Այսօր մտորումների մեջ էի, երբ հանկարծ հիշեցի որ Երեւանյան տոնական օրերին չեմ հետեւել… բազմաթիվ տոնական միջոցառումները եւ հազարավոր հայաստանահայերի ու սփյուռքահայերի, օտարերկրյա զբոսաշրջիկները հոսքը բաց եմ թողել… ի վերջո 2800-ամյակը հզոր պատմական փաստ է, որ տեղով քաղաքականություն է: Երեւանն աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է, ինչը պատիվ կբերի յուրաքանչյուր ազգի:
Բայց հետո հիշեցի, որ ոչ մի բան էլ բաց չեմ թողել…
Հիշեցի նաեւ, որ «Երեւան–Էրեբունի 2800» տոնը այս տարի առանձնահատուկ է նշվել, այն նշել են նաեւ Հայաստանում: Ճիշտ է մի քանի ժամ, բայց … Նո՜ր Հայաստանում…Իսկ հայտնվել, հիշվել Նոր Հայաստանում՝ ամեն մարդու կամ գործընթացի բան չէ…
Նոր հայերը մեծ պատիվ են արել՝ նշելով հին Երեւանի տոնը, չէ որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մի քանի օրերի ու Եվրասիական շաբաթի համապատկերին Երեւանի մի քանի ժամվա տոնը եւս իր արժանի տեղն է գրավել Նոր Հայաստանի նոր հայերի սրտերում…
Փաստորեն «Երեւան–Էրեբունի 2800» –ը նշվել է նաեւ Հայաստանում … բայց ոչ տոնական, այլ՝ հեղափոխական–քաղաքական, քանի որ հինավուրց Երեւանը փորձել են կոչել հայկական (հայկ–ական), այսպես կոչված նորընտիր քաղաքապետի խեղկատակությանը տուրք տալով… Իբր՝ Տարոն Մարգարյանի Երեւանը փոխարինում են Հայկ Մարությանի Երեւանով…
Ողբա՛մ զքեզ, ո՜վ հայ ժողովուրդ…
Թշնամուն հերթական խոսելու առիթն են տալիս, շուտով կլսենք Բաքվի ձայնը, որ «հայերն իրենց այսօրվա մայրաքաղաը հայկական Երեւան են կոչում, որ հերթական ադրբեջանական քաղաքը հայկականացնեն»…
Սպասենք՝ գուցե Հայաստանի Հանրապետությունն էլ Սերժ Սարգսյանից վերցնեն ու Նիկոլ(այ) 2-րդ ցարի Հայաստան դարձնեն… Չնայած ազատ կարող են հայկական Հայաստան կոչել… Դրա համար ընդամենը մի խառնամբոխային ժողով է պետք՝ այն հերթական հեղափոխական հանրահավաք կոչելով…- www.hayary.org
– https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn
– https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ



