Հայարիականությունը՝ որպես եռահամակարգ մարդու գոյակերպ

Հայաստանի եւ Սփյուռքի շատ արորդիներ են դիմում մեզ՝ արիադավան-հեթանոսական տոնական ու ծիսական արարողությունները տեղերում կատարելու եւ փառաբանումներն ու ձոները ճիշտ մեկնելու համար:

Մեզ են դիմում, քանզի «Լուսանցք»-ը, հավատարիմ հայկական արժեհամակարգին, նաեւ հայոց հավատին առնչվող լուսաբանումներ է անում:

Այսուհետ թեմայի շուրջ մեզ ուղղվելիք հարցերը պարզաբանելու համար կդիմենք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, նաեւ հայ արիների քրմական դասի ներկայացուցիչներին (մեկ անգամ չէ, որ նշել ենք, թե ազգայնական դաշտում այս արիադավան կառույցի հետ ենք համագործակցում), որոնք հետեւում են արիադավան ծիսակարգերին եւ կենսակերպին (նաեւ պեղում եւ պարբերաբար վերագտնում ավանդականը), որպեսզի հատկապես հայրենքից հեռու՝ օտարության մեջ գտնվող արորդիները կարողանան հետեւել Հայոց Հավատի ճիշտ կարգին:

http://www.hayary.org/wph/?p=2309Հայ Արիական տոնացույց՝ նվեր ՀԱՄ 18-ամյակին – Առաջին անգամ նշված են բոլոր Հայ Աստվածների տոները

* * *

Հայ Արիական Միաբանության առաջնորդի պատասխանները՝ արորդիների հարցերին -

1. Ազգը՝ որպես Ծինարմատ.

Արարչական Առանցքի գիտակցման, առավել եւս մոտ գտնվելու համար անհրաժեշտ պայման է նախ եւ առաջ Արարչածին (Բնական) Ազգի (ըստ այդմ՝ անհատների) Արարչադիր Որակները վերականգնել: Դրա համար պիտի իրապես հասկանալ եւ անխախտ գործածել ԱԶԳ սահմանմանն անհրաժեշտ բնորոշիչները.

1. Ծագումը (Ծին-Գեն) / 2. Բնօրրանը (Հայրենիք) / 3. Լեզուն / 4. Առաքինությունը / 5. Հավատը / 6. Մշակույթը / 7. Ինքնությունը / 8. Էությունը / 9. Առաքելությունը:

Բոլորն էլ արժեհամակարգային առումով հավիտենարժեք զորություններ են, բայց ամենակարեւորներն առաջին ու վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի մարմնական, մտավոր ու հոգեւոր եռաստիճան գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը, որ Նոր Սկիզբ է… Այսպես տիեզերապտույտ է տալիս Հավերժությունը:

Այս գիտակցումն էլ նախապայման է Արարչական Առանցքը հասկանալու համար:

2. Հայ-արիական խաչակնքում.
Կատարվում է՝

Միմյանց միացրած 5 մատները (մեկ կետի շուրջ հավաքած) տարվում են դեպի ճակատ (1), աջ աչք (2), ձախ աչք (3), կզակ (4) եւ մատներն արդեն բացված, ափը տարվում է սրտին (5) եւ ապա ձեռքը բարձրացվում է վեր՝ ձիգ վիճակով (6):

Ասվում է՝

Արարչի կամոք. Այն ինչ գիտակցում եւ մտածում եմ (ճակատ). Այն ինչ տեսնում եւ զգում եմ մարմնիս (աջ աչք) եւ հոգուս (ձախ աչք) աչքերով. Այն՝ ինչ կամենում եւ խոսում եմ (կզակ). Բխում են սրտիցս (ափը տարվում է սրտին) եւ ուղղված են Հայ Աստվածներին (ձեռքը բարձրացվում է վեր)… Փա՛ռք Աստվածներին, Հային ու Հայքին…

Նույն կատարումը՝ Արարչի փառաբանմամբ (մեկ այլ ծես է)

