Monthly Archives: April 2017

Եկե՞լ են գործելու ժամանակները – Վարչապետը խոստանում է նոր Հայաստան… Բայց չենք կարող համաձայնել նախագահի այն մտքի հետ, որ «այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն» – չկար միասնության տանող որեւէ գաղափար… Քաղաքական դաշտի, առավել եւս ազգային-ազգայնական հատվածի ներկայությունն ապահովված չէր…

ՀՀԿ-ն այս անգամ էլ կարողացավ առաջ անցնել եւ նախընտրական պայքարի ելած եւս 8 այլ ուժերից առավելագույն ձայները հավաքեց: Առաջիկա 5 տարում ՀՀԿ-ն կկազմի խորհրդարանական Հայաստանի առաջին կառավարությունը, եթե կտրուկ փոփոխություններ չկատարվեն Հայաստանի քաղաքական դաշտում կամ մեր հանրային կյանքում…

ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Կարեւորագույն օր էր մեր պետության կյանքում։ Մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկախացումից ի վեր։ Այսօր մենք ամենամեծ քայլը կատարեցինք Սահմանադրական բարեփոխումների իրականացման, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ճանապարհին։ Մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն: Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որեւէ ազդեցիկ քաղաքական ուժ,  որը դուրս մնացած լիներ ընտրապայքարից: Դա եւս մեկ վկայություն էր այն բանի, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունը ընթանում է ճիշտ ճանապարհով»:

Իհարկե, որպես նոր պետական համակարգի անցած երկրի, այս ընտրությունները կարեւոր են, առավել կարեւոր էր ազատ եւ թափանցիկ անցկացման ընթացքը, ինչը եւս բավարար գնահատվեց միջազգային տարբեր դիտորդական խմբերի կողմից:

Բայց չենք կարող համաձայնել նախագահի այն մտքի հետ, որ «այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն»: Նախ չկար միացյալ ընդդիմության տանող որեւէ գաղափարական կամ այլ առումներով ազդեցիկ ուժ, որը կարողանար համոզել ու համախմբել իր տեսակետներով կամ հավատ ներշնչող դեմքերով: Նույն էր նաեւ իշխանամետ ուժերի պարագայում:   Continue reading

«Բողոքող կողմը» միայն ընտրակաշառք բաժանողներն են – Շառլ Ազնավուրի հայտարարությունը մոտ է իրականությանը… Հետընտրական որեւէ ընդվզում չի նախատեսվում, ընտրակաշառք վերցրած ընտրողներն էլ փաստորեն ընտրել են՝ ում ցանկացել են, եւ այստեղ էլ չկա «բողոքող կողմ»…

«Ես երբեք չեմ խոսում քաղաքականությունից, չնայած քաղաքականությամբ զբաղվող շատ ընկերներ ունեմ, բայց ես նրանց հետ խոսում եմ երաժշտության, արվեստի մասին ու ստեղծագործական այլ հարցերի մասին: Մենք ունենում ենք բավարար նյութ ընտրությունների մասին չխոսելու համար»,- այսպես է արձագանքել ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցին, որը տվել են նրան լրագրողները՝ ապրիլի 5-ին Մոսկվայում համերգից առաջ:

Համերգին, շուրջ 2 ժամ առանց դադարի Շառլ Ազնավուրն անսամբլի ուղեկցությամբ, որի կազմում է նաեւ նրա դուստր Կատյան, կատարել է նոր երգեր եւ հին ստեղծագործություններ: Համերգի վերջում հանելով կոստյումը՝ երգել է ռուսերեն եւ ծափահարությունների ներքո պարել «Գնչուհին» երգի տակ: «Հավերժ սեր» երգը ռուսերեն լեզվով հռչակավոր երգիչը երգել է Կրեմլի մեծ դահլիճում՝ երկու օր առաջ կայացած համերգի ժամանակ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, երգիչը սեր է խոստովանել ռուսական երաժշտությանը եւ հատկապես Ալեքսանդր Վերտինսկու ռոմանսներին, որոնք սիրել է լսել Ազնավուրի հայրը: «Իմ հայրը շատ լավ խոսում էր ռուսերեն, նաեւ վրացերեն, հայերեն: Մեր տանը միշտ հնչում էր երաժշտություն, Վերտինսկին այն երգիչն էր, ում ես այդ տարիներին շատ էի լսում»,- բեմից ասել է Շառլ Ազնավուրը:

