Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
- «Ուժեղ Հայաստան» դաշինքը Էջմիածնում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Կենտրոնացած ենք ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի վերջնականացման վրա. Բաղայի
- Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
- Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի․ Թաթոյան (տեսանյութ)
- Բարեգործության անվան տակ տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ ՀԿԿ (տեսանյութ)
- Գոհար Ղումաշյանի ելույթը (տեսանյութ)
Daily Archives: October 23, 2018
Վասն հաղթության եւ ի դեմ հաղթապղծության…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Հայկական բանակը հաղթանակած բանակ է, ինչն ամրագրվել է 1990-1994թթ Արցախյան պատերազմում:
Հայկական բանակը մնում է հաղթող բանակ, ինչն ապացուցվում է 1994թ. զինադադարից հետո, ցայսօր Հայաստանի հանրապետության եւ արցախի Հանրապետության սահմաններին տեղի ունեցող սադրանքների, տեղային ռազմական բախումների, հատկապես 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ…
Հայկական բանակը ոչ միայն վերազինվում է արդիական զինատեսակներով, այլեւ շարունակում է զորավարժանքներով մարտունակ պահել հայ զորականի ոգին ու անկոտրում կամքը: Մարտունակ լինելուց բացի, մեր զինուժը մնում է տարածաշրջանի (եւ ոչ միայն մեր տարածաշրջանի) ամենամարտունակ բանակը, ինչը հավաստում են ոչ միայն զորավարժությունների արդյունքները, այլեւ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականները՝ հայկական բանակի միջազգային համատեղ զորավարժություններին եւ այլ երկրներում խաղաղության գումարտակների գործողություններին մասնակցելուց հետո…
Հայկական բանակն այն եզակի բանայկներից է, եթե ոչ միակը, որի շարքերում ամեն պահի կարող են հայտնվել կամավորականներ, որոնց թվաքանակը կարող է գերազանցել հայկական զրնուժի թվաքանակին: Ավելին՝ հայկական բանակը կարող է ամեն պահի վերածվել համահայկական բանակի, երբ աշխարհի տարբեր երկրներից կամավորական հայերը իրավունք ստանան մասնակցել մարտական գործողությունների…
Մի խոսքով՝ հայկական բանակը հաղթանակած, հաղթելու պատրաստ եւ հաղթանակների գնացող մարտական ուժ է… Continue reading
Վասն տունդարձի…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Մի քանի ամիս է օրվա լրատվությունը դիտելիս կամ կարդալիս անսովոր–անհարմար մի կարգավիճակում եմ հայտնվում…
Հետո զգացի, ոնցվոր տանը չլինեմ – որ մեր երկրի, թե արտերկրի մասին լուրերը լսելիս տպավորությունն այնպիսին է, որ երկու դեպքում էլ միջազգային լուրեր եմ լսում…- www.hayary.org
– https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn
– https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Վասն ազգային նպատակների միջազգայնացման.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Հանրահայտ է, որ Արցախյան պատերազմի զինադադարից հետո, ցայսօր գտնվում ենք պատերազմական վիճակում: Պատերազմական, ոչ՝ նախապատերազմական: Զինադադարը, որը չպետք է կնքվեր՝ պարտադրվեց այսպես կոչված միջազգային հանրության կողմից, միայն բառացի դադար նշանակեց, քանզի այս տարիների ընթացքում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլեւ Հայաստանի Հանրապետության սահմաններին երբեւէ դադար չեղավ…
Ավելին՝ սահմանախախտումներն ու այլ սադրանքները տեղափոխվեցին նաեւ Նախիջեւանի հետ սահմանային գոտի, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա սահման համարվող որոշ հատվածներ, որտեղ սահմանախախտների թիվը հետզհետե ավելանում է… (նշեցի սահման համարվող որոշ հատվածներ՝ քանի որ Նախիջեւանը բուն հայկական տարածք է, որ անգամ 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի համաձայն պիտի չլիներ Ադրբեջանի կազմում՝ բռնակցվեց… Իսկ Հայաստան-Թուրքիա սահման իրականում չկա, քանզի փաստացի առկա է Արեւմտյան Հայաստան եւ Արեւելյան Հայաստան սահմանագիծը)…
Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական ասված սահմաններ գոյություն չունեն, բնականորեն դրանք երբեւէ չեն եղել, ինչը փաստվում է համաշխարհային պատմությամբ… դրանք քաղաքական ձեւակերպումներ են: Այդ ձեւակերպումների համաձայն, պայմանականորեն կան Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն – Ադրբեջանի Հանրապետություն զատիչ գծեր, որ էլի արհեստական են, բայց արդի պայմաններում կան, ինչը պետք է հաշվի առնել մեր արտաքին ռազմա-քաղաքական ասպարեզում՝ մեր նպատակները իրականացման համար: Continue reading
Վասն թերարժեքության ու գերարժեքության ճանաչողության.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Բռնակալ դառնում են հիմնականում երկու ծայրահեղությունների ոլորաններում հայտնված մարդիկ՝
– Կյանքում չունեւորի ու թույլի բարդույթներով մեծացած եւ ապրած, որոնց ճնշում է թերարժեքության բարդույթը:
– Կյանքում հղփացածի եւ տիրողի բարդույթներով մեծացած ու ապրած, որոնց ճնշում է գերարժեքության բարդույթը:
Իհարկե սրանք բռնակալ դառնում են երբ բախտի անիվը, կամա թե ակամա, տալիս է նման հնարավորություն: Թերարժեքությամբ տառապողները չեն դիմանում ինքնահաստատման բնազդին եւ դրա համար չգիտես ինչու մեղադրում են բոլորին, ուստի բոլորից վրեժ առնելու ծարավ են զգում… Իսկ գերարժեքությամբ տառապողները համարում են, որ եկել է իրենց՝ ոչ միայն տկարների նկատմամբ ինքնադրսեւորման պահը…
Այս բարդույթնեով վարակվում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:
Թերարժեքությամբ տառապողները իրենց լիարժեք են զգում, երբ կարողանում են պատժել, զրկանքների ենթարկել, ճնշել… նրանք վայելում են այդ պահերը, իրենց լիարժեք են զգում, ինչի մասին միշտ են երազել…
Նրանք այլեւս չեն կարող կանգ առնել … այլապես նորից նրանց կպատի ընկճախտը: Continue reading
Վասն իրական առաջնորդության.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Նախորդ իշխանությունների ներքին քաղաքականության ձախողումը ակնհայտ է եւ ցավեցնող աստիճանի հասնող զգալի: Սա նորից ապացուցման կարիք չունի:
Ակնհայտ է նաեւ, որ նախկին իշխանությունների վարած արտաքին փոխլրացնող քաղաքականությունը արդարացված էր, քանզի մեր պարագայում վերջ դրեց «կամ-կամ» -ի տարբերակին: Պաշտոնական երեւանը ոչ միայն Հայաստանում համադրեց համաշխարհային 2 բեւեռների շահերը, այլեւ համաշխարհային 3-րդ բեւեռին ձգտող Չինաստանի շահերը:
- Պաշտոնական Երեւանն առաջին անգամ 3 հանրապետությունների ժամանակ կարողացավ համադրել համաշխարհային 2 բեւեռների հետ համագործակցությունը, հայտարարված փոխլրացնող քաղաքականությամբ: Հայաստանը կարողացավ հավասարակշռել Արեւմոտքի ու Ռուսաստանի ցանկությունները, ավելին, անգամ Չինաստանի հետ կարողացավ լուրջ հարաբերություններ հաստատել, այս տնտեսապես հետզհետե զարգացող երկրի ուշադրությունը տարածաշրջանում Հայաստանի վրա բեւեռելով: Մեր երկիրը կարող էր ակնկակել, որ վերստին կդառնա միջազգային խաչմերուկ…
Բայց ակնհայտ է նաեւ նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականության հաջողությունները: Continue reading
Վասն անգույն առաջնորդության. – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Նախորդ իշխանությունների ներքին քաղաքական բացթողումներն ու ամենաթողությունները արդեն քննարկել ու քննադատել են բոլորը… Այնպիսի տպավորություն է, որ մի շրջանակ իր հետեւորդների հետ «դուխատու» ինչ-որ բան է օգտագործում, որը դեղատներում չկա՝ այդ օրը դուխով անցկացնելու համար…
Ինչեւէ, մենք եւս քննադատել ենք, նախորդ իշխանություններին, բայց հենց իրենց իշխանության եղած ժամանակ, քննադատել ենք, բայց նաեւ ճանապարհ ենք առաջարկել, որը ճիշտ ենք համարել…
Եվ այսօր քննադատելու, նույն բաները հետին թվով ասելու խնդիր չունենք:
Մի հանրահայտ ասույթ կա՝ «Ընկածին չեն խփում»: Բայց դա ամբոխի համար չէ, նա ընկածին հոշոտել է ուզում: Չկայացվածների համընդհանուր բարդույթ է… Continue reading
Արտագաղթը ազգի բնավորությունը չէ.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Արտագաղթը մեր առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից է ու պատահական չէ, որ բոլոր նախընտրական ժամանակահատվածներում նախագահի, պատգամավորության կամ ավագանու թեկնածուները խոսում են այս խնդրից, նույնիսկ խոստանում ներգաղթ կազմակերպել՝ ամենատարբեր հիմնավորումներով:
Բայց հարցը նոր չէ մեր հանրության համար: Եղել է դարեր առաջ էլ, խորհրդային ժամանակում էլ: Սա համաշխարհային պատկեր է, ինչը համառորեն չենք նկատում ոմանք: Արտագաղթը փաստելով այդ ոմանք փորձում են արտագաղթելը ներկայացնել «ազգային առանձնահատկություն», անգամ որոշ էթնոսոցիոլոգներ կամ հոգեբաններ են «լուրջ» վերլուծություններ անում…
Աշխարհի ամենահայրենասեր սփյուռքն ունեցող ազգը չի կարող արտագաղթը արյան մեջ կրել, չկա՛ նման բան: Այս ձեւակերպումը սին է, պիղծ է: Աշխարհասփյուռ հայության հատվածները բոլոր սերունդներում երազում են հայրենադարձության մասին, ու սա եւս գաղտնիք չէ…
Պարզապես չհաջողված պետական համակարգը կամ ոչ ազգային պետական իշխանական վերնախավը չպետք է խառնել հայրենիքի (Հայաստանի) ու հայի մտածելակերպի, արտագաղթի հարցերի հետ: Continue reading
Վասն պատերազմաբեր խաղաղության.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվի՛ր պատերազմի»:
Հազարամյակներով ապացուցված հանրահայտ գաղափար է: Ինքնապաշտպանությանը միշտ պատրաստ պահող եւ ինքնապաշտպանությունից հակահարձակման անցնելու լավագույն հոգեբանություն ստեղծող կարգախոս է:
Սա այսօր էլ հայի համար չգրված օրենքի պես մի բան է, բայց ոմանց համար անհասկանալի է՝ քանզի տկարի հոգեբանությամբ անհնարին է հասկանալ պատերազմի եւ խաղաղության գաղափարաբանությունը… Ինչպես պատերազմելը, այնպես էլ խաղաղություն հաստատելը ուժեղի մենաշնորհն է:
Երբ մեր սահմանների արեւմտյան ու արեւելյան մասերում ատամները սրած մեր թշնամի թուրքերն ու ադրբեջանցիներն են կանգնած, որ հարեւան են դարձել արեւմտյան եւ արեւելյան Հայաստան-ների հողերը բռնազավթելով… խաղաղության մասին խոսելը մեծագույն տխմարություն է:
Կռվի ժամին հայ կինը միշտ է կանգնել հայ տղամարդու կողքին՝ հերոսական էջեր գրելով մեր պատմության մեջ: Այսօր Հայաստանը զինադադարի մեջ է, ո՛չ խաղաղության, պատերազմը ամեն պահի կարող է ժայթքել հրաբխի նման… Continue reading
Վասն տգիտության.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Հեղափոխականները միշտ փնտրում են հակահեղափոխականների… Բայց գրեթե միշտ ոչ ճիշտ տեղում:
Հակահեղափոխական դառնում են այն հեղափոխականները, որ հետո հասկանում են հեղափոխականության խեղափոխականությունը…
Իսկ նրանք, ովքեր մեղմ ասած, հավասարապես արհամարհած ունեն հեղափոխությունն ու հակահեղափոխությունը, չեն կարող լինել հակահեղափոխականներ… Նրանք երրորդ կողմ են: – www.hayary.org
– https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn
– https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Վասն անհավատության.- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Երբ Երկրում ծնցվում են աստվածներ, Աստվածներն ավելի են հեռանում մեզանից՝ փակելով Երկնքի դարպասները…
Իսկ Երկրում աստվածներ դառնում են չկայացած մարդիկ, մարդկային թերարժեքության բարդույթով հիվանդները, որոնց որպես աստված «ծնում» է ամբոխը, կամ Նժդեհյան բնորոշմամբ՝ ազգի տականքը, որն իրականում Հակամարդ է ու Աստվածամերժ…- www.hayary.org
– https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn
– https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ


