Երկու սայրերն իրար դեմ՝ ի շահ հայի – Հայաստանը պետք է իրապես դառնա տարածաշրջանային գործոն

Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան

Բնածնի բնիկության իրավունքը

Երբ հազարամյակներ շարունակ (եւ դեռ 1-2 հազարամյակ առաջ) տարածաշրջանում՝ Հայկական լեռնաշխարհում տնօրինում էր աստվածային տարածքում արարված բնիկը՝ հայը, Հայաստանը կողմնորոշումների կամ այս ու այն ռազմաքաղաքական ուղղությանը սատարելու խնդիր չուներ: Այդժամ օրվա գերտերությունների տեղերում անմարդաբնակ տարածքներ էին եւ դատարկություն… առոչինչ: Իսկ ընդամենը մի քանի հարյուրամյակ առաջ տարածաշրջան խցկված, առ այսօր արյան մեջ թաթախված որոշ արհեստածիններ էլ ընդամենը տափաստանային քոչվորներ էին, որ շատ քիչ էին տարբերվում կենդանիներից: Այսօր էլ բնույթով այդպիսին են մնացել:

Հայերի հետ հարակից տարածքներում միայն պարսիկները, հույները, հռոմեացիները, եգիպտացիները, հրեաներն էին, իսկ քիչ հեռվում՝ հնդիկներն ու չինացիները: Մերձավոր Արեւելք կամ Կովկաս (առավել եւս՝ Հարավային Կովկաս) անվանումները տեղ չունեին Հայկական Լեռնաշխարհի տարածքում եւ հայերի բնատուր տարածքն էր (եւ՝ է) Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան կապող բնական խաչմերուկը… Այսօր էլ հայերը ոչ մերձավորարեւելքցի են, ոչ էլ կովկասցի, անգամ ոչ եվրոպացի են, ոչ էլ ասիացի, որ միայն աշխարհագրական սահմանումներ են: Հայերը եղել ու մնում են Հայկական Լեռնաշխարհի միակ բնիկներն ու իրավատեր բնակիչները:

Հենց սա է խախտվել, այս բնական կարգը, քանզի անմարդաբնակ տարածքների ու լայնածավալ դատարկության տեղում հառնել են արհեստածին գերտերություններ ու իրենց ազգ կոչող խառնամբոխներ, որ օրվա հնարավորություններից ելնելով տարածքներ են անվանափոխում ու միջազգային հորջորջվող օրենքներ հաստատում: Այստեղ ձեւավորվել են մարդատեսակներ, որոնք պատրաստ են ոչնչացնել այն ամենը, ինչը դուրս է այդ անծագում ու անհեռանկար դատարկությունից, որտեղ մերժվում է մարդկության ծինաբանորեն ակունքը, այն ամենն ինչ բնածին է, արմատական ու առլեցուն հոգով:

Տարածաշրջան ներթափանցած մարդակենդանակերպերն էլ, որ պետություն ու ազգ են հայտարարել իրենց, պատրաստ են ծառայել օրվա միջազգային տերերին, որ շարունակեն իրենց շնագայլային խրախճանքը ուրիշի հողում՝ նրա իսկ բերք ու բարիքի հաշվին, նրա արյունը խմելով…

Մինչ տիեզերական օրինաչափ պարբերության ի շրջանս յուր կատարելիք պտույտը, այս իրավիճակում, ներկայիս Հայաստանը (Արցախը միավորած) չի կարող դեռ տնօրինել իր բնատուր տարածքներն ու բնիկության իրավունքները, ուստի պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի եւ ռազմա-քաղաքական քայլեր նախաձեռնի (հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Հայոց պահանջատիրության ուղղությամբ) տարածաշրջանի տանտիրոջ իրավունքներին ու պարտականություններին հետզհետե վերատիրելու համար:

Հայաստանը՝ փոխլրացնող քաղաքականության կրող

Հայ արիները դեմ են որեւէ աշխարհաքաղաքական բեւեռի կցորդը դառնալու քաղաքականությանը, ուստի հասկանում են, որ միաբեւեռ աշխարհի ձեւավորումը մահացու է նաեւ մեզ համար: Եվ երկար ժամանակ է, ինչ պաշտոնական Երեւանը որդեգրել է փոխլրացնող քաղաքականության ձեւը, ինչը նպաստում է համաշխարհային երկու բեւեռների գոյությանը: Ավելի լավ, եթե այդ բեւեռներն ավելանան:

Հայաստանի «եւ-եւ» սզբունքը, որի մասին վերջերս հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը, կարող է ճշգրիտ քաղաքականության դեպքում էապես շահեկան լինել եւ պտղաբեր: Հետաքրքիր է, որ այդ առումով խանդոտ ռուսական կողմից ավելի հենց եվրոպացիների համար ընդունելի չէ այս սկզբունքը, որ օրն ի բուն խոսում են ազատությունից ու արդարությունից: Արեւմուտքը եթե ոչ ուղղակի, այնուամենայնիվ տնտեսական համագործակցության հարցերը կապում է բոլորովին այլ խնդիրների հետ: Իհարկե այս զեղումներից զերծ չէ նաեւ Ռուսաստանը, չնայած առավելապես առաջ է մղում ԱՊՀ-ական գործոնը:

Հայաստանը չի կարող վստահել ո’չ Արեւմուտքինո’չ էլ Ռուսաստանին: Դրա համար կան ինչպես պատմական, այնպես էլ ռազմա-քաղաքական, ազգային-իրավական, լեզվակրթական-մշակութային, հոգե-բարոյական եւ այլ հավաստի հիմքեր:

Տակավին վերջերս այս ամենը վերստին հաստատվեց (իսկ սա պարբերական բնույթ է կրում), ապացուցելով, որ չեն կարող փոխվել արհեստածիններն ու ամեն բնածին բան մերժողները, ինչպեսեւ՝ արյունարբու մարդանմանները:

Այսօր Հայաստանն իրավունք չունի կցվելու որեւէ համաշխարհային բեւեռի, քանզի դրանք առաջնորդվում են միայն այլերին հոշոտելու եւ իրենցը պարտադրելու մոլուցքով:

Ռուսաստանը՝անվստահելի ու անդեմ գործընկեր

– Ռուսաստանը համարվելով Հայաստանի ռազմավարական դաշնակից-գործընկերը, մեկ անգամ չէ, որ թշնամական հարվածներ է հասցնում: Դրանցից ամենաակնհայտը դեռ նախորդ նախագահի ժամանակներից են գալիս, երբ ռուսական ուղղությունը որեւէ խնդիր չուներ մեր երկրում: «Գույք՝ պարտքի դիմաց» տարբերակը եկավ հավաստելու, որ կցորդ դաշնակից երկիրն ավելի անզոր է ու հարգանքի անարժան, քան հեռու աֆրիկայում գոյատեւող մի պետություն, որի դրամա-տնտեսական պարտքերը պաշտոնական Մոսկվան պարզապես կարող է նվիրաբերել: Նույնը արվում է Միջին Ասիայում, բայց՝ ոչ Հայաստանում, մի տարածքում, որն այսօրվա  ձեւակերպումներով՝ Կովկասում միակ բարեկամական գոտին է Ռուսաստանի համար:

– Զարմանալ պետք չէ այլեւս, ամրագրել է պետք սա: Ռուսաստանը չպաշտպանեց նաեւ դեռ ԽՍՀՄ-ից եղբայրական Իրաքին ու Հարավսլավիային: Իրաքն իր նախագահի հետ ոչնչացվեց բառի բուն եւ ամենաբացասական իմաստով: Իսկ սլավոնական եղբայր Սերբիան չխուսափեց հարավսլավական ճակատագրից, անգամ այն դեպքում, երբ ռուսական կողմը վերջնականապես կորցնում էր իր ազդեցությունը Արեւելյան Եվրոպայում եւ սլովանական աշխարհում:

– Մոսկվան չպաշտպանեց նաեւ Սերբայի տարածքային ամբողջականությունը, որից ամեն ժամ հոխորտում են Ռուսաստանն ու Արեւմուտքը՝ միմյանց հերթ չտալով: Եվ Կոսովոն խլվեց Սերբիայից, ինչպես ժամանակին մասոնա-բոլշեւիկյան Ռուսաստանը թուլացած եւ սովետականացված Հայաստանից խլեց տարածքներ՝ Արցախն ու Նախիջեւանը՝ տալով արհեստականորեն եւ միայն 1918թ.-ին աշխարհի քարտեզի վրա հայտնված Ադրբեւջանին (հեռանկարում՝ նաեւ Իրանի դեմ գործելու համար), իսկ Ջավախքը՝ դեռ այսօր էլ Հայաստանի տարածքների վրա աչք տնկած Վրաստանին: Էլ չասենք, որ լենինա-աթաթուրքյան (սիոնա-մասոնա-պանթուրքական) դավադրությամբ խորհրդայնացվող Հայաստանը լքվեց եւ Կարսի նահանգը հարակից տարածքներով նվիրվեց Թուրքիային…

– Նաեւ զարմանալ պետք չէ, որ վերջերս պուտինա-ալիեւյան (գրեթե նույն բովանդակությամբ՝ ինչպես լենինա-աթաթուրքյան) որոշմամբ Ադրբեջանը ստացավ զանգվածային ոչնչացման ռուսական զենք, որը պետք է գործածի Ռուսաստանի դաշնակից Հայաստանի դեմ: Սա ակնհայտ հավաստում է, որ ինչպես 1918-ին Հայաստանը լքվեց Կարսի ճակատում, այնպես էլ այսօր կլքվի Արցախի ճակատում (գուցե՝ 2018-ին), քանի որ Մոսկվան զանգվածային ոչնչացման զենք  վաճառելով Ադրբեջանին, իր զինվորներին զերծ կպահի դրանց հանդիպելու հեռանկարից…

Արեւմուտքը՝ անհեռանկար ու անբարոյական գործընկեր

– Այն ինչն ասվեց Ռուսաստանի դեպքում, այնքան էլ հեռու չէ արեւմտյան արժեհամակարգից: 1-ի համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանին լքեց ոչ միայն հեղափոխական Ռուսաստանը, այլեւ՝ ժողովրդավարական Արեւմուտքը: ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան, Իտալիան եւ այլ երկրները պակաս պատասխանատու չեն Հայոց ցեղասպանության իրականացման (այս դեպքում՝ թողտվության) համար, որքան Ռուսաստանը: Հայաստանը եւ հայությունը դրվեցին համաշխարհային վերաբաժանումների զոհասեղանին, եւ ցեղասպանությունը միայն սիոնիստա-պանթուքական ծրագիր չէր… Դեռ գալու է բոլոր պատասխան տալու ժամանակները: Այսօր չգիտես ինչու ֆրանսիական կամ անգլիական ու ամերիկյան ռազմանավերը Սիրիա մտնելու համար կարողանում են հասնել տարածաշրջան եւ սիրիական բարձունքներ, մինչդեռ 1915-ին Լոնդոնը հայտարարել էր, թե անգլիական նավերը չեն կարող հայկական լեռները բարձրանալ…

– Կա մի բան էլ, որ Արեւմուտքի մենաշնորհն է եւ աշխարհը ապազգայնացնելու ու անբարոյականացնելու հստակ ծրագիր է: Տարբեր հոգեւոր ու սեռական փոքրամասնությունների իրավունքները այսպես կոչված գենդերային հիմարաբանությամբ պարտադրելը դարձել է դեպի Եվրոպա գնացող երկրներին պարտադրելու ուղենիշ: Սրանց նորմալ մարդիկ ու զարգացող երկրներ պետք չեն, ցանկանում են գործ ունենալ միայն սպասարկող տնտեսություն որդեգրած երկրների հետ, որտեղ կապրեն հոգե-սեռամոլագարներ ու ազգամերժ ու հայրենամերժ մարդիկ: Այսպիսիներին տիրելն ու հնազանդեցնելը հեշտ է եւ շահեկան:

– Հունգարիայի կողմից հայասպան ռամիլսաֆարովին Ադրբեջանին հանձնելը եւ եվրակառույցների ցինիկ բամբասկոտությունը ոչ մի բանով չի տարբերվում պուտինա-ալիեւյան համագործակցությունից: Հայ-ադրբեջանական սահմաններում ադրբեջանական սադրանքներին նաեւ հայկական որակումներ տալը, ամեն բանում հավասարություն խաղալը եւս հավաստում են, որ հայերը չեն կարող ապավինել Արեւմուտքի աջակցությանը: Այլապես կարժանանանք 1-ին համաշխարհայինի՝ Հայաստան-Անտանտի երկրներ համագործակցության վերջաբանին, որն ավարտվեց Հայոց ցեղասպանությամբ եւ հայկական տարածքների ու պետականության կորստով:

Այսօրինակ փաստերը շատ են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի դեպքում եւ պաշտոնական Երեւանը, ամբողջ հայությունը պարտավոր են հաշվի առնել այս ամենը: Հայաստանը պետք է լինի բազմաբեւեռ աշխարհի կողմնակից եւ վարի փոխլրացնող քաղաքականություն:

Ճշմարտությունը՝ Եվրոպական Միության եւ Եվրասիական Միության արանքում

Այնպես, ինչպես համատեղվում է փոխհամագործակցությունը ԱՊՀ-ական ՀԱՊԿ-ի (առանձին՝ նաեւ Ռուսաստանի) եւ Արեւմուտքի ՆԱՏՕ-ական զինուժի հետ, այդպես էլ պետք է կարգավորվեն Եվրամիության ու Եվրասիամիության հետ հարաբերությունները: Չկա այլ տարբերակ՝ որեւէ մեկին կուլ չգնալու համար:

Այս համապատկերում Մաքսային միությանը միանալու Հայաստանի պատրաստակամությունը չի կարող անհասկանալի լինել: Եվ սա չհասկացողները հանկարծ հասկանում են, որ Հայաստանը պետք է նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Իսկ ինչու՞: Եթե Մաքսային միությունը պարտադրում է ինչ-ինչ բաներ, ապա  Ասոցացման համաձայնագիրը պակաս պարտադրանքներ չի նախատեսում: Ու բոլորը սա գիտեն, բայց քաղաքական ու հասարակական շատ ուժեր հանդես են գալիս ըստ իրենց աջակից կողմի հրահանգների: Սա անթույլատրելի է եւ այնքան ակնհայտ, որ կարելի է անգամ անուն առ անուն ներկայացնել:

Այո, Մաքսային միությունը գործնականում դեռ չկա, բայց կարող է լինել եւ դա քաղաքական խնդիր է առավելապես: Քաղաքական արժեքները իշխում են նաեւ Ասոցացման համաձայնագիրի շրջանակներում, ինչը բնականաբար ձեւակերպումներում առկա չէ: Կլինի՞ արդյոք Եվրոպան ֆեդերատիվ պետություն, ինչպիսին Ռուսաստանն է, որը ձգտում է վերականգնել նախկին խորհրդային տարածքներն այլ ձեւակերպմամբ: Ժամանակը ցույց կտա, իսկ դրանից խուսափելու համար այսօր արդեն պետք է կատարել քայլեր, որ կնպաստի միաբեւեռության չեզոքացմանը:

Եվ այսօրվա Հայաստանը կարող է շատ ավելի արդյունավետ ու մրցակցային պետություն լինել, քան ոմանք կարծում են: Իսկ որոշակի ներքին բարեփոխումները եւ ազգային ու իրավական ոլորտների զարգացումը կարող է Հայաստանը դարձնել անփոխարինելի գործընկեր:

Ի՞նչէխոսվելՄոսկվայում

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները համատեղ հայտարարությամբ: Ըստ այնտեղ առկա ձեւակերպումների եւ համապատասխամ տողատակերի, հստակ է, որ Հայաստանը փորձել է շահեկան դիրք ստանալ՝ ակնհայտ պարտադրանքների դիմաց, միաժամանակ հետամուտ լինելով որդեգրած փոխլրացումային քաղաքականությանը: Համոզված եմ, որ

– Ադրբեջանին վաճառված զանգվածային ոչնչացման զենքերի դիմաց Հայաստանն իր զինանոցի համար շուտով կստանա համարժեք համալրում: Գուցե նաեւ ավելին:

– Սիրիայի եւ Իրանի ճակատներում առնվազն չեզոքության դիմաց (չնայած թուրքական ներխուժման դեպքում պետք է հստակ կողմնորոշում լինի), իսկ Ռուսաստանի միջատության դեպքում նաեւ աջակցության համար Հայաստանը կստանա Մոսկվայի աջակցությունը: Հասկանալով պահի լրջությունը, վստահ եմ այդ քաղաքական աջակցությունը նախ եւ առաջ եղել է Արցախին առնչվող հարցում, իսկ Ռուսաստանն առայժմ պատերազմը վերսկսելու դեմ է հանդես գալիս՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձեւաչափով պայմանավորված:

– Խոսք է եղել նաեւ ռազմական ու ռազմաքաղաքական ոլորտներում փոխադարձ հավատարմության պահմանման մասին, ինչը դեռ Ռուսաստանի կողմից սրբագրելու խնդիր ունի: Եվ դաշնակցային գործընկերության ներկա վիճակն ու հեռանկարները, արտաքին քաղաքական փոխգործակցության հարցերը կախված են այդ սրբագրման արդյունքներից:

– Կարծում եմ, էներգետիկ ոլորտում խոսվել է ոչ միայն բնագավառի անվտանգության ամրապնդման մասին, այլեւ գազի սակագնի թանկացումից առաջացած վիճակի, դրամական աջակցության եւ Հայաստանում ահագնացող հակառուսական տրամադրությունների մասին: Հայկական ԱԷԿ-ի աշխատանքների աջակցման համար էներգակիրների մատակարարման խնդիրը եւս պիտի որ հավելյալ օժանդակություն ստանա: Քննարկված կլինեն նաեւ Հայաստանի նոր ատոմակայանի եւ ռուսների կողմից Թուրքիայում կառուցվող ատոմակայանի հարցերը:

Չի բացառվում, որ Մաքսային միությունը դառնա քաղաքա-տնտեսական հեռանկարային ձեռնարկ, Ասոցացման համաձայնագրի չեզոքացմանն ուղղված, ինչպես եղավ «Նաբուկո»-ի հետ, երբ Մոսկվան առաջադրեց «Հարավային հոսք»-ը:                               

Օտարներըեւ՜դեմենեւ՜կողմ

Հաշվի առնելով Հայաստանի կայացրած որոշումը, Արեւմուտքը 1-օրյա աղմուկ ապահովելով, ի վերջո հասկացավ, որ Հայաստանն այլ ելք չուներ Մաքսային միության հարցում եւ հայության արտաքին անվտանգության խնդիրներն առաջնային են պաշտոնական Երեւանի համար: Հաջորդ օրն արդեն եվրաչինովնիկները համատեղելի են որակել Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտւմ Հայաստանին ներգրավելն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը: Պաշտոնական Վաշինգտոնն ավելի զուսպ էր եւ ավելի շուտ էր հասկացել այս իրավիճակը:

Հայաստանի չի մերժում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, առավել եւս, որ ավարտվել են նաեւ (ներառյալ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին) բանակցությունները ու խնդիրներ չկան: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ այդ հարցերը ներկայացրել է Բրյուսելում:

Եվ այսպես Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում, ինչից գոհ են օտարները, բայց չգիտես ինչու դճգոհ են օտարասեր հայերը:

Հայաստանի քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը եւ հասկանալի է արդեն, որ Մաքսային միությանը անդամակցությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ:

Հասկանալի է, որ Մաքսային միությանը միանալուց հետո Հայաստանը պետք է բարձրացնի մաքսային պաշտպանության մակարդակը, ինչը պիտի աներ նաեւ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո:

Իհարկե արդարացի են բոլոր այն խոսքերը, որ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, որ միանա Մաքսային միությանը, շահարկել է Արցախի հարցը: Եվ հենց սրա համար էլ անհասկանալի են ոմանց այսօրինակ մեջբերումներն ու քննադատությունները:

Իսկ Ռուսաստանում խոսում են, որ Հայաստանը ոչ միայն իր խնդիրներն ուներ, այլ միաժամանակ ձեռք մեկնեց Մոսկվային, հավաստելով դաշնակցի ու գործընկերոջ իր դերը, միաժամանակ դաս տալով Մոսկվա-Բաքու ջերմացման ջատագովներին:

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակության այցը Երեւան նույնպես փաստում է, որ Հայաստանին կհաջողվի համագործակցել համաշխարհային երկու բեւեռների հետ: ԱՄՀ-ն նախատեսում է Հայաստանում սկսել ֆինանսական նոր ծրագիր՝ երկարաձգվող վարկավորման ծրագրի տրամաբանությամբ: Կարելի է ենթադրել, որ Արեւմուտքն ամեն ինչ կանի, որ Հայաստանը դրամա-տնտեսական խնդիրներ չունենա Ռուսաստանի հետ: Նույնը կփորձի անել Ռուսաստանը՝ ռազմա-քաղաքականոլորտում: Իսկ սա կնշանակի՝ Հայաստանը կարող է խաղալ երկու բեւեռների արանքում:

Իսկ հայերն ինչու՞ են դեմ    

Ինչպես արդեն նշեցի, Մաքսային միության եւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումները չեն հակասում միմյանց, ավելին՝ համաշխարհային բեւեռներն ըմբռնումով են վերաբերվում Հայաստանի քայլին, բայց հայ քաղաքական ուժերից շատերը դեմ են: Եվ հստակ է, որ դեմ են եվրաուղղության կազմակերպությունները:

Նշանակում է՝ սա առավելապես քաղաքական աղմուկ է՝ հերթական անգամ ՀՀ իշխանություններին փնովելու եւ իշխանափոխության մասին խոսելու: Սա եւս հասկանալի է: Իհարկե չեմ բացառում, որ որոշ ուժեր կշարունակեն պայքարը, որպեսզի ինչպես Երեւանը, այնպես էլ Մոսկվան հանգիստ չզգան իրենց:

Երբ խոսում են Հայաստանի ինքնիշխանության կորստի վտանգի մասին, ապա դա միայն Ռուսաստանի հետ դաշինքի դեպքում չէ, որ առկա է: Արեւմուտքը ստրկացնելու եւ բարոյազրկելու իր փորված ձեւերն ունի եւ երբեք չի հրաժարվում դրանցից:

Երբ խոսում են նոր ստեղծվելիք ռուսական կայսերական համակարգի մասին, ապա չպետք է մոռանալ, որ ամերիկյան համաշխարհային ոստիկանական կայսրությունը վաղուց է ձեւավորված եւ այլ երկրներ ռազմական ներխուժումները նոր կայսերական դրսեւորումներ են նույնպես:

Կարելի է համաձայնել այն տեսակետին, որ պետության ու ազգի համար կարեւոր որոշումներ կայացնելիս ճիշտ կլիներ խորհրդակցել քաղաքական այլ ուժերի հետ եւս: Այդպես որոշումն ավելի ազդեցիկ կլիներ: Բայց հասկանալի է, որ քաղաքական ուժերի մեծամասնությունն աշխատում է օտար ուժերի հետ եւ դա առաջացնում է ներքին անվստահության մթնոլորտ: Եվ խորհրդակցելն արդեն դուրս է գալիս գաղտնիության շրջանակներից:

Եվ սրա հավաստումը այն քաղաքական ուժերի հայտարարություններն են, որոնցում պետական իշխանության արտաքին քաղաքականությունը ստվերային քաղաքական առեւտուր է որակվում: Երբ պետությունը բացահայտ փաստաթուղթ է ստորագրում, այն չի կարող ստվերային դիտարկվել: Նման փաստաթղթերի մասին կամ չեն իմանում կամ իմանում են ուշացումով: Այո, կան պայմանավորվածություններ, որ կատարվում են առանց թղթին հանձնելու, բայց դա առավելապես թշնամիներից պահելու խնդիր է լուծում, քան յուրայիններից: Հատկապես ռազմա-քաղաքական ոլորտի որոշ հարցեր կարող է եւ տեղ չգտնեն փաստաթղթում, բայց փաստաթուղթը կստորագրվի միայն պայմանավորվածության կատարման դեպքում: Սրանք հարցեր են, որ հաստատ գիտեն ներկա ու նախկին իշխանավորները, քաղաքական ոլորտի պատասխանատուները, եւ կրկին պետք է նշեմ, որ Մաքսային միությանը կամ Ասոցացման համաձայնագրին դեմ կողմերը հիմնականում ներքաղաքական խնդիր են դնում՝ իշխանափոխության ակնկալիքով:

 www.hayary.org

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։