Փա՛ռք Քեզ Արարիչ (ճակատ). Փա՛ռք Քեզ ԱրԷգԱկ (աջ աչք) – Լույս եւ ջերմություն տվեք մեզ առատ (ձախ աչք). Ունենք մենք վաղուց մեծ Հույս-Նպատակ (կզակ). Որ պիտի հասնե՛նք Հայ Ոգով Անպարտ (ափը տարվում է սրտին) – Փա՛ռք Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, Հային ու Հայքին (ձեռքը բարձրացվում է վեր)…

3. Հայ արին չի աղոթում, չի աղերսում կամ ողորմում… այլ՝ ձոներով ու փառաբանումներով է դիմում իր Աստվածներին եւ Արարչին (նաեւ՝ նախնյաց եւ բոլոր այլ դեպքերում).

Ուստի՝ Հայ Արիական Միաբանությունն այն հայորդիներին, ովքեր որոշել են չշտապելով՝ ըմբռնելով դառնալ Հայոց Հավատին (այս հայերի համար՝ մինչեւ վերադարձը, արիա-քրիստոնեության տարբերակն է առաջարկվել՝ հուդա-քրիստոնեության փոխարեն), հետեւյալ խորհուրդը ունի – Աղոթի՛ր կամ փառաբանի՛ր քո՛ Աստծուն՝ Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն…

Արիա-քրիստոնյա հային առաջարկում ենք իր աղոթքը հղել Հայ Աստծուն՝ Հայոց Աստվածային Համակարգի Գերագույն Աստված Հայր Արային, եթե իրապես ձգտում է հոգու զորությունը տեսնել.

Հա՛յր մեր Արա՝ հայի Աստված,

Սերու՛մ ունես արարչական,

Սրբազա՛ն է անունը Քո,

Փա՛ռք Քեզ եւ մեր Աստվածներին,

որ զավակն եք Տիեզերքի:

Հա՛յր մեր Արա,

Քո սերմից ծնված հային նոր կյանք տու՛ր,

Եվ տու՛ր զորություն եւ կամք ու գալիք:

Օգնի՛ր դուրս գալ այս վիճակից,

չարի կարգից ու տիրույթից,

Հաջողությու՛ն Դու բեր հային,

հայի երկրին ու նաեւ ինձ:

Փա՛ռք քեզ Աստված, Հա՛յր մեր Արա.

Հավիտյանս հավիտենից:

Եվ քանի որ հուդա-քրիստոնյա հայը Եհովա ասելով կարծում է, թե Արարչին է դիմում (ինչը պարզ կեղծիք է), ապա մի աղոթք-փառաբանում էլ արիա-քրիստոնյա հայը կարող է ասել Տիեզերքի իրական եւ միակ Տիրոջը.

Հա՛յր Ամենայնի,

Տե՛ր իմ՝ Դու Միակ,

որ Տիեզերքում ես ու Տիեզերքն ես Դու՛,

Տու՛ր ինձ զորություն,

Հոգուս ու մարմնիս՝ լույս ու ջերմություն,

Սեր ու բարություն,

դեպ Քե՛զ դառնալու կամք, իմաստություն:

Փա՛ռք Քեզ Արարիչ՝

Ամենայն Սկիզբ եւ Վերջն Ամենի,

Արարման Ակունք, Հավերժի Օրրան,

Օգնիր ինձ՝ մարդուն Քեզնի՛ց արարված,

Տու՛ր հաջողություն ինձ եւ իմ ազգին,

իմ Աստվածներին ու երկրին հայոց:

Փա՛ռք Քեզ Արարիչ՝

Հայր Ամենայնի:

* Երբ խոսում ենք քրիստոնյա շատ «հովիվների» հետ, նրանք անգամ հավաստում են, որ կրոն(ներ)ի հարցերը լուրջ են, բայց նաեւ նշում են, թե իրենց ,,հավատացյալ հոտը,, չի կարող միանգամից գալ Հայոց հին հավատին, քանի որ դարեր շարունակ Հայ Աստվածների մասին խոսել են որպես «չաստվածներ»… ու իրենց համար Հիսուսից այն կողմ այլ բան չկա (անգամ Եհովան այդքան տեղ չունի): Դրա համար պետք է նախ Հայոց պատմության խորքերը՝ դեպի Հայոց հավատը տանել շատ հանդարտ, մի անցումով, որը արիա-քրիստոնեության տարբերակն է… Մենք վստահաբար այն կարծիքին չենք, որ սա նորմալ է ու բնական, բայց սա միակ անկոտորած անցումը կլինի, երբ կրոնների մահացման ժամանակը գա… քրիստոնյաների պես՝ 301-ի նման մի ջարդ էլ մենք չանենք, որ Հայոց հավատադարձը ապահովենք, ու նաեւ այլ հավատքների մուտքը արգելափակենք…

Սա միայն քրիստոնյաների համար է ասված՝ արիա-քրիստոնեություն, հայ արիները եւ յուրաքանչյուր հեթանոս հայ տրամաբանական է, որ մնալու է իր Բնական Ազգային Հավատին ու Հայ Աստվածների ՊաշտամունքինՄիայն հուդա-քրիստոնյաները դարձի խնդիր ունեն, ոչ թե արդեն արիադավան-հեթանոս հավատավոր հայերը… Մեր առաջարկն ընդամենը հուդա-քրիստոնյաներին՝ առանց ջարդի բերելու համար է՝ Հայոց հին հավատին հանգեցնելու: Ամեն բան պարզ գրված ու ասված է հենց այսպես, այլ բան չկա, բայց ոմանք որ հեթանոսությունը կռապաշտացնում են (ինչպես նախկինում դա աններելի արվեց ու …), իրականում հենց կռապաշտ էլ լինելով: Իսկ մենք Հայոց արիադավան-հեթանոս հավատի ուխտավորներն ենք ու Հայ Աստվածների ժառանգը…

4. Հայ-Արիական կարգախոսը չի կարող կառուցվել «հակա» սկզբունքով: Հայ արին արարիչ տեսակ է ու բնավ՝ ոչ ավերիչ.

Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…

Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…

Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…

* * *

Համաշխարհային ընդհանուր ճգնաժամը նկատելիորեն խորանում է ինչպես արհեստական միջամտություններից, երբ միտումնավոր ու նպատակայնորեն կատարվում են տարատեսակ խառնակչություններ, այնպես էլ՝ բնականոն ազդեցություններից, երբ համամարդկային շեղումներն այլեւս հակադրվում են Տիեզերակարգի Արարչածին Ընթացքին…

5. Աստվածային Համակարգեր. Բնական եւ արհեստական ազգեր.

Ինքնամաքրման (մարմնական եւ հոգեւոր) հնարավորություն ունեն միայն Բնական Ազգերը, քանզի արհեստականները խառնագեն ու խառնածին են եւ նախնական՝ բնական վիճակ չեն ունեցել երբեք, որին կարող են վերադառնալ:

Ազգը առավելապես որակ է, քան՝ քանակ: Որակն է տալիս ազգային ինքնությունն ու էությունը, ազգայինի գիտակցումը, իսկ քանակը նպաստում է ազգի նպատակների եւ առաքելության իրականացմանը:

Բնական Ազգերը 7-ն են, ինչպեսեւ Աստվածային Համակարգերը: Արարիչը վերից վար Արարել է շարունակականության հիմքով եւ բնականոն փոխշաղկապվածությամբ ու փոխլրացմամբ: Այն ինչ «վերեւում» է, դա կա նաեւ «ներքեւում», սա մենք համարում ենք «տիեզերական հայելային արտացոլանք»:

Արարիչը Արարել է 7 Աստվածային Համակարգեր՝ Հայկական, Հրեական, Հունական, Հնդկական, Պարսկական, Եգիպտական եւ Շեղաչյաների (չինա-ճապոնա-կորեա…-կան) եւ նույնքան էլ Բնական Ազգեր, ըստ «տիեզերական հայելային արտացոլանք»-ի: Մնացյալ աստվածությունները սին են եւ ազգերն էլ՝ ոչ բնածին:

Աստվածները Բնական Զորություններ են եւ չեն մեռնում, ինչպես շաղակրատում են այսօրվա կրոնական խեղկատակները: Հավերժությունը չի մահանում: Անգամ արհեստական աստվածությունները չեն մահանում, դրանց ոչ ճշմարիտ լինելը պարզվում է եւ՝ անհետանում են՝ ինչպես չեղած ամեն բանը:

Հայ-արիական տիեզերաիմաստությունը կառուցված է ՄեկԱրարչական ԲազմԱստվածության Համակարգի վրա եւ մերժում է որեւէ Աստծու կողմից Արարչի տեղի «գրավումը» (ինչը անգամ տվյալ Աստծու մեղքով չի կատարվում այնքան, որքան երկրային կրոնական ինչ-որ տեսության սնանկության հետեւանք է), ինչը մեկ այլ խեղկատակություն է:

Արարիչը հենց Ինքը Բազմազանությունն է եւ չի կարող միայն հայ կամ հրեա, հույն կամ հնդիկ, պարսիկ կամ եգիպտացի, շեղաչյա կամ մեկ այլը լինել…

6. Հայ Աստվածներ.

Յուրաքանչյուր Աստվածային Համակարգ ունի տարբեր քանակությամբ Աստվածներ, որին անդրադարձել ենք: Հայ Աստվածները 8-ն են՝  Հայ Արա (Աստվածահայր)՝ Հայ Տեսակի Հայր Աստված, Մայր Անահիտ (Աստվածամայր)՝ Հայոց մայրության եւ պտղաբերության Աստվածուհի, Վահագն՝ Հայոց ռազմի ու զորության Աստված, Միհր՝ Հայոց արդարադատության Աստված, Տիր՝ Հայոց իմաստության Աստված, Վանատուր՝ Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված, Նանե՝ Հայոց ողջախոհության Աստվածուհի եւ Աստղիկ՝ Հայոց սիրո Աստվածուհի: Աստվածներն ունեն գործառույթներ եւ դրանով է պայմանավորված Նրանց Տիեզերական Զորությունը:

Շատ սխալ մեկ տեսակետ կա, թե Հայր Արան եւ Մայր Անահիտը այր ու կին են: Արարչից տրված Հայրության եւ Մայրության գործառույթներն են Նրանց Հայր եւ Մայր «դարձրել»: Մեր մյուս 6 Աստվածներն էլ Հայր Արայի ու Մայր Անահիտի համատեղ կյանքի Զավակները չեն: Բոլոր Աստվածները (ոչ միայն հայ) Արարչի Զավակներն են: Ըստ «տարիքային» (արարման պահից ի վեր) չափանիշների՝ Անահիտ եւ Նանե Աստվածուհիները կարող են համարվել Հայր Արայի Քույրեր, իսկ մեր մյուս Աստվածները՝ այդ «տարիքային» չափանիշներով կարող են համարվել Զավակներ: Սա Հայ Աստվածային Ընտանիքն է: Այս ընտանիքում միայն Տիեզերքի Տիրոջ Կամքով է, որ Վահագն ու Աստղիկը ի սկզբանե Այր ու Կին են, այն էլ վերապահությամբ, որ Աստղիկը հավետ կմնա սիրո եւ գեղեցկության հովանավորը՝ մայրության գործառույթը մշտապես թողնելով Անահիտ Աստվածուհուն: Մեր մյուս Աստված-Աստվածուհիները (ինչպես այլ Աստված-Աստվածուհիներ) կարող են Կին եւ Այր ընտրել, նաեւ Զավակներ ունենալ Իրենց Տիեզերաաշխարհում:

Սակայն Աստվածների Զավակները չեն կարող Աստվածներ լինել, քանզի դա միայն Տիրոջ Կամոք է լինում եւ որոշակի տիեզերական գործառույթի առկայությամբ:

«Լուսանցք» շաբաթաթերթ

«Լուսանցք» թիվ 38 (259), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։