http://www.hayary.org/wph/?p=5305#more-5305 – 1956թ. հունվարի 13-ին, Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն…»…
…Մեռնել, բայց չտեսնել Հայրենիքը պարտւած: Յաղթանակից կեանքի բարոյականկանոն յօրինել, պարտութիւնը ստեղծագործաբար ողբերգել եւ դրանից`մեծագործումի նոր ոյժ եւ խանդ երկնել: Այդպէս չէ՞ր երբեմն հայը:
Ասում ենք` այդպէս էր, ուզում ենք էլի՛ այդպէս լինի եւ քարոզում ենքտարօնականութիւն: Մեր առաջ, սակայն փռւած է հոգեւոր վերջալոյսի մի պատկեր: Վերջալոյսին` քնիկարօտից յօրանջում են ստւերները: Մեծ ստւերը` գիշերը, արդէն մայրն է քնաբերառաքինութիւնների: Ստւերները յօրանջում են – «հին հայը վաղուց է մեռած»: «Ոգին մահ չունի»,- ասում ենք մենք…



