Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Հիմա ու՞մ է զիջելու ՀՀ 3-րդ նախագահը – …հավաստում են, որ ժողովուրդը թույլ չի տա ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ էլ առավել եւս Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ մեծ քաղաքականություն, հատկապես Սերժ Սարգսյանի ընդգծված անարյուն հեռանալուց հետո… Նիկոլ Փաշինյանը հերքել էր նաեւ որեւէ երկրի միջամտության հնարավորությունը…

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, թե իրենց նկատմամբ բռնությունների դեպքում անգամ իրենք «զանգերով, ցույցերով, հրապարակումներով…» են պատասխանելու եւ այդպես են շարունակելու պայքարը, առանց բռնության կիրառման:

Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնում առաջա–դրելու մասին խոսակցությունները կարող են իրականություն դառնալ, նա նշեց, թե ինքը դա համարում է անլուրջ խոսակցություն։ Նա տեղեկացրեց, որ եթե որեւէ մեկը մտածում է՝ իրենք որեւէ պարագայում հետքայլ են անելու, սխալվում է։

Ինչ մնում է ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանին, ապա որոշ ընդդիմադիր գործիչներ հայտնեցին, թե Նիկոլ Փաշինյանը մերժել է նախկին նախագահի առաջարկները, քանի որ շարժումը չեն ցանկանում կապել նրա անձի հետ: Անգամ մերժվել են նախկին նախագահի կողմից մասնագետների տրամադրման առաջարկները՝ կառավարության ձեւավորման հարցում, որպես օգնություն:   Continue reading →

Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը անարյուն հասնում է հանգուցալուծման իր հանգրվանին.- Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել ՀՀԿ պատգամավորներին – «Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»… Ընդդիմադիրները սպասում էին, որ կկայացվի այնպիսի որոշում, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին ընտրվել վարչապետ… ԱԺ հատուկ նիստում վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր… Վահրամ Բաղդասարյանը պարզաբանել է Նիկոլ  Փաշինյանին դեմ քվեարկելու ՀՀԿ խմբակցության որոշումը… Այս եւ նմանատիպ բացատրությունները չէին բավարարի ո՛չ խորհրդարանական մյուս ուժերին, ո՛չ էլ Հանրապետության հրապարակի ցուցարարներին… Այս ամենը հասկանալով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՀՀԿ-ն պարզապես քվեարկի իր օգտին… ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ… ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը… Քաղաքական ճգնաժամը շարունակվում է. Արմեն Սարգսյանը կոչ է անում շարունակել խորհրդակցությունները… ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականխորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքը… Արցախի քաղաքական ուժերը անհանգստացած են Հայաստանի ներքաղաքական վիճակով… Իր խոսքը հնչեցրեց նաեւ ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանը… Վերահսկվում է՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է ՊՆ եւ հանդիպում ունեցել ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ…

Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը անարյուն հասնում է հանգուցալուծման իր հանգրվանին

* * *

http://www.hayary.org/wph/?p=6921 – Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը՝ նոր պետհամակարգի ներդրման առաջին իսկ օրերին – Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված… Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին… Փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում էր բանակցել ու լուծումներ գտնել… ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ վերջին օրերի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը… Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասը (Կաթողիկոս Գարեգին Բ) ուղերձ է հղել վերջին դեպքերի առիթով… Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգի Կուտոյանի համերաշխության կոչը… Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում… Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն… ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… / «Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի»… Երդվյալ ազատամարտիկների միությունը սթափության կոչ է տարածել՝ հայտարարություն երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին… Նմանատիպ կոչով հանդես են եկել նաեւ Արցախի ազատամարտիկները… Արտակարգ Իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր… Հանրային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… «Հիմնարար ազատությունների հարգումը մեր ձեռքբերումներից է». ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը (Երեւանի քաղաքապետարանը) կոչով-հորդորով դիմել է ծնողներին… Կոչ եմ անում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման.Շահեն Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան…

* * *

Հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել ՀՀԿ պատգամավորներին – 25.04.18 / «Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին»…

ՀՀ 3-րդ Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելինե՛րս, ստիպված եմ մեկ անգամ եւս հրապարակավ հանդես գալ ի լուր մեր ողջ ժողովրդի, բայց այս անգամ դիմելով ձեզ: Որքան էլ իմ հրաժարականից հետո տրամադրվել էի չմիջամտել քաղաքական գործընթացներին, հիմա համարում եմ, որ պարտավոր եմ անել դա:

Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության եւ բարեփոխման կարեւորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:

Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին, իսկ հանդիպումը կկազմակերպի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը:

Հարգանքով, Սերժ Սարգսյան»:

Այս հայտարարությունից հետո ընդդիմադիրները սպասում էին, որ կկայացվի այնպիսի որոշում, ինչը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին առանց խոչընդոտների ընտրվել վարչապետ:

Հատկապես որ այդ հանդիպումից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ՀՀԿ–ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու:   Continue reading →

Անկարան դիրքավորվում է երկար պայքարի համար – Ընտրական գործընթացները տարածաշրջանային երկրներում իրենց ազդեցությունը թողեցին նաեւ Թուրքիայի վրա… Սակայն, այս դեպքում այն արտաքին քաղաքական նպատակ է հետապնդում, ի տարբերություն այլ երկրներում ընթացող ներքին քաղաքական հիմնախնդիրների, ինչպես օրինակ արտահերթ ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում…

Ընտրական գործընթացները տարածաշրջանային երկրներում իրենց ազդեցությունը թողեցին նաեւ Թուրքիայի վրա: Սակայն, այս դեպքում այն առավելապես արտաքին քաղաքական նպատակ է հետապնդում, ի տարբերություն այլ երկրներում ընթացող ներքին քաղաքական հիմնախնդիրների, ինչպես օրինակ արտահերթ ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել է Թուրքիայում անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, ինչը թույլ կտա նրան փոփոխված սահմանադրական իրավունքների համաձայն երկու անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում: Որոշ ժամանակ անց, եթե նա հիմա չնախաձեռներ այս ընտրությունները, անգամ նորացված սահմանադրական կարգով նրան կմնար միայն մեկ ժամկետ՝ վերստին նախագահ ընտրվելու համար: Եվ նա ստեղծեց արտահերթ ընտրությունների, այսպես կոչված կարեւորությունը:

Թուրքական ընդդիմադիրները եւ քրդական քաղաքական ուժերը նման անհրաժեշտության կարիք չեն զգում, իրավիճակը նորմալ են գնահատում: Նրանք համոզված են, որ Թուրքիայի նախագահը սա կազմակերպում է, որպեսզի կարողանա ավելի երկար ժամկետով մնալ նախագահի պաշտոնին, ինչը նրան ավելի շատ հնարա–վորություն կտա փորձարկել իր նորօսմանական եւ նորհամաթուրքական ծրագրերը: Իսկ ընդդիմադիրները այս ծրագրերը Թուրքիայի համար կարծանարար են համարում:   Continue reading →

100 տարի առաջ.- Անհայտ նվիրյալներ. Թադեւոս Նահատակյան – Ջավախքի բազմադարյան պատմության մեջ բազում են նվիրյալ գործիչները, որոնք իրենց արգասավոր գործունեությամբ սատարել են երկրամասի առաջընթացին եւ սերունդների հիշողության մեջ թողել լուսավոր հետք… 1917թ. նա դառնում է Ախալքալաքի պարենային կոմիտեի անդամ  եւ զգալի գործ կատարում ժողովրդին պարենով ապահովելու հարցում…

Ջավախքի բազմադարյան պատմության մեջ բազում են նվիրյալ գործիչները, որոնք իրենց արգասավոր գործունեությամբ սատարել են երկրամասի առաջընթացին եւ սերունդների հիշողության մեջ թողել լուսավոր հետք:

Նման անհատների շարքում իր պատվավոր տեղն ունի նաեւ մանկավարժ եւ հասարակական-քաղաքական գործիչ Թադեւոս Պողոսի Նահատակյանը:

Հավելենք նաեւ, որ նրա նախնիները սերում էին Կարինի նահանգի Դվնիկ գյուղից, ուր Թադեւոսի նախատատը՝ Վարվառեն, նահատակվել էր ազգի եւ քրիստոնեական հավատքի համար: Ի դեպ, վերջինս Հայ առաքելական եկեղեցու նոր վկա էր: Հենց այս հանգամանքով էր բացատրվում ազգանվան ծագումը (նախկինում եղել է Զուրիկյան): Նահատակյանի ապուպապերը Ջավախք են գաղթել 1830թ. եւ հաստատվել Տիլիսկա (Տիլիսկե) գյուղում:

Նա ծնվել է 1877թ. հուլիսի 1-ին Ախալքալաքի գավառի Տիլիսկա/այժմ՝ Դիլիսկա/ գյուղում:

Ուսումնատենչ պատանին 1892-1897 թթ. սովորում է Ախալքալաքի քաղաքային ուսումնարանում եւ ստանում առաջին դասային աստիճանի ուսուցչի որակավորում:

Ուսումնառությունից հետո Նահատակյանը Թիֆլիսի նահանգի 2-րդ շրջանի ժողովրդական ուսումնարանների տեսչի կարգադրությամբ 1901թ. հոկտեմբերի 2-ին նշանակվում է Ախալքալաքի գավառի Գյոնդուրա գյուղի ուսումնարանի ուսուցիչ: Նույն տեսչի հրամանով նա 1905թ. սեպտեմբերի 20-ին տեղափոխվում է Տիլիսկայի ուսումնարան:   Continue reading →

Աշխարհի մարզական հեւքից.– Հայաստանի 6 ակումբներին ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհվեցին… Հայաստանի հավաքականն Ազգերի լիգային կպատրաստվի Ավստրիայում… «Էրեբունի» մարզադաշտը նվիրվել է ՀԱՕԿ-ին… Համառ պայքար ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը… Արթուր Աբրահամը 48-րդ հաղթանակը տարավ… Ֆերդինանտ Կարապետյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն… Հայ ըմբիշների 2 ոսկին եւ 1 բրոնզը՝ Եվրոպայի առաջնությունում… Տաթեւ Աբրահամյանը 6-րդն է, Վարուժան Հակոբյանը՝ 10-րդը… Չեխիայի Գրան Պրիին կմասնակցի 7 հայ հրաձիգ… Այլ մարզական լուրեր… / Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Աշխարհի մարզական խաչմերուկներում

Հայաստանի 6 ակումբներին ՈւԵՖԱ–ի արտոնագրեր շնորհվեցին

Ապրիլի 20-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Շիրակ» եւ «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2018/2019թթ. ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը՝ համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում: Հիմնվելով դրանց վրա Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈւԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 6 ակումբներին:

Մեր հավաքականն Ազգերի լիգային կպատրաստվի Ավստրիայում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարին պատրաստվելու համար կանցկացնի եւս 2 ընկերական հանդիպումներ: Մայիսի 29-ին եւ հունիսի 4-ին մեր ընտրանին կհանդիպի համապատասխանաբար Մալթայի եւ Մոլդովայի հավաքականների հետ: Խաղերը կայանալու են Ավստրիայում:

Նման որոշում կայացնելու պատճառը ոչ թե Հայաստանում տիրող քաղաքական ճգնաժամն է, այլ այն, որ այդ օրերին Եվրոպայի շատ երկրներ ուսումնամարզական հավաքներ են անցկացնելու հենց այդ ալպիական երկրում:

«Էրեբունի» մարզադաշտը նվիրվել է ՀԱՕԿ–ին

Ապրիլ 27-ին կայացած Երեւանի ավագանու նիստում որոշվել է Երեւանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոցի 100% բաժնետոմսերը նվիրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, որի հաշվեկշռի մեջ է մտնում նաեւ «Էրեբունի» մարզադաշտը: «Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ներդրումներ կատարել «Էրեբունի» ֆուտբոլային ակումբում եւ ապահովել վերջինիս մասնակցությունը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) կողմից կազմակերպվող առաջնություններին»,- նշված է որոշման նախագծում։   Continue reading →

«Արժեքը» – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) – Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում…

Այս օրերի ընթացքում երկու կողմերից էլ ինչ ասես լսեցինք՝ իրական ու չափազանցված, լուրջ եւ ծիծաղելի, մտահոգ ու մանկամիտ, բարոյական ու թեթեւաբարո: Տեղեկատվական հոսքն այնքան արագ էր, որ հատկապես լրագրողներս սկսել էինք… չհասցնել…

Հիմնականում կանխատեսելի էին երկու կողմերի պահվածքն էլ, տեսակետներն էլ…

Ինձ հետաքրքրում է այն երրորդ՝ չերեւացող կողմը: Իմ գծած այս շրջանակում մարդիկ են՝ աշխատանք ունեցող եւ չունեցող, ընդ որում երկու կողմերից էլ, ովքեր լռեցին: Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում: Նրանք մեր երկրի համար լրիվ ուրիշ տեսլականներով են ապրում: Այն տեսլականներով, որոնց մասին այսօր ոչ մի կողմն էլ չի մտածում… Նրանք լռեցին, ու ես ամենաշատը նրանց լռության ձայնն եմ լսում…

Ես նրանց եմ սիրում…

Եվ անկախ իմ վերաբերմունքից այս կամ այն կողմի հանդեպ, «Լուսանցք»-ը լրատվամիջոց է, որը վաղն էլ են կարդալու:

Ու վաղվա ընթերցողը արխիվը նայելիս պետք է հստակ հասկանա՝ ինչ է կատարվել այս օրերին Հայաստանում:

Ու պետք է դա հենց ի՛նքը հասկանա՝ չմիջնորդավորված տեղեկություն կարդալով:

Ուստի՝ մենք այսօր ավելի շատ ոչ թե թերթային, այլ արխիվային գործ ենք անում՝ որոշ՝ առանցքային կառույցների այս օրերի մամուլի հաղորդագրությունները ներկայացնելով առանց խմբագրման եւ զուգահեռ՝ նաեւ կատարվողը:

Իսկ ամենակարեւորը՝ մենք որպես երկիր պետք է հզորանանք:

Այլընտրանք չունենք: Սա մեր խոստումն է՝ մեր նախնիներին ու մեր պատարագն է՝ Հայոց մեծ ցեղասպանության զոհերի հոգու հանգստության համար:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

«Լուսանցք» թիվ 15 (493), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Արթնացում. հայի գենը հակահայ չէ՛.- Դեռ ոչինչ չի՛ փոխվել… Միայն ազգային պետությունը կփոխի համակարգը, հանրաին պետության (հանրապետության) մնալը նույնն է պահելու ամեն բան՝ օրենքի տառից մինչեւ անօրինության կիրառումը.. Սերժ Սարգսյանի անարյուն հեռացումը նոր սերնդին վերազարթոնքի է կոչում, սա օրինակ կծառայի հաջորդ իշխանությունների համար՝ աթոռից չկառչելու առումով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Մինչեւ սույն հոդվածի ծավալվելը՝ մեկ անգամ եւս նշեմ, որ Հայ Արիական Միաբանությունը Հայրենիք-Սփյուռք քաղաքական ոլորտում ընդդիմադիր է (իմա՝ տարբերվում է) մի՛շտ ու բոլո՛ր իշխանություններին, բոլո՛ր ընդդիմություններին:

Մենք ընդդիմադիր ենք գաղափարախոսական եւ ռազմա-քաղաքական ասպարեզում, ու ո՛չ միայն ազգայնական արմատական կեցվածքով, այլեւ՝ հայ-արիական եւ ցեղա(կրոն)պաշտական հայացքներով:

Մենք տարբերվում ենք մեր հայոց արիադավան-հեթանոս հավատով ու Հայ Աստվածների պաշտամունքով: ՄեկԱրարչական ԲազմԱստվածային Տիեզերակարգով-Բնակարգով…

Մենք տարբերվում ենք մեր պետականության պատկերացմամբ՝ Հանրային պետության (Հանրապետության) մերժմամբ եւ Ազգային պետության (Թագավորական հարստության որոշակի վերականգնմամբ) առաջադրմամբ:

– Սա նշանակում է դարձ Արարչակնիք Տիեզերակարգի Եռահամակարգ հարատեւ ընթացքին: Այն է՝ Ամբողջական Հայրենիքը մարմինն է, Միասնական Ազգը՝ հոգին, իսկ (Համ)Ազգային պետությունը՝ միտքը (մարմին-սիրտ-ուղեղ)… Եվ այդ միտքը պիտի աշխատի այնպես, որ հոգին մարմնում ապրի ու զարգանա հարատեւության սկզբունքով:

