Daily Archives: December 2, 2017

Ընտանեկան համերաշխությունը հակասու՞մ է միջազգային իրավական ձեւակերպումներին – Հայ ընտանիքի համերաշխությունը գրանտատուի համար՝ քաղաքական ապտակ, գրանտակերի համար՝ ոչ շահութաբեր իրավիճակ… Լուրջ ազդակ եվրոպական այն ուղղությանը, որը հայ ընտանիքը կազմաքանդող, ուրեմնեւ՝ հայկական պետականությունը հարվածի տակ դնող օրենքի նախագիծն էր փորձում պարտադրել… Կանայք, անվտանգությունն ու խաղաղությունը… Լուծվել է բարոյական վնասի հատուցման հարցը…

Ըստ Հայաստանում գրանտակերության առաջատար ուժերից մեկի՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի, ընտանեկան համերաշխությունը իրավական որեւէ սահմանում չունի եւ հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձեւակերպումների հետ: Նրանք նաեւ պնդում են, թե անհատի իրավունքները վեր են ընտանիքից, այն ընտանիքից, որ հենց այդ անհատներն են կազմել սիրով կամ փոխադարձ համաձայնությամբ… Ինչպե՞ս կարող է մի անհատի իրավունքը վեր դասվել մի շարք անհատների (ընտանիքի անդամների) իրավունքներից, երբ յուրաքանչյուրն իր իրավունքն ունի՝ մեծից փոքր:

Եթե սա է եվրոպական ընտանեկան իմաստասիրության պաշտպանության ու աջակցության շեշտադրումը, որի առաջ ստորացվում է ընտանիքի համերաշխության վերականգնումը, ապա այս մակարդակը շատ վտանգավոր է եւ արագ պիտի օրինագիծ առաջադրվի՝ հայ երեխաներին եվրոպական ընտանիքների չհանձնելու (որդեգրության, թե այլ իրավական տարբերակներով) եւ առհասարակ եվրոպական ընտանիք ձեւակերպումը Հայաստանում արգելելու համար…

Իսկ եթե «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան շահարկում է միջազգային իրավական ձեւակերպումները, ապա հայությունը պիտի դրա ականատեսը լինի, երբ եվրոպական կողմը հրապարակավ պատասխան կտա նշյալ կանանց խմբին:

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրինագիծը հուժկու հակազդեցության արժանացավ հայ հանրության կողմից եւ այն բազմաշերտ էր, քանի որ վտանգը այս կամ այն հանրային շերտին չէր միայն վերաբերում, այլ ազգի եւ ազգայինի դեմ էր առհասարակ:   Continue reading

Ի աջակցություն մեր իշխանությունների.- Ինչու «Մոնսանտո»-ն չպետք է գործի Հայաստանում (2-րդ մաս) – Այս ընկերության կենսագրությունը շատ բան է վկայում… Ինչպե՞ս եղավ, որ 2016թ. Ռուսաստանում օրենքով արգելվեց ԳՁՕ-ացված բույսերի աճեցումը, բայց 2017թ. «Մոնսանտո»-ն ՌԴ-ում գործարան բացեց… Մեր երկրում սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությամբ ԳՁՕ-ի համար համապատասխան մակնշում անելու պահանջ է սահմանված…

Ամսվա սկզբին մեծ աղմուկ բարձրացավ ամերիկյան «Մոնսանտո» ընկերության՝ Հայաստան մուտքի հետ կապված հարցի շուրջ (այս ընկերությունն աշխարհում հայտնի է իր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող արտադրանքով)։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անմիջապես պարզաբանում ներկայացրեց, որ նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ, եւ ավելին, ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովում, որին դեսպանատան հրավերով մասնակցել էին մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը, գյուղնախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը շեշտադրել էր Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարեւորությունը՝ նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով։ Իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ ասել էր, թե «Մոնսանտո»-ն նոր չէ, որ պետք է մուտք գործի, եւ այս ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006թ.-ից, եւ ամերիկյան այլ ու այս ընկերությունների արտադրանքից ու ծառայություններից օգտվելու կամ չօգտվելու մասին որոշումներն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները եւ ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունները։

Նոյեմբերի 9-ի գործադիրի նիստից հետո լրագրողներն ամենաշատը սպասում էին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին եւ Աննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին՝ ի վերջո հասկանալու՝ պե՞տք է մեզ արդյոք այդ ընկերության արտադրանքը, վտանգավոր չէ՞ մեր փոքրատարածք երկրում ԳՁՕ-ացված սերմեր կամ արտադրանք կիրառելը եւ այլն (ԳՁՕ-ացված արտադրանք կիրառելու հետեւանքներին, տարբեր երկրների փորձերին, օրենսդրություններին եւ գիտական բանավեճերին «Լուսանցք»-ը նախորդիվ անդրադարձել է)։  

http://www.hayary.org/wph/?p=6653Հայաստանը ֆենոմեն ունի՝ բնական մթերքի բնօրրան է – Ուստի կարո՛ղ է եւ պարտավո՛ր է հեռու մնալ տրանսգեն աշխարհից (1-ին մաս)… Աշխարհի շատ երկրներում է օրենքով պարտադրվում, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ – Դա վերաբերում է եւ՛ տեղական արտադրանքին, եւ՛ ներկրվող ապրանքատեսակներին… Երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից…   Continue reading

Փոխլրացնող քաղաքականության պտուղները – Մոսկվան չի գործի ընդդեմ Երեւանի, քանի որ Հայաստանը դեռ մնում է Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում եւ առհասարակ ռուսական քաղաքականության կարեւոր շրջանակներում… Հայաստանը վաղուց է ինչ նախընտրում է ոչ թե «կա՛մ, կա՛մ-ի», այլ՝ «եւ՛, եւ՛-ի» տարբերակը…

«Լուսանցք»-ը եղել եւ մնում է Հայաստանի արտաքին փոխլրացնող, համադրության եւ ոչ հակադրության կողմնակից քաղաքականության ջատագով: Այս քաղաքականությունն է, որ մեր երկրին հաջաղություններ է բերում հատկապես վերջին տարիներին արտաքին ասպարեզում: Ցավոք, նման քաղաքականության դրսեւորումներ մենք չենք նկատում ներքին քաղաքական կյանքում: Իհարկե, կարելի է բերել առարկայական (օբյեկտիվ) եւ ենթակայական (սուբյեկտիվ) շատ պատճառներ, որ  ընդդիմության հիմնական մասը  հակառակ տրամադրվածությունն ունի, սակայն այնպես չէ, որ արտաքին աշխարհում բոլորը հայկական գործոնի հզորացման կողմնակիցներն են…

Հայաստանում չգիտես ինչու իշխանություն-ընդդիմություն համագործակցությունը կամ հակադրությունը հասկանում են միայն իշխանության եւ խորհրդարանում ընդդիմություն կազմած ուժերի հարաբերությունները: Սա այն կոպիտ սխալն է, որի հետեւանքով ավելի քան 2.5 տասնամյակ չի ձեւավորվել հայկական քաղաքական դաշտը: Այս 25 տարիների ընթացքում իշխանությունն ու ընդդիմությունը նույն դեմքերն են, որ կա՛մ իշխանությունից չեն կտրվել երբեք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք, կա՛մ՝ իշխանությունից ընդդիմություն եւ հակառակ ուղղությամբ պտույտներ են տալիս տարիներ շարունակ…

Սա նշանակում է, որ ունենք ճահճացած եւ բորբոսնած քաղաքական դաշտ, որի ներքին զարգացման հեռանկարները այս դիրքով արդեն մեռած են՝ անպտուղ:   Continue reading

Պիտի ամրագրենք «կամ-կամ»-ի ավարտը – Սա հաջողությունն է, որ ըստ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար… Հայաստանը եղել ու դեռ մնում է Ռուսաստանի միակ հավատարիմ դաշնակիցը, որը երբեք չի հարվածել թիկունքից՝ ի հակառակ Ռուսաստանի, որ շատ է հարվածել մեր շահեին… Բրյուսելից դեպի Մինսկ՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ…

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը բավական լուրջ քայլ է ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության համապատկերում: Սա պաշտոնական Երեւանի կողմից իրականացվող «եւ-եւ»-ի քաղաքականության կարեւոր ձեռքբերում է, ինչը փաստացի հաստատում է, որ համաշխարհային քաղաքականության մեջ մեր երկրի՝ «կամ-կամ»-ի քաղաքականությունից հրաժարումը արդարացված է:

Նոյեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայաստանի կողմից այն ստորագրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Սա բոլորիս համատեղ հաջողությունն է ու կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար»,- ավելի վաղ ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նշել էր, որ 2017թ.-ն իրավամբ կարելի է համարել ՀՀ-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարեւոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ «Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները եւ սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները»:   Continue reading