Monthly Archives: August 2014

Հայ արիականներն ու ազգայնականները սատարում են արեւապաշտ եզդիներին եւ տարածաշրջանի հալածյալ ազգերին.- պետք է դադարեցնել Հայոց ցեղասպանության ժառանգ հայերի արտագաղթը Մերձավոր Արեւելքից…

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց վրդովմունքն ու մտահոգությունն են հայտնում Մերձավոր Արեւելում իրականացվող հերթական զանգվածային կոտորածների ու տեղահանությունների առումով: Այս անգամ ծայրահեղականների թիրախ են դարձել Իրաքի ու Սիրիայի եզդիական, քրդական, ասորական, հայկական եւ ազգային փոքրամասնական այլ համայնքները: Իրաքում ինքնահաստատման ձգտող իսլամական ծայրահեղականները փորձում են դավանափոխության միջոցով իրականացնել էթնիկ զտումները:

Առավելապես տուժում է արեւապաշտական հավատը պահպանած եզդիական համայնքը, որը ցայսօր մնացել է իր նախնական հավատի հետեւորդ եւ հրաժարվում է կատարել հավատափոխության ստոր պահանջը: Հայ արիականներն ու ազգայնականները իրենց աջակցությունն են հայտնում բոլոր վտանգված ազգերին: Եթե քրդերը մահմեդական են եւ գոնե դավանափոխության խնդիր չունեն, ապա եզդիները, ասորիներն ու հայերը ունեն նման խնդիր: Հայ արիականներն ու ազգայնականները եզդի համայնքին սատարում են նաեւ իրենց արեւապաշտական հեթանոսական հավատը պահպանելու հարցումՏարիներ առաջ Իրաքի եզդի հոգեւորականների հետ միասին հայ արիները ծիսական արարողություններ են իրականացրել Երեւանի Կարմիր բլուրում եւ Էրեբունի ամրոցի պատմական տարածքում: Երբեմն մասնակցել են նաեւ Հյուսիսային Կովկասի եզդիական, քրդական ու օսական համայնքների ներկայացուցիչները: Հայաստանի եզդի համայնքի անդամներն էլ բազմիցս մասնակցել են հայ արիականների ու ազգայնականների արիադավան ծիսական ու տոնական միջոցառումներին Գառնիի եւ Զվարթնոցի տաճարներում, Մեծամորում եւ այլ հնավայրերում…

Հայաստանի եզդի եւ քուրդ համայնքների ղեկավարների հետ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը բազմիցս հանդիպումներ է ունեցել համաշխարհային համաարիական դաշինքի ստեղծման առիթով: Համաարիականության թեմաներն արծարծվել են սլավոնա-արիական դաշինքի, ավելի հաճախ՝ ռուս-արիացիների, այնուհետեւ իրանական, տաջիկ ու հնդիկ արիականների, ամերիկյան, եվրոպական  ու ասիական արիական միավորումների հետ:

Continue reading

Հայկ Նահապետը խոսել է Հայ Աստվածների հետ – Հայ Դյուցազունն Աստվածամարդ է՝ Երկրային Աստված…

Մինչ այս փառահեղ օրը, հայադրբեջանական հերթական  բախումների ժամանակ, արիադավանհեթանոսական  ծիսական արարողություններ են կազմակերպվել նաեւ մեր մի շարք  նախաքրիստոնեական հնավայրերում, ազգահենք հուշարձանների մետ, Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ու այլ վայրերում…

Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հայ արիներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Նավասարդի ավանդական տոնը: Այն նշվում է բազում դարեր եւ այդ օրը փառաբանվում է Դյուցազուն Հայկը՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար:

Մեր փառահեղ Նախնի Հայկը, ինչպես Սասնա Դավիթը Հայոց էպոսի, Արարչի եւ Աստվածների կամոք վերադառնում է Հայոց Երկիր, որ ազատագրի այն՝ մեր սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից… Այդ օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ, Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային բերեց ազատ կյանք:

Նահապետը հայ ազգի հիմնադիրը  չէինչպես շարունակում են պնդել  հայի տարիքը նվազեցնելու միտում  ունեցողները: Հայ ազգը Արարչի  արարած 7 բնածին ազգերից մեկն է, եւ Հայոց փառահեղ նախնին ազգի  այն ներկայացուցիչներից է, ով մեր պատմական Աստվածամարդ  էություններից մեկն է, որ այդ  ժամանակահատվածում  կատարեց իր եւ հայ տեսակի առաքելությունը

Արարիչն է արարել Հայ Աստվածներին՝ ստեղելով Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ), որ պիտի տիեզերական առաքելությունն իր շարունակեր նաեւ Երկրում, արդեն որպես Արարչածին Ազգատեսակ ու Մարդատեսակ: ԱրԱրիչն ԱրԱրեց ԱրԱրածին  ԱրԱրատում եւ ԱրԱրչածին  ԱրԱրածն այդ Հայ Աստվածների Զարմից էր եւ ուներ Հավերժող  Առաքելություն Յուրաբնույթ… Նա Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը՝ Արորդիների՝ Աստվածամարդկանց`  Երկրային Աստվածների Ծինը (Գենը):

Continue reading

Միշտ հարվածող հայկական հզոր բանակ է պետք – Հայաստանը սրտաճմլիկների երկիր չէ. թշնամուն պետք է սատկացնել ամեն կերպ եւ ամենուր… Իսկ ոմանք կկանգնե՞ն իրենց փողերով ձեռք բերված թուրքական (կամ ադրբեջանական) տանկերի ճանապարհին…

http://www.hayary.org/wph/?p=4292  – (կարդալ ամբողջը)…

….Մի առիթով ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւս նշեց, որ խիստ կասկածում է, որ այդ «հայրենասերների» գոնե կեսի կեսը՝ արդեն հայության քրտինքով գնված զենքերով կկանգնեն իրենց նմանների փողերով ձեռք բերված թուրքական (նաեւ ադրբեջանական) տանկերի ճանապարհին. «Ոմանց ճանաչում եմ, որ արցախյան կռվի տարիներին մնացին իրենց տներում, կանանց կողքին կամ մոր փեշերի տակ, ու էլի նույն «հայրենասերներն» էին… նույն «հայրենապաշտությամբ» էին երազում Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի կամ Արեւմտյան Հայաստանի մասին»… Հայ արիների եւ արիադավան ազգայնականների ղեկավարը նշել էր նաեւ, որ ՙհիմա այդ մարդիկ տեսնում են էրգիրը ու վայելու՛մ, չէ՞ որ փափագել են ու ճառեր ճառել, լիքը կենացներ ասել տարիներ շարունակ, հիմա պիտի գան ասեն չէ՞, որ իրենք տեսել են պապերի էրգիրը, ասում էին չէ՞, որ տեսնելու են, ի՛նչ հերոսություն, ի՛նչ հաղթություն…»:

Արմեն Ավետիսյանի խոսքով, հասկանալով քանիցս մերժել է հրավերը՝ որպես զբոսաշրջիկ լինելու Արեւմտյան Հայաստանում (նույնն է՝ թե գնան Ադրբեջան, Գանձակում (Գյանջա) հանգստատան ու «հերոսաբար» պատմեն՝ մեր հողերը տեսանք…), մերժել է, որպեսզի հաջորդ դիվերսիան, որ ադրբեջանական կողմը թուրքական օժանդակությամբ իրականացնի, հանկարծ իր կես լուման անգամ այդտեղ չգործի. «Չեք պատկերացնի, թե ինչպես եմ ցանկանում լինել բռնազավթված հայրենիքում եւ ամենուր, որ հայապատկան է, ինչպես եմ ուզում լինել Հայ Աստվածների հուշարձանհամալիրումբայց ներքին ձայնս, որ հոգուցս է բխում, երբեք թույլ չի տվել 1 լումա նվիրել թուրքին: Իսկ Հայոց Երկիրը դեռ տեսնելու՛ ենք ու ո՛չ որպես զբոսաշրջիկ»…

 https://www.youtube.com/watch?v=G0_kBnxelBk համազգային բոյկոտ – եթե հա՛յ եք՝ դադարեցրե՛ք, մի՛ hարստացրեք հայի թշնամուն՝ հայի փողերով

Երբ գալիս է պահը՝ հայի ձեռք չի՛ դողում թշնամուն գլխատելու եւ ազգադավին պատժելու համար – Պատերազմն անհրաժեշտություն չէ, բայց պատերազմի դեպքում անհրաժեշտ է ընդունել մարտականչը եւ Վահագնի զորությամբ հաղթել վիշապին…

Հայը արդեն ոտքի է կանգնել, Հայք-Հայաստանն ընդունում է Տիեզերական Գարնան ազդակները… Հայ Աստվածները Հայկական լեռնաշխարհում են արդեն…

Երբ գալիս է բացի իրավունքներից նա՛եւ պատասխանատվություն-պարտավորություն ստանձնելու պահը, ոմանք բռնում են ուրացման ուղին: Այսպես լինում է հաճախ ու ո՛չ միայն հայերիս միջավայրում: Ցավոք, այսպես է նաեւ այսօր ու նաեւ Հայաստանում:

Հայը բնածին ազգատեսակ է եւ ազգի ինքնությունը ճանաչողները խոսում են ինչպեսիրավունքներից, այնպես էլ պարտականություններից: Ազգաճանաչ, ուրեմնեւ ինքնաճանաչ հայի համար իրավունքները մեծանում են այնքանով, ինչքանով ընկալվում են ստանձնած պարտականությունները ազգի, հայրենիքի ու ընտանիքի նկատմամբ: Սա բնազդական, բանական ու բնախոսական կեցակարգ է:

Այսպիսի հայն անհատ է՝ ան-հատ, նրան հատով չի կարելի հաշվել, նա գլխաքանակ չէ: Ինքնությամբ եւ էությամբ առաջնորդվող հային հաշվում են հոգով՝ չի՛ ասվում քանի հատ հայ են, ասվու՛մ է՝ քանի հոգի: Այո՛, բնակրոն հայը եռահամակարգ է՝ մարմինմիտքհոգի բնադիր երեւույթ: Բայց առաջացել են որոշ քանակությամբ ան-հոգի հայեր, որոնք սույն-անձը դառնալով՝ դուրս են եկել ան-հատի կարգավիճակից: Նրանք՝ Նժդեհի բնութագրմնամբ ազգի տականք մասն են: Սրանց արդեն հաշվում են հատով

Երբ գալիս է ազգի համար ճակատագրական որեւէ պահ, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնենլ մեր քանի հոգին ու քանի հատը: Յուրաքանչյուրը դա կարող է անել իր տեսանկյունից եւ գտնել իր տեղը՝ ինքնության ճանաչմամբ ու իրավունք-պարտավորություն դրսեւորումների ընկալմամբ: Եթե յուրաքանչյուրը սա չանի, միեւնույնն է ինքնակարգավորիչ ձեւով է դա արվելու… Երբ հատկապես անհանգիստ լինի երկրի սահմաններում, դա կարվի առավելագույն արագությամբ:

Ազգի միջուկը քանակով՝ քանի հատով չեն հաշվում, հայրենիքի սահմանները պաշտպանողներին՝ առավել եւս: Անկախության պայքարը եւ Արցախյան պատերազմը եւս դրա վառ ապացույցն են:

1988-ին մեզանում էլի կային ոմանք, որ համոզում էին, թե մենք պատրաստ չենք ընդվզելու, պայքարելու տարածքով աշխարհի 1/6-րդ մասը կազմող խորհրդային բռնակալության դեմ: Երբ բնապահպանական ցույցերը վերածվեցին արցախյան պայքարի, սրանք իրենց կարգախոսը դարձրեցին «Լենին-պարտիա-Գորբաչով»-ն ու «աջակցենք պերեստրոյկային»-ը՝ համոզելով, թե վերակառուցվող ԽՍՀՄ-ում Արցախը կդառնա հայկական, քանի որ «գենսեկը» խոսք է տվել… Սումգայիթյան ցեղասպանդը կտրեց սրանց ձայները, իսկ հետո՝ Բաքվի եւ Դաշտային Արցախի բնակավայրերի ջարդերը հայությանը մղեցին զենքի ու զինված պայքարի…

1989-ին սրանք արդեն աղաղակում էին, թե պատրաստ չենք ազատության եւ անկախության: Թե Հայաստանն առանց ԽՍՀՄ-ի կդառնա թուրքի բաժին… Թե Ռուսաստանն է մեր դարավոր բարեկամը…

1990-ին դրանց մի մասը փախավ երկրից, փախան՝ առաջին իսկ սահմանային կռիվների ժամանակ… իսկ մնացողները ողբում էին, թե պատրաստ չենք պատերազմի եւ անգամ քննադատում էին կամավորական ջոկատների կազմավորումն ու Հայաստանում խորհրդային զորամասերի զինվորների զինաթափումը եւ զենք-զինամթերքի առգրավումը…

Continue reading

Ցավոտ հարցեր – «Քարդաշյաններին» նորից կարոտեցինք – Թեկուզ արտոնյալ, բայց սա նշանակում է նոր պարտքերի կուտակում, ու այնպիսի տպավորություն է, որ մենք սեփական ուժերով ոչ մի հարց չենք կարողանում լուծել…

Երբ մեր կառավարությունը եվրապարտատոմսեր թողարկեց ու վաճառեց, «Լուսանցք»-ը գրեց. «Միայն թե եվրապարտատոմսեր տպելու մոլուցքով չտարվենք»: Մտահոգություն ունեինք Հունաստանի օրն ընկնելու: Երբ կառավարությունում մտավախությունս հնչեցրի, ֆինանսների մեկ տարի առաջվա նախարար Դավիթ Սարգսյանը ասաց, որ դրա կարիքն ընդհանրապես չկա, եւ բացի այդ, ՀՀ-ն մեկ էլ եվրապարտատոմսեր գուցե թողարկի տարիներ անց: Հնարավո՞ր է, որ այդ տարիներ անցը հենց 2014թ. գա: Այս հարցադրմանն ի պատասխան էլ որոշակի ոչինչ չհնչեց: Հիմա՝ ցավոք, ճիշտ դուրս եկա, տարիներ անցը ընդամենը 1 տարի անց եղավ: Ուրեմն՝ մտահոգությունս էլ հուզական դաշտից չէր:

Գանք սկզբից:

Դեռ մեկ տարի առաջ Հայաստանի կառավարությունը «Քարդաշյան» անունը ստացած եվրապարտատոմսերի վաճառքից եկած գումարով միանգամից մարեց ռուսական 500 մլն դոլար վարկը եւ, ընդ որում, մարեց ամբողջությամբ: Թե չէ Ռուսաստանն այդ վարկի պատճառով մեր քթից բռնած ինչ իմանաս ինչեր էր ուզելու: Տնտեսական լեզվով ասած՝ տարեկան 44 մլն դոլար ավել վճարելուց պրծանք: Ավելի պարզ՝ Հայաստանը վաղաժամկետ եւ փաստորեն ամբողջությամբ մարեց ռուսական վարկը: Ավելի ստույգ՝ 500 մլն դոլար վարկի մնացորդը՝ 440 մլն դոլար, որը ներառում է ինչպես մայր գումարի մնացորդի, այնպես էլ հաշվարկված տոկոսների պարտքը: Եվ այդ վարկը մարվեց հենց սեպտեմբերի 18-ին թողարկած 700 մլն դոլարի եվրապարտատոմսերի հաշվին։ Հիշեցնենք, որ վարկը Ռուսաստանից վերցրել էինք 2009թ.՝ 15 տարի ժամկետով, լիբոր+3 տոկոսադրույքով։ Եվ սկսած այս տարվանից պետք է տարեկան մոտ 44 մլն դոլար վճարեինք մայր գումարի մարման նպատակով։ Քաղաքական լեզվով էլ ասած՝ մենք տվեցինք պարտքը մի երկրի, որ հարյուրավոր միլիոններ ներեց աֆրիկյան երկրներին, բայց իր այսպես ասած ռազմավարական Հայաստանի պարտքը չներեց: Ու թե այդ լիբոր+3-ն էլ 15 տարում վրաներս ինչ կնստեր, պարզ չէ:

(Ի դեպ, այս մասին «Լուսանցք»-ը շատ է խոսել, ուստի հնաավոր է՝ կրկնվենք:)

Զուգահեռ մի խնդիր էլ կար՝ բանն այն է, որ ՀՀ-ն միջազգային ֆինանսական կառույցների կողմից (ումից ՀՀ-ն վարկեր է վերցնում) արդեն իսկ դասվում է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին: Սա նշանակում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դադարեցնում են Հայաստանին արտոնյալ պայմաններով փոխառությունների տրամադրումը, ինչն էլ իր հերթին ընդգծում էր եվրապարտատոմսերի թողարկման անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ քանի որ Հայաստանն այլեւս արտոնյալ պայմաններով վարկեր չի ստանալու ոչ Արժույթի միջազգային հիմնադրամից, ոչ Համաշխարհային բանկից, ոչ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունից (եթե նախկինում այդ կազմակերպությունները վարկ  տրամադրում էին, որպես կանոն, 10 տարի մարման ժամկետով եւ 0,75% տոկոսադրույքով, ապա 2007թ. սկսած արտոնյալ վարկերը  նվազում են, սկսում են ավելի թանկ պայմաններով առաջարկել), պետք է ինքնուրույն ֆինանսավորում հայթայթեր։ Սրանով էլ բացատրվում է եվրապարտատոմսերի թողարկումը:

Դրանք, ի դեպ, շատ արագ սպառվեցին: Սեպտեմբերի 18-ին թողարկվեցին, եւ սեպտեմբերի 30-ին ամբողջ գումարը տեղափոխվեց ՀՀ կառավարության հաշվեհամարներին: Եվրապարտատոմսերը ձեռք են բերել 152 ներդրողներ՝ աշխարհի բոլոր ֆինանսական կենտրոններից։

Continue reading