Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
- «Ուժեղ Հայաստան» դաշինքը Էջմիածնում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Կենտրոնացած ենք ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնականացման վրա. Բաղայի
- Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
- Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի․ Թաթոյան (տեսանյութ)
Daily Archives: February 28, 2014
Հայ արիները փառաբանում են Հայ Տեսակի Գերագույն Աստծուն.- Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնն է… Հայ Աստվածներն այլեւս Հայաստանում են եւ Հայոց Հողահավաքն ու Ազգահավաքն ընթացքի մեջ է…
Ինչպես տեղեկացրեցին ՀԱՄ գրասենյակից, հայ արիադավան-հեթանոս համայնքն իր վերականգնված տոների շարքում Երկրային Գարնան հենց առաջին օրը՝ մարտի 1-ին, նշում եւ փառաբանում է Հայր Արային՝ Հայ Տեսակի Հայր Աստծուն, Ով Հայ Աստվածային Համակարգի Գերագույն Աստվածը՝ Աստվածահայրն է:
http://www.youtube.com/watch?v=Q3UO0a7Epn4 – Հա՛յր իմ՝ Դու Արա…
http://www.hayary.org/wph/?p=3356 – Հայ–Արիական տեսանյութեր…
Երկրում, Արարումների Բնօրրան Հայկական Լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է երկրային նիրհած բնությունը: Եվ Հայր Արան, Ով Իր Աստվածային Գործառույթով Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Գլխավոր Աստվածն է, հետեւում է բնական կարգին ու հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնքը:
Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոնը նախապատրաստվում է փետրվարի 13-ի՝ Հայոց Տրնդեզի՝ Արարչին՝ Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու (ԱրԷգԱԿ–ի խորհուրդը երկրպագելու) եւ Հայ արիական Նոր Տարվա՝ մարտի 21-ի (որը նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի երկրային վերածննդի օրն է) տոնակատարությունների միջեւ ընկած ժամանակահատվածում:
Ձմեռը բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծլումի-ծաղկունքի դադար, եւ Հայր Արան Իր Արարչակերտ Զորությամբ հետեւում ու ապահովում է Գարնան Գալուստը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք… հավերժապտույտ մեծ շղթայի պարույրում:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կկատարեն ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայր Արային, որպես Արարչի Զավակի, Ով արարվել է որպես հզորագույն Աստված, Տիեզերքի արարումից ի վեր Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է, Հայ Գենի Մարմնացումը (Ծինը, Զարմը)…
Ծիսակարգը կկատարվի կեսօրին, ինչպես միշտ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Արաքս գետի ափին, Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքների ներքո: Հայ արիները կփառաբանեն Տիեզերքի Արարչին՝ Հայ Գենի արարման համար, Հայ Աստվածներին եւ Տիեզերաաշխարհների Հայ Հոգիներին՝ հայության նպատակները Հայ Մարդու հետ իրականացնելու եւ հաղթական ավարտին հասցնելու համար:
Ներկայացնում ենք հատված՝ Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնին ասվելիք հայ արիների առաջնորդի խոսքից (մեջբերված են նաեւ ՀԱՄ առաջնորդի ձոներգերից («Հայր մե՛ր Արա» եւ«Արարչին՝ Տիեզերքի միա՛կ եւ իրակա՛ն Տիրոջը»)):
ՀԱՄ տիեզերաիմաստ խորհուրդներից է. «Միտքը Տիեզերքինն է, Տիեզերքն ամփոփված է Մտքի մեջ»… Միտքն ամենաարարգն է շարժվում Տիեզերքում, վայրկյաններում կարող է չափել Տիեզերքի ծայրերը… Չկա՛ ուրիշ նման արագություն մեզ հասանելի: Միտքն ամենազոր է, ուստի՝ պետք է տիրապետե՛լ նրան, որպեսզի այն գործի վասն Հայի ու Հայքի, հանուն սեփական անձի ու ընտանիքի:
Երբ հայի միտքը հղվում է օտար Աստծուն, ապա զորացնում է ա՛յն Աստծուն, ով զորացնում է միայն ի՛ր ընտրյալ ազգին… Հաճախ, Տիեզերակարգին ոչ հարիր այդ հղումները որպես պատասխան ետ գալով Տիեզերքից, դառնում են պատիժ՝ ոչ ճշմարիտ հղման համար… Բացարձակ Արդարություն է Տիեզերքում եւ Արարչակարգը՝ Արարչի կամքը համատիեզերական է՝ Տիեզերակարգի մեջ ամփոփված…
Տիրապետի՛ր մտքիդ, հայորդի՛, որպեսզի այն ծառայի քեզ ու քո ազգին, այլապես կպատժվե՛ս եւ կպատժե՛ս ազգիդ…
Արարումը չի՛ կարող բնազանցական լինել – Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ)… ԼԵԶՈւՆ ազգային խորհուրդների համակարգ… Արարիչ-Աստված-Մարդ եւ Հոգե-Ոգեղեն աշխարհներ… Գինին, Արաղը եւ Գարեջուրը՝ հայկական խմիչքներ…
ԱՐ/ԱՐ/ելը եւ՛ բառացի եւ՛ բացառապես արարչական երեւույթ է, ու այն տրված է արարչածին էություններին, ինքնություններին, արարվածներին… Չի՛ կարող արարել արհեստածինը: Ստեղծելը (սարքելը) դեռ արարել չէ:
Արարմունքի մեջ հոգի կա՝ բնախոսություն֊բնակարգ: Տերն արարել է Տի֊Եզերքը՝ Մեծ Եզերքը՝ դարձրել բաբախող ու շնչող անչափելի Մարմին–Միտք–Հոգի Մեծ Երրորդություն…
Աստվածներն արարում են… Ազգերն արարում են… Մարդիկ արարում են… երբ արարչածին են, այլ ոչ հնարովի ու արհեստական՝ խառնագեն ու խառնարյուն: Անգամ կենդանիներն ու բույսերն են արարում, բայց ոչ երբեք՝ անազգ, ինքնությունից զուրկ անդեմ «մարդը»… Արհեստածին (խառնուրդ) ամեն բան (մարդ, կենդանի, թե բույս) հոգեզուրկ է, ուստի՝ դուրս հավերժական պարույրից… Երկրային կյանքը նմանների վերջին (փոքրիշատե բանական) հանգրվանն է, քանզի Տիեզերական Աշխարհներում հոգին (ոգին) է նոր միտք ու մարմին ստանում՝ գիտակից, իր բնական տեսակի էությանը հարի ապրելու եւ հավերժելու ծիրում…
– Արարիչն Արարեց Արարածին Արարատում եւ Արարված Արարածն Արիածինն է՝ Արիացին՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը…
ԼԵԶՈւՆ ազգային խորհուրդների համակարգ է: Լեզու (ինչպեսեւ տիեզերահաս Գիր ու Այբուբեն) ունենում են բնածին ազգերը, քանզի ԼԵԶՈւՆ ԳԵՆԻ (ԾԻՆ) արտահայտչամիջոցն է, իսկ Գենն արարչատուր–բնատուր է:
Լեզուն նաեւ ազգային ներքին ծագումնային որակ է, ու բնածին ազգը, ի սկզբանե զգալով իր ծագումը, իր որակները, իր բնօրրանը, բնական զորությունները… ընկալում է դրանց տիեզերաիմաստ խորհուրդները: Ազգային Լեզուն իր ներազգային կյանքում ներկայանում է որպես ներքին ծագումնային որակ, իսկ արտազգային կյանքում՝ որպես արտաքին հաղորդակցման միջոց:
Հնագույն Արիական Ազգային Լեզուները Արիական Ցեղալեզվի, այսինքն՝ Հայոց Լեզվի բարբառներ են, որ այնուհետեւ զարգացել են ինքնուրույնաբար ու տարբեր պայմաններում: Դա հիմնավորվում է այն իրողությամբ, որ արիական այլ լեզուների շատ արմատական խորհուրդներ բացատրվում են ՀԱՅԵՐԵՆ (եւ միա՜յն Հայերեն):
* * *
ԳԻՆԻՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ազգային խորհուրդների համակարգում Կենաց Հեղուկն է:
Լեզվաբանորեն կազմված է՝ ԳԵՆ (կյանք) բառով եւ Ի-տեսակային ամբողջություն արտահայտող հունչարմատով՝ ԳԵՆ-Ի:
Գինին արտահայտում է կյանքի հետ կապված որոշակի տեսակային ամբողջության անուն, որ տրվել է որոշակի հեղուկին՝ Կենաց Հեղուկ: Ըստ այդմ, Գինին միշտ էլ համարվել է Սուրբ Ըմպելիք:
Հայ-Արիական խաչափառաբանում (խաչակնքում)… Հայ-Արիական (ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն) կարգախոսներ… Մեր ավանդապատումները շարքից – Արագածոտնի մարզ…
Խաչը տիեզերախորհուրդ իմաստ ունի մարդու հոգեւոր կյանքում, անգամ գիտական տեսությամբ է այն խորհրդավոր, եւ նախանշում է «Մեծ Պայթյուն» ասվածը, որը հենց Արարումն է՝ Տիեզերածնության Սկիզբը…
Հայ արիները աղոթք չեն ասում, փառաբանում, ձոներ եւ օրհներգեր են նվիրում Արարչին, Աստվածներին, Նախնյաց… եւ առհասարակ:
Հայ արիական խաչը հավասարաթեւ է, որ հենց Արարման-«Մեծ Պայթյուն» ասվածի խորհուրդն ունի: Եվ խաչափառաբանումն էլ խաչօծյալության իմաստն ունի, քանզի հայ արիները չեն կնքում (Արարիչն արդեն կնքել է իր հավերժադրոշմով), այլ սրով (ուժ) ու կրակով (հավատ) օծում են հայ արորդուն եւ կապում իր արարչածին ծագման (առաքելություն) հետ…
http://www.hayary.org/wph/?p=2889 – Հայկական արիական հիմնական նշանների (սիմվոլների) խորհուրդը եւ չափային շղթաները…
Հայ Արիական խաչափառաբանում (խաչակնքում)
Ձիգ՝ մի կետի միացրած 5 մատներով դեպի – ճակատ-աջ աչք-ձախ աչք-կոկորդ (կամ կզակ) / մատները արդեն բացված, ափը տարվում է սրտին, ապա մյուս ափի հետ միասին՝ դեպի մարմնի հոգեկենտրոն / ապա ծնկած վիճակում աջ ձեռքը բարձրացվում է վեր՝ ափը բաց-ուղղաձիգ, հետո երկու ձեռքերն են վեր բարձրացվում՝ ափերը բաց եւ արդեն շրջած / այնուհետեւ կանգնած վիճակում աջ ձեռքի ափը դրվում է սրտին …
Արարչի կամոք.
