Հայ Աիական Միաբանության նպատակներն ու խնդիրները
Հայ Աիական Միաբանության Գերագույն Նպատակներն են Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի՝ Հայքի վերականգնումը, Հայ Ազգի համախմբումը իր Հայրենիք–Բնօրրանում եւ Արիական–Ցեղապաշտական (իմա՝ Հայկական–Ցեղապահպանական) ապրելակերպի առաջընթացը, որը կնպաստի Աստվածայինի, ապա նաեւ Արարչակնիք Տիեզերակարգի վերահաստատմանը:
Դրանք իրականացնելու համար հայ արիական կառույցը առաջնային եւ հետեւողականորեն՝
- Նպաստում է Հայաստանում Ազգային Պետականության կայացմանն ու ամրապնդմանը, Ազգային Սահմանադրության եւ Հավատի վերահաստատմանը, երկրի տնտեսության բազմաճյուղ ռիթմիկ ու շարունակական հզորացմանը:
- Մասնակցում է Հայ Ազգի միասնությանն ու համախմբմանը, Հայ-Արիական լեզվա-մտածողության ձեւավորմանը եւ Արիական–Ցեղապաշտական ապրելակերպի աստիճանական վերահաստատմանը:
- Ձգտում է Հայոց արժեքային համակարգի՝ Հավիտենարժեք սրբությունների եւ ազգային ու բարոյական գաղափարաբանությունների պետական քաղաքականության հիմք դառնալուն:
- Մասնակցում է ավանդական, ազգային, մշակութային՝ հոգեւոր արժեքների, պատմական հուշարձանների եւ այլ շինությունների վերականգնմանն ու վերաարժեքավորմանը:
- Ձգտում է ազգային կրթական, մարզական եւ առողջապահական բնագավառների անվճար սպասարկման, ինչպես նաեւ՝ Հայ Ազգի սոցիալական ու իրավական պաշտպանվածության հաստատմանը:
- Նպաստում է Հայոց պետության եւ Հայ Ազգի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը:
- Ձգտում է հոգեւոր, մտավոր ու գիտական արժեքները ազգային հարստություն համարելուն:
Հայ Աիական Միաբանությունը այս խնդիրների իրականացումը կարեւոր եւ անհրաժեշտ է համարում՝ Գերագույն Նպատակներին հասնելու նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
Հայ Աիական Միաբանությունը նաեւ չի բացառում միջազգային կամ ներազգային քաղաքականության մեջ անսպասելի, կտրուկ շրջադարձների հնարավորությունը, որի ժամանակ կարող են ծագել այլ նպատակներ ու խնդիրներ, որոնք այդ պահին կհամարվեն ավելի կենսական: www.hayary.org
– https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn
– https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ



