Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Օգոստոսի 23-ին ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին (տեսանյութ)
- Այս օրն էր. Րաֆֆի Հովհաննիսյան
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
- Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը (տեսանյութ)
- Իրազեկում. պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
- Իսկ երիտասարդները հիմա բլոտ խաղո՞ւմ են․ Փաշինյան (տեսանյութ)
- Մակրոնն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
- Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին․ ՆԳՆ
- ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը
Daily Archives: June 3, 2017
Հայապահպանության նախարարության տեսլականը – Սա իրականում Համահայկական նախարարության ստեղծման փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
Դեռ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք Հայ Արիական Միաբանությունը հարց էր բարձրացրել Հայապահպանության նախարարություն ստեղծելու համար, որը բազմաշերտ հնարավորություններ պիտի ունենար, ինչը թույլ կտար զբաղվել ազգային եւ համազգային կարեւորագույն խնդիրներով: Սա իրականում Համահայկական նախարարության ստեղծման մի փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը:
Հատկապես մեր պետականության պաշտպանվածության առումով կային ծրագրեր, քանզի աշխարհի ավելի քան 100 երկրներում հայերն են ապրում եւ նրանց պաշտպանությամբ կարելի է լուծել նաեւ մեր երկրի պաշտպանվածության խնդիրը: Հայկական համայնքներն ու եկեղեցիները կարող են ավելի աննկատ հարցեր լուծել, քան մեր դեսպանատներն ու դիվանագետները, որ միշտ հսկողության տակ են: Continue reading
Հայոց լեզվի դեմ որեւէ քայլ դավաճանական կդիտարկվի – Ամեն անգամ, երբ պետականորեն երկլեզվության խնդիր է դրվում կամ լեզվի պետական տեսչությանը սահմանափակումների են ենթարկում՝ սպասում ենք, որ Հայաստանի անվանափոխության հարց էլ առաջ կգա… Լեզվաքաղաքականությունը լեզվամտածողության հետեւանք է…
Ամեն անգամ, երբ պետականորեն երկլեզվության խնդիր է դրվում, որը միանշանակ պարտադրվում է օտարի կողմից, այս դեպքում՝ Ռուսաստանի, հայոց լեզվի պաշտպանների նյարդերն այնքան են տեղի տալիս, որ թվում է հաջորդ քայլը Հայաստանի անունը փոխելն է լինելու… Ինքս էլ եմ հայտնվում այդ վիճակում, նախնական հոդվածս նմանվում է պարզապես հայհոյախառն մի գրվածքի, որտեղ տարբերություն չի դրվում դրսի ու ներսի օտարների հարցում… Բայց հասկանալի է, որ հետո գրվածքը պատասխան հոդվածի տեսքի է բերվում եւ թվում է՝ ամեն ինչ ասված է, ուղղակի մի քիչ նուրբ, բայց միեւնույնն է՝ հոգեկան բավարարվածություն չի զգացվում:
Կամ ասենք, ամեն անգամ նորովի մի ոտնձգության փորձ է լինում լեզվի տեսչության նկատմամբ. որին ավելի խեղճացրեցին՝ ինքնուրույն վիճակից կրթության եւ գիտության նախարարության կցորդը դարձնելով: Ի վերջո, լուրջ լեզվական ու լեզվա-կրթական խախտումներ նաեւ նախարարությանը պատկանող ուսումնական հաստատություններում էլ են լինում, որոնք մնում են առանց բացահայտման: Continue reading
Տարածաշրջանում կապրի միայն մեկ եռյակը – Երբ Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ ուղին մոտենում է լուծման որեւէ հանգրվանի, անմիջապես առաջ է քաշվում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության որեւէ նախագիծ կամ ծրագրային հերթական քայլ… Եվրոպան պիտի արագ կողմնորոշի Վրաստանին…
Երբ Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ ուղին մոտենում է լուծման որեւէ հանգրվանի, անմիջապես առաջ է քաշվում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության որեւէ նախագիծ կամ ծրագրային հերթական քայլ: Սա մտահոգիչ է, քանի որ Հայաստանը տարածաշրջանային ծրագրերի մեջ չի ներքաշվում, քանզի Անկարան ու Բաքուն երբեք չեն համաձայնի տրամադրել իրենց տարածքները եւ բնական պաշարները այն ծրագրերում, որտեղ Հայաստանը եւս դեր ունի:
Իսկ Իրան-Հայաստան-Վրաստան ուղին կարող է ոչ միայն նպաստել Հայաստանի դերի ու նշանակության մեծացմանը տարածաշրջանում, այլեւ ինքնըստինքյան կարգելափակի Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությունը շատ ծրագրերում: Դա հնարավոր է, քանի որ այս ուղղությունը ազատորեն հասնում է եվրոպական երկրներ՝ Բուլղարիայի կամ Ռումինիայի տարածքներով, որտեղ էլ հասնում է Սեւ ծովի ճանապարհն օգտագործելով: Կարող է նաեւ Ուկրաինա հասնել, որտեղից նույնպես կծավալվի եվրոպական ուղղությամբ:
Իրան-Հայաստան-Վրաստան ուղղությունը կարող է սպասարկող լինել նաեւ Ռուսաստանի համար, ինչը կբարձրացնի այս եռյակի հնարավորութհյունների ծավալները եւ նշանակությունը ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմա-քաղաքական առումով:
Բայց անհանգստացնող է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ռազմական գործերում պարբերանար ներքաշում են նաեւ Վրաստանին, ինչը այս եռյակին կարող է տալ այն հնարավորությունները, ինչը նշեցինք մեր եռյակի դեպքում: Continue reading
«Մեծ յոթնյակը» կազմում է միջազգային օրակարգը – Օրերս մի նոր կոչ են արել Ռուսաստանին եւ Իրանին ուղղված, որ մասնակցեն Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը – Սիրիայի եւ Իրանի մասնատման փոխարեն պտի կազմաքանդվեն Թուրքիան եւ Ադրբեջանը… Հյուսիսային Կորեան իր ատոմային զենքով դարձել է միջազգային օրակարգի առաջնային խնդիրը…
«Մեծ յոթնյակի» երկրները օրերս մի նոր կոչ են արել Ռուսաստանին եւ Իրանին ուղղված, որ նպաստալից մասնակցեն Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կարծիք կա, որ Ռուսաստանը եւ Իրանը պետք է ճիշտ օգտագործեն իրենց ազդեցությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար: Այդ մասին խոսել է նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: «Մենք հանգել ենք նրան, որ ահաբեկչությանը հնարավոր չէ հաղթել առանց քաղաքական կարգավորման եւ իշխանությունից նախագահ Բաշար Ասադի հեռանալու: Մենք ողջունում ենք դեէսկալացիայի ծրագրով առաջընթացը, բայց հստակ հասկացնել ենք տվել, որ Սիրիայի նախագահի կողմնակիցներ Ռուսաստանը եւ Իրանը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը, որպեսզի ապահովվի հրադադարը Սիրիայում եւ նպաստեն իրական ներքաղաքական առաջընթացին»,- ասել է նա Սիցիլիայում G7-ի գագաթնաժողովի արդյունքները ներկայացնելիս:
G7-ի առաջնորդները կարծում են, որ Հյուսիսային Կորեայի կողմից վտանգը հասել է մի նոր մակարդակի: Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության միջուկային եւ հրթռային ծրագրի խնդիրը համաշխարհային հանրության համար առաջնային է, քանի որ Փհենյանի կողմից վտանգը նոր մակարդակի է հասել: Այս մասին նշված է « Մեծ յոթնյակի» երկօրյա գագաթաժողովի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ:
«Հյուսիսային Կորեան դարձել է միջազգային օրակարգի առաջնային խնդիրը: Այն ավելի ու ավելի շատ է սպառնում աշխարհի կայունությանը: Վտանգը հասել է նոր մակարդակի»,- ընդգծել են յոթ երկրի առաջնորդները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա): Continue reading
Աշխարհի հայերը կարող են հավաքվել մեր հաղթանակած բանակի շուրջ՝ ազգ-բանակի շուրջ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Պիտի պատասխանատու կերպով խոսվի, որ ամեն րոպե հայոց հողերը ծախելու մասին հայտարարություններ անողները կա՛մ սսկվեն ի վերջո կա՛մ կարեն անպատասխանատու բերանները… Համահայկական բանակը մեր համազգային ազդու գործիքն է համաշխարհային այս նոր վեաձեւումների ընթացքում…
Որոշակի ժամանակահատված է, ինչ առավել ուշադիր եմ մեր բանակի ներքին ու արտաքին դրսեւորումների նկատմամբ: Ինչպես է վերանայվում ու վերակարգավորվում ներբանակային կարգապահությունը, հարաբերությունները, կանոնակարգը, ինչպես են հայտնաբերվում նախկին անպատասխանատուները, ինչպես են պատժվում նորերը եւ այսպես շարունակ… Կամ՝ ինչպես է վերազինվում մեր բանակը, հատկապես սահմանային առաջապահ դիրքերը, ինչպես են վերափոխվում մեր զինվորները՝ նրանց արտաքին տեսքն ու ներքին էությունը…
Իհարկե դեռ անելիքներ կան, պատժվողների հարցում էլ դեռ լուրջ սպասելիքներ ունեմ, բայց հասկանում եմ նաեւ ուշացման պատճառները…
Ապրիլյան քառօրյա պատերազմը ստիպեց ավելի սրել ուշադրությունը ամեն ինչի հանդեպ, չնայած այն ժամանակ էլ, այսօր էլ գիտեմ, որ հայկական զինուժին հաղթանակած բանակ կոչելը միայն որպես երանգավորում չի տրված՝ ո՛չ մեր, ո՛չ էլ օտարի կողմից… Continue reading
Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (2-րդ մաս) – Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… – Հայկը երկրի վրա Կեսար է՝ Կես-Աստված, դրա համար էլ նրա թվային արժեքը հավասար է 54-ի, իսկ երկնքում նա Աստված է՝ Կառավար, եւ նրա թվային արժեքը հավասար է 108-ի…
Սկիզբը՝ թիվ 20-ում
http://www.hayary.org/wph/?p=6317 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (1-ին մաս) – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…
Հայկը երկրի վրա Կեսար է՝ Կես-Աստված, դրա համար էլ նրա թվային արժեքը հավասար է 54-ի, իսկ երկնքում նա Աստված է՝ Կառավար, եւ նրա թվային արժեքը հավասար է 108-ի (Կառավար= 15+1+28 +1+30+1+32=108): Ահա այս հաստատուն մեծությունն է Հայկ աստծո անմահության խորհրդանիշը՝ անկախ այն հանգամանքից, թե տարբեր ժամանակներում նա գիտակցության ինչ մակարդակներում է գտնվել եւ ինչ անվանաձեւերով է ներկայացել աշխարհին՝ Հայկ-Օսիրիս-Արդի-Արա-Խալդի-Քրիստոս…
Հայկ-Օսիրիսը Հայր Արեգակի ճառագայթման մարմնավորում է՝ ինքն Արեգակ-Ցուլ լինելով:
Ինչպես նշում է Մ. Գավուքչյանը, «Հայկ եւ Արա աստվածները նույն աստվածներն են տարբեր անվանաձեւերով. Հայկը՝ հրեղեն բնույթի, իսկ Արան՝ բուսական եւ արեւային բնույթի»: Continue reading
Ինչ անել 2300 չկառավարվող աղբանոցի հետ – «Մաքուր Հայաստան»-ը մաքուր պահելու բանաձեւը… Մեր երկիրն այնքան ենք կեղտոտել, որ հիմա մաքրելու համար գործողությունների ծրագիր ենք մշակել, անունն էլ դրել՝ «Մաքուր Հայաստան»… Սանիտարական տեսուչի հոգին դուրս կգա…
Մեր երկիրն այնքան ենք կեղտոտել, որ հիմա մաքրելու համար գործողությունների ծրագիր ենք մշակել, անունն էլ դրել՝ «Մաքուր Հայաստան»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը այս տարվա փետրվարի 16-ին կառավարության նիստում հանձնարարական տվեց տարածքային կառավարման եւ զարգացման ու բնապահպանության նախարարություններին:
Ճիշտ այս օրերին կոշտ կենցաղային թափոնների կառավարման հարցի համապատկերում «Լուսանցք»-ը քննարկում էր աղբային խնդրից ազատվելու տարբերակները, միջազգային փորձը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ այս խնդիրը արագ լուծելու համար ոչ մի երկրում հասարակության գիտակցության վրա հույսը չեն դրել: Կիրառել են վարչական տույժ եւ տեսել արդյունքը: Եվ միայն հետո է հետեւել հանրությանը կրթելու գործը:
Մենք մեկ անգամ չէ, որ տարբերակ ենք առաջարկել՝ ստեղծել բնապահպանական ոստիկանների կամ հատուկ հսկիչների մի կառույց, որոնք քաղաքացիական հագուստով կշրջեն քաղաքում եւ կտուգանեն քաղաքն աղտոտողներին: Ինչեւէ, մերոնք տեղից շարժվեցին, երբ Վրաստանում հանանման կարգ կիրառվեց ու հիմա մեզ մոտ էլ է սանիտարական տեսուչների մասին խոսվում:
Վարչապետի հանձնարարականին երկու ամիս անց հետեւեց երկու նախարարությունների համատեղ մշակած՝ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը: Գործող աղբանոցների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու եւ այդ աղբանոցները փակելու նպատակով գույքագրվել ու անձնագրավորվել են մեր երկրի տարածքում գտնվող շուրջ 2300 աղբանոց՝ ավելի քան 430 հա ընդհանուր տարածքով: Continue reading
Ի գիտություն առեւտրական գործիչների – Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո, եւ դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ…
ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտնել է, որ Թուրքիայից լոլիկի մատակարարման սահմանափակումները կարող են տեւել առնվազն 3 տարի: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ի դեպ, սա նախարարն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ու մանրամասնել. «Երեք տարին (լոլիկի արտադրության ներքին ճյուղը զարգացնելու համար) որոշիչ կլինի, անհրաժեշտ կլինի լրջորեն աճել: Մենք արդեն երկու անգամ նվազեցրել ենք լոլիկի ներկրումը, եւ մեր երկրում արտադրում ենք 800 հազար տոննա… Մեզ անհրաժեշտ է եւս մոտավորապես կես միլիոն տոննա»:
Եթե հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո, եւ դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգի ներմուծումը, ինչպեսեւ՝ սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը, ապա պատկերն ավելի հստակ կդառնա։ Continue reading
Ինչու՞ են մասնավորեցվում միակները – Իսկ ինչքանո՞վ է ճիշտ մասնավորին թողնել տեղեկատվական հենքը, չէ՞ որ այս կենտրոնում է հանրապետության ամբողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում լինում… Իսկ ինչու՞ է մասնավորեցվում Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը…
Թե պետական ինչ գույք է մասնավորեցվելու առաջիկա չորս տարիներին, գործադիրն արդեն որոշել է (կառավարության նախորդ նիստից հետո այս խնդրին մասնակի անդրադարձել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ուստի իմ այն ընթերցողները, ովքեր իմ ստորագրությամբ նյութերը կարդում են երկու պարբերականներում՝ նշյալ օրաթերթում եւ մեզ մոտ՝ «Լուսանցք»-ում, խնդրում եմ ներողամիտ լինեն կրկնությունների համար: Պարզապես խնդրի կարեւորությունից ելնելով՝ կրկնակի անդրադարձը անհրաժեշտ եմ համարում,-Ա.Մ.): Օրինակ՝ մասնավորեցվելու են «Ագրոսպասարկում» ընկերությունն ու Գորիսի «Բերրիություն» ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, «Հայփոստն» ու «Հայավտոկայանը»:
Մասնավորեցման են դրված նաեւ «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ն, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, «Ընդունելությունների տունը», «Հրազդանի մարզահամալիրը», «Ձիասպորտի կենտրոնը», Երեւանի ոսկերչական գործարանի պետական բաժնեմասը, Երեւանի ջրամատակարարման ուղեմասը, «Բյուրեղ» հանքային ջրերի գործարանի պետական բաժնեմասը, «Երվերելակը»:
Առողջապահական ոլորտի որոշ ընկերություններ էլ են դրված մասնավորեցման: Խոսքը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի, Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի, Մաշկաբանության եւ սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոնի, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնի, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարանի, Հանրապետական անձավաբուժական կենտրոնի մասին է: Continue reading
Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե;ք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ… «Փառքի րոպեն» շոուի հաղթող հայ եղբայրները սպասում են Երեւանի կրկեսի բացմանը… Թուրքիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը պարային միջազգային փառատոնում… «Զվարթնոց» տաճարի տարածքը վերածվել էր «մանկության մոլորակի»… Ազնավուրը հայտարարեց «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին… Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում երաժշտական փառատոն հիմնել…
«Փառքի րոպեն» շոուի հաղթող հայ եղբայրները սպասում են Երեւանի կրկեսի բացմանը
Ռուսաստանի առաջին ալիքով անցկացվող «Փառքի րոպեն» շոու ծրագրի հաղթողներ, հայաստանցի կրկեսային ակրոբատներ Գեւորգ եւ Անդրանիկ Վարդանյան եղբայրները, այդ հաջողության մեջ բոլորից շատ կարեւորում են հոգեբանական բավարարվածությունը: «Այդ շոուին մասնակցեցինք մի նպատակի համար՝ որ հանրությունը տեղյակ լինի, որ կան հայ արտիստներ, որոնք հանդես են գալիս կրկեսում: Շոուի ֆինանսական կողմը մեզ բոլորովին չէր հետաքրքրում, քանի որ մենք աշխատում են Մոսկվայի ամենահայտնի կրկեսներից մեկում եւ նյութապես ապահովված ենք»,- կազմակերպված մամուլի ասուլիսին ասել են Վարդանյան եղբայրները:
Նրանք ծնվել են Երեւանում, կրկեսային ակրոբատիկայով զբաղվել են 4 տարեկանից, իրենց հորեղբոր՝ Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ: Հայոց բանակում ծառայելուց հետո Վարդանյան եղբայրները մեկնել են Ռուսաստան եւ աշխատել նախ Մոսկվայի ռուս-հայկական, ապա Գիյա Էրաձեի ղեկավարած թագավորական կրկեսում:
Այս հաղթանակից հետո շնորհալի եղբայները ունեն եւս մեկ երազանք՝ կապված իրենց մասնագիտության հետ: Նրանք ցանկանում են մասնակցել Մոնտե Կառլոյում անցկացվող կրկեսային փառատոնին: Եղբայրների երկրորդ երազանքը կապված է Հայաստանի հետ: «Մենք սպասում ենք, որ մեր կրկեսը կբացվի եւ մեզ կհրավիրեն դրա բացմանը: Մեծ հաճույքով կգանք: Դա կախված է մեր պետությունից ու հայ ազգից, որոնք պետք է ցանկանան բացման արարողությանը տեսնել ոչ թե կրկեսի արտասահմանցի արտիստների, այլ ամբողջ աշխարհում սփռված հայ տաղանդավոր մարդկանց»,- նշեց Վարդանյան եղբայրներից կրտսերը՝ Անդրանիկը:
Թուրքիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը
Մայիսի 23-28-ը Թուրքիայում բարձրացվեց Հայաստանի դրոշը` Բոդրումում կայանալիք 18-րդ ամենամյա պարային միջազգային փառատոնի ընթացքում: Հայաստանը եւս ընդգրկված էր փառատոնում եւ այա տարի եռագույնը բարձրացնելու պատիվը տրվեց Աննա Շախկյանին եւ Վանուշ Կարապետյանին: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ նա «Ավրորա»-ի պատվավոր հյուրն է… «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ պահպանեց չեմպիոնի կոչումը… Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը եղել է Կարպիս Զաքարյանը… Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնություն… Ազգային եւ միջազգային այլ մարզական լուրեր…
Հենրիխ Մխիթարյանը «Ավրորա»-ի պատվավոր հյուր
«Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Միջոցառումը վարողը նշել է, որ Հայաստանն աշխարհին տվել է գիտնականների, երաժիշտների, պայծառ ու տաղանդավոր շատ այլ մարդկանց: Եվ այսօր միջոցառմանը ներկա է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ում շնորհակալության են հայտնում մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:
«Յուրաքանչյուր հանդիսատես, ով ներկա է այստեղ, տեսել է նրա փայլուն գոլերըը, հատկապես վերջինը, որ կարեւոր հաղթանակ բերեց իր թիմին: Շնորհավորում ենք նրան հաղթանակի առիթով»,- հայտարարել է միջոցառումը վարողը: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւս ներկա են գտնվել 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Նախագահը նշել է, որ Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում հանդիպել էին հոլանդական «Այաքս»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Վերջինս հաղթանակ է տարել 2:0 հաշվով եւ գոլի հեղինակ է դարձել նաեւ Հենրիխ Մխիթարյանը։ Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը։ Հայ մարզիկը խաղադաշտ դուրս էր եկել Հայաստանի դրոշով։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում էլ կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան, որին ինչպես եւ սպասվում էր, ներկա էր Շառլ Ազնավուրը, ով Հայաստան էր եկել «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Շանսոնյեի յուրաքանչյուր այցը Հայաստան, յուրաքանչյուր հանդիպում նրա հետ իրական ու սպասված տոն է: Դահլիճում ներկա գտնվողները բուռն ծափերով ողջունեցին նրան: Ներկա էին նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերն ու հիմնադիրները, քանի որ բալետը ընդգրկված էր «Ավրորա»-ի պաշտոնական ծրագրում:
– Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Շառլ Ազնավուրին – Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին: «Այնքան հաճելի է հանդիպել լեգենդար Մաեստրո Շառլ Ազնավուրին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը Հայաստան էր եկել մայիսի 27-ին: Նախօրեին նա Երեւանում հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման եւ առաջին նախագծի մեկնարկի՝ Երեւանում ինտերակտիվ թանգարանի հիմնադրման մասին:
– «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ Հանրապետության տոնի առթիվ ստացած «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի համար:
«Շնորհավորում եմ, Միկի»,- Հենրիխ Մխիթարյանի «Ինստագրամի» էջում տեղադրած լուսանկարի մեկնաբանություններում գրել է Պոլ Պոգբան, ով Ստոկհոլմում տարած հաղթանակի առաջին գոլի հեղինակն է:
«Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ պահպանեց չեմպիոնի կոչումը
Երեւանի «Ալաշկերտ»-ը 2-րդ տարին անընդմեջ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն: Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացած 29-րդ փուլի վերջին խաղում ալաշկերտցիները սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեցին Գյումրիի «Շիրակ»-ին: Continue reading