Դառնալով ընտրական թեմային՝ նշենք, որ աշխարահռչակ հայորդին հավաստել է, որ «ով էլ լինի իմ ժողովրդի ընտրյալը, ես ընդունում եմ: Եթե ժողովուրդն է ընտրել նրան, ապա նա իմ նախագահն է: Ես անկեղծ կլինեմ, չեմ սիրում այն մարդկանց, ովքեր գնում են ուրիշ երկիր եւ քննադատում են իրենց երկրի քաղաքականությունը: Այդ պատճառով ինձ համար ամեն ինչ գերազանց է»,- ասել է նա:   Continue reading

«Մենք հաշվետու ենք».- Սոցիալական ապահովություն… Հատուկ հոգածության խմբեր… Սոցիալական ծրագրերը՝ 2013-2016թթ…  Զբոսաշրջություն… Երեւանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր… Քաղաքապետը հանձնարարել է բարձրացնել ներդրումային փաթեթների մասին տեղեկացվածության մակարդակը… Այցեր՝ սահմանամերձ զորամասերում ծառայող երեւանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր…

Սկիզբը՝ թիվ 7-12-ում

Սոցիալական ապահովություն

Բնակարաններ՝ զինծառայողների ընտանիքներին

Նոր բնակարաններ են տրամադրվել զոհված եւ հաշմանդամ զինծառայողների եւ ազատամարտիկների 7 ընտանիքների, որոնցից 4-ը՝ ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների եւ կամավորների ընտանիքներ:

Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ երեւանաբնակ զինծառայողների 1.200 ծնող հնարավորություն է ստացել տեսակցել ՀՀ սահմանամերձ եւ Արցախի զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Հատուկ հոգածության խմբեր

«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակներում սոցիալապես անապահով 2798 ընտանիք որպես աջակցություն ստացել է կենցաղային տեխնիկա։ Ծրագրում ընդգրկվել են բնակչության սոցիալական տարբեր խմբեր:

Հասարակական կառույցների հետ համագործակցությամբ մայրաքաղաքում շարունակել են գործունեությունը 19 բարեգործական ճաշարանները, տարեցների ցերեկային խնամքի կենտրոնները, որոնցից օգտվել է 2.400 մարդ։

Մայրաքաղաքում բնակվող վետերանները, Եղեռնը վերապրած եւ այլ խմբերի տարեցներ մշտապես եղել են քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Նրանց համար կազմակերպվել են միջոցառումներ, այցելություններ, տրամադրվել է անհրաժեշտ օգնություն:

Երեւանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է եղել 140 անօթեւան։ Նրանց աջակցություն է ցուցաբերվել ժամանակավոր կացարաններում տեղավորման, ընտանիքի հետ կապերի եւ փաստաթղթերի վերականգնման, աշխատանքի տեղավորման հարցերում։

Սոցիալական ծրագրերը՝ 2013-2016թթ.   Continue reading

Կոչ աշխարհի արվեստագետներին. այցելե՛ք Արցախ… Լեւոն Տեր-Պետրոսյան, կարդա՛ այս գիրքը, գտի՛ր հարցերիդ պատասխանները… Բավարար միջոցների հավաքագրման դեպքում մինչեւ 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը…

Կոչ աշխարհի արվեստագետներին. այցելե՛ք Արցախ

«Մեկ տարի առաջ՝ ճիշտ այս օրերին, Արցախյան հակամարտության շփման գիծը դարձյալ բռնկվեց, երբ ադրբեջանական զինված ուժերն անակնկալ հարձակումով կրակ թափեցին ոչ միայն առաջնագծի դիրքերին, այլեւ խաղաղ բնակավայրերի, դպրոցների եւ անզեն գյուղացիների վրա: Հայկական զորքերը, սակայն, արդեն որերորդ անգամ, ինքնապաշտպանական գործողություններով կասեցրեցին ադրբեջանական այս ագրեսիան, որի միակ արդյունքը մարդկային եւ նյութական վնասները եղան՝ երկու կողմերի համար:

1988-ից ի վեր, կամ այն օրից, երբ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Խորհրդային Միության եւ միջազգային օրենքների տառն ու ոգին հարգելով, որոշեց կերտել իր սեփական ճակատագիրը եւ գործադրել ազատ ինքնորոշման իր իրավունքը, Ադրբեջանը հակադարձեց պոգրոմներով, տեղահանություններով, հարձակումներով ու ռազմական լայնածավալ գործողություններով:

Հակառակ այս բոլորին, Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր պապենական հողերը, անկախության հանրաքվե իրականացնել եւ պետություն ստեղծել: Հակառակ նրան, որ միջազգային հանրությունը այլեւայլ պատճառներով դեռեւս չի ճանաչել Արցախի պետությունը, հազարավոր տարիներ ի վեր այս հողի վրա ապրող ժողովրդի զավակները շարունակում են ստեղծագործել ու արարել, կառուցել ու ծաղկեցնել, նույնիսկ երբ սահմանների երկայնքով չեն դադարում ադրբեջանական հարձակումները, ռումբի պայթյունները, զենքերի կրակոցները:   Continue reading

Զգոնության կոչ. ահաբեկչությունը պտտվում է Հայաստանի շուրջ – Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական նիստը… Պայթյունը խաթարել էր ոչ միայն Սանկտ Պետերբուրգի. այլեւ Մոսկվայի մետրոպոլիտենի աշխատանքը… Սիրիայում քիմիական հարձակման հետեւանքով մոտ 100 զոհ է եղել… Կորեական խնդիրը կրկին թեժացել է…

Զգոնության կոչ. ահաբեկչությունը պտտվում է Հայաստանի շուրջ

Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական XIV խորհրդակցության նիստը՝ նվիրված 1992թ. ղազախական Ալմա-Աթայում ստորագրված «ԱՊՀ պետությունների հետախուզական ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքների» շուրջ համաձայնագրի 25-րդ տարեդարձին:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ նիստի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանի ԱԱԾ-ից մեկնած պատվիրակությունը գլխավորել է գերատեսչության տնօրեն գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանը։

XIV նիստին մասնակցել են ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Դաշնային անվտանգության ծառայության առաջին փոխտնօրեն Սերգեյ Սմիրնովը եւ ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

Կարծում ենք՝ քննարկվել են նաեւ հակաահաբեկչական պայքարը խստացնելու հարցեր: Օրերս Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշադ» կայարանում պայթյունի հետեւանքով զոհվեց 10 մարդ, տուժեց՝ շուրջ 50-ը:

Տուժածների շրջանում ազգությամբ հայեր չկան:   Continue reading

Նորսուլթանը խանի հետ Բաքվում խոսեց Արցախից  (այսինքն՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ)… Խանն անցնում է բացահայտ ահաբեկչության – սպառնում են պայթեցնել Մեծամորի ԱԷԿ-ը՝ մոռանալով, որ մինչ այդ Մինգեչաուրի ջրերը կհասնեն Բաքու՝ կմիանան Կասպից ծովին…

Նորսուլթանը խանի հետ Բաքվում խոսեց Արցախից

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վաղուց հայտնի է իր համաթուրքական խաղերով: Նա այդ խաղերով խամրեցրել է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի դերը հայության մեջ: Եվ ահա նա Բաքվում է ու Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:

Հետաքրքիր է, որ նա այս կոչն արել է ամեն օր պատերազմից խոսող Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը:

«Իհարկե, նախագահները հանդիպելիս չեն կարող չքննարկել տարածաշրջանային, համընդհանուր անվտանգության խնդիրներ,- ասել է Նուրսուլթան Նազարբաեւը, ով իր բնույթով նույնպես խանական հակումներ է դրսեւորել ու իր դստերն է փորձում նստեցնել Ղազախստանի սուլթանական աթոռին, ուստի Նուրսուլթանին մեր թերթում արդեն մի քանի անգամ Նորսուլթան ենք կոչել…

«Ղազախստանը՝ որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ուշադրությունը կենտրոնացրել է, իհարկե, մեր տարածաշրջանի եւ մեծ Կենտրոնական Ասիայի, այդ թվում՝ Սիրիայի, Աֆղանստանի վրա,- ասել է Նորսուլթանը խանի ներկայությամբ, ապա հավելել,- այս կապակցությամբ ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ Ղազախստանը հայ-ադրբեջանական հակամարտությունում աջակցում է ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձեւերին, որոնց կողմ ենք քվեարկել: Այսինքն՝ միջազգային հարաբերությունների համընդհանուր նորմերին»:

Իհարկե, սա հերթական մի սուտ է, ինչը պարզապես միջազգային (ՄԱԿ-ի) զեկուցագրի մաս է կազմելու Աստանայի համար, ինչը նկատելի է հետագա տեսակետից, թե Ղազախստանը լավ հարաբերություններ ունի, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ու Վրաստանի հետ:   Continue reading

Եթե հաջողենք կամուրջ գցել – Հայաստանաը կարող է կապել այդ երկու շուկաները՝ խորացնելով գործընկերությունը ԵՄ-ԵԱՏՄ-ի երկրների հետ… Լավ կլիներ, որ Հայաստանը կարողանար խոսքերն ամրապնդել քաղաքականապես, զուտ տնտեսություն աշխարհում չկա, այն սերտորեն միաձուլված է քաղաքականությանը…

Մեր արտաքին քաղաքականության փոխլրացնող ձեւը թերեւս ամենահարմարն է ներկայիս՝ զարգացող երկիր համարվող Հայաստանի համար:

Այդ փոխլրացնող քաղաքականությունը նախանշում է զուգահեռ տարվող հավասարաչափ հարաբերություններ համաշխարհային քաղաքատնտեսական բեւեռների հետ՝ ի դեմս ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի (ավելի ճիշտ կլինի ասել՝ ԵՄ-ական եւ ԵԱՏՄ-ական ուղղություններ,- Ա.Ք.): Եթե սրան էլ հավելենք, որ փոխլրացնող քաղաքականությունը ներառում է նաեւ լրացուցիչ գործակցության եզրեր՝ ինչպես ասենք միջազգային տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող Չինաստանի եւ տարածաշրջանում լուրջ դերակատարում ունեցող Իրանի հետ, ապա կարելի է ընդգծել, որ մեր պետության այժմյան արտաքին հավասարակշռող ուղին դեռեւս փոփոխման կարիք չի զգում (այլ խնդիր է, որ այդ ուղու որոշ ձեւեր պետք է փոխվեն):

Այնուամենայնիվ, գալիք տնտեսական ուղին որոշվելու է խորհրդարանական կառավարմամբ մեր երկրում, եւ դա որոշելու են այն 4 քաղաքական ուժերը, որոնք հաղթահարեցին ԱԺ ընտրությունների մրցավազքի սահմանագիծը:

Հանրությունը պետք է իմանա, թե ուր է ձգվելու իր երկրի արտաքին տնտեսական ուղին, ինչ խոստուներ են տվել նախընտրական շրջանում այդ ուժերը, որպեսզի հետեւի՝ ինչքանով են տեր լինելու իրենց խոստումներին:

«Ելք» դաշինքն, օրինակ, ԵՄ-ի հետ Ասոցացման եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտությունից էր խոսում նախընտրական ծրագրում եւ արտաքին քաղաքական սխալ էր համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Սա դաշինքը պարզաբանում էր այն հանգամանքով, որ դա լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական եւ քաղաքական բնականոն զարգացման համար:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արեւապաշտություն. ուսմունք, որ շատ հարցերի պատասխան է տալիս – Կամ՝ Հայոց բանական իմաստաբանության դերն ու տեղը քաղաքակրթական զարգացումներում (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Իմաստաբանությունը բանական ուսմունքների այն ամբողջությունն է, որը ձեւավորվել է, զարգացել է Փոքր Ասիայում, այնտղից տարածվել Եգիպտոս, Միջագետք, արեւելք՝ Ճենաց աշխարհ, Հնդկաստան, ապա նաեւ՝ արեւմուտք՝ Աթենք, Հռոմ։ Լայն իմաստով իմաստաբանություն ասելով հասկանում ենք այն ամենը, ինչ կապված է աշխարհընկալման եւ աշխարհաճանաչողության, բանական լուծումների հետ։ Եթե վերջին տասնամյակների հնագիտական եւ մարդաբանական հայտնագործությունների արդյունքները հաստատում են մասնավորապես Փոքր Ասիայում 12.000 տարի առաջ գործած եւ համակարգված քաղաքակրթության գոյության փաստը, Պորտասար կոչվող համալիրի բացահայտմամբ, ապա այն հարցը, թե արդյոք այդ նույն տարածաշրջանում գործող համալիրներում չէր կարող ծագել եւ ձեւավորվել բանական իմաստաբանություն՝ դեռ տեսականորեն պատասխան չունի։

Այստեղ պիտի նշենք, որ գործող փիլիսոփայական համակարգի թե՛ արեւմտակենտրոն եւ թե՛ արեւելակենտրոն տեսության կողմնակիցներն ընդհանրապես պատրաստ չեն եւ հիմնականում ժխտում են լայն կամ նեղ իմաստներով Փոքր Ասիայի ներկայությունը բանական աշխարհաճանաչողական իմաստաբանության մտքի ձեւավորման մեջ։ Համընդհանուր ճանաչում գտած կարծիքի համաձայն՝ իսկական աշխարհաճանաչողական իմաստաբանությունը ծագել է Արեւմուտքում՝ Հին Հունասատանում, որը ժամանակակից աշխարհին հայտի է որպես փիլիսոփայություն։

Նման դիրքորոշումը խիստ կանխակալ է, եւ այդ վերաբերմունքը ամրագրվում է գերմանական փիլիսոփայական մտքի այն պարզ մոտեցմամբ, իբր թե Արեւմուտքից զատ միտքը այդպես էլ չկարողացավ դուրս գալ կրոնական եւ դիցաբանական աշխարհայացքի շրջանակներից: Հեգելը կարծում էր, որ Արեւելքում աշխարհաճանաչողական միտք չէր կարող առաջանալ նաեւ այն պատճառով, որ Արեւելքում չկան ազատություններ, իսկ աշխարհաճանաչողական իմաստասիրությունը կարող էր ծագել եւ զարգանալ այնտեղ, որտեղ բարենպաստ պայմաններ են ստեղծվում մտքի ազատ ինքնադրսեւորման համար։    Continue reading

Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական Լեռնաշխարհը՝ Հայերի Արարչական ԲնօրրանԱրիական քաղաքակրթության ծննդավայր:

Հայեր ու Արիներազատագրե՛ք Սրբազան Լեռնաշխարհը

Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world, liberate it, liberate yourself. 

Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее, освободитесь сами.

Վերականգնե՛նք մեր երկիրը Տաճար առ Տաճար

Վերականգնե՛նք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովե՛նք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցե՛նք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թո՛ղ ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումովԿարող եք կատարել նվիրատվություններ

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող   Continue reading

Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 13 (446), ապրիլի 7-12, 2017թ.

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.-

Իսկ թշնամին փոփոխությունը նկատեցՄասնակի փոփոխությունները կառավարության կազմում կամ խորհրդարանի պատգամավորների շրջանում էական դերակատորում չեն ունեցել այս 25 տարիների ընթացքում: Ինչպես ՀՀ 1-3 նախագահները, այնպես էլ նրանց թիմակիցները այդպես էլ մնացին նախկինԻսկ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը, անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքին եւ արձանագրելով, որ «հաջողության են հասել Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի թիմակիցները եւ ՀՅԴն, մնում է ինքնաձիգը վերցնել ձեռքը, քանի որ միայն պատերազմ  է սպասում այս դեպքում»…

Եկե՞լ են գործելու ժամանակներըՎարչապետը խոստանում է նոր ՀայաստանԲայց չենք կարող համաձայնել նախագահի այն մտքի հետ, որ «այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն»: Նախ չկար միացյալ ընդդիմության տանող որեւէ գաղափարական կամ այլ առումներով ազդեցիկ ուժ, որը կարողանար համոզել ու համախմբել իր տեսակետներով կամ հավատ ներշնչող դեմքերով: Նույն էր նաեւ իշխանամետ ուժերի պարագայումՔաղաքական դաշտի, առավել եւս ազգային հատվածըի, ամբողջական ներկայությունն ապահոված չէր

Նոր պետական համակարգով նոր աշխարհակարգի շեմինԽորհրդարանական Հայաստանը՝ հայկական նպատակների եւ համաշխարհային փոփոխությունների հորձանուտումԸնտրությունների արդյունքներն ինչպես որ կա

Նոր խորհրդարան անցած ուժերը հայամետ են, ասում է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին ԶատուլինըՌուսաստանը հետեւում է Հայաստանի հետընտրական զարգացումներին

– «Բողոքող կողմը» միայն ընտրակաշառք բաժանողներն ենՓաստորեն, Շառլ Ազնավուրի հայտարարությունը կարծես մոտ է իրականությանը: Հետընտրական որեւէ ընդվզում չի նախատեսվում, իսկ ընտրակաշառք վերցրած ընտրողներն էլ փաստորեն ընտրել են՝ ում ցանկացել են եւ այստեղ էլ չկա «բողոքող կողմ»: Թերեւս բողոքողներ են հայտնվել կաշառատուների շրջանում, ովքեր բաժանել են ընտրակաշառք, բայց համապատասխան ընտրաձայներ չեն ստացել: Իսկ այս տեսակը հաստատ հանահավաքների չի դիմի

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արեւապաշտություն. ուսմունք, որ շատ հարցերի պատասխան է տալիսԿամ՝ Հայոց բանական իմաստաբանության դերն ու տեղը քաղաքակրթական զարգացումներում (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…  

Կոչ աշխարհի արվեստագետներին. այցելե՛ք ԱրցախՍերժ Թանկյան, Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան, Էրիկ Նազարյան (3 ապրիլի, 2017թ., Ստեփանակերտ) – Նշենք, որ տպավորությունն Արցախից մեծ է, նախագահ Բակո Սահակյանն էլ ընդունել է Սերժ Թանկյանին ու Ատոմ Էգոյանին: Վերջինս հայտնել է, որ ցանկություն առաջացավ Արցախում ֆիլմ նկարահանելու, իսկ Սերժ Թանկյանը հուսով է, որ իր մենահամերգն Արցախում չի ուշանա….   Continue reading