Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը (տեսանյութ)
- Իրազեկում. պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
- Իսկ երիտասարդները հիմա բլոտ խաղո՞ւմ են․ Փաշինյան (տեսանյութ)
- Մակրոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
- Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին․ ՆԳՆ
- ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը
- Պուտինը Կիևի առաջարկներն անվանել է էկզոտիկ և անընդունելի
- «Հայք» թիմը հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից․ ՀՖՖ
- ՔԿ երկու քննիչի ծեծի ենթարկելու գործով 3 անձ է ձերբակալվել
Daily Archives: May 20, 2017
Հիմա՝ Գրեյթ Բրիթը՞ն, թե՞ Գեյ Բրիթըն – Հայ երիտասարդները ցանկացան ճշտել Մեծ Բրիտանիայի իրական անունը – Հետաքրքիր է, որ այս օրերին Հայաստանում հենց բրիտանական դեսպանատունը հերթական այլասերվածության քարոզն արեց … ԼԳԲՏ եւ նման այլ պարտադրանքներ, որոնցից խուսափել եւ միշտ պիտի խուսափի հայությունը…
Նախ նշենք, որ համասեռամոլության նկատմամբ բացասական վերաբերմունքով Հայաստանը առաջատարն է Եվրոպայի 18 երկրների մեջ: Ամերիկյան Pew Research Center կազմակերպության հետազոտության համաձայն՝ կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի 18 երկրների մեջ համասեռամոլության նկատմամբ քաղաքացիների բացասական վերաբերմունքով Հայաստանը առաջատարն է։
ՀՀ քաղաքացիների 98%-ը արտահայտվել են համասեռամոլության դեմ եւ նշել են, որ այն պետք է մերժվի հայ հասարակության կողմից։ Համասեռամոլության նկատմամբ իր բացասական վերաբերմունքով 2-րդ տեղում է Մոլդովան (91%), իսկ 3-րդ տեղում՝ Վրաստանը (90%): Ռուսաստանում համասեռամոլությանը բացասական են վերաբերվում քաղաքացիների 85%-ը:
Փաստորեն, տարիներ շարունակ ինչքան էլ փորձեցին Հայաստանում համասեռականությունը, բազմասեռությունը, սեռամոլագարական այլ դրսեւորումները դարձնել հասարակական պահանջ՝ չստացվեց: Եվրա-ամերիկյան բոլոր դրամաշնորհները ջուրն են ընկել, ինչքան էլ դրամաշնորհակեր հ/կ-ներն ու տարաբնույթ անձինք կաշառվեցին ու քարոզեցին:
Հայը եղել ու մնում է բնապաշտ մարդատեսակ եւ հետեւորդը աստվածակերպ այդ մարդատեսակի: Հայը ավանդույթի ու ժամանակակից կյանքի համադրության կողմնակիցն է, ոչ թե՝ հակադրության, ավելին՝ այլասերման:
Հետաքրքիր է, որ հենց այս օրերին էլ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հերթական մի այլասերվածության քարոզն արեց… Հետո էլ բացատրեց, թե ինչու է ԼԳԲՏ դրոշ բարձրացրել: Մեծ Բրիտանիան այն եվրոպական երկրներից է, որ միշտ հակահայկականությունն ավելի մեծ տեղ է ունեցել, քան հայասիրությունը: Այս երկիրը միշտ աջակից է եղել մեր թշնամիներին (նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ), բացառապես իր ռազմա-տնտեսական գործերը հաջողելու նպատակով: Դրա համար բարոյականությունը, հոգեւոր ու ավանդական երեւույթները խորթ են այս երկրի տերերին: Եվ դա շարունակական երեւույթ է:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում բացատրել է, թե ինչու է իր երկրի ու ԵՄ դրոշների կողքին բարձրացել ԼԳԲՏ համայնքի դրոշը. «Երեւանում Բրիտանիայի դեսպանատունը խթանում է հանդուրժողականությունը եւ խտրականության բացառումը: Մարդու իրավունքները համընդհանուր են եւ հավասարապես կիրառելի են բոլորի համար, առանց որեւէ տարբերությունների»:
Հիշեցնենք, որ այդ օրը՝ մայիսի 17-ը, հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի եւ բիֆոբիայի պայքարի միջազգային օրն է։ Continue reading
Ուշքի կգա՞ իսլամացող Եվրոպան – Եվրոպա-Թուրքիա հակամարտությունը հետզհետե սրվում է եւ սկսում ստանալ նաեւ կրոնական ուղղություն: Եվրամիության երկրների ղեկավարները վերջերս հանդիպել են Վատիկանում – Թուրքիան ամենամեծ խոչընդոտն է այդ ճանապարհին… Թուրքիան կորցնում է – այս երկիր գնացողները կարող է էլ չվերադառնան…
Ուշքի կգա՞ իսլամացող Եվրոպան
Եվրոպա-Թուրքիա հակամարտությունը հետզհետե սրվում է եւ սկսում ստանալ նաեւ կրոնական ուղղություն: Եվրամիության երկրների ղեկավարները վերջերս հանդիպել են Վատիկանում: Հռոմի Պապի նստավայրը հաստատ ԵՄ անդամության համար չի դարձել հավաքատեղի, ուստի պետք է պնդենք, ինչպես մեր նախորդ հրապարակումներում, որ խաչակիր դաշինքն ի վերջո ոտքի է կանգնելու: Թուրքիան, փաստորեն, այդ ճանապարհի ամենամեծ խոչընդոտն է: Փորձ արվեց այդ խոչընդոտը ուժեղացնել, եվրոպական միակ իսլամական երկրին՝ Ալբանիային ավելացան եւս երկուսը՝ Բոսնիա-Հերցեգովինան ու Կոսովոն, սակայն «խաչակրաց արշավանքի» ճանապարհին այդ երկրները չեն կարող դիմակայել…
Այստեղ պիտի հիշեցնենք «Լուսանցք»-ի նախկին հոդվածները՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, ապաեւ՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի Հայաստան պետական այցերը, որոնք եւս կապվում են աշխարհա-քաղաքական փոփոխությունների եւ աշխարհի հերթական վերաձեւման հետ: Էկումենիկ ելույթներում Հռոմի Պապը եւս պահպանում է հոգեւոր-քաղաքական այն գիծը, ինչը պիտի հանգեցնի փոփոխությունների, այն նկատվեց նաեւ վերջին էկումենիկ համաժողովի ընթացքում: Քրիստոնյա աշխարհը ինչ-որ լուրջ բանի է նախապատրաստվում…
Նախորդ տարի նաեւ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» ծրագիրը կյանքի կոչվեց, որն առավելապես եկեղեցական է դեռ, քանզի հայկական բոլոր գաղթօջախներում հիմնականում գործում է Հայաստանյայց առաքելական եկեղեցին: Սա եւս նախապատրաստական փուլի պես մի բան էր: Օրերս Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա՝ Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը անցկացնելու համար: Նախորդ տարի Արեւմուտքի երկրների եկեղեցական համահավաք եղավ, այս տարի՝ Ռուսաստանում նման մի բան կատարվեց: Մոսկվայում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովներն անդրադառնալու են նաեւ Պոլսո հայոց պատրիարքարանի խնդիրներին, որոնց նույնպես խառնվել են թուրքերը: Մայր Աթոռը ճանաչում է միմիայն Գարեգին Սրբազան Բեկչյանին՝ որպես Պոլսո հայոց պատրիարքարանի ընտրված տեղապահ, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը ստիպում է, որ Արամ Աթեշյանը մնա այդ տեղում: Continue reading
Խորհրդարանական Հայաստան – Ժամացույցն աշխատեց ներքաղաքական խմորումներով… Նոր պայմաններում կայացավ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստը: -Այն տեղի ունեցավ խորհրդարանական Հայաստանի կարգավիճակի անցած՝ նոր վարչա-քաղաքական պայմաններում…
Երեկ նոր պայմաններում կայացավ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստը: Այն տեղի ունեցավ խորհրդարանական Հայաստանի կարգավիճակի անցած՝ նոր վարչա-քաղաքական պայմաններում: Խորհրդարանական Հայաստանի համար, ի տարբերություն՝ նախկին կիսանախագահականի, Ազգային Ժողովն այն բարձրագույն մարմինն է, որն ընտրում է երկրի առաջին դեմքին: Նորացված Սահմանադրությամբ՝ դա երկրի վարչապետն է:
Իհարկե, այս ամենը որպես պատմա-քաղաքական նորույթ, պետք է արձանագրել, ինչը թույլ կտա հետագայում դիտարկել նախկին եւ ներկա պետական համակարգերի լավ ու վատ կողմերը, համակարգը շտկումների ենթարկելու կամ վերափոխելու մտադրությունները: Հիշեցնենք, որ «Լուսանցք»-ը մասամբ կողմ էր Հայ Արիական Միաբանության առաջարկած՝ սահմանադրական բարեփոխումներին, որտեղ կենտրոնաձիգ նախագահական համակարգ էր առաջարկված՝ ամբողջովին նոր Սահմանադրությամբ, որը կոչվում էր Ազգային Սահմանադրություն: Սա էլ էր փոփոխման ենթակա, երբ պատրաստ լիներ Համազգային Սահմանադրությունը եւ հաստատվեր համահայկական քվեարկությամբ:
ԱԺ անդրանիկ նիստը մայիսի 18-ին կայացնելու մասին խոսվել էր այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանում՝ 2017թ. ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի վերաբերյալ մերժողական որոշումը հրապարակվեց: Ելնելով գործի քննության արդյունքներից՝ ՍԴ-ն որոշեց ԿԸՀ-ի 2017թ. ապրիլի 9-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը թողնել ուժի մեջ: Այնուհետեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց այն քաղաքացիների անունները, ովքեր պիտի ստանային պատգամավորի մանդատներ: ՀՀ կառավարության ընդունելությունների տանը նա նորընտիր պատգամավորներին հանձնեց պատգամավորական մանդատները:
Այսպիսով, նորընտիր խորհրդարանն ունի 105 պատգամավոր՝ 58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք» դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից:
Նշենք, որ ԱԺ-ում 105 պատգամավորից 18-ը կանայք են, 4-ը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Continue reading
Համահայկական Երեւան – Մայրաքաղաք՝ առանց իմ ու քոնի… Երեւանը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն է, այլ այսօրվա մեր երկրի բնակչության մոտ կեսն ապրում կամ գործում է մայրաքաղաքում – Իրականում Երեւանի քաղաքապետը կարող է փաստացի համարվել Հայաստանի փոխնախագահը՝ առանց չափազանցության…
Երեւանի ավագանու ընտրություններն անցան համեմատաբար հանգիստ եւ ոչ այնքան մարդաշատ պայմաններում: Իհարկե, կարճ ժամանակ առաջ անցկացված խորհրդարանական ընտրություններն ավելի կարեւոր էին համարվել քաղաքական ուժերի կողմից, հատկապես, որ Հայաստանը դարձել է խորհրդարանական երկիր, քան մայրաքաղաքի ավագանու ընտրությունը:
Բայց դա ճիշտ չէ, Երեւանը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն է, այլ այսօրվա մեր երկրի բնակչության մոտ կեսը ապրում կամ գործում է Երեւանում: Այսինքն՝ իրականում Երեւանի քաղաքապետը կարող է փաստացի համարվել Հայաստանի փոխնախագահը՝ առանց չափազանցության:
Մինչեւ ավագանու ընտրության որոշակի մանրամասների անդրադառնալը, նշենք, որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը ամփոփել է բոլոր 474 տեղամասերի նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է 70 հազար 731 քվե կամ 21,00%, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 26 հազար 109 քվե կամ 7,75% եւ «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն՝ 240 հազար 036 քվե կամ 71,25%:
Հիշեցնենք, որ «Ելք»-ի կողմից քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի»-ի կողմից՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ-ի կողմից՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նախնական տվյալներով, Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է՝ 345 հազար 226 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 40,99%-ը:
Հիշեցնենք, որ Երեւանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 842 հազար 151:
Անճշտությունների գումային չափը՝ 46: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 8259: Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը՝ 842 հազար 147: Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 4: Continue reading
Ավագանին կաշխատի Երեւանը սիրելու եւ սիրել տալու համար – Երեւանի գործող քաղաքապետ եւ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյան ուղերձը… Սերժ Սարգսյանը հիմնարար փոփոխությունների կգնա միայն 2018-ի նախագահական ընտրություններից հետո… ԵԽ դիտորդները նկատեցին եւ նորարարությունները եւ ընտրախախտումները…
Ավագանին կաշխատի Երեւանը սիրելու եւ սիրել տալու համար
Երեւանի գործող քաղաքապետ եւ ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը ընտրությունները գնահատել է արդար եւ թափանցիկ եւ ուղերձ է հղել ընտրություններից հետո.
«Երեւանը սիրողների համար չկա իմը եւ քոնը.
Երեւանի ավագանու ընտրություններն ավարտված են, ու այսօր իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ ընտրություններին մասնակցելու համար: Շնորհակալ եմ, որ ձեր քվեով վերահաստատեցիք, որ Երեւանի զարգացման շարունակականությունն այլընտրանք չունի, ինչը թե՛ պատիվ է եւ թե՛ մեծ պատասխանատվություն ու պարտավորվածություն՝ առաջիկա 5 տարիներին շարունակելու օր ու գիշեր աշխատել եւ, Հանու՛ն Երեւանի ու երեւանցու, կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք ձեզ:
Շնորհակալ եմ նաեւ ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, բոլոր դիտորդներին, ընտրական գործընթացի բնականոն ընթացքն ու օրինականությունը ապահոված բոլոր մարմիններին, ինչպես նաեւ նախընտրական քարոզարշավն ու ընտրական բուն գործընթացը լուսաբանած բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին: Շնորհակալ եմ նաեւ մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր, մասնակցելով ընտրություններին, իրենց նախապատվությունը տվել էին մեր մրցակիցների նախընտրական ծրագրերին: Անկախ նրանից, թե որ թիմի տեսլականին եք տվել ձեր նախապատվությունը, համոզված եմ, սիրելի համաքաղաքացիներ, որ բոլորիս նպատակը միայն մեկն է. հետզհետե լուծելով մայրաքաղաքում դեռեւս առկա խնդիրները՝ Երեւանը դարձնել ավելի բարեկարգ ու հարմարավետ եւ ավելի լավը: Continue reading
Հայաստանին վերաբերող ոչ հայաստանյան ընտրություններ – Մեր արտաքին քաղաքականությունում քիչ դեր չի կատարում այն հանգամանքը, թե որ երկրի իշխանություններն ու ժողովուրդը ինչպես են վերաբերում Հայաստանին, հայության խնդիրներին ու նպատակներին…
Մեր արտաքին քաղաքականությունում քիչ դեր չի կատարում այն հանգամանքը, թե որ երկրի իշխանություններն ու ժողովուրդը ինչպես են վերաբերում Հայաստանին, հայության խնդիրներին ու նպատակներին: Սրանք մշտապես փոխլրացնող ու փոխհարաբերություններ կերտող իրողություններ են:
Այս առումով մեր բախտը ցայսօր չի բերել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի առումով, սակայն, եթե առաջին երկուսը խրոնիկ հակահայեր են (թշնամու դեպքում այդպես էլ պիտի լիներ. մեր տարածքների վրա են մեզ հարեւան դարձել), Վրաստանը կարող է որոշակիորեն փոխվել: Ըստ իրավիճակային քաղաքականության, ինչպես հիմա, երբ Եվրոպան կարիք է զգում Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Բուլղարիա կամ Ռումիանիա ճանապարհով նավթ, գազ, կենցաղային եւ այլ ապրանքներ, գյուղմթերքներ եւ այլն հասցնելու համար…
Այսօր մեզ բարեկամորեն տրամադրված եվրոպական երկու հզոր երկրներում եւս ընտրություններ եղան: Ֆրանսիայում նախագահ ընտրվեց՝ Էմանուել Մակրոնը, Գերմանիայում՝ ՏԻմ ընտրություններ էին, որտեղ, փաստորեն իր դիրքերն ամրապնդեց կանցլեր Անգելա Մերկելը, ինչը ներկա միջազգային իրավիճակում ձեռնտու է Հայաստանին: Ֆրանսիայի դեպքում հարմար էին գրեթե բոլոր նախագահի թեկնածուները, սակայն ստորեւ դեռ կանդրադառնանք այդ երկրի նորընտիր նախագահին: Continue reading
Արժանապատվության խնդիր կա՛ – Մոսկվան իր ոճրագործին փրկում է հայերի բանտային դատից… Հայասպան Վալերի Պերմյակովի փոխանցումը Ռուսաստան իրականացվել է 2017թ. մայիսի 18-ին – մարդասպանն իր երկրում է ամբողջապես կրելու իր պատիժը…
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016թ. օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վալերի Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 2017թ. մայիսի 18-ին:
ՌԴ իրավասու մարմինների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վալերի Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարություն էր ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու եւ Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին:
ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
Միջազգային պայմանագրեր, օրենքներ, սահմանված կարգ, բլա…, բլա…, ու վիրավորվում է արժանապատվությունդ: Continue reading
Աղբային խնդիր սրանից ազատվելու համար՝ միայն տուգանք – Սա է հասարակությանը կրթելու լավագույն ձեւը… Մինչեւ բարոյախոսությունը հանրության վրա ազդի, երկրում այլեւս աղբազատ տեղ չի մնա – տուգանքը կստիպի, որ բարոյախոսությունը շատ արագ տեղ հասնի…
Մենք մեր երկիրը աղբ ենք դարձրել: Բառի ուղիղ իմաստով: Որտեղ հարմար ենք գտնում, աղբանոց ենք սարքում՝ մեծ ու փոքր տարածքներում, հարթ վայրերում ու սարալանջերին, գետաբերաններին ու լճափերին: Քանի որ գրավոր խոսքում մշտապես կիրթ եմ, ավելորդություն թույլ չտալու համար պարզապես արձանագրեմ, որ հասարակությանը կրթելու լավագույն ձեւը տուգանքն է: Ի վերջո վարչական իրավախախոտւմների մասին օրենսգրքով սահմանված է դա: Հենց տուգանվեց, միանգամից «բարեկիրթ» կդառնա: Այլապես մինչեւ բարոյախոսությունը հանրության վրա ազդի, երկրում այլեւս աղբազատ տեղ չի մնա: Տուգանքը կստիպի, որ բարոյախոսությունը շատ արագ տեղ հասնի:
Չնայած, բարոյախոսությունն էլ պիտի ճիշտ ձեւով արվի: Լինում են ակցիաներ, ցուցադրանքներ զանազան. աղբ թափողի հետեւից իր թափածը հավաքիր, նա կամաչի: Անկեղծ ասած՝ դաստիարակության այս մեթոդը չեմ ընդունում, այն կեղծ մեթոդ է: Նախ՝ թափողը չի ամաչի: Եվ հետո՝ հանրության գերակշիռ մասը կեղտոտում է քաղաքը, եւ եթե ես բոլորի հետեւից հավաքեմ, ուրեմն աշխատանքս պիտի փոխեմ ու գնամ «Սանիթեքում» աշխատեմ, որպեսզի նաեւ վճարվեմ դրա համար:
Աղբ թափողը (ոչ սահմանված վայրում) չի ամաչելու, ծիծաղելու է հավաքողի վրա: Հավաքողը թե ես լինեմ, այդ ծիծաղի համար մի լավ քոթակելու եմ: Ի՞նչ է անելու աղբ թափողը: Քոթակն ուտելուց հետո աղբը բերանից է թափելու ու սկսելու է հայհոյել: Այս անգամ էլ այնպես եմ քոթակելու, որ էլ բերան չի մնալու, որ աղբ հավաքվի: Ի՞նչ ստացվեց: Աղբ թափող խոզի համար խնդիր եմ ունենալու ոստիկանության հետ:
Այլ տարբերակներ էլ, իհարկե, կարող են լինել: Բայց սա էլ է տարբերակ՝ ցույց տալու կեղծ բարոյախոսության, քաղաքավարության վնասները: Ուրեմն՝ որպեսզի ոչ խոզի բերանը ջարդվի, ոչ ջարդողը ոստիկանությունում հայտնվի, տուգանքի տարբերակը լավագույն եւ օրինական միջոցն է: Ամեն աղբ թափողի ձեռքը կարելի՞ է բռնել: Իհարկե, կարելի է: Դրա մեխանիզմներն էլ կան, եւ այդ մեխանիզմները առաջարկելու համար համապատասխան կառույցներ կան: Ծավալվել չեմ ուզում, քանզի քննարկման խնդրո առարկան դա չէ: Continue reading
Մեր փոստից.- Կարոտի խոհեր առ Մեծ Հայք… Հայ կնոջից՝ հայ տղամարդուն… Մեր կրոնը՝ համահայկականություն… Կգա՛ ժամանակը (Խաժականուշ Նավոյան, ԱՄՆ, Միսսիսիպիի համալսարան, ուսանում է մաթեմատիկա)…
Հայ կնոջից՝ հայ տղամարդուն
Կան աղքատ հայ տղամարդիկ: Բայց որ նաեւ հպարտ են:
Մի՛ խեղճացիր: Մենք չենք ուզում քո նյութականը, քո փողը, առեւտրականի ու գիտնականի ճարպկությունը, հնարամտությունն ու խելքը: Մենք ուզում ենք քո հանդուրժողականությունը, կարեւորն անկարեւորից զանազանելու ընդունակությունը, համախմբվելու, կազմակերպվելու թագապետական շնորհը, բանավեճի արվեստում հնարքներով չտարվելու հակումը:
Մենք ուզում ենք, որ հետ վերցնես քեզնից խլված քո զենքը (ինչպես անում ես արդեն) ու փոխանակես այն քո մյուս հմտությունների հետ, եւ քեզ երկրորդես՝ միավորվելով գաղափարի շուրջ, կազմակերպես քո ազգակիցներին, որովհետեւ ոչինչ աշխարհում այնքան կարեւոր չէ, որ քեզ բաժանի նրանցից, նույնիսկ քո կարծիքը: Եղիր ընդհուպ մինչեւ անշունչ առարկա՝ առանց կարծիքի, ու մի փայլիր քո մտքի գեղեցկությամբ, հիացիր նրանց մտքով:
Իսկ գաղափարը կրոնի վերածված մեր ազգությունն է:
Հայկականությա՛ն կրոնի:
Եթե բոլորս սա ենք ուզում, ապա կարեւոր չէ՝ ով ինչպես է սա պատկերացնում:
Մենք ուզում ենք, որ դու կռվես՝ ուղղակի ու հստակ, առանց որեւէ գեղեցիկ, բացառիկ ու ինքնատիպ տրամաբանվածության, իսկ հետո՝ նստիր մեր ուսերին ու ոչինչ մի արա:
Մեկ անգամ կռվիր, ու տասը տարի ոչինչ մի արա: Այնպիսի արշալույս կբացվի, որ մինչեւ մեռնելներս կաշխատենք առանց հանգստի:
Եթե աշխատելու ենք Մեծ Հայքում ու Մեծ Հայքի համար: Continue reading
Հրաձգության զարգացումը՝ հրամայական – (2) – Հանրակրթական դպրոցների 8-րդ եւ 9-րդ դասարաններում պետք է ուսուցանվեն կրակելու հիմունքներ, հրազենի կառուցվածքը, զենքի օգտագործման եւ հրաձգարանների շահագործման անվտանգության կանոններ…
Սկիզբը՝ թիվ՝ 18-ում
http://www.hayary.org/wph/?p=6277 – Հայաստանում դրանք անվճար ու վճարովի կգործեն.- Հրաձգության մարզաձեւի զարգացումը՝ օրախնդիր (1)… Ըստ այդմ, Երեւանում եւ մարզերում 2018-2024թթ. (անհրաժեշտության պարագայում՝ շարունակաբար) ուսուցողական-մարզումային հրաձգարաններ կկառուցվեն, որոնք կգործեն անվճար հիմունքներով…
Այն որ հրաձգություն մարզաձեւը մեր երկրում պետք է մասսայականացնել, հասկանալի պատճառներ ունի: Որ այս մարզաձեւի լեզուն մենք լավ ենք հասկանում, անհերքելի է. Հայաստանի հրաձիգները միշտ մեդալներ են նվաճել միջազգային մրցասպարեզներում ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային ժամանակաշրջանում: Օրինակ, ատրճանակ մրցաձեւում Խորհրդային Միության չեմպիոն ունենք՝ Կարլեն Բոստանջյանը (1961թ.-ին): 1971թ. Գագիկ Զոհրաբյանը հրացան մրցաձեւում է նվաճել ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոնի կոչումը, իսկ 1972 եւ 1974 թվականներին դարձել է Խորհրդային Միության չեմպիոն: Խորհրդային տարիներին Զինաիդա Սիմոնյանը ատրճանակ մրցաձեւում դարձել է աշխարհի քառակի, Եվրոպայի 16-ակի չեմպիոն եւ 60-ից ավել ռեկորդների հեղինակ: Հետխորհրդային շրջանում՝ արդեն 1992թ. Բարսելոնի օլիմպիական խաղերում աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Հրաչյա Պետիկյանը փոքր տրամաչափի հրացան 50 մ վարժաձեւում նվաճում է հրաձգություն մարզաձեւում առայժմ միակ օլիմպիական ոսկին:
Շարունակել կարող ենք, բայց մեր խնդիրը թվարկումը չէ, այլ հասկանալը, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ մարզաձեւը մասսայականացնելու համար, երբ գործող հրաձգարանները ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, երբ սահմանամերձ շրջաններում հրաձգարաններ չկան, երբ եղած հրաձգարանները վերանորոգման կարիք ունեն եւ զինամթերքով ապահովվելու անհրաժեշտություն: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլ. Առաջատարի հետապնդումը շարունակվում է… Արցախի ֆուտբոլի վետերանները՝ մրցաշարի հաղթող… Շարք՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եւ Հենրիխ Մխիթարյանի մասին… Հայ մարզիկները ձյուդոյի, սամբոյի ուշու-ի մրցաշարերում… Ըմբշամարտիկների, հեծանվորդների, գեղասահորդների, հրաձիգների եւ այլ մրցաշարերի մասին…
Առաջատարի հետապնդումը շարունակվում է
