«Ձեզ համար` Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար` Նժդեհի սուրբ ծնունդը…»,- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=2315  – (ամբողջական նյութը այստեղ)

- Մեր արիացեղ-հեթանոսական ժամանակներում հայերն Ամանորը տոնել են բնական տարեփոխության ժամանակ՝ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, փառաբանելով Բնության Զարթոնքը եւ Հայ Աստվածներից (ու Տիեզերքի Արարչից) խնդրելով բերքառատ ու հաջողբեր տարի:

…Այդ օրն արի հայերը տոնում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի Ծնունդը (Երկրային վերամարմնավորումը՝ Հայոց հավատավոր հոգիներում), քանզի Տիեզերական Զորությամբ Օժտված Աստվածն է Հայոց Աշխարհում ապավենը Գարնան Վերազարթոնքի:

Հայաստանում այսօր էլ նախնիների ավանդույթները շարունակում են հայ հեթանոսները` հայ արիադավանները, միաժամանակ չանտեսելով քրիստոնեական (հայ քրիստոնյաների) Ամանորը…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։