Բ(Ա)րիների ու Չ(Ա)րիների հակամարտությունը երկրային ու վերերկրային է, ուստի Երկիրն ու Երկինքը միասին են մասնակցում Լույսի ու Խավարի հավերժական հակամարտության ոլորաններում… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Լինե՛նք լույսի հետեւորդները…

……………………………………..

– Տու՛ր ինչպես Արևը, որ Արիները դրանից զորանան, չարիները՝ մոխրանան:

– Խստապահանջ եղի՛ր մարդ որակի նկատմամբ, որպեսզի կարողանաս ստեղծել եւ գնահատել իսկական համամարդկային արժեքներ:

– Չարի հանդեպ մի համակվիր սնոտի տագնապով, վախով, սարսափով եւ մերժի՛ր դիվային դրսեւորումները, որոնք հիմնականում երեքն են՝ ագահությունը, ցասումն ու տառփանքը:

– Երբ մարդիկ չար եւ դաժան են իրավիճակի թելադրանքով, դեռ  ամեն ինչ չէ որ կորած է:

– Ոչ մի ձեւով, չափով, ժամանակով մի՛ պակասեցրու սթափությունդ:

– Նա՛, ով իրեն շրջապատում է արատներով, ինքն է դառնում արատավոր եւ հիմարանալով՝ տառապում է:

– Մշտապես անարատ պահի՛ր արյունդ.

 ա/ Արյունապղծություն է ա՛յն ամենը, ինչ բացասաբար է անդրադառնում արյան մաքրության եւ որակի վրա: 

  բ/ Տհաճ երեւույթը, ձայնը, հոտը, համը, միտքը, ինչպես նաեւ՝ տագնապը, վախը, սարսափը, հնացած սնունդը ազդում են արյան վրա եւ թուլացնում Գենը:  

– Մի’ տկարացրու մարմինդ եւ հոգիդ՝ տարաբնույթ նյութական ու հոգևոր թմրեցուցիչներով:

– Ճանաչի՛ր, բայց մի՛ փորձիր հասկանալ ու արդարացնել տականքին, ինքդ կհայտնվես նրա վիճակում:

– Ո՛չ մի դեպքում տականքին մտերիմ ու մերձավոր մի՛ դարձիր, որպեսզի չպարտավորվես սիրել եւ պաշտպանել նրան այնպես, ինչպես ինքդ քեզ:

– Մշտապես  զարգացրու’ ընկալունակությունդ եւ կճանաչես բարին ու չարը:     

– Ընկալումները լինում են՝

* Ուղղակի

* Ներզգայական

* Ավանդական-սովորութական

* Տրամաբանական

* Համեմատական

* Հավանական-անհավանական

* Գիտական

– Զգայարաններդ բանեցրու’ զգալու եւ ո՛չ ցանկանալու համար:

– Մշտապես մարզի’ր զգայարաններդ, որ լիարժեք հաղորդվես Գերագույն Էությանը:

– Մարզման ենթակա զգայարաններն են՝

* Տեսողությունը,

* Լսողությունը,

* Հոտառությունը,

* Համի զգացողությունը,

* Շոշափելիքը,

* Ներզգացողությունը,

* Հիշողությունը:

– Արդար լինելու համար բոլորի եւ ամեն ինչի մեջ նախ փնտրիր դրական հատկանիշներ:

– Առաքինուց սովորի՛ր՝ ինչպիսին կարելի է լինել, իսկ տականքից՝  ինչպիսին չի՛ կարելի:

– Տու՛ր, ինչ կարող ես, ստացի՛ր, ինչ կարող են տալ:

– Գող է նա, ով կարողացածը չի տալիս:

– Ընդունելի են այն ծայրահեղությունները, որոնց բնորոշ են ճշմարտությունը, սերը, արիությունը եւ բարությունը: Մնացած ծայրահեղություններն ավերիչ են: 

– Եղի՛ր քո մղումների, կրքերի, ցանկությունների, զգացումների, խռովքների, հույզերի, տրամադրությունների եւ հակումների տիրակալը:

– Բոլոր տեսակի նվիրաբերումներն ու զոհողությունները կատարիր առանց հատուցման ակնկալիքի:

– Ապրի՛ր այնպես, որ կարեկցանքի, սփոփանքի, մխիթարության, քծնանքի եւ շողոքորթության կարիք չունենաս:

– Խոսքդ արժեվորի՛ր գործով:

– Մի՛ թող որ սնունդդ սնվի եւ զբաղնունքդ զբաղվի քեզանով:

– Մի՛ առաջնորդվիր ցանկալին իրողություն է, անցանկալին՝ պատրանք մտայնությամբ:

– Մի՛ վերածիր փառքդ՝ սնափառության, հպարտությունդ՝ գոռոզության, բարկությունդ՝ կատաղության, ուրախությունդ՝ կեր ու խումի, հակակրանքդ՝ ատելության, ենթադրությունդ՝ կասկածի…

– Մի՛ առաջնորդվիր կասկածանքով, ենթադրությամբ, հակակրանքով եւ ատելությամբ:

– Մի՛ եղիր կաշառող եւ կաշառվող:

– Գնահատի՛ր պարտականություններդ ավելի, քան՝ իրավունքներդ:

– Երբեք անհիմն մի՛ նեղացրու եւ արիություն ունեցիր ընդունելու եւ ուղղելու սխալներդ:

– Եղի՛ր հաստատուն, հանդուրժող, զուսպ, հանդարտ եւ խոհեմ:

– Ցուցամոլ մի՛ եղիր, երեսպաշտություն մի՛ արա, կեղծ կեցվածք մի՛  ընդունիր: Ինչպիսին տանն ես, այնպիսին էլ դրսում եղի՛ր:

– Մաքուր պահի՛ր բերանդ ամեն նզովքից եւ անեծքից: Դրանք կվանեն բարեկամիդ, կզվարճացնեն՝ թշնամուդ:

– Հայհոյանք տալը թուլության, անզորության դրսևորում է:

– Սակավակերությունն ու շատակերությունը, անսեռունակությունն ու վավաշոտությունը, ալարկոտությունն ու հապճեպությունը, նախանձն ու անտարբերությունը … հոգեկան խանգարումներ են:

– Գեղեցիկի ընկալումն ունեն բոլորը՝ եւ’ առաքինիները, եւ’ տականքները, սակայն, տարբեր են գեղեցիկը վայելելու ձեւերը: Առաջիններն այն զգում, խնամում եւ հիանում են,  երկրորդները՝ կամենում, տիրում ու բռնանում են:

– Մարմնիդ, Մտքիդ եւ (Հ)Ոգուդ զորության շտեմարանը մի՛ տրամադրիր անառակներին եւ տխմարներին:

– Սերունդ տու’ր՝ ընտանիք կազմելով հայի հետ:

– Մի՛շտ խնամիր Կենաց (Գեների) ծառդ եւ երբեք այլ տեսակով մի՛ պատվաստիր, իսկ չորացած ոստերն անհապաղ էտի՛ր եւ այրի՛ր:

– Զատի՛ր թացն ու չորը եւ համատեղ մի՛ այրիր, զի թացը դեռևս վառելիք չէ եւ կրակի համար պղծություն է: Թացի տեղը կրակի կողքին չորանալն է: – www.hayary.org

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=210339093281749&id=100029169784366 – Բ(Ա)րիների ու Չ(Ա)րիների հակամարտությունը երկրային ու վերերկրային է…

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.