Վասն իմաստության իմաստնացման…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Զանազանի՛ր խելացիին գրագետից, կիրթ մարդուն՝ ուսյալից, իմաստունին՝ գիտունից, հանճարին՝ տաղանդավորից:

Հավատա՛ եւ գործիր՝ մշտապես ունենալով քո լրացուցիչ տարբերակ(ներ)ը:

Ապրի՛ր հավատով եւ ոչ՝ հույսով: Հավատա՛ Ազգիդ ուժին ու կարողություններին:

Հիշի՛ր, որ  կարողանաս  ապրել եւ ապրի՛ր այնպես, որ քեզ հիշեն:

Կամենալը հարկադրանք չէ, այլապես դու կլինես քո թշնամին. կվտանգես մարմինդ, ծուղակը կգցես՝ հոգիդ:  

Միշտ ոգեղեն պահի՛ր հպարտությունդ եւ համեստությունդ՝ այն ամբարտավանության ու մեծամտության չվերածելու համար:

– Եղի՛ր բնական. բնական է այն, ինչը մաքուր եւ արարչական է:

Բացի ՀայրենիքԲնօրրանից՝ ունեցի՛ր քո Հոգեւոր Հայրենիքը, Աստվածների Տիեզերաաշխարհը:

Ոգուդ զարգացումը ներդաշնակի՛ր Ցեղիդ հավիտենության ապահովման հետ եւ կհասնես Բացարձակին ու Հավերժին, կմերձենաս Արարչին, դա է մեր Տեսակի Առաքելությունը:

Տիեզերքն ամփոփված է մտքի  մեջ, միտքը սփռված է Տեզերքով  մեկ: Տիրապետիր մտքիդ:

Հետեւիր մտքիդ ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է մտքին՝ նա նրա բարեկամն է, ով չի իշխում՝ միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին:

Անցյալը, ներկան եւ ապագան մի ամբողջություն է, Ոգու դրսեւորման ու կատարելագործման հարատեւ ընթացք:

Պայքարը կյանք է. այն ներդաշնակորեն պետք է ներառի ինչպես ուժ եւ վճռականություն, այնպես էլ՝ սեր եւ քնքշանք:

Կյանքը ինչպես արարման, այնպես էլ քայքայման դանդաղ գործընթաց է ծննդի եւ մահվան միջև: Ինչ որ այդ պահին անում ես, հնարավոր է՝ քո վերջին արարքն է:

Կյանքը գործունեության ասպարեզ է: Այն տրված է սահմանափակ ժամանակով: Ընտրի՛ր ինչ որ բան եւ այն անվանիր սկիզբ, այնուհետեւ գիտակցի՛ր հետագա յուրաքանչյուր գործողությունդ www.hayary.org  

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.