Monthly Archives: July 2015

Հակաիրականությունը՝ ադրբեջանական կեցակարգ – Հայկական զինուժի ղեկավար Սեյրան Օհանյանը պիտի Զաքիր Հասանովին պատասխանի Նժդեհի ոճով՝ «շատ եկե՛ք ու շուտ եկե՛ք» … բայց հետո վայնասուն մի բարձրացրեք…

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը չի դադարում հատկապես այն ժամանակ, երբ Բաքուն գրանցում է հերթական քաղաքական պարտությունը եվրոպական այս կան այն կառոււյցում: Իսկ Ադրբեջանի պարտությունները հաճախակի են դարձել, եւ դա նկատելի է ինչպես արեւմտյան, այնպես էլ ռուսական ճակատներում:

Հակառակ այս իրողության, Հայաստանը կարողանում է զարգացնել հարաբերությունները ինչպես այդ երկու ուղղությունների, այնպես էլ արեւելյան՝ չինական ուղղության հետ:

Եվ ահա Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ ստեղծման 97-ամյակին նվիրված ուղերձում կրկին հոխորտալու առիթ է գտել: «Հակամարտության լուծման միակ ճանապարհը հանդիսանում է՝ Ադրբեջանի տարածքների օկուպացիայից ազատելու նպատակով՝ Հայաստանի զինված ուժերի վերջնական ու անվերապահ դուրս բերումը մեր տարածքներից»,- ասել է նա եւ ապա նշել, որ իրենք շարունակում են համագործակցել եվրոպական ամենաբարձր մակարդակներում եւ ընթացիկ ժամանակաշրջանում միջազգային տեսչական խմբերը իրենց ԶՈւ-երում՝ «Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի» շրջանակներում անցկացրել են 4 ստուգումներ («գնահատող այցի» շրջանակներում՝ մեկ, «Վիեննայի փաստաթղթի» շրջանակներում՝ 11 եւ «Նշված շրջանի» շրջանակներում 4 ստուգումներ): Դրանից բացի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում կազմակերպվել է 24 դիտարկում:

«Մեր բանակը վերահսկելով ամբողջ շփման գծում իրավիճակը, վերջին տարում ապացուցել է իր լիրավ ռազմական առավելությունը: Հակառակորդին ցուցադրելով մեր հզորությունը, մենք նրանց պարզ կերպով ցույց ենք տվել, որ  հակամարտության լուծման միակ ճանապարհը հանդիսանում է Ադրբեջանի բոլոր տարածքների օկուպացիայից ազատելը…»:   Continue reading

Հունաստանը կկարողանա՞ փոխել ներկայիս վիճակը – Ժողովրդավարական ձախողումները ստիպում են անցնել ազգային տնտեսակարգի եւ խիստ ազգային քաղաքականության…

Դեռ 2013թ. հույն ազգայնականները բարձրաձայնում էին իշխանության գալու մասին: Այդ ժամանակ էլ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարադը դատապարտեց նեոազգայնականների կողմից հակաֆաշիստ Պավլոս Ֆիսասի սպանությունը եւ կոչ արեց քաղաքական տարաձայնությունները լուծել ժողովրդավարական ուղով՝ խոստանալով թույլ չտալ, որ ազգայնականների ժառանգներն ահաբեկեն երկիրը: «Մենք բոլորս գիտենք, որ երկիրը ապրում է ծայրահեղ լարված պահ, եւ մեր ժողովուրդը մեծ կորուստներ է կրում՝ ճգնաժամը հաղթահարելու եւ տնտեսական վերածննդի հասնելու համար»,- հայտարարել էր վարչապետը: Նրա խոսքերով՝ հակաֆաշիստ Ֆիսասի սպանությունը դատապարտում է յուրաքանչյուր հույն եւ իրենք պայքարում են, որպեսզի հույն ժողովուրդն այլեւս կորուստներ չկրի, սակայն բռնության ուղին փլուզում է զարգացման, խաղաղության ու ծաղկման հասնելու ցանկացած հեռանկար:

Այդ ժամանակ կառավարությունը վստահ էր ու «լի վճռականությամբ՝ թույլ չտալու, որ ազգայնականների ժառանգները թունավորեն հասարակական կյանքը, հանցագործություններ կատարեն, ահաբեկեն եւ խարխլեն երկրի հիմքերը, որը ժողովրդավարության հայրենիքն է: Ժողովրդավարությունն ավելի ուժեղ է, քան պատկերացնում են դրա թշնամիները»:

Իսկ մինչ այս, Հունաստանի խորհրդարանը կողմ էր քվեարկել ճգնաժամից դուրս գալու կառավարության ծրագրին, որով նախատեսվում էր զգալիորեն կրճատել պետական ծախսերը՝ դրսից ստացվող ֆինանսական աջակցության դիմաց։ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ եվրոյի գոտու 15 երկրները Հունաստանին արտոնյալ պայմաններով 110 միլիարդ եվրո վարկ հատկացրեցին, իսկ Հունաստանի կառավարությունը 30 միլիարդ եվրոյով կրճատեց պետական ծախսերը, եւ այդ տարիներին ֆինանսական կոշտ քաղաքականություն էր վարում: Բայց բողոքի ցույցերը, գործադուլներն ու հանրահավաքները չէին դադարում։ Արհմիություններն ու ցուցարարները հայտարարեցին, որ պայքարելու են մինչեւ վերջ: Կոշտ պայքար ծավալվեց, տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով անգամ 3 մարդ զոհվեց։

Բայց եղավ կառավարության հայտարարածի հակառակը: Տեղի ունեցավ իշխանափոխություն: Ժողորդավարներն արդեն այնքան էին խարխլել երկրի տնտեսության հիմքերը, որ պատրաստ էին վաճառքի հանել նաեւ հելլենական (հեթանոսական) ժամանակների հունական մշակութային արժեքներն ու հուշարձանները:   Continue reading

Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (2-րդ մաս)- Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն… Սատանան սատանայի զավակից տարբեր է… «Հանդերձյալ աշխարհ»… Միջնադարյան սնապաշտությունը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 23-ում

http://www.hayary.org/wph/?p=4913 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (մաս 1-ին)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն

Թե ինչպես է առաջացել չարը, միշտ եղել է մարդու հետաքրքրության շրջանակում, ի սկզբանե եւ այսօր էլ, այդպես է լինելու նաեւ հետայսու՝ մինչեւ Երկրային կյանքի ավարտը, քանի որ Երկնային կյանքում դա ակնհայտ է դառնում…

Սատանա բառը ծագել է հին եբրայերեն satan բառից, որը նշանակում է  սադայել, բանսարկու, չարախոս, հակառակորդ, ընդդիմադիր, մատնիչ, ըմբոստ, ապստամբ, սադրիչ:

«Մութ» աստվածների պաշտամունքը, մութ ուժի երկրպագությունը գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում, երբ արդեն տրոհվել էր Համաարիական Տիեզերահաս Հավատը: Իսկ այդ հավատի հավատավորների համար առավել քան ակնհայտ էր, որ Աստված չի՛ կարող չար լինել, որ Աստված չի՛ կարող մարդուն անարգել, որ Աստված Տիեզերքի Արարչի այն մասնիկն է, որը պաշտպանում է Համատիեզերական Բարի Առանցքը…

Բայց, ինչպես նշել եմ արդեն, համաարիական հավատի մասնատումը ազգային-հեթանոսական հավատների, այդ համակարգերում սկսեց որոշակի տեղ տալ չար ուժերին: Հին Միջագետքում, Կարթագենում, նաեւ մայաների, ացտեկների, ինկերի ու այլ քաղաքակրթությունների մեջ «մութ» աստվածները կարեւոր դեր են խաղացել եւ ունեցել են իրենց պաշտոնական ծիսակարգերը, օրինակ՝ Ներգալը, Սեթը, Բաաղը, Հադեսը եւ «խավարի» ուրիշ  աստվածներ ավելի քիչ չեն պաշտվել, քան «լուսավոր» աստվածները:

«Մութ» կամ չար աստվածների պաշտամունքում զանգվածային մարդկային զոհաբերություններով առավել աչքի են ընկել սեմիթական ժողովուրդները՝ փյունիկացիները, կարթագենացիները, հրեաները, ինչն էլ հանդիսացել է նրանց նկատմամբ Հին աշխարհի այլ ազգերի չափազանց բացասական վերաբերմունքի պատճառ: Հետո, իհարկե այդ ամենը թափանցել է նաեւ այլ տարածաշրջաններ: Սատանան վերցրել է անդրաշխարհի աստծո գծերը՝ իր բանսարկու, չարախոս եւ սադրիչ կերպով դառնալով հակառակորդ եւ ընդդիմադիր Տիեզերական բարի Առանցքին: Ինչը այսօր շատերի մոտ հասկացվում է՝ Աստծուն, քանզի ՄեկԱրարչական Բազմաստվածային համակարգը «կորցրել» է Արարչին ու մյուս Աստվածներին: Եթե ավելի հետ գնանք՝ դեպի նեոլիթյան Երկրի աստծո գծերը, ապա այլ կերպ ասած՝ նեոլիթյան Երկրի աստվածը երկարատեւ ու բարդ էվոլյուցիայի հետեւանքով դարձավ քրիստոնյաների պատկերացրած սատանան: Նրա սեւ գույնը, հավանաբար, կապված է վերջինիս կեցության վայրի հետ, որն ըստ մարդկային պատկերացումների՝ մթի թագավորությունն է՝ անդրաշխարհը:   Continue reading

Հայկական խոհանոց – Համեմով եւ սամիթով լոբի… Կիթառի փառատոնը՝ Երեւանում… Հայուհին Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր… Բյուրականի աստղադիտարանը՝ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն… Կստեղծվի նոր Հայկական հանրագիտարան… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Համեմով եւ սամիթով լոբի

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Համեմով եւ սամիթով լոբի

Բաղադրությունը – Լոբի – 1 կգ, սոխ – 1 գլուխ, լոլիկ – 1 հատ, սխտոր – 1 գլուխ, սամիթ – 1 կապ, համեմ – 1 կապ, կարագ – 50 գրամ, ձու – 4 հատ, սպիտակ գինի – 50 գ, թթվասեր – 2 ճաշի գդալ, աղ:

Պատրաստման եղանակը – Լվացած լոբին մանր կտրատել, շերտ – շերտ վրան դնել սոխը, 4 մասի բաժանած լոլիկը: Սխտորն էլ դնել մեջտեղում: Երեսին դնել կարագը եւ վրան լցնել գինին: 5 րոպե եփել ուժեղ, հետո՝ մարմանդ կրակի վրա:

Մանր կտրտած կանաչին եւ թթվասերով հարած ու աղով համեմված ձուն լցնել երեսին: Ի դեպ, կանաչին ու ձուն կամ շերտ-շերտ լցնել լոբու վրա կամ կանաչին խառնել ձվի մեջ ու նոր լցնել: Կրակի վրա թողնել 3-4 րոպե: Նույնը կարելի է առանց ձվի, բայց՝ կանաչիներով:

Գիտա-մշակութային Հայաստան —————————–

Կիթառի փառատոնը՝ Երեւանում

Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է կիթառի փառատոն, ինչի մասին տեղեկացրել է Երեւանի կիթառահարների ասոցիացիան: Երեւանյան միջազգային կիթառի փառատոնը կկայանա հուլիսի 6-24-ը, որի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Սա հնարավորություն կտա հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին: Հայ երիտասարդ տաղանդավոր դասական կիթառահարները հնարավորություն կունենան ունկնդրել եւ դասեր վերցնել այսօրվա առաջադեմ միջազգային ճանաչում ունեցող կիթառահար-պրոֆեսորների մոտ:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ եւ վարպետության դասեր Երեւանի առաջնակարգ դահլիճներում: Հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի եւ Մոսկվայի Մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի պետական համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ):   Continue reading

Բաքվում հնարավոր չէր շատ մեդալներ նվաճել… Այնուամենայնիվ 1 մեդալ կարողացանք նվաճել Բաքվում… Հայ մարզիկներին չկացնահարելը դեռ խաղաղասիրություն չէ…Հայաստանի ակումբները եվրախաղերում… Պատերազմի ժամանակ ֆուտբոլի մրցաշար է կազմակերպվել… 28-րդ համաշխարհային ուսանողական եւ Համահայկական 6-րդ խաղերը…

Աշխարհի մարզական հեւքից.-

Բաքվում հնարավոր չէր շատ մեդալներ նվաճել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը եւս մեկ անգամ հավաստեց, որ ճիշտ էին այն ընդդիմացողները (այդ թվում՝ «Լուսանցք»ը), որ համարում էին անիմաստ հայ մարզիկների Բաքու մեկնելը: Նախ՝ քաղաքական նկատառումներից ելնելով (ովքեր հայտարարում էին, թե սպորտը պիտի զերծ մնա քաղաքականությունից, հասկացա՞ն հիմա…)՝ Եվրոպան ընդառաջել էր (ակնհայտ է կաշառատվությամբ, քանզի միայն Ադրբեջանն էր հայտ ներկայացրել խաղերի անցկացման) ոչ միայն մեզ թշնամի երկրին, այլեւ այն պետությանը, որտեղ ամենաշատն են ոտնահարվում այդ եվրոպացիների իսկ հռչակած արժեքները: Նաեւ այն պարզ պատճառով, որ հայադրբեջանական համարվող սահմանագծին պարբերաբար սահմանախպախտումներ են լինում եւ հայ զինվորներ են զոհվում, վիրավորվում: Եվ, որ ակնհայտ էր, Բաքուն այդքան գումար ծախսելով՝ չէր թողնելու, որ հայերը հարուստ ավար վաստակեն եվրախաղերում, այսինքն՝ կաշառքի «ծրագրում» նաեւ դա էր ամրագրված...

«Եվրոպական խաղերը եթե անցկացվեին ոչ թե Ադրբեջանում, այլ մեկ այլ երկրում, ապա մենք ավելի շատ մեդալներ կնվաճեինք: Սակայն Բաքվում դա հնարավոր չէր, քանի որ այնտեղ մեծ էր լարվածությունը եւ հոգեբանական ճնշումը»,- Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ մրցավարներն ավելի հաճախ էին սխալներ թույլ տալիս մեր ըմբիշների նկատմամբ. «Մրցամարտից հենց անցնում էր 1 րոպե, մրցավարները, կարծես ձայն ձայնի տված, անպայման զգուշացնում էին մեր ըմբիշներին: Այդ մեկերկու միավորներն ի վերջո ազդում էին վերջնական ելքի վրա»:

Գնահատելով իր ղեկավարած հավաքականի ելույթը՝ Արայիկ Բաղդատյանը նշել է, որ իր սպասելիքները որոշ չափով արդարացրեց ծանր քաշային Լեւան Բերյանիձեն. «Նա հաղթեց աշխարհի հնգակի չեմպիոնին՝ Գացալովին, բայց 3-րդ տեղի համար պայքարում զիջեց իր հայրենակցին՝ վրացի ըմբիշին: Մեր մյուս 5 ըմբիշները հոգեբանորեն պատրաստ չէին այս մրցումներին: Սակայն, ես արդեն նշել էի, որ եվրոպական խաղերը մեզ համար նախապատրաստական փուլ էր աշխարհի առաջնությունից առաջ, ուստի այս արդյունքը լուրջ ձախողում չեմ համարում»: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կարճատեւ հանգստից հետո կսկսի պատրաստվել ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա սեպտեմբերին, Լաս Վեգասում: Մեր ընտրանին մինչեւ մրցումերի մեկնարկը ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում, Ռուսաստանում, Վրաստանում եւ ԱՄՆ-ում:

Այնուամենայնիվ 1 մեդալ կարողացանք նվաճել Բաքվում

Եվրոպական 1-ին խաղերում, որը միաժամանակ համարվում է Եվրոպայի առաջնություն, մերոնք ընդամենը 1 մեդալ են նվաճել՝ հանձին հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի, ով 66 կգ քաշային կարգում գրավել է 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի: Հիշարժան էր նաեւ այն, որ մեր մարզիկի կիսաեզրափակչի մրցակից՝ ադրբեջանցի Հասան Ալիեւը, մրցանակաբաշխության ժամանակ պարզապես ամաչում էր գլուխը բարձր պահել:

Մեր մնացած 25 մարզիկ-մարզուհիները բավարարվել են ընդամենը մասնակցությամբ:

Հայ մարզիկներին չկացնահարելը խաղաղասիրություն չէ

Եվրախաղերին անդրադարձել են նաեւ խորհրդարանականները եւ նշել, որ Ադրբեջանը չի կարող Բաքվի եվրոպական օլիմպիական խաղերն օգտագործել խաղաղասերի դեմքով հանդես գալու համար։   Continue reading