Երբ հակաքաղաքականն է հեղափոխականը
http://www.hayary.org/wph/?p=3456
Ստրասբուրգը Հայաստանի մայաքաղաքը չէ… Ինչպեսեւ՝ Մոսկվան ու Վաշինգտոնը… – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը պատասխանում է «Լուսանցք»-ին
– Ինչպե՞ս է լինում, որ պետության փողերով սնվող–ապրող, ժողովրդի փողերով ճանապարհորդող ու այս ու այն երկրում ելույթներ ունեցող պատգամավորը պարբերաբար խայտառակում է ազգն ու պետությունը, բայց միշտ մնում է այդ սնող երակի վրա…
…………………………………………………………………………………..
…«Ցավոք, վաղուց է հայկական քաղաքական ոլորտը որդեգրել «քաղաքականությունը պոռնկություն է» գործելաոճը: Ցավոք, դա ընդունելի մատաղ է եղել թե՛ բոլոր նախագահների ու նրանց կազմած իշխանությունների, թե՛ բոլոր խորհրդարանական (նաեւ որոշ արտախորհրդարանական) ընդդիմությունների համար: Ցավոք, այս քաղաքական պոռնկությունն էլ առանց չակերտների աղճատել ու ապականել է մեր պետության ներքաղաքական կյանքը, ներազգային ու ներմարդկային հարաբերությունները: Եվ ցավոք, ազգային ամեն բառ ու բան տեղը հետզհետե զիջում է միջազգային աղբին ու կեղտին… Եվ զարմանալ պետք չէ, զայրանալ եւ լուծել է պետք խնդիրը, որ այսօր միջազգային ատյանները հայատյացության կամ հայապախարակման կենտրոնների չվերածվեն թե՛ որոշ հայերի եւ՛ թե օտարների ու մեր թշնամիների կողմից»,- մեր հարցին այսպես պատասխանեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը…http://www.hayary.org/wph/?p=3456
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Այն փաստը, որ տարիներ առաջ «Ժառանգության» ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քաղաքաական դաշտ մտավ որպես գիտուն իրավաբան եւ ժամանակակից հայրենասեր, ակնհայտ էր այդ մուտքի առաջին իսկ վայրկյաններից: Իսկ ժամանակակից (արդի) հայրենասերի կերպարը ամենասարսափելին ու ամենավտանգավորն է ներկայիս քաղաքական դաշտում: Այդ կերպարի տակ չ–հայրենասեր անձը ապականում է ամեն հայրենասիրական երեւույթ ու արժեք, թե՜ անձնապես, թե՛ կեցվածքով, թե՛ գործով: Ինչպես ո՛չ ցեղակրոնն է իշխանության ներսում նժդեհական խաղալով ապականում ցեղակրոնությունը, այնպես էլ ընդդիմադիր սին հայրենասերներն են ապականում հայրենիք, ազգ եւ պատիվ հասկացությունները: Այսպես նաեւ օրվա ժողովրդավարներն են ապականում իրենց ազատություն ասվածը (որ բնական արժեք է իրականում)՝ սանձարձակեցնելով ամեն ինչ:
Իսկ սին հայրենասեր Զարուհի Փոստանջյանը, որ հերոսի կերպարի մեջ մտնում, իրեն զգում է ինչպես ձուկը ջրում (դե՛ ո՞վ կարող է երկրի նախագահին բա՛ն ասել, է՛ն էլ Եվրոպայի սրտում), ԳԱԼԱ-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է. «Չեմ փոշմանել, որ նման հարց եմ տվել. ԵԽԽՎ-ն հենց տեղն էր այդ հարցը տալու համար»: Նա ասել է նաեւ, որ Սերժ Սարգսյանի դեմ ԵԽԽՎ շենքի մոտ ֆրանսահայերը բողոքի ցույց էին արել:
Հա՜: Իսկ ո՞վ ասաց, որ մի քանի հարյուր ժամանակակից հայրենասերներ էլ այլ երկրներում չկան…
Ոչ ոք չի՛ հերքում: Կա՛ն: Բայց կվերանան, երբ պետությունն իրապես ազգային, հայկական ու հայաշունչ լինի: Երբ ոչ միայն իշխանությունը ազգային որակներ, էություն կստանա՝ նոր հայաբնույթ Սահմանադրությամբ, այլեւ՝ ընդդիմադիրները կառաջնորդվեն ազգային, ոչ թե միջազգային շահերով:
…Նախկին սփյուռքաբնակ, իսկ ներկայում հայաստանաբնակ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել էր ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին գործերի նախարարը, եւ ինչպես այն օրերին, այսօր էլ չի դադարում հայրենասիրական, ազատագրակն ճառեր հղել: Այսինքն՝ կապ չունի՝ անձը Հայաստանում է, թե Սփյուռքում: Բոլորին հետաքրքիր էր, թե այդ տարիներին ինչու հենց «անհայտ Րաֆֆին դարձավ հայտնի Լեւոնի ԱԳ նախարարը», բայց շուտով պարզվեց, որ «Րաֆֆին այն Ռիչարդի որդին է, ով Ռիչարդ Հովհաննիսյան մարդու կերպարով, որպես ամերիկահայ մասոնապատմաբան՝ հայերին եկվոր է նշել Հայկական լեռնաշխարհում»: Որպես խմբագիր է ստորագրել մի «պատմական» երկհատորյակի, որտեղ մեր թշնամիները դա «ապացուցել» են… Այլեւս պարզ էր, թե ինչու է «Րաֆֆին Լեւոնի ԱԳ նախարարը»… Իսկ ՀՀ նախագահի վերջին ընտրությունում «Ժառանգության» ղեկավարի ամերիկահպատակ հոր նորովի երեւանյան սատարումը հետընտրական ընդդիմադիր քայլերին՝ շատերի համար նոր բան չէր:
Նոր բան չէր նաեւ այն, որ գրեթե կես միլիոն հայերի ձայները, որ Րաֆֆի Հովհաննիսյանին էին տրվել նախագահի ընտրություներում, ընդդիմության հավաքական ձայներն էին, որ թեկնածուներ չէին առաջադրել, եւ դա ապացուցվեց Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրության ժամանակ: Նոր բան չէր, երբ պարտված ընդդիմությունը չի ընդունում իր չ–հաղթանակը եւ ազգի միակ ընտրյալ ուժ է իրեն հռչակում: Նոր բան չէր նաեւ այն, որ մարդիկ հետզհետե հեռացան նման ընդդիմությունից, քանզի իրենց ձայները պարզապես իշխանության դեմ էին, այլ ոչ այդօրինակ ընդդիմության համար:
Եվ զարմանալի չէ, որ «Ժառանգության» ներկայացուցիչը կարող է այսպես հակաքաղաքական եւ անկիրթ կերպարի մեջ հերոսանալ ու հայրենասեր լինել: Զարմանալի չէ նաեւ, որ այս կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այն կարծիքին չէ, որ «ԵԽԽՎ նստաշրջանն այն վայրը չէր, որտեղ Զարուհի Փոստանջյանը չէր կարող, իրավունք չուներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարցնել, արդյո՞ք նա խաղատանը պարտվել է 70 մլն եվրո», քանզի իրենք իրավունք ունեն «ցանկացած հարցադրում իրականացնել ինչպես ՀՀ սահմանների ներսում, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում, եթե այդ հարցադրման մեջ չկա պետական գաղտնիք պարունակող կամ մարդու անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություն»: Վերջում «Ժառանգության» փոխնախագահն ասել է, թե հարցը տրվել է նախագահ Սարգսյանի ընկերական շրջապատում: Այս ակնարկից հասկանալի է, որ նախագահը եվրոպացի է, իսկ իրենք, որ օրն ի բուն եվրոպական արժեքներ են թմբկահարում՝ ասիացի են… Եվ նա չի կարծում, որ «այդ հարցը տալը մեր պետականության վերջն էր»: Այստեղ են հայավարի ասել. իսկ դուք՝ ձեր ամբողջ կառույցով, էնքան կա՞ք, որ մեր պետության վերջը տաք…
Ցավոք, այդ ասելու իրավունքը այսօր ունեն ոմանք, քանզի ո՛չ մի պատգամավոր, ո՛չ մի կառավարության անդամ, ո՛չ մի իշխանավոր կամ ընդդիմադիր, առավել եւ՛ս երկրի նախագահը դատական գործեր չեն բացում, եւ օրինական դաշտում չի՛ հաստատվում կամ հերքվում որեւէ մեկի հասցեին ասված խոսքը: Եվ սա դառնում է «մենք իրավունք ունենք»-ի հիմք: Իսկ հատկապես նախագահը պարտավոր է պատասխան պահանջել, կամ՝ հերթական լռությունը մարդկանց խոսելու նոր առիթ է տալու: Նաեւ նոր հարձակումների, ինչն արդեն կատարում են թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները:
Հետաքրքիր է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է իր հարց տալու իրավունքը զիջել է Զարուհի Փոստանջյանին՝ ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ–ական Դավիթ Հարությունյանի անմիջական ցուցումով: Սա նաեւ տարօրինակ է, երբ բոլորը գիտեն, թե ու՛մ են զիջում խոսքը: Մնում է կարծել, թե հասկանալով էլ արել են՝ ընդդիմության վարկաբեկումը եվրոպականացնելու նպատակով: Չնայած Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ ընդդիմադիր պատգամավորի հարցի բովանդակությունը եղել է անակնկալ. «Ցավում եմ, որ նա այդպես վարվեց եւ ընդդիմության դերն այդ աստիճան նսեմացրեց: Նա այդ ամենը չգիտակցեց»:
«Ցավոք, վաղուց է հայկական քաղաքական ոլորտը որդեգրել «քաղաքականությունը պոռնկություն է» գործելաոճը: Ցավոք, դա ընդունելի մատաղ է եղել թե՛ բոլոր նախագահների ու նրանց կազմած իշխանությունների, թե՛ բոլոր խորհրդարանական (նաեւ որոշ արտախորհրդարանական) ընդդիմությունների համար: Ցավոք, այս քաղաքական պոռնկությունն էլ առանց չակերտների աղճատել ու ապականել է մեր պետության ներքաղաքական կյանքը, ներազգային ու ներմարդկային հարաբերությունները: Եվ ցավոք, ազգային ամեն բառ ու բան տեղը հետզհետե զիջում է միջազգային աղբին ու կեղտին… Եվ զարմանալ պետք չէ, զայրանալ եւ լուծել է պետք խնդիրը, որ այսօր միջազգային ատյանները հայատյացության կամ հայապախարակման կենտրոնների չվերածվեն թե՛ որոշ հայերի եւ՛թե օտարների ումեր թշնամիների կողմից»,- մեր հարցին այսպես պատասխանեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանն անդրադառնալով ԵԽԽՎ-ում այս հարցին, նշել է, որ ընդդիմադիր պատգամավոր Փոստանջյանի հնչեցրած հարցը, նման հարցերն ու հայտարարություններն ընդհանրապես վնասում են ընդդիմության վարկին: Այդ հարցերը որեւէ տպավորություն չեն ստեղծում, անգամ կասկածի տակ են դնում, թե ընդդիմությունը լուրջ գործով է զբաղված: Որեւէ արդյունք, բացի ընդդիմության վարկը գցելուց ու ընդդիմության հեղինակությանը հարվածելուց, դրանք չեն կարող ունենալ:
Իսկ Norlur.am լրատվական կայքի տնօրեն Արտակ Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է (ներկայացնում ենք առանց խմբագրելու – խմբ.). «Արա դե իզուր չեն ասում էլի, մարդ պիտի մի քիչ դաստիարակություն ունենա, զուսպ լինի, կինը կանացի լինի, բերանը փակ լինի, ականջը քառ լինի, մի խոսքով կին լինի, իսկ էսօր ականատես եղանք որ հայ կինը կարա նաեւ ղզողլան լինի, որձագազար, ու ընդհանրապես պատուհաս հայ ժողովրդի համար: Գրում եմ իմ ձեռքով ու նույնիսկ պատկերացնելով, որ կարող եմ հայտնվել դատարանում ԱԺ պատգամաՈռին վիրավորելու համար, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում կարդալ 1-ից բարձր տարիքի մարդկանց համար, հետագայում նման այլանդակություններից զերծ մնալու համար»:
Կայքի տնօրենը, ըստ ամենայնի, հետեւել է այս պատգամավորի գործերին, որովհետեւ արդեն զայրացած շարունակում է. «Դու կին հալով բռնաբարեցիր մի ողջ պետություն, դու հողին հավասարեցրիր այն, ինչ այս տարիներին գոնե կարողացել էինք գետնից բարձրացնել: Միթե դու մարդ ես, դու, այսօր ոչ թե 70 մլն. եվրոյի, այլ միլիարդավոր դոլարներ մտցրիր կազինո, դու ամբողջ հայ ժողովրդին այդ կազինոյում տանուլ տվեցիր: Դու այսօր ավելի մեծ ու այլանդակ ձեւով Եվրոպայում կացնահար արեցիր հայ մարդուն, դու էսօր ավելի մեծ հոկտեմբերի 2 արեցիր, քան եղել էր տարիներ առաջ հոկտեմբերի 27, ու էս ոռով էլ ուզում էիք իշխանության գալ, էս ոռով էլ ուզում էիք ձեր առաջադրած նախագահին ընտրեինք, զարմանում եմ: Միթե կինը կարող է այդքան ատելություն ունենա, միթե դու մայր ես, միթե քեզ հայ ծնող է ծնկները ծալել ու ունեցել… Իմ բարի խորհուրդը քեզ, ինքնասպան եղիր, դա ամենահեշտ ճանապարհն է, որ գոնե մի քանիսը ներեն քեզ: Հա Էսօր շատ բաներից ենք դժգոհ, շատ բաներ լավ չեն մեր երկրում, է, հետո, պիտի սաղ աշխարհն իմանա՞: Քո տանը ինչ լինումա սաղ հարեւաններին ասու՞մ ես, քո տանը ինչ անում ես բոլորին ասու՞մ ես, դու անգամ չգիտես ընտանիքն ինչ ա, դու անգամ դրանից ես զուրկ: Այլանդակությունն էլ մարդու համար ա, բայց քո արածը անմարդկային էր: Թող Աստված խղճա քեզ, մեկը ես քեզ արդեն թաղել եմ»…
Եթե ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ–ական Էդվարդ Շարազանովն այս ամենը նողկալի համարեց ու վնասարար պետության համար, ապա ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատասխանելով հարցին, թե վնասարա՞ր է պետության համար այս միջադեպը, ասեց. «Մեր պետության հեղինականության համար վնասակար է այն, որ ՀՀ քաղաքացիներից շատերը, չունենալով տարրական կենսակերպ ապահովելու հնարավորություններ, լքում են հայրենիքը, աղքատությունը արդեն 40%-ոց շեմի է հասել: Ես, անկեղծ ասած, զբաղվում եմ քաղաքականությամբ եւ մտածում եմ… երկրումս առկա սոցիալական խնդիրների շուրջ…»:
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Իսկ ՀՅԴ–ական Վահան Հովհաննիսյանն էլ այն կարծիքին է, որ սա փորձ էր խայտառակելու մեր երկիրը, եւ կապ չունի թե ով է այժմ երկրի նախագահը:
Վստահ ենք, դեռ կլինեն այլ մեկնաբանություններ, բայց մի բան հստակ է, «Ժառանգություն» կոչված ուժի պատմա–քաղաքական ակունքները պետք է պեղվեն հիմնովին, թե ու՞մ ժառանգությունն է սա, ի՞նչ է ժառանգել եւ ինչպե՞ս է փոխանցելու այս ժառանգությունը իր էլի պեղման ենթակա ժառանգականներին:
Եվ առհասարակ, ոչ միայն քաղաքական, այլեւ հասարակական բնագավառը պետք է պեղել:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 31 (294), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



