– Ամեն ինչ՝ երեխաների ու նրանց առողջության համար…
– Հայկական խոհանոց – Ծիրանով թխվածք…
– Շաբաթվա մարզական կյանքից…
– ՀայԱրիականՄիաբանությանպաշտոնականկայքը – www.hayary.org – տրամադրումէգովազդայինվահանակիտեղ…
– Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Հղիության ժամանակ մոր սնունդն ազդում է երեխայի գրագիտության վրա
Թասմանիայի համալսարաններից մեկի գիտնականները պարզել են, որ անմիջական կապ կա հղիության ժամանակ ապագա մոր օգտագործած մթերքի ու ապագա երեխայի գրագիտության միջեւ: Օրինակ, երեխաները, որոնք մոր արգանդում զրկված են եղել յոդի բավարար քանակությունից, կյանքում ոչ այնքան գրագետ են լինում: Սակայն մյուս կողմից յոդի պակասը ոչ մի կերպ չի ազդում ճշգրիտ գիտությունների, օրինակ մաթեմատիկայի ոլորտում երեխայի ունակությունների վրա: Հետազոտողները եզրակացրել են, որ յոդի պակասը արգանդում կարող է թուլացնել երեխայի լսողական օպերատիվ հիշողությունը: Յոդ պարունակում են ելակը, նարինջը, խաղողը, խնձորը, ոչխարի, խոզի միսը, հավկիթը, պանիրը:
Ամբողջական ընտանիքների երեխաներն ավելի խելացի են
Լիիրավ ընտանիք ունեցեղ երեխաները մեծանում են ավելի խելացի, քան նրանց, որոնք դաստիարակվում են մեկ ծնողի կողմից: Գիտնականների անցակցրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղաները, որոնք դաստիարակվում են հայրերի ու մայրերի կողմից, ունեն ավելի լավ զարգացած հիշողություն եւ լավ են սովորում, իսկ աղջիկները շփվող են եւ ունեն լավ շարժական կողմնորոշում: Գաղտնիքն այն է, որ երկու ծնողներն էլ անցկացնում են ընդհանուր առմամբ բավականին շատ ժամանակ:
Ընտանեկան անհաշտ մթնոլորտի պատճառով երեխաները պարբերաբար բացակայում են դասերից
«Շիրակ կենտրոն»-ն իր նախորդ մի շարք հրապարակումներում նշել է, որ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երեւույթներ են խտացված տնակային ավաններում, որտեղ ապրող ընտանիքներում տղամարդկանց բացակայությունը կարծես թե կրում է համատարած բնույթ: Առավել ծանր է բազմազավակ ու մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների վիճակը: Այդ ավաններում բնակվող երեխաների մեծ մասը դպրոցից հետո ուսումը որեւէ տեղ չեն շարունակում: Ավելին, բազմաթիվ ընտանիքների երեխաներ զրկված են նախակրթարաններ հաճախելու հնարավորությունից, իսկ դպրոցահասակներից շատերը կամ հաճախում են գիշերօթիկ, կամ դպրոց հաճախում են ոչ կանոնավոր: Այս ավաններում զգալի թիվ են կազմում նաեւ միայնակ մայրերի ընտանիքները: Աղքատության դեմքը եւս առավել ընդգծված ու ցայտուն երեւում է տնակային ավաններում, որտեղ կարելի է հադիպել նաեւ ընտանեկան բռնությունների:
Հավաքեց Գոհար Վանեսյանը
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Ծիրանով թխվածք
Բաղադրությունը
Ձու – 4 հատ
շաքարավազ – 200 գ
ալյուր – 200 գ
վանիլ – 2 գ
ծիրան – 10 հատ
օսլա – 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Ծիրանները նախապես կորիզահան անել, եռացրած ջրի մեջ թողնել 1 րոպե եւ հետո անմիջապես տեղափոխել սառցաջրի մեջ: Հետո ծիրանի կեղեւը հեռացնել:
Այնուհետեւ անցնել խմորի պատրաստմանը:
Ձուն 180 գ շաքարավազի հետ հարել 10 րոպեի չափ՝ մինչեւ թանձրանալը: Ավելացնել ալյուրն ու վանիլը:
Կաթսան կարագով պատել եւ դասավորել ծիրանը: Պատրաստի խմորը լցնել ծիրանի վրա: Կաթսայի բերանը փակել հերմետիկ՝ թեյի սրբիչով կամ թղթով եւ նոր միայն կափարիչով: Դնել մարմանդ կրակի վրա (ցանկալի է երկաթե ցանց օգտագործել) եւ եփել 25 րոպե:
Եփվելուց հետո կողքերը դանակով առանձնացնել ու թխվածքը շրջել ափսեի մեջ: Օսլան եւ մնացած 20 գ շաքարավազը 100 գ ջրով եփել եւ դոնդողանման լուծույթը լցնել ծիրանի երեսին կամ թխվածքը պարզապես պատել շաքարի փոշիով:
Անու՜շ վայելեք սուրճի կամ թեյի հետ:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Հայաստանի թիմերի մրցակիցները հայտնի են
ՈւԵՖԱ-ի նստավայրում տեղի է ունեցել 2013-14թթ. Եվրոպայի լիգայի մրցաշարի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը: Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 4-ին, իսկ պատասխանները՝ հուլիսի 11-ին:
Հայաստանի ֆուտբոլի անցած առաջնության փոխչեմպիոն Երեւանի «Միկա»-ն ընդգրկվեց 4-րդ զամբյուղում, որտեղ նրա հավանական մրցակիցները դարձան բալկանյան երկրների թիմերը՝ բուլղարական ԲԿՄԱ-ն, սերբական «Վոյվոդինա»-ն, ռումինական «Աստրա»-ն, չեռնոգորական «Ռուդար»-ը եւ բոսնիական «Զրինսկի»-ն:
Ի վերջո «Միկա»-ին բաժին հասավ «Ռուդար»-ը, որի հետ անցած տարի հանդիպել էր «Շիրակ»-ը եւ հաղթել 2 խաղերի արդյունքներով:
2013թ. բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասար»-ը ընգրկվեց 7-րդ զամբյուղում, որտեղ համեմատաբար թույլ մրցակիցներ էին Մալթայի «Վալետա»-ն եւ Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժ»-ը: Սակայն կապանցիներին բաժին հասավ ղազախական «Ակտոբե»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Հայաստանի գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ը հայտնվեց 3-րդ զամբյուղում, որտեղ նրա մրցակիցները կարող էին դառնալ ղազախական «Իրտիշ»-ը, մակեդոնական «Տետեքս»-ը, ալբանական «Տեուտա»-ն, Սան Մարինոյի «Լիբերտաս»-ը եւ Մալթայի «Սլիեմա»-ն: Վիճակահանության արդյունքներով մեր թիմը առաջին փուլում կխաղա «Տետեքս»-ի հետ:
Հենրիխ Մխիթարյանը Ռուբեն Հայրապետյանից դժգոհ չէ
Բազմահազար ֆուտբոլասերների անունից նամակ էր հղվել երկրի նախագահին, որպեսզի նա ընդառաջի իրենց եւ անարգելք հնարավորություն ստեղծվի մեր ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Հենրիխ Մխիթարյանի՝ եվրոպական ֆուտբոլային ակումբ տեղափոխվելու համար:
«Միայն Դուք՝ ՀՀ նախագահը կարող է ազդել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանի վրա, որպեսզի վերջապես լուծվի Հենրիկ Մխիթարյանի տեղափոխման հարցը եվրոպական բարձրակարգ ֆուտբոլային ակումբ: Հանրությունը կարծում է, որ մարզիկը դարձել է քրեաօլիգարխիկ համակարգի զոհ: Հասկանալի պատճառներով՝ մեր բոլորի սիրելի Հենոն, չի կարողանում տեղափոխվել եվրոպական ամենահայտնի եւ ճանաչված ակումբներից մեկը՝ անգլիական «Լիվերպուլ», ու նրա ապագան վտանգված է»,- մասնավորապես ասված է բաց նամակում:
Հենրիխ Մխիթարյանը արագ արձագանքեց այս նամակին եւ իր Facebook-ի էջում գրեց, որ զգացված է երկրպագուների նման դրսեւորումից, բայց պետք է կանխել այս զարգացումները, քանի որ չստուգված տեղեկություններ տարածելով ակամա թյուրիմացություններ են ստեղծում:
«Շատ կան նաեւ գրվածքներ, որոնք վերաբերվում են մարդկանց, ովքեր տարիներ շարունակ շատ լուրջ ներդրում են ունեցել իմ կայացման գործում: Հատկապես ուզում եմ նշել, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այն մարդն է, ով միշտ ամեն ինչ արել է, որ ես հանդես գամ բարձրագույն ակումբներում, խաղամ լավ ֆուտբոլ եւ օգուտ տամ Հայաստանին ու իմ ժողովրդին, եւ հիմա էլ Ռուբեն Հայրապետյանն անում է ամեն ինչ, որ ես հանդես գամ Եվրոպական ավելի լավ ակումբում: Ես միշտ եւ այսօր էլ շատ լավ հարաբերություններ ունեմ Ռուբեն Հայրապետյանի հետ, եւ ՀՖՖ նախագահը ոչ մի կապ չունի տարբեր լուրերում նշվող տեղեկությունների հետ:
Իմ տրանսֆերային գործերով զբաղվում է իմ պաշտոնական գործակալը: Ես որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, չեմ հետաքրքրվում իմ գործակալի եւ իմ ակումբի գործերով: Ես պաշտոնական պայմանագիր ունեմ իմ ակումբի հետ եւ կատարում եմ իմ պարտականությունները: Եթե կայանա որեւէ գործարքի մասին համաձայնություն ակումբների միջեւ, ես այդ ժամանակ միայն կտեղեկանամ գործարքի մանրամասներին եւ կտամ իմ համաձայնությունը կամ՝ չեմ տա, եթե այն ինձ չբավարարի: Այժմ ես արձակուրդում եմ, շարունակում եմ հանգստանալ եւ գտնվում եմ Փարիզում»:
Ըստ հանրահայտ ֆուտբոլիստի, ոուսական եւ անգլիական տարբեր լրատվամիջոցներ փորձում են ինչ որ խնդիրներ լուծել, կամ եզրակացություններ անել, ինչին կարիք չկա տուրք տալու:
Իսկ այդ լրատվամիջոցները գրել էին, թե «Հենրիխ Մխիթարյանի տրասֆերը ձախողվեց: Անգլիական «Լիվերպուլ» ակումբը այլեւս չի բանակցում Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ: Անգլիական կողմը նախնական համաձայնության էր եկել ուկրաինական ակումբի հետ հայազգի ֆուտբոլիստին 23 մլն. ֆունտ սթեռլիգով գնելու հարցում, սակայն բանակցությունների ընթացքում պարզվել է, որ «Շախտյոր»-ին պատկանում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի միայն մի մասը, իսկ մնացածին տնօրինում է բիզնես մի խումբ, որը գումարներ է ներդրել ֆուտբոլիստի պատրաստման համար»:
Անգլիական ակումբին ձեռնտու չէ բանակցության եռակողմ ձեւաչափը, առավել եւս, որ նախնական պայմանավորվածության ժամանակ արդեն լուրջ խնդիրներ են ծագել, բայց որոշ աղբյուրներ հայտնեցին, թե «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել հայ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում, բայց պետք է կարգավորվեն փակուղի մտած բանակցությունները:
ՀԱՕԿ-ը նշեց միջազգային օլիմպիական օրը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն միջազգային օլիմպիական օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում անցկացրեց արդեն ավանդական դարձած մասսայական վազքարշավ, որին մասնակցեցին մայրաքաղաքի, հանրապետության տարբեր մարզերի եւ Արցախի մոտ 3000 վազքասերներ:
Մեկնարկից առաջ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ողջույնի խոսքում ասաց, որ միջոցառման հիմնական նպատակն է օլիմպիական գաղափարների տարածումն է եւ սպորտի մասսայական դարձնելն է:
Վազքարշավը բացեցին հեծանվորդները, ապա մեկնարկեցին շարժողական սահմանափակում ունեցող մարզիկները եւ 3-ից բարձր տարիք ունեցող վազքասերները: Տարիքային տարբեր խմբերում առաջին երեք տեղերը գրաված վազքասերները պարգեւատրվեցին պատվոգրերով եւ պարգեւավճարով: Անմասն չմնացին նաեւ ամենատարեց եւ ամենակրտսեր մասնակիցները, ինչպես նաեւ առաջին տասնյակում տեղ գտած վազորդները:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:
www.hayary.org-իհամակարգող
* * *
«Լուսանցք»-իբաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 23 (286), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528



