Հայ Արիական Միաբանությունը 20 տարեկան է – ՀԱՄ-ը կառուցվածքով ու կանոնագրային նպատակներով առավելապես հայ ցեղապաշտ ու ցեղահավատ ընտանիքների դաշինք է…

Դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության 20-ամյակը:

Հոբելյանի կապակցությամբ հրավիրվել է ՀԱՄ արտակարգ Համաժողով, որը նշվեց Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան(ներ)ի սահմանակից պատմական հնավայրում: Համաժողովը բացվել է հայ արիների քրմական առանձնահատուկ ծեսով, որն ի փառս Հայ Տեսակի ու Հայ Աստվածների, վասն Հայաստան աշխարհի (Հայկական լեռնաշխարհում) վերամիավորման, կատարել են հայ արիական քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը:

1993թ., ճիշտ այդ օրը, Աբովյանում (Էլար-Դարանի պատմական տարածքումհռչակվեց հայ արիական ու արիադավան ինքնատիպ կառույցը՝ Հայ Արիական Միաբանությունը, որի հիմնադիրն ու առաջնորդը, գաղափարախոսն ու հոգեւոր պատասխանատուն ցայսօր Արմեն Ավետիսյանն է:

20 տարի առաջ՝ աբովյանաբնակ 6 ընտանիքներ կազմավորեցին հայ ցեղապաշտ ու ցեղահավատ (արիադավան-հեթանոս) ընտանիքների դաշինքը՝ 3 հոգանոց Գերագույն Խորհրդով եւ ընտրյալ առաջնորդով: Այս տոնական Համաժողովին մասնակցեցին ՀԱՄ քաղաքական եւ հոգեւոր ոլորտների պատասխանատուները, ՀԱՄ կազմում ընդգրկված շուրջ 30 կառույցների ղեկավարները, քաղաքամայր Երեւանի ու բոլոր մարզերի ավելի քան 50 մասնաճյուղային կազմակերպությունների, Արցախի ու Ջավախքի պատասխանատուները, սփյուռքյան մասնաճյուղերի 25 ներկայացուցիչները եւ հյուրեր: Հատուկ կարգավիճակով Համաժողովին մասնակցել են Դաշտային Արցախի (Գարդման, Շահումյանի շրջան) ու Նախիջեւանի փախստական հայեր, ինչպեսեւ՝ համշենահայեր եւ ներկայիս Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի ներկայացուցիչներ:

Քրմական ծիսական արարողությունից հետո հաստատվել է Համաժողովի օրակարգն ու աշխատակարգը: Ելույթներ ունեցան եւ օրակարգային հարցերին անդրադարձան ՀԱՄ բոլոր կառույցների պատասխանատուները:

Տոնական ու հոբելյանական օրը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրել է հայ արիականների անցած 20-ամյա ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները, առկա գործունեությունն ու ապագա անելիքները՝ անդրադառնալով օրակարգային բոլոր խնդիրներին: Նա հավաստել է, որ չնայած ՀԱՄ մի քանի տասնյակ միաբան կառույցների առկայությանը, ՀԱՄ-ը կառուցվածքով ու կանոնագրային նպատակներով առավելապես հայ ցեղապաշտ ու ցեղահավատ (արիադավան-հեթանոսընտանիքների դաշինք է եւ կողմ է տոհմական ավանդույթներով ու ազգային նպատակներով տեղային համայնքների ու պետական կենտրոնաձիգ կառույցի ձեւավորմանը:

1. Քաղաքական եւ ռազմավարական խնդիրներին անդրադարձան ՀԱՄ Թաքնագիտական կենտրոնի, ՀԱՄ Անվտանգության խորհրդի, Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհրդի, Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոնի, Արիագիտական հետազոտությունների կենտրոնի, Հայաստանի Հայ-Արիական կուսակցության (ՀՀԱԿ), ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը եւ Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ստեղծման նախաձեռնության պատասխանատուները:

2. Սոցիալ-տնտեսական եւ հանրային խնդիրների մասինելույթներ ունեցան ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպության, ՀԱՄ Ավագանու եւ մտավորականների խորհրդի, նաեւ Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական (հոգեւոր-մշակութային) կազմակերպությանը (ՀԱՑԴ) պատասխանատուները:

3. Գաղափարախոսական եւ կազմակերպական խնդիրներին անդրադարձան ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսական կազմակերպության, Հայ ցեղապաշտ արիադավան ընտանիքների դաշինքի, Պատմագիտական (նաեւ հայագիտական), իմաստասիրական եւ գաղափարաբանական կենտրոնի, Ազգային արժեքների պաշտպանության միավորման, Հայաստանի Հայ-Արիական կուսակցության (ՀՀԱԿ) եւ Համահայկական ազգայնական ուժերի միավորման նախաձեռնությանը պատասխանատուները:

4. Հոգեւոր, բարոյահոգեբանական եւ իրավական խնդիրների հարցով խոսեցին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի, ՀԱՄ Քրմական խորհրդի, ՀԱՄ Տիեզերագիտական եւ Աստվածաբանական կենտրոնի, Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական (հոգեւոր-մշակութային) կազմակերպությանը (ՀԱՑԴ), ՀԱՄ Թաքնագիտական կենտրոնի եւ Անվտանգության խորհրդի,պատասխանատուները:

5. Մշակութային, լեզվաքաղաքական եւ լրատվական խնդիրները ներկայացրեցին Համացանցային ուսումնասիրությունների եւ գործունեության խորհրդի (ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org), «Հայ-Արիա» երկշաբաթաթերթի (գրանցված է որպես ՀՀԱԿ (ՀԱՑԿ) եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ), «Հայ-Արիներ» ամսաթերթի (ՀԱՄ պաշտոնաթերթ), ՀԱՄ պաշտոնաթերթի «Հայեր» եռամսյա հավելվածի եւ ՀԱՄ լրատվական կենտրոնի պատասխանատուները:

6. Երիտասարդության եւ ազգային դաստիարակության հարցերին անդրադարձան Հայ-Արիական կենտրոնի, «Հայ-Արիական» ուսանողական ակումբի, «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբի, «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբի պատասխանատուները:

7. Հայրենիք-Սփյուռք կապերից խոսեցին ՀԱՄ Սփյուռքի հետ կապերի խորհրդի, ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհրդի, Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոնի եւ Համահայկական ազգայնական ուժերի միավորման նախաձեռնության պատասխանատուները:

Նշվեց, որ արդեն գործում են Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, Վրաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի, Լիբանանի, Իսրայելի, Եգիպտոսի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Բելգիայի… ՀԱՄ մասնաճյուղերը:

Համաժողովում տարբեր խնդիրների մասին իրենց խոսքն են ասել նաեւ Երեւանի ու ՀՀ մարզերի, Արցախի ու Ջավախքի պատասխանատուները, ՀԱՄ անհատ միաբան անդամներ, համակիր, օժանդակ եւ աջակից շրջանակների ներկայացուցիչներ:

Ավարտական եւ ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ՀԱՄ-ը միաբան կառույցների ու անդամների հավաքականություն է, որ քաղաքական-հանրային առումով ազգայնական է, հավատով՝ արիադավան-հեթանոսական, պետական կողմնորոշմամբ՝ կենտրոնաձիգ-հայրենակենտրոն (ազգակենտրոն):

Եվ ՀԱՄ Գերագույն Խորհրդի հսկողությամբ փորձ է արվում շարունակել հայության որակական վերակազմավորման, ինքնության ու առաքելության վրա ամրացող գործընթացը: Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ պիտի հայկական լինի՝ ծառայելով միմիայն հայության շահերին:

Հատուկ անդրադարձ եղավ հայ արիների հոգեւոր կենտրոն (որ նաեւ տարածաշրջանի համաարիական հոգեւոր կենտրոն է) Գառնո արադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարանի կառուցման խնդրին, Գառնու ձորի «Քարերի սիմֆոնիա» ինքնատիպ ժայռաքարերի ոչնչացմանը եւ Գառնու ձորի միջնադարյան կամուրջի դիմազրկման հարցին: Համաժողովը համաձայնություն հայտնեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի այս եւ նման այլ թեմաներով օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հղած բաց նամակում արծարծված հարցերին ու մոտեցումներին:

http://www.hayary.org/wph/?p=3649Բաց նամակ ՀՀն ախագահ Սերժ Սարգսյանին – Հազարամյակներ անցած եւ համաշխարհային քաղաքակրթություններ ստեղծած Հայաստանում չի՛ կարող լինել ընչաքաղցության (իմա՝ընչաքաղցների) նախարարություն, որ ծպտված է մշակույթի նախարարություն անվան տակ

Հաստատվեց նաեւ Հայ Արիական Միաբանության կառույցների նոր ցանկը.

1. Հայ ցեղապաշտ արիադավան ընտանիքների դաշինք:

2. Հայաստանի Հայ-Արիական կուսակցություն (ՀՀԱԿ) (նախապես ներկայացվել էր որպես Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցություն (ՀԱՑԿ), որի գրանցումը մի քանի անգամ մերժվեց):

3. Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական (հոգեւոր-մշակութային) կազմակերպություն (ՀԱՑԴ):

4. Հայ-Արիական կենտրոն՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբակներով:

5. «Հայ-Արիա» երկշաբաթաթերթ (գրանցված է որպես ՀԱՑԿ եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ):

6. «Հայ-Արիներ» ամսաթերթ (ՀԱՄ պաշտոնաթերթ):

7. ՀԱՄ պաշտոնաթերթի «Հայեր» եռամսյա հավելված:

8. ՀԱՄ լրատվական կենտրոն:

9. ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոն:

10. Համացանցային ուսումնասիրությունների եւ գործունեության խորհուրդ (ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org):

11. «Հայ-Արիական» ուսանողական ակումբ:

12. «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբ:

13. «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբ:

14. ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսական կազմակերպություն:

15. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդ:

16. Արիագիտական հետազոտությունների կենտրոն:

17. Պատմագիտական, իմաստասիրական եւ գաղափարաբանական կենտրոն:

18. Ազգային արժեքների պաշտպանության միավորում:

19. Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոն:

20. «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպություն:

21. ՀԱՄ Սփյուռքի հետ կապերի խորհուրդ:

22. Համահայկական ազգայնական ուժերի միավորման նախաձեռնություն:

23. Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ստեղծման նախաձեռնություն:

24. Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհուրդ:

25. ՀԱՄ Ավագանու եւ մտավորականների խորհուրդ:

26. ՀԱՄ Անվտանգության խորհուրդ:

27. ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբ:

28. ՀԱՄ Քրմական խորհուրդ:

29. ՀԱՄ Տիեզերագիտական եւ Աստվածաբանական կենտրոն:

30. ՀԱՄ Թաքնագիտական կենտրոն:

* ՀԱՄ-ն ունի նաեւ անհատ միաբան անդամներ, համակիր, օժանդակ եւ աջակից շրջանակներ Հայաստանում եւ Սփյուռքում:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

16.12.2013թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։