Իսկ այսօր.-

– Այն՝ ինչ կատարվեց, պիտի՛ կատարվեր:

– Այն ինչ կատարվում է դրանից հետո՝ չպիտի՛ կատարվեր:

Որ խոհրդարանական երկիր դարձած Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության նախագահը տեղեկատվական ոլորտում հակատեղեկատվական ալիքներով էր պատված, կարող եմ վստահ ասել: Այդ ոլորտը սպասարկողները կարծես մեկ ձայնով էին գործում, թեկուզ իրարից անկախ եւ Հայաստանի ներքին քաղաքականությունը երկրի առաջին դեմքի համար վերածել էին քաղաքակուրության…

Սա բոլորին, ովքեր պատասխանատուներն էին ՃԻՇՏ-ը զեկուցելու, ձեռնտու տարբերակ էր, «ամեն բան լավ է, ամեն ինչ կարգին է եւ …» արտաքին աշխարհի հետ պայքարի մտած նախագահի համար նրանց կերակրատաշտը մնում էր աչքից հեռու եւ անձեռնմխելի ու որակյալ ստախոսների սեղաններին:   Continue reading →

Հեռացավ, երբ տեսավ խաբկանքի ծավալները – Սերժ Սարգսյանի համար պարզապես ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ իրեն ամեն օր «ամեն ինչ լավ է» ասող զեկույցները իրականում ստախոսության գոհարներ էին, որ անարժանապատիվ հետեւանքների էին հասցրել տարիների վստահությունը…

Սերժ Սարգսյանի համար պարզապես ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ իրեն ամեն օր «ամեն ինչ լավ է» ասող զեկույցները իրականում ստախոսության գոհարներ էին, որ անարժանապատիվ հետեւանքների էին հասցրել տարիների վստահությունը: Այո, հարվածն այնքան մեծ էր, այնքան լայնածավալ, որ փորձառու գործչին թվացել է՝ ինքը միայնակ է…

Սա ասում ենք վստահորեն, քանզի Արցախյան պայքարի հենց ակունքներում կանգնած եւ Արցախի ու Հայաստանի ամենակարեւոր, հատկապես ուժային կառույցներով անցած, Հայաստանի վերջին տարիների անփոփոխ ղեկավարը եղած մարդը պարզապես չէր կարող հեռանալ ցույցերի առաջին իսկ պահանջից, անգամ լիովին չգործածելով ոստիկանական ուժերը, որի իրավունքը երբեմն ուներ ցույցերի անօրինական գործողությունների դրսեւորումների պատճառով:

Սակայն, ինչպես վերը նշվեց, հարվածը, իր իսկ կուսակիցների (բացառություններ կան) կողմից, գոտկատեղից ներքեւ էր եւ անչափ ցավալի, քանզի ոչ միայն ֆիզիկական հարված էր…

Ուշքի գալու համար, ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ: «…Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում եւ հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության եւ հանդուրժողականության վրա: Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ…» (ամբողջական տեքստը տե՛ս էջ 4-ում):   Continue reading →

Մի բան խիստ անհանգստացնում է Սերժ Սարգսյանին – Ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը… / Թուրքական հանդիպում – Ադրբեջանն ամեն վայրկյան պատրաստ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակից ելնելով արկածախնդրության դիմել…

Մի բան խիստ անհանգստացնում է Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանը հրաժարականից մի քանի օր անց կուսակիցներին հորդորել է ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը:

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀԿ մամուլի ծառայությունը, հանդիպման առաջին մասին ներկա էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրեց հրաժարականի պատճառները եւ խոսեց ԱԺ-ում աշխատելու տարբեր ձեւաչափերի մասին՝ հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն ՀՀԿ միասնության շնորհիվ։ Հանդիպման երկրորդ մասում խմբակցության անդամները Կարեն Կարապետյանի հետ քննարկել են քաղաքական վիճակը:   Continue reading →

Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը՝ նոր պետհամակարգի ներդրման առաջին իսկ օրերին – Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված… Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին… Փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում էր բանակցել ու լուծումներ գտնել… ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ վերջին օրերի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը… Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասը (Կաթողիկոս Գարեգին Բ) ուղերձ է հղել վերջին դեպքերի առիթով… Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգի Կուտոյանի համերաշխության կոչը… Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում… Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն… ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… / «Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի»… Երդվյալ ազատամարտիկների միությունը սթափության կոչ է տարածել՝ հայտարարություն երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին… Նմանատիպ կոչով հանդես են եկել նաեւ Արցախի ազատամարտիկները… Արտակարգ Իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր… Հանրային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… «Հիմնարար ազատությունների հարգումը մեր ձեռքբերումներից է». ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը (Երեւանի քաղաքապետարանը) կոչով-հորդորով դիմել է ծնողներին… Կոչ եմ անում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման.Շահեն Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան…

Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Երկրի նորընտիր վարչապետի պաշտոնական կայքում ներկայացված հայտարարության մեջ ասված է. «Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երեւանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր եւ երթեր: Խաղաղ ցույցեր եւ երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը եւ շարունակելու են մշտապես հարգել:

Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները եւ ստացել են անհարկի եւ անարխիկ դրսեւորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետեւանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը եւ վնասում Հայաստանի հասարակության բարդ եւ նուրբ ներդաշնակությունը:

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում եւ հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության եւ հանդուրժողականության վրա:

Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ:

Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձեւավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը (21.04.2018):

* * *

Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասված է. «Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցույցերի եւ երթերի ձեւով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին:   Continue reading →

Ապրիլի 24-ը չե՛նք կարող վտանգի ենթարկել – Հանդիպում  նախագահական նստավայրում՝ մեկ օր առաջ – Օր, երբ երկու հայ իրավունք չունեն իրար վրա ձեռք բարձրացնել: Օր, երբ չպետք է թափվի հայի մի կաթիլ արյուն: Օր, երբ ամբողջ աշխարհը մեզ է դիտում: Մենք չե՛նք կարող չհամախմբվել այս օրը՝ ապրիլի 24-ին… Այս տարի հայտնի կդառնա հայկական «Ավրորա» մարդասիրական միջազգային մրցանակի 3-րդ դափնեկիրը…

Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում ապրիլի 23-ին կայացավ հանդիպում, որին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Քննարկվեց վերջին օրերին հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգությունները հայտնեցին եւ հանդես եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով՝ հորդորելով հատկապես մեր ժողովրդի համար կարեւոր օրը՝ Ապրիլի 24-ին, միասնաբար եւ բոլոր տարակարծությունները մի կողմ դրած հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:   Continue reading →

Հիշատակի, վրեժի եւ հայրենատիրության օր – Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր… Լրացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը – 1915թ. ապրիլի 24-ին գլխատվեց հայ մտավորականությունը…

Հիշատակի, վրեժի եւ հայրենատիրության օր

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները ապրիլի 24-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության ավելի քան 3,5 միլիոն զոհերի անմար հիշատակին:

Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների նոր անդամները «Ոգու պահապաններ» կառույցի գլխավորությամբ շարունակել են տարիներ առաջ սկսած երդման արարողությունը, որը հոգու պարտք կծառայի երիտասարդ արորդիներին՝ ապրելու եւ գործելու հանուն արդար վրեժի, վասն Հայաստանի ու հայության ամբողջացման ու համախմբման: Հանուն Հայի հավատի ու հայրենականչի, վասն Հայոց Նախնյաց ու Հայ Աստվածների…

Այնուհետեւ, հայ արիների եւ հեթանոս ազգայնականների Արցախյան ազատամարտի մասնակիցների մի խումբ, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր՝ փառաբանել արդեն հավերժության եւ անմահության ճանապարհով գնացող ընկերներին, երդվելով շարունակել հայրենատիրության՝ հողահավաքի, եւ հայության համախմբման՝ ազգահավաքի նվիրական գործը…   Continue reading →

