Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (մաս 1-ին)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սիրում եմ քեզ կյա՛նք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված ես ծննդի եւ մահվան միջեւ, մի լուսեղեն ժամանակահատված՝ ազգիս նվիրաբերվելու եւ անդադրում գործելու…

Սիրում եմ քեզ մա՛հ, քանզի բնական ես ու անգերազանցելի, տանում ես հոգիս հանուն ազգիս բնության հետ ձուլելու, ուրեմնեւ՝ հավերժության գիրկը…

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդՀայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե –  ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված

…Աստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ

http://www.hayary.org/wph/?p=4892 - Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (ամբողջական հադվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Նախորդ պարզաբանումներում նշեցի  Հայ Աստվածների փնտրտուքը՝բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), որ Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանությունԱրարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած

* * *

Աստվածաբանական իմ աշխատություններում չար ուժերի թեմային նույնպես անդրադարձել եմ: Սա մի կարեւոր հոգեւոր առանցք է, որ հետաքրքրում է մարդկությանն այնքան, որքան արարչական երեւույթները, Աստվածները: Այո, սա հոգեւոր առանցք է, քանզի այլ հարթության մեջ անհնար է հասկանալ այս երեւույթն ամբողջապես: Առանցքը բացասական, բայց արարչական է, այսինքն՝ բնածին ու բնականոն գործառույթներով է օժտված եւ ունի հստակ ուղղություն եւ առաքելություն, որ ամրագրված է Տիեզերակարգով: «Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին» («Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.) եւ «Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները» («Լուսանցք» թիվ 9-13 (355-359) եւ 15-21 (361-367), 2015թ.) հոդվածաշարերում եւս Չարիների, չար ուժերի մասին խոսել եմ:

Բարիներն ու Չարիները Տիեզերական բեւեռներ են, որ հստակ կատարում են Արարչի կամքը:  

Արարիչ ուժերին, որոնց մեջ են նաեւ Աստվածները, հակակշռում են Ավերիչ ուժերը, ինչը հավերժական է դարձնում Բարիների եւ Չարիների հակամարտությունը: Սա հայոց մեջ ամրագրված է Վահագնի ու Վիշապի հավերժական հակամարտությամբ, եւ ի փառս Հայոց ռազմի ու զորության Աստծու, նա միշտ հաղթում ու սանձում է Վիշապին՝ պահպանելով Բարի Առանցքի տիեզերական ազդեցությունը: Դա Երկրում նշվում է որպես գարնան գալստի տոն՝ նոր տարեփոխություն՝ ամանոր… միաժամանակ նաեւ Վահագնի Վերածննդի օր է նշվում՝ ի փառս հերթական հաղթանակի…

Որ պահին գերակշռում է Չարին, տկարանում է Բարին (նույնն է թե՝ Արին) եւ հակառակը, երբ իր դիրքերում է Արարիչ բեւեռը, Ավերիչ կողմը տկարանում է: Պայքարն ինչպես Տիեզերական անչափելի տարածքում է ընթանում, այնպես էլ Տիեզերական յուրաքանչյուր մարմնում, այդ թվում՝ Երկրում: Համատիեզերական Սկզբունք է եւ յուրաքանչյուրի գիտակցումից ու հոգեւոր մակարդակից է կախված որեւէ բեւեռին սնելը, ուժ տալն ու հզորացնելը…

Մի առիթով ասել եմ, որ ՄեկԱրարչական Բազմաստվածության Համակարգը, որտեղից սկիզբ է առնում Արարչակարգը, որ հենց Տիեզերակարգն է, Կյանքի հավասարազոր պայմաններում են Ծնունդն ու Մահը… Առհասարակ կյանքը մի ժամանակահատված է, որ գոյատեւում է ծննդի ու մահվան միջեւ: ՄեկԱրարչական Սկզբունքներից են սնվում ու գոյատեւում նաեւ Բարին ու Չարը… Այստեղ կողք-կողքի են նաեւ Սպիտակն ու Սեւը, Լույսն ու Խավարը… Եվ այս ամենը մի բան է նշանակում՝ Ակունքը բոլորի համար է, եթե յուրաքանչյուրն իր գործառույթն է իրականացնում՝ ըստ Արարչի Կամքի. Բարին՝ բարի, Չարին՝ չար… Բոլորն էլ Արարչի Արարմունքներն են, որ պիտի կատարեն իրենց բեւեռների գործերը…

Մի հետաքրքիր դիտարկում, որին հանդիպել եմ ուսումնասիրությունների արդյունքում, եթե Բարին կամա, թե ակամա կարող է նաեւ չար գործեր անել (նախանձը, խանդը, չկամեցողությունը եւ նմանատիպ երեւույթները եւս չար գործեր են), ապա Չարին երբեք չի անում բարի գործեր: Ի տարբերություն երկրային չարի, տիեզերածին չարը անգամ չի ժպտում, քանզի ժպիտն իսկ սնում է Բարի Առանցքը… Թերեւս հենց սա է պատճառը, որ Չարը կարողանում է երկար իշխել այն վայրերում, որտեղ թուլացել է արարչականը, այդ թվում՝ Երկրում: Իհարկե, գործառույթը խախտողները պատժվում են անկախ այն հանգամանքից՝ բարի են, թե չարի, բայց առավելապես կամ հիմնականում պատժվում են բարի ուժերը, ինչը ամրապնդում է ինչպես Տիեզերական, այնպես էլ Երկրային չարիների դիրքերը:

Երկրում չարի իշխանությանը նպաստում է նաեւ արհեստածինների, խառնածինների, արյունապիղծների, սեռապիղծների ու նմանների քանակական աճը: Միշտ բարին դժվարությամբ է համախմբվում, քանզի այստեղ առկա է անհատականությունների դաշինքը, ինչը այս պայմաններում դժվար գործ է: Չարիները խմբակային, ոչ թե անհատակամ մոտեցում ունեն, ինչը թեթեւացնում է նրանց միասնության խնդիրը: Չարի, բացասականի կամ ավերողի հոգեբանությունն ու մտածողությունը հոտային է նաեւ Երկրում:

Չարի իշխանությունը Երկրում ամրագրվեց այն ժամանակներից, երբ Արարչահաղորդ եւ Տիեզերահաս արիադավանությունը մասնատվեց ու վերածվեց ազգային այնպիսի հավատների (նաեւ արհեստածին ազգերը ստեղծեցին հավատներ), որոնցում եղավ հրաժարում ՄեկԱրարչականությունից եւ Բազմաստվածային Համակարգերում յուրաքանչյուր Աստվածային Համակարգ Արարիչ կարգեց իր Գերագույն Աստծուն… Այսպես սկիզբ դրվեց Երկրի Արարիչ Համակարգի փլուզմանը եւ Ավերիչ Համակարգի ծավալմանը…

Չարը հաստատվեց Երկրում, իսկ չարիքը՝ մարդկանց սրտերում՝ Բնածին ազգերը, մարդիկ եւս կորցրեցին իրենց ծինաբանական ինքնատիպությունն ու տիեզերական առաքելությունը, մոռացան Գենետիկ Արահետը՝ դեպի Տիեզերքի Արարչիչը տանող Հետքը… Ցավոք, այս երեւույթից խույս չտվեցին նաեւ հայոց հավատի հետեւորդները: Այսպես՝ Արարչածին 7 Աստվածային Համակարգերը՝ Հայկական, Հնդկական, Հունական, Հրեական, Պարսկական, Եգիպտական եւ Շեղաչյաները եւ նրանցից սերված Ազգերն ու Մարդատեսակները եւս մտան Տիեզերական Չարի տիրույթ… Համարժեքորեն ծաղկում ապրեց նաեւ երկրային չարը:

Այսպես թուլացան նաեւ ազգային հավատները, որոնցում անգամ չարը մարմնավորող աստվածություններ հայտնվեցին, ինչպես Գույ-մուն չինական դիցաբանության մեջ: Ով աստվածուհի է՝ չար կին, սատանաների մայրը եւ ամեն առավոտ հազարավոր սատանաներ էր ծնում եւ նրանց երկիր ուղարկում՝ տարբեր չարություններ անելու: Որպեսզի ոչ ոք չկարողանար պատժել իր երեխաներին, Գույ մուն նրանց երեկոյան ուտում էր, իսկ առավոտյան ծնում էր նորերին… Վիշապը Արեւելքում հատուկ կարգավիճակ եւ պաշտամունք ունի, երեւակայական, գերբնական էակ է շատ ժողովուրդների առասպելաբանություններում, առավելապես չարի մարմնավորում  ունի։ Սովորաբար պատկերվել է թեւավոր օձի կամ տարբեր կենդանիների տարրերի համադրմամբ։ Ենթադրվում է, Վիշապի կերպարում միահյուսվել են երկինքն ու երկիրը՝ վերին (թռչուններ) եւ ստորին (օձ) հակադիր աշխարհները։ Ուսումնասիրողների կարծիքով՝ վիշապի մասին առասպելների հիմքում ընկած է քաոսի (անկազմակերպվածություն) ու կոսմոսի (կազմակերպվածություն) հակամարտության առասպելի նախնական մոտիվը: Հին բաբելոնացիները, նաեւ շումերներն ու աքքադները հավատում էին, որ հանդերձյալ աշխարհում՝ այն «երկրում, որտեղից չկա վերադարձ», իշխում էր Ներգալը. մի բռնի աստվածություն, որ հայտնի էր իբրեւ «այրող»։ Նրանք նաեւ վախենում էին դեւերից, որոնց փորձում էին հանդարտեցնել կախարդական խոսքերի միջոցով։ Հայերն իրենց դիցարանում միառժամանակ աստված են դասել նաեւ Տորք Անգեղին, ով ուժի եւ արիության դրական տիպարից բացի, հակառակ պաշտամունք էլ է ունեցել՝ նրան որպես հայկական ստորգետնյա թագավորության աստված են ընկալել։ Իսկ ահա Սպանդարամետը կամ Սանդարամետը, ում ներկայացնում են որպես հայերի ստորերկրյա թագավորության աստված, որին հաճախ նույնացնում են ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ, իրականում գոյություն չունի: Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների եւ գինու հովանավոր  հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձեւով հասկացել են եւ՛ դժոխքի անդունդները, եւ՛ դժոխքի չար ոգին՝ Սպանդարամետ, Սպանդարամետապետ, երկիրն ու ստորերկրյա աշխարհն անձնավորող ոգի կամ հենց ինքը՝ ստորերկրյա աշխարհը, հին հայկական դիցաբանության մեջ մտել է պարսկական ազդեցությամբ, ծագում է հին իրանական՝ մայր երկիրն անձնավորող Սպենտա Արմայիտ դիցուհու անունից։ Իսկ եգիպտական դիցաբանության մեջ չարության աստված էր համարվում Սեթը, որը «ներկայացվում էր արտասովոր մի գազանի տեսքով՝ բարակ, ծուռ մռութով, ուղղանկյունաձեւ ականջներով եւ կոշտ, ճյուղավորված պոչով»)։ Հույներն ու հռոմեացիները թեեւ ունեին բարի ու չար աստվածներ, բայց նրանց դիցաբանության մեջ չկար այնպիսի մի աստվածություն, որը լիներ չարության գլխավոր աստվածը։ Ըստ նրանց փիլիսոփաների՝ գոյություն են ունեցել երկու իրար հակառակ սկզբնապատճառներ։ Համաձայն Էմպեդոկլեսի՝ դրանք էին Սերն ու Տարաձայնությունը։ Ըստ Պլատոնի՝ աշխարհում եղել են երկու «Հոգիներ». մեկը սկիզբ է տվել բարությանը, մյուսը՝ չարին։ Ինչպես իր գրքերից մեկում ասել է Ժորժ Մինուան, «դասական (հունահռոմեական) հեթանոսական հավատի մեջ Սատանայի գաղափար չի եղել»։ Իրանի զրադաշտական կրոնի մեջ գլխավոր աստված Ահուրա Մազդան՝ Օրոմազդը, ստեղծել է Անգրա Մանյունին՝ Ահրիմանին, որն ընտրել է չարության ուղին՝ վերածվելով Կործանարար Ոգու՝ Կործանողի։ Հայերը եւս մտածեցին…

Իսկ ի՞նչ կարելի է ասել հուդայականության մասին։ Թեեւ այդ կրոնում Սատանան պարզապես ներկայացվում էր որպես Աստծո հակառակորդ, որ դարձել էր մեղքի պատճառը, հուդայական կրոնը դարերի ընթացքում «վարակվեց» հեթանոսական գաղափարներով։ Մի հանրագիտարանում ասվում է. «Մեծ փոփոխություն տեղի ունեցավ…. մեր թվարկությանը նախորդող դարերի ընթացքում. (հրեական) կրոնը… որդեգրեց դուալիստական գաղափարներ, համաձայն որոնց՝ խաբեության ու չարի զորեղ ուժերը երկնքում եւ երկրի վրա ընդդիմանում են Աստծուն ու բարի ուժերին։ Ինչպես երեւում է, այդ գաղափարները առաջ են եկել պարսկական կրոնի ազդեցության տակ։ Մեկ ուրիշ հանրագիտարանում էլ գրված է. «Դեւերից պաշտպանվելու համար մարդիկ որոշակի պատվիրանների են հետեւել եւ թալիսմաններ օգտագործել»:

Սատանայի «աստեղային ժամը» սկսեց ազգային հավատների փլուզման եւ միջազգային կրոնների առաջացման ընթացքում: Չարի բոլոր մարմնավորումները ամփոփվեցին Սատանայի մեջ: Կրոնները՝ խառնածիններից ծնված ու խառնածինների համար ստեղծված հոգեւոր ուսմունք է, որը պիտի մարդու մեջ ստորացներ ազգայինը եւ միջազգայնացներ անդեմ-անազգ մարդկայինը…

