Նոր մանրամասներ՝ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակի մասին.- Բացում են փակագծերը…

http://www.hayary.org/wph/?p=3511  (կարդալ ամբողջը)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ հարցազրույցը:

-Պարո՛ն Իսագուլյան, Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն  Ավետիսյանը հայտարարել է, որ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել մի ցուցակորտեղ ներառված են եղել բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող համասեռամոլների անունները (ըստ այդմ՝ համասեռամոլներ կային ինչպես նախագահական ապարատում, այնպես էլ կառավարության վերնախավում եւ պետական այլ կարեւոր օղակներումխմբ.):

Այն տարիներին Դուք Ռոբերտ Քոչարյանի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էիք, եւ եթե նման ցուցակ իսկապես եղել է, Դուք պետք է որ դրա մասին տեղյակ լինեիք: Նման ցուցակ Ռոբերտ Քոչարյանին փոխանցվե՞լ է:

Այո՛, Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը պաշտոնապես ինձ հանձնել է նամակ, որի բովանդակության մեջ նման ցուցակներ ներառված են եղել: Այդ նամակները հասցեագրված էին 2 հոգու՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:

Արմեն Ավետիսյանի կողմից նշվել էր, որ ցուցակները Անդրանիկ Մարգարյանին եւս փոխանցվել է:

Անդրանիկ Մարգարյանին, որքանով տեղյակ եմ, Արմեն Ավետիսյանը նամակներն առձեռն է փոխանցել: Ինձ պաշտոնապես տրվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակներ: Ես այս պարագայում ընդամենը փոխանցողի դերում պիտի հանդես գայի:

Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցան այդ նամակները

This entry was posted in Հ.Ա.Մ.. Bookmark the permalink.