Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
- «Ուժեղ Հայաստան» դաշինքը Էջմիածնում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Կենտրոնացած ենք ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնականացման վրա. Բաղայի
- Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
- Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի․ Թաթոյան (տեսանյութ)
- Բարեգործության անվան տակ տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ ՀԿԿ (տեսանյութ)
Monthly Archives: January 2017
ԵԱՀԿ-ն կրկին ոչ հայանպաստ հայտարարություն է արել՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի հետ կապված… Համանախագահները անուղղակի մասնակցում եւ ուղղակի քողարկում են ադրբեջանական դիվերսիան…
ԵԱՀԿ-ն կրկին ոչ հայանպաստ հայտարարություն է արել՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի հետ կապված
Ինչպես միշտ համանախագահների հայտարարությունը հակառակ կողմի համար է արվել…
Համանախագահները կոչ են արել անհապաղ վերադարձնել Հայաստանի զինված ուժերի կողմից մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին: ԵԱՀԿ Մինսկի խումբը հղում է անում 2010թ. Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ հորդորում քայլեր ձեռնարկել այդ պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով հարցի մարդասիրական բնույթը։
«Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
Մինսկի խմբի համանախագահները, փաստորեն, հերթական հայտարարության մեջ էլ ակներեւ հավասարության նշան են դրել երկու կողմերի միջեւ, եւ բացի դին վերադարձնելու հորդորից, այլ ասելիք չկա շարադրված, որը հասցեագրված կլիներ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարած ադրբեջանական կողմին: Continue reading
Որ հազար ապրիլ մե՛նք սարքենք թշնամու գլխին – Մեր եւ թշնամու նախորդ տարվա մարտական կորուստները…
Razm.info մասնագիտացված կայքի տվյալներով՝ 2016թ. Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, արձանագրվել է 147 զինծառայողի եւ 18 կամավորականի մահվան դեպք։ 2016-ի ապրիլին կամավորականների շրջանում առաջին հայտնի մարտական կորուստներ են եղել 1994թ. հրադադարի ստորագրումից հետո։
Ապրիլին առաջնագիծ մեկնած կամավորականներից զոհվել է 18 մարդ (17-ը՝ մարտական եւ 1-ը՝ ոչ մարտական պայմաններում)։ Կամավորականներից 8-ը զոհվել են Մարտակերտի ճանապարհին, երբ ադրբեջանական մահապարտ ԱԹՍ-ն խոցել է Սիսիանի կամավորականներին տեղափոխող մեքենան, եւս 2-ը ստացած վնասվածքներից մահացել են օրեր անց։ Continue reading
ՀՀ-ն դեպի ԻԻՀ երկաթուղուց չի հրաժարվում – Բայց քննարկումների փակագծերն էլ առայժմ չի բացում… Ներդրողի համար գրավիչ է, ոչ միայն Հայաստանը, այլեւ տարանացիկ այս ճանապարհը՝ Հայաստանով, Իրանից մինչեւ Սեւ ծով…
Պետական կառավարման ապարատի օպտիմալացումը շարունակվում է: Չնայած վարչապետը հորդորել էր իրերն իրենց անունով կոչել եւ դա անվանել կտրուկ կրճատումներ, բայց առայժմ օպտիմալացում է ասվում, կարծես դրանից երեւույթ է փոխվում…
Ինչեւէ, կառավարության երեկվա որոշմամբ լուծարվեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն: Այլ կերպ՝ 13 հաստիքի եւ մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետեւանքով կտնտեսվի մոտ 35 մլն դրամ: Թե ինչքանով է սա սոցիալական խնդիր, այսօրվա մեր նյութի քննարկման առարկան չէ: Մենք կխոսենք մեկ այլ թեմայից՝ Իրան-Հայաստան երկաթուղու ճակատագրից:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում, թյուրըմբռնումների տեղիք չտալու համար, նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ նշյալ ընկերության լուծարմամբ կառավարությունը չի դադարեցնելու հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագրի իրականացման քայլերը: ««Երկաթուղու շինարարության տնօրինության» լուծարումը բնավ չի ենթադրում, որ հայ -իրանական ծրագիրը չի իրականանալու: Որովհետեւ նախարարության կազմում գործում է երկաթուղու վարչություն: Այդ գործառույթները կարող է վարել երկաթուղու վարչությունը եւ ինչպես նախորդ նիստում ներկայացրեցինք, մրցույթները կարող են հայտարարվել նաեւ ԾԻԳ-երի միջոցով»,-պարզաբանեց նախարարը: Continue reading
Ճանապարհներ՝ կենտրոնը բեռնաթափելու համար… Որ քիթբերան-կապիչների առեւտուր չլինի… Այս տարվա Երեւանը՝ թվերով… Եվ ամենակարեւորը…
Ճանապարհներ՝ կենտրոնը բեռնաթափելու համար
Ներքաղաքական անդրադարձերն ու միջազգային իրադարձությունները երբեմն ժամանակ չեն թողնում շատ կարեւոր քայլեր նկատելու: Հատկապես երբ տարեվերջյան օրեր են ու թերթիդ էջերը տրամադրում ես ամփոփումների: Բայց տարեսկզբին կարողանում ես հատահայաց անել ու տեսնել բացթողածը:
Այս պարագայում խոսքս Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի մասին է, որ մայրաքաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված է եւ որի բացման արարողությանը երկրի նախագահ Սերժ- Սարգսյանը ներկա եղավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ:
Ճանապարհի այս հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում եւ Երեւանի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մաս են կազմում: Իրականացվող աշխատանքի հիմնական նպատակն է քաղաքի հյուսիսային եւ հարավային մուտքերի միջեւ սահուն կապ հաստատելով, տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երեւանի կենտրոնը:
Ճանապարհաշինական այս խոշոր ծրագրի իրագործմամբ, ըստ պատասխանատուների, նորակառույց ավտոճանապարհն ամբողջությամբ կստանձնի հարավից դեպի մայրաքաղաք եկող եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտային հոսքերի ամբողջ ծանրաբեռնվածությունը: Continue reading
Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (1-ին մաս) – Մեր բնության հատուկ պահպանվող տարածքների մասին… Հիմնականում ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրություններ չեն եղել, հատկապես՝ պետական արգելավայրերի…
Ներքոշարադրյալ թեմային տարիներ առաջ եմ մամուլում անդրադարձել: Արդեն 2014-ն էր: Այն քայլերը, որոնք պետք է արվեին՝ ոլորտը շտկելու համար, 6 տարվա կտրվածքով են: Մեղմ ասած՝ շատ բան չի արվել: Օբյեկտիվ պատճառնե՞ր… Չեմ ժխտում, գուցե լինեն: Բայց երբ հարցը վերաբերում է հայրենի երկրի բնությանը, այն չպաշտպանելու ոչ մի տեսակի պատճառ լսել չեմ ուզում: Ժամանակին եվրոպաներից հետ էի գալիս սարսափելի վիճակում՝ գազազած բառիս բուն իմաստով: Ինչու ոչ մենք-ը այսօր էլ է ինձ նույն հոգեվիճակում դնում:
Ինչեւէ: Մեր բնությունը պաշտամունքի է արժանի: Սա առանց չափազանցության եւ ազգային սնապարծության եմ ասում (ժամանակին նույն գնահատականը տվեցի մեր ընդերքի պաշարների որակի մասին խոսելիս,- Ա.Մ.): Իսկ որպեսզի պաշտենք, նախ պիտի ճանաչենք:
Այժմ կխոսեմ մեր հայրենիքի այս հատվածի՝ Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) մասին: Continue reading
Գոնե ի շահ սեփական առողջության – Նորվեգիայում ՀԷԿ-եր կառուցելու եւ շահագործելու բնապահպանական չափանիշներն այնքան խիստ են, որ բնակչությունը հանգիստ է. ոչ մի ՀԷԿ չի վնասի բնությունը…
Ոչ բնապաշտ հատվածը բնական միջավայրը պետք է պահպանի՝ գոնե ի շահ սեփական առողջության: Թեեւ միշտ ասել եմ՝ հարկ չկա հուսալ, որ գործարարը կամ քաղաքացին դրան միանգամից կգա: Մինչեւ մտածողություն փոխվի, բնությունը շատ կտուժի: Ուստի հարկ է գործնական քայլերի դիմել:
Եվրոպան, որ այսօր աչքի է ընկնում ոլորտում մաքրությամբ, դրան հասել է շարունակական խստացումների շնորհիվ:
Դեռ 2014թ. Ֆրանսիան արդեն 5,3%-ով կրճատել էր ջերմոցային գազերի արտանետումները: Եվ այսօր էլէներգիայի 80%-ը ստանում է ատոմակայանից (իսկ ի՜նչ եռանդով էր ժամանակին մերը փակել փորձում…):
Լատվիայում էլ CO2-ի արտանետումները քիչ են, ավելին՝ ամենացածրն են Եվրոպայում: Իսկ Նոր Զելանդիայի ջերմոցային գազի արտանետումները թեեւ 1990-ից ավելացել են 28%-ով, գետափերը, լճերն ու անտառները այնքան լավ են պահպանվում, որ ստանում են բնության նվերը՝ մաքուր օդը:
Անթիվ անտառների եւ լճերի երկիր է Ֆինլանդիան: Այս երկրի 75%-ը ծառաստան է, բայց էլի են ավելացնում: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (1-ին մաս)… Ինչ են պատմում շումերա-աքքադական, խուռիական, բաբելոնյան, ուգարիտյան… հին եբրայական աղբյուրները…
Նախորդ տարվա մեր վերջին թողարկումներում (թիվ 41-43) փաստարկված խոսեցինք այն մասին, թե ինչու է ասվում, որ բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է: Ու խոստացանք, իբրեւ թեմայի շարունակություն, ներկայացնել, թե ինչ են ասում օտար աղբյուրները Հայաստանի մասին:
Ըստ Բերոսոսի (ծնված Ք.ա. 350 թ., եւ ստացած լինելով ժամանակի համար դասական կրթություն, նա 290թ. Ք.ա. վերադառնալով Բաբելոն՝ Սելեւկյան Անտիոքս Ա Սոտեր արքայից պատվեր է ստանում գրելու Բաբելոնի պատմությունը հունարեն) հաղորդած ավանդության՝ Աստված արարչությունից հետո վեց անգամ հայտնվում է մարդկանց՝ տալով պատգամներ (այդ թիվը համընկնում է աստվածային համարված սրբազան գրքերի քանակին): Սակայն մարդկանց մեղսագործությունը սպառեց Աստծո համբերությունը, եւ Աստված որոշեց պատժել նրանց ջրհեղեղով: Աստծո արդարադատ աչքը չանտեսեց նաեւ մի քանի բարեպաշտներին՝ Քսիսուտրոս արքայի գլխավորությամբ: Հենց նրան էլ պատվիրեց գրի առնել աշխարհի պատմությունը ու թաքցնել հողի տակ, ջրհեղեղից փրկվելու համար պատրաստել մեծ նավ: Երբ ամեն բան պատրաստ էր, արքան ցանկացավ իմանալ, թե ուր պետք է հասնի իր նավը: Երկնքից պատասխան ստացվեց. «Աստվածների մոտ»:
Ջրհեղեղը ոչնչացրեց մեղսագործ մարդկությանը: Հասնելով ցամաքի՝ արքան իր կնոջ, դստեր եւ նավավարի հետ դուրս եկավ նավից եւ փրկարար լեռան վրա զոհ մատուցեց: Գոհացած աստվածներն անմահություն շնորհեցին նրանց եւ ընդունեցին իրենց մեջ: Նավում մնացածները դուրս եկան եւ սկսեցին փնտրել արքային ու նրա երեք ուղեկիցներին, սակայն ապարդյուն: Երկնքից եկող ձայնը նրանց տեղեկացրեց չորս ընտրյալների ճակատագրի մասին, պատվիրեց վերադառնալ, գտնել թաքցված Սուրբ գրքերն ու քարոզել բոլորին, վերահիմնել Բաբելոնը: Աստվածային խոսքից հայտնի դարձավ նաեւ, որ իրենց փրկության երկիրը Հայաստանն է:
Բերոսոսն ավելացնում է, որ նավի բեկորները մինչեւ իր ժամանակները պահպանվել են Հայաստանի լեռներում, որոնցից մարդիկ, պոկելով ձյութի կտորներ, թալիսմաններ են պատրաստել իրենց համար (Ջրհեղեղի պատմությունն ըստ Բերոսոսի, տես Schnabel, 1923, էջ 264-266; Հովսեպոս Փլավիոս, Երեւան, 1976, էջ 54-55):
Հիշենք Բերոսոսի պատմությունը՝ սեպագիր հիշատակարաններով վկայված հին Միջագետքը: Երբ բարեպաշտ արքան ցանկացավ իմանալ, թե ո՞ւր պիտի հասնի իր նավը փրկվելու համար, երկնքից պատասխան լսվեց. «Աստվածների մոտ»: Իսկ երբ փրկվածները ցած իջան նավից, երկնային ձայնը ավետեց, որ նրանք Հայաստանում են…:
Continue reading
Անդրադարձ.- մարզական աշխարհի տարեվերջյան խաչմերուկներ – Երբ վեր է խոյանում երկրի դրոշը եւ հնչում է հիմնը… Մերոնք 170 մեդալ են նվաճել… Եվս մեկ հայի (բռնցքամարտիկ Միշա Ալոյանի) մեդալազրկում՝ Միհրան Հարությունյանից հետո… Տարվա լավագույն մարզիկը՝ Արթուր Ալեքսանյան… Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ… Շախմատային խաչմերուկ… Մարզական այլ լուրեր…
Անդրադարձ. մարզական աշխարհի տարեվերջյան խաչմերուկներ
Երբ վեր է խոյանում երկրի դրոշը եւ հնչում է հիմնը
Նախորդ տարեվերջին Հայաստանի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներին, նա մասնակցեց Հայաստանի 10 լավագույն մարզիկների մեծարման ու պարգեւատրման հանդիսավոր արարողությանը:
Խոսելով սպորտային իրադարձություններով եւ հաջողություններով լի անցնող 2016թ. մասին՝ նախագահը մարզաշխարհի համար ամենակարեւոր իրադարձությունը համարել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացավ արժանապատվորեն՝ երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստան բերելով օլիմպիական ոսկին: Ինչպես դա, այնպես էլ 2016թ. աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնություններում շահած մեդալները, երկրի ղեկավարի համոզմամբ, տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն են: Նախագահը վստահեցրեց, որ պետությունը շարունակելու է ամեն տարի ավելացնել սպորտին ուղղված միջոցները. «Ես ուրախ եմ, որ Հայաստանում ամեն տարի նոր մարզադահլիճներ, նոր մարզադպրոցներ են շահագործման հանձնվում եւ, իհարկե, շատ գնահատելի է, որ դա տեղի է ունենում պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում նաեւ: Շահագործման հանձնվեց, օրինակ, օլիմպիական կոմիտեի ամբողջ համալիրը, վերջերս շահագործման հանձնեցինք Երեւանի պետական համալսարանի մարզադահլիճները՝ շքեղ, մեծ, հարմարավետ, ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող: Այսպես կարող եմ շահագործման հանձնված մարզադաշտերի ու մարզադպրոցների թվարկումը շարունակել: Երբ մեր հրաշալի մարզիկները աշխարհի տարբեր վայրերում, տարբեր սպորտային հարթակներում վեր են խոյացնում Հայաստանի եռագույնը կամ հնչեցնում են մեր հիմնը, բնական է, որ յուրաքանչյուր հայ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի հպարտությամբ է լցվում: Բայց կարեւորը, կարծում եմ, նաեւ այն է, որ նրանք դառնում են խորհրդանիշներ, ու երիտասարդ սերունդը, երեխաները սկսում են հետեւել նրանց»:
Սերժ Սարգսյանը հպարտությամբ նշեց, որ Հայաստանը դարձել է շախմատային երկիր, որովհետեւ, նախ եւ առաջ ունեցանք Տիգրան Պետրոսյան: Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, չնայած առաջնությունն այնքան էլ հաջող չի գնում, բայց, ըստ նախագահի, ֆուտբոլը մեծ ապագա ունի մեր երկրում, որովհետեւ այս միջոցառմանը նոերկա են «Արարատ 73»-ի տղաները, ովքեր ուղղակի մեզ հպարտության զգացում են ներարկում: Վստահությունն ավելանում է, երբ Հենրիխ Մխիթարյանն իր նոր գոլերով հազարավոր երիտասարդների, երեխաների հպարտություն է ներշնչում: Իսկ այն փաստը, որ Արթուր Ալեքսանյանը Ռիոյում դարձավ օլիմպիական չեմպիոն, դա ոգեւորել է բոլոր հայ մարզիկներին:
Մերոնք 170 մեդալ են նվաճել
2016թ. ամփոփելով՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նշեց, որ անցած մարզական տարում հայ մարզիկները՝ մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաեւ 4 օլիմպիական մեդալ: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը:
2016թ. մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե եւ 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե եւ 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաեւ հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ: Continue reading
Հայաստանյան երգի հայտերի ընդունումը շարունակվում է… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության աջակից «Լուսանցք» շաբաթաթերթը…
Հայաստանյան երգի հայտերի ընդունումը շարունակվում է
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է երգի հայտերի ընդունումը եւ սպասում երգահանների հետաքրքիր առաջարկների աշխարհի բոլոր ծայրերից: Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, երգը պետք է նախկինում հրապարակված չլինի, երգի բառերը չպետք է ներառեն քաղաքական որեւէ ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու, երգը չի կարող որեւէ կազմակերպության քարոզ լինել կամ որեւէ արտադրանքի գովազդ, երգը կարող է լինել ցանկացած լեզվով եւ ցանկացած ժանրի:
Առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու բառերը միասին) անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ հունվարի 30-ը՝ ուղարկելով selection@armtv.com էլեկտրոնային հասցեին (կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակատային տվյալներ, որով հնարավոր կլինի Ձեզ հետ կապ հաստատել):
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կմասնակցի 43 երկիր. Հայաստանը կներկայացնի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Continue reading
Ծնունդդ շնորհավո՛ր՝ հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների առաջնորդ…
Հայ Արիական Միաբանությունն իր բոլոր կառույցներով (քաղաքական եւ հանրային, հավատքային ու մշակութային, լրատվական ու տեղեկատվական-վերլուծական, մտավորական, գիտական ու երիտասարդական եւ այլ), տարածքային ու սփյուռքյան մասնաճյուղերով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին` ծննդյան 54-ամյակի առթիվ, որը լրացավ հունվարի 15-ին (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33):
Մաղթում ենք՝ առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական, ընտանեկան եւ համազգային կյանքերում, որոնք ցայսօր անբաժանելի են մնում միմյանցից: Արմեն Ավետիսյանին կամենում ենք էլ առավել տիեզերահաս հոգեւոր իմաստնություն, անդրդվելի կամք եւ աստվածատուր զորություն, համբերատարություն ու ողջախոհություն, հարաճուն նպատակասլացության ու շարունակական հաղթանակների հասնելու առավելագույն կարողություններ:
Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածներն ու Հայոց Նախնյաց Սրբազան Հոգիները պահապան մեր առաջնորդին, ով եղել ու մնում է գաղափարի, հավատի եւ զենքի մարտիկ, ըստ առաջնահերթության գործելով՝ գրչին, հավասարաթեւ խաչի էությանը ու զինական գործին հավասարապես նվիրված…
Շնորհավորանքներին միանում են համախմբված հեթանոս ազգայնականները եւ հայ արիական կառույցին համակիր, օժանդակ ու աջակից անհատները: Միանում են նաեւ Համաարիական դաշինքի կազմավորմանը մասնակից օտարազգի շատ ազգայնականներ ու արիադավան, հնահավատ գործիչներ…
Լույս է տեսել «Լուսանցք»-ի՝ 2017թ. 1-ին թողարկումը
- Սադրանքներ, որ ունեն նաեւ բարեկամներ (սա ամփոփում է, որ պիտի հուշի 2017-ի մեր նախահարձակ քայլերը)
- Որ հազար ապրիլ մե՛նք սարքենք թշնամու գլխին (2016-ի մեր կորուստների վրեժի համար)
- ՀՀ-ն դեպի ԻԻՀ երկաթուղուց չի հրաժարվում (բայց թե ինչ քննարկումներ են, փակագծերն առայժմ չի բացվում)
- Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (ինչ են այս մասին պատմում շումերա-աքքադական, խուռիական… հին եբրայական աղբյուրները)
- Ճանապարհներ՝ կենտրոնը բեռնաթափելու համար (քաղաքական թոհուբոհում երբեմն մոռացվում են շատ կարեւոր քայլեր)
- Որ քիթբերան-կապիչների առեւտուր չլինի (պետք է ամեն ինչ անել՝ Պեկինի օրը չընկնելու համար)
- Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (ինչ վիճակ է մեր բնության հատուկ պահպանության տարածքներում)
- Մարզաշխարհի տարեվերջյան խաչմերուկներում
– Այս եւ այլ թեմաների մասին կարդացեք «Լուսանցք»-ի թիվ 1 (434), հունվարի 13-19, 2017թ. թերթային համարում:
* * *
Մամուլի կրպակներից ձեռք բերեք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթը…
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել` «Պրես Ստենդ», «Բլից մեդիա», «Հայփոստ», «Լուսանցք»՝ 52-38-75; lusantsk@list.ru:
– 1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ, 6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ, 3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ, 1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ:
Շնորհավորում ենք Հայ Ազգին – Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Յուրաքանչյուր հայ ցեղակրոն է՝ պարզապես գիտակցել է պետք…
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) կրկին իրենց շնորհավորանքներն են հղում – հունվարի 1-ին լրացավ Գարեգին Նժդեհի ծննդյան 131-րդ, իսկ հունվարի 14-ին՝ Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 85-րդ տարեդարձը: Փա՛ռք Հավերժական Կյանք մտած Գարեգին Նժդեհին եւ փառահեղ Հայ Նախնյաց:
Մեր ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին արդեն շնորհավորել էինք հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա` 131-ամյակի առթիվ: (http://www.hayary.org/wph/?p=3690 – Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է – Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է… Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ… Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը… Նժդեհյան 3 սրբավայրերը…):
Այժմ շնորհավորում ենք նաեւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ անձնական, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:
Հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (Հայկական ամբողջ բարձրավանդակում) եւ Միասնական Ազգի կերտման ճանապարհին… Continue reading
Թիվ 434 – 478, 2017
- Թիվ 1 (434), 13 հունվարի – 19 հունվարի
- Թիվ 2 (435), 20 հունվարի – 26 հունվարի
- Թիվ 3 (436), 27 հունվարի – 2 փետրվարի
- Թիվ 4 (437), 3 փետրվարի – 9 փետրվարի
- Թիվ 5 (438), 10 փետրվարի – 16 փետրվարի
- Թիվ 6 (439), 17 փետրվարի – 23 փետրվարի
- Թիվ 7 (440), 24 փետրվարի – 2 մարտի
- Թիվ 8 (441), 3 մարտի – 9 մարտի
- Թիվ 9 (442), 10 մարտի – 16 մարտի
- Թիվ 10 (443), 17 մարտի – 23 մարտի
- Թիվ 11 (444), 24 մարտի – 30 մարտի
- Թիվ 12 (445), 31 մարտի – 6 ապրիլի
- Թիվ 13 (446), 7 ապրիլի – 13 ապրիլի
- Թիվ 14 (447), 14 ապրիլի – 20 ապրիլի
- Թիվ 15 (448), 21 ապրիլի – 27 ապրիլի
- Թիվ 16 (449), 28 ապրիլի – 4 մայիսի
- Թիվ 17 (450), 5 մայիսի – 11 մայիսի
- Թիվ 18 (451), 12 մայիսի – 18 մայիսի
- Թիվ 19 (452), 19 մայիսի – 25 մայիսի
- Թիվ 20 (453), 26 մայիսի – 1 հունիսի
- Թիվ 21 (454), 2 հունիսի – 8 հունիսի
- Թիվ 22 (455), 9 հունիսի – 15 հունիս
- Թիվ 23 (456), 16 հունիսի – 22 հունիսի
- Թիվ 24 (457), 23 հունիսի – 29 հունիսի
- Թիվ 25 (458), 30 հունիսի – 6 հուլիսի
- Թիվ 26 (459), 7 հուլիսի – 13 հուլիսի
- Թիվ 27 (460), 14 հուլիսի – 20 հուլիսի
- Թիվ 28 (461), 21 հուլիսի – 27 հուլիսի
- Թիվ 29 (462), 28 հուլիսի – 3 օգոստոսի
- Թիվ 30 (463), 1 սեպտեմբերի – 7 սեպտեմբերի
- Թիվ 31 (464), 8 սեպտեմբերի – 14 սեպտեմբերի
- Թիվ 32 (465), 15 սեպտեմբերի – 21 սեպտեմբերի
- Թիվ 33 (466), 22 սեպտեմբերի – 28 սեպտեմբերի
- Թիվ 34 (467), 29 սեպտեմբերի – 5 հոկտեմբերի
- Թիվ 35 (468), 6 հոկտեմբերի – 12 հոկտեմբերի
- Թիվ 36 (469), 13 հոկտեմբերի – 19 հոկտեմբերի
- Թիվ 37 (470), 20 հոկտեմբերի – 26 հոկտեմբերի
- Թիվ 38 (471), 27 հոկտեմբերի – 2 նոյեմբերի
- Թիվ 39 (472), 3 նոյեմբերի – 9 նոյեմբերի
- Թիվ 40 (473), 10 նոյեմբերի – 16 նոյեմբերի
- Թիվ 41 (474), 17 նոյեմբերի – 23 նոյեմբերի
- Թիվ 42 (475), 24 նոյեմբերի – 30 նոյեմբերի
- Թիվ 43 (476), 1 դեկտեմբերի – 7 դեկտեմբերի
- Թիվ 44 (477), 8 դեկտեմբերի – 14 դեկտեմբերի
- Թիվ 45 (478), 15 դեկտեմբերի – 21 դեկտեմբերի
Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…
«Լուսանցք»-ն ամեն անգամ անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին», քանզի այս ոլորտն էլ է մնացել օտարի թելադրանքի տակ: Եվ որպեսզի տարվա տանուտերի «ընտրություններում» ամեն ինչ արդար ու թափանցիկ անցնի, ինչպես հայտարարում են չինական տարեփոխությունը պարտադրող համաշխարհային ժողովրդավարները, հերթական անգամ ներկայացնում ենք հայկական տարեփոխության առանցքը… (կարդալ ամբողջը) – http://www.hayary.org/wph/?p=5986 … / https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան – Armenuhi Melqonyan