Եվ քրիստոնեությունը եկավ դառնալու խառնածինների ապավենը, որոնք պիտի ընդունեին հրեաների ընտրյալությունը եւ Եհովա աստծո միակությունը... «Հիսուսը համեստների ու ճնշվածների, մոլորյալների ու հիվանդների «երկնային արքայության» կրոն ստեղծեց»… Այստեղից էլ ծնվեց Ալլահի հետեւորդների կրոնը, որտեղ «ենթարկվելը, հնազանդվելն ու չմտածելը դարձան պաշտամունքային սկզբունքներ»… Իսկ Բուդդան ստեղծեց «ծույլերի ու պահանջներ չունեցողների, աշխատանքից փախչողների «երկնային արքայության»…

Իզուր չէ, որ այսօր աշխարհում իշխող այս 3 կրոններում էլ՝ քրիստոնեություն, մահմեդականություն եւ բուդդայականություն, Սատատան իր տեղն ու նշանակությունն ունի եւ անգամ դարձել է ստորերկրյա աշխարհի տերը…

Առաջացավ նաեւ «հավատուրաց քրիստոնյաների դավանանքը», որում տեղ գտան այնպիսի գաղափարներ, ինչպես հուդայականությունն էր յուրացրել ոչ աստվածաշնչյան գաղափարները Սատանայի մասին: Հավատուրաց քրիստոնյաներն էլ մշակել էին «Գրությունների վրա չհիմնված ուսուցումներ», որում ասվում է. «Հին աստվածաբանության ամենածայրահեղ գաղափարներից մեկն այն էր, որ Աստված փրկագինը վճարել էր Սատանային»։ Այս գաղափարը առաջ էր քաշել Իրենեոսը (2-րդ դար)։ Հետագայում այն զարգացրել էր Օրիգենեսը (3-րդ դար), ով պնդում էր, թե «սատանան մարդկանց վրա օրինական իրավունք էր ձեռք բերել», եւ գտնում էր, որ Քրիստոսի «փրկագինը վճարվել էր Սատանային» (Ադոլֆ Հարնաք)։ Այն գաղափարը, համաձայն որի՝ փրկագինը վճարվել է Սատանային, մոտ 1000 տարի մեծ դեր է խաղացել աստվածաբանության պատմության մեջ եւ մնացել է որպես եկեղեցու հավատալիքներից մեկը։ Եկեղեցու հայրերից ոմանք, ինչպես օրինակ՝ Օգոստինոսը (4-5 դդ.), ընդունում էին այդ գաղափարը։ Սակայն 12-րդ դարում կաթոլիկ աստվածաբաններ Անսելմն ու Աբելարը հանգեցին այն մտքին, որ Քրիստոսի զոհաբերության գինը ներկայացվել է ոչ թե Սատանային, այլ Աստծուն…

Հետո առաջացան նաեւ սատանայապաշտներ: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում չկան օրինական գրանցված սատանայապաշտական կազմակերպություններ, սակայն, եթե ինչ-որ սատանայապաշտական կազմակերպություն դիմի օրինական գրանցվելու համար, չի մերժվի, քանի որ հայի օրենքները այլեւս ոչ ազգային-միջազգային են եւ թույլատրում են դա… Մեր երկրում կան գրանցված ավելի քան 60 կրոնական կազմակերպություններ, սակայն սատանայապաշտական կազմակերպություն չկա: Այժմ փորձում են օրենքը ձեւափոխել եւ մի շարք սահմանափակումներ մտցնել, ինչպես օտարերկրյա պետությունից կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման արգելումը, որպեսզի կատարված ծախսերը հրապարակվեն եւ այլն:

…Իսկ Աստվածները հեռացան, քանզի դադարեց հոգու կանչը, բայց առաջին իսկ կանչի դեպքում կվեադառնան դեպ մեր հոգիները, քանզի սպասում են մեր կանչին: Մեր էպոսն ասում է, որ «աշխարհն ավերողն ու շինողը մենք ենք» եւ մինչ Աստծուն-Աստվածներին կանչելը պիտի կարողանանք աշխարհն այնպես շինել, որ այն դառնա ոչ միայն Աստծո, այլեւ՝ Արարչի Տաճար: Մեծ Մհերը իր տաճարը հենց Արարչին նվիրեց… Եվ կվերադառնան Քուռկիկ Ջալալին ու ու Թուր Կեծակին… Պետք է ազատվել հոգեւոր-մտավոր-մարմնական ինքնաոչնչացման մղձավանջից: Ժամն է առաքինանալու: Իսկ մինչ այդ տեսնենք, թե ինչու եւ ինչպես եկավ Սատանանան եւ ինչ է սպասվում մարդուն, եթե ուշքի չգա, եւ Սատանային՝ եթե մարդը ուշքի գա…

Շարունակելի

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 23 (369), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։