Իրականում` Հայարիականության մասին պետք է հայտարարվեր 1990թ. սեպտեմբերի 9֊ին, երբ Արմեն Ավետիսյանն ՀԱԲ֊ի իր մի շարք մարտական ընկերների հետ որոշել էին ստեղծել Հայ Արիական Միաբանություն կամ Հայ Արիական Բռունցք կիսառազմական֊կիսաքաղաքական կազմակերպություն, բայց դա հետաձգվեց (ինչը հետո իրականացվեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ ՀԱԲ գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի համագործակցությամբ)…
Սակայն 09.09.1990թ. մնաց որպես Հայարիականության Վերածննդի օր…
– ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հիմնադրման օրից ցայսօր ղեկավարում է նաեւ Հայ Արիական Միաբանությունում գործող Հայաստանի Հայ Արիական կուսակցությունը եւ Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական (եւ հոգեւոր ու մշակութային) կազմակերպությունը:
* * *
Հայ Արիական Միաբանություն – ստեղծվել ու հռչակվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին:
* Հայ Արիական Միաբանության, որպես արդեն միասնական ու ձեւավորված կառույցի հռչակումը տեղի է ունեցել 2000թ. հունիսի 26-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայ Արիական Կենտրոնում:
Հայ–Արիական Միաբանությունը հաստատված արմատական ազգայնական կազմակերպություն (կառույց) է / ներքին գործունեության մեջ ներառված են շուրջ 30 կազմակերպույուն՝ ոլորտային գործառույթներով գործող: Կա նաեւ անհատի հետ գործունեության որոշակի ձեւաչափ:
* * *
…1993թ. երբ հիմնադրվեց Հայ Արիական Միաբանությունը. այն ձեւավորվեց որպես Հայ Ցեղապաշտ Ընտանիքների Դաշինք (եւ այդպես էլ կոչվեց ի սկզբանե` Հայ Արիական֊Ցեղապաշտական Դաշինք)…
…բայց 1990֊ականների երկրորդ կեսին պետական գրանցում ստանալիս մեր ներկայացրած փաստաթղթերը մերժեցին` թե ազգային֊միջազգային օրենքներով ընտանիքների դաշինք չի թույլատրվում գրանցել… / առաջարկեցին օրենքով թույլատրված 3 տարբերակներից մեկն ընտրել` քաղաքական. հասարակական կամ կրոնական կազմակերպության ձեւերից մեկը .. / նաեւ հավելեցին. թե դժվար գրանցեն արիական եւ ցեղապաշտական ձեւակերպումների պատճառով…
…ստիպված Հայ Արիական Միաբանության Հայ Ցեղապաշտ Ընտանիքների Դաշինքը մնաց ոչ պետական. բայց ազգային֊ավանդական միավորում` ՀԱՄ կառույցի մեջ… / իսկ պետության մեջ եւ միջազգային ասպարեզում օրինական գործելու համար ՀԱՄ կառույցում ստեղծվեցին` Հայաստանի Հայ֊Արիական կուսակցությունը (ՀՀԱԿ) եւ Հայ Արիական֊Ցեղապաշտական Դաշինք (ՀԱՑԴ) հասարակական. կրթա֊մշակութային եւ հոգեւոր կազմակերպությունները (նաեւ հոգեւոր. որպեսզի կրոնական կազմակերպություն գրանցելուց խուսափենք գոնե)…
֊ (արիական եւ ցեղապաշտական ձեւակերպումների համար էլ առանձին “կռիվներ” մղվեցին արդարադատության նախարարության հետ. իհարկե հասկանալով. որ երկրի քաղաքական վերնախավի հետ է պայքարը (ընդվզում էր առաջացրել նաեւ կազմակերպության առաջնորդ ձեւակերպումը ֊ նախագահ ձեւակերպմանն էին սովոր … բայց տարիներ անց տարաբնույթ առաջնորդներով լցվեց երկիրը) ֊ (Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
* * *
Հայ Արիական Միաբանությունը կառուցվածքով եւ կանոնագրային նպատակներով առավելապես հայ ցեղապաշտ ու արիադավան (ցեղահավատ-հեթանոս) ընտանիքների դաշինք է եւ կողմ է տոհմական ավանդույթներով ու ազգային նպատակներով տեղային համայնքների եւ պետական կենտրոնաձիգ կառույցի ձեւավորմանը…
Հայ Արիական Միաբանության, որպես արդեն համակարգված միասնական ու ձեւավորված կառույցի հռչակումը տեղի է ունեցել 2000թ. հունիսի 26-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայ Արիական Կենտրոնում (ստեղխման հռչակումը եղել էր 1993թ. դեկտեմբերի 15-ին, իսկ հայարիականության գաղափար֊կեցակարգի վերականգնման որոշումը` 1990թ.֊ի սեպտեմբերի 9֊ին)… – https://www.facebook.com/permalink.php?story_fbid=210643736584618&id=100029169784366
http://www.hayary.org/wph/?cat=22 – Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման համառոտ պատմություն…
– Հայ Արիական Միաբանության կառույցում ընդգրկված են.