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ փուլի վերջին խաղում «Շիրակ»-ը նվազագույն հաշվով առավելության հասավ «Բանանց»-ի նկատմամբ։ Միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Սոլոմոն Իմե Ուդոն։
«Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկ»-ին: Առաջատարի համար անսպասելի խաղ սկսվեց, բայց կարողացավ խուսափել պարտությունից… 1-ին խաղակեսում հյուրերը անսպասելի առաջ անցան, ինչը ամրապնդեցին 2-րդ խաղակեսում: Չնայած առաջինն աչքի ընկան Աբրահամ Խաշմանյանի սաները (13-րդ րոպե), հյուրերի սխալից հետո Միհրան Մանասյանը հարվածային դիրք է դուրս եկել, բայց փոխանցել է Զավեն Բադոյանին, ով էլ գրավել է անպաշտպան դարպասը: Բայց խաղային 11 րոպեների ընթացքում «Փյունիկ»-ը 3 գնդակով է պատասխանել: 1-ին կեսի վերջնամասում աչքի են ընկել Արթուր Քարտաշյանն (37) ու Վարդան Պողոսյանը (38), իսկ 2-րդ կեսի սկզբում՝ Նարեկ Ասլանյանը (48)՝ 3:1: Միայն դրանից հետո Հայաստանի չեմպիոնները սթափվել են ու փրկել հանդիպումը, 2 գոլի հեղինակ է դարձել Արտակ Դաշյանը, ով նախ եզրափակել է Արթուր Եդիգարյանի փոխանցումը, իսկ քիչ անց հստակորեն իրացրել է Լեսթեր Պելտիերի վաստակած 11-մետրանոցը: «Ալաշկերտ»-ի սայթաքումից օգտվել է «Գանձասար-Կապան»-ը, որը հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության է մատնել վերջերս թափ հավաքած «Արարատ»-ին:
Այս հանդիպումներից հետո «Ալաշկերտ»-ը 55 միավորով շարունակում է զբաղեցնել 1-ին տեղը, «Գանձասարն» ունի 52 միավոր եւ կրկին լրջորեն հավակնում է չեմպիոնի կոչմանը: «Շիրակ»-ը 49 միավորով 3-րդ տեղում է, Փյունիկ»-ը 38 միավորով 4-րդն է: «Բանանց»-ը 21 միավորով՝ 5-րդ տեղում է։, իսկ «Արարատ»-ը 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հ.Գ. – «Ալաշկերտ»-ը եւս մեկ քայլով մոտեցավ ոսկե մեդալներին – Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացել է 28-րդ փուլի առաջին հանդիպումը: Հանրապետության չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ ջախջախեց նախավերջին տեղում գտնվող «Բանանց»-ին: Բոլոր գոլերը գրանցվեցին 2-րդ խաղակեսում: Այդպիսով, ալաշկերտցիները վաստակեցին 58 միավոր եւ ավելի ամրապնդեցին իրենց դիրքը առաջին հորիզոնականում: 2-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ն այժմ առաջատարին զիջում է 6 միավորով:
Կկայանան փուլի մնացած 2 հանդիպումները, որտեղ «Արարատ»-ը սեփական դաշտում կհանդիպի «Շիրակ»-ին, ապա «Գանձասար-Կապան»-ը ուժերը կչափի «Փյունիկ»-ի հետ:
Հ.Գ. – «Արարատ»-ը տանը զիջեց «Շիրակ»-ին – Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 28-րդ փուլում հարաբերությունները պարզեցին հանրապետության ամենահին 2 ակումբները: Երեւանի «Արարատ»-ը սեփական դաշտում ընդունեց Գյունրիի «Շիրակ»-ին: Արարատցիները չնայած սկզբում 3 գոլ բաց թողեցին, սակայն մինչեւ վերջ պայքարեցին եւ փորձեցին միավոր վաստակել: Հյուրերը, սակայն, ուժեղ գտնվեցին եւ կարողացան պահպանել հաղթական հաշիվը՝ 3:2: Շիրակցիները վաստակեցին 52 միավոր եւ հավասարվեցին 2-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապան»-ին: «Արարատը» 22-րդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:
Արցախի ֆուտբոլի վետերանները՝ մրցաշարի հաղթող
Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված՝ այդ երկրի Գագրա քաղաքում մայիսի 10-ին մեկնարկած ֆուտբոլի վետերանների 6-րդ միջազգային մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը հաղթանակներ է գրանցել: Կիսաեզրափակիչ խաղում Արցախի թիմը հանդիպել է Սոչիի (Ռուսաստան) թիմի հետ եւ վստահ հաղթել՝ 3:0 հաշվով: Եզրափակիչ հանդիպումը, որտեղ Արցախի մրցակիցը Պյատիգորսկի թիմն էր, որին հաղթեցին 2:0 հաշվով:
Անցած տարի ֆուտբոլի վետերանների 5-րդ մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել էր 2-րդ պատվավոր տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի եւ գավաթի: Այս տարվա մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Լեւոն Մկրտչյանը, լավագույն հարձակվող՝ Արսեն Սարկիսյանը (9 գոլ) եւ լավագույն դարպասապահ Ալեքսանդր Մելքումյանը: Մրցաշարին մասնակցում էր 9 թիմ՝ Արցախից, Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերից։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ամենաուրախ ֆուտբոլիստը Հենրիխն է
Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի թիմակիցներ Ջեսի Լինգարդի ու Անդեր Էրերանի հետ հյուրընկալվել է «Ամեն ինչ, բացի ֆուտբոլից» հաղորդաշարին:
Հաղորդավարը հարց է ուղղել 3 ֆուտբոլիստներին, թե ո՞վ է թիմի ամենաուրախ ֆուտբոլիստը, Էրերան պատասխանել է՝ Լինգարդը, իսկ Լինգարդի խոսքով ամենաուրախը Մխիթարյանն է: Մխիթարյանն էլ պատասխանել է. «Ես ինքս» եւ ծիծաղով հավելել, որ իր պատասխանը ճիշտ է։ Մյուս հարցին, թե ով է ամենանորաձեւ խաղացողը, նրանք պատասխանել են՝ Պոլ Պոգբան: Continue reading
Հայկական խոհանոց – Դդմիկով տոլմա… Մշակութային ու Եվրատեսիլյան լուրեր… «Այս մրցույթն ունի մեծ թվով գեյ երկրպագուներ, ովքեր սիրում են բեմում տեսնել իսկական դիվաների» – Եվրատեսիլի բեմում նաեւ տաբատ են իջեցնում… Արծվիկը Եվրատեսիլում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության www.hayary.org-կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…
Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Դդմիկով տոլմա
Բաղադրությունը – Դդմիկ՝ միջին չափի – 10 հատ, բրինձ – 70 գրամի չափով, գլուխ սոխ – 2 հատ, գազար – 0.5 կգ, կանաչեղեն՝ ըստ ճաշակի, ցանկալի է՝ կանաչ սոխ, սամիթ, համեմ, տոմատի մածուկ – 2 գդալ:
Պատրաստման եղանակը – Յուրաքանչյուր դդմիկը բաժանել 3-ական կտորի, փորել, տապակել բուսայուղով:
Բրինձը կիսախաշել: Սոխը կտրատել, գազարը քերել, երկուսն էլ տապակել, այնուհետեւ ավելացնել բրնձին: Ավելացնել կտրատած կանաչեղենը եւ տոմատի մածուկը: Խառնել, զանգվածը լցնել դդմիկների մեջ:
Դրանք շարել թավայում, ավելացնել 0.5 բաժակ ջուր եւ եփել՝ մինչեւ պատրաստ լինելը: Ուտելիս ավելացնել մածուն՝ սխտորով կամ թթվասեր: Անուշ լինի:
Մաեստրո Չեքիջյանը Ստամբուլում պարգևատրվել է Օրմանյանի ոսկե շքանշանով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի բազմաթիվ պարգեւների թիվն ավելացել է եւս մեկով: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, մաեստրոն, որն իր ծննդյան 90-ամյակի կապակցությամբ հրավիրված է ծննդավայր՝ Ստամբուլ, Պոլսի Պատրիարքարանի Վարդանաց դպրաց դաս երգչախմբի նախագահ Ծ.Վրդ Թաթուլ Անուշավանի կողմից Սուրբ Վարդանանց եկեղեցում պարգեւատրվել է Մաղաքիա Պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշանով:
Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում: 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1953 թ. Փարիզի «Էկոլ-Նորմալը», որտեղ պարապել է Ֆուրնեի մոտ, իսկ 1961 թվականին՝ Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1946-1960 թթ. (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-1961 թթ. Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը։ Continue reading