Ձիգ՝ մի կետի միացրած 5 մատներով դեպի –
/ճակատ/ այն ինչ գիտակցում ու մտածում եմ,
/աջ աչք, ապա ձախ աչք / ինչ տեսնում եւ զգում եմ մարմնիս (աջ աչք) եւ հոգուս (ձախ աչք) աչքերով,
/կոկորդ (կամ կզակ) / այն ինչ խոսում եւ կամենում եմ –
/մատները արդեն բացված, ափը տարվում է սրտին / բխում են սրտիցս
/մյուս ափի հետ միասին՝ դեպի մարմնի հոգեկենտրոն/ եւ հոգուց –
/ծնկած վիճակում աջ ձեռքը բարձրացվում է վեր՝ ափը բաց-ուղղաձիգ/ ուղղված են Հայ Աստվածներին – փա՜ռք Աստվածներին,
/երկու ձեռքերն են վեր բարձրացվում՝ ափերը բաց եւ արդեն շրջած/ եւ փա՜ռք Տիեզերքի Արարչին –
/կանգնած վիճակում աջ ձեռքի ափը դրվում է սրտին/ փա՜ռք Հային ու Հայքին…
Հայաստանը չի՛ դառնա Ուկրաինա – Եթե Ուկրաինան «կբավարարվի» մասնատմամբ, ապա մենք մեր հայրենիքը վերամիավորելու խնդիր ունենք… Միշտ էլ «գունավոր հեղափոխություն» ասվածը ավարտվում է «գունավոր սեռափոխություն» հաստատելով…
Այն ինչ հաջողվեց հերթական անգամ իրականացնել Ուկրաինայում, պետք է դասել միջազգային հեղափոխական ներխուժումների արդեն հայտնի ցանկում: Այստեղ տարբեր անուններով են արձանագրված այդ ներխուժումները, որոնք նաեւ «ազգային պատկանելություն» կամ «գաղափարախոսական գունագեղություն» ունեն, «ժողովրդավարական հեղափոխություն», «վարդերի հեղափոխություն», «նարնջագույն հեղափոխություն», «գարնանային հեղափոխություն», «արաբական հեղափոխություն»… կարելի է շարունակել, սակայն, սրանք բոլորն էլ առավելապես միջամտություններ են անկախ երկրների ներքին գործերին, եւ դասվում են ոչ թե հեղափոխությունների, այլ հեղաշրջումների շարքում:
Հայաստանում քանիցս հեղափոխական գունափոխման փորձեր եղան, բայց ձախողվեցին: Այսօր արդեն ոչ միայն քաղաքական ոլորտում է դա հրահրվում, այլեւ հանրային, որտեղ որոշակիորեն դրսեւորվել են «ակտիվիստներ», ովքեր այս անմեղ ձեւակերպմամբ պայքար են ծավալում ցանկացած հարցում: Այդ «ակտիվիստ»-ները օրվա ընթացքում մի տեղ մասնակցելով ժողովրդավարական հեղափոխության, դրանից անմիջապես հետո նկատվում են մեկ այլ՝ իրենց ցեղակրոն համարողների հեղափոխական երթում, մի քանի ժամանցէլ՝ նորից եվրաարժեքների հետեւորդների բողոքի ցույցի կենտրոնում են հայտնվում: Վտանգն այստեղ բառացի ակտիվ լինելու մեջ չէ, աշխուժությունն ու պայքարի ջիղը լավ հատկանիշներ են, այլ այնտեղ է, երբ իրապես անհրաժեշտ ու զուգահեռ արհեստական սարքված ցույցերին ապակայունացնող ակտիվացում է փոխանցվում… Հենց սա նպաստեց նշյալ հեղափոխությունների համապատկերին նաեւ գենդերա-սեռային ու սեռական հեղափոխական ալիքների փորձերին: Եվ «գունավոր հեղափոխություն» ասվածը նաեւ «գունավոր սեռափոխության» տարրեր ձեռք բերեց:
Ամեն դեպքում մեր պետության գրեթե միատարրությունը մեզ փրկում է նման սադրանքներից: Անգամ տխրահռչակ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունները չես համեմատի ուկրաինական այս սպանդի հետ… Ուկրաինան կես ռուս (նաեւ ռուսախոսները) – կես ուկրաինական (նաեւ խառնարյունները) երկիր է, որում արեւմտաուկրաինական բենդերականներն ավելի շատ անդեմ ֆաշիստներ են, քան արմատական սլավոններ, ռուսներն ու թաթարներն էլ Ղրիմի հարցում իրենց ակնկալիքներն ունեն, իսկ ռուս-ռուսախոսները պատրաստ են արեւելաուկրաինական նոր «Կիեւյան Ռուսիա» ստեղծել… եւ այլն: Այս երկիրը հաստատ մասնատման կգնա, եթե ռուսական զորքերը որոշեն մտնել:
Մեր վիճակը այդպիսին չէ, մեզանում էլ կան իհարկե օտարամոլներ-խամաճիկներ, կեղեքիչներ ու այլասերվածներ, բայց մեր երկիրը կիսելը նրանց «հագով» չի հաստատ… Անգամ օտարամոլ հայը կարող է դավաճան չլինել:
Շատ փորձագետներ նշել են, թե չի բացառվում, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը քարտեզի վրա սկսեն ընդգծել Ուկրաինայի նոր սահմանները: Այսօր տարածքով Եվրոպայի ամենամեծ երկիրը (Ռուսաստանը եվրասիական տարածք է) կռվախնձոր է լինելու միշտ եւ գուցե վերջնականապես մասնատեն՝ հանգստանան:
Չի՛ կարելի մայդանամանիան հայաստանաֆոբիայի վերածել – Կիեւի «Եվրամայդան»-ը օտարները չեն կարող Երեւանում «Եվրամեյդան» դարձնել… Հայը չի՛ կարող լինել ո՛չ Ռուսաստանի գերին, ո՛չ էլ՝ Եվրոպայի կամ Ամերիկային…
Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունն ամեն ինչ արեցին (հակադրվելով միմյանց), որպեսզի Ուկրաինան կանգնի միակ ընտրության առջեւ, շարժվի կա՛մ դեպի արեւմուտք՝ ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը, կա՛մ դեպի արեւելք՝ մտնելով Մաքսային միություն: Սակայն այս կտրուկ իրավիճակը ստեղծվեց, որովհետեւ հենց պաշտոնական Կիեւը դրդող քայլերի դիմեց՝ խաղալով երկու կողմերի հետ, փորձելով բացահայտ գումարներ կորզել երկուսից էլ: Անգամ հստակ թիվ հայտնեց՝ 15 մլրդ.՝ երկրին օգնելու անհրաժեշտության համար:
Իհարկե օգտակար է, երբ հնարավոր է լինում խաղալ կողմերի հետ, նրանց միջեւ գտնվելով սեփական շահերը պաշտպանել: Այս քաղաքականությունը նաեւ Հայաստանն է կիրառում, որ կոչում ենք փոխլրացնող արտաքին քաղաքականություն: Սակայն, եթե Երեւանը ամենայն զգուշությամբ եւ առանց կտրուկ արձագանքների է նավարկում միջանկյալ գոտում (ինչը նաեւ Կիեւն էր կիրառում մինչեւ «Եվրամայդան» ստեղծվելը), ապա վերջին իրադարձությունների ժամանակ Կիեւին թվաց, թե Ուկրաինայի կենտրոնական դիրքը Եվրոպա-Ռուսաստան հարաբերություններում կարող է անվերապահորեն գործել… Երեւանի Ազատության հրապարակը եւս մերթ ընդ մերթ փորձում են «Եվրամեյդան» դարձնել, բայց դեռ չեն հաջողում:
Այսօր եւս համեմատություններ են արվում 2008-ի հայաստանյան եւ 2014-ի ուկրաինական իրադարձությունների մասին: Ընդդիմության մի զարմանալի տեսակ կա Հայաստանում, որ կարող է «Օրիգինալ մտքեր»-ի ակումբ բացել եւ «Գինեսի ռեկորդներ»-ի գրքի համար մտքեր արտադրել: Պարզվում է, «Եթե մարտի 1-ը պարզվեր, Կիեւում Մայդան չէր լինի»,- ԱԺ-ում հանճարեղ այս միտքն է հնչեցրել բավականին քչախոս ՀԱԿ պատգամավոր (ՀԺԿ նախագահ) Ստեփան Դեմիրճյանը: Այն, որ «առ այսօր 2008թ. մարտի 1-ին սպանվածների իրավահաջորդները որեւէ փոխհատուցում չեն ստացել», իհարկե պետք է կարգավորել, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք կա նաեւ այլ հարցերի համար, համաձայն ենք, բայց մայդանամանիան մեզ անհասկանալի է միանշանակ: Երբ սկսվեցին 2008-ի բողոքի ցույցերը, Ուկրաինան ու Վրաստանը եվրահեղաշրջումներն ավարտել էին, եւ Հայաստանն էր հերթական թիրախը: Ու Երեւանի Ազատության հրապարակում պիտի տեղի ունենար այն, ինչ կատարվեց այսօր Կիեւի Մայդանում… Եվ պետք է ասել ոչ թե «եթե մարտի 1-ը պարզվեր, Կիեւում Մայդան չէր լինի», այլ՝«այնինչ չկարողացան անել Երեւանում, արեցին Կիեւի Մայդանում»… Չկարողացան նաեւ երկկողմանի ջարդ սարքել, քաղաքացիական կռիվ ու զոհերի թիվը հարյուրների հասցնել:
«Մատաղիսի» ու նման այլ գործերի մեջ հայտնված նախկին զինդատախազ եւ այսօրվա ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը այդպիսի տարօրինակ մտքեր չի ասել, հստակ հարց է բարձրացրել՝ դիմելով ԱԺ նախագահին, հիշեցրել, որ «Հովիկ Աբրահամյանը առաջինն է խոստացել մարտի 1-ի գործերով հանձնաժողով ստեղծել, իսկ խոստումը չի կատարվում»: Չնայած, ըստ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, ընդհանուր հայտարարի չգալն է միայն պատճառը:
Եվրասիակա՞ն, թե՞ասիական խաչմերուկ – Չի բացառվում, որ Մոսկվան Ղրիմն ու Արեւելյան Ուկրաինան անջատելու փորձ անի եւ ստեղծվի նոր աշխարհա-քաղաքական իրավիճակ… Կովկասի վրացականացման նոր փորձ…
Եվրասիակա՞ն, թե՞ասիական խաչմերուկ
Արեւելյան Եվրոպան դեռ չի եվրոպականացվել, բայց նաեւ ռուսաստանամետ չէ առաջվա նման, ինչը դեռ նորանոր բորբոքումների է հանգեցնելու: Եթե նախկին խորհրդային երկրներից Մերձբալթիկայի եռյակը Արեւմտյան Եվրոպայի հետ այլեւս սերտաճած է, զարմանալի չէ, դեռ ԽՍՀՄ-ի գոյության տարիներին Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան ռուսատյաց հանրապետություններ էին, ինչը հայտնի էր ամբողջ Խորհրդային Միությունում:
Ուկրաինան եւ Բելառուսը ռուսական ուղղվածությամբ էին, բացառությամբ՝ Արեւմտյան Ուկրաինայի մի մասում ամրացած բենդերականների: Եվ դեռ այդպես էլ մնացել է, ինչին ականատես եղանք ուկրաինական հեղափոխության ընթացքում: Կես–կես տարբերակով էլ Մոլդովան էր, մի մասը դեպի Ռուսաստանն էր, մի մասն էլ՝ Ռումինիայի կողմն էր նայում, ինչը եւ պատճառ դարձավ այդ երկրից Մերձդնեստրի անջատման:
Գրեթե ոչինչ չի փոխվել նաեւ այլ տարածաշրջաններում, Կովկասում Վրաստանը եթե ռուսատյաց չէր, ինչպես մերձբալթյան երկրները, ապա հակառուսական բնութագիր ուներ, Հայաստանն ու ԱդրբեջանըՌուսաստանի կողմն էին: Այսօր թերեւս Ադրբեջանն է մի քիչ ետ քաշվել, ավելի շատ դեպի համաթուրքական ուղղությունը:
Այսպես է նաեւ Միջին Ասիայի նախկին խորհրդային երկրներում, բացառությամբ Տաջիկստանի, որ պարսկական–իրանական ուղղվածություն ունի: Միջինասիական Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը փորձում են նաեւ ռուսաստանյան ուղղության հետ համադրել եվրոպականը:
Ահա այս պայմաններում էլ առանց այն էլ անհեռանկարային Մաքսային միությունը նոր հարված ստացավ, քանի որ առանց Ուկրաինայի այն գրեթե կորցնում է իր կարեւորությունը, որովհետեւ Եվրասիական միությունը այլեւս չի կարողանում հակակշռել Եվրոպական միությանը՝ հենց եվրոպական ուղղությամբ:
Ցավոտ կետեր.- Քաղաքական որոշման տնտեսական շահն ու քաղաքական կորուստները… Հիմա էլ խնդիր չունե՞ն – Երբ ներքին քաղաքական պայքարը թեժանում է, ստուգումներն առավելապես իրական են լինում…
Ցավոտկ ետեր.- Քաղաքական որոշմանտն տեսական շահն ու քաղաքական կորուստները – Ստույգ գնահատականները կերեւակվեն շուտով
Երկրի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2.rd.am կայքին տված հարցազրույցում ըստ էության դեմ չէր արտահայտվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, միայն թե նշել էր, որ շտապողականություն կա: Մեր շտապողականության վրա, ի դեպ, նաեւ ռուսական կողմն է զարմացած: Երբ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին հարցրին, թե ինչու՞ է ՀՀ-ն այնքան արագացված տեմպերով գնում դեպի ՄՄ, որ նույնիսկ ռուսական կողմի զարմանքն է հարուցել, պե՞տք է մեզ արդյոք այդ շտապողականությունը, դա չի՞ խանգարի տնտեսական ճիշտ հաշվարկներ անելուն, նա պատասխանեց, թե կա ճանապարհային քարտեզ, եւ ամբողջ խնդիրն այն է, որ նախատեսված միջոցառումները մեր կողմից մեծամասամբ արդեն արված են, իսկ մնացյալ մասն էլ արագ արվում է, քանզի «քաղաքական որոշման խնդիր է»:
Ս. Կարայանը կառավարությունում տված ասուլիսում նաեւ շեշտեց, թե «շտապողականությունից մենք չենք տուժելու: Շտապելու ոչ մի խնդիր չունենք« մենք բոլոր միջոցներն իրականացնում ենք, եւ այստեղ մենք ոչ մի մասով չենք տուժել»:
Ասուլիսին ներկա էր նաեւ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ի դեպ, նա ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանից ավելի շատ է լինում կառավարության նիստերին եւ մշտապես համբերատար պատասխանում է լրագրողների հարցերին՝ բայց հիմնականում առանց որոշակիության:
Նրան հարցնում եմ. «Փաստորեն, Հայաստանը ՄՄ-ին անդամակցելուց հետո տարբեր տնտեսական ռեժիմներով է աշխատելու, ՊԵԿ-ը ներքին դիտարկում ունի՞, թե մեր գործարարները արտահանման ու ներկրման հատվածում ի՞նչ կողմնորոշվածություն ունեն՝ դեպի ԵՄ ու ԵՄ-ից, թե՞ դեպի ՄՄ ու ՄՄ-ից»: Ի պատասխան Վ. Միրումյանը նկատեց, թե «ՊԵԿ-ը նման վերլուծություն դեռ չի կատարել», եւ այս պահի դրությամբ դժվար է ասել: Թեեւ իմ խոսքը վերլուծությանը չէր վերաբերում, այլ՝ ներքին դիտարկմանը, բայց ինչեւէ, պետք է խոստովանեմ, որ Վ. Միրումյանի «կրուտիտը» ընդհանրապես լավ զարգացած է: Այնուամենայնիվ ասեմ, որ ՊԵԿ-ն այդ դիտարկումն ունի…
Դեպքերի զարգացման ընթացքը չի՞ վկայում արդյոք, որ մենք գնում ենք միասնական արժութային շուկա: «Միասնական արժույթի հետ կապված խոսակցություններ նույնիսկ սաղմնային վիճակում չկան»,- ասաց ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: Հապա ի՞նչ է նշանակում ՄՄ շրջանակներում արծարծվող փաստաթղթերում տեղ գտած «արժույթի ինտեգրված շուկա» ձեւակերպումը: Ի պատասխան Ա. Ստեփանյանը համառոտեց. «Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մաքսային սուբյեկտ կարող է արժութային շուկայում իր ներգրավվածությունն ունենալ»: Նա միաժամանակ հավելեց, թե քանի որ «անդամ երկրները պատրաստակամություն են հայտնում ընդհանուր մաքսային տարածք ստեղծելու մասով, բնականաբար, արժութային քաղաքականությունը նույնպես որոշակի համաձայնեցված կոնտեքստ պետք է ունենա: Եվ շատ կարեւոր է, որ անդամ երկրները ժամանակի ընթացքում կարողանան արժութային օրենսդրությունները համապատասխանեցնել»:
Միասնական արժույթին վերաբերող հարցերի համապատկերում նաեւ լեզվական խնդիրներ արծարծվեցին, արդյո՞ք մեր ՊԵԿ-ը կսկսի մաքսային հայտարարագրերը ռուսերեն հրապարակել: Ինչպես հավաստիացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վ. Միրումյանը, այժմ հայտարարագրերը հայերեն եւ անգլերեն են, դրան զուգահեռ կգործի հայերեն եւ ռուսերենը՝ ՄՄ-ի անդամ երկրների հետ, եւ մաքսային հայտարարագրերը հրապարակվելու են միասնական ձեւաչափով:
Համայնքների խոշորացում – Բայց ոչ ի հաշիվ փոքրերի վերացման… Մեր 11 մարզպետները՝ հրաշագործ կախարդներ – Նկարած գնահատականներ… Բնակվարձի թանկացման նոր վտանգ – Երեւանում 220 համատիրություն կա…
Համայնքների խոշորացում
Կառավարությունը ճիշտ որոշում ընդունեց՝ խոշորացնել գյուղական համայնքները: Որոշման էությունը հետեւյալն է. մեր երկրում եւ, մասնավորապես անկախությունից հետո, անցած 2 տասնամյակում (թերեւս ավելի քիչ ժամանակահատվածում) գյուղական որոշ համայնքներում բնակչության թվաքանակը խիստ նվազել է: Այդ անչափ բացասական երեւույթի պատճառները սոցիալական, տնտեսական, պետության կողմից վարվող հարկային, օրենսդրական ու այլ պատճառներով է պայմանավորված: Լքում են դարերով իրենց նախնիների ստեղծած, շենացրած բնակավայրերը՝ ընտանիքի համար օրվա մի կտոր հաց ապահովելու, հարկահավաքների եւ անօրեն օրենքների ձեռքից ազատվելու նպատակով: Գնում են մեծամասամբ երիտասարդներ, գնում են ընտանիքներով՝ մեծ ու փոքր… Թող գնան, միեւնույնն է երկրի իշխանավորների աշխատավարձը բնակչության թվից չի կախված, իրենք լի ու լի ապրում են: Իրենք են որոշում, իրենք են կարգադրում, թե քաղաքացին ու գյուղացին ինչպես եւ ինչ միջոցներով աշխատեն, որպեսզի լիուլի հագեցնեն իրենց պահանջները:
Փոքր համայնքները պետք է խոշորացվեն եւ նշեցինք, որ ճիշտ որոշում է ընդունել կառավարությունը, ինչը նշանակում է՝ այն բնակավայրերը, որտեղ բնակչության թիվը պակասել է հենց այդ «իմաստուն» կառավարության «իմաստուն» որոշումներով ու ղեկավարությամբ, բնակչության մեծ մասը հեռացել է հայրենի օջախներից, այժմ պետք է միացվեն դեռեւս խոշոր համայնքներին: Ասել կուզի՝ պատմական մեր բնակավայրերի մի մասը, որոշ ժամանակ հետո այլեւս գոյություն չի ունենա: Ի՞նչ կա որ, ոմանց պետքն էլ չէ, թող բնակավայրերը վերանան մեր հիշողությունից, թող դրանց քանակը պակասի եւ նրանց համար կարեւոր էլ չէ, թե բնակավայրը սահմանամերձ, սահմանապա՞հ է, թե՞ ոչ…
Կառավարությունն ընդունել է չափազանց դյուրին իրականացվող որոշում:
Թող փոքր համայնքի բնակիչը որեւէ հարցով կտրի բավականաչափ ճանապարհ ու հասնի խոշոր համայնք, որի համայնքապետի մոտ իր օրավուր հարցերը լուծի: Թող նրա երեխան (կամ երեխաները) ձյուն-ձմռանը, անձրեւին, թե բուքին ոտքով կտրեն այդ ճանապարհն ու հասնեն խոշոր համայնքում գտնվող դպրոցը…
Գուցե իշխանությունը մտադիր է փոքր համայնքի բնակիչներին ընդհանու՞ր տեղափոխել խոշոր համայնքներ, բնակչության թվով ստվար գյուղեր…
Բայց կարծում եմ, սա ոչ թե բարիք կբերի, այլ տառապանք մանր համայնքների բնակիչներին:
Ճիշտ կլիներ, եթե կառավարությունը ոչ թե ավերեր, փոքր համայնքների բնակիչներին գաղթեցներ ուրիշ տարածքներ (երբեմն էլ նրանց համար խորթ ու անընդունելի), այլ իրականացներ ա՛յդ համայնքների խոշորացումը:
Այո՛ չեմ սխալվում,- եթե կառավարությունը որոշեր փոքր համայնքների խոշորացում, այլ ոչ խոշոր համայնքների ավելի խոշորացում՝ ի հաշիվ փոքր համայնքների, սա՛ կլիներ մեծ հայրենասիրություն:
Շաբաթվա մարզական հեւքից – Ավարտվեցին 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը… Մեկնարկեցին Համահայկական 1-ին ձմեռային խաղերը… Շախմատային գերմրցաշար Երեւանում… Հայ մարզիկների մեդալները…
Մեկնարկեցին Համահայկական 1-ին ձմեռային խաղերը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Ծաղկաձորի ճոպանուղուն հարող տարածքում սկսված 1-ին համահայկական ձմեռային խաղերի բացմանը: Ողջունելով այսօրինակ խաղերի կազմակերպումն ու մասնակիցներին՝ նախագահը նշեց. «Իր 15-ամյա պատմության ընթացքում ընդլայնելով աշխարհագրությունը եւ ավելացնելով մասնակիցների քանակը, Համահայկական խաղերը մեզ մի բան են հուշում. այս խաղերը պահանջված են, մեզ համար կարեւոր նշանակություն ունեն: Ակնհայտ է, որ ամրապնդում են հայրենիք-սփյուռք կապը, որ հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, իսկ ժամանակակից աշխարհում այս հանգամանքը շատ կարեւոր է: Հաջողություն եմ մաղթում Համահայկական ձմեռային 1-ին խաղերի մասնակիցներին, ցանկանում արդար մրցակցություն, թեժ պայքար ու մարզական հաջողություն»:
Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վերհիշեց 1-ին Համահայկական խաղերը, որը մեծ դեր ունեցավ նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Նա զարմացած էր խաղերի մասնակիցների քանակից՝ շուրջ 400 մասնակից 11 պետություններից, 22 քաղաքներից: Սա անակնկալ էր, քանզի Հայաստանն ու Սփյուռքը դեռ այնքան լավ ավադույթներ չունեն ձմեռային մարզաձեւերում:
Համահայկական ձմեռային 1-ին խաղերի կրակը վառեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը: Իսկ մարզիկների անունից Օլիմպիական երդում տվեց Սոչիի ձմեռային խաղերի մասնակից Արման Սերեբրակյանը:
Խաղերի ընթացքում կխաղարկվի 39 մեդալ, 1 գավաթ: Խաղացանկում ընդգրկված մարզաձեւերից 3-ը՝ դահուկ, լեռնադահուկ, եւ սնոուբորդ, կանցկացվեն Ծաղկաձորում, իսկ հոկեյի մրցաշարը՝ Երեւանում:
Ռուսաստանը՝ առաջատար մեդալների քանակով
Սոչիի ՙՖիշտ՚ օլիմպիական մարզադաշտում փետրվարի 23-ին կայացավ 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի դրոշակակիրն այս անգամ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանն էր (բացման արարողության ժամանակ՝ Սերգեյ Միքայելյանն էր): Մեր պատվիրակությունը Սոչի էր մեկնել 4 մարզիկներով՝ Կատյա Գալստյան, Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան եւ Արման Սերեբրակյան եւ, ցավոք, այս անգամ էլ հայ մարզիկներին չհաջողվեց ձմեռային օլիմպիական խաղերում մեդալ նվաճել: Փետրվարի 6-ին մեկնարկած խաղերը փակված հայտարարեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, ով շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին եւ բոլոր օլիմպիականներին: Գեղեցիկ բեմական համարների ժամանակ հնչեց նաեւ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ը: Վիճարկվեցին մեդալների բոլոր՝ 98 հավաքածուներ: Ընդհանուր հաշվարկում հաղթեցին ռուսները, ովքեր խաղերն ավարտեցին 13 ոսկե, 11 արծաթե եւ 9 բրոնզե մեդալով՝ գրանցելով երկրի պատմության լավագույն արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում: Ռուսաստանն առաջատար է նաեւ ընդհանուր մեդալների քանակով՝ 33 մեդալ: 2-րդ տեղը գրավեցին նորվեգացիները՝ 11 ոսկե, 5 արծաթե եւ 10 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակեցին 10 ոսկե, 10 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ նվաճած կանադացիները, իսկ ամերիկացիները գրավեցին 4-րդ տեղը՝ 9 ոսկե, 7 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ: Առաջին տասնյակում հաստատվեցին նաեւ Նիդեռլանդները, Գերմանիան, Շվեյցարիան, Բելառուսը, Ավստրիան, Ֆրանսիան: Սոչիում մեդալների արժանացան 26 երկրներ:
Միասեռականներին ազատազրկում են (Հայաստանի համար օգտակար նախագիծ)… Հայկական խոհանոց – Արիշտայով սնկապուր… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Միասեռականներին ազատազրկում են
Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենին օրենք է ստորագրել. որի համաձայն երկրի սեռական փոքրամասնություն կազմող քաղաքացիները երկար ժամանակով կդատապարտվեն բանտային ազատազրկման՝ նույն սեռի մարդկանց հետ հարաբերություններ ունենալու համար:
Աֆրիկյան պետության նախագահը հայտարարել է, որ միասեռականությունը «հրահրվում է արեւմտյան լոբբիստների կողմից»:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շտապել է հայտնել, թե օրենքի ընդունումը պաշտոնական Կամպալայի համար հետ քայլ կդառնա ու կբարդացնի հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Ուգանդայի սեռական փոքրամասնության ներկայացուցիչները մտավախություն են հայտնել երկրում միասեռ զույգերի հանդեպ բռնության մակարդակի բարձրացման կապակցությամբ, հատկապես, երբ հրապարակել են երկրի 200 ամենահայտնի համասեռամոլների ցուցակը:
Դա տեղի է ունեցել երկրում ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների համար բանտային պատիժների մասին օրենքի ուժ ստանալուց 1 օր անց: Ցուցակում հայտնվածներից շատերը հրապարակավ չէին հայտնել իրենց սեռական կողմնորոշման մասին:
Օրենքը առաջին անգամ հանցանք կատարելու համար նախատեսում է 14 տարվա ազատազրկում եւ ցմահ բանտարկություն է սահմանում «արմատացած հոմոսեքսուալիզմի» համար:
ԱՄՆ-ին հետեւել են Դանիան, Նորվեգիան եւ Նիդեռլանդները՝ հայտարարելով, թե սահմանափակել են օգնությունը Ուգանդային: Ստացվում է՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն օգնություն հատկացրել են միայն սեռական կողմնորոշումից շեղվածներին:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը դեռ պիտի ներկայացնի նման օրենքի նախագիծ, եւ լավ կլինի «14 տարվա ազատազրկում եւ ցմահ բանտարկություն» ձեւակերպումները տեղ գտնեն այնտեղ:
* * *
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Արիշտայով սնկապուր
Բաղադրությունը – Կարագ – 50 գրամ, արիշտա – 100 գրամ, սունկ – 400 գրամ, կարտոֆիլ – 100 գրամ, հավկիթ – 1 հատ, խնձորի քացախ – 1 ճաշի գդալ, աղ, սպիտակ պղպեղ, համեմ:
Պատրաստման եղանակը – Սունկը եփել« արգանակ պատրաստել: Սունկը արգանակից հանել: Տաք արգանակի մեջ լցնել կարտոֆիլը, արիշտան, աղը, սպիտակ պղպեղը:


