Շնորհավորանքներ. – Հայ արիադավան-հեթանոսներին եւ քրիստոնյաներին՝ իրենց տոնական օրերի կապակցությամբ

Շնորհավորում ենք`

– Մեր ազգի բազում հազարամյակներ անցած եւ Հայ Գենին հավատարիմ մնացած արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Արորդի  եւ այլեւս Աստվածամարդ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա, եւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի ու Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, հարատեւ երջանկություն, գիտակցված համբերություն եւ աննկուն քաջություն, նաեւ ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Աշխարհասփյուռ հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ միացյալ Հայաստանի եւ միասնական Ազգի վերակերտման ճանապարհին…

Փա՛ռք Հավերժական Կյանք մտած Գարեգին Նժդեհին եւ փառահեղ Հայ Նախնյաց:

* * *

Շնորհավորում ենք նաեւ՝

– Հայ քրիստոնյաների Նոր (2014թ.) տարին` Ամանորը` մաղթելով մեր այլադավան քույր-եղբայրներին երջանկություն եւ հաջողություններ, սեր ու միասնություն` անձնական կյանքում եւ ի նպաստ ազգի ու հայրենիքի զորացման:

* * *

Շնորհավորում ենք՝

– Եվ հայ արիական փառաբանությամբ մաղթում, որ համայն հայությունն ի վերջո բռնի տունդարձի ճանապարհը, ինչը կարող է իրականություն դառնալ միայն Հայոց հավատադարձի եւ Ազգային պետության ուղին բռնելու դեպքում… Եվ թող վերագտնի՛ հայն իր արմատը-ակունքը, ծինաբանական իմաստնությունն ու ողջախոհությունը, հավատն ու զորությունը, ինքնությունն ու էությունը… Ապրի՛ հայաշունր եւ հայաբնույթ՝ իր հայակերտ ու հայակամք հայրենիքում:

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, որ Հայ Տեսակ է Արարել:

Փա՛ռք Հայ Աստվածներին, որ հարատեւման կամք են պարգեւել Հայ Մարդկանց ու Հայկական Լեռնաշխարհին:

Փա՛ռք Հային ու Հայքին:

Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ)

Շնորհավորանքներին միանում է Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Խորհուրդը` իր բոլոր կառույցներով:

http://www.hayary.org/wph/?p=3690 – Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է – Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է… Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ… Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։