երեւալ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, ինչը կարծում ենք պայմանավորված էր ՀՀԿ-ի՝ քաղաքական հետեւողական գործունեությունից հեռու մնալու գործոնով, քանի որ քաղաքապետը փաստացի պետք է գրեթե միայնակ, իր ուժերով դիմակայեր իր պաշտոնավարմանը դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների հարձակումներին… Եվ Տարոն Մարգարյանն ընտրեց հեռանալու տարբերակը, բայց թիմակիցներին խնդրեց մնալ աշխատատեղերում, որովհետեւ նրանց հեռանալու դեպքում քաղաքապետարանը չէր կարող իրականացնել մայրաքաղաքի սպասարկումը եւ այլ կարեւոր աշխատանքներ:
Հիշեցնենք, որ քաղաքապետի հայտարարությունը ծավալուն չէր. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին եւ շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը եւ քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։
Շնորհակալությունս եմ հայտնում Երեւանի ավագանու իմ գործընկերներին, Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին եւ անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»։
Երեւանի ավագանին հուլիսի 16-ին ժամը 11-ին նիստ էր հրավիրել, որի օրակարգում միայն քաղաքապետի ընտրության հարցն էր: 65 հոգանոց ավագանու անդամներից նիստին ներկա էր միայն 5 մարդ, այդ թվում «Երկիր ծիրանի» խմբակցության 3 անդամները եւ նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Վերջինս հայտարարեց, որ քվորում չկա եւ 30 րոպեանոց ընդմիջում հայտարարեց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ավագանիում ներկայացված 3 ուժերից 2-ը՝ ՀՀԿ-ն եւ «Ելք»-ը, արդեն հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլեւ չեն մասնակցելու այդ նիստին, ինչը նշանակում էր, որ ավագանու նիստը չի կայանալու: Continue reading
1. Հանքի տերը չպիտի կարողանա պետությանը շանտաժ անել – Արդյո՞ք պետք է այդքան հանքերը միաժամանակ աշխատեցնել ու խաթարել շրջակա միջավայրի բնական հավասարակշռությունը… Իսկ մեր երկրում բնապահպանական վնասի փոխհատուցումն այնքան չնչին է, որ գործարարին ավելի ձեռնտու է այդ վնասը փոխհատուցելը, քան մաքուր տեխնոլոգիաներ կիրառելը, պայթեցման ձեւերին հետեւելը, ընդերքի հարստությունը հանելիս ընդերքը չփչացնելը… / 2-3. Տարածաշրջանի ամենախոշորներից մեկը… Ամուլսարի հետոն պարզ չէ՞…
Հանքի տերը չպիտի կարողանա պետությանը շանտաժ անել
Ես չեմ դասվում այն մարդկանց շարքին, որ կարծում են, թե Հայաստանում հանքարդյունաբերություն չպետք է լինի: Բայց եւ այն մարդկանց թվում չեմ, որ մտածում են, թե ինչքան հանք ունենք, պետք է միանգամից հոշոտել: Կարծեմ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները 1998թ. ուսումնասիրում եմ: Զարգացած երկրների փորձին ծանոթ եմ: Դա ինձ թույլ է տալիս ասելու, որ մենք մեր հանքավայրերը ոչ թե օգտագործում ենք, այլ՝ շահագործում՝ բառի բուն իմաստով: Շահագործում անխնա, այնքան անխնա, որ հետապնդվում է ոչ թե բիզնես, այլ՝ թշնամու շահ: Մենք ոչնչացնում ենք մեր հանքերը: Անկեղծ լինելու համար ասեմ, որ ոչ մի երկրում (զարգացած երկրների հետ համեմատվենք, քանզի այդ ստանդարտներին ենք ձգտում) պետությունը գործարարի բարոյականությանը չի հենվում: Կիրառում է հստակ լծակներ եւ խստորեն պատժում օրինազանցին: Ամեն ինչի համար ստանդարտ կա՝ հանքի բաց ու փակ շահագործումների, հանքաքարի կորզման ձեւերի, մաքրության աստիճանի, թույլատրելի շեղումների, բնապահպանական վնասների, մաքուր տեխնոլոգիաների կիրառման եւ ըստ դրա՝ հարկային արտոնությունների, հանքի պայթեցման ձեւի, նոր ուսումնասիրությունների, հանքի շահագործումից հետո՝ հանքի փակման ձեւի եւ այլն մասին: Մեզ մոտ էլ կա, դաշտը լրիվ բաց չէ՝ թերացումներով հանդերձ, բայց եղածն էլ չի կիրառվում: Ու դրա պատճառն այն չէ, որ դրսի գործարարն ավելի բարոյական է մեր գործարարից: Պարզապես մեր երկրում բնապահպանական վնասի փոխհատուցումն այնքան չնչին է, որ ավելի ձեռնտու է այդ վնասը փոխհատուցելը, քան մաքուր տեխնոլոգիաներ կիրառելը, պայթեցման ձեւերին հետեւելը, ընդերքի հարստությունը հանելիս ընդերքը չփչացնելը:
Հիմա՝ ինչու սրան անդրադարձա:
Պարզվում է՝ 2020 թվականից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին։ Սա վերաբերում է նաեւ Հայաստանին։
Որովհետեւ բացահայտման պահանջը ԱՃԹՆ-ինն է, իսկ Հայաստանը ԱՃԹՆ-ից անմասն չէ։ Continue reading
1. Հարկային օրենսգիրքն էլ կհեղափոխեն ու վե՞րջ – Մեզ նախ եւ առաջ կայուն հարկային օրենսգիրք է պետք. օրինակ՝ որպեսզի իմանանք, որ հարկային օրենսիրքը ասենք մի 5, 7 տարի չի փոխվելու… Գազալցակայաններում ՊԵԿ կատարած ստուգումները հետաքրքիր վիճակ են վեր հանել. շուրջ 8 կազմակերպությունում մոտ 946 մլն. դրամի խախտում է հայտնաբերվել… Ասում են՝ պետք չէ դատել տնտեսվարողին, պետք է նրա վարքագիծը գնահատել եւ ճիշտ ուղու վրա դնել, քանզի նա իրապես հարկ վճարող է… / 2-3-4. «Նորֆոլկ»-ին վերջ տրվեց… Փոստով էլ են հաշիշ ուղարկում… Ավելով պակասուրդը կփակվի…
Հարկային օրենսգիրքն էլ կհեղափոխեն ու վե՞րջ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, երբ օրերս հրավիրած մամլո ասուլիսում ամփոփեց 2018թ. 1-ին կիսամյակի պատկերը. ուշագրավ երկու բան իմացանք.
- գազալցալական ունեցող օլիգարխներից համեմատաբար ամենաօրինապահը Մհեր Սեդրակյանն է՝ ով հայտնի է իբրեւ Թոխմախի Մհեր,
- շուտով հնարավոր է հեղափոխական հարկային օրենսգիրք էլ ունենանք:
Նախ խոսենք այն հարցից, թե գազալցակայաններում ՊԵԿ-ի ստուգումներից հետո ինչ պատկեր է ուրվագծվել:
Բայց նախ ցանկացանք մի հարց ճշտել. ՊԵԿ-ը հայտարարել էր, թե ստուգումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիայի» գազալցակայաններում։ Այս հայտարարությանը հետեւել էր «Գազպրոմ Արմենիայի» այն պարզաբանումը, որ գազալցակայաններն իրենցը չեն եղել: Հիմա ինչպե՞ս հասկանալ:
Ի պատասխան Դավիթ Անանյանը ասաց. «Հայերենը պետք է կարդալ ստորակետով։ Մենք մեր հաղորդագրության մեջ գրել ենք, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիային» պատկանող, ինչպես նաեւ այլ գազալցակայաններում» (հաղորդագրությունն այսպես է եղել. ՀՀ ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն եւ ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաեւ «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» եւ «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018թթ. ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետեւանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900. 000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 եւ 349. 500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց,-Ա.Ք.): Continue reading
Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ… Երեւանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը… ՀՄԸՄ-100 ամյակ.- Գյումրիում բացվեց ՀՄԸՄ–ի ռահվիրա Վահան Չերազի արձանը… «Ոսկե ծիրան»-ը՝ 2018թ. եվրոպական լավագույն կինոփառատոների շարքում… Մայրաքաղաքում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը… «Երեւան ՏարազՖեստ» 4-րդ փառատոնն է… Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են… Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը Մոսկվայի Մեծ թատրոնում… Շատ ափսոս, որ Արամ Խաչատրյանը ընդամենը 3 բալետ է գրել… Աշխարհը հիանում է հայկական մշակույթով… «Բյուրեղապակյա դղյակ»-ը հայաստանյան հանդիսատեսի համար… Համերգային ծրագրեր. Ֆրանսիացի փոքրիկ դեսպանները Հայաստանում… Խաղաղության վազքով` Մարսելից Երեւան` 2800-ամյակին նվիրված… Մեկնարկել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ը… «Արմաթի» սաները Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում… Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ… Առաջին անգամ Հայաստանում կնշվի ընկերների միջազգային օրը… Այլ գիտա-մշակութային լուրեր…
Երեւանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը
Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի՝ աղմուկ հանած արձանը, ամեն դեպքում բացվեց: Արձանը տեղադրվել է Երեւանի Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի հարեւանությամբ գտնվող տարածքում: Արձանի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արամ Մանուկյանին կոչել է մեր պատմության մեծագույն առաքյալ:
Մշակույթի նախարարը շարունակում է պնդել, որ Արամ Մանուկյանի արձանի հետ կապված իրենց փաստի առաջ են կանգնեցրել, եւ հայտարարում, որ դրա տեղադրման վայրի այլընտրանքային տարբերակներ են ներկայացնելու:
* * *
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երեւանի քաղաքապետի պաշոտանակարատ Կամո Արեյանը Երեւանում ներկա են գտնվել Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը:
«Ի դեմս Արամ Մանուկյանի, մենք գործ ունենք նորագույն պատմության մեծագույն առաքեյալի հետ: Նա ծնվեց՝ իրականացնելու համար մի մեծ առաքելություն, այն է գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել ուժ, երբ թվում է, թե թևերդ թուլացած են, ծնկներդ ծալված են, ողնաշարդ կոտրված է: Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, երբեք չապրեց իր ընտանիքի համար, ապրեց, պայքարեց ու հաղթեց իր ժողովրդի համար: Նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից փոխանցված հիվանդության արդյունքում»,- իր խոսքում ասաց վարչապետը:
Մինչ այդ Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ուղղեց ներկաներին: «Այս հանդիսավոր արարողությամբ ոգեկոչվում է հիշատակը մեր ժողովրդի նվիրյալ ու վաստակյալ զավակի, ով մեր պատմության դժվարին ժամանակներում հերոսացավ հայրենյաց պաշտպանության մաքառումներում, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրության գործում բերած իր անդուլ ջանքերով ու կորովով: Նա սերունդ դաստիարակող ուսուցիչ էր, որ դարձավ իր ժողովրդի իրավունքների պաշտպան, Վանի ինքնապաշտպանության ջահակիր ռազմիկ, Վանի նահանգապետ, մեր հայրենյաց արևելյան փրկված հատվածում պետականության վերահաստատման առաջամարտիկ: Continue reading