Նիկոլ Փաշինյանը չվարչապետ, կամ «Հեղափոխություն под ключ» (Ջիմ Շարպի հեղինակած հեղափոխության իրականացման մոդելը) – Ինչու՞ եւ ի՞նչ նպատակով է կապկել ԱԺ պատգամավորը… Ո՞մ է ծառայելու այս հեղա-փող-ությունը… 

26.04.2018 – Նիկոլ Փաշինյանը չվարչապետ, կամ «Հեղափոխություն под ключ» – Պատրաստ հեղափոխություն… 

Օրիգինալը՝ նաեւ նկարներով… – ttp://revolutionreport.info/archives/251

– https://youtu.be/1ZtC1xXk71A   

– https://www.youtube.com/watch?v=1ZtC1xXk71A&feature=youtu.be

Տեսանյութում ներկայացվում է Ջիմ Շարպի հեղինակած հեղափոխության իրականացման մոդելը, որը տարիներ շարունակ հաջողությամբ կիրառվել է տարբեր երկրներում: Տեսանյութը (Революция под ключ/Պատրաստ հեղափոխություն)  հանգամանորեն բացատրում է այսօրվա իրադարձությունների տրամաբանությունը, քայլերի հաջորդականությունը և թե ինչի համար է այս ամենը կազմակերպել Նիկոլ Փաշինյանը՝ երկիրը տանելով դեպի իրական հաջողության կամ գուցե կործանման:

Փորձենք տեսանյութից առանձնացնել հիմնական թեզերը և համեմատական տանելով ապացուցել Նիկոլի արտաքին աշխարհից ուղղորդված լինելը և գեոպոլիտիկ (կործանարար) նկատառումները:

Ինչպես է սկսվում շարժումը և ինչ օրակարգ պետք է այն ունենա․

  1. Յուրաքանչյուր նման հեղափոխության հիմքում ընկած է հստակ տեխնոլոգիա։
  2. Նախ բոլոր նման հեղափոխությունները սկսվում են փոքր խմբով մարդկանցով հավաքներից սրճարաններում, որը սկզիզբ է առել ֆրանսիական հեղափոխական տրադիցիաներից։
  3. Հեղափոխական գաղափարի հիմքում անհրաժեշտ է սկզբում ցույց տալ խաղաղությունը, որի վառ սիմվոլ է հանդիսանում ձեռք բռնելը և ձեռքերը վերև բարձրացնելը (кулак- отпор – resistance – սա ֆլեշմոբի տեսակ է, որը առաջացնում է телегеничный выплеск эмоций): Սա ՋԻմ Շարպի կլասիկ մոդելն է, որը լայնորեն կիրառվել է մերձբալթյան երկրներում (հիմնականում ուղղորդված լինելով հետևյալ սիմվոլներով՝ кулак, роза, оранжевый шарф):

4․ Ամեն ինչ պետք է լինի ժամանակակից և ոճային՝ ներգրավելով երիտասարդությանը։

5․ Պետք է հստակ լինեն հեղափոխության սիմվոլները (զինվորական համազգեստը – ազգային հերոսի՝ Նիկոլի պարագայում Մոնթեի կերպարը, բռունցք կամ ձեռքերը վեր, վիրակապված ձեռք, որի հիմքում ընկած գաղափարը ներկայացված է ստորև)։

 Հիմնական թեզեր Ջիմ Շարպի կողմից՝  

Continue reading →

Ապրիլի 24.- Հիշատակի, վրեժի եւ հայրենատիրության օր

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները ապրիլի 24-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության ավելի քան 3,5 միլիոն զոհերի անմար հիշատակին:

Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների նոր անդամները «Ոգու պահապաններ» կառույցի գլխավորությամբ շարունակել են տարիներ առաջ սկսած երդման արարողությունը, որը հոգու պարտք կծառայի երիտասարդ արորդիներին՝ ապրելու եւ գործելու հանուն արդար վրեժի, վասն Հայաստանի ու հայության ամբողջացման ու համախմբման: Հանուն Հայի հավատի ու հայրենականչի, վասն Հայոց Նախնյաց ու Հայ Աստվածների…

Այնուհետեւ, հայ արիների եւ հեթանոս ազգայնականների Արցախյան ազատամարտի մասնակիցների մի խումբ, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր՝ փառաբանել արդեն հավերժության եւ անմահության ճանապարհով գնացող ընկերներին, երդվելով շարունակել հայրենատիրության՝ հողահավաքի, եւ հայության համախմբման՝ ազգահավաքի նվիրական գործը...

Վրե՛ժ եւ Հայրենատիրությու՛ն.- ահա օրվա խորհուրդը եւ այն ոգեկոչող պահանջատիրական կանչը:

* * *

Լրացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը

Ապրիլի 24-ին հայերը ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք խլած՝ մարդկության դեմ այդ հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին։ Տարատեսակ միջոցառումներ են անցկացվում աշխարհի բոլոր այն քաղաքներում, որտեղ հայեր են բնակվում։ Հիմնական միջոցառումը կանցնի Երեւանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, որը խորհրդանշում է թե զոհվածների կորստի վիշտը, թե ազգի վերածնունդը։   Continue reading →

Հեղա(փոխ)ությու՞ն, թե՞ մի նոր հեղա(փող)ություն – Պատմական անցման ճանապարհին… Խորհրդարանական Հայաստանի առաջին ցնցումները… Ստիպված ենք կրկին ասել՝ զգուշացե՛ք «հայրենասեր արտագաղթողներից»… ԱԺ իշխող մեծամասնությունը չի՞ վախենում ԱԺ ընդդիմադիր փոքրամասնությունից… ՀՀԿ ներքին մեծամասնությունը չի՞ վախենում ՀՀԿ ներքին փոքրամասնություններից… Իսկ ունե՞նք ֆինանսական եւ այլ միջոցներ ունեցող ընդդիմություն…Այսինքն՝ իշխող կուսակցությունը ներքին կարգով աջակցում է, որ չիշխող կուսակցությունը մարդկային քանակության խնդի՞ր չունենա… Որոշ սփյուռքահայերի – իսկ «անԹրամփ» ԱՄՆ չեք ուզու՞մ, որ Մերձավոր Արեւելքն է ավերում, զոհվում են հազարավոր հայեր եւս, տասնյակ հազարավորներն էլ գալիս են ԱՄՆ – պաշտպանու՞մ եք նրանց – իսկ «անՍերժ» ՀՀ չեք ցանկանու՞մ հայրենադարձվելով պահանջել… ՀՀԿ-ականներն ասելիք չունե՞ն… / ՀՀԿ արտագնա նիստում՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց… / Հիմա խաղա՞ղ է, թե՞ խաղաղ չէ…

Պատմական անցման ճանապարհին

Այս օրերին Հայաստանը հայտնվեց համակարգային փոփոխության անցումային ժամանակահատվածի ավարտական փուլում, որով պիտի փակվեր մեր պետության, Հայաստանի 3-րդ Հանրապետության շուրջ 27 տարի տեւած (1991-2018թթ.) կիսանախագահական ժամանակաշրջանը, եւ պիտի սկսվեր խորհրդարանական Հայաստանի նոր պատմությունը:

Սա մեր նորօրյա պատմության համար վստահաբար կդառնա մի իրադարձություն, որը կունենա իր ազդեցությունը հայոց նորագույն պատմության ընթացքի վրա, իր լավ ու վատ հիշատակություններով, եւ իր տեղը կունենա մեր բազմահազարամյա պատմության մեջ:

2018-ի ապրիլ ամիսը Հայաստանին տվեց նոր նախագահ եւ վարչապետ, մեր պետությունն ունեցավ իր 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին, ով նաեւ որպես 1-ին նախագահը կարձանագրվի հորհրդարանական Հայաստանի պատմության մեջ: Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը միացավ նախկին նախագահ տիտղոսը կրող 1-ին եւ 2-րդ նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին:

Այս օրեին հայտնի դարձավ նաեւ խորհրդարանական Հայաստանի 1-ին վարչապետը՝ Սերժ Սարգսյանը, ով թվով 15-րդն է մեր անկախ պետության պատմության մեջ, սակայն որպես վարչապետ Սերժ Սարգսյանը նոր անուն չէ, նա եղել է 11-րդ վարչապետը կիսանախագահական Հայաստանի, ով փոխարինել է ամենաերկարակյաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ նրա մահից հետո:   Continue reading →