Կեցակարգային եւ գործնական ոլորտներում հաջողելու համար պետք է հիմնվել ու գործել՝
– Ներքին հանգստությունն ու անկողմնակալ մտածողությունը երաշխավորում են ազգի շարունակական օրինաչափ առաջընթացը, ապահովում հաղթանակը, իսկ հանդարտությունն ու քաղաքական իրատեսությունը՝ երկրի զարգացումը:
– Իրականությունը պետք է ընկալել այնպես, ինչպես կա, այլ ոչ թե այնպես, ինչպես ցանկալի է:
– Գլխավորը երկրորդականից տարբերելու գիտակցությունն ու կարողությունը անհրաժեշտ են՝ իրադարձություններից մշտապես առնվազն մեկ քայլ առաջ գտնվելու համար:
– Տարբեր տեսակետներից դժվարությունները տեսնելը եւ դրանց հաղթահարման հնարավորությունը ստեղծելը՝ հաջողության հասնելու կայուն նախապայման են:
– Իրադարձությունների վրա ազդելու կարողությունը առավելություն է, անփոխարինելի գերհզոր զենք:
– Պատրաստվածությունը՝ դիմագրավելու հնարավոր անսպասելի կամ կանխատեսելի իրադարձություններին, կանխում կամ նվազագույնի է հասցնում անցանկալի պատահականությունները:
– Դժվարին իրավիճակները հաղթահարելու ձգտումը իմաստավորում է կյանքը:
– Դիտողականությունը անսխալ վերլուծելու եւ իրատեսորեն գործելու երաշխիք է:
– Հեռատեսությունը նպատակների եւ խնդիրների իրականացման աներեւույթ, սակայն ապահով արահետ է:
– Նախազգացողությունն ու ընկալունակությունը նպաստավոր պայման են՝ իրադարձությունների հետագա ընթացքի վրա արագորեն ներգործելու համար:
– Ամենատարբեր իրադարձություններից դրական փորձի ձեռքբերման ունակությունը հզորացնում եւ իմաստավորում է:
– Ուրիշին լսելու, հասկանալու եւ օգնելու ձգտումը ուժեղի կեցվածք է: Այն երկխոսության, փոխըմբռնման եւ հարաբերությունների կարգավորման լավագույն միջոց է: – www.hayary.org
– https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn
– https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ



