Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Ուկրաինային նոր առաջնորդ է հարկավոր․ Թրամփ
- Հայաստանի կանանց հավաքականը մրցել է Ինդոնեզիայի հետ
- Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես
- Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Թուրքիայում կայանալիք առաջնությանը
- Ինչպես էինք տոնում Էրեբունի-Երևանը 40 տարի առաջ (տեսանյութ)
- Կառավարման ակադեմիայում հերթական դասընթացից հետո Փաշինյանը ծառ է տնկել (տեսանյութ)
- Աշխարհի թիվ1 գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարիների պայմանավորվածություն է ձեռք բերում․Փաշինյան (տեսանյութ)
- «Ինտեր» - «Պարմա». Մխիթարյանը մեկնարկային կազմում է․ ՈՒՂԻՂ
- Սա «Ալիսան հրաքների աշխարհում» հեքիաթից հիշեցնող զեկույց է․ Ամստերդամ (տեսանյութ)
- Ասրյանը հետևել է զորամասերում ծառայության կազմակերպմանը
Monthly Archives: May 2017
Ինչու՞ է մեր պետական սահմանը հասել Երեւան – Հայկական դրամը փոխանակվելով թուրքական կամ ադրբեջանական ապրանքի հետ՝ վերածվում է զենքի, ապա հասնում մեր երկրի սահման… Ովքե՞ր են պատասխան տալու վերջապես – ինչու՞ ոչ ոք չի պատժվում ազգադավության համար…
Մեր նախորդ թողարկմանը հանգամանալից անդրադարձանք թուրքական եւ ադրբեջանական ապրանքների ներկրման ազգադավ գործունեությանը եւ դրա վտանգավոր հետեւանքներին: Երբ հայկական դրամը փոխանակվելով թուրքական կամ ադրբեջանական ապրանքի հետ՝ ինչպես է վերածվում զենքի, ապա հասնում մեր երկրի սահման: Թե ո՞ր հայկական հանրապետության սահման, արդեն կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մեր փողերով մեր զինվորներն են երբեմն զոհվում ՀՀ եւ ԼՂՀ սահմանային մարտական դիրքերում…
http://www.hayary.org/wph/?p=6248 – Քաղաքական խնձոր՝ տնտեսական խայծով – «Լուսանցք»-ը տարիներ շարունակ ահազանգում է, որ չի կարելի նպաստել մեր թշնամի երկրների պետական բյուջեների հարստացմանը, ինչը անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածների գնդակոծմամբ, սահմանամերձ շրջանների բնակիչների կյանքի վտանգմամբ, հայ սահմանապահ եւ դիրքապահ զինվորների զոհվելով եւ վիրավորվելով, նախորդ տարվա պրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծմամբ եւ այլ վտանգներով… Տասնյակ տղաներ են զոհվում եւ վիրավորվում թուրք-ադրբեջանական հակահայկականությունից… Արձագանքներ՝ թուրքական լոլիկի եւ ադրբեջանական խնձորի թեմաներով…
Եվս մեկ անգամ վերահաստատվեց, ադրբեջանական խնձորի ներմուծումը Հայաստան ապօրինի է եղել։ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը լրատվամիջոցներին ասել է, որ «ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերեւույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումը իրականացրել է մի շարք ստուգողական գործողություններ: Արդյունքում, մասնավորապես, տվյալներ են ստացվել ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաեւ ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչակից այլ անձանց բացահայտելու եւ ներկրման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»: Continue reading
Ֆրանսիայի նախագահի ընտրություն.- Կձեւավորի՞ Ֆրանսիան ազգայնական Եվրոպա – Թե՞ դեռ այս անգամ էլ պատրաստ չեն Եվրոպայում… Մարին Լը Պենը, ինչպես Ֆրանսիայի նախագահի մյուս թեկնածուները, ավանդույթի համաձայն, շատ լավ են տրամադրված Հայաստանի նկատմամբ…
Եթե կարելի է այսպես ձեւակերպել, Ֆրանսիան Հայաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված այն երկրներից է, որը այդ քաղաքականությունը կրում է գրեթե անփոփոխ: Կովկասի եվրոպական բաժանումների ժամանակ, ինչպես Անտանտի դաշինքի տարիներին, 1-ին աշխարհամարտի ժամանակ, այնպես էլ հետագայում, նաեւ այսօր, երբ Եվրամիության եռյակը հսկողություն է իրականացնում մեր տարածաշրջանում, Վրաստանում՝ Գերմանիան է եվրանայողը, Ադրբեջանում՝ Մեծ Բրիտանիան, իսկ Հայաստանում՝ Ֆրանսիան: Դե Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն էլ միշտ փորձում են ամբողջին տիրել, ամբողջը վերահսկել՝ հակադրվելով միմյանց…
Ֆրանսիան նաեւ այն եվրոպական երկրներից է, որ ունենալով պատասխանատվություն (անգամ միայն անտարբերությունն է անպատասխանատվություն) Հայոց ցեղասպանության իրականացման հարցում, այնուամենայնիվ, փորձեց կոտորածների վերջին պահերին օգնության հասնել՝ փրկել հայ փախստականների ու գաղթականների մի հատվածի… Այնուհետեւ հնարավորություններ ընձեռեց, որպեսզի ձեւավորվող հայկական համայնքը կազմակերպվի, վերագտնի իրեն ու կայանա ինչպես ֆրանսիական, այնպես էլ հայկական ինքնությամբ: Ուստի՝ այս երկրում ընթացող նախագահական ընտրությունները պարբերաբար հետաքրքրում են նաեւ մեզ՝ հայերիս:
Հիշեցնենք, որ ընտրությունների 1-ին փուլն ավարտվել է եւ 2-րդ փուլը կորոշի հաղթողին: Ֆրանսիայում նախագահի պաշտոնի համար 11 թեկնածու էր գրանցվել, սակայն մնացին 2-ը՝ Ֆրանսիայի նախկին էկոնոմիկայի նախարար, «Առաջ» կուսակցության առաջնորդ Էմանուել Մակրոնը եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Եվրոպայում որպես ազգայնական գործիչ հայտնի Մարին Լը Պենը: Continue reading
Երեւանի ավագանու ընտրություն.- Ղալմաղալային պոպուլիզմի հետեւանքը… «Երեւանում լաչառությունը միշտ չհարգված պահվածք է եղել ու քաղաքականությունը բացարձակ կապ չունի դրա հետ»… «Դե եկեք ու համեմատեք – Երեւանը ղզիկ դրսեւորումներ մերժող քաղաք է»…
«Գիտեք, Երեւանում լաչառությունը միշտ չհարգված պահվածք է եղել: Ու քաղաքականությունը բացարձակ կապ չունի դրա հետ: Ղժժալը, մարդկանց անհարկի վիրավորելը համարում եմ չկայացած մարդու ոչ տղամարդկային կեցվածք: Երեւանը ղեկավարելու ամբիցիա ունեցող մարդը նախ պիտի կարողանա ինքն իրեն կառավարի, տիրապետի, արժանապատիվ հանդես գա: Կարեն Դեմիրճյանն էլ էր ընդդիմություն, Վազգեն Մանուկյանն էլ: Դե եկեք ու համեմատեք: Երեւանը ղզիկ դրսեւորումներ մերժող քաղաք է»:
«Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մասին այսպես է արտահայտվել Երեւանի ավագանու անդամի թեկնածու, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:
Համաձայն եմ, թե ոչ, կարեւոր չէ՝ այս նյութի քննարկման առարկան չլինելու առումով, բայց տեսակետ է ու գոյության իրավունք ունի այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի եւ ցանկացածի ասածը, տեսակետը, կարծիքը… Բայց, այնուամենայնիվ, մի բան չեմ կարող չհարցնել: Հնարավոր է չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը մի քիչ զուսպ պահվածք ունենա եւ ավելի շահի: Հապա ինչու՞ չի անում: Թե՞ իսկապես չի կարողանում եւ իրենը, ինչպես Լ. Իգիթյանն է ասել, «ղժժալն» է: Եթե այսպես է, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանը պոպուլիզմո՞վ է (ամբոխահաճություն) ուզում առաջատար լինել: Թեեւ պոպուլիզմում միշտ չէ, որ այդպիսի կեցվածքն «ուտվում» է: Եթե իր ասելով՝ հաղթելու է ու քաղաքապետ է դառնալու, էլի՞ այդպես գոռգոռացող կերպարով է լինելու: Չէ, բայց կարծես քաղաքապետ դառնալու հույսեր չունի, այլապես կհրաժարվեր պատգամավորական մանդատից… Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Միլեթյան իմաստաբանություն (Միլեթյան դպրոց) – Այստեղ հայկական մշակույթն ուներ ծանրակշիռ ներկայություն – Սա մի փորձ է՝ ցույց տալու, թե ինչ միջավայրի արդյունք է Միլեթյան (մ.թ.ա. 625-547) փիլիսոփայական դպրոցը…
Սա մի փորձ է՝ ցույց տալու, թե ինչ միջավայրի արդյունք է Միլեթյան (մ.թ.ա. 625-547) փիլիսոփայական դպրոցը։
Պատմական Մելիդ, Միլեթը ժամանակակից Մալաթիայից գտնվում է 7–8 կմ հարավ-արեւմուտք: Այժմ կոչվում է Էսքի Մալաթիա, հայտնի է նաեւ որպես Արսլանթեփե։
Ժամանակակից ակադեմիական միտքը փաստացիորեն ընդում է, որ պատմական որոշակի ժամանակաշրջանում Փոքր Ասիայում ծագել էր անհրաժեշտություն ներկայացնելու նյութական աշխարհի խնդիրները արեւապաշտական ծիսակրոնական համակարգից դուրս՝ որպես առանձին իմաստասիրություն։ Ակադեմիական ընդանրությունը նաեւ ընդունում է, որ մինչեւ Միլեթյան իմաստաբանական դպրոցի ի հայտ գալը Փոքր Ասիայում ձեւավորված էր Արեւապաշտություն՝ Helioaris բնապաշտական ամբողջական ուսմունքի հիմնադրույթը՝ կազմված երկու իրար հավասարակշռող հոգեւոր եւ նյութական մասերից, ջուր՝ առաքելականություն, կրակ՝ լուսավորչականություն, հող՝ բանախոսության, մետաղ՝ արիականություն, եթեր՝ բարեպաշտություն։ Հոգեւոր մաս-առաքելականություն, լուսավորչականություն, բանախոսության, արիականություն, բարեպաշտություն եւ նյութական մաս- ջուր, կրակ, հող, մետաղ, եթեր։ Ակնհայտ է նաեւ, որ Միլեթյան իմաստաբանական դպրոցի հիմնադիր Թալեսը եւ հետեւորդներ Անաքսիմանդրոսը եւ Անաքսիմենեսը անպայման ծանոթ պիտի լինեին Արեւապաշտություն՝ Helioarism բնապաշտական ուսմունքի եւ աշխարհաճանաչողական ընդհանրական իմաստաբանությանը։
Այդ է հաստատում նաեւ հունական Ծննդոցը՝ Քաոսը ծնեց Գեմերային, Գեմերան ծնեց Ուրանին (Նոյ), Ուրանը(Նոյը) ծնեց 12 ավագ տիտաներին՝ վեց արական եւ վեց իգական։ Վեց արական տիտաններից մեկը Հաբեթն էր կամ Իապետը։ Հաբեթ Իապետը ծնեց Պրոմեթեւսին, Պրոմեթեւսը ծնեց Դեվկալիոնին, Դեվկալիոնը՝ Էլլինին, Էլլինը՝ Կսուֆին, Կսուֆը Իոնին եւ Ախային: Այսպիսով, համաձայն հունական ավանդաբանության, Իոնը եւ Ախայը Հաբեթի հինգերորդ սերունդն են։ Իոնը Էգեյան ծովի Փոքր Ասիական ափեզրի բնակիչների նախահայրն է, իսկ Ախայը (լատ. Achaei) Պելոպոնեսում հիմնեց իր երկիրը ամենաբարձր լեռը` Այոս-Իլիաս։ Աքայացիներին առաջնորդում էր արքան, ում կոչում էին vanaka: Այդ կոչումը ուներ նաեւ Ագամեմնոնը։ Continue reading
Ոլորտ, որտեղ կարող ենք շռայլել.- Մեր անվտանգությունը եւս մեկ աստիճանով բարձրացնելու հնարավորություն… 25 հազար ՀԴՄ՝ դաշտը փակելու համար… Փողը ուզողին են տալիս… Տավուշում գարեջուր կարտադրեն…
Ոլորտ, որտեղ կարող ենք շռայլել.- Մեր անվտանգությունը եւս մեկ աստիճանով բարձրացնելու հնարավորություն
Վերջերս շատ է խոսվում Հայաստանում արեւային ֆոտովոլտային կայաններ կառուցելու մասին: Մեր երկրում ընդհանրապես արեւային էներգետիկան զարգացնելու մասին նախ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ապա ավելի ուշ՝ «Լուսանցք» շաբաթաթերթում մեկ անգամ չէ, որ գրել եմ: «ՀՀ»-ում այս թեմային անդրադարձել եմ դեռ այն տարիներին, երբ այդ մասին ոչ ոք չէր խոսում (օրվա հրամայականը չէր): Քայլ առ քայլ ներկայացրել եմ, թե ինչու է անհարժեշտ օգտագործել արեւային էներգետիկան, ինչպես է աշխարհն այն օգտագործում, արեւային էներգիայի ներուժի առումով ինչ առավելություններ ունենք մենք այն երկրներից, որոնք վաղուց արդեն ունեն արեւային կայաններ, մանրամասն անդրադարձել ենք երջանկահիշատակ գիտնական Պարիս Հերունու «Արեւ» ծրագրին (որ, սակայն, կիսատ մնաց, բայց պատճառներից խոսելը մեր այս նյութի քննարկման առարկան չէ) եւ, վերջապես, արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման հեռանկարին: Ի դեպ, առանց ավելորդ համեստության ասեմ, որ երբ «ՀՀ»-ում խոսում էի այդ մասին, ոլորտի զարգացման մասով էներգետիկայի նախարարությունում դեռ հավաքական տեղեկատվություն էլ չկար: Ինչեւէ, տարիներն անցան, անհրաժեշտությունը զգացին նաեւ մեր պատկան մարմինները, եւ գործադիրը նախորդ տարեվերջին հավանություն տվեց արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին: Ինչ-որ առումով սա նաեւ մեր հաղթանակն է (իբրեւ ապացույց՝ «ՀՀ»-ի այդ տարիների եւ իմ անձնական պահոցը): Continue reading
Եռատոն.- Մայիսյան հաղթական տոներ, որ տանում են դեպի Հայ Դատի ակունքներ… Մայիսյան տոները մեկնարկեցին հենց մայիսի 1-ից՝ Աշխատանքի եւ աշխատավոր մարդու տոնը նշելով…
Հայ Արիական Միաբանության (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհրդի) եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները այս տարի եւս՝ Եռատոնի օրերին հայտարարում են, որ հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է՝ անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որը մեր պայքարը պիտի ավարտի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ…
Սա կրկնում ենք հատկապես այս օրերին, երբ աշխարհի վերաբաժանման ալիքներն ավելի նկատելի են դառնում… Եվ մենք հիշում ու նշում ենք վերջին դարերում մեր նվաճած ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները, որպեսզի մեր նախնյաց ոգիների հետ ավելի խրոխտ գնանք դեպի Հայոց Բաղձանքը…
Շուշիի ազատագրումը իրապես բեկումնային էր ռազմական առումով, Արցախյան պատերազմում այն ամրագրեց մեր սերնդի հաղթական ուժը եւ ազատագրության կամքի վեհ զգացումը, հայոց պահանջատիրության կանչը: Շուշիի ազատագրումը Արցախի անկախությանը, դրանով էլ՝ մեր միացյալ հայրենիքի վերատիրմանը նոր լիցք հաղորդեց: Իսկ ամենակարեւորը՝ այս հաղթանակը ապահովեց Հայաստանի ու հայության անկախ եւ ինքնուրույն գործելու բնական իրավունքը ներկայիս աշխարհի երկրների ու ազգերի կողքին:
Ամեն տարի կրկնվելով, ասում ենք գրեթե նույն խոսքերը, սակայն դրանք էական են իրենց ազդեցությամբ, որը կրում ու կրելու ենք սերնդե սերունդ՝ մեր մեջ ամուր պահելով հայրենասիրության ոգին ու հայրենատիրության կանչը… Continue reading
Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 17 (450), մայիսի 5-11, 2017թ.
«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
* Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին, որոնք ստորեւ ներկայացնում ենք մասնակի.-
– Երեւանի ավագանու ընտրություն.- Ղալմաղալային պոպուլիզմի հետեւանքը…. – «Գիտեք, Երեւանում լա-չառությունը միշտ չհարգված պահվածք է եղել: Ու քաղաքականությունը բացարձակ կապ չունի դրա հետ: Ղժժալը, մարդկանց անհարկի վիրավորելը համարում եմ չկայացած մարդու ոչ տղամարդկային կեցվածք: Երեւանը ղեկավա-րելու ամբիցիա ունեցող մարդը նախ պիտի կարողանա ինքն իրեն կառավարի, տիրապետի, արժանապատիվ հան-դես գա: Կարեն Դեմիրճյանն էլ էր ընդդիմություն, Վազգեն Մանուկյանն էլ: Դե եկեք ու համեմատեք: Երեւանը ղզիկ դրսեւորումներ մերժող քաղաք է»,- այսպես է արտահայտվել Երեւանի ավագանու անդամի թեկնածու, ճարտարա-պետ Լեւոն Իգիթյանը…
– Ֆրանսիայի նախագահի ընտրություն.- Կձեւավորի՞ Ֆրանսիան ազգայնական Եվրոպա… – Մարին Լը Պենը մի քանի անգամ հայտարարել է Ֆրանսիան ԵՄ-ից հանելու ու «այն գեղեցիկ ու երջանիկ երկիր դարձնելու» ցան-կության մասին՝ նշելով, որ Եվրամիության կանոնները զրկում են անդամ երկրներին ինքնուրույնությունից եւ թելադրում են ընդհանուր կանոններ: Իսկ ըստ ազգայնական այս գործչի, դա թուլացնում է երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային:
Հիշեցնենք նաեւ, որ Մարին Լը Պենը, ինչպես Ֆրանսիայի նախագահի մյուս թեկնածուները, ավանդույթի համաձայն, շատ լավ են տրամադրված Հայաստանի նկատմամբ: Իսկ Արցախի հարցում ֆրանսուհին հայտնել է, որ «ցանկալի լուծումը կլինի Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին»…
– Կրկին անտեսվելու կամ շահելու ճանապարհին ենք.- Առաջնորդվենք աշխարհի վերաբաժանման մութ անկյունների բացահայտմամբ – Պետք է նաեւ դեմ լինել աշխարհի գաղտնի տերերի ոչ հայամետ ծրագրերին (Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ, …Մենք այլեւս իրավունք չունենք մեր ազգային շահերը նսեմացնել ամերիկյան ու եվրոպական բարգավաճման, ռուսական կամ մեկ այլ մեծապետականության, եղբայրական ու բարեկամական կեղծ գործընկերությունների, գաղտնի, թե բացահայտ բարեգործ հայակերների, աներեւույթ «300-ի կոմիտե»-ի, արհեստական ազգերի մոգոնված պետությունների պահպանման կամ նորերի ստեղծման, կեղծ ու կործանարար հարեւանասիրության… եւ նմանատիպ այլ խայծերի ու անպետքությունների համար)…
– Համաշխարհային փոփոխությունների շեմին մեր երկրի դռներն ավելի ամուր պիտի լինեն… – ՀԽ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ եւ ապրիլի 14-ին խնդրո առարկայի շուրջ անցկացվել է քննարկում, որը ղեկավարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Մասնակցել են նաեւ հայեցակարգի հեղինակ Հրայր Մելքոնյանն ու պաշտպանության նախարարի ավագ օգնական Աշոտ Բալասանյանը… Continue reading


