Խաչը տիեզերախորհուրդ իմաստ ունի մարդու հոգեւոր կյանքում, անգամ գիտական տեսությամբ է այն խորհրդավոր, եւ նախանշում է «Մեծ Պայթյուն» ասվածը, որը հենց Արարումն է՝ Տիեզերածնության Սկիզբը…
Հայ արիները աղոթք չեն ասում, փառաբանում, ձոներ եւ օրհներգեր են նվիրում Արարչին, Աստվածներին, Նախնյաց… եւ առհասարակ:
Հայ արիական խաչը հավասարաթեւ է, որ հենց Արարման-«Մեծ Պայթյուն» ասվածի խորհուրդն ունի: Եվ խաչափառաբանումն էլ խաչօծյալության իմաստն ունի, քանզի հայ արիները չեն կնքում (Արարիչն արդեն կնքել է իր հավերժադրոշմով), այլ սրով (ուժ) ու կրակով (հավատ) օծում են հայ արորդուն եւ կապում իր արարչածին ծագման (առաքելություն) հետ…
http://www.hayary.org/wph/?p=2889 – Հայկական արիական հիմնական նշանների (սիմվոլների) խորհուրդը եւ չափային շղթաները…
Հայ Արիական խաչափառաբանում (խաչակնքում)
Ձիգ՝ մի կետի միացրած 5 մատներով դեպի – ճակատ-աջ աչք-ձախ աչք-կոկորդ (կամ կզակ) / մատները արդեն բացված, ափը տարվում է սրտին, ապա մյուս ափի հետ միասին՝ դեպի մարմնի հոգեկենտրոն / ապա ծնկած վիճակում աջ ձեռքը բարձրացվում է վեր՝ ափը բաց-ուղղաձիգ, հետո երկու ձեռքերն են վեր բարձրացվում՝ ափերը բաց եւ արդեն շրջած / այնուհետեւ կանգնած վիճակում աջ ձեռքի ափը դրվում է սրտին …
Արարչի կամոք.
Ձիգ՝ մի կետի միացրած 5 մատներով դեպի –
/ճակատ/ այն ինչ գիտակցում ու մտածում եմ,
/աջ աչք, ապա ձախ աչք / ինչ տեսնում եւ զգում եմ մարմնիս (աջ աչք) եւ հոգուս (ձախ աչք) աչքերով,
/կոկորդ (կամ կզակ) / այն ինչ խոսում եւ կամենում եմ –
/մատները արդեն բացված, ափը տարվում է սրտին / բխում են սրտիցս
/մյուս ափի հետ միասին՝ դեպի մարմնի հոգեկենտրոն/ եւ հոգուց –
/ծնկած վիճակում աջ ձեռքը բարձրացվում է վեր՝ ափը բաց-ուղղաձիգ/ ուղղված են Հայ Աստվածներին – փա՜ռք Աստվածներին,
/երկու ձեռքերն են վեր բարձրացվում՝ ափերը բաց եւ արդեն շրջած/ եւ փա՜ռք Տիեզերքի Արարչին –
/կանգնած վիճակում աջ ձեռքի ափը դրվում է սրտին/ փա՜ռք Հային ու Հայքին…
* * *
Արարչի կամոք.
Ձիգ՝ մի կետի միացրած 5 մատներով դեպի –
/ճակատ/ փա՜ռք Քեզ Արարիչ,
/աջ աչք, ապա ձախ աչք / փա՜ռք Քեզ ԱրԷգԱկ (աջ աչք) – Լույս եւ Ջերմություն տվեք մեզ առատ (ձախ աչք),
/կոկորդ (կամ կզակ) / ունենք մենք վախուց մեծ Հույս-Նպատակ –
/մատները արդեն բացված, ափը տարվում է սրտին / որ պիտի հասնե՛նք Հայ Ոգով Անպարտ,
/մյուս ափի հետ միասին՝ դեպի մարմնի հոգեկենտրոն/ փա՜ռք Հայ Տեսակին –
/ծնկած վիճակում աջ ձեռքը բարձրացվում է վեր՝ ափը բաց-ուղղաձիգ/ փա՜ռք Հայ Աստվածներին
/երկու ձեռքերն են վեր բարձրացվում՝ ափերը բաց եւ արդեն շրջած/ եւ փա՜ռք Տիեզերքի Արարչին
/կանգնած վիճակում աջ ձեռքի ափը դրվում է սրտին/ փա՜ռք Հային ու Հայքին…
* * *
Հայ–Արիական կարգախոս.-
Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:
– Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…
Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:
– Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…
Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
* * *
Արեւի տարածված խորհրդանիշեր են խաչն ու կեռխաչ-սվաստիկան: Խաչը բաղկացած է հորիզոնական եւ ուղղահայաց մեկական գծերից, որոնք խաչաձեւվում են հիմնականում կենտրոնում:
Կեռխաչը հիմքով նման է խաչին, սակայն թեւերի 4 ծայրերը ուղիղ անկյունով թեքվում են աջ կամ ձախ (միեւնույնն է՝ դրանք կշարժվեն Կյանք-Մահ-Կյանք, թե Մահ-Կյանք-Մահ-Կյանք հավերժախորհուրդներով):
Բացի կեռխաչի դասական ձեւից, որը շատ պարզ է ու գեղեցիկ, գոյություն ունեն նաեւ եռաթեւ, բազմաթեւ, կորածայր, միոլոր, բազմոլոր եւ այլ ձեւի կեռխաչ-սվաստիկաներ: Սա անընդհատ շարժման տպավորություն է թողնում՝ խորհրդանշելով արեւի շարժումն ու հավերժությունը եւ հավերժության խորհրդանշանի նախատիպն է՝ աջ եւ ձախ պտույտներով:
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Հ.Գ. – Քանի որ հարցեր շատ են լինում ՀԱՄ խորհրդանշանի մասին,- այստեղ եւս համառոտ նշեմ.-
Հայ Արիական Միաբանության խորհրդանշանը ես եմ գծագրել եւ գաղափարագրել այն, հետո ՀԱՄ տղաները նկարել են:
Հայության բռունցքվելու գաղափարն է կենտրոնում՝ արիական-նախնական-արարչական արմատների շուրջ: ԱրԷգԱկ-ը արարչականության եւ հայի արիական ծագման տեսլականն է, Մասիսները՝ Հայկական լեռնաշխարհի աստվածային բնակատեղին լինելը եւ մեր վերատիրելու կամքը, ութաթեւ աստղ-թագը հզոր ու միասնական հայկական պետականության ձգտումն է:
ՀԱՄ դրոշի ձեւը եւ գույները եւս պատահական չեն: Գույներն ու դասավորությունը բացատրված է պատկերում եւ դրոշում առկա Գենետիկ-Ծինաբանական Ծառի միջոցով:
3 ծիրանագույն մաքուր գենը (սերունդը) նախանշում է հայի ազգային որակները, կարմիր +4-ը՝ այսինքն 7 մաքուր գենը նախանշում է հայի արիական որակները, իսկ +2՝ այսինքն՝ մաքուր 9 գենը-սերունդը բացում է հայի աստվածային որակներին առնչվելու հնարավորությունները – Մարդ-Աստվածների տեսլականն է՝ ի դեմս Հայկ Նահապետի…
Նույն գույները դրոշն ունի, իսկ կողքի արված կանաչ գույներն ասում են, որ Գենետիկ Ծառը պետք է աճի Բնական օրենքների – Տիեզերակարգ-Արարչակարգի մեջ…
* * *
* Մեր ավանդապատումները շարքից – Արագածոտնի մարզ
Պատմամշակութային առումով մարզը մի յուրօրինակ թանգարան է, ուր պահպանված են Հայաստանի պատմության գրեթե բոլոր շրջաններին բնորոշ պատմական հուշարձանները կամ նրանց վկայությունները: Լավ պահպանված են կիկլոպյան ամրոցները, մ.թ.ա. 3-1-ին հազարամյակի բանակատեղիներ (Գեղարոտ), ուրարտական ամրոցներ (Հնաբերդ, Ծաղկահովիտ), Ագարակի, Ավանի, Քաղսիի, Փարպիի բազիլիկները (5-րդ դար), Օհանավանքը (5-8-րդ դար), Շենիկի (5-7-րդ դար), Մաստարայի (6-րդ դար), Գառնահովիտի (6-7րդ դար), Ներքին Սասնաշենի եկեղեցիները, Քրիստոփորի վանքը (7-րդ դար), Թեղենյաց վանքը (7-13-րդ դար), Աշտարակի կամուրջը (17-րդ դար): Մինչեւ այժմ Աշտարակի տարածքում գործում է ուրարտական ժամանակների ջրանցքը, որը արդեն շուրջ 5000 տարի Քասախից ոռոգման ջուր է մատակարարում Աշտարակի այգիներին:
Աղձքում է գտվում Արշակունի արքաների տոհմական դամբարանը: Պաշտպանական ու պաշտամունքային կառույցների մնացորդներ կան Ամբերդում, Կոշում, Թալինում, Ապարանում եւ այլուր: Օշականում, Ամատունի իշխանների տոհմական կալվածքում, 5-րդ դարի եկեղեցում է ամփոփված հայոց գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը: Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ:
* * *
Օձի քար – գտնվում է Թալինի Մաստարա գյուղի մոտ: Ժամանակին այստեղ մեծ կռիվ է եղել: Տեղացիները գաղթելուց առաջ, հավաքել են յոթ գյուղերի ունեցվածքը, թաղել մի մեծ փոսի մեջ, վրան էլ մի ահագին քար գցել: Քարի վրա օձ են քանդակել, որպեսզի սատանաները նրանից վախենան եւ գանձը չգողանան:
Սուրբ Սարգսիքար – գտնվում է Թալինի Մաստարա գյուղի ձորի մեջ: Սուրբ Սարգսի ձին այստեղից անցնելիս կոխել է այս քարը, եւ պայտն ու պայտի մեխերը իրենց հետք են թողել նրա վրա:
Լագլագի քար – Օշական գյուղում է: Սրա վրա ժամանակին արագիլի բուն է եղել, ուր ապրել է մայր արագիլն իր ձագերով: Մոտակա տան բնակիչները սպանել են արագիլին, քանդել բունը: Դրա համար էլ այդ գերդաստանը համագյուղացիներից ստացել է «Լագլագ ուտողանք» մականունը: Գյուղացիք խորշել են նրանցից: Ասում են, թե այս քարի տակ է թաղված Մորիկ հայազգի կայսեր մայրը:
Շարունակելի
Կազմեց՝ Գարիկ Ավետիսյանը
«Լուսանցք» թիվ 6 (311), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



