Daily Archives: January 14, 2017

Ծնունդդ շնորհավո՛ր՝ հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների առաջնորդ…

Հայ Արիական Միաբանությունն իր բոլոր կառույցներով (քաղաքական եւ հանրային, հավատքային ու մշակութային, լրատվական ու տեղեկատվական-վերլուծական, մտավորական, գիտական ու երիտասարդական եւ այլ), տարածքա­յին ու սփյուռքյան մասնաճյուղերով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավե­տիսյանին` ծննդյան 54-ամյակի առթիվ, որը լրացավ հունվարի 15-ին (Հայ Արիական Միաբանու­թ­յան առաջնորդ  – http://www.hayary.org/wph/?p=33):

Մաղթում ենք՝ առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական, ընտանեկան եւ համազգային կյանքերում, որոնք ցայ­սօր անբաժանելի են մնում միմյանցիցԱրմեն Ավետիսյանին կամենում ենք էլ առավել տիեզերահաս հոգեւոր իմաստնություն, անդրդվելի կամք եւ աստվա­ծա­տուր զո­րու­թյուն, համբերատարություն ու ողջախոհություն, հարաճուն նպատակասլացության ու շարունակական հաղթանակների հասնելու առավելագույն կարողություններ:
Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածներն ու Հայոց Նախնյաց Սրբազան Հոգիները պահապան մեր առաջնորդին, ով եղել ու մնում է գաղափարի, հավատի եւ զենքի մարտիկ, ըստ առաջնահերթության գործելով՝ գրչին, հավասարա­թեւ խաչի էությանը ու զինական գործին հավասարապես նվիրված…
Շնորհավորանքներին միանում են համախմբված հեթանոս ազգայնականները եւ հայ արիական կառույցին համակիր, օժանդակ ու աջակից անհատները: Միանում են նաեւ Համաարիական դաշինքի կազմավորմանը մասնակից օտար­ազ­գի շատ ազգայնականներ ու արիադավան, հնահավատ գործիչներ…

Լույս է տեսել «Լուսանցք»-ի՝ 2017թ. 1-ին թողարկումը

  1. Սադրանքներ, որ ունեն նաեւ բարեկամներ (սա ամփոփում է, որ պիտի հուշի 2017-ի մեր նախահարձակ քայլերը)
  2. Որ հազար ապրիլ մե՛նք սարքենք թշնամու գլխին (2016-ի մեր կորուստների վրեժի համար)
  3. ՀՀ-ն դեպի ԻԻՀ երկաթուղուց չի հրաժարվում (բայց թե ինչ քննարկումներ են, փակագծերն առայժմ չի բացվում)
  4. Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (ինչ են այս մասին պատմում շումերա-աքքադական, խուռիական… հին եբրայական աղբյուրները)
  5. Ճանապարհներ՝ կենտրոնը բեռնաթափելու համար (քաղաքական թոհուբոհում երբեմն մոռացվում են շատ կարեւոր քայլեր)
  6. Որ քիթբերան-կապիչների առեւտուր չլինի (պետք է ամեն ինչ անել՝ Պեկինի օրը չընկնելու համար)
  7. Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (ինչ վիճակ է մեր բնության հատուկ պահպանության տարածքներում)
  8. Մարզաշխարհի տարեվերջյան խաչմերուկներում

– Այս եւ այլ թեմաների մասին կարդացեք «Լուսանցք»-ի թիվ 1 (434), հունվարի 13-19, 2017թ. թերթային համարում:

 * * *

Մամուլի կրպակներից ձեռք բերեք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթը…

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել` «Պրես Ստենդ», «Բլից մեդիա», «Հայփոստ», «Լուսանցք»՝ 52-38-75; lusantsk@list.ru:

– 1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ, 6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ, 3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ, 1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ:

Շնորհավորում ենք Հայ Ազգին – Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Յուրաքանչյուր հայ ցեղակրոն է՝ պարզապես գիտակցել է պետք…

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) կրկին իրենց շնորհավորանքներն են հղում – հունվարի 1-ին լրացավ Գարեգին Նժդեհի ծննդյան 131-րդ, իսկ հունվարի 14-ին՝ Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 85-րդ տարեդարձը: Փա՛ռք Հավերժական Կյանք մտած Գարեգին Նժդեհին եւ փառահեղ Հայ Նախնյաց:

Մեր ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին արդեն շնորհավորել էինք հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա` 131-ամյակի առթիվ: (http://www.hayary.org/wph/?p=3690 – Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է – Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է… Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ… Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը… Նժդեհյան 3 սրբավայրերը…):

Այժմ շնորհավորում ենք նաեւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ անձնական, ազգային  ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Հայությանը  մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (Հայկական ամբողջ բարձրավանդակումեւ Միասնական Ազգի կերտման ճանապարհին…  Continue reading