- Հայ ցեղապաշտ արիադավան ընտանիքների դաշինքը:
- Հայաստանի Հայ–Արիական կուսակցությունը (ՀՀԱԿ) (նախապես ներկայացվել էր որպես Հայ Արիական–Ցեղապաշտական կուսակցություն (ՀԱՑԿ), որի գրանցումը մի քանի անգամ մերժվեց):
- Հայ Արիական–Ցեղապաշտական դաշինք հասարակական (հոգեւոր–մշակութային) կազմակերպությունը (ՀԱՑԴ):
- Հայ–Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբակներով:
- «Հայ–Արիա» երկշաբաթաթերթը (գրանցված է որպես ՀԱՑԿ եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ):
- «Հայ–Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ):
- ՀԱՄ պաշտոնաթերթի «Հայեր» եռամսյա հավելվածը:
- ՀԱՄ լրատվական կենտրոնը:
- ՀԱՄ տեղեկատվական–վերլուծական կենտրոնը:
- Համացանցային ուսումնասիրությունների եւ գործունեության խորհուրդը (ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org):
- «Հայ–Արիական» ուսանողական ակումբը:
- «Հայ–Արիներ» երիտասարդական ակումբը:
- «Հայ–Արորդիներ» մանկապատանեկան ակումբը:
- ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր–գաղափարախոսական կազմակերպությունը:
- ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը:
- Արիագիտական հետազոտությունների կենտրոնը:
- Պատմագիտական, իմաստասիրական եւ գաղափարաբանական կենտրոնը:
- Ազգային արժեքների պաշտպանության միավորումը:
- Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոնը:
- «Արիական Արահետ» արտադրա–տնտեսական կազմակերպությունը:
- ՀԱՄ Սփյուռքի հետ կապերի խորհուրդը:
- Համահայկական ազգայնական ուժերի միավորման նախաձեռնությունը:
- Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ստեղծման նախաձեռնությունը:
- Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհուրդը:
- ՀԱՄ Ավագանու եւ մտավորականների խորհուրդը:
- ՀԱՄ Անվտանգության խորհուրդը:
- ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբը:
- ՀԱՄ Քրմական խորհուրդը:
- ՀԱՄ Տիեզերագիտական եւ Աստվածաբանական կենտրոնը:
- ՀԱՄ Թաքնագիտական կենտրոնը:
* ՀԱՄ–ն ունի նաեւ անհատ միաբան անդամներ, համակիր, օժանդակ եւ աջակից շրջանակներ Հայաստանում եւ Սփյուռքում:
* ՀԱՄ–ը նախաձեռնել եւ հանդիսանում է հիմնական քաղաքական ուժը Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ):
* * *
ՀԱՄ Գերագույն Խորհուրդ / Հայ Արիական Միաբանության խորհրդանշանը գծագրել եւ գաղափարագրել է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Հայության մեկտեղվելու-բռունցքվելու գաղափարն է կենտրոնում՝ Արիածին-Արարչակնիք Արմատների շուրջ: ԱրԷգԱկ-ը (Ար-ական եւ Ի(Է)գ-ական Ակ-ունքը) Արարչականության եւ Հայի Արիական Ծագման տեսլականն է, Մասիսները՝ Հայկական Լեռնաշխարհի Աստվածային Բնակատեղին լինելը եւ մեր վերատիրելու կամքը, Ութաթեւ Աստղ-Թագը հզոր ու միասնական Հայկական Պետականության ձգտումն է:
Սա Հայ Արիական Միաբանության Դրոշի ձեւը եւ գույները եւս պատահական չեն: Գույներն ու դասավորությունը բացատրված է պատկերում եւ Դրոշում առկա Գենետիկ-Ծինաբանական Ծառի միջոցով: Ծառը սպիտակ գույնի մեջ է, որ նախանշում է Մաքուր Ակունքը…
3 Ծիրանագույն Մաքուր Գենը (Սերունդը) նախանշում է Հայի Ազգային Որակները / կարմիր +4-ը՝ այսինքն 7 Մաքուր Գենը նախանշում է Հայի Արիական Որակները / իսկ +2՝ այսինքն՝ Մաքուր 9 Գենը-Սերունդը բացում է Հայի Աստվածային Որակներին առնչվելու հնարավորությունները – Մարդ-Աստվածների (Աստվածամարդու) տեսլականն է՝ ի դեմս Հայկ Նահապետի…
Նույն գույները Դրոշն ունի, իսկ կողքի արված կանաչ գույներն ասում են, որ Գենետիկ Ծառը պետք է աճի Բնական Օրենքների – Տիեզերակարգ-Արարչակարգի մեջ…
* * *
Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:
– Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…
Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:
– Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…
Մեր հանուն–բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուր



